© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 109
2008թ. հունիս
Մասլոն ընդդեմ Ավստրիայի - 1638/03
Վճիռ - 23.06.2008թ. [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը
Անձնական կյանքը հարգելու իրավունքը
Անչափահաս եղած ժամանակ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտման առթիվ արտաքսելու մասին որոշումը:
Փաստեր.
Դիմողը, որը Բուլղարիայի քաղաքացի էր, Ավստրիա էր ժամանել 1990 թվականին` վեց տարեկան հասակում և օրինական կարգով բնակվել այնտեղ իր ծնողների, եղբոր և քրոջ հետ համատեղ: Նա 1999 թվականին ստացել է անժամկետ բնակվելու իրավունք: 2001 թվականին 16 տարեկան հասակում նրա նկատմամբ Ոստիկանության Դաշնային Ծառայության կողմից կիրառվել է 10 տարով երկրից արտաքսելու վերաբերյալ որոշում, որը պետք է գործեր նրա 18 տարին լրանալուն պես: Նման որոշումը կայացվել է անչափահասների գործերով դատարանի կողմից նրան դատապարտելուց հետո` ծանրացնող հանգամանքներում շենք ապօրինի մուտք գործելու, շորթման համար, ինչպես նաև հարձակումների համար, որոնք կատարվել են 14, 15 տարեկանում և որոնց համար նա դատապարտվել էր ազատազրկման: Ազատազրկումը կրելուց և չափահաս դառնալուց հետո դիմողը 2003 թվականին արտաքսվել է Բուլղարիա:
Օրենք.
Դիմողի նկատմամբ արտաքսելու վերաբերյալ որոշման կայացումը և ի կատար ածումն առաջացրել են միջամտություն անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, որը սահմանված էր օրենքով, հետապնդել է օրինական նպատակ` կանխելու անկարգությունները կամ հանցագործությունները: Գործի վճռորոշ բնույթը դիմողի երիտասարդ տարիքն էր, որում նա կատարել էր հանցագործությունները և դրանց ոչ ծանր լինելը, բացառությամբ մեկ դեպքի: Նա դատապարտվել էր, ըստ էության, անչափահաս եղած ժամանակ կատարած գործողությունների համար: Երբ անչափահաս հանցագործի նկատմամբ նախաձեռնվել են արտաքսման միջոցներ, երեխայի կարևորագույն շահերը հաշվի առնելու պարտականությունը ներառել է նաև նրա` հասարակություն վերադարձին նպաստելու պարտականությունը: Վերադարձը հասարակություն չէր կարող իրականացվել ընտանիքից կամ հասարակությունից արտաքսման միջոցով կտրելու ճանապարհով, որը պետք է անչափահաս հանցագործի համար պահպաներ վերջին բնակության վայրի վերականգնման հնարավորությունը: Բանտից ազատվելուց հետո դիմողը հետագա 18 ամիսներին մնացել է Ավստրիայում, որոնց ընթացքում հանցանք չի գործել: Քիչ բան է հայտնի բանտում եղած ժամանակ նրա դրսևորած վարքագծի մասին, նաև այն բանի վերաբերյալ, թե ինչ չափով են վերականգնվել նրա ապրելու պայմաններն ազատ արձակվելուց հետո, այդպիսով` հանցագործությունները կատարելուց ի վեր նրա վարքագծին առնչվող հարցը ավելի նվազ կշիռ է ունեցել, քան այլ կիրառելի չափանիշները, հատկապես` փաստը, որ հանցագործությունները եղել են հիմնականում ոչ ծանր և կատարվել են, երբ դիմողը եղել է անչափահաս: Դիմողն ունեցել է իր հիմնական սոցիալական, մշակութային, լեզվական և ընտանեկան կապերը Ավստրայում, որտեղ բնակվել են նրա բոլոր հարազատները, և չի ունեցել որևէ փաստացի կապ իր ծննդավայրի հետ: Փաստը, որ արտաքսման որոշումը եղել է որոշակի ժամկետով, էական չէր: Հաշվի առնելով դիմողի երիտասարդ տարիքը` տասնամյա արտաքսման որոշումը զրկոել է նրան Ավստրիայում ապրելու հնարավորությունից գրեթե այնքան ժամանակով, որքան նա այնտեղ ապրել էր նաև իր կյանքի վճռորոշ շրջանում: Այդ հանգամանքներում, այդ ամենն անհամատեղելի է եղել հետապնդվող օրինական նպատակների հետ, և, այդպիսով, անհրաժեշտ չի եղել ժողովրդական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում (16 ձայնով` ընդդեմ 1-ի):
Հոդված 41 – 3,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy