© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՄՈԿԱՆՈՒՆ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատներ թիվ 10865/09, 45886/07 and 32431/08)
ՎՃԻՌ
[հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. սեպտեմբերի 17
Սույն վճիռը վերջնական է, սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
Մոկանուն և այլոք ընդդեմ Ռումինիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, հետևյալ կազմով `
Dean Spielmann ` Նախագահը,
GuidoRaimondi,
MarkVilliger,
IsabelleBerro-Lefèvre,
PeerLorenzen,
MirjanaLazarovaTrajkovska,
LediBianku,
NonaTsotsoria,
AnnPower-Forde,
IşılKarakaş,
NebojšaVučinić,
PauloPintodeAlbuquerque,
PaulLemmens,
AlešPejchal,
JohannesSilvis,
Krzysztof Wojtyczek՝ դատավորները,
Florin Streteanu, ad hoc հատուկ դատավորը
Johan Callewaert՝ Մեծ պալատի Քարտուղարի տեղակալը,
2013թ. հոկտեմբերի 2-ին և 2014 թվականի հունիսի 25-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ ռումինացի երեք անձանց՝ տիկին Անկա Մոկանուի (գանգատ թիվ 10865/09), պարոն Մարին Ստոիցայի (գանգատ թիվ 32431/08) և պարոն Թեոդոր Մարիեսի և Ռումինիայի օրենքների հիման վրա գրանցված և Բուխարեստում հիմնված “1989 թվականի դեկտեմբերի 21-ի” Ասոցիացիայի (գանգատ թիվ 45886/07/07) (“դիմողներ”) համապատասխանաբար՝ 2009 թ. հունվարի 25-ին և 2007 թվականի հուլիսի 13-ին:
2. Դատարանում տիկին Անկա Մոկանուին, պարոն Թեոդոր Մարիեսին և դիմող ասոցիացիային ներկայացրել են պարոն Ա. Պօպեսկուն, տիկին Ի. Ստիրայալան և պարոն Ի. Մատեին՝ Բուխարեստից: Տիկին Անկա Մոկանունին իրավաբանական օգնություն է ցույց տրվել: Պարոն Մարին Ստոիցան, ում նույնպես իրավաբանական օգնություն է ցույց տրվել, ներկայացվել է Բուխարեստից պարոն Դ. Նացեայի կողմից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 8-ը, իսկ 2013 թվականի հունվարի 22-ից՝ Բուխարեստից պարոն Դ.Օ. Հատնեանուի կողմից: Ռումինական Կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել են նրա գործակալները, նախ՝ պարոն Ռ.Հ. Ռադուն, ապա՝ պարոն Ի.Կամբրոն, և վերջում՝ պարոն Ս. Բրումարը՝ արտաքին գործերի նախարարությունից:
3. Իրենց համապատասխան գանգատներում առանձին դիմողները բողոքել են առ այն, որ եղել են 1990 թվականի հունիսին Բուխարեստում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի բռնի ճնշման զոհը, և հայտարարել են, որ այդ դեպքերի առիթով տեղի չի ունեցել արդյունավետ քննություն: Հղում կատարելով միևնույն դեպքերին՝ որպես քաղաքացիական կողմ ներգրավված դիմող ասոցիացիան բողոքել է քրեական գործով քննության երկարատևության համար:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Երրորդ բաժանմունքին (Դատարանի կանոնների 52-րդ կանոնի 1-ին կետ): 2009 թվականի փետրվարի 3-ին Պալատը որոշել է միացնել թիվ 45886/07 և 32431/08 գանգատներ և ներկայացնել դրանք Կառավարությանը: 2011 թվակաի մարտի 15-ին այն որոշել է Կառավարությանը տեղեկացնել նաև թիվ 10865/09 քրեական գործի մասին:
5. Նախկինում Ռումինիային ներկայացնող դատավորի՝ պարոն Կորնելիու Բիրսանի հետո Կառավարությունը, որպես ad hoc դատավոր է նշանակել պարոն Ֆլորին Ստրետեանուին (Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ կետ և Դատարանի կանոնների 29-րդ կանոնի 1-ին հոդված):
6. 2012 թվականի նոյեմբերի 13-ին Երրորդ բաժանմունքի Պալատը, դատավորներ՝ Josep Casadevall, Egbert Myjer, Alvina Gyulumyan, Ján Šikuta, Ineta Ziemele, Luis López Guerra and Florin Streteanu, ad hoc դատավոր, և Santiago Quesada, Բաժանմունքի քարտուղար, կազմով որոշել է միացնել երեք գանգատները և ճանաչել է դրանք ընդունելի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո բողոքների մասով՝ կապված տիկին Անկա Մոկանուի հետ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով՝ կապված պարոն Մարին Ստոիցայի հետ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ կախված դիմող ասոցիացիայի հետ, իսկ գանգատի մնացած մասը ճանաչել է ոչ ընդունելի: Թիվ 45886/07 գանգատը ճանաչվել է ոչ ընդունելի պարոն Թեոդոր Մարիեսի նկատմամբ՚ Պալատը եզրակացրել է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տիկին Անկա Մոկանուի նկատմամբ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ դիմող ասոցիացիայի նկատմամբ, և որոշել է, որ կարիք չկա առանձին քննել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը: Այն նաև հինգ ձայնով ընդդեմ երկուսի եզրակացրել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խատխում պարոն Մարին Ստոիցայի նկատմամբ:
7. 2013 թվականի փետրվարի 12-ին պարոն Մարին Ստոիցան միջնորդել է փոխանցել գործը Մեծ պալատին Կոնվենցիայի 43-րդ հոդվածին և 73-րդ կանոնին համապատասխան: 2013 թվականի ապրիլի 29-ին Մեծ պալատն այդ միջնորդությունը բավարարել է:
8. Մեծ պալատի կազմը ձևավորվել է՝ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին և 24-րդ կանոնին համապատասխան:
9. Պարոն Մարին Ստոիցան, դիմող ասոցիացիան և Կառավարությունը ներկայացրել են գրավոր դիտարկումներ (59-րդ կանոնի 1-ին կետ): Ավելին, երրորդ կողմից դիտարկումներ են ստացվել միջազգային ոչ պետական կազմակերպության կողմից, որին նախագահի կողմից թուլ է տրվել կարծիք հայտնել գրավոր քննությանը (Կոնվենցաիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ):
10. Դատական նիստը տեղի է ունեցել Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի հոկտեմբերի 2-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարան են ներկայացել՝
(a) Կառավարության կողմից
MsC.Bruma`գործակալ
MsG.Munteanu`խորհրդատու
(b) դիմողների կողմից.
MsD.O. Hatneanu, փաստաբան,
MrA. Popescu, փաստաբան,
MsI. Sfîrăială, փաստաբան
խորհրդատու,
MrT. Mărieş,դիմող ասոցիացիայի նախագահ,
MrM. Stoicaդիմող
Դատարանը լսել է նախևառաջ տիկին Հատնեանուի և պարոն Սֆիրայալայի գանգատները, ապա՝ պարոն Պոպեսցուի և պարոն Մարիեսի գանգատներ, ինչպես նաև նրանց պատասխանները դատավորների կողմից տրված հարցերին:
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
11. Տիկին Անկա Մոկանուն և պարոն Ստոիկան ծնվել են համապատասխանաբար՝ 1970 թվականին և 1948 թվականին: Նրանք ապրում են Բուխարեստում:
12. «1989 թվականի դեկտեմբերի 21» Ասոցիացիան (Asociaţia “21 Decembrie 1989”) ստեղծվել է 1990 թվականի փետրվարի 9-ին Բուխարեստում:
13. Դիմողի ասոցիացիան միավորում է հիմնականում այն անձանց, ովքեր տուժել են հակա-տոտալիտար ցույցերի դաժան ճնշումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Ռումինիայում 1989 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների ընթաքում մահացած անձանց հարազատներին: Դա այն խմբերից էր, որոնք աջակցում էին հակա-կառավարական ցույցերին, որոնք տեղի են ունեցել Բուխարեստում 1990 թվականի ապրիլից հունիս ամիսներին, որտեղ ցուցարարները կոչված էին inter alia, բացահայտելու 1989 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատուներին:
1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած իրադարձությունները
Հիմնական իրադարձությունների մասին ընդհանուր պատկերացումը
14. 1990 թվականի հունիսի 13-15 ընթացքում հակա-կառավարական ցույցերի բռնի ճնշումներին առնչվող հիմնական փաստերը նկարագրվել են 1989 թվականի սեպտեմբերի 16-ի (տե´ս ստորև՝ կետեր 99-110) և 2009 թվականի հունիսի 17-ի (տե´ս ստորև՝ կետեր 152-163), ոորնք կայացվել են Արդարադատության գերագույն դատարանում դատախազության կողմից (որը 2003 թվականին դարձել է Վճռաբեկ և արդարադատության դատարան), ինչպես նաև՝ դատարանին փոխանցված որոշումներում (rechizitoriu), որոնք կայացվել են դատախազության կողմից 2000 թվականի մայիսի 18-ին և 2007 թվականի հուլիսի 27-ին:
15. 1990 թվականի հունիսի 13-ի երեկոյան պարոն Մարին Ստոիկան և ցուցարարներից ոմանք, բայց ոչ բոլորը, ձերբակալվել են և նրանց նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք համազգեստով ոստիիկանների և քաղաքացիական հագուստ կրող անձանց կողմից պետական հեռուստատեսության ծառայության գլխավոր շենքի շրջակայքում և այդ շենքի նկուղում:
17. 1990 թվականի հունիսի 14-ին հազարավոր հանքափորներ տեղափոխվել են Բուխարեստ հիմնականում Ջուի հովտից (Valea Jiului) լեռնային շրջանից՝ ցուցարարների նկատմամբ բռնի ճնշում գործադրելու նպատակով:
18. 1990 թվականի հունիսի 14-ին՝ ժամը առավոտյան 6:30, Ռումինիայի նախագահը դիմել է հանքագործներին, ովքեր ժամանել են հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց՝ կոչ անելով նրանց գնալու համալսարանի հրապարակ, շրջափակել այն և պաշտպանել այն ցուցարաներից. արդյունքում նրանք հենց այդպես էլ վարվել են:
19.1990 թվականի հունիսի 13-ի և 14-ի իրադարձությունները հանգեցրել են հազարավոր զոհերի, որոնց անունները հայտնվել են 2008 թվականի ապրիլի 29-ի Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանում դատախազության զինվորական բաժնի կողմից կայացված որոշմանը կցված ցուցակին:
20. Մի շարք քաղաքական կուսակցությունների և այլ միավորումների գլխավոր գրասենյակներ, ներառյալ նրանց, որոնք ներակյացնում էին դիմողի ասոցիացիան, ենթարկվել են հարձակման և խուզարկության: Վերջինս արդյունքում միացել է քրեական գործի քննության որպես քաղաքացիական կողմ:
21. Պարոն Վելիկու-Վալենտին Մոկանիուին ապօրինաբար կրակոցով սպանելու կապակցությամբ քրեական գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է: 1990 թվականի հունիսի 13-ին պարոն Մարին Ստոիկաի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի առիթով քննությունը դադարեցվել է հետապնդում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որն արդյունքում անփոփոխ է թողնվել Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2011 թվականի մարտի 9-ի վճռով:
22. Վճռաբեկ և արդարադատության գերագուն դատարանին կից դատախազության կողմից դրա 1998 թվականի սեպտեմբերի 16-ի և 2009 թվականի հունիսի 17-ի որոշումներում և 2000 թվականի մայիսի 18-ի և 2007 թվականի հսւլիսի 27-ի՝ դատարան ներկայացնելու մասին որոշումներում նշված փաստերը կարող են հակիրճ ներկայացվել հետևյալ կերպ.
1990 թվականի առաջին ամիսներին տեղի ունեցած ցույցերը
23. Բուխարեստի համալսարանի հրապարակն իրենից խորհրդանշական վայր է ներկայացնում Նիկոլա Չուշեսկուի տոտալիտար ռեժիմի դեմ պայքարի համար՝ նկատի ունենալով այնտեղ մահացած կամ զոհված անձանց մեծ թիվը 1989 թվականի դեկտեմբերի 21-ին իշխող ռեժիմի զինված ճնշումների ընթացքում: Այդ պատճառով, հենց այս հրապարակում էր, որ մի շարք ասոցիացիաներ, ներառյալ՝ դիմողի ասոցիացիան, կոչ են արել իրենց անդամներին մասնակցել բողոքի ակցիաներին 1990 թվականի առաջին ամիսներին:
24. Այդսիսով, Չուշեսկուի ռեժիմի տապալումից հետո ձևավորված ժամանակավոր կառավարության դեմ առաջին ցույցերը տեղի են ունեցել համալսարանի հրապարակում 1990 թվականի հունվարի 12-ին և 24-ին, ինչպես նշված է Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության 2009 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ: Այդ որոշման մեջ նշված է եղել նաև, որ հակառակ ցույց կազմակերպվել է Ազգային փրկարարական ճակատի (Frontul Salvării Naţionale, the “FSN”) կողմից 1990 թվականի հունվարի 29-ին: Այդ առիթով Ջյուի հարթավայրի, Մարամարուսի և այլ շրջանների ածուխի հանքարդյունաբերության հանքագործներ հավաքվել են Բուխարեստում: Ազգային փրկարարական ճակատի շտաբակայանները ջարդուխուրդ են արվել այդ ժամանակ:
25. 1990 թվականի հունվարի 25-ից յուրաքանչյուր կիրակի օր ցույցեր են տեղի ունեցել: 2007 թվականի հուլիսի 27-ի՝ դատարան դիմելու մասին որոշման համաձայն, նրանք նպատակ են ունեցել քննադատելու իշխանությունների հակաժողովրդավարական միտումները, որոնք մեղադրվել են «հեղափոխության իդեալներին դավաճանելու» մեջ:
26. Արդյունքում ընտրարշավները կատարվել են խորհրդարանական ընտրությունների և Հանրապետության նախագահական կարգի համար 1990 թվականի մայիսի 20-ին:
27. Այս համատեքստում, չսանկցիավորված «մարաթոնյան ցույցերը» (manifestaţii maraton) սկսվել են 1990 թվականի ապրիլի 22-ին համալսարանի հարպարակում ուսանողական լիգայի և այլ ասոցիացիաների նախաձեռնությամբ՝ ներառյալ դիմողի ասոցիացիայի: Այս ցույցերը տևել են 25 օր, որոնց ընթացքում ցուցարարները տեղակայվել են համալսարանի հրապարակում: 1998 թվականի սեպտեմբերի 16-ի և 2009 թվականի հունիսի 17-ի որոշումներում նշվել է, որ ցուցարարները, որոնց թիվը մեծ է եղել, ագրեսիվ չեն եղել, այլ հիմնականում պահանջել են, որպեսզի տոտալիտար ռեժիմի ընթացքում իշխանության կրողները հեռացվեն քաղաքականությունից: Նրանք նաև պահանջել են քաղաքականությունից անկախ հեռուստակայան:
28. Ապա նրանք կոչ են արել բացահայտելու 1989 թվականի դեկտեմբերի զինված ճնշումների համար պատասխանատուներին և պահանջել են երկրի ղեկավարների պաշտոնաթողությունը (մասնավորապես՝ ներքին գործերի նախարարի), որոնց նրանք պատասխանատու են համարել 1989 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հակակոմունիստական ցույցերի ճնշման համար:
29. 1990 թվականի ապրիլի 22-ին 14 ցուցարարներ ձերբակալվել են ոստիկանության կողմից այն հիմքով, որ ցույցը չի եղել սանկցիավորված: Տեսնելով մարդկանց ռեակցիան, որոնք եկել էին լրացնելու համալսարանի հրապարակի ցուցարաների թիվը, ոստիկանությունն ազատ է արձակել տասնչորս ձերբակալված ցուցարաներին: Իշխանությունները հետագա օրերին կրկին չեն գործադրել ուժ, չնայած որ Բուխարեստի քաղաքային խորհուրդը շարունակ չի սանկցիավորել հավաքը:
30. Ցուցարարների և ժամանակավոր կառավարության միջև բանակցությունները մտել են փակուղի:
31. 1990 թվականի մայիսի 21-ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ: FSN և դրա ղեկավարը, ով առաջադրվել էր նախագահ, հաղթել են ընտրություններում:
32. Այդ ընտություններից հետո բողոքները շարունակվել են համալսարանի հրապարակում, սակայն հետզհետե նվազել են: Մոտավորապես 260 ներկաներից 118-ը կազմակերպել են հացադուլ:
Գործադիրի կողմից 1990 թվականի հունիսի 11-ին հրավիրված նիստը
33. 1990 թվականի հունիսի 11-ի երեկոյան Ռումինիայի նորընտիր նախագահը և դրա վարչապետը հրավիրել են խորհրդարանական նիստ, որին մասնակցել են ներքին գործերի նախարարը, նրա տեղակալը, պաշտպանության նախարարը, Ռումինիայի տեղեկատվական ծառայության (Serviciul Român de Informaţii, “the SRI”) տնօրենը, իշխող կուսակցության (FSN) նախագահի առաջին տեղակալը և Ռումինիայի գլխավոր դատախազը: Դա հաստատված է դատախազության՝ 1998 թվականի սեպտեմբերի 16-ի և 2009 թվականի հունիսի 17-ի որոշումներում:
34. Նիստում որոշվել է միջոցներ ձեռնարկել մաքրելու համալսարանի հրապարակը 1990 թվականի հունիսի 13-ին: Վերջում առաջարկվել է, որպեսզի պետական մարմինները, մասնավորապես՝ ոստիկանությունը և զորքը, աջակցություն ստանան մոտ 5,000 ակտիվ քաղաքացիների կողմից: Այս միջոցի կիրառումը հանձնարարվել է FSN-ի նախագահի առաջին տեղակալին: Այդ կուսակցության ղեկավար հանձնաժողովի երկու անդամներ դեմ են եղել այդ միջոցին, սակայն դա արդյունք չի տվել: Համաձայն 2009 թվականի հունիսի 17-ի որոշման՝ գեներալ Ս.-ի կողմից կազմված գործողությունների պլանը հաստատվել է վարչապետի կողմից:
35. Նույն օրը երեկոյան գլխավոր դատախազությունը (Procuratura Generală) պետական հեռուստատեսությամբ կոչ է արել կառավարությանը ձեռնարկելու միջոցներ, որպեսզի մեքենաները կարողանան երթևեկել համալսարանի հրապարակով:
36. Նույն օրը երեկոյան կայացած նիստում, որին մասնակցել են ներքին գործերի նախարարը, SRI-ի ղեկավարը և ոստիկանապետը, գեներալ Դ.Ս.-ն կազմել են համալսարանի հրապարակի տարհանման պլաններ ոստիկանության և ժանդարմերիայի կողմից քաղաքացիական ուժերի օժանդակությամբ: Այս պլաանի ներքո գործողությունները «պետք է սկսվեին 1990 թվականի հունիսի 13-ին՝ ժամը առավոտյան 4-ին հրապարակը շրջափակելու, ցուցարարներին ձերբակալելու և հասարակական կարգը վերականգնելու միջոցով»:
1990 թվականի հունիսի 13-ի դեպքերի հետևանքները
37. 1990 թվականի հունիսի 13-ին՝ մոտավորապես առավոտյան ժամը 04:30-ին, ոստիկանության և ժանդարմեայի ներկայացուցիչները բռնի հարձակում են գործել համալսարանի հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ: Ձերբակալված ցուցարարները տեղափոխվել և պահվել են Բուխարեստի մունիցիպալ ոստիկանության բաժնում: 263 ձերբակալված անձանց շարքում (կամ 262՝ համաձայն 2000 թվականի մայիսի 18-ի՝ դատարան դիմելու մասին որոշման) եղել են նաև Ճարտարապետական համալսարանի ուսանողներ, ովքեր գտնվել են շենքերում կամ համապսարանի հրապարակի շրջակայքում, և ովքեր չեն մասնակցել ցույցերին: 2009 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ նշվել է, որ 263 անձինք, ովքեր ձերբակալվել են, բերվել են Մագուրելեյի բարակներ ոստիկանությունում բանտախցերում պահվելուց հետո:
38. Ոստիկանության օպերացիան հանգեցրել է շատ մարդկանց բողոքների, ովքեր պահանջել են, որպեսզի ձերբակալված ցուցարարներն ազատ արձակվեն: Համաձայն 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման՝ այդ անձինք սկսել են բռնի հարձակումներ պաշտպանության ուժերի վրա՝ արձակելով վառվող առարկաներ և այրելով մեքենաներ: Համաձայն 2000 թվականի մայիսի 18-ի՝ դատարան դիմելու մասին որոշման՝ այդ գործողությունները եղել են մի շարք ագրեսիվ տրամադրված անձանց ձեռքի գործը, ովքեր ներծուժել են խաղաղ ցուցարարների խմբերի մեջ:
39. Առավոտյան մոտավորապես ժամը 10-ին Բուխարեստում IMGB գործարանների աշխատակիցները գլխավորել են համալսարանի հրապարակում ծավալվող գործողությունները՝ օժանդակելու համար ոստիկանությանը ցուցարարներին ձերբակալելու համար: Համաձայն 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման՝ նրանք գործել են քաոսային և բռնության ճանապարհով՝ հասցնելով հարվածներ, առանց տարբերակելու ցուցարարներին անցորդներից:
40. 1990 թվականի հունիսի 13-ի կեսօրին ցուցարարները ուժեղացրել են իրենց դիրքերը հեռուստատեսության շենքի մոտ, համալսարանի հրապարակում, ներքին գործերի նախարարության և մունիցիպալ ոստիկանության բաժնի մոտ, այսինքն՝ բոլոր այն վայրերի մոտ, որտեղ, ըստ ցուցարարների, կարող էին գտնվել ձերբակալվածները:
41. Այդ դեպքերից հետո ներգրավվել է բանակը, ուղարկվել են մի քանի զրահամեքենաներ ներքին գործերի նախարարության շենքերի մոտ:
42. Համաձայն ներքին գործերի նախարարության հաշվետվության, որին հղում է կատարել կառավարությունն իր դիտարկումներում, երեկոյան մոտ ժամը 6-ին ներքին գործերի նախարարության շենքերը շրջափակվել են 4,000 կամ 5,000 ցուցարարների կողմից: Գեներալներ Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի հրամաններով նախարարության ներսում տեղակայված ծառայողները կրակ են արձակել նախասրահի առաստաղին՝ ցուցարարներին ցրելու համար:
43. Ներքին գործերի նախարարությունում արձակված կրակոցների արդյունքում երեք անձ մահացել է:
44. Այդ հանգամանքներում, մոտավորապես երեկոյան ժամը 6-ին առաջին դիմողի ամուսինը սպանվել է ռիկոշետային եղանակով անդրադարձած փամփուշտը գլխի ետևի մասին դիպչելու հետևանքով , երբ գտնվել է նախարարության դռներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա: Այդ դեպքերը մանրամասն նկարագրված են 2000 թվականի մայսի 18-ի այդ ժամանակ ներքին գործերի նախարարի, գեներալի և երեք գնդապետերի նկատմամբ գործը դատարան ուղարկելու՝ 2007 թվականի հուլիսի 27-ի որոշումներում: Դատարան դիմելու առաջին որոշման համաձայն՝ դիմողի ամուսինը և մյուս զոհերը, ովքեր աշխատանքից վերադառնալիս են եղել այդ օրը, եղել են անզեն և նախկինում չեն մասնակցել համալսարանի հրապարակի ցույցերին: Նրանք, լինելով դեքպերին պարզապես կողքից հետևողներ, սպանվել են ռիկաշետային եղանակով անդրադարձած փամփուշտներից:
45. Անվտանգության ուժերը կրակել և սպանել են 14 հոգու Բուխարեստի մեկ այլ շրջանում: Մեկ ուրիշը սպանվել է հեռուստատոսության շենքի մոտակայքում դանակով հասցված հարվածի հետևանքով:
46. 1990 թվականի հունիսի 13-ին որևէ ծառայող չի ենթարկվել բռնության ցուցարարների կողմից, ինչպես որ նշված է 2007 թվականի հուլիսի 27-ի՝ դատարան դիմելու մասին որոշման մեջ: Համաձայն այդ փաստաթղթի զորքն այդ օրն արձակել է 1,466 կրակոց ներքին գործերի նախարարության շենքի ներսում:
47. Ավելին, այլ անձինք, այդ թվում՝ պարոն Մարին Ստոիցան, ենթարկվել են ծեծի և կալանավորվել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիականների կողմից պետական հեռուստակայանի շենքում ստորև նկարագրված հանգամանքներում:
48. Պետական հեռուստակայանի շենքերն այդ ժամանակ հսկվել են 82 ծառայողների կողմից, որոնց թիկունքին կանգնած են եղել 14 զրահամեքենաներ, և արդյուքնում նրանց են միացել զինված ուժերի այլ խմբեր, որոնցից ամենամեծը բաղկացած է եղել 156 ծառայողից (որոնք ժամանել են երեկոյան ժամը 7-ին), պարաշյուտիստների խմբից (երեկոյան ժամը 7.30-ին), ավելացել են ևս 646 ծառայողներ (երեկոյան ժամը 8-ին), 118 պարաշուտիստներ (երեկոյան ժամը 11-ին) և 360 ծառայողներ 13 այլ զինված զրահամեքենաներով (երեկոյան ժամը 11-ին):
49. Այդ զանգվածային ներգործությունից հետո մոտավորապես ժամը 1-ին ցուցարարները ցրվել են հեռուստակայանի շենքի մոտակայքից:
Պարոն Մարին Ստոիցային առնչվող հանգամանքները
50. 1990 թվականի հունիսի 13-ի կեսօրից հետո, պետական հեռուստակայանի շենքի հարակից փողոցով անցնելու ընթացքում դիմողը բռնի կերպով ձերբակալվել է զինված անձանց կողմից և բերվել հեռուստակայանի շենք: Ոստիկանության աշխատակիցների և ծառայողների աչքի առաջ քաղաքացիականները ծեծել են նրան, ապա տարել են շենքի նկուղ: Այնուհետ,և նա տարվել է հեռուստատեսության ստուդիա, որտեղ կային մի քանի տասնյակ այլ անձինք: Նրանք տեսանկարահանվել են պետական հեռուստատեսության այդ ժամանակվա ղեկավարի կողմից: Տեսագրությունները ցուցադրվել են 1990 թվականի հունիսի 13-ից 14-ի գիշերվա ընթացքում՝ ուղեկցվելով մեկնաբանությամբ, որը ներկայացրել է համապատասխան անձանց, որպես արտասահմանյան գաղտնի ծառայությունների աշխատակիցներ, ովքեր սպառնացել են ոչնչացնել հեռուստատեսության շենքն ու տեխնիկան:
51. Նույն գիշերվա ընթացքում դիմողը ենթարկվել է ծեծի, ստացել է հարվածներ գլխին բութ գործիքով և ենթարկվել է զենքով սպառանլիքի մինչև որ կորցրել է գիտակցությունը:
52. Նա ուշքի է եկել առավոտյան ժամը մոտ 4:30-ին Բուխարեստի Ֆլորասկա հիվանդանոցում: Համաձայն 2002 թվականի հոկտեմբերի 18-ի դատաբժշկական եզրակացության՝ հիվանդանոցի շտապ օգնության վիրաբուժական բաժնի կողմից տրված բժշկական եզրակացության՝ դիմողն ընդունվել է 1990 թվականի հունիսի 14-ին՝ մոտ ժամը առավոտյան 4:30-ին և նրա մոտ ախտորոշվել են վնասվածք որովայնի շրջանի ձախակողմյան հատվածում և կրծքավանդակին, քերծվածքներ՝ կրծքավանդակի ձախ կողմում, որոնք առաջացել են բռնության հետևանքով, ինչպես նաև՝ գանգուղեղային տրավմա:
53. Վախենալով հետագա վատ վերաբերմունքից՝ առավոտյան մոտ ժամը 6:30-ին նա փախել է հիվանդանոցից, որը շրջափակված է եղել ոստիկանների կողմից:
54. Նրա անձնական փաստաթղթերն առգրավվել են 1990 թվականի հունիսի 13-ից 14-ի գիշերվա ընթացքում: Երեք ամիս անց նա կանչվել է վերցնելու դրանք Ոստիկանության գլխավոր ենթաբաժանմունքի քրեական հետաքննության վարչությունից: Այդ ընթացքում փակված է եղել իր տանը, քանի որ վախեցել է, որ իրեն կրկին կձերբակալեն և կենթարկեն տանջանքի:
Հանքագործների ժամանումը Բուխարեստ
55. Համաձայն 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման՝ վկա Մ.Ի.-ն՝ ինժեներ, ով այդ ժամանակ հանդիսացել է ազգային երկաթուղային ընկերության Խրայովայի գործակալության վարչության ղեկավարը (Regionala CFR Craiova), հայտնել է, որ 1990 թվականի հունիսի 13-ին, այդ գործակալության տնօրենը հրամայել է, որպեսզի ժամանակացույցով գնացքների աշխատանքը դադարեցվի, և որպեսզի այդ չորս գնացքային կոնվոյները կամ ընդհանուրը 57 վագոն հասանելի լինեն Պետրոսանի կայանում հանքագործների համար, որը գտնվում է Ջուի հովտի հանքագործական շրջանում:
56. Մ.Ի.-ն ավելացրել է, որ այդ հրամանն իրեն թվացել է ապօրինի, և որ նա փորձել է կանխել հանքագործների տեղափոխումը Բուխարեստ՝ անջատելով երկաթուղային գծի հոսանքը: Նա հայտնել է, որ իր չենթարկվելու պատճառով Խրայովայի CFR գործակալության տնօրենը հրամայել է, որպեսզի իրեն տեղափոխեն, և երկաթուղային ընթացքը վերականգնվել է երեկոյան մոտ ժամը 9-ին: Արդյունքում Մ.Ի.-ին ազատվել է աշխատանքից և բերվել դատախազությւոն:
57. Համաձայն Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության 2009 թվականի մարտի 10-ի որոշման՝ 1990 թվականի հունիսի 14-ին տասնմեկ գնացք՝ ընդհանուր 120 վագոններով, որոնք տեղափոխել են աշխաատողների, հիմնականում՝ հանքագործների, ժամանել են Բուխարեստ երկրի մի քանի արդյունաբերական շրջաններից: Առաջինը Բուխարեստ ժամանել է առավոտյան ժամը 3:45-ին, վերջինը՝ երեկոյան 7:08-ին:
58. 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ հանքագործները տեղյակ են եղել, որ պետք է օգնեն ոստիկաններին վերականգնելու կարգուկանոնը Բուխարեստում, և որ նրանք զինված են եղել մահակներով, շղթաներով, փայտերով և պողպատաճոպաններով:
59. 2009 թվականի մարտի 10-ի որոշման մեջ նշվել է, որ հանքագործները ղեկավարվել են իրենց արհմիության ղեկավարների կողմից: Որպես վկա հարցաքննվելիս՝ Հանքագործների միության ֆեդերացիայի նախագահը, ով դարձել է Լյուպենի մայոր 1998 թվականին, հայտնել է, որ հանքագործներին բերող հինգ գնացքները ժամանել են Բուխարեստի կայան 1990 թվականի հունիսի 14-ին՝ առավոտյան մոտ ժամը 1-ին, որ հանքագործներին դիմավորել են լեռնարդունաբերության նախարարի տեղակալը և այդ նախարարության գլխավոր տնօրենը, ինչպես նաև՝ այդ երկու բարձր պաշտոնյա պետական մարմինները ուղեկցել են նրանց համլսարանի հրապարակ:
1990 թվականի հունիսի 14-ի դեպքերի հետևանքները
60. 1990 թվականի հունիսի 14-ի առավոտյան հանքագործների խումբն առաջին անգամ ժամանել է Հաղթանակի հրապարակ (Piaţa Victoriei) կառավարության շենքի մոտ:
61. Առավոտյան մոտավորապես ժամը 6:30-ին պետության գլուխը դիմել է կառավարության շենքի մոտ հավաքված հանքագործներին՝ կոչելով նրանց օգնել պաշտպանության ուժերին և վերականգնել կարգուկանոնը համալսարանի հրապարակում և այլ վայրերում: Այս ելույթում, որը լիովին վերարտադրված է 2009 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ, նա հորդորել է նրանց ուղղվել դեպի համալսարանի հրապարակը և շրջափակել այն՝ նախազգուշացնելով, որ նրանց հակադրվելու են «բացահայտ ֆաշիստական տարրեր, որոնք գործել են վանդալիզմի գործողություններ»՝ կրակ բացելով ներքին գործերի նախարարության շենքեր և ոստիկանության շենքերի վրա, ինչպես նաև «գրավել են հեռուստակայանքի շենքը»:
63. Հանքագործներն ուղեկցվել են ներքին գործերի նախարարության ծառայողական խմբի կողմից, որոնց հետ նրանք կազմել են «խառը խումբ» և ուղարկվել են գտնելու ընդդեմ ցուցարարների: 2009 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ նշվել է, որ «այս առիթով տեղի են ունեցել ծայրահեղ դաժան բռնության գործողություններ, առանց տարբերակելու, ընդդեմ ցուցարարների և Բուխարեստի բնակիչների, որոնք բացարձակապես կապ չեն ունեցել ցուցարարների հետ»: 2009 թվականի մարտի 10-ի որոշման մեջ նշվել է, որ հանքագործները նաև հարձակվել են հռոմեական ծագում ունեցող անձանց տների վրա: Այդ որոշման համաձայն՝ հանքագործները «ընտրության չափանիշ ունեին», երբ գտնում էին իրենց գործողությունների համար հարմար թիրախ՝ կասկածելով, որ նրանք մասնակցել են համալսարանի հրապարակում տեղի ունեցած ցույցերին, և հարձակվել են , «որպես կանոն, հռոմեական ծագում ունեցողների, ուսանողների, մտավորականների, լրագրողների և այլոց վրա, ովքեր չեն ընդունել իրենց օրինականությունը»:
64. Հանքագործների և այլ անձանց խմբերը, որոնք ուղեկցել են նրանց, խուզարկել են Ֆերմերների ազգային կուսակցության (Partidul Naţional Ţărănesc Creştin şi Democrat) և Ազգային լիբերալ կուսակցության շենքերը, ինչպես նաև իրավաբանական անձանց միավորումների շենքերը, ինչպիսիք են՝ Նախկին քաղաքական բանտարկյալների ասոցիացիան (Asociaţia Foştilor Deţinuţi Politici), Մարդու իրավունքների պաշտպանության լիգան (Liga pentru Apărarea Drepturilor Omului) և «1989 թվականի դեկտեմբերի 21» Ասոցիացիան (դիմող ասոցիացիա):
65. Համաձայն 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման՝ այդ ժամանակ այդ քաղաքական կուսակցությունների և ասոցիացիաների շենքերում գտնվողներից և ոչ մեկը չի խնայվել հանքագործների կողմից: Բոլոր ենթարկվել են հարձակման, իսկ նրանց սեփականությունը՝ առգրավման: Շատերը ձերբակալվել են և փոխանցվել ոստիկանությանը, որն այնտեղ էր հայտնվել «իբրև թե հանկարծակի»: Անձինք պահվել են լիովին ապօրինի կերպով:
66. Հանքագործների այլ խմբեր գնացել են համալսարանի հրապարակ: Ժամանելով նրանք ներխուժել են համալսարանի մասնաշենքեր և ճարտարապետական ինստիտուտ, որոնք գտնվել են այդ հրապարակում: Նրանք հարձակվել են անձնակազմի և ուսանողների վրա, որոնց նրանք հանդիպել են այնտեղ հանկարծակի, ենթարկել են նրանց բռնի և նվաստացնող գործողությունների: Հանքագործները ձերբակալել են բոլորին այդ շենքերում և հանձնել նրանց ոստիկաններին և ժանդարմներին: Ձերբակալված անձինք տարվել են իրավապահ ուժերի կողմից ոստիկանության բաժիններ կամ Բանեասայի և Մագուրելեյի զինվորական բարակներ:
67. Ապա հանքագործները շարժվել են համալսարանի հրապարակը շրջափակող փողոցներով և շարունակել են իրենց գործողություններն այնտեղ:
68. Համաձայն 2009 թվականի հունիսի 17-ի որոշման՝ 1,021 անձինք, ներառյալ՝ 63, ովքեր այդ ժամանկ եղել են անչափահաս, ձերբակալվել են այդ հանգամանքներում: Նրանցից 182-ը տեղավորվել են կալանավայրերում, 88-ն ստացել են վարչական տույժեր, իսկ 706-ն ազատ են արձակվել «ստուգվելուց հետո»:
69. 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման համաձայն՝ «հանքագործներն [ավարտել են] իրենց իրավապահ գործողությունները 1990 թվականի հունիսի 15-ին այն բանից հետո, երբ Ռումինիայի նախագահը հրապարակավ շնորհակալություն է հայտնել նրանց մայրաքաղաքում արվածի համար, և հրահանգել է նրանց վերադառնալ իրենց աշխատանքին»:
70. Այդ որոշումը նաև նշել է, որ ծեծի ենթարկված և ձերբակալված անձանցից շատերն ապօրինաբար կալանավորված են մնացել 7 օր ,և որ նրանցից մի քանիսն ազատ են արձակվել 1990 թվականի հունիսի 19-ին և 20-ին:
71. Այլոք նախնական կալանքի են վերցվել ոստիկանությունում՝ համաձայն դատախազի որոշման՝ անդորրը խախտելու համար: Նրանց թվում են եղել դիմող ասոցիացիայի ներկայիս նախագահը, ով արդյունքում ազատվել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից:
72. 2009 թվականի հունիսի 17-ի որոշման համաձայն՝ հանքագործները սերտ համագործակցել են անվտանգության ուժերի հետ և ղեկավարվել են պետության ղեկավարների հրահանգներով: Համախատասխան հատվածում նշված է հետևյալը.
«1990 թվականի հունիսի 14-ին և 15-ին հանքագործները քաղաքացիական հրահանգվող խմբերում պետության ղեկավարների համաձայնությամբ (în numele şi cu acordul conducerii de stat) կատարել են գործողություններ, որոնց լիովին ներգրավված են եղել պետության իրավապահ մարմինները, և որոնք պատճառել են ոչ միայն ֆիզիկական վնաս անձանց, ում ձերբակալել են ստուգումներ կատարելու համար, այլ նաև էական վնաս են պատճառել Բուխարեստի համալսարանի, ճարտարապետական ինստիտուտի, մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական ասոցիացիաների շենքերին, ինչպես նաև այսպես կոչված «պատմական» կուսակցությունների առաջնորդների տներին...
Զինվորական դատախազների կողմից տարված քննությունները թույլ չեն տվել բացահայտել քաղաքացիական հագուստ կրող անձանց, ովքեր սատարել են հանքագործների խմբերին, հարցաքննված տուժողները ճանաչել են իրենց վրա հարձակում գործած հանքագործներին և մյուս հարձակվողներին՝ առաջիններին կոչելով «կեղտոտ հանքագործներ», երկրորդներին՝ «մաքուր հանքագործներ»»:
Դիմող ասոցիացիայի հատուկ պայմանները
73. 1990 թվականի հունիսի 13-ին դիմող ասոցիացիան հրապարակայնորեն դատապարտել է այդ նույն օրվա բռնի ոտնձգությունները:
74. Երեկոյան մոտավորապես ժամը 23-ին ասոցիացիայի առաջնորդները որոշել են, որպես պաշտպանական միջոց, գիշերն անցկացնել շտաբակայաններում: Նրանցից յոթը գիշերել են այնտեղ:
75. 1990 թվականի հունիսի 14-ին առավոտյան ժամը 7-ին հանքափորերի մի խումբ բռնի կերպով ներխուժել է դիմող ասոցիացիայի շենք՝ կոտրելով պատուհանի ապակին: Մտնելուց հետո առաջին մի քանի րոպեների ընթացքում նրանք բռնություն չեն դրսևորել, իրենց զուսպ են պահել: Դրանից հետո անձը չհաստատված մի քաղաքացի, ով հանքագործ չի եղել, ժամանել է դեպքի վայր և սկսել է ծեծել ասոցիացիայի անդամներին: Հանքագործները հետևել են նրան, սկսել են բռնություն գործադրել ասոցիացիայի յոթ անդամների նկատմամբ, ովքեր այնուհետև ձերբակալվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
76. Այդ օրվա ընթացքում ասոցիացիայի ողջ ունեցվածքը, նրանց պատկանող փաստաթղթերն առգրավվել են՝ խախտելով իրավական պահանջները՝ Պաշտպանության նախարարության զինված ուժերի հսկողության ներքո:
77. 1990 թվականի հունիսի 22-ին ասոցիացիայի առաջնորդները կարողացել են վերադառնալ ասոցիացիայի շենք՝ ոստիկանության ուղեկցությամբ:
9. 1990 թվականի հունիսի 13-ից 15-ն իրադարձություններին հետևած դեպքերը
78. Դատախազության վերը նշված որոշումների համաձայն՝ անմիջապես տուն վերադառնալու փոխարեն 958 հանքափորներ մնացել են Բուխարեստում «պատրաստ միջամտելու բողոքի ակցիաները վերսկսվելու դեպքում»՝ մասնավորապես սպասելով նոր ընտրված նախագահի երդման արարողությանը: 1990 թվականի հունիսի 16-ից 19-ը այդ հանքափորները տեղակայվել են Բուխարեստի զորակայաններում, որտեղ նրանք ստացել են զինվորական համազգեստ:
79. 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ նշվել է, որ քննությունը չի կարողացել պարզել, թե ով է որոշել տեղակայել և համազգեստ տրամադրել հանքափորներին, սակայն նշվում է, որ «նման միջոցը պետք է ձեռնարկված լինի առնվազն Պաշտպանության նախարարության մակարդակով»:
80. 1990 թվականի հունիսի 15-ին Առողջապահության նախարարության կողմից ԶԼՄ-ներին տրամադրված տեղեկատվության համաձայն, որն արտացոլվել է 2009 թվակաի հունիսի 17-ի որոշման մեջ, 1990 թվականի հունիսի 13-ից մինչև հունիսի 15-ը՝ առավոտյան ժամը 6-ը, 467 անձ հայտնվել է հիվանդանոցում բռնության դեպքերից հետո. 112-ը պահվել են հիվանդանոցում, իսկ 5-ը՝ մահացել:
81. Համաձայն 2009 թվականի հունիսի 17-ի նույն որոշման՝ ոստիկանության աշխատակիցները, հանքագործները, իսկ այնուհետև՝ հանքագործներին վերահսկելու համար պատասխանատու զինվորականները ուժ են գործադրել 574 ցուցարարների և այլ անձանց նկատմամբ՝ ներառյալ՝ երեխաների, ծերերի և կույրերի նկատմամբ, ովքեր ձերբակալվել և կալանավորվել են Մագյուրելի զինակայաններում: Որոշման մեջ նշվել է, որ այդ շենքերում կալանավորվածներ ենթարկվել են բռնության և «հոգեբանական, ֆիզիկական և սեռական բնույթի» վիրավորանքների և մնացել են ոչ պատշաճ պայմաններում և որ նրանք ստացել են ուշացած և ոչ պատշաճ բուժում:
Քրեական հետապնդումը
82. 1990 թվականի հունիս ամսվա բռնի գործողությունները, որոնց ընթացքում դիմողի ամուսինը՝ Անկա Մոկանուն, սպանվել է, իսկ պարոն Մարին Ստոիզան ենթադրաբար ենթարկվել է վատ վերաբերմունքի՝ դիմող ասոցիացիայի շտաբակայանների որոնումների արդյունքում, հիմք են հանդիսացել քննություն սկսելու համար: Սկզբում այն բաժանված է եղել մի քանի հարյուր գործերի:
83. 2009 թվականի մայիսի 29-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության մարմինը նամակ է ուղել Կառավարության գործակալին, որում այդ փաստերն ի մի են բերվել հետևյալ կերպ. «1990 թվականից 1997 թվականի ընթացքում հարյուրավոր բողոքներ են գրանցվել Բուխարեստի շրջանային դատարանին կից դատախազությունում և տարածքային դատախազությւոնում՝ կապված գողության, ոչնչացումների, զինված կողոպուտների, մարմնական վնասվածքներ պատճառած հարձակումների, ազատությունից ապօրինաբար զրկելու և Բուխարեստում 1990 թվականի հունիսի 14-ից 15-ը հանքագործների կողմից կատարված հարձակումների շրջանակներում: Այդ գործերի մեծ մասով հանցագործներին բացահայտելու անհնարինության պատճառով, որոշում է կայացվել քրեական հետապնդման դադարեցման մասին»:
84. Տիկին Անկա Մոցանունին կամ որպես քաղաքացիական կողմ ներգրավված դիմող ասոցիացիային չի տրվել քրեկաան հետապնդումը դադարեցնելու մասին որևէ որոշում:
85. Այդ գործի նյութերը համապատասխանաբար միացվել են և քննության ծավալը մեծացել է սկսած 1997 թվականից, քանի որ դեպքերին տրվել է այլ իրավական որակում, որը նախատեսել է առանձնապես ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն: Արդյունքում ավագ զինծառայողներին և պետական ծառայողներին մեղադրանք է առաջադրվել և ողջ քննությունը փոխանցվել է Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնին (Parchetul de pe lângă Curtea Supremă de Justiţie - Secţia Parchetelor Militare)՝ որպես թիվ 160/P/1997 գործ:
86. 1997 թվականի հոկտեմբերի 22-ից 1999 թվականի հոկտեմբերի 27-- ընթացքում նախկինում հարուցված 183 գործերը միացվել են թիվ 160/P/1997 քրեական գործին, որոնցից 46-ը միացվել են 1997 թվականի հոկտեմբերի 22-ին, 90-ը՝ 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ 69-ը՝ 1999 թվականի հոկտեմբերի 22-ին:
87. 2000 թվականի հունիսի 26-ին միևնույն զինվորական դատախազական բաժին է ներկայացվել 748 գործ՝ կապված 1990 թվականի հունիսի 13-ից 15-ի ընթացքում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես՝ 1990 թվականի հունիսի 13-ին ազաությունից զրկելու դեպքի հետ:
88. 2009 թվականի հունսի 17-ի որոշման մեջ բոլոր այդ գործերը միացնելուց հետո ընդհանուր գործի նյութերում նշվել է հետևյալը.
«250 հատորներում ներառված փաստաթղթերից շատերը պատճեններ են, որոնք չեն կնքվել կամ հաստատվել՝ որպես բնօրինակին համապատասխանող: Յուրաքանչյուրում հատորներում առկա փաստաթղթերը չեն դասակարգված ըստ օրերի, առարկայի կամ այլ չափանիշի, այլ ներակյացված են անկանոն կերպով: Դրանցից մի քանիսը կապ չունեն գործի հետ (օրինակ՝ 150-րդ հատորը պարունակում է 1990 թվականի հունիսից հետո տեղի ունեցած անհայտացումներին առնչվող նյութեր)»:
89. 1998 թվականի սեպտեմբերի 16-ին թիվ 160/P/1997 քրեական գործը բաժանվել է չորս գործի և համապատասխան քննությունը հանձնարարվել է Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնին:
90. 2001 թվականի հունվարի 8-ին այդ չորս գործերից երեքը միացվել են: Այդ օրվանից քննությունը կենտրոնացել է երկու հիմնական գործերի վրա:
91. Առաջինն առնչվել է ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության հետ կապված սադրանքին կամ ՝ մասնավորապես՝ Վելիցու- Վալենտին Մոկանուի սպանության մասնակցությանը: Այդ սպանության մեջ մեղադրվող անձանց էին այդ ժամանակահատվածում Ռումինիայի նախագահը և զինված ուժերի հինգ ավագ ծառայողներ՝ ներառյալ ներքին գործերի նախարարը:
92. Մեղադրանք առաջադրելու մասին 2007 թվականի հունիսի 19-ի որոշումը, և այն խստացնելու հետ կապված հետագա՝ 2007 թվականի հոիլիսի 19-ի որոշումը նախատեսում էր, որ այդ ժամանակահատվածում գործող նախագահի որոշումների համաձայն 1990 թվականի հունիսի 13-ի երեկոյան և հունիսի 13-ից 14-ը զինված ուժերը, բանակի անձնակազմը կիրառել են իրենց զենքերը և զինամթերքները ցուցարարների նկատմամբ՝ սպանելով չորս անձի, վիրավորելով մյուս երեքին և վտանգելով մյուսների կյանքը:
93. Նախկին նախագահի նկատմամբ մեղադրանքները համապատասխանաբար առանձնացվել են մյուս մեղադրյալների գործերից, ովքեր եղել են բարձրաստիճան զինվորական ծառայողներ, և արդյունքում որոշում է կայացել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
94. 2013 թվականի հոկտեմբերի 2-ին քրեական վարույթի այս առաջին փուլը շարունակվել է գործով անցնող երկու ծառայողների նկատմամբ, իսկ երեքն այդ ընթացքում մահացել են:
95. 1990 թվականի հունիսի դեպքերին առնչվող այլ գործ, որով մասնավորապես, քննվել է պարոն Մարին Ստոիցայի կողմից ներկայացված բռնություն գործադրելու և դիմող ասոցիացիայի շենքը խուզարկելու դեմ բողոքը, առնչվել է ապստամբություն կատարելու կամ դրան մասնակցելու հրահրմանը (subminarea puterii de stat), sabotage (actele de diversiune), անմարդկային վերաբերմունքին (tratamentele neomenoase), պատերազմի և ցեղասպանության քարոզին (propaganda pentru război) ՝ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի (a)-ից (c) կետերին համապատասխան:
96. Այդ գործողությունների համար մեղադրվող անձինք են եղել նախկին նախագահը, մի քանի բարձրաստիճան ծառայողներ և մի քանի տասնյակ քաղաքացիներ: Այս մեղադրանքներով քրեական գործ է հարուցվել նախկին նախագահի կատմամբ 2005 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ SRI-ի նախկին ղեկավարի նկատմամբ 2006 թվականի հունիսի 12-ին:
97. Քննության այս երկրորդ փուլն ավարտվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ, որը կայացել է 2009 թվականի հունիսի 17-ին: Այդ որոշումը թողնվել է ուժի մեջ նաև Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ՝ պարոն Մարին Ստոիցայի բողոքի արդյունքում:
98. Ստորև նկարագրված են քննության հիմնական փուլերը:
1998 թվականի սեպտեմբերի 16-ին կայացած որոշումը
99. 1998 թվականի սեպտեմբերի 16-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժինը կայացրել է որոշում թիվ 160/P/1997 քրեական գործով 63 անձի կապակցությամբ քննության արդյունքում, ովքեր եղել են բռնությունների և ապօրինի ձերբակալությունների զոհ՝ ներառյալ տիկին Անկա Մոկանուին և դիմող ասոցիացիայի երեք անդամների և 11 այլ անձանց, որոնց շենքերը ենթարկվել են խուզարկության 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած դեպքերի արդյունքում:
100. 63 զոհերից երեքը, որոնց առնչվում է 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը, ենթարկվել են բռնության և պահվել են անազատության մեջ պետական հեռուստակայանի շտաբակայանում: Եզրափակիչ մասում, որտեղ նկարագրված է քննություններով հասած փուլը, նշված է, որ «գործը չի քննվել» (cauza nu este cercetată) այդ երեք անձանց նկատմամբ:
101. Իր որոշման մեջ դատախազության զինվորական բաժինը նշել է, որ այլ բողոքներ ներկայացվել են քաղաքացիական դատախազությանը:
102. Այն ավելացրել է, որ որոշումը նաև առնչվել է «1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած դեպքերի ընթացքում սպանված մոտ հարյուր անձանց ենթադրյալ սպանությանը, [որոնց մարմինները] ենթադրաբար հրկիզվել են կամ թաղվել Բուխարեստից ոչ հեռու գտնվող գյուղերի գերեզմանատների ընդհանուր գերեզմանոցներում (մասնավորապես՝ Străuleşti-ում)»:
103. Նաև նշվել է, որ մինչ օրս քննությունը չի կարողացել պարզել այն անձանց, ովքեր պրակտիկորեն կյանքի են կոչել Բուխարեստում կարգը վերականգնելուն քաղաքացիներին կոչ անելու կատարողների որոշումը: Ըստ դատախազության՝ քննության այս բացն առաջացել է «այն փաստի բերումով, որ այդ ժամանակ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող որևէ անձ չի հարցաքննվել», մասնավորապես՝ Ռումինիայի նախկին նախագահը, վարչապետը և նրա տեղակալը, ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, SRI-ի տնօրենը և պաշտպանության նախարարը:
104. Իր որոշման մեջ զինվորական բաժինը հրահանգել է, որպեսզի գործը բաժանվի չորս առանձին վարույթների:
105. Այդ վարույթներից առաջինը նպատակ է ունեցել կենտրոնանալու շարունակվող քննությանը՝ կապված չորս քաղաքացիների, ներառյալ՝ առաջին դիմողի ամուսնու սպանությանը:
106. Երկրորդ վարույթն առնչվում էր այն անձանց, ովքեր գործառույթներ են իրականացրել՝ կապված քաղաքացիների և զինվորականների հրահանգների հետ: Իշխանությունները որոշել են շարունակել քննությունը նրանց նկատմամբ, մասնավորապես՝ հասարակական շահերը ստնահարելուն ուղղված իշխանության չարաշահման առնչությամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանցանք, ինչպես նաև որոշվել է քննել այն փաստը, որ մեկ սոցիալական խումբ անցել է պաշտպանական ուժերի շարքը՝ նպատակ ունենալով պայքարելու այլ սոցիալական խմբերի դեմ:
107. Երրորդ վարույթը վերաբերել է հնարավոր այլ զոհերին առնչվող քննությունը շարունակելուն, ովքեր սպանվել են 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած բռնությունների ընթացքում (տե´ս վերը՝ կետ 102):
108. Վերջապես, գտնելով, որ քրեական հետապնդումը եղել է ուշացած, դատախազության զինվորական բաժինը որոշել է դադարեցնել պաշտպանության ուժերի և հանքագործների խմբերի չճշտված անդամների նկատմամբ քրեական հետապնդումը՝ զինված կողոպուտների, ազատությունից զրկելու, բռնի գործողությունների, մասնավոր շահերի նկատմամբ իշխանության չարաշահման, վիրավորանքների, մամնական վնասվածքների, սեփականության ոչնչացումների, գողությունների, տներ ներխուժելու, ապօրինի գործողությունների և բռնաբարության դեպքերի կապակցությամբ, որոնք կատարվել են 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը:
109. 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման այս հատվածը վերացվել է դատախազության զինվորական բաժնի ղեկավարի 1999 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ (Şeful Secţiei Parchetelor Militare),ով որոշել է, որ քննությունների նպատակն է եղել վեր հանել բոլոր զոհերին, մասնավորապես՝ այն առումով, որ հաստատվել է, որ զոհերի թիվը մեծապես գերազանցել է վերացված որոշման մեջ թվարկված տուժողների թվին:
110. Վերջում, 1999 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման մեջ նշվել է, որ քննիչներն այդպիսով քննություն չեն իրականացրել ներքին գործերի նախարարի և հանքագործ կազմակերպությունների ղեկավարների միջև «բացահայտված հանցավոր համաձայնության» առնչությամբ, որի նպատակն է եղել «ստեղծել ապօրինի ճնշումների իրական գործիք», իսկ այդ եզրակացությունն առաջ է եկել՝ համաձայն գործի նյութերում առկա ապացույների:
Սպանություններին մասնակցելու առթիվ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քննությունների հետագա զարգացումները
111. 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումից հետո պարոն Վելիցու-Վալենտին Մոկանուի սպանության առթիվ քննությունը շարունակվել է թիվ 74/P/1998 քրեական գործի շրջանակներում (տե´ս վերը՝ կետ 105):
112. Տիկին Անկա Մոկանուն և նրա ու տուժողի երկու երեխաները մասնակցել են քննությանը՝ որպես քաղաքացիական կողմ:
113. Երկու գեներալներ՝ ներքին գործերի նախարարը և նրա տեղակալը, երեք ավագ դասի պաշտոնյաներ մեղադրվել են 1990 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած սպանությունների համար՝ ներառյալ դիմողի ամուսնու, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար՝ 2000 թվականի հունվարի 12-ին, 18-ին, 21-ին և փետրվարի 23-ին:
114. Բոլոր հինգն էլ ներկայացվել են դատարան այդ առիթով 2000 թվականի մայիսի 18-ին կայացված որոշման համաձայն այն հիմքով, որ նրանք կոչ են արել, իսկ երկու գեներալների դեպքում՝ հրամայել են, կրակ արձակել, մի գործողություն, որը հանգեցրել է չորս անձանց սպանությանը և պատճառել է լուրջ վնասվածքներ ինն այլ անձանց:
115. 2003 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Գերագույն դատարանը վերադարձրել է գործը դատախազության զինվորական բաժնին լրացուցիչ քննության՝ տարբեր թերություններ վերացնելու նպատակով և վերաորակել է հանցանքը որպես ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությանը մասնակցություն: Նաև որոշվել է ձեռնարկել մի շարք քննչական միջոցառումներ:
116. Տիկին Անկա Մոկանուն, մյուս քաղաքացիական կողմերը և դատախազության զինվորական բաժինը բողոքարկել են այդ որոշման օրինականությունը: Նրանց բողոքները մերժվել են Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի կողմից (Արդարադատության գերագույն դատարանն անվանափոխվել է 2003 թվականին, տե´ս վերը՝ կետ 14) 2004 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ:
117. Քննությունը վերսկսվելուց հետո հինգ մեղադրյալների նկատմամբ քրեական գործով վարույթները կարճվել են 2005 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ: Այդ որոշումը վերացվել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին, որի արդյունքում քննությունը վերսկսվել է:
118. 2003 թվականի հունիսի 30-ի որոշման մեջ նշված ցուցումներին համաձայն՝ լրացուցիչ քննություն կատարելուց հետո դատախազության զինվորական բաժինը նախկին ներքին գործերի նախարարի, նրա տեղակալի և երկու ավագ զինվորական պաշտոնյանրի գործերը ներկայացրել է դատարան՝ 2007 թվականի հուլիսի 27-ի որոշման համաձայն: Այդ ընթացքում մահացած հինգ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործի վարույթները կարճվել են:
Դատարան ներկայացնելու որոշման համաձայն՝ «պետական մարմինների արձագանքի բացակայությունը և արդյունավետ քննության բացակայությունը» «վտանգել են ժողովրդավարության և օրենքի գերակայության բուն առկայությունը»:
119. 2007 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճտռով Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատաարնը վճռել է վերադարձնել գործը դատախազության զինվորական բաժնին դատավարական կանոնների խախտման համար նախևառաջ այն հիմքով, որ նախկին նախարարի դեմ քրեական գործով քննությունը կարող էր իրականացվել միայն խորհրդարանի թույլտվությունը պահանջող հատուկ ընթացակարգի հիման վրա:
2008 թվականի ապրիլի 15-ին դատախազության զինվորական բաժինը բողոք է ներակյացրել այդ որոշման օրինականության դեմ, սակայն այն մերժվել է 2008 թվականի հունիսի 23-ին:
121. 2009 թվականի ապրիլի 30-ին դատախազության զինվորական բաժինը որոշել է, որ այն իրավասու չէ քննելու գործի այս հատվածը, մասնավորապես այն պատճառով, որ ոստիկանության ուժերի անդամները, ներառյալ՝ ներքին գործերի նախարարը, դարձել են քաղաքացիական ծառայողներ օրենսդրական փոփոխությունների հետևանքով, և զինվորական դատարաններն ու դատախազներն այդպիսով այլևս իրավասու չեն քննելու նրանց կողմից կատարված հանցավոր գործողությունները, եթե նույնիսկ դրանք կատարվել են, երբ նրանք դեռևս եղել են զինվորական ծառայողներ: Այդ պատճառով գործը հանձնվել է նույն դատախազության ընդհանուր քրեական բաժնին, մասնավորապես՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի բաժնին (Secţia de urmărire penală şi criminalistică):
122. 2013 թվականի հունիսի 6-ի որոշմամբ այդ բաժինը դադարեցրել է նախկին նախարարի և նրա տեղակալի նկատմամբ քրեական հետապնդումը, որոնք մահացել են համապատասխանաբար՝ 2010 թվականի նոյեմբերի 2-ին և 2013 թվականի փետրվարի 4-ին:
123. Նույն որոշմամբ դատախազության նույն բաժինը հայտրաարել է, որ այն իրավասու չէ քննելու գործը կենդանի մնացած վերջին երկու մեղադրյալների՝ գնդապետեր Ս.Վ.-ի և Ց.Դ-ի նկատմամբ, և նրանց գործերն ուղարկել է Բուխարեստի տարածքային զինվորական դատարանին կից զինվորական դատախազությանը:
124. Այս քննությունը ներկայացվել է դատախազությանը 2013 թվականի հոկտեմբերի 2-ին:
Հանրապետության նախկին նախագահի դեմ քրեական մեղադրանքները՝ կապված տիկին Անկա Մոկանուի ամուսնու սպանության հետ
125. Քննության այս մասը վերաբերում էր Ռումինիայի Հանրապետության նախկին նախագահի դեմ քրեական մեղադրանքներին՝ կապված 1990 թվականի հունիսի 13-ին զորքի կողմից արձակված հրազենային կրակից մահացած զոհերի հետ:
126. 1989-1996 թվականներին և 2000-2004 թվականներին Ռումինիայի նախագահին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականի հունիսի 19-ին, երբ նա իրականացրել է սենատորի գործառույթներ և հանդիսացել է խորհրդարանի անդամ: Նա մեղադրվել է այն բանում, որ «ծառայության մեջ գտնվողներին հրահրել է ուժ գործադրել համալսարանի հրապարակում և մայրաքաղաքի այլ շրջաններում հավաքված ցուցարարների նկատմամբ, գործողություն, որը հանգեցրել է զենքի գործադրման հետևանքով մի շարք անձանց մահվան կամ վիրավորվելուն»: Այդ փաստերը բնութագրվել են որպես lato sensu մասնակցություն ծանրացուցիչ հանգամանքներով սպանությանը, հանցանք, որի համար նախատեսված է պատիժ քրեական օրենսգրքի 174-րդ, 175 (e) և 176 (b) հոդվածներով, օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի հետ միասին:
127. 2007 թվականի հուլիսի 19-ին այդ մեղադրանքներն առանձնացվել են թիվ 74/P/1998 քրեական գործից: Քննությունը շարունակվել է թիվ 107/P/2007 քրեական գործի շրջանակներում:
128. Այդ ընթացքում 2007 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանը, տվյալ գործի հետ կապ չունեցող գործով կայացրել է որոշում, համապատասխան որի՝ զինվորական դատարանները իրավասու չեն եղել դատելու կամ հետապնդելու քաղաքացիական մեղադրյալներին: Արդյունքում, 2007 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ դատախազության զինվորական բաժինը որոշել է, որ ինքն իրավասու չի եղել քննելու թիվ 107/p/2007 քրեական գործը և այն փոխանցել է ընդհանուր քրեական բաժնիններին:
129. 2007 թվականի դեկտեմբերի 7-ին Ռումինիայի Գլխավոր դատախազը դատավարական խախտումների պատճառաբանությամբ վերադարձրել է 2007 թվականի հունիսի 19-ի մեղադրական եզրակացությունը և կարգադրել է վերսկսել քննությունը:
130. 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության քրեական դատավարության և կրիմինալիստիկայի բաժինը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին այն հիմքով, որ որևէ պատճառական կապ առկա չի եղել նախկին նախագահի՝ համալսարանի հրապարակն ազատելու որոշման և իրենց վերադասներ գեներալ Ա.-ի և գեներալ Ս.-ի համաձայնոթւյամբ երեք ծառայողների կողմից կայացված որոշման միջև, համաձյան որի՝ կրակ է արձակվել ցուցարարների ուղղությամբ: Այսպես որոշելով՝ դատախազությունը գտել է, որ 1990 թվականի հունիսի 12-ին կազմված պլանի նպատակները կյանքի են կոչվել հաջորդ օրը՝ առավոտյան ժամը իննին, և որ կրակ արձակելու համապատասխան հրամաններին առնչվող դեքպերը կապ չունեն այդ պլանի հետ և չէին կարող կանխատեսվել նրանց կողմից, ովքեր կազմակերպել էին այդ ամենը:
131. 2008 թվականի նոյեմբերի 3-ին տիկին Անկա Մոկանուն և մյուս տուժող կողմերը վիճարկել են հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
132. 2009 թվականի դեկտեմբերի 18-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը երեք դատավորից բաղկացած կազմով մերժել է նրանց բողոքները, գտնելով որ դրանք անընդունելի են, ժամկետի բացթողնմամբ են ներկայացվել կամ անհիմն են: Այն եզրակացրել է, որ պատճառական կապ առկա չի եղել որևէ նախկին նախագահին մեղսագրվող գործողությունների և ցույցերի անկանխատեսելի հետևանքների միջև, որոնք հանգեցրել են մի քանի մարդու մահվան: Ավելին, նշվել է, որ վնաս կրած կողմերից երեքը՝ 1990 թվականի հունիսի 13-ին և 14-ին մահացածների այրիները կամ բարեկամները, ներառյալ՝ տիկին Անկա Մոկանուին, 2009 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստին հայտարարել են, որ նպատակ չեն հետապնդել վիճարկելու նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը մերժելու մասին որոշումը, և որ նրանք կամեցել են միայն որ սպանությունները բացահայտվեն, և որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Օրենքի հիման վրա քաղաքացիական կողմերի բերած բողոքն անփոփոխ է թողնվել Գերագույն դատարանի ինը դատավորների կողմից 2010 թվականի հոկտեմբերի 25-ին կայացված որոշմամբ:
Պարոն Վելիկու-Վալենտին Մոկանուի մահվան հանգամանքներին առնչվող քննչական միջոցառումները
133. Տիկին Անկա Մոկանուի ամուսնու դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նա մահացել է երրորդ անձի կողմից իր վրա կրակելու արդյունքում ստացված վնասվածքից:
134. Դիմողն իր առաջին հատուկ միջնորդությունն է ներկայացրել միանալու քննությանը որպես քաղաքացիական կողմ 2000 թվականի դեկտեմբերի 11-ին: Նույն օրը դիմողը և մյուս քաղաքացիական կողմերը՝ երեք այլ անձանց հարազատներ, ովքեր սպանվել են 1990 թվականի հունիսի 13-ի և 14-ի իրադարձությունների ընթացքում, մեկ ընդհանուր բողոք են ներկայացրել, որտեղ նշվել են նրանց դիտրակումներն իրենց հարազատների մահվան համար պատասխանատու անձանց մասին, ինչպես նաև՝ իրենց փոխհատուցման պահանջները:
135. 2007 թվականի փետրվարի 14-ին դիմողը հարցաքննվել է առաջին անգամ դատախազության կողմից ՝ քննության շահերից ելնելով: Ներկայանալով իր կողմից ընտրված փաստաբանի կողմից՝ նա հայտնել է, որ իր ամուսինը չի վերադարձել տուն 1990 թվականի հունիսի 13-ին, որ դա անհանգստացրել է իրեն, որ նա հաջորդ օրը փնտրել է նրան ապարդյուն, և որ արդյունքում նա լրատվամիջոցներից ՝ տեղեկացել, որ իր ամուսինը սպանվել է գլխին հասցված կրակոցից: Ոչ քննիչը, ոչ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չեն այցելել իրեն, ոչ էլ իրեն կանչել են հարցաքննության քննության նպատակներից ելնելով, միայն մի քանի լրագրողներ են իրեն տեսակցության եկել: Նա հայտնել է, որ 20 տարեկան է և այդ ժամանակահատվածում որևէ աշխատանք չի ունեցել, քանի որ մինչ իր ամուսնու մահը նա մենակ է մեծացրել իրենց երկու երեխաներին՝ 2 ամսեկան դստերը (ծնված 1990 թվականի ապրիլին) և 2 տարեկան որդուն:
136. Դատարանին ներկայացված փաստաթղթերը չեն նշում, թե արդյոք տիկին Անկա Մոկանուն տեղեկացվել է իր ամուսնու՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության քննության ընթացքի մասին՝ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման հիման վրա, որի համաձայն որոշվել է գործը վերադարձնել դատախազությանը:
Անմարդկային վերաբերմունքի առթիվ մեղադրանքների քննությունում առկա համապատասխան առաջխաղացումները
137. 1997 թվականի նոյեմբերի 26-ից 2006 թվականի հունիսի 12-ը ընկած ժամանակահատվածում քրեական գործ է հարուցվել 37 անձանց նկատմամբ՝ 28 քաղաքացիականների և 9 ծառայողների՝ հիմնականում 1990 թվականի հունիսի դեպքերի ընթացքում սադրիչ գործողությունների կատարման համար: Ռումինիայի նախկին նախագահը եղել է այդ հետապնդվողների շարքում: Նրան մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի հունիսի 9-ին՝ կապված ցեղասպանությանը մասնակցելու հետ (քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի (a), (b) և (c) կետեր), պատերազմի օգտին քարոզի համար (356-րդ հոդված), անմարդկային վերաբերմունքի համար (358-րդ հոդված), սադրանքի համար (162-րդ հոդված) և սաբոտաժի գործողությունների համար (163-րդ հոդված):
Մեղադրվող 28 քաղաքացիականների մեծ մասը եղել են հանքագործական կազմակերպությունների տնօրեններ, հանքագործների առևտրային միությունների պարագլուխներ և հանքագործական նախարարությունում ավագ քաղաքացիական ծառայողներ:
138. 1998 թվականի սեպտեմբերի 16-ին քննության այս մասն առանձնացվել է թիվ 75/P/1998 քրեական գործից (տե´ս վերը՝ կետ 106):
139. 2007 թվականի դեկտեմբերի 19-ին Վճռաբեկն և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժինը որոշել է, որ թիվ 75/P/1998 քրեական գործը պետք է բաժանվի երկու մասերի՝ մեկը 28 քաղաքացիականներին առնչվող մեղադրանքներով, ներառյալ՝ Ռումինիայի նախկին նախագահին, և SRI-ի նախկին ղեկավարին, իսկ մյուսը՝ ինը ծառայողների դեմ մեղադրանքներով: 28 քաղաքացիականներին առնչվող քննությունը պետք է քննվեր նույն դատախազության համապատասխան քաղաքացիական բաժնի կողմից:
140. 2008 թվականի փետրվրաի 27-ի որոշմամբ դատախազության զինվորական բաժնի պետ հանդիսացող դատախազը վերացրել է 2007 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը՝ գտնելով, որ քանի որ դեպքերի միջև առկա է սերտ կապ, մեկ մարմին, այն է դատախազության համապատասխան քաղաքացիական բաժինը, պետք է քննի ողջ գործը բոլոր մեղադրյալների նկատմամբ՝ ինչպես քաղաքացիականների, այնպես էլ ծառայողների:
141. Այդ որոշման առիթով 2008 թվականի ապրիլի 29-ին դատախազության զինվորական բաժինը գործը նույնպես փոխանցել է համապատասխան քաղաքացիական բաժնին ինը ծառայողների նկատմամբ քրեական մեղադրանքները քննելու համար՝ ներառյալ մի քանի գեներալների, նախկին ոստիկանապետի և նախկին ներքին գործերի նախարարի մասերով:
142. 2008 թվականի ապրիլի 29-ի որոշումը պարունակել է ավելի քան հազար զոհերի ցուցակ, ովքեր բռնությամբ պահվել են և ենթարկվել վատ վերաբերմունքի հատկապես Բանեասայի սպայական դպրոցի և Մագուրելեյի զինվորական բաժանմունքի շինություններում: Պարոն Մարիլ Ստոիզան ներառված է եղել զոհերի այդ ցուցակում: Որոշումը պարունակել է նաև իրավաբանական կազմակերպությունների ցուցակ, որոնք վնաս են կրել 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած հարձակումների արդյունքում՝ ներառյալ դիմող ասոցիացիան:
143. Այդ որոշման մեջ նաև հղում է արվել «մոտ 100 հոգու անձը պարզելուն, ովքեր մահացել են 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած դեպքերի արդյունքում»:
144. Այն նաև պարունակել է պետական կազմակերպությունների ցուցակ, որոնք աշխատողներ են ուղարկել Բուխարեստում տեղի ունեցած իրադարձությունների մասնակցելու համար: Այդ ցուցակը ներառել է, մասնավորապես՝ երկրում առկա 20 հանքագործական կազմակերպություն և 11 քաղաքներում գործող գործարաններ (Călăraşi, Alexandria, Alba-Iulia, Craiova, Constanţa, Deva, Giurgiu, Galaţi, Braşov, Slatina and Buzau), ինչպես նար Բուխարեստում գործող երեք գործարան:
145. Այդ որոշումից հետո 2008 թվականի մայիսի 5-ին դատախազության զինվորական բաժինը թիվ 75/P/1998 քրեական գործից ընդհանուր 50,000 էջ պարունակող 209 հատորներն ուղարկել է դատախազության համապատասխան քաղաքացիական բաժին:
146. 2008 թվականի մայիսի 26-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության բաժինն ստացել է ողջ գործի նյութերը, մասնավորապես՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի բաժինը նշել է, որ այն իրավասու չէ տվյալ գործով և հանձնել է այն դատախազության մեկ այլ բաժնի, այն է՝ Կամակերպված հանցագործությունների և ահաբեկչության քննության բաժնին (Direcţia de Investigare a Infracţiunilor de Criminalitate Organizată şi Terorism – the DIICOT):
147. 2009 թվականի մարտի 10-ի որոշմամբ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության համապատասխան վարչությունը՝ DIICOT-ը, որոշել է, որ քրեական հետապնդման չի ենթարկվի SRI նախկին ղեկավարը՝ կապված հրահրումների մեղադրանքի հետ, քանի որ այդ հանցագործության համար լրացել է վաղեմության ժամկետը, և որ քրեական հետապնդման չի ենթարկվի 27 քաղաքացիական մեղադրյալների մեծ մասը՝ հանքագործական կազմակերպությունների տնօրեններ, հանքագործների առևտրային միավորումների ղեկավարներ, հանքագործական նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ավագ քաղաքացիական ծառայողներ, այն հիմքով, որ չի հաստատվել հանցագործության հատկանիշների առկայությունը:
148. Այդպես որոշելով դատախազությունը գտել է, որ իրենց համապատասխան պաշտոններում երկրի ղեկավարը, ներքին գործերի նախարարը և տեղակալն իրականացրել են պետական իշխանության գործառույթներ, և անտրամաբանական կլիներ կարծել, թե նրանք կարող էին կատարել իրենց սեփական իշխանությունը խարխլող գործողություններ: Ինչ վերաբերում է հանքագործներին և մյուս աշխատողներին, ովքեր 1990 թվականի հունիսի 14-ին եկել են Բուխարեստ, դատախազությունը գտել է, որ նրանք «իրենք իրենց դարձրել են պաշտպանական ուժեր» և համոզված են եղել, որ իրենց գործողությունները ծառայել են պետական իշխանությանը: Վերջում, նշվել է, որ նրանց միջամտությունը եղել է ապարդյուն, քանի որ հեռուստատեսության շտաբակայաններում պարաշյուտիստների կողմից ղեկավարված միջոցառումները օգնել են վերականգնել կարգը մայրաքաղաքում 1990 թվականի հունիսի 14-ին մոտ ժամը 1-ին:
149. Դատախազությունը նաև դադարեցրել է քննությունը երեք մեղադրյալների նկատմսմբ, ովքեր այդ ժամանակ արդեն մահացած են եղել:
150. Վերջապես, DIICOT-ը որոշել է փոխանցել գործը Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի բաժնին՝ հաշվի առնելով գործի մնացած մասը, հատկապես՝ անմարդկային վերաբերմունքի, պատերազմի և ցողասպանության քարոզչության մեղադրանքները քրեական օրենսգրքի 357 (a)-(c) կետերի իմաստով: Այդ փաստերը վերաբերել են միայն ինն անձանց, և մեղադրանք է առաջադրվել 2000-2006 թվականներին, ներառյալ՝ նախկին նախագահին:
151. 2009 թվականի հունիսի 17-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել այդ մեղադրանքների առթիվ, որի բովանդակությունը նշված է ստորև.
2009 թվականի հունիսի 17-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը
152. 2009 թվականի հունիսի 17-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազությունը որոշում է կայացրել չիրականացնել քրեական հետապնդում հատկապես անմարդկային վերաբերմունքին առնչվող գործով, որը բխել է 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած բռնի գործողությունների արդյունքում տուժած անձանց 856 բողոքներից:
153. Այդ որոշման մեջ նշվել է, որ երկրի նախկին ղեկավարը չի քննվել որպես մեղադրյալ գործի քննության ընթացքում:
154. Այն մանրակրկիտ ներկայացրել է հարյուրավոր անձանց նկատմամբ դրսևորված հատկապես դաժան համարվող բռնության նկարագիրը:
155. Նշվել է, որ քննությունները, որոնք տևել են ավելի քան տասնինը տարի, և որոնք իրականացվել են քաղաքացիական դատախազության և զինվորական մարմինների կողմից, չեն կարողացել բացահայտել մեղավորներին և պաշտպանության ուժերի ներգրավվածության աստիճանը: Որոշման համապատասխան հատվածում նշված է հետևյալը.
«Քաղաքացիական դատախազության և զինվորական հետապնդման մարմինների կողմից կատարվող ավելի քան տասնինը տարի տևած քննությունները, որոնցով արված հետևությունները պարունակվում են գործի նյութերում...չեն կարողացել պարզել հարձակումներ կատարած հանքագործների անձը, նրանց գործողություններում պաշտպանության ուժերի և FSN-ի անդամների և կողմնակիցների ներգրավվածության աստիճանը և նրանց դերն ու ներգրավվածության աստիճանը բռնի գործողություններին 1990 թվականի հունիսի 14-ին և 15-ին մայրաքաղաքի բնակիչների նկատմամբ»:
156. Այս որոշմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը մեղադրյալներից մեկի նկատմամբ, ով այդ ժամանակ արդեն մահացած է եղել, և որոշվել է, որ քրեական հետապնդում չպետք է իրականացնել (scoatere de sub urmărire penală) այն հանցագործություններով, որոնցով լրացել է վաղեմության ժամկետը, մասնավորապես՝ պարտակման գործերով:
157. Վաղեմության ժամկետը չանցած հանցագործություններով մասնավորապես՝ կապված անմարդկային վերաբերմունքի հետ, որոշման մեջ նշվել է, որ բացակայել են հանցագործության հատկանիշները կամ էլ բողոքներում նշված դեպքերի իրականացումը չի ապացուցվել:
158. Այս առումով, նշվել է, որ երկրի նախկին ղեկավարը չէր կարող մեղադրվել հանքագործների և զինված ուժերի համատեղ գործողություններին մասնակցելու համար, քանի որ նա պարզապես հաստատել է 1990 թվականի հունիսի 13-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունները և զորքի միջամտությունը նույն օրվա ցերեկը՝ նպատակ ունենալով վերականգնել կարգուկանոնը: Նշվել է նաև, որ բացակայել է որևէ տեղեկություն, որը կհիմնավորեր նրա դեմ մեղադրանքները՝ կապված հանքագործների՝ Բուխարեստ գալուն նախապատրաստելու և նրանց կողմից ստացված ցուցումների հետ: Նշվել է, որ նրա խնդրանքը՝ ուղղված հանքագործներին պաշտպանել պետական հաստատությունները և հաստատել կարգուկանոնը, որից հետո 1021 հոգի զրկվել է ազատությունից և ենթարկվել ֆիզիկական բռնության, կարող էր որակվել միայն որպես բռնության դրդում, և որ այդ առումով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած էր:
159. Դատախազությունը գտել է, որ ցուցարարները և այլ անձինք հանքագործների հետ միասին պատկանել են տարբեր էթնիկ խմբերի (ռումինացիներ, հռոմեացիներ, հունգարացիներ) և սոցիալական կատեգորիաների (ինտելեկտուալներ, ուսանողներ, դպրոցականներ, նաև՝ աշխատավորներ), և որ այդ պատճառով, նրանք չէին կարող դիտարկվել որպես մեկ խումբ կամ ճանաչված համայնք օբյեկտիվ աշխարհագրական, պատմական, սոցիալական կամ այլ հիմքերով, և այդ պատճառով բողոքներում նշված դեպքերը չէին կարող որակվել որպես ցեղասպանություն: Հինվելով Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային քրեական դատարանի նախադեպի վրա՝ դատախազությունը նաև գտել է, որ ազատությունից զրկված անձինք պարբերաբար չեն ենթարկվել վատ վերաբերմունքի:
160. Ապա որոշման մեջ նշվել է, որ ճառը, որով երկրի ղեկավարը հորդորել է հանքագործներին շրջափակել և պաշտպանել համալսարանի հրապարակն այնտեղ տեղակայված ցուցարարներից, չէր կարող մեկնաբանվել որպես պատերազմի քարոզչություն, քանի որ չեն կամեցել հրահրել որևէ տեսակի հակադրություն, այլ հակառակը, խնդրել են հանքագործներին «վերջ դնել բռնությունների և ալյունահեղության գործողություններին»:
161. Նաև նշվել է, որ հանքագործներն առաջնորդվել են անձնական պարզ համոզմունքներով, որոնք բխել են խմբակային հիստերիայից, որը դրդել է նրանց գործել որպես քաղաքական իրադրության արբիտորներ և քաղաքային ռիմի ժրաջան պաշտպաններ, որոնց առաջնորդները նրանց հռչակել են այդպիսին, նպատակ են ունեցել «ուղղելու» նրանց, ովքեր հակադրվել են դրա օրինականությանը: Ապա դատախազը նշել է օրինական պահանջն առ այն, որ պատժելի լինելու համար անմարդկային վերաբերմունքը պետք է ուղղված լիներ «անձանց, ովքեր ընկել են թշնամու ձեռքը» և գտել է, որ այս չափանիշը բացակայել է, քանի որ հանքագործները չեն ունեցել թշնամիներ, որոնց դեմ պայքարել են 1990 թվակնաի հունիսի 14-ին:
162. Հաշվի առնելով տանջանքների մասին մեղադրանքները՝ դատախազը գտել է, որ ռումինական օրենսդրությունը չի ունեցել որևէ դրույթ տանջանքների դեմ տվյալ ժամանակահատվածում:
163. 2009 թվականի հունիսի 17-ի որոշումը քննարկում է յուրաքանչյուր մեղադրյալի դեմ առկա յուրաքանչյուր մեղադրանք, սակայն հղում չի կատարում զոհերի անուններին և ցույց չի տալիս նրանցից յուրաքանչյուրի կողմից բռնության առանձին գործողություն՝ հղում կատարելով հավելվածին, որը չի ներկայացվել Դատարան: Այն նշում է զոհերի թիվը և նրանց մասնակցությունն այս կամ այն կատեգորիային, նշելով՝ օրինակ 425 անձի, ովքեր ձերբակալվել են և պահվել Մագուրելեյի զինվորական բազայի շինություններում:
Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիսի 17-ի որոշման դեմ բերված բողոքները
164. Դիմող ասոցիացիան, այլ իրավաբանական անձինք և անհատներ ներկայացրել են բողոք քրեական հետապնում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիս 17-ի որոշման դեմ, որը մերժվել է 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության համապատասխան բաժնի պետ հանդիսացող դատախազի կողմից: Այդպես անելով՝ դատախազությունը գտել է, որ մարդկության դեմ կատարված հանցանք համարվող որևէ գործողություն, ինչպիսին է անմարդկային վերաբերմունքը կամ ցեղասպանությունը, տեղի չեն ունեցել:
165. Պարոն Մարին Ստոիցան և տուժողները նույնպես բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ: Այն մերժվել է 2009 թվականի նոյեմբերի 6-ին: Պարոն Մարին Ստոիցան բողոք է ներկայացրել օրենքի հիման վրա Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին:
166. 2011 թվականի մարտի 9-ին, մերժելով res judicata պետության նախկին ղեկավարի դիմումը, Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը հաստատել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և մերժել է դիմողի բողոքը:
167. Իր դատավճռում այն որակել է դիմողի նկատմամբ բռնությունը, որպես ծանր մարմնական վնասվածք (քրեական օրենսգրքի 182-րդ հոդված), ապօրինի ձերբակալություն, վատ վերաբերմունք (267-րդ հոդված), տանջանք, ապօրինի ճնշում և սպառնալիք: Այն որոշել է, որ 2009 թվականի հունիսի 17-ի որոշում ըեղել է ճիշտ այն առումով, որ չի իրականացվել քրեական հետապնդում, քանի որ քննարկվող հանցանքների համար սպառվել են վաղեմության ժամկետները, և որ տանջանքը քննարկվող ժամանակահատվածում չի եղել հանցանք:
168. Դատարանը չի անդրադարձել անմարդկային վերաբերմունքի որակմանը (քրեական օրենսգրքի 358-րդ հոդված), որը եղել է 2008 թվականի ապրիլի 29-ի որոշման առարկան, որտեղ դիմողը ճանաչվել է հինգ սպաների կողմից դրսևորված անմարդկային վերաբերմունքից տուժող:
Քննչական գործողությունների հակիրճ շարադրանքը և պարզաբանումները
169. Ըստ Կառավարության՝ 1990 և 2009 թվականներին ձեռնարկված հիմնական քննչական գործողությունները եղել են հետևյալները. տուժողների ավելի քան 840 հարցաքննություն, վկաների ավելի քան 5,724 հարցաքննություններ, ավելի քան 100 դատաբժշկական եզրակացություններ: Այդ գործողությունների արդյունքները շարադրվել են մի քանի հազարավոր էջեր պարունակող փաստաթղթերում:
(a) Մասնավորապես՝ պարոն Ստոիցային առնչվող քննչական գործողությունները:
170. 2001 թվականի հունիսի 18-ին, երբ պարոն Մարին Ստոիցան ներկայացել է Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազություն, նա պաշտոնապես բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ հանդիսացել է 1990 թվականի հունիսի 13-ից 14-ը գիշերվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի զոհը:
171. Նրա բողոքը կցվել է գործի նյութերին, որոնք արդեն իսկ առկա են եղել այլ մեղադրանքներով, մասնավորապես՝ կապված վատ վերաբերմունքի հետ (թիվ 75/P/1998 քրեական գործ):
172. 2002 թվականի հոկտեմբերի 18-ին իր նկատմամբ դրսևորված բռնության առիթով քննության նպատակներից ելնելով՝ դիմողը ենթարկվել է փորձաքննության Դատաբժշկական պետական ինստիտուտում, որը ներկայացրել է դատաբժշկական եզրակացություն: Այդ եզրակացության մեջ նշվել է, որ 1990 թվականի հունիսի 14-ին շտապ օգնության բաժնի կողմից բացված բժշկական անկետայում նկարագրված վնասվածքները պահանջել են 3-ից 5 օրվա բժշկական բուժում, և դիմողի կյանքին վտանգ չեն ներկայացրել:
173. Այնտեղ նաև նշվել է, որ դիմողը հոսպիտալացվել է ուժեղ էպիլեպսիկ ցնցումների համար 1990 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 28-ը, 1997 թվականի փետրվարին, 2002 թվականի մարտին և 2002 թվականի օգոստոսին, և որ նրա մոտ ախտորոշվել են հետտրավմատիկ երկրորդական էպիլեպսիա և այլ ցերեբրալ և վասկուլյար խախտումներ (կարճաժամկետ իշեմմիկ նոպա, TIA): Դատական բժշկի եզրակացության մեջ նշվել է, որ հետտրավմատիկ էպիլեպսիան առաջացել է 1966 թվականին ստացված վնասվածքի հետևանքով:
174. 2005 թվականի մայիսի 9-ին և 17-ին դիմողը հարցաքննվել է և ի վիճակի է եղել դեպքի առիթով ներկայացնելու իր տեսակետը և ներկայացնել փոխհատուցման իր բողոքները՝ կապված վիճելի նյութկաան և ոչ նյութական վնասների փոխհատուցման հետ:
175. 2005 թվականի մայիսի 23-ի նամակով նա տեղեկացվել է դատախազության զինվորական բաժնի կողմից առ այն, որ նրա բողոքները, կապված չպարզված ծառայողի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին պատճառված վնասների հետ, որոնք հանգեցրել են «իրեն կոմայի մեջ» հոսպիտալացնելուն, քննվել է թիվ 75/P/1998 քրեական գործի շրջանակներում:
176. 2006 թվականի ապրիլի 26-ի համապատասխան փաստաթղում նշվել է, որ դատախազության զինվորական բաժնի գրանցամատյանի համապատասխան դիմողն ընդունվել է դատախազի կողմից 2002, 2003, 2004, 2005 և 2006 թվականներին, մասնավորապես՝ քննության նկատառումներով կամ քննության առաջընթացի մասին տեղեկանալու համար: Դիմողը ներկայացրել է լրացուցիչ երկու բողոք համապատասխանաբար՝ 2006 թվականի սեպտեմբերի 12-ին և հոոկտեմբերի 4-ին:
177. 2007 թվականի ապրիլի 23-ին դատախազը հարցաքննել է երկու վկաների, որոնց մասին նշել է դիմողը:
178. Որպես տուժող 2007 թվականի մայիսի 9-ին հարցաքննվելիս՝ դիմողը միջնորդել է դատախազին նշանակելու երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը, քանի որ նա գտել է, որ 2002 թվականի եզրակացությունը բացարձակապես չի ընդգծել 1990 թվականին ստացված վնասվածքների լրջությունը և այդ վնասվածքների հետևանքների շարունակականությունը:
179. Դատախազը նշանակել է նոր դատաբժշկական փորձաքննություն: Ի թիվս այլ հարցերի, նա առաջադրել է դատական բժշկին պարզել, թե արդյոք առկա է եղել պատճառական կապ դիմողի կողմից 1990 թվականի հունիսին ստացված վնասվածքների և այն առողջական վիճակի միջև, որով նա տառապել է այն օրվա դրությամբ, երբ նշանակվել է փորձաքննությունը:
180. Հարցաքննության ժամանակ դիմողին առաջարկվել է դիտել 1990 թվականի հունիսի 13-ի դեպքերը նկարահանած տեսագրությունը, ներառյալ՝ որոնք նկարահանվել են պետական հեռուստակայանի շտաբակայանների կողմից: Նա ճանաչել է իրեն, և միջնորդել է, որպեսզի տեսագրությունը կցվի գործի նյութերին:
181. 2007 թվականի հունիսի 25-ին նոր դատաբժշկական եզրակացությունը կցվել է գործի նյութերին: Կրկին 1990 թվականի հունիսի 14-ին կազմված բժշկական եզրակացության մեջ նշվել է, որ դիմողի վնասվածքները պահանջել են 3-5 օրվա բժշկական բուժում, և որ դրանք վտանգավոր չեն եղել կյանքի համար: Այնտեղ նշվել է, որ բացակայել է որևէ պատճառական կապ 1990 թվկաանի հունիսի 13-ից 14-ը ստացված վնասվածքների և դիմողի առողջական խնդիրների միջև, որոնք արդյունքում պահանջել են մի քանի անգամ հոսպիտալացում:
182. 2007 թվականի հոկտեմբերի 30-ին դիմողի միջնորդությամբ 1992 թվականին Բուխարեստի հիվանդանոցի շտապ օգնության բաժնի կողմից իր առողջական վիճակին առնչվող բժշկական հետևությունները պարունակող նյութերը կցվել են գործի նյութերին:
183. Ազգային սոցիալական անվտանգության բժշկական բաժինը նախկինում, մասնավորապես՝ 2007 թվականի մայիսի 24-ին, դիմողին եզրակացություն է տրամադրել՝ նշելով, որ նա տառապել է «ընդհանուր սրացած վատթարացմամբ», որի արդյուքնում նա լիովին զրկվել է աշխատունակությունից: Այդ եզրակացության համապատախսան հատվածներում նշվել է հետևյալը.
« Հաշվի առնելով հիվանդի անկետայում առկա բժշկական գրառումների, վերջերս ավելացած փաստաթղթերը... և կլինիկական հոգեբուժական հետազոտությունը, որը կատարվել է 2007 թվականի մայիսի 24-ին, մասնագետների կոմիտեն և բարձրագույն կոմիտեն հանգում են հետևյալ կլինիկական ախտորոշման. խառն անձնական խախտումներ, որոնք սրվել են օրգանական պատճառներով: Սուր տրավմատիկ վնասվածք, ստացված 1990 թվականին: Մասնակի տարածված երկրորդական հետևանքներով էպիլեպսիա, որը հաստատվել է կլինիկորեն և EEG-ի կողմից, այժմ հազվադեպ...ստամոքսային սպազմներ (անկանոն սրտային ռիթմ (դող) և ատրիվենտրիկուլյար խցանում..., սինուսային ռիթմին վերադաձնալով... կարոդիովերսիայից հետո:
Ֆունկցիոնալ ախտորոշում՝ լրիվ ուժգնացած վատթարացում:
Աշխատունակություն՝ լրիվ անկում, 2-րդ կարգի հաշմանդամություն:
Ադապտացված անաշխատունակություն՝ 72 տոկոս»:
184. Այդ ժամանակ՝ 2004 թվականի մայիսի 10-ին, Բուխարեստի շրջանային դատարանին կից դատախազության մարմինը որոշում է կայացրել քրեական հետախնդում չհարուցելու մասին մեկ այլ գործով՝ դիմողի՝ միևնույն փաստերի հիման վրա ներկայացված սպանության փորձին առնչվող բողոքի քննության արդյունքում:
(b) Գործին որպես քաղաքացիական կողմ ներգրավվելու միջնորդության հետ կապված քրեական բողոքին առնչվող քննության պարզաբանումները, որը ներկայացվել է դիմող ասոցիացիայի կողմից:
185. 1990 թվականի հուլիսի 9-ին Բուխարեստի թիվ 02515 զինվորական բաժինը դիմող ասոցիացիային նամակ է ուղարկել, տեղեկացնելով, որ «1990 թվականի հունիսի 14-ին հայտնաբերված առարկաների գույքագրումը [դիմող ասոցիացիաների շտաբակայաններում] կազմվել է Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից (Procuratura Generală) և արտացոլվել է պաշտոնական եզրակացության մեջ Բուխարեստի դատախազության շտաբակայաններում (Procuratura Municipiului Bucureşti)»:
186. 1990 թվականի հուլիսի 22-ին երկու ոստիկաններ գնացել են դիմող ասոցիացիայի շտաբակայաններ: Նրանք նշել են, որ պատուհանները կոտրված են եղել, իսկ փականները՝ փչացած, և որ շտաբակայաններում բոլոր առարկաները «եղել են խուզարկված»: Նրանք արձանագրություն են կազմել ասոցիացիայի ղեկավարների և վկաների ներկայությամբ:
187. 1990 թվականի հուլիսի 26-ին դիմող ասոցիացիան բողոք է ներկայացրել Բուխարեստի դատախազությանը՝ բողոքելով, որ իրենց շտաբակայանները խուզարկության են ենթարկվել և 1990 թվականի հունիսի 14-ին տեղի են ունեցել հարձակումներ դրա որոշ անդամների վրա, և պահանջել է վերականգնել բոլոր նյութերը և փաստաթղթերը, որոնք առգրավվել են: Այն միջնորդել է ներգրավել իրեն քննության որպես քաղաքացիական կողմ:
188. 1997 թվականի հոկտեմբերի 22-ին Ոստիկանության գլխավոր տեսչությունը Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազությանն ՝ ուղարկել 21 գործի նյութեր, որոնք հարուցվել են մի քանի ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների հիման վրա՝ 1990 թվականի հունիսի 13-ի և 14-ի դեպքերի հետ կապված: Այդ նյութերը ներառվել են թիվ 1476/P/1990 քրեական գործում, որը վերաբերել է դիմող ասոցիացիայի բողոքին՝ դրա մի քանի անդամների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հետ կապված: Ոստիկանության գլխավոր տեսչությունը դիմել է դատախազությանը՝ տեղեկանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հարցաքննությունների ուղղությամբ՝ քննության նպատակներից ելնելով:
189. Դիմող ասոցիացիան դիմել է Արդարադատության Գերագույն դատարանին, համապատասխանաբար՝ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազությանը, տեղեկություններ ստանալու քննության առաջընթացի մասին կամ միջնորդելու ձեռնարկել լրացուցիչ քննչական գործողություններ մինչև քննության ավարտը՝ 2009 թվականի հունիսի 17-ին կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա:
...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ և 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
199. Տիկին Անկա Մոկանուն և պարոն Մարիլ Ստոիկան բողոքել են, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտների շրջանակներում իր պարտականությունները: Նրանք բողոքել են, որ այդ դրույթները պահանջել են, որպեսզի պետությունն իրականացնի արդյունավետ, անկողմնակալ և պատշաճ քննություն, որը թույլ կտա հասնել 1990 թվականի հունիսի 13-ի և 14-ի ցույցերին զինված ճնշումների համար մեղավորների հայտնաբերմանն ու պատժին, որոնց ընթացքում պարոն Վելիցու-Վալենտին Մոկանուն՝ առաջին դիմողի ամուսինը սպանվել է հրազենային վնասվածքից, իսկ երկրորդ դիմողը ենթարկվել վատ վերաբերմունքի:
Հոդված 2
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պետք է պաշտպանված լինի օրենքով: Ոչ ոք չպետք է դիտավորյալ զրկվի կյանքից...»:
Հոդված 3.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքի կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Դատարանի ratione temporis իրավասությունը
200. Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարությունը Մեծ պալատին չի ներկայացրել որևէ դիմում Դատարանի ratione temporis իրավասության բացակայության վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանք հայտարարել են, որ Դատարանը կարող է քննել ներկայացված բողոքները միայն այնքանով, որքանով դրանք առնչվում են 1994 թվականի հունիսի 20-ից հետո ընկած ժամանակահատվածին, ավելի ստույգ՝ այն օրից հետո, երբ Կոնվենցիան մտել է ուժի մեջ Ռումինիայի նկատմամբ:
201. Դատարանը կրկնում է, որ պետք է համոզված լինի առ այն, որ իրեն ներկայացված ցանկացած գործով ունի համապատասխան իրավասություններ, և , այդ պատճառով, պարտավոր է քննելու իր իրավասության հարցը քննության յուրաքանչյուր փուլում, նույնիսկ եթե այդ առթիվ որևէ առարկություն չի ներկայացվել (see Blečić v. Croatia [GC], no. 59532/00, § 67, ECHR 2006‑III):
Պալատի որոշումը
202. Պալատը որոշել է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված՝ արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը տարածվում է առանձին և ինքնուրույն պարտականության վրա, որը կարող է դիտարկվել որպես պետությանը պարտավորեցնող, նույնիսկ երբ կյանքի կամ անձնական անձեռնմխելիության խախտումն առաջ է եկել մինչև պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Այդպիսով նա կրկնել է Šilih v. Slovenia գործով սահմանված սկզբունքները ([GC], no. 71463/01, §§ 159-163, 9 April 2009), որոնք համապատասխանաբար կիրառվել են Ռումինիայի դեմ գործերով, որոնցով առաջ են եկել 1989 թվականի դեկտեմբերի դեպքերը (see Agache and Others v. Romania, no. 2712/02, §§ 70-73, 20 October 2009; Şandru and Others v. Romania, no. 22465/03, § 59, 8 December 2009; and Association “21 December 1989” and Others v. Romania, nos. 33810/07 and 18817/08, §§ 114-118, 24 May 2011):
203. Դատարանը նաև գտել է, որ այս դատավարական պարտականությունները կիրառելու համար պետք է հաստատվի, որ տվյալ երկրի կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո ձեռնարկվեն կամ նախատեսվեն էական դատավարական քայլեր: Կիրառելով այդ սկզբունքները տվյալ գործով՝ Պալատը նշել է, որ 1990 թվականի հունիսի ցույցերի բռնի ճնշումներին առնչվող քրեական վարույթները հարուցվել են 1990 թվականին, որ նրանք շարունակվել են 1994 թվականի հունիսի 20-ին, և որ այդ օրվանից հետո ձեռնարկվել են էական դատավարական միջոցառումներ:
204. Այդ պատճառով, Պալատը հայտարարել է, որ այն իրավասու է եղել ratione temporis քննելու Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական խախտումները՝ մերժելով Կառավարության կողմից բարձրացված առարկություններն այս առիթով՝ հաշվի առնելով միայն պարոն Ստոիցայի բողոքը:
Դատարանի գնահատականը
205. . In Janowiec and Others v. Russia ([GC], nos. 55508/07 and 29520/09, §§ 128-151, 21 October 2013) գործով Դատարանը ներկայացրել է լրացուցիչ պարզաբանումներ, որոնք նախկինում ներկայացված են ղել Šilih-ի գործով (cited above, §§ 162-163)՝ հաշվի առնելով դատավարական պարտականությունը քննելու սպանությունների կամ վատ վերաբերմունքի հետ կապված գործերը, որոնք տեղի են ունեցել մինչև պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը («նշանակելի օր»):
206. Ըստ էության նա գտնում է, որ այս ժամանակավոր իրավասությունը խստորեն սահմանափակված է եղել դատավարական գործողություններով, որոնք կիրառվել են կամ պետք է կիրառվեին պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, և որ այն եղել է 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո դատավարական պարտականություններն առաջ բերած դեպքի և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև իրական կապը: Դատարանն ավելացրել է, որ նման կապն ուղղակիորեն բնորոշված է եղել ժամանակավոր նմանությամբ տեղի ունեցած դեպքի և համապատասխան օրվա միջև, որը կարող էր տարանջատվել միայն ժամանակի կարճատև հիմնավոր սահմանափակման հետ, որը սովորաբար չպետք է գերազանցի տաս տարին (see Janowiec and Others, cited above, § 146): Միևնույն ժամանակ Դատարանը նշել է, որ այս ժամանակահատվածն ինքնին երկարատ չի եղել: Այս առումով նա նշել է, որ այս կապը պետք է հաստատվի, միայն եթե քննության մեծ մասը, այն է՝ դատավարական քայլերի էական մասի ձեռնարկումը, որոնք նպատակ են հետապնդել պարզելու կապը մահվան և ենթադրվող պատասխանողների միջև, տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենար Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո (see Janowiec and Others, cited above, § 147):
207. Տվյալ գործով Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտի ներքո ներկայացված բողոքները վերաբերում են 1990 թվականի հունիսի 13-ին և 14-ին հակակառավարական ցույցերի նկատմամբ տեղի ունեցած զինված ճնշումների քննության նկատմամբ, և որ այս ճնշման հետևանքով առաջին դիմողի ամուսինը մահացել է և տեղի է ունեցել դիմողի ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն: Այդ քննությունն սկսվել է 1990 թվականին՝ անմիջապես այդ դեպքերից հետո՝ առաջ բերելով inter alia, քննչական գործողություններեր, որոնց ուղղակի նպատակն է եղել բացահայտելու հրազենից սպանված զոհերին՝ ներառյալ առաջին դիմողի ամուսնուն:
208. Այդ պատճառով, պետք է նշել, որ չորս տարի է անցել տեղի ունեցած դեպքի և Ռումինիայի նկատմամբ՝ 1994 թվականի հունիսի 20-ին Կոնվենցիան ուժի մեջ մտնելու միջև: Դա տասը տարուց պակաս է և պակաս է այն ժամանակահատվածից, երբ Դատարանի կողմից քննվում են նմանատիպ գործեր (see Şandru and Others, cited above, §§ 55-59; Paçacı and Others v. Turkey, no. 3064/07, §§ 63-66, 8 November 2011; and Jularić v. Croatia, no. 20106/06, §§ 45-51, 20 January 2011).
209. Պահանջվող օրից առաջ մի քանի դատավարական գործողություններ են տեղի ունեցել քննության համատեքստում: Այդ օրվանից հետո և հատկապես՝ սկսած 1997 թվականից, քննության շրջանակներում միացվել են մի շարք գործեր, որոնք նախկինում մերժվել են, ինչպես նաև ավագ զինվորական քաղաքացիական անձանց դեմ մեղադրանքները: Հավասարապես, դատարան դիմելու դատախազների որոշումները և այս գործին առնչվող դատական որոշումները բոլորն էլ կայացվել են պահանջվող օրվանից հետո (see, inter alia, the decision to commit for trial of 18 May 2000, the Supreme Court of Justice’s judgment of 30 June 2003, the decision to commit for trial of 27 July 2007 and the High Court of Cassation and Justice’s judgments of 17 December 2007 and 9 March 2011):
210. Այլ կերպ ասած՝ քննությունների մեծ մասը և ամենակարևոր դատավարական միջոցառումները կատարվել են պահանջվող օրվանից հետո:
211. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ իրավասու է եղել ratione temporis քննելու տիկին Անկա Մոկանուի և պարոն Մարին Ստիոցայի կողմից Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքները, քանի որ այդ բողոքները վերաբերել են տվյալ քրեական գործով քննությանը Ռումինիայի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո:
...
Հայտարարությունն առ այն, թե պարոն Ստոիցայի բողոքը ներկայացվել է վաղեմության ժամկետների բացթողումով
237. Առանց հստակ կրկնելու նախնական առարկությունը, որը նրանք բարձրացրել են Պալատի առաջ, Կառավարությունը 3-րդ հոդվածի ներքո պարոն Մարին Ստոիցայի կողմից ներկայացված բողոքի առթիվ հայտնել է, որ նա պետք է պատշաճ կերպով ներկայացներ իր բողոքները նախևառաջ ներպետական մարմիններին, և ապա նոոր բողոք ներկայացներ Դատարանին:
Պալատի որոշումը
238. Պալատը գտնում է, որ այս երկրորդ առարկությունն առ այն, որ պարոն Ստոիցան ներկայացրել է իր քրեական բողոքները վաղեմության ժամկետների բացթողումով, պետք է միացվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտները խախտելու մասին բողոքն ըստ էության քննելու գործընթացին. այդպիսով որոշել է, որ տվյալ բողոքն անընդունելի է:
Կառավարության փաստարկները
239. Կառավարությունը մատնանշել է, որ 1990 թվակնաի հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցած բռնի գործողությունների առիթով քրեկան գործը հարուցվել է 1990 թվականին, և նկատել է, որ չնայած քրեական գործի հարուցմանը և իշխանությունների համար տուժողների բացահայտման հետ կապված առաջացած բարդություններին դիմողը չի միացել քննությանը մինչև 2001 թվականը:
240. Այս առիթով Կառավարությունը գտնում է, որ ենթադրյալ զոհի համար անընդունելի է օգտվել այլ անձանց կողմից ձեռնարկված քայլերից, որի նպատակն է եղել հասնելու քրեական գործի հարուցմանը, առանց կատարելու Կոնվենցիայի մեխանիզմի հիմնարար սկզբունքը, մասնավորապես՝ ներպետական միջոցները սպառելը՝ կենտրոնանալով բողոքարկման իրավունքի անհատական բնույթի վրա:
241. Հղում կատարելով Toader and Mihaela Toma v. Romania (no. 34403/05, (dec.), 18 September 2012) և Petyo Popov v. Bulgaria (no. 75022/01, 22 January 2009) գործերին՝ Կառավարությունը նշել է, որ Դատարանը քննադատել է դիմողների վարքագիծը, ովքեր իրենց բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո պատշաճ կերպով չեն ներկայացրել ներպետական քննչական մարմիններին:
242. Քանի որ դիմողը փորձել է արդարացնել այս անգործությունը քննությանն իր միանալուն խոչընդոտող վիճելի անկարողությամբ, Կառավարությունը նկատել է, որ բռնությունը, որին դիմողը ենթարկվել է 1990 թվականի հունիսին, պահանջել է միայն 3-ից 5 օրվա բուժում, որ նա հոսպիտալացված չի եղել երկար ժամանակով, և որ նա չի ներակյացրել բժշկական փաստաթղթեր, որոնցով կհաստատվեր քննարկվող դեպքերի և նրա ֆիզիկական և հոգեբանական վատթարացումների միջև պատճառական կապը:
243. Կառավարությունն ավելացրել է, որ 1990 թվականից հետո սոցիալական և քաղաքական դրությունը դրական են եղել տուժողների համար, և որ դիմողի կողմից վկայակոչված մտավախությունները, այդ իսկ պատճառով, եղել են անհիմն: Այս առումով նրանք նշել են, թե Դատարանը հաշվի է առել տուժողների խոցելիությունը միայն ծայրահեղ վիճակներում, երբ դիմողներն արտահայտել են հիմնավոր վախեր ազգային համատեքստի լույսի ներքո:
244. Հղում կատարելով Narin v. Turkey (no. 18907/02, 15 December 2009) and Frandes v. Romania ((dec.), no. 35802/05, 17 May 2011) գործին՝ Կառավարությունը նշել է, որ Դատարանը, կոչված լինելով գնահատելու կողմերի պատշաճ վարքագիծը Դատարան դիմելիս, գտել է, որ գանգատները կարող էին մերժվել վաղեմության ժամկետները սպառվելու պատճառով շարունակվող իրավիճակին առնչվող գործերով: Կառավարությունը գտել է, որ կանոնը կիրառվել է այն դիմողների նկատմամբ, ովքեր տվյալ գործով պարոն Ստոիցայի նման առանց հիմնավորման չափազանց ուշ են դիմել Դատարան այն բանից հետո, երբ գիտակցել են, որ իշխանությունների կողմից իրականացվող քննությունը կորցրել է իր արդյունավետությունը կամ այն հիմքով, որ ինքնուրույն պետք է իրականացնեն այն: Իրենց կարծիքով պարոն Ստոիցայի դրությունը խիստ տարբերվել է and Others v. Turkey (no. 23016/04, 31 July 2012) գործով դիմողներից, քանի որ տվյալ գործով դիմողը կարողացել է ցանկացած ժամանակ կապվել իշխանությունների հետ, ովքեր փորձ չեն կատարել թաքցնելու փաստերը կամ հերքելու հանգամանքները:
Դիմողի փաստարկները
245. Դիմողը բացատրել է, որ սպասել է մինչև 2001 թվականի հունիսի 18-ը մինչև քրեական բողոք ներկայացնելը՝ ելնելով 1990 թվականի հունիսի 13-ից 14-ը գիշերվա ընթացքում ունեցած իր փորձից՝ նկատի ունենալով այդ ժամանակ իշխանությունների կողմից գործադրված ճնշումները, որոնց զոհը եղել է նաև ինքն ավելի քան այլ հազարավոր զոհերի շարքում: Նա գտել է, որ քննարկվող քննությունը չի առնչվել պետական մարմինների ապօրինի ուժի գործադրման սովորական դեպքերին, այլ ավելի շատ խոսքը գնում է մարդու իրաունքների զանգվածային խախտումների, բարձրագույն պետական մարմինների ուղորդման մասին:
Այս առումով նա բողոքել է, որ 1990 թվականի դեպքերից հետո նա այնպիսի վիճակում է եղել, որ մի կերպ է կարողացել հեռանալ իր տանից երեք ամսով բռնակալ իշխանություններից վախենալու պատճառով, և որ իր հոգեկան և ֆիզիական առողջությունն արդյունքում վատթարացել է այնքան, որ ձեռք է բերել մշտական ֆիզիլոգիական խնդիրներ:
246. Նա բողոքել է, որ նման հանգամանքներում միայն դատական մարմինների պատշաճ արձագանքը կարող էր համոզել իրեն և ոգևորել ներկայացնելու բողոք: Նա բողոքել է, որ որևէ նման արձագանք չի եղել մինչև 2000 թվականը և հայտարարել է, որ այդ հիմքով նա բողոք է ներակայացրել՝ առաջին անգամ իմանալով, որ բարձրաստիճան պետական մարմիններին առաջադրվել է մեղադրանք և նրանք կանգնելու են դատարանի առաջ:
247. Նա նկատել է, որ իր բողոքը չի մերժվել ներպետական մարմինների կողմից վաղեմության ժամկետն սպառված լինելու պատճառով, որ այն անմիջապես միացել է դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին, և որ այն հիմք է հանդիսացել քննչական գործողությունների կատարման համար՝ առանց որևէ հղման առ այն, թե ներկայացված է ժամկետների բացթողմամբ:
248. Նա գտել է, որ մինչև 2001 թվականը բողոք չներկայացնելը որևէ կերպ չի խոչընդոտել քննության արդյունավետությանը: Այս առումով նա հայտարարել է, որ իշխանությունները կարող էին իրեն ճանաչել տեսագրությունից, որը պետական հեռուստատեսությունը ցուցադրել է՝ կապված իր սեփական շտաբակայաններում տեղի ունեցած դեպքերի առթիվ կամ՝ inter alia 1990 թվականի հունիսի 13-ից 14-ը շտապ օգնության հիվանդանոցի բժիշկների կողմից կազմված բժշկական եզրակացություններից, որտեղ նա հոսպիտալացվել էր:
Ավելին, նա նշել է, որ դատարան ուղարկելու մասին 2000 թվականի մայիսի 18-ի որոշման հիմնական դրույթների չորրորդ կետը սահմանել է, որ քննությունը պետք է շարունակվի՝ կապված ծառայողների և հանքագործների կողմից 1990 թվականի հունիսի 13-ի առավոտից 1,300 անձանց ազատությունից զրկելու առիթով, ինչպես նաև՝ նույն ժամանակահատվածում հարյուրավոր անձանց նկատմամբ գործադրված բռնությունների առիթով:
249. Նա հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցել է քննությանը սկսած 2001 թվականից և պարբերաբար ստացել է պահանջվող տեղեկությունը՝ քննության առաջխաղացման վերաբերյալ՝ ներկայացնելով որպես ապացույց, Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության գրանցամատյանի համապատասխան գրանցումները:
250. Վերջապես, նա գտել է, որ ավելի վաղ բողոք ներկայացնելը չէր ազդի քննության արդյունքների վրա, քանի որ հետապնդում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիսի 17-ի որոշումը վերաբերել է նաև այն տուժողներին, ովքեր համարձակություն են ունեցել բողոք ներկայացնելու մինչև 2001 թվականը:
Երրորդ կողմի դիտարկումները
251. Համաձայն ոչ պետական կազմակերպությանը, որը հանդիսացել է երրորդ կողմ, տուժողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի բացասական հոգեբանական հետևանքները, որ ազդել են նրա բողոք ներկայացնելու ունակության վրա, առաջացրել են էական դժվարություններ փոխհատուցում ստանալու համար: Այս ֆենոմենի իրականությունը ճանաչվել է inter alia, ՄԱԿ-ի Տանջանքների դեմ հանձնաժողովի կողմից (Ընդհանուր մեկնաբանություն թիվ 3,2012, կետ 38):
252. Ավելին, Դատարանն ընդունել է, որ երբ չարաշահումները տեղի են ունենում պետական մարմինների կողմից, դրանց ֆիզիկական ազդեցությունները կարող են լինել ավելի մեծ (Tyrer v. the United Kingdom, 25 April 1978, § 33, Series A no. 26):
253. Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական և քաղաքական կառույցների կողմից դրսևորված վատ վերաբերմունքը, որոնք անձանց անվտանգության և բարեկեցության ապահովման համար պարտականություն են կրում, կարող է հատուկ ֆիզիոլոգիական հետևանքներ ունենալ, որոնք կարող են բացատրել բողոք ներկայացնելու հարցում դրսևորված ուշացումները կամ առհասարակ անգործությունը (L. Piwowarczyk, A. Moreno, M. Grodin, Health Care of Torture Survivors, Journal of the American Medical Association, vol. 284 (2000), pp. 539-41): Հոգեբանական տեսանկյունից այս մոտեցումը բացատրվում է նրանով, որ զոհերն այլևս վստահություն չունեն այլոց, մասնավորապես՝ պետական մարմինների նկատմամբ: Պետական մարմինների զոհերն առավել խոցելի են, քան սովորական հանցագործության զոհ հանդիսացած անձինք, քանի որ նրանք շատ փոքր հույս ունեն կամ առհասարակ չունեն, որ իշխանությւոնները կքննեն իրենց գործը a fortiori, երբ պետությունը շարունակում է ճնշել խաղաղ ցույցերը կամ ցույց չի տալիս, թե իրականացնում է արդյունավետ քննություն (A. Burnett, M. Peel, The Health of Survivors of Torture and Organised Violence, British Medical Journal, vol. 322 (2001), pp. 606-09):
254. Այս հետազոտությունները նաև ցույց են տվել, որ այն զոհերը, ովքեր չեն եղել ակտիվիստներ կամ ցուցարարներ, տառապել են վատ վերաբերմունքից ավելի ուժեղ և կարող էին նույնիսկ առավելապես տուժել դրսևորված բռնություններից:
255. Հաշվի առնելով տուժողների դրության բարդությունները, թե իրենց խոցելիության, և թե ապացույցներ ստանալու հետ կապված դժվարությունների տեսանկյունից, նկատվել է ներպետական դատարանների կողմից այս հանգամանքները հաշվի առնելու և ժամկետներ չկիրառելու աճող տենդենց, երբ դեպքերից տարիներ անց նոր տուժող անձանց կողմից բերվում են համապատասխան բողոքներ (District Court of The Hague, Wisah Binti Silan and Others v. the Netherlands, 14 September 2011, paras. 4.15-4.18, Nederlandse Jurisprudentie 2012, no. 578; High Court (England and Wales), Mutua and Others v. Foreign and Commonwealth Office, 5 October 2012, [2012] EWHC 2678 (QB); and the House of Lords (United Kingdom), A. v. Hoare, 30 January 2008, [2008] UKHL 6, paras. 44-49):
Դատարանի գնահատականը
256. Դատարանը նկատում է, որ Կառավարությունը հղում է կատարել դիմողի կողմից ներպետական մարմիններին բողոք ներկայացնելու ուշացման՝ իր բողոքի սկզբում նշված դեպքերի հետ կապված: Այս համատեքստում նրանք նաև հղում են կատարել Դատարան դիմելու ցանկություն ունեցող անձանց վրա դրված պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտականոթւյան վրա:
257. Դատարանը գտնում է, որ դիմողի վրա դրված պատշաճ վարքագծի հարցը սերտ կապ ունի ներպետական իրավական համակարգում ներկայացվող ցանկացած բողոքի հետ: Միասին վերցրած՝ այս փաստարկները կարող են դիտվել որպես առարկություն, որով պնդում են Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հանգամանքը: Այդ պատճառով, այս առարկությունը պետք է այժմ քննվի (see Micu v. Romania, no. 29883/06, § 108, 8 February 2011):
(a) Ընդհանուր սկզբունքներ
258. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հետապնդում է մի շարք նպատակներ: Դրա առաջնային նպատակն է ապահովել իրավական որոշակիություն, երբ երաշխավորվում է, որ Կոնվենցիոն հարցեր բարձրացրած գործերը կքննվեն ողջամիտ ժամկետում և կբացառվի այն իրավիճակը, որ իշխանությունները և այլ անձինք կպահվեն անորոշության մեջ երկար ժամանակ (see Sabri Güneş v. Turkey [GC], no. 27396/06, § 39, 29 June 2012; El Masri v. “the former Yugoslav Republic of Macedonia” [GC], no. 39630/09, § 135, ECHR 2012; and Bayram and Yıldırım v. Turkey (dec.), no. 38587/97, ECHR 2002-III): Այդ կանոնն ընդգծում է Դատարանի կողմից վերահսկողության ժամանակային սահմանափակումը և ազդակ է, թե անհատների, և թե պետական մարմինների համար, որ համապատասխան ժամկետից այն կողմ նման վերահսկողությունն այլևս հնարավոր չէ (see Walker v. the United Kingdom (dec.), no. 34979/97, ECHR 2000‑I; Sabri Güneş, cited above, § 40; and El Masri, cited above, § 135):
259. Որպես կանոն, վեցամսյա ժամկետն սկսվում է ներպետական միջոցներն սպառելու ընթացքում վերջնական որոշման օրվանից: Երբ ի սկզբանե պարզ է, այդուհանդերձ, որ դիմողի համար հասու չէ որևէ արդյունավետ միջոց, ժամանակահատվածն սկսվում է բողոքարկվող գործողությունների կամ միջոցների օրվանից կամ այդ գործողությունների, դրա հետևանքների կամ դիմողին նախազգուշացնելու օրվանից (see, among other authorities, Dennis and Others v. the United Kingdom (dec.), no. 76573/01, 2 July 2002; Sabri Güneş, cited above, § 54; and El Masri, cited above, § 136).
260. 35-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, թե դիմողից պահանջում է իր բողոքը Դատարանին ներկայացնել մինչև նրա կարգավիճակի վերջնական սահմանումը ներպետական մակարդակով, հակառակ դեպքում կխախտվի սուբսիդիարության սկզբունքը: Երբ դիմողը օգտվում է ակնհայտ գոյություն ունեցող միջոցից և հետո է իմանում միջոցը ոչ արդյունավետ դարձրած հանգամանքների մասին, կարող է, 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներից ելնելով, սկսվել վեցամսվա ժամկետի հաշվարկն այն օրվանից, երբ դիմողն առաջին անգամ իմացել է կամ պետք է իմանար այդ հանգամանքների մասին (see Paul and Audrey Edwards v. the United Kingdom (dec.), no. 46477/99, 4 June 2001, and El Masri, cited above, § 136):
261. Շարունակվող իրավիճակների դեպքերում ժամկետն սկսվում է նորանալ ամեն օր և հիմնականում միայն այն ժամանակ, երբ այդ իրավիճակն ավարտվում է, վեցամսյա ժամկետն իրականում սկսում է գործել (see Varnava and Others v. Turkey [GC], nos. 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 and 16073/90, § 159, ECHR‑2009, and Sabri Güneş, cited above, § 54):
262. Այնուամենայնիվ, ոչ բոլոր շարունակվող իրավիճակներն են նույնը: Երբ գործով ժամանակն էական հանգամանք է խնդիրը լուծելու համար, դիմողը պարտավոր է ապացուցել, որ իր բողոքը ներկայացվել է Դատարան անհրաժեշտ հրատապությամբ, որպեսզի ապացուցվի, ապահովվի դրանց պատշաճ, արդարացի լուծումը (see Varnava and Others, cited above, § 160): Դա հատկապես ճիշտ է՝ հաշվի առնելով Կոնվենցիայի ներքո որոշակի դեպքերի առիթով քննություն իրականացնելու ցանկացած պարտականության առնչվող բողոքները: Քանի որ ժամանակի բացթողումը հանգեցնում է ապացույցների վերացմանը, ժամանակն ազդում է ոչ միայն պետության՝ քննություն կատարելու պարտականության, այլ նաև գործով Դատարանի սեփական քննության պատշաճության և արդյուանվետության վրա: Դիմողը պետք է ակտիվ լինի, երբ պարզ է դառնում, որ տեղի չի ունենա որևէ արդյունավետ քննություն, այլ կերպ ասած՝ երբ ակնհայտ է դառնում, որ պետությունը չի կատարելու Կոնվենցիայով ստանձնած իր պարտականությունները (see Chiragov and Others v. Armenia (dec.) [GC], no. 13216/05, § 136, 14 December 2011, and Sargsyan v. Azerbaijan (dec.) [GC], no. 40167/06, § 135, 14 December 2011, both referring to Varnava and Others, cited above, § 161):
263. Դատարանն արդեն նշել է, որ վատ վերաբերմունքի քննությանն առնչվող գործերով, ինչպես նաև հարազատի կասկածելի մահվան գործերին առնչվող քննություններով դիմողներից սպասվում է, որ նրանք կձեռնարկեն քայլեր՝ հետապնդելով քննության առաջընթացին վերաբերող նպատակներ և որ նրանք կներկայացնեն իրենց բողոքները պատշաճ հրատապությամբ, քանի որ նրանք տեղյակ են եղել կամ պետք է տեղյակ լինեին քրեական գործով քննության ոչ արդյունավետ լինելու մասին (see the decisions in Bulut and Yavuz, cited above; Bayram and Yıldırım, cited above; Frandes, cited above, §§ 18-23; and Atallah v. France (dec.), no. 51987/07, 30 August 2011):
264. Հետևաբար պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտականությունը դիմողի վրա է դնում երկու տարբեր, սակայն միմյանց հետ սերտ կապ ունեցող պարտականություններ. մի կողմից դիմողները պետք է արագ կերպով կապվեն ներպետական մարմինների հետ, կապված քննության առաջընթացի հետ, որն անհրաժեշտություն է առաջացնում դիմելու նրանց պատշաճ կերպով, քանի որ ցանկացած ուշացում կարող է բացասաբար ազդել քննության արդյունավետության վրա, մյուս կողմից, նրանք պետք է պատշաճ կերպով դիմեն Դատարանին երբ տեղյակ են լինում կամ պետք է տեղյակ լինեն առ այն, որ քննությունն արդյունավետ չէ (see Nasirkhayeva v. Russia (dec.), no. 1721/07, 31 May 2011; Akhvlediani and Others v. Georgia (dec.), no. 22026/10, §§ 23-29, 9 April 2013; and Gusar v. Moldova (dec.), no. 37204/02, §§ 14-17, 30 April 2013).
265. Այդպիսով, Դատարանը կրկնում է, որ պատշաճ վարքագծի պարտականության առաջին հարցը, այն է՝ ներպետական մարմինների պատշաճ դիմելու պարտականությունը, պետք է գնահատվի գործի հանգամանքների լույսի ներքո: Այս առումով, Դատարանը որոշել է, որ դիմողների կողմից բողոքներ ներկայացնելու հետ կապված ուշացումներն էական չեն, երբ իշխանությունները պետք է իմանային, որ անձը կարող է ենթարկվել վատ վերաբերմունքի, մասնավորապես՝ բռնությունների գործերով, որոնք դրսևորվում են ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, քանի որ իշխանությունների՝ քննելու պարտականությունն առաջ է գալիս նույնիսկ որևէ հստակ բողոքի բացակայության պարագայում (see Velev v. Bulgaria, no. 43531/08, §§ 59-60, 16 April 2013): Նման ուշացումը չի ազդում նաև գանգատի ընդունելիության վրա, երբ դիմողը եղել է հատկապես խոցելի վիճակում՝ հաշվի առնելով գործի բարդությունը և մարդու իրավունքների վկայակոչվող խախտումների բնույթը, և երբ դիմողի համար առավել նպատակահարմար է սպասելու առաջխաղացումների, որոնք կարող էին լուծել էական փաստական կամ իրավական հարցերը (see El Masri, cited above, § 142):
266. Հաշվի առնելով պատշաճ վարքագծի երկրորդ ասպեկտը, այն է՝ դիմողի պարտականությունը ներկայացնելու Դատարան իր գանգատը հենց որ կգիտակցի կամ պարտավոր կլինի գիտակել, որ քննությունը արդյունավետ չի լինելու, Դատարանը հաստատել է, որ հստակ պահը պարզելու խնդիրն այն է, որ այս փուլի անհրաժեշտությունը կախված է գործի հանգամանքներից, և որ դա հստակ պարզելը բարդ է (see the decision in Nasirkhayeva, cited above):
267. Դիմողների պատշաճ վարքագծի պարտականության չափը սահմանելիս, ովքեր կամենում են բողոքել քննության ոչ բավարար լինելու առիթով, կապված մահվան կամ վատ վերաբերմունքի դեպքերի հետ, Դատարանը մեծապես առաջնորդվել է վերջին տարիների ընթացքում կայացրած նախադեպային որոշումներով, որոնցով քննվել են այն դիմողների պատշաճ վարքագծի պարտականությունը, ովքեր գանգատվել են երկրում արտակարգ իրավիճակների կամ միջազգային կոնֆլիկտների ընթացքում անհայտացած անձանց մասին (see Varnava and Others, cited above, § 165, ECHR 2009; Yetişen and Others v. Turkey, no. 21099/06, §§ 72-85, 10 July 2012; and Er and Others, cited above, § 52)՝ չնայած այդ երկու իրավիճակների միջև առկա տարբերություններին:
268. Այդպիսով, Դատրանը մերժել է որպես ուշացումով ներկայացված գանգատները, որոնցով դիմողները կորցրել են շատ ժամանակ կամ տեղի է ունեցել չբացատրվող ուշացում, եթե նրանք իմացել են կամ պետք է իմանային այն մասին, որ քննությունը եղել է շինծու կամ, որ քննության շրջանակներում դրսևորվել է անգործություն կամ այն դարձել է ոչ արդյունավետ, և այդ բոլոր դեպքերում չի եղել արդյունավետ քննության հրատապ, իրատեսական հնարավորություն, որը կտրամադրվեր ապագայում future (see, inter alia, Narin v. Turkey, cited above, § 51; Aydinlar and Others v. Turkey (dec.), no. 3575/05, 9 March 2010; and the decision in Frandes, cited above, §§ 18-23):
Այլ կերպ ասած՝ Դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի այն անձինք, ովքեր կամենում են գանգատ ներկայացնել Դատարանին քննության ոչ արդյունավետ լինելու առիթով, չպետք է անհիմն հապաղեն իրենց գանգատները ներկայացնելիս: Երբ առկա է ժամանակի մեծ կորուստ, իսկ քննության հարցում առկա են ուշացումներ և անգործություն, գալիս է ժամանակ, երբ հարազատները պետք է գիտակցեն, որ տեղի չի ունեցել կամ էլ տեղի չի ունենալու արդյունավետ քննություն:
269. Այնուամենայնիվ, Դատարանը որոշել է, որ երբ առկա է որոշակի սերտ կապ բարեկամների և իշխանությունների միջև, կապված բողոքների և տեղեկությունների տրամադրման միջնորդությունների հետ կամ կան քննչական գործողությունների առաջընթացի որոշ նշաններ կամ իրատեսական հնարավորություն, սովորաբար հարց չի առաջանա, կապված դիմողների կողմից ժամանակի անտեղի կորստի հետ (see Varnava and Others, cited above, § 165):
(b) Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործի նկատմամբ
270. Դատարանը նկատում է, որ պետական հեռուստատեսության շտաբակայաններում ոստիկանության աշխատակիցների և ծառայողների ներկայությամբ դիմողի վրա հարձակումները տեղի են ունեցել 1990 թվականի հունիսի 13-ից 14-ի գիշերվա ընթացքում: Քրեական գործը հարուցվել է անմիջապես: 2001 թվականի հունիսի 18-ին՝ դեպքից ավելի քան տասնմեկ տարի անց, դիմողը ներկայացրել է բողոք Վճռաբեկ և արդարդատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնին (տես վերը՝ կետ 170): 2008 թվականի հունիսի 25-ին՝ դեպքերից ավելի քան տասնութ տարի անց, դիմողը ներկայացրել է գանգատ Ստրասբուրգի Դատարանին: 2009 թվականի հունիսի 17-ին Վճռաբեկ և գերագույն դատարանին կից դատախազությունը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը ողջ մնացած մեղադրյալների նկատմամբ այդ հանցագործությունների համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով կամ որ չի եղել պատասխանելու գործ (տես վերը՝ կետեր 156-162): 2011 թվականի մարտի 9-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը մերժել է դիմողի բողոքն այդ որոշման դեմ (տես վերը՝ կետ 166):
271. Ապա Դատարանը նկատում է, որ Կառավարությունն իր առարկության մեջ քննադատել է դիմողին 1990-2001 թվականների ընթացքում անգործություն դրսևորելու մեջ:
272. Վեցամսյա կանոնի տեսանկյունից Դատարանը պետք է պարզի, թե արդյոք, դիմողը Դատարան բողոք ներկայացնելիս տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել վեց ամսից ավել քրեական քննության ոչ արդյունավետ լինելու մասին: Նրա անգործությունը ներպետական մակարդակով քրեական բողոք ներկայացնելու հարցում այնքան էլ կարևոր չէ վեցամսյա ժամկետի ապահովումը գնահատելու համար: Այնուամենայնիվ, եթե Դատարանը կոչված լիներ եզրակացնելու, որ մինչև դիմողի՝ իրավասու ներպետական իշխանություններին դիմելը, նա արդեն իսկ իմացել է կամ պետք է իմացած լիներ քրեական գործի քննության ոչ արդյունավետ լինելու մասին, ակնհայտ է, որ Դատարան ներկայացված այս համապատասխան գանգատը ներկայացված է fortiori ժամկետից դուրս (see the decisions in Bayram and Yıldırım, cited above, and Bulut and Yavuz, cited above), եթե նոր ապացույց ի հայտ չգա այդ ընթացքում, որը նոր պարտականություն կդնի իշխանությունների վրա ձեռնարկելու հետագա քննչական գործողություններ (see Brecknell v. the United Kingdom, no. 32457/04, § 71, 27 November 2007, and Gürtekin and Others v. Cyprus (dec.), nos. 60441/13, 68206/13 and 68667/13, 11 March 2014):
273. Քանի որ դիմողը պաշտոնապես բողոք է ներկայացրել այն ժամանակ, երբ հարցաքննվել է Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնում, ապացուցվում է այն, որ դիմողը հետևել է քննության զարգացումներին մինչև 2001 թվականի հունիսի 18-ը: Բողոք բերելու պատրաստակամություն չունենալն արդարացված է նրա խոցելի վիճակով, որը բավատրվել է ոչ միայն 1990 թվականի հունիսին վատ վերաբերմունքի ենթարկվելու հետևանքով իր առողջական վիճակի վատթարացմամբ, այլ նաև անզորության զգացումով, որը նրա մոտ առաջացրել է անվտանգության ուժերի կողմից դրսևորված ճնշումների, զոհերի մեծ թվի և դատական մարմինների պատշաճ կերպով չարձագանքելու հետևանքով, որի առկայությունը միայն կարող էր նրան համոզել իր գործողությունների մեջ և խրախուսեր առաջ ընթանալուն:
274. Տանջանքների դեմ Միացյալ Ազգերի Հանձնաժողի կերպ, հիմնվելով երրորդ կողմի վրա՝ Դատարանն ընդունում է, որ պետական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի հոգեբանական ազդեցությունը զոհերի պատրաստակամության վրա բողոքելու իրենց նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի դեմ, և այդպիսով էական խոչընդոտ ստեղծել տանջանքների և վատ վերաբերմունքի զոհերի փոխհատուցման իրավունքի իրագործման համար (see General Comment no. 3, 2012, § 38, ...): Նման գործոնները կարող են ազդել զոհերի կարողության վրա ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր ժամանակին մեղավորների դեմ բողոքելու հարցում: Համապատասխանաբար, ինչպես նշել է երրորդ կողմը, այս գործոններն ավելի հաճախ են հաշվի առնվում ներպետական մակարդակով՝ հանգեցնելով որոշակի ճկունության՝ հաշվի առնելով անձնական վնասվածքների համար փոխհատուցման պահանջների նկատմամբ կիրառելի ժամանակահատվածների սահմանափակումները (տես վերը՝ կետ 255):
275. Դատարանը նկատում է, որ 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած դեպքերի զոհերից քչերն են բողոք ներկայացրել առաջին մի քանի տարում (տես վերը՝ կետ 99): Իրոք, պարզվում է, որ նրանց մեծ մասը համարձակություն է ունեցել բողոք ներկայացնելու միայն 1998 թվականի սեպտեմբերի 16-ին կայացած որոշման և 2000 թվականի մայիսի 18-ին դատարան դիմելու որոշման հիման վրա քննության առաջընթացներից հետո:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը գտնում է, որ դիմողի խոցելիությունը և նրա անզորության զգացողությունը, որը նա ունեցել է նման մի քանի այլ զոհերի հետ, ովքեր մի քանի տարի սպասել են մինչ բողոք ներկայացնելը, առաջ են բերում համոզիչ և ընդունելի բացատրություն առ այն, որ նա դրսևորել է անգործություն 1990-2001 թվականներին:
276. Դատարանը նաև նկատում է, որ մի շարք այլ տարրեր, մասնավորապես՝ պետական հեռուստատեսության ներկայացրած տեսագրությունը և դիմողին և այլ անձանց պատկանող անձնական փաստաթղթերի առգրավումը, ովքեր պահվել և նկարահանվել են հեռուստատեսության կայանում, մատնանշում են, որ իշխանությունները գիտեին կամ կարող էին իմանալ, առանց իրական դժվարությունների, 1990 թվականի հունիսի 13-ին պետական հեռուստատեսության կայանում և շրջակա տարածքներում տեղի ունեցած, ինչպես նաև մյուս գիշերվա ընթացքում մի քանի ծառայողների ներկայությամբ տեղի ունեցած դեպքերի զոհերից գոնե մի քանիսի անունները (see Velev, cited above, §§ 59-60): Ապա, 1999 թվականի հոկտեմբերի 14-ի և 200 թվականի մայիսի 18-ին դատարան դիմելու մասին որոշումներով է հրահանգվել քննիչներին պարզելու այդ զոհերին:
277. Ավելին, Դատարանը նկատում է, որ 2009 թվականի հունիսի 17-ի՝ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը, որն անփոփոխ է թողնվել Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ, վերաբերում էր բոլոր զոհերին: Քրեական պատասխանատվության սահմանափակման կանոնին վերաբերող եզրակացությունը, որը կիրառելի էր հավասարապես այն զոհերի նկատմամբ, ովքեր բողոք էին ներկայացրել հենց բռնությունից հետո, և նրանց նկատմամբ, ովքեր դիմողի նման բողոքել էին ավելի ուշ:
278. Այդ հանգամանքներում չի կարելի եզրակացնել, թե պարոն Մարին Ստոիցայի կողմից ուշ բողոք ներկայացնելը կարող էր խոչընդոտել քննության արդյունավետությանը investigation (see, by contrast, the decision in Nasirkhayeva, cited above):
Ամեն դեպքում դիմողի բողոքն ավելացվել է թիվ 75/P/1998 քրեական գործին, որն առնչվել է 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած դեպքերի մեծ թվով զոհերի: Դատարանը նկատում է նաև, որ 2008 թվականի ապրիլի 29-ի որոշումը, որով դատախազության զինվորական բաժինը որոշել է, որ իրավասու չէ տվյալ հարցով և փոխանցել է գործը սովորական քննչական բաժնի, inter alia, քննելու բարձրաստիճան զինվորական սպաների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առիթով մեղադրանքները, ներառել է ավելի քան հազար զոհերի անուններ (տես վերը՝ կետ 143): Այդպիսով, քննությունն իրականացվել է լիովին բացառիկ հանգամանքներում:
279. Ավելին, Դատարանը նկատում է, որ 2001 թվականից ի վեր, առկա է եղել էական կապ դիմողի և իշխանությունների միջև՝ հաշվի առնելով նրա բողոքը և տեղեկություններ ստանալու միջնորդությունը, որը նա ներկայացրել է ամեն տարի՝ անձամբ գնալով դատախազության բաժին տեղեկանալու քննության զարգացումներից: Դրա հետ մեկտեղ, առկա են տվյալներ առ այն, որ քննությունն ուներ զարգացումներ, մասնավորապես՝ կայացվել են հետագա որոշումներ բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական անձանց մեղադրանք առաջադրելու մասին, ներառյալ՝ կատարված երկու դատաբժշկական փորձաքննությունները:
280. Հաշվի առնելով 2001 թվականից ի վեր քննության զարգացումները, դրա ծավալները և բարդությունները, որոնք բոլորն էլ ընդունվել են Կառավարության կողմից՝ Դատարանը գտնում է, որ իրավասու ներպետական մարմիններին բողոք ներկայացնելուց հետո դիմողն օրինական հույսեր կարող էր ունենալ, թե քննությունն արդյունավետ էր և կարող էր հիմնավոր կերպով սպասել դրա ավարտին, քանի որ առկա էր իրական հնարավորություն, որ քննչական գործողություններն առաջընթաց ունեն (see, mutatis mutandis, Palić v. Bosnia and Herzegovina, no. 4704/04, § 52, 15 February 2011):
281. Դիմողը գանգատ է ներկայացրել Դատարան 2008 թվականի հունիսի 25-ին՝ դատախազության մարմիններին բողոք ներկայացնելուց հետո ավելի քան յոթ տարի անց: Քննությունն այդ ժամանակ շարունակվել է, և ձեռնարկվել են քննչական միջոցներ: Վերը նշված պատճառներով (տես վերը՝ կետ 279), որոնք շարունակել են գոյություն ունենալ առնվազն մինչև այն ժամանակը, երբ դիմողը ներկայացրել է իր գանգատը Դատարան, նա չի կարող քննադատվել շատ երկար սպասելու համար:
282. Ավելին, Դատարանը նկատում է, որ դիմողի գործով վերջնական ներպետական որոշումը 2011 թվականի մարտի 9-ի վերը նշված որոշումն է:
283. Վերը շարադրվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ գանգատը ժամկետանց չէ: Այդ պատճառով, Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
D.Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների վիճելի խախտում
Պալատի որոշումը
284. Պալատը առանձին է քննել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքները: Այն եզրակացրել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի խախտում տիկին Անկա Մոկանուի նկատմամբ, և որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտների խախտում պարոն Մարին Ստոիցայի նկատմամբ:
(a) Տիկին Անկա Մոկանուին վերաբերող վճռի մասը
285. Տիկին Անկա Մոկանուի առիթով Պալատը նշել է, որ դիմողի ամուսնու սպանության փաստով քրեական գործը հարուցվել է 1990 թվականին, և որ այն արդեն ավելի քան 20 տարի շարունակվում է: Այն եզրակացրել է, որ քննությունը չի կատարվել պատշաճության պահանջի պահպանմամբ:
286. Այն նաև նկատում է, որ 1994 թվականին գործը գտնվել է զինվորական դատախազության մարմնի մոտ, որը չի եղել անկախ քննչական մարմին, և որ քննության թերությունները, որոնք ընդունվել են հենց ազգային դատարանների կողմից, համապատասխանաբար չեն լրացվել:
287. Նա նաև նկատել է, որ տիկին Անկա Մոկանուն քննությանը մասնակցելու իրավունք է ստացել ուշացումով, և որ ճշգրտորեն չի տեղեկացվել դրա առաջընթացի մասին:
288. Ապա Պալատը գտել է, որ տվյալ գործով կարևորն այն է, որ մի շարք զոհերի իրավունքն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել և արդյունքում՝ նրանց արդյունավետ դատական քննության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև փոխհատուցման իրավունքը, ռումինական հասարակության համար այնքան կարևոր էին, որ նրանք պետք է դրդեին ներպետական մարմիններին քննելու գործն արագ և առանց անտեղի ձգձգումների՝ որոշակի գործողություններ անպատժելիությունից խուսափելու համար:
289. Այս դիտարկումների լույսի ներքո՝ Պալատը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական ասպեկտի խախտում:
(b) Որոշման՝ պարոն Մարին Ստոիցային վերաբերող մասը
290. Պարոն Մարին Ստոիցայի առիթով Պալատը որոշել է, որ միայն այն պատճառով, որ անպայման է եղել, որպեսզի ներպետական մարմիններն իրականացնեն քննություն և միջոցներ ձեռնարկեն երբ նրանց ուշադրությանն են ներկայացվել վատ վերաբերմունքի հետ կապված բողոքները, ներգրավված անձանց վրա է նաև դրված պատշաճություն և նախաձեռնություն: Այդսիսով, Պալատն ընդգծել է այն փաստի հատուկ կարևորությունը, որ դիմողը չի ներակայցրել իր բողոքը բռնության դեմ, որն իր նկատմամբ դրսևորվել է 1990 թվականի հունիսի 13-ին այդ դպքերից հետո 11 տարի շարունակ:
291. Նա նկատել է, որ քննարկվող բողոքը միացվել է թիվ 75/P/1998 քրեական գործին, որը inter alia վերաբերել է անմարդկային վերաբերմունքի առիթով մեղադրանքներին, և որ գործի համատեքստի շրջանակներում մի շարք քննչական գործողություններ, ներառյալ՝ երկու դատաբժշկական փորձաքննություններ են կատարվել դիմողի նկատմամբ:
292. Այնուամենայնիվ, նա նկատում է, որ գործի նյութերում նշված է, որ երբ դիմողն իր բողոքը ներկայացրել է, որոշ հանցագործություններ, մասնավորապես՝ վիրավորանքը և սխալ պահվածքը, դուրս են մնացել ներպետական օրենսդրությունից:
293. Չնայած որ Պալատը կարող էր ընդունել այն, որ հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների պայմաններում տեղին է հաշվի առնել զոհերի խոցելիությունը, հատկապես նրանց հնարավոր անկարողությունը ներկայացնելու բողոքներ հաշվեհարդարից վախենալու պատճառով, Դատարանը չի գտնում որևէ համոզիչ փաստարկներ, որոնք կարդարացնեին դիմողի պասիվությունը և նրա կողմից համապատախսան մարմիններ բողոք ներկայացնելու մասին որոշումը տասնմեկ տարի անց կայացները:
294. Հետևաբար, Պալատը եզրակացնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտի խախտում:
Դիմողի փաստարկները
295. Դիմողները բողոքել է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտները խախտվել են տվյալ գործով: Նրանք գտել են, որ իրենց նախաձեռնությամբ քննություն իրականացնելու պարտկանությունը, որն ամրագրված է Կոնվենցիայի այդ դրույթներով, դրված է եղել իշխանությունների վրա, թե՛ ներպետական, և՛ թե միջազգային իրավական ակտերով: Այդ պարտականությունը հատկապես մեծ է այն առումով, որ տվյալ գործը չի վերաբերել պետական մարմինների կողմից ուժի գործադրման սովորական անօրինական դեպքերի, այլ՝ կոնֆլիկտի, որը բորբոքվել է այն ժամանակ իշխանություն ունեցող մարմինների կողմից և որը բնակչության տարբեր խմբերի, ներառյալ՝ էթնիկ խմբերի, հանել է մեկը մյուսի դեմ:
296. Այս առումով նրանք ընդգծում են, որ հաշվի առնելով տվյալ դեպքերով զոհերի մեծաքանակությունը, քննությունները, որոնք վերաբերել են նրանց, որպես զոհերի, կապված են եղել այնպիսի հանցագործությունների հետ, որոնք օրենքով նախատեսված սահմանափակման ենթակա չեն եղել. այդպիսիք են՝ ցեղասպանությունը կամ անմարդկային վերաբերմունքը: Նրանք առարկել են, որ դա իշխանությունների վրա առավել մեծ պարտականություն է դրել կատարելու քննություն, որը նրանք անտեսել են:
Տիկին Անկա Մոկանուն նշել է նաև, որ ինքը տեղեկություններ չի ունեցել քննության առաջընթացների մասին մինչև 2009 թվականի հետո:
297. Պարոն Մարին Ստոիցան գտել է, որ Դատարանը պետք է քննի ողջ քննությունը տվյալ գործով, որով մեղադրվել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, և որ չպետք է սահմանափակվի լոկ քննելով քննության այն հատվածը, որը վերաբերում է իր նկատմամբ դրսևորված բռնությանը: Նա հայտարարել է, որ 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտի ներքո գործը գնահատելու նպատակով քննությունը չպետք է տրոհվի, և որ բռնության գործողությունները, որոնց նա ենթարկվել է, չեն կարող դիտարկվել առանձնացված:
298. Պարոն Ստոիցան հայտարարել է, որ այդ դեպքերը, որոնց վրա քննությունը պետք է լույս սփռեր, հատկապես էական էին ռումինական պատմության վերջին շրջանի համար, քանի որ դրանք տեղի են ունեցել դեպի ժողովրդավարական հասարակության անցնելու համատեքստում և եղել են այն ընթացքի մասը, որն անցյալում է թողել 1989 թվականի դեկտեմբերին բռնապետի անկումը: Ավելացնելով, որ այդ դեպքերը վնասել են մեծ թվով մարդկանց՝ դիմողը գտել է, որ քննությունը ռումինական հասարակության համար միակ միջոցն է եղել բացահայտելու համար երկրի պատմության վերջին շրջանի այս հատվածի մասին ողջ ճշմարտությունը, մի գործոն, որը պետք է իրավասու մարմիններին պարտավորեցներ ձեռնարկելու պատշաճ գործողություններ, մի բան, որ նրանք չեն արել:
299. Այս առումով նա հայտարարել է, մասնավորապես, որ անմարդկային վերաբերմունքի գործով քննությունը փակելով այն հիմքով, որ հանցակազմի տարրերը չեն բացահայտվել, դատախազն իր՝ քրեական հետապնդում չիրականացնելու 2009 թվականի հունիսի 17-ի որոշման մեջ սխալ է մեկնաբանել օրենքը, քանի որ նրա եզրակացությունը չի համապատասխանել Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի համապատասխան նախադեպային որոշումներին:
300. Ի վերջո, հաշվի առնելով քննվող հանցագործությունները, որոնք ապաքրեականացվել են, նա գտել է, որ սահմանափակված ժամանակահատվածը պետք է կասեցվեր, քանի որ մեղադրվող առաջնորդներն ունեցել են բարձրաստիճան պաշտոններ:
301. Վերջապես, դիմողը հայտարարել է, որ հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, նրա կողմից բողոքն ուշացումով ներկայացնելը կարևոր չէր 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտի խախտման քննության համար, և որ այն չի ունեցել այնպիսի բնույթ, որը կխոչընդոտեր քննությանը: Այս առումով նա նկատել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և 2000 թվականի մայիսի 18-ին դատարան դիմելու մասին որոշման չորրորդ կետը պարտավորեցրել են քննիչներին պարզելու գործով բոլոր զոհերին: Նա նաև հայտարարել է, որ իշխանություններն անմիջականորեն տեղյակ են եղել այս գործի մասին:
Կառավարության փաստարկները
(a) Տիկին Անկա Մոկանուի առիթով
302. Հղում կատարելով ներպետական քննության կոնկերտ միջոցներին՝ Կառավարությունն առարկել է, նշելով որ ներպետական մարմինները կատարել են տիկին Անկա Մոկանուի ամուսնու մահվան հանգամանքների առիթով արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը, ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները պարզելու այդ մահվան առիթով ողջ ճշմարտությունը, հատկապես՝ դրա փաստական հանգամանքները այդ քննության համատեքստում:
303. Նրանք հաստատել են, որ դատական մարմինները պարտավոր են եղել բաժանել քննությունը մի քանի գործերի՝ մեղադրյալների անձը (քաղաքացիական, թե՝ ծառայող), Բուխարեստում 1990 թվականի հունիսին տեղի ունեցած դեպքերի բարդությունը հաշվի առնելով, ինչպես նաև որոշ պատճառներով նրանք պարտավոր էին հավաքել ապացույցների մի մեծ ամբողջություն, ներառյալ՝ 5,700 վկաների ցուցմունքները:
304. Այս առիթով նրանք կոչ են արել Դատրաանին հաշվի առնել քննության արտասովոր բնույթը, որը պայմանավորված էր ոչ միայն ներգրավված անձանց մեծաքանակությամբ, այլ նաև այն փաստով, որ այն առնչվում էր Ռումինիայում տեղի ունցող էական պատմական փաստերին: Նրանք ընդգծել են, որ դիմողների հատուկ իրավիճակները եղել են դեպքերի շարքի մի մասը, որոնք տեղի են ունեցել Բուխարեստում տեղի ունեցած մեծաթիվ ցույցների ընթացքում, և որոնք հանգեցրել են բռնի գործողությունների, և որ այդ իրավիճակները, այդ պատճառով, չէին կարող դիտվել ընդհանուր գործի նյութերից առանձին:
305. Նրանք հայտարարել են, որ 2000 թվականից մինչ օրս իշխանությունների կողմից ոչ մի անգամ անգործություն չի դրսևորվել:
306. Նրանք նաև ընդգծել են, որ չեն վիճարկում Պալատի հետևությունները՝ հաշվի առնելով քննության երկարատևությունը, սակայն ավելացրել են, որ դա բացատրվել է քննության սկզբնական թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ և դիմողին քննությանը ներգրավելու ցանկությամբ:
(b) Պարոն Մարին Ստոիցայի առիթով
307. Պարոն Մարին Ստոիցայի առիթով Կառավարությունը նշել է, որ իշխանությունները դժվարություններ են ունեցել տուժողներին պարզելու և նրանց քննությանը ներգրավելու հարցում, քանի որ նրանք չեն ներկայացրել պատշաճ բողոք:
308. Նրանք հայտարարել են, որ քրեական գործով քննությունը կատարվել է ճշգրտորեն, որ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետն ավարտված է եղել, քանի որ դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը չի եղել մարդկության դեմ հանցագործությունների կատեգորիայում: Նրանք նշել են, որ այդ եզրակացությունը նպատակ չի հետապնդել անպատժելիության մթնոլորտ ստեղծելու 1990 թվականի դժբախտ դեպքերի առիթով, այլ նպատակ է ունեցել կիրառելու ներպետական օրենսդրության դատավարական կանոններ, մասնավորապես՝ անհրաժեշտ ժամանակային սահմանափակումները, որոնք տևել են 3-ից 15 տարի:
309. Այս գործում չեն եղել հատուկ հանգամանքներ, որոնք կարդարացնեին իշխանությունների վրա քննություն կատարելու մեծ պարտականություն:
310. Ավելին, հիմնարար իրավունքների բազմաթիվ խախտումների գործով ողջ ճշմարտությունը չի բացահայտվել անհրաժեշտաբար՝ պարզաբանելով յուրաքանչյուր անձնական իրավիճակը: Այդ հանգամանքներում քննությունը կարող էր հասնել իր օբյեկտիվ ճշմարտությունը, նույնիսկ երբ այն խոչընդոտների էր հանդիպում կոնկրետ անհատական գործով՝ տուժողի կողմից որևէ գործողություն չձեռնարկելու պատճառով:
Երրորդ կողմից մեկնաբանությունները
311. Երրորդ կողմը նշել է, որ վերջին տաս տարուց ի վեր եվրոպական և միջազգային իրավունքն ընդգծել է տանջանքների և դաժանության, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համար անպատժելիության դեմ պայքարի և տուժողների՝ արդյունավետ միջոցներից օգտվելու և փոխհատուցում ստանալու իրավունքի ճանաչման աճող կարևորությունը: Այս առիթով այն հղում է կատարել մի շարք միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիության արմատախիլ անելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուղենիշներին (ընդունված 2011 թվականի մարտի 30-ին): Այդ ուղենիշների համաձայն՝ «այն փաստը, որ տուժողը չի կամենում ներկայացնել պաշտոնական բողոք, հետագայում հետ է վերցնում նման բողոքը կամ որոշում է չշարունակել քննությունը, իշխանություններին չի ազատում իրենց պարտականությունից կատարելու արդյունավետ քննություն, եթե կան հիմքեր ենփադրելու, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների լուրջ խատխումներ»:
312. Երրորդ կողմն ընդգծում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պահանջում էր, որպեսզի պետությունները ունենան այնպիսի քրեական օրենքներ, որոնցով արդյունավետորեն կպատժվեն մարդու իրավունքների լուրջ խախտումները՝ նախատեսելով պատշաճ սանկցիաներ (it referred to the judgments in M.C. v. Bulgaria, no. 39272/98, § 150, ECHR 2003‑XII; Çamdereli v. Turkey, no. 28433/02, § 38, 17 July 2008; and Gäfgen v. Germany [GC], no. 22978/05, § 117, ECHR 2010): Նա եզրակացրել է, որ օրենքով նախատեսված սահմանափակումները պետք է նախատեսվեն այնպիսի գործերի հատուկ հանգամանքների նկատմամբ, որոնք կբնորոշվեն, inter alia, տուժողների խոցելիությամբ, մասնավորապես՝ պետական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի դեպքերում:
313. Ի պատասխան ICTY-ի կողմից ներկայացված հարցադրումների (Trial Chamber, Prosecutor v. Furundžija, case no. IT-95-17/1-T, judgment of 10 December 1998)՝ այն հայտարարել է, որ պատերազմի հետ կապված և մարդկության դեմ հանցագործությունների համար քրեական պատասխանատվության սահմանափակումների կիրառելի չլինելը միանշանակ ընդունված սկզբունք է, սակայն դա, այնուամենայնիվ, սահամանափակ է այս տեսակ հանցագործությունների նկատմամբ: Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կիսել է այս դիրքորոշումը, քանի որ այն վերաբերել է հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, և որ Հանձնաժողովը հայտնել է նաև, որ սահամնափակումները չպետք է կիրառելի լինեն վատ վերաբերմունքի մյուս տեսակների նկատմամբ (General Comment no. 3, 2012, § 40, ...):
Դատարանի գնահատականը
(a) Ընդհանուր սկզբունքներ
314. Դատարանը միասին կքննի տիկին Անկա Մոկանուի և պարոն Մարիլ Ստոիցայի կողմից ներկայացված բողոքները Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո՝ այդ երկու դրույթներից բխող մեկ կետի հանգեցնող սկզբունքներից, որոնք պատշաճ կերպով հիմնավորված են և ի մի բերված Nachova and Others v. Bulgaria ([GC], nos. 43577/98 and 43579/98, §§ 110 and 112-113, ECHR 2005-VII); Ramsahai and Others v. the Netherlands ([GC], no. 52391/99, §§ 324-325, ECHR 2007‑II); Al-Skeini and Others v. the United Kingdom ([GC], no. 55721/07, §§ 162-167, ECHR 2011); and El Masri (cited above, §§ 182-185) գործերով:
315. Դատարանն արդեն իսկ հաստատել է, որ 2-րդ և 3-րդ հոդվածները մեկնաբանելիս պետք է առաջնորդվի այն գիտությամբ, որ Կոնվենցիայի՝ որպես մարդու անձնական իրավունքների պաշտպանության գործիքի, օբյեկտը և նկատակը պահանջում է, որպեսզի դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որպեսզի դրա երաշխիքները լինեն պրակտիկ և արդյունավետ:
Այն կրկնում է, որ 2-րդ և 3-րդ հոդվածները պետք է դիտվեն, որպես Կոնվենցիայի ամենահիմնավոր դրույթներ և որպես Եվրոպայի խորհրդի մասը կազմող ժողովրդական հասարակությունների կենտրոնական արժեքների պահապաններ (see Soering v. the United Kingdom, judgment of 7 July 1989, Series A no. 161, p. 34, § 88): Ի տարբերություն Կոնվենցիայի մյուս դրույթների՝ այն նախատեսված է բացարձակ դրույթներով, առանց բացառության կամ պայմանի կամ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների (see Soering v. the United Kingdom, judgment of 7 July 1989, Series A no. 161, p. 34, § 88):
316. Պետության ներկայացուցիչների կողմից կամայական սպանությունների և տանջանքների ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ընդհանուր իրավական արգելքը կլինի ոչ արդյունավետ պրակտիկայում, եթե չլինի վարույթ կամ պետական մարմինների կողմից ճակատագրական ուժի գործադրման օրինականությունը վերահսկելու կամ էլ նրանց կողմից պահվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի կամ սպանությունների քննության համար see Al-Skeini and Others, cited above, § 163, and El Masri, cited above, § 182):
317. Այդպիսով, հաշվի առնելով Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո պետության ընդհանուր պարտականությունը «ապահովելու իրենց իրավասության ներքո յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և պարտականությունները», 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները պահանջում են, որպեսզի առկա լինեն պաշտոնական քննության որոշ տեսակներ, ինչպես այն ժամանակ, երբ անձինք սպանվել են inter alia պետական մարմինների կողմից ուժի գործադրման արդյունքում (see McCann and Others v. the United Kingdom, 27 September 1995, § 161, Series A no. 324), այնպես էլ այն ժամանակ, երբ անձը ճշմարտացիորեն հայտարարում է, որ նա վնաս է կրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի հետևանքով inter alia, ոստիկանության կամ այլ նմանատիպ մարմնի կողմից (see Assenov and Others v. Bulgaria, 28 October 1998, § 102, Reports 1998‑VIII):
318. Նման քննության հիմնական նպատակն է ապահովել ներպետական օրենքների արդյունավետ կիրառումը, որոնք երաշխավորում են կյանքի իրավունքը և արգելում են տանջանքները և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը այն գործերով, որոնցով ներգրավված են պետության ներկայացուցիչներ կամ մարմիններ, և՝ ապահովել նրանց պատասխանատվությունը սպանությունների և վատ վերաբերմունքի համար, որոնք տեղի են ունեցել նրանց պատճառով (see Nachova and Others, cited above, § 110, and Ahmet Özkan and Others v. Turkey, no. 21689/93, §§ 310 and 358, 6 April 2004).
319. Դատարանն արդեն իսկ որոշել է, որ 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո դատավարական պարտականությունները շարունակում են կիրառվել բարդ պաշտպանական պայմաններում, ներառյալ՝ զինված կոնֆլիկտի համատեքստում: Նույնիսկ երբ դեպքերը, որոնք հանգեցնում են քննություն կատարելու պարտականությանը, առաջ են գալիս համատարած բռնության համատեքստում, իսկ քննիչները հանդիպում են բարդությունների և ճնշումների, որոնք ստիպում են կիրառել նվազ արդյունավետ քննչական գործողություններ կամ առաջացնում են քննության ձգձգումներ, փաստը է մնում, որ 2-րդ և 3-րդ հոդվածները ապահովեն, որպեսզի կիրառվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու, որպեսզի տեղի ունենա անկախ և արդյունավետ քննություն (see Al-Skeini and Others, cited above, § 164):
320. Ընդհանուր առմամբ քննության արդյունավետության մասին խոսելիս, պետք է նշել, որ քննությունն իրականացնող անձինք պետք է լինեն այդ քննության օբյեկտը հանդիսացող անձանցից անկախ: Դա ենթադրում է ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև պրակտիկ անկախություն (see Nachova and Others, cited above, § 110, and Halat v. Turkey, no. 23607/08, § 51, 8 November 2011):
321. Ցանկացած մեթոդի կիրառման դեպքում իշխանությունները պետք է գործեն սեփական նախաձեռնությամբ: Ավելին, արդյունավետ լինելու համար քննությունը պետք է կարողանա հանգեցնել մեղավորների հայտնաբերմանն ու պատժելուն: Այն պետք է նաև լինի բավականին լայն, որպեսզի թույլ տա, որ քննչական մարմինները հաշվի առնեն ոչ միայն պետության ներկայացուցիչների գործողությունները, ովքեր ուղղակիորեն, ապօրինաբար կիրառել են ճակատագրական ուժ, այլ նաև՝ բոլոր հարակից հանգամանքները (see Al-Skeini and Others, cited above, § 163):
322. Չնայած սա արդյունքի պարտականություն չէ, այլ՝ միջոցների, քննության ցանկացած թերացում, որը խոչընդոտում է դրա կարողությունը պարզելու գործի հանգամանքները կամ մեղավորներին, արդյունավետության պահանջվող չափանիշի ոտնահարման ռիսկ է ներկայացնում (see El Masri, cited above, § 183):
323. Պատշաճության և անհրրաժեշտ արագության պահանջը ենթադրվում է այս համատեքստում: Չնայած կարող են լինեն թերություններ կամ բարդություններ, որոնք կանխարգելում են քննության առաջընթացը հատուկ իրավիճակներում, ճակատագրաական ուժի կամ վատ վերաբերմունքի կիրառումը քննելիս իշխանությունների կիողմից պատշաճ պատասխանը կարող է սովորաբար համարվել էական պետական գաղտնիքը պահելու հարցում, երբ ապահովվում է օրենքի կանոնը և ապահովվում է հանցավոր համաձայնության կամ ապօրինի գործողությունները հանդուրժելու դեմ պայքարը (see McKerr v. the United Kingdom, no. 28883/95, § 114, ECHR 2001-III):
324. Բոլոր գործերով զոհին հաջորդող հարազատը պետք է ներգրավված լինի ընթացակարգին այնքանով, որքանով որ դա անհրաժեշտ է երաշխավորելու իր օրինական շահերի ապահովման համար: Նմանապես, հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, տուժողը պետք է կարողանա արդյունավետորեն մասնակցել քննությանը investigation (see McKerr, cited above, § 115):
325. Վերջապես, քննությունը պետք է տարվի պատշաճ, այնպես, որ իշխանությունները միշտ կատարեն լսւրջ քայլեր պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, չպետք է հիմնվեն հապճեպ կամ վատ հիմնավորված եզրակացությունների վրա իրենց քնությունն ավարտելու համար (see El Masri, cited above, § 183):
326. Դատարանը նաև որոշել է, որ պետության ներկայացուցիչների կողմից դրսևորված տանջանքին կամ վատ վերաբերմուքնին առչնվող գործերով քրեական վարույթը չպետք է կարճվի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչպես նաև տվյալ գործերով չպետք է հանդուրժվեն համաներումն ու ներումը (see Abdülsamet Yaman v. Turkey, no. 32446/96, § 55, 2 November 2004; Yeter v. Turkey, no. 33750/03, § 70, 13 January 2009; and Association “21 December 1989” and Others, cited above, § 144): Ավելին, վաղեմության ժամկետի կիրառման ձևը պետք է համապատասխանի Կոնվենցիայի պահանջներին: Այդ պատճառով, դժվար է ընդունել չփոփոխվող ժամանակի սահմանափակումներ, որոնք չեն թույլ տալիս որևէ բացառություն (see, mutatis mutandis, Röman v. Finland, no. 13072/05, § 50, 29 January 2013):
(b) Տվյալ գործով վերը նշված սկզբունքների կիարռւոմը
327. Տվյալ գործով Դատարանը նկատում է, որ քրեական գործը հարուցվել է իշխանությունների սեփական նախաձեռնությամբ 1990 թվականի հունիսի դեպքերից հետո: Հենց սկզբում այդ քննությունը վերաբերել է հրազենային կրակոցից տիկին Անկա Մոկանուի ամուսնու և այլ անձանց սպանությանը, ինչպես նաև՝ վատ վերաբերմունքին, որը դրսևորվել է նույն հանգամանքներում այլ անձանց նկատմամբ:
Դատարանը նաև նկատում է, որ այս քննությունն ի սկզբանե բաժանված է եղել մի քանի հարյուր առանձին գործի նյութերի (տես վերը՝ կետեր 82-87), և որ արդյունքում դրանք հավաքվել են միասին՝ մի քանի անգամ կրկին բաժանվելով չորս, երկու, ապա՝ երեք մասերի:
328. Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնի 1999 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումից պարզ է դառնում, որ այդ քննությունը նաև նպատակ է ունեցել բացահայտելու 1990 թվականի հունիսի 13-ից 15-ը տեղի ունեցած ճնշումների զոհերին: Այդ պատճառով այն անդրադարձել է պարոն Մարին Ստոիցային առնվազն 2001 թվականի հունիսի 18-ից, երբ նրա կողմից պաշտոնապես բողոք է ներկայացվել:
Դատարանը նկատում է, որ մեծ թվով գործի նյութեր են կազմվել ներպետական մակարդակով: Այնուամենայնիվ, քանի որ այս բոլոր գործերը սկիզբ են առել միևնույն դեպքերից, որոնք իրոք հանգեցրել են դրանց վերախմբավորմանը Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության որոշմամբ 1997 թվականին, Դատարանը գտնում է, որ գործ ունենք մեկ կամ միևնույն գործի հետ: եթե նույնիսկ Դատարանը գտնում է, որ գործը վերաբերում է երկու տարբեր քննությունների, մեկը՝ տիկին Անկա Մոկանուին և մյուսը՝ պարոն Մարին Ստոիցային, դրանց արդյունավետության մասին հետությունները կլինեն նույնը ստորև շարադրված պատճառաբանություններով:
329. Դատարանը նկատում է, որ այս քննությունը դեռևս շարունակվում է տիկին Անկա Մոկանուի գործով: 2007 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի կողմից կայացված որոշումը, որով դատախազությանն են վերադարձվել ի սկզբանե հինգ զինվորական սպաների վերաբերյալ մեղադրանքներով գործի նյութերը, ամենավերջին դատական որոշումն է, որ կայացվել է առաջին դիմողի նկատմամբ:
330. Դատարանը նկատում է, որ պարոն Պարին Ստոիցային վերաբերող և 37 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական սպաների, ներառյալ՝ պետության նախկին գլխին և ներքի գործերի ու պաշտպանության նախարարներին վերաբերող քննության մասը կարճվել է Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի՝ 2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ:
331. Այն կրկնում է, որ իր իրավասությունը, ratione temporis թույլ է տալիս դիտարկելու քննության այն մասը, որն սկսվում է 1994 թվականի հունիսի 20-ից, այն է՝ Ռումինիայի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հետո (տես վերը՝ կետ 211): Հետևաբար, այն կքննի, թե արդյոք այդ օրվանից հետո տվյալ գործով քննությունը համապտասխանել է վերը նշված արդյունավետության չափանիշին:
Քննության անկախությունը
332. Դատարանը նկատում է, որ 1997 թվականից, այն է՝ այն օրվանից սկսած մի քանի տարի անց, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ռումինիայի նկատմամբ և մինչև 2008 թվակնաի սկիզբը գործը գտնվել է Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնում (2003 թվականից՝ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարան): Այն նաև նկատում է, որ տիկին Անկա Մոկանուի առիթով քննությունը դեռևս շարունակվում է դատախազության զինվորական բաժնում այն բանից հետո, երբ դատախազության ընդհանուր բաժինը մերժել է իր իրավասությունը 2013 թվականի հունիսի 6-ին (տես վերը՝ կետ 123):
333. Այս կապակցությամբ Մեծ պալատը հաստատում է Պալատի հետևությունն առ այն, որ քննությունը վստահվել է զինվորական դատախազներին, ովքեր մեղադրյալների նման (որոնցից երկուսը գեներալներ են եղել) եղել են սպա և գտնվել են ծառայական ենթակայության մեջ զինվորական հիերարխիայում, որի մասին հետևությունը, որն արդեն իսկ Դատարանին հանգեցրել է եզրակացության, թե ընդդեմ Ռումինիայի այլ գործերով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտների խախտում (see Barbu Anghelescu v. Romania, no. 46430/99, § 67, 5 October 2004; Bursuc v. Romania, no. 42066/98, § 107, 12 October 2004; and, more recently, Şandru and Others, cited above, § 74; Association “21 December 1989” and Others, cited above, § 137; and Crăiniceanu and Frumuşanu v. Romania, no. 12442/04, § 92, 24 April 2012):
334. Տվյալ գործին նման գործերով հայտնաբերված խախտումների թիվն անհանգստանալու հիմք է տալիս և լուրջ կասկածներ է առաջացնում քննության օբյեկտիվության և անկողմնակալության հարցում, որը կատարելուն կոչված են եղել զինվորական դատախազները (see, mutatis mutandis, Nachova and Others, cited above, § 117): Կառավարությունը չի ներկայացնում որևէ փաստ կամ փաստարկ, որը կկարողանար համոզել Դատարանին հանգելու այլ եզրակացության տվյալ գործով:
Քննության արագությունը և պատշաճությունը
335. Դատարանը նկատում է, որ տիկին Անկա Մոկանուին առչնվող քննությունը տևել է ավելի քան 23 տարի և՝ ավելի քան 19 տարի՝ Ռումինիայի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո: Այս ընթացքում բարձրաստիճան 3 կամ 5 զինվորական ծառայողներ ներգրավված են եղել դիմողի սպանության գործում:
336. Պարոն Մարին Ստոիցայի առիթով նա նաև նկատում է, որ համապատասխան քննությունը կարճվել է 2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ, այն է՝ քրեական գործ հարուցելուց 22 տարի անց և՝ 10 տարի անց դիմողի կողմից բողոք ներկայացնելուց և քննությանը նրան ներգրավելուց ի վեր:
337. Սակայն անցած երակարատև ժամանակը ոչ միայն խարխլել է քննությունը, այլ նաև նվազեցրել է դրա հաջողության հասնելու հնարավորությունները (see M.B. v. Romania, no. 43982/06, § 64, 3 November 2011):
338. Ընդունելով հանդերձ է, որ գործն անվիճելիորեն բարդ է, ինչն ընդգծում է նաև Կառավարությունը, Դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից նշված քաղաքական և հասարակական հանգամանքները չեն կարող արդարացնել երկարատև ընթացքը: Հակառակը, այդ հանգամանքների կարևորությունը ռումինական հասարակության համար պետք է բերեր նրան, որ իշխանությունները պատշաճ կերպով ձեռնամուխ լինեին քննությանը, առանց ուշացումների, որպեսզի խուսափեին հանցավոր համաձայնություններից կամ ապօրինի գործողությունների հանդուրժումից (see, inter alia, Lăpuşan and Others v. Romania, nos. 29007/06, 30552/06, 31323/06, 31920/06, 34485/06, 38960/06, 38996/06, 39027/06 and 39067/06, § 94, 8 March 2011, որն առչնվել է քննությունը սկսվելուց ի վեր ավելի քան 16 տարի անցնելուն, որը նպատակ է ունեցել բացահայտելու և պատժելու 1989 թվականի հակակոմունիստական ցույցները ճնշելու համար մեղավորներին, և ավելի քան 11 տարի Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց ի վեր):
339. Դատարանը նկատում է, այնուամենայնիվ, որ տվյալ գործով քննության ընթացքում անգործության երկարատև ժամանակահատվածներն առաջ են եկել ինչպես սկզբնական փուլերում, այնպես էլ վերջին տարիներին: Այն նկատում է, հատկապես, որ 1994 թվականի հունիսի 20-ից, երբ տեղի է ունեցել մի շարք գործերի միացում, որոնք հարուցվել են առանձին, սակայն որոնք եղել են միևնույն փաստական համատեքստի մասը, որում տվյալ բողոքներն առաջ են եկել, որևէ առաջընթաց տեղի չի ունեցել քննության մեջ: Միայն դրանից հետո էր, որ դատախազությունն սկսել է իրականացնել լայնածավալ քննություն քաղաքացիական հանրության նկատմամբ պետության ներկայացուցիչների կողմից գործադրված համաձայնեցված ուժի հետ կապված հանգամանքների առիթով (see Al-Skeini and Others, cited above, § 163):
340. Ավելին, Դատարանը նկատում է, որ 1998 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը ցույց է տալիս, որ մինչ այդ օրը չեն ձեռնարկվել որևէ քննչական միջոցառումներ պետական հեռուստակայանում բռնության ենթարկված անձանց բողոքների նկատմամբ (տես վերը՝ կետ 100 ):
341. Ավելին, տիկին Անկա Մոկանուին առչնվող գործով կատարված դատավարական գործողություններն սկսած դատախազությանը վերջին անգամ դիմելուց հետո, որոնք ձեռնարկվել են 2007 թվականի դեկտեմբերի 17-ին, 2013 թվականի հունիսի 6-ին կայացված՝ գործը կարճելու մասին որոշումն է երկու մեղադրյալների նկատմամբ, ովքեր մահացել են այդ ընթացքում, և երկու հայտարարություններն են, որոնցով մերժվել է իրավասությունը, որոնք կայացվել են համապատասխանաբար 2009 թվականի ապրիլի 30-ի և 2013 թվականի հունիսի 6-ին:
342. Դատարանը նաև նկատում է, որ ներպետական մարմիններն իրենք գտել են քննության մի շարք թերություններ: Այդպիսով, Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության 1998 թվականի սեպտեմբերի 16-ին կայացած որոշման մեջ նշվել է անձանցից մեկը, ով այդ ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, մասնավորապես՝ պետության գլուխը, վարչապետը և նրա տեղակալը, ներքին գործերի նախարարը և ոստիկանապետը, դեռևս հարցաքննվել են:
343. Ապա, համապատասխան քննությունը չի կարողացել վերացնել բոլոր թերությունները, ինչպես Արդարադատության գերագույն դատարանը և Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը նշել են իրենց 2003 թվականի հունիսի 30-ի և 2007 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումներում՝ հղում կատարելով նախորդ քննության թերություններին:
344. Ավելին, Դատարանը նկատում է, որ գործի մնացած մասից 1998 թվականին առանձնացված քննությունը, կապված բազում ցուցարարների և այդ վայրերում պատահմամբ հայտնված այլ անձանց նկատմամբ դրսևորված բռնության հետ, դադարեցվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որն անփոփոխ է թողնվել 2011 թվականի մարտի 9-ի որոշմամբ: Այդ անձինք, ներառյալ՝ պարոն Մարին Ստոիցային, ովքեր բողոք են ներկայացրել 2001 թվականին, ստիպված են եղել 10 տարի սպասելու քննության ավարտին: Այնուամենայնիվ, չնայած ժամանակի երկարությանը և դիմողի նկատմամբ կատարված՝ Կառավարության կողմից ներկայացված քննչական գործողություններին, վերը նշված որոշումներից ոչ մեկով չի հաջողվել հաստատել վատ վերաբերմունքի հանգամանքները, որոնց մասին դիմողը և այլ անձինք հայտարարել են, թե կրել են պետական հեռուստատեսության շտաբակայաններում:
345. 2009 թվականի հունիսի 17-ին դատախազության կողմից կայացված որոշման մեջ նշվել է, որ հնարավոր չի եղել պարզել մարդասպաններին և քննություններին անվտանգության ուժերի ներգրավվածության աստիճանը, որոնք կատարվել են քաղաքացիական, ապա՝ զինվորական դատախազության մարմինների կողմից: Այնուամենայնիվ, իշխանությունները չեն նշել, թե ինչ ապացույցներ են կիրառվել պարզելու փաստերը, և ինչ էական պատճառներով նրանց գործողությունները չեն տվել արդյունքներ: Ավելին, ներպետական մակարդակում նրանք երբևէ չեն քննարկել դիմողի վարքագիծը՝ կապված քննության հետ, ինչպես նաև չեն ներկայացրել որևէ մեկնաբանություն՝ կապված օրվա հետ, երբ դիմողի բողոքի ներկայացման օրվա հետ կապված:
346. Դատարանը նկատում է, որ քննության այս հատվածը կարճվել է հիմանկանում քրեական պատասխանատվության սահմանափակման դրույթով: Այս առումով այն կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա առաջ եկող դատավարական պարտականությունները հազիվ թե կարողանան քննարկվել, երբ քննությունը դադարեցվում է, ինչև տեղի է ունեցել տվյալ գործով քրեական պատասխանատվությունը սահամանփակող դրույթի հիման վրա, որն առաջացել է իշխանությունների անգործության հետևանքով (see Association “21 December 1989” and Others, cited above, § 144):
347. Հաշվի առնելով քննության մեկ այլ էական հետևություն, մասնավորապես՝ եզրակացությունն այն մասին, որ Ռումինիայի քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածով պատժվող անմարդկային վերաբերմունքի բաղկացուցիչ տարրերը չեն հաստատվել պարոն Ստոիցայի նկատմամբ՝ Դատարանը գտնում է, որ համապատասխան ներպետական նախադեպային որոշումները դատախազի կողմից համապատասխանաբար մեկնաբանելը կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 7-ի որոշումը: Ավելին, Կառավարությունը չի ներկայացրել նախադեպային որոշումների այլ օրինակներ այս գործով տվյալ որոշումը կայացնելու համար: Դատանանը գտնում է նաև, որ եզրակացությունն այն մասին, որ հանքագործներն այլևս չեն ունեցել թշնամիններ, որոնց դեմ պետք է պայքարեին 1990 թվականի հունիսի 14-ին (տես վերը՝ կետ 161), կասկածելի է, քանի որ այն լիովին անտեսում է բռնությունը, որը տեղի է ունեցել 1990 թվականի հունիսի 13-ին մի շարք ծառայողների ներկայությամբ, որոնք զինված են եղել ծանր զին տեխնիկայով, տանկերով, ինչպես հաստատվել է վերը նշված որոշման մեջ: Ավելին, այս եզրակացությունը հակասում է միևնույն որոշմամբ հաստատված փաստերով, որոնք մանրամասն նկարագրում են 1990 թվականի հունիսի 14-ին հանքագործների կողմից գործադրված բռնության գործողությունները, որոնք առանց տարբերակման նշավակել են ցուցարարներին, ուսանողներին, ովքեր ներկա են գտնվել համալսարանի շենքերում, ինչպես նաև՝ անցորդներին: Ավելին, 2011 թվականի մարտի 9-ի դատավճռում, որով մերժվել է պարոն Ստոիցայի բողոքն ընդդեմ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման, Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանը չի գնահատել որևէ հանգամանք, կապված քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի կիրառելիության հարցի հետ, այլ միայն ստուգել է, թե ինչպես են օրենսդրական սահամնափակման կանոնները կիրառվել տվյալ գործով:
348. Համապատասխանաբար, պարզվում է, որ այս գործով քննության համար պատասխանատու մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որոնք հիմնավոր կերպով ի զորու կլինեին հանգեցնել մեղավորների բացահայտմանն ու պատժելուն:
Առաջին դիմողի ներգրավումը քննությանը
349. Զոհերի հարազատներին քննության ներգարվելու պարտականության առիթով Դատարանը նկատում է, որ տիկին Անկա Մոկանուն չի տեղեկացվել քննության առաջընթացի մասին մինչև 2000 թվականի մայիսի 18-ը՝ այն է՝ մինչև իր ամուսնու սպանության մեջ մեղադրվող անձանց գործով դատական քննությունը:
350. Ավելին, Դատարանը նկատում է, որ դիմողը հարցաքննվել է դատախազի կողմից առաջին անգամ 2007 թվականի փետրվարի 14-ին, այն է՝ դեպքերից գրեթե 17 տարի անց, և որ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի՝ 2007 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո նա այլևս չի տեղեկացել քննության զարգացումների մասին:
351. Այդ պատճառով, Դատարանը համոզված չէ, թե տիկին Անկա Մոկանուի շահերը քննության մասնակցելու հարցում էականորեն պաշտպանվել են (see Association “21 December 1989” and Others, cited above, § 141):
Եզրակացություն
352. Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ տիկին Անկա Մոկանուն չի օգտվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության պահանջից, և որ պարոն մարին Ստոիցան զուրկ է եղել 3-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ քննությունից:
353. Համապատասխանաբար, տեղի է ունեցել այդ դրույթների դատավարական ասպեկտի խախտում:
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
16 ձայնով ընդդեմ 1-ի որոշում է ratione temporis քննության առնել տիկին Անկա Մոկանուի և պարոն Մարին Ստոիցայի կողմից ներկայացված գանգատներն այնքանով, որքանով, որ դրանք վերաբերում են տվյալ գործով կատարված քննությանը Կոնվենցիան Ռումինիայի նկատմամբ ուժի մեջ մտնելուց հետո:
...
14 ձայնով ընդդեմ 3-ի, մերժում է Կառավարության առարկություն, որով նրանք պնդում էին, թե պարոն Մարին Ստոիցայի գանգատը ներկայացվել է վաղեմության ժամկետների բացթողմամբ: 16 ձայնով ընդդեմ 1-ի, որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տիկին Անկա Մոկանուի նկատմամբ: 14 ձայնով ընդդեմ 3-ի, որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտի խախտում պարոն Մարին Ստոիցայի նկատմամբ:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և հրապարակված է Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում 2014 թվականի սեպտեմբերի 17-ին:
Ջոհան Քալլևաերթ Դին Սփիլման
Քարտուղար Նախագահող
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն վճռին կցվել են հետևյալ հատուկ կարծիքները.
(ա) դատավոր Պինտե դե Ալբուքյուերքիի չհամընկնող հատուկ կարծիքը,
(բ) դատավոր Սիլվիսի մասնակի չհամընկնող կարծիքը, որին միացել է դատավոր
Սթրենթեուն,
(գ) դատավոր Վիջթիչեկի մասնակի չհամընկնող հատուկ կարծիքը.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy