© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 97
2007թ. մայիս
97 members of the Gldani Congregation of Jehovah’s Witnesses-ը և 4 այլոք ընդդեմ Վրաստանի - 71156/01
Վճիռ 03.05.2007թ. [Բաժանմունք II]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Եհովայի վկաների եղբայրության նկատմամբ բռնության գործադրում ուղղափառ եկեղեցուն հարող խմբի կողմից և արդյունավետ քննության բացակայություն. խախտում
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնի ազատություն
Եհովայի վկաների եղբայրության նկատմամբ բռնության գործադրում ուղղափառ եկեղեցուն հարող խմբի կողմից և արդյունավետ քննության բացակայություն. խախտում
Հոդված 14
Խտրականության արգելում
Եհովայի վկաների վրա կատաղի հարձակում գործելու մասին ծանուցված լինելու վերաբերյալ իշխանությունների մեկնաբանությունները և վերաբերմունքը՝ խախտում
Փաստեր. Գործը վերաբերում է 1999թ. հոկտեմբերին տեղի ունեցած մի միջադեպի, որի ժամանակ ուղղափառ հավատացյալների մի խումբ, առաջնորդվելով մի կարգալույծ քահանայի կողմից, հարձակվել էր Եհովայի վկաների եղբայրության վրա: Խումբը շրջափակել և մուտք էր գործել թատրոն, որտեղ հավաքված էին եղբայրության 120 անդամներ: Չնայած եղբայրության անդամներից ոմանք հասցրել էին փախչել, սակայն նրանցից 60-ը, այդ թվում` կանայք և երեխաներ, հարձակվողների կողմից ենթարկվել էին բռնությունների, նրանց հարվածել էին ձեռքերով և ոտքերով, փայտերով, գոտիներով և երկաթյա խաչերով, իսկ հետո աստիճանահարթակից ցած էին հրել: Վանկարկող բռնարարների խմբի կողմից սափրվել էր մի մարդու գլուխ: Այնուհետև, Եհովայի վկաները ենթարկվել էին խուզարկության, նրանց անձնական իրերը առգրավվել էին, և նրանց պաշտամունքի խորհրդանիշերը, որոնք ունեին իրենց հետ, նետվել էին կրակի մեջ: 16 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, ովքեր հիմնականում ստացել էին գլխի վնասվածքներ և ունեին գլխացավեր: Չնայած փորձ էր արվել ոստիկանություն կանչել, սակայն պատասխանատու պաշտոնատար անձինք չէին ցանկացել անմիջապես միջամտել: Պատասխանատու պաշտոնատար անձ մի դիմումատուի նույնիսկ ասել էր, որ նա Եհովայի վկաներին կթողներ «էլ ավելի վատ պայմաններում»: Հարձակումը տեսագրվել է բռնություն գործադրողներից մեկի կողմից: Տեսագրությունը, որտեղ մի շարք հարձակվողների ինքնությունը հստակ ճանաչելի էր, եթեր էր հեռարձակվել ազգային հեռուստատեսությամբ, իսկ նրանց անունները տուժողների կողմից փոխանցվել էին իշխանություններին: Այնուամենայնիվ, չնայած 42 դիմումատուներ քրեական բողոքներ էին ներկայացրել, սակայն դրանցից միայն 11-ին էր տրվել քաղաքացիական գործով կողմի կարգավիճակ: Քրեադատավարական ընթացակարգերը հանդիպել էին տարբեր խոչընդոտների. դրանք պարբերաբար կասեցվել էին՝ հարձակվողներին նույնականացնելու անհնարինության հիմքով, իսկ ոստիկանության ավագ քննիչը հայտարարել էր, որ իր ուղղափառ հավատը թույլ չի տալիս իրեն վարելու անկողմնակալ քննություն, իսկ երբ դիմումատուներից մեկը մատնացույց էր արել երկու հարձակվողների նույնականացվողների շարքում, վերջինս մեղադրվել էր հանրային բնույթի հանցագործությունների կատարման մեջ՝ ի վերջո արդարացվելով: Եթե նույնիսկ հարձակվողների նկատմամբ որոշակի գործողություններ կատարվել էին նրանց դատարանի առջև կանգնեցնելու համար, ապա դրանք շատ չնչին էին եղել. երկու հարձակվողներ քննության էին ենթարկվել կրոնական գրականությունն այրելու կասկածանքով, մինչդեռ նրանց ղեկավարը, ով պնդում էր, որ երբևէ իր խմբի կողմից ծրագրված հարձակում չի եղել, իսկ եթե լիներ, ապա նա ինքն այդ մասին նախապես կհայտներ ոստիկանությանը, ավելի ուշ վերջինս մեղադրվել էր առանձին միջադեպերի հետ առնչություն ունենալու համար:
Իրավունք. Հոդված 3՝ (ա) Դիմումատուների նկատմամբ վերաբերմունքը. 31 դիմումատուների գործերով առկա անմարդկային վերաբերմունքի մասին հայտարարությունները համարվել են հաստատված, որոնք հիմնավորված են բժշկական կամ տեսագրական ապացույցներով, կամ վատ վերաբերմունքի ճշգրիտ, անվիճելի նկարագրությամբ: Մնացած 6 դիմումատուներն իրենց երեխաների նկատմամբ կիրառված ծեծի արդյունքում հանդիսացել են անմարդկային վերաբերմունքի անուղղակի զոհեր: 14 դիմումատուներ, որոնց հայտարարությունները չէին մատնանշում իրենց նկատմամբ վերաբերմունքի բնույթն ու ծավալը, համարվել են նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկված` բռնության լուսանկարները, այդ թվում նաև` կրոնական շարժառիթով անձի նվաստացումը (այն անձի, ում գլուխը սափրել էին) ազգային հեռուստատեսությամբ ցուցադրելու պատճառով: Ոչ մի խախտում չի հայտնաբերվել 16 դիմումատուների գործերով, ովքեր խուսափել են հարձակումից և 37 դիմումատուների գործերով, ովքեր վրացական իշխանություններին բողոք չեն ներկայացրել:
Եզրակացություն. 45 դիմումատուների նկատմամբ խախտում (միաձայն):
(բ) Իշխանությունների արձագանքը. Հարձակման ծրագրման մասին իշխանությունների տեղեկացված լինելը չի ապացուցվել: Այնուամենայնիվ, երբ նրանց այդ մասին հաղորդել են, ոստիկանությունը ջանասիրաբար չի գործել: 31 դիմումատուներ իրենց բողոքների կապակցությամբ որևէ արձագանք չեն ստացել, իսկ 11 դիմումատուների նկատմամբ կիրառված ընթացակարգերը, ում երաշխավորվել է քաղաքացիական կողմի կարգավիճակ, մնացել են անարդյունք: Գործը քննողի կողմնակալ վերաբերմունքն ի սկզբանե եղել է ակնհայտ: Տուժողներից մեկը, ով ճանաչել է որոշ հարձակվողների, ինքն է հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում: Ցավոք, կառավարությունը շարունակել է պնդել, որ բռնություններ կատարողները չեն կարող նույնականացվել, մասնավորապես գոյություն ունեցող տեսագրության մեջ պատկերված տեսարանի միջոցով: Արդյունքում ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանելու դիմումատուներին և նրանց երեխաներին արագ միջամտություն ցուցաբերելու միջոցով, և դիմումատուները հանդիպել են իշխանությունների համընդհանուր անտարբերությանը, որն առանց որևէ հիմնավոր պատճառի մերժել է օրենքի կիրառումը: Այսպիսի մոտեցումը իշխանության կողմից նվազեցնում է որևէ այլ միջոցի արդյունավետությունը, որը կարող էր գոյություն ունենալ:
Եզրակացություն. 42 դիմումատուների նկատմամբ խախտում (միաձայն):
Հոդված 9. Դիմումատուները ենթարկվել են հարձակման, նվաստացվել և դաժանաբար ծեծի են ենթարկվել իրենց կրոնական համոզմունքների պատճառով: Նրանց կրոնական գրականությունը առգրավվել և այրվել է, իսկ նրանց պարտադրվել է դիտել այդ տեսարանը: Դիմումատուներից մեկի գլուխը սափրվել է որպես կրոնական պատիժ: Հետագայում դիմումատուները հանդիպել են համընդհանուր անտարբերության և իշխանությունների կողմից միջոցներ ձեռնարկելու հրաժարման, որը դիմումատուների` որոշակի կրոնական համայնքի պատկանելության պատճառով ուղղափառ քրիստոնյա հավատքի նկատմամբ որպես սպառնալիք ընկալվելու արդյունք էր, որի արդյունքում նրանց բողոքները հասցեագրելու ուղղությամբ որևէ միջոց չէր ձեռնարկվել: Զրկվելով պաշտպանության բոլոր միջոցներից՝ դիմումատուները չեն կարողացել ազգային դատարաններում պաշտպանել իրենց կրոնի ազատության իրավունքը: Քանի որ այդ հարձակումն, ըստ էության, Եհովայի վկաների նկատմամբ առաջին լայնածավալ ագրեսիայի դրսևորումն էր, իշխանությունների անտարբերությունը կրոնական բռնությունների նկատմամբ ամենաթողության մթնոլորտ էր ձևավորել Վրաստանի ողջ տարածքում` դիմումատուներին պահելով իրենց հավատքի յուրաքանչյուր նոր դրսևորման դեպքում նոր բռնությունների ենթարկվելու վախի մթնոլորտում: Այսպիսի հանգամանքներում իշխանությունները չեն կատարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու իրենց պարտականությունը, որը պետք է լիներ ուղղված ուղղափառ ծայրահեղականների կողմից դիմումատու կրոնական համայնքի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումների սաստմանը, բացի այդ դիմումատուներին հնարավորություն չի տվել ազատորեն վայելել կրոնի ազատության իրենց իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14-ը՝ Հոդված 3-ի և 9-ի հետ համակցությամբ. անմիջապես միջամտելու ոստիկանության մերժումը մեծապես պայմանավորված էր դիմումատուների կրոնական համոզմունքներով: Հարձակման մասին ահազանգ ստացած կամ հետագայում քննություն վարելու համար նշանակված պաշտոնատար անձանց մեկնաբանություններն ու վերաբերմունքն անհամատեղելի են օրենքի առջև հավասարության սկզբունքի հետ: Այդպիսի խտրական վերաբերմունքի համար կառավարության կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել: Իշխանությունները հնարավորություն են տվել հարձակումներ նախաձեռնողին շարունակել զանգվածային լրատվության միջոցներով ատելության տարածումը, իր կողմնակիցների միջոցով կրոնական պատկանելության հիմքով բռնի գործողությունների իրականացնումը` պնդելով, որ նրանք ստացել են իշխանությունների ոչ պաշտոնական աջակցությունը: Սա խոսում է պետության ներկայացուցիչների կողմից հնարավոր մեղսակցության մասին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. դիմումատուներին տարբեր չափի գումարներ են հատկացվել՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, յուրաքանչյուրին առավելագույնը 850 եվրոյի (EUR) չափով:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy