ՄԵԾ ՊԱԼԱՏ
MASLOV ԸՆԴԴԵՄ ԱՎՍՏՐԻԱՅԻ
(Դիմում թիվ 1638/03)
վճիռ
ստրասբուրգ
23 հունիսի 2008 թվական
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում: Լրացուցիչ տեղեկատվության համար տես սույն փաստաթղթի վերջին էջում ներկայացված հեղինակային իրավունքի ամբողջական ձևակերպումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Maslov ընդդեմ Ավստրիայի գործով,
Մարդու իրավունքի Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով.
Jean-Paul Costa, նախագահ,
Nicolas Bratza,
Peer Lorenzen,
Françoise Tulkens,
Josep Casadevall,
Ireneu Cabral Barreto,
Karel Jungwiert,
Elisabeth Steiner,
Alvina Gyulumyan,
Ineta Ziemele,
Isabelle Berro-Lefèvre,
Päivi Hirvelä,
Giorgio Malinverni,
András Sajó,
Mirjana Lazarova Trajkovska,
Ledi Bianku,
Nona Tsotsoria, դատավորներ,
և Vincent Berger, իրավագետ,
2008թ. փետրվարի 6-ին և մայիսի 28-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրերց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2008թ. մայիսի 28-ին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել է 2002թ. դեկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Բուլղարիայի քաղաքացի՝ Juri Maslov-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Ավստրիայի Հանրապետության ներկայացրած թիվ 1638/03 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էր Վիեննայում գործող փաստաբան M. Deuretsbacher-ը: Ավստրիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ավստրիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Միջազգային իրավունքի դեպարտամենտի ղեկավար, դեսպան F. Trauttmansdorff-ը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդում էր, որ Ավստրիա մուտք գործելու արգելքը և արտաքսումը Բուլղարիա խատխել են իր անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:
4. Դիմումատուի գործը ուղարկվել էր Դատարանի Առաջին
բաժանմունք (Դատարանի կանոնակարգ, կանոն 52§1): 2005թ. հունիսի 2-ի որոշմամբ այդ բաժանմունքի Պալատը ի դեմս դատավորներ Christos Rozakis, Snejana Botoucharova, Anatoli Kovler, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Dean Spielmann, Sverre Erik Jebens, ինչպես նաև Բաժանմունքի քարտուղար Søren Nielsen, գանգատը մասամբ ընդունելի համարեց ըստ էյության քննելու համար: 2007թ. մարտի 22-ին այդ բաժանմունքի Պալատը ի դեմս դատավորներ Christos Rozakis, Loukis Loucaides, Nina Vajić, Elisabeth Steiner, Khanlar Hajiyev, Dean Spielmann, Sverre Erik Jebens, ինչպես նաև Դատարանի բաժանմունքի քարտուղար Søren Nielsen կայացրերց վճիռ, որով ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ արձանագրեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և կառավարությունը պետք է դիմումատուին վճարի 5,759.96 եվրո որպես դատական ծախսերի և ծախքերի հատուցում:
5. 2007թ. սեպտեմբերի 24-ին, արձագանքելով կառավարության դիմումին, Մեծ Պալատի կոլեգիան որոշեց գործը փոխանցել Մեծ Պալատի քննությանը Կոնվենցիայի 43-րդ հոդվածին համապատասխան:
6. Մեծ Պալատի կազմը որոշվել էր Կոնվենցիայի հոդվածի 27-ի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. Ինչպես դիմումատուն, այնպես էլ Ավստրիայի կառավարությունը, փաստարկներ ներկայացրեցին գործի էյության վերաբերյալ: Կառավարությունը չօգտվեց գործում որպես երրորդ կողմ մասնակցելու իրավունքից (Կոնվենցիայի հոդված 36, կետ 1):
8. Հրապարակային քննությունը տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 6-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացան.
(a) Կառավարության անունից՝
F. Trauttmansdorff, Ավստրիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ ,
B. Ohms, խորհրդական,
C. Schmalzl խորհրդական:
(b) Դիմումատուի անունից՝
M. Deuretsbacher, իրավագետ:
Դատարանը լսեց պրն. Deuretsbacher-ի և պրն. Trauttmansdorff-ի
մեկնաբանությունները և հարցերի պատասխանները:
9. Հետագայում պահեստային դատավոր András Sajó-ն փոխարինեց դատավոր Riza Türmen-ին, որը չկարողացավ մասնակցել գործի հետագա ընթացքին (Կանոն 24 § 1):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Դիմումատուն ծնվել է 1984թ. և ներկայումս ապրում է Բուլղարիայում:
11. 1990թ. նոյեմբերին, վեց տարեկան հասակում, դիմումատուն իր ծնողների, եղբոյր եւ քրոջ հետ օրինական ճանապարհով ժամանել էր Ավստրիա և այնուհետև մշտապես օրինական բնակվել էր այնտեղ: Նրա ծնողներն օրինական աշխատում էին և այդ ընթացքում ստացել էին ավստրիական քաղաքականություն: Դիմումատուն Ավստրիայում դպրոց էր հաճախել:
12. 1998թ. վերջերին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ավտոմեքենաների և առևտրային մեքենաների կոտրանքով գողության, խանութների կողոպուտի, պահեստից դատարկ ապրանքամանների գողության, մեկ այլ տղային իր մորից 1,000 ավստրիական շիլինգի գողության դրդելու, նույն տղային հրելու, ոտքերով հարվածներ հասցնելու ու ծեծի ենթարկելու և առանց սեփականատիրոջ թույլտվության նրա ավտոմեքենան օգտագործելու մեջ:
13. 1999թ. մարտի 8-ին դիմումատուին տրվեց Ավստրիայում մշտական բնակության իրավունք (Niederlassungsbewilligung):
14. 1999թ. սեպտեմբերի 7-ին անչափահասների գործերով Վիեննայի դատարանը (Jugendgerichtshof) դիմումատուին մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներում կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված 22 կոտրանքով գողությունների և ծանրացուցիչ հանգամանքներում կազմակերպված հանցավոր խմբի կողմից կոտրանքով գողություն կատարելու փորձի (gewerbsmäßiger Bandendiebstahl), հանցավոր կազմակերպված խումբ ստեղծելու (Bandenbildung), դրամաշորթության (Erpressung), մարմնական վնասվածքներ հասցնելու (Körperverletzung) և առանց սեփականատիրոջ թույլտվության ավտոմեքենայի օգտագործման հանցանքների մեջ (unbefugter Gebrauch eines Fahrzeugs), որոնք կատարվել էին 1998թ. նոյեմբերից մինչև 1999թ. հունիս ամիսներ ընկած ժամանակահատվածում: Դատարանը դիմումատուին դատապարտեց 18 ամիս ազատազրկման, որից 13-ը պայմանական և փորձնական ժամկետով, ինչպես նաև կարգադրեց նրան բուժում անցնելու թմրադեղերի կախվածությունից:
15. 2000թ. փետրվարի 11-ին դիմումատուն ձեռբակալվել էր և նրա հանդեպ հարուցվել էր քրեական գործ 1999թ. հունիսից 2000թ. հունվար ամիսների ընթացքում կատարած մի շարք կոտրանքով գողությունների մեջ: Դիմումատուին և նրա մեղսակիցներին խանութների և հասարակական սննդի օբյեկտների ապօրինի ներխուժման մեղադրանք էր ներկայացվել, որտեղից նրանք ապրանքներ և դրամ էին հափշտակել: 2000թ. փետրվարին անչափահասների գործերով Վիեննայի դատարանը դիմումատուի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը:
16. 2000թ. մայիսի 25-ին անչափահասների գործերով Վիեննայի դատարանը դիմումատուին մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներում 18 կոտրանքով գողությունների կատարման մեջ և դատապարտեց 15 ամիսների ազատազրկման: Սահմանելով պատժի աստիճանը դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք համարեց դիմումատուի կողմից իր մեղքի խոստովանումը, իսկ որպես ծանրացուցիչ հանգամանք՝ կատարված հանցագործությունների մեծ թիվը և այն փաստը, որ դատապարտումից շատ կարճ ժամանակ հետո դիմումատուն կրկին նոր հանցագործություններ էր կատարել: Դատարանը նաև նշեց, որ թեև դիմումատուն ապրում էր իր ծնողների հետ, սակայն բոլորովին չէր ենթարկվում նրանց դաստիարակչական ազդեցությանը, հաճախ բացակայում էր տնից և լքել էր դպրոցը: Բացի այդ դատարանը նշեց, որ դիմումատուն չէր կատարել թմրադեղերի կախվածությունից բուժվելու դատարանի կարգադրությունը: Այդ պատճառով դատարանը որոշեց կասեցնել 1999թ. սեպտեմբերի 7-ին պայմանական ազատազրկման մասին որոշումը: Անչափահասների գործերով Վիեննայի դատարանի վճռին համապատասխան դիմումատուն կրում էր ազատազրկման ժամկետը:
17. 2001թ. հունվարի 3-ին Վիեննայի Դաշնային ոստիկանության վարչությունը (Bundespolizeidirektion), 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքի 1-ին մասի հոդված 36-ի և 1-ին մասի հոդված 2-ի հիման վրա (Fremdengesetz), կարգադրություն արձակեց դիմումատուին երկրից արտաքսելու վերաբերյալ և Ավստրիա մուտք գործելու 10 տարվա արգելանք սահմանեց իր նկատմամբ: Հաշվի առնելով դիմումատուի դատապարտությունները, Դաշնային ոստիկանության վարչությունը եկավ այն եզրակացության, որ վերջինիս հետագա գտնվելը Ավստրիայի տարածքում կհակասի հանրային շահերին: Հաշվի առնելով այն, որ առաջին անգամ դատապարտվելուց հետո դիմումատուն կրկին անցել էր հանցագործ ուղուն, անկարգությունների և հանցագործությունների կանխման հասարակական շահը գերազանցում էր դիմումատուի Ավստրիայում հետագա գտնվելու նպատակահարմարությունը:
18. Դիմումատուն փաստաբանի օգնությամբ բողոքարկեց այդ որոշումը: Նա հայտարարեց, որ արտաքսման մասին որոշումը խախտում է Կոնվենցիայի Հոդված 8-ով երաշխավորված իր իրավունքները, քանի որ նա անչափահաս է, Ավստրիա է ժամանել վեց տարեկանում, ամբողջ իր ընտանիքը բնակվում է Ավստրիայում, իսկ Բուլղարիայում նա որևէ բարեկամ չունի: Նա նաև վկայակոչում էր 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքի 1-ին մասի հոդված 36-ի կետ 4-ը, համաձայն որի արտաքսման մասին կարգադրություն չի կարող արձակվել այն օտարերկրացու նկատմամբ, որը փոքր տարիքից օրինական հիմքերով բնակվում է Ավստրիայում:
19. 2001թ. հուլիսի 19-ի որոշմամբ Վիեննայի հասարակական անվտանգության վարչությունը (Sicherheitsdirektion) մերժեց գանգատը, ուժի մեջ թողնելով Դաշնային ոստիկանության վարչության եզրակացությունը:
20. 2001թ. օգոստոսի 17-ին դիմումատուն բողոքներ ներկայացրեց Ավստրիայի Վարչական դատարան (Verwaltungsgerichtshof) և Սահմանադրական դատարան, որտեղ շեշտը դնում էր այն հանգամանքի վրա, որ Ավստրիա է ժամանել 6 տարեկանում, ավստրիական դպրոց է հաճախել և բուլղարերենին չի տիրապետում, և որ Բուլղարիայում նա չունի բարեկամներ կամ որևէ սոցիալական կապեր: Նա նաև մատնանշում էր այն փաստը, որ դեռևս անչափահաս էր:
20. 2001թ. սեպտեմբերի 18-ի որոշմամբ Վարչական դատարանը մերժեց դիմումատուի գանգատը և սահմանեց, որ արտաքսման մասին որոշումը եղել է հիմնավորված համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի: Դատարանը նշեց, որ դիմումատուն մուտք է գործել Ավստրիա 6 տարեկան հասակում, մինչդեռ, համաձայն ձևավորված նախադեպային իրավունքի, 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքի 1-ին մասի հոդված 38-ի կետ 4-ով արտաքսման մասին կարգադրություն չէր կարող տրվել միայն այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք օրինական հիմքերով բնակվում էին Ավստրիայում երեք տարեկան կամ ավելի ցածր հասակից: Հաշվի առնելով դիմումատուի կողմից կատարված հանցագործությունների քանակը և ծանրությունը, այն հանգամանքը, որ առաջին անգամ դատապարտվելուց հետո դիմումատուն շատ կարճ ժամկետում կրկին հանցագործություններ էր կատարել և իր նկատմամբ սահմանված պատիժների խստությունը, Վարչական դատարանը գտավ, որ արտաքսման մասին որոշումը Կոնվենցիայի Հոդված 8-ով երաշխավորված իրավունքներին անհամաչափ միջամտություն չի հանդիսացել, անկախ դիմումատուի Ավստրիայում երկարատև բնակվելուց և ընտանեկան կապերից:
21. 2001թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ Ավստրիայի Սահմանադրական դատարանը կասեցրեց դիմումատուի արտաքսման կարգադրության գործողությունը մինչ վերջնական վճռի կայացմանը:
22. 2002թ. մայիսի 24-ին դիմումատուն ազատ արձակվեց բանտից ամբողջությամբ կրելով իր նկատմամբ սահմանված պատիժը: Լսումների ընթացքում փաստաբանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն դիմումատուն բանտում ավարտել էր դպրոցը և պատիժը կրելուց հետո օգնում էր իր հորը տրանսպորտային բիզնեսում:
23. 2002թ. նոյեմբերին Սահմանադրական դատարանը հրաժարվեց դիտարկել դիմումատուի գանգատը գործի հաջող ավարտի անհնարինության պատճառով:
24. 2002թ. դեկտեմբերին ձեռնարկվեցին դիմումատուին Ավստրիայի տարածքից արտաքսելու կարգադրությունը առ ձեռն հանձնելու մի քանի անհաջող փորձեր:
25. 2003թ. օգոստոսի 18-ին Վիեննայի Դաշնային ոստիկանության վարչությունը դիմումատուին Ավստրիայից արտաքսելու հանձնարարականով նոր կարգադրություն արձակեց:
26. 2003թ. հոկտեմբերի 14-ին այդ կարգադրությունը հանձնվեց դիմումատուին իր ծնողների բնակության հասցեով, որից հետո Վիեննայի Դաշնային ոստիկանության վարչությունը հրաման արձակեց դիմումատուի ձեռբակալության և Ավստրիայի տարածքից արտաքսման մասին: 2003թ. նոյեմբերի 27-ին դիմումատուն ձեռբակալվեց:
27. 2003թ. դեկտեմբերի 22-ին դիմումատուն արտաքսվեց ք. Սոֆիա: Լսումների ընթացքում փաստաբանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն Բուլղարիայում դիմումատուն նոր հանցանքեր չէր կատարել և աշխատանք էր գտել:
28. Լսումների ընթացքում Կառավարությունը տեղեկացրեց Եվրոպական դատարանին, որ կարգադրության գործողության ժամկետը սպառվելու է 2011թ. հունվարի 3-ին, այսինքն այն հրապարակելուց 10 տարի հետո (տես սույն վճռի 17-րդ կետը):
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ԿԻՐԱՌՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Օրենք օտարաերկրացիների մասին
29. Գործի գծով ծավալվող իրադարությունների պահին երկրում գործում էր 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքը (Fremdengesetz): Այդ օրենքի 36-38 հոդվածների կիրառելի դրույթնեի համաձայն.
Հոդված 36
«(1) Օտարերկրացին կարող է արտաքսվել երկրից այն դեպքում եթե առկա փաստերի հիման վրա կարելի է հիմնավորված ենթադրել, որ նրա երկրում գտնվելը.
1. վտանգ է ներկայացնում հասարակական հանգստի, կարգի և անվտանգության համար, կամ
2. խախտում է այլ հանրային շահերը, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում:
(2) Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայությունը հաստատվում է եթե օտարերկրացին.
1. ազգային դատարանի վճռով դատապարտվել է 3 ամսից ավել ժամկետով ազատազրկման առանց պատժի կատարման հետաձգման, ազատազրկման մասամբ պայմանական պատժով փորձարկման ժամկետով դատապարտվել է ազատազրկման ավելի քան 6 ամիս ժամկետով, պայմանական պատժի փորձարկման շրջանով, ուժի մեջ մտած վճռով ավելի քան մեկ անգամ դատապարտվել է նույն հանցանքը կատարելու համար»:
Հոդված 37
«(1) Այն դեպքում, եթե...արտաքսման մասին կարգադրությունը կարող է հանգեցնել միջամտության օտարերկրացու անձնական կամ ընտանեկան կյանքում, ապա երկրի տարածքում գտնվելու իրավունքից նման զրկումը թույլ է տրվում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ի կատարումն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված նպատակներից որևէ մեկի:
(2) ... արտաքսման կարգադրություն ոչ մի դեպքում չի կարող արձակվել, եթե դրա հետևանքները օտարերկրացու կամ նրա ընտանեկան կյանքի վրա ավելի կարևոր են քան նման քայլին չդիմելուց բխող բացասական հետևանքները: Վերոնշյալ գործոնները համադրելիս մասնավորապես հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1. երկրում ապրելու տևողությունը և օտարերկրացու կամ իր ընտանիքի անդամների միասնացման աստիճանը կացության երկրի հետ,
2. ընտանեկան կամ այլ կապերի ամրությունը»:
Հոդված 38
«(1) Արտաքսման մասին կարգադրություն չի կարող արձակվել, եթե.
...
4. օտարերկրացին բնակվում է ընդունող պետությունում փոքր տարիքից և երկար տարիների ընթացքում օրինական հիմքերով գտնվում է երկրում»:
30. Վարչական դատարանը սահմանեց, որ միայն այն օտարերկրացիները, որոնք Ավստրիայում բնակվում են 3 տարեկան կամ ավելի փոքր հասակից համարվում են «փոքր տարիքից երկրում բնակվող» Օտարերկրացիների մասին օրենքի հոդված 38-ի առաջին մասի կետ 4-ի իմաստով (տես օրինակ՝ 2001թ. սեպտեմբերի 17-ի թիվ 96/18/0150 որոշումը, 1999թ. մարտի 2-ի թիվ 98/18/0244 կարգադրությունը, 2000թ. սեպտեմբերի 21-ի թիվ 2000/18/0135 կարգադրությունը):
B. Քաղաքացիական օրենսգիրք
31. Ավստրիայի Քաղաքացիական օրենսգրքի (Allgemeines Bürgerliches Gesetzbuch) Հոդված 21-ի մաս 2-ով սահմանվում է.
«Անչափահաս է համարվում այն անձը, որի տարիքը չի գերազանցում 18 տարեկանը...»
Քաղաքացիական օրենսգրքի հոդված 21-ի սույն խմբագրությունը ուժի մեջ է 2001թ. հուլիսի 1-ից: Մինչ այդ անչափահաս էին համարվում այն անձինք, որոնք 19 տարեկանի չէին հասել:
III. ԿԻՐԱՌԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթեր
32. Սույն գործի համատեքստում հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի երկու ստորև ներկայացվող հանձնարարականները.
33. Դրանցից առաջինը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec (2000) հանձնարարականն է, որը վերաբերում է երկիր երկարաժամկետ բնակության նպատակով ժամանած ներգաղթյալների անվտանգությանը, որտեղ մասնավորապես նշված է..
«4. Արտաքսունից պաշտապնվելու վերաբերյալ.
a. Երկար ժամկետով երկիր ժամանած ներգաղթյալի արտաքսելու մասին որոշում ընդունելիս, հաշվի առնելով համաչափության սկզբունքը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ չափանիշներով.
– ներգաղթյալի վարքագիծը,
– երկրի տարածքում գտնվելու տևողությունը,
– նման որոշման հետևանքները ներգաղթյալի և իր ընտանիքի անդամների համար,
– ներգաղթյալի և իր ընտանիքի անդամների գոյություն ունեցող կապերը ծագման երկրի հետ:
b. Կետ 4-ի «ա» ենթակետով սահմանված համաչափության սկզբունքը կիրառելիս մասնակից պետությունները պարտավոր են պատշաճ կերպով հաշվի առնել ներգաղթյալի ընդունող պետությունում կացության տևողությունը և բնույթը, այն հարաբերելով իր կողմից կատարված հանցանքի ծանրության հետ: Մասնավորապես մասնակից պետությունները կարող են նախատեսել, որ երկար ժամկետով երկիր ժամանած ներգաղթյալը չի կարող երկրից արտաքսվել.
– ընդունող պետությունում հինգ տարի մշտապես բնակվելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտվել երկու տարուց ավել ժամկետով ազատազրկման, առանց պատիժը կրելու ժամկետի հետաձգման,
– ընդունող պետությունում տաս տարի մշտապես բնակվելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտվել հինգ տարուց ավել ժամկետով ազատազրկման առանց պատիժը կրելու ժամկետի հետաձգման:
Ընդունող պետությունում քսան տարի մշտապես բնակվելուց հետո երկար ժամկետով երկիր ժամանած ներգաղթյալը այլևս չի կարող երկրից արտաքսվել:
c. Երկար ժամկետով երկիր ժամանած ներգաղթյալները, որոնք ծնվել են մասնակից պետության տարածքում կամ որոնց մասնակից պետության մուտք գործելու թույլատրություն է տրվել մինչև 10 տարեկան հասակը, և որոնք օրինական հիմքերով մշտապես բնակվել են այդ պետության տարածքում, 18 տարեկանի հասնելուց հետո ենթակա չեն արտաքսման:
Անչափահաս ներգաղթյալները, որոնք երկար ժամկետով երկիր մուտք են գործել, սկզբունքորեն չեն կարող արտաքսվել երկրից:
d. Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մասնակից պետություն իրավասու է նախատեսել իր ազգային օրենսդրությունում, որ երկար ժամկետով երկիր ժամանած ներգաղթյալները կարող են արտաքսվել այնտեղից, եթե լուրջ վտանգ են ներկայացնում հասարակական կարգի կամ ազգային անվտանգության համար»:
34. Երկրորդ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec (2002) 4 հանձնարարականն է, ընտանիքի վերամիացման թույլտվություն ստացած անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ, որով նախատեսվում է, որ ընտանիքի անդամի երկրում գտնվելու թույլտվության չեղյալ հայտարարելու կամ երկարացումը մերժելու կամ ընտանիքի անդամին երկրից արտաքսելու հարցը դիտարկելու դեպքում.
“...Մասնակից պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն այնպիսի չափանիշներն, ինչպիսին են անձի ծննդավայրը, տարիքը երկիր մուտք գործելու պահին, երկրում բնակվելու տևողությունը, բարեկամական կապերը, ծագման երկրում բարեկամական կապերի առկայությունը, ինչպես նաև ծագման երկրի հետ սոցիալական և մշակութային կապերի ամրությունը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների շահերին և բարեկեցությանը:
Բ. Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթեր
35. 1989թ. նոյեմբերի 20-ի Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան, որին անդամակցում է Ավստրիան, սահմանում է.
Հոդված 1
«Սույն կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ»:
Հոդված 3
«Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը»:
Հոդված 40
1. «Մասնակից պետություններն ընդունում են քրեական օրենսդրությունը խախտած համարվող, մեղադրվող կամ մեղավոր ճանաչված յուրաքանչյուր երեխայի իրավունքը` արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնական ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի է առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերամիասնացման և հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը»:
36. Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Հանձնաժողովը Ավստրիայի վերաբերյալ երկրորդ զեկույցի գծով իր վերջնական դիտողություններում (տես 2005թ. մարտի 31-ի CRC/C/15/Add. 251 փաստաթղթի կետեր 53 և 54) մտահոգություն հայտնեց կալանքի տակ առնվող 18 տարեկանից ցածր անձանց թվի ավելացման կապակցությամբ, միջոց, որն անհամաչափելի ազդեցություն է թողնում անչափահաս օտարերկրացիների վրա և, հաշվի առնելով երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հոդված 40-ը, առաջարկեց պատշաճ միջոցներ ձեռնարկել՝ նպաստելով երեխաների, որոնց գործերը հայտնվել են անչափահասների գործերով դատարաններում, հասարակության հետ վերամիասնացմանը և հարմարվողականությանը:
37. Անչափահասների գործերով դատավարության կատարման ընթացքում երեխաների իրավունքների վերաբերյալ տրված ընդհանոր Դիտողություն 10-ում (տես 2007թ. ապրիլի 25-ի CRC/C/GC/10 փաստաթղթի կետ 71) Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Հանձնաժողովը անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ նշեց.
«Հանձնաժողովն ուզում է ընդգծել, որ հանցանքի հակազդեցությունը պետք է համաչափ լինի ոչ միայն հանցանքի հանգամանքներին և ծանրությանը, այլ նաև երեխայի տարիքին, փոքրագույն մեղավորության, դիրքին և կարիքներին, ինչպես նաև հասարակության զանազան և հատկապես երկարաժամկետ պահանջներին: Զուտ պատժողական մոտեցումը չի համապատասխանում երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 40-ի առաջին կետում շարադրած անչափահասների գործերով արդարադատության հիմնարար սկզբունքներին... Այն դեպքերում, երբ խոսքը գնում է երեխաների կողմից կատարված լուրջ հանցանքների մասին, կարող են կիրառվել հանցագործի վիճակին և հանցանքի ծանրությանը համապատասխանող միջոցներ, հաշվի առնելով նաև հասարակական անվտանգության ապահովման և պատժի կիրառման անհրաժեշտությունը: Երեխաների դեպքում նման նկատառումները պետք է միշտ ստորադաս լինեն երեխայի բարեկեցությանը և առավելագույն շահերի ապահովմանը, ինչպես նաև նրա վերամիասնացմանն օժանդակելու անհրաժեշտությանը»:
Գ. Եվրոպական Միության իրավունքը և պրակտիկան
38. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ավստրիան և Բուլղարիան Եվրամիության անդամներ են հանդիսանում համապատասխանաբար 1995թ. հունվարի 1-ից և 2007թ. հունվարի 1-ից, միգրացիոն քաղաքականության, այդ թվում՝ Եվրոպական Միության այլ մասնակից պետության կամ երրորդ երկրի քաղաքացուն երկրի տարածքից արտաքսման համար անհրաժեշտ պահանջներին վերաբերող նորմատիվային ակտերից պետք է նշել հետևյալ երկու Հրահանգները.
39. Դրանցից առաջինն է 2003թ. նոյեմբերի 25-ի Հրահանգ թիվ 2003/109/EC-ը՝ երկարաժամկետ հիմքերով բնակվող երրորդ երկրների քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ, որով նախատեսվում է.
Հոդված 12
«Պաշտպանություն արտաքսումից.
1. Մասնակից պետությունները կարող են երկարաժամկետ ռեզիդենտի արտաքսման որոշում ընդունել միայն երբ վերջինս իրական և բավական լուրջ սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգի կամ հասարակական անվտանգության համար:
2. Կետ 1-ով նախատեսված որոշումը չի կարող հիմնավորվել տնտեսական նկատառումներով:
3. Մինչ երկարաժամկետ ռեզիդենտի արտաքսման մասին որոշում ընդունելը, մասնակից պետությունները հաշվի են առնում հետևյալ հանգամանքները.
(a) իրենց երկրի տարածքում բնակվելու տևողությունը,
(b) այդ անձի տարիքը,
(c) հետևանքներն այդ անձի և իր ընտանիքի անդամների համար,
(d) կապերը կացության երկրի հետ կամ կապերի բացակայությունը ծագման երկրի հետ:
...»:
40. Երկրորդը է 2004թ. ապրիլի 29-ի Հրահանգ թիվ 2004/38/EC-ը՝ Միության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մասնակից պետությունների տարածքում ազատ տեղաշարժի և բնակվելու իրավունքի մասին, որով սահմանվում է.
Հոդված 27
«Ընդհանուր սկզբունքներ
1. Սույն Հրահանգի պայմաններին համապատասխան մասնակից պետությունները կարող են սահմանափակել Միության քաղաքացու կամ իր ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի և բնակվելու իրավունքը անկախ վերջիններիս քաղաքացիության, ելնելով հասարակական կարգի, հասարակական անվտանգության կամ հասարակական առողջապահության նկատառումներից: Նման նկատառումները չեն կարող կիրառվել ելնելով տնտեսական նպատակներից:
2. Հանրային կարգի կամ հանրային անվտանգության ուղղությամբ ձեռնարկվող միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին և հիմնվեն բացարձակապես համապատասխան անձի անձնական վարքագծի վրա: Անցյալում դատապարտվածությունն ինքնին չի կարող հիմք ծառայել նման միջոցների ձեռնարկման համար:
Համապատասխան անձի վարքագիծը պետք է իրական, առկա և բավականին լուրջ սպառնալիք ներկայացնի հասարակության հիմնարար շահերից որևէ մեկի համար: Համապատասխան առանձին դեպքի հետ չառնչվող կամ ընդհանուր կանխարգելման (պրեվենցիայի) վրա հիմնված փաստարկները հաշվի չեն առնվում:
... »:
Հոդված 28
«Պաշտպանություն արտաքսումից
1. Մինչ հասարակական կարգի կամ հասաարկության անվտանգության նկատառումներով երկրի տարածքից արտաքսելու մասին որոշում ընդունելը, ընդունող մասնակից պետությունը հաշվի է առնում մասնավորապես այնպիսի հանգամանքներն, ինչպիսին են համապաըտասախան անձի այդ երկրում բնակվելու տևողությունը, նրա տարիքը, առողջական վիճակը, ընտանեկան և տնտեսական վիճակը, սոցիալական և մշակութային միասնացումը ընդունող պետությունում և կապերի ամրությունը իր ծագման երկրի հետ:
2. Ընդունող մասնակից պետությունը կարող է երկրի տարածքից արտաքսելու որոշում ընդունել Միության քաղաքացու կամ իր երկրի տարածքում մշտական կացության իրավունք ձեռք բերած նրա ընտանիքի անդամների նկատմամբ, անկախ վերջիններիս քաղաքացիությունից , միայն ելնելով հասարակական կարգի կամ հասարակական անվտանգության մասին լուրջ նկատառումներից:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ արտաքսելու մասին որոշումը ընդունվում է հասարակական անվտանգության մասին մասնակից պետության կողմից սահմանված ծայրահեղ կարևոր հիմքերի վրա, այն չի կարող կայացվել Միության քաղաքացիների հանդեպ, անկախ նրանց քաղաքացիությունից, եթե վերջիններս.
(a) նախորդ 10 տարիների ընթացքում բնակվել են մասնակից պետությունում, կամ
(b) անչափահաս տարիքի են, բացառությամբ այն դեպքերի, երբ արտաքսումը 1989թ. նոյեմբեևրի 20-ի Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիային համապատասխան երեխայի առավելագույն շահերին չի ծառայում»:
41. Եվրոպական Համայնքների Դատարանի նախադեպային իրավունքը ցույց է տալիս, որ երկիր մուտք գործելն արգելող կամ անձին երկրից արտաքսելու մասին որոշումները պետք է կայացվեն ելնելով այդ անձի վարքագծից և այն գնահատականից թե արդյոք համապատասախան անձը իրական, գոյություն ունեցող և բավականին լուրջ սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգի, հասարակական անվտանգության կամ հասարակական առողջության համար:
42. «Orfanopoulos ընդդեմ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի» և «Oliveri ընդդեմ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի» գործերով 2004թ. ապրիլի 29-ին կայացրած վճիռներով (թիվ C-482/01 և C-493/01, դատական գործերի բանաձևային մասի 3-5 կետեր) Եվրոպական համայնքների Դատարանը նշեց.
«3. 64/221 Հրահանգի հոդված 3-ը թույլ չի տալիս ներպետական պրակտիկա, որի պարագայում ազգային դատարանները այլ մասնակից երկրի քաղաքացու արտաքսման մասին որոշման օրինականությունը ստուգելիս կարող են անտեսել իրավասու մարմինների կողմից կայացրած վերջնական որոշումից հետո տեղի ունեցած փաստերը, որոնք կարող են մատնանշել համապատասխան սպառնալիքի վերացումը կամ զգալի կրճատումը, այն սպանալիքի, որ համապատասխան անձը ներկայացնում է պետական քաղաքականության պահանջների համար: Դա նախ և առաջ տեղի է ունենում, եթե տարածքից արտաքսելու մասին որոշման ընդունման օրվանից մինչև իրավասու դատարանի կողմից այդ որոշման վերանայման օրը երկար ժամանակահատված է անցել:
4. Եվրոպական համայնքի հիմնադրման Պայմանագրի հոդված 39-ը և 64/221 Հրահանգի հոդված 3-ը թույլ չեն տալիս այնպիսի ազգային օրենսդրության և պրակտիկայի առկայությունը, համաձայն որի դատարանի վճռով որոշակի հանցագործության կատարման համար հատուկ պատժի դատապարտված այլ մասնակից պետության քաղաքացու արտաքսման մասին որոշումը, անկախ ընտանեկան հանգամանքներից, ընդունվում է ելնելով այն կանխավարկածից, որ անհրաժեշտ է այդ անձին երկրից արտաքսել, առանց պատշաճ կերպով հաշվի առնելու նրա վարքագիծը կամ վտանգը, որ նա ներկայացնում է հասարակական կարգի համար:
5. Եվրոպական համայնքի հիմնադրման Պայմանագրի հոդված 39-ը և 64/221 Հրահանգը թույլ են տալիս արտաքսել դատարանի վճռով որոշակի հանցագործության կատարման համար հատուկ պատժի դատապարտված այլ մասնակից պետության քաղաքացուն, որը մի կողմից իրական սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգի համար, իսկ մյուս կողմից երկար տարիների ընթացքում բնակվել է կացության երկրի տարածքում, և որը, նման արտաքսմանն առարկելով, կարող է վկայակոչել ընտանեկան հանգամանքները, այն պայմանով, որ ազգային իշխանությունների կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի համար կատարվող գնահատումն առ այն թե որտեղ է գտնվում ճիշտ հավասարակշռությունը դիտարկվող օրինական շահերի միջև իրականացվում է Համայնքային իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան և, մասնավորապես, պատշաճ ձևով պահպանելով մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսին է օրինակ՝ ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքը»:
43. «Եվրոպական Համայնքներն ընդդեմ Իսպանիայի» գործով (թիվ C-503/03 դատական գործերի բանաձևային մասի կետ 1) 2006թ. եզրակացությունում Եվրոպական համայնքների Դատարանը նշեց.
«... զրկելով պրն. Farid-ին 1985թ. հունիսի 14-ին ք. Շենգենում ստորագրված Ընդհանուր սահմաններում ստուգումներից աստիճանաբար հրաժարվելու մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածք մուտք գործելու իրավունքից, ինչպես նաև հրաժարվելով այդ երկրների տարածքներ մուտքի արտոնագրեր տրամադրելուց երրորդ երկրի քաղաքացիներ հանդիսացող պրն. Farid-ին և պրն. Bouchair-ին, որոնք մասնակից պետությունների քաղաքացիների ամուսիններ էին, բացառապես այն հիմունքներով, որ Շենգենյան տեղեկատվական համակարգում իրենց նկատմամբ մուտքի արգելք էր դրված, նախապես չստուգելով թե արդյոք այդ անձանց ներկայությունը իրական, գոյություն ունեցող և բավականին լուրջ սպառնալիք է հանդիսանում հասարակության հիմնարար շահերից մեկի համար, Իսպանիայի Թագավորությունը չի կատարել 1964թ. փետրվարի 25-ի Խորհրդի Հրահանգի 1-3 հոդվածներով նախատեսված՝ պետական քաղաքականության, պետական անվտանգության կամ բնակչության առողջության պաշտպանության նկատառումներից ելնելով օտարերկրյա քաղաքացիների կացության և տեղաշարժի գծով հատուկ միջոցառումների համաձայնեցման մասով իր պարտականությունները»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄԸ
44. Դիմումատուն գանգատվում էր իրեն երկրից արտաքսելու մասին հրամանի արձակման և այնուհետև Բուլղարիա արտաքսման վերաբերյալ: Նա վկայակոչում էր Կոնվենցիայի հովված 8-ը, որտեղ մասնավորապես ասվում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի ...
նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` հօգուտ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտռանության նպատակով»:
Ա. Պալատի վճիռը
45. Պալատը նշեց, որ կողմերը չէին վիճարկում դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին միջամտելու հարցը:
46. Պալատը համաձայնվեց, որ վիճարկվող միջոցառումը նախատսված էր ներպետական օրենսդրությունում, այն է՝ 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքի հոդված 36-ի առաջին մասը, և նաև նշեց, որ այդ Օրենքի հոդված 38-ի առաջին մասի կետ 4-ի կիրառումից հրաժարվելը, որը վարչական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն արգելում էր արտաքսման կարգադրություն արձակել միայն Ավստրիայում երեք և ավելի ցածր տարեկանից բնակվող օտարերկրացիների նկատմամբ, անօրինական չէր: Բացի այդ Պալատը նշեց, որ կողմերը չէին վիճարկում այն փաստը, որ միմջամտությունը լեգիտիմ նպատակ էր հետապնդում, այն է՝ անկարգությունների և հանցագործությունների կանխումը:
47. Վկայակոչելով քրեական հանցագործությունների համար դատապարտված օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ Կոնվենցիայի հոդված 8-ով Եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային իրավունքը, այդ թվում՝ վերջերս Եվրոպական դատարանի Մեծ Պալատի կողմից «Üner ընդդեմ Նիդերլանդների» գործով կայացրած վճռիը (գանգատ թիվ 46410/99, § 57 - 58, ECHR 2006), Պալատը նշեց այն համապատասխան չափանիշները, որոնք պետք է հաշվի առնվեն.
– դիմումատուի կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու ծանրությունը,
– կացության տևողությունը ընդունող երկրում,
– հանցագործության կատարման պահից մինչ վիճարկվող միջոցի ձեռնարկման պահն անցած ժամանակը և դիմումատուի վարքագիծն այդ ժամանակահատվածի ընթացքում,
– կացության և ծագման երկրների հետ սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությունը:
48. Կիրառելով այդ չափանիշները ներկա գործի նկատմամբ, Պալատը հաշվի առավ այն հանգամանքը, որ դիմումատուն իր ընտանիքի հետ Ավստրիա էր ժամանել 6 տարեկան հասակում, խոսում էր գերմաներեն և Ավստրիայում անցել էր դպրոցական կրթության ամբողջ ծրագիրը, նաև այն որ իր կողմից կատարված հանցագործությունները, կրելով որոշակի ծանրության աստիճան, ավելի շատ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնորոշ օրինակներ էին և, բացառությամբ մեկ դեպքի, բռնի գործողություններ չէին, նաև կապված չէին թմրադեղերի վաճառքի հետ: Պալատը նաև ուշադրություն դարձրեց դիմումատուի լավ վարքի վրա` 2002թ. մայիսին նրան բանտից ազատելու և Բուլղարիա արտաքսելու միջև ընկած ժամանակահատվածում, իր սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությանը Ավստրիայի հետ և նման կապերի բացակայությանը ծագման երկրի՝ Բուլղարիայի հետ: Հաշվի առնելով այդ ամենը, Պալատը հանգավ այն եզրակացության, որ, դիմումատուին 10 տարով երկրից արտաքսման կարգադրությունը, չնայած սահմանափակ ժամկետին, համաչափ չէր հետապնդվող իրավաչափ նպատակին, և ուստի վճռեց, որ տվյալ դեպքում տեղի է ուեցել Կոնվենցիայի հոդված 8-ի խախտում:
Բ. Կողմերի մեկնաբանությունները
1. Դիմումատուն
49. Դիմումատուն ընդգծեց, որ արտաքսման մասին վճռի կայացման պահին նա դեռևս անչափահաս էր, ուստի այդ միջոցը առաջին հերթին խախտում էր «ընտանեկան կյանքի» իր իրավունքը:
50. Դիմումատուն համաձայնվեծ Պալատի վճռի հետ և ընդգծեց, որ Պալատը իրավացիորեն հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ինքը հանցագործությունները կատարել է անչափահաս հասակում և որ, բացառությամբ մեկ դեպքի, դրանք բռնի գործողություններ չէին հանդիսանում: Միևնույն ժամանակ նա չհամաձայնվեց Կառավարության այն փաստարկի հետ, որ թմրամոլի կողմից կատարվող հանցագործությունները, ինչպիսին է կոտրանքով գողությունը, նույնքան ծանր են, որքան որ թմրադեղերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: Բացի այդ, նա որպես իր օգտին փաստարկ էր նշում ամուր ընտանեկան կապերը, հայտարարելով, որ ազատազրկման պատիճը կրելուց հետո ապրել է իր ծնողներ հետ և Բուլղարիա արտաքսվելիս դիմումատուի մայրն իր հետ միասին մեկնել էր այնտեղ, որպեսզի օգներ իր որդուն առաջին շաբաթների ընթացքում: Դիմումատուն նաև նշեց այն հանգամանքը, որ Ավստրայում նա անցել է դպրոցական ուսուցման ամբողջ ծրագիրը և ավելացրեց, որ լքելով դպրոցը հանցանքների կատարման ժամանակաշրջանում, հետագայում նա ավարտեց դպրոցական ծրագիրը բանտում պատիժը կրելիս:
51. Ի վերջո դիմումատուն պնդում էր, որ Բուլղարիայում նա չուներ որևէ ընտանեկան կամ սոցիալական կապեր: Ինչ վերաբերում է բուլղարերեն լեզվի տիրապետմանը, դիմումատուն դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ իր ընտանիքը պատկանում էր Բուլղարիայում թուրքական փոքրամասնությանը և, այդ իսկ պատճառով, նա բուլղարերեն չէր խոսում:
2. Կառավարությունը
52. Կառավարությունը չէր վիճարկում այն փաստը, որ դիմումատուի արտաքսման կարգադրությունը դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքի մջամտություն էր: Սակայն նշվեց, որ թեև այդ կարգադրության արձակման պահին դիմումատուն անչափահաս էր, սակայն հետագա դատական վարույթի ընթացքում նա հասել էր չափահաս հասակին: Կառավարություն նաև նշեց, որ մեծահասակ մարդու և իր ծնողների միջև հարաբերությունները անվերապահորեն չեն կարող որպես «ընտանեկան կյանք» որակավորվել:
53. Կառավարություն իր հետագա փաստարկներում շեշտադրումը դրեց միջամտության անհրաժեշտության վրա: Կառավարությունը հայտարարեց, որ վճիռը կայացնելիս Պալատը հաշվի չէր առել պետության գործողության ազատության աստիճանը, քանզի Եվրոպական դատարանը չսահմանափակվելով իր նախադեպային իրավունքով սահմանված ղեկավար սկզբունքների պահպանման քննությամբ, փաստորեն փոխարինել է ազգային իշխանությունների կողմից սեփական շահերի կշռումը սեփական գնահատականներով: Արդյունքում Եվրոպական դատարանը գործել է որպես վճռաբեկ կամ «չորրորդ ատյանի» դատարան:
54. Կառավարությունը քննադատեց Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հստակության բացակայությունը և հայտաարրեցին, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացման և տարբեր Պալատների մոտեցումների և շեշտադրումների տարբերության պատճառով ազգային իշխանությունների համար դժվար է խուսափել այնպիսի որոշումների ընդունումից, որոնք չեն հակասի Կոնվենցիայի հոդված 8-ին:
55. Կառավարությունը նշեց, որ Դատարանը վճիռ կայացնելիս ճիշտ չէ կիրառել «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» (գանգատ թիվ 54273/00, §48, ECHR 2001-IX) և «Üner ընդդեմ Շվեյցարիայի» (վերոնշյալ, §57) գործերի վճիռներով սահմանված չափանիշները: Նրանք հայտարարեցին, որ դիմումատուի կողմից կատարված հանցագործությունները մեծ ծանրություն ունեին: Տվյալ գործում դիտարկվել էին թմրամոլի կողմից կատարված հանցագործություններ, որոնք իրենց ծանրությամբ պետք է հավասարեցվեին թմրադեղերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետ: Բացի այդ դիմումատուի հանդեպ սահմանված պատիժը հատուկ խստության բնույթ էր կրում հաշվի առնելով այն, որ Անչափահասների գործերով դատարանների մասին օրենքի հոդված 5-ի չորրորդ մասի համաձայն առավելագույն պատիժը, որ կարող էր սահմանվել դիմումատուի նկատմամբ, կիսով չափ կրճատվել էր: Կառավարությունը նաև վկայակոչում էր դիմումատուի թույլ ընտանեկան կապերը, որի վկայությունն էր այն, որ դիմումատուն չէր ենթարկվում ծնողների դաստիրակչական ազդեցությանը և, ի տարբերություն (վերոնշյալ) «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» և «Üner ընդդեմ Շվեյցարիայի» գործերի դիմումատուների, դեռևս սեփական ընտանիք չէր կազմել, վերջինիս թույլ սոցիալական կապերը և հասարակությունում միասնացվելու անկարողությունը, որի հետևանքով դիմումատուն թողել էր դպրոցը, չէր անցել որևէ մասնագիտական պատրաստում և Ավստրիայում երբեկ չէր աշխատել:
56. Կառավարությունը նախկինում նշել էր, որ դիմումատուն պետք է առնվազն որոշ չափով տիրապետի բուլղարերենին, քանի որ կյանքի առաջին 6 տարիներն անց էր կացրել Բուլղարիայում: Սակայն լսումների ժամանակ այն չվիճարկեց դիմումատուի բացատրությունը բուլղարերեն չիմանալու վերաբերյալ (տես սույն փաստաթղթի կետ 52-ը):
57. Ավելին, Կառավարությունը սկզբունքային հարց բաձրացրեց առ այն, որ իր վճռում Պալատը հատուկ նշանակություն էր հատկացրել ազգային իշխանությունների կողմից վերջնական որոշում ընդունելուց հետո արձանագրված փաստերին, մասնավորապես 2002թ. մայիսին ազատ արձակվելուց մինչ 2003թ. դեկտեմբեր Բուլղարիա արտաքսվելը դիմումատուի լավ վարքին:
58. Վկայակոչելով «Kaya ընդդեմ Գերմանիայի» գործը (2007թ. հունիսի 28-ի գանգատ թիվ 31753/02, §57), Կառավարություն հայտարարեց, որ արտաքսման մասին որոշման ընդունման վերջնական պահ պետք է համարել այն օրը, երբ Ավստրիայի տարածքում բնակվելու արգելքը վերջնական դարձավ ազգային վարույթի շրջանակում, քանի որ Եվրոպական դատարանը չպետք է հաշվի առնի այդ պահից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները: Որևէ այլ մեկնաբանում, որը թույլ կտար հաշվի առնել ազգային իշխանությունների կողմից վերջնական որոշման ընդունմանը հաջորդող իրադարձություններ, կհակասեր Կոնվենցիահի հոդված 35-ի կետ 1-ով ամրագրված իրավական պաշտպանության ներքին միջոցների սպառման պահանջի հիմքում ընկած հիմնավորմանը, ըստ որի Պայմանավորվող կողմը պատասխանատու է ենթադրայլ խախտումների համար միայն այն դեպքում, երբ հնարավորություն ուներ շտկել իրավիճակը ներպետական իրավական համակարգի շրջանակում: Կառավարությունը նաև նշեց, որ երկրի ներպետական իրավունքը նախատեսում էր երկրից արտաքսման որոշման վերանայում` դիմումատուի կողմից հղված դիմումի կամ իշխանությունների սեփական նախաձեռնության հիման վրա, այն դեպքում, եթե որոշման հիմքում ընկած պատճառները վերացել էին:
59. Կառավարություն նշեց, որ ներկա գործն անսովոր էր, քանի որ, որպես կանոն, արտաքսման մասին որոշման վերջնական ընդունման և փաստացի արտաքսման միջև կարճ ժամանակ է անցնում: Դիմումատուի դեպքում էական ձգձգումը բացատրվում էր նրանով, որ մինչ դիմումատուին երկրից արտաքսելը, իշխանությունները սպասել են նրա չափահասության տարիքի լրանալուն:
Գ. Դատարանի դիրքորոշումը
1. Արդյոք միջամտություն է տեղի ունեցել դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքում
60. Եվրոպական դատարանի եզրահանգմամբ դիմումատուի արտաքսման մասին կարգադրության արձակումն ու կատարումը միջամտություն է հանդիսանում դիմումատուի «անձնական և ընտանեկան կյանքը» հարգելու իրավունքում: Եվրոպական դատարանը հիշեցրել է, որ դիմումատուի ընտանեկան կյանքի գոյության հարցը Կոնվենցիայի հոդված 8-ի իմաստով պետք է գնահատվի այն պահի դրությամբ, երբ երկրի տարածքից արտաքսման որոշումը ուժի մեջ է մտնում (տես Եվրոպական դատարանի 1997թ. սեպտենբերի 26-ի վճիռը «El Boujaïdi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, Reports of Judgments and Decisions 1997-VI, p. 1990, § 33, Եվրոպական դատարանի 2001թ. փետրվարի 13-ի վճիռը «Ezzouhdi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 47160/99, § 25, Եվրոպական դատարանի 2002թ. հոկտեմբերի 31-ի վճիռը «Yildiz ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 37295/97, § 34, Եվրոպական դատարանի 2003թ. հուլիսի 15-ի վճիռը «Mokrani ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 52206/99, § 34, և Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Kaya ընդդեմ Գերմանիայի» գործով, § 57):
61. Եվրոպական դատարանը նշել է, որ արտաքսման մասին որոշման կայացման պահին դիմումատուն եղել է անչափահաս, այսինքն 18 տարեկան է դարձել, երբ արտաքսման մասին կարգադրությունը ուժի մեջ է մտել 2002թ. նոյեմբերին Ավստրիայի Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո, սակայն նա շարունակում էր ապրել իր ծնողների հետ: Յուրաքանչյուր դեպքում, դեռևս սեփական ընտանիք չկազմած երիտասարդներին վերաբերող մի շարք գործերում, Եվրոպական դատարանը ճանաչել էր, որ հարաբերությունները ծնողների և ընտանիքի այլ մտերիմ անդամների հետ նույնպես հանդիսանում էին «ընտանեկան կյանք» (տես 1997թ. հունվարի 29-ի Եվրոպական դատարանի վճիռը «Bouchelkia ընդդեմ Ֆրանսիայի» գործով, Reports 1997-I, p. 63, §41, Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «El Boujaïdi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, §33, և Եվրոպական դատարանի վճիռը վերը նշված «Ezzouhdi ընդդեմ Ֆրանսիայի», §26):
62. Եվրոպական դատարանը նաև նշեց, որ ոչ բոլոր բնակություն հաստատած ներգաղթյալները, անկախ արտաքսող երկրում նրանց կացության տևողությունից, Կոնվենցիայի հոդված 8-ի իմաստով այդ երկրում «ընտանեկան կյանք» ունեն: Սակայն, քանի որ Կոնվենցիայի հոդված 8-ը պաշտպանում է նաև այլ մարդկանց և արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ստեղծման և զարգացման իրավունքը և երբեմն կարող է ներառել մարդու սոցիալական ինքնության հանգամանքները, պետք է ընդունել, որ բնակություն հաստատած ներգաղթյալների և կացության երկրի միջև բոլոր սոցիալական կապերի միասնությունը Կոնվենցիայի հոդված 8-ի իմաստով հանդիսանում է «անձնական կյանք» հասկացության մի մասը: Այդպիսով, անկախ «ընտանեկան կյանք»-ի առկայությունից կամ բացակայությունից, բնակություն հաստատած ներգաղթյալի արտաքսումը միջամտություն է հանդիսանում իր անձնական կյանքը հարգելու իրավունքում: Ելնելով յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքներից Եվրոպական դատարանը որոշում կընդունի թե արյոք ուշադրությունը պետք է սևեռել «ընտանեկան կյանքի», այլ ոչ թե «անձնական կյանքի» հանգամանքի վրա (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը վերը նշված «Üner ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 59):
63. Համապատասխանաբար, վիճարկվող միջոցառումները միջամտություն էին հանդիսանում դիմումատուի ինչպես «անձնական կյանքում», այնպես էլ «ընտանեկան կյանքում»:
64. Եվրոպական դատարանը նշեց, որ եթե նման միջամտությունը չէր համապատասխանում Կոնվենցիայի հոդված 8-ի կետ 2-ի պահանջներին, այսինքն՝ «օրենքով նախատեսված չէր», օրինական կամ այդ հոդվածի կետ 2-ի իմաստով նախատեսված նպատակ չէր հետապնդում և «ժողովրդական հասարակությունում անհրաժեշտ չէր» նշված նպատակին կամ նպատակներին հասնելու համար, ապա այն հանդիսանում է Կոնվենցիայի հոդված 8-ի խախտում:
2. «Նախատեսված է օրենքով»
65. Եվրոպական դատարանը նշեց, որ վիճարկվող միջոցառումը նախատեսված էր ազգային օրենսդրությամբ` 1997թ. Օտարերկրացիների մասին օրենքի հոդված 36-ի առաջին մասով: Դիմումատուն չհամաձայնվեց այն փաստարկր հետ, որ վարչական դատարանի կողմից նշված Օրենքի հոդված 38-ի առաջին մասի 4-րդ կետը չկիրառելու մասին որոշումը կամայական էր: Մեծ Պալատը, ինչպես և Պալատը նշեցին, որ համաձայն հաստատված պրակտիկայի այդ Օրենքի հոդված 38-ի առաջին մասի 4-րդ կետը կիրառվում էր միայն այն օտարերկրացիների նկատամբ, որոնք օրինական հիմքերով բնակվում էին Ավստրիայում երեք կամ ավելի փոքր տարեկան հասակից (տես սույնվճռի 31-րդ և 47-րդ կետերը): Դիմումատուն Ավստրիա էր ժամանել 6 տարեկանում: Մեծ Պալատը որևէ պատճառ ճգտավ առարկելու Պալատի այն եզրահանգմանը, որ գանգատարկվող միջամտությունը «նախատեսված էր օրենքով»:
3. Իրավաչափ նպատակ
66. Կողմերը չէին վիճարկում այն փաստը, որ միջամտությունը իրավաչափ նպատակ էր հետապնդում, այն է «կանխելու անկարգությունները կամ հանցագործությունները»:
4. «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»
(ա) Ընդհանուր սկզբունքներ
67. Հիմնական հարցը, որը պետք է դիտարկել, կայանում է նրանում թե արդյոք միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում այդ հարցի շուրջ ձևավորվել են հիմնարար սկզբունքներ, որոնք կարելի է հակիրճ ներկայացվել հետևյալ ձևով (տես Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը վերը նշված «Üner ընդդեմ Շվեյցարիայի» գործով, § 54-55 և 57-58):
«Նախ և առաջ Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ պետությունը միջազգային իրավունքի նորմերի և իր պայմանագրային պարտավորություններին համապատասխան իրավասու է վերահսկել օտարերկրացիները մուտքը և կացությունը իր տարածքում (այլ նախադեպերի շարքում տես 1958թ. մայիսի 25-ի Եվրոպական դատարանի վճիռը «Abdulaziz, Cabales և Balkandali ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով, 1997թ. հոկտեմբերի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Boujlifa ընդդեմ Ֆրանսիայի» գործով, Reports of Judgments and Decisions 1997-VI, էջ 2264, §42): Կոնվենցիան օտարերկրացիներին իրավունք չի ընձեռում ժամանելու և բնակվելու որևէ երկրում, և հասարակական կարգի պահպանման պարտավորությունն ապահովելու համար Պայմանավորվող պետությունները իրավասու են իրենց տարածքից հեռացնելու քրեական հանցագործությունների համար դատապարտված օտարերկրացիներին: Սակայն Կոնվենցիայի հոդված 8-ի կետ 1-ով երաշխավորված իրավունքները շոշափող հարցերի վերաբերյալ որոշումները պետք է ունենան իրավական հիմքեր և պայմանավորված լինեն անհրաժեշտությամբ ժողովրդական հասարակության շրջանակներում, այսինքն հիմվեն սոցիալական անհրաժեշտության վրա և մասնավորապես համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակին (տես 1998թ. փետրվարի 19-ի Եվրոպական դատարանի վճիռը «Dalia ընդդեմ Ֆրանսիայի» գործով, Reports 1998-I, էջ 91, §52, 1997թ. սեպտեմբերի 26-ի Եվրոպական դատարանի վճիռը «Mehemi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, Reports 1997-VI, էջ 1971, §34, վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործով, §46, և Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Slivenko ընդդեմ Լատվիայի» գորխով, գանգատ թիվ 48321/99, ECHR 2003-X, §113):
55. Եվրոպական դատարանը եկավ այն եզրահանգման, որ նման սկզբունքները կիրառվում են անկախ նրանից թե օտարերկրացին երկրի տարածք մուտք է գործել մեծահասակ թե մանուկ տարիքում կամ ծնվել է այնտեղ: Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը վկայակոչեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1504 (2001) Բանաձևը երկարաժամկետ ներգաղթյալներին չարտաքսելու մասին, որով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մասնավորապես առաջարկել էր Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին ցանկացած հանգամանքներում արտաքսումից պաշտպանություն երաշխավորել երկարաժամկետ ներգաղթյալներին, որոնք ծնվել կամ մեծացել են կացության երկրի տարածքում (տես սույն վճռի 37-րդ կետը): Թեև որոշ Պայմանավորվող պետություններում առկա են համապատասխան իրավական նորմեր, կամ նրանք վարում են այնպիսի քաղաքականություն, որը միտված է երկրի տարածքում ծնված կամ վաղ հասակում երկիր ժամանած երկարատև ներգաղթյալների կատարված քրեական հանցագործության հիմնավորմամբ արտաքսման բացառմանը (տես սույն վճռի 3-րդ կետը), արտաքսումն արգելող նման ընդհանուր կանոնը չի կարող չհակասել Կոնվենցիայի հոդված 8-ին, քանզի այդ հոդվածի կետ 2-ի համաձայն կետ 1-ով երեշախավորված ընդհանուր իրավունքներից բացառությունները հնարավոր են:
...
57. Եթե նույնիսկ Կոնվենցիայի հոդված 8-ը չի նախատեսում արտաքսումից պաշտպանության բացարձակ իրավունք, Եվրոպական դատարանի իրավունքի կիրառումը ցույց է տալիս, որ որոշ հանգամանքներում արտաքսումը հանգեցնում է նշված հոդվածի պահանջների խախտմանը (տես օրինակ՝ վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը « Moustaquim ընդդեմ Բելգիայի» գործով, վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Beldjoudi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը « Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործով, ինչպես նաև 2002թ. հունիսի 11-ի Եվրոպական դատարանի վճիռը «Amrollahi ընդդեմ Դանիայի» գործով, գանգատ թիվ 56811/00, 2003թ. ապրիլի 17-ի Եվրոպական դատարանի վճիռը «Yılmaz ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 52853/99, և 2005թ. հոկտեմբերի 27-ի Եվրոպական դատարանի վճիռը «Keles ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 32231/02): «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործում Դատարանը հանգամանորեն ուսումնասիրեց համապատասխան չափանիշները, որոնք այն կիրառեց ժողովրդական հասարակությունում արտաքսման կիրառման անհրաժեշտության և վերջինիս համաչափությունը հետապնդվող նպատակին գնահատելու համար: Պալատի վճռի 40-րդ կետում ներկայացրած չափանիշները հետևյալն են.
– դիմումատուի կողմից կատարված հանցագործության բնույթը և ծանրությունը,
– դիմումատուի կացության տևողությունը արտաքսող երկրում,
– հանցագործության կատարման պահից անցած ժամանակը և դիմումատուի վարքագիծն այդ ժամանակահատվածում,
– դիտարկվող հարցիում ներգրավված անձանց քաղաքացիությունը,
– դիմումատուի ընտանեկան վիճակը, այդ թվում՝ ամուսնության շրջանի երկարությունը և ընտանեկան կայնքի հաջողության մասին վկայող այլ գործոնները,
– ամուսնական հարաբերությունների մեկնարկի պահին ամուսնու կամ կնոջ տեղյակ լինելը դիմումատուի կողմից կատարված հանցագործության մասին,
– երեխաների առկայությունը և տարիքը, և
– դիմումատուի արտաքսման դեպքում նրա ամուսնու կամ կնոջ մոտ առաջացող խնդիրների լրջությունը:
58. Եվրոպական դատարանը բացատրեց երկու չափանիշները, որոնք նույնպես նկատի են առնվել «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործում.
– երեխաների շահերը և բարեկեցությունը, մասնավորապես դիմումատուի արտաքսման երկրում երեխաների առջև ծառացող խնդիրների լրջությունը,
– դիմումատուի սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությունը կացության երկրում և այն երկրում, որտեղ նա արտաքսվելու է:
Առաջին կետի վերաբերյալ Եվրոպական դատարանը նշել է, որ այն արդեն իսկ արտացոլված է առկա պրակտիկայում (տես օրինակ՝ 2001թ.դեկտեմբերի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը «Şen ընդդեմ Նիդերլանդների» գործով, գանգատ թիվ 31465/96, § 40, 2005թ. դեկտեմբերի 1-ի Եվրոպական դատարանի վճիռը «Tuquabo-Tekle և մյուսներն ընդդեմ Նիդերլանդների» գործով, և դա համահունչ է ընտանիկի վերամիավորման թույլտվություն ստացած անձանց իրավական կարգավիճակի մասին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2002) 4 Առաջարկության հետ (տես վերը նշված § 38): Երկրորդ կետի վերաբերյալ պետք է նշել, որ թեև «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործով դիմումատուն Շվեյցարիա մուտք գործելու պահին արդեն մեծահասակ էր, Եվրոպական դատարանը որոշում կայացրեց առավել բծախնդրությամբ կիրառել (à plus forte raison) «Boultif-ի չափանիշները» այն գործերի նկատմամբ, որտեղ դիմումատուն ծնվել է այլ պետության տարածքում կամ մուտք է գործել երկիր վաղ հասակում (տես 2003թ. հուլիսի 15-ի Եվրոպական դատարանի վճիռը « Mokrani ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 52206/99, § 31): Իրոք, համապատասխան երկրում անձի կացության տևողությունը որպես չափանիշ ընդունելու տրամաբանությունը հիմնված է այն վարկածի վրա, համաձայն որի որքան ավելի երկար է անձը բնակվում որևէ երկրի տարածքում, այնքան ավելի շատ են ամրապնդվում նրա կապերը այդ երկրի հետ և այնքան ավելի շատ են դրանք թուլանում ծագման երկրի հետ: Այդ համատեքստում ակնհայտ է, որ Եվրոպական դատարանը հաշվի էր առնում մանկությունն ամբողջությամբ կամ մեծամասնությամբ կացության երկրում անցկացրած, այնտեղ դաստիրակաված և կրթություն ստացած օտարերկրացիների առանձնահատուկ իրավիճակը»:
68. «Üner ընդդեմ Նիդերլանդների», ինչպես նաև վերը նշված «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» (§48) գործերով վճիռներում Եվրոպական դատարանը սահմանեց մինչ այդ իր նախադեպային իրավունքում ուղղակիորեն չներկայացված չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն, երբ դիտարկվում է այն հարցը թե արդյոք արտաքսումը անհրաժեշտ և հետապնդվող իրավաչափ նպատակին համարժեք միջոց է հանդիսանում ժողովրադավարական հասարակությունում:
69. Եվրոպական դատարանը ցանկացավ ընդգծել, որ թեև իր նախադեպային իրավունքից բխող ու «Üner ընդդեմ Նիդերլանդների» և «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործերում սահմանված չափանիշները միտված են ազգային դատարանների վճիռներով անձանց արտաքսման գործերում Կոնվենցիայի հոդված 8-ի կիրառման դյուրիացմանը, համապատասխան չափանիշներին հատկացվող կշիռը, յուրաքանչյուր գործի հատուկ հանգամանքներից կախված, անխուսափելիորեն փոփոխվելու է: Ավելին, Եվրոպական դատարանը ընդգծեց, որ երբեկ չի կարելի անտեսել, որ այն դեպքերում, երբ ինչպես և խնդրի առարկա հանդիսացող գործում, Կոնվենցիայի հոդված 8-ով դիմումատուների երաշխավորված իրավունքների միջամտությունը, որպես իրավաչափ նպատակ, ուղղված է «անկարգությունների և հանցագործությունների կանխմանը» (տես սույն վճռի 67-րդ կետը), ապա վերոշարադրյալ չափանիշները, վերջ ի վերջո, պետք է օգնեն դիմումատուի կողմից անկարգություններ հրահարելու և հանցագործություններ կատարելու հավանականության աստիճանի գնահատմանը:
70. Ներկա գործին համանման այլ գործերում, երբ երկրից արտաքսման ենթակա անձը դեռևս սեփական ընտանիք չկազմավորած երիտասարդ տարիքի չափահաս է, անհրաժեշտ է կիրառել հետևյալ չափանիշները.
– դիմումատուի կողմից կատարված հանցանքի բնույթը և ծանրությունը,
– դիմումատուի կացության տևողությունը արտաքսող երկրում,
– հանցագործության կատարման պահից անցած ժամանակը և դիմումատուի վարքագիծն այդ ժամանակահատվածում,
– դիմումատուի սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությունը կացության երկրում և այն երկրում, որտեղ նա արտաքսվելու է:
71. Եվրոպական դատարանը ցանկանում է նաև պարզաբանել, որ համապատասխան անձի տարիքը կարող է որոշակի դեր խաղալ վերոշարադրյալ չափանիշների մի մասի կիրառման դեպքում: Օրինակ՝ դիմումատուի կողմից կատարված հանցագործության բնույթը և ծանրությունը գնահատելիս հաշվի պետք է առնել այն հանգամանքը, թե արդյոք դիմումատուն հանցագործությունը կատարել է անչափակաս կամ չափահաս տարիքում (տես օրինակ՝ 1991թ. փետրվարի 18-ի Եվրոպական դատարանի վճիռը «Moustaquim ընդդեմ Բելգիայի» գործով, հհ. A գանգատ թիվ 193, էջ 19, §44, և 2004թ. ապրիլի 22-ի Եվրոպական դատարանի վճիռը «Radovanovic ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 42703/98, §35):
72. Համապատասխանաբար, դիմումատուի արտաքսող երկրում կացության տևողությունը պարզելիս և նրա սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությունը կացության երկրում որոշելիս, իրավիճակն ակնհայտորեն կտարբերվի կախված նրանից թե արդյոք դիմումատուն երկիր է ժամանել մանկական կամ երիտասարդական տարիքում, ծնվել է այդ երկրում, թե ժամանել է այնտեղ մեծահասակ տարիքում: Այդ միտումն իր արտացոլումն է գտել նաև Եվրոպայի Խորհրդի տարբեր փաստաթղթերում, մասնավորապես Նախարարների խորհրդի թիվ Rec (2001) 15 և N Rec (2002) Առաջարկություններում 4 (տես սույն վճռի 34-35 կետերը):
73. Թեև Կոնվենցիայի հոդված 8-ով օտարերկրացիների որևէ խմբի, այդ թվում՝ կացության երկրում ծնված կամ վաղ մանկության տարիքին այնտեղ ժամանած օտարերկրացիների համար արտաքսման դեմ բացարձակ պաշտպանություն չի նախատեսվում (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Üner ընդդեմ Նիդերլանդների» գործով, §55), Եվրոպական դատարանն արդեն իսկ հաստատել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ կացության երկրում ամբողջ մանկությունը կամ մանկության մեծ մասն անցկացրած, այնտեղ մեծացած և կրթություն ստացած օտարերկրացիների հատուկ վիճակը (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Üner ընդդեմ Նիդերլանդների» գործով, § 58 in fine).
74. Այդպիսով, Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ երկրում օրինական հիմքերով ամբողջ մանկությունը կամ նրա մեծ մասն ապրած ներգաղթյալի արտաքսման համար անհրաժեշտ են շատ լուրջ հիմքեր: Դա առավել ևս կիրառելի է այն իրավիճակի համար, երբ անձի արտաքսման պատճառ դարձաց հանցագործությունները կատարեվել են անչափահաս տարիքում:
75. Վերջապես, Եվրոպական դատարանը հիշեցրեց, որ Կոնվենցիայի հոդված 8-ով երաշխավորվող իրավունքում ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող օրինական նպատակին միջամտության անհրաժեշտությունը և համաչափությունը որոշելիս հաշվի է առնվում ազգային իշխանությունների գործողության ազատության աստիճանը (տես՝Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Slivenko ընդեմ Լատվիայի» գործով, գանգատ թիվ 48321/99, §113, ECHR 2003-X, և 1998թ. հունիսի 21-ի Եվրոպական դատարանի վճիռը « Berrehab ընդդեմ Նիդերլանդների» գործով, Series A, N 138, էջ 15, §28): Սակայն Եվրոպական դատարանը կրկին նշել է, որ իր խնդիրն է որոշել, թե արդյոք վիճարկվող միջոցները կիրառելիս պահպանվել է Կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքնի և հանրային շահերի միջև արդարացի հավասարակշռությունը (տես այլ նածադեպերի թվում՝ վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործով, §47): Այսպիսով, պետության գործողության ազատությունը ենթակա է եվրոպական մարմինների վերահսկողությանը՝ ինչպես կիրառելի օրենսդրության, այնպես էլ անկախ դատարանների վճիռների կիրառման տեսանկյունից (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի վճիռը ««Société Colas Est» և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 37971/97, § 47, ECHR 2002-III): Ուստի, Եվրոպական դատարանը իրավասու է վերջնական որոշում կայացնել առ այն թե արդյոդ արտաքսման մասին որոշումը համապատասխանում է Կոնվենցիայի հոդված 8-ին:
(բ) Վերոշարադրյալ սկզբունքների կիրառումը ներկա գործում
(i) Դիմումատուի կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու ծանրությունը
76. Եվրոպական դատարանը նշեց, որ ներկա գործով դիտարկվող հանցագործությունները կատարվել են մեկ տարի երեք ամիսների ընթացքում՝ 1998թ. նոյեմբերից մինչև 2000թ. հունվար ամիսներն ընկած ժամանակահատվածում (տես սույն վճռի 14-15 կետերը), երբ դիմումատուն 14 - 15 տարեկան էր:
77. Դիմումատուն առաջին անգամ դատապարտվել էր 1999թ. սեպտեմբերին ծանրացուցիչ հանգամանքներում կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված 22 կոտրանքով գողությունների և ծանրացուցիչ հանգամանքներում կազմակերպված հանցավոր խմբի կողմից կոտրանքով գողություն կատարելու փորձի, հանցավոր կազմակերպված խումբ ստեղծելու, դրամաշորթության, մարմնական վնասվածքներ հասցնելու, և առանց սեփականատիրոջ թույլտվության ավտոմեքենայի օգտագործման համար: Դատարանը դիմումատուին դատապարտեց 18 ամիս ազատազրկման, որից 13-ը պայմանական և փորձնական ժամկետով, ինչպես նաև կարգադրեց նրան բուժում անցնել թմրադեղերի կախվածությունից:
78. Երկրորդ անգամ, 2000թ. մայիսին, դիմումատուն կալանվել է ծանրացուցիչ հանգամանքներում 18 կոտրանքով գողությունների կատարման և ծանրացուցիչ հանգամանքներում կոտրանքով գողությունների կատարման փորձի համար և դատապարտվել 15 ամիս ազատազրկման: Քանի որ դիմումատուն չէր անցել թմրադեղերի կախվածությունից բուժումը, դատարանը կասեցրեց առաջին դատավճռի հետաձգման մասին որոշումը:
79. Դատարանը համամիտ է Պալատի հետ, որ դիմումատուի կողմից կատարված հանցագործություններն ունեն ծանրության որոշակի աստիճան, և որ նրա նկատմամբ խիստ պատիժ էր սահմանվել, որն ընդհանուր առմամբ կազմում էր երկու տարի ինը ամիս, առանց պատիժը կրելու ժամկետի հետաձգման: Կաառվարությունը պնդում էր, որ դիմումատուի կողմից կատարված հանցագործություններն ունեն նույնպիսի ծանրություն, ինչ որ թմրադեղերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները, քանի որ դիմումատուն դրանք կատարում էր ոլինելով թմրամոլ՝ թմրադեղեր գնելու համար գումար ձեռք բերելու նպատակով: Եվրոպական դատարանը չհամաձայնվեց այդ պնդման հետ: Ճշմարիտ է, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության հարցում Եվրոպական դատարանը ըմբռնումով մոտեցավ այդ ահավիրքի տարածման մեջ ակտիվորեն ներգրավված անձանց նկատմամբ ազգային իշխանությունների կոշտ դիրքին (տես օրինակ՝ 1998թ. փետրվարի 19-ի Եվրոպական դատարանի վճիռը «Dalia ընդդեմ ֆրանսիայի» գործով, Reports 1998-I, էջ 92, § 54, և Եվրոպական դատարանի վճիռը «Baghli ընդդեմ Ֆրանսիայի» գործով, գանգատ թիվ 34374/97, § 48, ECHR 1999-VIII): Եվրոպական դատարանը սակայն նշեց, որ նույն մոտեցումը չի ցուցաբերում թմրադեղերի օգտագործման համար դատապարտված անձանց նկատմամբ (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Ezzouhdi ընդդեմ Ֆրանսիայի» գործով, § 34):
80. Եվրոպական դատարանի կարծիքով ներկա գործի առանցքային հատկանիշը հանցագործությունների կատարման պահին դիմումատուի երիտասարդ տարիքն էր և, բացառությմբ մեկ դեպքի, կատարված հանցագործություններում բռնության տարրի բացակայությունը: Այդ հատկանիշը նաև հստակորեն առանձնացնում է ներկա գործը «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» և « Üner ընդդեմ Նիդերլանդների» (վերը նշված) գործերից, որոնցում անչափահաս անձի կողմից բռնությամբ կատարված հանցագործությունները՝ առաջին դեպքում կողոպուտը և երկրորդ դեպքում ոչ դիտավորյալ սպանությունն ու հարձակումը, արտաքսման մասին որոշումներ կայացնելու հիմք են հանդիսացել: Դիտարկելով հանցագործությունների ժամանակ դիմումատուի դրսևորած վարքը, Եվրոպական դատարանը նշեց, որ հանցագործությունների մեծ մասը կազմել են առևտրային ավտոմատների և ավտմեքենաների կոտրանքներ, խանութներից և սննդի օբյեկտներից հափշտակուներ և դրամի ու ապրանքների գողություններ: Միակ բռնի հանցագործությունընն էր այլ անչափահասին հրելը, ոտքերով հարվածելը և վնասվածքներ հասցնելը: Չանտեսելով այդ գործողությունների լուրջ բնույթը և դրանց հետևանքով հասցրած վնասը, Եվրոպական դատարանը համարեց, որ այնուամենայնիվ դրանք կարող են դիտվել, որպես անչափահասներին բնորոշ իրավախախտումներ:
81. Եվրոպական դատարանը գտավ, որ այն դեպքերում, երբ երկրից արտաքսման մասին որոշման հիմքում ընկած են անչափահասի հանցագործությունները, անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի առավելագույն շահերը: Կոնվենցիայի հոդված 8-ի նախադեպային իրավունքի ներքո Եվրոպական դատարանը դիտարկեց տարբեր համատեքստերում երեխայի առավելագույն շահերը հաշվի առնելու պարտավորությունը (երեխայի իրավունքների պաշտպանության հարցի վերաբերյալ տես օրինակ՝ Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը « Scozzari և Giunta ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, § 148, ECHR 2000-VIII), այդ թվում՝ երկրի տարածքից օտարերկրացիների արտաքսումը (տես վերը նշված Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը « Üner ընդդեմ Նիդերլանդների» գործով, § 58), որտեղ Եվրոպական դատարանը երեխաների կարգավիճակը որակավորել է որպես երկրից արտաքսվող անձի ընտանիքի անդամներ: Դատարանն ընդգծել էր, որ երեխաների առավելագույն շահերը և բարեկեցությունը, մասնավորապես այն խնդիրների լրջությունը, որոնց առջև կարող են կանգնել երեխաները արտաքսման երկրում, այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնվեն ժողովրդական հասարակությունում արտաքսման մասին որոշման անհրաժեշտությունը որոշելիս: Եվրոպական դատարանը գտավ, որ երեխայի առավելագույն շահերը հաշվի առնելու պարտավորությունը կիրառելի է նաև այն դեպքում, երբ այն անձը, որին պատրաստվում են արտաքսել երկրից, անչափահաս է, ինչպես նաև, երբ, ինչպես և գործող դեպքում, արտաքսման հիմքում ընկած են անչափահաս անձի կողմից կատարված հանցագործությունները: Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական Միության իրավունքը նաև անչափահասների համար արտաքսումից հատուկ պաշտպանություն է նախատեսում (տես վերը նշված թիվ 2004/38/ЕС հրահանգի հոդված 28-ի, երրորդ մասի, կետ «բ», § 41): Ավելին, երեխայի առավելագույն շահերը հաշվի առնելու պարտավորությունը ամրագրված է Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածում (տես վերը նշված § 36):
82. Եվրոպական դատարանը գտավ, որ այն դեպքում, երբ դիտարկվում է անչափահաս իրավախախտողի նկատամամբ երկրից արտաքսելու միջոցի կիրառումը, երեխայի առավելագույն շահերը հաշվի առնելու պարտավորությունը նաև ներառում է նրան հասարակությունում միասնացնելու աջակցման պարտավորությունը: Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը նշեց, որ Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի հոդված 40-ը վերամիասնացումը դիտարկում է որպես մի նպատակ, որին պետք է ձգտի անչափահասների գործերով զբաղվող իրավական համակարգը (տես վերը սույն վճռի 36-38 կետերը): Եվրոպական դատարանի կարծիքով նման նպատակին հնարավոր չի լինի հասնել արտաքսման հետևանքով ընտանեկան կամ սոցիալական կապերը խզելու ճանապարհով, որը պետք է ծայրահեղ միջող հանդիսանա անչափահաս հանցագործի դեպքում: Եվրոպական դատարանն եկավ այն եզրահանգմանը, որ Ավստրիայի իշխանությունները պատշաճ կերպով չեն հաշվի առել խնդրի այդ կողմերը:
83. Արդյունքում Եվրոպական դատարանը գտավ, որ երկրի տարածքում երկար ժամանակ բնակվող ներգաղթյալի արտաքսումը բռնության տարրեր չկրող հանցագործությունների համար, որոնք նա կատարել է անչափահաս տարիքում, հիմնավորված չի կարող լինել (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Moustaquim ընդդեմ Բելգիայի» գործով, § 44, որը վերաբերում է անչափահաս տարիքում հանցագործություններ կատարած դիմումատուին, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված բազմաթիվ գողությունների, գողացած գույքի պահման և տրանսպորտային միջոցին վնաս հասցնելուն, երկու հարձակումների և մեկ անգամ սպառնացող վարքի, և 2003թ. փետրվարի 6-ի Եվրոպական դատարանի վճիռը «Jakupovic ընդդեմ Ավստրիայի» գործով, գանգատ թիվ 36757/97, §27, որտեղ դիմումատուի արտաքսման մասին որոշման հիմքում ընկած էր այն փաստը, որ նա երկու անգամ դատապարտվել է անչափահաս տարիքում կոտրանքով գողությունների կատարման համար, ընդ որում արտաքսման պահին դիմումատուն դեռևս չափահաս չի եղել):
84. Այդուհանդերձ Եվրոպական դատարանը հստակ նշեց, որ ծանր և բռնի հանցանքերը կարող են արդարացնել արտաքսման մասին որոշումը նույնիսկ այն դեպքում, երբ դրանք կատարվել են անչափահասի կողմից (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Bouchelkia ընդդեմ Ֆրանսիայի, էջ 65, § 51» գործով, որտեղ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի հոդված 8-ի խախտում չարձանագրեց արտաքսման մասին որոշման ներքո որը կայացվել էր ելնելով դիմումատուի կողմից 17 տարեկանում ծանրացուցիչ հանգամանքներում բռնաբարություն կատարելու համար դատապարտությունից, 2007թ. հունվարի 22-ի Եվրոպական դատարանի վճիռը «Hizir Kilic ընդդեմ Դանիայի» գանգատ թիվ 20277/05 և «Ferhat Kilic ընդդեմ Դանիայի», գանգատ թիվ 20730/05, գործերով, որտեղ Եվրոպական դատարանն անընդունելի գտավ դիմումատուների գանգատները արտաքսման որոշման մասին, որոնք կայացվել էին նրանց կողմից համապատասխանաբար 16 և 17 տարեկան հասակում կատարած կողոպուտի փորձի, ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման և ոչ դիտավորյալ սպանության համար դատապարտություններից ելնելով):
(ii) Դիմումատուի կացության տևողությունը
85. Դիմումատուն Ավստրիա է ժամանաել 1990թ., վեց տարեկանում և այդ երկրում է անցկացրել իր մանկության մնացած մասն ու պատանեկությունը: Ավստրիայում նա օրինական հիմքերով բնակվում էր իր ծնողների, եղբոր և քրոջ հետ և 1999թ. մարտին ստացել էր Ավստրիայում մշտական կացության իրավունք:
(iii) Հանցանքների կատարման պահից հետո անցած ժամանակն ու դիմումատուի վաչքագիծն այդ ընթացքում
86. Ինչպես րդեն նշվել էր սույն վճռում, 2000թ. հունվարից հետո դիմումատուն այլևս որևէ հանցագործություն չէր կատարել: Հանցագործությունների կատարման պահից հետո դիմումատուի վարքագիծը գնահատելիս Պալատը հաշվի առավ ընդհուպ մինչև 2003թ. դեկտեմբերին դիմումատուին արտաքսելու պահն ընկած ժամանակաշրջանը: Պալատը հաշվի առավ 2002թ. մայիսին դիմումատուի ազատ արձակվելուց հետո նրա լավ վարքը, նշելով, որ արտաքսմանը նախորդող մեկ ու կես տարվա ընթացքում նա որևէ նոր հանցագործություն չէր կատարել:
87. Կառավարության կարծիքով Պալատը չպետք է հաշվի առնի ներպետական մարմինների կողմից սույն գործով վերջնական որոշում ընդունելուց հետո տեղի ունեցած հիրադարձոթյունները (տես սույն վճռի 58-59 կետերը): Կառավարությունը նշեց, որ վարչական դատարանն իր որոշումը կայացրել էր մինչ դիմումատուին բանտից ազատ արձակելը: Բոլոր դեպքերում ինչպես վարչական դատարանը, այնպես էլ Ավստրիայի Սահմանադրական դատարանը կայացրել են իրենց որոշումները բարձրագույն վարչական մարմինների կողմից սահմանված փաստերի հիման վրա: Ներկա գործում նման փաստերը բերված էին ք. Վիեննայի Հասարակական անվտանգության վարչության կողմից 2001թ. հուլիսի 19-ին ընդունված որոշման մեջ:
88. Եվրոպական դատարանը նշել է, որ «Boultif ընդդեմ Շվեյցարիա» գործով իր վճռում (տես վճռի 51-րդ կետը) նա սահմանել է, որ հանցագործության կատարման պահից անցած ժամանակը և դիմումատուի վարքագիծն այդ ընթացքում ուշադրության արժանի չափանիշ են: Այդ գործում Եվրոպական դատարանը հաշվի էր առել 1994թ. կատարված հանցագործության պահից մինչև 2000թ. դիմումատուին Շվեյցարիայից արտաքսելն անցած ողջ ժամանակաշրջանը, գնտելով, որ դիմումատուի օրինակելի վարքը բանտում և այն փաստը, որ նա բանտից դուրս գալուց հետո աշխատանք էր գտել, նվազեցրեցին մտավախությունը, որ դիմումատուն հասարակական կարգի և անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում: Սակայն գործով առկա փաստերից պարզ չէ թե որքան ժամանակ է անցել Շվեյցարիայի Դաշնային դատարանի կողմից 1999թ. նոյեմբերին վերջնական որոշման կայացման պահից մինչ դիմումատուի երկրից վերջնական մեկնելը «2000թ. ոչ ստույգ հաստատված պահին» (ibid., §19 և 22): Ավելի ուշ դիտարկված գործում, որտեղ Ավստրիայի վարչական դատարանի կողմից 1996թ. դեկտեմբերին որոշում ընդունելու պահից մինչև 1997թ. հուլիսին դիմումատուի մեկնումը անցել էր յոթ ամիս, Եվրոպական դատարանը հաշվի էր առել դիմումատուի լավ վարքը՝ 1994թ. վերջին դատապարտման պահից մինչ 1996թ. դեկտեմբերին դատավարտության ավարտի պահը (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Yildiz ընդդեմ Ավստրիայի» գործով, §24 - 26 և 45):
89. Համաձայն Եվրոպական դատարանի կողմից « Boultif ընդդեմ Շվեյցարիայի» (տես սույն վճռի 51-րդ կետը) գործով արտահայտված դիրքորոշմանը, այն փաստը, որ հանցագործություն կատարելու պահից մինչ համապատասխան անձի արտաքսումը անցել է զգալի ժամանակ, որի ընթացքում դիմումատուն լավ վարք է դրսևորել, անվերապահորեն ազդում է այդ անձի կողմից հասարակությանը ներկայացվող վտանգի աստիճանի գնահատման վրա:
90. Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան Եվրոպական դատարանի սահմանված նախադեպային իրավունքի համաձայն, այն դեպքերում, երբ արտաքսումը փաստացիորեն տեղի է ունեցել Եվրոպական դատարանի կողմից այդ գործով վճիռ կայացնելուց առաջ, վտանգը, որի հետ դիմումատուն կարող է առնչվել արտաքսման երկրում, պետք է գնահատվի ելնելով այն փաստերից, որոնք հայտնի էին կամ հայտնի պետք է լինեին Պայամանավորվող կողմին արտաքսման պահին: Այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանի կողմից գործի դիտարկման պահին դիմումատուն դեռևս երկրից չի արտաքսվել, խոսքը գնում է այն փաստերի մասին, որոնք հայտնի են պետությանը մինչ Եվրոպական դատարանում դատավարության սկիզբը (տես 2008թ. հուլիսի 28-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վիռը « Saadi ընդդեմ Իտալիայի» գործով, գանգատ թիվ 37201/06, § 133): Այդպիսով, նման գործերում Եվրոպական դատարանը չի սահմանափակվում ազգային մարմինների կողմից արտաքսման մասին վերջնական որոշման ընդունման պահին առկա իրավիճակի գնահատման արդյունքների դիտարկմամբ:
91. Եվրոպական դատարանը նշեց, որ չի ընդունում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Կառավարության այն պնդումը, որ ներպետական մարմինների վերջնական որոշման կայացմանը հաջորդող փաստերը չպետք է հաշվի առնվեն: Ճշմարիտ է, որ իրավական պաշտպանության ներքին միջոցների սպառման կանոնը թույլ է տալիս պետություններն զերծ մնալ միջազգային մարմինների առջև պատասխանատվությունից այնքան ժամանակ, քանի դեռ ներպետական իրավական համակարգի ներքո գործը վերջնականորեն չի դիտարկվել (տես 1996թ. սեպտեմբերի 16-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Akdivar և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործով, Reports 1996-IV, էջ 1210, §65): Սակայն նման հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ արտաքսման մասին վերջնական որոշում ընդունեու պահից մինչ փաստացի արտաքսումը զգալի ժամանակ է անցնում:
92. Այդ կապակցությամբ Եվրոպական դատարանը կցանկանար ընդգծել, որ իր խնդիրն է որոշել թե արդյոք դիմումատուի փաստացի արտաքսումը հակասում է Կոնվենցիայի պահանջներին, այլ ոչ թե գնահատական տալ արտաքսման մասին վերջնական որոշմանը: Ըստ էության նման մոտեցմամբ է ղեկավարվել նաև Եվրոպական Համայնքների դատարանը, որը «Orfanopoulos ընդդեմ Բադեն-Բադեն երկրամասի» և «Oliveri ընդդեմ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի» գործերով կայացրած վճիռներում նշել էր, որ թիվ 64/221 Հրահանգի 3-րդ հոդվածը արգելում է այնպիսի ազգային գործելակերպը, որով ներպետական դատարաններն այլ մասնակից պետության քաղաքացու արտաքսման մասին որոշման իրավաչափությունը գնահատելիս կարող են հաշվի չառնել իրավասու մարմինների կողմից վերջնական որոշման ընդունումից հետո տեղի ունեցած իրադարձությունները (տես սույն վճռի 43-րդ կետը): Ուստի նման գործերում կառավարությունն պետք է այնպիսի իրավական համակարգ նախընտրի, որը թույլ կտա հաշվի առնել նոր հանգամանքները: Նշվածը չի հակասում արտաքսման մասին որոշման ուժի մեջ մտնելու պահին «ընտանեկան կյանքի» առկայության գնահատմանը՝ այդ պահից ի վեր դիմումատուի մոտ «ընտանեկան կյանքի» վերացման մասին ցանկացած նշանների բացակայության պարագայում (տես սույն վճռի 61-րդ կետը): Նույնիսկ այդ դեպքում դիմումատուն դեռևս իրավասու է պահանջել հարգելու իր «անձնական կյանքի» իրավունքը Կոնվենցիայի հոդված 8-ի իմաստով (տես սույն վճռի 63-րդ կետը):
93. Այդ կապացությամբ Կառավարությունը նշեց, որ արտաքսման մասին որոշում կայացնելու հանգամանքների դադարելու հիմունքներով վարույթ կարող է հարուցվել դիմումատուի միջնորդությամբ կամ իշխանությունների նախաձեռնությամբ: Դրանից հետևում է, որ ազգային իշխանությունները հնարավորություն ունեին սույն գործի հետ կապված նոր իրավիճակի գնահատում անցկացնել:
94. Հետևաբար, Եվրոպական դատարանը կդիտարկի դիմումատուի վարքը 2000թ. հունվարին կատարված վերջին հանցագործության պահից ընդհուպ մինչև 2003թ. դեկտեմբերին նրա փաստացի արտաքսումը: Այդ ընթացքում, որը կազմում է երեք տարի տասնմեկ ամիս, դիմումատուն երկու տարի երեք ու կես ամիս անց է կացրել բանտում (2011թ. փետրվարի 11-ից մինչև 2002թ. մայիսի 4-ը): Պատիժը կրելուց հետո և ընդհուպ մինչև 2003թ. նոյեմբերի 27-ը, երբ դիմումատուն կրկին ձեռբակալվել էր արտաքսման նպատակով, նա մեկ և կես տարի գտնվել էր ազատության մեջ և ոչ մի հանցագործություն չէր կատարել: Սակայն, ի տարբերություն «Boultif ընդդեմ Շվեյցարիայի» գործի (տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը, §51) Եվրոպական դատարանի տրամադրության տակ քիչ փաստեր կան ազատազրկման ժամանակ դիմումատուի վարքի մասին, բացառությամբ այն փաստի, որ նա վաղաժամկետ չէր ազատվել, և նույնիսկ ավելի քիչ փաստեր կան այն մասին, թե պատիժը կրելուց հետո որքանով էր կայունացել դիմումատուի աշխարհահայացքը: Ուստի, ի տարբերություն Պալատի, Դատարանը համարեց, որ հանցագործություններ կատարելուց հետո անցած ժամանակը և դիմումատուի վարքագիծը այդ ընթացքում այլ չափանիշների համեմատ նվազ կարևոր է, մասնավորապես ելնելով այն փաստից, որ անչափահաս տարիքում դիմումատուն հիմնականում կատարել էր ոչ բռնի հանցագործություններ:
(iv) սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերի ամրությունը կացության և ծագման երկրներում:
95. Եվրոպական դատարանը նշեց, որ դիմումատուն իր մանկության ու պատանեկության կարևորագույն տարիները, երբ ձևավորվում էր իր անհատը, ապրել էր Ավստիայում: Նա խոսում էր գերմաներենով և ավարտել էր դպրոցական ուսուցման ամբողջ ծրագիրը Ավստրայում, որտեղ բնակվում էին նրա բոլոր հարազատները: Հետևաբար նրա հիմնական սոցիալական, մշակութային և ընտանեկան կապերը Ավստրիայում էին:
96. Ինչ վերաբերում է դիմումատուի կապերին ծագման երկրի հետ, Եվրոպական դատարանը նշեց, որ դիմումատուն համոզիչ կերպով բացատրել է, որ Ավստրիայից արտաքսվելու պահին նա բուլղարերեն չէր խոսում, քանի որ իր ընտանիքը պատկանում էր Բուլղարիայում թուրքական փոքրամասնությանը: Այն փաստը, որ Բուլղարիայում դպրոց չհաճախելու պատճառով դիմումատուն չէր կարող կիրիլիցայով գրել կամ կարդալ, չէր վիճարկվում: Չէր ապացուցվել և չէր ենթադրվում, որ նա որևէ սերտ կապեր ունի ծագման երկրում:
(v) Արտաքսման կարգադրության գործողության ժամկետը
97. Ի վերջո, գնահատելով միջամտության համաչափությունը, Եվրոպական դատարանը հաշվի առավ դիմումատուի արտաքսման մասին կարգադրության գործողության ժամկետը: Պալատը, վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավումքը, իրավացիորեն համարեց, որ երկրից արտաքսելու հետ կապված պատժամիջոցի գործողության ժամկետը պետք է դիտվի կարևոր գործոններից մեկը (որպես գործերի օրինակ, որտեղ երկիր մուտք գործելու արգելքի անսահմանափակ ժամկետը համարվում է անհամաչափության ապացույց, տես վերը նշված Եվրոպական դատարանի վճիռը «Ezzouhdi ընդդեմ Ֆրանիսայի» գործի 35-րդ կետը, 2003թ. ապրիլի 17-ի Եվրոպական դատարանի վճիռը «Yilmaz ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 52853/99, §48-49, և վերը նշված «Radovanovic ընդդեմ Ավստրիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի 37-րդ կետը, որպես գործերի օրինակ, որտեղ երկիր մուտք գործելու արգելքի սահմանափակ ժամկետը համարվում է անհամաչափության ապացույց, տես «Benhebba ընդդեմ Ֆրանսիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի 37-րդ կետը, 2000թ. հունվարի 13-ի Եվրոպական դատարանի Մեծ Պալատի վճիռը «Jankov ընդդեմ Գերմանիայի» գործով, գանգատ թիվ 35112/92, և վերը նշված «Üner ընդդեմ Նիդերլանդերի» գործով Եվրոպական դատարանի վճռի 65-րդ կետը):
98. Մեծ Պալատը համամիտ է Պալատի հետ, որ երկրի տարածք մուտք գործելու արգելքի սահմանափակ ժամկետը որոշիչ գործոն չի հանդիսանում տվյալ գործում: Տաս տարվա արտաքսման որոշումը դիմումատուին փաստորեն արգելում էր բնակվելու Ավստրիայի տարածքում այնքան ժամանակ, որքան որ նա այնտեղ արդեն իսկ ապրել է, մինչդեռ այդ ժամանակահատվածը դիմումատուի կյանքում շատ կարևոր շրջան էր հանդիսանում:
(vi) Եզրահանգում
99. Հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, մասնավորապես անչափահաս հասակում դիմումատուի կատարած հանցագործությունների ոչ բռնի բնույթը, բացառությամբ մեկ դեպքի, ինչպես նաև պետության պարտավորությունը` աջակցելու նրա վերամիասնացմանը հասարակությունում, դիմումատուի Ավստրիայում օրինական կացության երկարատևությունը, նրա ընտանեկան, սոցիալական և լեզվական կապերը Ավստրիայի հետ և ծագման երկրում նման կապերի առկայության մասին ապացույցի բացակայությունը, Եվրոպական դատարանը հանգեց այն եզրակացության, որ արտաքսման մասին որոշումը, նույնիսկ սահմանափակ ժամկետով, համաչափ չէր «հանրային անկարգությունների և հանցագործությունների կանխման» իրավաչափ նպատակին: Ուստի նման միջոցը «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» չեր հանդիսանում:
100. Հետևաբար ներկա գործում առկա է Կոնվենցիայի հոդված 8-ի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
101. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան
կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր
պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն
մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է,
անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում
տրամադրել»:
A. Վնասը
1. Դատարանի գնահատականը
102. Հաշվի առնելով նոյնանման գործերը (տես վերը նշված «Yildiz ընդդեմ Ավստրիայի» 5-րդ կետը, վերը նշված «Jakupovic ընդդեմ Ավստրիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի 37-րդ կետը, 2004թ. դեկտեմբերի 16-ի Եվրոպական դատարանի վճիռը «Radovanovic ընդդեմ Ավստրիայի» գործով (արդարացի փոխհատուցում), գանգատ թիվ 42703/98, §11, և վերը նշված «Mehemi ընդդեմ Ֆրանսիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի 41-րդ կետը), Պալատը վճռեց, որ խախտման ճանաչման փաստն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է դիմումատուին պատճառած բարոյական վնասի համար:
2. Կողմերի փաստարկները
103. Դիմումատուն պահանջում էր, որպեսզի ընտանիքի հետ բաժանման պատճառով հասցված բարոյական վնասի համար իրեն հատկացվի 5000 եվրո:
104. Կառավարությունը պնդում էր, որ Կոնվենցիայի խախտման ճանաչումն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է դիմումատուին պատճառած բարոյական վնասի համար:
3. Դատարանի վճիռը
105. Եվրոպական դատարանը գտավ, որ դիմոմատուի արտաքսումը անխուսափելի հոգեկան տագնապ և անհանգստություն պատճառեց նրան: Ելնելով արդարության սկզբունքից, Եվրոպական դատարանը որոշեց դիմումատուին որպես բարոյական վնասի փոխհատուցում հատկացնել 3,000 եվրո (տես վերը նշված «Mokrani ընդդեմ Ֆրանսիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի 43-րդ կետը), նշված գումարին հավելելեով վճարման ենթակա բոլոր հարկերը:
B. Ծախսեր և ծախքեր
1. Պալատի վճիռը
106. Պալատը վճռեց, որ դիմումատուին պետք է վճարվի 5,759.96 եվրո (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ ազգային դատարաններում և Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կրած ծախսերի և ծախքերի հատուցման համար՝ մինչ Մեծ Պալատի կողմից վճռի կայացման պահը և այն ներառյալ: Նշված գումարը ներառում է 3,797.96 եվրո՝ ազգային դատարաններում գործի քննության համար և 1962 եվրո՝ Եվրոպական դատարանում գործի քննության համար:
2. Կողմերի փաստարկները
107. Մեծ Պալատում գործի քննության ժամանակ դիմումատուն պահանջեց իրեն հատուցել ներպետական դատարաններում գործի դատաքննության հետ կապված ծախսերը: Եվրոպական դատարանում գործի քննության հետևանքով կրած ծախսերի և ծախքերի հատուցման համար նա պահանջեց 12190.56 եվրո, (ավելացված արժեքի հարկը ներառյալ), որից 6879.84 եվրո (ավելացված արժեքի հարկը ներառյալ), գործը Մեծ Պալատում քննելու համար: Բացի այդ, լսումներում փաստաբանի մասնակցության հետ կապված, դիմումատուն պահանջեց 457.26 եվրո տրանսպորտային և հյուրանոցային ծախսերի հատուցում`:
108. Կառավարություն նշել էր, որ Պալատը ամբողջությամբ հաստատել է մինչև Պալատում գործի դատաքննության ավարտը կրած դատական ծախսերը և ծախքերը և որոշել է փոխհատուցել դրանք դիմումատուին 5,759.96 եվրո գումարի չափով: Կառավարություն որևէ դիտողություն չի ներկայացրել գործը Մեծ Պալատում դիտարկելու ընթացքում կրած ծախսերի և ծախքերի վերաբերյալ:
3. Եվրոպական Դատարանի եզրահանգումը
109. Գործը ազգային դատարաններում քննելու և մինչ Մեծ Պալատի կողմից Կոնվենցիային համապատասխան վճիռ կայացնելու հահը կրած ծախսերի և ծախքերի վերաբերյալ Եվրոպական դատարանը համամիտ եղավ Պալատի հետ, որ ծախսերը իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ ու ողջամիտ: Հետևաբար Դատարանը հաստատեց դիմումատուին 5,759.96 եվրո հատկացնելու որոշումը: Ինչ վերաբերում է գործը Մեծ Պալատում դատաքննելու ընթացքում կրած ծախսերին և ծախքերին, Եվրոպական դատարանը նույնպես գտավ, որ դրանք եղել են իրական, կատարվել են ըստ անհրաժեշտության և եղել են ողջամիտ: Հետևաբար, Եվրոպական դատարանը որոշեց դիմումատուին հատկացնել պահանջած 6,879.84 եվրո գումարը, (ավելացված արժեքի հարկը ներառյալ), գումարած 457.26 եվրո, որպես տրանսպորտային և հյուրանոցային ծախսերի փոխհատուցում, որի արդյունքում ընդհանուր փոխհատուցման չափը կազմեց 7337.10 եվրո:
110. Այդպիսով Եվրոպական դատարանը որոշում կայացրեց դիմումատուին հատկացնել 13,097.06 եվրո, որպես կրած դատական ծախսերի և ծախքերի ընդհանուր փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
111. Դատարանը նպատակահարմար է համարում, որ
չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է
հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից
սահմանված փոխառության տրամադրման առավելագույն
տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ
հոդվածի խախտում,
2. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ`
(a) կառավարությունը, երեք ամսվա ընթացքում,
դիմումատուին պետք է վճարի 3,000 եվրո (երեք հազար եվրո) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը և 13,097.06 եվրո (տասներեք հազար իննսուն յոթ եվրո իննսուն յոթ ցենտ), որպես դատական ծախսերի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,
(b) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև
վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված
փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի
չափով պարտավորությունների չկատարման
ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը:
3. Մերժում է, միաձայն, դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2008թ. հունիսի 23-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Vincent BergerJean-Paul Costa
ԻրավագետՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությնը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի օժանդակությամբ (/humanrightstrustfund): Դատարանի համար այն պարտավորեցնող բնույթ չի կրում և Դատարանը պատասխանատվություն չի կրում թարգմանության որակի համար: Սույն թարգմանությունը կարելի է ներլցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների շտեմարանից () կամ ցանկացած այլ տվյալների շտեմարանից, որին այն տրամադրել է Դատարանը: Սույն թարգմանությունը կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով` սույն գործի լռիվ անվանումը նշելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի մասին սույն ձևակերպման և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմային հիմնագրամի վրա հղում կատարելու պայմանով: Սույն թարգմանության որևէ մասն առևտրային նպատակներով օգտագործելու մտադրության դեպքում խնդրում ենք դիմել` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy