© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 163
2013թ. մայիս
Maksymenko-ն և Gerasymenko-ն ընդդեմ Ուկրաինայի - 49317/07
Վճիռ 16.05.2013թ. [Բաժանմունք V]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի կետ 1
Զրկել գույքից
Հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացի անվավեր ճանաչելը տաս տարի անց և դրա հետևանքով առանց փոխհատուցման գույքի հետագա փոխանցումները. խախտում
Փաստեր. 2004թ. դիմումատուները գնել են մի հանրակացարան, որը սեփականաշնորհվել էր 1995թ. սնանկության գործընթացում գտնվող S. մասնավոր մի ընկերությունից: Սակայն, 2006թ. ներպետական դատարաններն անվավեր են ճանաչել հանրակացարանի 1995թ. սեփականաշնորհման նախնական որոշումը և դրա հետևանքով գույքի բոլոր փոխանցումները և որոշում կայացրել առ այն, որ հանրակացարանի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է փոխանցվի քաղաքային խորհրդին: Վճռով դիմումատուները նաև Տ. կողմից պետք է փոխհատուցում ստանային, սակայն դա տեղի չէր ունեցել: 2007թ. շրջանային վերաքննիչ դատարանը մեկ այլ գործով վճռել է, որ 1995թ. կայացած մեկ այլ հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացն անօրինական էր, քանի որ հանրակացարանները չէին մտնում պետական բնակարանային ֆոնդի մեջ: Արդյունքում, քաղաքային խորհուրդը վաճառել է դիմումատուների կողմից գնված հանրակացարանի տասնչորս բնարականները դրանց իսկ վարձակալներին:
Իրավունք. թիվ 1 Արձանագրության Հոդված 1. Դիմումատուները զրկվել էին իրենց գույքից, ինչը հավասար էր դիմումատուների՝ իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությանը: 2006թ. դատական ակտը, որով անվավեր էր ճանաչվում 1995թ. սեփականաշնորհման որոշումը հիմնվում էր ներպետական օրենսդրության այնպիսի մի դրույթի վրա, որը բավարար կերպով հստակ չէր, քանի որ ներպետական դատարանների մակարդակում միասնական մոտեցում չկար այն հարցի շուրջ, թե արդյո՞ք «հանրակացարանները» ընկնում են «բնակարանային ֆոնդի» սեփականաշնորհման արգելքի ներքո: Պետական մարմինները, նպատակ ունենալով պաշտպանել այլոց բնակարանային իրավունքները, ավելի քան տաս տարի առաջ փոփոխություն էին կատարել գործող օրենքի մեջ, որը, նրանց կարծիքով, տեղիք էր տալիս թյուր մեկնաբանության համար: Այս համատեքստում, առանձնահատուկ նշանակություն ունի արդյունավետ կառավարման սկզբունքը, որը բացի նրանից, որ իշխանությունների վրա դնում է սխալն արագ ուղղելու պարտականություն, կարող է նաև պահանջել վճարել համարժեք փոխհատուցում կամ այլ կարգի պատշաճ փոխհատուցում: Հանրակացարանը դիմումատուներին վաճառելու որոշումը կայացնելուց առաջ պարտատերերի խորհուրդը հնարավոր բարդությունների մասին տեղեկացրել էր պետական մարմիններին, սակայն 2004թ. հունվարին քաղաքապետն ուղղակիորեն հրաժարվել էր ստանձնել հանրակացարանների նկատմամբ սեփականության իրավունքը: Մեկ տարի անց դատախազը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հանրակացարանի առուվաճառքի պայմանագիրը այն հիմքով, որ հանրակացարանն առաջին հերթին չէր կարող սեփականաշնորհվել: Այնուհետև, դատախազի հայցը բավարարելու մասին վճռի կայացումից մեկ տարի անց այն ուժի մեջ էր թողնվել վերադաս դատարանի կողմից, և հանրակացարանի 85 տոկոս բնակարանները վաճառվել դրանց վարձակալներին: Այն հիմնավորում էր, որ պետությունը մտադրություն չուներ հանրակացարանը պահել իր սոցիալական բնակարային ֆոնդում: Վերջապես, դիմումատուները որևէ փոխհատուցում չէին ստացել այդ գույքի դիմաց: Չնայած նրան, որ ներպետական դատարանները վճռել էին, որ S.-ն պետք է փոխհատուցում վճարի դիմումատուներին, նրանք պետք է տեղյակ լինեին, որ այդ ընկերությունը սնանկ էր ճանաչվել: Նման հանգամանքներում, Դատարանը չի գտել, որ դիմումատուները պետք է դատական գործ հարուցեին պետությունից վնասները պահանջելի մասին և, հետևաբար, մերժել է Կառավարության այդ առարկությունը: Հետևաբար, նույնիսկ եթե ենթադրենք, որ վիճարկվող միջամտությունը հիմնված էր ներպետական օրենքի հստակ և կանխատեսելի դրույթների վրա և նպատակ էր հետապնում պաշտպանել այլ անձանց բնակարային իրավունքները, այն փաստը, որ դիմումատուները, հանդիսանալով գույքի բարեխիղճ ձեռք բերողներ, անկարող էին փոխհատուցում ստանալ այն վնասների դիմաց, որոնք հասցվել էին պետական մարմինների անհետևողական և սխալ որոշումների արդյունքում, հավասարազոր էր անհամաչափ բեռի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 3,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6,127 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy