© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 108
2008թ. մայիս
ՄըքՔենն ընդդեմ Միացյալ Թագավորության - 19009/04
Վճիռ - 13.05.2008թ. [Բաժին IV]
Հոդված 8
Հոդված 8-1
Մունիցիպալ շենքը վարձակալից հետ վերցնելը ոչ բավարար դատավարական երաշխիքներով իրականացված կարճատև վարույթի հիման վրա: Խախտում
Փաստեր.
Դիմողը և նրա կինը 1985 թվականի «Բնակտարածքների մասին» օրենքի հիմքով վրա քաղաքային խորհրդին պատկանող երեքսենյականոց բնակարանի վարձակալներ էին: Ամուսնալուծվելով կինն ստացել է որոշում, որով պահանջվել է դիմողից լքել իրենց ամուսնական տունն ընտանեկան անախորժությունների պատճառով: Այն բանից հետո, երբ կինը և երեխաները տեղափոխվել են այլ բնակարան, դիմողը վերադարձել է դատարկ տուն և կատարել էական վերանորոգման աշխատանքներ: Նրա և կնոջ հարաբերությունները բարելավվել են, և կինը միացել է ամուսնու` տունը մեկ այլ տնով փոխարինելու խնդրանքով դիմումին, քանի որ երեքսենյականոց բնակարանը չափազանց մեծ էր նրա համար, սակայն նա դեռ նույնիսկ պահանջել էր տուն այդ տարածքում, որպեսզի երեխաները կարողանաին այցելել նրան: 2002 թվականի հունվարին բնակարանային ոստիկանը, տեղեկանալով որ բնակարանը փաստորեն դատարկ չի եղել, այցելել է դիմողի կնոջը և պահանջել ստորագրել բնակարանից վտարման մասին ծանուցումը: Կինը հայտնել է, որ նա տեղյակ չէ ոչնչից և չի հասկացել, որ դա կդադարեցներ դիմողի` տանը բնակվելու կամ տունը փոխելու իրավունքը: Ապա տեղական իշխանությունը դիմել է սեփականությունը վերադարձնելու մասին որոշում ստանալու համար, որը ստացել է վերաքննիչ դատարանի կողմից, որը գտել է, որ տեղական իշխանությունը գործել է օրենքի սահմաններում, և որ վտարման մասին ծանուցումը եղել է օրինական, չնայած այն ստորագրվել է առանց հետևանքներն ըմբռնելու: Այդ որոշումը թողնվել է անփոփոխ դատարանի կողմից` վերաքննության կարգով դիմողի բողոքի հիման վրա: Դիմողը վտարվել է տնից:
Օրենք.
Հոդված 8
Վտարման մասին ծանուցումը և սեփականության հետ կապված գործընթացները հանգեցրել են դիմողի` իր բնակարանի իրավունքին միջամտության: Այդ միջամտությունը տեղի է ունեցել օրենքին համապատասխան և հետապնդել է օրինական նպատակ` պաշտպանելու տեղական իշխանության` այն անհատներից իր սեփականությունը հետ վերցնելու իրավունքը, ովքեր չեն ունեցել որևէ պայմանագրային կամ այլ իրավունք գտնվելու այնտեղ, ինչպես նաև ապահովելու, որպեսզի բնակարանային հսկողության օրենքով նախատեսված ծրագիրն արդյունավետորեն կիրառվի: Դատարանը նկատել է, որ ցանկացած անձ տնից զրկվելու վտանգի դեպքում պետք է հնարավորություն ունենա կիրառելու անկախ դատարանի կողմից սահմանված միջոց, եթե նույնիսկ ներպետական օրենքով սահմանված բնակվելու իրավունքն սպառվել է: Միացյալ Թագավորությունում օրենսդիրը նախատեսել է բարդ համակարգ հանրային տների բնակեցման առումով, որը 1985 թվականի Բնակարանային օրենսգրքի 84-րդ մասով ներառել էր դրույթներ, որոնք և պաշտպանում էին վարձակալներին հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող սեփականատերերից: Եթե տեղական իշխանությունները, օրենքով սահմանված կարգին համապատասխան դիմեին դիմողին վտարելու հայցով, դիմողը կկարողանար խնդրել, որպեսզի դատարանը քննի նրա անձնական հանգամանքները, ներառյալ` իր երեխաների համար հարմարություններ ապահովելու անհրաժեշտությունը, և այն, որ նրա կինն իրոք լքել էր այդ տունը ընտանեկան անախորժությունների պատճառով: Այդուհանդերձ, տեղական իշխանությունները նախընտրել են շրջանցել այդ օրենքով նախատեսված սահմանը` առաջարկելով դիմողի կնոջն ստորագրել վտարման մասին ծանուցումը, ինչը հանգեցրել է դիմողի իրավունքի դադարեցմանը` արգելելով նրան մնալ տանը: Իշխանությունները քննության ընթացքում չեն ներկայացրել որևէ եզրահանգում դիմողի` բնակարան ունենալու իրավունքի վերաբերյալ: Սեփականության իրավունքի հետ կապված գործընթացները, ինչպես նաև դատական հսկողությունը հնարավորություն չեն տվել, որպեսզի անկախ դատարանի կողմից քննվի, թե արդյոք դիմողի` իր տունը կորցնելը համապատասխանել է հետապնդվող օրինական նպատակին: Էական չէր այն, թե արդյոք կինը հասկացել է կամ ցանկացել, որպեսզի վրա հասնեն վտարման ծանուցմամբ առաջ եկող հետևանքները: Դատավարական երաշխիքները` ընդհանուր գործընթացի ներքո, որոնք կիրառելի են սեփականատիրոջ նկատմամբ, երբ վարձակալն ստացել է վտարման ծանուցում, եղել են ոչ համաչափ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – 2,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy