© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 123
2009թ. հոկտեմբեր
Միկալիֆն ընդդեմ Մալթայի - 17056/06
Վճիռ - 15.10.2009 [GC]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
Դատական վարույթ. 6-րդ հոդվածը կիրառելի է:
Անկողմնակալ դատարան
Կողմերից մեկի փաստաբանի հետ ընտանեկան կապեր ունենալու հիմքով դատավորին բացարկ հայտնելու կանոնադրական իրավունքի բացակայությունը համարվում է խախտում:
Հոդված 34
Տուժող
Դիմումը ներկայացվել է դիմողի քրոջ անունից, ով մահացել էր, իր` արդար դատաքննության սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի հիման վրա հարուցված վարույթի ընթացքում:
Փաստեր
Դիմողի քույրը քաղաքացիական դատավարության մասնակից էր, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր 1992թ.: Ըստ էության վճիռը կայացվել էր 1985թ., ինչի հետևանքով էլ զարգացել են հետագա իրադարձությունները:
Այդ վճիռը չի բողոքարկվել: 1993թ. դիմողի քույրը սահմանադրական վարույթ է հարուցել` պնդելով, որ Վերաքննիչ դատարանի նախագահը չուներ օբյեկտիվ անկողմնակալություն մյուս կողմի փաստաբանի հետ ընտանեկան կապեր ունենալու պատճառով: 2002թ. իր քրոջ մահից հետո` դիմողն մասնակցել է ունեցել վարույթին: 2005թ. սահմանադրական բողոքը մերժվել է: 2006թ. դիմողը գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան: 2008թ. հունվարի 15-ի վճռով (տե՛ս տեղեկատվական նշում թիվ 104) Դատարանի Պալատը` չորս ձայնով` ընդդեմ երեքի, վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում Վերաքննիչ դատարանի օբյեկտիվ անաչառության բացակայության հիմքով:
Օրենք
(a) Նախնական առարկություններ
Պատասխանող Կառավարությունը դիմումի ընդունելիությունը վիճարկել է երեք հիմքով՝ նախ, որ դիմողը չի ունեցել զոհի կարգավիճակ, քանի որ նա չի եղել դատավարության կողմ, երկրորդ՝ որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները, և երրորդ՝ որ 6-րդ հոդվածը կիրառելի չէ դատական վարույթի ընթացքում:
(I) Զոհի կարգավիճակ
Տուժողը մահացել է սահմանադրական դատավարության ընթացքում, որը տևել է ավելի քան տասը տարի գործը գտնվելով առաջին ատյանի դատարանում` անհրաժեշտ էր սպառել պաշտպանության ներպետական միջոցները: Սահմանադրական դատարանըչի մերժել դիմողի խնդրանքը` մասնակցել դատավարությանը` որպես դիմողի եղբայր և ժառանգորդ, ինչպես նաև չի մերժել բողոք ներկայացնել: Բացի դրանից, նա ծածկել է իր քրոջ գործի ծախսերը, և այդպիսով կարող էր ունենալ ծախսերի հատուցման սեփական շահ: Ավելին, գործում բարձրացված են արդար դատաքննության հետ կապված կարևորագույն խնդիրներ, հետևաբար` դրանք վերաբերում էին ընդհանուր շահերին: Դիմողը, հետևաբար, ներկայացրել է սույն դիմումը:
(Ii) Ներպետական միջոցների սպառում
Այդ ժամանակահատվածում Մալթայի օրենքի ներքո առկա չէր որևէ դրույթ փաստաբանի և դատավորի միջև հորեղբայր-զարմիկ հարաբերությունների համար դատավորին մեղադրելու հիմք: Այս հարցը բարձրացնելով ներպետական սահմանադրական դատարանում, որը մերժել է ընդհանուր միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը և քննել է բողոքի հիմքերը, դիմողը պատշաճորեն օգտագործել է այն միջոցները, որոնք հասանելի էին նրան, և որոնք վերաբերում էին բողոքում ներկայացված փաստերին:
(Iii) 6-րդ հոդվածի 1-ին կետ
Դատավարությունը և դրա անարդար լինելու վերաբերյալ հետագա մեղադրանքը գործի հանգամանքների հետ կապված վարույթի մի մասն է և չի կարող դիտվել իրարից առանձին: Թեև նախնական վարույթը չի գտնվում 6-րդ հոդվածի պաշտպանության շրջանակներում, Դատարանը գտել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև այժմ համաձայնություն է կայացվել 6-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ: Սա նաև մի դիրքորոշում է, որն արդեն ընդունվել է Եվրոպական համայնքների իրավունքի դատարանի նախադեպային իրավունքով: Չափազանց երկարատև վարույթի պարագայում դատավորի որոշումը հաճախ համարժեք է որոշակի ժամանակահատվածի պահանջի հանգամանքների վերաբերյալ որոշմանը: Հատևաբար, միջանկյալ և հիմնական վարույթների ընթացքում ընդունվում է միևնույն որոշումը՝ §քաղաքացիական իրավունքները կամ պարտականությունները¦ 6-րդ հոդվածի իմաստով, և ունենում է միևնույն հետևանքները: Այս հանգամանքներում, Դատարանը գտել է, որ դատական վարույթը չի եղել համաչափ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իմաստով: Այն նաև գտել է, որ նման բացթողումները վարույթների ընթացքում պարտադիր պետք է վերացվեն, քանի որ այդ ժամանակահատվածում պատճառված ցանկացած վնասը կարող է անդառնալի հետևանք ունենալ և այն փոխհատուցելու հնարավորությունը լինի չափազանց փոքր, բացառությամբ դրամական փոխհատուցում տրամադրելու հնարավորության: Դատարանը, հետևաբար, գտել է, որ նախադեպային իրավունքի փոփոխությունն անհրաժեշտ է: 6-րդ հոդվածը կլիներ կիրառելի, եթե դատական վարույթը լիներ ՙքաղաքացիական՚ 6-րդ հոդվածի իմաստով, և ժամանակավոր միջոցները լինեին արդյունավետ որոշելու համար քաղաքացիական իրավունքի կամ պարտականությունների ապահովումը, չնայած այդ ժամանակահատվածի տևողությանը: Այնուամենայնիվ, Դատարանն ընդունում է, որ բացառիկ դեպքերում հնարավոր չէ բավարարել 6-րդ հոդվածի բոլոր պահանջները: Մինչդեռ դատարանի կամ դատավորի անկախությունը և անաչառությունը մնում է անխախտ երաշխիք նման վարույթների ընթացքում, այլ դատավարական երաշխիքները կարող են կիրառվել վարույթների բնույթի և նպատակի հետ համատեղելի լինելու դեպքում: Սույն գործում հիմնական վարույթի իրավունքի բովանդակությունը վերաբերում է սեփականության իրավունքին և, հետևաբար, §քաղաքացիական¦ բնույթի իրավունքի իրացմանը: Դատական որոշման նպատակն է որոշել նույն իրավունքը, որը վիճարկվել է հիմնական վարույթի ընթացքում և անմիջապես կիրառվել է: 6-րդ հոդվածը, հետևաբար, կիրառելի է:
(b) Հանգամանքներ
Մալթայի օրենսդրության ներքո առկա չէ դատավորին բացարկ հայտնելու ավտոմատ պարտավորություն, եթե առկա է անկողմնակալության հարցը: Դատավարության կողմերից մեկը նույնպես չի կարող մեղադրել դատավորին մյուս կողմի փաստաբանի հետ ընտանեկան հարաբերություններն ունենալու հիմքով: Այն ժամանակից ի վեր, երբ Մալթայի օրենքը փոփոխվել է և այժմ ներառում է դատավորին մեղադրելու դրույթ՝ ընտանեկան հարաբերությունները ընդունելով որպես հիմք: Դիմողի բողոքի հիմքում Դատարանը հաշվի է առել այն տեսակետը, որ հակառակ կողմի փաստաբանի և դատարանի նախագահի միջև մերձավոր ընտանեկան կապերը բավարար են օբյեկտիվորեն արդարացնելու համար մտավախություններն առ այն, որ դատավորն անաչառ չէ:
Եզրակացություն. խախտում (տասնմեկ ձայնով` ընդդեմ վեցի):
Հոդված 41 – խախտում հայտնաբերելը բավարար է ցանկացած ոչ նյութական վնասի արդարացի փոխհատուցում տրամադրելու համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy