© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ., մարտ
Medvedyev-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [GC] - 3394/03
Դատավճիռ 29.3.2010 [GC]
Հոդված 1
Պետությունների իրավազորությունը
Պետությունների պարտականությունը
Տարածքային իրավասություն` կապված բաց ծովում օտարերկրյա նավի ձերբակալման հետ
Հոդված 5
Հոդված 5-1
Զրկում ազատությունից
Օրենքով սահմանված ընթացակարգ
Բաց ծովում ձերբակալված օտարերկրյա նավի անձնակազմի ազատազրկում՝ խախտում
Հոդված 5-3
Անհապաղ կանգնել դատավորի կամ այլ պաշտոնյայի առջև
Առաջին անգամ դատավորի առջև կանգնել են բաց ծովում նավի ձերբակալմանը հաջորդած նախնական կալանքից տասներեք օր անց՝ խախտում չկա
Փաստեր՝ Գանգատարկուները՝ Ուկրաինայի, Ռումինիայի, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ, առևտրական նավի անձնակազմի անդամներն էին, որի անունն էր Հաղթողը (the Winner), և որը գրանցված էր Կամբոջիայում։ Թմրամիջոցների թրաֆիկինգի դեմ պայքարի միջազգային ջանքերի համատեքստում Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությունը գրավել էր այն, որ նավը հնարավոր է, որ փոխադրում էր թմրամիջոցների մեծ ծավալներ։ 2002թ. հունիսի 7-ի դիվանագիտական նոտայով Կամբոջիան տվել էր իր համաձայնությունն առ այն, որպեսզի Ֆրանսիայի իշխանությունները գործողություններ ձեռնարկեն։ Ֆրանսիայի ռազմածովային իշխանությունները համապատասխանաբար ձերբակալել էին Հաղթողին Կանաչ հրվանդանի մոտ բաց ծովում և ուղեկցել դեպի ֆրանսիական Բրեստ նավահանգիստ։
2008թ. հուլիսի 10 իր վճռում Դատարանի պալատը միաձայն գտել էր Հոդված 5 § 1-ի խախտում առ այն, որ գանգատարկուները չէին զրկվել իրենց ազատությունից “համաձայն օրենքով նախատեսված ընթացակարգի”։ Այն նաև գտել էր, չորս կողմ և երեք դեմ ձայնով, որ Հոդված 5 § 3-ի խախտում տեղի չէր ունեցել։ Այն նշել էր, որ գանգատարկուները չէին բերվել “դատավորի կամ այլ պաշտոնյայի առջև, ով լիազորված էր իրականացնել դատական լիազորություններ” Հոդված 5 § 3-ով նախատեսված կարգով, մինչև նրանք կկանգնեին ազատությունների և կալանավորման դատավորի առջև՝ մեկուսարանում մինչև դատը պահվելու համար, այսինքն` ազատությունից զրկվելու տասնհինգ կամ տասնվեց օրերից հետո։ Այնուհանդերձ, այն համարել էր, որ գանգատարկուների կալանման տևողությունը միանգամայն արդարացված էր եղել բացառիկ հանգամանքներում։
Իրավունք՝ Հոդված 1՝ Քանի որ Ֆրանսիան իրականացրել էր լրիվ և բացառիկ վերահսկողություն Հաղթողի և նրա անձնակազմի նկատմամբ, առնվազը de facto, նրա ձերբակալման պահից, շարունակական և անընդհատ ձևով, գանգատարկուներն արդյունավետորեն եղել էին Ֆրանսիայի իրավասության շրջանակներում Հոդված 1-ի առումով։
Եզրակացություն՝ գանգատարկուները իրավասության շրջանակներում (միաձայն)
Հոդված 5 § 1՝ ա) Կիրառելիություն՝ Գանգատարկուները եղել էին ֆրանսիական հատուկ ուժերի վերահսկողության ներքո և զրկված էին եղել իրենց ազատությունից ամբողջ ուղևորության ընթացքում, քանի որ նավի ուղղությունը (կուրսը) հարկադրվել էր ֆրանսիական ուժերի կողմից։ Հետևաբար նրանց իրավիճակը, նրանից հետո, երբ նրանց նավ էին բարձրացել, համազոր էր դարձել ազատությունից զրկվելուն՝ Հոդված 5-ի նշանակության շրջանակներում։
բ) Էությունը՝ Բաց ծովում թմրամիջոցների թրաֆիկինգին վերաբերող դեպքերում հանրային միջազգային իրավունքը պահպանել է այն սկզբունքը, որ դրոշի Պետությունը, այս դեպքում Կամբոջիան, ուներ լիազորություններ։
Մոնտեգո Բեյի (Montego Bay) Կոնվենցիան* չի ապահովել որևէ իրավական հիմք այս դեպքում ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացված գործողության համար։ Քանի որ Կամբոջիան Մոնտեգո Բեյի կոնվենցիայի ստորագրող կողմ չէ, այն չէր կարող գործել այս կոնվենցիայի դրույթների ներքո, երբ դիվանագիտական նոտա էր հղում 2002թ. հունիսի 7-ին։ Ոչ էլ Ֆրանսիայի խնդրանքը Կամբոջիայի իշխանություններին համագործակցության վերաբերյալ նշված Կոնվենցիայի շրջանակներում էր, քանի որ Ֆրանսիան չէր կասկածել, թե ֆրանսիական դրոշով նավն է ընդգրկված թմրանյութերի թրաֆիկինգում։ Բացի այդ չէր երևում, որ առկա է եղել որևէ կայուն գործելակերպ պետությունների կողմից, որն ունակ է հաստատել միջազգային սովորութային իրավունքի այն սկզբունքը, որն ընդհանուր առմամբ թույլատրում է որևէ պետության միջամտությունը, որն ունի ողջամիտ հիմքեր հավատալու, որ մեկ այլ երկրի պետական դրոշի տակ լողացող որևէ նավ զբաղված է թմրամիջոցների ապօրինի առևտրով։ Ոչ էլ կարելի էր ողջամտորեն պնդել, որ ռազմանավի համար որևէ նավ բարձրանալու հնարավորությունը, որին այն ողջամիտ հիմքեր էր ունեցել կասկածելու, իրականացվել էր առանց տվյալ դեպքում քաղաքացիության կիրառման, երբ հանգամանքները չէին հիմնավորել նշված վարկածը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի համապատասխան օրենքին, բացի այն փաստից, որ նրա հիմնական նպատակն էր եղել տեղափոխել միջազգային պայմանագրերի և մասնավորապես Վիեննայի Կոնվենցիայի**նորմերը ներպետական իրավունք, այն չէր կարող անտեսել խնդրո առարկա պայմանագրերը, կամ էլ պետական դրոշը ներկայացնող պետության բացառիկ իրավազորության սկզբունքը։ Այսպիսով, քանի որ Կամբոջիան ներպետական օրենք փոխադրված կոնվենցիաների ստորագրող կողմ չէր, և քանի որ Հաղթողը չէր ծածանում ֆրանսիական դրոշը, և նրա անձնակազմի անդամներից ոչ մեկը ֆրանսիայի քաքացի չէր, չէր եղել որևէ հիմք ֆրանսիական օրենքի կիրառման համար։ Ոչ էլ կարելի էր պնդել, որ Ֆրանսիայի օրենքը բավարարում էր իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը, քանի որ այն չէր համապատասխանում կանխատեսելիության և մատչելիության անհրաժեշտ պայմաններին՝ ողջամիտ չէր պնդել, որ բաց ծովում Կամբոջիայի դրոշի ներքո գտնվող անձնակազմը կարող էր կանխատեսած լինել, նույնիսկ համապատասխան խորհրդատվության պայմաններում, որ իրենք կարող են ենթարկվել Ֆրանսիայի իրավասությանը տվյալ գործի հանգամանքներում։ Բացի այդ, չնայած որ Մոնտեգո Բեյի կոնվենցիայի նպատակն էր, inter alia, օրինակարգել կամ ամրապնդել ծովի սովորութային իրավունքը, բաց ծովում թմրանյութերի անօրինական թրաֆիկինգին վերաբերող նրա դրույթները, ինչպես նաև փոխլրացնող Վիեննայի կոնվենցիան, որով կազմակերպվում է միջազգային համագործակցությունն առանց այն պարտադիր դարձնելու, արտացոլում էին համաձայնության և հստակ ու փոխհամաձայնեցված կանոնների ու գործելակերպերի պակասը տվյալ խնդրի շուրջ միջազգային մակարդակում։
Սակայն, անկախ Մոնտեգո Բեյի և Վիեննայի կոնվենցիաներից և Ֆրանսիայի օրենքից, Կամբոջիան համաձայնել էր ֆրանսիական իշխանությունների միջամտությանը դիվանագիտական նոտայով։ Չնայած որ Մոնտեգո Բեյի կոնվենցիան չէր կիրառվել տվյալ դեպքում, այն չէր խոչընդոտել Պետություններին՝ ծովում թմրամիջոցների թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության այլ ձևեր նախատեսելու հարցում։ Բացի այդ, դիվանագիտական նոտաները միջազգային իրավունքի աղբյուր էին, որոնք համեմատելի էին պայմանագրի կամ համաձայնագրի հետ, երբ պաշտոնականացնում էին խնդրո առարկա իշխանությունների միջև համաձայնությունը, տվյալ խնդրի շուրջ ընդհանուր մոտեցումը կամ նույնիսկ, օրինակ, միակողմանի ցանկության կամ հանձնառության արտահայտությունը։ Այսպիսով, խնդրո առարկա դիվանագիտական նոտան պաշտոնականացրել էր Հաղթողին ձերբակալելու Կամբոջիայի իշխանությունների համաձայնությունը։ Դիվանագիտական նոտայի տեքստում նշված էր՝ “Հաղթող անունով նավը, որը կրում է Կամբոջիայի դրոշը”, միակ առարկան է այս համաձայնության, որով հաստատվում է այն ձերբակալելու, ստուգելու և նրա նկատմամբ իրավական գործունեություն ծավալելու լիազորությունը. Հետևաբար, ակնհայտորեն, անձնակազմի ճակատագիրը բավարար հստակ չէր նշվել նոտայում, հետևաբար չէր հաստատվել, որ ազատությունից նրանց զրկումը ենթակա էր երկու պետությունների միջև որևէ համաձայնության, ինչը կարող էր համարվել որպես “հստակ սահմանված օրենք” Դատարանի նախադեպային իրավունքի նշանակության շրջանակներում։ Դիվանագիտական նոտան չէր համապատասխանում նաև “կանխատեսելիության” պահանջին։ Ոչ էլ Կառավարությունը ցույց էր տվել որևէ ընթացիկ և երկարատև գործելակերպի գոյությունը Կամբոջիայի և Ֆրանսիայի միջև՝ բաց ծովում թմրամիջոցների թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում կապված Կամբոջիայի դրոշի ներքո լողացող նավերի հետ։ Հակառակը, Կամբոջիան չէր վավերացրել համապատասխան կոնվենցիաները, և դիվանագիտական նոտայի միջոցով ad hoc համաձայնության կիրառումը, երկու երկրների միջև որևէ երկկողմանի կամ բազմակողմանի պայմանագրի կամ համաձայնագրի բացակայության պայմաններում, հաստատում էր այս դեպքում որդեգրված համագործակցության բացառիկ և միանվագ բնույթը։ Ամեն դեպքում կանխատեսելիությունը հանցագործություն կատարողի համար, ում հետապնդում էին թմրամիջոցների թրաֆիկինգի համար, չպետք էր շփոթել օրենքի կանխատեսելիության հետ, որը հիմք էր ծառայել միջամտություն իրականացնելու համար։ Այլապես, ցանկացած գործունեություն, որը կհամարվեր քրեական համաձայն ներպետական իրավունքի, Պետություններնի կազատեր անհրաժեշտ հատկանիշներ ունեցող օրենքներ ընդունելու նրանց պարտականությունից, մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի Հոդված 5 § 1-ի հետ կապված՝ դրանով տվյալ դրույթը զրկելով իր էությունից։
Ցավալի էր, որ բաց ծովում թմրանյութերի թրաֆիկինգի դեմ պայքարի ջանքերն ավելի լավ չէին համակարգվել, հաշվի առնելով խնդրի առավել ու առավել մեծ ծավալները։ Փաստն այն էր, որ երբ դրոշի պետությունը, տվյալ դեպքում Կամբոջիան, Մոնտեգո Բեյի և Վիեննայի կոնվենցիաների ստորագրող կողմ չէր, նման իրավական փաստաթղթերի անարդյունավետությունը, որը ռեգիոնալ կամ երկկողմանի նախաձեռնությունների պահանջ էր առաջացնում, իրավական հետևանքներ չէր ունենում։ Փաստորեն նման նախաձեռնությունները միշտ չէ, որ ստանում էին պետությունների օժանդակությունը, չնայած այն փաստին, որ դրանք տրամադրում էին հնարավորություն գործելու հստակ սահմանված իրավական շրջանակներում։ Ամեն դեպքում, այն պետությունների համար, որոնք վերոնշյալ կոնվենցիաները ստորագրող կողմեր չէին, լուծումներից մեկը կարող էր լինել կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնություններ այլ պետությունների հետ։ Հաշվի առնելով թմրանյութերի անօրինական թրաֆիկինգի առաջադրած խնդրի խորությունն ու մեծությունը՝ հանրային միջազգային իրավունքի զարգացումը, որը կներառեր այն սկզբունքը, որ բոլոր պետություններն ունենային իրավասություն՝ որպես դրոշի պետության իրավունքից բացառություն, կլիներ էական քայլ թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարում։ Սա թմրանյութերի թրաֆիկինգի վերաբերյալ միջազգային իրավունքը կհամապատասխանեցներ նրան, ինչը երկար տարիներ արդեն գոյություն ունի կապված ծովահենության հետ։
Նկատի առնելով վերոնշյալը, և այն փաստը, որ միայն նեղ մեկնաբանությունն էր համապատասխանում Հոդված 5 § 1-ի նպատակին, ազատությունից զրկումը, որին ենթարկվել էին գանգատարկուները նրանց նավ բարձրանալուց և Բրեստ իրենց ժամանման միջև ընկած ժամանակահատվածում “օրինական” չէր Հոդված 5 § 1-ի նշանակության շրջանակներում, քանի որ բացակայում էր պահանջվող որակ ունեցող իրավական հիմք, որը կբավարարեր իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։
Եզրակացություն՝ խախտում (տասը կողմ, յոթ՝ դեմ)։
Հոդված 5 § 3՝ Գանգատարկուների ձերբակալությունն ու կալանքը սկսվել էր բաց ծովում նավի ձերբակալությամբ 2002թ. հունիսի 13-ին։ Գանգատարկուները չէին հանձնվել ոստիկանությանը մինչև 2002թ. հունիսի 26-ին Բրեստ ժամանելը։ Մեծ Պալատի առջև և առաջին անգամ վարույթների սկզբից ի վեր Կառավարությունը ներկայացրեց հիմնավորված տեղեկություններ գանգատարկուների վերաբերյալ, այդ նույն օրը, հետաքննող դատավորներին, ովքեր պատասխանատու էին գործի համար։ Փաստ էր, որ գանգատարկուները չէին բերվել հետաքննող դատավորների առջև, ում կարելի էր հստակ նկարագրել որպես “դատավոր[ներ] կամ այլ պաշտոնյա[ներ], ովքեր լիազորված են օրենքով իրականացնելու դատական իշխանություն” Հոդված 5 § 3-ի նշանակության շրջանակներում, մինչև իրենց ձերբակալությունից հետո տասներեքերորդ օրը։ Իր ձերբակալության ժամանակ Հաղթողը եղել էր բաց ծովում՝ Կանաչ հրվանդանի կղզիներից այն կողմ, հետևաբար հեռու Ֆրանսիայի ափերից։ Չկար ոչինչ, ինչը ցույց կտար, որ անհրաժեշտից ավելի երկար ժամանակ էր պահանջվել այն դեպի Ֆրանսիա ուղեկցելու համար, մասնավորապես նկատի առնելով եղանակային պայմանները և Հաղթողի սարքինության ցածր մակարդակը, ինչն անհնար էր դարձրել ավելի արագ ճանապարհորդելը։ Բացի այդ, գանգատարկուները չէին բողոքել, որ իրենց կարող էին ավելի շուտ հանձնած լինել որևէ ավելի մոտ գտնվող երկրի իշխանություններին, քան Ֆրանսիան էր, որտեղ նրանց ավելի շուտ կհանձնեին դատական իշխանություններին։ Ինչ վերաբերում էր նրանց Ֆրանսիայի ռազմական նավին փոխանցելու գաղափարին, ճամփորդությունն արագացնելու նպատակով, ապա Դատարանին վերապահված չէր գնահատել նման օպերացիայի նպատակահարմարությունը գործին բնորոշ հանգամանքներում։ Վերջապես, Ֆրանսիա ժամանելուց հետո գանգատարկուները ծախսել էին ընդամենը ութ կամ ինը ժամ՝ ոստիկանությունում կալանված մնալով, մինչև նրանց դատավորին ներկայացնելը։ Ութ կամ ինը ժամ տևած այդ ժամանակահատվածը կատարյալ համատեղելի էր Հոդված Article 5 § 3-ով և Դատարանի նախադեպերով (Տես՝ Rigopoulos-ն ընդդեմ Իսպանիայի (dec.), Թիվ. 37388/97, 12-ը հունվարի, 1999թ., Տեղեկատվական ծանուցում Թիվ 2) ամրագրված “անմիջապես բերված” հասկացության հետ։
Եզրակացություն՝ խախտում չկա (ինը կողմ, ութ՝ դեմ)։
Հոդված 41՝ 5,000 եվրո փոխհատուցում յուրաքանչյուր գանգատարկուին՝ ոչ նյութական վնասի համար։
* Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան Ծովի իրավունքի վերաբերյալ, ստորագրված Մոնտենգո Բեյում, 1982թ. դեկտեմբերի 10-ին, որն ուժի մեջ է մտել 1994թ. նոյեմբերի 16-ին։
** Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական թրաֆիկինգի մասին, ստորագրված Վիեննայում 1988թ. դեկտեմբերի 20-ին, որն ուժի մեջ է մտել 1990թ. նոյեմբերի 11-ին։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy