© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 136
2010թ. դեկտեմբեր
Milanovic-ն ընդդեմ Սերբիայի - 44614/07
Վճիռ 14.12.2010թ. [Բաժանմունք II]
Հոդված 14
Խտրականության արգելում
Անհայտ անձանց կողմից կրոնական ենթատեքստ ունեցող հարձակումներ Հէր Կրիշնա միավորման անդամի դեմ. խախտում
Հոդված 3
Խոշտանգումների արգելում
Նվաստացնող վերաբերմունք
Անհայտ անձանց կողմից կրոնական ենթատեքստ ունեցող հարձակումներ Հէր Կրիշնա միավորման անդամի դեմ. խախտում
Փաստեր. Դիմումատուն հանդիսանում է Սերբիայում Հէր Կրիշնա կրոնական միավորման անդամ: Նա սկսում է անանուն հեռախոսային սպառնալիքներ ստանալ և 2001թ. երկու անգամ ենթարկվում հարձակման: Հարձակումների մասին նա հայտնում է ոստիկանությանը, որին չի հաջողվում որևէ օգտակար տեղեկություն ձեռք բերել հարձակվողների վերաբերյալ: 2005թ. հուլիսին, 2006թ. հունիսին և 2007թ. հունիսին համապատասխանաբար դիմումատուն ենթարկվում է հարձակումների իր բնակարանի մոտակայքում և ամեն անգամ ինքնությունը չպարզված անձանց կողմից դանակի հարվածներ է ստանում որովայնի կամ կրծքավանդակի շրջանում: Հարձակումներից մեկի ժամանակ հարձակվողները դիմումատուի գլխին խաչ են դաջում: Հարձակումների մասին դիմումատուն հայտնում է ոստիկանությանը և պնդում, որ դրանք հավանաբար կատարվել են աջ ծայրահեղական խմբավորման անդամների կողմից: Ոստիկանությունը հարցաքննում է վկաների և մի քանի պոտենցիալ կասկածյալների, բայց որևէ կերպ չի կարողանում պարզել հարձակվողների ինքնությունը կամ ձեռք բերել ավելի մանրամասն տեղեկություններ ծայրահեղական խմբավորման վերաբերյալ, որին հարձակվողները ենթադրաբար պատկանում էին: 2005թ. հրապարակված զեկույցում ոստիկանությունը անդրադարձել էր այն հայտնի կրոնական միավորմանը, որին պատկանում էր դիմումատուն և նրա «ավելի քան տարօրինակ արտաքնին»: 2010թ. մեկ այլ զեկույցում ոստիկանությունը նշել էր, որ դիմումատուի դեմ հարձակումները մշտապես տեղի են ունեցել ուղղափառ հիմնական կրոնական տոների ժամանակ և դիմումատուն հրապարակայնացրել է այդ միջադեպերը` «շեշտելով» իր կրոնական պատկանելությունը: Բացի այդ, ոստիկանությունը նշել էր, որ դիմումատուի կողմից իրեն անձամբ վնասվածքներ պատճառելը նույնպես չէր բացառվում: Հարձակումների առնչությամբ ընթացող քրեական դատավարությունը դեռևս ընթացքի մեջ էր, երբ Եվրոպական դատարանը կայացրեց իր վճիռը:
Իրավունք՝ Հոդված 3. Միջադեպերից բազմաթիվ տարիներ անց, դիմումատուի վրա հարձակվողները դեռևս չէին ենթարկվել դատական պատասխանատվության: Ոստիկանությունը դիմումատուին տեղյակ չէր պահել հետաքննության ընթացքի վերաբերյալ և վերջինիս հնարավորություն չէր ընձեռել անձամբ տեսնելու ոստիկանության կողմից հարցաքննված բազմաթիվ վկաներին ու կասկածյալներին կամ հնարավորինս աջակցելու` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու համար: Ընդհակառակը, ոստիկանությունը գտել էր, որ դիմումատուն ինքն իրեն է վնասվածքներ հասցրել, չնայած այն փաստին, որ այդ վարկածը հաստատող բժշկական կամ որևէ այլ ապացույց չէր ներկայացվել: Առնվազն մինչև 2005թ. հուլիսը ոստիկանության համար ակնհայտ պետք է լիներ, որ դիմումատուն, որը պատկանում էր խոցելի կրոնական փոքրամասնության, սիստեմատիկորեն հարձակումների էր ենթարկվել թերևս ամեն տարի նույն ժամանակահատվածում և հավանական է, որ դրանց հաջորդեին նոր հարձակումներ, սակայն ոստիկանությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկել՝ այդ հարձակումները կանխելու համար: Ոստիկանության կողմից տեսանկարահանման կամ այլ վերահսկողության սարք երբևէ չէր տեղադրվել դիմումատուի բնակարանի այն շրջակայքում, որտեղ տեղի էին ունենում միջադեպերը, ոստիկանության կողմից դիմումատուի նկատմամբ երբևէ հսկողություն չէր իրականացվել և նրան երբևէ չէին առաջարկվել ոստիկանության պաշտպանությունը: Չնայած տեղական մարմինների կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերին և հետաքննության ժամանակ ծագած զգալի բարդություններին, Դատարանը գտավ, որ նրանք չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` համապատասխան հետաքննություն իրականացնելու և անհայտ անձանց կողմից դիմումատուի նկատմամբ կրկնվող վատ վերաբերմունքը կանխելու համար:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14՝ Հոդված 3-ի հետ համակցությամբ. Ինչպես ռասայական հողի վրա վատ վերաբերմունքի գործերով, այնպես էլ բռնի հարձակումները հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարտականություն ունեն ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` ցանկացած կրոնական շարժառիթները բացահայտելու համար, ինչպես նաև պարզել, թե արդյո՞ք կրոնական ատելության կամ նախապաշարմունքի գործոնը որևէ դեր է կատարել այդ հարձակումների համար, նույնիսկ եթե բռնի հարձակումները իրագործվել են անհայտ անձանց կողմից: Հաշվի առնելով, որ դիմումատուի գործում կասկածներ են եղել, որ հարձակվողները պատկանել են ծայրահեղական գաղափարախոսություն ունեցող մեկ կամ մի քանի աջ ծայրահեղական կազմակերպությունների, անընդունելի է այն փաստը, որ պետական մարմինները տարիներ շարունակ ձգձգել են հետաքննության ընթացքը և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բացի այդ, ոստիկանության վարքագծից և զեկույցներից ակնհայտ է դառնում, որ վերջինս լուրջ կասկածներ է ունեցել դիմումատուի կրոնական պատկանելության և նրա մեղադրանքների իրավացիության վերաբերյալ: Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ պետական մարմինները ուսումնասիրել են դիմումատուի կողմից առաջ քաշված մի շարք վարկածներ, որոնք հիմնվում էին հարձակվողների կրոնական շարժառիթների վրա, այդ քայլերը հավասարազոր են եղել ոչ ավել, քան pro forma հետաքննության:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy