© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 107
2008թ. ապրիլ
Մեգադաթն ընդդեմ Մոլդովայի– 21151/04
Վճիռ - 08.04.2008թ. [Բաժին IV]
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը
Ցանցային մատակարարին գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելը` բացառապես համապատասխան դրույթների խախտման համար:
Փաստեր.
Դիմող կազմակերպությունը 2002 թվականի նոյեմբերին մասնավոր սեփականություն հանդիսացող կորպորացիան և այդ ժամանակահատվածում Մոլդովայում ամենամեծ համացանցային ծառայությունը փոխադրել էր իր գլխամասերը թվականի նոյեմբերին: Փոփոխությունը գրանցվել է պետական գրանցման պալատում, իսկ հարկային մարմինները նույնպես տեղյակ են պահվել: 2003 թվականի մայիսին դիմող կազմակերպությունը դիմել է ազգային հեռուստահաղորդակցությունների ղեկավար մարմնին (ANRTI) լրացուցիչ լիցենզիա ստանալու համար: Այդուհանդերձ, չնայած այն դիմումը պատրաստելիս տվել է իր նոր հասցեն, լիցենզիան տրամադրվել է նախկին հասցեով: 2003 թվականի սեպտեմբերին դիմող կազմակերպությունը և մի շարք այլ օպերատորներ նամակ են ստացել իրավասու մարմնից, որը պահանջել է նրանցից տաս օրվա ընթացքում վճարել լիցենզիայի տարեկան վարձը և տրամադրել իրենց հասցեների մանրամասները, հակառակ դեպքում կառաջանա իրենց լիցենզիայի կասեցման վտանգ: Չնայած դիմող կազմակերպությունն ուշ է փորձել ուղղել այս բացթողումները, իրավասու մարմինը ճշտել է ստացված տեղեկատվությունը, առանց սպասելու պատասխանի, ինչպես նաև առանց որոշակի ժամկետով կասեցման, անվավեր է ճանաչել լիցենզիաները: Այդ ամենից որոշ ժամանակ անց նորմերում տեղի են ունեցել փոփոխություններ, համաձայն որոնց` դիմող կազմակերպությունը չի կարողացել դիմել վեց ամսյա ժամկետով նոր լիցենզիա ստանալու համար: Դատարաններում իրավասու մարմնի որոշումը վիճարկելն ապարդյուն է եղել և ի վերջո հանվել է գործից: Այն օպերատորներից, որոնք չեն կատարել իրավասու մարմնի զգուշացումը, դիմող կազմակերպությունը միակն էր, որը կորցրել է իր լիցենզիան, մինչդեռ մյուսներինը կասեցվել է երեք ամսով:
Օրենք.
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը
Լիցենզիայի կասեցումը եղել է սեփականության օգտագործման նկատմամբ հսկողության միջոց, որը պետք է քննվեր Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո: Հիմնական խնդիրը եղել է համապատասխանության հարցը: Ինչ վերաբերում է դիմող կազմակերպության կողմից համապատասխան նորմերը խախտելուն, Կառավարությունը չի նշել որևէ կոնկրետ վնաս, որը պատճառվել է լիցենզիայի տեքստում հասցեն չնշելու հետևանքով: Իրավասու մարմինը քաջատեղյակ է եղել հասցեի փոփոխությանը և նրա համար դժվար չի եղել հաղորդակցվել դիմող կազմակերպության հետ: Այլ մարմիններ և հաճախորդներ նույնպես տեղեկացված են եղել: Կասկած չի եղել առ այն, որ կազմակերպությունը փորձել է խուսափել իր հարկային պարտավորություններից: Դրան հակառակ, զարմանալին այն էր, որ կիրառված միջոցը եղել է չափազանց խիստ, որը Մոլդովայի ամենամեծ համացանցային ծառայության ցանցային մատակարարին ստիպել է դադարեցնել իր բիզնեսը և վաճառել իր ողջ ունեցվածքը: Իր հերթին իրավասու մարմինը` որպես հանրային իշխանություն, չի իրականացրել իր պարտականությունը գործելու ժամանակին, պատշաճորենվ և հնարավորինս հետևողական: Հասցեն փոխվելու առումով դրսևորվել է անփութություն, որի հետևանքով իրավասու մարմինը տրամադրել է դիմող կազմակերպությանը նոր լիցենզիա` նշելով նախկին հասցեն, ընդունել է լիցենզիայում առկա տեխնիկական սխալը և ապա թույլ է տվել, որպեսզի դիմող կազմակերպությունը սխալմամբ ընդունի, որ կարող է շարունակել իր գործունեությունը, որոշակի ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը: Անհրաժեշտ դատավարական երաշխիքները նույնպես եղել են նվազ, քանի որ դիմող կազմակերպությունը հնարավորություն չի ունեցել վիճարկելու վարույթները, գործի ելքը որոշվել է նրա բացակայությամբ այն բանից հետո, երբ հետաձգման մասին նրանց միջնորդությունը մերժվել է առանց պատճառաբանությունների: Իրոք, ներպետական դատարանների կողմից իրականացված վարույթները եղել են չափազանց ձևական, չեն հետապնդել հավասարակշռված քննություն ապահովելու նպատակ: Վերջապես, առկա է եղել նաև խտրականության ապացույց այն առումով, որ դիմող կազմակերպության նկատմամբ դրսևորվել է առավել խիստ մոտեցում, քան նույն դրության մեջ գտնվող մյուս կազմակերպությունների նկատմամբ: Վարույթների կամայականության, կողմնակալ վերաբերմունքի և կիրառված միջոցի անհամապատասխանության լույսի ներքո իշխանությունները չեն իրականացրել իրական և հետևողական քաղաքականություն, երբ անավեր են ճանաչել լիցենզիաները, ինչով և խախտել ենբ պահանջվող արդարացի հավասարակշռությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - Պատասխանը դեռևս պատրաստ չէ:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy