© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 122
2009թ. օգոստոս-սեպտեմբեր
Մանոլը և այլոք ընդդեմ Մոլդովայի - 13936/02
Վճիռ - 17.09.2009 [Բաժին IV]
Հոդված 10
Հոդված 10-1
Ազատորեն արտահայտվելու իրավունք
Հանրային հեռարձակողի անկախության իրավական երաշխիքների անբավարար ապահովումը համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողներն աշխատում էին Տելեռադիո - Մոլդովա (TRM)-ում, որը պետական ընկերություն էր, և այդ ժամանակ Մոլդովայի միակ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կայան: Ըստ դիմողների` TRM-ն իր գոյության ամբողջ ընթացքում ենթարկվել է քաղաքական վերահսկողության: Իրավիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ 2001թ. փետրվարին Կոմունիստական կուսակցությունը մեծամասնություն է կազմել խորհրդարանում: Մասնավորապես, ավագ ղեկավարները հեռացվել են եւ փոխարինվել կառավարության հավատարիմ անձանցով: Լրագրողների վստահելի խումբն է միայն օգտագործվել քաղաքական բնույթի հաղորդումներ գրելու համար, որոնք այնպես են խմբագրվել, որպեսզի իշխող կուսակցությունը ներկայացվի բարենպաստ լույսի ներքո: Լրագրողները նկատողություն են ստացել այնպիսի արտահայտություններ օգտագործելու համար, որոնք բացասաբար են ազդել խորհրդային ժամանակաշրջանի վրա, կամ ենթադրել են մշակութային եւ լեզվական կապեր Ռումինիայի հետ: Հարցազրույցները կրճատվել էին, իսկ ծրագրերը հանվել եթերից նույն պատճառներով: Ընդդիմադիր կուսակցություններին տրամադրվել էր իրենց տեսակետները արտահայտելու խիստ սահմանափակ հնարավորություն: Լրագրողները այդ դրվածքը խախտելու համար ենթարկվել են կարգապահական միջոցների և նույնիսկ հարցաքննվել են ոստիկանության կողմից: 2002թ. առաջին կիսամյակում TRM-ի աշխատակազմի նկատմամբ գրաքննությանը վերջ տալու պահանջով կազմակերպված գործադուլից հետո երկու դիմողներ ենթարկվել են կարգապահական պատժամիջոցների:
2002թ. ապրիլին Մոլդովայի տեսալսողական հաղորդումները համակարգող տիրույթը խորհուրդը հրապարակել է իր եզրակացությունները TRM-ի գրաքննության վերաբերյալ: Այն գտել է, որ որոշ բառեր և թեմաներ իսկապես արգելվել են TRM-ի հաղորդումներում, սակայն մերժել է գրաքննության վերաբերյալ այլ պնդումները, որոնք պատճառաբանվել են մասնագիտացված լրագրողների պակասը թաքցնելու համար:
2002թ. հուլիսին TRM-ի հանրային ընկերության վերափոխումից հետո, դրա աշխատակիցները պետք է հանձնեին վերաորակավորման քննություններ իրենց զբաղեցրած պաշտոններում հաստատվելու համար: Չորս դիմողները` մեծ թվով լրագրողների հետ մեկտեղ, ովքեր ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, հեռացվել են աշխատանքից: Նրանց դիմումները մերժվել են: Աշխատակազմի տասնինն անդամների, ովքեր մասնակցել են հեռացումների կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսին, արգելվել է մուտք գործել TRM-ի տարածք: TRM-ի կարգավիճակի փոփոխությանը հետևել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, որով կոչ է արվել Մոլդովային բարեփոխել իր հեռարձակման ծառայությունը և վերացնել հեռուստատեսային գրաքննությունը: Չնայած նրան, որ անկախ փորձագետ է նշանակվել գնահատելու համար օրինագիծը, նրա առաջարկությունները հաշվի չեն առնվել և շարունակել են ուղղակի քաղաքական միջամտության բազմաթիվ դրսևորումները:
Եվրոպական դատարանին ուղղված իրենց գանգատում դիմողները պնդել են, որ TRM-ում որպես լրագրողներ աշխատելու ընթացքում նրանք ենթարկվել են պետության կողմից գրաքննության ռեժիմի:
Օրենք
Հոդված 10
Երբ պետությունը որոշել է ստեղծել հանրային հեռարձակման համակարգ, ներպետական օրենսդրությունը և պրակտիկան պետք է երաշխավորեն, որ այդ համակարգը նախատեսում է բազմակարծ ծառայություններ: Մասնավորապես, եթե մասնավոր կայանները դեռ շատ թույլ էին առաջարկելու համար իրական այլընտրանք, և հանրային կամ պետական կազմակերպությունը, հետևաբար, միակ կամ գերիշխող հեռարձակողն է երկրի կամ տարածաշրջանի շրջանակներում, ապա ժողովրդավարության պատշաճ գործադրման համար անհրաժեշտ է, որ այն հաղորդի անկողմնակալ, անկախ և հավասարակշռված նորություններ, տեղեկատվություն և մեկնաբանություններ, ինչպես նաև ապահովի ֆորում հանրային քննարկումների համար, որում հնարավոր կլինի արտահայտել տեսակետները և կարծիքները: Հանրային հեռարձակման չափորոշիչները համաձայնեցվել են Պայմանավորվող պետությունների հետ Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջոցով: Մասնակից պետությունները պարտավոր են ապահովել հանրային հեռարձակողների անկախությունը քաղաքական և տնտեսական միջամտությունից: Նախարարների կոմիտեի ուղեցույցում նշվել է, որ անկախությունը` խմբագրական անկախության և ինստիտուցիոնալ ինքնավարության առումով, կարող է երաշխավորվել, հեռարձակողի` մասնավորապես, նորությունների և ընթացիկ ծրագրերի խմբագրման և ներկայացման ու համալրման, աշխատակազմի ղեկավարման իրավական շրջանակներում: Լրատվական ծրագրերը պետք է իրադարձությունները և փաստերը ներկայացնեն արդարացիորեն և խրախուսեն կարծիքների ազատ ձևավորումը, մինչդեռ պետական ծառայության հեռարձակողները կարող էին հարկադրվել հեռարձակելու պաշտոնական տեղեկատվություն կամ միջոցառումներ, որոնք սահմանափակվում են բացառիկ կանոնադրական հանգամանքներով: Վերահսկողություն իրականացնող մարմինների նշանակման կանոնները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի քաղաքական կամ ցանկացած այլ միջամտության վտանգը նվազագույնի հասցվի:
Դիմողների գործով Դատարանը հաշվի է առել 2001թ. փետրվարից սկսած ժամանակահատվածը, երբ դիմողները պնդել են, որ առկա է խմբագրական քաղաքականության քաղաքական վերահսկողության խնդիր, մինչև 2006թ. սեպտեմբերի 26-ը Դատարանի կողմից ընդունված վճռի կայացման ժամանակահատվածը: Այն նշել է, որ առկա է էական կողմնակալություն TRM-ի կողմից` Նախագահի և կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելիս, ինչպես նաև անբավարար հասանելիություն` ընդդիմադիր կուսակցությունների համար: Նաև առկա էր վկայություն քաղաքական քննարկումների սահմանափակման կամ որոշակի թեմաների առանձնացման վերաբերյալ, որոնք համարվում են քաղաքականապես զգայուն կամ կարող էին վատ անդրադառնալ Կառավարության հեղինակության վրա: Օրինակ, տեսալսողական հաղորդումները համակարգող խորհուրդը հաղորդել էր, որ TRM-ի քաղաքականությունը` արգելել որոշակի բառերի ու արտահայտությունների օգտագործումը, մասնավորապես, բառեր, որոնք կապված են Ռումինիայի և Մոլդովայի ընդհանուր մշակույթի և լեզվի, ինչպես նաև խորհրդային տարիներին մարդու իրավունքների խախտումների հետ: Դիմողների առնչությամբ, այդպիսով, եղել է նրանց խոսքի ազատության իրավունքներին շարունակական միջամտություն ամբողջ այդ ժամանակահատվածում:
Բացի դրանից, քանի որ այդ ժամանակահատվածում TRM-ն ուներ վիրտուալ մենաշնորհ Մոլդովայի տեսալսողական հեռարձակման դաշտում, ուստի կարևոր էր ժողովրդավարության տեսակետից, որպեսզի այն հեռարձակեր ճշգրիտ և հավասարակշռված նորություններ ու տեղեկություններ, որոնք պետք է արտացոլեին քաղաքական համոզմունքների և քննարկումների լայն շրջանակ: Որոշելով ստեղծել հանրային հեռարձակման համակարգ՝ պետությունն ունեցել է մեծ պոզիտիվ պարտավորություն երաշխավորելու բազմակարծ տեսալսողական ծառայություն` ապահովելով TRM-ի անկախությունը քաղաքական միջամտությունից և վերահսկողությունից: Սակայն դա չի հաջողվել անել համապատասխան ժամանակահատվածի ընթացքում, երբ մեկ քաղաքական կուսակցությունը վերահսկում է Խորհրդարանի նախագահի ու Կառավարության անունից: Այսպիսով, թեև TRM-ի կանոնադրությունը փոփոխվել էր, և որ նրա ստեղծագործական և խմբագրական գործունեությունը պետք է օրենքով պաշտպանված լիներ միջամտությունից, այդ առումով որևէ համապատասխան կառույց չէր ստեղծվել սահմանվել: Տեսալսողական հաղորդումները համակարգող խորհուրդը, որը հանդես է եկել որպես վերահսկիչ մարմին, բաղկացած էր Խորհրդարանի, Մոլդովայի Նախագահի և Կառավարության կողմից նշանակված անդամներից` առանց նշանակումը կանխելու որևէ երաշխիքի: TRM-ի ղեկավարությունը նշանակվել էր Խորհրդարանի կողմից` Տեսալսողական հաղորդումները համակարգող խորհրդի առաջարկությամբ: Նույնիսկ Վերահսկման խորհրդի կողմից փոխոխություններ կատարելուց հետո` չկար այդ մարմնի տասնհինգ անդամներից որևէ մեկի նշանակումը կանխելու երաշխիք:
Ընդհանուր առմամբ, օրենսդրական դաշտը թերի էր, քանի որ այն չէր ապահովել TRM-ի կառավարման նկատմամբ վերահսկողության բավարար երաշխիքներ: Ինչ վերաբերում է Կառավարության նախնական առարկությանը, որ դիմողները չեն սպառել ներպետական միջոցները, Դատարանը գտել է, որ քաղաքական կողմնակալության և սահմանափակումների վերաբերյալ օրինակները բավարար էին ամրապնդելու այն եզրակացությունը, որ TRM-ն օգտագործվել է իշխող կուսակցության քաղաքականությունը խթանելու համար: Դիմողները, ուստի դուրս են ներպետական միջոցներն սպառելու պահանջից: Ամեն դեպքում, երաշխավորված չէ, որ դիմողներն ունեցել են արդյունավետ ներպետական պաշտպանության մատչելիություն` իրենց գանգատի հիմնական մասի առումով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
41 և 46-րդ հոդվածներ
Պատասխանող պետությունը պետք է ձեռնարկի ընդհանուր միջոցներ, այդ թվում օրենսդրական բարեփոխումներ` 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրավական դաշտի երաշխավորման համար: Արդարացի փոխհատուցումը թույլատրելի է:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy