© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՄԱՌԳՅՈՒՍՆ ԸՆԴԴԵՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ
(Գանգատ թիվ 4455/10)
ՎՃԻՌ
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի մայիսի 27
Այս վճիռը վերջնական է, բայց այն կարող է խմբագրական փոփոխության ենթակա լինել:
Մառգյուսն ընդդեմ Խորվաթիայի գործում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ որպես Մեծ Պալատ, հետևյալ կազմով,
Նախագահությամբ՝ Դեն Սպիելմանի,
դատավորներ՝ Ջոզեֆ Կասադեվալի,
Գուիդո Ռայմոնդիի,
Ինետա Զիեմելի (զեկուցող),
Մարկ Վիլլիջեր,
Իզաբելլ Բեռռօ-Լեֆեվռեի,
Կոմելիու Բիռսանի,
Ժան Սիկւտայի,
Անն Պաուեռ-Ֆոռդեի,
Իսիլ Կառակասի,
Նեբոժսա Վուչինիչի,
Կրիստինա Պառդալոսի,
Անջելիկա Նուշբերգերի,
Ելենա Ժադեռբլոմի,
Կրիստոֆ Վոժտուչեկ,
Ֆառիս Վեհաբովիչի,
Դմիտրի Դեդովի,
և իրավախորհրդատու՝ Լոուրենս Իռլիի,
2013 թվականի հունիսի 26-ի և հոկտեմբերի 23-ի դռնփակ դատական նիստերի ընթացքում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը մատնանշված օրը.
Գործի ընթացակարգը
1. Գործն սկսվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի հիման վրա Խորվաթիայի քաղաքացի, պարոն Ֆռեդ Մառգյուսի կողմից («դիմող») ընդդեմ Խորվաթիայի բերված գանգատի կապակցությամբ (թիվ 4455/10):
2. Դիմողին, ում համար ապահովվել էր իրավաբանական օգնություն, ներկայացնում էր պարոն Պ.Սաբոլիչը, Օսիջեկում աշխատող փաստաբանը:Խորվաթական կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր նրանց գործակալը՝ տիկին Ս.Ստանզիկը:
3. Դիմողը բողոքարկել է, որ, մասնավորապես, խախտվել էր արդար դատաքննության իր իրավունքը, քանի որ նույն դատավորը նախագահել էր իր վերաբերյալ իրականացվող երկու քրեական դատավարությունները և երկրորդ քրեական վարույթի ավարտական փուլում նրան հեռացրել էին դատական նիստերի դահլիճից: Նա նաև բողոքում էր, որ խախտվել էր նրա՝ կրկին անգամ չդատվելու կամ չպատժվելու իրավունքը:
4. Գանգատը բաշխվել էր Դատարանի 1-ին բաժանմունք (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին մաս):2011 թվականի սեպտեմբերի 5-ին բաժանմունքի փոխնախագահը որոշեց գանգատի մասին տեղեկացնել Կառավարությանը:
5. 2012 թվականի նոյեմբերի 13-ին Պալատը հետևյալ կազմով, նախագահությամբ՝ Ա.Կովլերի, դատավորներ՝ Ն.Վաջիչի, Պ.Լոռենզենի, Ի.Ստեյների, Կ. Հաջիևի, Լ-Ա. Սիցիլիանոսի, Է.Մոսեի, և բաժանմունքի քարտուղար՝ Ս.Նիելսենի, կայացրել է իր վճիռը: Այն միաձայն հռչակել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո ներքո ներկայացված՝ դատավոր Մ.Կ.-ի անաչառության ու դիմողին դատական նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ գանգատը, ինչպես նաև՝ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատն ընդունելի են ու միաձայն որոշել է այս դրույթներից որևէ մեկի խախտում չի եղել:
6. 2012 թվականի դեկտեմբերի 27-ին դիմողը միջնորդել է, որ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի հիման վրա գործը փոխանցվի Մեծ Պալատին և 2013 թվականի մարտի 18-ին Մեծ Պալատի կոլեգիալ կազմը բավարարել է միջնորդությունը:
7. Մեծ Պալատի իրավասությունը սահմանված է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ու Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնով:
8. Դիմողն ու Կառավարությունը ներկայացրել են գրավոր դիրքորոշումներ գործի ըստ էության քննության վերաբերյալ (59-րդ կանոնի 1-ին մաս):
9. Բացի դրանից, երրորդ կողմի մեկնաբանություններ են ստացվել Լոնդոնի Միդլեսեքս Համալսարանի թղթակից մի խումբ ակադեմիական փորձագետների կողմից, որոնց միջամտությունը գրավոր ընթացակարգին թույլատրվել էր Մեծ Պալատի նախագահի կողմից (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս և 44-րդ կանոնի 2-րդ մաս):
10. Դռնբաց դատական նիստը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 26-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների գրասենյակում (59-րդ կանոնի 3-րդ մաս):
Դատական նիստը տեղի է ունեցել հետևյալ կազմով.
(ա) Կառավարության կողմից
ՏԻԿԻՆ Ս.ՍՏԱԶՆԻԿ,Գործակալ,
ՏԻԿԻՆ Ջ.ԴՈԼՄԱԳԻՉ,
ՏԻԿԻՆ Ն.ԿԱՏԻՉ,Խորհրդատուներ,
(բ) Դիմողի կողմից
ՊԱՐՈՆ Պ.ՍԱԲՈԼԻՉ,ՊԱՇՏՊԱՆ:
Դատարանը լսեց պարոն Սաբոլիչի և տիկին Ստազնիկի դիրքորոշումները, ինչպես նաև՝ դատավորներ Կալայջիևայի, Վուչինիչի և Տուռկովիչի կողմից առաջադրված հարցերին նրանց պատասխանները:
11. Դատական նիստից հետո որոշվեց, որ Քսենիջա Տուռկովիչը՝ Խորվաթիայից ընտրված դատավորը, չի կարող մասնակցել գործի քննությանը (28-րդ Կանոն):Համապատասխանաբար Դատարանը նշանակեց Ինետա Զիեմելին՝ Լատվիայից ընտրված դատավորին, փոխարինելու նրան (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ մաս և 29-րդ կանոնի 1-ին մաս):Այս փոփոխության արդյունքում դատավոր Աննա Պաուեր-Ֆոռդեն դարձավ Մեծ Պալատի լիիրավ անդամ: Դատավոր Զդրավկա Կալայջիևան հեռացվեց գործից և փոխարինվեց դատավոր Ժան Սիկուտայով: Դատավոր Անդրե Պոտոցկին հեռացվեց գործից և փոխարինվեց դատավոր Անժելիկա Նուշբերգերով (28-րդ կանոն):
Փաստական հանգամանքները
I. Գործի փաստական հանգամանքները
12. Դիմողը ծնվել է 1961 թվականին և ներկայումս իր պատիժն է կրում Լեպոգլավայի պետական բանտում:
Ա. Դիմողի նկատմամբ քրեական դատավարության առաջին փուլը (թիվ Կ‑4/97)
13. 1991 թվականի դեկտեմբերի 19-ին Օսիջեկի ոստիկանական դեպարտամենտն Օսիջեկի շրջանային դատարան քրեական մեղադրանք է ներկայացրել դիմողի և 5 այլ անձանց դեմ՝ պնդելով, որ Դիմողը, ով Խորվաթական բանակի անդամ/զինվոր է, սպանել էր մի քանի քաղաքացիական անձանց:
14. 1993 թվականի ապրիլի 23-ին Օսիջեկի զինվորական դատախազն Օսիջեկի շրջանային դատարանում Դիմողին մեղադրանք առաջադրեց սպանության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, կյանքին ու գույքին վնաս պատճառելու սպառնալիքի և գողության համար:Մեղադրանքի համապատասխան մասում նշված է հետևյալը.
«առաջին ամբաստանյալը՝ Ֆռեդ Մառգյուսը,
1. 1991 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 0700-ին, Կեպինում 4 անգամ ավտոմատ հրազենից կրակել է Ս.Բ.-ի վրա, որի արդյունքում Ս.Բ.-ն մահացել է,
...
2. այդ նույն ժամանակահատվածում և վերոհիշյալ վայրում (1) ... մի քանի անգամ ավտոմատ հրազզենից կրակել է Վ.Բ.-ի վրա, ... որի արդյունքում նա մահացել է,
...
3. 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Ն.Վ.-ին տարել է Կեպինի և Իվանովիչի միջև ընկած «Վիրբիկ» անտառը ... և ավտոմատ հրազենից 2 անգամ կրակել է նրա վրա ... որի արդյունքում Ն.Վ.-ն մահացել է,
...
4. վերոհիշյալ ժամանակահատվածում և վայրում (3) ավտոմատ հրազենից կրակել է Նե.Վ.-ի վրա ... որի արդյունքում նա մահացել է,
...
6. 1991 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 0300-ի սահմաններում, Կեպինսկի Մառտինովեչի բիզնես կենտրոն պայթուցիկ սարք է նետել ... պատճառելով գույքային վնաս,
...
7. 1991 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 0035-ին, Կեպինի բնակելի տանը պայթուցիկ սարք է տեղադրել ... պատճառելով գույքային վնաս ...,
...
8. 1991 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 1530-ին, Կեպինում կրակել է Ռ.Ս.-ի վրա՝ դիտավորյալ պատճառելով մարմնական վնասվածք և հետո ... հարվածել է Վ.Զ.-ին ... պատճառելով ծանր մարմնական վնասվածք ... և նաև հարվածել է Ռ.Ս.-ին ... պատճառելով դիտավորյալ մարմնական վնասվածքներ ...,
...
9. 1991 թվականի սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 5-ի միջևն ընկած ժամանակահատվածում Կեպինում ... գողացել է մի քանի զենքներ ու փամփուշտներ ...,
...»
Այնուհետև նա մեղադրվել էր այլ անձանց պատկանող մի քանի տրակտորներ ու մեքենաներ յուրացնելու մեջ:
15. 1996 թվականի հունվարի 25-ին Օսիջեկի զինվորական դատախազի տեղակալը վերացրեց 3-րդ, 4-րդ, 6-րդ, Թիվ 7 և 9-րդ կետերով առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև՝ այլ անձանց պատկանող գույքը յուրացնելու մեղադրանքը: Նոր կետ ավելացվեց, որի համաձայն՝ Դիմողին մեղադրանք առաջադրվեց 1991 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 0700-ին, Կեպինում երեխայի՝ Սլ.Բ.-ի վրա կրակելու և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Մեղադրանքի նախկին 8-րդ կետը դարձավ 4-րդը.
16. 1996 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունվեց Ընդհանուր համաներման ակտը: Այն սահմանում էր, որ ընդհանուր համաներումը պետք է կիրառվեր բոլոր այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել էին Խորվաթիայում 1990 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմի հետ կապված, բացառությամբ այն արարքների, որոնք հանդիսանում էին մարդասիրական իրավունքի առանձնապես ծանր խախտումներ կամ պատերազմական հանցագործություններ, ներառյալ՝ ցեղասպանությունը (տե՛ս ներքևում՝ 27 կետը):
17. 1997 թվականի հունիսի 24-ին Օսիջեկի շրջանային դատարանը կոլեգիալ կազմով և դատավոր Մ.Կ.-ի նախագահությամբ հիմք ընդունելով Ընդհանուր համաներման ակտը, քրեական գործով վարույթը կարճեց: Այս որոշման համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«Օսիջեկի շրջանային դատարանը ... 1997 թվականի հունիսի 24-ին որոշել է հետևյալը.ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսի դեմ սպանության գործով 2 և ... ծանր մարմնական վնասվածք պատճառելու ու ... գույքը ոչնչացնելու և սպանելու սպառնալիք տալու մասին Օսիջեկի շրջանային պետական դատախազության կողմից 1997 թվականի փետրվարի 10-ին ներկայացված մեղադրանքները համապատասխանում են Ընդհանուր համաներման ակտի 1-ին բաժնի 1-ին և 3-րդ մասերին ու 2-րդ բաժնի 2-րդ մասին:
...
Պատճառաբանություն
Օսիջեկի զինվորական պետական դատախազության 1993 թվականի ապրիլի 20-ի թիվ Կտ-1/93 մեղադրական եզրակացությունը Ֆռեդ Մառգյուսին մեղադրում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված 3 սպանությունների համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված 1 սպանության համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, սպանելու սպառնալիք տալու մասին 1 հանցագործության համար ... նախատեսված Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ծանր մարմնական վնասվածք հասցնելու մասին 1 հանցագործության համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, զենք և այլ զինվորական հանդերձանք գողանալու մասին 1 հանցագործության համար՝ նախատեսված քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, և ծանրացուցիչ հանգամանքներում կատարված 1 գողության համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով ...
Վերոհիշյալ մեղադրական եզրակացությունը էականորեն փոխվել է Օսիջեկի զինվորական դատարանում 1996 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, երբ Զինվորական դատախազի տեղակալը վերացրեց մի շարք մեղադրանքներ և մի շարք հանցագործությունների իրավական դասակարգումն ու փաստացի և իրավական նկարագիրը փոփոխեց:
Ուստի, ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսին մեղադրանք է առաջադրվել 2 սպանությունների համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու 1 հանցագործության համար՝ նախատեսված քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով և գույքը ոչնչացնելու ու սպանելու սպառնալիք տալու մասին 1 հանցագործության համար՝ ... նախատեսված Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով ...
Զինվորական դատարանները վերացնելուց հետո գործը տեղափոխվեց Օսիջեկի շրջանային պետական զինվորական դատախազություն, որը միևնույն մեղադրանքներով հետապնդում իրականացրեց և միջնորդեց գործի քննությունը շարունակելու Օսիջեկի շրջանային դատարանում: Վերջինս Ընդհանուր համաներման ակտի համատեքստում գործը փոխանցեց 3 դատավորից կազմված կոլեգիային:
Գործի նյութերը հետազոտելուց հետո այս կոլեգիան որոշեց, որ Ընդհանուր համաներման ակտի 1-ին բաժնի 1-ին և 3-րդ մասերի և 2-րդ բաժնի 2-րդ մասի պայմաններն առկա են և ամբաստանյալի նկատմամբ համաներման կիրառումը բացառող հանգամանքներ չկան:
Վերոհիշյալ համաներման ակտն ընդհանուր համաներում էր ապահովում այն հանցագործությունների համար, որոնք կատարվել էին ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարումների ընթացքում .... Խորվաթիայի Հանրապետությունում: Ընդհանուր համաներումը վերաբերում էր այն հանցագործություններին, որոնք կատարվել էին 1990 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդհանուր համաներումը բացառում էր միայն այն հանցագործներին, ովքեր կատարել էին մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, որոնք դիտարկվում էին որպես պատերազմական հանցագործություններ, և Ընդհանուր համաներման ակտի 3-րդ բաժնում թվարկված կոնկրետ հանցագործությունները: Այն նաև բացառություն էր նախատեսում Քրեական օրենսգրքի այլ հանցագործությունների համար ... որոնք չէին կատարվել ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման ընթացքում և որոնք կապված չէին Խորվաթիայում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման հետ:
Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսին մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի նոյեմբերի 20-ին Կեպինում կատարված 3 հանցագործությունների և 1991 թվականի օգոստոսի 1-ին Կեպինում կատարված 1 հանցագործության համար:
Այս հանցագործություններից առաջին երեքը կատարվել էին ամենաբարդ ժամանակահատվածում, մասնավորապես՝ այն ժամանակ, երբ Վուկովարի անկումից անմիջապես հետո տեղի էին ունենում Օսիջեկի ու Արևմտյան Խորվաթիայի վրա ամենածանր հարձակումները, և այն ժամանակ, երբ Լասլովոյի համար ընթանում էին ամենաթեժ մարտերը: Այս մարտերում ամբաստանյալն իրեն դրսևորել է որպես կոմբատանտ (պայքարող կողմ)՝ դրսևորելով բացառիկ խիզախություն և Խորվաթական բանակի 106-րդ բրիգադի 3-րդ գումարտակի հրամանատարի կողմից, ով այդ ժամանակ եղել է նրա վերադասը, ներկայացվել է առաջխաղացման լեյտենանտի կոչում ստանալու համար:
Կրիտիկական ժամանակահատվածում, որը վերաբերում է առաջին երեք հանցագործությունները կատարելուն, ամբաստանյալը գործել է իր լիազորությունների շրջանակում՝ որպես Խորվաթական բանակի զինվոր, և այդ ամենադժվար ժամանակահատվածում, գործելով որպես միավորման հրամանատար, նա փորձել է խոչընդոտել, որ բնակավայրը չընկնի թշնամու ձեռքը, երբ առկա է եղել նման անմիջական վտանգ:4-րդ հանցագործությունը կատարվել է 1991 թվականի օգոստոսի 1-ին, երբ ամբաստանյալը գործել է որպես Կեպինում տեղակայված Ռեզերվային ուժերի հերթապահ զինվոր և կրել է զինվորական համազգեստ ու օգտագործել է զինվորական զենքեր:
...
Ամբաստանյալի գործողությունները, կատարման վայրի ու ժամանակի տեսանկյունից, սերտորեն կապված են եղել Խորվաթիայում ագրեսիայի, զինված ապստամբության և զինված ընդհարման հետ ու համապատասխանել են Ընդհանուր համաներման ակտում նշված ժամանակահատվածի հետ:
...
Վերոգրյալի համատեքստում այս դատարանը գտնում է, որ Ընդհանուր համաներման ակտի կիրառման համար անհրաժեշտ բոլոր օրենսդրական պայմաններն առկա են ...»
18. Չհաստատված մեկ օր Պետական մեղադրողը Գերագույն դատարան օրինականությունը պաշտպանելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հաստատել, որ Ընդհանուր համաներման ակտի 3(2)-րդ բաժինը խախտվել է:
19. 2007 թվականի սեպտեմբերի 19-ին Գերագույն դատարանը, երբ քննարկում էր վերոհիշյալ միջնորդությունը, գտավ, որ Օսիջեկի շրջանային դատարանի 1997 թվականի հունիսի 24-ի վերոհիշյալ որոշումը խախտում է Ընդհանուր համաներման ակտի 3(2)-րդ բաժինը: Գերագույն դատարանի որոշման համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
«...
Ընդհանուր համաներման ակտի 1(1)-ին բաժինը քրեական հետապնդումից և դատավարությունից ընդհանուր համաներում է ապահովում այն հանցագործությունների համար, որոնց կատարումը կապված է եղել Խորվաթիայում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարումների հետ: Նույն բաժնի 3-րդ պարագրաֆի համաձայն ընդհանուր համաներումը վերաբերում է այն հանցագործություններին, որոնք կատարվել են 1990 թվականի օգոստոսի 17-ի և 1996 թվականի օգոստոսի 26-ի միջևն ընկած ժամանակահատվածում: ...
Այս դրույթների հստակ մեկնաբանության համար – չհաշված այն ընդհանուր պայմանը, որ քննարկվող հանցագործությունը պետք է կատարված լիներ 1990 թվականի օգոստոսի 17-ի և 1996 թվականի օգոստոսի 23-ի միջևն ընկած ժամանակահատվածում (որն առկա է եղել սույն գործով) – պետք է առկա լինի ուղղակի ու էական կապ այդ հանցագործության և ագրեսիայի, զինված ապստամբության ու զինված ընդհարման միջև: Այս մեկնաբանությունը համապատասխանում է այն ընդհանուր սկզբունքին, որ եթե որևէ մեկը կատարել է հանցագործություն պետք է պատասխանատվություն կրի դրա համար:Ուստի, վերոհիշյալ դրույթները պետք է մեկնաբանվեն ողջամիտ ձևով, անհրաժեշտ ողջախոհությամբ, որպեսզի համաներումն ինքնին հակասության մեջ չմտնի և քննարկել այն հարցը, թե ինչ նպատակով է այդ Ակտն ընդունվել:Հետևաբար, Ընդհանուր համաներման ակտում օգտագործվող «կապված ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման հետ» արտահայտությունը, որի բնույթն ակտը հստակ չի սահմանում, պետք է այնպես մեկնաբանվի, որ այդ կապը պետք է ուղղակի ու էական լինի:
...
Հանցագործությունների փաստական նկարագրության մի մասը, որոնցով ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսին մեղադրանք է առաջադրվել, ...որը ենթադրում է որոշակի առնչություն Խորվաթիայի դեմ ագրեսիային կամ զինված ապստամբությանը և զինված ընդհարմանը, վերաբերում է այս հանցագործությունների տուժողների՝ Ս.Բ.-ի, Վ.Բ.-ի և անչափահաս Սլ.Բ.-ի, նրանց հարևանների հետ միասին Կեպին ժամանելուն այն բանից հետո, երբ նրանք լքել էին Իվանովիչ գյուղն այսպես կոչված «Հարավսլավիայի Մարդկանց բանակի» հարձակման պատճառով: Պետք է նշել, որ անվիճելի է, որ ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսն եղել է Խորվաթական բանակի անդամ/զինվոր: Այնուամենայնիվ այս հանգամանքներն այնքան բավարար չեն, որ դիտարկվեն որպես ուղղակի կապ Խորվաթիայում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման հետ, որը պահանջում է Ընդհանուր համաներման ակտը համաներում կիրառելու համար:
Մեղադրական եզրակացության 4-րդ կետում նշված հանցագործության փաստական նկարագրությունից հետևում է, որ ամբաստանյալն այս արարքները կատարել է Կեպինի Պահեստային ուժերի անդամ/զինվոր այն բանից հետո, երբ նրա լիազորությունները դադարել էին: Այս առանձնահատկությունն ինքնին չի ապահովում հանցագործությունների և պատերազմի միջև անհրաժեշտ կապը, քանի որ համաներումը ներառում է այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել էին Խորվաթական բանակի զինվորների/անդամների կամ թշնամու միավորների կողմից 1990 թվականի օգոստոսի 27-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում (որոնց ցանկը սպառիչ թվարկված է Ընդհանուր համաներման ակտի 3(1)-րդ բաժնում).Սույն դեպքը հաստատապես օրենսդրի նպատակը չի եղել:
Վերջապես, ամբաստանյալի զինվորական կարիերան, որը մանրամասն նկարագրված վիճարկվող որոշմամբ, չի կարող չափանիշ լինել կամ հիմք հանդիսանալ Ընդհանուր համաներման ակտի կիրառման համար ...:
Մեղադրական եզրակացությունում նշված հանցագործությունների փաստացի նկարագրությունից ... չի հետևում, որ քննարկվող արարքները կատարվել էին Խորվաթիայում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման ընթացքում, կամ դրանք կատարվել էին վերջիններիս կապակցությամբ:
...»:
Բ. Դիմողի դեմ քրեական դատավարության երկրորդ փուլը (թիվ Կ-33/06)
20. 2006 թվականի ապրիլի 26-ին Օսիջեկի պետական դատախազությունը դիմողին մեղադրանք առաջադրեց քաղաքացիական բնակչության դեմ պատերազմական հանցագործություն կատարելու համար: Դատավարությունն իրականացվում էր Օսիջեկի շրջանային դատարանի 3 դատավորից կազմված կոլեգիայի կողմից՝ ներառյալ դատավոր Մ.Կ.-ն: Ողջ դատավարության ընթացքում դիմողը ներկայացված է եղել պաշտպանի միջոցով:
21. Եզրափակիչ դատական լսումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին, inter alia, դիմողի և պաշտպանի ներկայությամբ: Կողմերի եզրափակիչ ճառերի ընթացքում Դիմողը հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Դիմողի պաշտպանը մնացել է դատական նիստերի դահլիճում և ներկայացրել է իր եզրափակիչ ճառը:Այդ նիստի գրավոր արձանագրության համապատասխան մասում նշված է հետևյալը.
«Կոլեգիան նախագահող դատավորը նկատեց, որ ամբաստանյալ Մառգյուսն ընդհատեց Օսիջեկի շրջանային պետական դատախազի տեղակալի («Պետական մեղադրողի տեղակալ») եզրափակիչ ճառը և նախազգուշացվեց կոլեգիայի կողմից հանդարտվելու մասին. երկրորդ անգամ երբ նա ընդհատեց Պետական մեղադրողի տեղակալին, նա բանավոր նախազգուշացվեց:
Այն բանից հետո, երբ կոլեգիան նախագահողը բանավոր զգուշացրեց ամբաստանյալ Մառգյուսին, վերջինս շարունակեց մեկնաբանել Պետական մեղադրողի տեղակալի եզրափակիչ ճառը: Հետևաբար, կոլեգիան որոշեց և կոլեգիան նախագահողը կարգադրեց, որ Մառգյուսն հեռացվի դատական նիստերի դահլիճից մինչև դատավճռի հրապարակումը:
...»:
22. Արդյունքում Դիմողը հեռացվեց դատական նիստերի դահլիճից և Պետական մեղադրողի տեղակալը, տուժողների փաստաբանները, ամբաստանյալի պաշտպանն ու մյուս ամբաստանյալը հանդես եկան իրենց եզրափակիչ ճառերով:
23. Դատավճռի հրապարակումը նախատեսված էր 2007 թվականի մարտի 21-ին և այդ օրը դատական լսումն ավարտվեց: Դիմողը ներկա էր դատավճռի հրապարակմանը: Նա մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում ու դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:Դատավճռի համապատասխան մասում շարադրված է հետևյալը.
«...
Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսն ...
ու
ամբաստանյալ Տ.Դ.-ն ...
մեղավոր են [հետևյալում]
խախտելով 1949 թվականի օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը և Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից «Ոչ-միջազգային բնույթի կոնֆլիկտների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 2) 4-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ա) կետն ու 13-րդ հոդվածը, 1991 թվականի նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Կեպինում և դրա արվարձաններում տեղացի սերբ զինված ապստամբների ու այսպես կոչված Հարավսլավիայի մարդկանց բանակի զինված հարձակումից այդ տարածքը պաշտպանելիս Խորվաթիայի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված նրանց համատեղ հարձակումից, Ֆռեդ Մառգյուսը՝ որպես Խորվաթական բանակի 130-րդ բրիգադի 3-րդ կորպուսի միավորում 2-ի հրամանատար, և ամբաստանյալ Տ.Դ.-ն, որպես այդ նույն միավորման անդամ, Ֆռեդ Մառգյուսի հրամանատարության ներքո, [գործել է հետևյալ կերպ] դիտավորություն ունենալով սպանելու սերբ քաղաքացիական բնակչությանը.
Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսը,
(ա) 1991 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 0800-ին, Կեպինում, ճանաչելով Վ.Բ.-ին և Ս.Բ.-ին, ովքեր կանգնած էին ... Իվանովիչի հրշեջ ծառայության գլխամասային գրասենյակի առջև և Հարավսլավիայի մարդկանց բանակի հարձակման պատճառով լքում էին իրենց գյուղը, ... ավտոմատ հրազենից կրակել է նրանց վրա ... որը Ս.Բ.-ին գլխի ... և պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է պատճառել, որի արդյունքում Ս.Բ.-ն անմիջապես մահացել է, մինչդեռ Վ.Բ.-ն վիրավորվել է և ընկել գետնին:Այնուհետև ամբաստանյալը մեկնել է այդտեղից և ավելի ուշ վերադառնալով այդտեղ և տեսնելով, որ Վ.Բ.-ն դեռևս ողջ է և գտնվում է իր 9-ամյա որդու՝ Սլ.Բ.-ի ու ... իր կնոջ՝ Մ.Բ.-ի հետ, կրկին ավտոմատ հրազենից կրակել է նրանց վրա, այսպես՝ 2 անգամ կրակել է Վ.Բ.-ի գլխին ... 2 անգամ ձեռքին ... որի արդյունքում Վ.Բ.-ն շուտով մահացել է, մինչդեռ Սլ.Բ.-ին կրակել էր ոտքին ... հանդիսանում է որպես ծանր մարմնական վնասվածք.
(բ) 1991 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում կեպինում ձերբակալել է Ն.Վ.-ին և Նե.Վ.-ին, սպառնացել է նրանց հրազենով, յուրացրել է նրանց «Գոլֆ(Golf)» մակնիշի մեքենան ... տարել է նրանց տան նկուղ ... որտեղ նրանց պարանով կապել է աթոռներին և նրանց անազատության մեջ է պահել առանց հացի ու ջրի, և իր Միավորման անդամների հետ ... հարվածել ու վիրավորել է նրանց՝ հարցաքննելով նրանց վերջիններիս թշնամական գործունեության և ռադիոկայանը գրավելու վերաբերյալ, և այդ նույն ժամանակահատվածում խոչընդոտել է Միավորման մյուս անդամներին օժանդակելու նրանց ... որից հետո նա նրանց Կեպինից դուրս է հանել՝ տանելով անտառ ... որտեղ նրանց վրա մի քանի փամփուշտներով կրակել է հրազենից ... որի արդյունքում Ն.Վ.-ն ու Նե.Վ.-ն մահացել են.
(գ) 1991 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 1330-ին, Կեպինի երկաթուղային տերմինալում ձերբակալել է Ս.Գ.-ին, Դ.Գ.-ին ու նրանց ազգական Լջ.Գ.-ին և նրանց տուն է տարել ... կապել է նրանց ձեռքերը մեջքի հետևում և Տ.Բ.-ի հետ միասին հարցաքննել է նրանց վերջիններիս թշնամական գործունեության վերաբերյալ և նույն երեկոյան, երբ նրանք դեռևս կապված են եղել, նրանց դուրս է տարել Կեպինից ... որտեղ կրակել է նրանց վրա ... որի արդյունքում նրանք մահացել են.
Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսն ու Տ.Դ.-ն [գործելով] համատեղ
(դ) 1991 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 1300-ին, Կեպինում տեսնելով Ս.Պ.-ին իր «Գոլֆ(Golf)» մակնիշի մեքենան վարելիս ... Ֆռեդ Մառգյուսի պահանջով կանգնեցրել են նրան ... և նրան տարել դաշտ ... որտեղ ... Ֆռեդ Մառգյուսը հրամայել է Տ.Դ.-ին կրակել Ս.Պ.-ի վրա. Տ.Դ.-ն ենթարկվել է հրամանին և մեկ անգամ կրակել է Ս.Պ.-ի վրա ... որից հետո Ֆռեդ Մառգյուսը մի քանի անգամ ավտոմատ հրազենից կրակել է նրա վրա ... որի արդյունքում Ս.Պ.-ն մահացել է և Ֆռեդ Մառգյուսը յուրացրել է նրա մեքենան:
...»:
24. Դիմողի դատապարտումը Գերագույն դատարանի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 19-ին օրինական ուժի մեջ է թողնվել և նրա պատիժը՝ ազատազրկումը, խստացել է մինչև 15 տարի ժամկետով: Գերագույն դատարանի դատավճռի համապատասխանում նշված է հետևյալը.
«Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատավորը հեռացվում է իր դատական գործառույթների կատարումից, եթե նա նույն գործով մասնակցել է ստորին ատյանում որոշման կայացմանը կամ մասնակցել է վիճարկվող որոշման ընդունմանը:
Դատավոր Մ.Կ.-ն իրոք մասնակցել է այն դատավարությանը, որի ընթացքում վիճարկվող դատավճիռն ընդունվել է: Նա եղել է Օսիջեկի շրջանային դատարանի կոլեգիայի նախագահը, որն ընդունել է ... 1997 թվականի հունիսի 24-ի որոշումը, որով ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսի դեմ դատավարությունները Ընդհանուր համաներման ակտի 1(1) և (3) ու 2(2) բաժինների դրույթներին համապատասխան կարճվել են ...:
Եթե նույնիսկ երկու դատավարություններն էլ իրականացվել են նույն ամբաստանյալի դեմ, ապա դա նույն գործը չէ:Տվյալ դեպքում դատավորն Օսիջեկի շրջանային դատարանում մասնակցել է երկու տարբեր գործերի, որոնցով միևնույն ամբաստանյալն է եղել:Այն գործով, որով սույն բողոքն է ներկայացվել, դատավոր Մ.Կ.-ն չի մասնակցել որևէ որոշման ընդունմանը ստորին ատյանում կամ որևէ որոշման, որը վերաքննության սուբյեկտ է կամ իրավունքի պաշտպանության բացառիկ միջոց է:
...
Ամբաստանյալը սխալմամբ վիճարկում է, որ առաջին ատյանը խախտել է ՔԴՕ-ի 346-րդ հոդվածի 1-ին մասն ու 34Թիվ 7 հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, երբ եզրափակիչ դատական նիստն անցկացրել է նրա և նրա պաշտպանի բացակայությամբ, քանի որ դատավորը նրան հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, երբ կողմերն ներկայացնում էին իրենց եզրափակիչ ճառերը:Հետևաբար, նա հայտարարեց, որ նրան խոչընդոտել են իր եզրափակիչ ճառը ներկայացնելուց: Ավելին, նրան չեն տեղեկացրել դատական լսումը նրա բացակայությամբ անցկացնելու մասին և նրան դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումը չի հաստատվել կոլեգիայի կողմից:
Ի հակադրություն ամբաստանյալի պնդումների, 2007 թվականի մարտի 19-ի դատական նիստի արձանագրությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսն ընդհատել է Օսիջեկի շրջանային պետական մեղադրողի տեղակալի եզրափակիչ ճառի ներկայացումը և 2 անգամ նախազգուշացվել է կոլեգիայի նախագահողի կողմից: Քանի որ նա շարունակել է նույն վարքագիծը,կոլեգիան որոշել է նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից ...
Դատարանի նման գործողությունը համապատասխանում է ՔԴՕ-ի 300-րդ հոդվածի 2-րդ մասին: Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսը սկսել է դատական նիստերի դահլիճում կարգը խախտել Օսիջեկի շրջանային պետական մեղադրողի տեղակալի եզրափակիչ ճառի ընթացքում և շարունակել է նման կերպ վարվել, որից հետո նա կոլեգիայի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացվել է: Նա դատական նիստերի դահլիճում կրկին ներկա է եղել 2007 թվականի մարտի 21-ին, երբ հրապարակվել է դատավճիռը:
Քանի որ դատավարությունն ամբողջությամբ համապատասխանել է ՔԴՕ-ի 300-րդ հոդվածի 2-րդ մասին, ամբաստանյալի բողոքն անհիմն է:Սույն գործով պաշտպանության իրավունքի խախտում չի եղել և ամբաստանյալին կողմերի եզրափակիչ ելույթների ժամանակ դատական նիստերի դահլիճից հեռացնելը դատավճռի վրա ազդեցություն չի ունեցել:
...
Ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսն այնուհետև վիճարկել է ... որ վիճարկվող դատավճիռը խախտում է «ne bis in idem» սկզբունքը ... որովհետև մի քանի մեղադրանքներով, որոնցով կայացվել է վիճարկվող դատավճիռը, դատավարություններն արդեն կարճվել էին ...:
...
Իրոք, թիվ Կ-4/97 քրեական գործով ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսի դեմ, inter alia, Ս.Բ.-ի, Վ.Բ.-ի, Ն.Վ.-ի և Նե.Վ.-ի 4 սպանությունների, ինչպես նաև՝ գույքը ոչնչացնելու ու սպանելու սպառնալիք տալու մասին հանցագործությունների վերաբերյալ քրեական դատավարությունն իրականացվել է Օսիջեկի շրջանային դատարանի կողմից ... Այս վարույթներն Ընդհանուր համաներման ակտի հիման վրա Օսիջեկի շրջանային դատարանի թիվ Կվ 99/97 (Կ-4/97) վերջնական որոշմամբ կարճվել են ...:
Չնայած այն հանգամանքին, որ թիվ Կ-4/97 քրեական գործով Օսիջեկի շրջանային դատարանի կողմից իրականացվող դատավարության սուբյեկտ հանդիսացող հանցագործությունների հետևանքները, մասնավորապես՝ Ս.Բ.-ի, Վ.Բ.-ի, Ն.Վ.-ի և Նե.Վ.-ի սպանություններն ու Սլ.Բ.-ի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը հանդիսացել են նաև [արդեն գնահատված հանցագործությունների] փաստացի հիմքը վիճարկվող դատավճիռն ընդունած դատավարությունում, սակայն այդ հանցագործությունները [որոնք քննվել են այդ դատավարության 2 փուլերում] նույնը չեն:
Դատավարության 2 փուլերում [գնահատված հանցագործությունների] փաստացի նկարագրությունների միջև համեմատությունը ցույց է տալիս, որ նրանք նույնական չեն:Վիճարկվող դատավճռում նշված հանցագործությունների փաստացի նկարագրությունը պարունակում է քրեական տարր, որն էականորեն իր շրջանակով ավելի լայն է, քան այն մեկը, որը քննվել էր Օսիջեկի շրջանային դատարանի կողմից թիվ Կ-4/97 քրեական գործով: [Սույն գործով] ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսին մեղադրանք է առաջադրվել 1949 թվականի օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի և Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից «Ոչ-միջազգային բնույթի կոնֆլիկտների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 2) և միջազգային իրավունքի խախտմամբ այն արարքի համար, որ նա 1991 թվականի նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Կեպինում և դրա արվարձաններում տեղացի սերբ զինված ապստամբների ու այսպես կոչված Հարավսլավիայի մարդկանց բանակի զինված հարձակումից այդ տարածքը պաշտպանելիս Խորվաթիայի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված նրանց համատեղ հարձակումից, նա սպանել ու խոշտանգել է խաղաղ բնակչությանը, անմարդկային վերաբերմունք է դրսևորել նրանց նկատմամբ, ապօրինի ձերբակալել է նրանց, հրամայել է սպանել նրանց և գողացել է խաղաղ բնակչության գույքը: Վերոհիշյալ արարքները հանցակազմ են պարունակում միջազգային իրավունքի կողմից պաշտպանվող արժեքների դեմ, մասնավորապես, դրանք պատերազմական հանցագործություններ են խաղաղ բնակչության դեմ՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով:
Քանի որ քննարկվող հանցագործությունների փաստացի հիմքն ու իրավական նկարագիրը տարբերվում են նրանցից, որոնք ավելի վաղ դատավարության սուբյեկտ են եղել, ապա ամբաստանյալ Ֆռեդ Մառգյուսի դեմ մեղադրանքն էականորեն ավելի լայն է և տարբեր է նախորդ գործից (գործ թիվ Կ-4/97), գործը res judicata չէ ...»:
25. Դիմողի հետագա սահմանադրական բողոքը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին մերժվեց սահմանադրական դատարանի կողմից: Սահմանադրական դատարանը հաստատեց Գերագույն դատարանի տեսակետները:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Համապատասխան օրենսդրությունը
26. Խորվաթիայի Սահմանադրության համապատասխան մասում (Ustav Republike Hrvatske, Պաշտոնեական տեղեկագիր թիվ 41/2001 և 55/2001) նշված է հետևյալը.
31-րդ հոդված
«...
(2) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել կամ պատժվել այն արարքի համար, որի համար նա արդեն վերջնականապես օրենքով սահմանված կարգով արդարացվել կամ դատապարտվել է:
Միայն Սահմանադրությանը կամ միջազգային պայմանագրին համապատասխանող օրենքը կարող է սահմանել իրավիճակներ, որոնց դեպքում վարույթները կարող են վերաբացվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված և վերանայման հիմքերի առկայությամբ»:
27. Քրեական դատավարության օրենսգրքի (Zakon o kaznenom postupku – Պաշտոնեական տեղեկագիր թիվ 110/1997, 27/1998, 58/1999, 112/1999, 58/2002, 62/2003, 178/2004 և 115/2006) համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
300-րդ հոդված
«(1) Եթե ամբաստանյալը ... խախտում է դատական նիստի կարգը կամ չի ենթարկվում նախագահող դատավորի կարգադրություններին, վերջինս պետք է նախազգուշացնի ամբաստանյալին ...: Կոլեգիան կարող է կարգադրել, որ ամբաստանյալը հեռացվի դատական նիստերի դահլիճից ...:
(2) Կոլեգիան կարող է կարգադրել, որ ամբաստանյալը դատական նիստերի դահլիճից հեռացվի որոշակի ժամկետով: Եթե ամբաստանյալը կրկին խախտում է կարգը [նա կարող է դատական նիստերի դահլիճից հեռացվել] մինչև ապացույցների հետազոտման ավարտը: Նախքան ապացույցների հետազոտման փուլի ավարտելը նախագահող դատավորը պետք է կանչի ամբաստանյալին և տեղեկացնի նրան դատավարության ընթացքի մասին: Եթե ամբաստանյալը շարունակում է խախտել դատական նիստի կարգը և վիրավորում է դատարանի արժանապատվությունը, կոլեգիան կրկին կարող է կարգադրել, որ ամբաստանյալը հեռացվի դատական նիստերի դահլիճից: Այդ դեպքում դատավարությունը պետք է շարունակվի ամբաստանյալի բացակայությամբ և նախագահող դատավորը կամ կոլեգիայի այլ անդամ պետք է նրան տեղեկացնի ընդունված դատավճռի մասին քարտուղարի ներկայությամբ:
...»:
350-րդ հոդված (նախկին 336-րդ հոդվածը)
«(1) դատավճիռը պետք է վերաբերի միայն այն մեղադրյալին և այն հանցագործությանը, որը հանդիսանում է ի սկզբանե ներկայացված կամ դատական լսումների ընթացքում փոփոխված մեղադրական եզրակացության սուբյեկտ:
(2) Դատարանը կաշկանդված չէ մեղադրողի/դատախազի՝ հանցագործությանը տրված իրավական գնահատականով[1]»:
Դատավճիռների տեսակները
352-րդ հոդված
«(1) Դատավճիռը պետք է վերացնի մեղադրանքները, արդարացնի ամբաստանյալին կամ նրան մեղավոր ճանաչի:
...»:
354-րդ հոդված
Ամբաստանյալին արդարացնող դատավճիռը պետք է ընդունվի այն ժամանակ, երբ.
(1) արարքը, որի համար ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել, օրենքի համաձայն հանցագործություն չէ.
(2) առկա են հանգամանքներ, որոնք բացառում են ամբաստանյալի մեղքը.
(3) չի ապացուցվել, որ ամբաստանյալը կատարել է այն արարքը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել»:
355-րդ հոդված
(1) Ամբաստանյալին մեղավոր ճանաչող դատավճիռը պետք է պարունակի հետևյալը.
1. հանցագործությունը, որի կատարման մեջ ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել, հիմնված է այնպիսի փաստերի և հանգամանքների վրա, որոնք պարունակում են տրված հանցագործության հատուկ տարրեր և համապատասխանում են Քրեական օրենսգրքի կոնկրետ դրույթները.
2. որոշված է հանցագործության անունն ու նկարագրությունը, ինչպես նաև Քրեական օրենսգրքի կիրառված դրույթները.
3. պատժի կիրառման, ինչպես նաև ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը պետք է որոշվի Քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան.
4. պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որևէ որոշումը.
5. անվտանգության միջոցներ կիրառելու կամ նյութական ձեռքբերումներն առգրավելու մասին որևէ որոշումը.
7. դատական ծախսերի և քաղաքացիական հայցի մասին որոշումը, կամ արդյոք վերջնական դատավճիռը պետք է հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով
...»:
36Թիվ 7 հոդված
«(1) Քրեական դատավարության նորմերի կոպիտ խախտումն առկա է, եթե
...
3. դատական լսումները տեղի են ունեցել այն անձի բացակայությամբ, ում ներկայությունն օրենքի համաձայն պարտադիր է ...
...»:
Վարույթների վերաբացումը
401-րդ հոդված
«Իրավասու անձի դիմումով վերջնական որոշմամբ կամ վերջնական դատավճռով ավարտված քրեական վարույթները կարող են վերաբացվել միայն սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի ու հանգամանքների առկայության դեպքում»:
406-րդ հոդված
«(1) Մեղադրանքները վերացնելու մասին վերջնական դատավճռով ավարտված քրեական վարույթներն ի վնաս մեղադրյալի կարող են բացառության կարգով վերաբացվել միայն.
...
5. եթե հաստատվել է, որ համաներումը, ներումը, վաղեմության ժամկետները կամ քրեական հետապնդումը բացառող այլ հանգամանքները կիրառելի չեն այն հանցագործության համար, որով կայացվել է մեղադրանքները վերացնելու մասին դատավճիռ.
...»:
408-րդ հոդված
«(1) Վարույթը վերաբացելու մասին դատարանի իրավասությունը պատկանում է այն դատարանին, որն առաջին ատյանում քննել է այդ գործը...
(2) Վերաբացելու մասին դիմումը պետք է պարունակի իրավական հիմք և դիմումը հիմնավորող ապացույցներ ...
...»:
Օրինականությունը պաշտպանելու միջնորդություն
418-րդ հոդված
«(1) Պետական դատախազը կարող է օրինականությունը պաշտպանելու միջնորդություն ներկայացնել ընդդեմ այն վերջնական դատական որոշումների և այդ որոշումների կայացմանը նախորդող այն դատավարությունների, որոնցով օրենքը խախտվել է:
(2) Պետական դատախազը կարող է օրինականությունը պաշտպանելու միջնորդություն ներկայացնել այն դատավարություններում ընդունված դատական որոշումների դեմ, որոնցում Սահմանադրությամբ, օրենքով կամ միջազգային իրավունքով երաշխավորվող անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները խախտվել են:
...»:
419-րդ հոդված
«(1) Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանը պետք է քննարկի օրինականությունը պաշտպանելու վերաբերյալ միջնորդությունները:
...»:
420-րդ հոդված
«(1) Օրինականությունը պաշտպանելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս Գերագույն դատարանը պետք է գնահատի օրենքի միայն այն խախտումները, որոնք նշված են Պետական դատախազի միջնորդությունում:
...»:
422-րդ հոդված
«(2) Եթե օրինականությունը պաշտպանելու միջնորդությունը ներկայացվել է ի վնաս ամբաստանյալի և Գերագույն դատարանը հաստատել է, որ այն հիմնավոր է, ապա նա կարող է միայն հաստատել, որ տեղի է ունեցել օրենքի խախտում առանց վերջնական դատական ակտը փոփոխելու»:
28. Քրեական օրենսգրքի (Kazeni zakon, Պաշտոնեական տեղեկագիր թիվ 53/1991, 39/1992 և 91/1992)համաձայն անձի մեղքը բացառող հանգամանքներն են պատասխանատվության բացակայությունը (neubrojivost), իրավունքի սխալը կամ փաստի սխալը:
29. 1996 թվականի սեպտեմբերի 24-ի Ընդհանուր համաներման ակտի (Պաշտոնեական տեղեկագիր թիվ 80/1996, Zakon o općem oprostu) համապատասխան մասում նշված է հետևյալը.
1-ին բաժին
«Այս ակտը քրեական հետապնդումից ու դատավարությունից ընդհանուր համաներում է նախատեսում այն հանցագործությունները կատարած հանցագործների համար, ովքեր այդ արարքները կատարել են ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման ընթացքում և որը կապված է եղել Խորվաթիայի Հանրապետությունում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման հետ:
Համաներումը չի կիրառվում այս բաժնի 1-ին պարագրաֆում նշված հանցագործությունները կատարած այն հանցագործների նկատմամբ, որոնց վերաբերյալ վերջնական դատավճիռը գտնվում է կատարման փուլում:
Քրեական հետապնդումից ու դատավարությունից համաներումը պետք է կիրառվի այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են 1990 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում»:
2-րդ բաժին
«Այս ակտի 1-ին բաժնում նշված հանցագործությունները կատարած հանցագործների դեմ քրեական հետապնդում կամ դատավարություններ չեն կարող իրականացվել:
Եթե քրեական հետապնդումն արդեն հարուցվել է, ապա այն պետք է դադարեցվի, և եթե քրեական դատավարությունն արդեն սկսվել է, ապա դատարանը պետք է իր նախաձեռնությամբ կայացնի վարույթը կարճելու մասին որոշում:
Եթե անձը, ում նկատմամբ այս Ակտի 1-ին բաժնի ներքո համաներում է երաշխավորվել, ձերբակալված է, ապա նա պետք է ազատ արձակվի»:
3-րդ բաժին
«Համաներումը չի կիրառվում այս Ակտի 1-ին բաժնում նշված այն հանցագործների նկատմամբ, ովքեր կատարել են մարդասիրական իրավունքի առանձնապես ծանր խախտումներ, որոնք հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, մասնավորապես՝ Խորվաթիայի Հանրապետության Հիմնարար քրեական օրենսգրքի (Պաշտոնեական տեղեկագիր թիվ 31/1993, կոնսոլիդացված տեքստը՝ թիվ 35/1993, 108/1995, 16/1996 և 28/1996) 119-րդ հոդվածով նախատեսված ցեղասպանության հանցագործությունը, 120-րդ հոդվածով նախատեսված՝ պատերազմական հանցագործություններն ընդդեմ խաղաղ բնակչության, 121-րդ հոդվածով նախատեսված՝ պատերազմական հանցագործություններն ընդդեմ վիրավորների ու հիվանդների, 122-րդ հոդվածով նախատեսված՝ պատերազմական հանցագործություններն ընդդեմ ռազմագերիների, 123-րդ հոդվածով նախատեսված՝ խմբերի կազմակերպումը՝ նպատակ ունենալով կատարելու պատերազմական հանցագործություններ կամ օժանդակելու կամ հանցակցելու ցեղասպանությանը, 124-րդ հոդվածով նախատեսված՝ թշնամուն ապօրինի սպանելը կամ վիրավորելը, 125-րդ հոդվածով նախատեսված՝ դիակապտությունը կամ մարտի դաշտում մահացածի կամ վիրավորի գույքն ապօրինի հափշտակել/տիրանալը, 126-րդ հոդվածով նախատեսված՝ կոմբատանտի միջոցներն ապօրինի օգտագործելը, 12Թիվ 7 հոդվածով նախատեսված՝ բանակցողների դեմ հանցագործությունները, 128-րդ հոդվածով նախատեսված՝ վիրավորների, հիվանդների ու ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, 129-րդ հոդվածով նախատեսված՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու չարդարացված հետաձգումը, 130-րդ հոդվածով նախատեսված՝ մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը, 131-րդ հոդվածով նախատեսված՝ ագրեսիվ պատերազմի վարումը, 132-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային տարբերանշանների ապօրինի օգտագործումը, 133-րդ հոդվածով նախատեսված՝ ռասիստական և այլ խտրականությունը, 134-րդ հոդվածով նախատեսված՝ ստրկատիրությունն ու ստրուկների փոխադրումը, 135-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային ահաբեկչությունը, 136-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց վտանգի տակ դնելը, 13Թիվ 7 հոդվածով նախատեսված՝ պատանդ վերցնելը, և միջազգային իրավունքի դրույթների ներքո ահաբեկչությունը:
Համաներում չի կարող կիրառվել այն հանցագործների նկատմամբ, ովքեր կատարել են Խորվաթիայի Հանրապետության Հիմնարար քրեական օրենսգրքով (Պաշտոնեական տեղեկագիր թիվ 31/1993, կոնսոլիդացված տեքստը՝ թիվ 35/1993, 108/1995, 16/1996 և 28/1996) և Խորվաթիայի Հանրապետության քրեական օրենսգրքով (Պաշտոնեական տեղեկագիր թիվ 32/1993, կոնսոլիդացված տեքստը՝ թիվ 38/1993, 28/1996 և 30/1996) նախատեսված այլ հանցագործությունների նկատմամբ, որոնք չեն կատարվել Խորվաթիայում տեղի ունեցած ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման ընթացքում և կապված չեն եղել այդ ագրեսիայի, զինված ապստամբության կամ զինված ընդհարման հետ:
...»:
4-րդ բաժին
«Հանրային մեղադրողն այս Ակտի 2-րդ բաժնի ներքո չի կարող վերաքննիչ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ, եթե դատարանը համաներում է կիրառել հանցագործություն կատարած այն հանցագործի նկատմամբ, ում նկատմամբ կիրառելի է այդ Ակտը՝ հիմք ընդունելով Հանրային մեղադրողի կողմից արարքին տրված իրավական որակումը»:
Բ. Համապատասխան Պրակտիկան
1. Սահմանադրական դատարանի պրակտիկան
30. Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ U-III/543/1999 որոշմամբ, այնքանով, որքանով կիրառելի է, սահմանել է հետևյալը.
«6. Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է, թե Ընդհանուր համաներման ակտը կիրառված իրադարձության վերաբերյալ, որը հանցակազմ է պարունակել, արդյոք 2-րդ դատավարություն եղել է և արդյոք այդ դատավարությունները Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով«նույն արարքի» վերաբերյալ է եղել, թե ոչ, քանի որ այդ դրույթը բացառում է նույն արարքի վերաբերյալ նոր, առանձին ու չվերաբերելի դատավարության նախաձեռնում: Նման դատավարությունները խախտում են իրավական որոշակիության սկզբունքը և թույլատրում են, որ մի քանի սանկցիաներ կիրառվեն մեկ և նույն վարքագծի համար, որը կարող է լինել միայն մեկ քրեական սանկցիայի առարկա: Այս հարցին պատասխանելու համար Սահմանադրական դատարանը պետք է քննարկի 2 հարցեր, մասնավորապես՝ ա) հանցակազմեր պարունակող 2 իրադարձությունների նկարագրությունների նմանությունը, որոնց համար դիմողին քրեական դատավարության 1-ին և 2-րդ փուլերում մեղադրանք է առաջադրվել՝ պարզելու համար, թե համաներում կիրառելու մասին որոշման և հաջորդիվ դատավարության վերջնական դատապարտումն արդյոք վերաբերում են նույն առարկային, այն է նույն «քրեական միավորին», թե՝ ոչ, անկախ այն հանգամանքից, թե այդ իրադարձություններն արդյոք վերաբերում են նույն պատմական դեպքերին, թե՝ ոչ, և դրանից հետո ... (բ) արդյոք քննարկվող գործը վերաբերում է այնպիսի իրավիճակին, որը բացառում է նոր մեղադրանքների առաջադրումն այն փաստերի վերաբերյալ, որոնց դատարանների առաջին որոշումներում արդեն գնահատական տրվել է (համաներում կիրառելով), սակայն Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հնարավոր է օրենքով սահմանված կարգով վերաբացել այդ վարույթները: Քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը թույլատրում է այն վարույթների վերաբացումը, որոնք կարճվել էին մեղադրանքները վերացնելու մասին վերջնական դատավճռով»:
6.1. Սահմանադրական դատարանը կարող է գնահատել հանցակազմ պարունակող երկու իրադարձությունների նկարագրությունների նմանությունը՝ հղում տալով բացառապես նորմատիվ չափորոշիչներին: Այդպես վարվելով՝ ինչպես ստորին ատյանները, սահմանազատում է դրվում հանցագործությունների հիմնարար տարրերի միջև՝ անկախ դրանց իրավական որակումից: Այն դեպքերի նկարագրությունները, որոնք հիմք են հանդիսացել Բժելովարի զինվորական դատարանի (թիվ Կ-85/95-24) և Գերագույն դատարանի (թիվ Կզ-257/96), և Սիսակի շրջանային դատարանի վիճարկվող դատավճիռներով մեղադրանքների հիմքի ձևավորման համար, անվիճելիորեն փաստում են, որ դրանք վերաբերում են նույն դեպքերին, որոնց ուղղակի այլ իրավական որակում է տրվել: Բոլոր համապատասխան հանգամանքները հաստատվել էին Բժելովարի զինվորական դատարանի կողմից (որը վերջնականապես կարճեց վարույթները) և որևէ այլ նոր հանգամանքներ չէին հաստատվել Սիսակի շրջանային դատարանի կողմից իրականացված վարույթներում:Մեղադրանքների նկարագրության միակ տարբերությունը հանցագործությունների կատարման ժամանակներն էին, որոնք չէին ենթադրում, որ դեպքերը տարբեր էին, բայց դա ավելի շատ այն պատճառով էր, որ դատարանները չէին կարողացել հանցագործությունների կատարման հստակ ժամանակը հաստատել: Ինչ վերաբերում է դեպքերի նույնական բնույթին, ապա այն նույնպես համապատասխանում է այն փաստին, որը Գերագույն դատարանն ընդգծել է վիճարկվող դատավճռում, որ դեպքերը նույն էին, ուստի՝ այս առումով կասկած առկա չէ:
6.2. Վիճարկվող դատավճռում Գերագույն դատարանը գտավ, որ քննարկվող վարքագիծը ոչ միայն պարունակում է Խորվաթիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զինված ապստամբության հանցակազմի տարրեր, որի կապակցությամբ ընդունվեց մեղադրանքները վերացնող դատավճիռը, այլև Խորվաթիայի Հանրապետության Հիմնական քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝խաղաղ բնակչության դեմ ուղղված պատերազմական հանցագործության տարրեր, որի համար դիմողը հետագայում դատապարտվեց: Գերագույն դատարանի այս պատճառաբանությունից հետևում է, որ միևնույն վարքագիծը պարունակում է երկու հանցագործությունների տարրեր և որ իրավիճակը եզակի ակտ է, որը պարունակում է տարբեր հանցագործություններ:
6.3. Սահմանադրական դատարանը գտավ, որ Գերագույն դատարանն իր վիճարկվող դատավճռում սխալվել է եզրակացնելով, որ մեկ հանցագործություն պարունակող մեկ ակտի կապակցությամբ ընդունված վերջնական դատավճռից հետո նույն հանցագործը կարող է կրկին դատվել վարույթի նոր փուլում նույն ակտի համար, որն այլ հանցակազմ է պարունակում:Քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ դատախազի կողմից հանցագործությանը տրված որակմամբ: Եթե դիտարկենք, որ մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները պարունակում են Խորվաթիայի Հանրապետության Հիմնական քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ խաղաղ բնակչության դեմ ուղղված պատերազմական հանցագործության տարրեր, ապա Բժելովարի զինվորական դատարանը պետք է գտներ, որ նա իրավասություն չունի քննելու գործը (քանի որ նա իրավասություն չունի քննելու պատերազմական հանցագործությունները),և պետք է գործն ուղարկեր իրավասու դատարանին, որը կարող էր բողոքարկողին դատապարտել պատերազմական հանցագործության համար ընդդեմ խաղաղ բնակչության, որի վրա համաներում չի կարող կիրառվել: Քանի որ Բժելովարի զինվորական դատարանը նման կերպ չի վարվել, ապա դրանից հետևում է, որ մեղադրանքը վերացնող դատավճիռն իր բնույթով դարձել է res judicata. Այս գործով հետագա դատապարտումը ne bis in idem կանոնի խախտում է՝ անկախ այն հանգամանքից, թե առաջին դատավճռի գործող մասը չի անդրադարձել գործի ըստ էության լուծմանը, որը երբեմն հասկացվում է որպես այն հարցի պարզումը, թե ամբաստանյալն արդյոք կատարել է հանցագործությունը, թե՝ ոչ: Արդարացնող դատավճռի և մեղադրանքը վերացնող դատավճռի ֆորմալ տարբերությունը չի կարող միայն այն չափանիշը լինել, թե միևնույն քրեական միավորի համար կարող է նոր ու անվերաբերելի քրեական վարույթ հարուցվել, թե՝ ոչ. թեև այն պարունակվում է մեղադրանքը վերացնող դատավճռում, համաներում կիրառելու մասին որոշման մեջ, իրավական իմաստում և առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ արդարացումը և երկու դատավճիռներում էլ փաստի խնդիրը մնում է չապացուցված:
6.4. Հետևաբար Սահմանադրական դատարանը չի կարող ընդունել թիվ ԻԿզ-211/1998-3 քրեական գործով Գերագույն դատարանի 1999 թվականի ապրիլի 1-ի դատավճռի կամ որոշման պատճառաբանությունը նույն դեպքին վերաբերող զինված ապստամբության մասին հանցագործության վերաբերյալ վարույթի կարճումը չի բացառում հետագա քրեական հետապնդման և խաղաղ բնակչության դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների համար դատապարտման հնարավորությունն այն հիմքով, որ վերջինս ոչ միայն խաթարում է Խորվաթիայի Հանրապետության արժեքները, այլև համամարդկային արժեքներն ու միջազգային իրավունքը: Ամեն դեպքում Գերագույն դատարանն ավելի ուշ թիվ Ի Կզ-8/00-3 գործով 2002 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռում հրաժարվել է այս դիրքորոշումից՝ գտնելով, որ մեղադրանքը վերացնող դատավճիռը «առանց որևէ կասկածի վերաբերում է միևնույն դեպքին, կատարման հանգամանքներին ու կատարման ժամանակին. դեպքին Զագրեբի զինվորական դատարանի կողմից տրված որակումից տարբերվող այլ որակում»: Այն նաև հաստատել է հետևյալը. «Երբ Խորվաթիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հանցագործության վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է, ինչպես եղել է սույն գործով, և եթե գործողությունները ... նույնական են եղել նրանց, որոնցով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել վիճարկվող դատավճռով ... ապա Սահմանադրության 32-րդ հոդվածով նախատեսված՝ ne bis in idem սկզբունքի ներքո նոր քրեական վարույթ չի կարող հարուցվել, քանի որ գործն արդեն քննվել էր ...
...»:
31. Թիվ ՅՈՒ-ԻԻԻ-791/1997 գործով Սահմանադրական դատարանի 2001 թվականի մարտի 14-ի որոշումը վերաբերում է իրավիճակին, երբ ամբաստանյալի դեմ քրեական վարույթը կարճվել էր Ընդհանուր համաներման ակտի հիման վրա:Դրա համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
«16. Սահմանադրության դրույթները, որոնք բացառում են ամբաստանյալի՝ նույն արարքի համար, որով նա օրենքով սահմանված կարգով վերջնականապես արդարացվել կամ դատապարտվել էր, կրկին դատվելու հնարավորությունը, վերաբերում է բացառապես այն իրավիճակներին, երբ դատավճիռն ընդունվել է այնպիսի քրեական վարույթում, որն արդարացրել է ամբաստանյալին կամ մեղավոր է ճանաչել մեղադրական եզրակացությամբ ներկայացված մեղադրանքներում:
...
19. ...որոշումը, որը վերջնականապես չի արդարացնում ամբաստանյալին, բայց կարճում է վարույթը, չի կարող հիմք ձևավորել կրկին անգամ դատվելու կամ պատժվելու արգելքի սահմանադրական դրույթների կիրառման համար ...»:
2. Գերագույն դատարանի պրակտիկան
32. Թիվ Ի Կզ-533/00-3 գործով 2001 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման համապատասխան մասում նշված է հետևյալը.
«Քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ դատախազի կողմից հանցագործությանը տրված իրավական որակմամբ և հետևաբար նա լիազորված է որոշում ընդունելու արարքի այլ որակման մասին, եթե այն այն ավելի բարենպաստ է [ամբաստանյալի համար] ...»:
33. Թիվ Ի Կզ-257/02-5 գործով 2005 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման համապատասխան մասում նշված է հետևյալը.
«Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը կաշկանդված չէ դատախազի կողմից հանցագործությանը տրված իրավական որակմամբ, և նկատի ունենալով ֆինանսական հարաբերություններում իշխանությունը չարաշահելու դրդչության համար՝ նախատեսված Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով, հնարավոր պատիժն ավելի մեղմ է, քան հնարավոր պատիժը՝ Քրեական օրենսգրքի 33Թիվ 7 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար, ապա առաջին ատյանի դատարանն իրավասու էր քննարկվող արարքները որակել որպես Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն...»:
34. Թիվ Ի Կզ-657/10-3 գործով 2010 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համապատասխան մասում նշված է հետևյալը.
«Եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանը հիմնավոր հաստատել է, որ դատարանը կաշկանդված չէ դատախազի կողմից հանցագործությանը տրված իրավական որակմամբ, մեղադրանքի պայմաններն այնուամենայնիվ չարաշահված էին, քանի որ դատարանն ամբաստանյալին դրել էր ավելի բարենպաստ վիճակում նրան դատապարտելով 2 հանցագործությունների համար մեկի փոխարեն ...»:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա
35. «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի 1969 թվականի մայիսի 23-ի կոնվենցիան («Վիեննայի կոնվենցիա») սահմանում է հետևյալը.
3-ՐԴ ԲԱԺԻՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
31-րդ Հոդված
Մեկնաբանման ընդհանուր կանոնը
«1. Պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո։
2. Պայմանագրի մեկնաբանման նպատակով համատեքստը, բացի տեքստից, ներառյալ նախաբանը և հավելվածները, ընդգրկում է նաև.
ա) պայմանագրին վերաբերող ցանկացած համաձայնություն, որը կայացվել է բոլոր մասնակիցների միջև կապված պայմանագրի կնքման հետ,
բ) ցանկացած փաստաթուղթ, որը կազմվել է մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից կապված պայմանագրի կնքման հետ, և մյուս մասնակիցների կողմից ընդունվել է որպես պայմանագրին վերաբերող փաստաթուղթ։
3. Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.
ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,
բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,
գ) մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ։
4. Հասկացությանը տրվում է հատուկ նշանակություն այն դեպքում, եթե սահմանվել է, որ մասնակիցները նման մտադրություն են ունեցել»։
32-րդ հոդված
Մեկնաբանման լրացուցիչ միջոցներ
«31-րդ հոդվածի կիրառումից բխող նշանակությունը հաստատելու կամ որոշելու նպատակով կարելի է դիմել մեկնաբանման լրացուցիչ միջոցների, այդ թվում նախապատրաստական նյութերին և պայմանագրի կնքման հանգամանքներին, երբ 31-րդ հոդվածին համապատասխան մեկնաբանումը
ա) նշանակությունը թողնում է երկիմաստ կամ անհասկանալի, կամ
բ) հանգեցնում է բացարձակ անհեթեթ կամ անմիտ արդյունքի»:
33-րդ հոդված
Պայմանագրերի մեկնաբանումը, որոնց տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով
«1. Եթե պայմանագրի տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով, յուրաքանչյուր լեզվով տեքստն ունի միևնույն ուժը, եթե պայմանագրով չի նախատեսված կամ դրա մասնակիցների կողմից չկա պայմանավորվածություն առ այն, որ այդ տեքստերի միջև տարբերությունների դեպքում առավելություն կունենա որևէ որոշակի տեքստ։
2. Պայմանագրի ոչ այն լեզվով տարբերակը, որի համար սահմանվել է տեքստի բնագիր լինելը, համարվում է բնագիր միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է պայմանագրով, կամ եթե դրա մասին պայմանավորվել են պայմանագրի մասնակիցները։
3. Ենթադրվում է, որ յուրաքանչյուր բնագիր տեքստում պայմանագրի հասկացություններն ունեն միատեսակ բովանդակություն։
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ 1-ին կետի համաձայն առավելություն ունի որևէ մեկ որոշակի տեքստ, եթե բնագիր տեքստերի համեմատումից հայտնաբերվում են բովանդակության տարբերություններ, որոնք չեն վերանում 31-րդ և 32-րդ հոդվածները կիրառելիս, ընդունվում է այն բովանդակությունը, որը, պայմանագրի առարկան և նպատակները հաշվի առնելով, առավել լավ է համաձայնեցնում այդ տեքստերը»։
Բ. Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թվականի կոնվենցիաներն ու դրանց Լրացուցիչ Արձանագրությունները
36. Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների 3-րդ հոդվածի համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
3-րդ հոդված
«Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.
(1) Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:
Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.
(ա) ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,
(բ) պատանդ վերցնելը,
(գ) ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
(դ) դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի շրջանում անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:
...»:
37. «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» կոնվենցիայի (I) (ժնև, 1949 թվականի օգոստոսի 12 – այսուհետ` «1-ին Ժնևյան կոնվենցիա») համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
Գլուխ IX. Չարաշահումների և խախտումների կասեցումը
49-րդ հոդված
«Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, ովքեր կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք նշված են հաջորդ հոդվածում:
Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է որոնել այն անձանց, ովքեր մեղադրվում են այն բանի մեջ, որ նրանք կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից այս կամ այն խախտումը և, ինչպիսին էլ որ լինի քաղաքացիությունը, նրանց հանձնել իր դատարանին: Այդ կողմը նաև կարող է, եթե նա դա ցանկանա, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատելու համար մյուս շահագրգիռ Բարձր Պայմանավորվող Կողմին նրանց հանձնել այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմը այդ անձանց մեղադրելու համար ունի հիմքեր տվող ապացույցներ:
...»:
50-րդ հոդված
«Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են հետևյալ գործողություններից մեկնումեկի հետ այն դեպքում, եթե այդ գործողություններն ուղղված են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց կամ գույքի դեմ. կանխամտածված սպանությունը, տանջահարությունը և անմարդկային վարվելակերպը, ներառյալ կենսաբանական փորձերը, կանխամտածված կերպով ծանր տառապանքի և լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, գույքի անօրինական, կամայական և մեծ չափերի հասցնող ավերումը և յուրացումը, որոնք չեն բխում ռազմական անհրաժեշտությունից»:
38. «Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» կոնվենցիայի (Ժնև, 1949 թվականի օգոստոսի 12 – այսուհետ` «2-րդ Ժնևյան Կոնվենցիա») 50-րդ և 51-րդ հոդվածները պարունակում են այն նույն տեքստը, ինչն ամրագրված է 1-ին Ժնևյան կոնվենցիայի 49-րդ և 50-րդ հոդվածներում:
39. «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի (Ժնև, 1949 թվականի օգոստոսի 12 – այսուհետ` «3-րդ Ժնևյան Կոնվենցիա») 129-րդ և 130-րդ հոդվածները պարունակում են այն նույն տեքստը, ինչն ամրագրված է 1-ին Ժնևյան կոնվենցիայի 49-րդ և 50-րդ հոդվածներում:
40. «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայի (Ժնև, 1949 թվականի օգոստոսի 12 – այսուհետ` «4-րդ Ժնևյան Կոնվենցիա») 146-րդ և 14Թիվ 7 հոդվածները պարունակում են այն նույն տեքստը, ինչն ամրագրված է 1-ին Ժնևյան կոնվենցիայի 49-րդ և 50-րդ հոդվածներում:
41. Միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիաների Լրացուցիչ արձանագրության (Ժնև, 1977 թվականի հունիսի 8) համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
4-րդ հոդված
«1. Ռազմական գործողություններին չմասնակցող կամ դրանց մասնակցելը դադարեցրած բոլոր անձինք, անկախ այն բանից` նրանց ազատությունը սահմանափակվա՞ծ է, թե ոչ, ունեն իրենց անձի, պատվի, համոզմունքների և կրոնական ծեսերի նկատմամբ հարգանքի իրավունք: Բոլոր հանգամանքներում նրանց հետ կվարվեն մարդասիրաբար և առանց որևէ աննպաստ տարբերակման: Արգելվում է տալ ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման:
2. Առանց վնասելու վերը նշված ընդհանուր դրույթներին, արգելվում և ցանկացած ժամանակ ու ցանկացած տեղում արգելված կմնան 1 կետում հիշատակված անձանց նկատմամբ հետևյալ գործողությունները.
ա) ոտնձգությունը անձանց կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան վիճակի նկատմամբ, մասնավորապես, սպանությունը, այլև այնպիսի դաժան վերաբերմունքը, ինչպես` խոշտանգումները, խեղումներ պատճառելը կամ մարմնական պատիժների ցանկացած ձևերը.
...»:
6-րդ հոդված
«...
5. Ռազմական գործողությունների ավարտին իշխանության գլուխ կանգնած մարմինները ձգտում են առավել լայն համաներում շնորհել զինված ընդհարումներին մասնակցած կամ զինված ընդհարման հետ կապված պատճառներով ազատազրկված անձանց` անկախ այն բանից` նրանք ձերբակալվա՞ծ, թե՞կալանված են եղել»:
13-րդ հոդված
«1. Քաղաքացիական բնակչությունը և առանձին քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների հետևանքով ծագած վտանգների դեպքում օգտվում են ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանության իրականացման նպատակով բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմերը:
2. Քաղաքացիական բնակչությունը՝ որպես այդպիսին, ինչպես նաև առանձին քաղաքացիական անձինք չպետք է լինեն հարձակման օբյեկտ: Արգելվում են բռնության գործողությունները կամ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու հիմնական նպատակ ունեցող բռնությամբ սպառնալը:
3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն մասով նախատեսված պաշտպանությունից, եթե, և քանի դեռ նրանք զինված գործողություններին անմիջական մասնակցություն չեն ունենում»:
Գ. Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին[2]
42. Այս կոնվենցիայի համապատասխան մասերում սահմանված է հետևյալը.
1-ին հոդված
«Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:
4-րդ հոդված
«Ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք»:
5-րդ հոդված
«Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իրենց սահմանադրություններին համապատասխան անհրաժեշտ օրենսդրություն և, մասնավորապես, սահմանել արդյունավետ պատժամիջոցներ ցեղասպանության մեջ կամ 3-րդ հոդվածում նշված մյուս արարքներից որևէ մեկում մեղավոր անձանց համար»:
Դ. Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին[3]
43. Այս կոնվենցիայի համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
1-ին հոդված
«Վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.
(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,
(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրների պետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են»:
2-րդ հոդված
«1-ին հոդվածում հիշատակված հանցագործություններից ցանկացածի կատարման դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են պետական իշխանության ներկայացուցիչների և առանձին անձանց նկատմամբ, որոնք, որպես հանցագործություն կատարողներ կամ հանցակիցներ, մասնակցում են կամ անմիջականորեն դրդում են այլ անձանց՝ կատարելու այդ հանցագործություններից ցանկացածը, կամ հրահրում են դրանց կատարումը՝ անկախ ավարտվածության աստիճանից, և այն պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, որը թույլ է տվել դրանց կատարումը»:
3-րդ հոդված
«Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել օրենսդրական կամ այլ բնույթի բոլոր անհրաժեշտ ներպետական միջոցները՝ հնարավոր դարձնելու սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված անձանց հանձնումը միջազգային իրավունքի համաձայն»:
4-րդ հոդված
«Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց սահմանադրական ընթացակարգին համապատասխան ընդունել ցանկացած օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ վաղեմության կամ այլ ժամկետները չկիրառվեն սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հանցագործությունների համար հետապնդման և պատժի նկատմամբ, և որպեսզի նման ժամկետները վերացվեն այնտեղ, որտեղ դրանք գոյություն ունեն»):
Ե. Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը
44. Կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
Ne bis in idem
«1. Բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն դատարանի կողմից դատապարտվել կամ արդարացվել է:
2. Ոչ ոք չի կարող դատվի այլ դատարանի կողմից 5-րդ հոդվածում նշված հանցագործության համար, որի համար նա արդեն դատարանի կողմից դատապարտվել կամ արդարացվել է:
3. Ոչ ոք չի կարող դատվի 6-րդ, Թիվ 7 կամ 8-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության համար, որի համար նա արդեն դատվել է այլ դատարանի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ դատարանում դավատարությունը.
(ա) նախատեսված էր համապատասխան անձին դատարանի իրավազորության տակ գտնվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից պաշտպանելու համար, կամ
(բ) այլ հիմքերով կիրառելի օրինական ընթացակարգի նորմերին համապատասխան անկախ կամ անաչառ ձևով չէր անցկացվել, այլ անց էր կացվել այնպիսի ձևով, որը գործող հանգամանքներում չէր համապատասխանել անձին արդարադատության առջև կանգնեցնելու նպատակին»:
Զ. Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային կանոնները
45. Պետությունների մանդատի ներքո գումարված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր Մահիկի 26-րդ միջազգային կոնֆերանսում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2005 թվականին ներկայացրեց Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթի մասին հետազոտությունը (Ջ.-Մ. Հենքաերտս և Լ. Դոսուալդ-Բեկ, (eds.), Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթ, 2 Հատորներ, Կեմբրիջի համալսարանի հրատարակություն և ԿԽՄԿ, 2005 թվական):հետազոտությունը պարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային կանոնների ցանկ: 159-րդ կանոնը, որը վերաբերում է ոչ-միջազգային բնույթի զինված ընդհարումներին, սահմանում է հետևյալը.
«Ընդհարման ավարտին իշխանություն ունեցող ուժերը պետք է ջանք գործադրեն ապահովելու համար հնարավոր ամենաընդգրկուն համաներումն այն անձանց համար, ովքեր մասնակցել են ոչ-միջազգային զինված ընդհարմանը կամ ովքեր ազատությունից զրկվել են զինված ընդհարման հետ առնչվող պատճառների հետևանքով, բացառությամբ այն անձանց, ովքեր կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են պատերազմական հանցագործությունների համար»:
Է. Միավորված Ազգերի Անվտանգության Խորհուրդը
Խորվաթիայում իրավիճակի վերաբերյալ թիվ 1120 (1997) ռեզոլյուցիան, 1997 թվականի հուլիսի 14
46. Ռեզոլյուցիայի համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
«Անվտանգության խորհուրդը.
...
7. Պահանջում է Խորվաթիայի Կառավարությունից վերացնել Համաներման որոշման երկիմաստությունը, և այն միջազգային ստանդարտներին համապատասխան կիրառել արդարացիորեն ու օբյեկտիվորեն, մասնավորապես՝ ավարտելով համաներման որոշմամբ նշված բոլոր հանցագործությունների քննությունը և Միավորված Ազգերի կազմակերպության ու տեղացի սերբերի մասնակցությամբ անմիջապես նախաձեռնել միջազգային մարդասիրական իրավունքի ծանր խախտումներ կատարած անձանց դեմ ներկայացված այն մեղադրանքների ուսումնասիրությունը, որոնց վրա համաներումը չի տարածվում, այդ անձանց դեմ հետապնդումներն ավարտելու նպատակով, եթե առկա չեն բավարար ապացույցներ.
...»:
Ը. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
47. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի Թիվ 7 հոդվածը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես ոչ մի անձ չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի»:
Թ. Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե
1.20-րդ ընդհանուր մեկնաբանություն, Թիվ 7 հոդված (44-րդ գումարում/սեսիա, 1992 թվական)
48. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն Միջազգային դաշնագրի Թիվ 7 հոդվածի վերաբերյալ 1994 թվականի իր 20-րդ ընդհանուր մեկնաբանությունում նկատել է, որ որոշ պետություններ համաներում են տարածել խոշտանգումների նկատմամբ: Այն շարունակում է պնդել, որ «[հ]ամաներումները որպես կանոն անհամատեղելի են պետությունների պարտավորությունների հետ՝ քննելու իրենց իրավասության ներքո գտնվող նման արարքները, երաշխավորելու իրենց իրավասության ներքո գտնվող նման արարքներից զերծ մնալու ազատությունը և ապահովելու, որ դրանք ապագայում տեղի չեն ունենա: Պետությունները չպետք է անհատներին զրկեն արդյունավետ միջոցների իրավունքից, այդ թվում՝ փոխհատուցումն ու հնարավոր ամբողջական ռեաբիլիտացիան»:
2. Եզրափակիչ դիտարկումներ, Լիբանան, 1997 թվականի ապրիլի 1
49. 12-րդ պարագրաֆը սահմանում է հետևյալը.
«12. Կոմիտեն մտահոգված է, որ համաներումը կիրառվել է քաղաքացիական և զինվորական այն անձնակազմի նկատմամբ մարդու իրավունքների խախտման համար, որոնք նրանք կարող էին կատարած լինել քաղաքացիական բնակչության դեմ քաղաքացիական պատերազմի ընթացքում:Նման լայնամասշտաբ համաներումը կարող է արգելել նախկինում մարդու իրավունքները խախտած հանցագործների համարժեք հետապնդումն ու պատժելը, խաթարել մարդու իրավունքների նկատմամբ հարգանք հաստատելու ջանքերը և խոչընդոտ պարունակել դեմոկրատիան ամրապնդելու համար ձեռնարկված ջանքերի համար»:
3. Եզրափակիչ դիտարկումներ, Խորվաթիա, 2001 թվականի ապրիլի 30
50. 11-րդ պարագրաֆը սահմանում է հետևյալը.
«Կոմիտեն մտահոգված է Համաներման օրենքի հետևանքներով:Թեև օրենքը կոնկրետ հռչակում է, որ համաներումը չի կիրառվում պատերազմական հանցագործությունների նկատմամբ, սակայն «պատերազմական հանցագործություններ» հասկացությունը սահմանված չէ և վտանգ կա, որ օրենքն այնպես կկիրառվի, որ անպատժելիություն կապահովի այն անձանց համար, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների ծանր խախտումների մեջ: Կոմիտեն ցավում է, որ իրեն չեն տրամադրում տեղեկատվություն այն գործերով, որոնցով Համաներման օրենքը կիրառվել ու մեկնաբանվել է դատարանների կողմից:
Պայմանավորվող կողմը պետք է ապահովի, որ պրակտիկայում Համաներման օրենքը չկիրառվի կամ չօգտագործվի այն անձանց համար անպատժելիություն ապահովելու նպատակով, ովքեր կասկածվում են մարդու իրավունքների ծանր խախտումների մեջ»:
4. Թիվ 31 [80] ընդհանուր մեկնաբանություն, Միջազգային դաշնագրով Պայմանավորվող կողմերի վրա դրված ընդհանուր իրավական պարտականության բնույթը, 2004 թվականի մայիսի 26
«18. Եթե 15-րդ պարագրաֆում նախատեսված քննությունները բացահայտել են Դաշնագրի կոնկրետ հոդվածների խախտումներ, Պայմանավորվող կողմերը պետք է երաշխավորեն, որ պատասխանատուները հանձնվեն դատարանի իրավասությանը:Հետապնդելու ձախողումն ու նման խախտումներ կատարած հանցագործներին դատական պատասխանատվության ենթարկելու ձախողումը կարող է ինքնին հանգեցնել Դաշնագրի առանձին դրույթների խախտման: Այս պարտականությունները հատկապես ծագում են այն խախտումների կապակցությամբ, որոնք և ներպետական և միջազգային իրավունքի կողմից դիտարկվում են որպես քրեական, ինչպես օրինակ խոշտանգումը և նմանատիպ դաժան, անմարդկային կամ վատ վերաբերմունքը (Թիվ 7 հոդված), դիտավորյալ և կամայական սպանությունը (6-րդ հոդված) և բռնի անհետ կորելը (Թիվ 7 և 9-րդ հոդվածներ, հաճախ՝ 6-րդ հոդված):Իրոք, այս խախտումների համար անպատժելիության խնդիրը՝ Կոմիտեի համար շարունակական մտահոգության առարկան, կարող է կարևոր ներդրումային տարր լինել այդ խախտումների կրկնության համար: Երբ կատարվածը քաղաքացիական բնակչության վրա լայնամասշտաբ կամ սիստեմատիկ հարձակման մաս է, ապա Դաշնագրի այդ խախտումները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են (տե՛ս Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Թիվ 7 հոդվածը):
Համապատասխանաբար, երբ հանրային ծառայողները կամ պետության գործակալները կատարում են Դաշնագրով նախատեսված իրավունքների խախտումներ՝ հղում տալով այս պարագրաֆին, շահագրգիռ Պայմանավորվող կողմերը չեն կարող հանցագործներին օգնել ազատվելու անձնական պատասխանատվությունից, ինչպես տեղի է ունեցել կոնկրետ համաներումների (տե՛ս 20 (44) ընդհանուր մեկնաբանությունը) և նախկին իրավական անձեռնմխելիություններն ու կորուստներից ազատելու երաշխիքների դեպքում: Ավելին, պաշտոնատար անձի կարգավիճակը չի արդարացնում իրավական պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիությամբ օժտված այն անձանց, ովքեր նման խախտումների համար կարող են պատասխանատվության ենթարկվել:
...»:
Ժ. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիա[4]
51. Այս կոնվենցիայի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
4-րդ հոդված
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ։ Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը։
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այս հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ՝ հաշվի առնելով դրանց ծանր բնույթը»:
Թիվ 7 հոդված
«1. Մասնակից պետությունը, որի իրավազորությանը ենթակա տարածքում հայտնաբերվել է 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը, 5-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե չի հանձնում նրան, տվյալ գործը հետապնդման նպատակով հանձնում է իր իրավասու մարմիններին:
...»:
12-րդ հոդված
«Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգումը կիրառվել է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում»:
13-րդ հոդված
«Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք։ Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու համար հայցվորի և վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետևանքի»:
14-րդ հոդված
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգում ապահովում է, որպեսզի խոշտանգումների զոհը ստանա փոխհատուցում և ունենա հարկադրանքի միջոցով ապահովվող արդարացի և համարժեք փոխհատուցման իրավունք, ներառյալ՝ հնարավորինս լիակատար արդարացման (ռեաբիլիտացման) միջոցները։ Խոշտանգումների պատճառով զոհի մահվան դեպքում փոխհատուցման իրավունքը վերապահվում է նրա խնամառուներին։
2. Սույն հոդվածում ոչինչ չի շոշափում զոհի կամ այլոց փոխհատուցման ցանկացած իրավունք, որը կարող է գոյություն ունենալ ներպետական օրենսդրության համաձայն»։
Ի. Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների Հանձնաժողովը
52. Անպատժելիության վերաբերյալ ռեզոլյուցիայի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
1. 2002 թվականի ապրիլի 25-ի թիվ 2002/79 ռեզոլյուցիա, և2003 թվականի ապրիլի 25-ի թիվ 2003/72 ռեզոլյուցիա
«Մարդու իրավունքների հանձնաժողովը.
...
2. Ընդգծում է նաև բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տված բոլոր պատասխանատու հանցագործներին բռնելու համար, այդ թվում՝ նրանց հանցակիցներին. հաստատում է, որ համաներումները չեն կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների միջազգային իրավունքն ու միջազգային մարդասիրական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք պարունակում են ծանր հանցագործություններ և Պետություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան:
...»:
2. 2004 թվականի ապրիլի 21-ի թիվ 2004/72 ռեզոլյուցիա
«Մարդու իրավունքների հանձնաժողովը.
...
3. Հաստատում է նաև, որ համաներումները չեն կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների միջազգային իրավունքն ու միջազգային մարդասիրական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք պարունակում են ծանր հանցագործություններ և Պետություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան և ողջունում է համաներումների ու մյուս անձեռնմխելիությունների վերացումը:
...»:
3. 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 2005/81 ռեզոլյուցիա
«Մարդու իրավունքների հանձնաժողովը.
...
3.Հաստատում է նաև, որ համաներումները չեն կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների միջազգային իրավունքն ու միջազգային մարդասիրական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք պարունակում են ծանր հանցագործություններ և Պետություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան և ողջունում է համաներումների ու մյուս անձեռնմխելիությունների վերացումը և հաստատում է նաև Գլխավոր Քարտուղարի եզրակացությունը, որ Միավորված Ազգերի կազմակերպության կողմից ստորագրված խաղաղության համաձայնագրերը երբեք չեն կարող համաներում խոստանալ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ծանր խախտումների համար:
...»:
Լ. Եվրոպական պառլամենտ
1993 թվականի մարտի 12-ի թիվ Ա3-0056/93 ռեզոլյուցիա
53. Մարդու իրավունքների ոլորտում Ընկերակցության քաղաքականությունը 1991-1992 թվականների համար ու աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ռեզոլյուցիայի համապատասխան տեքստը սահմանում է հետևյալը.
«Եվրոպական պառլամենտը.
...
7. Հավատում է, որ անպատժելիության խնդիրը ... կարող է ստանալ համաներման, անձեռնմխելիության, բացառիկ իրավասության տեսք և արդյունավետորեն հարկադրել ժողովրդավարությանը հաշտվելու մարդու իրավունքների խախտումների հետ՝ հիասթափեցնելով զոհերին.
8. Հաստատում է, որ չի կարող անպատժելիության հարց լինել այն անձանց համար, ովքեր պատասխանատու են նախկին Հարավսլավիայում պատերազմական հանցագործությունների համար: ...»:
Խ. Խոշտանգումների վերաբերյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Զեկույցը
5-րդ զեկույց, ՄԱԿ Doc. E/CN.4/1998/38, 1997 թվականի դեկտեմբերի 24
54. 1998 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Հանձնաժողովի Հատուկ Զեկուցողը որևէ ձևով կալանքի կամ ազատազրկման, մասնավորապես՝ խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի ենթարկված անձանց վերաբերյալ իր 5-րդ զեկույցի եզրակացություններում ու խորհրդատվություններում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության նախագծի վերաբերյալ հայտնեց հետևյալը.
«228. Այս կապակցությամբ, Հատուկ Զեկուցողը տեղյակ է առաջարկությունների մասին, որոնց համաձայն համազգային համաներումների կիրառումը կարող է խոչընդոտ հանդիսանալ առաջարկվող դատարանի իրավասության համար: Նա գտնում է, որ նման յուրաքանչյուր քայլ ոչ միայն խաթարում է քննարկվող ծրագիրը, այլև միջազգային օրինականությունն ընդհանրապես: Այն լրջորեն կխաթարի առաջարկվող դատարանի նպատակը թույլատրելով Պետություններին հրապարակելու դատարանի իրավասությունից դուրս գտնվող օրենսդրություն: Այն կխաթարի նաև միջազգային օրինականությունը, քանի որ դա աքսիոմա է, որ Պետությունները չեն կարող հղում տալով իրենց ազգային օրենսդրությանը խուսափել միջազգային իրավունքի ներքո ստանձնած իրենց պարտավորություններից: Քանի որ միջազգային իրավունքը պահանջում է, որ Պետությունները դատարանի կանոնադրության նախագծում ընդհանուր հատկանիշներով նախատեսված հանցագործությունների տեսակները, և մասնավորապես՝ խոշտանգումը, քրեականացնեն ու հանցագործներին դատի տան, քննարկվող համաներումները, ինքնին/ipso facto, խախտում են շահագրգիռ Պետությունների՝ խախտողներին դատի տալու պարտավորությունը: ...»:
Ծ. Նախկին Հարավսլավիայի Հարցերով Միջազգային Քրեական Դատարան (ՆՀՀՄՔԴ)
55. Ֆուրունձիջայի գործի (1998 թվականի դեկտեմբերի 10-ի վճիռ) համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«155. Հանգամանքը, որ խոշտանգումն արգելված է միջազգային իրավունքի անվերապահ կանոնի կողմից տարբեր ազդեցություններ ունի միջպետական և անհատական մակարդակներում: Միջպետական մակարդակում այն ծառայում է խոշտանգումը թույլատրող որևէ օրենսդրական, վարչական կամ դատական ակտի միջազգայնորեն ապաօրինականացման համար: Եթե նման իրավիճակ է ծագել, ապա ազգային միջոցները, որոնք խախտում են ընդհանուր սկզբունքներն ու համապատասխան միջազգային պայմանագրի դրույթը, ստեղծելու են վերը քննարկված հետևանքները և ի լրումն դրա վերջիններս միջազգային իրավական ճանաչում չեն ստանալու:Վարույթները կարող են նախաձեռնել պոտենցիալ զոհերը, եթե իրավասու միջազգային կամ ներպետական դատական ատյանի առջև ունեն locus standi կարգավիճակ այն առումով, որ կարող են պահանջել ընդունելու, որ ազգային միջոցառումը միջազգայնորեն անօրինական է կամ զոհն արտասահմանյան պետության դատարանում կարող է քաղաքացիական հայց ներկայացնել կրած վնասների համար, որին արդյունքում խնդրելու են inter alia անտեսել ազգային իրավասու ակտի իրավական ուժը: Եվ նույնիսկ ամենակարևորն այն է, որ այս ռեժիմի ներքո այդ ազգային միջոցից օգտվող կամ դրա հիման վրա գործող խոշտանգման կատարողներից թե օտարերկրյա պետությունում, թե նրանց պետությունում այնուհանդերձ պահանջելու են քրեական պատասխանատվություն կրել խոշտանգման համար: Այլ կերպ ասած, չնայած ազգային օրենսդիր կամ դատական մարմինների կողմից խոշտանգման արգելքի խախտման օրինականացման հնարավորությանը, անհատները շարունակում են օգտվել այդ սկզբունքի պաշտպանությունից: Ինչպես սահմանել է Նյուրնբերգի միջազգային զինվորական քրեական դատարանը. «անհատներն ունեն միջազգային պարտավորություններ, որոնք գերազանցում են անհատ Պետությունների կողմից սահմանված՝ ազգային իշխանությանը ենթարկվելու պարտավորությանը»:
Կ. Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիա[5]
56. Այս Կոնվենցիայի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
1-ին հոդված.Իրավունքները հարգելու պարտականությունը
«1. Այս Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը երաշխավորում են, որ հարգելու են սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և իրենց իրավասության ներքո գտնվող բոլոր անձանց համար ապահովելու այդ իրավունքների ու ազատությունների ազատ ու լիակատար իրականացում առանց որևէ խտրականության՝ կախված ռասայից, գույնից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ կարծիքներից, ազգային կամ սոցիալական պատկանելիությունից, տնտեսական դրությունից, ծնունդից կամ այլ սոցիալական դրությունից:
2. Այս Կոնվենցիայի իմաստով «անձ» նշանակում է յուրաքանչյուր մարդ արարած»:
Հ. Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը
1. Թիվ 10.287 գործը (Ել Սալվադոր), 1992 թվականի սեպտեմբերի 24-ի զեկույց
57. 1983 թվականին Ել Սալվադորում Լաս Հոյասի սպանդի գործով, որի ընթացքում 74 հոգի Քաղաքացիական պաշտպանության անդամների մասնակցությամբ ենթադրաբար սպանվել էր Սալվադորի զինված ուժերի կողմից և որը հանգեցրել էր Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելուն, վերջինս 1992 թվականի իր զեկույցում սահմանեց հետևյալը.
«... [Ազգային համաձայնության հասնելու համար համաներում հայտարարելու մասին Ել Սալվադորի 1987 թվականի օրենքի] կիրառությունը պարունակում է Սալվադորի Կառավարության՝ պարտավորության հստակ խախտում՝ հետապնդելու ու պատժելու Լաս Հոյասի զոհերի իրավունքների խախտումներն ու ապահովելու խախտման արդյունքում կրած վնասների փոխհատուցում:
...
Այս համաներման օրենքը, ինչպես կիրառված է այս գործերով, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքի և սպանության գործերով դատական ստուգման բացառումն ու դատական երաշխիքների բացակայությունը, մերժում է մարդու հիմնական իրավունքների ամենահիմնարար բնույթը: Այն բացառում է այդ իրավունքների ապահովման միակ հավանական արդյունավետ միջոցը՝ հանցագործներին դատելն ու պատժելը»:
2. Ել Սալվադորում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցը, Doc. OEA/Ser.L/II.85 Doc. 28 rev. (1994 թվականի հունիսի 1)
58. Ել Սալվադորում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 1994 թվականի զեկույցում Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը Խաղաղության հաստատման նպատակով համաներում հայտարարելու մասին Ել Սալվադորի օրենքի կապակցությամբ սահմանում է հետևյալը.
«... անկախ որևէ անհրաժեշտությունից, որը խաղաղության բանակցությունները ձևակերպել են, և անկախ քաղաքական նկատառումներից, Ել Սալվադորի օրենսդիր ասամբլեայի կողմից ընդունված շատ լայնամասշտաբ Համաներման օրենքը [Խաղաղության հաստատման մասին] պարունակում է այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել էր Ել Սալվադորը, երբ վավերացրել էր Մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան կոնվենցիան, քանի որ դա հնարավոր է դարձնում «երկկողմանի համաներումը» առանց գիտակցելու առաջինի պատասխանատվությունը ..., քանի որ դա կիրառվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ և որովհետև բացառում է առավելապես տուժողների համար համարժեք նյութական փոխհատուցում ստանալու հնարավորությունը»:
3.10.480 գործը (Ել Սալվադոր),1999 թվականի հունվարի 27-ի զեկույց
59. Խաղաղության հաստատման մասին Ել Սալվադորի 1993 թվականի Ընդհանուր համաներման օրենքի վերաբերյալ գործի զեկույցում Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը 1999 թվականին հայտարարեց հետևյալը.
«113. Հանձնաժողովը պետք է ընդգծի, որ [այս օրենքը] կիրառվել էր 1980 թվականի հունվարի 1-ից մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ել Սալվադորում մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամբ, այդ թվում՝ այն դեպքերի նկատմամբ, որոնք քննվել և հաստատվել էին Արդարության հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, դրա ազդեցությունը, ի թիվս այլնի, տարածվել էր այնպիսի հանցագործությունների նկատմամբ, ինչպիսիք են առանց դատարանի մահապատիժները, խոշտանգումը և անձանց բռնի անհետացումները: Այս հանցագործությունների մի մասն այնքան ծանր են, որ արդարացված է դրանց վերաբերյալ հատուկ կոնվենցիաների ընդունումն ու դրանց անպատժելիության բացառման համար հատուկ միջոցառումների ներդրումը, ներառյալ՝ ունիվերսալ ընդդատությունն ու վաղեմության ժամկետների կիրառման բացառումը ...
...
115. Հանձնաժողովը նկատում է նաև, որ [այս օրենքի] 2-րդ հոդվածը հստակ կիրառելի է Ել Սալվադորում տեղի ունեցած զինված ընդհարման ընթացքում Պետության գործակալների կողմից կատարված խախտումների նկատմամբ, որոնք նախատեսված են ընդհանուր 3-րդ հոդվածում [Ժնևի 1949 թվականների կոնվենցիաների] և [1977 թվականի 2-րդ լրացուցիչ արձանագրության]: ...
...
123. ... հաստատելով և իրագործելով Ընդհանուր համաներման օրենքը, Սալվադորը խախտել է 8(1)-րդ հոդվածով [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] նախատեսված դատական երաշխիքները խոշտանգումներից փրկված զոհերի ու մյուս հարազատների վնասների փոխհատուցումից ... քանի որ նրանց խոչընդոտել էին քաղաքացիական դատարաններում փոխհատուցում ստանալուց. այս ամենը վերաբերում է Կոնվենցիայի 1(1)-ին հոդվածին:
...
129. ... հրապարակելով իրագործելով Համաներման օրենքը Սալվադորը խախտել է 25-րդ հոդվածով [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] նախատեսված դատական պաշտպանության իրավունքը՝ փրկված զոհերին փոխհատուցում տրամադրելու մասին ...»:
Իր եզրակացությունում Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը հայտարարեց, որ Ել Սալվադորը «նույն անձանց կապակցությամբ նաև խախտել է 1949 թվականի Ժնևի 4 կոնվենցիաների ընդհանուր 3-րդ հոդվածը և 4-րդ հոդվածը [1977 թվականի 2-րդ լրացուցիչ արձանագրության]»: Ավելին, զոհերի իրավունքների երաշխավորելու համար այն խորհուրդ տվեց, որ Ել Սալվադորը պետք է «եթե անհրաժեշտ լինի ... ex-tunc/ի սկզբանե չեղյալ ճանաչել այդ օրենքը»:
Ձ. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարան
60. Բառռիոս Ալտոսի գործով իր վճռում (2001 թվականի մարտի 14-ի վճիռ, գործի ըստ էության քննություն) անդրադառնալով Պերուի համաներման օրենքների օրինականության հարցին, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը հայտարարեց.
«41. Այս դատարանը գտնում է, որ համաներման բոլոր դրույթները, այդ դրույթների ուղեցույցները և պատասխանատվությունը բացառող միջոցների ստեղծումն անընդունելի են, քանի որ նրանք նպատակաուղղված են մարդու իրավունքների այնպիսի ծանր խախտումների համար պատասխանատուների հետապնդմանն ու պատժելուն խոչընդոտելուն, ինչպիսիք են խոշտանգումը, արտադատական, առանց իրավական ընթացակարգի կամ կամայական մահապատիժը և բռնի անհետացումը, որոնք բոլորն էլ արգելված են, քանի որ վերջիններս խախտում են մարդու իրավունքների միջազգային իրավունքի կողմից ճանաչված մարդու անքակտելի իրավունքները:
42. Հանձնաժողովի կողմից առաջ քաշված և Պետության կողմից չվիճարկված փաստարկի համաձայն Դատարանը գտնում է, որ Պերուի կողմից ընդունված համաներման օրենքները խոչընդոտում են զոհերի մերձավոր ազգականներին և փրկված տուժողներին այս գործով դատարանի կողմից լսվելուց ..., նրանք խախտում են դատական պաշտպանության իրավունքը ..., նրանք խոչընդոտում են Բառռիոս Ալտոսում տեղի ունեցած դեպքերի համար պատասխանատուների քննությանը, հետապնդմանը, ձերբակալմանը, քննությանն ու դատապարտմանը, ինչը չի համապատասխանում 1(1)-ին հոդվածին [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի], և նրանք խոչընդոտում են այս գործի հանգամանքների բացահայտմանը: Ի վերջո, [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] հետ անհամատեղելի ինքնահամաներման օրենքի ընդունումը նշանակում է, որ Պերուն չի կատարել իր պարտավորությունը՝ ազգային օրենսդրությունն ադապտացնելու մասին, ինչը նախատեսված է [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] 2-րդ հոդվածով:
43. Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ընդգծել այն, որ [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] 1(1)-րդ և 2-րդ հոդվածներով սահմանված ընդհանուր պարտավորությունների լույսի ներքո, անդամ պետությունները պարտավորվել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու, որ որևէ մեկը չզրկվի դատական պաշտպանությունից և իրավունքի իրացումը տեղի ունենա հստակ ու արդյունավետ մատչելի ձևով [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] 8-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված կարգով: Այդ պատճառով, [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] անդամ պետությունները, որոնք ընդունել են հակառակ ազդեցություն ունեցող օրենքներ, ինչպես օրինակ՝ ինքնահամաներման օրենքները, խախտում են 8-րդ և 25-րդ հոդվածները փոխկապակցված [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի] 1(1)-րդ և 2-րդ հոդվածների հետ: Ինքնահամաներման օրենքները հանգեցնում են զոհերի անպաշտպանությանն ու ամրապնդում են անպատժելիությունը, հետևաբար, նրանք ակնհայտորեն անհամատեղելի են Կոնվենցիայի նպատակների ու ոգու հետ: Այս տեսակ օրենքները բացառում են այն անձանց նույնականացումը, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ դա սահմանափակում է քննությունն ու դատարանի մատչելիությունը և խոչընդոտում է զոհերին ու նրանց մերձավոր ազգականներին իրականությունն իմանալուց և համարժեք փոխհատուցում ստանալուց:
44. Ինքնահամաներման օրենքների ու Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի ակնհայտ անհամատեղելիության արդյունքում նշված օրենքներն իրավական ուժ չունեն և չեն կարող շարունակել սահմանափակել քննությունն այն հիմքերով, որոնց վրա հիմնված է սույն գործը կամ պատասխանատուների նույնականացմանն ու պատժելուն, ինչպես նաև չեն կարող նույն կամ նմանատիպ ազդեցությունն ունենալ մյուս գործերի նկատմամբ, որոնք տեղի են ունեցել Պերույում, որտեղ [1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայով] սահմանված իրավունքները խախտվել էին»:
Իր հատուկ կարծիքում դատավոր Անտոնիո Ա. Կանկադո Տրինդադեն ավելացրեց.
«13. Միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ ինքնահամաներման օրենքների ընդունման ու կիրառման արդյունքում տեղի ունեցած խախտումների համար Պետության միջազգային պատասխանատվությունը և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ծանր խախտումներ կատարած հանցագործների անհատական պատասխանատվությունը բռնության, անպատժելիության և անարդարության դեմ պայքարում նույն մետաղադրամի տարբեր երեսներն են: Անհրաժեշտ է եղել սպասել մի քանի տարիներ այս եզրակացությանը գալու համար, որը, եթե դա այսօր հնարավոր է, պարտական է արդի ունիվերսալ դատական զարթոնքին (ես պնդում եմ այն տեսակետը, որն ինձ ավելի հոգեհարազատ է)՝ առավելապես միջազգային իրավունքի նյութական աղբյուրին»:
61. Ալմոնասիդ-Առելլանոն և այլոք ընդդեմ Չիլիյի գործի 2006 թվականի սեպտեմբերի 26-ի վճռում (նախնական առարկություններ, գործի ըստ էության քննություն, փոխհատուցումներ և ծախսեր) Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը նկատեց.
«154. Ինչ վերաբերում է ne bis in idem սկզբունքին, թեև Ամերիկյան կոնվենցիայի 8(4)-րդ հոդվածում այն ընկալվում է որպես մարդու իրավունք, սակայն դա բացարձակ իրավունք չէ և հետևաբար, կիրառելի չէ, եթե i) դատարանի միջամտությունը, որը քննել է գործը և որոշել է մերժել այն կամ արդարացրել է այն անձին, ով պատասխանատու է մարդու իրավունքների կամ միջազգային իրավունքի խախտումների համար, նպատակ ունի պատասխանատու կողմին պաշտպանել քրեական պատասխանատվությունից, ii) ընթացակարգային երաշխիքներին համապատասխան վարույթներն անկախ ու անաչառ չեն եղել, կամ iii) մեղավորներին արդարադատության առաջ բերելու իրական մտադրություն չի եղել: Շարունակական հանգամանքների վերաբերյալ կայացված վճիռն արտադրել է «կեղծ» կամ «խարդախ» res judicata գործ: Մյուս կողմից Դատարանը հավատում է, որ եթե նոր հանգամանքներ կամ ապացույցներ ի հայտ գային, որոնք հնարավոր կդարձնեին պարզելու մարդու իրավունքների խախտումների կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատասխանատուների ինքնությունը, ապա քննությունները կարող էին վերաբացվել, եթե նույնիսկ գործն ավարտվեր վերջնական դատական ակտով կայացված արդարացմամբ, քանի որ արդարադատության պահանջը, տուժողների իրավունքները և Ամերիկյան կոնվենցիայի ոգին ու տեքստը դուրս են մղում ne bis in idem սկզբունքի պաշտպանությունը:
155. Սույն գործով վերոհիշյալ երկու պայմաններն առկա են: Առաջին՝ գործը քննվել էր դատարանների կողմից, որոնք չէին պահպանել ընդդատության, անկախության ու անաչառության երաշխիքները: Երկրորդ, թիվ 2.191 օրենքի կիրառությունը փաստացի խոչընդոտել էր այն անձանց դատարանի առջև կանգնելուց, ովքեր ենթադրաբար պատասխանատու էին, և նպաստել էր պարոն Ալմոնասիդ-Առելլանոյի դեմ գործած հանցագործության համար անպատժելիությանը: Հետևաբար, Պետությունը չի կարող հիմնվել ne bis in idem սկզբունքի վրա խուսափելու Դատարանի կարգադրությանը համապատասխան գործելուց (վերը՝ 47 պարագրաֆ)»:
62. Նույն մոտեցումը հաջորդել է Լա Կանտուտան ընդդեմ Պերուի գործում, 2006 թվականի նոյեմբերի 29-ի վճիռ, (Գործի ըստ էության քննություն, փոխհատուցումներ և ծախսեր), որի համապատասխան մասում սահմանված է հետևյալը.
«151. Այս կապակցությամբ Հանձնաժողովն ու ներկայացուցիչները պնդում են, որ պետությունը հիմնվել է կրկին դատվելու կոնցեպտցիայի վրա խուսափելու այդ հանցագործությունների ենթադրյալ դրդիչներին պատժելուց, այնուամենայնիվ, կրկին դատվելը չի կիրառվում, քանի որ նրանք հետապնդվել էին մի դատարանի կողմից, որն իրավասություն չուներ, անկախ ու անաչառ չէր և չէր բավարարում համապատասխան իրավասության պահանջներին: Ավելին, Պետությունը պնդում է, որ «այլ մարդկանց ներգրավվելը, ովքեր քրեորեն պատասխանատու էին, այդ դեպքերի քննության ընթացքում Ministerio Público-ի [Գլխավոր դատախազության] և դատական իշխանության յուրաքանչյուր նոր եզրակացության առարկան էին» և որ «գործը կարճելու մասին զինվորական դատարանների որոշումները գլխավոր դատախազության նախնական քննության համար իրավական ուժ չունեին»: Այդ պատճառով կրկին դատվելու պաշտպանությունը կիրառելի չէ»:
152. Բառռիոս Ալտոսի գործում այս դատարանն ավելի վաղ հաստատել էր, որ.
Այս դատարանը գտնում է, որ համաներման բոլոր դրույթները, այդ դրույթների ուղեցույցները և պատասխանատվությունը բացառող միջոցների ստեղծումն անընդունելի են, քանի որ նրանք նպատակաուղղված են մարդու իրավունքների այնպիսի ծանր խախտումների համար պատասխանատուների հետապնդմանն ու պատժելուն խոչընդոտելուն, ինչպիսիք են խոշտանգումը, արտադատական, առանց իրավական ընթացակարգի կամ կամայական մահապատիժը և բռնի անհետացումը, որոնք բոլորն էլ արգելված են, քանի որ վերջիններս խախտում են մարդու իրավունքների միջազգային իրավունքի կողմից ճանաչված մարդու անքակտելի իրավունքները:
153. Մասնավորապես, կրկին դատվելու կոնցեպտցիայի կապակցությամբ, Դատարանը վերջերս գտել էր, որ non bis in idem սկզբունքը կիրառելի չէ, երբ վարույթները, որոնց արդյունքում գործը կարճվել է կամ մարդու իրավունքների խախտումների հեղինակն արդարացվել է, որը խախտում է միջազգային իրավունքը, ունեն կասկածյալին քրեական պատասխանատվությունից ազատելու արդյունք կամ երբ վարույթներն ընթացակարգային օրենքին համապատասխան չեն ավարտվել անկախ ու անաչառ կերպով: Վերոհիշյալ հանգամանքների ներքո ներկայացված վճիռը միայն ապահովում է «ֆիկտիվ» կամ «կեղծ» հիմքեր կրկին դատվելու կոնցեպտցիայի համար:
154. Ուստի, հանցագործությունների ենթադրյալ դրդիչների դեմ, ովքեր զինվորական դատարանների կողմից ազատվել էին պատասխանատվությունից (վերը՝ 80.82 պարագրաֆ), իր գանգատում Procuraduría Ad Hoc-ը (Հատուկ մասնագիտացված դատախազությունը) գտել էր, որ դա անընդունելի է զինվորական դատարանների կողմից մեղադրանքի վերացումը որպես վերջնական վճիռ դիտելը, քանի որ այդ դատավորները նման իրավասություն չունեին և նրանց հրամանը չէր հիմք ստեղծել կրկին դատվելու համար»:
63. Անզուալդո Կաստրոն ընդդեմ Պերուի գործում, 2009 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռ, (Նախնական առարկություններ, Գործի ըստ էության քննություն, Փոխհատուցումներ և Ծախսեր), Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը կրկնեց, որ.
«182. ... [Պ]ետությունը պետք է բացառի բոլոր խոչընդոտները, և փաստացի, և իրավական, որոնք արգելակում են հանգամանքների արդյունավետ քննությունն ու համապատասխան իրավական վարույթների զարգացումը և օգտագործի բոլոր մատչելի միջոցներն արագացնելու նման քննությունները և վարույթները երաշխավորելու նման դեպքերի չկրկնվելը: Մասնավորապես, սա գործ է բռնի անհետացման մասին, որը տեղի է ունեցել սիստեմատիկ պրակտիկայի կամ պետության գործակալների կողմից կազմակերպված անհետացման օրինակների համատեքստում, ուստի Պետությունը չի կարող վիճարկել կամ կիրառել գործող կամ ապագա օրենք կամ ներպետական իրավական դրույթ խախտելու քննելու և եթե կիրառելի է դեպքերի համար պատասխանատու անձանց քրեական պատժի ենթարկելու մասին Դատարանի որոշումը: Այդ պատճառով և ինչպես սահմանված է այս տրիբունալի կողմից սկսած Բառռիոս Ալտոսն ընդդեմ Պերուի գործով վճռի կայացումից Պետությունն այլևս չի կարող կիրառել համաներման օրենքները, որոնք ներկայում կամ ապագայում իրավական ուժ չունեն (վերը՝ 163 պարագրաֆ), կամ հիմնվել այնպիսի կոնցեպտցիայի վրա ինչպիսիք են վաղեմության ժամկետները, res judicata սկզբունքը և կրկին դատվելու երաշխիքը կամ դիմելու որևէ այլ միջոցի նախատեսված վերացնելու պատասխանատվությունը որպիսի խուսափի իր պարտավորությունից հետապնդելու ու պատժելու պատասխանատուներին»:
64. Գելմանն ընդդեմ Ուրուգվայի գործով (2011 թվականի փետրվարի 24-ի վճիռ, գործի ըստ էության քննություն և փոխհատուցումներ), Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը վերջապես միջազգային իրավունքի ներքո վերլուծել է մարդու իրավունքների ծանր խախտումների համար համաներումների կիրառման դիրքորոշումը: Վճռի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«184. Մարդու իրավունքների խախտումները քննելու պարտավորությունն ընկնում է պոզիտիվ պարտավորությունների ներքո, որ Պետությունները պետք է ընդունեն որպիսի ապահովեն Կոնվենցիայով ճանաչված մարդու իրավունքները և դրանք առավելապես միջոցների պարտավորություն են, քան արդյունքների, որոնք պետք է ձեռնարկվեն Պետության կողմից որպես իրավական պարտավորություն և ոչ թե որպես կանխորոշված անարդյունավետ ձևականություն, որը կախված է զոհերի կամ նրանց մերձավոր ազգականների կամ իրավահաջորդների ընթացակարգային նախաձեռնությունից կամ մասնավոր կողմերի ներկայացրած ապացույցից:
...
189. Մարդու իրավունքների խախտումներ կատարած հանցագործներին հետապնդելու և քրեական պատասխանատվություն սահմանված լինելու դեպքում պատժելու մասին նշված միջազգային պարտավորությունը ներառում է Ամերիկյան կոնվենցիայի 1(1)-ին հոդվածով նախատեսված իրավունքները հարգելու պարտավորությունը և տարածվում է պայմանավորվող կողմերի՝ ողջ կառավարական ապարատը և ընդհանրապես հանրային իշխանության իրացման ողջ կառուցվածքներն այնպես կազմակերպելու իրավունքի վրա, որոնց միջոցով հնարավոր լինի ապահովել մարդու իրավունքների ազատ ու լիակատար իրականացման համար իրավական երաշխիքների կիրառումը:
190. Որպես այս պարտավորության մաս՝ Պետությունները պետք է կանխեն, քննեն և պատժեն այս կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքների խախտումները և ի լրումն դրա հնարավորության դեպքում ձգտեն վերականգնել խախտված իրավունքը և եթե անհրաժեշտ է փոխհատուցեն մարդու իրավունքների խախտման արդյունքում կրած վնասները:
191. Եթե պետության ապարատի գործառույթներն այնպես են գործում, որ դեպքն անպատժելի է մնում, և հնարավորության սահմաններում չի վերականգնվում զոհերի իրավունքները, կարող է հաստատվել, որ Պետությունը չի կատարել իր պարտավորությունն իր իրավասության սահմաններում ապահովելու այդ անձանց իրավունքների ազատ ու լիակատար իրականացումը:
...
195. Համաներումները կամ նման ձևերը եղել են սահմանափակումների մի մասը, որոնք պետությունների կողմից դրվել են մարդու իրավունքների ծանր խախտումների համար պատասխանատուների հետապնդման և եթե կիրառելի է եղել պատժի նկատմամբ: Այս Դատարանը, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը, Միավորված ազգերի կազմակերպության մարմինները և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ունիվերսալ ու տարածաշրջանային մարմինները սահմանել են, որ մարդու իրավունքների ծանր խախտումների համար համաներումների օրենքներն ու միջազգային իրավունքը և Պետությունների միջազգային պարտավորությունները համատեղելի չեն:
196. Ինչպես նախկինում որոշվել էր, այս Դատարանն անհամատեղելի էր ճանաչել Պերուի (Բառռիոս Ալտոսն և Լա Կանտուտան), Չիլի (Ալմանոսիդ Առելլանոն և այլոք) և Բրազիլիայի (Գոմես Լունդն և այլոք) վերաբերյալ գործերով մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամբ համաներումների կիրառում:
197. Մարդու իրավունքների միջամերիկյան համակարգում, որին Ուրուգվայը մասնակցում է իր սուվերեն որոշմամբ, մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամաբ համաներումների կիրառման և Պետությունների կոնվենցիոն պարտավորությունների անհամատեղելիության դեպքերը շատ են: Ի լրումն Դատարանի կողմից արձանագրված որոշումների, Միջամերիկյան հանձնաժողովը սույն գործով և Արգենտինային, Չիլիյին, Ել Սալվադորին, Հաիթիին, Պերույին և Ուրուգվային վերաբերող մյուս գործերով եզրակացրեց դրա հակասությունը միջազգային իրավունքի հետ:
198. Ունիվերսալ ֆորումում, Անվտանգության Խորհրդին ուղղված իր զեկույցում, որը վերնագրված էր «Իրավունքի գերակայությունն ու անցումային արդարադատությունն այն հասարակություններում, որոնք տառապում կամ տառապել են զինված ընդհարումներից>>, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարը նշեց, որ.
«[...] Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատված խաղաղության պայմանագրերը չեն կարող համաներում խոստանալ ցեղասպանության հանցագործության, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կամ մարդու իրավունքների ծանր խախտումների համար [...]>>:
199. Նմանապես Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը եզրակացրեց, որ համաներումներն ու մյուս նման միջոցները նպաստում են անպատժելիությանն ու սահմանափակում են իրականության բացահայտումն այդ կերպ նրանք չեն համապատասխանում միջազգային իրավունքի տարբեր աղբյուրների կողմից պետությունների համար սահմանված միջազգային պարտավորություններին:
200. Վերոգրյալին համապատասխան Միավորված Ազգերի կազմակերպության հատուկ զեկուցողն անպատժելիության հարցի վերաբերյալ հայտարարեց, որ.
«[խ]ախտումներ կատարած հանցագործները չեն կարող օգտվել համաներումից, քանի դեռ տուժողները չեն կարող հասնել արդարադատության արդյունավետ փոխհատուցման միջոցով>>:
201. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան «Բռնի անհետացած անձանց պաշտպանության մասին>> հռչակագրի 18-րդ հոդվածի կապակցությամբ հաստատեց, որ «անձինք, ովքեր կատարել կամ ենթադրաբար կատարել են բռնի անհետացումներ, չեն կարող օգտվել համաներման իրավունքից կամ նման այլ հատուկ միջոցից, որը կարող է նրանց քրեական վարույթներից կամ սանկցիաներից ազատելու արդյունք ունենալ>>:
202. Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1993 թվականին Վիեննայում, և դրա հռչակագիրն ու գործողությունների ծրագիրը, ընդգծում են, որ պետությունները պետք է մերժեն այն օրենսդրությունը, որն անպատժելիություն է ապահովում այն անձանց համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ծանր խախտումների համար:
203. Բազմաթիվ դեպքերով բռնի կամ չկանխամտածված անհետացումների հետ կապված Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքային խումբն անդրադարձել է բռնի անհետացումների խնդրին: Վերոհիշյալ հռչակագրի 18-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունում այն նշել է, որ համաներումների մասին օրենքները հակասում են Հռչակագրի այդ հոդվածին, եթե նույնիսկ դրանք ընդունվել են հանրաքվեի կամ նմանատիպ այլ խորհրդատվական գործընթացի արդյունքում և եթե այդ կերպ Պետությունը դադարեցնում է անհետացումների համար մեղավորների քննության, հետապնդման և պատժման իր պարտավորությունը:
204. Ի լրումն դրա, նույն աշխատանքային խումբը հայտարարեց իր մտահոգությունը, որ հետկոնֆլիկտային իրավիճակներում հրապարակվում են համաներումների օրենքներ կամ ընդունվում են նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք թողնում են անպատժելիության հետևանք:
205. Ունիվերսալ ֆորումներում մարդու իրավունքների պաշտպանության մարմինները նույնպես հաստատեցին միջազգային պայմանագրեր, որոնց նպատակը այն համաներումների կիրառումն արգելող միասնական չափորոշիչների սահմանում էր, որոնք խոչընդոտում էին մարդու իրավունքների խախտումներ կատարած ծանր հանցագործությունների քննությանն ու պատժմանը: Մարդու իրավունքների Կոմիտեն իր 31-րդ ընդհանուր մեկնաբանությունում հայտարարեց, որ Պետությունները պետք է հավաստիացնեն, որ նրանք ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի կամ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո հանցագործություն ճանաչված արարքների կատարման մեջ, ինչպիսիք են խոշտանգումը, այլ դաժան վերաբերմունքը կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը, առանց սահմանված իրավական ընթացակարգի կյանքից զրկելը, կամայական ձերբակալությունը կամ բռնի անհետացումը, պետք է կանգնեն արդարադատության առջև և չպետք է փորձ արվի նրանց ազատել իրավական պատասխանատվությունից:
206. Մարդու իրավունքների կոմիտեն այս նույն կանոնը սահմանեց նաև Հյուգո Ռոդռիգեսն ընդդեմ Ուրուգվայի գործով՝ նշելով, որ պետությունը համաներման կամ ներման որոշմամբ չի կարող մարդկանց ազատել նախկին ռեժիմի ընթացքում թույլ տված մարդու իրավունքների ծանր խախտումների համար պատասխանատվությունից, ինչը մեծ ներդրում է ունենում անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար, ինչն էլ խաթարում է ժողովրդավարական կարգն ու հանգեցնում է մարդու իրավունքների այլ ծանր խախտումների:
...
209. Այլ միջազգային ֆորումներում նաև միջազգային քրեական իրավունքն է համաներումների ու նմանատիպ այլ նորմերի կիրառումը դիտել է որպես անընդունելի:
210. Նմանապես, Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ Ժնևի կոնվենցիայի 2-րդ լրացուցիչ արձանագրության 6-5-րդ հոդվածի մեկնաբանության մեջ ԿԽՄԿ-ն հայտարարեց, որ չի կարող պաշտպանել պատերազմական հանցագործությունների կատարողներին.
[ե]րբ ընդունվում էր 2-րդ լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի 5-րդ մասը, ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ այն չի կարող այնպես մեկնաբանվել, որ այն թույլ տա պատերազմական հանցագործներին կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մեղավորներին խուսափելու ծանր պատժից: ԿԽՄԿ համաձայնվեց այս մեկնաբանության հետ: Համաներումն անհամատեղելի կլինի պետության պարտավորության հետ հետապնդելու ոչ միջազգային զինված ընդհարումների ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց քննելու և հետապնդելու պարտավորության հետ (...):
211. Միջազգային մարդասիրական իրավունքի այս նորմն ու Արձանագրության 6-5-րդ հոդվածի մեկնաբանությունը հաստատվել էին Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի կողմից և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կողմից:
212. Մարդու իրավունքների ծանր խախտումների համար համաներումների կիրառման անօրինականությունը հաստատվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության բոլոր տարածաշրջանային մարմինների կողմից:
...
Զ. Համաներման օրենքներն ու այս դատարանի իրավազորությունը
229. Այս դատարանը հաստատել է, որ համաներումների դրույթները, վաղեմության ժամկետներ կիրառելու դրույթները և պատասխանատվությունից ազատելու դրույթները, որոնք նպատակ ունեն խոչընդոտելու մարդու իրավունքների ծանր խախտումների հետապնդումն ու պատժումը, հակասում են մարդու անքակտելի իրավունքներին՝ ճանաչված մարդու իրավունքների միջազգային իրավունքի կողմից>>:
Է. Հանգամանքների քննությունն ու Ուրուգվայի սպառիչ օրենքը
...
240. ... Սպառիչ օրենքի դրույթների կիրառումը (որոնք պարունակում են համաներման օրենքներ) և հետևաբար բացառում են մարդու իրավունքների ծանր խախտումների քննությունը, հետապնդումն ու հնարավոր պատժումը, հակասում են Կոնվենցիայի ներքո պետության ստանձնած միջազգային պարտավորությանը:
65. Գոմես Լունդն և այլոք (Guerrilha do Araguaia) ընդդեմ Բռազիլիայի գործում (2010 թվականի նոյեմբերի 24-ի վճիռ, նախնական առարկություններ, գործի ըստ էության քննություն, փոխհատուցումներ և Ծախսեր) միջամերիկյան դատարանը կրկին խիստ հակազդեց մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումների համար համաներումների կիրառմանը՝ հիմնվելով վերոհիշյալ միջազգային ստանդարտների վրա:
66. Ել Մոզոտոյի և հարակից տարածքների սպանդի զոհերն ընդդեմ Ել Սալվադորի գործով, 2012 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռ, միջամերիկյան դատարանը սահմանեց հետևյալը.
«283. Գոմես Լունդն ընդդեմ Բրազիլիայի և Գելմանն ընդդեմ Ուրոգվայի գործերով այս դատարանն իր իրավասության սահմաններում արդեն նկարագրել և զարգացրել է այն տեսակետը, որ մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամբ համաներումների կիրառումն անհամատեղելի է պետության միջազգային պարտավորության և միջազգային իրավունքի հետ:
284. Այնուամենայնիվ, ի հակադրություն վերոհիշյալ գործերի, այս գործը վերաբերում է այն արարքներին, որոնք կատարվել են ներքին զինված ընդհարման ընթացքում: Ուստի Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերլուծել համաներման ու խաղաղության հաստատման հարաբերակցության հարցը, երբ համաներման ընդունումը պայմանավորված է թշնամանքին վերջ տալու հետ:
285. Այս իրավիճակների նկատմամբ կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ոչ միջազգային զինված ընդհարումների ավարտին համաներման օրենքի ընդունումը երբեմն արդարացված է խաղաղության հասնելու ճանապարհին: Փաստացի 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների 2-րդ լրացուցիչ արձանագրության 6(5)-րդ հոդվածը սահմանում է, որ.
Թշնամանքի վերջում իշխանության գտնվողներն իրավասու են կիրառելու լայնամասշտաբ համաներում այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել էին զինված ընդհարմանը կամ ովքեր զրկվել էին իրենց ազատությունից զինված ընդհարման հետ կապված պատճառներով:
286. Այնուամենայնիվ այս նորմը բացարձակ չէ, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո Պետությունները նույնպես պարտավորություն ունեն հետաքննելու ու հետապնդելու պատերազմական հանցագործությունները: Այդ պատճառով, չի կարող համաներում կիրառվել այն «անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կամ դատապարտվել են դրա համար>>: Այդ պատճառով 2-րդ Լրացուցիչ արձանագրության 6(5)-րդ հոդվածը հարկ է հասկանալ այնպես, որ այն վերաբերում է լայնամասշտաբ այն համաներումներին, որոնք կիրառվում են ոչ միջազգային բնույթ կրող զինված ընդհարումների մասնակիցների կամ այն անձանց վրա, ովքեր ազատությունից զրկվել են զինված ընդհարմանն առնչվող պատճառներով՝ ապահովելով, որ այդ համաներումը չի ներառելու այն դեպքերը, ինչպիսիք առկա են այս գործում և որոնք կարելի է որակել որպես պատերազմական հանցագործություն և նույնիսկ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն>>:
Ղ. Կամբոջայի դատարանների բացառիկ պալատները
67. Կամբոջայի դատարանների բացառիկ պալատները Իենգ Սառիի վերաքննիչ բողոքն ընդդեմ եզրափակիչ հրամանի որոշման մեջ (2011 թվականի ապրիլի 11-ի թիվ 002/19 09-2007-ECCC/OCIJ (PTC75) գործ), քննարկելով հետապնդման նկատմամբ համաներման ազդեցությունները, հայտարարել է.
«199. Եզրափակիչ հրամանում մեղսագրված հանցագործությունները՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, Ժնևի կոնվենցիաների ծանր խախտումները և սպանությունները, խոշտանգումն ու կրոնական հետապնդումները՝ որպես ազգային հանցագործություններ, 1994 թվականի օրենքի ներքո քրեականացված չեն և հետևաբար շարունակվում են հետապնդվել գործող օրենքի ներքո, թե այն լինի ազգային կամ միջազգային քրեական իրավունք, եթե նույնիսկ դրանք կատարվել են Կամբոջայի Ժողովրդավական խմբի ենթադրյալ անդամների կողմից:
...
201. Իենգ Սառիի փաստաբանների կողմից առաջարկված դեկրետի մեկնաբանությունը, որը Իենգ Սառիին համաներում էր ապահովում Կարմիր Կղմերների կառավարման տարիներին գործած բոլոր հանցագործությունների համար, ներառյալ Եզրափակիչ հրամանում մեղսագրված հանցագործությունները, ոչ միայն բխում են դեկրետի տեքստից, փոխկապակցված 1994 թվականի օրենքի հետ, այլև անհամատեղելի են Կամբոջայի միջազգային պարտավորությունների հետ: Այնքանով, որքանով ցեղասպանությունը, խոշտանգումը և Ժնևի կոնվենցիաների ծանր խախտումներն առկա են, առանց որևէ հետապնդման և պատժի համաներման կիրառումը խախտում է Կամբոջայի միջազգային պարտավորությունները հետապնդելու ու պատժելու նման հանցագործությունների հեղինակներին՝ ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայում, Խոշտանգման դեմ կոնվենցիայում և Ժնևյան կոնվենցիաներում: Կամբոջան, որը վավերացրել էր ՔՔԻՄՄԴ, ուներ և շարունակում է կրել պարտավորություն երաշխավորելու, որ մարդկության դեմ ուղղված՝ մարդու իրավունքների ծանր խախտումների պատճառ դարձած հանցագործությունների զոհերին տրամադրվեն արդյունավետ փոխհատուցում: Այս պարտավորությունն ընդհանուր առմամբ պահանջում է Պետությունից հետապնդել ու պատժել խախտումների հեղինակներին»:
Ճ. Սիեռա Լեոնեյի հատուկ դատարանը
68. 2004 թվականի մարտի 13-ին Սիեռա Լեոնեյի հատուկ դատարանի վերաքննիչ պալատը թիվ SCSL-2004-15-AR72(E) և թիվ SCSL-2004-16-AR72(E) գործերով ընդունեց իր՝ «Իրավասությանը նետված մարտահրավեր. Լոմեյի համաներման համաձայնություն» մասին որոշումը, որում նա սահմանեց հետևյալը.
«82. Դատախազության կողմից ներկայացված դիրքորոշումը, որ առկա է «ակնհայտ հստակ միջազգային նորմ, որ կառավարությունը չի կարող համաներում կիրառել ծանր խախտումների համար, որոնք հանցագործություն են ճանաչված միջազգային իրավունքի ներքո» բավականին հիմնավորված էին Դատարանին ներկայացրած նյութերով: amici curiae-ի երկու կարծիքն էլ այն էր, որ այն չի կարող ամբողջությամբ ճիշտ լինել, սակայն պատճառ չկա, թե ինչու այս դատարանն իր սեփական կարծիքը ձևավորելիս պետք է արհամարհի նրանց ուժեղ փաստարկը և դատարանին նրանց ներկայացրած նյութերի կշիռը: Ընդունված է, որ նման նորմը զարգացել է միջազգային իրավունքի ներքո: Կալլոնի իրավախորհրդատուն նշեց, որ դեռևս առկա միջազգային ճանաչում, որ համաներումներն անօրինական են միջազգային իրավունքի ներքո, սակայն ինչպես իրավացիորեն մատնանշել է պրոֆեսոր Օրենտլիչերը, առկա են մի քանի միջազգային պայմանագրեր, որոնք պահանջում են հետապնդել նման հանցագործությունները: Դրանք ներառում են «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիան, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան և 4 Ժնևյան կոնվենցիաները: Առկա են նաև Միավորված Ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի և Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված բավականին թվով ռեզոլյուցիաներ, որոնք կրկին հաստատում են պետության պարտավորությունը հետապնդելու կամ արդարադատությանը հանձնելու մասին:
...
84. Եթե նույնիսկ տեսակետ ընդունվի, որ Սիեռա Լեոնեն չի խախտել սովորույթային իրավունքը համաներում կիրառելով, ապա այս դատարանն իրավասու է իրագործելու իր հայեցողական իշխանությունը գնահատելու, թե նման համաներման կիրառումն արդյոք հակասում է զարգացող միջազգային սովորույթային իրավունքին ու միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների ներքո պետությունների ստանձնած պարտավորություններին, որոնց նպատակը մարդկության պաշտպանությունն է»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
...
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
92. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ այն հանցագործությունները, որոնք եղել են 1997 թվականին կարճված վարույթի առարկա և այն հանցագործությունները, որոնց կատարման մեջ 2007 թվականին մեղավոր է ճանաչվել, նույնն են եղել: Նա հիմնվել է Կոնվենցիայի Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի վրա, որը սահմանում է հետևյալը.
«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա։
3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա»։
Ա. Համատեղելիությունը ratione temporis սկզբունքի հետ
1. Պալատի եզրակացությունները
93. 2012 թվականի նոյեմբերի 13-ի իր վճռում Պալատը գտել է, որ Կոնվենցիայի Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը համատեղելի է Կոնվենցիայի ratione temporis սկզբունքի հետ: Վերջինս սահմանել է հետևյալը.
«58. Դատարանը նկատում է, որ Դիմողի դեմ դատավարության առաջին վարույթն իրականում ավարտվել էր նախքան Կոնվենցիան ուժի մեջ կմտներ Խորվաթիայի համար: Այնուամենայնիվ, քրեական վարույթների երկրորդ փուլը, որում Դիմողը մեղավոր էր ճանաչվել խաղաղ բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունների համար իրականացվել և ավարտվել էր 1997 թվականի նոյեմբերի 5-ից հետո, երբ Խորվաթիան վավերացրեց Կոնվենցիան:Կրկին անգամ չդատվելու կամ չպատժվելու իրավունքը չի կարող բացառվել այն վարույթների նկատմամբ, որոնք տեղի էին ունեցել նախքան վավերացումը, և Կոնվենցիայի վավերացումից հետո այդ վարույթներում ընդգրկված անձը դատապարտվել էր նույն արարքի համար:Ակնհայտ հանգամանքն այն է, որ այդ վարույթներն ավարտվել էին նախքան այդ ժամկետը, սակայն դա չի կարող խոչընդոտել, որ Դատարանը սույն գործի նկատմամբ կիրառի վաղեմության իրավասությունը»:
2.Մեծ Պալատին կողմերի ներկայացրած առարկությունները
94. Կառավարությունը հայտնել է, որ Դիմողի նկատմամբ կիրառված համաներման որոշումն ընդունվել է 1997 թվականի հունիսի 24-ին և կիրառվել է նրա նկատմամբ 1997 թվականի հուլիսի 2-ին, իսկ Կոնվենցիան Խորվաթիայի համար ուժի մեջ է մտել 1997 թվականի նոյեմբերի 5-ին: Հետևաբար, վիճարկվող հարցը Դատարանի վաղեմության իրավասությունից դուրս է:
95. Դիմողն այս կապակցությամբ առարկություններ չի ներկայացրել:
3. Մեծ Պալատի գնահատականը
96. Դիմողին համաներում երաշխավորող որոշումն ընդունվել է 1997 թվականի հունիսի 24-ին, իսկ Կոնվենցիան Խորվաթիայի համար ուժի մեջ է մտել 1997 թվականի նոյեմբերի 5-ին, Թիվ 7արձանագրությունը` 1998 թվականի փետրվարի 1-ին: Հետևաբար, Դատարանի ratione temporis սկզբունքի կիրառման հարցը քննարկման կարիք ունի:
97. Մեծ Պալատը համաձայն է Պալատի այն հետևության հետ, որ Կոնվենցիայի Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի ներքո Դիմողի ներկայացրած գանգատը համատեղելի է ratione temporis սկզբունքի հետ: Այն այնուհետև մատնանշեց Գրադինգերն ընդդեմ Ավստրիայի (1994 թվականի մայիսի 19, Հանձնաժողովի կարծիք, կետեր 67-69, Ա Սերիա, թիվ 328-C) գործով Հանձնաժողովի պատճառաբանությունը.
«67. Հանձնաժողովը կրկնում է, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած կանոնների համաձայն` Կոնվենցիան ու դրա Արձանագրությունները պարտավորեցնում են Պայմանավորվող կողմերին միայն այն հանգամանքներով, որոնք տեղի են ունեցել այդ կողմի համար Կոնվենցիան ու դրա Արձանագրություններն ուժի մեջ մտնելուց հետո:
68. Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածում ամրագրված իրավունքի էությունն այն է, որ երկու դատավարություններ պետք է տեղի ունեցած լինեն. 1-ին վարույթում ընդգրկված անձը պետք է «վերջնականապես արդարացվի կամ դատապարտվի», և դրանից հետո` հետագա վարույթում, անձը ենթակա է «կրկին դատվելու կամ պատժվելու» նույն իրավազորության ներքո:
69. Հանձնաժողովն այնուհետև կրկնեց, որ վարույթների արդարացիությունը որոշելիս այն իրավասու է դիտարկել այն հանգամանքները, որոնք տեղի էին ունեցել նախքան այդ Պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, եթե այդ ժամկետին նախորդող հանգամանքները ներառված են այն վճռի մեջ, որը կայացվել է Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո (cf. Թիվ 9453/81, Dec. 13.12.82, D.R. 31 կետեր 204, 209): Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի անքակտելի հատկանիշը կրկին չդատվելու կամ պատժվելու պարտականություն է: Վարույթների առաջին փուլն ուղղակի ապահովում է երկրորդ փուլի հետին պլանը: Սույն գործում Հանձնաժողովը, հաշվի առնելով, որ երկրորդ փուլի ավարտը տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, գտել է, որ այն կարող է գործ ունենալ բարդ ratione temporis-ի սկզբունքի հետ: Քանի որ Թիվ 7 արձանագրությունն ուժի մեջ է մտել 1988 թվականի նոյեմբերի 1-ին և 1989 թվականի հունիսի 30-ին Ավստրիան Արձանագրության Թիվ 7 հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ հայտարարություն է արել, որը չի բացառում դրա հետադարձ ուժը և (cf. թիվ 9587/81, Dec. 13.12.82, D.R. 29 կետեր 228, 238), և Վարչական դատարանի վերջնական որոշումը թվագրված է 1989 թվականի մարտի 29-ին, Հանձնաժողովը գտնում է, որ դա չի խոչընդոտում ratione temporis սկզբունքին գործի այս հանգամանքը քննելուց»:
98. Համապատասխանաբար, Մեծ Պալատը պատճառ չի տեսնում վերացնելու Պալատի եզրակացությունն այն մասին, որ Կառավարության՝ ratione temporis իրավասության բացակայության հիմքով անընդունելիության մասին դատական հայտարարությունը պետք է մերժվի:
Բ. Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառելիությունը
1. Պալատի եզրակացությունները
99. Ի սզկբանե Պալատը եզրակացրել էր, որ հանցագործությունները, որոնց համար դիմողը դատվել էր առաջին և երկրորդ փուլերում, նույն են:Այն բաց էր թողել հարցը, թե Դիմողի նկատմամբ համաներում կիրառելու մասին որոշումն արդյոք կարող է դիտարկվել որպես վերջնական դատապարտում կամ արդարացում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով և շարունակել էր գործի ըստ էության քննությունը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունների լույսի ներքո: Պալատը համաձայնվել էր Գերագույն դատարանի այն հետևությունների հետ, որ Ընդհանուր համաներման ակտը սխալ է կիրառվել Դիմողի գործով և գտել էր, որ Դիմողի կողմից կատարված գործողությունների համար որոնք հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, համաներման կիրառումը «մեծ սխալ է» այդ դատավարությունների համար, որը հնարավոր է դարձրել Դիմողի կրկին դատվելը:
2. Մեծ Պալատին կողմերի ներկայացրած դիրքորոշումները
(ա) Դիմողը
100. Դիմողը վիճարկել է, որ իր դեմ իրականացված վարույթների երկու փուլերի հանցագործությունները փաստացի նույնն են եղել և վարույթի երկրորդ փուլում հանցագործությունների որակումը որպես պատերազմական հանցագործություն չի կարող փոխել այն հանգամանքը, որ մեղադրանքները, ըստ էության, նույնական են եղել:
101. Նա այնուհետև վիճարկել էր, որ ամբաստանյալի նկատմամբ համաներում կիրառելու մասին հետևությունը վերջնական որոշում է, որը բացառում է գործի վերանայումը:
(բ) Կառավարությունը
102. Իրենց գրավոր առարկություններում Կառավարությունը վիճարկել է, որ վարույթների առաջին փուլում Օսիջեկի շրջանային դատարանը Ընդհանուր համաներման ակտը կիրառել է առանց գործի փաստերը հաստատելու և առանց Դիմողի մեղքը հաստատելու: Ուստի նման որոշման ընդունումը երբեք այն հարցի պատասխանը չի տա, թե արդյոք Դիմողը կատարել էր այն հանցագործությունները, որոնց մեջ մեղադրվում էր կամ ըստ էության քննել էր մեղադրական եզրակացության մեջ նշված հանցագործությունները: Հետևաբար, որոշումը res judicata-ի ուժ չունի (տե՛ս Կառավարության առարկությունների 33-րդ կետը):Այնուամենայնիվ, նրանք շարունակել են պնդել, որ դա բավարարում է res judicata-ի բոլոր պահանջները և կարող է դիտարկվել որպես վերջնական արդարացում կամ դատապարտում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Կառավարության առարկությունների 3Թիվ 7 կետը):
103. Այնուհետև Կառավարությունը, էապես հիմնվելով Պալատի հետևությունների վրա, վիճարկել է, որ պատերազմական հանցագործությունների նկատմամբ համաներում չի կարող կիրառվել և համաներման կիրառումը եղել է այդ վարույթների հիմնարար սխալը:
104. Վարույթների առաջին փուլի կարճումից հետո նոր հանգամանքներ ի հայտ եկան, մասնավորապես, որ տուժողները նախքան սպանվելը ձերբակալվել ու խոշտանգվել էին:Այս նոր տարրերը բավարար էին որպեսզի քննարկվող արարքները որակվեին որպես պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ բնակչության և ոչ թե որպես «հասարակ» սպանություն:
105. Ընդհանուր համաներման ակտն ընդունվել էր այն նպատակով, որ ապահովի Խորվաթիայի միջազգային պարտավորությունների կատարումը, որոնք բխում էին Խորվաթիայի Հանրապետության և Հարավսլավիայի Հանրապետության հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրից և դրա առաջնային իմաստը Խորվաթիայի հասարակությունում համաձայնության ու խաղաղության խթանումն էր այն ժամանակ, երբ պատերազմն ընթացքի մեջ էր:Այն ակնհայտորեն բացառում էր իր կիրառումը պատերազմական հանցագործությունների համար:
106. Դիմողի գործով Ընդհանուր համաներման ակտը կիրառվել էր իր նպատակին հակառակ, ինչպես նաև՝ Խորվաթիայի միջազգային պարտավորություններին հակառակ, ներառյալ՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված:
107. Ինչ վերաբերում է ազգային իշխանությունների կողմից իրականացված ընթացակարգերին, ապա Կառավարությունը պնդել է, որ դիմողի դեմ իրականացված դատավարություններն արդար են եղել, առանց անդրադառնալու այն փաստարկներին, թե դատավարություններն արդյոք կատարվել են Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, թե՝ ոչ:
(գ) Երրորդ կողմի միջամտությունը
108. Ակադեմիական մասնագետների խումբը պնդել է, որ ոչ մի բազմակողմ միջազգային պայմանագիր հստակ չի արգելում միջազգային հանցագործությունների համար համաներման կիրառումը:Ժնևի կոնվենցիաների 2-րդ լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի 5-րդ մասին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի («ԿԽՄԿ») կողմից տրված մեկնաբանությունը նշում է, որ Պետությունները չպետք է համաներում կիրառեն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են պատերազմական հանցագործությունների համար:Այնուամենայնիվ, այդ հոդվածի travaux préparatoires (բանակցությունների արձանագրությունը) ցույց է տալիս, որ պետությունները՝ նախկին ԽՍՀՄ-ն ու նրա որոշ դաշնակից («արբանյակ») պետությունները, որոնք հղում են տվել միջազգային հանցագործություններ կատարած հանցագործների հարցին, այն կապել են օտարերկրացի վարձկանների հետ: Հետաքրքիր է, որ ԿԽՄԿ-ն 6-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանել է որպես միայն պատերազմական հանցագործներին բացառող և չի բացառել այն միջազգային հանցագործությունների կատարողներին, որոնց կատարած արարքներն առնչվում/ուղեկցում են պատերազմական հանցագործություններին, քանի որ այս հոդվածի վերաբերյալ նախկին ԽՍՀՄ հայտարարությունները հատկապես շեշտում էին մարդկության և խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների հետապնդումը: Դժվար է պատկերացնել, թե ինչ փաստարկներն են բացառում համաներման կիրառումը պատերազմական հանցագործների համար՝ դրա մեջ չներառելով մարդկության դեմ ուղղված հանցանքներ ու ցեղասպանություն կատարողներին: Ավելին, ԿԽՄԿ-ն հղում է տալիս ոչ միջազգային կոնֆլիկտներին, ինչպիսիք են Հարավային Աֆրիկայի, Աֆղանստանի, Սուդանի ու Տաջիկստանի կոնֆլիկտները: Այնուամենայնիվ, այդ կոնֆլիկտների հետ փոխկապակցված համաներումներից բոլորը գոնե մեկ միջազգային հանցագործություն ներառել է:
109. Երրորդ կողմը մատնանշել է միջազգային պայմանագրի՝ համաներմանը վերաբերող դրույթների բանակցությունների դժվարությունները(նրանք հղում են Միջազգային քրեական դատարանը («ՄՔԴ») հիմնադրող 1998 թվականի Հռոմի կոնֆերանսին, «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայի բանակցություններին և Ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին Գլխավոր Ասամբելայի Բարձր մակարդակով հանդիպման 2012 թվականի հռչակագրին): Դժվարությունները հաստատում են այս հարցի վերաբերյալ պետությունների միջև կոնսենսուսի բացակայությունը:
110. Երրորդ կողմը հիմնվել է համաներումների վերաբերյալ իրավական դոկտրինի վրա[6], որը փաստում է, որ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից Պետություններն առավելապես հիմնվում են համաներումների որոշումների վրա: Չնայած միջազգային հանցագործությունները բացառող նոր համաներումների թիվն աճել էր, սակայն առկա են նմանատիպ հանցագործություններ ներառող համաներումներ: Համաներումներն անցումային արդարադատության ամենից հաճախ օգտագործվող ձևերն են: 1980 թվականից մինչև 2006 թվականների ընթացքում արձանագրված խաղաղության ժամանակահատվածում համաներումների օգտագործումը համեմատաբար շարունակել է կայուն մնալ:
111. Եթե մի քանի միջազգային և տարածաշրջանային դատարաններ նույնիսկ հաստատել են այն տեսակետը, որ համաներումների կիրառումը միջազգային հանցագործությունների համար արգելված է միջազգային իրավունքի կողմից, ապա նրանց իշխանությունը սահմանափակվել է այդ դատական փաստարկների անհամատեղելիությունների կողմից նման արգելման ծավալների ու այն հանցագործությունների կապակցությամբ, որոնց վրա այն տարածվում է: Օրինակ՝ երբ Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը 2001 թվականի Բարրիոս Ալտոսի գործով հաստատում էր այն դիրքորոշումը, որ համաներման բոլոր դրույթներն անընդունելի են, քանի որ նպատակաուղղված էին այն անձանց հետապնդմանն ու պատժմանը խոչընդոտելուն, ովքեր մեղավոր էին մարդու իրավունքների խախտումների համար, այդ դատարանի նախագահը և մյուս 4 դատավորները Ել Մոզոտոյի սպանդի զոհերն ընդդեմ Ել Սալվադորի գործում ընդգծել էին այն դիրքորոշումը, որ եթե նույնիսկ տեղի է ունեցել մարդու իրավունքների ծանր խախտումներ, ապա հետապնդելու պարտականությունը բացարձակ չէ և պետք է հավասարակշռության մեջ դրվի ետպատերազմյան շրջանում խաղաղության ու հաշտեցման հետ:
112. Ավելին, մի շարք պետությունների գերագույն դատարաններ պաշտպանել էին իրենց երկրների համաներումների օրենքները, քանի որ նման օրենքները ներդրում էին ունենում խաղաղությանը, ժողովրդավարությանը և հաշտեցմանը հասնելու հարցում: Երրորդ կողմը թվարկել էր հետևյալ օրինակները. դատավոր Գառզոնի դատավարությունում Իսպանիայի Գերագույն դատարանի 2012 թվականի փետրվարի հետևությունը, Ուգանդայի սահմանադրական դատարանի որոշումը, որով պաշտպանել է 2000 թվականի Համաներման ակտի սահմանադրականությունը, Բրազիլիայի գերագույն դատարանի 2010 թվականի ապրիլի որոշումը, որով մերժել է բեկանել 1979 թվականի Համաներման օրենքը, և ԱԶՊՕ-ի գործով Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որով պաշտպանել է Ազգային միասնության և հաշտության խրախուսման մասին 1995 թվականի ակտի սահմանադրականությունը, որն ապահովել է համաներման լայն շրջանակի կիրառություն:
113. Երրորդ կողմն ընդունել է, որ համաներումների ապահովումը որոշակի ատյաններում կարող է հանգեցնել մարդու հիմնարար իրավունքները խախտողների համար պատասխանատու անձանց անպատժելիությանը, և դա խաթարում է նման իրավունքները պաշտպանելու փորձերը: Այնուամենայնիվ, ուժեղ քաղաքական պատճառները նպաստում են գիտակցելու համաներումների կիրառման անհրաժեշտությունն այն դեպքերում, երբ դրանք հանդիսանում են անվերջ կոնֆլիկտներից ու դիկտատուրաներից դուրս գալու միակ ելքը: Երրորդ կողմը պաշտպանեց տոտալ համաներումների կիրառման արգելքի դեմ դիրքորոշումը և ընդգծեց համաներումների ճկուն կիրառման մոտեցումը:
3. Մեծ Պալատի գնահատականը
(ա) Արդյոք այն հանցագործությունները, որոնց համար դիմողը հետապնդվել էր, նույնն էին
114. Զոլոտուխինի գործում Դատարանն այն տեսակետն էր ընդունել, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը պետք է այնպես ընկալել, որ այն արգելում է երկրորդ «հանցագործության» համար դատվելը կամ պատժվելը, եթե այն բխում է նույնական հանգամանքներից կան այնպիսի հանգամանքներից, որոնք էականորեն նույնն են (տե՛ս Սերգեյ Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործը [ՄՊ], թիվ 14939/03, կետ 82, ECHR 2009):
115. Այս գործում դիմողը դատավարությունների երկու փուլերում էլ կասկածվել էր հետևյալում.
- 1991 թվականի նոյեմբերի 20-ին Ս.Բ.-ին և Վ.Բ.-ին սպանելու ու Սլ.Բ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար,
- 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Ն.Վ.-ին և Նե.Վ.-ին սպանելու համար:
116. Հետևաբար, քանի որ դատավարությունների երկու փուլերն էլ վերաբերում էին վերոհիշյալ մեղադրանքներին, դիմողը նույն հանցագործությունների համար երկու անգամ հետապնդվել էր:
(բ) Դատավարության առաջին փուլում ընդունված որոշումների բնույթը
117. Դատավարությունների առաջին փուլում դիմողի դեմ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ, որոնք նաև առաջխաղացում էին ունեցել դատավարության երկրորդ փուլում, առկա են 2 տարբեր իրավիճակներ:
118. Առաջին, 1996 թվականի հունվարի 25-ին մեղադրողը վերացրել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Ն.Վ.-ի և Նե.Վ.-ի ենթադրյալ սպանությանը վերաբերող մեղադրանքները (տե՛ս վերը՝ 120 և 121 կետեր):
119. Երկրորդ, 1991 թվականի նոյեմբերի 20-ին Ս.Բ.-ի և Վ.Բ.-ի ենթադրյալ սպանությունների ու Սլ.Բ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերի վերաբերյալ դատավարությունները կարճվել էին Օսիջեկի շրջանային դատարանի կողմից Ընդհանուր համաներման ակտի հիման վրա 1997 թվականի հունիսի 24-ին ընդունված որոշմամբ (տե՛ս վերը՝ կետ 122 և հաջորդիվ):
(i)Դատախազի կողմից մեղադրանքներից հրաժարվելը
120. Դատարանն արդեն հաստատել է, որ հանրային դատախազի կողմից քրեական վարույթը չշարունակելը/ավարտելը/կարճելը չի կարող հանդիսանալ արդարացում կամ դատապարտում, և հետևաբար գտավ, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ այդ իրավիճակում (տե՛ս Սմիրնովան և Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի(dec.), թիվ 46133/99 և թիվ 48183/99, 2002 թվականի հոկտեմբերի 3, և Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (dec.), թիվ 34334/04, 2006 թվականի դեկտեմբերի 7):
121. Ուստի, Ն.Վ.-ի և Նե.Վ.-ի սպանության վերաբերյալ դատախազի կողմից վարույթները չշարունակելը չի ընկնում Կոնվենցիայի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի շրջանակում: Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը ratione materiae սկզբունքի հետ անհամատեղելի է:
(ii)Ընդհանուր համաներման ակտի ներքո վարույթները չշարունակելը
122. Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին (Ս.Բ.-ի և Վ.Բ.-ի սպանություններին ու Սլ.Բ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելուն), դիմողի դեմ դատավարությունների առաջին փուլը կարճվել էր Ընդհանուր համաներման ակտի հիման վրա:
123. Դատարանն իր գնահատականը պետք է սկսի անդրադառնալով 1997 թվականի հունիսի 24-ի որոշմանը՝ հաստատելով, թե Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածն արդյոք ամբողջությամբ կիրառելի է սույն գործի առանձնահատուկ հանգամանքների վրա, եթե դիմողի նկատմամբ կիրառվել է անվերապահ համաներում այն արարքների կապակցությամբ, որոնք հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքների առանձնապես ծանր խախտումներ:
(ա) Կոնվենցիայից բխող դիրքորոշումը
124. դատարանը նկատում է, որ դիմողի դեմ քրեական վարույթում բոլոր մեղադրանքները ներառում են քաղաքացիների սպանությունն ու ծանր մարմնական վնասվածք պատճառելը, այդպիսով ներգրավելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող կյանքի իրավունքն ու, հավանաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքները: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ 2-րդ և 3-րդ հոդվածները դասվում են Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթների շարքին:Նրանք ներառում են այն ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարային արժեքները, որոնք ստեղծել են Եվրոպայի Խորհուրդը (տե՛ս, ի թիվս այլ որոշումների, Անդրոնիկոուն և Կոնստանտինոուն ընդդեմ Կիպրոսի, 1997 թվականի հոկտեմբերի 7, կետ 171, Զեկույցներ 1997-VI, և Սոլոմոուն ու այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 36832/97, կետ 63, 2008 թվականի հունիսի 24):
125. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո կյանքը պաշտպանելու և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վատ վերաբերմունքից պաշտպանություն երաշխավորելու պարտականությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու մասին» Պետությունների ընդհանուր պարտավորության հետ անուղղակիորեն պահանջում են, որ իրականացվի որևէ ձևի արդյունավետ պաշտոնեական քննություն, երբ անձինք սպանվել են ուժի օգտագործման (տե՛ս, mutatis mutandis, Մքքանն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995 թվականի սեպտեմբերի 27, կետ 161, Ա ՍԵրիա թիվ 324, և Կայան ընդդեմ Թուրքիայի, 1998 թվականի փետրվարի 19, կետ 86, Զեկույցներ 1998-I)կամ վատ վերաբերմունքի (տե՛ս, օրինակ՝ ԵլՄասրին ընդդեմ նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության, [ՄՊ], թիվ 39630/09, կետ 182, ՄԻԵԴ 2012)արդյունքում:Նման քննության հիմնական նպատակն այն ներպետական օրենքների արդյունավետ իմպլեմենտացիայի ապահովումն է, որոնք պաշտպանում են կյանքի իրավունքը, և հանցագործների պատասխանատվության ապահովումն է:
126. Դատարանն արդեն հաստատել է, որ եթե Պետության գործակալը մեղադրվել է հանցագործությունների համար, որոնք ներառում են խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը, ապա ամենակարևորն այն է, որ քրեական վարույթների ու դատապարտման նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառվի, համաներման կամ ներման կիրառումը չպետք է թույլատրելի լինի (տե՛ս Աբդուլսամետ Յամանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, 2004 թվականի նոյեմբերի 2,Օկկալին ընդեմ Թուրքիայի, թիվ 52067/99, կետ 76, 2006 թվականի հոկտեմբերի 17,և Յեսիլն ու Սեվիմն ընդդեմ Թուրքիայի, թիվ 34738/04, կետ 38, 2007 թվականի հունիսի 5): Այն մասնավորապես հիմնավորել է, որ ազգային իշխանությունները չպետք է այն տպավորությունը ստեղծեն, որ նրանք ցանկանում են թույլատրել, որ նման վերաբերմունքը շարունակի անպատիժ մնալ (տե՛ս Եգմեզն ընդդեմ Կիպրոսի, թիվ 30873/96, կետ 71, ՄԻԵԴ 2000-XII, և Թուրան Չակիրն ընդդեմ Բելգիայի, թիվ 44256/06, կետ 69, 2009 թվականի մարտի 10): Օուլդ Դահն ընդդեմ Ֆրանսիայի գործով ((dec.), թիվ 13113/03, ՄԻԵԴ 2009) որոշման մեջ Դատարանը, նաև հղում տալով Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեին և ՆՀՀՄՔՏ-ին, գտել է, որ համաներումը, որպես կանոն անհամատեղելի է Պետության պարտավորության հետ քննելու այն արարքները, ինչպիսիք են խոշտանգումը և որ հանցագործներին հետապնդելու պարտականությունը, հետևաբար, չպետք է խաթարվի հանցագործների նկատմամբ համաներում կիրառելու միջոցով անպատժելիությամբ, որը պետք է դիտարկել որպես միջազգային իրավունքին հակասող:
127. Պետությունների պարտականությունը հետապնդելու այնպիսի արարքներ, ինչպիսիք են խոշտանգումն ու միջազգային սպանությունը, սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով: Դատարանի նախադեպային իրավունքը հաստատում է, որ քաղաքացիների սպանության կամ վատ վերաբերմունքի կապակցությամբ համաներման կիրառումը հակասում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված Պետությունների պարտավորությունների հետ, քանի որ դա կխոչընդոտի նման արարքների քննությունը և անհրաժեշտաբար կհանգեցնի այդ արարքների համար պատասխանատուների անպատժելիությանը: Նման արդյունքն ի ճիգ է դարձնում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո երաշխավորված պաշտպանության նպատակը և պատրանքային է դարձնում անձանց կյանքի իրավունքի պաշտպանության և վատ վերաբերմունքի չենթարկվելու երաշխիքները:Կոնվենցիայի օբյեկտն ու նպատակը՝ որպես անհատների պաշտպանության գործիք, պահանջում է, որ իր դրույթներն այնպես մեկնաբանվեն ու կիրառվեն, որ իր երաշխիքները գործնականում կիրառելի ու արդյունավետ լինեն (տե՛ս Մքքանն ու այլոք, նշված վերը, կետ 146):
128. Քանի դեռ այս գործը չի պահանջում քննել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ենթադրյալ խախտումները, այլ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի՝ Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան ու դրա Արձանագրությունները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն և այնպես մեկնաբանվեն, որ նպաստեն ներքին հաջորդականությանն ու ներդաշնակությանը իրենց տարբեր դրույթների միջև (տե՛ս Ստեկն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, (dec.) [ՄՊ], թիվ 65731/01 և թիվ 65900/01, կետ 48, ՄԻԵԴ 2005-X, և Աուստինն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 39692/09, թիվ 40713/09 և թիվ 41008/09, կետ 54, ՄԻԵԴ 2012): Ուստի, Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի երաշխիքներն ու Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո Պետությունների պարտականությունները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջության մասեր:
(բ) Միջազգային իրավունքի դիրքորոշումը
129. Դատարանը պետք է հաշվի առնի այս ոլորտում միջազգային իրավունքի զարգացումները: Կոնվենցիան և դրա Արձանագրությունները չեն կարող վակուում մեկնաբանվել, բայց պետք է ներդաշնակության մեջ մեկնաբանվեն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների հետ, որոնց մի մասն են հանդիսանում:Ինչպես նշված է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետում հաշվի պետք է առնել «կողմերի միջև հարաբերությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի յուրաքանչյուր համապատասխան կանոն», և մասնավորապես մարդու իրավունքների միջազգային պաշտպանությանը վերաբերող կանոնները (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 35763/97, կետ 55, ՄԻԵԴ 2001-XI; Դեմիրն ու Բայկարան ընդդեմ Թուրքիայի, [ՄՊ], թիվ 34503/97, կետ 67, ՄԻԵԴ 2008; Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 13229/03, կետ 62, ՄԻԵԴ 2008, Ռանցևն ընդդեմ Կիպրոսի ու Ռուսաստանի, թիվ 25965/04, կետեր 273-74, ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ), և Նադան ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ], թիվ 10593/08, կետ 169, ՄԻԵԴ 2012):
130. Դատարանն ուշադրությունը հրավիրում է Պալատի հետազոտությունների արդյունքների վրա այն մասով, որ «[հ]ամաներումների կիրառումը միջազգային հանցագործությունների նկատմամբ, որը ներառում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը, ավելի ու ավելի է սկսում դիտարկվել որպես միջազգային իրավունքի կողմից արգելված» և որ «[ա]յս հետևությունը բխեցվել է միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային կանոններից, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերից, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային դատարանների որոշումներից ու զարգացած Պետությունների պրակտիկայից, որոնցում առկա է միջազգային, տարածաշրջանային և ազգային դատարանների կողմից Կառավարությունների ընդունած ընդհանուր համաներումների ակտերը բեկանելու աճող միտում»:
131. Հարկ է նկատել, որ մինչ օրս առկա չէ որևէ միջազգային պայմանագիր, որը հստակորեն արգելում է համաներումների կիրառումը մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումների նկատմամբ: Թեև Ժնևի կոնվենցիաների 2-րդ լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի 5-րդ մասը, որը վերաբերում է ոչ միջազգային կոնֆլիկտների զոհերի պաշտպանությանը, սահմանում է, որ «[կ]ոնֆլիկտի վերջում իշխանությունները լիազորված են կիրառելու հնարավոր ամենալայն համաներումն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են զինված կոնֆլիկտին կամ ովքեր իրենց ազատությունից զրկվել են զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով...», սակայն այս դրույթին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կողմից տրված մեկնաբանությունը բացառում է դրա կիրառությունը պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարողների համար (տե՛ս վերը, կետ 66, Ել Մոզոտոյի և հարակից տարածքների սպանդի զոհերն ընդդեմ Ել Սալվադորի, կետ 286): Ըստ Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի՝ նման եզրակացության հիմքը բխում է միջազգային իրավունքի ներքո պետությունների պարտավորություններից քննելու և հետապնդելու պատերազմական հանցագործությունները: Միջամերիկյան դատարանը գտավ, որ հետևաբար «պատերազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց նկատմամբ համաներում չի կարող կիրառվել»: Քննելու և հետապնդելու նմանատիպ պարտավորություն առկա է նաև մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումների համար և հետևաբար Ժնևի կոնվենցիաների 2-րդ լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված համաներումները նմանապես կիրառելի չեն այդ արարքների նկատմամբ:
132. Մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամբ համաներում կիրառելու պետության հնարավորությունը սահմանափակված է այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից է հանդիսանում այդ պետությունը: Առկա են մի քանի միջազգային կոնվենցիաներ, որոնք պահանջում են հետապնդել այդ պայմանագրերում սահմանված հանցագործությունները (տե՛ս «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի կոնվենցիաներն ու դրանց Լրացուցիչ Արձանագրությունները, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիաների ընդհանուր 3-րդ հոդվածը, «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» կոնվենցիայի (I) 49-րդ և 50-րդ հոդվածները, «Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» կոնվենցիայի (II) 50-րդ և 51-րդ հոդվածները, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի (III) 129-րդ և 130-րդ հոդվածները, ու «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայի (IV) 146-րդ և 14Թիվ 7 հոդվածները,տես նաև «Ոչ միջազգային բնույթ կրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիաների 1977 թվականի 2-րդ Լրացուցիչ արձանագրության 4-րդ և 13-րդ հոդվածները, «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածն ու «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» կոնվենցիան):
133. «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու մասին» կոնվենցիան արգելում է վաղեմության ժամկետների կիրառումը պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ:
134. Տարբեր միջազգային մարմիններ հրապարակել են ռեզոլյուցիաներ, կարգադրություններ և մեկնաբանություններ անպատժելիության և մարդու իրավունքների ծանր խախտումների նկատմամբ համաներման կիրառման վերաբերյալ, որպես կանոն համաձայնելով, որ համաներումները չպետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նման խախտումներ (տե՛ս վերը՝ կետեր 45, 47-49, 51-53 և 56-58):
135. Իրենց վճիռներում մի քանի միջազգային դատարաններ գտել են, որ համաներումներն անընդունելի են, երբ դրանք ուղղված են խոչընդոտելու այն անձանց հետապնդումն ու պատժելը, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ծանր խախտումների կամ այն արարքների համար, որոնք միջազգային իրավունքի ներքո հանցագործություններ են հանդիսանում (տե՛ս վերը՝ 54և 59-68):
136. Թեև Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ձևակերպումը վերջինիս կիրառումը սահմանափակում է ազգային մակարդակով, սակայն հարկ է նկատել, որ որոշ միջազգային գործիքների շրջանակը դատական գործի վերաբացումը տարածում է երկրորդ պետության կամ միջազգային տրիբունալի վրա: Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պարունակում է ne bis in idem սկզբունքից հստակ բացառություն, քանի որ այն թույլատրում է հետապնդում, եթե անձն արդեն արդարացվել է ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կամ պատերազմական հանցագործությունների համար և եթե այլ դատարանի առջև վարույթների նպատակն այդ անձին այն հանցագործությունների համար պատասխանատվությունից պաշտպանելն է, որոնք գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո (20-րդ հոդված):
137. Դատարանն ուշադրությունը հրավիրում է երրորդ կողմի փաստարկը, որ միջազգային մակարդակում Պետությունների միջև համաձայնություն չկա համաներումների կիրառումն արգելելու մասին առանց մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումների համար նախատեսված բացառության, այդ թվում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված հիմնարար իրավունքների: Տեսակետը ցույց է տալիս, որ շարունակական ընդհարումների ավարտին համաներումների՝ որպես գործիքի կիրառումը, կարող է հանգեցնել դրական արդյունքների (տե՛ս վերը՝ երրորդ կողմի խմբագրված դիրքորոշումը 108-113-րդ կետերում):
138. Դատարանն ուշադրությունը հրավիրում է Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի իրավազորությանը, հատկապես Բարրիոս Ալտոսն ընդդեմ Պերուի, Գոմես Լունդն ընդդեմ Բրազիլիայի, Գելմանն ընդդեմ Ուրուգվայի և Ել Մոզոտեյի ու հարակից տարածքների սպանդի զոհերն ընդդեմ Ել Սալվադորի գործերը, որտեղ դատարանն ընդունեց կոշտ դիրքորոշում և հիմնվելով իր նախկին, ինչպես նաև Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի, Միավորված ազգերի կազմակերպության մարմինների ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ ունիվերսալ ու տարածաշրջանային մարմինների հետևությունների վրա, գտավ, որ մարդու հիմնարար իրավունքների խախտումների նկատմամբ համաներումների կիրառումն ընդունելի չէ, քանի որ որևէ նման համաներում լրջորեն կխաթարի նման արարքներ կատարած հանցագործներին հետապնդելու ու պատժելու Պետության պարտավորությունը(տե՛ս վերը՝ Գելմանն ընդդեմ Ուրուգվայի և Գոմես Լունդն ընդդեմ Բրազիլիայի գործերով վճիռների համապատասխանաբար 195-րդ և 171-րդ կետերը): Այն ընդգծեց, որ նման համաներումները խախտում են բնական իրավունքները՝ ճանաչված մարդու իրավունքների միջազգային իրավունքի կողմից (տե՛ս Գոմես Լունդի գործը, կետ 172):
(γ) Դատարանի եզրակացությունը
139. Այս գործով դիմողի նկատմամբ համաներում է կիրառվել այն արարքների համար, որոնք հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումներ, ինչպիսիք են քաղաքացիական բնակչության դիտավորյալ սպանությունն ու երեխային ծանր մարմնական վնասվածք պատճառելը,որոնք Շրջանային դատարանի պատճառաբանության համաձայն դիմողը կատարել է լինելով զինվորական սպա: Միջազգային իրավունքում աճող միտումն այն է, որ նման համաներումներն անընդունելի են, քանի որ նրանք անհամատեղելի են Պետությունների՝ միաձայն ճանաչված պարտավորության հետ հետապնդելու և պատժելու մարդու հիմնարար իրավունքների խախտումները: Եթե նույնիսկ ընդունենք, որ որոշ առանձնահատուկ հանգամանքների առկայության պարագայում ինչպիսիք են հաշտության վերականգման գործընթացները և/կամ տուժողներին որևէ ձևով փոխհատուցման տրամադրումը համաներումների կիրառումը հնարավոր է, ապա այս դեպքում դիմողի նկատմամբ համաներման կիրառումը կշարունակի անընդունելի մնալ, քանի որ որևէ բան մատնացույց չի անում, որ առկա են եղել նման հանգամանքներ:
140. Դատարանը գտնում է, որ դիմողի դեմ նոր մեղադրանք ներկայացնելով և քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունների համար պատժելով Խորվաթիայի իշխանությունները գործել են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներին ու վերոհիշյալ միջազգային մեխանիզմների և գործիքների պահանջներին համապատասխան:
141. Այդ պատճառաբանությամբ Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն անընդունելի է հայտարարում կրկին անգամ չդատվելու կամ չպատժվելու դիմողի իրավունքի վերաբերյալ Կոնվենցիայի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը Ն.Վ.-ին և Նե.Վ.-ին սպանելու կապակցությամբ ներկայացված մեղադրանքներով, որոնք դատախազի կողմից 1996 թվականի հունվարի 25-ին վերացվել էին.
2. Միաձայն ընդունում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում չի եղել.
3. 16 ձայնն ընդդեմ մեկի ընդունում է, որ Կոնվենցիայի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ Ս.Բ.-ի և Վ.Բ.-ի սպանությունների ու Սլ.Բ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքների նկատմամբ:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով, ծանուցվել է 2014 թվականի մայիսի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնաշենքում, Ստրասբուրգում, դռնբաց դատական նիստի ընթացքում Դատարանի կանոնների 7Թիվ 7 կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Լուորենս ԻռլիԴեն Սպիելմանի
ԻրավախորհրդատուՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն՝ այս վճռին կցվել են հետևյալ հատուկ կարծիքները.
(ա) դատավորներ Սպիելմանի, Պաուեր-Ֆորդեի և Նուշբերգերի համատեղ համընկնող կարծիքը,
(բ) դատավորներ Զիեմելի, Բեռռո-Լեֆեվռեի և Կառակասի համատեղ համընկնող կարծիքը,
(գ) դատավորներ Սիկուտայի, Վոժտուչեկի և Վեհաբովիչի համատեղ համընկնող կարծիքը,
(դ) դատավոր Վուչինիչի համընկնող կարծիքը,
(ե) դատավոր Դեդովի մասնակի չհամընկնող կարծիքը:
Դ.Ս.
Տ.Լ.Ի.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍՊԻԵԼՄԱՆԻ, ՊԱՈՒԵՐ-ՖՈՌԴԵԻ ԵՎ ՆՈՒՇԲԵՐԳԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
(Թարգմանություն)
1. Ինչպես մեծամասնությունը, մենք գտնում ենք, որ սույն գործով Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ: Այնուամենայնիվ, ի հակադրություն մեծամասնության արտահայտած տեսակետի, մենք համոզված ենք, որ այս հետևությունն ուղղակիորեն կարող է բխել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի տեքստից: Ինչպես մենք տեսնում ենք այն, այդ դրույթները կիրառելի չեն, քանի որ պարզապես առկա չէ վերջնական դատապարտում:
2. Քանի որ տեքստը (ինչն ակնհայտ է) պահանջում է որևէ մեկնաբանություն, Մեծ Պալատը կարող է օգտագործել հնարավորությունը մեկնաբանելու «վերջնական դատապարտում կամ արդարացում» արտահայտության իմաստը: Մեր կարծիքով, Դիմողին անվերապահորեն համաներում ապահովող որոշումը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտարկվել որպես վերջնական դատապարտում: Մենք նաև ներքոշարադրյալում կներկայացնենք այն պատճառաբանությունը, որը մեզ հանգեցրել է նման եզրակացության:
3. Քանի որ անհրահեշտ է, մենք նպատակ ունենք սկսել կրկնությամբ, մասնավորապես՝ նախ այն չափանիշը, որը բավարար է Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման համար (1), և երկրորդ, համաներումների առանձնահատուկ բնույթը (2): Այնուհետև մենք կշարունակենք այս մեթոդոլոգիական մոտեցման արդյունքները կիրառելով սույն գործի նկատմամբ (3):
1. Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ չափորոշիչը
4. Այն չափանիշը, որն անհրաժեշտ է որպեսզի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի լինի, վերջնական որոշմամբ ավարտված քրեական դատավարության առկայությունն է (ա), դատավարությունների երկրորդ փուլի առկայությունն է (բ) և վերջնական դատապարտման կամ արդարացման առկայությունն է (գ):
(ա) Վերջնական որոշմամբ ավարտված դատավարություններ
5. Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի նպատակը այն քրեական դատավարությունների կրկնության արգելումն է, որոնք ավարտվել էին վերջնական որոշմամբ (տե՛ս Ֆրանցն ու Ֆիշերն ընդդեմ Ավստրիայի, թիվ 37950/97, կետ 22, 2001 թվականի մայիսի 29, և Գրանդիգերն ընդդեմ Ավստրիայի, 1995 թվականի հոկտեմբերի 23, կետ 53, Ա Սերիա թիվ 328‑C): Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի Բացատրական զեկույցի համաձայն, որն իր հերթին վկայակոչում է Քրեական գործերով դատական որոշումների միջազգային ճանաչման մասին Եվրոպական կոնվենցիան, «որոշումը վերջնական է համարվում, եթե ավանդական արտահայտության համաձայն, այն res judicata ուժ է ձեռք բերել»: Դա տեղի է ունենում, երբ որոշումը օրինական ուժի մեջ է մտած, այսինքն, երբ այլևս հասանելի չեն սովորական իրավական պաշտպանության միջոցները կամ երբ կողմերը սպառել են նման միջոցները կամ թույլ են տվել, որպեսզի սպառվեն այդ միջոցներին դիմելու ժամկետներն՝ առանց դրանցից օգտվելու»: Այս մոտեցումը խորապես արմատավորվել է Դատարանի պրակտիկայում (տե՛ս Սերգեյ Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործը, [ՄՊ], թիվ 14939/03, կետ 107, ՄԻԵԴ 2009):
(բ) Դատավարությունների երկրորդ փուլը
6. Ne bis in idem սկզբունքը վերաբերում է դատավարությունների երկրորդ փուլին, որոնք հարուցվում են մեղադրյալի վերջնական դատապարտումից կամ արդարացումից հետո: Այս մոտեցումն իր ամրագրումն է գտել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի Բացատրական զեկույցում, որը, ինչպես նշված է 4-րդ հոդվածում, սահմանում է, որ «այս դրույթում սահմանված սկզբունքը կիրառվում է միայն այն բանից հետո, երբ անձն օրենքով սահմանված կարգով արդարացվում կամ դատապարտվում է և Պետության պատժի ընթացակարգը կիրառվում է»:
(գ) Վերջնական դատապարտում կամ արդարացում
7. Սա վերջին չափորոշիչն է, որը, մեր կարծիքով, խնդրահարույց է: Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման համար մեղադրյալը վերջնական որոշմամբ առաջին հերթին պետք է դատապարտված կամ արդարացված լինի: Որպիսի որոշումը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով ձեռք բերի res judicata ուժ, բավարար չէ որպիսի այն վերանայման առարկա չլինի, քանի որ այն պետք է պարունակի վերջնական դատապարտում կամ արդարացում:
8. Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածում սահմանված՝ միջազգային իրավունքի համաձայն՝ միջազգային պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո։ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով առաջարկվող պաշտպանությունը, հետևաբար, սահմանափակված է այնքանով, որ երկրորդ անգամ դատելը կամ պատժելն արգելում է միայն այն անձանց դեպքում, ովքեր արդեն «վերջնականորեն դատապարտվել կամ արդարացվել են» (ֆրանսերեն՝ «acquitté ou condamné par un jugement définitif»): Բառերի դիտավորյալ ընտրությունը ենթադրում է, որ գնահատականը կախված է գործի հանգամանքներից և մեղադրյալի անմեղությունը կամ մեղավորությունը հաստատվելու հանգամանքից: Համաներումն այս երկու իրավիճակներից որևէ մեկին չի վերաբերում:
2. Համաներումների առանձնահատուկ բնույթը
9. Համաներման իմաստը կայանում է մեղադրյալի հանցավոր վարքագծի պատմությունից մի շարք իրավական հանգամանքների վերացումը: Այն կարող է ապահովել տարբեր միջոցներով. և միշտ չէ, որ դատական որոշման ձևով: Այնուհանդերձ, նման միջոցն անհրաժեշտաբար չի նշանակում դատավարության իրականացում, որի ընթացքում ներկայացվում են ամբաստանյալի դեմ ու կողմ ապացույցներ և նրա մեղավորության գնահատում չի կատարվում: Սահմանելով համաներման իրավական բնույթը՝ Հ.Դոնադիեդը Վաբրեսը գրել է հետևյալը.
«[Հ]ամաներում տերմինը ենթադրում է որևէ բան մոռացության տալու հասկացություն (άμνηστία, ծագում է «առանց» բառից, և μνάομαι, նշանակում է «ես հիշում եմ»): Համաներումը սուվերեն իշխանության ակտ է, որի նպատակն ու հետևանքը թույլատրելն է, որ որոշակի հանցագործություններ մոռացվեն. այն ավարտում է նախկին ու ապագա վարույթներն ու դադարեցնում է այդ հանցանքների կապակցությամբ դատապարտումները:
Համաներումը կարող է կիրառվել երկու դեպքում. և հանցանքի կատարումից անմիջապես հետո, որի դեպքում այն կարճում է վարույթները, և անձի դատապարտումից հետո, որն այդպիսով վերացվում է» (Traité de droit criminel et de législation pénale comparée, 3-րդ հրատարակություն, Փարիզ, Սիրեյ, 1947, էջ 550, թիվ 977):
10. Այսպիսով համաներման սահմանումը թույլատրում է սահմանազատում մտցնել այն դեպքերի միջև, երբ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանությունը կարող է տրամադրվել և երբ նման պաշտպանությունը այս հոդվածով չի կարող տրամադրվել: Բնականաբար, պետք է հաշվի առնել այս պաշտպանության համար Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները: Իրականում Կոնվենցիայի գաղափարախոսությունը հիմնված է այն մարդկանց իրավունքների պաշտպանության վրա, որոնց լիովին արդարացրել են կամ վերջնականապես դատապարտել, այսպիսով առանց որևէ վնաս հասցնելու 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական մասով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը, պետք է նաև շարունակել ապահովել իրավական որոշակիությունը: Իհարկե կարևոր է ընդգծել, որ Դատարանի նախադեպային իրավունքն անուղղակիորեն պահանջում է, որ առկա լինի արդյունավետ պաշտոնական քննություն, որն ունակ կլինի բացահայտելու ու պատժելու պատասխանատուներին, երբ անհատները սպանվել են կամ օրենքի խախտմամբ լուրջ վնասվածք են ստացել ուժի օգտագործման արդյունքում (տե՛ս Ասսենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998 թվականի հոկտեմբերի 28, 102-րդ կետ, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998-VIII):Եթե նախադեպ չլիներ, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ընդհանուր իրավական արգելքը, չնայած դրա հիմնարար կարևորությանը, պրակտիկորեն անարդյունավետ կլիներ: Սակայն սույն գործով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածին յուրաքանչյուր հղում մեր կարծիքով անհրաժեշտ չէ, քանի որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի տեքստից ինքնին ակնհայտ է, որ վերջինս կիրառելի չէ: Ավելին, այս գործով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող ընթացակարգային պարտավորության կիրառելիությունը Ջանովիչն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի ([ՄՊ], թիվ 55508/07և 29520/09, ՄԻԵԴ 2013) գործով հաստատված սկզբունքների լույսի ներքո մեզ այդքան էլ ակնհայտ չի երևում:
III. Սույն գործով սկզբունքների կիրառելիությունը
11. Սույն գործով 1997 թվականի հունիսի 24-ի որոշումը կարճել է դիմողի դեմ իրականացվող քրեական վարույթներն Ընդհանուր համաներման ակտի հիման վրա: Ինչ վերաբերում է նրան, թե այդ որոշումն արդյոք վերջնական է, թե՝ ոչ, ապա պետք է նկատել, որ Դիմողը չի բողոքարկել, իսկ դատախազը բողոքարկել ու որևէ իրավունք չի ունեցել: Հետևաբար, որոշումը վերջնական է դարձել: Այս հետևությունը որևէ կերպ չի կարող փոխվել այն հանգամանքով, որ դատախազությունը հարուցել է օրինականությունը պաշտպանելու միջնորդություն, քանի որ այն հանդիսանում է բացառիկ միջոց:
12. Ինչ վերաբերում է այն հարցին, թե Դիմողին համաներում ապահովող որոշումը պարունակում է դատապարտում, թե՝ ոչ, ապա դա ակնհայտ է, որ սա գործ չէ՝ հաշվի առնելով Դիմողին՝ կատարված ենթադրյալ հանցագործությունների համար մեղավոր ճանաչելու մասին ներպետական որևէ դատարանի որոշման բացակայությունը:
13. Ինչ վերաբերում է այն հարցին, թե այն արդյոք պարունակում է արդարացում, հղումն անհրաժեշտ է կատարել համաներման որոշման բնույթին, որը չի ենթադրում դիմողի դեմ ներկայացված մեղադրանքների որևէ քննություն և հիմնված չէ նրա անմեղությունը կամ մեղավորությունը որոշող որևէ փաստական հանգամանքի վրա: Որոշումը որևէ գնահատական չի պարունակում, թե Դիմողը պետք է պատասխանատվություն կրի որևէ հանցագործության համար, թե՝ ոչ, ինչը բնականաբար արդարացման համար նախադրյալ է հանդիսանում:
14. Վերոշարադրյալի համատեքստում մենք եզրակացնում ենք Դիմողի նկատմամբ համաներում կիրառող որոշումը Կոնվենցիայի Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով ոչ դատապարտում է, և ոչ էլ արդարացում: Այդ պատճառով և միայն այդ պատճառով մենք համոզված ենք, որ այս դրույթը սույն գործով կիրառելի չէ:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԶԻԵՄԵԼԻ, ԲԵՌՌՈ-ԼԵՖԵՎՌԵԻ ԵՎ ԿԱՌԱԿԱՍԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Սույն գործով մենք քվեարկել ենք մեծամասնության հետ, քանի որ, բնականաբար, մենք համաձայն ենք, ne bis in idem սկզբունքը չպետք է կիրառվի արդարացնելու մարդու իրավունքների առանձնապես ծանր խախտումների համար անպատժելիությունը: Ընդհակառակը, առկա են մի քանի կարևոր միջազգային իրավունքի զարգացումներ (տե՛ս «Միջազգային իրավունքի համապատասխան նյութերը» հատվածը, և մասնավորապես Կ բաժինը), որոնք ընդգծում են այն ուղղությունը, որ մարդու իրավունքների առանձնապես ծանր ու միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները չպետք է կարճվեն համաներմամբ, ներմամբ կամ վաղեմությամբ: Այս համատեքստում, որն ընդհանուր մոտեցման հիման վրա ընդունվել է մեծամասնության կողմից, մենք միանում ենք նրանց հետևությանը, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ:
2. Այնուամենայնիվ, մենք կցանանք հստակեցնել, որ մենք կնախընտրեինք հայտարարել, որ քննարկվող հոդվածում առկա սկզբունքը կիրառելի է և գործի ըստ էության քննության արդյունքում պարզվել է, որ խախտում առկա չէ: Մենք մի քանի պատճառներ ունենք նման նախապատվության համար: Մենք գտնում ենք, որ Դատարանը գործի հանգամանքները չի քննել անհրաժեշտ մանրամասնությամբ և իր պատճառաբանությունը սահմանափակել է շատ ընդհանուր մակարդակում: Այդ պատճառաբանության հիմքի վրա մենք գտնում ենք, որ դա շփոթմունքի է հանգեցնում, որ գործը փոխվել է 2-րդ և 3-րդ հոդվածներով քննվող գործի (տե՛ս վճռի 124-րդ կետին հաջորդող կետերը): Քանի դեռ Դատարանի կողմից հռչակված սկզբունքն իսկապես հիմնարար է, և այդ պատճառով մենք միացել ենք մեծամասնությանը, մենք զարմանում ենք, թե ինչու Դատարանը գործը չի քննել իր սովորական եղանակով:
3. Օրինակ՝ անվիճելի է, որ ազգային մակարդակում դիմողի դեմ իրականացվող քրեական վարույթների 2 փուլերն էլ վերաբերել են Վ.Բ.-ի և Ս.Բ.-ի սպանությանն ու Սլ.Բ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելուն (տե՛ս 99-րդ կետն ու դրան հակասող 122-րդ կետը): Սա այն կապն է, որը կարող է բարձրացնել կրկնակի դատապարտման հարցը և Դատարանին ուղղորդել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառելիության հարցի մանրամասն քննարկմանը: Ավելին, ուշադրության է արժանի այն, որ Գերագույն դատարանը, գտնելով, որ դիմողի նկատմամբ համաներման կիրառումը խախտում է Ընդհանուր համաներման ակտի պահանջները, այն ինքնին տեստի ենթարկեց քրեական դատավարությունների առաջին և երկրորդ փուլերն ընդդեմ ne bis in idem կանոնի պահանջների: Քրեական վարույթների առաջին փուլում Դիմողի նկատմամբ de facto/փաստացի համաներում էր կիրառվել խաղաղ բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունների համար և պատերազմական հանցագործությունների համար նրա նկատմամբ համաներում կիրառելով ազգային դատարանները հիմնվել էին այն փաստերի վրա, որ նա զինվորական հրամանատար էր: Գերագույն դատարանը գտավ, որ Ընդհանուր համաներման ակտի նման կիրառությունը սխալ է և հակասում է դրա նպատակին: Ավելին, Ակտի իմաստով անօրինական էր համաներում կիրառել պատերազմական հանցագործությունների համար: Այնուամենայնիվ, քրեական վարույթների առաջին փուլում ոչ հետապնդող իշխանությունները, ոչ Շրջանային դատարանը որևէ գնահատական չտվեցին այն հարցին, թե արդյոք Դիմողի դեմ ներկայացված մեղադրանքների փաստական հիմքը պատերազմական հանցագործություն է և հետևաբար արդյոք դա ընկնում է բացառությունների շրջանակի մեջ:
4. Գործի այս հանգամանքները պահանջում են քննել իրականում տեղի ունեցածը, կիրառված համաներման բնույթը և դրա համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը՝ մեկնաբանված համապատասխան միջազգային պարտավորությունների լույսի ներքո: Այս առումով մենք կընդգծենք, որ «վերջնական դատապարտում կամ ազատազրկում» բառերը կարող են հասկացվել իրենց տեխնիկական իմաստով: Քրեական իրավունքի ոլորտում այս տերմինները նշանակում են վերջնական դատապարտում կամ արդարացում գործի հանգամանքների գնահատումից և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելուց հետո: Այս իմաստով դատապարտումը պետք է հասկացվի որպես մեղավորության մասին վերդիկտ, իսկ արդարացումը՝ որպես անմեղության մասին վերդիկտ: Բայց չի կարելի բացառել, որ «վերջնական դատապարտում կամ արդարացում» բառերը կարող են մեկնաբանվել ավելի լայն իմաստով: Վերջիվերջո, առկա են բազմաթիվ իրավազորություններ և Պետության պրակտիկաներ: Արդյունավետ է Իսպանիայում քննված՝ Պինոչետի գործին հղում տալը: Իսպանիայի դատարանները, օրինակ՝ Չիլի համաներումը մեկնաբանեցին որպես «քաղաքական շահի դրդապատճառներով սովորական արդարացմանը» համարժեք երևույթ և հռչակեցին, որ ներպետական համաներման օրենքները (Պինոչետի ռեժիմի կողմից 1978 թվականին ընդունվեց համաներման օրենք) չէին կարող խոչընդոտել նրանց:
Կան որոշակի որոշումներ, որոնք կարող են ունենալ նույն իրավական ուժը, ինչ որ վերջնական արդարացումը, եթե նույնիսկ դրանք չեն ենթադրում մեղադրյալի անմեղության կամ մեղավորության գնահատում: Համաներումը հանցագործի անցյալ հանցավոր վարքագծի որոշ իրավական հանգամանքների վերացումն է, երբեմն նախքան հետապնդման հարուցումը և երբեմն էլ ավելի ուշ փուլերի: Միակ հատկանիշը, որն ընդհանուր է արդարացմանը համաներման սովորական իմաստի հետ, այն է, որ նրանք երկուսն էլ ազատում են քրեական պատասխանատվությունից: Համեմատելով դատախազի կողմից քրեական վարույթները կարճելու հետ (ինչը ne bis in idem սկզբունքին չի հակասում), համաներումն այնուամենայնիվ կարող է ներկայացնել մեղավորության կանխավարկածի ավելի բարձր մակարդակ: Այս կապակցությամբ մենք կընդգծեինք, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության նախագծման ընթացքում նպատակ էր դրվել հստակ հռչակելու համաներման և ներման ակտերը ne bis in idem կանոնից բացառություններ են (տե՛ս Միջազգային քրեական դատարանի հիմնադրման մասին նախապատրաստական կոմիտեի զեկույցը մարտ-ապրիլի և օգոստոսի ընթացքում, 1996, U.N. GAOR, 51st Sess., Supp. (No. 22), կետ 174, 40-րդ էջում, U.N. Doc. A/51/22; համեմատի՛ր Միջազգային քրեական դատարանի հիմնադրման մասին նախապատրաստական կոմիտեի զեկույցը, Կանոնադրության Նախագիծն ու Վերջնական ակտի նախագիծը, 19-րդ հոդված, U.N. Doc. A/CONF/183/2/Add.1 (1998) (չընդունված նախագծի հոդվածները սահմանում էին, որ ne bis in idem սկզբունքը չի կիրառվելու ներման ու իրավական հարկադրանքը բացառող մյուս դեպքերում): Քանի դեռ Կանոնադրությունը չէր ընդունել իր լայն մոտեցումը, այն այնուհանդերձ հաստատում էր մեր դիրքորոշումը, որ համաներման իրավական բնույթը մեծամասամբ կախված է համատեքստից ու այն հանգամանքներից, որոնցում այն կիրառվել է և այդ դեպքում ներպետական ու միջազգային իշխանությունները կարող են բախվել ne bis in idem պաշտպանությանը վերաբերող հարցերին: Դատարանը որոշեց սույն գործով չառնչվել այս հարցին:
5. Ալմոնացիդ-Առելլանո ետ ալի ընդդեմ Չիլի և Լա Կանտուտան ընդդեմ Պերուի գործերով Միջամերկյան դատարանի պրակտիկան նույնպես ուսուցողական է: Այս գործերով նա սահմանել է, որ ne bis in idem սկզբունքը կիրառելի չէ, եթե գործի կարճումը նախատեսված է ամբաստանյալին քրեական պատասխանատվությունից ազատելու համար կամ վարույթներն անկան ու անաչառ չեն իրականացվել կամ եթե նրան պատասխանատվության ենթարկելու իրական մտադրություն չի եղել: Միջամերկյան դատարանի համաձայն նման հանգամանքներ ներկայացնող ներպետական վճիռն արտացոլում է «ակնհայտ» կամ «կեղծ» res judicata գործ. Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պարունակում է ne bis in idem սկզբունքից ակնհայտ բացառություն, քանի որ այն թույլատրում է անձի նկատմամբ հետապնդում իրականացնել, եթե նա արդեն արդարացված է եղել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործություններով և եթե այլ դատարանում իրականացված այդ վարույթների նպատակը անձին այնպիսի հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից ազատելն է, որոնք գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո (20-րդ հոդված): Այլ կերպ ասած՝ այսօր միջազգային իրավունքում համաներման կիրառումն օրինաչափ է և այն կարելի է այնքան ժամանակ օգտագործել, քանի դեռ այն անձին մարդու իրավունքների առանձնապես ծանր կամ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվությունից ազատելու նպատակ չի հետապնդում:Հաջորդ քայլը կարող է լինել նման խախտումների համար համաներում կիրառելու բացարձակ արգելքը:
6. Վերադառնալով գործի հանգամանքներին՝ Գերագույն դատարանը եզրակացնում է, որ Դիմողի գործով Ընդհանուր համաներման ակտն իր նպատակին հակառակ ու սխալ էր կիրառվել: Սույն գործի փաստական հանգամանքների հիման վրա և համապատասխան միջազգային մոտեցման համատեքստում (տե՛ս վերը՝ 4-րդ և 5-րդ կետերը) մենք կնախընտրեինք արձանագրել, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմողի նկատմամբ համաներում կիրառելու որոշումն ամեն դեպքում կարող է դիտարկվել որպես վերջնական արդարացում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով, ապա, այնուամենայնիվ, այն չի եղել տվյալ Պետության «օրենքով սահմանված կարգով», որը 4-րդ հոդվածի 1-ին պարագրաֆով սահմանված 2-րդ չափորոշիչն է:Փաստացի հիմքեր կան հավատալու, որ համաներումը, որը կիրառվել էր դատավարության առաջին փուլում, իրականում Դիմողին պաշտպանել էր պատասխանատվությունից:Հաշվի առնելով մարդու իրավունքների առանձնապես ծանր խախտումների և պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության որևէ դրսևորման դեմ պայքարի կարևորությունը՝ մենք կնախընտրեինք ասել, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածում սահմանված ne bis in idem սկզբունքը չի կարող որպես արգելք գործել արդարադատության առջև այն անձանց կանգնեցնելու համար, ովքեր համաներմամբ ազատվել են պատասխանատվությունից, քան պնդել, որ այդ դրույթն ամբողջությամբ կիրառելի չէ` վերջ տալով քննարկումներին: Մեր կարծիքով Դատարանը կարող էր օժանդակել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի շրջանակն ավելի լավ հասկանալուն՝ ընդգծելով, որ համապատասխան ներպետական օրենքը պետք է սահմանի այն հանգամանքները, որոնք կարող են բացառել ne bis in idem սկզբունքի կիրառումը և որ «տվյալ Պետության օրենքով ու պատժի ընթացակարգով սահմանված կարգով» հասկացությունը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով պետք է այնպես մեկնաբանվի, որ համապատասխանի միջազգային իրավունքի դրույթներին (տե՛ս, mutatis mutandis, Սթորկն ընդդեմ Գերմանիայի, թիվ 61603/00, 93-րդ, 99-րդ և 148-րդ կետեր, ECHR 2005‑V):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԻԿՈՒՏԱՅԻ, ՎՈԺՏՈՒՉԵԿԻ ԵՎ ՎԵՀԱԲՈՎԻՉԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
(Թարգմանություն)
1. Մենք լիովին համաձայն ենք մեծամասնության այն հետևության հետ, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ և որ, համապատասխանաբար, այն չէր կարող խախտվել: Այնուհանդերձ մենք չենք կարող ընդունել ընդունված վճիռը հիմնավորելու համար մեծամասնության կողմից տրված պատճառաբանությունը:
2. Նախ հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնադրման նպատակը սահմանված է Կոնվենցիայի 19-րդ հոդվածում: Այդ նպատակի օբյեկտը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից ու դրա կից Արձանագրություններից բխող պարտավորությունների կատարման ապահովումն է: Այս նպատակի իրագործման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է, թե Պայմանավորվող Պետություններին վերագրվող և դիմողների կողմից վիճարկվող գործողություններն ու անգործությունն արդյոք համատեղելի են Կոնվենցիայի ու դրա Արձանագրությունների հետ, թե՝ ոչ: Ուստի Դատարանի հիմնական նպատակը Կոնվենցիայի ու դրա Արձանագրությունների տեսանկյունից այն հանգամանքների գնահատումն է, որոնք անցյալում են տեղի ունեցել կամ որոշակի ժամանակահատվածում կամ որոշակի կոնյուկտուրային կառուցվածքում: Ակնհայտ է, որ այդ հանգամանքները պետք է գնահատված լինեին դրանց տեղի ունենալու ժամանակ գործող օրենքներին համապատասխան:Պետությունը չի կարող պատասխանատվություն կրել այն միջազգային կանոնների խախտումների համար, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ այդ կանոնները նրա համար գործող չեն եղել:
Պետք է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նպատակն այդ առումով տարբերվում է մի քանի այլ միջազգային դատարաններից, որոնք կոչված են քննելու ոչ միայն անցյալում տեղի ունեցած դեպքերով միջպետական գործերը, այլև նաև այն վեճերը, որոնք ծագում են գործի քննության ընթացքում տեղի ունեցող փաստացի իրավիճակներից: Վերջին իրավիճակում եթե առկա չեն իր ratione temporis կամ ratione materiae իրավազորությունը սահմանափակող առանձնահատուկ կանոններ, ապա միջազգային դատարանը միջազգային իրավունքի տեսանկյունից պետք է գնահատի այն շարունակական իրավիճակը, որն առկա է եղել վճիռը կայացնելի և որոշ կայացնի այդ ժամանակ գործող համապատասխան միջազգային կանոնների հիման վրա:
3. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 31-33-րդ հոդվածները կոդիֆիկացնում են միջազգային պայմանագրերը մեկնաբանող ընդհանուր կանոնները: Միջազգային պայմանագրերը մեկնաբանող առաջին կանոնը սահմանված է Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է հետևյալը. «Պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո»: Այս կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր դեպքում մեկնաբանության ելակետը մեկնաբանվող դրույթի տեքստի վերլուծությունն է: Մեկնաբանման գործընթացը պետք է սկսի օգտագործվող հասկացությունների սովորական իմաստը հաստատելու փորձից: Միջազգային պայմանագիրը մեկնաբանող անձը պետք է հաշվի առնի նաև դրա բոլոր աուտենտիկ տարբերակները:
Միջազգային պայմանագրի տեքստը, իր բոլոր աուտենտիկ տարբերակներում, պետք է ընթերցվի հղում տալով դրա «ինտերնալ» համատեքստին/բովանդակությանը և այդ միջազգային պայմանագրի օբյեկտի ու նպատակի լույսի ներքո: «Ինտերնալ» բովանդակությունը ոչ միայն ընդգրկում է ողջ տեքստը, այդ թվում՝ նախաբանն ու հավելվածները, այլ նաև այդ միջազգային պայմանագրին վերաբերող՝ կողմերի համար ուժի մեջ մտած համաձայնագրերն ու մեկ կամ մի քանի Պետության կողմից ներկայացված ու դրա հաստատման ժամանակ մյուս Պետությունների կողմից ընդունված գործիքները:
Մեկնաբանողը պետք է նաև հաշվի առնի դրա «էքստերնալ» համատեքստը/բովանդակությունը, որը ներառում է այդ միջազգային պայմանագիրը մեկնաբանող կամ կիրառող՝ հաջորդիվ կնքված համաձայնագրերը, հետագա պրակտիկան և կողմերի միջև առկա հարաբերությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի որևէ վերաբերելի կանոնը: Վերջիվերջո, որպես օժանդակ դրույթ, կարող են օգտակար լինել մեկնաբանման համար լրացուցիչ միջոցները, ինչպիսիք են նախապատրաստական նյութերն ու այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում միջազգային պայմանագիրը կնքվել է:
Քանի դեռ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան որևէ ուղղություն չի տալիս, թե միջազգային իրավունքի «էքստերնալ» կանոնները հաստատելու նպատակով որ ժամանակահատվածը պետք է հաշվի առնվի, ակնհայտ է, որ անցյալում տեղի ունեցած դեպքերի քննությունը պետք է տեղի ունենա այդ պահին գործող միջազգային պայմանագրի տեսանկյունից և ոչ թե միջազգային իրավունքի էքստերնալ կանոնների գործող տարբերակի տեսանկյունից: Այսինքն, այն հարցի հասցեագրումը, թե Պետությանը վերագրվող՝ նախկինում կատարված գործողությունները կամ անգործությունն արդյոք համատեղելի են Կոնվենցիայի հետ, թե՝ ոչ, պետք է դիտարկվի այդ գործողությունները կամ անգործությունը տեղի ունենալու ժամանակ գործող համապատասխան միջազգային իրավունքի համատեքստում:
4. Մեր օրերում, միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համատեքստում միջազգային պայմանագրի մեկնաբանությունն առաջացնում է հսկայական խնդիրներ, որոնք ծագում են միջազգային իրավունքի դինամիկ բնույթից: Միայն միջազգային իրավունքը չէ, որ կտրուկ զարգանում, մի քանի ոլորտներում զարգացումը կտրուկ տեմպեր է հավաքում: Պետության իշխանությունների գործողություններն ու անգործությունը, որոնք նախկինում կարող էին ամբողջությամբ համընկնել միջազգային իրավունքի հետ, այսօր կարող են խախտել այդ իրավունքը:Միջազգային իրավունքի այս օնտոլոգիական բնութագիրն առաջացնում է հիմնարար գիտական դժվարություն. անցյալում կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած որոշակի կոնյուկտուրայի նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի կանոնների հիմնումը կարող է խնդիրներ ստեղծել, որոնք նույնիսկ միջազգային իրավունքի ամենագիտակ մասնագետները կդժվարանան պատասխանել:
Նման իրավիճակում, միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համատեքստում Կոնվենցիայի մեկնաբանությունն ու կիրառումն իրենից մեծ մարտահրավեր է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար: Հաշվի առնելով այն աճող ծավալը, որում միջազգային իրավունքը, որը ձևավորում է Կոնվենցիայի էքստերնալ համատեքստը, զարգանում է, այս միջազգային գործիքի մեկնաբանությունը և հատկապես այն ուղին, որում կիրառվում է Կոնվենցիան, նույնպես կարող է կտրում փոփոխության սուբյեկտ լինել: Այսպիսով, անցյալում տեղի ունեցած որոշակի կոնյուկտուրայում Պետության կողմից իրականացված գործողությունները կարող են համատեղելի լինել այդ ժամանակ գործող միջազգային իրավունքի լույսի ներքո, սակայն մի քանի տարի անց տեղի ունեցող նույնանման գործողությունները, մեկնաբանելով միջազգային իրավունքի կանոնների այդ պահի լույսի ներքո, կարող են Կոնվենցիային հակասող թվալ:
5. Հարկ է նկատել, որ սույն գործով Դատարանը կոչված է գնահատելու այն հանգամանքները, որոնք տեղի էին ունեցել մի քանի տարի առաջ: Համաներումը Խորվաթիայում ընդունվել էր 1996 թվականին և Դիմողի նկատմամբ կիրառվել էր 1997 թվականի հունիսի 24-ին: Դատավարությունների նոր փուլը հարուցվել էր 2006 թվականին և Դիմողը վերջնականապես դատապարտվել էր 2007 թվականին:
Դիմողը վիճարկում էր 2006 և 2007 թվականների ընթացքում Խորվաթիայի իշխանությունների գործողությունների համապատասխանությունը Կոնվենցիային ու դրա Արձանագրություններին:Դիմողի կողմից վիճարկվող Կոնվենցիայի խախտումները տեղի էին ունեցել 2006-2007 թվականների ընթացքում՝ վերաբացելով քրեական վարույթներն ու դիմողին դատապարտելով: Գանգատի առանձնահատուկ բնույթի տեսանկյունից այն պետք է գնահատվի 1996 թվականի Համաներման ակտը կիրառելու մասին Օսիջեկի շրջանային դատարանի 1997 թվականի հունիսի 24-ի որոշման լույսի ներքո: Այսինքն, Դատարանը ստիպված է քննարկել իրադարձությունների մի շղթա, որը տեղի է ունեցել ավելի քան 10 տարվա ժամանակահատվածում: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ Խորվաթիայի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ Թիվ 7 Արձանագրությունը 1998 թվականի փետրվարի 1-ին: Համաներման ակտն ընդունվել և ուժի մեջ է մտել նախքան այդ ամսաթվերը, իսկ Կոնվենցիայի ենթադրյալ խախտումները տեղի են ունեցել հաջորդիվ:
6. Մենք գտնում ենք, որ այս գործով մեծամասնությունը չի փորձել վերլուծել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի տեքստի իմաստը կամ սահմանելու դրա շրջանակը որպես որոշված է եղել Բարձր պայմանավորվող կողմերի կողմից օգտագործված տերմիններով: Մյուս կողմից այն ուղղակիորեն արտացոլում է ինտերնալ համատեքստը՝ վերլուծելով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող պարտավորությունների բովանդակությունը, իսկ էքստերնալ համատեքստը բաղկացած է մարդու իրավունքներին ու մարդասիրական իրավունքին վերաբերող միջազգային պայմանագրերի էական փաթեթից ու այդ միջազգային պայմանագրերը կիրառելու պարտականություն ունեցող մարմինների որոշումներից:
Այս էքստերնալ համատեքստի մեծամասնության վերլուծությունն այն է հուշում, որ միջազգային իրավունքում համաներումների վերաբերյալ առկա է աճող միտում մարդու իրավունքների առանձնապես ծանր խախտումները դիտելու որպես անընդունելի: Այն եզրակացրեց, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածն արգելք չի հանդիսանում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով ու միջազգային այլ գործիքներով սահմանված պարտավորությունների հիման վրա վարույթ նախաձեռնելու համար: Հաջորդիվ փաստարկների շղթան ենթադրում է, որ 1996 թվականի համաներման ակտը կիրառող դատական որոշումն ընկնում է Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի շրջանակի մեջ, բայց Կոնվենցիայի այլ դրույթներից բխող՝ հետապնդելու մասին պարտավորությունը նշանակում է, որ այս գործով այդ հոդվածը կիրառելի չէ: Այս տրամաբանության համաձայն՝ Կոնվենցիան, մեկնաբանելով համապատասխան միջազգային իրավունքի լույսի ներքո, պահանջում է Խորվաթիայից հետապնդել Դիմողին պատերազմական հանցագործությունների համար, ի հեճուկս դատարանի կողմից 1997 թվականի հունիսի 24-ին տրված որոշման, իսկ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կանգնած է այդ հետապնդման ճանապարհին: Մեծամասնության պատճառաբանությունը նշանակում է, որ քննարկվող գործում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածից բխող պարտավորությունների և Դիմողին հետապնդելու պարտավորությունների միջև վեճ է առկա, և նախորդն առավելություն վերջինի նկատմամբ:
7. Մեծամասնության կողմից ընդունված մոտեցումն առաջացնում է 2 մեթոդոլոգիական հիմնարար առարկություններ: Առաջինը, այն բացառում է ցանկացած փորձ սահմանելու օգտագործվող տերմինների իմաստը: Մեկնաբանության այս մեթոդը խախտում է ներքոշարադրյալ կիրառելի կանոնները:
Երկրորդ, մեծամասնությունը միջազգային իրավունքի դրությունը քննել է 2014 թվականին, սակայն գնահատել է այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի էին ունեցել 1996-1997 և 2006-2007 թվականներին՝ վճիռը կայացնելու ժամանակ գործող օրենքի լույսի ներքո, առանց քննելու, թե ինչպես է օրենքը զարգացել այդ ժամանակահատվածից ի վեր: Այնուամենայնիվ, համաներմանը վերաբերող միջազգային իրավունքի համապատասխան կանոնները քննության ենթարկելով՝ անհրաժեշտ է դիտարկել այդ համապատասխան ժամանակահատվածից (1996-2007) ի վեր այդ կանոնների զարգացումն ու այդ կանոնների շրջանակը կարգավորող այդ ժամանակահատվածի սկզբունքները:
Թեև հարցը, թե 2014 թվականի միջազգային իրավունքն արդյոք արգելում է համաներման կիրառումը մարդու իրավունքների առավել ծանր խախտումների համար, մնում է այդ իրավունքների պաշտպանության համար ամենակարևոր գործոններից մեկը, սակայն այն շարունակում է ոչ էական մնալ այս գործի համար: Այնուամենայնիվ, եթե, ինչպես ենթադրել է մեծամասնությունը, խնդիրը թաքնված է միջազգային պայմանագրերի էքստերնալ համատեքստում, այդ համատեքստը հաստատելու համար 2 հարցի է պետք պատասխանել.
(1) 1996 թվականի Համաներման ակտը հակասում է միջազգային իրավունքին ինչպես այն կիրառվել էր Խորվաթիայում 1996 թվականին:
(2) Խորվաթիայի նկատմամբ կիրառելի որևէ միջազգային իրավունք 2006 և 2007 թվականներին գոյություն ունեցել է, որը կպահանջեր, որ Պետությունը հետադարձ ուժի կիրառմամբ չեղյալ ճանաչեր 1996 թվականի Համաներման ակտի արդյունքները:
Այս հարցերի պատասխանները փնտրելով՝ պետք է մտապահել, որ վճռում թվարկված միջազգային դատարանների կամ այլ միջազգային մարմինների որոշումների մեծ մասը կայացվել են 1997 թվականից հետո, իսկ մի շարք գործերով՝ 2007 թվականից հետո: Միայն փաստաթղթերից 3-ն են թվագրված նախքան 1997 թվականը. 1992 թվականի սեպտեմբերի 24-ի 10. 827 (ԷլՍալվադոր) գործով Մարդու իրավունքների Միջամերիկյան Հանձնաժողովի զեկույցը, նույն հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 1-ի զեկույցը Էլ Սալվադորում մարդու իրավունքների վերաբերյալ(Doc. OEA/Ser.L/II.85) և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի Թիվ 7 հոդվածի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 20 Ընդհանուր մեկնաբանությունը:
Հարկ է նկատել նաև, որ այս փաստաթղթերից 2-ը կազմվել էին մարդու իրավունքների պաշտպանության միջամերիկյան համակարգի համատեքստում, որն ունի մի շարք առանձնահատուկ հատկանիշներ: Այդ համակարգի ներքո ընդունված լուծումները միանշանակ փոխարինելի չեն մարդու իրավունքների պաշտպանության մյուս տարածաշրջանային համակարգերի համար: Մարդու իրավունքների կոմիտեն, իր մասով, 1992 թվականին հրաժարվել է կատեգորիկ դիրք գրավելուց՝ ուղղակի հայտարարելով այն տեսակետը, որ համաներումները որպես կանոն անհամատեղելի են պետությունների պարտավորությունների հետ հետաքննելու խոշտանգումների դեպքերը: Ավելին, թվարկված միջազգային նյութերից որևէ մեկը հստակորեն չի սահմանում միջազգային իրավունքի որևէ կանոն, որը Պետությունից անվերապահորեն կպահանջեր հետադարձ ուժ տալով չեղյալ ճանաչել անցյալում ընդունված և կիրառված համաներման ակտի արդյունքները:
Համաներման ակտն ընդունվել է 1996 թվականին, երբ Խորվաթիան պարտավորված չէր Կոնվենցիայով: Ուստի, հարցը, թե Համաներման ակտն արդյոք համատեղելի է Կոնվենցիայի հետ, թե՝ ոչ, կորցնում է իր նպատակը: Ավելին, տարբեր կոնվենցիաներ, որոնց Խորվաթիան մասնակից է, պահանջում են, որ մարդու իրավունքների առանձնապես ծանր խախտումների մի քանի տեսակներ հետապնդվեն, դրույթ չեն պարունակում, որ նրանք ամբողջովին բացառում են համաներումը: Ինչպես մեծամասնություն է ինքնին ճանաչել, որևէ միջազգային պայմանագիր ակնհայտորեն չի արգելում մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումների համար համաներման կիրառումը:
Ավելին, քանի դեռ միջազգային իրավունքը չի բացառել կոնվենցիայի վրա հիմնված կամ սովորութային կանոնների հետադարձ ուժը, դրանք բացառություններ են:Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 28-րդ հոդվածը սահմանում է, որ եթե պայմանագրից այլ մտադրություն չի հետևում կամ այլ կերպ չի սահմանված, ապա դրա դրույթները ցանկացած գործողության կամ փաստի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել կամ ցանկացած իրադրության համար, որը դադարել է գոյություն ունենալ մինչև տվյալ մասնակցի համար պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականը, պայմանագրի մասնակցի համար պարտադիր չեն։ Նմանապես, սովորութային կանոնը կարող է ունենալ հետադարձ ուժ, եթե դրա բովանդակությունն այդ առումով ակնհայտ է:Կոնվենցիայի մեկնաբանության համար անհրաժեշտ որևէ համապատասխան տարր չի նշում, որ 2-րդ և 3-րդ հոդվածները պահանջում են հետադարձ ուժ տալ այն վերջնական դատական որոշումներին, որոնք կիրառել էին համաներման որոշումն ու կայացվել էին նախքան Պայմանավորվող պետության կողմից այս կոնվենցիայի վավերացումը:Չի ներկայացվել նաև Խորվաթիայի նկատմամբ 2006-2007 թվականներին կիրառելի միջազգային իրավունքի որևէ կանոն, որը Պետությունից կպահանջեր հետադարձ ուժի կիրառմամբ չեղյալ ճանաչել 1996 թվականի համաներման ակտը կիրառող վերջնական դատական որոշումների հետևանքները:
Այսպիսով, Խորվաթիայի 1996 թվականի Համաներման ակտը չի կարող հակասել Կոնվենցիային, որը Խորվաթիան հետագայում էր վավերացրել: Կոնվենցիան, մեկնաբանելով միջազգային իրավունքի համապատասխան կանոնների լույսի ներքո, չի պահանջում հետադարձ ուժի կիրառմամբ 1996 թվականի համաներման ակտը կիրառող վերջնական դատական ակտերի հետևանքների չեղյալ ճանաչում: Ի հակադրություն այս հետևության, եթե այն հարցի պատասխանը, թե Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածն արդյոք կիրառելի է, թե՝ ոչ, կախված է այդ դրույթի էքստերնալ և ինտերնալ համատեքստից, ինչպես փաստարկել է մեծամասնությունը, ապա տրամաբանական հետևությունն այն է, որ քննարկվող դրույթն իրականում կիրառելի է սույն գործով և որ Կոնվենցիայից կամ այլ միջազգային գործիքներից բխող այլ կանոնները հիմքեր չեն ստեղծում Դիմողի գործով Օսիջեկի շրջանային դատարանի 1997 թվականի հունիսի 24-ի որոշումը վերացնելու համար: Եթե մենք հետևենք մեծամասնության կողմից որդեգրված մոտեցմանը մենք պետք է եզրակացնենք, որ տեղի է ունեցել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի խախտում:
8. Այս կապակցությամբ մենք պետք է ընդգծենք, որ 1997 թվականին միջազգային իրավունքի դրությունն ամփոփված էր Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի իրավական բաժնի ղեկավարի նամակում, որում նշված էր հետևյալը.
«[1977 թվականի 2-րդ Լրացուցիչ արձանագրության] 6(5)-րդ հոդվածի «travaux préparatoires»-ը ցույց է տալիս, որ այս դրույթի նպատակը համաներումների, այսինքն՝ թշնամաբար տրամադրված հարաբերությունների ավարտին ազատ արձակման տեսակի խրախուսումն է: Դրա նպատակն այն չէ, որ համաներում կիրառի այն անձանց նկատմամբ, ովքեր խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը ...: Ամեն դեպքում Պետությունները 2-րդ Արձանագրությունում չընդունեցին որևէ կանոն, որը նրանց կպարտավորեցներ քրեականացնելու իրենց խախտումները ...: Ընդհակառակը, որևէ մեկը չի կարող հաստատել,որ միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ բացառում է որևէ համաներում, այդ թվում՝ այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ»: (ԿԽՄԿ, ԿԽՄԿ իրավական բաժնի ղեկավարի նամակը՝ ուղղված Կալիֆորնիայի Համալսարանին և Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային քրեական տրիբունալի դատախազին, 1997 թվականի ապրիլի 15, ):
Հաջորդիվ հարկ է նկատել, որ միջազգային իրավունքի մեկնաբանողների կարծիքները բաժանվում են համաներումների հարցի վերաբերյալ: Քանի դեռ մի շարք հեղինակներ ընդունում են այն դիրքորոշումը, որ մարդու իրավունքների ծանր խախտումների համար համաներումների կիրառման արգելքն ընդունելի է, մեծ թվով հեղինակավոր մասնագետներ պաշտպանում են հակառակ տեսակետը:
Կասկած չկա, որ միջազգային իրավունքը կտրուկ զարգանում է և խիստ կանոններ է սահմանում համաներում կիրառելու Պետությունների հայեցողության վրա: Այսօր (2014 թվականին) Պետությունները էականորեն ավելի քիչ խուսանավելու ազատություն ունեն քան 2006 թվականին և հատկապես 1996 թվականին: Միևնույն ժամանակ, հայտարարությունը, որ 2014 թվականին միջազգային իրավունքը մարդու իրավունքների ծանր խախտումների համար լիովին արգելում է համաներումները, չի ազդում միջազգային իրավունքի ներկա վիճակի վրա: Միջազգային գործիքների, որոշումների և փաստաթղթերի ուսումնասիրությունը, որոնց հղում է տվել մեծամասնությունը, ցույց է տալիս, որ ԿԽՄԿ իրավական բաժնի ղեկավարի կողմից վերոհիշյալ նամակում արտահայտած տեսակետը պահպանել է իր կարևորությունը նաև 2014 թվականին:
9. Մենք լիովին կիսում ենք մեծամասնության մտահոգվածությունը մարդու իրավունքների պաշտպանության հնարավոր ամենաբարձր չափանիշն ապահովելու վերաբերյալ և համաձայն ենք, որ մարդու իրավունքների խախտումները չպետք է անպատիժ մնան: Մենք հավասարապես տեղյակ ենք համաներումների բացասական ազդեցությունների մասին, որոնք ընդունվում են նման խախտումներ կատարած հանցագործների համար անպատժելիություն երաշխավորելու համար: Այնուհանդերձ, մենք նաև նկատում ենք, որ համաշխարհային պատմությունը սովորեցնում է մեզ այս ոլորտում ծայրահեղ զգուշավորություն ու զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը: Տարբեր պետություններ մտածել են լայն փոփոխական մոտեցումներ, որոնք նրանց թույլ են տալիս շրջանցելու մարդու իրավունքների ծանր խախտումները և վերականգնելու ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն:
Մարդու իրավունքների կոպիտ խախտումների գործերով համաներումների կիրառման բլանկետային արգելք սահմանող միջազգային կանոնների ընդունումը, որոշ հանգամանքներում, ընդունելի է՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար: Երրորդ կողմը ներկայացրել է ծանրակշիռ փաստարկներ ընդդեմ մարդու իրավունքների ծանր խախտումներով համաներում կիրառելու բացարձակ արգելքի սահմանող միջազգային կանոնի առկայության ճանաչման դեմ: Մենք պետք է գիտակցենք, որ որոշ հանգամանքներում կարող են լինել գործնական փաստարկներ ի օգուտ այն համաներմանը, որը կիրառվում է մարդու իրավունքների որոշ ծանր խախտումների նկատմամբ: Մենք չենք կարող բացառել հնարավորությունը, որ նման համաներումները որոշ ատյաններում կարող են որպես գործիք ծառայել, որը թույլ է տալիս զինված ընդհարումը կամ քաղաքական ռեժիմը, որը խախտել է մարդու իրավունքները, արագ ավարտին հասցնել՝ այդ կերպ ապագայում խոչընդոտելով հետագա խախտումները:Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն ապահովելու մասին մտահոգությունը մատնացույց է անում այս ոլորտում շահագրգիռ պետություններին որոշակի խուսանավելու հնարավորության օգտին, որպիսի թույլ տա տարբեր կողմերին մարդու իրավունքների ծանր խախտումներ ծնած կոնֆլիկտի համար գտնելու ամենաադեկվատ լուծումները:
10. Ինչպես վերը նշված է, որևէ մեկնաբանության ելակետն օգտագործվող տերմինների իմաստի վերլուծությունն է: Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը սահմանված է հետևյալ տերմիններով. «acquitté ou condamné par un jugement definitif» ֆրանսերեն տարբերակում և«վերջնական արդարացում կամ դատապարտում» անգլերեն տարբերակում: Այս դրույթը կիրառելի է միայն դատապարտման կամ արդարացման դեպքում: Այս դրույթը մեկնաբանող շրջանակը բավականին նեղ է, քանի որ այն բացառում է մյուս բոլոր դատական որոշումները, որոնք այս կամ այն միջոցներով կարճում են վարույթը:
Օգտագործվող տերմիններին պետք է տրվի նրանց ստեղծման հիմքում դրված իմաստը, իսկ նրանց իմաստն ամենօրյա կյանքում քննության կարիք ունի, եթե նույնիսկ միշտ հեշտ չի լինի հստակ որոշել այն Կոնվենցիան կիրառելու նպատակով: Որևէ հիմք չկա հետևության գալու, որ Կոնվենցիայում ու դրա Արձանագրություններում օգտագործվող տարբեր տերմինները Պետությունների ներպետական իրավական համակարգերի հետ հարաբերություններում պետք է հասկացվեն այն տեխնիկական իմաստով, որը նրանց հաղորդել են ֆրանսերեն կամ անգլերեն խոսող պետությունների իրավական համակարգերը: Ընդհակառակը, նման մեկնաբանությունը ոչ միայն անհամարժեք կնեղացնի որոշակի իրավական համակարգերի կարևորությունը, բայց կարող է ստեղծել անլուծելի խնդիրներ:
Պետիտ Ռոբերտի բառարանի համաձայն՝ քրեական վարույթի համատեքստում օգտագործվող «acquitter» ֆրանսերեն բառը նշանակում է «déclarer par arrêt (un accusé) non coupable» (Պետիտ Ռոբերտ, Փարիզ 2012, էջ 27): Անգլերենի Օքսֆորդի նոր բառարանը «արդարացում» անգլերեն բառի իմաստը բացատրում է հետևյալ կերպ. «դատավճիռ կամ որոշում, որ անձը մեղավոր չէ այն հանցագործության կատարման մեջ, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել» (Անգլերենի Օքսֆորդի նոր բառարան, Լոնդոն 1998 թվական, էջ 16): Երկու լեզուներում էլ, հետևաբար, արդարացում հասկացությունը հղում է տալիս գործի ըստ էության քննության արդյունքում կայացված՝ մեղադրյալի մեղավորության հարցը լուծող որոշման վրա: Բոլոր վերջնական դատական որոշումները, որոնք կարճում են վարույթները առանց ամբաստանյալին մեղավոր կամ անմեղ ճանաչելու, հետևաբար, դուրս են մեկնաբանվող դրույթի ծավալից:
Համաներումները տարբեր իրավական համակարգերում կարող են օգտագործվող տերմինների բովանդակությամբ և մեկնաբանության միջոցներով լայնորեն տարբերվել:Դա անհավանական է, որ համաներում պետք է ընդունել այն դեպքում, երբ դրա կիրառմանը նախորդի այն անձանց մեղավոր ճանաչելը, ում նկատմամբ համաներումը կիրառվելու է: Դա Խորվաթիայի 1996 թվականի ակտի հիմնական հարցը չէ: Ակնհայտ է, որ Դիմողի գործով Օսիջեկի շրջանային դատարանի կողմից 1997 թվականի հունիսի 24-ին կայացված որոշումը նրան անմեղ չի ճանաչել: Այդ որոշումը չի համապատասխանում այն դատական որոշումների կատեգորիաներից որևէ մեկին, որոնք գտնվում են քննարկվող դրույթի դաշտում: Կասկածից վեր է, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործով:
Քննարկվող դրույթի իմաստն ակնհայտ է և կարող է աներկիմաստ կերպով հաստատվել Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնի հիման վրա, առանց որևէ էքստերնալ համատեքստի հղում տալու անհրաժեշտության:
11. Չնայած քրեական վարույթները կարճող դատական որոշումները, որոնք անձի մեղավորության վերաբերյալ հետևության չեն գալիս, չեն ընկնում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի շրջանակում, սակայն համաներում կիրառելու մասին որոշումը բեկանող կամ կասեցնող որոշումը, այնուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանությունից բխող էական հարցեր է առաջացնում:
Իրավունքի գերակայության վրա հիմնված պետությունը պետք է համապատասխանի մի շարք էական չափորոշիչների: Դրանք ներառում են դատարանի մատչելիության իրավունքն ու իրավական որոշակիությունը: Դատարանի մատչելիության իրավունքը տարածվում է նաև ողջամիտ ժամկետում պատճառաբանված վերջնական դատական որոշում ստանալու իրավունքի վրա և ենթադրում է քրեական վարույթները կարճող տարբեր որոշումների կայունություն, եթե նույնիսկ դրանք չեն ընդգրկվում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի շրջանակում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը քրեական մեղադրանքների հետ առերեսված յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է իր գործով ողջամիտ ժամկետում վերջնական դատական որոշում ստանալու իրավունքը և պաշտպանում է վերջնական որոշումների կայունությունը, թեև այս ոլորտում թույլատրում է որոշակի բացառություններ: Ամեն դեպքում անձը, ով ստացել է քրեական վարույթը կարճող վերջնական դատական որոշում կարող է իրավաչափորեն ակնկալել, որ կպաշտպանվի այդ որոշման կայունությունը, քանի դեռ չեն լինի անհերքելի պատճառներ դրանք բեկանելու կամ վարույթները վերաբացելու համար:
Այս գործով Դիմողը ստացել էր Համաներման ակտը կիրառող վերջնական դատական ակտ: Ուստի նա իրավաչափորեն կարող էր ակնկալել, որ այդ որոշումն ուժի մեջ կմնար և կպահպանվեր: Ավելին, վարույթների վերաբացումը տեղի է ունեցել 2006 թվականին, գրեթե 9 տարի անց այն օրվանից, երբ կայացվել էր Համաներման ակտը:Այդ պատճառով ողջ վարույթները ձգվեցին մի կետի, որ կասկած էր հարուցում ողջամիտ ժամկետում վերջնական դատական որոշում ստանալու իրավունքի հեռանկարի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ Դիմողի իրավաչափ ակնկալիքներն բացարձակ չէին: Անհատը, ով ձեռք է բերել դատական որոշում, որը հակասում է գործող օրենքին պետք է պատրաստ լինի, որ այն կարող է բացառիկ միջոցներով վերանայվել:Նման իրավիճակում իրավունքի գերակայության չափորոշիչները պահանջում են, որ տարբեր մրցակցող արժեքները պետք է գնահատվեն մեկը մյուսի դեմ, մասնավորապես՝ մի կողմից իրավական որոշակիությունը, իսկ մյուս կողմից օրինականության ու արդարադատության նկատմամբ հարգանքը: Ավելին, իրավունքն ու արդարությունը պաշտպանելու անհրաժեշտությունը կարող են պահանջել, որ վարույթները վերսկսվեն կամ վերաբացվեն, եթե նույնիսկ համեմատաբար շատ ժամանակ է անցել սկսած առաջին վերջնական որոշումից: Քննարկվող գործի առանձնահատուկ հանգամանքներում, և մասնավորապես՝ կատարված հանցագործությունների բնույթի ու ծանրության տեսանկյունից կասկած չկա, որ Դիմողի դեմ իրականացված վարույթների վերսկսման համար բոլոր չափորոշիչներն առկա են և որ Խորվաթիայի իշխանությունները չեն խախտել Կոնվենցիայով ու դրա Լրացուցիչ Արձանագրություններով սահմանված պարտավորությունները:
12. Սույն գործը բարձրացրել է մարդու իրավունքների պաշտպանությունից բխող հատկապես կարևոր հարց:Հարցի նշանակությունը պահանջում է անսխալական խիստ մեթոդոլոգիական մոտեցում:Մենք ափսոսում ենք, որ մեծամասնությունը հարկ չի համարել այս կերպ շարունակել:
ԴԱՏԱՎՈՐ ՎՈՒՉԻՆԻՉԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Ես քվեարկել եմ մեծամասնության հետ այն հետևության համար, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ այս գործի մասնավոր հանգամանքների համար: Դիմողի համար համաներում է երաշխավորվել այն արարքների համար, որոնք հանդիսանում են անձի հիմնարար իրավունքների ծանր խախտումներ: Համաներման կիրառումը հակասում է այս ոլորտում ժամանակակից միջազգային իրավունքի զարգացող միտումների հետ, ինչպես նաև՝ Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված պարտավորություններին: Դիմողի նկատմամբ համաներման կիրառումը հանդիսանում է նաև վարույթների առաջին փուլի հիմնարար թերությունը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆի իմաստով:
Այնուամենայնիվ, ես լիովին բավարարված չեմ վճռի պատճառաբանությամբ: Այս գործն ավելի խճճված է և իրավական տեսանկյունից ավելի կարևոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Իմ կարծիքով, քրեական վարույթների առաջին փուլում առկա են մի շարք հաջորդական հիմնարար խախտումներ, որոնք պետք է դիտարկել որպես փոխկապակցված և փոխպայմանավորված: Վերջնական վերլուծությունում այս թերություններն ինձ համար անխուսափելիորեն հանգեցրին այն եզրակացությանը, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը չի կարող դիտարկվել որպես կիրառելի:
Այս գործի առաջին և ամենահիմնարար թերությունը, որը հանդիսանում է մյուս թերություննների սկիզբը/ելակետը, Օսիջեկի զինվորական դատախազի որոշումն է Խորվաթիայի բանակի անդամի կողմից Խորվաթիայում 1991 թվականին տեղի ունեցած զինված կոնֆլիկտի ընթացքում խաղաղ բնակչության դեմ կատարված ակնհայտ պատերազմական հանցագործությունները որպես «հասարակ սպանություններ» որակելու մասին: Քննարկվող հանցագործությունների նման իրավական որակումը ցավոք սրտի ընդունվել է Օսիջեկի շրջանային դատարանի կողմից 1993 թվականին:Այս որակումն ու դրա հաստատումը հակասում էին օրենքին: Այդ ժամանակահատվածում Խորվաթիայում եղել է ընդհանուր և լայնորեն ընդունելի քաղաքական համոզմունք, որ արտաքին ագրեսիայի դեմ Պետության օրինաչափ ինքնապաշտպանության վերաբերյալ պատկերացումները չէին կարող արդարացնել իր զինված ուժերի անդամների կողմից պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարումը: Այս քաղաքական վերաբերմունքն այնուհետև փոխադրվեց դատական պրակտիկա, որի միջոցով Խորվաթիայի զինված ուժերի անդամների/զինվորների կողմից կատարված ակնհայտ պատերազմական հանցագործությունները սխալմամբ որակվում էին որպես «հասարակ սպանություններ»:
Այնուհետև Ընդհանուր համաներման ակտը կիրառվեց նման իրավական որակում ստացած՝ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ակնհայտ պատերազմական հանցագործությունների համար ի հեճուկս Ակտում տեղ գտած շատ հստակ դրույթի, որ այն չի կիրառվելու որևէ արարքի վրա, որը հանդիսանում է մարդասիրական իրավունքի ծանր խախտում կամ պատերազմական հանցագործություն:
Վերջապես, որպես նախորդ երկու թերությունների հետևանք Դիմողի դեմ քրեական վարույթների առաջին փուլը (թիվ Կ-4/97) կարճվեց «քրեական վարույթի ավարտման» տեսքով և ոչ թե Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆի իմաստով «վերջնական արդարացման կամ դատապարտման» տեսքով: դա բավականին ակնհայտ է, որ Խորվաթիայի իշխանությունները պատասխանատու էին նախորդ վարույթների մի քանի հիմնարար թերությունների համար, որոնք հակասում էին ներպետական, միջազգային իրավունքին ու կոնվենցիային: Իմ տեսանկյունից սա հանգեցրել է այս գործով Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի բացարձակ անկիրառելիությանը:
Ի հակադրություն վերոգրյալի, դատավարության վերաբացումը և Դիմողի վերջնական դատապարտումը պետք է ընկալվի որպես Խորվաթիայի իշխանությունների կողմից իրավական և իրավաչափ փորձի կատարում շտկելու մատնանշված նախորդ թերությունները ներպետական վարույթներում: Ես հավատում եմ, որ դա լիովին համապատասխանում է Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ոգուն ու բովանդակությանը:Ամեն դեպքում այդ դրույթը չի կարող այնպես մեկնաբանվել կամ կիրառվել, որ արգելք հանդիսանա պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատժման և Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով ստանձնած պարտավորությունների կատարման համար:
ԴԱՏԱՎՈՐ ԴԵԴՈՎԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
1. Սույն գործով Դատարանն անվերապահորեն միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները կիրառել է համաներում տարածված այն արարքների նկատմամբ, որոնք հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և գտել է, որ «նման համաներումներն անընդունելի են, քանի որ դրանք անհամատեղելի են Պետությունների կողմից միաձայն ճանաչված պարտավորությունների հետ հետապնդելու ու դատապարտելու մարդու իրավունքների առանձնապես ծանր խախտումները» (տե՛ս վճռի 139-րդ կետը): Համապատասխանաբար, նման համաներումը չի կարող արգելք հանդիսանալ վերոհիշյալ պարտականության համար: Ես լիովին համաձայն եմ դատավորների մեծամասնության վերոհիշյալ դիրքորոշման հետ, քանի որ այս գնահատականը հիմնված է Կոնվենցիայի (տե՛ս 124-128 կետերը) և միջազգային իրավունքի վրա (տե՛ս 129-138 կետեր):
Այնուամենայնիվ, ես ցավում եմ, որ չեմ կարող կիսել մեծամասնության՝ վճռի 141-րդ կետում ձեռք բերած կարծիքը/հետևությունը, որի համաձայն՝ «Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը ... սույն գործի հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ»: Այս հետևությունն ապացուցման կարիք չունի, քանի որ Դատարանը չի գնահատել, թե Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածն արդյոք կիրառելի է սույն գործի հանգամանքների նկատմամբ, թե՝ ոչ: Իրավական որոշակիության և վճռի որակի տեսանկյունից, այնուամենայնիվ, հանգամանքների գնահատումը նախապայման է հանդիսանում Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառելիության մասին եզրակացության համար:
Դատարանը չի կարող անտեսել սույն գործի հետևյալ հանգամանքները: Օսիջեկի շրջանային դատարանը հաստատել է բոլոր հանգամանքները (տե՛ս վճռի 1Թիվ 7 կետը) և կիրառելի է ներպետական համաներման որոշումը և այն վերջնական է դարձել. Դիմողի գործը հաջորդիվ վերաբացվել է, նա կրկին դատվել է նույն հանցագործությունների համար and applied the national amnesty law, and its ruling became final; the applicant’s case was subsequently reopened, he was tried twice for the same offences (տե՛ս վճռի 16-րդ կետը) և պատժվել է:Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին պարագրաֆը սահմանում է, որ «ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»: Վերջինիս ձևակերպումը ցույց է տալիս, որ կասկածից վեր է այն, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը պետք է կիրառվի վերոհիշյալ հանգամանքների նկատմամբ: Ես իմ դիրքորոշումը կարող եմ նույնիսկ ավելի ուժեղացնել. Դատարանը պետք է կիրառած լիներ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը եթե նույնիսկ որոշակի կասկածներ լինեին դրա կիրառելիության վերաբերյալ: Ես կբացատրեմ, թե ինչու:
Հարկ է նկատել, որ Դատարանը վճռի 128-րդ կետում եզրակացրել է, որ «Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածով սահմանված երաշխիքներն ու Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված Պետությունների պարտավորությունները պետք է դիտարկվեն որպես մի ամբողջության մաս» և «նման կերպ պետք է մեկնաբանվեն, որպիսի խթանեն ներքին համաձայնությունն ու հարմոնիան իրենց տարբեր դրույթների միջև»: Եթե այս հոդվածները Կոնվենցիայի պաշտպանիչ համակարգի անքակտելի տարրերն են, ապա նրանցից ոչ մեկը չի կարող համակարգից անջատվել որպես ամբողջություն: Դատարանի սկզբունքային հետևությունները «մարդու հիմնարար իրավունքների ծանր խախտումները հետապնդելու և պատժելու Պետությունների պարտավորության» վերաբերյալ, որոնք հավասարապես վերաբերում են 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված պարտավորություններին, նախատեսված են 124-140-րդ պարագրաֆներում:
Թեև 2-րդ և 3-րդ հոդվածները սահմանում են, թե Կոնվենցիայի ներքո որ հիմնարար իրավունքներն են ենթակա պաշտպանության, Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը պարունակում է ընթացակարգային երաշխիքներ (ne bis in idem) ընդդեմ կամայականության, այդ թվում նրանք, որոնք սահմանված են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով:Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածն ունի իր սեփական ծավալը, որն անկախ է 2-րդ և 3-րդ հոդվածներից և կարգավորվում է իրավունքի գերակայությամբ ու իրավական որոշակիությամբ: Այդ պատճառով է Դիմողը պաշտպանություն հայցել Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ներքո:
Ինչ վերաբերում է կասկածներին, ապա դրանք կարող են առկա լինել, սակայն վճռորոշ դեր չունեն: Նախ՝ եթե այս հոդվածը երաշխիքներ է պարունակում կրկին անգամ դատվելու կամ պատժվելու դեմ, ապա դրա շրջանակը չի կարող ֆորմալ կերպով սահմանափակվել արդարացմամբ կամ դատապարտմամբ, այդ կերպ բացառելով համաներումը, որը կիրառվել էր դատարանի կողմից և որի դատավճիռը վերջնական է: Այս հետևության պատճառն այն է, որ թե արդարացումը, թե համաներումն ազատում են քրեական պատասխանատվությունից: Երկրորդ, երբ քրեական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի ներքո քննարկվում էր օրինականությունը պաշտպանելու միջնորդությունը Գերագույն դատարանը կարող էր պարզապես հաստատել, որ տեղի է ունեցել օրենքի խախտում (տե՛ս դատավճռի 2Թիվ 7 կետը): Այնուամենայնիվ, ներպետական քրեական ընթացակարգի բացակայությունը, որը թույլ կտար վերաբացել գործը, չի կարող ինքնին արգելք ծառայել հիմնարար թերությունը Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածին համապատասխան վերացնելու համար:
Այդ պատճառով Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով:
2. Պատասխանող պետությունը խախտել է Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը: Չնայած կրկին դատվելու և պատժվելու դեմ առկա են ուժեղ երաշխիքներ, սակայն այդ երաշխիքների օգտվելու բացառությունները (եթե եղել են հիմնարար թերություններ)նախատեսված են այդ հոդվածի 2-րդ մասով: Իմ կարծիքով, Պալատի մոտեցումն իրավացիորեն գտնվում է այս բացառության ներքո (տե՛ս Պալատի վճռի 79-րդ կետը), չնայած Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի ընդհանուր սկզբունքների կիրառելիության վերաբերյալ հարցը չի հստակեցրել:
Ne bis in idem երաշխիքի կիրառելիությունը գնահատվել էր «նախորդ» Դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո ներկայացված՝ արդար դատական քննության իրավունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից (տե՛ս X. ընդդեմ Նիդեռլանդների, գանգատ թիվ 9433/81, Հանձնաժողովի 1981 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը, Որոշումներ և զեկույցներ 27, էջ 233, և Ս.-ն ընդդեմ Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության, գանգատ թիվ 8945/80, 1983 թվականի դեկտեմբերի 13-ի որոշում, D.R. 39, էջ 43): Ավելին, «ներկայիս» Դատարանի կողմից 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ միայն բացառիկ հանգամանքներում է (այսինքն՝ «հիմնարար թերություն») արդարացված վերջնական դատական որոշման բեկանումը վերահսկողական վերանայման միջոցով (տե՛ս, ի թիվս այլ որոշումների, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 52854/99, ECHR 2003-X; Բրյումարեսկուն ընդդեմ Ռումինիայի, [ՄՊ], գանգատ թիվ 28342/95, ECHR 1999‑VII, և Կոտն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 20887/03, 2007 թվականի հունվարի 18):
Հաշվի առնելով այն, որ «հիմնարար թերություն» հասկացությունը 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո նույն նպատակներով կիրառելի է (գործի վերաբացում), հեշտ է գալ եզրակացության, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կարգավորում է 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված և օրինակ՝ վերոհիշյալ Կոտի գործով հաստատված հետևյալ հիմնարար սկզբունքը.
«Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համապատասխան մասով նախատեսված է, որ պայմանավորող կողմերը պետք է ապահովեն իրավունքի գերակայությունը: Իրավունքի գերակայության հիմնադրույթներից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որը, ի թիվս այլ խնդիրների, պահանջում է, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննարկման առարկա (տե՛ս Բրյումարեսկուն ընդդեմ Ռումինիայի, 1999 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռ, Վճիռների և որոշումների զեկույցներ 1999-VII, կետ 61):
... Այս սկզբունքը պահանջում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել ուժի մեջ մտած և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և գործով նոր վճիռ կայացնելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանների իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերանայումը չպետք է կրի քողարկված բողոքարկման բնույթ, և գործի վերաբերյալ երկու կարծիքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործը կրկին քննության առնելու համար: Այս սկզբունքից շեղումը կարող է արդարացվել միայն էական և անհետաձգելի հանգամանքների առկայության դեպքում (տե՛ս, mutatis mutandis, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 52854/99, կետ 52, ECHR 2003-X, և Պրավիդնայան ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 69529/01, կետ 25, 2004 թվականի նոյեմբերի 18)»:
Այս գործով վարույթները վերաբացվել էին Ընդհանուր համաներման ակտի կիրառման արդյունքում ի հակադրություն միջազգային իրավունքի սկզբունքների ու Կոնվենցիայի ներքո Պատասխանող պետության ստանձնած պարտավորությունների: Ակնհայտ է, որ սրանք «էական և անհետաձգելի հանգամանքներ են», և, հետևաբար, հիմնարար թերությունը շտկելու համար վարույթների վերաբացումն արդարացված էր:
Ի հեճուկս վերոշարադրյալի, ես հավատում եմ, որ Թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է և այս գործի հանգամանքներում առկա չէ այդ հոդվածի խախտում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]Տե՛ս այս դրույթի վերաբերյալ Գերագույն դատարանի պրակտիկան ներքևում՝ կետեր 32-34-րդ կետերում:
[2]Ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 260 (III) ռեզոլյուցիայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
[3]Ընդունվել է 1968 թվականի նոյեմբերի 26-ին, ուժի մեջ է մտել 1970 թվականի նոյեմբերի 11-ին: Խորվաթիայի կողմից վավերացվել է 1992 թվականի հոկտեմբերի 12-ին:
[4]Հաստատված, բաց է ստորագրման համար, վավերացվել է Գլխավոր Ասամբլեայի կողմից 1984 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 39/46 ռեզոլյուցիայի միջոցով. ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին:
[5]Ընդունվել է Մարդու իրավունքների վերաբերյալ միջամերիկյան մասնագիտացված կոնֆերանսին, Սան Խոսեում, Կոստա Ռիկա, 1969 թվականի նոյեմբերի 22-ին:
[6]Երրորդ կողմը հիմնվել է հետևյալ աղբյուրների վրա. Լուիզ Մալլինդեռ, Համաներում, Մարդու իրավունքներ և քաղաքական անցումներ, Միացնելով խաղաղության ու արդարադատության միջև տարանջատումը(Հարտ Հրատարակչություն 2008), Լուիզ Մալլինդեռ, «Համաներումներն արդյոք մարտահրավեր են նետում գլոբալ հաշվետվողականության նորմին. համաներումների որոշումների տարածաշրջանային և միջազգային կուրսի մեկնաբանություն», Ֆրանչեսկա Լեսսայի և Լեյ Ա. Պեյնի՝ Համաներումը մարդու իրավունքների հաշվետվողականության դարաշրջանում գրքում (CUP 2012),Տրիսիա Դ. Օլսեն, Լեյ Ա. Պեյնի և Անդրյու Ջ. Ռեյթերի, Tricia D. Olsen, Leigh A. Payne and Andrew G. Reiter, Անցումային արդարադատությունը հավասարակշռության մեջ, Համեմատական ընթացակարգեր, Արդյունավետության Չափում, (Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի հրատարակչություն 2010),Լեսլի Վինջամուրի և Աարոն Պ. Բոեսնեկեր, Հաշվետվողականություն և Խաղաղության համաձայնագրեր, 1998 թվականից մինչև 2006 թվականի քաղաքականության քարտեզագրում (2007 թվականի սեպտեմբեր), Մարդասիրական երկխոսության կենտրոն, 9:
Full & Egal Universal Law Academy