© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 133 նախադեպի վերաբերյալ
2010թ. օգոստոս-սեպտեմբեր
Mangouras-ն ընդդեմ Իսպանիայի - 12050/04
Դատավճիռ 28.9.2010 [GC]
Հոդված 5
Հոդված 5-3
Դատաքննության ներկայանալու երաշխիքներ
Դատական քննության ընթացքում կալանքից ազատում
Հանձնառության (երաշխիքի) մակարդակը, որը պահանջվում էր ապահովելու գրավի դիմաց նավի ղեկավարի ազատ արձակումը ծովային աղտոտվածության գործում՝ խախտում չկա
Փաստեր՝ Գանգատարկուն, Հունաստանի քաղաքացի, աշխատում էր Պրեստիժ (Prestige) նավի ղեկավար, որը 2002թ. Իսպանիայի ափերից դուրս լողալիս 70,000 տոննա մազութ էր թափել Ատլանտյան օվկիանոս, երբ նրա նավախելի վրա ճեղք էր առաջացել։ Բեռի արտահոսքը առաջ էր բերել էկոլոգիական աղետ, որի ազդեցությունը ծովային ֆլորայի և ֆաունայի վրա շարունակվել էր մի քանի ամիս և տարածվել մինչև Ֆրանսիայի ափերը։
Քրեական հետաքննություն էր հարուցվել և հետաքննող դատարանը կալանավորել էր գանգատարկուին՝ 3,000,000 եվրո գրավի դիմաց նրան ազատ արձակելու հնարավորությամբ։ Դատավորը շեշտադրել էր գանգատարկուի վարքագիծը, որը կարող էր համարվել բնական միջոցներին և շրջակա միջավայրին վնաս հասցնելու և վարչական իշխանությունների հրահանգները չկատարելու հետ կապված հանցագործություն։ Դատավորի կարծիքով ենթադրյալ հանցագործությունների լրջությունը և այն փաստը, որ գանգատարկուն օտարերկրյա քաղաքացի էր, ով որոշակի կապ չուներ Իսպանիայի հետ, արդարացնում էր որպես գրավ սահմանված բարձր գումարը։ Գանգատարկուն խնդրել էր իրեն ազատ արձակել և որպես այլընտրանք կրճատել գրավի գումարը մինչև 60,000 եվրո՝ արտացոլելու իր անձնական իրավիճակը։ Հետաքննող վերոնշյալ դատավորը մերժել էր խնդրանքը՝ հիմնավորելով, որ ենթադրելի հանցագործությունների լրջությունը արդարացնում է գանգատարկուի նախնական կալանքը։ Ինչ վերաբերում էր գրավի համար սահմանված գումարին, ապա նա վերահաստատել էր նախկին պնդումները և ավելացրել, որ գանգատարկուի ներկայանալը դատի ժամանակ կենսական էր՝ իրադարձությունների հաջորդականությունը լուսաբանելու համար, որոնք հետևել էին նավախելի ճեղքից արտահոսքին։ Գանգատարկուն բողոք և գանգատ էր ներկայացրել որոշումը բողոքարկելու համար, որոնք երկուսն էլ մերժվել էին։ Հետաքննող դատավորը գրանցել էր բանկային երաշխիքի ներկայացում այն գումարի չափով, որը կհամապատասխաներ որպես գրավ սահմանված գումարին, ինչից հետո հրահանգել էր գանգատարկուի նախնական ազատ արձակումը՝ ենթակա որոշակի պայմանների։ amparo բողոքը, որը գանգատարկուն ներկայացրել էր Սահմանադրական դատարան՝ բողոքելով սահմանված գումարի դեմ, հայտարարվել էր անընդունելի։
Իսպանիայի իշխանությունները հետագայում թույլատրել էին գանգատարկուին վերադառնալ իր հայրենիքը, որտեղ նա այժմ բնակվում է, պայմանով, որ Հունաստանի իշխանությունները կիրականացնեն այն պարբերական վերահսկողությունը, որոնց գանգատարկուն ենթակա էր Իսպանիայում։ Արդյունքում նա պետք է ամեն երկու շաբաթը մեկ ներկայանա ոստիկանության բաժանմունք այն կղզու վրա, որտեղ նա ծնվել է, կամ Աթենքում։ Քրեական վարույթն ըստ էության դեռ ընթացքում է։
2009թ. հունվարի իր վճռում Դատարանի պալատը միաձայն որոշել է, որ Հոդված 5 § 3 –ի խախտում տեղի չի ունեցել (տես Տեղեկատվական ծանուցում Թիվ 115)։
Իրավունք՝ Հոդված 5 § 3՝ Դատարանը վերահաստատել էր, որ գրավը կարող էր պահանջվել այնքան ժամանակ, որքան ժամանակ գերակշռում էին կալանքն արդարացնող պատճառները, և որ իշխանությունները նույնքան հոգ պետք է տանեին համապատասխան գրավի գումարն ամրագրելիս, որքան որոշելիս, թե արդյոք մեղադրվողի շարունակական կալանքը անհրաժեշտ էր։ Ընդ որում, եթե գրավի գումարը պետք է գնահատվեր սկզբունքորեն հաշվի առնելով մեղադրվողին և նրա գույքը, անողջամիտ չէր որշակի հանգամանքներում նաև հաշվի առնել նրան վերագրվող գումարային կորուստները։ Գանգատարկուն ազատազրկված էր եղել 83 օր և ազատ էր արձակվել բանկի կողմից 3,000,000 գրավի երաշխիքի համաձայն։ Չնայած որպես գրավ սահմանված գումարն ամենայն հավանականությամբ գերազանցում էր գանգատարկուի անձնական վճարունակությունը, ներպետական դատարանները փորձել էին հաշվի առնել, ի հավելումն գանգատարկուի անձնական վիճակին, այն հանցագործության լրջությունը, որում նա մեղադրվում էր և նաև նրա “մասնագիտական միջավայրը”։ Հետևաբար Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք այդ մոտեցումը համապատասխանում էր Հոդված 5 § 3-ին։
Դատարանն այն կարծիքին էր, որ անհրաժեշտ էր հաշվի առնել նոր իրողությունները Հոդված 5 § 3-ի պահանջները մեկնաբանելիս, մասնավորապես շրջակա միջավայրին առնչվող հանցագործությունների շուրջ աճող և օրինական մտահոգությունը թե՛ Եվրոպայում և թե՛ միջազգայնորեն, և եվրոպական ու միջազգային իրավունքով նախատեսված շրջակա միջավայրին առնչվող պարտավորությունների կատարումը քրեական իրավունքի միջոցով ապահովելու միտումը։ Քանի որ աստիճանաբար ավելի բարձր չափանիշներ են պահանջվում մարդու իրավունքների պաշտպանութան ոլորտում, և անխուսափելիորեն ավելի մեծ հաստատակամություն է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակություններում հիմնարար արժեքների խախտումները գնահատելու համար, չէր կարելի բացառել, որ մասնագիտական միջավայրը, որը կազմել էր խնդրո առարկա գործունեության հիմքը, պետք է հաշվի առնվեր գրավի գումարը սահմանելիս՝ երաշխավորելու, որ այդ միջոցն արդյունավետ էր։ Նկատի առնելով տվյալ գործի բացառիկ բնույթը և այն հսկայական էկոլոգիական վնասը, որն առաջ էր եկել ծովային հազվադեպ հանդիպող աղտոտման հետևանքով, հազիվ թե զարմացնող էր այն, որ դատական իշխանությունները պետք է գրավի միջոցով պահանջվող գումարը համապատասխանեցնեին պատասխանատվության մակարդակին, որպեսզի երաշխավորեին, որ պատասխանատուները չունեն արդարադատությունից խուսափելու խթաններ, և անվտանգություն ապահովվեին։ Հստակ չէր այն, որ միայն գանգատարկուի գույքից ելնելով գրավի մակարդակը սահմանելը բավարար կլիներ ապահովելու նրա մասնակցությունը լսումներին։ Ի հավելումն, միայն այն փաստը, որ գումարը տրամադրվել էր նավատիրոջ ապահովագրողի կողմից, հաստատում էր, որ իսպանական դատարանները, երբ նրանք անդրադարձել էին գանգատարկուի “մասնագիտական միջավայրին”, ճիշտ էին եղել գտնելով, անուղղակիորեն, որ կար որոշակի կապ գանգատարկուի և այն անձանց միջև, ովքեր պետք է ապահովեին անվտանգությունը։
Հետևաբար իսպանական դատարանները բավարար չափով հաշվի էին առել գանգատարկուի անձնական վիճակը և մասնավորապես որպես նավատիրոջ աշխատող նրա կարգավիճակը, նրա մասնագիտական փոխհարաբերություններն այն անձանց հետ, ովքեր պետք է ապահովեին անվտանգությունը, նրա ազգությունն ու մշտական բնակության վայրը, ինչպես նաև Իսպանիայում նրա կապեր չունենալն ու նրա տարիքը։ Նկատի առնելով գործի առանձնահատուկ ենթատեքստը և մազութի արտազատման աղետալի էկոլոգիական և տնտեսական հետևանքները, իշխանություններն արդարացված էին հաշվի առնելու խնդրո առարկա հանցագործության լրջությունը և գումարային կորուստը, որի համար մեղադրում էին գանգատարկուին։
Եզրակացություն՝ խախտում չկա (տասը՝ կողմ, յոթը՝ դեմ)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy