© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՄԱԿՏՈՒՖԸ ԵՎ ԴԱՄՅԱՆՈՎԻՉՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՍՆԻԱՅԻ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ
(գանգատներ թիվ. 2312/08 և 34179/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 հուլիսի 2013
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է լրացուցիչ խմբագրական փոփոխությունների ենթարկվել
Մակտուֆը և Դամյանովիչը ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանիՄեծ Պալատը հետևյալ կազմով`
Դին Շպիլման, նախագահ
Ջոզեֆ Կասադեվալ,
Գվիդո Ռայմոնդի,
Ինետա Զիմելե,
Մարկ Վիլլիգեր,
Իզաբել Բերրո-Լեֆեվր,
Դեյվիդ Տհոր Բյորգվինսսոն,
Պայվի Հիրվելա,
Գեորգե Նիկոլաոու,
Միրյանա Լազարովա Տրայկովսկա,
Նոնա Ցոցորիա,
Զդրավկա Կալաջիևա,
Նեբոյշա Վուչինիչ,
Քրիստինա Պարդալոս,
Անժելիկա Նուսբերգեր,
Պաոլո Պինտո դե Ալբուկերկ,
Յոհաննես Սիլվիս, դատավորներ,
և Մայքլ Օ’Բոյլ, Քարտուղարի տեղակալ,
2012 թվականի դեկտեմբերի 12-ին և 2013թ. հունիսի 19-ին դռնփակ դատական նիստում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը հարուցվել է երկու գանգատներով (թիվ 2312/08 և 34179/08) Բոսնիա և Հերցեգովինայի դեմ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն՝ Իրաքի քաղաքացի պրն. Աբդուլադհիմ Մակտուֆի և Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացի պրն. Գորան Դամյանովիչի («դիմումատուներ») կողմից՝ 2007 թվականի դեկտեմբերի 17-ին և 2008 թվականի հունիսի 20-ին համապատասխանաբար:
2. Դիմումատուների գանգատները վերաբերում էին քրեական դատավարություններին, որոնցով նրանց դատապարտել և քրեական պատասխանատվության է ենթարկել Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը («Պետական Դատարան») Բոսնիա և Հերցեգովինայի 2003թ Քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան` 1992-95 թվականների պատերազմի ընթացքում քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ռազմական հանցագործությունների համար: Նրանք գանգատվում էին, որ այն, որ Պետական դատարանը չի կիրառել նախկին Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության(«նախկին ՀԴՍՀ») 1976 թվականի Քրեական օրենսգիրքը, որը գործում էր ռազմական հանցագործությունների կատարման պահին, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածով ամրագրված` պատիժների հետադարձ ուժի արգելքի խախտմանը: Այնուհետև նրանք հղում են կատարել Կոնվենցիայի 14-րդ հոդվածին 7-րդ հոդվածի հետ համակցությամբ և թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածին: Պրն. Մակտուֆը հղում է կատարել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին:
3. Գանգատները հանձնվել են Դատարանի չորրորդ բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի Կանոն 52 կետ 1): 2010 թվականի օգոստոսի 31-ին այդ բաժանմունքի նախագահը որոշել է ծանուցել Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությանը («Կառավարություն») գանգատների վերաբերյալ: Վճռվել է նաև միաժամանակ որոշում կայացնել դիմումի ընդունելիության և էության մասին (հոդված 29 կետ 1):
2012 թվականի հուլիսի 10-ին չորրորդ բաժանմունքի պալատը հետևյալ կազմով` Լեխ Գարլիկի, Դեյվիդ Տհոր Բյորգվինսսոն, Պայվի Հիրվելա, Գեորգե Նիկոլաոու, Զդրավկա Կալաջիևա, Նեբոյշա Վուչինիչ և Լիլյանա Միյովիչ, ինչպես նաև Բաժանմունքի քարտուղար Լոուրենս Ըրլի, զ որոշել են զիջել ընդդատությունը Մեծ Պալատին. կողմերից ոչ մեկը չի առարկել զիջման դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի Կանոն 72):
4. Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն: Բոսնիա և Հերցեգովինայից ընտրված դատավորը` Ֆարիս Վեհաբովիչը չէր կարող մասնակցել գործի քննությանը (Կանոն 28): Կառավարությունը համապատասխանաբար նշանակեց Անժելիկա Նյուսբերգերին` Գերմանիայից ընտրված դատավորին, զբաղեցնել նրա տեղը (Կոնվենցիայի հոդված 26 կետ 4 և Դատարանի Կանոնակարգի կանոն 29 կետ 1):
5. Մեծ Պալատը որոշեց միացնել գանգատները (կանոն 42 կետ 1):
6. Կողմերը ներկայացրեցին իրենց գրավոր նկատառումները ընդունելիության և էության վերաբերյալ: Ի լրումն, երրորդ կողմի նկատառումներն ընդունվել են Բոսնիայի և Հերցեգովինայի հարցերով Գերագույն ներկայացուցչի գրասենյակից, որին թույլատրվել է մասնակցել գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի կետ 2 և Դատարանի Կանոնակարգի 44-րդ Կանոնի կետեր 3 և 4).
7. Դռնբաց նիստը կայացել է 2012թ. դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում (կանոն 59 կետ 3): Դատարանում ներկայացան`
(ա) Կառավարության անունից
ՏիկինԶ. ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ,Ներկայացուցիչ
ՏիկինՍ ՄԱԼԵՍԻՉ,Ներկայացուցչի օգնական,
ՊարոնՀ. ՎՈՒՉԻՆԻՉ,
ՏիկինՄ. ԿԱՊԵՏԱՆՈՎԻՉ,Խորհրդականներ;
(b) դիմումատուների անունից
ՊարոնՍ. ԿՐԵՀՈ,
ՊարոնԱ. ԼԵԺԼԻՉ
ՊարոնԱ. ԼՈԶՈ
ՊարոնԻ. ՄԵՀԻՉՓաստաբան,
ՊարոնԱ. ԿՐԵՀՈ,
ՊարոնՀ. ԼՈԶՈ,
ՊարոնՆ. ԿԻՍԻՉ Խորհրդականներ
Դատարանը լսեց Տիկին Իբրահիմովիչի և Պարոն Լեժլիչի ելույթները
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Նախապատմությունը
8. 1992 թվականի մարտին նախկին ՀԴՍՀ-ից իր անկախացման հռչակումից հետո Բոսնիա և Հերցեգովինայում սկսվեց դաժան պատերազմ: Ավելի քան 100.000 մարդ սպանվեց և ավելի քան 2.000.000 տեղհանվեցին «էթնիկ զտման» կամ լայնատարած դաժանության արդյունքում: Բազմաթիվ հանցագործություններ կատարվեցին պատերազմի ընթացքում, ներառյալ սույն դիմումատուների կողմից կատարվածները: Ընդհարման հիմնական կողմերն էին հետևյալ տեղային ուժերը. ARBH[1] (բաղկացած հիմնականում բոսնիակներից[2] և հավատարիմ Սարաևոյի կենտրոնական իշխանություններին), HVO[3] (բաղկացած հիմնականում խորվաթներից) և VRS[4] (բաղկացած հիմնականում սերբերից): Ընդհարումն ավարտվեց 1995 թվականի դեկտեմբերին, երբ Խաղաղության մասին ընդհանուր շրջանակային համաձայնագիրը («Դեյտոնի համաձայնագիր») մտավ ուժի մեջ: Այդ համաձայնագրի համաձայն Բոսնիա և Հերցեգովինան բաղկացած է երկու միավորից. Բոսնիա և Հերցեգովինայի դաշնությունից և Սերբիայի Հանրապետությունից.
9. Նախկին ՀԴՍՀ տարածքում այն ժամանակ տեղի ունեցող վայրագություններին ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես ժամանակավոր հաստատություն[5], հիմնեց Նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային Քրեական Տրիբունալը («ՀՄՔՏ»): 2002 թվականին, ապահովելու համար, որ իր առաքելությունn ավարտվել է բարեհաջող, ժամանակին և նախկին Հարավսլավիայի ներպետական իրավական համակարգերի համակարգմանը համապատասխան, ՀՄՔՏ-ն սկսեց մշակել իր ավարտական ստրատեգիան[6]: Այդ ստրատեգիան հաստատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի[7] և Բոսնիա և Հերցեգովինայի իշխանությունների կողմից (նրանք իրականացրեցին անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և կնքեցին համաձայնագրեր Դեյտոնի համաձայնագրով նշանակված Բոսնիայի և Հերցեգովինայի հարցերով Գերագույն ներկայացուցչի հետ): Այդ ստրատեգիայի կենսական բաղադրիչը Պետական Դատարանի կազմում ռազմական հանցագործություններ քննող պալատներ ստեղծելն էր, որոնք կազմավորված կլինեին միջազգային և ազգային դատավորներից (տե՛ս ստորև` կետեր 34-36).
Բ. Պարոն Մակտուֆին վերաբերող փաստերը
10. Պարոն Մակտուֆը ծնվել է 1959 թվականին և բնակվում է Մալազիայում:
11. 1993 թվականի հոկտեմբերի 19-ին նա դիտավորությամբ օժանդակել է երրորդ անձի առևանգել երկու քաղաքացիական անձանց` նրանց HVO ուժերի կողմից առևանգված ARBH ուժերի անդամների հետ փոխանակելու համար: Մի քանի օր անց քաղաքացիական անձինք ազատ էին արձակվել:
12. 2004 թվականի հունիսի 11-ին դիմումատուն ձերբակալվել է:
13. 2005 թվականի հուլիսի 1-ին Պետական դատարանի գործը քննող պալատը նրան մեղավոր է ճանաչել որպես ռազմական հանցագործություն պատանդ վերցնելուն օժանդակելու և դրդելու մեջ և նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման` 2003թ. քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` 31-րդ հոդվածի հետ համակցությամբ:
14. 2005 թվականի նոյեմբերի 24-ին այդ դատարանի Վերաքննիչ պալատը չեղյալ է հայտարարել 2005 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը և նշանակել է նոր լսում: 2006 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ պալատը, որը կազմված էր երկու միջազգային դատավորներից (դատավոր Պիետրո Սպերան և դատավոր Ֆին Լինգժեմը) և մեկ ազգային դատավորից (դատավոր Հիլմո Վուչինիչ), դատապարտել է դիմումատուին նույն հանցագործության համար և նշանակել 2003թ. քրեական օրենսգրքով սահմանված նույն պատիժը: Դատավճիռը սահմանում էր հետևյալը (թարգմանությունը տրամադրել է Պետական դատարանը):
«Հաշվի առնելով դատապարտվածների քրեական պատասխանատվության աստիճանը և քրեական հանցանքի հետևանքները, ինչպես նաև այն փաստը, որ մեղադրյալը քրեական հանցանքի կատարման հանցակից է, հաշվի առնելով մեղադրյալի օգտին եղած մեղմացուցիչ հանգամանքները, Պալատը կիրառել է պատժի մեղմացմանը վերաբերող դրույթները և նվազեցրել է դատավճիռը հնարավոր նվազագույն մակարդակի` կիրառելով 2003 թվականի Քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին (ա) կետը, դատապարտելով նրան ազատազրկման հինգ տարի ժամկետով, լինելով այն կարծիքին, որ կայացված դատավճիռը կարող է լիարժեք բավարարել պատժի նպատակը և, որ կայացված դատավճիռը ազդեցություն կունենա մեղադրյալի վրա ապագայում այլ քրեական հանցանքներ չկատարելու համար:»
15. Դիմումատուի սահմանադրական բողոքարկման արդյունքում, 2007 թվականի մարտի 30-ին Սահմանադրական դատարանը քննել է գործը Կոնվենցիայի 5, 6, 7 և 14 հոդվածների համաձայն, և չի արձանագրել Կոնվենցիայի որևէ խախտում: Որոշումը դիմումատուի նկատմամբ կայացվել է 2007 թ. հունիսի 23-ին: Ձայների մեծամասնությամբ կայացված որոշման համապատասխան հատվածը շարադրված է հետևյալ կերպ.
“42. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ [Պետական դատարանի մասին 2000 թ. օրենքի] 65-րդ բաժինը, որի նախնական բովանդակությունը սահմանվել է Գերագույն ներկայացուցչի կողմից կայացված որոշմամբ և հետագայում հաստատվել Բոսնիայի և Հերցեգովինայի Խորհրդարանական ժողովի կողմից, սահմանում է, որ անցումային շրջանում, որը չի կարող գերազանցել հինգ տարին, ռազմական հանցագործությունների համար` I պալատի և կազմակերպված հանցավորության, տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի համար` II պալատի դատավորների կազմը պետք է բաղկացած լինի ազգային և միջազգային դատավորներից: Քրեական և վերաքննիչ պալատները կարող են կազմված լինել մի քանի միջազգային դատավորից: Միջազգային դատավորները կարող են չլինել Բոսնիա և Հերցեգովինայի կամ ցանկացած այլ հարևան պետության քաղաքացիներ: Միջազգային դատավորները պետք է գործեն կոլեգիալ` Բոսնիայի և Հերցեգովինայի Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին և Բոսնիայի և Հերցեգովինայի` վկաների և խոցելի վկաների պաշտպանության մասին օրենքի դրույթներին համաձայն և չեն կարող քրեորեն հետապնդվել, ձերբակալվել կամ կալանավորվել, ինչպես նաև չեն կարող ենթարկվել քաղաքացիական պատասխանատվության իրենց պաշտոնական պարտականությունների իրականացման շրջանակներում իրենց արտահայտած կարծիքի կամ ընդունած որոշման համար.
43. Գերագույն ներկայացուցիչը ... «ի կատարումն Բոսնիայում և Հերցեգովինայում խաղաղության մասին ընդհանուր շրջանակային համաձայնագրի թիվ 10 հավելվածի 5-րդ հոդվածով (Խաղաղության վերաբերյալ համաձայնագրի քաղաքացիական կիրառման մասին համաձայնագիր) իրեն վերապահված իրավունքների... որոնց համաձայն Գերագույն ներկայացուցիչը պետք է նպաստի, ինչպես անհրաժեշտ է համարում, քաղաքացիական կիրառման կապակցությամբ ծագող բարդությունների լուծմանը ..., նկատելով, որ Խաղաղության հաստատման խորհրդի Ղեկավար խորհուրդի Սարաևոյում 2003թ. սեպտեմբերի 26-ին ընդունած communiqué-ն սահմանում էր, որ Խորհուրդը հաշվի է առել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1503 բանաձևը, որն inter alia, կոչ է անում Միջազգային հանրությանը աջակցել ռազմական հանցագործություններ քննող պալատների կազմավորման Գերագույն ներկայացուցչի աշխատանքներին ..., ի նկատի ունենալով Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն դատական և դատախազական խորհրդի նախագահի և Քարտուղարության քարտուղարի միջև ստորագրված Միջազգային դատավորների նշանակման մասին Համատեղ առաջարկությունները ... և չմոռանալով [«Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքի] համապատասխան դրույթները, 2005թ. փետրվարի 24-ին և ապրիլի 28-ին որոշումներ է կայացրել Միջազգային դատավորներ Ֆինն Լինգհեմին և Պիետրո Սպերային [Պետական դատարանի] Քրեական և վերաքննիչ պալատի Ռազմական հանցագործությունների 1-ին բաժանմունքում նշանակելու մասին:
44. Նշանակման մասին վերոգրյալ որոշումների համաձայն, միջազգային դատավորները պետք է պաշտոնավարեին երկու տարի ժամկետով և կարող էին վերանշանակվել` օրենքով սահմանված կարգով: Միջազգային դատավորները չեն կարող իրականացնել պարտականություններ, որոնք անհամատեղելի են դատական ծառայության հետ: [«Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքով] սահմանված դատավորի պարտականությունների վերաբերյալ բոլոր մնացյալ պահանջները կիրառվում են այդ նշանակումների նկատմամբ հնարավորինս առավելագույն ծավալով: Քարտուղարության միջազգային քարտուղարը տեղեկացնում է Գերագույն ներկայացուցչին ցանկացած դեպքի մասին, որը կարող է խոչընդոտել դատավորին կատարել իր պարտականությունները: Պաշտոնավարության ընթացքում դատավորը պետք է պահպանի [Պետական դատարանի] կողմից սահմանված մասնագիտական վարքագծի բոլոր չափանիշները: Նշանակված միջազգային դատավորը պետք է իր պարտականություններն իրականացնեի Բոսնիայի և Հերցեգովինայի օրենսդրության համաձայն և որոշումներ կայացնեի իր գիտելիքների և հմտությունների հիման վրա` բարեխիղճ, պատասխանատու և անկողմնակալ ձևով` ամրապնդելով իրավունքի գերակայությունը և պաշտպանելով մարդու անձնական իրավունքները և ազատությունները` Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրության և Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված կարգով:
...
46. [Պետական դատարանի] պալատների իրավասությունները, որտեղ նշանակվել են միջազգային դատավորները, ներառում են, անկասկած, միջազգային իրավունքից բխող որոշակի հարցեր: Միջազգային քրեական իրավունքի վերազգային բնույթի ճանաչումը, որը սահմանվել է Նյուրեմբերգի և Տոկիոյի ռազմական տրիբունալների և Հաագայի տրիբունալի և Ռուանդայի տրիբունալի միջոցով ներառում է նաև միջազգային քրեական տրիբունալները: Դա իհարկե ներառում է իրավիճակը, որում որոշակի թվով միջազգային դատավորներ են նշանակվում ազգային դատարաններում: Գերագույն ներկայացուցիչը միջազգային դատավորներ է նշանակել [Պետական դատարանում] ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով իրեն վերապահված իրավունքներին համապատասխան, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի և Քարտուղարության առաջարկությունների համաձայն` 2004թ. դեկտեմբերի 1-ի համաձայնագրից հետո, որը ստորագրվել է նաև Գերագույն դատական և դատախազական խորհրդի նախագահի կողմից. հատկապես կարևոր է, որ Գերագույն դատական և դատախազական խորհուրդը` դատավորներ նշանակելու իրավունք ունեցող անկախ մարմինը, ներգրավված է եղել նշանակմանը նախորդած ընթացակարգում:
47. Սահմանադրական դատարանը վճռում է, որ միջազգային դատավորները, ովքեր վիճարկվող դատավճիռ կայացրած դատակազմի անդամներ են հանդիսացել, նշանակվել են այն կարգով և ընթացակարգով, որը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննությանը վերաբերող չափանիշներին: Ի հավելումն [«Պետական դատարանի մասին» 2000թ օրենքը], 2004թ. դեկտեմբերի 1-ի համաձայնագիրը և նրանց նշանակման մասին որոշումները նախապայմաններ և մեխանիզմներ են ստեղծել որոնք ապահովում են դատավորների անկապությունը գործադիր իշխանության կամ միջազգային մարմինների միջամտությունից կամ ազդեցությունից: Այս կերպ նշանակված դատավորները պարտավոր են հարգել և կիրառել բոլոր նորմերը, որոնք սովորաբար կիրառվում են ներպետական քրեական դատավարություններում և որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նրանց պաշտոնավարության ժամկետը սահմանված է և նրանց գործունեությունը դիտարկվում է այդ ժամանակահատվածի ընթացքում: Նրանց նշանակումը պատճառաբանված էր անցումային շրջանում ազգային դատարանների հիմնադրման և ամրապնդման անհրաժեշտությամբ և այդ դատարանների` մարդու իրավունքների կոպիտ խախտումների և էթնիկական շարժառիթներով հանցագործությունների համար պատասխանատվության նշանակման ջանքերին աջակցությամբ: Այդ իսկ պատճառով, այն նպատակաուղղված էր դատական իշխանության անկախության և անկողմնակալության և արդարադատության իրականացման ապահովմանը: Նույնիսկ այն փաստը, որ նշանակման կարգը փոխվել էր 2006թ. սեպտեմբերի 26-ին համաձայնագրով, և Բոսնիայի և Հերցեգովինայի Գերագույն դատական և դատախազական խորհուրդն էր ստանձնել միջազգային դատավորների նշանակման պատասխանատվությունը, ինքնին ինքնաբերաբար չի նշանակում, որ նրանց սկզբնական նշանակումների եղանակը վիճարկված դատավճիռների ընդունման պահին հակասում էր դատարանի անկախության սկզբունքին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Սահմանադրական դատարանը վճռում է, որ դիմումատուն միջազգային դատավորների անկախության պակասի վերաբերյալ իր պնդումները հիմնավորող համոզիչ փաստարկներ և ապացույցներ չի ներկայացրել: Ազգային դատավորի անկախության պակասի վերաբերյալ դիմումատուի պնդումների կապակցությամբ, այն հիմքով որ նա «անբավարար փորձառություն» ունեցող անձ է, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ պնդումները prima facie անհիմն են և մանրամասն քննության անհրաժեշտություն չկա: Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի պնդումները անկախության բացակայության և Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրության 2-րդ հոդվածի 3(ե) կետի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն արդար դատաքննության իրավունքի հետ կապված չափանիշների հարակից խախտումների վերաբերյալ անհիմն են:
...
60. Դիմումատուի առանցքային փաստարկներից մեկը վերաբերում է խնդրո առարկա քրեական դատավարության և Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի հարաբերությանը, մասնավորապես այն փաստին, որ, ինչպես պնդել է դիմումատուն, նա դատապարտվել է [2003թ. քրեական օրենսգրքով] [1976թ. քրեական օրենսգրքի փոխարեն], որը գործում էր հանցագործության կատարման պահին և ավելի բարենպաստ պատիժ էր նախատեսում:
...
65. Սույն գործով դիմումատուն ընդունում է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում կիրառելի նորմերի համաձայն, արարքը, որի համար նա դատապարտվել է հանդիսանում էր հանցագործություն դրա կատարման պահին: Այնուամենայնիվ, նա հատկապես խնդրել է քննության առնել կատարել իր գործով նյութական իրավունքի կիրառումը և նախևառաջ «ավելի բարենպաստ պատժի» այսինքն` «ավելի բարենպաստ օրենքի» հայեցակարգը: Նա համարում է, որ [1976թ. քրեական օրենսգիրքը] որը գործում էր հանցագործության կատարման պահին, որի համար ինքը դատապարտվել է և որի ամենածանր դեպքերի համար inter alia մահապատիժ էր նախատեսված, ավելի բարենպաստ օրենք էր քան [2003թ. քրեական օրենսգիրքը], որը խնդրո առարկա հանցագործության ամենածանր դեպքերի համար նախատեսում էր երկարաժամկետ ազատազրկում:
...
69. Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է որ պարզապես անհնար է «բացառել» ավելի վաղ և հետագայում կիրառելի օրենքների ամենախիստ պատիժները և կիրառել միայն մյուս` ավելի բարենպաստ պատիժները, ինչի արդյունքում առավել ծանր հանցագործությունները գործնականում համապատասխան կերպով չեն պատժվի: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի ներկայացնի այդ դրույթների մանրամասն պատճառաբանություն կամ վերլուծություն, այլ կկենտրոնանա Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1ին կետից բխող պարտավորությունների բացառությունների վրա, որոնք կարգավորված են, ինչպես համընդհանուր կերպով ընդունված է 7-րդ հոդվածի 2-րդ կետով:
70. Այդպիսի վիճակում Սահմանադրական դատարանը նկատում է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետը վերաբերում է «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին» և Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրության III հոդվածի 3 (բ) կետը սահմանում է, որ «միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները Բոսնիայի և Հերցեգովինայի և Միավորների իրավունքի անբաժան մասն են կազմում»: Դրանից բխում է, որ այդ սկզբունքները կազմում են Բոսնիայի և Հերցեգովինային իրավական համակարգի անբաժան մասը, նույնիսկ առանց Կոնվենցիաների և դրանց կիրառումը կարգավորող այլ փաստաթղթերի հատուկ վավերացման և այդպիսով ներառում են նաև Նախկին ՀԽԴՀ տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների կատարման համար պատասխանատու անձանց դատական հետապնդման միջազգային տրիբունալի 1993թ. կանոնակարգը:
71. Այնուհետև Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն փաստի նկատմամբ, որ Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրությունը միջազգային պայմանագրի մի մաս է և չնայած այս հանգամանքը չի նսեմացնում սահմանադրության անհրաժեշտությունը, այն հստակ մատնանշում է միջազգային իրավունքի տեղը Բոսնիայի և Հերցեգովինայի իրավական համակարգում, և որ մի շարք միջազգային կոնվենցիաներ, ինչպես օրինակ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին Կոնվենցիան (1948թ.) և Ժնևի չորրորդ կոնվենցիան Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին (1949թ.) և I-II լրացուցիչ արձանագրությունները (1977թ.) ունեն սահմանադրական սկզբունքներին հավասար կարգավիճակ և ուղղակիորեն կիրառվում են Բոսնիայում և Հերցեգովինայում: Անհրաժեշտ է նշել, որ նախկին ՀԽԴՀ մասնակից էր վերոնշյալ կոնվենցիաներին և որ Բոսնիան և Հերցեգովինան, որպես միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, որն իր անկախությունն է հռչակել 1992թ. մարտի 6-ին, ընդունել է նախկին ՀԽԴՀ կողմից վավերացված բոլոր կոնվենցիաները և այդպիսով, վերոհիշյալ Կոնվենցիաները որոնք հետագայում ընդգրկել են 4-րդ հավելվածը` այն է Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրությունը:
72. Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շարադրանքը վերաբերում է այն գործերին, որոնցով մեղադրված անձը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է հանցագործության համար: Այնուամենայնիվ, Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը ոչ՛ արգելում է օրենքների հետադարձ ուժով կիրառումը և ոչ՛ էլ ներառում է non bis in idem սկզբունքը: Ավելին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող կիրառվել այնպիսի գործերով, որոնք, ինչպես նրանք որոնք հիշատակվել են Միացյալ Թագավորության ռազմական վնասի վերաբերյալ 1965թ. օրենքում, փոփոխությունների են ենթարկվել հետադարձ ուժի կիրառմամբ` փոխհատուցում նախատեսելով մասնավոր սեփականության համար որոշ ռազմական իրավիճակներում:
73. Սահմանադրական դատարանը նկատում է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը վերաբերում է «ազգային և միջազգային իրավունքի համաձայն» քրեական հանցագործություններին: Սահմանադրական դատարանը նկատում է նաև, մասնավորապես, որ 7-րդ հոդվածի` սույն գործին առնչվող մի շարք փաստաթղթերում տրված մեկնաբանությունները, որոնք հիմնված են Եվրոպական դատարանի այն դիրքորոշման վրա, որ ազգային իրավունքի հետադարձ ուժով կիրառումից բխող դատապարտումը չի հանդիսանում Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, եթե այդպիսի դատապարտման հիմքում ընկած է այնպիսի արարք, որը հանցագործություն էր հանդիսանում «միջազգային իրավունքի համաձայն» դրա կատարման պահին: Այս դիրքորոշումը, մասնավորապես, վերաբերում է սույն գործին և համանման գործերին, հաշվի առնելով, որ բողոքարկման հիմնական կետը վերաբերում է հիմնականում միջազգային իրավունքի կիրառմանը, այն է Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիային (1948թ.) և Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի չորրորդ կոնվենցիային (1949թ.) և I-II Լրացուցիչ արձանագրություններին (1977թ.) այլ ոչ թե քրեական օրենքի այս ակմ այն շարադրանքի կիրառմանը, անկախ դրանց բովանդակությունից կամ նախատեսած պատասխանատվությունից:
74. Ի հավելումն քրեական օրենսդրության հետադարձ ուժով կիրառման կապակցությամբ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը շարադրված է անմիջապես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո` քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների ամրագրման կոնկրետ մտադրությամբ, որտեղ «քաղաքակիրթ ազգեր» հասկացությունը վերցվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կանոնակարգի 38-րդ հոդվածից, որի նախադեպային իրավունքը համընդհանուր ճանաչված է, որպես միջազգային իրավունքի երրորդ պաշտոնական աղբյուր: Այլ կերպ ասած Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգը կիրառելի է Արդարադատության միջազգային դատարանի անդամ պետությունների կապակցությամբ և դրա կողմից սահմանված նորմերը դիտարկվում են որպես իրավունքի աղբյուր, որը վերաբերում է նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններին: Թե՛ Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգը, թե՛ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը գերակայում են ներպետական իրավունքի կառուցակարգի նկատմամբ և վերաբերում են «ազգերին» ընդհանրապես: Համապատասխանաբար, Սահմանադրական դատարանը վճռում է, որ դրանց կիրառման չափանիշները պետք է դիտարկվեն այս համատեքստում և ոչ պարզապես ազգային կառուցակարգերի շրջանակներում:
75. Սահմանադրական դատարանն այնուհետև նկատում է, որ travaux préparatoires վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի շարադրանքին, որը նպատակ է հետապնդում «հստակ դարձնել, որ 7-րդ հոդվածը որևէ ազդեցություն չունի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշ հանգամանքներում ընդունված օրենքների վրա և նպատակ ունի պատժել ռազմական հանցագործությունները, դավաճանությունը և թշնամու հետ համագործակցությունը և նպատակաուղղված չէ այդպիսի օրենքներին բարոյական կամ իրավական դատապարտմանը» (տե՛ս Իքսն ընդդեմ Բելիգիայի (X v. Belgium), թիվ 268/57, Տարեգիրք 1 (1957); ... համեմատած Դե Բեկերն ընդդեմ Բելգիայի (De Becker v. Belgium) թիվ 214/56), Տարեգիրք 2 (1958թ.)). Փաստացի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շարադրանքը սահմանափակող չէ և պետք է մեկնաբանվի դինամիկ կերպով` ներառելու համար այլ արարքները, որոնք անբարոյական վարքագիծ են ենթադրում, որոնք սովորաբար քրեական են համարվում ազգային օրենքներով: Վերոգրյալի հաշվի առմամբ Միացյալ Թագավորության Ռազմական հանցագործությունների մասին 1991թ. օրենքը հետադարձ իրավազորությամբ է օժտում ՄԹ դատարաններին որոշ ծանր իրավախախտումների կապակցությամբ, ինչպիսիք են սպանությունը, կյանքից ապօրինաբար զրկելը, անզգուշությամբ կյանքից զրկելը, որոնք կատարվել են Գերմանիայի կողմից գրավված տարածքներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
76. Սահմանադրական դատարանի կարծիքով վերոգրյալը հաստատում է, որ ռազմական հանցագործությունները «հանցագործություններ են միջազգային իրավունքի համաձայն», հաշվի առնելով դատաքննության համընդհանուր իրավազորությունը, հետևաբար այդպիսի հանցագործություններով դատավճիռները չեն հակասի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետին այն օրենքի համաձայն, որը հետագայում քրեական է սահմանել և որակել որոշ արարքներ և քրեական պատիժներ է նախատեսել, երբ այդպիսի արարքները հանցագործություն չեն հանդիսանում դրանց կատարման պահին գործող օրենքով: 200թ. մայիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել է Նալետիլիչն ընդդեմ Խորվաթիայի Հանրապետության գործով Naletilić v. the Republic of Croatia (թիվ 51891/99): Այդ որոշումից բխում է, որ դիմումատուն Նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային քրեական տրիբունալի մեղադրողի կողմից մեղադրվել է Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում իրականացված ռազմական հանցագործությունների համար, և նա ներկայացրել է գանգատներ, որոնք նույնական են սույն գործով դիմումատուի գանգատներին. այսինքն նա պահանջել է «ավելի բարենպաստ օրենք» կիրառել: Նա պնդել է, որ Խորվաթիայի Հանրապետության քրեական օրենսգիրքը ավելի բարենպաստ քրեական պատիժներ է նախատեսում քան Նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային քրեական դատարանի կանոնակարգը և պահանջել է կիրառել Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը: Իր որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է առել 7-րդ հոդվածի կիրառման հարցը և մատնանշել հետևյալը. «Ինչ վերաբերում է դիմումատուի պնդմանը, որ նրա նկատմամբ կարող է ավելի խիստ պատիժ նշանակվել ՀՄՔՏ կողմից քան կարող էր նշանակվել ներպետական դատարանների կողմից, եթե վերջիններս իրենց իրավազորությունը իրականացնեին իր նկատմամբ դատավարությունն ավարտին հասցնելու համար, Դատարանը նկատում է, որ նույնիսկ ենթադրելով, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կարող է կիրառվել սույն գործով, դրա նկատմամբ կիրառելի կոնկրետ դրույթը հանդիսանալու էր ավելի շուտ 2-րդ կետը, քանի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը: Դա նշանակում է, որ դիմումատուի կողմից հղված Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը չի կարող կիրառվել: Դրանից բխում է, որ գանգատն ակնհայտ անհիմն է ... և, հետևաբար, ենթակա է մերժման ...»
77. Վերջապես, Սահմանադրական դատարանը մատնանշում է, որ Նյուրեմբերգի և Տոկիոյի ռազմական դատավարությունները տեղի են ունեցել 1945 և 1946թթ.` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, որոնք միայն հետագայում` Ժնևի կոնվենցիաներով են սահմանվել որպես ռազմական հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանության հանցագործություններ հանդիսացող արարքներ: Ագրեսիվ պատերազմը սահմանվել է, որպես «միջազգային հանցագործություն» ինչպես հաստատել է Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից, իր 1957թ. տարեգրքի II բաժնում: Nullum crimen nulla poena sine lege սկզբունքի վերաբերյալ քննարկումները նույնպես տեղի են ունեցել այդ ժամանակ: Դա վերաբերում է նաև Նախկին ՀԽԴՀ տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների կատարման համար պատասխանատու անձանց դատական հետապնդման միջազգային տրիբունալի 1993թ. կանոնակարգին:
78. Հստակ է որ Ժնևի կոնվենցիային կամ համապատասխան ներպետական օրենքներին հակասող արարքների կատարման համար անձնական քրեական պատասխանատվության հայեցակարգը սերտորեն է կապված մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ մարդու իրավունքները և հարակից կոնվենցիաները վերաբերում են կյանքի իրավունքին, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքին, ստրկության և խոշտանգման արգելքին, խտրականության արգելքին և այլն: Սահմանադրական դատարանի կարծիքով, զոհերի պաշտպանության բացակայությունը, այսինքն` հանցագործության կատարողների նկատմամբ ոչ համարժեք պատիժների կիրառումը չի համապատասխանում արդարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, որոնք ամրագրված են Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում, որի երկրորդ կետը բացառություն է թույլ տալիս նույն հոդվածի 1-ին կետում ամրագրված կանոնից
79. Վերոգրյալի հաշվի առմամբ և հաշվի առնելով [2003թ. քրեական օրենսգրքի] 4ա հոդվածի կիրառումը` Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ` Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն գործով, [2003թ. քրեական օրենսգրքի] կիրառումը [Պետական դատարանում] իրականացվող դատավարությունների ընթացքում չի հանդիսանում Եվրոպական կոնվենցիայի 7-րդ ոդվածի 1-ին կետի խախտում:
16. Դատավոր Մատո Տադիչի` այդ դատավճռին կցված չհամընկնող կարծիքում շարադրված էր հետևյալը.
«Համաձայն Բոսնիայի և Հերցեգովինային Սահմանադրական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածի 2-րդ կետի (Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթ No. 60/50), ես սույնով հայտնում եմ իմ չհամընկնող կարծիքը, որը չի համընկնում Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության կարծիքին, հետևյալ պատճառներով.
...
Ես այն կարծիքին եմ, որ ավելի բարենպաստ օրենքը պետք է կիրառվեր ներպետական դատարանների կողմից, այսինքն օրենքը, որն ուժի մեջ էր հանցագործության կատարման պահին: Դյուրին չէ պատասխանել, թե որ օրենքն է ավելի բարենպաստ և այս իրավական հարցն ավելի բարդ է քան թվում է: Հաշվի առնելով մոտ տաս չափանիշները, որոնք մշակվել են տեսության մեջ և պրակտիկայում, կարելի է եզրակացնել, որ սույն գործով նշանակված պատիժը առանցքային գործոն է ավելի բարենպաստ օրենքը որոշելու հարցում: Հաշվի առնելով, որ նույն քրեական հանցակազմը նախատեսված էր (1976թ. Քրեական օրենսգրքի 142-րդ հոդված) նախկին Հարավսլավիայի քրեական օրենսդրությամբ, որը ժառանգել էր Բոսնիան և Հերցեգովինան իր թիվ 1992 որոշմամբ և որը հինգ տարվա ազատազրկում կամ մահապատիժ էր նախատեսում, մինչդեռ սույն գործով կիրառված նոր քրեական օրենսդրությունը (2003թ. քրեական օրենսգրքի 173-րդ հոդված) տաս տարվա կամ ավելի երկարատև ազատազրկման, հիմնական հարցն է թե որ օրենքն է ավելի բարենպաստ: Առաջին հայացքից [2003թ. քրեական օրենսգիրքն] ավելի բարենպաստ է, քանի որ այն մահապատիժ չի նախատեսում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Վաշինգտոնյան պայմանագրի և 1994թ. Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո մահապատիժը վերացվել էր, ինչը պարզապես հաստատվել էր Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրությամբ 1995թ. և հաշվի առնելով սովորական դատարանների դիրքորոշումը Բոսնիայում և Հերցեգովինայում, Միավորներում և Բրչկո շրջանում (Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության Գերագույն դատարան, Սերբիայի Հանրապետության Գերագույն դատարան և Բրշկո շրջանի Վերաքննիչ դատարան) որ մահապատիժ չէր նշանակվելու (այս դիրքորոշումն ընդունվել է նաև Մարդու իրավունքների պալատի կողմից Դամյանովիչը և Հերակն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության) պարզվում է, որ 1992թ. օրենքն ավելի բարենպաստ է: Դատարանների վերոգրյալ դիրքորոշումների և օրենքների համաձայն, առավելագույն ազատազրկման ժամկետը, որը կարող է նշանակվել սույն քրեական արարքի համար` 20 տարին է:
Հղումը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետին վերաբերելի չէ սույն գործով: Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետն առաջնային նպատակ է հետապնդում հիմք ապահովել Ժնի կոնվենցիաների խախտումների համար քրեական հետապնդման համար այդպիսի գործեր քննելու համար հիմնադրված միջազգային մարմինների համար, օրինակ նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի գործերով Միջազգային քրեական տրիբունալների և իրավական հիմք ապահովել ներպետական դատարաններում քննվող գործերի համար, երբ ներպետական օրենսդրությունը չի սահմանում խնդրո առարկա արարքները որպես քրեական հանցագործություններ: Այ կերպ ասած այն դեպքերում, երբ օրենսդիրը չի ներառում նշված հանցագործությունները բնութագրող ոլոր տարրեր, ինչպես ամրագրված են ժնևի կոնվենցիաներում: Սույն գործն այդպիսի հարց չի բարձրացնում: Խնդրո առարկա հանցակազմն առկա էր ներպետական օրենսդրությունում, և հանցագործության կատարման պահին և դատաքննության ժամանակ և այդ իսկ պատճառով քրեական իրավունքի բոլոր մեխանիզմները և երաշխավորված սահմանադրական իրավունքները պետք է մշտապես կիրառվեն, ներառյալ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները: Նալետալիչի գործը վերաբերելի չէ այս դեպքում, քանի որ այն վերաբերում էր միջազգային մեղադրողի, ով մեղադրանք էր առաջադրել [դիմումատուին] միջազգային տրիբունալի առջև, որը կազմավորվել էր հատուկ հիմքով և օժտված էր Միացյալ ազգերի բանաձևով և իր Կանոնակարգով սահմանված իրավունքներով. այն չի կիրառում ներպետական օրենսդրությունը, այլ իր սեփական ընթացակարգերը և սանկցիաները/պատիժները: Այլ կերպ լինելու դեպքում չափազանց փոքրաթիվ մեղադրված անձինք կարձագանքեին դատարանում քննության ծանուցումներին: Այդպիսով, ես պաշտպանում եմ այն կարծիքը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումը Նալետելիչի գործով բացարձակապես ճիշտ էր, սակայն այդ դիրքորոշումը չի կարող կիրառվել սույն գործով:
Ես համարում եմ, որ տարածական հղումները միջազգային դատարանին բացարձակապես անհրաժեշտ չեն, ինչպես օրինակ հղումներն իրավազորությանը և այլն, քանի որ այս դեպքում հարցը պարզապես ներպետական դատարանների կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան դատավարության իրականացումն է և չի ներառում միջազգային տրիբունալին հանձնված գործ:
Մեծամասամբ Նալետիչի գործով որոշումը վերաբերում է պատմությանը (Նյուրեմբերգ, Տոկիո) և ընդհանուր առմամբ, միջազգային ասպեկտը, որն ամբողջապես անհրաժեշտ չէ սույն գործում, քանի որ մեր ներպետական օրենսդրությունը, ինչպես նշվել է վերը, ինկորպորացրել է այս քերական հանցակազմը և հանցագործության կատարման պահին, պատիժն արդեն ամրագրված էր, ի տարբերություն Նյուրեմբերգի գործի: Ավելին, դիմումատուն չի վիճարկում վերոնշյալը: Փաստացի դիմումատուն ինքն է մատնանշել, որ ներպետական օրենսդրությամբ մեղսագրվող արարքները որակված են որպես հանցակազմեր և դիմումատուն ընդամենը խնդրում է կիրառել դա: Նա նաև պնդել է, որ 2003թ. քրեական օրենսգրքի փոխարեն 1976թ. քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածը չկիրառելու արդյունքում տեղի է ունեցել Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի 7րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Ցանկանալով հակիրճության սահմաններում պահել սույն պարզաբանումը` ես կմեջբերեմ Ֆլորենցիայի պետական համալսարանի հարգարժան պրոֆեսոր պրն. Անտոնիո Կասսեսեյի կարծիքը, ով նշանակվել էր Հաագայի միջազգային քրեական տրիբունալի նախագահ: «Կարծիք Բոսնիայի և Հերցեգովինայի նոր քրեական օրենսգրքի որոշ դրույթների հետադարձ կիրառման հնարավորության վերաբերյալ» վերտառությամբ 2003թ. փաստաթղթում պրոֆեսոր Կասսեսեն եզրակացրել է հետևյալը. «Վերջապես, եկեք անդրադառնանք այն հարցին, թե արդյոք [Պետական դատարանը] պետք է կիրառի ավելի բարենպաստ պատիժ այնպիսի հանցագործության դեպքում, որի համար նոր քրեական օրենսգիրքն ավելի ծանր պատիժ է նախատեսում քան նախատեսված էր նախկինում: Այս հարցի պատասխանը կարող է միայն հաստատական լինել: Այս եզրակացությունը հիմնված է երկու իրավական հիմքերի վրա. առաջին, միջազգային իրավունքում առկա է ընդհանուր սկզբունք, որի համաձայն, եթե հանցագործությունը նախատեսված է երկու հաջորդող դրույթներով որոնցից մեկն ավելի նվազ խիստ պատիժ է նախատեսում, պատիժը պետք է սահմանվի favor libertatis սկզբունքին համապատասխան, երկրորդ, այս սկզբունքն ուղղակիորեն նշված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետում, որտեղ ամրագրված է, որ չի կարող նախատեսվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի էր հանցագործության կատարման պահին: Համապատասխանաբար, [պետական դատարանը] պետք է մշտապես կիրառի ավելի բարենպաստ պատիժը, եթե առկա է նախորդ և նոր պատժաժամկետների տարբերություն: Ակնհայտ է, որ քրեական օրենսգրքի հետադարձ կիրառությունը վերաբերում է միայն պատժին և ոչ թե այս հոդվածի այլ տարրերին:»
...
Վերոգրյալ պատճառներով ես չեմ կարող ամբողջությամբ համաձայնել մեծամասնության կարծիքին, որը ներկայացված է սույն որոշման մեջ:»
17. 2009թ. հունիսի 12-ին դիմումատուն կրել է իր պատիժը և դրանից կարճ ժամանակ անց լքել երկիրը:
Գ. Պարոն Դամյանովիչին վերաբերող փաստերը
18. Պրն. Դամյանովիչը ծնվել է 1966թ.: Նա դեռ կրում է իր պատիժը «Ֆոչա» բանտում:
19. 1992թ. հունիսի 2-ին Բոսնիայում և Հերցեգովինայում պատերազմի ընթացքում, նա նշանակալի մասնակցություն է ունեցել Սարաևոյում բռնված բոշնյակների ծեծին, մեկից երեք ժամ տևած միջադեպ, որի ընթացքում գործադրվել են հրացաններ, մահակներ, շշեր, աքացիներ և բռունցքի հարվածներ: Տուժողներն այնուհետև տեղափոխվել են ներկալվածների ճամբար:
20. 2005թ. հոկտեմբերի 17-ին Պետական դատարանի նախաքննական պալատը որոշել է վերցնել այս գործը Սարաևոյի կանտոնային դատարանից, որտեղ այն քննվում էր մի քանի տարի, հաշվի առնելով դրան զգայունությունը (գործը վերաբերում էր մեծաթիվ զոհերի խոշտանգմանը) և պետական դատարանի կողմից վկաների պաշտպանության ավելի բարենպաստ հնարավորությունների մատչելիությունը (զոհերի ահաբեկման վալի բարձր սպառնալիքն առկա է Միավորի մակարդակում): Այն հենվել է ստորև` 40-րդ կետում նշված չափանիշների և 2003թ. քրեական դատավարության օրենսգրքի 449-րդ հոդվածի վեր:
21. 2006 թ. ապրիլի 26-ին դիմումատուն կալանավորվել է:
22. 2007 թ. հունիսի 18-ին պետական դատարանի դատաքննությունների պալատը դատապարտել է նրան խոշտանգման համար` որպես ռազմական հանցագործության և նշանակել տասնմեկ տարվա ազատազրկում 2003թ. քրեակն օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան: Նույն դատարանի վերաքննիչ պալատը 2007թ. նոյեմբերի 19-ին ուժի մեջ է թողել դատավճիռը: Երկրորդ ատյանի դատավճիռը կայացվել է դիմումատուի նկատմամբ 2007թ. դեկտեմբերի 21-ին:
23. 2008թ. փետրվարի 20-ին դիմումատուն սահմանադրական բողոք է ներկայացրել: Այն մերժվել է 2009 թ. ապրիլի 15-ին բողոքարկման ժամկետների բացթողման հիմքով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Ռազմական հանցագործությունների գործերով կիրառելի նյութական իրավունքը
1. Ընդհանուր սկզբունքներ
24. Իր արտակարգ իրավազորություններին համապատասխան[8], 2003թ. հունվարի 24-ին Գերագույն ներկայացուցչի գրասենյակն առաջադրել է 2003թ. քրեական օրենսգիրքը: Օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2003թ. մարտի 1-ին: Հետագայում այն հավանության է արժանացել Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանական ժողովի կողմից[9]: Դրա 3-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ պատիժ կամ այլ քրեական սանկցիա չի կարող կայացվել որևէ անձի նկատմամբ այնպիսի արարքի համար, որը, դրա կատարման պահին, չի հանդիսացել քրեական հանցագործություն ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն և որի համար օրենքով պատիժ նախատեսված չէ: Ավելին, այդ օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն, քրեական արարքի կատարման պահին գործող օրենքով կիրառելի է իրավախախտի նկատմամբ, այնուամենայնիվ, եթե օրենքը փոփոխությունների է ենթարկվել հանցագործության կատարումից հետո, ենթակա է կիրառման իրավախախտի նկատմամբ ավելի բարենպաստ օրենքը: 2005թ. հունվարին 2003թ. քրեական օրենսգրքում ավելացվել է 4ա հոդվածը: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համանմանությամբ, այն սահմանում է, որ քրեական օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածները չպետք է նախատեսեն որևէ անձի դատաքննությունը և պատիժն այնպիսի գործողության կամ անգործության համար, որը դրա կատարման պահին, քրեական արարք է հանդիսացել միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն:
25. Այդ սկզբունքներին համապատասխան ներպետական դատարանները ռազմական հանցագործություններին վերաբերող գործերով կիրառել են կամ 1976թ. քրեական օրենսգիրքը[10] կամ, եթե համարվել է, որ այն ավելի բարենպաստ է իրավախախտի նկատմամբ` 2003թ. քրեական օրենսգիրքը: Քանի որ ժամանակավոր միավորների օրենսգրքերը (Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնության 1998թ. քրեական օրենսգիրքը[11] և Սերբիայի հանրապետության 2000թ. քրեական օրենսգիրքը[12]) եթե կիրառվել են, ապա հազվադեպ, այդպիսի գործերով դրանք նշանակություն չունեն սույն գանգատի տեսակետից:
2. 1976թ. քրեական օրենսգիրքը
26. Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմի ընթացքում երկրի ողջ տարածքում գործում էր 1976թ. քրեական օրենսգիրքը: Այն ուժի մեջ էր մնում Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնությունում մինչև 1998թ. և Սերբիայի հանրապետությունում` մինչև 2000թ. մինչև (երբ այն վերացվեց և փոխարինվեց վերը` 25-րդ կետում նշված Միավորների օրենսգրքերով). Այդ օրենսգրքի համաձայն ռազմական հանցագործությունները պատժելի են ազատազրկմամբ 5-15 տարի ժամկետով, կամ ամենից ծանր դեպքերում` մահապատժով, մահապատժի փոխարեն կարող էր կիրառվել նաև 20 տարվա ազատազրկում (տե՛ս դրա 37, 38, և 142-րդ հոդվածները): ռազմական հանցագործությունների օժանդակողները և դրդիչները (ինչպես օրինակ Մակտուֆը) ենթակա էին պատժի, որպես ռազմական հանցագործությունները կատարողներ, սակայն նրանց պատիժները կարող էին նաև նվազեցվել մեկ տարվա ազատազրկման (այդ օրենսգրքի 24-րդ, 42-րդ, և 43-րդ հոդվածներ): Համապատասխան հոդվածները սահմանում էին.
Հոդված 24 կետ 1
«Մեկ այլ անձի հանցագործության կատարման մեջ դիտավորությամբ օժանդակողը ենթակա է պատասխանատվության որպես կատարող, սակայն պատիժը կարող է մեղմացվել:»
Հոդված 37 կետ 2
«Մահապատիժ կարող է նշանակվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների համար` օրենքով նախատեսված դեպքերում:»
Հոդված 38 կետեր 1 և 2
«Ազատազրկման ժամկետը չի կարող նվազ լինել 15-օրվանից և գերազանցել 15 տարին:»
Դատարանը կարող է 20 տարվա ազատազրկում նշանակել այն հանցագործությունների համար, որոնց համար մահապատիժ է նախատեսվում:»
Հոդված 42
«Դատարանը կարող է օրենքով նախատեսված պատժից ավելի կարճաժամկետ կամ մեղմ պատիժ սահմանել.
(ա) երբ օրենքով սահմանված է, որ պատիժը կարող է նվազեցվել [ինչպես սույն օրենսգրքի հոդված 24 կետ 1-ում],
(բ) երբ գտնում է, որ առկա են այնպիսի մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք վկայում են, որ պատժի նպատակների կարելի է հասվել ավելի նվազ պատժով:»
Հոդված 43 կետ 1
«Սույն օրենսգրքի 42-րդ հոդվածում նշված նվազեցման պայմանների առկայության դեպքում դատարանը նվազեցնում է պատիժը հետևյալ սահմաններում.
(ա) ` հանցագործության համար որպես նվազագույն պատժաչափ երեք կամ ավելի տարի ազատազրկում սահմանված լինելու դեպքում այն կարող է նվազեցվել մինչև մեկ տարվա ազատազրկման
...»
Հոդված 142 կետ 1
«պատերազմի, զինված ընդհարման կամ օկուպացիայի ժամանակ գործող միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ... խոշտանգելու, ... պատանդ վերցնելու, ... հրաման արձակած կամ արարքը կատարած ցանկացած անձ, ենթակա է նվազագույնը հինգ տարվա ազատազրկման կամ մահապատժի:»
27. 1995թ. դեկտեմբերին` Դեյթոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, մահապատիժ այլևս չէր կարող նշանակվել: Մասնավորապես, համաձայնագրի 4-րդ և 6-րդ հավելվածների համաձայն Բոսնիան և Հերցեգովինան և իր միավորները պետք է ապահովեին իրենց իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց համար Կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված իրավունքները և ազատությունները (ներառյալ Մահապատժի վերացման մասին թիվ 6 արձանագրությունը) և դրանցում թվարկված մարդու իրավունքների վերաբերյալ այլ պայմանագրերը (ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը մահապատժի մասին): Ներպետական իշխանությունները պետք է մշտապես ընդունեն , որ այդ դրույթների համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի խաղաղ ժամանակներում, նույնիսկ 1992-95թթ. պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների համար[13]:
3. 2003թ. քրեական օրենսգիրքը
28. 2003թ. քրեական օրենսգրքի համաձայն ռազմական հանցագործությունները պատժվում են 10-20 տարվա ազատազրկմամբ, կամ առանձնապես ծանր դեպքերում` ավելի երկարաժամկետ` 20-45 տարվա ազատազրկմամբ (Հոդվածներ 42 և 173): Ռազմական հանցագործությունների օժանդակողները և դրդիչները (ինչպես օրինակ պարոն Մակտուֆը) ենթակա են պատասխանատվության որպես ռազմական հանցագործությունները կատարող, սակայն նրանց պատիժը կարող է նվազեցվել մինչև հինգ տարվա ազատազրկման (տե՛ս օրենսգրքի 31, 49 և 50-րդ հոդվածները): Համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 31 կետ 1
«Մեկ այլ անձի հանցագործության կատարման մեջ դիտավորությամբ օժանդակողը ենթակա է պատասխանատվության որպես կատարող, սակայն պատիժը կարող է մեղմացվել:»
Հոդված 42 կետեր 1 և 2
«Ազատազրկման ժամկետը չի կարող նվազ լինել 30 օրվանից և գերազանցել 20 տարին:»
Դատարանը կարող է բացառության կարգով 20-45 տարվա ազատազրկում նշանակել դիտավորությամբ կատարած առանձնապես ծանր հանցագործությունների համար (երկարաժամկետ ազատազրկում):»
Հոդված 49
«Դատարանը կարող է օրենքով նախատեսված պատժից ավելի կարճաժամկետ կամ մեղմ պատիժ սահմանել.
(ա) երբ օրենքով սահմանված է, որ պատիժը կարող է նվազեցվել [ինչպես սույն օրենսգրքի հոդված 31 կետ 1-ում],
(բ) երբ գտնում է, որ առկա են այնպիսի մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք վկայում են, որ պատժի նպատակների կարելի է հասվել ավելի նվազ պատժով:»
Հոդված 50 կետ 1
«Սույն օրենսգրքի 49-րդ հոդվածում նշված նվազեցման պայմանների առկայության դեպքում դատարանը նվազեցնում է պատիժը հետևյալ սահմաններում.
(ա) հանցագործության համար որպես նվազագույն պատժաչափ տաս կամ ավելի տարի ազատազրկում սահմանված լինելու դեպքում այն կարող է նվազեցվել մինչև հինգ տարվա ազատազրկման
...»
Article 173 § 1
«պատերազմի, զինված ընդհարման կամ օկուպացիայի ժամանակ գործող միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ... խոշտանգելու, ... պատանդ վերցնելու, ... հրաման արձակած կամ արարքը կատարած ցանկացած անձ, ենթակա է նվազագույնը տաս տարվա կամ ավելի երկարատև ազատազրկման:»
4. Դատապարտման պրակտիկան
29. Միավորների դատարանները և պետական դատարանը ռազմական հանցագործությունների գործերով տարբեր կերպ են մեկնաբանել են վերը` 24-րդ կետում նշված սկզբունքները[14]: Ընդհակառակը, Պետական դատարանը նախապես մշտապես ավելի բարենպաստ է համարել 2003թ. օրենսգիրքը և բոլոր գործերով կիրառել այն: 2009թ. մարտին, այնուամենայնիվ, Պետական դատարանը նոր մոտեցում է որդեգրել, որի համաձայն կոնկրետ գործով էր որոշվում, թե ամբաստանյալի նկատմամբ որ օրենսգիրքն է ավելի բարենպաստ[15]: Այդ ժամանակից ի վեր այն կիրառել է 1976թ. օրենսգիրքը ավելի նվազ ծանր ռազմական հանցագործությունների գործերով[16]: Միևնույն ժամանակ, այն շարունակել է կիրառել 2003թ. օրենսգիրքը ռազմական հանցագործությունների ավելի ծանր դեպքերով, որոնց համար 1976թ. օրենսգրքով մահապատիժ էր նախատեսվում[17], և այն դեպքերում, երբ համարում էր, որ որևէ պատճառով 2003թ. օրենսգիրքն ավելի բարենպաստ էր ամբաստանյալի համար[18]. Անհրաժեշտ է նկատել, որ նոր մոտեցումը վերաբերում է միայն Պետական դատարաններին վերաքննիչ պալատներին. գործն ըստ էության քննող պալատները ռազմական հանցագործությունների գործերով շարունակում էին կիրառել 2003թ. օրենսգիրքը: Համաձայն կառավարության ներկայացրած թվերի (տե՛ս ստորև` կետ 63) վերաքննիչ պալատները 21 որոշում են կայացրել ռազմական հանցագործությունների գործերով 2009թ. մարտից ի վեր, երբ սկսել է կիրառվել նոր մոտեցումը, մինչև 2012թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: Դրանք 1976թ. օրենսգիրքը կիրառել են դրանցից 5 և 2003թ. օրենսգիրքը 16 գործով. Այնուամենայնիվ, 1976թ. օրենսգրքի կիրառումը վերաքննիչ պալատի կողմից միշտ չէ, որ հանգեցրել է պատժի նվազեցմանը (երկու գործով[19], վերաքննիչ պալատը 1976թ. օրենսգրքի համաձայն նշանակել է նույն պատիժը, որը գործն ըստ էության քննող պալատները նշանակել են 2003թ. օրենսգրքի համաձայն; մեկ գործով[20], վերաքննիչ պալատի կողմից 1976թ. օրենսգրքի համաձայն նշանակված պատիժը նույնիսկ ավելի խիստ է եղել քան գործն ըստ էության քննած դատարանի կողմից 2003թ. օրենսգրքի համաձայն նշանակվածը):
5. Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների նկատառումները
30. Թվում է, թե ռազմական հանցագործությունների գործերով տարբեր քրեական օրենսգրքերի կիրառությունը, ինչպես նկարագրվել է նախորդ կետերում, հանգեցրել է դատապարտման տարբեր պրակտիկաների: Համաձայն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2008թ. հրապարակված զեկույցի (Շարժվելով ռազմական հանցագործությունների գործերով Բոսնիայի և Հերցեգովինայի դատարաններում կիրառելի օրենսդրության ներդաշնակ կիրառման ուղղությամբ), Միավորների դատարանները սովորաբար ավելի թեթեև պատիժներ են նշանակում քան Պետական դատարանը: Զեկույցի համապատասխան մասը շարադրված էր հետևյալ կերպ.
«Տարբեր քրեական օրենսգրքերի կիրառությունը նույնպես հանգեցնում է ռազմական հանցագործությունների գործերով պետական դատարանների և միավորների դատարանների կողմի նշանակված պատիժների նկատելի տարբերությունների: Դա բխում է այդ օրենսգրքերի համաձայն կիրառելի պատիժների զգալի տարբերություններից: Օրինակ, միավորի դատարանը դատապարտել է բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող ամբաստանյալին մեկ տարի և ութ ամիս ազատազրկման, նույնիսկ երբ Պետական դատարանը դատապարտել է համանման արարքի համար մեղադրվող մեկ այլ ամբաստանյալի տաս և կես տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, ռազմական հանցագործությունների գործերով [Պետական դատարանի] կողմից նշանակված պատժաժամկետները գրեթե կրկնակի երկար են միավորների դատարանների կողմից նշանակված պատժաժամկետներից:»
31. 2011թ. զեկույցում («Արդարադատություն հաստատելով Բոսնիայում և Հերցեգովինայում») ԵԱՀԿ-ն նշել է, որ տարբեր քրեական օրենսգրքերի կիրառումը պետական և միավորների մակարդակներում կարող է խնդրահարույց լինել որոշ տեսակի ռազմական հանցագործությունների գործերով: Զեկույցի համապատասխան մասը շարադրված էր հետևյալ կերպ.
«Իհարկե, ընդունելի է, որ հարցը, թե որ քրեական օրենսգիրքն է ենթակա կիրառման ռազմական հանցագործությունների դեպքերով որոշվի յուրաքանչյուր գործով: Միավորների դատարաններին ներկայացած բազմաթիվ գործերով [1976թ.] օրենսգրքի կիրառումը գործնականում լուրջ խնդիր չի ներկայացնում: Ընդհանուր առմամբ, գործերը, որոնցով տարբեր օրենսգրքերի կիրառությունը խարխլում է իրավունքի առջև հավասարության սկզբունքը, այն գործերն են, որոնցով դատարանը կիրառելով [2003թ.] օրենսգիրքը կարող է դատապարտել ամբաստանյալին ավելի երկարատև ազատազրկման, քան [1976թ.] օրենսգրքով սահմանված առավելագույն 15 կամ 20 տարին: Այդ գործերով [1976թ.] օրենսգրքի կիրառումը հնարավորություն չի ընձեռում դատարանին հանցագործությունների ծանրությանը համապատասխան դատավճիռ կայացնել: Այդ գործերով դատավճիռները համաձայնեցված չեն նաև պետության մակարդակով պրակտիկայի հետ: Գործերի մեկ այլ տեսակն այն գործերն են, որոնցով [1976թ.] օրենսգրքի կիրառումը խնդրահարույց է այն գործերն են, որոնցով կարելի է պնդել, որ ամբաստանյալի վարքագիծը ավելի լավ համապատասխանում է մարդկության դեմ հանցագործությունների հայեցակարգին կամ հրամանատարության պատասխանատվության տեսությանը, որը ուղղակիորեն ամրագրված է միայն [2003թ.] օրենսգրքով:»
32. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Բոսնիայի և Հերցեգովինայի մասին իր 2012թ. «եզրափակիչ դիտողություններում» (CCPR/C/BIH/CO/1), համանման մտահոգություններ է արտահայտել (կետ 7).
«Գնահատելով ռազմական հանցագործությունների գործերը լուծելու ջանքերը, ինչպես օրինակ Ազգային ռազմական հանցագործությունների քննության ռազմավարության ընդունումը, կոմիտեն մտահոգված է մնում դատապարտումների դանդաղ ընթացքով, մասնավորապես սեռական բռնությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այդպիսի հանցագործությունների տուժողներին աջակցության բացակայությամբ: Կոմիտեն մտահոգ է նաև միավորների միջև ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրավական մոտեցումների միասնականացման ջանքերի բացակայությամբ, որ Միավորների մակարդակում դատարանները կիրառում են նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության (ՀՍԴՀ) արխաիկ քրեական օրենսգիրքը, որը, inter alia, չի սահմանում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, հրամանատարության պատասխանատվությունը, սեռական ստրկությունը և հարկադիր հղիությունը: Կոմիտեն մտահոգ է, որ դա կարող է կարող է ազդել տարբեր Միավորներում դատապարտման միասնականության վրա (հոդվածներ 2 և 14): Մասնակից պետությունը պետք է արագացնի ռազմական հանցագործությունների գործերով քրեական հետապնդումը: Մասնակից պետությունը պետք է շարունակի նաև համապատասխան հոգեբանական աջակցություն ցուցաբերել սեռական բռնության զոհերին, մասնավորապես դատաքննությունների ընթացքում: Ավելին, մասնակից պետությունը պետք է երաշխավորի որ բոլոր միավորներում դատական իշխանությունը լրջորեն ջանքեր է գործադրում` նպատակաուղղված ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրավագիտության ներդաշնակությանը և որ ռազմական հանցագործությունների դատավճիռները չեն կայացվում նախկին ՀՍԴՀ արխաիկ քրեական օրենսգրքի հիման վրա, որը չի սահմանում մարդկության դեմ ուղղված որոշ հանցագործություններ:»
33. Բոսնիայում և Հերցեգովինայում իրավական որոշակիության և դատական իշխանության անկախության վերաբերյալ 2012թ. հունիսի 18-ին հրապարակված իր կարծիքում (թիվ 648/2011) Վենետիկի հանձնաժողովը նկատել է, որ մի քանի իրավական համակարգերի գոյությունը և դատական իշխանության մասնատումը բարդացել է Բոսնիայի և Հերցեգովինայի կողմից համապատասխանության պահանջների կատարումը, inter alia, իր օրենսդրության մեջ և դատական պրակտիկայում:
Բ. Պետական դատարան
34. Իր արտակարգ լիազորություններին համապատասխան 2000թ. նոյեմբերի 12-ին Գերագույն ներկայացուցչի կողմից ընդունվեց Պետական դատարանի մասին 2000թ. օրենքը [21] որով հիմնվեց Պետական դատարանը: Օրենքն ուժի մեջ մտավ 2000թ. դեկտեմբերի 8-ին: Այն հետագայում վավերացվեց Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանական վեհաժողովի կողմից:
35. Վերը` 9-րդ կետում նշված ICTY’s ավարտական ռազմավարության շրջանակներում Պետական դատարանի կազմում 2005թ. սկզբում հիմնադրվեցին ռազմական հանցագործությունների պալատները: Անցումային փուլի ընթացքում, որն ավարտվեց 2012թ. դեկտեմբերի 31-ին, այդ պալատների կազմում ներգրավվեցին մի քանի միջազգային դատավորներ: Սկզբնապես նրանք նշանակվեցին Գերագույն ներկայացուցչի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի իշխանությունների հետ կնքված 2004թ. համաձայնագրին համապատասխան[22]: Այդ դատավորների պաշտոնավարության ժամկետը երկու տարի էր, որը կարող էր երկարաձգվել: Միջազգային դատավորն նշանակման տիպային որոշումը համապատասխան հատվածներում շարադրված էր հետևյալ կերպ.
«...
Ի նկատի ունենալով, [Պետական դատարանի] Քրեական և Վերաքննիչ պալատների Ռազմական հանցագործությունների 1-ին բաժանմունքի և Կազմակերպված հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի 2-րդ բաժանմունքի քարտուղարության քարտուղարի և [Բոսնիայի և Հերցեգովինայի դատախազության հատուկ վարչությունների], [Պետական դատարանի] նախագահի և Բոսնիայի և Հերցեգովինայի Դատական և դատախազական գերագույն խորհրդի Միջազգային դատավորների նշանակման մասին 2005թ. ապրիլի 22-ին միասնական հանձնարարականը,
Գերագույն ներկայացուցիչը որոշում է կայացնում [Պետական դատարանի] Քրեական և Վերաքննիչ Պալատների Ռազմական հանցագործությունների 1-ին բաժանմունքում միջազգային դատավոր նշանակելու մասին
1. [«Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքով] սահմանված կարգով հետևյալ անձը նշանակվում է [Պետական դատարանի] Քրեական և Վերաքննիչ Պալատների Ռազմական հանցագործությունների 1-ին բաժանմունքում միջազգային դատավոր.
Պիետրո Սպերա
2. Պաշտոնավարման սկզբնական ժամկետը ... երկու տարի է, վերանշանակման հնարավորությամբ [«Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքի համաձայն]. [Նշանակված անձը] պետք է բնակվի Բոսնիայում և Հերցեգովինայում իր պաշտոնավարության ընթացքում և չի կարող որևէ այլ գործառույթ իրականացնել որն անհամապատասխան է դատական ծառայության հետ կամ կարող է խոչընդոտել դատական գործառույթների իրականացմանը: Հնարավորության սահմաններում կիրառվում են նաև [«Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքով սահմանված]. դատական ծառայության մնացած բոլոր պահանջները...
3. [Պետական դատարանի] Քրեական և Վերաքննիչ պալատների Ռազմական հանցագործությունների 1-ին բաժանմունքի և Կազմակերպված հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի 2-րդ բաժանմունքի քարտուղարության միջազգային քարտուղարի և [Բոսնիայի և Հերցեգովինայի դատախազության հատուկ վարչությունները] պարտավոր են տեղեկացնել Գերագույն ներկայացուցչին ցանկացած միջադեպի մասին, ներառյալ վերը` 2-րդ կետում հիշատակված միջադեպերի, որոնք կարող են հանգեցնել [նշանակված անձի] կողմից իր պարտականությունները կատարելու անկարողությանը: [Նշանակված անձի] հրաժարականի կամ իր պարտականությունները կատարելու անկարողության դեպքում Գերագույն ներկայացուցիչը նշանակում է իրավահաջորդ` մինչև վերը հիշատակված պաշտոնավարության ժամկետի ավարտը:
4. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում նշանակված անձը պետք է ավարտի վերապատրաստման բոլոր ծրագրերը` [Պետական դատարանի] նախագահի ուղղորդմամբ և պահպանի [Պետական դատարանի] կողմից սահմանված բոլոր մասնագիտական չափորոշիչները:
5. [Նշանակված անձը] պետք է կատարի դատավորի պարտականությունները Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և որոշումներ կայացնի իր գիտելիքների առավելագույն չափով, բարեխղճորեն, պատասխանատվությամբ և անկողմնակալ կերպով պահպանելով իրավունքի գերակայությունը և պետք է ապահովի մարդկանց` Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները: Նախքան իր պաշտոնեական պարտականությունների ստանձնումը, որ տեղի է ունենալու նախքան 2005թ. մայիսի 6-ը, միջազգային դատավորը պետք է հանդիսավոր երդում տա այդ կապակցությամբ Բոսնիայի և Հերցեգովինայի Գերագույն դատական և դատախազական խորհրդի նախագահի առջև:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և անհապաղ հրապարակվում է Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթում:»
36. 2006թ. սեպտեմբերին Գերագույն ներկայացուցիչը և Բոսնիան և Հերցեգովինան վերանայել են Պետական դատարանում միջազգային դատավորի նշանակման ընթացակարգը. Միջազգային դատավորներն այդուհետ նշանակվում են մասնագիտացված մարմնի` Բոսնիայի և Հերցեգովինայի դատական և դատախազական գերագույն խորհրդի կողմից, երկու տարի ժամկետով` վերանշանակման հնարավորությամբ:
Գ. Ռազմական հանցագործությունների գործերով իրավազորությունը
37. Ներպետական ռազմական հանցագործությունները կարելի է դասակարգել երկու տեսակի:
38. Հին գործերը (ներկայացված մինչև 2003թ. մարտի 1-ը) մնում են Միավորների դատարաններում, եթե դատավճիռն ուժի մեջ է մտել նախքան 2003թ. մարտի 1-ը: 40 (տես՛ 2003թ. Քրեական դատավարության օրենսգրքի 449-րդ հոդվածը[23]). Եթե մեղադրանքն ունի մեջ չի մտել նախքան 2003թ. ,արտի 1-ը, դրանք մնում են Միավորների դատարաններում եթե Պետական դատարանը որոշում չի կայացվել իր վարույթ վերցնել այդպիսի գործը ստորև` 40-րդ կետում նշված չափանիշներին համապատասխան (տես՛ 2003թ. Քրեական դատավարության օրենսգրքի 449-րդ հոդվածը[24]):
39. Նոր գործերի նկատմամբ (ներկայացված 2003թ. մարտի 1-ից հետո) տարածվում է Պետական դատարանի իրավազորությունը, սակայն պետական դատարանը կարող է ցանկացած այդպիսի գործ փոխանցել Միավորի իրավասու դատարանին ստորև` 40-րդ կետում նշված չափանիշների համաձայն (տես՛ 2003թ. Քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը).
40. 2004թ. դեկտեմբերի 28-ի Ռազմական հանցագործությունների գործերի քննության կանոնագրքի[25] համաձայն Պետական դատարանի քննությանն էին ենթակա, որպես կանոն, հետևյալ տեսակի գործերը. (ա) ցեղասպանությանը, բնաջնջմանը, բազմակի սպանություններին, բռնաբարությանը և այլ ծանր սեռական հանցագործությունների, որպես համակարգի մի մաս (ինչպես օրինակ ճամբարներում), ստրկացմանը, խոշտանգմանը, լայնատարած և համակարգված հետապնդումներին, ճամբարներում զանգվածային հարկադիր ազատազրկմանը վերաբերող հանցագործությունները (բ) նախկին և ներկա զինվորական հրամանատարության, նախկին կամ ներկա քաղաքական առաջնորդների, դատական իշխանության նախկին կամ ներկա անդամների, ոստիկանության նախկին և ներկա ղեկավարաների, ճամբարների հրամանատարների, նախկինում կամ ներկայում արատավոր համբավ ունեցող անձանց, բազմակի բռնաբարողների վերաբերյալ գործերը, (գ) ինսայդեր կամ կասկածյալ վկաների վերաբերյալ գործերը (դ) վկանեի ահաբեկման վտանգի առկայության դեպքում (ե) այնպիսի շրջանի իրավախախտների վերաբերյալ գործերը, որտեղ առկա է համակրանք նրանց նկատմամբ, կամ ուր իշխանությունները շահագրգռված են հանցագործությունների նկատմամբ հասարակության ուշադրությանը խոչընդոտելում: Բոլոր մնացած ռազմական հանցագործությունների գործերը, որպես կանոն, ենթակա են քննության Միավորների դատարանների կողմից: 2008թ. դկետմեբբերին իշխնություններն ընդունել են Ազգային ռազմական հանցագործությունների ռազմավարությունը, սահմանելով, ի թիվս այլոց, չափանիշների նոր խումբ: Դրանք, այնուամենայնիվ, գրեթե նույնական են վերը նշված չափանիշներին:
Դ. Քրեական դատավարության վերսկսումը
41. 203թ. Քրեական դատավարության օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական դատավարությունը կարող է վերսկսվել ի շահ ամբաստանյալի, եթե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գտել է, որ դատավարության ընթացքում տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում և որ դատավճիռը հիմնված է այդ խախտումների վրա: Քրեական դատավարության վերսկսման դիմումի ներկայացման ժամկետները սահմանափակ չեն: Այն կարող է նույնիսկ ներկայացվել պատիճը կրած լինելուց հետո (օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ կետ):
Օրենսգրքի 333-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ցանկացած նոր դատավարության ընթացքում դատավճիռը չի կարող փոփոխվել ի վնաս ամբաստանյալի (reformatio in peius արգելք):
Ե. Միջազգային մարդասիրական իրավունք
42. 1949թ. Ժնևի կոնվենցիայի համաձայն (տես՛ օրինակ Կոնվենցիայի 146-րդ հոդվածը Պատերազմի ժամանա քաղաքացիական անձանց պաշտպանության մասին), Բարձր պայմանավորվող կողմերը պետք է ընդունեն Կոնվենցիաների կոպիտ խախտումներ կատարած կամ այդպիսիք կատարելու հրամաններ արձակած անձանց համար արդյունավետ քրեական պատիժներ նախատեսող օրենսդրություն: Միևնույն ժամանակ, մեղադրված անձինք պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն պատշաճ դատավարության և պաշտպանության երաշխիքներից, որոնք ավելի նվազ բարենպաստ չեն քան այն երաշխիքները, որոնք սահմանված են Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին Կոնվենցիաներով:
43. Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին Կոնվենցիայի 99-րդ հոդվածի համաձայն ոչ մի ռազմագերի չի կարող դատաքննության ենթարկվել և դատապարտվել այնպիսի արարքի համար, որն արգելված չի եղել այդ արարքը կատարելու ժամանակ, Գերության մեջ պահող տերության օրենքներով կամ միջազգային իրավունքով: Հանցագործությունների և պատիժների հետադարձ ուժի արգելքի մասին գրեթե նույնական դրույթներ են ամրագրված նաև 1977թ. թիվ 1 և թիվ 2 լրացուցիչ արձանագրություններում: Թիվ 1 լրացուցիչ արձանագրության 75-րդ հոդվածի 4-րդ (գ) կետը սահմանում է.
«Ոչ ոք չի կարող մեղադրվել հանցագործության կատարման մեջ կամ դատապարտվել դրա համար այնպիսի գործողության կամ անգործության հիմքով, որը նրա նկատմամբ այնպիսի գործողության կամ անգործության կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն չի հանդիսացել. հավասարապես չի կարող ավելի խիստ պատիժ սահմանվել քան այն, որը կիրառվել է այդ ժամանակ, երբ կատարվել է այդ հանցագործությունը, եթե հանցագործության կատարումից հետո օրենքով ավելի մեղմ պատիժ է սահմանվել, ապա այդպիսի օրենքը տարածվում է այդ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
44. Առաջին դիմումատու պրն Մակտուֆը գանգատվել է, որ նա չի ենթարկվել արդարացի դատաքննության անկախ դատարանի կողմից, ինչը հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Նա պնդել է, որ գործը քննող դատարանը անկախ չի եղել այդ դրույթի իմաստով, հատկապես որովհետև դրա անդամներից երկուսը նշանակվել են Գերագույն ներկայացուցչի կողմից երկու տարի ժամկետով` վերանշանակման հնարավորությամբ: 6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան մասը սահմանում է.
“Յուրաքանչյուր ոք... իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, իրավունք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք:»
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
45. Կառավարությունը նշել է որ Բոսնիան և Հերցեգովինան չի կարող պատասխանատվության ենթարկվել Գերագույն ներկայացուցչի գործողությունների համար (Կառավարությունը հղում է կատարել Բերիչը և այլոք ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի գործին (Berić and Others v. Bosnia and Herzegovina) (dec.), թիվ 36357/04 et al., ՄԻԵԴ 2007‑XII). Կառավարությունը կոչ է արել Դատարանին անընդունելի համարել սույն գանգատը ratione personae անհամապատասխանության հիմքով. Նույնիսկ եթե Դատարանն օժտված է սույն գանգատը ratione personae քննելու իրավազորությամբ Կառավարություն նշել է, որ այն ակնհայտ անհիմն է: Կոնվենցիան չի պահանջում որպեսզի դատավորները նշանակվեն ցմահ, ինչպես նշվել է Սրամեկն ընդդեմ Ավստրիայի (Sramek v. Austria), գործով 22 հոկտեմբերի 1984թ,, Series Ա թիվ 84, որով Դատարանը բավարար է համարել երեք տարի ժամկետով նշանակումը` վերանշանակման հնարավորությամբ: Ավելին, Պետական դատարանի միջազգային անդամները դատավոր են նշանակված եղել իրենց ծագման երկրներում միջազգային մարմինների կողմից և տեղափոխվել են Պետական դատարան պատերազմով պառակտված Բոսնիայի և Հերցեգովինային միջազգային աջակցության շրջանակներում:
2. Դիմումատուն
46. Դիմումատուն պնդել է, որ Բոսնիան և Հերցեգովինան պարտավորություն էր ստանձնել իր իրավական համակարգն այնպես կազմակերպել, որպեսզի ապահովվի դատական իշխանության անկախությունը: Նա նշել է, որ միջազգային դատավորների պաշտոնավարության կարճ ժամկետը (երկու տարի) վերանշանակման հնարավորության լրջորեն կասկածի տակ է դնում նրանց` անկախ որոշումներ կայացնելու ունակությունը: Նա ավելացրել է, առանց կոնկրետ աղբյուրների հղում կատարելու, որ համաձայն ընդունված չափանիշների վեց տարուց պակաս պաշտոնավարության ժամկետներն անբավարար են երաշխավորելու դատավարի անկախությունը: Ավելին, Պետական դատարանի միջազգային դատավորները նշանակվել են համապատասխան ժամանակահատվածում Գերագույն ներկայացուցչի կողմից, որին կարելի է համեմատել ազգային կառավարության հետ: Ամբողջ վերոգրյալի հաշվի առմամբ դիմումատուն եզրակացրել է, որ գործը քննող դատարանն անկախ չի եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
3. Երրորդ կողմը
47. Գերագույն ներկայացուցիչը, որպես երրորդ կողմ, իր 2012թ. նոյեմբերի դիտարկումներում պնդել է, որ միջազգային դատավորների առկայությունը Պետական դատարանում անկախության և անկողմնակալության աջակցելու, ինչպես նար պահանջվող իրավական գիտելիքների փոխանցման նպատակ է հետապնդել: Այն նշել է նաև, որ միջազգային դատավորների նշանակման մասին իր որոշումները ձևականություն են եղել, այն փաստի ուժով, որ ոչ մի ներպետական մարմին ոչ քաղաքացիների նշանակման իրավունք չի ունեցել մինչև 2006թ. վերջը (տե՛ս վերը` կետ 36): Նրանց պաշտոնավարության ժամկետների կապակցությամբ Գերագույն ներկայացուցիչը պնդել է, որ դա տեղի է ունեցել օտարերկրյա դատական ծառայողների վերատեղաբաշխման ֆինանսական սահմանափակումների պատճառով. ավելի կոնկրետ` բյուջետային ծրագրումը և սահմանափակումները ավելի երկար ֆինանսավորման երաշխիքներ չեն տրամադրել: Վերջապես, երրորդ կողմը փաստել է, որ միջազգային դատավորների պաշտոնավարության ժամկետները պատշաճ կերպով կարգավորվել են և նրանք չէին կարող պաշտոնանկ արվել կամայական կերպով:
Բ. Դատարանի գնահատականը
48. Դատարանը նկատում է ի սկզբանե, որ Պետական դատարանի կազմում միջազգային և ազգային դատավորներից կազմված ռազմական հանցագործությունների պալատների կազմավորումը միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունն էր (տե՛ս վերը` կետ 9): Այնուամենայնիվ, սույն գործով չի պահանջվում որոշել, թե արդյոք պատասխանող Կառավարությունը կարող է, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտման համար, քանի որ Դատարանը համարում է, որ սույն գանգատն, ամեն դեպքում, ակնհայտ անհիմն է ստորև նշված պատճառներով:
49. Որպես ընդհանուր դիտարկում, Դատարանը կրկնում է, որ նախորդ գործերով պարզելիս, թե արդյոք մարմինը կարող է «անկախ» համարվել, հատկապես գործադիր իշխանությունից և գործի կողմերից այն հաշվի է առել այնպիսի գործոններ, ինչպես օրինակ դրա անդամների նշանակման կարգը, նրանց պաշտոնավարության ժամկետները, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը, թե արդյոք մարմինը անկախ տպավորություն էր թողնում (տե՛ս օրինակ, Քեմբլը և Ֆելն ընդդեմ Միացյալ Թագավորության (Campbell and Fell v. the United Kingdom), 28 հունիսի 1984թ., կետ 78, Սերիա A թիվ 80, և Բրուսնիչկան և այլոք ընդդեմ Լեհաստանի (Brudnicka and Others v. Poland), թիվ 54723/00, կետ 38, ՄԻԵԴ 2005‑II). Գործադիր իշանության կողմից դատավորների անփոփոխելիությունը իրենց պաշտոնավարության ընթացքում ընդհանուր առմամբ համարվել է նրանց անկախության հետևանք և այդպիսով ներառվել 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքներում (տե՛ս վերը նշված Քեմբլ և Ֆել` կետ 80): Չնայած կառավարության քաղաքական մարմինների և դատական իշխանության տարանջատման հասկացությունը աճող կարևորություն է ենթադրում Դատարանի նախադեպային պրակտիկայում (տե՛ս Սթաֆֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stafford v. the United Kingdom) [GC], թիվ 46295/99, կետ 78, ՄԻԵԴ 2002-IV), թույլատրելի է դատավորների նշանակությունը գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից` պայմանով, որ նշանակված անձանց նկատմամբ ազդեցություն կամ ճնշում չի գործադրվում իրենց դատական գործառույթներն իրականացնելիս (տե՛ս Ֆլուքսն ընդդեմ Մոլդովայի (Flux v. Moldova) (թիվ 2), թիվ 31001/03, կետ 27, 3 հուլիսի 2007թ.):
50. Դառնալով սույն գործին` Դատարանը նկատում է, որ գործը քննող դատարանի ազգային անդամի անկախություն չի վիճարկվել: Դրա միջազգային անդամների կապակցությամբ, որևէ պատճառ չկա կասկածի կատ դնելու նրանց անկախությունը Բոսնիայի և Հերցեգովինային քաղաքական մարմիններից և գործի կողմերից: Նրանց նշանակման իրական շարժառիթը հանդիսացել է, inter alia, Պետական դատարանի ռազմական հանցագործությունների պալատների անկախության դրսևորման ամրապնդման (հաշվի առնելով հետպատերազմյան բնակչության մեջ դեռ առկա էթնիկ նախապաշարմունքները և թշնամանքը) և վերականգնել ազգային դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնման ցանկությունը:
51. Չնայած նրանք նշանակվել են Գերագույն ներկայացուցչի կողմից, Դատարանը որևէ պատճառ չի գտնում կասկածի տակ դնելու Պետական դատարանի միջազգային անդամների անկախությունը այդ ինստիտուտից: Նրանց նշանակումները կատարվել են Բոսնիայի և Հերցեգովինայի բարձրագույն դատական պաշտոնյաների առաջարկությունների հիման վրա (տե՛ս վերը` 35-րդ կետում նշված որոշումը): Ինչպես ազգային անդամները, որոնց անկախությունը չի վիճարկվել, նշանակվելուց ի վեր, խնդրո առարկա դատավորները հանդիսավոր երդում են տալիս Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն դատական և դատախազական խորհրդի առջև և պարտավոր են իրենց դատական պարտականություններն իրականացել ներպետական օրենսդրության և Պետական դատարանի կողմից սահմանված մասնագիտական վարքագծի կանոնների համաձայն: «Պետական դատարանի մասին» 2000թ. օրենքում սահմանված Դատական ծառայության բոլոր պահանջները համանմանորեն կիրառելի են նաև նրանց նկատմամբ (տե՛ս վերը` կետ 35): Փաստը որ խնդրո առարկա դատավորները ընտրվել են իրենց երկրներում մասնագիտացված դատավորների միջից, լրացուցիչ երաշխիք է հանդիսանում արտաքին ճնշումների դեմ: Ակնհայտորեն, նրանց պաշտոնավարության ժամկետները կարճ են, սակայն դա հասկանալի է հաշվի առնելով Պետական դատարանում միջազգային ներկայության ժամանակավոր բնույթը և միջազգային գործուղումների մեխանիզմները:
52. Այս հիմքերի առկայությամբ Դատարանը ոչ մի պատճառ չի գտնում կասկածի տակ դնելու Բոսնիայի և Հերցեգովինային Սահմանադրական դատարանի եզրակացությունը սույն գործով, որ Պետական դատարանի անկախության մասին` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս վերը` կետ 15, հակառակ` Հենրիկ Ուրբանը և Ռիսզարդ Ւրբանն ընդդեմ Լեհաստանի (Henryk Urban and Ryszard Urban v. Poland), թիվ 23614/08, կետեր 45-53, 30 նոյեմբերի 2010թ.):
53. Համապատասխանաբար, սույն գանգատն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) և 4 կետերի համաձայն:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
54. Երկու դիմումատուները գանգատվել են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, որ իրենց նկատմամբ կիրառվել է ավելի խիստ քրեական օրենք, քան այն, որը կիրառելի էր հանցագործությունների կատարման պահին: 7-րդ հոդվածը սահմանում է.
«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործության չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին
2. Սույն հոդվածի չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան համարվել է քրեական հանցագործություն։»
Ա. Ներածական ակնարկ
55. Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները որոնց նկատմամբ տարածվում է Պետական դատարանի իրավազորությունը կարող են դասակարգվել երկու տեսակների: Որոշ հանցագործություններ, հատկապես մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, 2003թ.արտացոլվել են ներպետական իրավունքում: Պետական դատարանը և Միավորների դատարաններն, այդ իսկ պատճառով, այդպիսի գործերով որևէ այլ ընտրություն չունեն քանի կիրառել 2003թ. քրեական օրենսգիրքը (տես՛ վերը` 31-րդ և 32-րդ կետերում մեջբերված միջազգային փաստաթղթերը): Այս կապակացությամբ Դատարանը կրկնում է, որ Շիմշիչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի գործով (Šimšić v. Bosnia and Herzegovina) (dec.),թիվ 51552/10, 10 ապրիլի 2012թ. դիմումատուն գանգատվել է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտվել է 2007թ.ին այն արարքների համար, որոնք կատարվել են 1992թ.: Դատարանը քնել է գործը, inter alia, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն և ակնհայտ անհիմն համարել այն: Դատարանը համարել է, նշանակություն չունի, որ մարդկության դեմ հանցագործությունների փաստ հանցագործություն չի համարվել ազգային օրենսդրության համաձայն 1992-95թթ. պատերազմի ընթացքում, քանի որ այն հստակորեն հանցագործություն է համարվել այդ պահին միջազգային իրավունքի համաձայն: Ընդհակառակը, սույն գործով դիմումատուների կատարած ռազմական հանցագործությունները հանցագործություն են հանդիսացել ազգային օրենսդրությամբ` դրանց կատարման պահին: Սույն գործն այդպիսով Շիմշիչի գործից ամբողջովին տարբերվող հարցեր է բարձրացնում:
Բ. Ընդունելիություն
56. Կառավարությունը պնդել է, որ պրն. Դամյանովիչի գանգատը ենթակա է մերժման հաշվի առնելով նրա կողմից ժամանակին սահմանադրական բողոք չի չներկայացվել: Կառավարությունը որևէ առարկություն չունի պարոն Մակտուֆի գանգատի ընդունելիության վերաբերյալ:
57. Պրն. Դամյանովիչը պնդել է, որ իր գանգատի դեպքում սահմանադրական բողոքն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ, քանի որ հաջողության ողջամիտ հեռանկար չի առաջարկում (նա հղում է կատարել Մակտուֆի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը, որը 7-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, և բազմաթիվ հետագա գործերի, որոնցով կիրառվել է նույն պատճառաբանությունը):
58. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու դրույթը պահանջում է դիմումատուներից նախ օգտագործել ներպետական իրավական պաշտպանության միջոցները, այդպիսով զերծ պահելով Պետություններին Դատարանի առջև պատասխան տալուց այն գործերով, որոնք նրանք հնարավորություն են ունեցել շտկելու իրենց սեփական իրավական համակարգի միջոցով: Այդ դրույթը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ ներպետական համակարգը արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ է նախատեսում վիճարկվող խախտման կապակցությամբ: Ապացուցման բեռը կրում է չսպառելու պնդումներ ներկայացրած Կառավարությունը, որը պետք է Դատարանում հիմնավորի, այդ պահին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի մատչելիությունը` տեսականորեն և գործնականում. այսինքն, որ իրավական պաշտպանության միջոցը հասանելի է եղել և ունակ է եղել արդյունավետ և բավարար փոխհատուցում ապահովել դիմումատուի գանգատների կապակցությամբ: Այնուամենայնիվ, ապացուցման բեռի բավարարումից հետո դիմումատուն է, որ պետք է հիմնավորի որ Կառավարության կողմից ներկայացված իրավական պաշտպանության միջոցը փաստացի սպառվել է կամ որևէ պատճառով անհամապատասխան անարդյունավետ է եղել գործի կոնկրետ հանգամանքներում կամ որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք ազատում են նրան այդ պահանջներից (տես՛ ի թիվս այլ աղբյուրների Ակդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի (Akdivar and Others v. Turkey), 16 սեպտեմբերի 1996թ., կետեր 65-69, Զեկույցներ, վճիռներ և որոշումներ 1996‑IV; Միրազովիչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի (Mirazović v. Bosnia and Herzegovina) (dec.), թիվ 13628/03, 6 մայիսի 2006թ.; և Սկոպպոլան ընդդեմ Իտալիայի (Scoppola v. Italy) (թիվ 2) [GC], թիվ 10249/03, կետեր 68-71, 17 սեպտեմբերի 2009թ.):
59. Դատարանը նկատում է, որ 2007թ. մարտի 30-ին Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի արձանագրել Մակտուֆի գործի գրեթե նույնական հանգամանքներում և դրանից հետո գրեթե նույն պատճառաբանություններն է կիրառել բազմաթիվ գործերով: Իսկապես, Դատարանում Կառավարությունը չի ներկայացրել Սահմանադրական դատարանի` համանման գործով խախտում արձանագրող որևէ որոշում: Ավելին, Պետական դատարանը Դամյանովիչի գործով հղում է կատարել Սահմանադրական դատարանի որոշմանը Մակտուֆի գործով:
60. Դատարանը եզրակացնում է, որ սահմանադրական բողոքարկումը պրն. Դամյանովիչի` Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի հաջողության ողջամիտ հեռանկար չէր ապահովում և մերժում է Կառավարության առարկությունը: Հաշվի առնելով, որ սույն գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) կետի համաձայն և անընդունելի չէ որևէ այլ հիմքով, այն պետք է ընդունելի համարվի:
Գ. Էություն
1. Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուները
61. Ի վնաս մեղադրյալի` քրեական օրենսդրության հետադարձ ուժով կիրառման արգելքը դիմումատուների կարծիքով հստակ սահմանված նորմ է և՛ ներպետական և՛ միջազգային իրավունքում: 2003թ. քրեական օրենսգիրքը, որն ավելի խիստ էր քանի 1976թ. օրենսգիրքը ռազմական հանցագործությունների նվազագույն պատժաչափերի առումով, այդ իսկ պատճառով ենթակա չէր կիրառման իրենց գործերով: Այս կապակցությամբ նրանք հղում են կատարել փոքրաթիվ գործերի, որոնցով Պետական դատարանն ավելի բարենպաստ էր համարել 1976թ. օրենսգիրքը (տես՛ վերը` կետ 29), քննադատելով միևնույն ժամանակ Պետական դատարանին մշտապես այդ օրենսգիրքը չկիրառելու համար: Հաշվի առնելով, որ նրանց դատապարտումները հիմնված են եղել բացառապես ներպետական իրավունքի վրա, նրանք պնդել են , որ Կառավարության հղումը «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին» 7-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով կեղծ է: Նրանք այնուհետև պնդել են, որ իրենց գործը պետք է տարբերակվի այն գործերից, որոնց հղում են կատարում Կառավարությունը և երրորդ կողմը (այն է` Ս. Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (S.W. v. the United Kingdom), 22 նոյեմբերի 1995թ., Սերիա A թիվ 335‑B, և Ստրելեցը, Կեսսլերը և Կրենցն ընդդեմ Գերմանիայի (Streletz, Kessler and Krenz v. Germany) [GC], թիվ 34044/96, 35532/97 և 44801/98, ՄԻԵԴ 2001‑II): Մասնավորապես, Ս.Վ.-ի գործը վերաբերում էր նախադեպային պրակտիկայի միջոցով քրեական իրավունքի աստիճանական զարգացմանը` հասարակության փոփոխվող վերաբերմունքը հաշվի առնելու համար: Դա հստակորեն տարբերվում է ավելի ծանր պատիժներ նախատեսող նոր օրենսդրության ընդունումից, ինչպես սույն գործում է: Դիմումատուներն ավելացրել են, որ Պետությունները չպետք է փոխեն իրենց օրենքները իրադարձությունից հետո` իրավախախտներին պատժելու նպատակով, անկախ այն հանգամանքից թե որքան հակասական է խնդրո առարկա իրավախախտումը:
(բ) Կառավարությունը
62. Կառավարությունը պնդել է, որ 2003թ, քրեական օրենսգիրքն ավելի բարենպաստ էր դիմումատուների համար քան 1976թ. քրեական օրենսգիրքը հաշվի առնելով մահապատժի բացակայությունը (Կառավարությունը հղում է կատարել Կարմոն ընդդեմ Բուլղարայի թիվ. 76965/01, 9 փետրվարի 2006թ.): Դա նաև Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի կարծիքն էր սույն գործով (տե՛ս վերը` կետ 15): Կառավարությունն այնուհետև պնդել է, որ նույնիսկ եթե 2003թ. օրենսգիրքն ավելի բարենպաստ չլիներ դիմումատուների համար, դրա կիրառումը միևնույն է արդարացված է սույն գործով` հետևյալ պատճառներով. Առաջին, Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետը բացառություն է սահմանում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանցագործությունների և պատժի հետադարձության արգելքի վերաբերյալ դրույթից (Կառավարությունը հղում է կատարել Նալետիլիչն ընդդեմ Խորվաթիայի (dec.),թիվ 51891/99, ՄԻԵԴ 2000‑V գործին): Այլ կերպ ասած եթե արարքը հանցագործություն է այն կատարելու պահին «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների» համաձայն և ներպետական իրավունքով, կարող է կիրառվել ավելի խիստ պատիժ, քան այն որը նախատեսված էր ներպետական իրավունքով: Հստակ է, որ սույն գործով դիմումատուների կողմից կատարված արարքները հանցագործութուն են քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների» համաձայն: Արդյունքում պատժի հետադարձ կիրառման արգելքը չի կիրառվում և Կառավարության կարծիքով, դիմումատուների նկատմամբ կարող էր նշանակվել ցանկացած պատիժ: Երկրորդ. Կառավարությունը նկատել է, որ արդարադատության շահերը պահանջում են, որ հետադարձ ուժի արգելքի սկզբունքը մի կողմ թողնվի սույն գործով (Կառավարություն ը հողում է կատարել այս կապակացությամբ վերը նշված Ս.Վ.-ն, Ստրելեցը Կեսսլերը և Կրենցը գործերին և ռազմական հանցագործությունները համապատասխան ձևով պատժելու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտականությանը): Հետադարձ ուժի արգելքի սկզբունքի խստությունը, ինչպես պնդվել է, մեղմացվում էր որոշակի պատմական իրավիճակներում որպեսզի այս սկզբունքը չկիրառվի ի վնաս արդարության սկզբունքի:
63. Այն հարցի կապակցությամբ, թե արդյոք Պետական դատարանը փոխել է ռազմական հանցագործությունների դատապարտման իր պրակտիկան, Կառավարությունն ընդունել է, որ 1976թ. օրենսգիրքը կիրառվել է մի քանի դեպքով 2009թ. մարտից ի վեր (տե՛ս վերը` կետ 29): Այնուամենայնիվ, Կառավարությունը պնդել է, որ 2003թ. օրենսգիրքը դեռ կիրառվում է գործերի մեծամասնության նկատմամբ: Մասնավորապես, Պետական դատարանը 2009թ. մարտից 2012թ, նոյեմբերն ընկած ժամանակահատվածում 102 որոշում է կայացրել (59` գործը քննող պալատների և 43-ը վերաքննիչ պալատների կողմից): Վերաքննիչ պալատները մշտապես կիրառել են 2003թ. օրենսգիրքը: Վերաքննիչ պալատները կիրառել են օրենսգիրքը մարդկության դեմ ուղղված և ցեղասպանության վերաբերյալ բոլոր գործերով: Ռազմական հանցագործությունների կապակցությամբ , վերաքննիչ պալատները կիրառել են 1976թ. օրենսգիրքը 5 գործերով և 2003թ. օրենսգիրքը` 16 գործերով: Կառավարությունը քննադատել է այդ հինգ գործերով ընդունված մոտեցումները և պնդել, որ Պետական դատարանը ռազմական հանցագործությունների գործերով պետք է մշտապես կիրառած լիներ 2003թ. օրենսգիրք:
(գ) Երրորդ կողմը
64. Գերագույն ներկայացուցչի 2012թ. նոյեմբերի` երրորդ կողմի դիտողությունները Կառավարության պնդումների ոգով էին: Մասնավորապես, երրորդ կողմը պնդել էր, Կառավարության նման, որ սույն գործով դիմումատուի կողմից կատարված արարքները հանցագործություններ են «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների համաձայն» և այդ իսկ պատճառով պատժի հետադարձ ուժի արգելքի կանոնը կիրառելի չէ սույն գործով: Գերագույն ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ չնայած սույն գործով կիրառվել է 2003թ. օրենսգիրքը, այնուամենայնիվ դիմումատուների պատիժները միաժամանակ 1976 և 2003թթ. օրենսգրքերի տիրույթում են: Վերջապես, երրորդ կողմը հղում է կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի` վերը` 32-րդ կետում մեջբերված Բոսնիայի և Հերցեգովինայի վերաբերյալ «եզրափակիչ դիտողություններին» (CCPR/C/BIH/CO/1):
2. Դատարանի գնահատականը
65. Ի սկզբանե Դատարանը կրկնում է, որ իր խնդիրը չէ in abstracto քննության առնել թե արդյոք 2003թ. օրենսգրքի հետադարձ կիրառությունը ռազմական հանցագործությունների գործերով per se, հակասում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածին: Այս հարցը պետք է գնահատվի յուրաքանչյուր գործի հիման վրա, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատուկ հանգամանքները և հատկապես, թե արդյոք ներպետական դատարանները կիրառել են այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (տե՛ս վերը նշված Սկոպպոլան` կետ 109):
66. 7-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքները վերջերս կրկնվել են Կոնոնովն ընդդեմ Լատվիայի գործով (Kononov v. Latvia) [GC], թիվ 36376/04, կետ 185, ՄԻԵԴ 2010:
«7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը, որպես իրավունքի գերակայության էական տարր, նշանակալի տեղ է զբաղեցնում պաշտպանության կոնվենցիոնալ համակարգում, ինչպես ընդգծվում է այն փաստով, որ 15-րդ հոդվածի համաձայն դրանից չի թույլատրվում շեղվել պատերազմական կամ այլ հանրային արտակարգ դրության պարագայում: Այն ենթակա է մեկնաբանման և կիրառման այնպես, ինչպես բխում է դրա առարկայից և նպատակից կամայական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ արդյունավետ երաշխիքներ ապահովելու նպատակով: Համապատասխանաբար 7-րդ հոդվածը չի սահմանափակվում քրեական օրենքի` ի վնաս մեղադրյալի հետադարձ կիրառությունը արգելելով. այն նաև մարմնավորում է, ավելի ընդհանուր կերպով, այն սկզբունքը, որ միայն օրենքով կարող է սահմանվել հանցագործությունը և նախատեսվել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege) և սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է տարածական մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի, օրինակ անալոգիայով: Դրանից հետևում է, որ հանցագործությունը պետք է հստակ սահմանված լինի օրենքով: Այս պահանջը բավարարված է, երբ անձը կարող է համապատասխան դրույթի շարադրանքից գիտենալ, և անհրաժեշտության դեպքում, դրույթի` դատարանի մեկնաբանության օգնությամբ և իրազեկված իրավաբանական օգնությամբ, թե որ արաքը և անգործությունն է քրեական պատասխանատվություն առաջացնում իր համար:
Նշելով «օրենքի» մասին 7-րդ հոդվածը հղում է կատարում նույն հայեցակարգին, որին որ Կոնվենցիան` ցանկացած այլ տեղ այդ տերմինն օգտագործելիս, հայեցակարգ, որը ներառում է գրված և չգրված իրավունքը և որը ենթադրում է որակական պահանջներ, մասնավորապես` մատչելիությունը և կանխատեսելիությունը: Մասնավորապես, կանխատեսելիության կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ որքան էլ հստակ մշակված լինի իրավական դրույթը իրավունքի ցանկացած համակարգում` ներառյալ քրեական իրավունքի, առկա է դատական մեկնաբանության անխուսափելի տարրը: Մշտապես առկա է լինելու կասկածելի կետերի պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին հարմարեցման անհրաժեշտությունը: Հիրավի Կոնվենցիայի անդամ որոշ պետություններում, դատական իրավաստեղծության միջոցով քրեական իրավունքի առաջընթաց զարգացումը իրավական ավանդույթի լավ ամրապնդված և անհրաժեշտ մասն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընկալվել որպես յուրաքանչյուր գործով դատական մեկնաբանման միջոցով քրեական պատասխանատվության նորմերի աստիճանական պարզաբանումն արգելող դրույթ, պայմանով, որ արդյունքում ծնված զարգացումը համապատասխանում է հանցագործության էությանը և ողջամտորեն հնարավոր էր կանխատեսվել (Ստրելեցը, Կեսսլերը և Կրենցն ընդդեմ Գերմանիայի (Streletz, Kessler and Krenz v. Germany) [GC],թիվ 34044/96, 35532/97 և 44801/98, կետ 50, ՄԻԵԴ 2001‑II; Կ.- Հ»Վ.-ն ընդդեմ Գերմանիայի (K.‑H.W. v. Germany) [GC],թիվ 37201/97, կետ 85, ՄԻԵԴ 2001‑II (քաղվածքներ); Յորգիչն ընդդեմ Գերմանիայի (Jorgic v. Germany), թիվ 74613/01, կետեր 101-109, 12 հուլիսի 2007թ., և Կորբելին ընդդեմ Հունգարիայի (Korbely v. Hungary) [GC], թիվ 9174/02, կետեր 69-71, 19 սեպտեմբերի 2008թ.):»
67. Դառնալով սույն գործին Դատարանը նկատում է, որ ռազմական հանցագործությունների` 1976թ. քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետի սահմանումը, որը կիրառելի էր հանցագործությունների կատարման պահին, և 2003թ. քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետի սահմանումը, որը հետադարձ կիրառվել էր սույն գործով նույնն է (տե՛ս վերը` կետեր 26 և 28): Ավելին, դիմումատուները չեն վիճարկել, որ իրենց արարքները հանդիսանում են հանցագործություններ, որոնք բավարար մատչելիությամբ և կանխատեսելիությամբ սահմանված են եղել դրանց կատարման պահին: Դիմումատուների դատապարտումների օրինականությունն այդ իսկ պատճառով սույն գործի առարկան չի հանդիսանում:
68. Այն այնուհետև նկատել է, այնուամենայնիվ, որ երկու քրեական օրենսգրքերը տարբեր պատժական կառուցակարգեր են նախատեսում ռազմական հանցագործությունների համար: 1976թ. օրենսգրքի համաձայն, ռազմական հանցագործությունները պատժվում էին 5-15 տարվա ազատազրկմամբ և առավել ծանր դեպքերում` մահապատժով (տե՛ս 1976թ. օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետը` 37րդ հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին կետի համակցությամբ): Մահապատժի կարող էր նշանակվել փոխարեն 20 տարվա ազատազրկում (տե՛ս դրա 38-րդ հոդվածի 2-րդ կետը): Ռազմական հանցագործությունների օժանդակողները և դրդիչները, ինչպես Մակտուֆը, ենթակա էին պատժի հանցագործության կատարողների պես, սակայն նրանց պատիժը կարող էր նվազեցվել մինչև մեկ տարվա ազատազրկման (տե՛ս նույն օերնասգրքի 42-րդ հոդվածը դրա 24-րդ հոդվածի 1-ին կետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի համակցությամբ:): 2003թ. օրենսգրքի համաձայն ռազմական հանցագործությունները պատժվում են 10-20 տարվա ազատազրկմամբ, և առավել ծանր դեպքերում` ավելի երակարտև ազատազրկմամբ` 20-45 տարի ժամկետով (տե՛ս 2003թ. օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետը նույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համակցությամբ): Ռազմական հանցագործությունների օժանդակողները և դրդիչները, ինչպես Մակտուֆը, ենթակա էին պատժի որպես կատարողներ, սակայն նրանց պատիժը կարող էր նվազեցվել մինչև 5 տարվա ազատազրկման (նույն օրենսգրքի 49-րդ հոդվածը` 31-րդ հոդվածի 1-ին կետի և 50-րդ հոդվածի 1-ին կետի համակցությամբ): Նշելով, որ նրա պատիժը պետք է հնարավորինս նվազեցվեր (տե՛ս վերը` կետ 14)` Պետական դատարանը դատապարտել է պրն. Մակտուֆին հինգ տարվա ազատազրկման, որը 2003թ. օրենսգրքով նախատեսված հնարավոր նվազագույն պատիժն է: Պրն. Դամյանովիչի կապակցությամբ, նա դատապատվել է 11 տարվա ազատազրկման, որը մի փոքր գերազանցում է նվազագույն տաս տարին: 1976թ. օրենսգրքի համաձայն հնարավոր կլիներ նշանակել հինգ տարվա ազատազրկում:
69. Կառավարության այն փաստարկի կապակցությամբ, որ դիմումատուների համար 2003թ. օրենսգիրքն ավելի բարենպաստ էր քան 1976թ. օրենսգիրքը, հաշվի առնելով մահապատժի բացակայությունը, Դատարանը նկատում է, որ 1976թ. օրենսգրքի համաձայն ռազմական հանցագործությունների միայն առանձնապես ծանր դեպքերն էին պատժվում մահապատժով (տե՛ս վերը` կետ 26): Քանի որ դիմումատուներից ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել կյանքից զրկելու համար, հանցագործությունները, որոնց համար նրանք դատապարտվել են հստակորեն չեն պատկանում այդ տեսակին: Հիրավի, ինչպես նշվել է վերը, պրն, Մակտուֆը դատապարտվել է 2003թ. օրենսգրքով ռազմական հանցագործությունների համար նախատեսված նախատեսված նվազագույն պատժի և պրն. Դամյանովիչը` նվազագույնից մի փոքր ավել պատժի: Այդպիսի հանգամանքներում, սույն գործով էական նշանակություն ունի, թե որ օրենսգիրքն էր ավելի բարենպաստ նվազագույն պատժի առումով և անկասկած դա` 1976թ. օրենսգիրքն էր: Այդպիսի մոտեցում է դրսևորվել առնվազն Պետական դատարանի որոշ վերաքննիչ պալատների կողմից վերջին գործերով (տես վերը` կետ 29):
70. Ակնհայտորեն դիմումատուների պատիժները սույն գործով 1976 թ. և 2003թ քրեական օրենսգրքերի տիրույթում էին: Այդպիսով չի կարելի ասել, որոշակիորեն, որ դիմումատուներից որևէ մեկի նկատմամբ ավելի նվազ պատիժ կնշանակվեր եթե կիրառվեր նախկին օրենսգիրքը (ի հակադրություն Ջամիլն ընդդեմ Ֆրանսիայի (Jamil v. France), 8 հունիսի 1995թ., Սերիա A թիվ 317‑B; Գաբարրի Մորենոն ընդդեմ Իսպանիայի (Gabarri Moreno v. Spain), թիվ 68066/01, 22 հուլիսի 2003թ., վերը նշված Սկոպպոլա): Էական այն է, այնուամենայնիվ, որ դիմումատուների նկատմամբ կարող էին ավելի նազ պատիժներ նշանակվել իրենց գործերով այդ օրենսգրքի կիրառման դեպքում: Ինչպես արդեն նշվել է վերը` 68-րդ կետում, Պետական դատարանը վճռել է, օրն. Մակտուֆին նկատմամբ պատիժ նշանակելիս, որ այն պետք է նվազեցվի 2003թ. օրենսգրքով թույլատրելի հնարավոր նվազագույն մակարդակի: Համանմանորեն, պրն. Դամյանովիչի նկատմամբ նշանակվել է նվազագույն մակարդակին մոտ պատիժ: Այնուհետև անհրաժեշտ է նկատել, որ առավել թարմ ռազմական հանցագործությունների գործերով դրսևորված մոտեցումների համաձայն, որոնք մեջբերվել են վերը` 29-րդ կետում, Պետական դատարանի վերաքննիչ պալատները նախընտրել են 1976թ. օրենսգիրքը` 2003թ. օրենսգրքի փոխարեն, հատկապես դատապարտման առավել բարենպաստ դրույթները կիրառելու տեսակետից: Համապատասխանաբար, քանի որ առկա է իրական հնարավորություն, որ 2003թ. օրենսգրքի հետադարձ ուժի կիրառությունը գործում է ի վնաս դիմումատուների, իրենց դատապարտման կապակցությամբ, չի կարելի ասել, որ նրանց արդյունավետ երաշխիքներ են տրամադրվել ավելի խիստ պատիժների նշանակման դեմ` խախտելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածը:
71. Դատարանը չի կարող ընդունել Կառավարության փաստարկը, որ իր` վերը հիշատակված որոշումը Կարմոյի գործով ուղեցույց է հանդիսանում ներկայումս քննվող գործի գահատման համար: Հանգամանքները էականորեն տարբեր են: Այն դեպքում, երբ ներկա դիմումատուները դատապարտվել են հարաբերականորեն կարճ ժամկետների ազատազրկման, Կարմոյի գործով դիմումատուն դատապարտվել է մահվան և խնդիրն այն էր, թե արդյոք 7-րդ հոդվածին հակասում էր մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելը` 1998թ. մահապատժի վերացումից հետո: Դատարանը համարել է, որ չի հակասում և ակնհայտ անհիմն համարելով մերժել է 7-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատը:
72. Ավելին, Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության այն փաստարկին, որ եթե արարքը քրեական է «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների» համաձայն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով դրա կատարման պահին ապա հանցագործութոյւնների և պատիժների հետադարձ ուժի արգելքի վերաբերյալ դրույթը չի կիրառվում: Այս փաստարկը հակասում է travaux préparatoires-ին, որոնք ենթադրում են, որ 7-րդ հոդվածի 1-ին կետը կարող է համարվել, որ պարունակում է հետադարձ ուժի արգելքի ընդհանուր կանոն և որ 7-րդ հոդվածի 2-րդ կետը միայն պատասխանատվության հատվածի ենթատեքստային պարզաբանումն է, որը ներառված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ կայացված դատապարտումների օրինականության վերաբերյալ կասկածները բացառելու համար (տե՛ս վերը նշված Կոնոնով` կետ 186): Այդպիսով հստակ է, որ Կոնվենցիան մշակողները հետադարձ ուժի կիրառման արգելքի որևէ ընդհանուր բացառություն թույլ տալու նպատակ չեն հետապնդել: Իսկապես, Դատարանը վճռել է մի շարք գործերով, որ 7-րդ հոդվածի երկու կետերը փոխկապակցված են և ենթակա են համահունչ մեկնաբանման (տե՛ս օրինակ, Տեսսն ընդդեմ Լատվիայի (Tess v. Latvia) (dec.), թիվ 34854/02, 12 դեկտեմբերի 2002թ., և վերը նշված Կոնոնովը` կետ 186).
73. Կառավարության հղումը այս կապակցությամբ ՍՎ-ն և Ստրելեցը, Կեսսելրը և Կրենցը գործերին նմանապես անընդունելի է: Սույն գործը չի վերաբերում դատական մեկնաբանման միջոցով քրեական իրավունքի առաջընթաց զարգացմանը, ինչպես Ս.Վ.-ի գործով: Գործը առընչություն չունի նաև Պետության պրակտիկային որը չի համապատասխանում պետության գրված կամ չգրված իրավունքին: Ստրելեցը, Կեսսելրը և Կրենցը գործով դիմումատուների գործողությունները հանցագործություններ են հանդիսացել, որոնք սահմանված էին բավարար մատչելիությամբ և կանխատեսելիությամբ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության քրեական իրավունքով խնդրո առարկա ժամանակահատվածում, սակայն այդ դրույթները կիրառված չեն եղել տևական ժամանակ` մինչև 1990թ. ռեժիմի փոփոխությունը:
74. Դատարանն անհրաժեշտություն չի տեսնում մանրամասն քննել Կառավարության հաջորդ փաստարկը, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված ռազմական հանցագործությունները պատժելու պարտականությունը համապատասխանաբար պահանջում է սույն գործով մի կողմ դնել հետադարձ ուժի կիրառման արգելի սկզբունքը: Բավարար է նկատել , որ հանցագործությունների և պատիժների հետադարձ ուժի կիրառամն արգելքի դրույթը նշված է նաև Ժնևի կոնվենցիաներում և դրանց լրացուցիչ արձանագրություններում (տե՛ս վերը` կետ 43): Ավելին, քանի որ դիմումատուների պատիժները 1976թ. և 2003թ. օրենսգրքերի սահմաններում էին, Կառավարության փաստարկը, որ դիմումատուները չէին կարող համապատասխան պատժի արժանանալ նախկին օրենսգրքով ակնհայտ անհիմն է:
75. Վերջապես, չնայած Դատարանը սկզբունքորեն համաձայն է, Կառավարության հետ որ Պետություններն ազատ են որոշել իրենց քրեական քաղաքականությունը (տե՛ս Աչուրն ընդդեմ Ֆրանսիայի )Achour v. France) [GC], թիվ 67335/01, կետ 44, ՄԻԵԴ 2006‑IV և Օուլդ Դահն ընդդեմ Ֆրանսիայի (Ould Dah v. France) (dec.), թիվ 13113/03, ՄԻԵԴ 2009թ.), նրանք պետք է այդպես վարվելիս համապատասխանեն 7-րդ հոդվածի պահանջներին:
Դ. Եզրակացություն
76. Համապատասխանաբար, Դատարանը համարում է, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներում տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում: Այս եզրակացությունը չպետք է ընկալվի նշելու համար, որ պետք է նշանակվեին ավելի մեղմ պատիժներ, այլ պարզապես, որ դիմումատուների գործերով պետք է կիրառվեին 1976թ. դրույթները:
III.ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ` ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԱՆԳԱՏԸ
77. Վերջապես, դիմումատուները պնդել են, առանց մանրամասնելու, որ փաստը, որ իրենց գործերը քննել է Պետական դատարանը, երբ բազմաթիվ այլ գործեր ռազմական հանցագործությունների մասին քննության են առնվել Միավորների դատարանների կողմից հանգեցրել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի և/կամ թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի խախտմանը
14-րդ հոդվածը սահմանում է.
«Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից։
Թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է.
«1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության , ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:
2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով:»
78. Կառավարությունը կոչ է արել Դատարանին հետևել վերը նշված Շիմշիչի գործով իր նախադեպային պրակտիկային: Կառավարությունն ավելացրել է, որ ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործերի բաշխումը Պետական դատարանի և Միավորների դատարանների միջև նույնպես կամայական չի եղել. դա իրականացվել է Պետական դատարանի կողմից օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների հիման վրա: Մակտուֆի գործի կապակցությամբ Կառավարությունը պնդել է, որ այն զգայուն և բարդ էր, քանի որ արտասահմանյան մուջահեդինի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ առաջին գործերից էր (ՀԳՄՏ այդ խնդրի հետ առաջին անգամ գործ է ունեցել 206թ. Հաջիհասանովիը և Կուբուրան գործով): Ի հավելումն, նրանց ճամբարներում իրականացված ծիսական գլխատումները, տագնապ էին ծնել տեղական բնակչության շրջանում:
79. Դիմումատուները չեն համաձայնել Կառավարության հետ: Նրանք պնդել են որ իրենց գործերը ոչ զգայուն և ոչ էլ բարդ են: Պրն. Մակտուֆը պնդել է նաև, որ իր Իրաքի քաղաքացիությունը և կրոնն են առանցքային պատճառներ հանդիսացել Պետական դատարանի կողմից գործն իր վարույթում թողնելու համար:
80. Գերագույն ներկայացուցիչը իր 2012թ. նոյեմբերին ներկայացրած երրորդ կողմի նկատառումներում համաձայնել է Կառավարության հետ:
81. Խտրականության հասկացությունը մեկնաբանվել է Դատարանի նախադեպային իրավունքի համապատասխան` հաշվի առնելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածը: Այս նախադեպային պրակտիկան հստակ է դարձրել, որ խտրականություն նշանակում է տարբերակված վերաբերմունք ցույց տալ առանց օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման, համանման իրավիճակում գտնվող մարդկանց: Նույն եզրույթը` խտրականությունն է օգտագործված նաև թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածում: Չնայած այդ դրույթների սահմանների տարբերությանը այս եզրույթի իմաստը թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածում նախատեսվել է որ նույնական պետք է լինի 14-րդ հոդվածի հետ (տե՛ս Սեջիչը և Ֆինչին ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի (Sejdić and Finci v. Bosnia and Herzegovina) [GC], թիվ 27996/06 և 34836/06, կետ 55, ՄԻԵԴ 2009):
82. Սույն գործով Դատարանը նախևառաջ նկատում է, որ հաշվի առնելով ռազմական հանցագործությունների մեծ թիվը հետպատերազմյա Բոսնիայում և Հերցեգովինայում, անխուսափելի է, որ ծանրաբեռնվածությունը պետք է կիսվեր Պետական դատարանի և Միավորների դատարանների միջև: Հակառակ դեպքում, պատասխանող պետությունը չէր կարողանա հարգել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կատարելու համար պատասխանատու անձանց ժամանակին արդարադատության ենթարկելու Կոնվենցիայով սահմանված պարտականությունները (տե՛ս Պալիչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի (Palić v. Bosnia and Herzegovina), թիվ 4704/04, 15 փետրվարի 2011թ.):
83. Դատարանը տեղյակ է, որ Միավորների դատարանները ընդհանուր առմամբ ավլի մեղմ պատիժներ են նշանակել քան Պետական դատարանը խնդրո առարկա ժամանակահատվածում (տե՛ս վերը` կետ 30), սակայն վերաբերմունքի այդ տարբերությունը չպետք է մեկնաբանվի անձնական հատկանիշներով պայմանավորվածությամբ, և այդ իսկ պատճառով չի հանգեցնում խտրական վերաբերմունքի: Գործը Պետական դատարանի կամ Միավորի դատարանի կողմից քննելու հարցը յուրաքանչյուր գործով որոշում էր Պետական դատարանը` հղում կատարելով վերը` 40-րդ կետում նշված օբյեկտիվ և ողջամիտ չափանիշներին (հակառակ Կամիլլերին ընդդեմ Մալթայի (Camilleri v. Malta), թիվ 42931/10, 22 հունվարի 2013թ., որով այդպիսի որոշումը կախված էր միայն մեղադրողի հայեցողությունից). Համապատասխանաբար սույն գործի կոնկրետ հանգամանքներում Կոնվենցիայի 14-րդ հոդվածի` 7-րդ հոդվածի կամ թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հետ համակցությամբ խախտման դրսևորում առկա չէ (տե՛ս Մագին ընդդեմ Միացյալ Թագավորության (Magee v. the United Kingdom), թիվ 28135/95, կետ 50, ՄԻԵԴ 2000 VI, և վերը նշված Շիմշիչ):
84. Դիմումատուների` խտրականության վերաբերյալ գանգատն այդ իսկ պատճառով ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) և 4-րդ կետերի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
85. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։»
Ա. Նյութական վնասը
86. Պրն. Մակտուֆը պնդել է, որ ինքը հնարավորություն չի ունեցել ղեկավարել իր ընկերությունը իր դատաքննության և պատժի արդյունքում և վնաս է կրել 500.000 եվրո գումարի չափով:
87. Կառավարությունն անհիմն է համարել պահանջը:
88. Դատարանը համաձայնում է Կառավարության հետ և մերժում նրա պահանջը հիմնավորվածության բացակայության պատճառով:
Բ. Ոչ նյութական վնաս
89. Պրն. Մակտուֆը 100 000 եվրո է պահանջել այս կետի համաձայն: Պրն. Դամյանովիչը նույնպես փոխհատուցում է պահանջել ոչ նյութական վնասի համար, սակայն չի կոնկրետացրել այն գումարը, որը իր կարծիքով արդարացի կլիներ:
90. Կառավարությունը չափազանց է համարել պրն. Մակտուֆի պահանջը:
91. Քանի որ որոշակի չէ, թե դիմումատուների նկատմամբ արդյոք ավելի նվազ պատիժներ կնշանակվեին 1976թ. օրենսգրքի կիրառման դեպքում (ի հակադրություն Էջերը և Զեյրեկն ընդդեմ Թուրքիայի (Ecer and Zeyrek v. Turkey), թիվ 29295/95 և 29363/95, ՄԻԵԴ 2001‑II, և վերը նշված Սկոպպոլա), Դատարանը վճռում է սույն գործի կոնկրետ հանգամանքներում, որ խախտման արձանագրումն ինքնին դիմումատուներին պատճառված ոչ նյութական վնասի բավարար արդար փոխհատուցումն է հանդիսանում:
Գ. Ծախսեր և ծախքեր
92. Պրն. Մակտուֆն այնուհետև 36,409 եվրո է պահանջել ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար: Պրն. Դամյանովիչին իրավական օգնություն է տրամադրվել Դատարանի իրավական օգնության սխեմայի համաձայն` ընդհանուր 1,545 եվրո գումարի չափով` իր փաստաբանների Մեծ Պալատին ներկայանալու համար: Նա փոխհատուցում է խնդրել Դատարանում լրացուցիչ ծախսերի և ծախքերի համար 13,120 եվրոյի չափով:
93. Կառավարությունն անհիմն է համարել պահանջները:
94. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, դիմումատուն իրավունք ունի ստանալ միայն այն ծախսերի փոխհատուցում և որքանով, որ ներկայացվել է, որ դրանք իրականում և անհրաժեշտաբար կատարվել են և ողջամիտ գումար են կազմում: Այսինքն դիմումատուն պետք է վճարած լինի դրանք կամ պարտավոր լինի վճարել, իրավական կամ պայմանագրային պարտավորությունների համապատասխան և դրանք պետք է անխուսափելի լինեն խախտման վեր հանման կամ փոխհատուցում ստանալու համար: Դատարանը հաշիվներ է պահանջում, որոնք բավարար չափով մանրամասնված են դատարանին հնարավորություն տալու համար պարզել, թե որքանով են բավարարվել վերոհիշյալ պահանջները: Սույն գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները, Դատարանը ողջամիտ է համարում 10 000 եվրո փոխհատուցումը դիմումատուներից յուրաքանչյուրին, գումարած դրանց նկատմամբ կիրառելի ցանկացած հարկ:
D. Տուգանային տոկոս
95. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Համարում է անընդունելի, ձայների մեծամասնությամբ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ գանգատը,
2. Համարում է անընդունելի, ձայների մեծամասնությամբ, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ գանգատը` Կոնվենցիայի 7րդ հոդվածի և թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի հետ համակցությամբ,
3. Համարում է ընդունելի, միաձայն, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վերաբերյալ գանգատը,
4. Վճռում է, միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում,
5. Վճռում է, միաձայն,
(ա) որ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում դիմումատուներից յուրաքանչյուրին պետք է վճարի 10 000 եվրո (տաս հազար եվրո) գումարած այդ գումարից գանձման ենթակա հարկերը, որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է փոխարկվի մեծ բրիտանական ֆունտի` վճարման օրվա փոխարժեքով
(բ) Վերոհիշյալ եռամսյա ժամկետի լրանալուց հետո` մինչև գումարի վճարումը, պետք է վճարվի վերոհիշյալ գումարների նկատմամբ հաշվարկված պարզ տոկոս` հավասար պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքին գումարած երեք տոկոս:
6. Մերժում է, միաձայն, դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` Ստարսբուրգում` Մարդու իրավունքների պալատում 2013թ. հուլիսի 18-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Մայքլ O’ԲոյլԴին Շպիլման
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, հետևյալ չհամընկնող կարծիքները ներկայացված են սույն վճռի հավելվածում:
(ա) դատավոր Զիմելեյի չհամընկնող կարծիքը,
(բ) դատավոր Կալայջևայի չհամընկնող կարծիքը,
(c) դատավոր Պինտո դե Ալբուկերկի չհամընկնող կարծիքը, ոին միացել է դատավոր Վուչինիչը:
Դ.Շ.*.
Մ.O’Բ.*.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Armija Republike Bosne i Hercegovine (Բոսնիայի և Հերցեգովինային Հանրապետության բանակ).
[2] Բոշնյակները հայտի էին որպես մահմեդականներ մինչև 1992-95թթ. պատերազմը: «Բոշնյակներ» եզրույթը (Bošnjaci) sչպետք է շփոթել «բոսնիացիներ» (Bosanci) եզրույթի հետ, որն օգտագործվում է նշելու համար Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիներին` անկախ էթնիկ ծագումից:
[3] Hrvatsko vijeće obrane (Խորվաթիայի պաշտպանության պորհուրդ)
[4] Vojska Republike Srpske (Սերբիայի Հանրապետության բանակ)
[5] Թիվ 827 բանաձև (1993) 25 մայիսի 1993թ.
[6] Տե՛ս ՀՄՔՏ դատական կարգավիճակի վերաբերյալ զեկույցը և ներպետական դատարանների որոշ գործեր փոխանցելու հեռանկարները ՀՄՔՏ կողմից 2002թ. հունիսին (S/2002/678) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի 2002թ. հուլիսի 23-ի գրությունը (S/PRST/2002/21).
[7] Թիվ 1503 բանաձև (2003) 28 օգոստոսի 2003թ:
[8]. Այդ իրավունքների վերաբերյալ րացուցիչ տեղեկությունների համար, որոնք հայտնի են նաև «Բոննի իրավունքներ» անվամբ, տե՛ս Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Բոսնիայում և Հերցեգովինայում սահմանադրական իրավիճակի և Գերագույն ներկայացուցիչ իրավունքների վերաբերյալ (CDL-AD(2005)004 11 մայիսի 2005թ.):
[9]. Բոսնիայի և Հերցեգովինային պաշտոնաթերթ, համարներ 3/03, 37/03, 32/03, 54/04, 61/04, 30/05, 53/06, 55/06, 32/07 and 8/10.
[10]. Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության պաշտոնաթերթ, համարներ` 44/76, 36/77, 56/77, 34/84, 37/84, 74/87, 57/89, 3/90, 38/90 and 45/90.
[11]. Բոսնիայի և Հերցեգովինային Դաշնային Հանրապետության պաշտոնաթերթ, համարներ`. 43/98, 2/99, 15/99, 29/00, 59/02 and 19/03.
[12]. Սերբիայի Հանրապետության պաշտոնաթերթ, համարներ` 22/00, 33/00 and 37/01.
[13]. Տե՛ս Մարդու իրավունքների պալատի որոշումը CH/97/69 of 12 հունիսի 1998թ. Հերակի (Herak) գործով և Բոսնիայի և Հերցեգովինային Դաշնության Գերագույն դատարանի որոշումը Kž-58/99 of 16 մարտի 1999թ. ցեղասպանության վերաբերյալ գործով, որով 40 տարվա ազատազրկումը նվազեցվել էր 20 տարվա ազատազրկման:
[14]. Տե՛ս օրինակ, Վլահովլջակի գործով դատավճիռը (Vlahovljak) 2008թ. սեպտեմբերի, որով Բոսնիայի և Հերցեգովինային Դաշնության Գերագույն դատարանը կիրառել է 2003թ. օրենսգիրքը:
[15]. Որոշում X-KRŽ-06/299 25 մարտի 2009թ. Կուրտովիչի (Kurtović) գործով.
[16]. Որոշում X-KRŽ-09/847 14 հունիսի 2011թ. Նովալիչի (Novalić) գործով; X-KRŽ-07/330 16 հունիսի 2011թ. Միհալչևիչի ( Mihaljević) գործով; S1 1 K 002590 11 Krž4 1 փետրվարի 2012թ. Ս.Լ.-ի (S.L). գործով, S1 1 K 005159 11 Kžk 18 ապրիլի 2012թ. Աշկրաբայի (Aškraba) գործով և S1 1 K 003429 12 Kžk 27 հունիսի 2012թ. Օսմիչի (Osmić) գործով:
[17]. Որոշումներ X-KRŽ-06/431 11 սեպտեմբերի 2009թ. Կապիչի (Kapić) գործով; X-KRŽ-07/394 6 ապրիլի 2010թ. Դուկիչի ƸĐukić) գործով.
[18]. Որոշումներ X-KRŽ-08/488 29 հունվարի 2009թ. Վրդոլչակի (Vrdoljak) գործով; X-KRŽ-06/243 22 սեպտեմբերի 2010թ. Լազարևիչի (Lazarević) գործով:
[19]. Որոշումներ X-KRŽ-06/299 25 մարտի 2009թ. Կուրտովիչի (Kurtović) գործով; S1 1 K 002590 11 Krž4, 1 փետրվարի 2012թ. Ս.Լ.-ի (S.L.) գործով:
[20]. Որոշումներ X-KRŽ-09/847 14 հունիսի 2011թ. Նովալիչի (Novalić) գործով:
[21]. Միացյալ տարբերակը հրապարակվել է Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթում, համար 49/09, փոփոխությունները հրապարակվել են պաշտոնաթերթի 74/09 և 97/09 համարներում:
[22]. Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթ, Միջազգային պայմանագրերի Սերիա, թիվ. 12/04, 7/05 և 8/06.
[23]. Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթ, համարներ` 3/03, 36/03, 32/03, 26/04, 63/04, 13/05, 48/05, 46/06, 76/06, 29/07, 32/07, 53/07, 76/07, 15/08, 58/08, 12/09, 16/09 և 93/09.
[24]. Բոսնիայի և Հերցեգովինայի պաշտոնաթերթ, համարներէ 3/03, 36/03, 32/03, 26/04, 63/04, 13/05, 48/05, 46/06, 76/06, 29/07, 32/07, 53/07, 76/07, 15/08, 58/08, 12/09, 16/09 և 93/09.
[25]. Pravilnik o pregledu predmeta ratnih zločina, KTA-RZ 47/04-1; այդ փաստաթղթի պատճենը տրամադրվել է Կառավարությունը:
Full & Egal Universal Law Academy