© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԻՇՈՆ ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 12323/11)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
6 դեկտեմբերի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
06/03/2013
Սույն վճիռը վերջնական է` համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի կետ 2: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Միշոն ընդդեմ Ֆրանսիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (նախկին Հինգերորդ Բաժանմունք) հետևյալ կազմով`
Դին Շպիլման (DeanSpielmann), Նախագահ,
Մարկ Վիլլիգեր (MarkVilliger),
Բոշտյան Մ. Զուպանչիչ (Boštjan M. Zupančič),
Էնն Փաուեր-Ֆորդ (Ann Power-Forde),
ԱնժելիկաՆուսբերգեր (Angelika Nußberger),
Հելեն Քելլեր (Helen Keller),
ԱնդրեՊոտոցկի (André Potocki), Դատավորներ,
և Կլաուդիա Վեստերդիկ (ClaudiaWesterdiek), Քարտուղար
2012թ. հոկտեմբերի 2-ին (այլ կազմով, տե՛ս ստորև կետ 7) և 2012թ. նոյեմբերի 20-ին կայացած դռնփակ նիստերում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջին նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գործը սկիզբ է առել 2011թ. հունվարի 19-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ֆրանսիայի քաղաքացի` Պրն. Պատրիկ Միշոյի կողմից (դիմումատու) ընդդեմ Ֆրանսիայի Հանրապետության բերված թիվ 12323/11 գանգատի հիման վրա: Դիմումատուին ներկայացրել են Բորդոյում գործող իրավաբան Պրն. Բերտրան Ֆավրոն, Ֆրանսիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է իր ներկայացուցիչ Տիկին Էդվիջ Բելիարը, Արտաքին գործերի նախարարության իրավական հարցերի բաժնի պետը: 2011թ դեկտեմբերի 8-ին դիմումը փոխանցվել է Կառավարությանը: Դիմումատուն և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են գրավոր նկատառումներ դիմումի ընդունելիության և էության վերաբերյալ: Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդին (“CCBE”), Բրյուսելի ֆրանսիախոս փաստաբանների խորհրդին և Եվրոպայի փաստաբանների` մարդու իրավունքների ինստիտուտին (“EBHRI”) թույլ է տրվել ներկայացնել գրավոր դիտողություններ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի կետ 2 և Դատարանի կանոնների թիվ 44 կանոնի կետ 3): Ստրասբուրգի Մարդու իրավունքների պալատում տեղի է ունեցել դռնբաց նիստ` 2012թ հոկտեմբերի 2-ին (Կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(a) Կառավարության անունից
Տիկին Ա.Ֆ. ՏԻՍՍԻԵ, Մարդու իրավունքների բաժնի ղեկավար,
Իրավական հարցերի դեպարտամենտ,
Արտաքին գործերի նախարարություն, ներկայացուցիչ
Տիկին Կ. ՄԱՆԱՔ, քարտուղար, Մարդու իրավունքների բաժին,
Իրավական հարցերի դեպարտամենտ,
Արտաքին գործերի նախարարություն, խորհրդական
Պրն. Պ. ՌՈՒԲԼՈ, Դատական և Եվրոպական դատավարության գրասենյակի ղեկավար, Արդարադատության նախարարություն, խորհրդական
Պրն. Լ. ՋԱՐԻԵԼ, Մասնագիտական կանոնակարգերի բաժնի պետ,
Քաղաքացիական և դատական հարցերի դեպարտամենտ, Արդարադատության նախարարություն, խորհրդական
Տիկին Ֆ. ԼԻՖՇՏԻԶ, քարտուղար, Մասնագիտական կանոնակարգերի բաժին,
Արդարադատության նախարարություն, խորհրդական
Պրն. Ռ. ՈՒԳՈՒԵՆ-ԼԱՅԹԻԵ, քարտուղար, Կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի գրասենյակ, Քրեական գործերի և ներման դեպարտամենտ, Արդարադատության նախարարություն, խորհրդական
պրն. Խ. ԴՈՄԻՆՈ, Իրավական հետազոտությունների և տեղեկատվական կենտրոնի ղեկավար, Պետական խորհուրդ, խորհրդական
տիկին Ս. ԼԵՐՈՔԵ, փորձագետ, Պետական խորհուրդ, խորհրդական
տիկին Ա.Կուիզինիե, խորհրդատու, Եվրոպական և միջազգային իրավունքի գրասենյակ, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն, խորհրդական
(b) դիմումատուի անունից
պրն. Բ. Ֆավրո, Բորդոյիփաստաբանների պալատից,
պրն. Մ.Շովե խորհրդական
Դիմումատուն նույնպես ներկայացավ: Դատարանը լսեց տիկին Տիսիեյի և պրն. Ֆրավոյի ելույթները և դատարանի հարցերին նրանց պատասխանները: Այն նաև լսեց դիմումատուին: Պալատի կազմում ներառված էին դատավորներ` Դին Շպիլմանը` Նախագահ, Մարկ Վիլլիգերը, Կարել Յունգվիրթտը, Բոշտյան Մ. Զուպանչիչը, Էնն Փաուեր Ֆորդը, Անժելիկա Նուսբերգերը և Անդրե Պոտոցկին, և Կլաուդիա Վեստերդիկը` Քարտուղար: Ավելի ուշ փոխարինող դատավոր Էլեն Կելլերը փոխարինեց դատավոր Յունգվիրտին, ում լիազորությունների ժամկետը վերջանում էր 2012թ հոկտեմբերի 31-ին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուն ծնվել է 1947թ և ապրում է Փարիզում: Նա Փարիզի փաստաբանների պալատի և Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է: Նա Դատարանին հայտնել է, որ Եվրոպական Միությունը հաջորդաբար ընդունել է երեք դիրեկտիվ, որոնք նպատակ ունեն կանխել ֆինանսական համակարգի օգտագործումը փողերի լվացման նպատակով: Առաջինի (91/308/EEC; 1991թ հունիսի 10) թիրախը ֆինանսական հաստատություններն ու հիմնարկներն են: Այն փոփոխվել է 2001թ դեկտեմբերի 4-ի դիրեկտիվով (2001/97/EC), որը, ի թիվս այլ բաների, ընդլայնում էր իր շրջանակը, որպեսզի ներառի նաև ֆինանսական սեկտորից դուրս գտնվող մասնագիտություններ, ներառյալ «անկախ իրաբանական մասնագիտությունների կրողներին»: Երրորդ դիրեկտիվը (2005/60/EC;2005թ հոկտեմբերի 26) դադարեցրել է 1991թ հունիսի 10-ի Դիրեկտիվի գործողությունը` որպես փոփոխված, և վերարտադրել և լրացումներ է արել բովանդակությանը: Այս դիրեկտիվները իմպլեմենտացնող օրենքները – 2004թ փետրվարի 11-ին ընդունված Օրենք թիվ 2004-130` 1991թ հունիսի 10-ի փոփոխված դիրեկտիվի դեպքում - և այդ օրենքն իմպլեմենտացնող Կանոնակարգերը - 2006թ հունիսի 26-ի հրամանագիր թիվ 2006-736, ներառվել են Արժութային և ֆինանսական օրենսգրքի մեջ (մանրամասների համար տե՛ս մաս III և IV, ստորև` Գործի համար նշանակություն ունեցող Եվրոպական Միության և ներպետական օրենսդրություն):Այս դրույթները իրավաբանների համար սահմանում են «կասկածների մասին հաղորդելու պարտավորություն», և իրավաբանները, որոնք սա դիտում են որպես սպառնալիք մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությանը և իրավաբանների և իրենց հաճախորդների միջև տեղեկատվության փոխանակման գաղտնիությանը, մշտապես քննադատել են, մասնավորապես Փաստաբանների ազգային պալատի խորհրդի միջոցով:Այնուամենայնիվ, 2007թ հուլիսի 12-ին Փաստաբանների ազգային պալատի խորհուրդը ընդունեց «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պարտավորության ի կատար ածմանն ուղղված ներքին ընթացակարգերի կանոնակարգերի և այդ ընթացակարգերին համապատասխանությունը երաշխավորող ներքին հսկողության մեխանիզմի մասին որոշում» (տպագրված Պաշտոնական տեղեկագրում 9 օգոստոսի 2007թ): Որոշումն ընդունելիս այն արդյունավետ կերպով կիրառում էր 1971թ դեկտեմբերի 31-ի օրենքի 21-1 բաժինը, որը բարեփոխում էր որոշակի իրավական և դատական մասնագիտություններ, և այդ օրենքը նրան իրավասություն էր տալիս այդ պահին գործող օրենքների և կանոնակարգերի նկատմամբ պատշաճ հարգանք դրսևորելով, ընդհանուր միջոցներ ձեռնարկել միասնականացնելու իրավաբանի մասնագիտությանն առնչվող կանոններն ու գործնական փորձը:Վերոնշյալ որոշման 1-ին հոդվածը սահմանում է, որ «Ֆրանսիայի փաստաբանների պալատին անդամակցող բոլոր իրավաբանները» պարտավոր են ենթարկվել այս մասնագիտական կանոններով, իրենց գործարարական գործունեության ընթացքում իրենց հաճախորդի համար կամ նրա անունից ցանկացած ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքի մասնակցելիս կամ իրենց հաճախորդին այնպիսի գործարքներ նախապատրաստել կամ կատարել աջակցելիս, որոնք վերաբերում են. (1) անշարժ գույքի կամ ընկերության ոչ նյութական ակտիվների առ ու վաճառքին; (2) ֆոնդերի, արժեթղթերի կամ հաճախորդին պատկանող այլ ակտիվների կառավարմանը; (3) գործող բանկային հաշվեհամարների, խնայողական հաշիվների կամ արժեթղթերի հաշիվների բացմանը, (4) ընկերությունների ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների կազմակերպմանը, (5) ընկերությունների ձևավորմանը, ղեկավարմանը կամ կառավարմանը, (6) օտարերկրյա իրավական համակարգի կամ ցանկացած այլ նմանատիպ կառույցի կողմից կառավարվող թրասթի ձևավորմանը, ղեկավարմանը կամ կառավարմանը: Նրանք կաշկանդված չեն այս կանոններով «որպես իրավախորհրդատու հանդես գալիս կամ դատավարությունների համատեքստում» վերոնշյալ գործունեություններից (հոդված 2) մեկի կամ մյուսի հետ կապված:Այս կանոնակարգերը, մասնավորապես, սահմանում են, որ իրավաբանները պետք է միշտ «պատշաճ շրջահայացություն ցուցաբերեն» այս համատեքստում և «ներքին ընթացակարգեր մշակեն», որպեսզի ապահովեն համապատասխանությունը, inter alia, կասկածելի դեպքերի մասին ծանուցումը սահմանող օրենքներին և կարգավորումներին (հոդված 3), նշելով, մասնավորապես այն ընթացակարգը, որը պետք է պահպանվի այդպիսի հաղորդման համար հիմք հանդիսացող գործառնության դեպքում (հոդված 7). Ավելի կոնկրետ, նրանք պետք է ընդունեն ձեռնարկվելիք քայլերը նկարագրող (հոդված 5) գրավոր կանոններ: Նրանք պետք է նաև հավաստիանան, որ այս կանոնակարգերը պատշաճ կերպով են կիրառվում իրենց համակարգում, և որ իրավաբանները և անձնակազմը ստանում են իրենց որոշակի գործունեությանը համապատասխանեցված (հոդված 9) ողջ անհրաժեշտ տեղեկությունը և գործնական ուսուցումը, և հիմնեն ներքին հսկողության համակարգ (հոդված 10): Միևնույն ժամանակ, կանոնակարգերը նաև սահմանում են, որ «իրավաբանները պետք է, բոլոր հանգամանքներում, ապահովեն, մասնագիտական գաղտնիության նկատմամբ հարգանքը» (հոդված 4):Այս կանոնակարգերին չենթարկվելը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության և նույնիսկ` փաստաբանի արտոնագրից զրկելուն (իրավաբանական մասնագիտական գործունեության կազմակերպումը, 1991թ նոյեմբերի 27-ի հրամանագիր թիվ 91-1197 բաժիններ 183 և 184):2007թ հոկտեմբերի 10-ին, հաշվի առնելով, որ դա վնասում է իրավաբանների` իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու ազատությանը և այդ մասնագիտությունը կանոնակարգող էական կանոններին, դիմումատուն բողոք է ներկայացրել Պետական խորհուրդ որոշման վերացման պահանջով: Նա պնդում էր, որ ոչ մի օրենք կամ կարգավորում Փաստաբանների ազգային պալատի համար կարգավորող լիազորություններ չի նախատեսում այնպիսի հարցերում, ինչպիսիք են փողերի լվացումը: Բացի այդ, նշելով, որ խնդրո առարկա որոշումը իրավաբաններից պահանջում է ընդունել ներքին ընթացակագրեր` կասկածելի դեպքերի մասին հաղորդելու հրահանգներին համապատասխանության ապահովման նպատակով, որի չկատարումը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության, և «կասկածներ» եզրույթի սահմանումը տրված չէր, նա գանգատ է ներկայացրել, այն հիմքով, որ սա խախտում է իրավական որոշակիության պահանջը, որը կազմում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի բովանդակությունը: Ի հավելումն, հղում կատարելով Անդրեն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի 24-ը հուլիսի 2008թ որոշմանը(թիվ 18603/03), նա պնդում էր Փաստաբանների ազգային պալատի խորհրդի կողմից ընդունված կանոնակարգերը անհամատեղելի էին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, քանի որ «կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը» վտանգի է ենթարկում իրաբանական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը և իրավաբանի և հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակման գաղտնիությունը: Եվ վերջապես, հենվելով Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրի հոդված 267-ի վրա, նա խնդրել է Պետական խորհրդին գործը փոխանցել Եվրոպական Միության Դատարանին, որպեսզի վերջինս նախնական որոշում կայացնի, թե արդյոք «քրեական արարքի կասկածի դեպքում հաղորդելու» պարտավորությունը համապատասխանում է Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրին և Կոնվենցիայի 8-րդ հոդվածին:2010թ հուլիսի 23-ի որոշման մեջ Պետական խորհուրդը մերժել է դիմումում նշված փաստարկների մեծ մասը:Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վրա հիմնված պնդմանը, Դատարանը գտել է, որ «կասկածների մասին հաղորդելը», որի վրա հղում է կատարվել վիճելի որոշման մեջ, անհասկանալի չէ այնքանով, որ այն հղում է կատարում Արժութային և ֆինանսական օրենսգրքի հոդված L. 562-2-ի դրույթներին (հետագայում փոփոխվել է` դառնալով հոդված L. 561-15 ): Ինչ վերաբերում է հոդված 8-ի վրա հիմնված պնդմանը, վճռում այն մերժվում է` հետևյալ հիմքերով.
«... եթե, համաձայն դիմումատուի, 91/308/EEC դիրեկտիվի (փոփոխված) դրույթները հակասում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթներին ... որոնք պաշտպանում են մասնագիտական գաղտնիության հիմնարար իրավունքը, ի թիվս այլոց, այդ հոդվածը թույլատրում է նաև իշխանություններին սահմանափակել այդ իրավունքը, երբ դա անհրաժեշտ է ի շահ հանրային անվտանգության, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման նպատակով.... ... հաշվի առնելով մի կողմից ընդհանուր շահը, որն իրականացվում է փողերի լվացման դեմ պայքարի միջոցով, և մյուս կողմից որպես բացառություն իր շրջանակից երաշխավորում է դատական գործընթացների, կամ որպես իրավախորհրդատու իրենց գործունեության ընթացքում իրավաբանների կողմից ստացած կամ ձեռք բերված տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավաբանը մասնակցում է փողերի լվացման գործունեությանը, կամ իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է փողերի լվացման նպատակով, կամ իրավաբանը գիտի, որ հաճախորդը ուզում է ստանալ իրավաբանական խորհրդատվություն փողերի լվացման նպատակով: Խնդրո առարկա Դիրեկտիվով սահմանված իրավաբանների պարտավորությունը հաղորդել իրենց կասկածների մասին չի հանգեցնում մասնագիտական գաղտնիության մեծ խախտման. ... համապատասխանաբար կարիք չկա նախնական որոշում կայացնելու նպատակով գործը փոխանցել Եվրոպական Միության Դատարանին, և Կոնվենցիայի խնդրո առարկա դրույթի խախտմանը վերաբերող փաստարկը պետք է մերժվի»:
II. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (“FATF”) ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
FATF կողմից ընդունված հանձնարարականները ապահովում են, inter alia, ֆինանսական ընկերությունների շրջահայացություն ցուցաբերելու պարտավորությունը և պահանջում են նրանցից հաղորդել կասկածելի գործարքների մասին:
Թիվ 12 հանձնարարականը առաջարկում էր ընդլայնել այն մասնագիտությունների շրջանակը, որոնց կվերաբերի պատշաճ շրջահայացության պահանջը, և ընդգրկել «իրավաբաններին, նոտարներին, այլ անկախ իրավաբանական մասնագիտությունների կրողներին կամ հաշվապահներին», երբ նրանք նախապատրաստում են կամ իրենց հաճախորդների համար կնքում են հետևյալ գործունեությունների հետ կապված գործարքներ. անշարժ գույքի առուծախ, հաճախորդի գումարների կառավարում, արժեթղթեր կամ այլ ակտիվներ, բանկային, խնայողական կամ արժեթղթերի հաշվեհամարների կառավարում, ընկերությունների ստեղծման, գործունեության կամ կառավարման հարցում աջակցության կազմակերպում, իրավաբանական անձանց կամ կազմավորումների հիմնում, գործունեություն կամ կառավարում, և առևտրային ընկերությունների առուծախ: Թիվ 16 հանձնարարականը ընդլայնում էր կասկածելի գործարքների մասին հաղորդելու պարտավորության շրջանակը` ներառելով վերոնշյալ գործողություններում ներգրավված նույն մասնագիտությունները, բայց սահմանում էր բացառություն այն դեպքերի համար, երբ համապատասխան տեղեկատվությունը ձեռք է բերվել այնպիսի հանգամանքներում, երբ նրանք ենթակա են մասնագիտական գաղտնիության կամ իրավական մասնագիտական արտոնության:
19.Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի 2005թ մայիսի 16-ի Կոնվենցիայի (որն ուժի մեջ է մտել 2008թ մայիսի 1-ին, սակայն չի վավերացվել Ֆրանսիայի կողմից) պարունակում է հետևյալ դրույթները, որոնք վերաբերում են փողերի լվացման կանխմանը (հոդված 13 կետեր 1 և 2):
«1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել փողերի լվացման կանխարգելմանն ուղղված` կարգավորման, վերահսկման կամ մոնիտորինգի համընդհանուր ներքին համակարգ հաստատելու համար, ինչպես նաև հաշվի առնի կիրառվող միջազգային չափանիշները` ներառելով, մասնավորապես, փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (FATF) ընդունած առաջարկները:
2. Այդ նպատակով Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի, մասնավորապես, այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, ինչպիսիք անհրաժեշտ կլինեն.
ա) պահանջելու իրավաբանական և ֆիզիկական անձանցից, որոնք ներգրավված են այնպիսի գործունեության մեջ, որը հատկապես հավանական է, որ օգտագործվում է փողերի լվացամն նպատակով, այնքանով, որքանով այս գործունեությունները վերաբերում են.
i. պարզել և հաստատել իրենց հաճախորդների ինքնությունը և համապատասխան դեպքերում վերջնական շահառուներին, ինչպես նաև իրականացնել գործարար հարաբերությունների մշտական պատշաճ ուսումնասիրություն` կիրառելով ռիսկայնության գնահատման մոտեցումը.
ii. զեկուցել փողերի լվացման վերաբերյալ կասկածների մասին`կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար.
iii. ձեռնարկել լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են հաճախորդների նույնականացման և գործարքների վերաբերյալ փաստաթղթերի պահպանումը, անձնակազմի ուսուցումը և ներքին կանոնակարգերի ուընթացակարգերի հաստատումը, և անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխել ըստ իրենց գործունեության բնույթի և ծավալի.
բ) արգելել, համապատասխան դեպքերում, «ա» ենթակետում նշված անձանց, որ նրանք բացահայտեն կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն կամ անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու փաստը կամ այն փաստը, որ փողերի լվացման առնչությամբ իրականացվում է կամ կարող է իրականացվել հետաքննություն.
գ) ապահովել, որ «ա» ենթակետում նշված անձինք ենթակա լինեն մոնիթորինգի արդյունավետ համակարգերի, իսկ անհրաժեշտության դեպքում վերահսկման, փողերի լվացման դեմ պայքարի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու նպատակով` համապատասխան դեպքերում հիմք ընդունելով ռիսկայնության գնահատման սկզբունքը:»
Համաձայն բացատրական զեկույցի, Կոնվենցիան մշակողների նպատակը եղել է այն, որն այն պետք է ներառի նաև «ոչ ֆինանսական մասնագիտությունները», որոնց հղում է կատարել FATF-ի թիվ 12-ը հանձնարարականը: Ավելին, կետ 2.a.ii-ի «կակնխանգելիչ միջոցներ ձեռնարկելու համար» արտահայտությունը նախ և առաջ նշանակում է, որ FATF 16-րդ հանձնարարականի (և դրա բացատրական ծանոթագրության) այն սահմանափակումը, որ «մասնագիտական գաղտնիության կամ իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնության արդյունք է հանդիսանում» արտահայտությունը վերաբերում է անկախ իրավաբանական մասնագիտություններին:
III. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Դիրեկտիվներ թիվ 91/308/EEC, 2001/97/EC և 2005/60/EEC
Դիրեկտիվներ 91/308/EEC և 2001/97/EC
1991թ հունիսի 10-ինԵվրոպական Միության Խորհուրդը ընդունել է 91/308/EEC դիրեկտիվը «փողերի լվացման նպատակով ֆինանսական համակարգի օգտագործումը կանխելու մասին»: Նպատակը վարկային և ֆինանսական հաստատություններին հարկադրելն էր, որպեսզի բացահայտեն իրենց հաճախորդների անձը և բոլոր այն գործարքները, որոնք գերազանցում են 15,000 եվրոն, «հատուկ ուշադրությամբ ուսումնասիրեն» ցանկացած կասկածելի գործարք, որ փողերի լվացման հետ կապ ունենալու հավանականություն ունի, և համապատասխան մարմիններին հայտնեն փողերի լվացման ցանկացած նշանի դեպքում: Այն փոփոխվել է 2001թ դեկտեմբերի 4-ի 2001/97/EC դիրեկտիվով, որը ընդլայնել է փողերի լվացման սահմանումը և հաճախորդներին բացահայտելու և կասկածելի գործարքների մասին հաղորդելու պարտավորությունը` ներառելով մի շարք մասնագետների, որոնք դուրս են ֆինանսական սեկտորից, մասնավորապես «անկախ իրավաբանական մասնագետների»:
Դիրեկտիվ թիվ 2005/60/EC
Դիրեկտիվ թիվ 91/308/EEC, փոփոխություններով, դադարեցվել և փոխարինվել է 2005թ հոկտեմբերի 26-ի թիվ 2005/60/EC դիրեկտիվով, որը վերաբերում է «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով ֆինանսական համակարգի օգտագործման կանխմանը», որը վերարտադրում և լրացնում է ավելի վաղ ընդունված դիրեկտիվը: Ներածության 19-րդ կետը սահմանում է, որ «անկախ իրավաբանական մասնագիտության կրողների նկատմամբ... Անդամ պետությունների սահմանած կարգով», կիրառվում են դիրեկտիվի դրույթները «ֆինանսական կամ կորպորատիվ գործարքների մասնակցելիս, ներառյալ հարկային հարցերով խորհրդատվություն մատուցելիս, որտեղ ամենամեծն է ռիսկը, որ այդ իրավաբան մասնագետների ծառայությունները կօգտագործվեն ոչ ճիշտ, քրեական գործունեության եկամուտի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:» Հոդված 2 կետ 1. (3)(b) սահմանում է, որ դիրեկտիվը կիրառվում է նրանց նկատմամբ «երբ, իրականացնելով իրենց մասնագիտական գործունեությունը, նրանք իրենց հաճախորդի անունից հանդես գալիս կամ նրա համար մասնակցում են ցանկացած ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքի կամ աջակցում են իրենց հաճախորդի համար գործարքների մշակմանը կամ կատարմանը հետևյալ հարցերի վերաբերյալ. (i) անշարժ գույքի կամ առևտրային կազմակերպությունների առուծախ, (ii) հաճախորդի գումարների, արժեթղթերի կամ այլ ակտիվների կառավարում, (iii) բանկային, խնայողական կամ արժեթղթերի հաշիվների բացում կամ կառավարում, (iv)ընկերությունների ստեղծման, գործունեության կամ կառավարման հարցում աջակցության կազմակերպում, (v) թրասթերի, ընկերությունների կամ նմանատիպ կառույցների հիմնում, գործունեություն կամ կառավարում:»Դիրեկտիվը մեջբերում է որոշակի դեպքեր հաճախորդի պատշաճ շրջահայացության չափի համար, ներառյալ հաճախորդի և շահառուի ինքնությունը հաստատելը և ճշտելը և գործնական հարաբերությունների համար տեղեկատվության ձեռք բերումը (Հոդված 8 կետ 1(ա), (բ) և (գ)): Անդամ պետությունները սկզբունքորեն պարտավոր են պահանջել, որ, այն դեպքերում, երբ շահագրգիռ հաստատությունը կամ անձն անկարող է կատարել իր պարտավորությունները, նա «չի կարող բանկային հաշվի միջոցով գործարք կատարել, հաստատել գործնական հարաբերություն կամ գործարք կատարել, կամ պետք է դադարեցնեն գործնական հարաբերությունը, և պետք է դիտարկի ֆինանսական հետախուզության մարմնին (ՖՀՄ) 22-րդ հոդվածով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելու հարցը: Այնուամենայնիվ, այս պարտավորությունը չի կիրառվում «այն իրավիճակներում, երբ անկախ իրավաբան մասնագետներն... իրենց հաճախորդի իրավական դիրքորոշքւմը պարզելու ընթացքում են, կամ կատարում են հաճախորդին պաշտպանելու կամ ներկայացնելու իրենց առաջադրանքը, կամ կապված դատական գործընթացների հետ, ներառյալ գործ հարուցելու կամ դրանից խուսափելու խորհրդատվություն» (Հոդված 9 կետ 5):Այն ամրագրում է նաև կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը, որոշակիացնելով, որ «Անդամ պետությունները պետք է պահանջեն [շահագրգիռ կառույցներին և անձանց] լիովին համագործակցել», «իրենց սեփական նախաձեռնությամբ ՖՀՄ-ին անմիջապես տեղյակ պահելով, երբ [նրանք] գիտեն, կասկած ունեն կամ հիմքեր ունեն կասկածելու, որ տեղի է ունեցել կամ փորձ է կատարվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» և «ՖՀՄ-ին, իր պահանջով տրամադրելով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով»(հոդված 22 կետ 1):Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է «անկախ իրավաբան մասնագետներին», «Անդամ պետությունները կարող են ... նշանակել դիտարկվող մասնագիտության` համապատասխան ինքնակառավարվող մարմին», որպես իրավասու մարմին, որին պետք է ՖՀՄ-ի փոխարեն տեղեկացնել, որպես առաջին ատյան, որ դեպքում էլ, նշանակված ինքնակառավարվող մարմինը պետք է ՖՀՄ-ին փոխանցի պատշաճ և ամբողջական տեղեկությունը (Հոդված 23 կետ1):Եվ անդամ պետությունները պարտավորված չեն հոդված 22-ով սահմանված պարտավորությունները (inter alia) կիրառել «անկախ իրավաբան մասնագետների նկատմամբ ... այն տեղեկատվության հետ կապված, որ նրանք ստանում են կամ ձեռք են բերում իրենց հաճախորդների իրավական դիրքորոշման հստակեցման ընթացքում կամ դատական պրոցեսների հետ կապված, ն ներառյալ գործ հարուցելու կամ դրանից խուսափելու խորհրդատվություն, անկախ նրանից այդպիսի տեղեկատվությունը ստացվել կամ ձեռք է բերվել այդպիսի դատավարություններից առաջ, ընթացքում թե հետո» (հոդված 23 կետ 2):Վերջում, ներածության 48-րդ կետի համաձայն. «Սույն դիրեկտիվում ոչինչ չպետք է մեկնաբանվի կամ իմպլեմենտացվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիային հակասող ձևով:»
Բ. Եվրոպական միության դատարանի վճիռը (Մեծ պալատ) Ֆրանսիախոս և գերմանախոս փաստաբանների պալատները և այլոք ընդդեմ Նախարարների խորհրդի 26 հունիսի 2007թ., C‑305/05
27. 2005թ-ին Բելգիական տարբեր փաստաբանական պալատների ասոցիացիաների կողմից ներկայացված դիմումի համատեքստում, որով պահանջում են որպեսզի թիվ 2001/97/EC դիրեկտիվը իմպլեմենտացնող որոշակի իրավական դրույթներ չեղյալ համարվեն, Բելգիայի Սահմանադրական դատարանը տվյալ հարցը ուղղել է Եվրոպական Միության Դատարանին նախնական որոշման համար.
«Արդյոք թիվ 2001/97 դիրեկտիվի 1-ին հոդվածը [կետ 2]... խախտում է [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը ... քանի որ նոր 2-րդ բիս հոդվածը [կետ 5] որը այն ավելացնում է թիվ 91/308/EEC դիրեկտիվին ամրագրում է, որ անկախ իրավաբան մասնագետները, իրավաբանները բացառություն չեն կազմում, ներառվում են նշված դիրեկտիվի շրջանակներում, որն ըստ էության պահանջում է, որոշ անձանցից և հաստատություններից տեղեկացնել փողերի լվացման դեմ պայքարի համար պատասխանատու մարմիններին փողերի լվացման մասին վկայող նշանների վերաբերյալ (թիվ 91/308/EEC դիրեկտիվի 6-րդ հոդված` փոփոխված թիվ 2001/97/EC դիրեկտիվի 1-ին հոդվածով [կետ 5])»
Փաստաբանների պալատների միությունները մասնավորապես ներկայացրել են, որ իրավաբանների համար պարտավորություն սահմանելով տեղեկացնել իրավասու մարմիններին ցանկացած գործարքի մասին, որ իրենք գիտեն կամ կասկածում են, որ կապ ունի փողերի լվացման հետ, խնդրո առարկա օրենսդրությունը խախտում էր մասնագիտական գաղտնիության սկզբունքները և իրավաբանի անկախությունը, որոնք արդար դատաքննության հիմնարար իրավունքի և պաշտպանության կողմի իրավունքների էական կողմերն են:2007թ հունիսի 26-ի իր վճռում Դատարանն անհամաձայնություն է հայտնել:Առաջին, այն նշել է, որ հիմնարար իրավունքները կազմում են իր կողմից պաշտպանվող իրավունքի սկզբունքների անբաժան մասը, որոնք բխում են անդամ պետությունների համար ընդհանուր սահմանադրական ավանդույթներից և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերից, որոնց կողմ են հանդիսանում մասնակից պետությունները կամ որոնց հետ նրանք համագործակցում են, և որոնց շարքում «առանձնապես կարևոր» տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան: Այն եզրակացրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, inter alia, ամրագրված արդար դատաքննության իրավունքը հիմնարար իրավունք է, որը Եվրոպական Միությունը Եվրոպական Միության Հիմնադիր պայմանագրի 6-րդ հոդվածի կետ 2-ի ուժով ընդունում է որպես ընդհանուր սկզբունք:
Այնուհետև, այն նշել է, որ խնդրո առարկա դիրեկտիվի համաձայն հաղորդելու և համագործակցելու պարտավորությունները կիրառվում են իրավաբանների նկատմամբ միայն, երբ նրանք օգնում են իրենց հաճախորդներին նախապատրաստել կամ իրականացնել որոշակի տեսակի գործարքներ, հիմնականում ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքներ, կամ երբ նրանք հանդես են գալիս իրենց հաճախորդների անունից կամ նրանց հանձնարարությամբ այդպիսի ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքներում: Այն մատնանշել է, որ, որպես ընդհանուր կանոն, այս գործողությունները, իրենց բուն բնույթով պայմանավորված, տեղի են ունենում այն համատեքստում, որ կապված չէ որևէ դատական ընթացակարգի հետ և այդ պատճառով չի վերաբերում արդար դատաքննության իրավունքին:
Դատարանը նաև նշել է, որ այն դեպքերում, երբ գործարքի համար իրավաբանի օգնությանն են դիմել հաճախորդին դատական գործընթացներում պաշտպանելու կամ ներկայացնելու, կամ վարույթներ հարուցելու կամ դրանցից խուսափելու հետ կապված, դիրեկտիվը ազատել է իրավաբաններին այս պարտավորություններից: Դատարանը գտնում է, որ այս արտոնությունը պաշտպանում է հաճախորդի ազատ դատաքննության իրավունքը: Այն նաև նշել է, որ արդար դատավարությանը վերաբերող պահանջները չեն խոչընդոտում տեղեկատվության և համագործակցության պարտավորությունը տարածել իրավաբանների վրա, մասնավորապես այն իրավիճակներում գործելիս, որոնք նշված են նախորդող հոդվածում, որտեղ այդ պարտավորությունները «արդարացված էին փողերի լվացման դեմ պայքարելու արդյունավետության պահանջով, հաշվի առնելով դրա ակնհայտ ազդեցությունը կազմակերպված հանցավորության աճի վրա, որն իրենով առանձնահատուկ սպառնալիք [էր] հասարակության համար Անդամ պետություններում:»
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Արժութային և ֆինանսական օրենսգիրք
Վերոհիշյալ դիրեկտիվներն իմպլեմենտացվել են ֆրանսիական իրավունքում և ընդգրկվել են (և մի քանի անգամ փոփոխվել) Արժութային և ֆինանսական օրենսգրքում:Հաճախորդի պատշաճ շրջահայացության պարտավորություններն ամրագրված են հոդվածներ L. 561-5-ից L. 561-14-2-ում, իսկ հաղորդելուն վերաբերող պարտավորությունները` հոդվածներ L. 561-15-ից L. 561-22-ում (օրենսգրքի ներկայիս տարբերակում):Այս դրույթները կիրառվում են տարբեր կազմակերպությունների կամ մասնագետների նկատմամբ, ովքեր նշված են հոդված L. 561-2-ում, ներառյալ Պետական խորհրդի և Վճռաբեկ դատարանի իրավաբաններին, և վերաքննիչ դատարանի իրավաբաններին և դատական լիազորված անձանց (avoués)[1], երբ «իրենց գործունեության համատեքստում ... 1. Նրանք իրենց հաճախորդի համար կամ նրա անունից կմասնակցեն ցանկացած ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքի կամ հանդես գան որպես հոգաբարձու, 2. Նրանք աջակցեն իրենց հաճախորդին պատրաստել կամ կատարել գործարքներ, որոնք վերաբերում են. (ա)անշարժ գույքի կամ ընկերության ոչ նյութական ակտիվների առ ու վաճառքին; (բ)ֆոնդերի, արժեթղթերի կամ հաճախորդին պատկանող այլ ակտիվների կառավարմանը; (գ) գործող բանկային հաշվեհամարների, խնայողական հաշիվների կամ արժեթղթերի հաշիվների բացմանը, կամ ապահովագրական գործարքներին (դ) ընկերությունների ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների կազմակերպմանը, (ե) ընկերությունների ձևավորմանը, ղեկավարմանը կամ կառավարմանը, (զ) Քաղաքացիական օրենսգրքի հոդվածներ 2011-ի կամ 2013-ի կամ օտարերկրյա իրավական համակարգի կամ ցանկացած այլ նմանատիպ կառույցի կողմից կառավարվող թրասթերի ձևավորմանը, վարչարարությանը կամ կառավարմանը, (է) բարեգործական հիմնադրամների կազմավորմանը կամ կառավարմանը (հոդված L. 561-3 I): Դրանք, այնուամենայնիվ, չեն վերաբերում նրանց, երբ գործունեությունը վերաբերում է դատավարություններին, անկախ նրանից իրենց ունեցած տեղեկությունը ստացվել կամ ձեռք է բերվել նշված վարույթներից առաջ, ընթացքում թե հետո, ներառյալ ցանկացած խորհուրդ, որ տրվել է այսպիսի դատավարություններ նախաձեռնելու կամ խուսափելու ձևի վերաբերյալ, կամ այն դեպքերում , երբ նրանք տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, եթե նշված տեղեկատվությունը չի տրամադրվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով, կամ իմանալով, որ հաճախորդին դա պետք է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով» (հոդված L. 561-3 II):Հոդված R. 563-3 սահմանում էիրավական պարտավորությունների իմպլեմենտացման ներքին ընթացակարգեր, որոնք տեղերում սահմանվում են նախարարի որոշմամբ կամ նախարարի կողմից հաստատված մասնագիտական կանոնակարգերի միջոցով:
1. Պատշաճ շրջահայացություն
Պատշաճ շրջահայացության պարտավորությունը նշանակում է, որ մինչ իրենց հաճախորդի հետ գործնական հարաբերությունների մեջ մտնելը շահագրգիռ անձը կամ կազմակերպությունը պետք է հաստատի հաճախորդի և անհրաժեշտ դեպքերում նաև գործնական հարաբերության իրական շահառուի անձը, և ճշտի ինքնության իսկությունը (հոդված L. 561-5 I): Որպես բացառություն, այնտեղ, որտեղ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքը ցածր է, հաճախորդի ինքնությունը և, անհրաժեշտ դեպքում նաև իրական շահառուի ինքնությունը կարող է ճշտվել, երբ գործնական հարաբերությունը հաստատվելու ընթացքի մեջ է (հոդված) L. 561‑5 II): Գործնական հարաբերության առարկային և բնույթին վերաբերող տեղեկատվությունը և ցանկացած այլ նշանակություն ունեցող տեղեկատվության չափաբաժին, որ վերաբերում է հաճախորդին նույնպես պետք է ստացվի մինչև գործարքի կնքելը: Ողջ տևողության ընթացքում շահագրգիռ անձանցից կամ կազմակերպություններից պահանջվում է կիրառել «մշտական պատշաճ շրջահայացություն» գործնական հարաբերությունների նկատմամբ և իրականացնել «կատարված գործարքների մանրակրկիտ ուսումնասիրություն, հոգալով, որպեսզի հավաստիանալ, որ դրանք համապատասխանում են վերջին տեղեկատվությանը, որ նրանք ունեն իրենց հաճախորդի վերաբերյալ» հոդված L. 561-6):Երբ կողմն անկարող է պարզել իր հաճախորդի ինքնությունը կամ ձեռք բերել տեղեկատվություն գործնական հարաբերության առարկայի և բնույթի մասին, այն, անկախ մանրամասների, չպետք է իրականացնի որևէ գործարք, կամ հաստատի կամ հետապնդի որևէ գործնական հարաբերություն: Այն դեպքերում, երբ այն չի կարողացել հաստատել իր հաճախորդի ինքնությունը կամ ձեռք բերել տեղեկատվություն գործնական հարաբերության առարկայի և բնույթի վերաբերյալ, և հարաբերությունը այնուամենայնիվ հաստատվել է հոդված L. 561-5- համաձայն, այն պետք է դադարեցվի(հոդված L. 561-8):
2. Հաղորդելու պարտավորությունը
Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց երկրի Ֆինանսական հետախուզության մարմին (ՖՀՄ) իրենց մատյաններում մուտք եղած գումարները կամ գործարքները, որոնք վերաբերում են գումարների, որ նրանք գիտեն, կասկածում են կամ ունեն բավարար հիմքեր կասկածելու, որ հանդիսանում են այնպիսի իրավախախտման եկամուտ, որը ենթակա է պատժի ավելի քան մեկ տարի ազատազրկմամբ կամ նախատեսված են ահաբեկչության ֆինանսավորման համար (հոդված 561-15 I):
Նրանք պետք է նաև հայտարարագրեն այն գումարները կամ գործարքները, որոնք նրանք գիտեն, կասկածում են կամ ունեն բավարար հիմքեր կասկածելու, որ հանդիսանում են հարկային կեղծարարության արդյունքում ստացած եկամուտ, որտեղ առկա է հոդված D. 561-32-1 II –ով սահմանված հետևյալ չափանիշներից գոնե մեկը (Հոդված L. 561-15 II):
«1. Կեղծ ընկերության օգտագործումը, որի գործունեությունը չի համապատասխանում սահմանված նպատակի հետ կամ որի պաշտոնական գրասենյակը այնպիսի պետությունում կամ տարածքում է, որը չի ստորագրել հարկային պայմանագիր Ֆրանսիայի հետ` նրան տալով բանկային տեղեկություններ ստանալու իրավունք, ինչպես սահմանված է այն ցանկում, որ հրապարակել են հարկային մարմինները, կամ կասկածելի գործարքի շահառուներից մեկի մասնավոր տարածքում, կամ տարածքներում, որոնք զբաղեցված են մի քանի ընկերությունների կողմից Առևտրային օրենսգրքի հոդված L.123-11-ի իմաստով: Ֆինանսական գործողություններ, որոնք իրականացվել են այն ընկերության կողմից, որի կանոնադրությունը ենթարկվել է հաճախակի փոփոխությունների, որոնք արդարացված չեն շահագրգիռ ընկերության տնտեսական իրավիճակով:
Դիմել միջնորդի օգնության, որը գործում է արտաքինից միայն ֆինանսական գործողություններում շահագրգիռ ընկերությունների կամ անձանց համար:
Իրականացնել ընկերության սովորական գործունեությունների հետ անհամապատասխան ֆինանսական գործողություններ կամ կասկածելի գործողություններ այնպիսի սեկտորներում, որ զգայուն են կարուսելատիպ ԱԱՀ կեղծիքների համար, ինչպիսին են օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռախոսները, էլեկտրական ապրանքները, կենցաղային տեխնիկան, hi-fi և վիդեոն:
Նորաբաց հաշիվներում կամ մինչ այդ պահը չգործող հաշիվներում մուտք արած գումարների` կարճ ժամանակում հանկարծակի, անբացատրելի սուր աճը, հավանաբար կապված գործարքների քանակի և ծավալի սուր աճի հետ կամ նախկինում քնած կամ ոչ ակտիվ ընկերությունների օգտագործումը, որոնց կանոնադրությունները վերջերս ենթարկվել են փոփոխությունների:
Հաշիվներում կամ պատվերի ձևաթղթում անոմալիաների առկայությունը, որոնք ներկայացվում են որպես ֆինանսական գործողությունների արդարացում, ինչպիսիք են ընկերության բացակայող գրանցումը կամ գրանցման սերիական համարը, հաշվի համարը, հասցեն կամ ամսաթիվը:
Այնպիսի միջանկյալ հաշիվների անբացատրելի օգտագործումը, որոնք գրանցում են մեծ թվով դեբետ և վարկային գործողություններ, մինչդեռ բալանսը մնում է զրոյին մոտ:
Բիզնես հաշվեհամարի հաշվից հաճախակի կանխիկացումներ կատարելը կամ կանխիկ գումարը հաշվեհամարին փոխանցելը, որը արդարացված չէ տնտեսական գործունեության ծավալով և բնույթով:
Վերջնական շահառուներին և ֆոնդի ծագման և նպատակի միջև կապը որոշելու դժվարությունը, տարանցիկ հաշվեհամարների կամ ոչ ֆինանսական բիզնես հաշվեհամարների, ինչպիսին են օրինակ միջանկյալ հաշվեհամարների օգտագործման պատճառով, կամ բարդ իրավական և ֆինանսական բիզնես կառուցվածքների օգտագործումը, որոնք հակված են անորոշ դարձնել կառավարումը և վարչական ապարատները:
Միջազգային ֆինանսական գործողություններ առանց բացահայտ իրավական կամ տնտեսական արդարացվածության, հաճախ սահմանափակված ֆոնդերի հասարակ փոխադրմամբ մի երկրից մյուսը, երբ շահագրգիռ պետությունները վերոնշյալ 1-ին կետում նշված պետությունները կամ տարածքներն են:
Հաճախորդի հրաժարվելը կամ նրա անկարողությունը ստացած միջոցների ծագման ապացույցները կամ կատարված վճարումների արդարացումները ներկայացնելուց:
Միջոցների տեղափոխումը արտերկիր, որը ուղեկցվում է փոխառության տեսքով դրանց հայրենիք վերադառնալուն:
Սնանկացնելը ակտիվները անհատների և իրավաբանական անձանց այնպիսի պայմաններով հապճեպ վաճառելու միջոցով, որոնք արտացոլում են պարզ և չարդարացված անհավասարակշռություն վաճառքի գնի մեջ:
Ֆրանսիայում ապրող և գործունեություն ծավալող անհատների կողմից օտարերկրյա ընկերությունների պատկանող հաշվեհամարներից կանոնավոր կերպով օգտվելը:
Մասնավոր անձի կողմից իր հայտնի գործունեության կամ ունեցվածքի հետ չկապված միջոցների ավանդ դնելը:
Անշարժ գույքի վաճառքը խիստ ցածր գնով:»
Նրանցից պահանջվում է նաև հաղորդել ՖՀՄ-ին յուրաքանչյուր գործարք, որի հետ կապված վստահորդի կամ անմիջական շահառուի կամ ֆիդուցիար ֆոնդի նվիրատուի կամ հատուկ նպատակային թրասթի ցանկացած այլ կառավարման մարմնի անձը մնում է անորոշ` անկախ հոդված L. 561 5-ով ձեռնարկած քայլերի(հոդված L. 561-15 IV):
Պետական Խորհրդի հրամանագիրը սահմանում է այն ձևը, որ պետք է ունենա այս հայտարարագիրը:Շահագրգիռ անձինք և ընկերությունները պետք է զերծ մնան ցանկացած գործարք կատարելուց, որը նրանք կասկածում են, որ կարող է կապված լինել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ այնքան ժամանակ, մինչև նրանք կանեն վերոնշյալ զեկույցը (Հոդված L. 561-16): Այն դեպքում, երբ գործարքը, որը պետք է ենթակա լիներ Հոդված L. 561-15 –ում նշված զեկույցի, արդեն կատարվել է դրա կատարումը հետաձգելու անհնարինության պատճառով, կամ դրա հետաձգումը կարող էր խոչընդոտել կասկածվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործարքների հետ կապված հետաքննություններին, կամ որովհետև այն չի թվացել ենթակա նշված զեկույցի մինչև դրա կատարման պահը, անձը կամ ընկերությունը պետք է անհապաղ հայտնի այդ մասին ՖՀՄ-ին:Որպես բացառություն, Պետական խորհրդին, Վճռաբեկ դատարանին կից փաստաբանները և Վերաքննիչ դատարանում հանդես եկող փաստաբանը ուղարկում են իրենց զեկույցները ոչ թե ՖՀՄ, այլ համապատասխանաբար Պետական խորհրդի և վճռաբեկ դատարանի փաստաբանների խորհրդի նախագահին, այն պալատի նախագահին, որին փաստաբանը պատկանում է կամ այն մասնագիտական կազմակերպության նախագահին, որի անդամն է փաստաբանը: Այն պահից, երբ բավարարվում են հոդված L. 561-3-ով սահմանված պահանջները, նշված լիազորված մարմինները ուղարկում են զեկույցը ՖՀՄ` Պետական խորհրդի հրամանագրով սահմանված պայմանների համաձայն (հոդվածL. 561-17 ):Դիտարկվող զեկույցը գաղտնի է: Արգելված է բացահայտել դրա գոյությունը և բովանդակությունը և հրապարակել դրա ելքի հետ կապված տեղեկատվությունը: Գաղտնիության արգելքը անտեսելը պատժվում է տուգանքով` 22,500 Եվրոյի չափով (հոդվածL. 574-1. Ներառված օրենսգրքում 2009թ հունվարի 30-ի թիվ 2009-104 հրամանով ): Այն փաստը, որ շահագրգիռ փաստաբանները ջանք են գործադրում ետ պահել իրենց հաճախորդին անօրինական գործունեությունում մասնակցելուց չի հանգեցնում տեղեկատվության անթույլատրելի բացահայտման(հոդվածL. 561-19):
3. Ազգային ֆինանսական հետախուզության մարմին (ՖՀՄ)
«Ազգային ֆինանսական հետախուզության մարմինը» (ՖՀՄ- Ֆրանսիայում հայտնի որպես “Tracfin”) Ֆինանսների նախարարության վարչական հետաքննությունների դեպարտամենտ է` կազմված հատուկ ընտրված պաշտոնատար անձանցից: Դրա հիմնական նպատակն է տանկացած տեղեկատվության հավաքումը, վերլուծումը, մշակումը և օգտագործումը, որը կարող է օգնել պարզել հաղորդման առարկա գումարների ծագումը և նպատակը, կամ գործարքների բնույթը: Երբ հետաքննությունները բացահայտում են գործողություններ, որոնք հավանաբար կապված են այնպիսի հանցագործության արդյունքում ստացված եկամուտների լվացման հետ, որի համար նախատեսվում է ազատությունից մեկ տարուց ավել ժամկետով զրկելու հետ կապված պատիժ կամ կապված են ահաբեկչության ֆինանսավորման հետ, այն գործը ուղարկում է հանրային մեղադրողին` զեկուցագրի միջոցով(հոդված L. 561 23):ՖՀՄ-ն կարող է շահագրգիռ անձանց ուղղակիորեն խնդրել բացահայտել փաստաթղթեր, որոնք պահվում են պատշաճ շրջահայացության պարտավորության հետ կապված: Որպես վերոնշյալի բացառություն, փաստաթղթերը բացահայտելու պահանջները, որոնք ուղղված են Պետական խորհրդին և Վճռաբեկ դատարանին կից գործող փաստաբաններին և վերաքննիչ դատարանին կցված փաստաբաններին և իրավաբաններին ՖՀՄ-ի կողմից ներկայացվում են համապատասխանաբար Պետական խորհրդի փաստաբանների խորհրդի և Վճռաբեկ դատարանի նախագահին, կամ փաստաբանական պալատի նախագահին կամ այն մասնագիտական մարմնին, որին անդամակցում է փաստաբանը կամ իրավաբանը: Հավաստիանալով, որ հոդված L. 561-3-ի դրույթները պահպանված են, այս անձինք այնուհետև փոխանցում են ստացված փաստաթղթերը ՖՀՄ-ին (հոդված L. 561-26 ):
4. Ներքին ընթացակարգեր և աուդիտ
Շահագրգիռ անձանցից և ընկերություններից պահանջվում է ներդնել համակարգեր, որպեսզի գնահատեն և կառավարեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը, և իրենց անձնակազմի համար պարբերաբար անցկացնեն ուսուցում և տրամադրեն տեղեկատվություն, որպեսզի ապահովեն պատշաճ շրջահայացության և հաղորդելու պարտավորությունների պահպանումը (հոդված L. 561-32 և L. 561-33):
Հոդված R. 563-3 (վերացվել է 2009թ սեպտեմբերի 2-ի թիվ 2009-1087 հրամանագրով) սահմանում էր, որ ներքին ընթացակարգերը պետք է սահմանվեն համապատասխան նախարարության հրամանով, մասնագիտական կանոններով և շահագրգիռ նախարարության հաստատած կանոնակարգերով, կամ ֆինանսական շուկայի վերահսկող մարմինների ընդհանուր կարգավորումներով:
Կարգապահական վարույթ
Այն դեպքում երբ, կամ պատշաճ շրջահայացության բացակայության կամ իր ներքին աուդիտորական գործընթացների չկազմակերպման արդյունքում, Պետական խորհրդին և Վճռաբեկ դատարանին կից փաստաբանները կամ վերաքննիչ դատարանին կից փաստաբանները կամ իրավաբանները չեն կատարել այս պարտավորությունները, իրավասու վերահսկող մարմինները հարուցում են կարգապահական վարույթ` մասնագիտական կամ վարչական նորմերի հիման վրա և հայտնում են այդ մասին Վճռաբեկ դատարանին կամ վերաքննիչ դատարանին կից Հանրային մեղադրողին (Հոդված L. 561-36 III ) :
Բ. 2008թ ապրիլի 10-ի Պետական խորհրդի վճիռը
2008թ ապրիլի 10-ի (թիվ 296845) վճռով Պետական խորհուրդը գտել է, որ 2001թ դեկտեմբերի թիվ 4-ի 2001/97/EC դիրեկտիվը և այն իմպլեմենտացնող 2004թ փետրվարի 11-ի օրենքը համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներին:Դիրեկտիվի վերաբերյալ Պետական խորհուրդը նախևառաջ նշել է, որ Եվրոպական Միության դատարանը ֆրանսախոս և գերմանախոս փաստաբանների խորհուրդը և այլոք գործով գտել էր, որ դա չի խախտում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի պահանջները, քանի որ համագործակցելու և հաղորդելու պարտավորությունը բացառում էր դատական գործընթացների հետ կապված իրենց գործողությունների ընթացքում իրավաբանների կողմից ձեռք բերված տեղեկատվությունը: Նույն վճռում երևում է, որ տեղեկատվությունը, որ իրավաբանը ձեռք է բերել հաճախորդի իրավական վիճակը գնահատելիս, նույնպես ներառված չէ այս պարտավորությունների շրջանակում, միակ բացառությունն այն է, երբ իրավաբանը մասնակցում է փողերի լվացման գործունեությունների, կամ իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվել է փողերի լվացման նպատակով, կամ իրավաբանը գիտեր, որ հաճախորդը իրավաբանական խորհրդատվության է դիմել փողերի լվացման նպատակով: Այդ պատճառով, և հաշվի առնելով փողերի լվացման դեմ պայքարի ընդհանուր շահը, դիրեկտիվը «չի խախտել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող մասնագիտական գաղտնիության հիմնարար իրավունքը ..., որը թույլատրում է իրավասու մարմիններին միջամտել մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, երբ անհրաժեշտ է հանրային անվտանգության, անկարգությունների կամ հանցագործության կանխման նպատակով:»Ինչ վերաբերում է օրենսդրությանը, Պետական խորհուրդը գտել է, որ այն դիրեկտիվի ճշգրիտ իմպլեմենտացումն է, և որ, որպես այդպիսին, այն չի հակասում Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված հիմնարար իրավունքներին:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուն գանգատվել էր, որ քանի որ իրավաբանները պարտավոր էին հաղորդել կասկածելի գործարքների մասին, ինքը, որպես իրավաբան պարտավոր էր, կարգապահական վարույթի ենթարկվելու սպառնալիքի ներքո, հաղորդել իրեն խորհրդատվության համար դիմած մարդկանց մասին: Նա դա անհամատեղելի էր համարում իրավաբան-հաճախորդ գաղտնիքը պահելու և մասնագիտական գաղտնիության սկզբունքների հետ: Նա հղում է կատարում Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«1.Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի
իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և
անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական
անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»
Կառավարությունը չի համաձայնել:
Ա. Ընդունելիություն
Դիմումատուի զոհի կարգավիճակը
Որպես հիմնական փաստարկ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի կարող հավակնել «զոհի» կարգավիճակին` Կոնվենցիայի 34 հոդվածի իմաստով: Նրանք պնդել են, որ դա նրա իրավունքների վրա իրականում գործնական ազդեցություն չի ունեցել, ընդգծելով, որ նա չի պնդում, որ խնդրո առարկա օրենսդրությունը կիրառվել է ի վնաս իրեն, այլ պարզապես պնդում է, որ նա ստիպված է եղել ծավալել իր գործունեությունը համապատասխան կերպով և ներդնել հատուկ ներքին ընթացակարգեր: Դիմումատուն, փաստորեն, խնդրում էր դատարանին in abstracto քննել ներպետական իրավունքի համապատասխանությունը Կոնվենցիային: Ինչ վերաբերում է նրա կարգավիճակին որպես «պոտենցիալ զոհ» Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով, Կառավարությունը զգուշացնում է այս հայեցակարգի տարածական մեկնաբանման վտանգի մասին, որը հնարավորություն կստեղծի actio popularis համար, կհակասի Կոնվենցիայի հեղինակների մտադրությանը, էականորեն կավելացնի պոտենցիալ դիմումատուների քանակը և կդժվարացնի բոլոր ներպետական միջոցները սպառելու պարտավորությանը համապատասխանելը: Նրանց պնդմամբ, միայն շատ բացառիկ հանգամանքներ պետք է, մասնավոր դեպքերում, հաշվի առնվեն Դատարանի կողմից զոհի կարգավիճակի հասկացության ավելի լայն մեկնաբանման համար: Սույն գործում այդպիսի հանգամանքներ չկան:Դիմումատուն խնդրում է Դատարանին ճանաչել Կոնվենցիայի խախտման զոհ, որից ինքը գանգատվել է: Նա նշել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն անձն իրավասու է դիմել պահանջով, որ օրենքը խախտում է իր իրավունքները, առանց կիրառման սեփական չափանիշը ունենալու, եթե այն պահանջում է իրենից փոփոխել իր վարքը կամ ենթակա լինել դատական քննության ռիսկի, կամ եթե նա պատկանում է այն մարդկանց դասին, ում վրա հավանաբար ուղղակիորեն կանդրադառնա դա: Որպես իրավաբան, նա պատկանում է այն մարդկանց թվին, որոնց վրա հավանաբար ուղղակիորեն կանդրադառնա օրենսդրությունը. նա կաշկանդված էր, կարգապահական վարույթի սպառնալիքով, պատշաճ շրջահայացության և հաղորդելու պարտավորությամբ և պարտավոր էր փոփոխել իր վարքը և կազմակերպել իր պրակտիկան ներդնելով հատուկ ներքին ընթացակարգեր: Որպես ֆինանսական և հարկային իրավունքով մասնագիտացված իրավաբան այս պարտավորությունները հատկապես անդրադառնում են նրա վրա և նրան սպառնում են չպահպանման հետևանքները:Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն գանգատ ներկայացնել կարողանալու համար, անձը պետք է կարողանա պնդել, որ հանդիսանում է Կոնվենցիայիով սահմանված իրավունքների խախտման «զոհ». խախտման զոհ հանդիսանալու վերաբերյալ պնդման համար, վիճարկված միջոցը պետք է ուղղակիորեն ազդի անձի վրա: Կոնվենցիան չի նախատեսում actio popularis-ի հարուցումը դրանում ամրագրված իրավունքները մեկնաբանելու համար, կամ թույլ չի տալիս, որ անհատները գանգատվեն ազգային օրենսդրության որևէ դրույթից, պարզապես որովհետև նրանք կարծում են, առանց ուղղակիորեն դրա ազդեցությանը ենթարկվելու, որ դա կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Նորրիսն ընդդեմ Իռլանդիայի, 1988թ հոկտեմբերի 26-ի, Սերիա Ա թիվ 142, կետ 31, և ի թիվս շատ այլ աղբյուրների, Բրդենն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 13378/05, կետ 33, ՄԻԵԴ 2008):
Այնուամենայնիվ, այդպիսի հնարավորություն առկա է այն անձի համար, ով վիճարկում է, որ օրենքը խախտում է իր իրավունքները, առանց կիրառման սեփական չափանիշը ունենալու, և այդ պատճառով պահանջում ճանաչվել «զոհ» Կոնվենցիայի 34 հոդվածի իմաստով, եթե այն պահանջում է իրենից փոփոխել իր վարքը կամ ենթակա լինել դատական քննության ռիսկի, կամ եթե նա պատկանում է այն մարդկանց դասին, որոնց վրա հավանաբար ուղղակիորեն կանդրադառնա դա(տե՛ս ի թիվս այլ աղբյուրների, Մարքսն ընդդեմ Բելգիայի, 13 հունիսի 1979թ, Սերիա Ա թիվ 31, կետ 27, Ջոնսոնը և այլոք ընդդեմ Իռլանդիայի, Սերիա Ա թիվ 112, կետ 42, 18 դեկտեմբերի 1986թ, վերոնշյալ Նորրիս` կետ 31, և վերոնշյալ Բըրդեն` կետ 34):Սույն գործում դիմումատուի նկատմամբ չի կիրառվել որևէ անհատական միջոց` հիմնված 2007թ հուլիսի 12-ի փաստաբանների Ազգային խորհրդի` «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պարտավորության և այդ ընթացակարգերի հետ համապատասխանությունը երաշխավորելու համար ներքին վերահսկող մեխանիզմների իմպլեմենտացնելու նպատակով ներքին ընթացակարգերի վերաբերյալ կանոնակարգերի ընդունման մասին» որոշման վրա:
Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ խնդրո առարկա որոշումը, որն ընդունվել էր ի կիրառումն 1971թ դեկտեմբերի 31-ի Օրենքի Հոդված 21-1-ի, որը լիազորում է Փաստաբանների ազգային խորհրդին ընդհանուր միջոցներ ձեռնարկել իրավաբանական մասնագիտական կանոնները և պրակտիական ներդաշնակեցելու համար, ունի օրենքի ուժ: Նա նաև նշում է, քանի որ պատշաճ շրջահայացություն դրսևորելու և հաղորդելու պարտավորությունը տարածվում է ֆրանսիացի բոլոր իրավաբանների վրա, դիմումատուն պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ենթակա են դրա ուղղակի ազդեցության ռիսկին: Մասնավորապես, օրինակ, եթե նա կասկածելի գործունեության մասին սահմանված կարգով չհայտնելու դեպքում, նա իրեն այս շարադրանքի ուժով կենթարկի կարգապահական սանկցիաների ընդհուպ մինչև և ներառյալ փաստաբանի լիցենզիայից զրկելը: Դատարանը նաև վստահելի է համարում դիմումատուի այն առաջարկը, որ որպես ֆինանսական և հարկային իրավունքով մասնագիտացված իրավաբան, նրան նույնիսկ ավելի են վերաբերում այս պարտավորությունները և չհամապատասխանելու դեպքում ենթակա է հետևանքների, քան իր կոլեգաներից շատերին: Փաստորեն, նա կանգնել է երկընտրանքի առջև, որը mutatis mutandis, համեմատելի է Դատարանի կողմից Դանժեոնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վեր հանված երկընտրանքին (Սերիա Ա թիվ 28, կետ 41, 22 հոկտեմբերի 1981թ) և մյուսից Նորրիսի գործը (վերոնշյալ կետեր 30-34). կամ նա կիրառում է կանոնները և հրաժարվում է իրավաբան-հաճախորդ սկզբունքի մասին իր պատկերացումից, կամ նա որոշում է չկիրառել դրանք և ենթարկում է իրեն կարգապահական սանկցիաների և նույնիսկ փաստաբանի արտոնագրից զրկելուն:Հաշվի առնելով վերոնշյալը Դատարանն ընդունում է, որ վիճարկվող դրույթները ուղղակիորեն ազդում են դիմումատուի վրա և այդ պատճառով նա կարող է հավակնել 8-րդ հոդվածով վիճարկվող իրավունքի «զոհի» կարգավիճակի:
Վեցամսյա ժամկետը
Համաձայն Կառավարության պնդման, նույնիսկ ենթադրելով, որ դիմումատուն կարող է հավակնել «զոհի» կարգավիճակի, պետք է նշել, որ դիմումը ներկայացվել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ: Նրանց պնդմամբ ժամկետի սկիզբը 2008թ ապրիլի 10-ին Պետական խորհրդի կողմից կայացված վճռի օրն է, երբ այն որոշում կայացրեց Կոնվենցիայի 8-րդ հոդվածին 2001թ դեկտեմբերի 4-ի թիվ 2001/97/EC դիրեկտիվի և այն իմպլեմենտացնող 2004թ փետրվարի 11-ի օրենքի համապատասխանության մասին:Դիմումատուն պատասխանել է, որ ինքը պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը, որովհետև նա գանգատը դատարան է ներկայացվել վերոնշյալ որոշումը վերացնելու պահանջով իր հարուցած գործով 2010թ հուլիսի 10-ին Պետական խորհրդի կայացրած վճռին հաջորդած վեցամսյա ժամկետում:Դատարանը հիշեցնում է, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի կապակցությամբ, ոչ էականն այն է, որ դիմումատուն պատասխանող երկրին հնարավորություն է ընձեռել կանխելու կամ շտկելու վիճարկվող խախտումը` սպառելով համապատասխան ներպետական միջոցները, և հետո է գանգատ ներկայացրել Դատարան` վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեցամսյա ժամկետում:Դատարանը նշում է, որ կասկածների մասին հաղորդելու պարտավորության պրակտիկ մանրամասները սահմանվել են Փաստաբանների ազգային պալատի 2007թ հուլիսի 12-ի որոշմամբ, որը սահմանում է խախտում կատարած իրավաբանների նկատմամբ կարգապահական միջոցներ նշանակելու հիմքերը: Պետական խորհրդին 8-րդ հոդվածի համաձայն խնդրո առարկա որոշումը վերացնելու մասին դիմում ներկայացնելիս, դիմումատուն այդ դատարանին հնարավորություն է տվել որոշում կայացնել իր գանգատի մասին` որպես առաջին ատյան, ինչն էլ իրականում արվել է (տե՛ս վերը` կետեր 44-46): Այդ պատճառով, դիմումատուն օգտվել է իրավական պաշտպանության ներպետական միջոցը, որը պատշաճ էր գործի հանգամանքներում: 2010թ հուլիսի 23-ին Պետական Խորհրդի կողմից քննության արդյունքում հրապարակված վճիռը, այդ պատճառով վերջին ներպետական որոշումն էր` վեցամսյա ժամկետի իմաստով:
Եզրակացություն
Դատարանը նկատում է, որ այս գանգատն ակնհայտ անհիմն չէ` Կոնվենցիայի 35 հոդվածի կետ 3-ի իմաստով, և այն անընդունելի համարելու որևէ այլ հիմք չկա: Այդ իսկ պատճառով այն համարվում է ընդունելի:
Բ. Էությունը
Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
Նշելով, որ Կառավարությունը չի վիճարկել, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է իրավաբանական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը, որից նա գանգատվում է «օրենքին համապատասխան չէր» այդ դրույթի իմաստով: Նա ներկայացրել է, որ խնդրո առարկա կարգավորումները հստակ չեն. դրանք պահանջում են իրավաբաններից հաղորդել «կասկածների» մասին, առանց այդ եզրույթը մեկնաբանելու, այն «գործունեությունների» շրջանակը, որոնց դրանք վերաբերում են անորոշ է և իրավաբանի համար դժվար էր դասակարգել կամ առանձնացնել իր գործունեություններից որոնք են ներառվում այդ շրջանակում և որոնք` ոչ: Նա ավելացրել, է որ իրավաբան-հաճախորդ հարաբերությունների գաղտնիությունը անբաժանելի է. իրավական մասնագիտությունները կարգավորող օրենքը որոշակիացնում է, որ դա վերաբերում է թե՛ պաշտպանությանը և թե՛ խորհրդատվական գործունեություններին և վերաբերում է իրավաբանների բոլոր գործունեություններին և փաստաթղթերին, որոնց հետ նրանք առնչվում են:Դիմումատուն չի վիճարկել այն, որ խնդրո առարկա միջամտությունը հետապնդում էր հոդված 8-ով սահմանված իրավաչափ նպատակներից մեկը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ դա «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում»` այդ նպատակին հասնելու համար:Դիմումատուն կարծում է, որ համարժեք պաշտպանության կանխավարկածը` սահմանված Բոսֆորուս Հավա ՅոլլարեՏուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին ընդդեմ Իռլանդիայի [GC] վճռում (թիվ 45036/98, ՄԻԵԴ 2005- VI) կիրառելի չէ:
Նա կարծում է, որ իր գործը տարբերվում է Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթի և այլ գործերից, որոնցով Դատարանն ընդունել է, որ Եվրոպական Միության անդամակցությունը տրամադրում է համարժեք պաշտպանություն, քանի դեռ այդ գործերը վերաբերում են անդամ պետության կողմից Կանոնակարգի և ոչ թե դիրեկտիվի իմպլեմենտացիային: Կանոնակարգերի դեպքում, նրա պնդմամբ, անդամ պետությունները չունեն հայեցողության շրջանակ, այն դեպքում երբ դիրեկտիվի իմպլեմենտացիայի դեպքում` ունեն: Նա նաև ընդգծել է, որ ի տարբերություն մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի համակարգի, Եվրոպական միության դրական իրավունքով նախատեսված չէ դրույթ, որը հնարավորություն կտար անհատներին ուղղակիորեն դիմել Լյուքսեմբուրգի Դատարանին:Ավելի կոնկրետ, Միության մեխանիզմը չի թույլատրում Կոնվենցիայի հոդված 8-ի համաձայն դիմումատուի կողմից Դատարան ներկայացված գանգատի: Առաջին, որովհետև Պետական Խորհուրդը մերժել է իր պահանջը գործը հանձնել Եվրոպական Միության դատարան նախնական որոշման համար: Եվ երկրորդ, քանի որ Ֆրանսիախոս և գերմանախոս փաստաբանների խորհուրդը և այլոք ընդդեմ Նախարարների խորհրդի գործով Դատարանը խնդիրն ուսումնասիրել է միայն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից: Սա, իր պնդմամբ, ցույց է տալիս, որ Եվրոպական Միության համակարգը չի տրամադրում Կոնվենցիային համարժեք հետազոտություն և պաշտպանություն:Դիմումատուն կարծում է, «անհրաժեշտության» հարցն ուսումնասիրելիս, անհրաժեշտ է ի նկատի ունենալ իրավաբանների դերը, որի առանձնահատկությունը Դատարանն ընդգծել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ենթատեքստում, ինչպես նաև գաղտնիության կարևորությունը իրենց մասնագիտական պրակտիկայում, ինչը պաշտպանում էր այն վստահությունը, որ գոյություն ուներ իրենց և իրենց հաճախորդների միջև, ինչպես նաև անձնական ազատությունը և արդարադատության սահուն գործառութավորումը: Իր կարծիքով իրավաբաններից պահանջել հաղորդել իրենց կասկածների մասին, նրանցից պահանջել է ձեռնարկել գործողություն, որը հակասության մեջ էր իրենց մասնագիտության սոցիալական նպատակի հետ և կասկած է առաջացնում իրենց ավանդական դերի կապակցությամբ:
Նա այնուհետև նշել, որ մինչդեռ Դատարանը կառուցել է իր նախադեպային իրավունքը` պաշտպանելով իրավաբանների մասնագիտական գաղտնիությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա, այն նաև ենթադրում էր, որ այն պաշտպանվում է նաև հոդված 6-ի կետ 1-ով: Նա ընդգծել է կապը գաղտնիության և իրենց կողմից պաշտպանվող մեղադրյալների` իրենք իրենց դեմ ցուցմունքներ չտալու իրավունքի միջև, որը Դատարանն ինքը ընդգծել է վերոնշյալ Անդրեյի գործով: Նա ավելացրել է, որ պահանջել իրավաբաններից հաղորդել իրենց կասկածների մասին կնշանակեր, որ նրանցից ակնկալվում է բացահայտել իրենց հաճախորդների մասին անձնական տեղեկատվությունը, որի վրա տարածվում է 8-րդ հոդվածը, և որ արգելելով նրանց տեղեկացնել անձին, իրենց հաղորդման մասին, նրանք զրկում է այդ անձին ոչ միայն տեղեկատվություն ստանալու իրավունքից այլ նաև այն ուղղելու կամ այն ջնջելու, հնարավորությունից, եթե ապացուցվի, որ կասկածները անհիմն են: Այս պարտավորությունը այսպիսով ազդեցություն կունենա այլոց հիմնարար իրավունքների վրա:Դիմումատուն չի ժխտել փողերի լվացման դեմ պայքարի անհրաժեշտությունը, բայց նա կարծում է, որ անհամաչափ է, այդ նպատակը հետապնդելիս, կանխարգելիչ կերպով ստիպել իրավաբաններին հաղորդել իրենց հաճախորդների գործունեության հետ կապված ցանկացած կասկածների մասին Ֆինանսական հետախուզության մարմնին (Tracfin), դրանով իսկ իրականացնել այն ինչ կարելի է կոչել «ինքնամեղսագրում վստահված անձի կողմից» և իրենց` գաղտնիության պարտավորության խախտում:Դիմումատուի պնդմամբ հաղորդելու պարտավորությունը իրավաբաններին դարձնում է ֆինանսական և ֆիսկալ տեղեկատվության կենտրոնացման մարմնի աջակից, որը շեղում է հաստատած օրինական նպատակից: Նա հանգել է այս եզրակացության այն բանից հետո, որբ ուսումնասիրել է, որ նախնական տեղեկատվության 98%-ը որ իրավաբանները պարտավոր են հաղորդել օգտագործվում է ավելի շատ այդ նպատակով, քան հանցագործություն կանխելու: Սրա հետ կապված նա հղում է կատարում ՖՀՄ (Tracfin) հրապարակած վիճակագրության վրա, որը ցույց է տալիս, օրինակ, որ 2010թ-ինTracfin-ը ստացել է 20,252 հաղորդում, ներառյալ 19,208 հաղորդում կասկածների մասին, որ ներկայացրել են իրավաբանները, և դրանցից միայն 5,132-ը` այսինքն 25% է ուսումնասիրվել մանրամասնորեն և որ վերջում միայն 404-ը (որի ոչ ավելին քան քառորդն էին վերաբերում փողերի լվացման կասկածներին) ուղարկվել է դատական համակարգ հետագա ուսումնասիրման նպատակով, մնացածը համարվել են տեղեկություններ գաղտնի գործակալությունների, հարկային մարմինների և ոստիկանության համար: Այսպես հավաքած տեղեկատվությունը կուտակվում էր և փոխանցվում, արձանագրվում և պահվում էր ֆինանսների նախարարությանը ենթակա վարչական դեպարտամենտի կողմից և անհայտ էր թե ինչ օգուտ է դա տալիս: Այս թվերը նաև ցույց են տալիս, թե որքան անարդյունավետ էր համակարգը, եթե 19,208 հաղորդումներից միայն 404-ն են փոխանցվել արդարադատության համակարգին. իրավաբան-հաճախորդ գաղտնիքը պահելու արտոնությունը այսպիսով զոհաբերվում էր շատ փոքր արդյունքի` փողերի լվացումը կանխարգելելու իմաստով:Դիմումատուի կարծիքով միջամտությունը առավել անհամաչափ է, քանի որ կան ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարելու այլընտրանքային ճանապարհներ, որոնք ավելի արդյունավետ էին և ավելի քիչ էին ոտնձգում մարդկանց հիմնարար իրավունքներին: Անդամ պետություններին խնդրելով «հավաստիանալ», որ փողերի լվացումն արգելված է, թիվ 2001/97/EC դիրեկտիվի 2-րդ հոդվածը թույլ էր տալիս նրանց դիմել մի շարք մեթոդների, որոնք համաչափ էին և ընդգրկված մասնագիտություններից յուրաքանչյուրի իրավիճակին հարմարեցված: Իրավաբաններին պարտավորեցնել հաղորդել կասկածների մասին ակնհայտորեն անհրաժեշտ չէր, երբ նրանց վրա արդեն տարածվում էր քրեական օրենսդրությունը, որը արգելում էր փողերի լվացումը, երբ նրանք ենթակա էին խիստ իրավական պարտավորությունների և ֆինանսական մանրակրկիտ զննության: Ֆրանսիայի քրեական իրավունքը խստորեն պատժում էր փողերի լվացումը և իրավաբանը կարող էր մեղադրվել օգնելու կամ հանցակցության մեջ, եթե չի համոզել հաճախորդին չմտնել կասկածելի ֆինանսական գործարքի մեջ, և կանխիկ գործարքներն էլ արգելված էին այս մասնագիտությունում:Դիմումատուն նաև կարծում է, որ կասկածների մասին հաղորդելու պարտավորությունն անհամատեղելի է իրավաբանի` «իրավաբանների դերի մասին հիմնարար սկզբունքներում» սահմանված` իր հաճախորդի նկատմամբ հավատարմության պարտավորության հետ, որն ընդունվել է «Հանցագործությունների կանխարգելման և իրավախախտների հետ վերաբերմունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության ութերորդ վեհաժողովի կողմից Հավանայում, Կուբա, 27 օգոստոսից մինչև 7 սեպտեմբերի 1990թ, և «իրավաբանի մասնագիտությամբ զբաղվելու ազատության մասին» Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի թիվ Rec(2000)21 Հանձնարարականում, 25 հոկտեմբերի 2000թ: Դա խորթ էր իրավաբանի դերին և նպատակին, և խարխլում էր իրավաբանի և հաճախորդի միջև վստահության հարաբերությունները:Վերջապես, դիմումատուն նշել է, որ Եվրոպական Միության որոշ երկրների պոզիտիվ իրավունքը (Իտալիան, Էստոնիան, Բելգիան, Նիդերլանդները և Իռլանդիան) և Շվեյցարիան պաշտպանում էին մասնագիտական գաղտնիությունը ավելի լավ, քան Ֆրանսիայի օրենքը, և Կանադայում և ԱՄՆ-ում իրավաբանները կաշկանդված չէին կասկածների մասին հաղորդելու որևիցե այդպիսի պարտավորությամբ:
բ) Կառավարությունը
Կառավարությունը ընդունել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը: Նրանք հայտնում են, այնուամենայնիվ, որ չի եղել «միջամտություն» պետական մարմինների կողմից դիմումատուի անձնական կյանքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը` այդ դրույթի երկրորդ կետի իմաստով, քանի որ նա չի գանգատվել ոչ մի կոնկրետ իրադարձությունից, որ անձնապես ազդել է իր վրա:Նույնիսկ եթե ենթադրենք, որ եղել է միջամտություն, Կառավարությունը կարծում է, որ դա եղել է «օրենքին համապատասխան», իսկ ավելի կոնկրետ, Փաստաբանների Ազգային Խորհրդի որոշումը ընդունվել էր ի կիրառումն Արժութային և ֆինանսական օրենսգրքի կարգավորիչ դրույթների, որոնք ներառված են 2006թ հունիսի 26-ի դեկրետոում, որն էլ իր հերթին արձակվել է ի կիրառումն 2004թ փետրվարի 11-ի օրենքի, որն իմպլեմենտացնում է ֆինանսական համակարգը փողերի լվացման նպատակով օգտագործելը կանխելուն ուղղված 91/308/EEC դիրեկտիվը փոփոխող թիվ 2001/97/EC դիրեկտիվը:
Նրանք նաև նշել են, որ Ֆրանսիայի օրենքը բավականին պարզ է, որպեսզի չլինի իրավական որոշակիության սկզբունքի ոչ մի խախտում: Մասնավորապես, «կասկածների» մասին հաղորդելու հասկացությունը միանշանակ է. կասկածները կարող էին վերաբերել հաճախորդի ինքնությանը կամ գործարքի շահառուին, ֆոնդերի ծագմանը, գործարքի արտասովոր կամ բարդ բնույթին կամ դրա նպատակին. Արժութային և Ֆինանսական օրենսգրքի հոդվածներ L. 561-15 –ի համաձայն կասկածները պետք է հայտնվեն, երբ մասնագետը գիտի, հստակ և օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, որ միջոցները հանցագործության արդյունքում ստացված եկամուտ են, կամ երբ գործարքի բնութագիրը կամ մանրամասների բացակայությունը կամ բացակայող տեղեկատվությունը, որը նա ի վիճակի չէր ձեռք բերել առաջացնում են փողերի լվացման կասկած և ստեղծում են ողջամիտ հիմքեր կասկածելու միջոցների օրինական ծագմանը: Ի լրումն, Արժութային և ֆինանսական օրենսգրքի հոդված D. 561-32-1-ը սահմանում էր հանձնարարության չափանիշները, որոնք պետք է պատճառ դառնան հարկային խաբեության կասկածի, օրինակ դրածո ընկերություն, քանի որ դրանք կասկածելի պրակտրիայի ցուցիչ են: Ինչ վերաբերում է «իրավաբանական խորհրդատվություն» հասկացությանը, Կառավարությունը կարծում էր, որ ոչ մի իրավաբան չէր կարող շատ անտեղյակ լինել դրա իմաստից, հատկապես, քանի որ դա պարզ սահմանված է և իրավական տեսության և նախադեպային իրավունքի մեջ, ինչպես նաև Փատաբանների խորհրդի Գլխավոր ասամբլեայի կողմից (որը, 2011թ հունիսի 18-ին ընդունված բանաձևում սահմանում է դա որպես «անձնավորված մտավոր ծառայություն` բաղկացած տրված հարցի շուրջ կարծիք հայտնելուց կամ խորհուրդ տալուց, օրինակ, որոշում կայացնելու օրինականության հարցում»): Ի թիվս այլ աղբյուրների հղում կատարելով Կանտոնին ընդդեմ Ֆրանսիայի վճռին (Վճիռների և որոշումների արձանագրություն 1996-V, 15 նոյեմբերի 1996թ ), նրանք նաև վիճարկում են, որ գնահատելով խնդրո առարկա իրավական դրույթների կանխատեսելիությունը, պետք է մտապահել, որ խնդրո առարկա կարգավորումներն ուղղված են իրավական մասնագիտություններին:Կառավարությունն ավելացրել է, որ նպատակ ունենալով պայքարել փողերի լվացման և դրա հետ կապված հանցագործությունների հետ, միջամտությունը հետապնդում էր հոդված 8-ում սահմանված իրավական նպատակներից մեկը, մասնավորապես անկարգությունների և հանցագործությունների կանխումը:Նրանք նաև կարծում են, որ համարժեք պաշտպանության կանխավարկածը կիրառվել է:Առաջին հերթին, որովհետև իրավաբաններին Խորհրդի թիվ 91/108/EEC դիրեկտիվով և Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 2001/97/EC դիրեկտիվով կարգավորվող իրենց գործողությունների համատեքստում պատշաճ շրջահայացության և կասկածների մասին հաղորդելու պարտավորության ենթարկելով Ֆրանսիացի իրավաստեղծ մարմինները ուղղակի կատարում էին Եվրոպական Միության օրենքով սահմանված իրենց պարտավորությունները. իրենց գործողությունների ազատությունը այս հարցում սահմանափակված էր որոշակի պրակտիկ կարգավորումներով, ինչպիսին են մասնագիտության ինքնակարգավորվող մարմիններին «ֆիլտրման» դերի հատկացումը:
Երկրորդ, սույն գործում այդ կանխավարկածը ժխտող ոչինչ չկա: Կառավարությունը նշել է, որ Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթի վճռում տրված բացատրությունները, որոնք վերաբերում էին Եվրոպական Միության օրենսդրությունը կիրառելով հանդերձ հիմնարար իրավունքները հարգելուն, և Եվրոպական Միության պայմանագրի հոդված 6 կետ 3-ը առանձնահատուկ կերպով հղում է կատարում Կոնվենցիային` Եվրոպական Միության իրավական համակարգում: Այդ վճռում, Կառավարության ներկայացմամբ, Դատարանը, in abstracto, շնորհել է Եվրոպական Միության մարդու իրավունքների պաշտպանության համակարգին «պահպանողականության սերտիֆիկատ», իր թե նյութական և թե դատավարական երաշխիքների շրջանակներում: Այնուհետև նրանք նշել են, որ Եվրոպական Միության օրենքով մասնագիտական գաղտնիության համար սահմանվել է առանձնահատուկ պաշտպանություն, և այս առնչությամբ հղում կատարելով ԱՄ & Ս Եվրոպա Լիմիթիդ ընդդեմ Եվրոպական Միության 18 մայիսի 1982թ վճռին, որում Դատարանը նշել է, որ «Անդամ պետությունների ազգային օրենսդրություններում պետք է ամրագրվեն ընդհանուր չափանիշներ այն չափով, որով այդ օրենքները պաշտպանում են, նմանատիպ իրավիճակներում, իրավաբանի և հաճախորդի միջև գրավոր հաղորդակցության գաղտնիությունը, այն պայմանով, որ մի կողմից այդպիսի հաղորդակցությունները կատարվում են հաճախորդի պաշտպանության իրավունքի նպատակով և նրա շահերից ելնելով, և մյուս կողմից դրանք սերվում են անկախ իրավաբաններից, այն է, իրավաբաններից, ովքեր կապված չեն հաճախորդի հետ աշխատանքային հարաբերությունների պարտավորություններով:» Կառավարությունն ավելացրել է, որ Ֆրանսախոս և գերմանախոս փաստաբանների խորհուրդը ընդդեմ Նախարարների խորհրդի գործում իր եզրակացություններում, Գլխավոր Իրավախորհրդատու Միգել Պուարես Մադուրոն բացատրել է, որ մեկնաբանելով դրա 17 կետի լույսի ներքո 91/108/EEC դիրեկտիվը, համապատասխանաբար փոփոխված, հարգում էր մասնագիտական գաղտնիությունը ոչ միայնԿ ոնվենցիայի 6-րդ հոդվածի այլ նաև 8-րդ հոդվածի իմաստով:Նույնիսկ եթե Դատարանն այնուամենայնիվ որոշի, որ անհրաժեշտ է ուսումնասիրել արդյոք միջամտությունը անհրաժեշտ է, Կառավարությունը նշել է, որ և այն սկզբունքը, որ իրավաբաններին ենթակա դարձնեն փողերի լվացումը կանխելու ջանքերի պարտավորության, և այն սահմանված գործունեությունների ցանկը և դրա բացառությունները Եվրոպական Միության օրենքի ճշգրիտ իմպլեմենտացիան էին, որն արտացոլում էր FATF համաձայնագրերը: Նրանք ավելացրել են, մասնավորապես հղում կատարելով փողերի լվացմանը, որ Դատարանն ինքը վերոնշյալ Անդրեյի վճռում գտել է, որ Կոնվենցիան չի բացառում հաճախորդի հետ իրենց հարաբերություններում իրավաբանների վրա որոշակի պարտավորություններ դնելը, այն պայմանով, որ այսպիսի միջոցները ենթակա են խիստ զննության: Նրանք նաև հաստատել են, որ պատշաճ շրջահայացության և համագործակցության պարտավորությունները վերաբերում էին միայն այն գործունեություններին , որոնք թվարկված էին, որոնք, ինչպես գտել է Եվրոպական Դատարանը իր 2007թ հունիսի 26-ի վճռում, իրենց բնույթի պատճառով, սովորաբար իրականցվում էին որևէ դատական վարույթի հետ կապ չունեցող համատեքստում: Իրավաբանները չէին կաշկանդվում դատական վարույթի հետ կապված իրենց գործունեություններում կամ «իրավաբանական խորհրդատվություն» մատուցելիս: Միակ դեպքը, երբ այս բացառությունները չեն կիրառվում այն է, երբ իրավախորհրդատուն ինքը մասնակցում է փողերի լվացման գործունեություններին, իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է փողերի լվացման նպատակով, կամ իրավաբանը գիտեր, որ հաճախորդը դիմել է իրավաբանական խորհրդատվության փողերի լվացման նպատակով:
Կառավարությունը նաև ընդգծել է նախատեսված «առավելագույն դատավարական երաշխիքները», շեշտադրվելով այն, որ Ֆրանսիայի օրենսդրության համար օգտակար է եղել թիվ 91/308/EEC դիրեկտիվի հոդված 6 կետ 3-ի, փոփոխված, տրամադրած հնարավորությունը` ստեղծել իրավական մասնագիտության ինքնակարգավորվող մարմիններ, որոնք կծառայեն որպես «ֆիլտր» հայտնող իրավաբանի և պետական մարմինների միջև, այդ դերը վստահելով Պալատի նախագահին. եթե նախագահը կարծում էր, որ չկա փողերի լվացման կասկած, նա չէր փոխանցի տեղեկատվությունը. նույնը կիրառվում էր, եթե պարզվում էր, որ հայտնած տեղեկատվությունը ստացվել էր այնպիսի գործունեությունների ընթացքում, որոնք բացառված են պատշաճ շրջահայացության և համագործակցության պարտավորության շրջանակից: Միայն քիչ թվով Եվրոպական Միության անդամ պետություններ են սահմանել այդ հնարավորությունը (Չեխիայի Հանրապետությունը, Իսպանիան, Դանիան և Պորտուգալիան), այսպիսով Ֆրանսիայի օրենքը իրավական մասնագիտության գաղտնիքը պահելու արտոնությունն ամենաշատ պաշտպանողների շարքում է Եվրոպական Միությունում:
Ի լրումն, տեղեկատվական բազան սահմանափակված էր ժամկետով (ամենաշատը 10 տարի, երբ տեղեկատվությունը չի փոխանցվել դատական համակարգ), Tracfin-ի կողմից հավաքված տեղեկությունները գաղտնի էին, դրանց հրապարակումը խստորեն վերահսկվում էր օրենքով և ցանկացած անհամապատասխանություն պատժվում էր Քրեական օրենսգրքի 226-13 հոդվածով:
Վերջապես, Կառավարությունը նշել է, որ իրավաբանները ցանկացած պարագայում պարտավորված էին զգուշավորության ընդհանուր պարտավորությամբ նախատեսված իրավական մասնագիտությունը կարգավորող ազգային կանոններով և կարգավորումներով, որը անբաժան է իրավաբանի մասնագիտությունից և նախորդել է փողերի լվացման դեմ պայքարի կարգավորումներին:
Որպես երրորդ կողմ ներգրավված անձանց նկատառումները
ա) Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհուրդ (“CCBE”)CCBE-ն կարծում է, որ իրավաբանական մասնագիտության էական արժեքները լուրջ սպառնալիքի են ենթարկվել փողերի լվացման դեմ պայքարի դիրեկտիվներով և այն օրենքներով, որ ընդունել են անդամ պետությունները դրանք իմպլեմենտացնելու համար, որը նրանց կարծիքով խարխլում է իրավաբանների անկախությունը, մասնագիտական գաղտնիությունը և իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի մարդկանց իրավունքը:
Նրա պնդմամբ իրավաբանական գործունեությունը անբաժանելի է և տարբերություն դնելը այն գործունեությունների, որոնք վերաբերում են մասնագիտական խորհրդատվության, որը ազատված էր կասկածների վերաբերյալ հաղորդելու պարտավորությունից, և այլ գործունեությունների միջև, իրավական անորոշության աղբյուր էր, քանի որ մարդիկ կարծելով որ իրավաբանները կաշկանդված են գաղտնիության պարտավորությամբ կարող են ոչ կանխամտածված իրենց դեմ մեղադրական տեղեկություններ հայտնել: Այդ անորոշությունը, այն փաստի հետ համակցության մեջ, որ իրավաբանները պարտավոր են հաղորդել «կասկածների» մասին այլ ոչ թե փաստացի իրավախախտումների, անհամատեղելի էր հաճախորդի և իրավաբանի միջև մտքերի փոխանակման գաղտնիության և հաճախորդի` իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով:
Իրավաբանը փաստացի դառնում է «Պետության գործակալ», իր հաճախորդի հետ մտնելով շահերի բախման մեջ: Մինչդեռ այս մոտեցումը էական չէր փողերի լվացման դեմ պայքարի ջանքերում, ինչպես ցույց է տալիս այն փաստը, որ Կանադայում և Միացյալ Նահանգներում իրավաբանները պարտավորված չէին հաղորդել կասկածելի գործարքների մասին:CCBE –ի համաձայն, խնդրո առարկա կարգավորումները անհամատեղելի են Եվրոպական` մասնավոր կյանքի պաշտպանության ստանդարտների հետ, նրանով, որ դրանք սահմանափակում էին գաղտնիության սկզբունքը «անհասկանալի և անորոշ ձևակերպմամբ», որը չի սահմանում «իրավաբանական խորհրդատվություն» հանդիսացող այն գործունեությունները, որոնց նկատմամբ չի կիրառվում հաղորդելու պարտավորությունը: Իրավաբաններին ենթարկելով այսպիսի անորոշությունների, որը կարող է առաջ բերել կարգապահական սանկցիաներ և նույնիսկ փաստաբանական լիցենզիայից զրկել, նրանք նաև խարխլում են իրավական մասնագիտության անկախությունը:CCBE-ն հղում է կատարել «Եվրոպական Միությունում իրավաբանների վարքագծի կանոնագրքին» և “Եվրոպական իրավաբանության հիմնական սկզբունքների խարտիային», գրված իր սեփական հովանու ներքո, և վերոնշյալ «իրավաբանների դերի մասին հիմնարար սկզբունքերին», որոնք ընդգծում էին իրավական մասնագիտության անկախությունը պահպանելու և իրավական մասնագիտական գաղտնիությունը և հաճախորդների և իրավաբանների միջև տեղեկատվության փոխանակման գաղտնիությունը պաշտպանելու կարևորությունը:
Այն նշել է, որ դատարանի նախադեպային իրավունքը հաստատում է իրավաբանների համար մասնագիտական գաղտնիության հիմնարար բնույթը: Ավելին, ԱՄ & Ս Եվորպա Լիմիթիդն ընդդեմ Եվրոպական Հանձնաժողովի 18 մայիսի 1982թ (155/79) վճռում, Եվրոպական միության դատարանը սահմանել է իրավաբան-հաճախորդ տեղեկատվության փոխանակման գաղտնիության սկզբունքը, և անուղղակիորեն, իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնության սկզբունքը, և հետագայում «Ակզո Նոբել Քեմիքլս» ՍՊԸ-ն և «Ակքրոս Քեմիքլս» ՍՊԸ ընդդեմ Եվրոպական հանձնաժողովի 14 սեպտեմբերի 2010թ. (C-550/07 P.) վճռում որոշակիացրել է, որ իրավաբանական մասնագիտական արտոնությունը հիմնված էր այն սկզբունքի վրա, որ իրավաբանը անկախ է: CCBE-ի համաձայն, Լյուքսեմբուրգի դատարանի մոտեցումը իրավաբանական մասնագիտության անկախությանը, որը նա մեծապես հիմնավորում էր հղում կատարելով այդ գործին բնորոշ մասնագիտական կարգապահության վրա, դժվարեցնում էր տեսնել օրենքի այն կետը, որը իրավաբաններից պահանջում էր հաղորդել կասկածների մասին:Եվ վերջապես, CCBE-ն մատնանշում է, որ Բոսֆորուսի կանխավարկածը կարող էր հերքվել, եթե Եվրոպական Միության օրենսդրությունը Պետություններին հայեցողության շրջանակ ընձեռեր իմպլեմենտացիայի հետ կապված, ինչպես պարզաբանված է Մ.Ս.Ս. ընդդեմ Բելգիայի և Հունաստանի [GC] վճռում (թիվ. 30696/09, ՄԻԵԴ 2011), և դա է իրոք հարցը` սույն գործում խնդրո առարկա դիրեկտիվների դեպքում:
բ) Բրյուսելի ֆրանսախոս փաստաբանների պալատի խորհուրդը
Բրյուսելի ֆրանսիախոս փաստաբանների պալատի խորհրդի համաձայն, այն փաստը, որ իրավական մասնագիտական արտոնությունը երաշխավորված է Կոնվենցիայի հոդվածներ 6-ով և 8-ով անհերքելի է:8-րդ հոդվածը պաշտպանում է իրավաբանի գրասենյակը, տունը, նամակագրությունը, համակարգչային սարքավորումը և հեռախոսակապը , ինչպես նաև իր հաճախորդների հետ հարաբերությունների գաղտնիությունը և իր մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը: Դա մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի մի մասն էր, որի իրավունքը իրավաբանը ունի, որը ներառում է իր մասնագիտական գործունեությունը, և որի իրավունքը ունեն նաև իր հաճախորդները, և ի հավելումն, հաճախորդները կարող էին վստահել իրենց իրավաբանի հետ տեղեկատվության փոխանակման գաղտնիությանը իրենց` արդար դատաքննության իրավունքի հիման վրա: Այս կապակցությամբ, ընդգծելով այն հիմնարար դերը, որ խաղում են իրավաբանները իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական հասարակության մեջ, Փաստաբանների պալատի խորհուրդը նշել է, որ իրավաբանի աշխատանքի գաղտնիությունը նաև հիմք է հանդիսանում իրավաբանի հաճախորդի այն պահանջի, որ նա կարողանա վստահել, որ իրենց իրավաբանին վստահված ցանկացած գաղտնիք, չի բացահայտվի երրորդ անձի:
Մ.Ս. ընդդեմ Շվեդիայի գործով (27 օգոստոսի 1997թ, Զեկույցներ 1997‑IV), որը վերաբերում է բժշկական գաղտնիքին, դատարանը գտել է, որ բժշկական տեղեկության գաղտնիությունը հարգելը Կոնվենցիայի մասնակից բոլոր պետությունների իրավական համակարգերի էական սկզբունք է: Դա կարևոր էր ոչ միայն բուժվող հիվանդի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իմաստով այլ նաև պահպանելու համար վերջինիս վստահությունը բժշկի մասնագիտության և ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների նկատմամբ: Ֆրանսախոս Փաստաբանների պալատի խորհուրդը ընդունել է, որ այս մոտեցումը նաև կիրառվում է, mutatis mutandis, իրավաբանների և իրենց հաճախորդների միջև տեղեկատվության փոխանակման նկատմամբ:Հետագայում այն նշել է, որ իրավական մասնագիտական արտոնությունը նույնպես ճանաչվում է Եվրոպական միության պոզիտիվ իրավունքի կողմից. սրա հետ կապված ն հղում է կատարում ԱՄ & Ս Եվրոպա Լիմիթիդի վերոնշյալ վճռին և մասնավորապես, Ֆրանսախոս և գերմանախոս փաստաբանների պալատի խորհուրդը և այլոք գործի եզրակացություններին, նույնպես նշված վերը:Բացի այդ, Ֆրանսիայի Պետական խորհրդի 10 ապրիլի 2008թ և 23 հուլիսի 2010թ վերոնշյալ վճիռների անալոգիայով, Բելգիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 23 հունվարի 2008թ վճռում(թիվ 10/2008), որ իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը ընդհանուր սկզբունք է, որը նպաստում է հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքին և սահմանված է Բելգիայի Սահմանադրության հոդվածներ 10, 11 և 22-ում և Կոնվենցիայի Հոդվածներ 6-ում և 8-ում:Առանց որևէ դիրք գրավելու տվյալ գործում հոդված 8-ով սահմանված իրավունքներին «միջամտության» գոյության, կամ դիմումատուի զոհի կարգավիճակի վերաբերյալ, Փաստաբանների պալատի խորհուրդը շարունակել է, նշելով, որ անձը կարող է պահանջ ներկայացնել առ այն, որ օրենքը խախտում է իր իրավունքերը իմպլեմենտացիայի անհատական որևէ չափանիշի բացակայությամբ, եթե դա պահանջում է իրենից կամ փոփոխել իր վարքը կամ ենթակա լինել դատաքննության ռիսկի, կամ եթե նա պատկանում է այն անձանց դասին, որոնք հավանաբար ուղղակիորեն կկրեն դրա ազդեցությունը:Ինչ վերաբերում է համարժեք պաշտպանության կանխավարկածին, այն չի կիրառվել այս գործում, որը վերաբերում է Եվրոպական դիրեկտիվի իմպլեմենտացիային: Սա հաստատվել է վերոնշյալ Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթի վճռի կետ 157-ում: Ֆրանսախոս Փաստաբանների պալատի խորհուրդը նաև հղում է կատարել վերոնշյալ Կանտոնիի գործին, որում Դատարանը ձեռնարկվող միջոցառումների հետ կապված իրականացրել է մանրամասն հետազոտություն, չնայած որ դրանք ուղղակի իմպլեմենտացնում էին Դիրեկտիվը Ֆրանսիայի օրենքի մեջ, և վերոնշյալ Մ.Ս.Ս. վճռին:Եվ վերջապես, Փաստաբանների պալատի խորհուրդը Դատարանի ուշադրությունը ուղղել է 23 հունվարի 2008թ վերոնշյալ վճռի վրա, որում Բելգիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ չնայած որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը հասարակության շահերից բխող օրինական նպատակ է , այն չի կարող արդարացնել իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնության անվերապահ կամ անսահմանափակ վերացումը, քանի որ իրավաբաններին չի կարելի շփոթել հանցագործությունների բացահայտման համար պատասխանատու պետական մարմինների հետ: Այն համապատասխանաբար գտել է, որ տեղեկատվությունը, որ հաղորդել են իրավաբանին իր մասնագիտության էական գործունեությունների ընթացքում , ներառյալ թիվ 2005/60/EC Դիրեկտիվ 2-րդ հոդվածի կետ 1(3)(բ)-ում թվարկվածների, մասնավորապես, արդարադատության հարցերում հաճախորդներին աջակցելը և պաշտպանելը և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը, նույնիսկ դատական գործընթացներից դուրս, մտնում է իրավական մասնագիտական արտոնությունների շրջանակի մեջ և չի կարող բացահայտվել պետական մարմիններին:
Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի առաջարկում, որ մասնագիտական գաղտնիությունը անսահման է: Հիմնվելով դիրեկտիվի 20-րդ հոդվածի վրա, այն իր վճռում մասնավորեցնում է, որ իրավաբանը, որը չի կարողացել տարհամոզել հաճախորդին իրականացնել կամ մասնակցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործողության, որը նա գիտեր, որ ապօրինի է, պահանջվում էր, այն հանգամանքներում, երբ կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը կիրառվում էր իր հանդեպ, իր տիրապետության տակ եղած տեղեկատվությունը փոխանցել Փաստաբանների պալատի նախագահին պետական մարմիններին փոխանցելու համար: Նման դեպքում, նա պետք է դադարեցնի իր և տվյալ հաճախորդի միջև հարաբերությունները, այնպես որ իրավաբանի և հաճախորդի միջև վստահության հարաբերությունը այլևս խնդիր չլինի:
գ) Եվրոպական փաստաբանների պալատի մարդու իրավունքների ինստիտուտը(“EBHRI”)EBHRI-ն նշել է, որ մասնագիտական գաղտնիությունը իրավական պարտավորություն է Ֆրանսիայում, որն արգելում է անձի կարգավիճակի կամ մասնագիտության բերմամբ կամ ժամանակավոր հանձնարարության կամ պաշտոնի արդյունքում ձեռք բերված գաղտնի տեղեկատվության բացահայտումը, ինչը նպատակ է հետապնդում խթանել այն վստահությունը, որն անհրաժեշտ է որոշակի մասնագիտություններ կամ գործառույթներ իրականացնելու համար:
Դա EBHRI-ի համոզմունքն է, որ մասնագիտական գաղտնիությունը իրավաբանի բացարձակ պարտականությունն է իր բոլոր գործունեություններում և իր բոլոր փաստաթղթերի հետ կապված: Վերոնշյալ դիրեկտիվների իմպլեմենտացիայի հետ կապված Փաստաբանների ազգային պալատի խորհուրդը սահմանել է. «չնայած որ հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի նպատակը օրինական է, իրավաբանները հրաժարվում են լինել իրազեկիչ կամ հսկել համակարգը և դավաճանել իրենց երդման և իրենց էական արժեքների բուն էությանը. Փողերի լվացման դեմ պայքարի դիրեկտիվները և, որպես արդյունք, մեր ներպետական իրավունքը, սպառնում են մեր քաղաքացիների հիմնարար իրավունքներին, մեր իրավաբանների անկախությանը, իրավաբանի և հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակման գաղտնիությանը, իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությանը և անմեղության կանխավարկածին. դրանք կործանում են հաճախորդի և իր իրավաբանի միջև պարտադիր վստահությունը. հայտնելու վախից դրդված` հաճախորդը պարտադրված կզգա թաքցնել որոշակի տեղեկատվություն. իրավաբանը կլինի ոչ բավարար տեղեկացված և ի վիճակի չի լինի իր հաճախորդին պատշաճ խորհուրդ տալ և պաշտպանել իր շահերը:»EBHRI-ն շարունակել է նշելով, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում էր իրավաբանների և իրենց հաճախորդների միջև տեղեկատվության գաղտնիությունը և իրավական մասնագիտական արտոնությունը, և որ Եվրոպական Միության Դատարանի նախադեպային իրավունքը որդեգրել է համանման դիրքորոշում:EBHRI-ն ընդգծել է, որ որպեսզի գնահատական տալ 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացմանը միջամտելու «անհրաժեշտությանը» պետք է առաջին հերթին հաշվի առնել «միջամտության աստիճանը և դրա արդյունքները:» Այս կապակցությամբ այն ընդգծել է չորս կետեր: Առաջին` լռություն պահպանելու հաճախորդի իրավունքը նույնպես խնդրո առարկա է: Կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը իրավաբաններից պահանջում էր իրենց հաճախորդներին ստիպել ինքնամեդրականով հանդես գալ: Երկրորդ, քանի որ խնդրո առարկա իրավական դրույթները հիմնված էին «կասկածներ» հասկացության վրա, սակայն չէին սահմանում այդ եզրույթը, «օրենքը» չուներ կամ որակ կամ պահանջվող կանխատեսելիությունը: Երրորդ, գաղտնիությունը առանձնահատուկ կարևոր էր Դատարանի նախադեպային իրավունքում, որը պաշտպանում էր լրագրողների աղբյուրների և բժշկական տվյալների գաղտնիությունը, իրավական մասնագիտական արտոնության պաշտպանությունը ի հակադրություն այս տիպի պարտավորությունների հաստատվել է Կանադայում և Միացյալ Նահանգներում, և Եվրոպական Միության անդամ որոշակի երկրների(Իտալիա, Էստոնիա, Բելգիա, Նիդերլանդներ և Իռլանդիա), ինչպես նաև Շվեյցարիայի, պոզիտիվ իրավունքը ավելի պաշտպանողական է: Չորրորդ, քանի որ Դատարանը Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի վճռում(24 փետրվարի 1994թ, Սերիա Ա թիվ 285-A ) նշել էր, իրավաբանը գլխավոր դեր է խաղում դատարանների գործունեության մեջ հանրային վստահությունը պահպանելու հարցում. այդ իսկ պատճառով էական էր, որ մարդիկ պետք է ի վիճակի լինեին վստահել իրենց իրավաբաններին, ինչը նշանակում էր պահպանել նրանց անկախությունը պետական մարմիններից, որը խարխլվել էր Tracfin-ի հետ կապով, որը սահմանվել էր խնդրո առարկա իրավական դրույթների կողմից, և այն տեղեկատվության գաղտնիությունը, որ նրանք վերահսկում էին:
Միջամտությունը պետք է նաև համաչափ լիներ հետապնդվող նպատակին` փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարին: Այնուամենայնիվ, չնայած որ Դատարանը գտել է Խավիեր Դա Սիլվիերան ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 43757/05, 21 հունվարի 2010թ), որ հատուկ ընթացակարգային երաշխիքներ են անհրաժեշտ այդ մասնավոր դեպքում, որը վերաբերում էր խուզարկություններին և այցերի իրավաբանի գրասենյակ, բայց խնդրո առարկա դրույթները սույն գործում չէին տրամադրում այդպիսի երաշխիքներ (Պալատի նախագահի խաղացած դերը սահմանափակված էր խորհրդատվական դերի, այն դեպքերում, որբ նա վստահ էր, որ չկար հաղորդելու ենթակա որևէ կասկածելի բան): Ի հավելումն, Ֆրանսիացի իրավաբանները բոլորը ենթակա էին փողերի լվացման վերաբերյալ քրեական իրավունքին, որը առանձնահատուկ խիստ էր, ինչպես նաև խոշոր բարոյական պարտավորությունների, չհամապատասխանելու դեպքում նախատեսվող սանկցիաներով, և ֆինանսական վերահսկողության: Նրանց չէր թույլատրվում իրականացնել կանխիկ գործարքներ, բացառությամբ շատ փոքր գումարների, և բանկային փոխադրումներն էլ պետք է իրականացվեին իրավաբանների համար նախատեսված հատուկ վճարման ֆոնդի միջոցով:Եվ վերջապես, ինչ վերաբերում է համաչափ պաշտպանության կանխավարկածին, EBHRI-ն նշել է, որ Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթի գործը վերաբերում էր պատասխանող պետության պարտավորությանը կիրառել Միության Կանոնակարգը, որը կիմպլեմենտացներ պարտավորությունները, որ առաջանում են Միացյալ Ազգերի Անվտանգության Խորհրդի պարտադիր բանաձևից: Դրանից ի վեր այն գործերը որոնցում Դատարանը թույլ է տվել համաչափ պաշտպանություն ի օգուտ Եվրոպական միության, չի վերաբերել դիրեկտիվների իմպլեմենտացիային, որոնք, ի տարբերություն հրահանգների, Պետությունների համար հայեցողության շրջանակ է նախատեսում:
Ավելին, չնայած այն փաստը, որ փողերի լվացմանը վերաբերող որոշ դիրեկտիվներ հղում էին կատարում Կոնվենցիային կարող է տանել դեպի կանոնների համարժեքության ճանաչմանը և էական պաշտպանության, անհատական հայցադիմումի իրավունքի բացակայության պայմաններում Եվրոպական Միության համակարգում ակնհայտորեն չկար դատավարական պաշտպանության համաչափություն: EBHRI-ն նաև նշել է, որ Դատարանը ճանաչել է միջազգային կազմակերպությունների աշխատակազմի անդամների մասնակցությամբ վեճերի դեպքում տրամադրվող պաշտպանության համարժեքությունը, հստակորեն, որովհետև նրանք ուղղակի անհատական դիմումի իրավունք ունեին դատական մարմնին, որը տրամադրում էր բոլոր անհրաժեշտ երաշխիքները(այն հղում է կատարել Բուավինն ընդդեմ Եվրոպայի խորհրդի 34 անդամ պետությունների (dec.),թիվ 73250/01, ՄԻԵԴ 2008, Գասպարինին ընդդեմ Իտալիայի և Բելգիայի (dec.), թիվ 10750/03, 12 մայիսի 2009թ, և Բեյգոն ընդդեմ Եվրոպայի Խորհրդի 46 անդամ պետությունների, թիվ 36099/06, 16 հունիսի 2009թ):
Դատարանի գնահատականը
ա) Արդյոք եղել է միջամտություն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի իրականացմանը
Սահմանելով «բոլորի»` իրենց «նամակագրության» նկատմամբ հարգանքի իրավունքը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է «մասնավոր հաղորդակցության» գաղտնիությունը (տե՛ս Ֆռեռոն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 70204/01, կետ 53, 12 հունիսի 2007թ), անկախ նամակագրության բովանդակության (idem., կետ 54), և ձևի: Դա նշանակում է, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է բոլոր այն նամակագրությունների գաղտնիությունը, որոնցում անհատները կարող են ներգրավվել հաղորդակցության նպատակով:Այսպիսով, իրավաբաններից պահանջելով հաղորդել վարչական մարմիններին այլ անձին վերաբերող տեղեկատվություն, որը իր տիրապետության տակ է անցել այդ անձի հետ տեղեկատվության փոխանակման միջոցով, կասկածների մասին հաղորդելու իրենց պարտավորությունը հանգեցնում է միջամտության իրավաբանների` իրենց նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին: Դա նաև հանգեցնում է միջամտության իրենց «անձնական կյանքի» նկատմամբ հարգանքի իրավունքի, հասկացություն, որը ներառում է մասնագիտական կամ աշխատանքային բնույթի գործունեություններ(տե՛ս Նեմեցն ընդդեմ Գերմանիայի, 16 դեկտեմբերի 1992թ, կետ 29, Սերիա Ա, թիվ 251‑B):Սույն գործում, ճիշտ է, որ դիմումատուն չի պնդում, որ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ նա փաստորեն ստիպված է եղել հաղորդել այդպիսի կասկածների մասին, կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել խնդրո առարկա կանոնակարգերի համաձայն այդպես չվարվելու համար: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է ավելի վաղ, նա բախվել է հետևյալ երկընտրանքին. Կամ նա անում է ինչպես ասված է և այդպես վարվելով հրաժարվում է իրավաբանի և հաճախորդի միջև տեղեկատվության փոխանակման գաղտնիության սկզբունքի իր պատկերացումից, կամ նա հրաժարվում է ենթարկվել և իրեն ենթարկում է կարգապահական սանկցիաների և նույնիսկ փաստաբանական արտոնագրից զրկելու վտանգին: Այդ պատճառով, Դատարանի կարծիքով, կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը համարժեք է «շարունակական միջամտության» (տե՛ս վերը`mutati smutandis, Դադջեոն, կետ 41, և Նորրիս, կետ 38) դիմումատուի, որպես իրավաբան, 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացմանը, եթե նույնիսկ դա իր մասնավոր կյանքի ամենից անձնական ոլորտը չէ, որ ազդեցության է ենթարկվել այլ իր հաճախորդի հետ տեղեկատվության փոխանակման նկատմամբ հարգանքի իրավունքը:Այսպիսի միջամտությունը խախտում է 8-րդ հոդվածը, բացառությամբ եթե դա «օրենքին համապատասխան է», հետապնդում է կետ 2-ում նշված մեկ կամ ավել օրինական նպատակ և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» խնդրո առարկա նպատակին կամ նպատակներին հասնելու համար:
բ) Արդյոք միջամտությունը արդարացված էր
Արդյոք միջամտությունը համապատասխանում էր օրենքին
Դատարանը կրկնում է, որ «օրենքին համապատասխան» արտահայտությունն առաջին հերթին և գլխավորապես պահանջում է, որ միջամտությունը հիմք ունենա ներպետական իրավունքում (տե՛ս Սիլվերը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 մարտի 1983թ, կետեր 56-88, Սերիա Ա թիվ 61): Անկասկած սույն գործով խնդիրը նույնն է. կասկածների մասին հաղորդելու իրավաբանների պարտավորությունը սահմանվում է Եվրոպական դիրեկտիվներով, որոնք իմպլեմենտացվել են Ֆրանսիայի օրենսդրության մեջ (մասնավորապես օրենք թիվ 2004-130, 11 փետրվարի 2004թ, 1991թ հունիսի 10-ի Դիրեկտիվի դեպքում, համապատասխանաբար փոփոխված) և ներառվել են Արժութային և Ֆինանսական օրենսգրքում. գործնական ձևականությունները սահմանված են կիրառվող կարգերի մեջ (որոնց դրույթները նույնպես կոդիֆիկացված են) և նաև Փաստաբաններ ազգային պալատի խորհրդի 12 հուլիսի 2007թ վերոնշյալ որոշման մեջ:Նաև անհրաժեշտ է, որպեսզի օրենքը լինի բավարար հասանելի, որը դիմումատուն չի վիճարկում սույն գործով, և որոշակի(նույն տեղում): Դիմումատուն պնդում է, որ խնդրո առարկա «օրենքը» պարզ չէ, քանի որ այն պահանջում է իրավաբաններից հաղորդել «կասկածների» մասին առանց այդ եզրույթը սահմանելու, և գործունեությունների ոլորտը, որի վրա դա տարածվում է անորոշ է:Դատարանին այս փաստարկը վստահություն չի ներշնչում: Այն կրկնում է, որ նորմը չի կարող համարվել «օրենք» քանի դեռ այն ձևակերպված չէ բավարար որոշակիությամբ, որպեսզի քաղաքացուն հնարավորություն տա կարգավորել իր վարքագիծը. Նա պետք է ի վիճակի լինի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի օգնությամբ, այդ հանգամանքներում ողջամիտ աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որոնց նշված գործողությունը կարող է հանգեցնել (նույն տեղում): Այնուամենայնիվ, Դատարանը արդեն ճանաչել է օրենքները ձևակերպելիս կատարյալ որոշակիության հասնելու անհնարինությունը և ռիսկը, որ որոշակիության փնտրտուքը կարող է հանգեցնել չափազանց կոշտության: Շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպված են այնպիսի եզրույթներով, որոնք շատ թե քիչ անորոշ են կամ որոնց մեկնաբանությունը և կիրառությունը գործնական հարցեր են (նույն տեղում).Դատարանը կարծում է, որ «կասկածներ» հասկացությունը ողջամտության հարց է, և որ իրազեկ անձանց խումբը, այնպիսին ինչպիսին իրավաբաններն են դժվար թե կարողանա պնդել, որ իրենք չեն կարող դա հասկանալ, քանի որ Կառավարությունը բացատրել է, Արժութային և Ֆինանսական օրենսգիրքն էլ տալիս է որոշակի առանձնահատուկ ցուցումներ: Եվ ավելին, քանի որ կասկածների մասին պետք է հաղորդել Պալատի նախագահին, կամ Պետական Խորհրդի կամ Վճռաբեկ դատարանի փաստաբանների պալատի խորհրդի նախագահին, ցանկացած իրավաբան, ով տարակուսում է «կասկածների» առկայության մասին տվյալ գործում, կարող է դիմել տեղեկացված և փորձառու գործընկերոջ խորհրդին:
Ինչ վերաբերում է կասկածների մասին հաղորդելու պարտավորության խնդրո առարկա գործունեության տեսակի անորոշ բնույթին, Դատարանը նշում է, որ խնդրո առարկա տեքստերը (օրինակ, Փաստաբանների Ազգային պալատի 12 հուլիսի 2007թ որոշման 1-ին հոդվածը, տե՛ս վերը` կետ 12) սահմանում են, որ պարտավորությունը վերաբերում է իրավաբաններին, երբ իրենց գործունեության ընթացքում նրանք իրենց հաճախորդի անունից կամ նրա համար մասնակցում են ցանկացած ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքի կամ աջակցում են իրենց հաճախորդին պատրաստել կամ կատարել որոշակի տեսակի գործարքներ (որոնք վերաբերում են անշարժ գույքի կամ ընկերության ոչ նյութական ակտիվների առ ու վաճառքին, ֆոնդերի, արժեթղթերի կամ հաճախորդին պատկանող այլ ակտիվների կառավարմանը, ներկայիս բանկային հաշվեհամարների, խնայողական հաշիվների կամ արժեթղթերի հաշիվների բացմանը, ընկերությունների ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների կազմակերպմանը, ընկերությունների ձևավորմանը, ղեկավարմանը կամ կառավարմանը, կամ օտարերկրյա իրավական համակարգի կամ ցանկացած այլ նմանատիպ կառույցի կողմից կառավարվող թրասթի ձևավորմանը, ղեկավարմանը կամ կառավարմանը): Այս տեքստերը հատկապես նշում են, որ նրանք կաշկանդված չեն նույն կանոններով, երբ գործում են որպես իրավախորհրդատու կամ վերոնշյալ այս կամ այն գործողության հետ կապված դատավարությունների համատեքստում: Դատարանը կարծում է, որ այս ցուցումները բավարար պարզ են, հատկապես հաշվի առնելով, որ այդ տեքստերը ուղղված են իրավաբանների, և, ինչպես նշել է Կառավարությունը, «իրավախորհրդատուի» հասկացությունը, inter alia, սահմանված է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից:Արդյունքում, միջամտությունը եղել է «օրենքին համապատասխան»` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կետ 2-ի իմաստով:
Արդյոք միջամտությունը օրինական նպատակ էր հետապնդում
Դատարանը կասկած չունի, որ մտադրվելով պայքարել փողերի լվացման և դրա հետ կապված հանցագործությունների դեմ, միջամտությունը հետապնդում է 8-րդ հոդվածով սահմանված օրինական նպատակներից մեկը, մասնավորապես հանրային կարգի խախտումների և հանցագործության կանխումը: Կողմերից ոչ ոք չվիճարկեց դա: Ավելին, Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող կողմի համապատասխանությունը Եվրոպական Միության իրավունքին հանդիսանում է օրինական ընդհանուր շահից բխող նպատակ (տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին , կետեր 150-151):
Արդյոք միջամտությունը անհրաժեշտ էր
ա) Համաչափ պաշտպանության կանխավարկածի կիրառումը
Կառավարությունը պնդել է, որ պատշաճ շրջահայացություն ցուցաբերելու և կասկածների մասին հաղորդելու իրավաբանների պարտավորությունը, այն փաստի արդյունքն է, որ Ֆրանսիայից, որպես Եվրոպական Միության անդամ, պահանջվում էր իմպլեմենտացնել Եվրոպական դիրեկտիվները Ֆրանսիայի օրենքներում: Հղում կատարելով վերոնշյալ Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին վճռին, նրանք պնդում էին, որ պետք է ենթադրվեր, որ Ֆրանսիան հարգում է Կոնվենցիայի պահանջները, քանի որ այն ամեն ինչ արել էր իր պարտավորություններին կատարման համար, և հաստատված էր, որ Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրում հիմնարար իրավունքներին` Կոնվենցիային համաչափ:
Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկին նշում է, որ Պայմանավորվող պետությանը ամբողջովին ազատելով Կոնվենցիայով սահմանված իրենց պատասխանատվությունից, այն դեպքում, երբ նրանք ուղղակի կատարում էին իրենց պարտավորությունները որպես միջազգային կազմակերպության անդամներ, որին նրանք փոխանցել են իրենց ինքնիշխանության մի մասը, անհամատեղելի կլիներ Կոնվենցիայի մտադրության և նպատակի հետ. Կոնվենցիայի երաշխիքները կարող էին սահմանափակվել կամ բացառվել կամայականորեն, դրանով իսկ զրկելով դրան իր իմպերատիվ բնույթից և խարխլելով դրա երաշխիքների գործնական և արդյունավետ բնույթը: Այլ կերպ ասած, Պետությունները պատասխանատու են Կոնվենցիայով այն միջոցների համար, որ նրանք ձեռք են առնում իրենց միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանելու համար, նույնիսկ, երբ այդ պարտավորությունները բխում են այն միջազգային կազմակերպության անդամակցությունից, որին իրենք փոխանցել են իրենց ինքնիշխանության մի մասը(տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա ՅոլլարեՏուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետ 154): Այնուամենայնիվ, ճիշտ է, որ Դատարանը նաև ընդունել է, որ ի կատարումն այսպիսի պարտավորությունների ձեռնարկած գործողությունը, արդարացված է այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունը պաշտպանում է տրամադրվող նյութաիրավական երաշխիքների և դրանց պահպանումը հսկող մեխանիզմների վերաբերյալ հիմնարար իրավունքները, այնչափ, որ կարող է առնվազն համարժեք համարվել, այսինքն ոչ նույնական բայց «համեմատական», նրան որ տրամադրում է Կոնվենցիան (դա պետք է հասկացվի այնպես, որ ցանկացած այդպիսի «համարժեքության» դեպք չի կարող լինել վերջնական և ենթակա կլինի վերանայման հիմնարար իրավունքների պաշտպանության ցանկացած պատշաճ փոփոխության լույսի ներքո): Եթե այդպիսի համարժեք պաշտպանությունը համարվում է կազմակերպության կողմից տրամադրված, կանխավարկածը կլինի այն, որ Պետությունը չի խախտել Կոնվենցիայի պահանջները, երբ այն ավելին չի արել, քան իմպլեմենտացրել իրավական պարտավորությունները, որոնք բխում են կազմակերպությանը իր անդամակցությունից:
Այնուամենայնիվ, Պետությունը կկրի Կոնվենցիայով սահմանված ամբողջ պատասխանատվությունը բոլոր այն գործողությունների համար, որոնք դուրս են իր որոշակի միջազգային իրավական պարտավորություններից, հատկապես երբ այն օգտվել է Պետության հայեցողությունից (տե՛ս վերը` Մ.Ս.Ս., կետ 338 ): Ավելին, ցանկացած այդպիսի կանխավարկած կարող է հերքվել, եթե, կոնկրետ գործի հանգամանքներում, համարվում է, որ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունը ակնհայտ անբավարար էր: Այդպիսի դեպքերում, Կոնվենցիայի դերը որպես մարդու իրավունքների ոլորտում «Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք» կլինի ավելի ծանրակշիռ քան միջազգային համագործակցության շահերը (տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետեր 152-158, և նաև, ի թիվս այլ աղբյուրների, վերոնշյալ Մ.Ս.Ս., կետեր 338-340): Այս համարժեք պաշտպանության կանխավարկածը նպատակաուղղված է, մասնավորապես, երաշխավորելու, որ Պայմանավորվող պետությունը չի կանգնի երկընտրանքի առաջ, երբ պարտավոր է պահպանել իրավական պարտավորությունը, որը պայմանավորված է Կոնվենցիայի կողմ չհանդիսացող միջազգային կազմակերպությանն իր անդամակցությամբ, որին նա փոխանցել է իր ինքնիշխանության մի մասը, որպեսզի արդարացնի vis-à-vis Կոնվենցիայի այդպիսի անդամակցությունից բխող իր գործողությունները կամ անգործությունը: Դրա շնորհիվ է որոշվում նաև, թե որ դեպքերում Դատարանը կարող է, միջազգային համագործակցության շահերից ելնելով, նվազեցնել իր վերահսկողական դերի ինտենսիվությունը, որը նրան է վերապահվել Կոնվենցիայի 19-րդ հոդվածով, Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայից բխող իրենց պարտավորությունների պահպանման հետ կապված: Այս նպատակներից հետևում է, որ Դատարանը կընդունի այսպիսի մոտեցումը, միայն այն դեպքում, երբ դրա կողմից պաշտպանվող իրավունքներին և երաշխիքներին, կտրամադրվի Դատարանի կողմից տրամադրվող պաշտպանությանը համարժեք պաշտպանությունը: Այդպես չվարվելու դեպքում Պետությունը կխուսափի Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների և իր գործողությունների համատեղելիության միջազգային քննությունից:
Հիմնարար իրավունքների` Եվրոպական Միության իրավունքով տրամադրվող պաշտպանությունը
Եվրոպական Միության իրավունքով տրամադրվող հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված Դատարանը Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին գործով (տե՛ս վերը, կետեր 160-165) գտել է, որ դա սկզբունքորեն համարժեք էր Կոնվենցիայի համակարգի տրամադրածին: Այդ եզրակացությանը հանգելիս, այն առաջին հերթին նշել է, որ Եվրոպական Միությունը առաջարկում է նյութաիրավական երաշխիքների համարժեք պաշտպանություն, նշելով, որ համապատասխան ժամանակ հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը դարձել էր Եվրոպական Միության ակտերի օրինականության պայման, և որ իր դիտարկումներում Եվրոպական Միության Դատարանը նշանակալիորեն հղում է կատարել Կոնվենցիայի դրույթներին և այս Դատարանի նախադեպային պրակտիկային (տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետ 159): A fortiori, սկսած 2009թ դեկտեմբերի 1-ից, Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրի 6-րդ հոդվածի(փոփոխված) ուժի մեջ մտնելու օրվանից, որը Եվրոպական Միության Հիմնարար Իրավունքների Խարտիային տալիս էր օրենքի ուժ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, քանի որ դրանք հանդիսանում էին անդամ Պետությունների համար ընդհանուր սահմանադրական սովորույթների արդյունք, դարձնում էր Եվրոպական Միության իրավունքի ընդհանուր սկզբունքներ: Դատարանն այնուհետև դիտարկել է արդյոք նույնը կարելի է ասել հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մշտադիտարկման մեխանիզմի մասին: Դատարանը նկատել է, որ մասնավոր անձինք միայն սահմանափակ դեպքերում կարող են դիմել Եվրոպական Միության դատարան. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հայցերը (սկզբնապես նախատեսված Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրի 169 և 170 հոդվածներով) նրանք չէին կարող ներկայացնել, վերացման հայցերը և Պայմանագրի պարտավորությունները չկատարելու համար ներկայացված հայցերը (սկզբնապես նախատեսված նույն պայմանագրի 173 և 175 հոդվածներով) սահմանափակ էին, ինչպես նաև, որպես հետևանք, դրանց հետ կապված անօրինականության հայցերը (սկզբնապես նախատեսված Պայմանագրի 184-րդ հոդվածով), և անհատները իրավունք չունեին գանգատ բերել այլ անհատի դեմ (տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետեր 161-162): Դատարանն այնուամենայնիվ գտել է, որ այս մակարդակում նույնպես կար համարժեք պաշտպանություն, նկատելով, որ Միության հաստատությունների կամ անդամ Պետության կողմից Եվրոպական Դատարան բերված գանգատները հանդիսանում էին կարևոր հսկողություն անհատների անուղղակի շահին Միության նորմերի համապատասխանության նկատմամբ, և որ անհատները կարող էին նաև վնասների հատուցման հայց ներկայացնել Եվրոպական Դատարանին` կառույցների արտապայմանագրային պարտավորությունների հետ կապված (սկզբնապես նախատեսված Պայմանագրի 184-րդ հոդվածով) (տե՛ս վերը` Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին, կետ 163): Այնուհետև այն նկատել է, որ հիմնականում ազգային դատարանների միջոցով է, որ Միության համակարգը անձանց տրամադրում է իրավական պաշտպանության միջոց անդամ Պետության կամ մեկ այլ անհատի դեմ` Միության իրավունքի խախտման համար:
Ի սկզբանե Եվրոպական Միության հիմնադիր պայմանագրի որոշակի դրույթներ նախատեսում էին լրացուցիչ դերակատարություն ազգային դատարանների համար Միության վերահսկողության մեխանիզմներում, մասնավորապես (հղում կատարելով սկզբնական համարակալմանը) հոդվածներ 189( ուղղակի կիրառման հասկացությունը) և 177 (նախնական դիմումի ընթացակարգ), և ներպետական դատարանների դերը Միության իրավունքի և նրա` հիմնարար իրավունքների երաշխիքների ուժեղացման հարցում մեծապես ընդլայնվել է` ԵՄ Դատարանի կողմից այնպիսի կարևոր հասկացությունների զարգացման շնորհիվ, ինչպիսին են Եվրոպական իրավունքի գերակայությունը, ուղղակի գործողությունը, անուղղակի գործողությունը և Պետության պատասխանատվությունը:
Դատարանն այնուհետև նկատել է, որ Եվրոպական Միության Դատարանը հսկողություն է իրականցնում ազգային դատարանների կողմից Եվրոպական Միության իրավունքի կիրառման նկատմամբ, ներառյալ իր հիմնարար իրավունքների երաշխիքները, Պայմանագրի 177-րդ հոդվածով սկզբնապես սահմանված նախնական դիմելու ընթացակարգի միջոցով, որի ընթացքում ներպետական ընթացակարգերի մասնակիցները իրավունք ունեին ներկայացնել իրենց գործը: Այս կապակցությամբ նա նշել է, որ չնայած որ Եվրոպական Միության Դատարանի դերը սահմանափակված էր ներպետական դատարանի կողմից ուղղված մեկնաբանողական կամ վավերականության հարցերին պատասխանելով, պատասխանը սովորաբար կլիներ որոշիչ ներպետական ընթացակարգերում (ինչպես իրոք եղավ Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին գործով (կետ 164)): Այսպիսով, չնայած որ անհատների` Եվրոպական Միության Դատարան դիմելու իրավունքը շատ ավելի սահմանափակ է քան ՄԻԵԴ-ին Կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն դիմելու իրավունքը, Դատարանն ընդունում է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միության իրավունքի կողմից սահմանվող վերահսկողական մեխանիզմը տրամադրում է Կոնվենցիայով տրամադրվող պաշտպանությանը համեմատելի պաշտպանություն: Առաջին հերթին, որովհետև մասնավոր անձինք պաշտպանված են Միության իրավունքով այն հայցերի միջոցով, որ ներկայացվում են Եվրոպական Միության Դատարան անդամ Պետությունների և Եվրոպական Միության հաստատությունների կողմից: Երկրորդ, որովհետև նրանք հնարավորություն ունեն դիմել ներպետական դատարաններին` որոշելու համար արդյոք անդամ պետությունը խախտել է Եվրոպական Միության իրավունքը, որ դեպքում էլ Եվրոպական Միության Դատարանի կողմից իրականացվող հսկողությունը ընդունում է նախնական դիմելու ընթացակարգի ձև, որը բաց է ներպետական դատարանների համար:
Սույն գործով համարժեք պաշտպանության կանխավարկածի կիրառումը
Սույն գործը տարբերվում է Բոսֆորուս Հավա Յոլլարե Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին գործից երկու հիմնական պատճառներով: Առաջին, քանի որ այդ գործը վերաբերում էր Կանոնակարգի, որը ուղղակիորեն և ամբողջությամբ կիրառելի էր անդամ պետություններում, Իռլանդիան խուսանավելու շրջանակ ընդհանրապես չուներ, Եվրոպական Միությանը իր անդամակցությունից բխող պարտավորությունների կատարումից:
Այս գործում Ֆրանսիան իմպլեմենտացրել է դիրեկտիվներ, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար` նախատեսված արդյունքին հասնելու տեսանկյունից, սակայն նրանց է թողնված դրան հասնելու միջոցների և եղանակի ընտրությունը: Այդ պատճառով, այն հարցը, թե արդյոք Ֆրանսիան, Եվրոպական Միությանը իր անդամակցությունից բխող պարտավորությունները կատարելիս, ունեցել է խուսանավելու շրջանակ, որը թույլ կտար խոչընդոտել համարժեք պաշտպանության կանխավարկածի կիրառմանը, տեղին է: Երկրորդ, և գլխավորապես, Բոսֆորուս Հավա Յոլլարը Տուրիզմ վե Տիջարեթ Անոնիմ Շիրքեթին գործով Եվրոպական Միության իրավունքով տրամադրվող վերահսկողության մեխանիզմը ամբողջությամբ գործի էր դրված: Իռլանդիայի Վճռաբեկ դատարանը դիմել էր Եվրոպական Միության Դատարանին սեփականության իրավունքի վիճարկվող խախտման վերաբերյալ, որով դիմումատուն հետագայում գանգատ է ներկայացրել Դատարան, նախնական որոշման համար:
Մյուս կողմից, տվյալ գործով Պետական խորհուրդը հրաժարվել է դիմումատուի պահանջը ներկայացնել Եվրոպական Միության Դատարան նախնական որոշման համար առ այն, թե արդյոք կասկածների մասին հաղորդելու իրավաբաններին ուղղված պարտավորությունը համատեղելի էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, չնայած որ Եվրոպական Միության Դատարանը չի ունեցել հնարավորություն ուսումնասիրելու այս հարցը, ոչ այլ գործի համատեքստում կայացրած նախնական որոշման մեջ, ոչ էլ հարուցված վերոնշյալ բազմաթիվ հայցերի առիթով, որոնք բաց էին Եվրոպական Միության անդամ պետությունների և հաստատությունների համար: Դատարանը նկատել է, որ Ֆրանսախոս և գերանախոս փաստաբանների խորհուրդը և այլոք գործով իր վճռում, (տե՛ս վերը` կետեր 27-29), Եվրոպական Միության դատարանը քննարկել է կասկածների մասին հաղորդելու պարտավորության համապատասխանությունը միայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննության իրավունքի պահանջների հետ կապված: Այսպիսով, այն որոշում է կայացրել միայն իրավաբանի հաճախորդի իրավունքների հետ կապված: Այնուամենայնիվ, հարցն այլ է, երբ մոտենում ես Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից. Այստեղ հարցը միայն իրավաբանի հաճախորդի այս դրույթով սահմանված իրավունքները չեն, այլ նաև հենց իր` իրավաբանի իրավունքները, ինչպես պարզաբանված է Կոփփն ընդդեմ Շվեյցարիայի (25 մարտ 1998թ, Զեկույցներ 1998 II), Անդրե, տե՛ս վերը`, և Վեստեր և Բիկոս Բետեյլիգունգեն ԳմբՀ ընդդեմ Ավստրիայի (թիվ 74336/01, ՄԻԵԴ 2007-IV) վճիռներում, որոնք համապատասխանաբար վերաբերում էին հեռախոսազրույցների գաղտնալսումներին, հաճախորդի ընկերության դեմ վարույթների համատեքստում իրավաբանի գրասենյակի խուզարկությանը և համակարգչային տեղեկությունների առգրավվմանը: Այդ պատճառով Դատարանը պարտավոր է նշել, որ դրանից առաջ հարցը Եվրոպական Միության դատարանին նախնական որոշման համար չփոխանցելու Պետական խորհրդի որոշման պատճառով, չնայած այդ դատարանը երբեք չի ուսումնասիրել Կոնվենցիայի խնդրո առարկա իրավունքները, Պետական խորհուրդը որոշում է կայացրել առանց հիմնարար իրավունքների վերահսկողության համապատասխան միջազգային ապարատի ողջ ներուժը գործի դնելու, սկզբունքորեն Կոնվենցիայով նախատեսվածին համարժեք: Այդ ընտրության և խնդրո առարկայի կարևորության լույսի ներքո, համարժեք պաշտպանության կանխավարկածը չի կիրառվում: Այդ պատճառով, Դատարանից պահանջվում է որոշել, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի նպատակով:
ẞ) Դատարանի գնահատականը
Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ այն բազմաթիվ առիթներով քննության է առելիրավաբանների կողմից բերված գանգատներ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ իրենց մասնագիտության իրականացման շրջանակներում: Օրինակ, Դատարանը որոշում է կայացրել իրավաբանի գրասենյակում կամ տանը իրականացվող խուզարկությունների և առգրավումների (տե՛ս վերը` Նեմեցը, Ռոեմեն և Շմիդտն ընդդեմ Լյուքսեմբուրդգի, 51772/99, ՄԻԵԴ 2003 IV, Սալլինեն և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 50882/99, 27 սեպտեմբերի 2005թ, տե՛ս վերը` Անդրե, և Խավիեր Դա Սիլվիերա), իրավաբանի և իր հաճախորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման(տե՛ս Շոնենբերգեր և Դուրմազն ընդդեմ Շվեյցարիայի, 20 հունիսի 1988, Սերիա Ա թիվ 137), իրավաբանի հեռախոսը գաղտնալսելու (տե՛ս վերը` Կոփփ) և իրավաբանական ընկերությունում խուզարկության և էլերտրոնային տեղեկատվության առգրավման (տե՛ս վերը` Սալլինեն և այլոք և Վեստեր և Բիկոս Բետեյլիգունգեն ԳմբՀ) համապատասխանությունը Կոնվենցիայի այս դրույթին:
Այս կապակցությամբ նա նշել է, որ 8-րդ հոդվածի ուժով իրավաբանի և իր հաճախորդի միջև նամակագրությունը, անկախ դրա նպատակից (խիստ մասնագիտական նամակագրությունը ներառյալ. Տե՛ս վերը` Նեմեց, կետ 32), ունի արտոնյալ կարգավիճակ, երբ հարցը վերաբերում է գաղտնիությանը (տե՛ս Քամփբելն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 մարտի 1992թ, կետեր 46-48, Սերիա Ա թիվ 233, և նաև, ի թիվս այլ աղբյուրների, Էքինջին և Աքալընն ընդդեմ Թուրքիայի թիվ 77097/01, 30 հունվարի 2007թ, կետ 47, ինչպես նշվել է ավելի վաղ, սա կիրառվում է իրավաբանների և իրենց հաճախորդների միջև բոլոր ձևի գրագրությունների նկատմամբ): Նա նաև ասել է, որ դա «առանձանհատուկ կշիռ է հաղորդում» իրավաբանի մասնագիտական գաղտնիության նկատմամբ ոտնձգության վտանգին, «քանի որ դա կարող է հետևանքներ ունենալ անդարադատության պատշաճ իրականացման վրա» (տե՛ս վերը` Վեստեր և Բիկոս, կետեր 65 և 66, տե՛ս վերը` Նեմեց, կետ 37, և Անդրե կետ 41) և մասնագիտական գաղտնիությունը հիմքն է իրավաբանի և հաճախորդի միջև վստահելի հարաբերությունների (տե՛ս վերը` Անդրե, կետ 41, և Խավիեր Դա Սիլվիերա, կետ 36): Արդյունքում, որ քանի որ 8-րդ հոդվածը պաշտպանում է անհատների միջև բոլոր տեսակի «նամակագրության» գաղտնիությունը, այն ավելի ուժեղ պաշտպանություն է տրամադրում իրավաբանների և իրենց հաճախորդների միջև գրագրությանը: Սա արդարացված է այն փաստով, որ իրավաբանները հիմնարար դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում, այն է` դատավարության կողմերին պաշտպանելը: Բացի այդ իրավաբանները չեն կարող իրականացնել այս կարևորագույն առաջադրանքը, եթե չկարողանան երաշխավորել իրենց պաշտպանյալներին, որ իրենց միջև տեղեկատվության փոխանակությունը կմնա գաղտնի: Դա վստահության վրա հիմնված հարաբերությունն է նրանց միջև, որը էական է այդ առաքելության իրականացման համար, և որ վտանգի է ենթարկված: Անուղղակիորեն, բայց անխուսափելի կախված է դրանից բոլորի` արդար դատաքննության իրավունքը, ներառյալ մեղադրյալների իրենք իրենց չմեղսագրելու իրավունքը: Այս լրացուցիչ պաշտպանությունը, որ շնորհում է 8-րդ հոդվածը իրավաբան-հաճախորդ հարաբերությունների գաղտնիությանը, և որի վրա այն հիմնված է, Դատարանի մոտ համոզմունք է ծնում, որ այս տեսանկյունից, իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությունը առանձնահատուկ կերպով պաշտպանված է այդ հոդվածով: Այդ պատճառով Դատարանի քննության ենթակա հարցն այն է, թե արդյոք, ինչպես իմպլեմենտացվել է Ֆրանսիայում, և չմոռանալով հետապնդվող նպատակը, իրավաբանների` կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը, այս լույսի ներքո, հանգեցնում է անհամաչափ միջամտության իրավական մասնագիտական գաղտնիքը պահելու արտոնությանը:
Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով, «անհրաժեշտություն» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է հրատապ սոցիալական անհրաժեշտությանը և, մասնավորապես, որ այն համաչափ է հետապնդվող իրավական նպատակին (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, վերը` Քամփբել, կետ 44): Դատարանը նշում է, որ 23 հուլիսի 2010թ. վճռում (վերը` կետ 17), Պետական խորհուրդը, համաձայնելով, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է «մասնագիտական գաղտնիության հիմնարար իրավունքը», վճռել է, որ իրավաբաններին կասկածների մասին հաղորդել պահանջելը չի հանգեցնում այդ իրավունքին չափազանց միջամտության: Այն հանգել է այդ եզրակացությանը` հաշվի առնելով այն ընդհանուր շահը, որ հետապնդում է փողերի լվացման դեմ պայքարըը և այն երաշխիքը, որ տրամադրվում է իրավաբանների կողմից դատական գործընթացների հետ կապված, կամ որպես իրավախորհրդատու իրենց իրավունակության արդյունքում ստացած կամ ձեռք բերված տեղեկատվության պարտավորությունների շրջանակում չներառելու կապակցությամբ (բացառությամբ այս վերջին գործում, երբ իրավաբանը մասնակցում է փողերի լվացմանը, կամ իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է փողերի լվացման նպատակով, կամ իրավաբանը գիտի, որ հաճախորդը իրավաբանական խորհրդատվություն է ակնկալում փողերի լվացման նպատակով): Դատարանը այդ պատճառները անհիմն չի համարել: Ճշմարիտ է, որ ինչպես նշվել էր ավելի վաղ, իրավական մասնագիտական արտոնությունը շատ կարևոր է թե՛ իրավաբանի և թե՛ իր հաճախորդի համար և արդարադատության պատշաճ իրականացման համար: Դա անկասկած այն հիմնարար սկզբունքներից մեկն է, որի վրա հիմնվում է արդարադատության իրականացումը ժողովրդավարական հասարակությունում: Այնուամենայնիվ, այն անձեռնմխելի չէ, և Դատարանն արդեն գտել է, որ դա կարող է ստիպված լինել զիջել, օրինակ, իրավաբանի ազատ արտահայտվելու իրավունքին (Մորն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 28198/09, 15 դեկտեմբերի 2011թ): Դրա կարևորությունը պետք է նաև հակակշռվի այն դերին, որ տրվել է անդամ պետություններին հանցագործության եկամուտների լվացման դեմ պայքարի հարցում, որոնք հնարավոր է, որ կօգտագործվեն, օրինակ, ֆինանսավորելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառության հանցավոր գործունեությունները, կամ միջազգային ահաբեկչությունը(տե՛ս Գրիֆհորսթն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 28336/02, կետ 93, 26 փետրվարի 2009թ): Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը, որից գանգատվել դիմումատուն, ի սկզբանե կազմում էր մի շարք միջազգային գործիքների մաս, որոնք նպատակ ունեն կանխել այն գործունեությունները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ժողովրդավարության համար (տե՛ս, օրինակ, FATF հանձնարարականները և 16 մայիսի 2005թ Եվրոպական Խորհրդի Կոնվենցիան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին վերը` կետեր 18 և 19): Ինչ վերաբերում է դիմումատուի այն փաստարկին, որ հաղորդելու պարտավորությունը անհրաժեշտ չէ, որովհետև ցանկացած իրավաբան, որը նեգրավված է փողերի լվացման գործառնության մեջ, ցանկացած պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, Դատարանը անտարբեր չէ դրա նկատմամբ: Դատարանը համարում է, այնուամենայնիվ, որ այդ փաստարկը չի խոչընդոտում պետությանը կամ մի խումբ պետությունների իրենց կողմից ընդունված ռեպրեսիվ դրույթները միավորել կանխարգելիչ մեխանիզմի հետ: Դատարանը նաև հաշվի է առնում Tracfin-ի կողմից հրապարակած վիճակագրությունը, որին հղում է կատարել դիմումատուն, մասնավորապես այն փաստը, որ 2010թ Tracfin-ի կողմից ստացված 20,252 հաղորդումներից, ներառյալ կասկածների մասին 19,208 հաղորդումներ` ներկայացված մասնագետների կողմից, միայն 5,132-ն էին մանրամասն հետազոտվել և միայն 404-ն էին ուղարկվել քննություն իրականացնող մարմինների, և դրանցից միայն մոտ հարյուրն էին վերաբերում փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանը: Դիմումատուն հայտարարել է, որ այս թվերը ցույց են տալիս, որ համակարգը անարդյունավետ է և այդ պատճառով միջամտությունը անհրաժեշտ չէր: Դատարանը համոզված չէ: Նա չի տեսնում, թե ինչ դաս կարելի է քաղել այս թվերից սույն գործով, երբ Tracfin-ի 2010թ գործունեության հաշվետվությունը ցույց է տալիս, որ կասկածների մասին 19,208 հաղորդումներից ոչ մեկը ներկայացված չի եղել իրավաբանի կողմից: Ի հակադրություն, այն համարում է, որ այս հաղորդումը ներկայացնում է ձեռքբերված արդյունքների դրական պատկեր. Փաստորեն, FATF-ը գտել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` Ֆրանսիայի մեթոդը աշխարհում ամենաարդյունավետներից մեկն է: Այն շարունակում է, նկատելով, որ դիմումատուի փաստարկը անտեսում է համակարգի կանխարգելիչ ազդեցությունը: Ի վերջո, և գլխավորապես, երկու գործոններ են որոշիչ Դատարանի համար` միջամտության համաչափությունը գնահատելու հարցում: Առաջին, ինչպես նշվել է վերը և ինչպես նկատել է Պետական խորհուրդը, այն փաստը, որ իրավաբանները պարտավոր են հաղորդել կասկածների մասին միայն 2 դեպքում. երբ, իրենց գործարարական գործունեության համատեքստում, նրանք իրենց հաճախորդների համար կամ նրանց անունից մասնակցում են ֆինանսական կամ անշարժ գույքի գործարքներում կամ գործում են որպես հոգաբարձուներ, և երբ նրանք աջակցում են իրենց հաճախորդներին որոշակի սահմանված գործառնությունների վերաբերող գործարքներ նախապատրաստելիս կամ իրականացնելիս (անշարժ գույքի կամ ընկերության ոչ նյութական ակտիվների առ ու վաճառքին, ֆոնդերի, արժեթղթերի կամ հաճախորդին պատկանող այլ ակտիվների կառավարմանը, ներկայիս բանկային հաշվեհամարների, խնայողական հաշիվների կամ արժեթղթերի հաշիվների բացմանը, ընկերությունների ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների կազմակերպմանը, ընկերությունների ձևավորմանը, վարչարարությանը կամ կառավարմանը, կամ օտարերկրյա իրավական համակարգի կամ ցանկացած այլ նմանատիպ կառույցի կողմից կառավարվող թրասթի ձևավորմանը, վարչարարությանը կամ կառավարմանը, բարեգործական հիմնադրամների հիմնադրմանը կամ կառավարմանը): Այդ իսկ պատճառով, կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը վերաբերում է միայն իրավաբանների կողմից իրականացվող այն գործողություններին, որոնք համանման են նույն պարտավորությանը ենթակա այլ մասնագիտությունների կողմից իրականացվողներին, և ոչ այն դերին, որ նրանք խաղում են իրենց հաճախորդներին պաշտպանելու հարցում:
Ավելին, Արժութային և ֆինանսական օրենսգիրքը որոշակիացնում է, որ իրավաբանների նկատմամբ չի տարածվում այդ պարտավորությունը, երբ խնդրո առարկա գործունեությունը «վերաբերում է դատավարություններին, եթե նշված դատավարությունից առաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո, ստացված կամ ձեռք բերված տեղեկությունը, ներառյալ այդպիսի դատավարություններ հարուցելու կամ դրանցից խուսափելու կապակցությամբ տրված խորհրդատվությունը, և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելիս, եթե նշված տեղեկությունը չի տրամադրվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կամ իմացությամբ, որ հաճախորդը խորհրդատվության համար է դիմել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կամ նպատակով» (Արժութային և ֆինանսական օրենսգրքի հոդված L. 561-3, տե՛ս վերը` կետ 32): Կասկածները հաղորդելու պարտավորությունն այդ իսկ պատճառով չի անդրադառնում իրավաբանի պաշտպանական դերի բուն էությանը որը, ինչպես արդեն նշվել է, կազմում է մասնագիտական գաղտնիքի արտոնության բուն հիմքը: Երկրորդ գործոնն այն է, որ օրենսդրությունը չափանիշ է սահմանում, որը պաշտպանում է մասնագիտական գաղտնիքի արտոնությունը. իրավաբանները ուղղակիորեն Tracfin-ին չեն ներկայացնում հաղորդումները, այ ինչպես հարկն է, Պետական խորհրդի և Վճռաբեկ դատարանի փաստաբանների պալատի նախագահին կամ այն փաստաբանների պալատի նախագահին, որին նրանք անդամակցում են: Կարելի է համարել, որ այս փուլում, երբ իրավաբանը տեղեկությունը հայտնում է գործընկերոջը, որի նկատմամբ ոչ միայն տարածվում են վարքագծի նույն կանոնները, այլև ով ընտրված է իր գործընկերների կողմից իրենց աջակցելու նպատակով, մասնագիտական գաղտնիության արտոնությունը չի խախտվում: Խնդրո առարկա մասնագետ գործընկերը, ով ավելի լավատեղյակ է, քան որևէ մեկը, որոշելու, թե որ տեղեկության վրա է տարածվում և որի վրա չի տարածվում իրավաբան-հաճախորդ գաղտնիքի արտոնությունը, փոխանցում է կասկածի մասին հաղորդումը Tracfin-ին միայն հավաստիանալուց հետո, որ Արժութային և ֆինանսական օրենսգրքի հոդված L. 561-3 ով ամրագրված պայմանները բավարարված են (նույն օրենսգրքի հոդված L. 561-17, տե՛ս վերը` կետ 38): Կառավարությունը նշել է այս կապակցությամբ, որ տեղեկությունը չի փոխանցում , եթե Փաստաբանների պալատի նախագահը համարում է, որ առկա չէ փողերի լվացման մասին կասկած կամ պարզվում է, որ հաղորդված տեղեկությունը ստացվել է այնպիսի գործունեության ընթացքում, որի նկատմամբ չի տարածվում կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը: Դատարանն արդեն նշել է, որ Փաստաբանական պալատի նախագահի դերը երաշխիք է հանդիսանում փաստաբանական գաղտնիքի պաշտպանության հարցում: Անդրեի գործով վճռում այն մասնավորեցրել է, որ Կոնվենցիան չի արգելում ներպետական օրենսդրությամբ թույլ տալ իրավաբանական գրասենյակների խուզարկությունը, եթե ապահովված են անհրաժեշտ երաշխիքները. Ընդհանուր առմամբ այն ընդգծում է, որ խիստ վերահսկողության ներքո հնարավոր է որոշակի պարտավորություններ սահմանել իրավաբանների նկատմամբ իրենց հաճախորդների հետ հարաբերությունների կապակցությամբ, այն դեպքում, երբ օրինակ, վստահության արժանի ապացույցներ կան իրավաբանի` հանցագործության մեջ ներգրավվածության վերաբերյալ և փողերի լվացման դեմ պայքարի համատեքստում: Այնուհետև Դատարանը հաշվի է առել, այն փաստը, որ խուզարկությունն իրականացվել է Փաստաբանների պալատի նախագահի ներկայությամբ, որն այն համարել է «հատուկ դատավարական երաշխիք» (տետեր 42 և 43): Նմանապես, վերը նշված Ռոմենը և Շմիդտը վճռով (կետ 69) այն նկատել է, որ իրավաբանի բնակարանի խուզարկություն ուղեկցվել է «հատուկ դատավարական երաշխիքներով», ներառյալ Փաստաբանների պալատի խորհրդի նախագահի ներկայությունը: Վերջապես, վերը նշված Խավյեր Դա Սիլվերիայի գործով (տե՛ս մասնավորապես կետեր 37 և 43 ) Դատարանը 8-րդ հոդվածի խախտում է արձանագրել, մասամբ այն պատճառով, որ իրավաբանի բնակարանը խուզարկելիս այդպիսի երաշխիք առկա չի եղել: Վերը հիշատակված դատողությունների լույսի ներքո Դատարանը համարում է, որ ուշադրություն պետք է դարձվի հետապնդվող օրինական նպատակին և այդ նպատակի կարևորությանը ժողովրդավարական հասարակությունում, կասկածների մասին հաղորդելու իրավաբանների պարտավորությունը, ինչպես որ գործում է Ֆրանսիայում, չի հանգեցնում իրավաբանների մասնագիտական գաղտնիքի արտոնության անհամաչափ միջամտության: Այդ իսկ պատճառով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Դիմումատուն գանգատվել է, որ 2007թ. հուլիսի 12-ի մասնագիտական կանոնակարգերը բավարար հստակ չեն սահմանում իրավաբանների համար սահմանված պարտավորությունները, որոնց չկատարման համար վար է հասնում կարգապահական պատասխանատվություն, քանի որ նրան այնպիսի անորոշ և ընդհանուր եզրույթներ են օգտագործում, ինչպես օրինակ «հաղորդել կասկածների մասին» և «անհրաժեշտ շրջահայացություն»: Նա պնդել էր, որ դա խախտում է իրավական որոշակիության սկզբունքը` Կոնվենցիայի 7-րդ հոդվածին հակառակ:
Դատարանը կրկնում է, որ 7-րդ հոդվածն արգելում է քրեական օրենսդրության հետադարձ կիրառությունը ի վնաս մեղադրյալի և ավելի ընդհանուր առմամբ ամրագրում է սկզբունք, որ միայն օրենքով կարող են սահմանվել հանցագործությունը և նախատեսվել պատիժը և որ քրեական օրենսդրությունը չպետք է լայն մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի. դրանից հետևում է, որ «հանցագործությունը պետք է հստակ սահմանվի օրենքով» (տե՛ս Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի, 25 մայիսի 1993թ., Սերիա A թիվ 260-A, կետ 52): Կոնվենցիայի իմաստով այն կիրառելի է միայն «քրեական» վարույթի ենթատեքստում, որը հանգեցնում է «դատապարտման» կամ «պատժի սահմանման»: Այժմ, նույնիսկ ենթադրելով, որ կարգապահական պատասխանատվությունը, որը կարող է կիրառվել 2007թ. հուլիսի 12-ի մասնագիտական կանոնակարգի խախտումների դեպքում, կարող էր որակվել որպես «քրեական» վարույթ` Կոնվենցիայի իմաստով, Դատարանը նկատում է, որ դիմումատուի նկատմամբ այդպիսի վարույթ չի հարուցվել: Դա նշանակում է, որ նա չի կարող պնդել, որ հանդիսացել է 7-րդ հոդվածի ենթադրյալ խախտման զոհ: Գանգատի այս մասը հետևաբար չի համապատասխանում ratione personae Կոնվենցիայի դրույթներին և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 3 (ա) և 4 կետերի համապատասխան: Հղում կատարելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, դիմումատուն գանգատվել է, որ իրավաբանների` իրենց հաճախորդների հնարավոր հակաօրինական գործողությունների վերաբերյալ «կասկածները» հաղորդելու պարտավորությունը անհամատեղելի է այդ հաճախորդների` իրենց դեմ վկայող տեղեկություններ չհայտնելու իրավունքին և նրանց անմեղության կանխավարկածի իրավունքին
Դատարանը նկատում է, որ դիմումատուի գանգատը վերաբերում է այլ անձանց իրավունքների խախտմանը: Այդ իսկ պատճառով, նա չի կարող հավակնել զոհի կարգավիճակի` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Գանգատի այս մասը, հետևաբար, չի համապատասխանում ratione personae Կոնվենցիայի դրույթներին և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 3 (ա) և 4 կետերի համապատասխան:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ Համարում է, ընդունելի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված գանգատը և անընդունելի գանգատի մնացած մասը.
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Կլաուդիա Վեստերդիկ Դին Շպիլման Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1]Avoué-ի մասնագիտությունը դադարեցվել է 2012թ հունվարի 1-ին (Վերաքննիչ դատարաններու ներկայացուցչության բարեփոխման 2011թ հունվարի 1-ի օրենք )
Full & Egal Universal Law Academy