Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 175
Հունիս 2014թ.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մեննեսոնն ընդդեմ Ֆրանսիայի [Mennesson c. France] - 65192/11
Վճիռ 26.6.2014 [Բաժանմունք V]
ՀՈԴՎԱԾ 8
8-րդ հոդվածի 1-ին մաս
Ընտանեկան կյանքը հարգելը
Անձնական կյանքը հարգելը
Փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների և վերարտադրման այս մեթոդին դիմած ծնողների միջև ԱՄՆ-ում օրինական կերպով հաստատված ազգակցական կապի ֆրանսիական իրավունքով ճանաչման մերժում: Խախտում
[Այս սեղմագիրը վերաբերում է նաև Լաբասեն ընդդեմ Ֆրանսիայի [Labassee c. France], թիվ 65941/11 վճռին, հունիսի 26, 2014թ.]
Փաստերը – Առաջին գործում ներգրավված դիմումատուները Մեննեսոն (Mennesson) ամուսիններն են, որոնք Ֆրանսիայի քաղաքացիներ են, ինչպես նաև երկվորյակներ օրիորդ Մեննեսոնները, ԱՄՆ քաղաքացիներ, ծնված 2000թ.: Երկրորդ գործում ներգրավված դիմումատուները Լաբասե (Labassee) ամուսիններն են` Ֆրանսիայի քաղաքացիներ, ինչպես նաև Ժուլիետ Լաբասեն (Juliette Labassee)` ԱՄՆ քաղաքացի, ծնված 2001թ.
Տիկին Մեննեսոնի և տիկին Լաբասեի անպտղության պատճառով, դիմումատու ծնողները ԱՄՆ-ում դիմել են փոխնակ մայրության մեթոդին` մեկ այլ կնոջ արգանդում տեղադրելով սաղմեր, որոնք բեղմնավորվել էին առաջին դեպքում պարոն Մեննոսոնի և երկրորդ դեպքում պարոն Լաբասեի սեռական բջիջներով: Այս կերպ ծնվել են երկվորյակներ Մեննեսոնները և Ժուլիետ Լաբասեն (դիմումատու երեխաներ): Վճռիները, որոնք համապատասխանաբար կայացվել են առաջին գործում Կալիֆորնիայում և երկրորդ գործում Մինեսոտայում, նշում են, որ Մեննեսոն ամուսիննները հանդիսանում են երկվորյակների ծնողներ, իսկ Լաբասե ամուսինները` Ժուլիետի ծնողներ:
Փոխնակ մայրություն կասկածելով` ֆրանսիական իշխանությունները մերժել են գրանցել ծննդյան վկայականները ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում: Մեննեսոն գործում, սակայն, ծննդյան վկայականների գրանցումը կատարվել էր դատախազի միջնորդությամբ, որը հետագայում հայց էր ներկայացրել գրանցումը չեղյալ համարելու նպատակով: Լաբասե գործում ամուսինները չեն վիճարկում գրանցման մերժումը: Նրանք փորձել են ազգակցական կապը հաստատել կարգավիճակի ձեռքբերման ճանապարհով: Նրանք ձեռք են բերել հավաստագիր, որը տրամադրվել է դատավորի կողմից որդի կամ դուստի ունենալու վերաբերյալ, այսինքն` ազգակցական կապից բխող իրականությունը հաստատող փաստաթուղթ, որի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում մերժվել էր դատախազի կողմից, ինչի արդյունքում նրանք դիմել էին դատարան:
2011թ. ապրիլի 6-ին դիմումատուները վերջնականապես մերժվեցին Վճռաբեկ դատարանի կողմից այն հիմնավորմամբ, որ նման գրանցումները իրավական ուժ կհաղորդեին փոխնակ մայրության պայմանագրերին, որոնք ֆրանսիական իրավունքի համաձայն պարտադիր կերպով առոչինչ են համարվում: Վճռաբեկ դատարանը համարել էր, որ չէին խախտվել ընտանեկան կյանքը և անձնական կյանքը հարգելու իրավունքները, քանի որ ծննդյան վկայականների չեղյալ հայտարարումն երեխաներին չէր զրկում հոր և մոր հետ ազգակցական կապից, որն ընդունվել էր Կալիֆորնիայում և Մինեսոտայիում գործող օրենքների համաձայն, ինչպես նաև չէր խանգարում նրանց Մեննեսոն և Լաբասե ամուսինների հետ Ֆրանսիայում համատեղ ապրելու հարցում:
Իրավունքը ` Հոդված 8- Տեղի էր ունեցել միջամտություն 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքի իրականացման նկատմամբ` «ընտանեկան կյանքի» և «անձնական կյանքի» մասով: Վիճարկվող միջոցառումները հիմնավորված էին ներպետական իրավունքով, իսկ տվյալ օրենքը հասանելի էր և կանխատեսելի քաղաքացիների համար:
Ֆրանսիայի կողմից փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների և նախորոշված ծնողների ազգակցական կապի իրավական ճանաչման մերժումը բխում է իր քաղաքացիների կողմից Ֆրանսիայի տարածքից դուրս վերարտադրության այս մեթոդին դիմելուց տարհամոզելու ցանկությունից: Մի մեթոդ, որը Ֆրանսիան արգելում է երեխաներին և փոխնակ մորը պաշտպանելու նպատակով: Հետևաբար, վիճարկվող միջամտությունն ուներ երկու օրինական նպատակ, այն է` «առողջության պաշտպանությունը» և «այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»:
Եվրոպական երկրները չեն եկել փոխհամաձայնության ո´չ փոխնակ մայրության օրինականության, ո´չ էլ արտասահմանում օրինական կերպով այսպես բեղմնավորված երեխաների և նրանց նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի իրավական ճանաչման հարցում: Փոխհամաձայնության այս բացակայությունն արտացոլում է այն փաստը, որ փոխնակ մայրությունն առաջ է բերում էթիկայի նուրբ հարցեր: Այդ դեպքում Պետություններն օգտվում են հայեցողության լայն սահմաններից փոխնակ մայրության առումով իրենց կատարած ընտրությունների հարցում: Այնուամենայնիվ, հայեցողության այս սահմանները պետք է նվազեցվեն, քանի որ ազգակցական կապի հարցը խաղատախտակին է դնում անձնանց ինքնության կարևոր ասպեկտը: Դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք ապահովվել է պետության և այդ լուծումից ուղղակիորեն տուժված անձանց շահերի արդարացի հավասարակշռումը` հաշվի առնելով այն էական սկզբունքը, համաձայն որի գործում երեխայի ներգրավվածության դեպքում պետք է գերակշռեն նրա լավագույն շահերը:
ա) Դիմումատուների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի վերաբերյլ– Ֆրանսիական իրավունքով դիմումատուների միջև ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայությունն ազդում է նրանց ընտանեկան կյանքի վրա տարբեր մակարդակներում: Դիմումատուները ստիպված են ներկայացնել ամերիկյան քաղաքացիական կացության ակտեր` վավերացված թարգմանությամբ, երբ որևէ իրավունքից կամ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ էր ապացուցել ազգակցական կապը: Բացի այդ, դիմումատուների երեխաներին միչև օրս չի շնորհվել Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը բարդացնում է ընտանիքի տեղաշարժը և առաջացնում մտահոգություններ չափահաս դառնալուց հետո երեխաների Ֆրանսիայում կացության իրավունքի և, հետևաբար, ընտանիքի կայության հետ կապված: Սրան ավելանում են նաև մտայոգությունները կենսաբանական հայր դիմումատուի մահից կամ ամուսինների ամուսնալուծության դեպքում ընտանեկան կյանքի պահպանման հետ կապված
Սակայն, ինչպիսին էլ լինեն դիմումատուների ընտանեկան կյանքի վրա ազդող հնարավոր ռիսկերը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հստակեցնել դիրքորոշումները` հաշվի առնելով այն բոլոր գործնական դժվարությունները, որոնք դիմումատուները ստիպված են եղել հաղթահարել ֆրանսիական իրավունքով կենսաբանական հայր դիմումատուների և դիմումատու երեպաների միջև ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայության պատճառով: Սակայն դիմումատուները չեն պնդում, որ իրենց կողմից նշված դժվարություններն անհաղթահարելի են և չեն նշում, որ ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի իրավական ճանաչման անհնարինությունն իրենց խանգարում է օգտվել իրենց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքից: Այս առումով նրանք կարողացել են երեխա դիմումատուների ծնունդից քիչ հետո հաստատվել Ֆրանսիայում և ապրել այլ ընտանիքների պայմաններին ընդհանուր առմամբ համեմատելի պայմաններում, և ոչ մի պատճառ չկա մտածելու, որ տեղական իշխանությունները կորոշեն նրանց առանձնացնել իրենց կարգավիճակի պատճառով:
Բացի այդ, Կոնվենցիայի հետ կապված դիմումատուների փաստարկները մերժելու համար Վճռաբեկ դատարանը չէր կատարել իրադրության հատուկ ուսումնասիրություն, քանի որ դատավորներն անուղղակիորեն և բայց հստակ կերպով համարել էին, որ գործնական դժվարությունները, որոնց դիմումատուներն իրենց ընտանեկան կյանքի շրջանակներում կարող էին բախվել արտասահմանում նրանց միջև հաստատված ազգակցական կապի ֆրանսիական իրավունքով իրավական ճանաչման բացակայության պատճառով, չէին կարող գերացանցել այն սահմանները, որոնք պարտադրում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը:
Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով դիմումատուների միջև ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայության կոնկետ հետևանքներն իրենց ընտանեկան կյանքի վրա և, մյուս կողմից, պատասխանող պետությանը շնորհված հայեցողության սահմանները` այն իրադրությունը, որին հանգել է Վճռաբեկ դատարանն սույն գործի իր եզրակացությունում, ապահովել է պետության և դիմումատուների շահերի արդարացի հավասարակշռությունն այնքանով, որքանով այն վերաբերում է նրանց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին:
Եզրակացություն- Խախտում տեղի չի ունեցել (միաձայն)
բ) Դիմումատու երեխաների անձնական կյանքը հարգելու իրավունքի վերաբերյալ – Ֆրանսիան, քաջատեղյակ լինելով, որ այլ երկրում դիմումատու երեխաները ճանաչվել են որպես դիմումատու ծնողների երեխաներ, այնուամենայնիվ, իր իրավական կարգով նրանց մերժում է տալ այդ կարգավիճակը: Նման հակասականությունը ֆրանսիական հասարակությունում վտանգի տակ է դնում նրանց ինքնությունը: Բացի այդ, եթե նույնիսկ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի երաշխավորում կոնկրետ քաղաքացիության ձեռքբերման իրավունք, փաստը մնում է փաստ, որ քաղաքացիությունն անձանց ինքնության տարր է: Մինչդեռ, չնայած նրան, որ նրանց կենսաբանական հայրը ֆրանսիացի էր, դիմումատու երեխաները կանգնած են մտահոգիչ անորոշության առաջ, ինչ վերաբերում է Ֆրանսիայի քաղաքացիություն ձեռքբերելու հնարավորությանը: Նման անորոշությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է ազդում նրանց սեփական ինքնության սահմանման վրա: Բացի այդ այն փաստը, որ դիմումատու երեխաները ֆրանսիական իրավունքով չեն ճանաչվել դիմումատու նախորոշված ծնողների երեխաներ, ազդում է նրանց ժառանգության իրավունքի վրա:
Հասկանալի է, որ Ֆրանսիան կարող է ձգտել տարհամոզել իր քաղաքացիներին արտերկրում դիմելու վերարտադրման մի մեթոդի, որն արգելվում է իր տարածքում: Սակայն վերը նշվածից պարզվում է, որ ֆրանսիական իրավունքով այս ճանապարհով բեղմնավորված երեխաների և նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի չճանաչման հետևանքները չեն սահմանափակվում միայն ծնողների կարգավիճակովբ, որոնք իրենք են ընտրել վերարտադրման այն ճանապարհը, որը չի ընդունվում ֆրանսիական իշխանությունների կողմից: Հետևանքները տարածվում են նաև երեխաների վրա, որոնց անձնական կյանքը հարգելու իրավունքը, որն ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա հաստատել իր ինքնության էությունը, այդ թվում` ազգակցական կապը, զգալիորեն խախտվել է: Այստեղ առաջանում այս իրավիճակի և երեխաների լավագույն շահերի է համատեղելիության հարցը, իսկ երեխաներին վերաբերվող ցանկացած որոշում պետք է ուղորդվի այդ շահերի պաշտպանությամբ:
Այս վերլուծությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ, ինչպես սույն գործում, նախորոշված ծնողներից մեկը նաև երեխային կենսաբանական ծնողն է: Կենսաբանական կապի, որպես յուրաքանչյուրի ինքնության տարրի, կարևորության տեսանկյունից չի կարելի ասել, թե նման բնույթի իրավական հարաբերություններից զրկելը բխում է երեխայի շահերից, երբ այս փաստացի կենսաբանական կապի առկայությունը հաստատված է և երբ տվյալ երեխան և ծնողը պահանջում են այն կապի լիարժեք ճանաչում: Մինչդեռ, ոչ միայն չի ընդունվել դիմումատու երեխաների և նրանց կենսաբանական հոր կապը ծննդյան վկայականները գրանցելու դիմումի շրջանակներում, այլ նաև հայրության ճանաչման կամ որդեգրման ճանապարհով կամ այս կարգավիճակի ձեռքբերման հաստատման միջոցով հոր իրավական ճանաչումը բախվել էր Վճռաբեկ դատարանի այս հարցերի վերաբերյալ արգելիչ նախադեպային իրավունքին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ, հաշվի առնելով դիմումատու երեխաների ինքնության և անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ այս խիստ սահամանփակման հետևանքները, պատասխանող Պետությունն անցել էր իրենց շնորհված հայեցողության թույլատրելի սահմանները` խոչընդոտելով ներպետական իրավունքով իրենց կենսաբանական հոր հետ ազգակցական կապի ճանաչմանը կամ հաստատմանը,: Հաշվի առնելով այն կարևորությունը, որն անհրաժեշտ էր տալ երեխաների շահերին, երբ առկա է գործում ներգրավված շահերի հավասարակշռում` դիմումատու երեխաների անձնական կյանքը հարգելու իրավունքն անտեսվել էր:
Եզրակացություն- խախտում (միաձայն)
Հոդված 41- 5 000 եվրո յուրաքանչյուր դիմումատու երեխային որպես բարոյական վնասի փոխհատուցում
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy