© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 162
Ապրիլ 2013
Մեհմետ Շենթյուրքը և Բեկիր Շենթյուրքն ըդդեմ Թուրքիայի [Mehmet Şenturk et Bekir Şenturk c. Turquie ]- 13423/09
Վճիռ 9.4.2013 [Բաժանմունք II]
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Հղի կնոջ վիրահատման մերժում բժշկական միջամտության ծախսերը հոգալու հնարավորությունների բացակայության պատճառով` խախտում
Փաստերը – Առաջին դիմումատուի կինը և երկրորդ դիմումատուի մայրը` հղիության երեսունհինգերորդ շաբաթում, ամուսնու ուղեկցությամբ գնում է համալսարանական հիվանդանոց անընդհատ սուր ցավերի պատճառով: Նա զննում է անցնում նախ շտապ օգնության բժիշկի մոտ, ապա նրան զննում են գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժանմունքի մի խումբ բժիշկներ, որոնք ուլտրաձայնային ուսումնասիրությունից հետո, հաստատում են, որ դեռ չծնված երեխան մահացել է և որ մայրն անհապաղ պետք է վիրահատվի: Այդ ժամանակ նրան տեղեկացնում են, որ հոսպիտալացումը և վիրահատությունը վճարովի են և պետք է վճարել մոտ 1 000 եվրոյին համարժեք կանխավճար: Քանի որ առաջին դիմումատուն հայտարարել էր, որ չուներ պահանջվող գումարը, նրա կինը չի հոսպիտալացվում: Այդ ժամանակ շտապ օգնության բժիշկը կազմակերպում է մեկ այլ հիվանդանոց տեղափոխումը մի մեքենայով, ուր բուժանձնակազմը բացակայում էր: Ճանապարհին կինը մահանում է:
Առողջապահության նախարարության հետաքննող հանձնաժողովը հետաքննություն է սկսում և հաստատում է հիվանդի մահվան համար հիվանդանոցի բժիշկների պատասխանատվությունը: Առաջ էր քաշվել առանց բուժօգնություն ցուցաբերելու հիվանդի տեղափոխումը, ինչպես նաև բժշկական միջամտության համար վճարումը կարևորելը: Ոչ մի քրեական վարույթ չի հարուցվում հերթապահ բժիշկի դեմ հանցանքի վաղեմության ժամկետի ավարտի հիմքով: Առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված բժիշկները պատիժը չեն կրում, քանի որ 2010թ. հոկտեմբերին Վճռաբեկ դատարանը դադարեցնում է վարույթը կրկին վաղեմության ժամկետի ավարտի հիման վրա:
Իրավունքը – Հոդված 2
Ա) Բովանդակային մաս – Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորությունները ներառում են Պետության կողմից հիվանդանոցների համար կանոնակարգային շրջանակի սահմանում, անկախ նրանից, թե դրանք մասնավոր են, թե հանրային, ինչպես նաև հիվանդների կյանքը պաշտպանելու համար համապատասխան միջոցառումների կիրառում:
Դատարանը որևէ կերպ պարտավոր չէ այս գործի առնչությամբ վերացական կերպով կարծիք հայտնել դեպքի ժամանակ բուժօգնության հասանելիության առումով Պետության հանրային առողջության քաղաքականության վերաբերյալ, ուստի, ներպետական մարմինների կողմից իրականացված բացահայտումների հիման վրա, այն նշում է, որ հիվանդանոցում բուժօգնության տրամադրումը կախված է եղել ինանսական պահանջի նախապես բավարարումից: Տարհամոզիչ լինելով` այս փաստը հանգեցրել է նրան, որ հիվանդը հրաժարվել է հիվանդանոցի կողմից տրամադրվող բուժօգնությունից: Այս հրաժարումն որևէ կերպ չի կարելի համար գիտակցված, ոչ էլ նրան հաղորդել այնպիսի բնույթը, որը ներպետական մարմինների կազատի պատասխանատվությունից բուժօգնության առումով, որը պետք էր ցուցաբերվել հիվանդին: Իրապես, այն փաստը, որ հիվանդի վիճակը ծանր է եղել, երբ նա ժամանել է հիվանդանոց և ոչ էլ այն, որ շտապ վիրահատումը, առանց որի կարող էին առաջանալ լուրջ հետրանքներ, անհրաժեշտ է եղել, կածկածի տեղիք չի տվել: Բուժանձնակազմը քաջ գիտակցել է մեկ այլ հիվանդանոց տեղափոխման արդյունքում հիվանդի կյանքին սպառնացող վտանգը: Բացի այդ, գործի մանրամասները թույլ չեն տվել հանձնաժողովին, որը մերժել էր այս անձնակազմի դեմ վարույթ հարուցելու թույլատրություն տրամադրումը, սահմանել, թե ինչ էր հարկավոր անել բժշկական հրատապ իրավիճակներում, երբ համապատասխան ծախսերը հնարավոր չէր կատարել: Այս առումով ներպետական իրավունքն ի վիճակի չի եղել կանխել բուժօգնության բացակայությունը, որը պահանջվում էր հանգուցյալի վիճակից ելնելով: Այսպիսով, զոհ գնալով հիվանդանոցի ակնհայտ սխալ գործունեությանը, հանգուցյալը զրկվել էր համապատասխան շտապ բուժօգնության հասանելիության հնարավորությունից: Այս եզրակացությունը բավարար է Դատարանի համար, որպեսզի նա համարի, որ Պետությունը չի կատարել կնոջ ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու իր պարտականությունը:
Եզրակացություն` խախտում (միաձայն)
բ) Ընթացակարգային մաս – Դրական պարտավորությունները ներառում են նաև անկախ և արդյունավետ դատական համակարգի ներդրման պարտականությունը, որը թույլ կտար հայտնաբերել առողջապահական ոլորտի մասնագետների պատասխանատվության տակ գնտվող անձանց մահվան պատճառները` անկախ նրանից, թե տվյալ մասնագետները գործում են մասնավոր, թե հանրային համակարգում, և անհրաժեշտության դեպքում ստիպել նրանց պատասխան տալ իրենց գործողությունների համար: Մինչդեռ Դատարանը նշում է, որ դիմումատուի կնոջ մահվան համար պատասխանատու անձինք վերջնական դատապարտման չեն ենթարկվել հանցանքի վաղեմության ժամկետի ավարտի հետ կապված: Ավելին, դատավարության տևողությունը չի բավարարում գործի արագ քննության պահանջը: Բացի այդ, ի սկզբանե քրեական վարույթը կատարվել է թերություններով, այն է` հերթապահ բժիշկի դեմ վարույթի չհարուցելը: Հետևաբար, այդ գործի հետ կապված Պետության կողմից չի ապահովվել արդյունավետ քրեական վարույթ: .
Եզրակացություն` խախտում (միաձայն)
գ) Սաղմի կյանքի ենթադրյալ իրավունք – Դիմումատուները պնդում են, որ չի իրականացվել ոչ մի քննություն պարզելու համար սաղմի մահվան ժամանակը: Դատարանը կրկնում է նախկինում իր նախադեպային իրավունքնում ընդունած մոտեցումը` նշելով, որ կյանքի սկզբի սահմանման հարցի շուրջ եվրոպական փոխխամաձայնության բացակայության պայմաններում, այդ իրավասությունը տրվում է Պետությանը: Քանի որ սաղմի կյանքն անքակտելիորեն կապված է հանգուցյալի կյանքի հետ, անհրաժեշտություն չի առաջանում առանձին կերպով ուսումնասիրել գանգատի այս մասը:
Հոդված 41` 65 000 եվրո (EUR) երկու դիմումատուներին բարոյական վնասի դիմաց, իսկ նյութական վնասի պահանջը մերժվում է :
(Տե´ս նաև` Վոն ընդդեմ Ֆրանսիայի [Vo c. France][ՄՊ], no 53924/00, 8 հուլիսի 2004թ., Տեղեկագիր թիվ 66 , Ա.-ը, Բ.-ը և Գ.-ն ընդդեմ Իռլանդիայի [A, B et C c. Irlande] [ՄՊ], no 25579/05, 16 դեկտեմբերի 2010թ., Տեղեկագիր թիվ 136, Տիսիակն ընդդեմ Լեհաստանի [Tysiąc c. Pologne], no 5410/03, 20 մարտի 2007թ., Տեղեկագիր թիվ 95)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy