© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 159
2013 թվականի հունվար
Մոսենդձն ընդդեմ Ուկրաինայի - 52013/08
2013 թվականի հունվարի 17-ի վճիռ [V բաժանմունք]
2-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ
2-րդ հոդվածի 1-ին մաս
Կյանք
Արդյունավետ քննություն
Ոչ կանոնակարգային հարաբերությունների (дедовщина) հետևանքով տեղի ունեցած դեպքից հետո նորակոչիկի ինքնասպանության համար ավագ սպաների պատասխանատվության հաստատման ձախողում. Խախտում:
Փաստական հանգամանքները – 1999 թվականի ապրիլին դիմողի որդուն, ով այդ ժամանակ գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ, նրա պահակակետից 600 մետր հեռավորության վրա մահացած էին գտել` գլխին հրազենային վնասվածքներով: Քրեական հետաքննությունը, որը հաստատված էր համարել, որ ինքնասպանություն էր տեղի ունեցել, մի քանի անգամ վերաբացվել էր այն հիմնավորմամբ, որ բազմակողմանի քննություն չէր կատարվել: 2003 թվականին նախկին շարքայինը հայտնել էր, որ դիմողի որդու մահվան գիշերը երկու սերժանտներ քննադատել էին իրեն ու դիմողի որդուն: Նրանք իրենց տարել էին առանձին սենյակ, որտեղ նրանց հարկադրել էին կարդալ զինվորական կանոնագրքերը և միևնույն ժամանակ հրումներ կատարել: Որոշակի պահի դիմողի որդին տապալվել էր գետնին: Սերժանտներից մեկը կարգադրել էր նրան շարունակել, և երբ նա հրաժարվել էր, սերժանտը հարվածել էր նրան ու հրել: Նախկին շարքայինը խոստովանել էր, որ ինքը թաքցրել էր այս տեղեկատվությունն իր նկատմամբ հաշվեհարդարի վախից դրդված: 2005 թվականին երկու սերժանտներից մեկը խոստովանել էր, որ նա վատ վերաբերմունք էր ցուցաբերել դիմողի որդու նկատմամբ: Նա դատապարտվել էր ու զրկվել զինվորական կոչումից: Ավելի ուշ մյուս սերժանտն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, քանի որ լրացել էր մեղադրանքի վաղեմության ժամկետը: Այնուամենայնիվ, քննիչը հրաժարվել էր ավագ սպաների դեմ քրեական վարույթներ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ նրանք անձամբ չէին ծեծել դիմողի որդուն և որևէ մեկին չէին հանձնարարել վարվել այդ կերպ: Դիմողը ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական և վարչական հայցեր է հարուցել, որոնք դեռևս ընթանում են:
Իրավունքի հարցեր – 2-րդ հոդված: Իշխանություններն ի սկզբանե շատ հեշտորեն են հիմք ընդունել ինքնասպանության վարկածն ու քննության ողջ ընթացքում պաշտպանել են այդ վարկածը՝ առանց լրջորեն քննարկելու այլ տարբերակներ: Միևնույն ժամանակ, քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և գործի որոշ անբացատրելի հայեցակետեր կասկածի տակ են դնում քննության արդյունքում արված հետևությունների ճշմարտացիությունը և լրջագույն մտահոգությունների տեղիք են տալիս իշխանությունների կողմից իրականությունը պարզելու համար բավարար ջանքեր գործադրելու կապակցությամբ: Ուստի ակնհայտ է դառնում, որ դեպքին առնչվող բոլոր հանգամանքները, որոնք ըստ ներպետական քննչական ու դատական իշխանությունների՝ դիմողի որդուն դրդել են ինքնասպանության, բավարար հստակությամբ չեն ապացուցվել: Ներպետական իշխանությունները, այնուամենայնիվ, բավարարվել են այս փաստացի հետևություններով: Մասնավորապես, երկու սերժանտներից մեկը հաջողությամբ խուսափել է հետապնդումից՝ մինչև նրան առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետի լրանալը: Նման ծանր մեղադրանքի վաղեմության ժամկետի լրանալը թույլատրելը ինքնին լուրջ բացթողում է, որը բավարար է 2-րդ հոդվածի ներքո հարց բարձրացնելու համար: Ավելին, քննությունը կասեցվել է և բարձրագույն զինվորական մարմնի դեմ դիմողի բողոքը թողնվել է առանց քննության: Ուստի պետական իշխանությունները չեն կարող պնդել, որ ապահովել են արդյունավետ քննություն կատարելու իրենց պարտավորությունը, և որ պատշաճ կերպով պարզաբանել են դիմողի որդու մահվան պատճառը, որը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ վերջինս եղել էր նրանց հսկողության ներքո: Վատ վերաբերմունք է դրսևորվել և հիասթափություն առաջացրած որևէ այլ իրադրություն կապված չէ բանակում առկա իրողության հետ, որն ինքնասպանության պատճառ էին հանդիսացել: Հետևաբար, Պետությունը պատասխանատվություն է կրում մահվան համար:
Վերջապես, անդրադառնալով լայն տարածում գտած մտահոգությանը, որը բարձրաձայնվել էր ուկրաինական բանակում առկա ոչ կանոնակարգային (дедовщина) հարաբերությունների մասին (մասնավորապես, Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը և որոշ միջազգային նյութեր), Դատարանը չի բացառում ոչ կանոնակարգային (дедовщина) բռնի հարաբերությունների՝ լայն համատեքստով առկայությունն այն զինվորական միավորումում, որտեղ ծառայել էր դիմողի որդին: Նման դեպքում աստիճանակարգության բարձր էշելոններում տեղի ունեցածի համար պատասխանատուներին պարզելու պարտականության ձախողումը, անհատ սպաների կողմից նման հանցանքների կատարումը սահմանափակելու փոխարենը, հատկապես մտահոգիչ է: Հետևաբար, տեղի է ունեցել Պետության պոզիտիվ պարտավորության խախտում՝ կապված դիմողի որդու կյանքը պաշտպանելու հետ, երբ նա գտնվելիս է եղել Պետության հսկողության ներքո, ու նրա մահվան պատճառի մասին ոչ համարժեք պարզաբանում տալու և դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորության չկատարման առումով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
41-րդ հոդված. 20,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում. նյութական վնասի փոխհատուցման հայցը մերժվել է:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy