ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՉԴԱՏՎԵԼՈՒ ԵՎ ՉՊԱՏԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ռանց նոր փաստեր ունենալու կամ ուղղման ենթակա հիմնարար խախտումների առկայության քրեական գործի վերաբացում և պատժի նշանակում Ա Միհալակեն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] (Mihalache v. Romania [GC], application no. 54012/10, judgement of 8 July 2019) Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Ramda v. France, application no. 78477/11, judgment of 19 December 2017 2) Jóhannesson and Others v. Iceland, application no. 22007/11, judgment of 18 May 2017 3) Magyar Helsinki Bizottság v. Hungary [GC], application no. 18030/11, judgment of 8 November 2016 4) Sismanidis and Sitaridis v. Greece, application nos. 66602/09 and 71879/12, judgment of 9 June 2016 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր P7 A4 • Right not to be tried or punished twice • Criminal offence • Conviction• Acquittal • Jurisdiction of the same State • Reopening of case • New or newly discovered facts • Fundamental defect in proceedings Գործի փաստական հանգամանքները Դատավարության առաջին փուլը. 2008 թվականի օգոստոսին դատախազությունը կարճեց քրեական գործի վարույթն այն հիմքով, որ կատարված արարքները բավականաչափ ծանր չէին հանցագործություն որակվելու համար։ Դիմումատուի նկատմամբ քրեական գործ էր հարուց- վել, քանի որ վերջինս հրաժարվել էր տալ կենսաբանական նմուշ՝ արյան մեջ ալկոհոլի մակարդակը որոշելու համար։ Արդյունքում դիմումատուի նկատմամբ նշանակվել էր 250 եվրոյի չափով վարչական տուգանք։ Դիմումատուն չէր վիճարկել այս որոշումը ներպետական օրենսդրու- թյամբ նախատեսված քսանօրյա ժամկետում և վճարել էր տուգանքը։ Դատավարության երկրորդ փուլը. 2009 թվականի հունվարին, վերա- դաս դատախազությունը, համարելով, որ դիմումատուի արարքը բավա- կան ծանր է ու վտանգավոր հասարակության համար, և միայն վարչական տուգանքը չի կարող բավարար լինել, վերացրեց գործի կարճման և դիմումատուի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումները։ Համապատասխանաբար, դիմումատուն դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման։ Ներպետական դատարանը եզրահանգեց, որ կրկին անգամ չդատվելու սկզբունքը չի խախտվում, քանի որ քրեական գործի կարճման մասին որոշումը դատավճիռ չէ, և դրանով անձը ո՛չ դատապարտվել էր, ո՛չ էլ արդարացվել։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Նշանակված տուգանքը համարվում է քրեական պատիժ։ Երկու վա- րույթներին էլ վերաբերող փաստական հանգամանքները նույնական են (“idem”)։ Պետք է հասկանալ՝ արդոք առկա էր վարույթների կրկնություն (“bis”)։ (1) Նախնական դիտարկումներ. արդյոք երկու վարույթները մեկը մյուսի շարունակությունն էին Ոչ։ Երկու վարույթները վերաբերում էին միևնույն հանցանքին, որը պատժելի էր օրենսդրական միևնույն դրույթով, նրանք հետապնդում էին միևնույն ընդհանուր նպատակը, իրականացվում էին նույն մարմնի կողմից և ապացույցները նույնն էին։ Վարույթները տեղի էին ունեցել մեկը մյուսի հետևից և ոչ միաժամանակ։ Բացի այդ, նշանակված պատիժները չեն գումարվել։ Պետք է նշանակվեր պատժատեսակներից մեկը կախված նրանից՝ քննություն իրականացնող մարմինները կհամարեին արարքը հանցագործություն, թե՝ ոչ։ (2) Արդյոք դատախազի որոշումը կարող է դիտարկվել որպես վերջնական արդարացում կամ մեղադրում (ա) Արդարացման և մեղադրման հայեցակարգերը Արդյոք անհրաժեշտ է դատական միջամտություն. հիշյալ նպատակ- ների հաշվառմամբ կայացված որոշման դեպքում դատարանի մի- ջամտության անհրաժեշտությունը բացակայում է։ Կարևոր է այն, որ խնդրո առարկա որոշումը կայացվել է մի մարմնի կողմից, որն ըստ ներպետական իրավական համակարգի տրամաբանության, մասնակ- ցում է արդարադատության իրականացմանը, և որ այդ մարմինը ներպետական օրենսդրությամբ իրավասու էր բացահայտել և պատժել ցանկացած անօրինական վարքագիծ։ Քիչ է կարևոր, որ խնդրո առարկա որոշումը չունի դատավճռի տեսք, քանի որ նման ընթացակարգային և ֆորմալ տարրը որևէ ազդեցություն ունենալ չի կարող հետևանքների վրա։ Երբ է մեղադրվող անձը համարվում §արդարացված¦ կամ §դատապարտված¦. 7-րդ Արձանագրության համատեքստում §արդա- րացված¦ կամ §դատապարտված¦ բառերի կանխամտածված ընտրությունը ենթադրում է, որ մեղադրյալի §քրեական¦ պատաս- խանատվության հարցը որոշված է համապատասխան գործի հանգա- մանքների գնահատման արդյունքում։ Նման գնահատման համար խիստ անհրաժեշտ է, որ որոշում կայացնող մարմինը ներպետական օրենսդրությամբ ունենա նման իրավասություն։ Այն, որ այս գործի շրջանակներում իրականացվել է գործի ըստ էության գնահատում, այդ մասին վկայում է նաև վարույթի շարունակությունը։ Օրինակ՝ քրեական գործ է հարուցվել և մեղադրյալ ներգրավվել, տուժողը հարցաքննվել է, ապացույցներ են հավաքվել և ուսումնասիրվել համապատասխան մարմնի կողմից և այդ ապացույցների հիման վրա կայացվել է պատճառաբանված որոշում։ Պատիժ է նշանակվել համապատասխան մարմնի կողմից մեղադրյալին վերագրվող վարքագծի համար։ Նկատառումներ սույն գործի վերաբերյալ. հաշվի առնելով դատա- խազության կողմից իրականացվող քննությունը, ներպետական օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները և այն փաստը, որ պատժիչ և կանխարգելիչ պատիժ է նշանակվել դիմումատուի նկատմամբ՝ խնդրո առարկա որոշումը հանգեցրել է §դատապարտման¦ բառի բովանդակային իմաստի շրջանակներում։ (բ) Արդյոք դիմումատուի սկզբնական §դատապարտումը¦ դատա- խազության կողմից եղել է §վերջնական¦ Թերևս 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի տեքստը պարու- նակում է հստակ հղում պետության ներպետական օրենսդրությանը, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ §վերջնական¦ եզրույթը ենթակա է ինքնուրույն մեկնաբանման։ Որոշումը կարող է համարվել §վերջնական¦, եթե այն այլևս ենթակա չէ սովորական վերանայման։ Կոնկրետ գործով §սովորական¦ վերանայ- ման հարցի առկայությունը որոշելու համար՝ Եվրոպական դատարանը հիմնվում է ներպետական օրենսդրության և դատավարության վրա։ Իրավական որոշակիության սկզբունքը նախևառաջ պահանջում է, որ նման վերանայման շրջանակը հստակ նախանշված լինի ժամանակային առումով, և ապա դրա վարույթը լինի հասանելի կողմերի համար։ Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով. վերադաս դատախազության հնարավորությունը վերաբացել վարույթը սեփական նախաձեռնությամբ՝ սահմանափակված չլինելով որևէ ժամանակա- հատվածով, չի կարող համարվել §սովորական միջոց¦։ Կարճման որոշման վիճարկման միայն դիմումատուին հասանելի տարբերակը կարող է դիտարկվել որպես §սովորական միջոց¦. այդ դեպքում դրանից օգտվելու ժամանակահատվածը սահմանափակված էր քսան օրով։ Ուստի, հենց այդ ժամկետն է, որ դիմումատուն պետք է սպառեր, որպեսզի խնդրո առարկա որոշումը դառնար §վերջնական¦ սույն եզրույթի կոնվենցիոն իմաստով։ (գ) Արդյոք վարույթների կրկնությունը դասվում էր թույլատրելի բացառությունների շարքին Գործի վերաբացումը թույլատրող պայմաններ. 7-րդ Արձանագրու- թյան համաձայն՝ վարույթի վերաբացումը հնարավոր է միայն հետևյալ պայմանների խիստ պահպանման դեպքում՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների առկայության դեպքում կամ նախկին վարույթում հիմնարար խախտում հայտնաբերելու դեպքում։ Այս պայմաններն այլընտրանքային են և ոչ թե կումուլյատիվ։ Այդուհանդերձ երկու դեպքում էլ նոր հայտնաբերված հանգամանքները կամ խախտումները պետք է այնպիսին լինեն, որ §ազդեն գործի ելքի վրա¦ կամ ի օգուտ կամ ի վնաս տվյալ անձի։ Եվրոպական դատարանը յուրաքանչյուր գործով իրա- կանացնում է հանգամանքների գնահատում։ §Հիմնարար խախտում¦ հայեցակարգի համաձայն՝ միայն ընթացակարգային կանոնների կոպիտ խախտումները, որոնք լրջորեն խարխլում են նախկին վարույթի ամբողջականությունը, կարող են հիմք լինել վերաբացման համար ի վնաս մեղադրյալի, այն դեպքում, երբ վերջինս արդարացվել է կամ պատժվել է ավելի թեթև հանցագործության համար, քան առաջարկվում էր։ Հանրային մեղադրողի կամ բարձր դատական ատյանի կողմից միայն ապացույցների գնահատումը չի բավարարում չափանիշը։ Այն գործերում, որտեղ անհրաժեշտ է գործի վերանայում հօգուտ մեղադրյալի, առաջնային գնահատման պետք է արժանանա տվյալ խախտման բնույթը։ Կիրառությունը սույն գործում. Վերադաս դատախազությունն իրակա- նացրել է նույն փաստերի գնահատում։ Չեն եղել նոր ապացույցներ, և ոչ էլ եղել են §հիմնարար խախտումներ¦, որոնք անհրաժեշտ էր շտկել։ Վերաբացման որոշման մեջ առկա չէին այս երկու սցենարներից և ոչ մեկը։ Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։ Հոդված 41. 5000 եվրո ոչ նյութական վնասի համար և 470 եվրո ծախսերի և ծախքերի համար։
Full & Egal Universal Law Academy