© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 77
2005թ. հուլիս-օգոստոս
Moldovan-ն և այլոք ընդդեմ Ռումինիայի (թիվ 2) – 41138/98
Վճիռ 12.07.2005թ. [Բաժանմունք II]
Հոդված 14
Խտրականության արգելում
Գնչու գյուղացու սպանությանը և տների ոչնչացմանը հաջորդող գնչու գյուղացիների կողմից հարուցված գործով ներպետական դատավարության տևողությունն ու արդյունքը. խախտում
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Գնչու գյուղացու սպանությանը և տների ոչնչացմանը հաջորդող գնչու գյուղացիների կողմից հարուցված գործով ներպետական դատավարության տևողությունն ու արդյունքը. խախտում
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Իշխանությունների ընդհանուր վերաբերմունքը, այդ թվում՝ նրանց շարունակական ձախողումները` կանխելու գնչու դիմումատուների իրավունքների խախտումները, ինչը ավելի էր խորացրել վերջիններիս անապահովության զգացումը. խախտում
Փաստեր. Գործի մեջ նախապես ընդգրկված են եղել 25 դիմումատու, որոնցից 18-ը համաձայնել էին հաշտության համաձայնության գալ գործի շուրջ (տե’ս Moldovan-ն և այլոք ընդդեմ Ռումինիայի (թիվ 1), 2005թ. հուլիսի 5-ի վճիռ): 1993թ. երեք գնչու և ոչ գնչու գյուղացիների միջև ծագած վիճաբանության արդյունքում գնչուներից մեկը սուր գործիքով հարվածել էր գյուղացիներից մեկի որդու կրծքավանդակին, ով փորձել էր միջամտել կռվին: Գնչուներից երեք հոգի թաքնվել են մոտակա տանը: Մի մեծ զայրացած ամբոխ, այդ թվում՝ տեղական ոստիկանապետը և ոստիկանության մի քանի աշխատակիցներ, շրջապատել են նրանց և այրել տունը: Գնչուներից երկուսին հաջողվել էր փախչել տնից, սակայն նրանց հետապնդել և ծեծելով սպանել են: Գնչուներից երրորդին թույլ չեն տվել դուրս գալ տնից, որի արդյունքում նա այրվել է:
Դիմումատուները պնդում էին, որ ոստիկանությունը հրահրել էր ամբոխին, որպեսզի այն ավելի շատ գնչուների տներ ոչնչացնի գյուղում: Հաջորդ օրը գնչուների 13 տուն ամբողջովին ոչնչացվել էր, ներառյալ՝ բոլոր յոթ դիմումատուների տները (տներից մեկը նրանցից մեկի մոր տունն է եղել): Դիմումատուների անձնական իրերի մեծ մասը նույնպես ոչնչացվել էր: Դիմումատուներից մեկը պնդում էր, որ տուն վերադառնալու ճանապարհին, նրա վրա քարեր են շպրտել: Մեկ այլ դիմումատուի պնդմամբ նա ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից, որը նաև պղպեղ էր լցրել նրա երեսին: Մյուս դիմումատուն հայտարարել էր, որ նրա հղի կնոջը ծեծի են ենթարկել, որի արդյունքում իրենց երեխան ծնվել է ուղեղի վնասվածքով:
Գյուղի գնչու բնակիչները քրեական գործ հարուցելու հաղորդում ներկայացրեցին այն անձանց դեմ, ովքեր ենթադրաբար պատասխանատու էին կատարվածի համար, որոնց թվում էին ոստիկանության վեց աշխատակիցներ: 1995թ. ոստիկանության վեց աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճվեց: 1997թ. պատճառված վնասի համար հարուցված քաղաքացիական գործի դատավարությանը համընթաց Շրջանային դատարանում սկսվեց 11 գյուղացիների դեմ հարուցված գործով քրեական դատավարությունը: Համաձայն տարբեր վկայությունների` ոստիկանությունն էր հրահրել միջադեպը և թույլ տվել, որպեսզի երեք գնչուներ սպանվեն, իսկ տները ոչնչացվեն: Դատավարության ընթացքում քաղաքացիական գործով մեղադրյալները նշեցին, որ ոստիկանության աշխատակիցները խրախուսել են ամբոխին այրել տները և հանձն առել քողարկել տեղի ունեցածը: Դատարանը գտավ, որ գյուղի բնակիչները իշխանությունների աջակցությամբ մտադիր են եղել գյուղը «մաքրել գնչուներից»: Իր վճռում Շրջանային դատարանը նշեց, inter alia, որ գյուղի գնչուական համայնքն իրեն մեկուսացված է պահել, ագրեսիվ վարքագիծ դրսևորել և դիտավորյալ հրաժարվել է ենթարկվել հասարակության կողմից ընդունված իրավական նորմերին:
Հինգ գյուղացի մեղավոր ճանաչվեցին առանձնապես ծանր սպանության մեջ, իսկ 12 գյուղացի, այդ թվում՝ նաև վերոնշյալ հինգը, դատապարտվեցին այլ հանցագործությունների համար: Դատարանը դատապարտեց նրանց մեկից յոթ տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մեղավոր ճանաչեց վեցերորդ գյուղացուն առանձնապես ծանր սպանության մեջ և ավելացրեց ամբաստանյալներից մեկի պատժաչափը: 1999թ. նոյեմբերին Գերագույն դատարանը անփոփոխ թողեց գույքի ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները, սակայն մեղմացրեց առանձնապես ծանր սպանության մեղադրանքը երեք ամբաստանյալների նկատմամբ` փոխելով այն ծանր սպանության մեղադրանքի: 2000թ. դատապարտյալներից երկուսին նախագահի ներում շնորհվեց:
Ռումինիայի կառավարությունը հետագայում միջոցներ հատկացրեց ավերված կամ վնասված տները վերակառուցելու համար: Ութ տուն վերակառուցվեցին, սակայն դիմումատուները լուսանկարներ տրամադրեցին, որոնցում երևում էր, որ այդ տները բնակության համար պիտանի չեն, առկա էին ճեղքվածքներ պատուհանների և պատերի վրա, իսկ տանիքը անավարտ էր: Տներից երեքը չվերակառուցվեցին, այդ թվում՝ այն տները, որոնք պատկանում էին դիմումատուներից երկուսին: Համաձայն կառավարության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցի` դիմումատուներից երկուսի տունը չէր վերանորոգվել, մինչդեռ մյուս երկու դիմումատուների տները վերակառուցվել էին, սակայն մնացել էին անավարտ:
Դիմումատուները հայտարարեցին, որ 1993թ. դեպքերից հետո, նրանք ստիպված են եղել ապրել հավաբներում, խոզանոցներում, պատուհան չունեցող նկուղներում, կամ չափազանց սառը և բազմամարդ վայրերում, և այս իրավիճակը շարունակվել է մի քանի տարի, իսկ որոշ դեպքերում դեռևս շարունակվում է: Արդյունքում, շատ դիմումատուներ և նրանց ընտանիքներ ձեռք են բերել ծանր հիվանդություններ:
Շրջանային դատարանը ավերված տների դիմաց դիմումատուներին շնորհեց 17-ից մինչև 3,745 եվրո (EUR) գումար` որպես նյութական վնասի փոխհատուցում: Զոհվածներից մեկի կնոջը տրվեց երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի գումարի միայն կեսը այն հիմքով, որ վերջինիս զոհված ամուսինն էր հրահրել հանցագործությունը: Վերջապես, դատարանը մերժեց դիմումատուների` ոչ նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացրած պահանջը: Ինչևիցե, 2004թ. Վերաքննիչ դատարանը դիմումատուներից վեցին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրեց 575-ից մինչև 2,880 եվրո (EUR) գումար:
Իրավունք` Հոդված 8. Դատարանը չէր կարող քննել տների և ունեցվածքի ոչնչացման, կամ գյուղից դիմումատուների ենթադրաբար վտարման վերաբերյալ բողոքները, քանի որ այդ դեպքերը տեղի էին ունեցել նախքան 1994թ. Ռումինիայի կողմից Կոնվենցիայի վավերացումը: Այնուամենայնիվ, դիմումատուների ներկայացրած ապացույցներից, ինչպես նաև քաղաքացիական գործերով դատարանի վճիռներից պարզ երևում էր, որ ոստիկանության աշխատակիցները նույնպես ներգրավված են եղել գնչուների տները այրելու մեջ և փորձել են քողարկել այդ միջադեպը: Վտարված լինելով իրենց գյուղից և տներից` դիմումատուները ստիպված են եղել ապրել, իսկ նրանցից ոմանք շարունակում են ապրել գերբնակեցված և բնակության համար ոչ պիտանի վայրերում, նրանք հարկադրաբար տեղափոխվել են ապրելու իրենց ընկերների կամ ընտանիքի անդամների հետ, որն առաջացրել է գերբնակեցման լուրջ խնդիրներ: Հաշվի առնելով պետության ներկայացուցիչների գործողությունների անմիջական ազդեցությունը դիմումատուների իրավունքների վրա` Կառավարությունը պարտավոր էր զբաղվել դիմումատուներին ապրելու համար պայմաններ ապահովելու հարցով: Այդ պայմաններն ապահովելու խնդիրը ընկնում էր դիմումատուների` ընտանեկան ու անձնական կյանքը, ինչպես նաև բնակարանը հարգելու իրավունքի շրջանակներում:
Չնայած այն փաստին, որ պետության ներկայացուցիչները նույնպես ներգրավված են եղել դիմումատուների տները այրելու մեջ, Գլխավոր դատախազի գրասենյակը վերջիններիս չենթարկեց քրեական պատասխանատվության, որն անհնարին դարձրեց ներպետական դատարանների համար հաստատել այդ աշխատակիցների պատասխանատվությունը կատարվածի համար և պատժել նրանց: Ներպետական դատարաններն երկար տարիներ հրաժարվել էին նյութական փոխհատուցում տրամադրել դիմումատուներին` վերջիններիս ունեցվածքը և կահույքը ոչնչացնելու դիմաց: Նյութական փոխհատուցումը դիմումատուներին շնորհվեց կատարվածից միայն տաս տարի հետո` ավերված տների, բայց ոչ թե կորցրած ունեցվածքի դիմաց: Գյուղացիների նկատմամբ հարուցված քրեական գործով կայացված դատավճռում խտրական դիտարկումներ էին արվել գնչուների ծագման վերաբերյալ: Դիմումատուների` ոչ նյութական փոխհատուցում ստանալու համար ներկայացրած պահանջը մերժվել էր առաջին ատյանում: Շրջանային դատարանը զոհվածներից մեկի կնոջը շնորհել էր անչափահաս երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի գումարի միայն կեսը, հիմնավորելով, որ զոհվածն էր հրահրել հանցագործությունը: Տներից երեքը չէին վերակառուցվել իշխանությունների կողմից, իսկ այն տները, որոնք վերակառուցվել էին, բնակության համար պիտանի չէին: Դիմումատուների մեծ մասը չվերադարձավ իրենց գյուղ և սփռվեց ամբողջ Ռումինիայով և Եվրոպայով: Այս ամենը վկայում էր Ռումինիայի իշխանությունների ունեցած ընդհանուր դիրքորոշման մասին, որը 1994թ. հունիս ամսից ի վեր ավելի խորացրեց դիմումատուների անապահովության զգացումը և խոչընդոտ հանդիսացավ վերջիններիս անձնական ու ընտանեկան կյանքի և բնակարանի նկատմամբ իրավունքների իրականացման համար: Նման դիրքորոշումը, ինչպես նաև իշխանությունների կրկնվող անհաջող փորձերը` վերջ դնելու դիմումատուների իրավունքների ոտնահարմանը, հավասարազոր էր 8-րդ հոդվածի լրջագույն խախտման, որը շարունակական բնույթ էր կրում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 3. Տասը տարիների ընթացքում դիմումատուների կենսապայմանները և դրա բացասական ազդեցությունը նրանց առողջության և բարեկեցության վրա` համակցված այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում վերջիններս ստիպված են եղել ապրել նման պայմաններում, ինչպես նաև իշխանությունների ընդհանուր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ ծանր հոգեկան տառապանք էին պատճառել նրանց` ստորացնելով վերջիններիս մարդկային արժանապատվությունը և խորացնելով նրանց մեջ նվաստության և ստորացման զգացումը: Ավելին, գործով զբաղվող որոշ մարմինների կողմից բերված դիտարկումները դիմումատուների ազնվության և կենսակերպի վերաբերյալ բացառապես խտրական բնույթ են կրել: Քանի որ ռասայական խտրականությունն ինքնին հանդիսանում է անմարդկային վերաբերմունք 3-րդ հոդվածի իմաստով, այդ դիտարկումները պետք է բնորոշվեին որպես ծանրացնող գործոն սույն դրույթի ներքո դիմումատուների բողոքը քննելիս: Դիմումատուների կենսապայմանները և նրանց նկատմամբ բացահայտ կերպով դրսևորված ռասայական խտրականությունը` դատելով նրանից, թե ինչպիսի մոտեցում էր ցուցաբերվել վերջիններիս բողոքներին տարբեր մարմինների կողմից, միջամտություն է հանդիսացել վերջիններիս մարդկային արժանապատվությանը, որը սույն գործի փաստերի համաձայն` դիտվել է որպես «նվաստացնող վերաբերմունք» 3-րդ հոդվածի իմաստով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 § 1` Դատարանի մատչելիությունը. Սույն գործի փաստերի համաձայն` չէր ապացուցվել, որ դիմումատուները գործին հատուկ հանգամանքներում հնարավորություն են ունեցել պատճառված վնասի համար արդյունավետ քաղաքացիական հայց հարուցել ոստիկանության աշխատակիցների դեմ: Ուստի Դատարանը չէր կարող որոշել, թե արդյո՞ք ներպետական դատարանները կկարողանային բավարարել դիմումատուների պահանջը, եթե օրինակ` վերջիններս քաղաքացիական իրավախախտման հայց հարուցեին ոստիկանության աշխատակիցների դեմ: Սակայն, դիմումատուները քաղաքացիական հայց հարուցեցին ընդդեմ գյուղի այն բնակիչների, որոնք մեղավոր էին ճանաչվել քրեական դատարանի կողմից` պահանջելով տրամադրել փոխհատուցում իրենց տների ոչնչացման դիմաց: Դիմումատուների պահանջը հաջող և արդյունավետ ավարտ ունեցավ, քանի որ նրանց շնորհվեց այդ փոխհատուցումը: Նման հանգամանքներում Դատարանը գտավ, որ դիմումատուները լրացուցիչ իրավունք չունեին առանձին քաղաքացիական հայց հարուցել ընդդեմ ոստիկանության աշխատակիցների, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել այդ միջադեպի մեջ:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
Ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունք. վիճարկվող ժամանակահատվածը տևել է ավելի քան 11 տարի:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 14. Դիմումատուները հարձակման են ենթարկվել գնչուական ծագում ունենալու պատճառով: Թեև Դատարանը չկարողացավ ուսումնասիրել դիմումատուների տների փաստացի այրումն ու սպանությունները, այն գտավ, որ դիմումատուների գնչուական ծագումը որոշիչ գործոն է հանդիսացել ներպետական դատավարության տևողության և արդյունքի համար: Դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել գործի ողջ ընթացքում իշխանությունների կողմից արված խտրական դիտարկումներին, ինչպես նաև այն փաստին, որ վերջիններս մինչև 2004թ. կատեգորիկ հրաժարվել են ոչ նյութական վնասի փոխհատուցում շնորհել ավերված տների համար: Ռումինիայի կառավարությունը դիմումատուների նկատմամբ իրենց տարբերակված մոտեցումն արդարացնելու ոչ մի փաստարկ չի ներկայացրել:.
Եզրակացություն. Հոդված 14-ի խախտում` Հոդվածներ 6-ի և 8-ի հետ համակցությամբ (միաձայն):
Հոդված 41. Դատարանի կողմից յուրաքանչյուր դիմումատուին շնորված նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման ընդհանուր գումարը տատանվում է 11,000-ից մինչև 95,000 եվրո (EUR):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy