© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 177
2014 թվականի օգոստոս-սեպտեմբեր
MOCANU ԵՒ ՈՒՐԻՇՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ [GC] – 45886/07, 32431/08 և 10865/09
17.09.2014 թվականի վճիռ [GC]
Հոդված 2
Հոդված 2-1
Արդյունավետ քննություն
Ռումինական ռեժիմի դեմ 1990 թվականի հունիսի ցույցերի ընթացքում մահացածների առիթով քննության թերությունները. խախտում
Հոդված 3
Արդյունավետ քննություն
Ռումինական ռեժիմի դեմ 1990 թվականի ցույցերի ընթացքում մարդուն ձերբակալման և վատ վերաբերմունքի առիթով արդյունավետ քննության բացակայությունը. խախտում
Հոդված 35
Հոդված 35-1
Վեցամսյա ժամանակահատվածը
Դիմողի նկատմամբ անգործությունը, ով տասնմեկ տարի անց է դիմել բողոքով ներպետական մարմիններին. նախնական առարկությունը մերժվել է
Հոդված 35-3
Ratione temporis
Չորս տարի է անցել քննարկվող իրադարձությունների և Կոնվենցիան Ռումինիայի նկատմամբ ուժի մեջ մտնելու միջև. նախնական առարկությունը մերժվել է
Փաստերը- 1990 թվականի հունիսին ռումինական կառավարությունը վերջ է դրել Համալսարանի հրապարակում այդ ժամանակ գործող ռեժիմի դեմ դուրս եկած ցուցարարների կողմից մի քանի շաբաթ տևած օկուպացիային: 1990 թվականի հունիսի 13-ին միջամտել են պաշտպանության ուժերը և ձերբակալել մի շարք ցուցարարների, որի արդյունքում ցույցերը սկսել են ուժգնանալ: Չնայած որ զորքն ուղարկվել էր առավել խոցելի շրջաններ, Ներքին գործերի նախարարության շենքի ներսից հնչել են կրակոցներ, որի արդյունքում կրակոցներից մեկը դիպչել է առաջին դիմողի ամուսնու՝ պարոն Մոկանուի գլխին, որի հետևանքով նա մահացել է: Այդ երեկո պարոն Ստոիցան (երկրորդ դիմողը) և մի շարք այլ անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք համազգեստով ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական հագուստ կրող անձանց կողմից պետական հեռուստատեսության շենքում: Այս զինված ճնշամն առիթով քրեական գործի քննությունն սկսվել է 1990 թվականին մեծ թվով անհատական նյութերով, որոնք արդյունքում միացվել են և փոխանցվել զինվորական դատախազությանը 1997 թվականին:
2001 թվականի հունիսի 18-ին, այն է՝ բողոքարկվող դեպքերից ավելի քան 11 տարի անց, երկրորդ դիմողը բողոք է ներկայացրել Արդարադատության գերագույն դատարանին կից դատախազության զինվորական բաժնի դատախազին: Պարոն Ստոիցայի նկատմամբ 1990 թվականի հունիսի 13-ին դրսևորված վատ վերաբերմունքի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որն անփոփոխ է թողնվել Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2011 թվականի մարտի 9-ի դատավճռով:
Առաջին դիմողի ամուսնուն ապօրինաբար սպանելու առիթով քրեական գործի քննությունը դեռևս շարունակվել է, երբ Եվրոպական դատարանը կայացրել է իր որոշումը:
2012 թվականի նոյեմբերի 13-ի վճռով (see Information Note 157), Դատարանի Պալատը միաձայն վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական խախտում՝ առաջին դիմողի նկատմամբ, իսկ հինգ ձայնով ընդդեմ երկուսի՝ որ տեղի չի ունեցել 3-րդ հոդվածի դատավարական խախտում երկրորդ դիմողի նկատմամբ:
Իրավունք - 35-րդ հոդվածի 3-րդ կետ: Պատասխանող կառավարությունը չի ներկայացրել որևէ առարկություն Մեծ Պալատին՝ կապված Դատարանի իրավասության բացակայության հետ ratione temporis: Այդուհանդերձ, նրանք հայտարարել են, որ Դատարանը կարող էր քննել ներկայացված գանգատները միայն այն դեպքում, եթե դրանք վերաբերեին 1994 թվականի հունիսի 20-իդ հետո տեղի ունեցած իրադարձություններին, այսինքն այն օրից ի վեր, երբ Կոնվենցիան մտել է ուժի մեջ Ռումինիայի նկատմամբ:
Մեծ Պալատը հայտարարել է, որ իրավասու է ratione temporis քննելու Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական խախտումները՝ չընդունելով առարկությունը, որը Կառավարության կողմից այս առիթով ներկայացվել էր միայն երկրորդ դիմողի հետ կապված:
Մեծ Պալատը վճռել է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտների առիթով ներկայացված բողոքները վերաբերել են 1990 թվականի հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցած զինված ճնշումներին, որոնք դրսևորվել են հակա-իշխանական ցուցարարների նկատմամբ, և որ այս ճնշումը խլել է առաջին դիմողի ամուսնու կյանքը և ֆիզիկական ոտնձգություն է առաջացրել երկրորդ դիմողի նկատմամբ: Քննությունն սկսվել է 1990 թվականին, այն է՝ այդ դեպքերից քիչ հետո՝ առաջացացնելով, Inter alia, քննչական միջոցներ, որոնց ուղղակի նպատակն էր հայտնաբերելու տուժողներին, որոնք սպանվել են ատրճանակից, ներառյալ՝ առաջին դիմողի ամուսնուն:
Չորս տարի է անցել քննարկվող իրադարձությունների և Կոնվենցիան 1994 թվականի հունիսի 20-ին Ռումինիայի նկատմամբ ուժի մեջ մտնելու միջև: Այս ժամանակահատվածը եղել է համեմատաբար կարճ: Դա տևել է տաս տարուց ավելի պակաս և պակաս է եղել Դատարանի կողմից քննված նմանատիպ գործերով* ժամանակահատվածներից: Ավելին, քննությունների մեծ մասը և ամենակարևոր դատավարական միջոցները ձեռնարկվել են պահանջվող ժամկետից հետո:
Համապատասխանաբար, Դատարանը գտել է, որ ունեցել է իրավասություն ratione temporis, քննելու առաջին և երկրորդ դիմողների՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական ասպեկտների առիթով ներկայացված բողոքները, քանի որ այդ բողոքներն առնչվել են քրեական գործի քննության իրականացմանը և տվյալ գործի շրջանակներում Կոնվենցիան 1994 թվականի հունիսի 20-ին Ռումինիայի նկատմամբ ուժի մեջ մտնելուց հետո:
35-րդ հոդվածի 1-ին կետ: Պալատը գտել է, որ առարկությունն առ այն, թե երկրորդ դիմողն իր քրեական բողոքն իրավասու մարմիններին ներկայացրել է ժամկետների բացթողմամբ, պետք է միացվի այն բողոքին, որը ներկայացվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտների դեմ և բողոքը հայտարարել է անընդունելի:
Մեծ Պալատը գտել է, որ երկրորդ դիմողի վրա դրված պատշաճ գործելու խնդիրը սերտորեն կապված է եղել ներպետական իրավական համակարգում քրեական բողոք ներկայացնելու ուշացման հետ: Միասին վերցված՝ այս փաստարկները կարող էին դիտվել որպես առարկություն առ այն, որ բաց է թողնվել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Երկրորդ դիմողի խոցելի դրությունը և նրա ուժասպառ վիճակը, որը նա զգացել է այլ տուժողների հետ միասին, ովքեր նրա նման սպասել են մի քանի տարի մինչև բողոք ներկայացնելը, հանգեցրել է բավականին ճշմարտացի և ընդունելի բացատրություն, կապված նրա անգործության հետ, որը դրսևորվել է 1990-2001 թթ: Դիմողը, այդ պատճառով, չի կատարել իր պատշաճ գործելու պարտականությունը:
Ավելին, մի շարք տարրեր ցույց են տվել, որ իշխանություններն իմացել են կամ կարող էին, առանց որևէ իրական բարդությունների, իմանալ առնվազն 1990 թվականի հունիսի 13-ին և դրան հոջորդող գիշերվա ընթացքում դրսևորված բռնությունների որոշ զոհերի առնվազն անունները: Այդ հանգամանքներում չէր կարելի եզրակացնել, որ երկրորդ դիմողի կողմից բողոք ներկայացնելու առիթով դրսևորված ձգձգումները կարող էին հարվածի տակ դնել քննության արդյունավետությունը: Ցանկացած դեպքում, դիմողի բողոքն ավելացվել է գործի քննության նյութերին, որն առնչվում էր 1990 թվականի հունիսի 13-15 տեղի ունեցած դեպքերի մեծ թվով զոհերին, իսկ դատախազության զինվորական բաժնի՝ 2008 թվականի ապրիլի 29-ի որոշումը ներառել է հազարից շատ տուժողների անուններ: Այդպիսով քննությունը կատարվել է լիովին բացառիկ հանգամանքներում:
Ավելին, 2001 թվականից տեղի է ունեցել կարևոր շփում երկրորդ դիմողի և իշխանությունների միջև նրա նախորդ բողոքի և տեղեկությունների ստանալու պահանջների առիթով, որոնք նա ներկայացրել էր ամեն տարի՝ անձամբ ներկայանալով դատախազություն և փորձելով տեղեկություններ ստանալ քննության ընթացքի մասին: Ավելին, առկա են էական ցուցումներ առ այն, որ քննությունը շարունակվել է ընթանալ:
Հաշվի առնելով 2001 թվականից ի վեր տեղի ունեցած քննության առաջխաղացումները, դրա ծավալը և բարդությունը՝ դիմողը, բողոք ներկայացնելով ներպետական մարմիններին, կարող էր օրինական համոզվածություն ունենալ առ այն, որ քննությունն արդյունավետ էր և կարող էր հիմնավոր կերպով սպասել դրա արդյունքներին, քանի որ առկա էր իրատեսական հնարավորություն, որպեսզի քննչական միջոցներն առաջընթաց ունենան:
Երկրորդ դիմողն իր գանգատը Դատարանին ներկայացրել է 2008 թվականի հունիսի 25-ին, այն է՝ դատախազությանն իր դիմումը ներկայացնելուց ավելի քան 17 տարի անց: Քննությունն այդ ժամանակ դեռևս շարունակվել է, և ձեռնարկվում էին քննչական միջոցները: Վերը նշված պատճառներով, որոնք պահպանվել են առնվազն մինչ այն ժամանակը, երբ դիմողը ներկայացրել է իր գանգատը Դատարանին, նա չէր կարող մեղադրվել երկար ժամանակ սպասելու համար: Ավելին, դիմողի գործով վերջնական ներպետական որոշումը եղել է 2011 թվականի մարտի 9-ի վճիռը: Այդպիսով, գանգատը չի ներկայացվել ժամկետից դուրս:
Եզրակացություն՝ նախնական առարկությունը մերժվել է (14 ձայնով ընդդեմ 3-ի):
Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները (դատավարական ասպեկտ): Քրեական գործը հարուցվել է իշխանությունների սեփական նախաձեռնությամբ 1990 թվականի հունիսի դեպքերից քիչ անց: Այդ քննությունը, որն ի սկզբանե առնչվում էր դիմողի ամուսնու և այլ անձանց սպանությանը դեռևս շարունակվում էր առաջին դիմողի նկատմամբ: Երկրորդ դիմողին առնչվող և 37 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաներին վերաբերող քննության մասը կարճվել է Վճռաբեկ և Արդարադատության գերագույն դատարանի՝ 2011 թվականի մարտի 9-ի դատավճռով:
Դատարանի ratione temporis իրավասությունը թույլ էր տալիս քննել քննության միայն այն մասը, որը տեղի էր ունեցել 1994 թվականի հունիսի 20-ից հետո, այն է՝ այն օրվանից հետո, երբ Կոնվենցիան մտել է ուժի մեջ Ռումինիայի առնչությամբ:
Անկախության հարցի առիթով քննությունը հանձնարարվել էր զինվորական դատախազներին, ովքեր, ինչպես և մեղադրյալները, զինվորական աստիճանակարգության ենթակայության տակ էին: Սա հետևություն է, որը դատախազին արդեն իսկ բերել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական խախտում Ռումինիայի նկատմամբ նախորդ գործերով:
Քննության արագության և պատշաճության իմաստով պետք է նշել, որ առաջին դիմողի նկատմամբ քննությունը տևել է ավելի քան 23 տարի, և՝ ավելին քան 19 տարի՝ Կոնվենցիան Ռումինիայի նկատմամբ ուժի մեջ մտնելուց ի վեր: Երկրորդ դիմողի նկատմամբ քննությունը կարճվել է 2011 թվականի մարտի 9-ի դատավճռով, այն է՝ քննությունը հարուցվելուց 21 տարի անց և երկրորդ դիմողի կողմից պաշտոնական բողոք ներկայացնելուց և այն քննչական գործի նյութերին միացնելուց 10 տարի անց: Չնայած Դատարանն ընդունում է, որ գործն անվիճելիորեն եղել է բարդ, Դատարանը գտնում է, այնուամենայնիվ, որ Կառավարության կողմից մատնանշված քաղաքական և հասարակական խնդիրները չէին կարող արդարացնել այդքան երկարատևությունը: Դրան հակառակ, այդ խնդիրների կարևորությունը Ռումինիայի հասարակության համար պետք է հանգեցներ իշխանություններին, որ գործին վերաբերեին պատշաճ կերպով և առանց ուշացումների՝ խուսափելով ապօրինի գործողությունների ցանկացած դերսևորումներից կամ դրանց նկատմամբ տոլերանտ լինելուց:
Չնայած այդ ամենին, առաջին դիմողի նկատմամբ քննության ընթացքում անգործությունը դեռևս շարունակվել է: Ավելին, ներպետական մարմիններն իրենք են հայտնաբերել մի շարք բացթողումներ քնության մեջ:
Ավելին, երկրորդ դիմողի նկատմամբ դրսևորված բռնության առնչությամբ քննությունը կարճվել է 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որով վճռվել է չիրականացնել քրեական հետապնդում: Այդ որոշումն ուժի մեջ է թողնվել 2011 թվականի մարտի 9-ի դատավճռով, այն է՝ բողոքը ներկայացնելուց 10 տարի անց: Այնուամենայնիվ, չնայած երկրորդ դիմողի նկատմամբ կատարված քննչական գործողությունների երկարատևությանը՝ այդ որոշումներից ոչ մեկով չեն բացահայտվել վատ վերաբերմունքի հանգամանքներ, որոնց մասին դիմողը և այլ անձինք բողոքել են և հայտարարել, որ բախվել են դրանց պետական հեռուստատեսության շենքում: Քննության այս բացթողումը դադարել է հիմնականում քրեական պատասխանատվության նախատեսված սահմանափակմամբ: Սյնուամենայնիվ, Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո առաջ եկող դատավարական պարտականությունները հազիվ թե կարողանային համատեղվել քննությունն ավարտվի հետ, ինչպես տվյալ գործով է՝ չնայած իշխանությունների անգործությունից բխող քրեական պատասխանատվության նախատեսված սահմանափակմանը:
Պարզվել է, որ քննության համար պատասխանատու մարմինները չեն ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք կկարողանային հանգեցնել պատասխանատու անձանց հայտնաբերմանն ու պատժելուն:
Հաշվի առնելով տուժողների հարազատներին քննությանը ներգրավելու պարտականությունը՝ պետք է նշել, որ առաջին դիմողը չի տեղեկացել քննության ընթացքի մասին մինչև 200 թվականի մայիսի 4-ի որոշումը, որն առչնվում էր նրա ամուսնու սպանության համար մեղավոր անձանց դատական քննությանը: Ավելին, նա առաջին անգամ հարցաքննվել է դատախազի կողմից 2007 թվականի փետրվարի 14-ին, այն է՝ դեպքերից գրեթե 17 տարի անց, իսկ Վճռաբեկ և արդարադատության գերագույն դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռից հետո նա այլևս չի տեղեկացել քննության ընթացքի մասին: Այդ պատճառով Դատարանը համոզված չէ, թե նրա շահերը քննությանը մասնակցելու առիթով բավարար չափով պաշտպանված են եղել:
Այդպիսով, վերը նշվածի լույսի ներքո առաջին դիմողը չի օգտվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության երաշխիքից, իսկ երկրորդ դիմողը նույնպես զրկված է եղել արդյունավետ քննությունից՝ 3-րդ հոդվածի իմաստով:
Եզրակացություն. 2-րդ հոդվածի դատավարական խախատում (16 ձայնով ընդդեմ 1-ի):
Հոդված 41. 30,000 եվրո առաջին դիմողի համար և՝ 15,000 եվրո երկրորդ դիմողի համար՝ ոչ նյութարական վնասի առիթով:
Դատարանը նաև միաձայն եզրակացրել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում երրորդ դիմողի, այն է՝ «1989 թվականի դեկտեմբերի 21» Ասոցիացիայի նկատմամբ, որը միավորում էր 1989 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հակակաիշխանական ցույցերի բռնի ճնշումների ընթացքում տուժած անձանց և այն անձանց հարազատներին, ովքեր մահացել են այդ դեպքերի ընթացքում՝ գտնելով, որ տվյալ քննության տևողությունը եղել է չափից դուրս:
(տե´ս նաև՝ « Janowiec and Others v. Russia [GC], 55508/07 and 29520/09, 21 October 2013, Information Note 167»):
* Şandru and Others v. Romania, 22465/03, 8 December 2009, Information Note 125
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy