© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 165
հուլիս 2013
Մակտուֆը և Դամյանովիչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի
[GC] - 2312/08 և 34179/08
Վճիռ18.7.2013 [GC]
Հոդված 7
Հոդված 7-1
Ավելի խիստ պատիժ
Ռազմական հանցագործությունների համար հանցագործությունների կատարման ժամանակ գործող օրենքից ավելի խիստ պատիժ սահմանող քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառում. Խախտում
Փաստեր – Երկու դիմումատուները դատապարտվել են Բոսնիայի և Հերցեգովինային դատարանի կողմից («Պետական դատարան») քաղաքացիական անձանց նկատմամբ 1992-1995թթ. պատերազմի ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների համար: Պետական դատարանի կազմում 2005թ. սկզբում ստեղծել են ռազմական հանցագործությունների գործերով պալատներ` որպես Նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային քրեական տրիբունալի ռազմավարության մի մաս: Պետական դատարանը, որը կազմված էր միջազգային և ազգային դատավորներից կարող էր որոշումներ կայացնել ռազմական հանցագործությունների գործերով, դրանց զգայուն կամ բարդ լինելու կապակցությամբ և կարող էր ավելի նվազ զգայուն և բարդ գործերը փոխանցել Բոսնիայի և Հերցեգովինայի երկու միավորների իրավասու դատարաններին («Միավորների դատարաններ»):
Առաջին դիմումատուն (պրն. Մակտուֆը) դատապարտվել է Պետական դատարանի կողմից 2005թ. հուլիսին երկու քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն դրդելու և օժանդակելու համար, որպես ռազմական հանցագործություն, և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման Բոսնիայի և Հերցեգովինայի 2003թ. քրեական օրենսգրքի համաձայն («2003թ. քրեական օրենսգիրք»): 2006թ. ապրիլին դատարանի վերաքննիչ պալատը անփոփոխ է թողել նրա մեղադրանքը և դատավճիռը` երկու միջազգային դատավորների մասնակցությամբ նոր դատավարության արդյունքում: Երկրորդ դիմումատուն (պրն. Դամյանովիչը), ով նշանակալի մասնակցություն էր ունեցել 1992թ. Սարաևոյում բռնված բոշնյակներին ծեծելու գործում, դատապարտվել է 2007թ. հունիսն խոշտանգման համար, որպես ռազմական հանցագործություն և դատապարտվել տասնմեկ տարվա ազատազրկման 2003թ, քրեական օրենսգրքի համաձայն:
Եվրոպական դատարանին ներկայացրած իրենց գանգատում երկու անձինք գանգատվել են inter alia, որ Պետական դատարանը հետադարձ ուժով իրենց նկատմամբ կիրառել է ավելի խիստ քրեական օրենք` 2003թ. քրեական օրենսգիրքը, քան այն որը գործում էր իրենց կողմից հանցագործությունների կատարման պահին` այն է Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության 1976թ. քրեական օրենսգիրքը (1976թ. օրենսգիրք) և որ նրանց նկատմամբ արդյունքում ավելի խիստ պատիժ է նշանակվել:
Իրավունք – Հոդված 7. Դատարանը կրկնում է, որ իր խնդիրը չէ in abstracto քննության առնել, թե արդյոք 2003թ. քրեական օրենսգրքի հետադարձ ուժով կիրառությունը ռազմական հանցագործությունների գործերով per se հակասում է 7-րդ հոդվածին: Այդ հարցը ենթակա է գնահատման յուրաքանչյուր գործով, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքները և հատկապես, թե արդյոք ներպետական դատարանները կիրառել են այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են խնդիր առարկա ամբաստանյալի համար:
Ռազմական հանացագործությունների սահմանումը նույնն էր և՛ 1976թ. և՛ 2003թ. քրեական օրենսգրքերում և դիմումատուները չեն վիճարկել որ իրենց արարքները դրանց կատարման պահին հանդիսացել են բավարար մատչելիորեն և կանխատեսլիորեն սահմանված հանցագործություններ: Խնդիրն այդ իսկ պատճառով ոչ թե նրանդ դատավճիռների օրինականությունն է, այյլ երկու օրենսգրքերի համաձայն ռազմական հանցագործությունների նկատմամբ տարբեր պատժիչ կառուցկարգերի կիրառումը:
Պետական դատարանը առաջին դիմումատուին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման. 2003թ. օրենսգրքով ռազմական հանցագործությունների դրդչության և օժանդակության համար նվազագույն պատժին, մինչդեռ 1976թ. օրենսգրքի համաձայն նրա պատիժը կարող էր նվազեցվել մինչև մեկ տարվա: Նամանպես, երկրորդ դիմումատուն դատապարտվել է տասնմեկ տարվա ազատազրկան, 2003թ. օրենսգրքով իր գործով կիրառելի նվազագույն տաս տարվա պատժաժամկետից մի փոքր ավելի երկար պատժաժամկետի: Այնուամենայնիվ, 1976թ. օրենսգրքի համաձայն հնարավոր կլիներ նշանակել հինգ տարվա պատիժ:
Քանի որ դիմումատուների նկատմամբ նշանակվել են նվազագույն շեմին մոտ պատիժներ, էական նշանակություն ունի, որ 1976թ. օրենսգիրքն ավելի բարենպաստ էր նվազագույն պատիժների կապակցությամբ: Այս համատեքստում, այն փաստը, որ 2003թ. օրենսգիրքը ավելի բարենպաստ էր առավելագույն պատժի առում էական չէ, քանի որ հանցագործությունները, որոնց համար դատապարտվել են դիմումատուները հստակորեն չեն դասվում այն տեսակին, որոնց նկատմամբ կիրառելի են առավելագույն պատիժները: Այնուհետև, չնայած Դատարանն ընդունել է, որ դիմումատուների պատիժները և՛ 1976թ. քրեական օրենսգրքի և 2003թ. քրեական օրենսգրքի տիրույթում էին, և այդպիսով չի կարելի համարել որևէ որոշակիությամբ, որ դիմումատուներից որևէ մեկի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակված կլիներ 1976թ. օրենսգրքի կիրառման դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ դիմումատուների նկատմամբ կարող էր նշանակվել ավելի մեղմ պատիժ: Համապատասխանաբար, քանի որ առկա էր իրական հնարավորություն, որ 2003թ. օրենսգրքի հետադարձ ուժով կիրառումը գործել է իի վնաս դիմումատուների` դատապարտման առումով, չի կարելի համարել, որ նրանց արդյունավետ երաշխիքներ են տրամադրվել ավելի խիստ պատժի նշանակման դեմ:
Դատարանը չի կարող համաձայնել նաև Կառավարության այն փաստարկի հետ, որ եթե արարքը դրա կատարման պահին հանցագործություն է հանդիսանում «քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների» համաձայն (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետ) դրա նկատմամբ չեն կիրառվում հանցագործությունների և պատիժների նկատմամբ հետադարձ ուժի կիրառման արգելքի սկզբունքը: Այդ փաստարկը չի համապատասխանում Կոնվենցիան մշակողների մտադրություններին, որ 7-րդ հոդվածի 1-ին կետը պարունակում է հետադարձ ուժի չկիրառման ընդհանուր դրույթը, իսկ 7-րդ հոդվածի 2-րդ կետը միայն ենթատեքստային պարզաբանում է, որը ներառված են աապահովելու համար, որպեսզի կասկածներ չլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դատապարտումների կապակցությամբ: Այդպիսով ակնհայտ է, որ Կոնվենցիան մշակողները նպատակ չեն ունեցել որևէ ընդհանուր բացառություն թույլ տալ հետադարձ ուժի չկիրառման կանոնից:
Կառավարության այն փաստարկի կապակցությամբ, որ ռազմական հանցագործությունները համապատասխան կերպով պատժելու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտականությունը պահանջում է չկիրառել դնել հետադարձ ուժի չկիրառման սկզբունքը դիմումատուների գործերով, Դատարանը նկատել է, որ այդ դրույթը սահմանված է նաև Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով: Ավելին, քանի որ դիմումատուների դատավճիռները համապատասխանում են և՛ 1976թ. և՛ 2003թ. քրեական օրենսգրքերին Կառավարության փաստարկը, որ դիմումատուները չէին կարող համապատասխան պատժի արժանանալ նախկին օրենսգրքի համաձայն ակնհայտ անհիմն է:
Համապատասխանաբար, դիմումատուների գործերի կոնկրետ հանգամանքներում տեղի է ունեցել 7-րդ հոդվածի խախտում: Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծում է, որ այդ եզրակացությունը չի նշանակում, որ պետք է ավելի մեղմ պատիժներ նշանակված լինեին, այլ պարզապես, որ պետք է կիրառված լինելին 1976թ. քրեական օրենսգրքի դրույթները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 կետ 1. Առաջին դիմումատուն գանգատվել է նաև, որ Պետական դատարանն անկախ չի եղել 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, մասնավորապես քանի որ դրա երկու անդամները նշանակված են եղել Բոսնիայում և Հերցեգովինայում Գերագույն Հանձնակատարի կողմից` երկու տարի ժամկետով, վերանշանակման հնարավորությամբ: Եվրոպական դատարանը որևէ պատճառ չի գտնում կասկածի տակ դնելու Պետական դատարանի միջազգային դատավորների անկախությունը Բոսնիայի և Հերցեգովինային քաղաքական մարմիններից, գործի կողմերից կամ Գերագույն հանձնակատարի ինստիտուտից: Նրանց նշանակումների շարժառիթն ակնհայտորեն հանդիսացել է Պետական դատարանի ռազմական հանցագործությունների պալատների անկախության ամրապնդման և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերականգնման ցանկությունը: Այն փաստը, որ խնդրո առարկա դատավորները գործուղվել են իրենց համապատասխան երկրների արհեստավարժ դատավորների շարքից լրացուցիչ երաշխիք է հանդիսանում արտաքին ճնշումների դեմ: Չնայած նրանց պաշտոնավարության ժամկետը հարաբերականորեն կարճ է, դա հասկանալի է հաշվի առնելով Պետական դատարանում միջազգային ներկայության ժամանակավոր բնույթը և միջազգային գործուղումների մեխանիզմը:
Եզրակացություն: անընդունելի (ակնհայտ անհիմն)
Հոդված 14 և/կամ թիվ 12 արձանագրության 1-ին հոդված. Դիմումատուների գանգատի կապակցությամբ, որ իրենց դատավարությունները Պետական դատարանի այլ ոչ թե Միավորների դատարանների կողմից խտրականություն են, Դատարանը նկատել է, որ հաշվի առնելով հետպատերազմյան Բոսնիայում և Հերցեգովինայում ռազմական հանցագործությունների գործերի մեծաթիվ լինելը, անխուսափելի է, որ ծանրաբեռնվածությունը պետք է բաժանվեր Պետական դատարանի և Միավորների դատարանների միջև, որպեսզի պատասխանող պետությունը հնարավորություն ունենար կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարած անձանց ժամանակին արդարադատությանը ներկայացնելու Կոնվենցիայով սահմանված իր պարտականությունը: Չնայած Դատարանը տեղյակ էր, որ Միավորների դատարանները սովորաբար ավելի մեղմ պատիժներ են նշանակում քան Պետական դատարանը, վերաբերմունքի նման տարբերությունը պայմանավորված չէ անձնական հատկանիշներով և այդ իսկ պատճառով չի հանգեցնում խտրական վերաբերմունքի: Գործը Պետական դատարանի կամ Միավորի դատարանի քննությանը ենթակա լինելու հարցը որոշվում էր յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Պետական դատարանի կողմից` օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների հիման վրա:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
Հոդված 41. Խախտման արձանագրումը բավարար արդար փոխհատուցում է հանդիսանում դիմումատուների կրած ցանկացած ոչ նյութական վնասի համար: Առաջին դիմումատուի կողմից ներկայացված` ոչ նյութական վնասի փոխհատուցման ներկայացված պահանջը մերժվել է:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy