© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 162
2013թ. ապրիլ
M.K.-ն ընդդեմ Ֆրանսիայի - 19522/09
Վճիռ 18.04.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Քրեական հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, սակայն չդապատարված անձանց մատնահետքերի հավաքագրման, պահպանման և վերացման երաշխիքների բացակայությունը. խախտում
Փաստեր. 2004 և 2005 թվականներին դիմումատուի նկատմամբ որոշ գրքերի գողության համար հարուցվել են երկու քրեական գործեր: Քրեական առաջին գործով դիմումատուն արդարացվել էր, իսկ երկրորդ գործով հետապնդումը դադարեցվել: Երկու գործերով էլ դիիմումատուից մատնահետք էին վերցրել, որը գրանցվել էր մատնահետքերի տվյալների բազայում: 2006 թվականին դիմումատուն խնդրել էր իր մատնահետքերը ջնջել տվյալների այդ բազայից: Նրա դիմումը բավարարվել էր միայն քրեական առաջին գործով վերցված մատնահետքերի մասով: Դիմումատուի ներկայացված գանգատները մերժվել էին:
Իրավունք. Հոդված 8. Վիճարկվող միջոցի վերաբերյալ խորհրդակցությունների ընթացակարգը բավարար կերպով սահմանված էր: Նույնը չէր կարելի ասել տվյալների հավաքագրման և պահպանման ընթացակարգերի մասին: Տվյալների բազայի նպատակը, չնայած հետապնդվող իր իավաչափ նպատակին, այն է՝ հանցագործության բացահայտումը և կանխարգելումը, հետևաբար ենթադրում էր որքան հնարավոր է շատ գրառումների ավելացում և պահպանում: Բացի այդ, դատախազը քրեական երկրորդ գործի ընթացքում վերցված մատնահետքերը հեռացնելու վերաբերյալ մերժման իր որոշումը հիմնավորել էր դիմումատուի շահերի պաշտպանության փաստարկով, երաշխավորելով, որ դիմումատուի հանցագործությանը ներգրավված լինելու հանգամանքը կարող էր բացառվել, եթե ինչ-որ մեկը փորձեր իրենց նույնականացներ դիմումատուի հետ: Ավելին, այն հանգամանքը, որ մատնահետքերի տվյալների բազային առնչվող հրամանագիրը, որը լայն չմեկնաբանվելու պարագայում հստակ հղում չէր պարունակում նման հիմքերի վրա, հաշվի առնելով այն փաստարկը, որ երրորդ անձանց կողմից ինչ-որ մեկի ինքնությունը գողանալու դեմ ենթադրյալ պաշտպանությունը գործնականում կարող էր հանգեցնել Ֆրանսիայի ողջ բնակչության տվյալների պահպանման թույլտվության, ինչպիսի միջոցն ակնհայտորեն չափից ավելին էր և ավելորդ:
Բացի այդ, տվյալների բազայի հիմնական նպատակի հետ մեկտեղ, որը կոչված էր դյուրացնելու առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ կատարած անձանց հայտնաբերելու և նրանց ինքնությունը պարզելու գործառույթները, օրենքում նշվում էր նաև դրա երկրորդ նպատակի մասին, այն է` «դյուրացնել մեղադրանքի առաջադրման, հետաքննության գործընթացները և դատական կարգով գործերի քննությունը»: Հստակ չէր նշվել, որ այն վերաբերում էր միայն առանձնապես ծանր և ծանր հանցագործություններին: Քանի որ վկայակոչված օրենքը նույնպես վերաբերում էր «քրեական դատավարությունում ներգրավված անձանց, ում ինքնությունն անհրաժեշտ է պարզել», ուստի գործնականում այն կարող էր վերաբերել բոլոր հանցագործություններին, այդ թվում` ոչ մեծ ծանրության, եթե այն կօգներ պարզել առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ կատարած անձանց ինքնությունը: Բոլոր դեպքերում, սույն գործի հանգամանքները, որոնք առնչվում էին գրքի գողության գործի վարույթի կարճմանը, վկայում էին այն փաստի մասին, որ օրենքը կիրառվել էր ոչ մեծ ծանրության հանցագործությունների նկատմամբ: Հետևաբար, սույն գործը հստակ կերպով տարբերվում էր այն գործերից, որոնք մասնավորապես վերաբերում են առանձնապես ծանր հանցագործություններին, օրինակ` կազմակերպված հանցագործությանը կամ սեռական հանցագործությանը: Վիճարկվող հրամանագիրը նաև որևէ տարբերակում չէր անում այն մասին, թե արդյո՞ք շահագրգիռ անձը դատարանի կողմից դատապարտվել է կամ նրանք մեղադրանք է առաջադրվել: Դատարանը իր S.-ն և Marper-ի գործով ընդգծել է, որ պարսավանքի ենթարկվելու վտանգը բխում է այն փաստից, որ արդարացված անձինք կամ նրանք, ում գործը կարճվել էր, և ովքեր, հետևաբար, անմեղության կանխավարկածի իրավունք ունեին, արժանացել էին նույն վերաբերմունքի, ինչ որ դատապարտված անձինք: Սույն գործով իրավիճակը նման էր այդ առումով, քանի որ դիմումատուն արդարացվել էր քրեական առաջին գործի շրջանակում, իսկ երկրորդ գործով մեղադրանքի կողմը հրաժարվել էր առաջադրված մեղադրանքներից:
Բացի այդ, վիճարկվող հրամանագրի դրույթները, որոնք կարգավորում էին տվյալների պահպանման գործառույթները, բավարար չափով չէին ապահովում շահագրգիռ անձանց տվյալների պաշտպանությունը: Առաջին, անձնական տվյալները ջնջելու մասին դատարան դիմելու իրավունքն ամեն անգամ կարող է հակասության մեջ մտնել հետաքննության մարմինների շահերի հետ, որոնց համար կարևոր է, որ տվյալների բազան ունենա առավել շատ գրառումներ: Հետևաբար, հաշվի առնելով այն, որ խնդրո առարկա շահերը, առնվազն որոշ մասով, հակասական էին իրենց բնույթով, ուստի տվյալների վերացումը, որն ի դեպ իրավունք չէր, ավելի շուտ «տեսական և մտացածին» երաշխիք էր, քան թե «գործնական և արդյունավետ»: Չնայած որ տվյալների բազայում տեղեկատվության պահպանումը ուներ ժամկետային սահմանափակումներ, պահոցում այն մնում էր քսանհինգ տարի: Հաշվի առնելով, որ տվյալները վերացնելու մասին դիմումի բավարարման հեռանկարները, մեղմ ասած, հիպոթետիկ էին, նման երկարության ժամկետը գործնականում հավասար էր տվյալների անորոշ ժամկետով պահոցում պահելուն կամ, առնվազն, ընդհանուր կանոնի, քան թե առավելագույն ժամկետի:
Ամփոփելով, Դատարանը վճռել է, որ պատասխանող պետությունը տվյալ դեպքում դուրս է եկել թույլատրելի հայեցողության շրջանակը, քանի որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բայց չդապատարված անձանց մատնահետքերի պահպանութան համակարգը, ինչպես որ այն կիրառվել էր սույն գործով դիմումատուի նկատմամբ, չէր ապահովում մրցակցող հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռումը: Հետևաբար, տվյալների պահպանումը հավասար էր դիմումատուի՝ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտությանը և հնարավոր չէ պնդել, որ այն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Վնասների փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:
(Տե՛ս S.-ն և Marper-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվթիվ 30562/04 և 30566/04, 4 դեկտեմբեր 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 114)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy