© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 158
դեկտեմբեր 2012
Միշոն ընդդեմ Ֆրանսիայի - 12323/11
Վճիռ 6.12.2012 [Բաժանմունք V]
Հոդված 8
Հոդված 8-1
Նամակագրությունը հարգելու իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Իրավաբանների` հաճախորդների կողմից փողերի լվացման կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը, եթե կասկածները հիմնված չեն դատարանում հաճախորդի անունից հանդես գալիս ձեռք բերված տեղեկությունների հիման վրա: խախտում չկա
Փաստեր – 2007թ. հուլիսին Փաստաբանների ազգային պալատի խորհուրդը որոշել է մասնագիտական կանոնակարգ ընդունել, որն, inter alia, նպատակաուղղված էր ապահովելու իրավաբանների նկատմամբ սահմանված պարտավորությունների կատարումը փողերի լվացման դեմ պայքարի համատեքստում` Եվրոպական միության թիվ 2005/60/EC դիրեկտիվի համաձայն: Արդյունքում, իրավաբանները պարտավոր էին որոշակի հանգամանքներում ներպետական ֆինանսական հետախուզության մարմնին (Tracfin) հաղորդել իրենց հաճախորդներին պատկանող գումարների մասին, եթե նրանք կասկածում էին, որ դրանք ձեռք են բերվել հանցավոր գործունեության միջոցով` ինչպես օրինակ փողերի լվացումը: 2007թ. հոկտեմբերին, իրավաբան դիմումատուն, դիմել է Պետական խորհրդին` Փաստաբանների ազգային պալատի խորհրդի որոշումը վերացնելու խնդրանքով: 2010թ. հուլիսի 23-ին նրա դիմումը մերժվել է:
Իրավունք – Հոդված 8: Իրավաբանների ` կասկածները հաղորդելու սահմանված պարտավորությունը հանգեցրել է նրանց նամակագրությունը հարգելու իրավունքին միջամտության, քանի որ նրանցից պահանջվել է վարչական մարմինն ներկայացնել այլ անձին վերաբերող տեղեկություն, որը ձեռք է բերվել նրա հետ նամակագրության արդյունքում: Դա հանգեցրել է նաև միջամտության իրենց անձնական կյանքը հարգելու իրավունքին, որում ներառվում են մասնագիտական կամ ձեռնարկատիրական բնույթի գործողությունները: Ամենայն հավանականությամբ, դիմումատուն այդպիսի կասկածների մասին հաղորդելու պատճառ չի ունեցել և չի ենթարկվել պատասխանատվության վիճարկվող կարգերի համաձայն` հաղորդում չտալու պատճառով: Այնուամենայնիվ, խնդրո առարկա հանգամանքների առկայության դեպքում թե՛ համապատասխան կարգերին հետևելու և թե՛ դրանք չպահպանելու դեպքում նա ենթակա էր լինելու կարգապահական պատասխանատվության` ներառյալ փաստաբանական արտոնագրից զրկումը: Այդպիսով, կասկածները հաղորդելու պարտավորությունն իրենից ներկայացրել է դիմումատուի` որպես իրավաբանի իր հաճախորդների հետ ունեցած մասնագիտական նամակագրության 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների «շարունակական միջամտություն»:
Իրավաբանների` կասկածների մասին հաղորդելու պարտավորությունը համապատասխանում էր օրենքին` ինչպես որ սահմանված էր Արժութային և ֆինանսական օրենսգրքում: Օրենքը մատչելի և հստակ շարադրում էր այն գործունեությունները, որոնց նկատմամբ կիրառելի էր: Վիճարկվող միջամտությունը նպատակ է հետապնդում պայքարել փողերի լվացման և դրան առնչվող հանցագործությունների դեմ` այդպիսով հետապնդելով հանրային կարգի խախտումների և հանցագործությունների կանխարգելման օրինական նպատակ:
Զգոնության և կասկածների վերաբերյալ հաղորդելու պարտավորությունը բխում էր եվրոպական դիրեկտիվները Արժութային և ֆինանսական օրենսգրքում արտացոլելուց, որը Ֆրանսիան պարտավոր էր իրականացնել Եվրոպական միությանն անդամակցությունից բխող իրավական պարտավորությունների հետևանքով: Հղում կատարելով Բոսֆորուս Էյրուեյզի գործով վճռին, Կառավարությունը համարել էր, որ պետք է ենթադրվի որ Ֆրանսիան պահպանել է Կոնվենցիայի դրույթները, հաշվի առնելով, որ այն պարզապես կատարել է այդ պարտավորությունները և որ հաստատվել է, որ Եվրոպական Միությունը հիմնարար իրավունքներին համարժեք պաշտպանություն է տրամադրում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին: Այնուամենայնիվ, սույն գործի և Բասֆորուս Էյրուեյզի գործի միջև առկա է երկու հիմնական տարբերություն: Այն վերաբերում է Ֆրանսիայի կողմից դիրեկտիվների կիրարկմանը, որոնք սահմանափակում են Անդամ պետություններին ձեռք բերվող արդյունքի կապակցությամբ, սակայն նրանց ազատություն են ընձեռում մեթոդների և ձևերի ընտրության հարցում: Այդ իսկ պատճառով նվազ նշանակություն չունի այն հարցը, թե արդյոք Եվրոպական Միության անդամակցությունից բխող պարտավորությունները պահպանելիս, Ֆրանսիան ի վերջո օժտված էր համարժեք պաշտպանության կանխավարկածի կիրառումը սահմանափակելու բավարար հայեցողությամբ: Բացի այդ և ամենակարևորը` Պետական խորհուրդը, որոշելով չդիմել Եվրոպական Միության դատարան նախնական որոշման համար, չնայած այդ դատարանը դեռ քննության չէր առել Կոնվենցիայով սահմանված իրավունքների վերաբերյալ իրեն ներկայացված գործը, վճռել է նախքան հիմնարար իրավունքների վերահսկողության համապատասխան միջազգային համակարգը, որը ըստ էության համարժեք է Կոնվենցիային, հնարավորություն է ունեցել լիովին ցուցադրել իր պոտենցիալը: Հաշվի առնելով այդ որոշումը և խնդրո առարկա անհրաժեշտությունը, համարժեք պաշտպանության կանխավարկածը կիրառելի չէ: Դատարանն, այդ իսկ պատճառով, պետք է որոշի, թե արդյոք միջամտությունն անհրաժեշտ է եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
Դատարանը համաձայնել է Պետական խորհրդի 2010թ. հուլիսի 23-ի վճռում արված վերլուծության հետ, որը նախ նկատելով, որ 8-րդ հոդվածը պաշտպանում է մասնագիտական գաղտնիքի արտոնության հիմնարար իրավունքը, վճռել է, որ իրավաբանների համար կասկածները հաղորդելու պարտավորություն սահմանելը, անհամաչափ միջամտության չի հանգեցնում հաշվի առնելով փողերի լվացման դեմ պայքարի հարցում հանրային շահը և իրավաբանների կողմից հաճախորդների անունից դատարանում հանդես գալիս ստացած կամ ձեռք բերած տեղեկատվությունը և իրավաբանական խորհրդատվության տրամադրման ենթատեքստում ստացած կամ ձեռք բերած տեղեկատվությունը (բացառությամբ, երբ իրավախորհրդատուն իր գործողություններով ակտիվ դեր է խաղացել փողերի լվացման մեջ) այդ շրջանակներից բացառելու երաշխիքը: Պետք է ի նկատի ունենալ, որ հակաօրինական գործողություններից ստացված եկամուտների դեմ պայքարի քայլերը հնարավոր է օգտագործվեն քրեական գործունեության ֆինանսավորման նպատակով: Եվրոպական դիրեկտիվները հետևում էին այդ տրամաբանությանը: Նույնիսկ եթե փողերի լվացման գործառնության մեջ ներգրավված իրավաբանը քրեական պատասխանատվության ենթարկվեր, դա չէր կարող վերացնել հատկապես կանխարգելիչ նպատակ հետապնդող միջոցի շրջանակներում պատժիչ սանկցիաների սահմանումը: Վերջապես, վիճարկվող միջամտության համաչափությունը գնահատելիս վճռական նշանակություն ունեն երկու տարրեր: Առաջինը վերաբերում է այն փաստին, որ իրավաբանները պարտավոր են հաղորդել կասկածների վերաբերյալ երկու դեպքում. առաջին` երբ իրենց մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում նրանք մասնակցել են իրենց հաճախորդների համար և նրանց անունից ֆինանսական կամ գույքային գործարքների կամ գործել են որպես հոգաբարձու, և երկրորդ, երբ կրկին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս, նրանք աջակցել են իրենց հաճախորդներին որոշակի սահմանված գործառնությունների վերաբերյալ գործարքներ նախապատրաստելիս կամ կնքելիս*: Այդպիսով, կասկածների վերաբերյալ հաղորդելու պարտավորությունը վերաբերում էր միայն այն գործողություններին, որոնք հեռու էին իրավաբաններին վստահված պաշտպանության դերից և որոնք համանման էին այլ մասնագետների կողմից իրականացվող գործողություններին, ովքեր նույնպես կրում էին այդ պարտավորությունը: Երկրորդ տարրն այն փաստն էր հադիսանում, որ օրենսդրությունը մասնագիտական գաղտնիքի արտոնությունները պաշտպանող չափանիշ էր նախատեսել. Իրավաբանները ուղղակիորեն հաղորդումներ չէին ներկայացնում Tracfin-ին, այլ, ինչպես կարգն է, ներկայացնում էին Պետական խորհրդի և Վճռաբեկ դատարանի Փաստաբանների պալատի նախագահին կամ այն փաստաբանների պալատի նախագահին, որի անդամն էին իրենք հանդիսանում: Այդպիսով տեղեկությունը հայտնվում էր մասնագետի, որ ոչ միայն ենթարկվում էր վարքագծի նույն կանոններին, այլև ընտրված էր իր գործընկերների կողմից դրանց պահպանումը երաշխավորելու համար, այդպիսով երաշխավորելով, որ մասնագիտական գաղտնիքի արտոնությունը չի խախտվել: Փաստաբանների համապատասխան պալատի նախագահը ներկայացնում էր կասկածների վերաբերյալ հրապարակումը Tracfin-ին, միայն հավաստիանալուց հետո, որ բավարարվել են Արժութային և ֆինանսական օրենսգրքում սահմանված պայմանները:
Այդպիսով, հաշվի առնելով կիրակումը և հետապնդված օրինական նպատակը և վերջինիս առանձնահատուկ կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում, կասկածների վերաբերյալ հաղորդելու պարտավորությունը չի հանգեցրել իրավաբանական մասնագիտական գաղտնիքի արտոնության անհամաչափ միջամտությանը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե՛ս Բոսֆորուս Հավա Յոլլարը Թուրիզմ Անոնի Շիրքեթին ընդդեմ Իռլանդիայի [GC], թիվ 45036/98, 30 հունիսի 2005թ., տեղեկագիր թիվ 76)
* Այդ գործառնություններն էին (1) անշարժ գույքի կամ իրավաբանական անձանց առուվաճառքը, (2) հաճախորդի դրամը, արժեթղթերը կամ այլ ակտիվները կառավարելը, (3) բանկային, խնայողական կամ այլ հաշիվներ բացելը, (4) ընկերությունների հիմնադրման համա անհրաժեշտ ներդրումների կազմակերպումը, (5) ընկերությունների ստեղծումը, շահագործումը կամ կառավարումը, (6) օտարերկրյա թրասթերի կամ համանման կառուցվածքների ստեղծումը, շահագործումը կամ կառավարումը:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
Քարտուղարության սույն սեղմագիրը պարտադիր չէ Դատարանի համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy