© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՄԵԾ ՊԱԼԱՏ
RAËLIEN ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ
/Հայցադիմում թիվ 16354/06 /
ՎՃԻՌ
/Հատվածներ/
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
13 Հուլիսի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն ենթակա է խմբագրական վերանայման:
Raëlien շվեյցարական շարժումն ընդդեմ Շվեյցարիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` նիստ գումարելով որպես Մեծ պալատ և կազմված լինելով`
նախագահ Նիկոլաս Բրատցայից, դատավորներ Ֆրանսուազ Տյուլկանից, Յոզեփ Կազադեվալից, Կոռնելիու Բիրսանից, Էգբերթ Միյերից, Մարկ Վիլիգերից, Պաիվի Հիրվելայից, Անդրաշ Սայոյից, Միրյանա Լազարովա Տրայկովսկայից, Լեդի Բիանկուից, Անն Փաուեր-Ֆորդից, Միհայ Պոալելունգիից, Նեբոյշա Վուչինիցից, Քրիստինա Պարդալոսից, Գաննա Յուդկիվսկայից, Պաուլո Պինտո դե Ալբուկերկուեից, Հելեն Քելլերից և քարտուղարի տեղակալ Մայքլ Օ՛Բոյլից,
2011թ. նոյեմբերի 16-ին և 2012թ. մայիսի 9-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է Շվեյցարիայի Համադաշնության դեմ թիվ 16354/06 հայցադիմումից, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի հիման վրա` շվեյցարական օրենսդրությամբ կազմավորված միության՝ Raëlien շվեյցարական շարժման կողմից /դիմող միություն/, 2006թ. ապրիլին 10-ին: Դիմող միությունը ներկայացնում էր Լոզանում /Շվեյցարիա/ փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Է. Էլքայմը: Շվեյցարիայի կառավարությունը /Կառավարություն/ ներկայացնում էր պրն. Ֆ. Շյուրմանը՝ Արդարադատության դաշնային նախարարությունից: Դիմող միությունը հայտարարում էր, որ շվեյցարական իշխանությունների կողմից իր պաստառներն արգելելը խախտել էր կրոնի և արտահայտվելու ազատության իր իրավունքները, որոնք համապատասխանաբար երաշխավորված են Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով: Հայցադիմումն ուղարկվեց Դատարանի առաջին ստորաբաժանում /Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ/: 2008թ. մայիսի 15-ին Դատարանը որոշեց հայցադիմումի մասին ծանուցել Կառավարությանը և կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա միաժամանակ քննել դրա ընդունելիությունը և էությունը: 2011թ. հունվարի 13-ին այդ ստորաբաժանման պալատը, որը կազմված էր դատավորներ Քրիստոս Ռոզակիսից, Նինա Վայիչից, Խանլար Հաջիևից, Դին Սպիլմանից, Սվերրե Էրիկ Յեբենսից, Ջորջո Մալինվերնիից և Ջորջ Նիկոլաուից, ինչպես նաև ստորաբաժանման քարտուղար Սյորեն Նիլսենից, վճիռ կայացրեց, որում հինգ ձայնով ընդդեմ երկուսի գտավ, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի խախտվել և հարկ չկա առանձին քննել 9-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքը: Դատավորներ Ռոզակիսի և Վայիչի հատուկ կարծիքները կցված են վճռին: 2011թ. ապրիլի 12-ին դիմող միությունը պահանջեց, որպեսզի Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և 75-րդ կանոնի հիման վրա գործը քննարկման հանձնվի Մեծ պալատ: 2011թ. հունիսի 20-ին Մեծ պալատի դատավորների կազմն ընդունեց այդ պահանջը: Մեծ պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և 24-րդ կանոնի դրույթների համաձայն: Միհայ Պոալելունգիի պաշտոնավարման ժամկետը լրացավ 2012թ. ապրիլի 30-ին: Նա շարունակեց այդ գործով մասնակցել նիստերին /Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետ և 24-րդ կանոնի 4-րդ կետ/: Դիմող միությունը և Կառավարությունը ներկայացրեցին գրավոր դիտարկումներ /59-րդ կանոնի 1-ին կետ/: Ի լրումն դրա, երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեցին “Հոդված 19” հասարակական կազմակերպությունից, ում նախագահը թույլատրել էր միջամտել գրավոր ընթացակարգին /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ/: 2011թ. նոյեմբերի 16-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում տեղի ունեցավ դռնբաց դատական նիստ /59-րդ կանոնի 3-րդ կետ/:
Դատարան ներկայացան՝
ա/ Կառավարության կողմից
պրն. Ֆ. Շյուրմանը՝ Արդարադատության դաշնային նախարարության եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային բաժնի վարիչ, Դաշնային ոստիկանության և արդարադատության դեպարտամենտ, ներկայացուցիչ
պրն. Ա. Թենդոնը՝ փաստաբան, Նոյշատելի կանտոնի իրավաբանական վարչության պետի տեղակալ, խորհրդական
տկն. Դ. Սթայգեր Լոյբան՝ տեխնիկական խորհրդատու, Արդարադատության դաշնային նախարարության եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային բաժին, Դաշնային ոստիկանության և արդարադատության դեպարտամենտ, խորհրդական
բ/ դիմող միության կողմից՝
պրն. Է. Էլքայմը՝ փաստաբան
պրն. Ն. Բլանկը՝ կրտսեր փաստաբան, խորհրդատու
պրն. Մ. Պ. Շաբլոզը՝ Raëlien շվեյցարական շարժման ղեկավար և խոսնակ, խորհրդական:
Դատարանը լսեց պրն. Էլքայմի և պրն. Շյուրմանի ելույթները, ինչպես նաև դատավորների որոշ հարցերին տված նրանց պատասխանները:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Դիմող միությունը և Raëlien շարժումը Դիմող միությունը, որն ստեղծվել է 1977թ., Ռենազում /Վո կանտոն/ գրանցված, շահույթ չհետապնդող միություն է: Այն Raëlien շարժման ազգային մասնաճյուղն է՝ կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, հիմնադրվել է 1976թ. Կլոդ Վորիլոնի կողմից, ով հայտնի էր Raël անվամբ: Դրա հիմնական օրենքի համաձայն՝ միության նպատակն այլմոլորակայինների հետ առաջին շփումները և լավ հարաբերություններ հաստատելն է: Ներկա վճռի կայացման ժամանակ դիմող միության վեբկայքում հասանելի տեղեկատվության համաձայն՝ Raëlien շարժման ուսմունքը /դոկտրին/ հիմնված է “Էլոհիմի”՝ առաջավոր տեխնոլոգիաներ ունեցող այլմոլորակայինների հետ ենթադրյալ շփումների վրա, ովքեր, ասում են, երկրի վրա ստեղծել են կյանքը և մի շարք համաշխարհային կրոններ, այդ թվում՝ քրիստոնեությունը, հուդաիզմը և իսլամը: Շարժման հետևորդները հավատում են, որ գիտատեխնիկական առաջընթացը հիմնարար նշանակություն ունի, իսկ կլոնավորումը և խղճի փոխանցումը մարդուն հնարավորություն կտան անմահ լինել: Այդ կապակցությամբ Raëlien շարժումն արտահայտվել է հօգուտ մարդու կլոնավորման: Շարժման որոշ փաստաթղթեր կամ աշխատություններ, որոնք գրվել են Raël-ի կողմից, քարոզում են կառավարման մի համակարգ, որը կոչվում է “հանճարակրատիա”՝ ուսմունք, որով իշխանությունը պետք է վստահվի միայն այն անհատներին, ովքեր ունեն ինտելեկտի ամենաբարձր մակարդակը: “Զգայական մեդիտացիա” վերնագրով իր գրքում Ռաելն այդ հասկացությունը սահմանում է իբրև ուղեցույցի հրահանգ, որը տրված է մարդ արարածին այլմոլորակայինների կողմից՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով հայտնագործել իր մարմինը և հատկապես սովորել, թե ինչպես այն օգտագործել ձայները, գույները, հոտերը, համերը, փաղաքշանքները և, մասնավորապես, սեքսուալությունը բոլոր զգայարաններով զգալու համար, որպեսզի հասնեն անվերջ ու բացարձակ տիեզերական օրգազմի, որը լուսավորում է միտքը՝ դրան հասած մարդուն կապելով տիեզերքին: Մարդ արարածը մի մասն է:
Բ. Համապատասխան վարույթը
2001թ. մարտի 7-ին դիմող միությունը Նոյշատել քաղաքի ոստիկանության վարչությանը /ոստիկանության վարչություն/ խնդրեց իրենց թույլատրել 2001թ. ապրիլի 2-13-ը պաստառների ցուցադրություն անցկացնել: 97սմx69սմ-անոց խնդրո առարկա պաստառի վերին մասում սև ֆոնի վրա դեղին տառերով գրված էր հետևյալը՝ “Ուղերձ այլմոլորակայիններից”, ներքևում նույն չափի, սակայն թավ տառերով գրված էր Raëlien շարժման ինտերնետային հասցեն, Ֆրանսիայի հեռախոսահամարը, ամենաներքևում՝ հետևյալ արտահայտությունը՝ “Վերջապես գիտությունը փոխարինում է կրոնին”: Պաստառի մեջտեղում այլմոլորակայինների դեմքերի նկարներն էին, թռչող ափսեով մի բուրգ և երկրագունդը: 2001թ. մարտի 29-ին ոստիկանության վարչությունը մերժեց թույլտվությունը՝ վկայակոչելով նախորդ երկու մերժումները: 1995թ. աղանդների մասին Ֆրանսիայի խորհրդարանական զեկույցում և Ֆրիբուրգի կանտոնի Լա Սարինի շրջանի քաղաքացիական դատարանի նախագահի վճռում նշված էր, որ Raëlien շարժումը ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որը հակասում է հասարակական կարգին և անբարոյականություն է: 2001թ. դեկտեմբերի 19-ի որոշման մեջ Նոյշատել քաղաքի տեղական խորհուրդը մերժեց դիմող միության գանգատը՝ գտնելով, որ այն չի կարող հենվել կրոնի ազատության պաշտպանության վրա, որովհետև դիտարկվում էր իբրև վտանգավոր աղանդ: Արտահայտման ազատության միջամտությունը հիմնված էր Նոյշատել քաղաքի վարչական կանոնադրության /Կանոնադրություն/ 19-րդ հոդվածի վրա: Դրա նպատակը հանրային շահի պաշտպանությունն էր` այն համաչափ էր, քանի որ, ի թիվս այլ բաների, կազմակերպությունը քարոզում էր մարդու կլոնավորում, “հանճարակրատիա” և “զգայական մեդիտացիա”: 2003թ. հոկտեմբերի 27-ին Նոյշատելի հողի կառավարման տնօրինությունը հաստատեց այդ որոշումը: Այն նշում էր, որ Raëlien շարժման համար երկրի վրա կյանքն ստեղծել են այլմոլորակայինները, ովքեր նաև զանազան կրոնների հիմնադիրներն էին և ունակ էին փրկել աշխարհը, ընդունում էին, որ դա հավասարազոր է կրոնական համոզմունքների, որոնք պաշտպանված են խղճի և հավատի ազատությամբ: Այնուհետև այն ընդունում էր, որ Կանոնադրությունը բավարար իրավական հիմք էր այդօրինակ հարցերի համար: Տնօրինությունը նկատում էր, որ տեքստում և նկարների մեջ վիրավորական ոչինչ չկար, չկար նաև այլմոլորակայինների մասին որևէ ակնարկ: Այնուամենայնիվ, նա մատնանշում էր այն փաստը, որ Raëlien շարժումը քարոզում էր “հանճարակրատիա”՝ ինտելեկտի վրա հիմնված քաղաքական մոդել և մարդու կլոնավորում: Ավելին, 1998թ. փետրվարի 13-ի վճռում Ֆրիբուրգի կանտոնի դատարանը գտել էր, որ շարժումը տեսականորեն քարոզում էր նաև պեդոֆիլիա /մանկապղծություն/ և ինցեստ /արյունապղծություն/, հատկապես Ռաելի աշխատություններում: “Զգայական մեդիտացիայի” պրակտիկան կարող էր հեշտությամբ հանգեցնել չարաշահման: Ի լրումն դրա, Clonaid վեբկայքը, որին Raëlien շարժման կայքը հղում էր անում, կլոնավորման բնագավառում կոնկրետ ծառայություններ էր առաջարկում, իսկ “եվգենիկայի” գաղափարը հակասում է խտրականության բացառման սկզբունքին: Պաստառների քարոզարշավը վնաս էր հասցնում բարոյականությանը և ուրիշների իրավունքներին: Ամեն դեպքում, Raëlien շարժումն ուներ այլ միջոցներ, որոնցով կարող էր տարածել իր գաղափարները: Դիմող միությունը բողոքով դիմեց Նոյշատելի կանտոնի վարչական դատարան: Ի թիվս այլ հարցերի, միությունը հայտարարում էր, որ “հանճարակրատիայի” պաշտպանությունը, կլոնավորումը և “զգայական մեդիտացիան” վիրավորական կարծիքներ չեն: Ավելին, այն վիճարկում էր, որ շարժումն իր Nopedo միության միջոցով դատապարտում էր մանկապղծությունը: Այսպիսով, իր պաստառները թույլատրելը մերժելը պարզապես հավասարազոր էր գրաքննության, հատկապես որ դիմող միության վեբկայքն ամեն դեպքում հասանելի էր որոնման համակարգի միջոցով: 2005թ. ապրիլի 22-ի վճռով Վարչական դատարանը մերժեց բողոքը՝ սակայն այն բանից հետո, երբ ընդունեց, որ դիմող միությունը պաշտպանում էր աշխարհի գլոբալ տեսլականը և ուներ կարծիքի ու կրոնի ազատության իրավունք: Սկզբում դատարանը գտավ, որ վիճարկվող միջոցը հիմնված է Վարչական կանոնադրության վրա, որը հիմնական իմաստով օրենք էր, պաստառը պետք է գնահատվեր գրքերի ու վեբկայքի հաղորդած ուղերձի մասով, իսկ դա հասանելի էր շարժման վեբկայքի միջոցով: Clonaid-ի առաջարկած ծառայությունները բացահայտ կերպով հակասում էին Շվեյցարիայի հասարակական կարգին: Այնուհետև դատարանը նկատում էր, որ Raëlien շարժման դեմ քրեական հայցեր էին ներկայացվել, որոնցում հայտարարվում էր, որ առկա է սեռական բնույթի պրակտիկա, որի նպատակն անչափահասներին սիստեմատիկաբար կաշառելն էր: “Հանճարակրատիայի” և “զգայական մեդիտացիայի” վերաբերյալ աշխատությունների բովանդակությունը որոշ չափահասների կարող էր տանել դեպի երեխաների սեռական շահագործման, երեխան որոշ աշխատություններում նկարագրված էր իբրև արտոնյալ սեռական օբյեկտ: “Հանճարակրատիայի” վերաբերյալ մեկնաբանությունները և ժամանակակից ժողովրդավարական պետությունների քննադատությունը հնարավոր է սասանեին հասարակական կարգը, անվտանգությունը և բարոյականությունը: Հենց այդ պատճառով Վարչական դատարանը եզրակացրել էր, որ հիմնավորված չէ մայրուղու վրա այդօրինակ գաղափարների տարածումը թույլատրելը: Վճռի դեմ դիմող միությունը հանրային իրավունքի բողոք ներկայացրեց Դաշնային դատարան՝ պահանջելով, որպեսզի այն մի կողմ դրվի, իսկ գործը նոր որոշման համար հետ ուղարկվի պատասխանող լիազոր մարմին: 2005թ. սեպտեմբերի 20-ի վճռում, որը դիմող միությանը հանձնվեց 2005թ. հոկտեմբերի 10-ին, Դաշնային դատարանը մերժեց գանգատը: Համապատասխան մասերում ասված էր հետևյալը՝ “Տնօրինությունը, ապա Վարչական դատարանը ընդունեցին, որ /դիմող/ միությունը կարող է հենվել կրոնի ազատության վրա /Սահմանադրության 15-րդ հոդված, ՄԻԵԴ 9-րդ հոդված և ՄԱԿ-ի 2-րդ կոնվենցիայի 18-րդ հոդված/, այնքանով, որքանով որ այն պաշտպանում էր աշխարհի գլոբալ տեսլականը, հատկապես այն բանին, ինչ վերաբերում էր դրա ստեղծմանը և զանազան կրոնների ծագմանը: Նոյշատել քաղաքը սա վիճարկում է՝ նշելով, որ դիմող միության նպատակը, այնպես, ինչպես սահմանված է իր հիմնական օրենքի 2-րդ հոդվածում, բնույթով կրոնական չէ: Ֆրանսիայի Ազգային ժողովի համար պատրաստված 1995թ. “Աղանդների՚” մասին զեկույցի համաձայն` Raëlien շարժումը դասված է այն շարժումների թվին, որոնք վտանգ են ներկայացնում անհատի համար, հատկապես նրա անդամներին ներկայացվող չափից ավելի մեծ ֆինանսական պահանջների և մարմնական վնաս պատճառող, նաև համայնքին ներկայացվող վտանգների պատճառով՝ մասնավորապես հակահասարակական ճառերի միջոցով: Շարժման շատ հրատարակություններում կան վիրավորական համարվող հատվածներ:
Հարկ չկա հավաստիանալ, թե արդյոք իր ներկայացրած վտանգների պատճառով կրոնական շարժմանը կարող են խանգարել, որպեսզի այն հիմնվի կրոնի ազատության իրավունքի վրա կամ արդյոք /դիմող/ միությունն այդպիսի վտանգներ է ներկայացնում: Անշուշտ, կողմերը համաձայն են, որ /դիմողը/ իրավունք ունի ապավինելու կարծիքների ազատության իրավունքին: Ինչ վերաբերում է այն պայմաններին, որոնցում կարող է սահմանափակվել այդ ազատությունը, ինչպես որ ամրագրված է Սահմանադրության 36-րդ հոդվածում, չի տարբերվում՝ այն հիմնված է Սահմանադրության 15-րդ կամ 16-րդ հոդվածների վրա /տես նաև ՄԻԵԴ-ի՝ ECHR հոդված 9 § 2 և հոդված 10 § 2 /: /Դիմողը/ չի վիճարկում, որ վիճարկվող միջոցը սահմանափակում է կրոնի իր ազատության բուն էությունը կամ այդ ազատության սահմանափակուները ներկա գործի հանգամանքներում ենթակա են առավել խիստ պայմանների: Ընդհակառակը, /դիմողը/ հենվում է համամասնականության և հանրային շահի սկզբունքների վրա՝ առանց տարբերակելու, թե որ սահմանադրական իրավունքն է վկայակոչվում:
...
5.2 Նախադեպային իրավունքի համաձայն՝ քաղաքացիները չունեն հանրային տարածքի ընդլայնված օգտագործման անվերապահ իրավունք, մասնավորապես, երբ հանրային մայրուղու վրա գովազդային գործունեությունը ներառում է որոշակի մասշտաբ և տևողություն և բացառում է երրորդ կողմի նմանօրինակ կիրառություն / Federal Court judgment 100 Ia 392 point 5 p. 402/:
5.3 Ներկա գործում կանտոնի դատարանի ներկայացրած հիմքերը հաստատում են Նոյշատել քաղաքի մերժումը և վերաբերում են բարոյականության նկատմամբ հարգանքին ու Շվեյցարիայի օրինականությանը: Վարչական դատարանն այն կարծիքին էր, որ հարկավոր է հաշվի առնել ոչ միայն պաստառի բովանդակությունը, այլև այն գաղափարները, որոնք իր աշխատություններով և վեբկայքերով հանդերձ տարածում էր Raëlien շարժումը: Դրանք հասանելի էին շարժման վեբկայքից: Երեք տեսակի քննադատություն է ուղղված ընդդեմ /դիմող/ միության: Առաջինը, /դիմող/ միության վեբկայքում հղում կա Clonaid-ի վեբկայքին, որի միջոցով այդ ընկերությունը հանրությանն առաջարկում է կլոնավորման կոնկրետ ծառայություններ և 2003թ. սկզբում հայտարարել է կլոնավորված մանկիկների մասին: Շվեյցարական օրենքներով կլոնավորումն արգելված է Սահմանադրության 119-րդ հոդվածով և “Բժշկական միջամտությամբ վերարտադրման մասին” օրենքով /RS 814.90/: Երկրորդը, Վարչական դատարանը վկայակոչում էր Լա Սարինի շրջանային դատարանի վճիռը, որում նշված էր երեխաների նկատմամբ հնարավոր անառակաբարո գործողությունների մասին: Ավելին, ոստիկանությունը հետաքննել էր շարժման բազմաթիվ անդամների՝ նրանց սեռական գործունեության պատճառով: Երրորդը, “հանճարակրատիայի” գովազդումը՝ ուսմունք, որի համաձայն իշխանությունը պետք է տրվի ամենախելացի անհատներին, հետևաբար քննադատության թիրախը ժամանակակից ժողովրդավարական պետություններն են, հնարավոր է սասաներ հասարակական կարգի, անվտանգության և բարոյականության պահպանումը:
5.4 /Դիմողը/ այս փուլում այլևս չի վիճարկում բավարար իրավական հիմքերի առկայությունը, այսինքն՝ այդ դեպքում Կանոնադրության 19-րդ հոդվածը: Համայնքային ենթաօրենսդրական ակտերը որպես ժողովրդավարական օրինականություն՝ կանտոնների օրենսդրություն, ներկայացնում են միևնույն երաշխիքները և, այդպիսով, կազմում բավարար իրավական հիմք /1P.293/2004 of 31 May 2005 վճիռը, point 4.3, Federal Court judgment 131 I xxx; Federal Court judgment 122 I 305, point 5a, p. 312; 120 Ia 265, point 2a, pp. 266-267 և դրանում վկայակոչված հղումները/: /Դիմողը/ վկայակոչում է հանրային շահի սկզբունքը և պատասխանող մարմիններին քննադատում պաստառի բովանդակությունից հեռանալու և /դիմող/ միության գործունեության գնահատմանը մասնակից դառնալու համար: Այն վիճարկում է, որ եթե ինքը դրսևորած լիներ անբարո վարքագիծ կամ խախտած լիներ հասարակական կարգը, ապա Քաղաքացիական օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն դատարաններն իրեն կլուծարեին: Եթե դրա վերաբերյալ որևէ որոշում ընդունված չլիներ, հնարավոր չէր լինի շարժմանն արգելել հրապարակավ ներկայացնել իր փիլիսոփայությունն ու աշխարհի վերաբերյալ տեսլականը:
5.5 Պաստառն ինքնին որևէ բան չի պարունակում՝ ոչ տեքստում, ոչ էլ նկարազարդումներում, որն անօրինական էր կամ հանրությանը վիրավորելու հավանականություն կար: Կենտրոնում այլմոլորակայիններին պատկերող նկարի վերևում տեքստն է՝ “Ուղերձ այլմոլորակայիններից” վերնագրով, առանց որևէ բացատրության: Դրա ներքևում /դիմող/ միության վեբկայքի հասցեն ու հեռախոսահամարն են՝ թավ տառերով տպված: “Վերջապես գիտությունը փոխարինում է կրոնին” արտահայտությունը, պետք է համարել, ունակ է վիրավորել որոշակի մարդկանց կրոնական համոզմունքները, սակայն այն զուտ շարժման ուսմունքի /դոկտրինի/ արտահայտությունն է և չի կարող նկարագրվել իբրև հատկապես սադրիչ:
Այսպիսով, պաստառը որպես ամբողջություն կարող է դիտարկվել իբրև /դիմող/ միության վեբկայք այցելելու կամ հեռախոսով կապվելու հրավեր: Կանգնած լինելով այսպիսի գովազդի առաջ՝ լիազոր մարմինը պետք է քննի ոչ միայն գովազդի ուղերձի ընդունելիությունը որպես այդպիսին, այլ նաև դրա բովանդակության ընդունելիությունը, հետևաբար օրինական է հավաստիանալ, թե արդյոք խնդրո առարկա վեբկայքը կարող է տեղեկատվություն, տվյալներ կամ հղումներ պարունակել, որոնք
կվիրավորեն մարդկանց կամ կխախտեն օրենքը:
Ավելին, հակառակ /դիմողի/ հայտարարության՝ միությունը կարող է քննադատության ենթարկվել կարծիքների կամ գործունեության համար, որոնք առանց Քաղաքացիական օրենսգրքի 78-րդ հոդվածի իմաստով լուծարման համար հիմքեր պարունակելու, այդուհանդերձ, արդարացնում են գովազդի սահմանափակումը:
5.5.1 Ինչ վերաբերում է կլոնավորմանը, ապա դա /դիմող/ միության արտահայտած կարծիքը չէր հօգուտ այդօրինակ պրակտիկայի /մասնավորապես, “Այո մարդու կլոնավորմանը”՚ /Yes to Human Cloning/ գրքում, որը հրատարակվել է 2001թ. և հասանելի է /դիմողի վեբկայքում/, որը պատժվում էր օրենքով, այլ միության կողմից ստեղծված Clonaid ընկերության հետ կապը: Վերջինս այդ բնագավառում վճարի դիմաց զանազան ծառայություններ է մատուցում: Այսպիսով, հարցը ոչ թե հակառակ է այն բանին, ինչ վիճարկել է /դիմողը/՝ Սահմանադրության 16-րդ հոդվածով պաշտպանվող կլոնավորման վերաբերյալ բարենպաստ կարծիքի արտահայտությունը, այլ այդ գործունեության պրակտիկան, որը խախտում է դրա արգելքը /Սահմանադրության 119-րդ հոդվածի 2-րդ կետի /ա/ ենթակետ/: Այդ դրույթը, որը 1992թ. ընդունվել է շվեյցարական կանտոնների և դրանց բնակչության մեծ մասի կողմից Սահմանադրության 24 novies /ա/ հոդվածի տեսքով, գտնվում է մարդու արժանապատվության պաշտպանության քաղաքականության սահմաններում՝ դրա հայեցակարգի համաձայն, որն ընդհանուր առմամբ այդ երկրում կիսում են /FF 1996 III 278, տես նաև 1997թ. հունիսի 9-ին Ռ. Գոնսեթի հարցին Դաշնային խորհրդի պատասխանը/: /Դիմողը/ չի վիճարկում մարդու կլոնավորման անօրինականությունը, հատկապես եթե այն իրականացվում է առևտրային շահույթ ստանալու նպատակով /”Բժշկական ճանապարհով վերարտադրության մասին” օրենքի 36-րդ հոդված, Սահմանադրության 119 § 2 (e) հոդված/: Այն չի կարող նաև լրջորեն վիճարկել այն փաստը, որ Clonaid վեբկայքին արված հղումը նպաստում է անօրինական գործունեության խթանմանը և ավելի հեռու է գնում, քան սոսկ կարծիք հայտնելը: Այդ առաջին կետի վերաբերյալ, որն արդեն իսկ արդարացնում է գանգատարկման փուլում որոշումը, /դիմողը/ առաջ չի քաշել որևէ իրական ու համարժեք փաստարկ “Դատարանակազմության մասին” օրենքի 90-րդ հոդվածի 1-ին կետի /բ/ ենթակետի իմաստով:
5.5.2 2003թ. հոկտեմբերի 15-ին Համոզմունքների միջկանտոնային տեղեկատվական կենտրոնը /Intercantonal Beliefs Information Centre/ տեղեկություններ հաղորդեց Raelian շարժման մասին: Ի թիվս այլ բաների, այդ տեղեկությունները ցույց են տալիս, որ շարժումն ակնհայտորեն քաղաքական առաքելություն ունի: Թունոտ կերպով հարձակվելով ժողովրդավարական պետությունների վրա, որոնք հիշատակվում են իբրև “մեդիոկրատիաներ”, այն պաշտպանում է “հանճարակրատիայի” գաղափարը՝ քաղաքական մոդել, որը հիմնված է անհատների խելքի աստիճանի վրա: Աշխարհի կառավարությունը կազմված է լինելու հանճարներից, որոնց ընտրելու են անհատները, ում խելքը միջինից 10 տոկոսով բարձր է: Ընդհանուր համաձայնությամբ “հանճարակրատիան” ներկայացված է որպես ուտոպիա, այլ ոչ իսկական քաղաքական նախագիծ: Հակառակ Վարչական դատարանի եզրակացության՝ հավանական չէ, որ սույն ուսմունքը սասանի հասարակական կարգը կամ անվտանգությունը: Այնուամենայնիվ, բացի այն փաստից, որ այդ ուսմունքը մեծապես ներշնչված է “եվգենիկայից”, այն ակնհայտ կերպով ունակ է վիրավորել ժողովրդավարական ու հակախտրական համոզմունքները, որոնք օրենքի գերակայության հիմքն են /տես, մասնավորապես, 1999թ. ապրիլի 18-ի դաշնային Սահմանադրության նախաբանի ձևակերպումը, որը Սահմանադրության 8-րդ հոդվածի հետ մեկտեղ վերաբերում է իրավահավասարությանը և խտրականության արգելմանը/:
5.5.3 Եվ, վերջապես, գանգատարկման համար ներկայացված վճռի համաձայն՝ չի կարելի համարել, որ Raelian շարժումը մանկապղծություն /պեդոֆիլիա/ է քարոզում: Այնուամենայնիվ, բազմաթիվ անդամների նկատմամբ նրանց սեռական գործունեության պատճառով ոստիկանությունն իրականացրել է բացահայտ հետաքննություն: 1997թ. նոյեմբերի 28-ին Լա Սարինի շրջանային դատարանի կայացրած վճռի համաձայն, որը վերաբերում էր Շվեյցարիայի Raelian շարժման կողմից պահանջած պատասխանի իրավունքին, Ռաելի աշխատություններում առկա նրա խոսքերը որոշ չափահաս անձանց կարող են դրդել երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելուն: Վճռում մեջբերված են Ռաելի աշխատություններից հատվածներ, որոնք կարելի է ներբեռնել /դիմող/ միության վեբկայքից: Դրանց համաձայն` երեխաների սեռական դաստիարակությունը պետք է լինի ոչ միայն տեսական, այլև բաղկացած լինի զգայական կրթությունից, որի նպատակը նրանց ցույց տալն է, թե ինչպես կարելի է դրանից հաճույք ստանալ:
Այնուհետև այդ վճռում նշված է, որ չնայած այդ հարցի հետագա մերժմանը, Apocalypse եռամսյակային տեղեկագրում հրապարակված որոշ հոդվածներում երեխան նկարագրված է իբրև “արտոնյալ սեռական օբյեկտ”: Եվ, վերջապես, նշված է, որ Վոկլյուզ Ասիզի դատարանի կողմից շարժման մի բարեկամ ու անդամ դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման 12-ամյա աղջնակի վրա սեռական հարձակում գործելու համար: Վճիռը 1998թ. փետրվարի 13-ին հաստատվել է Ֆրիբուրգի կանտոնի դատարանի կողմից: 1998թ. օգոստոսի 24-ին Դաշնային դատարանը սովորական և նախադեպային իրավունքի հիման վրա մերժեց Raelien շարժման ներկայացրած բողոքները՝ մասնավորապես հաշվի առնելով շարժման հիմնադրի կամ անդամների ոչ միանշանակ ստեղծագործությունները /5P.172/1998 and 5C.104/1998 վճիռները/:
Ավելին, գործում կան զանազան փաստաթղթեր, որոնք վերաբերում են սեռական հանցագործությունների համար /դիմող միության/ անդամների նկատմամբ քրեական գործ հարուցելուն: 2002թ. հունվարի 24-ին Լիոնի վերաքննիչ դատարանի վճիռը հստակ կերպով ցույց է տալիս, որ շարժման ղեկավարներն անառակաբարո գործողություններ են կատարել անչափահասների նկատմամբ: Այսպիսով, շարժման ղեկավարները քարոզել են “մեծ սեռական ազատություն՝ խրախուսելով գործողությունենր կատարել”, ենթադրաբար կաշառել են դեռահասներին փիլիսոփայական ճառերով, անընդհատ կոնկրետ սեռական բնույթի փաղաքշանքներով և ավելի ու ավելի բռնի կերպով նրանց դրդելով, որպեսզի բավարարեն “իրենց սեռական կարիքներն ու երևակայությունը տասնհինգ տարին նոր լրացած աղջիկների հետ, ովքեր իրենց պարտնյորներին շատ արագ փոխում էին”:
Այն փաստը, որ վիճարկվող հոդվածները թվագրված են 1980-ականներով, և Շվեյցարիայում որևէ դատապարտում չի եղել, չի ժխտում /դիմող/ միության անդամների մասնակցությունը քրեական պատժամիջոցների հանգեցնող գործողություններին: /Դիմողը/ չի վիճարկում այն փաստը, որ վեբկայքի միջոցով հասանելի գրքերի որոշ հատվածներ կարող են մեծահասակներին դրդել երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելուն: Այդ հարցի վերաբերյալ /դիմողի/ փաստարկները չեն արծարծում բողոքարկվող որոշման մեջ շարադրված հիմքերը: Քանի որ Raelien շարժման որոշ անդամների կողմից իսկապես արձանագրվել են ոտնձգության դեպքեր, այն փաստարկը, որ մանկապղծությունը /պեդոֆիլիան/ խստորեն դատապարտվում է շարժման պաշտոնական ուսմունքի կողմից, որոշիչ չէ:
5.6 Հաշվի առնելով վերոգրյալը՝ /դիմողին/ տրված մերժումը հիմնավորված է բավարար հիմքերով, որոնք հաշվի են առնում հանրային շահը, քանզի հարկավոր է կանխարգելել այն գործողությունների կատարումը, որոնք շվեյցարական օրենքներով քրեական հանցագործություններ են /վերարտադրողական կլոնավորում և սեռական գործողություններ երեխաների հետ/: Ավելին, /դիմողի/ վեբկայքի միջոցով հասանելի աշխատությունների որոշ հատվածներ, մասնավորապես երեխաների “սեռական արթնացման” և “հանճարակրատիայի” մասին/ ընթերցողների համար հավանաբար խիստ վիրավորական /անարգական/ են:
5.7 /Դիմողը/ վկայակոչում է համամասնության սկզբունքը: Նա նշում է, որ պաստառն ինքնին ոչինչ չի պարունակում, որը հակառակ է հասարակական կարգին և հայտարարում է, որ միջոցը համարժեք չէ այն նպատակին, որին հետամուտ են:
5.7.1 Սահմանադրության 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հիմնարար իրավունքի որևէ սահմանափակում պետք է համաչափ լինի նպատակին: Այն պետք է համարժեք լինի այդ նպատակի իրականացմանը, իսկ մասնավոր շահին պատճառված վնասը պետք է հավասար լինի նվազագույնին /Դաշնային դատարանի վճիռ 125 I 474, կետ 3, էջ 482 և դրանում վկայակոչված հղումները/:
5.7.2 Ներկա գործում հանրային շահը ոչ միայն /դիմող/ միության վեբկայքին տրված հրապարակայնության սահմանափակման մեջ է՝ նկատի ունենալով հասարակական կարգի և բարոյականության մասին վերը բերված վերապահումները. նույնիսկ շատ ավելի կարևոր է ապահովել, որ պետությունը որևէ աջակցություն չցուցաբերի այդպիսի հրապարակայնությանը՝ դրա համար հանրային տարածք հատկացնելով, որը ենթադրում է, որ ինքը հավանություն է տալիս կամ հանդուրժում է խնդրո առարկա կարծիքները կամ վարքը: Այդ տեսանկյունից պաստառներն արգելելը համարժեք է դրված նպատակին: Բացի այդ, /դիմողի/ կողմից քննադատվող միջոցը սահմանափակվում է հանրային վայրերում պաստառների ցուցադրությամբ: /Դիմող/ միությունն ազատ է արտահայտելու իր համոզմունքները իր տրամադրության տակ գտնվող հաղորդակցության շատ ուրիշ միջոցներով /տես Murphy judgment of 10 July 2003, ECHR 2003-IX, p. 33, § 74/:
5.7.3 /Դիմողն/ այն կարծիքին է, որ լիազոր մարմինը պետք է առաջարկեր փոփոխություններ կատարել պաստառներում, որպեսզի բովանդակությունն ընդունելի լինի: Այնուամենայնիվ, եթե անգամ նա տեղյակ էր պաստառի քարոզարշավի դեմ եղած առարկություններին, /դիմողն/ ինքը երբեք պաստառի տարբերակ չէր առաջարկել, որը հնարավոր է թույլատրվեր: Իր կողմից Վարչական դատարանը գտավ, որ պաստառը պետք է արգելվի՝ անգամ առանց հղում անելու վեբկայքին, սակայն դա վիճելի է. Որևէ կասկած չկա, որ խնդրո առարկա հասցեն հանելը պաստառի քարոզարշավը կզրկեր իր օբյեկտից, որը, ինչպես ցույց է տրվել, հիմնականում վեբկայքի գովազդն է, հետևաբար դժվար է տեսնել, թե ինչ համապարփակ իմաստ կարող է ունենալ պաստառն առանց վեբկայքի և հեռախոսահամարի վկայակոչման:
5.7.4 Հետևաբար վիճարկվող միջոցը հարգում է համամասնության սկզբունքն իր բոլոր կողմերով: Այդ նույն պատճառով այն կազմում է սահմանափակում, որն անհրաժեշտ է “ժողովրդավարական հասարակության մեջ”, մասնավորապես բարոյականության պաշտպանության համար՝ ՄԻԵԴ-ի 9-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 2-րդ կետերի իմաստով:
Գ. Շվեյցարիայի այլ քաղաքներում դիմող միության պաստառների քարոզարշավը
Ներկա գործի հետ առնչություն ունեցող նմանօրինակ տեսքի պաստառներ՝ նույնպես Raelien շարժման վեբկայքի հասցեով և հեռախոսահամարով, սակայն տարբեր տեքստով, այն է՝ “Աստծո իրական դեմքը”, 1999թ. թույլատրվել էին շվեյցարական մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ Ցյուրիխում և Լոզանում: Դիմող միությունը 2004-2006թթ. ընթացքում Նոյշատելից բացի, կարողացավ նաև շվեյցարական տարբեր գյուղաքաղաքներում և քաղաքներում այլ տեսք ունեցող պաստառների քարոզարշավ անցկացնել /դրանցից մի քանիսում նշված էր շարժման վեբկայքի հասցեն/: Այդուհանդերձ, 2004թ. հոկտեմբերին Դելեմոնի քաղաքային խորհուրդը մերժեց պաստառի ցուցադրության թույլտվություն տալ, որը դիմող միությունը ցանկանում էր ներկայացնել “Աստված գոյություն չունի” ձևակերպմամբ:
Ա. Ներպետական օրենսդրությունը
1. Սահմանադրությունը 1999թ. ապրիլի 18-ի դաշնային Սահմանադրության 119-րդ հոդվածը վերաբերում է վերարտադրողական բժշկությանը և մարդկանց գեների տեխնոլոգիային: Այդ դրույթում ասված է հետևյալը՝
“Մարդիկ պաշտպանված են վերարտադրողական բժշկության և գեների տեխնոլոգիայի չարաշահումից:
Համադաշնությունը օրենքներ է ընդունում մարդու վերարտադրողական և գենետիկական նյութի օգտագործման վերաբերյալ: Այդ նպատակով այն ապահովում է մարդու արժանապատվությունը, անձնական կյանքի գաղտնիությունը և ընտանիքը և հավատարիմ է հետևյալ սկզբունքներին՝
ա/ կլոնավորման բոլոր տեսակները և մարդու վերարտադրողական բջիջների ու սաղմերի գենետիկական նյութի միջամտությունն անօրինական են.
բ/ մարդուն չպատկանող վերարտադրողական և գենետիկական նյութը չի կարող մտցվել մարդու վերարտադրողական նյութի մեջ կամ միացվել դրան.
գ/բժշկական միջամտությամբ տեղի ունեցող վերարտադրության մեթոդները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե այլ ճանապարհով չի հաղթահարվում անպտղությունը կամ լուրջ հիվանդության փոխանցման ռիսկը, սակայն ոչ կոնկրետ առանձնահատկություններով երեխա բեղմնավորելու կամ հետազոտական նպատակներով: Կնոջ մարմնից դուրս մարդու ձվաբջիջների բեղմնավորումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված պայմաններով: Չի կարելի կնոջ մարմնից դուրս սաղմում զարգացնել անմիջապես ներդրվելու ունակ ավելի շատ մարդկային ձվաբջիջներ.
դ/ սաղմերի նվիրատվությունը և բոլոր տեսակի փոխնակ մայրության ձևերն անօրինական են.
ե/ մարդու վերարտադրողական նյութի և սաղմերից ստացված արտադրանքի վաճառքն արգելվում է.
զ/ մարդու գենետիկական նյութը կարելի է վերլուծել, գրանցել կամ հրապարակել միայն շահագրգիռ անձի համաձայնությամբ կամ եթե դա նախատեսված է օրենքով.
է/ յուրաքանչյուր ոք ունի իր նախնիների վերաբերյալ տվյալների հասանելիության իրավունք”: 2003թ. մայիսի 21-ին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամին հասցեագրված պատասխանում, ով հարց էր ուղղել այն մասին, թե արդյոք այդ հոդվածի /ա/ կետի համաձայն միջոցներ պետք է ձեռնարկվեն Raelien շարժման դեմ, Դաշնային խորհուրդը նշել էր.
“Քանի որ Շվեյցարիայում Raelien շարժումը պարզապես կոչ է անում հասարակության մեջ ճանաչել կլոնավորման տեխնոլոգիան կամ հանել կլոնավորման վրա դրված արգելքը, նրա գործունեությունը գտնվում է կարծիքի ազատության սահմաններում...”
2. Նոյշատելի վարչական կանոնները Նոյշատելում, ինչպես Շվեյցարիայի տեղական այլ մարմիններում, հանրային վայրերում պաստառների կառավարումը հանձնված է մասնավոր ընկերությանը: Համայնքի խորհուրդն այդ նպատակով այդպիսի ընկերություններին արտոնություն է տվել 2000թ. հունվարի 17-ի Վարչական կանոնադրության հիման վրա, որի համապատասխան դրույթներում ասված է հետևյալը՝
Հոդված 18
“1. Հանրային վայրերում, իսկ մասնավոր տարածքներում հանրային վայրից տեսանելի հայտարարությունների ցուցանակների և գովազդային վահանակների տեղադրումը ենթակա է թույլտվության:
2. Թույլտվությունը տրվում է միայն այն դեպքում, երբ բավարարված են քաղաքաշինության և անվտանգության պայմանները:”
Հոդված 19
“1. Ոստիկանությունը կարող է արգելել անօրինական կամ անպարկեշտ պաստառները:
2. Ֆլայփոսթինգն արգելվում է:”
Հոդված 20
“Համայնքի տարածքում ցուցադրված պաստառների բացառիկ իրավունքը կարող է տալ համայնքային խորհուրդը:”
Բ. Միջազգային իրավունքը
Մարդու իրավունքների և մարդ արարածի արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան, որը վերաբերում է կենսաբանության և բժշկության կիրառմանը /հայտնի է նաև որպես “Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիա” վերնագրով/, որն ստորագրության համար բացվել է 1997թ. ապրիլի 4-ին Օվիդեոյում /Օվիդեոյի կոնվենցիա/, ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 1-ին: Շվեյցարիայի նկատմամբ կոնվենցիան սկսել է կիրառվել 2008թ. նոյեմբերի 1-ից ի վեր: Օվիդեոյի կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրությունը, որն ստորագրության համար բացվեց Փարիզում, 1998թ. հունվարի 12-ին, ուժի մեջ մտավ 2006թ. մայիսի 1-ին, իսկ Շվեյցարիայի նկատմամբ սկսել է կիրառվել 2010թ. մարտի 1-ից: Դրանով արգելվում է “որևէ միջամտություն, որով փորձում են ստեղծել մարդ արարած, ով գենետիկորեն նման կլինի այլ մարդ արարածի՝ կենդանի թե մեռած”:
ՕՐԵՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմող միությունը հայտարարում էր, որ շվեյցարական իշխանությունների ձեռնարկած միջոցների պատճառով, որոնցով արգելվում է իր պաստառների ցուցադրությունը, խախտվել էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը: Այդ դրույթում ասված է հետևյալը՝
“1.Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունըէ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադւոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2.Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության,անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով”:
Ա. Կառավարության նախնական առարկությունը Մեծ պալատում իր գրավոր ու բանավոր դիտարկումներում Կառավարությունը խնդրեց Դատարանին, որպեսզի այն հայցադիմումը որպես ակնհայտ կերպով անհիմն անընդունելի հայտարարի: Կառավարության փաստարկներով Դատարանը կարող էր ակնհայտ կերպով անհիմն հայտարարել այն բողոքը, որն ըստ էության քննվել էր դատավարության ընթացքում իրավասու ազգային մարմինների կողմից, որը բավարարում էր արդարության բոլոր պայմանները և կամայական չէր: Կառավարությունը շեշտում էր, որ այս դեպքում Դատարանը փաստերի իր սեփական գնահատականը չպետք է փոխարինի ազգային իշխանության բազմաթիվ մարմինների գնահատականով, որոնք որոշումներ էին կայացրել խնդրո առարկա դատավարության ժամանակ: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի 3-րդ կետի համատեքստում Մեծ պալատ ուղարկված “գործն” ընդգրկում է հայցադիմումի բոլոր կողմերը, որոնք Պալատն ընդունելի է հայտարարել /տես, ի թիվս այլ իշխանությունների, K. and T. v. Finland [GC], no. 25702/94, § 141, ECHR 2001‑VII/: Այնուամենայնիվ, նույնիսկ բողոքն ընդունելի հայտարարելու մասին Դատարանի որոշումից հետո Մեծ պալատը կարող է հարմար առիթի դեպքում քննել նաև այն հարցերը, որոնք վերաբերում են հայցադիմումի ընդունելիությանը, օր.՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա վերջում, որով Դատարանին լիազորում են “մերժել հայցադիմումը, որն անընդունելի է համարվում... քննության ցանկացած փուլում” կամ երբ այդ հարցերը միացվել են ապացույցներին կամ էլ դրանք այլ կերպ առնչվում են ապացույցների փուլին /տես վերը հիշատակված K. and T. v. Finland, § 141, and Perna v. Italy [GC], no. 48898/99, §§ 23-24, ECHR 2003‑V/: Ներկա գործում Մեծ պալատը մատնանշելու է, որ իր վճռում Պալատն այն կարծիքին էր, որ հայցադիմումը “Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ կերպով անհիմն չէր” /տես Պալատի վճռի 22-րդ կետը/: Նա որևէ պատճառ չի տեսնում այդ եզրակացությունից հեռանալու համար, հատկապես այն պատճառով, որ այս համատեքստում Կառավարության բարձրացրած հարցերն ավելի են առնչվում ապացույցների քննությանը: Համապատասխանաբար, Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
Բ. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի կատարումը
1. Պալատի վճիռը 2011թ. հունվարի 13-ի իր վճռում Պալատն սկզբում գտավ, որ խնդրո առարկա պաստառների արգելքը միջամտություն էր դիմող միության արտահայտվելու ազատությանը: Պալատի կարծիքով` այդ միջամտությունը նախատեսված է օրենքով և հետապնդում էր հանցագործությունը կանխարգելելու, առողջությունը, բարոյականությունը և այլոց իրավունքները պաշտպանելու օրինական նպատակներ: Այնուհետև, անդրադառնալով միջամտության անհրաժեշտությանը, Պալատը նշեց, որ երբ ինքն առաջին անգամ կանգնեց այն հարցի առաջ, թե արդյոք հանրային տարածք տրամադրելով ազգային իշխանության մարմինները պետք է միությանը թույլատրեն իր գաղափարները տարածել պաստառների միջոցով, ընդգծեց, որ թեպետ չի վիճարկվում, որ խնդրո առարկա պաստառը անօրինական կամ ցնցող որևէ բան չէր պարունակում՝ լինի դա տեքստում թե պատկերազարդումներում, այնտեղ ցուցադրված էր դիմող միության վեբկայքի հասցեն: Հաշվի առնելով պաստառի ընդհանուր համատեքստը, մասնավորապես, վեբկայքի միջոցով տարածված գաղափարները և հղումներն այլ կայքերի, Պալատը մատնանշում էր, որ տեղեկատվություն փոխանցելու ժամանակակից այդ միջոցը և այն փաստը, որ այն հասանելի էր բոլորին, այդ թվում` անչափահասներին, կարող էր բազմացնել պաստառային քարոզարշավի ազդեցությունը: Դիտարկելով այն հանգամանքը, որ շվեյցարական դատարանները մանրակրկիտ կերպով փաստարկել էին իրենց որոշումները, ինչպես նաև հաշվի առնելով վիճարկված արգելքի սահմանափակ շրջանակը, որը չէր տարածվում միության կամ նրա վեբկայքի վրա, Պալատն այն կարծիքին էր, որ իրավասու մարմինները չէին գերազանցել թույլատրելի հայեցողության լայն շրջանակը, որը տրված էր նրանց հանրային տարածքի ընդարձակ օգտագործման կարգավորման մասով: Այսպիսով, Պալատը որոշում կայացրեց այն մասին, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի խախտվել:
2. Կողմերի փաստարկները և երրորդ կողմի միջամտողը
ա/ Դիմող միությունը Հենց սկզբից դիմող միությունը շեշտում էր` գտնելով, որ հանրային տարածքի ընդարձակ օգտագործումը կարգավորելու առումով Շվեյցարիան ունի թույլատրելի հայեցողության լայն շրջանակ, Պալատը համապատասխան իշխանությունների կողմից հաստատել էր հայեցողական քաղաքականություն: Այսպիսով, քաղաքի կամ պետության համար բավարար կլիներ ասել, որ ինքը չի ցանկանում, որ իր անունը կապված լինի մեծամասնություն չկազմող, սակայն օրինական որոշակի գաղափարների հետ, որպեսզի արդարացվի պարբերական մերժումը և հրապարակավ այդպիսի գաղափարների արտահայտմանը մշտապես հակառակվելը: Այդ կապակցությամբ դիմող միությունը վկայակոչում էր Դատարանի դիրքորոշումը Women On Waves and Others v. Portugal /no. 31276/05, 3 February 2009/ գործով, որում Դատարանը քննադատել էր մեծամասնության գաղափարներին հակառակ գաղափարների տարածման արգելքը: Նույն կերպ 2011թ. փետրվարի 22-ի վճռում /no. 1 BvR 699/06/ Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել էր այն փաստարկը, որ օդանավակայանում արտաքսման քաղաքականությունը քննադատող թերթիկների տարածման վրա դրված արգելքը հիմնավորված էր հաճելի մթնոլորտ պահպանելու մտահոգությամբ: Ապա այդ դատարանը որոշել էր, որ ինքը չի կարող ընդունել արգելքներ, որոնք նպատակ ունեին կանխարգելել այն տեսակետների արտահայտումը, որոնք իշխանությունները չէին կիսում: Դիմող միությունը պնդում էր, որ շվեյցարական օրենսդրությամբ ինքն օրինական կերպով կազմավորված միություն է, իր նկատմամբ երբևիցե քրեական որևէ պատժամիջոց չի կիրառվել կամ իրեն արգելելու որևէ միջոց չի ձեռնարկվել: Նրա փաստարկներում /քանզի չէր վիճարկվում, որ վիճարկվող պաստառն ինքնին որևէ բան չէր պարունակում, որն անօրինական էր կամ կարող էր վիրավորել հանրությանը/ պաստառի արգելքի հիմքը բխում էր այն փաստից, որ պաստառում վկայակոչված էր Raelian շարժման վեբկայքը և, այդպիսով, հղում էր արվում այդ կայքում արտահայտված գաղափարներին: Դիմող միությունը վիճարկում էր, որ ինքը հայտնվել է մի իրավիճակում, երբ իրեն կանխարգելում են պաստառների միջոցով տարածել իր գաղափարները` այն հիմքով, որ ինքը կարող էր օգտվել հաղորդակցության այլ միջոցներից, մասնավորապես համացանցից, սակայն երբ ինքը պաստառի վրա նշեց իր վեբկայքի հասցեն, արգելեցին դա անել այն պատրվակով, որ դա կապ էր ստեղծում իր գաղափարների հետ, որոնք, ենթադրաբար, հանրության համար վտանգ էին ներկայացնում: Դիմող միության փաստարկներում շվեյցարական իշխանությունների որդեգրած և Պալատի հաստատած մոտեցումը հավասարազոր էր իր գաղափարների հրապարակումը կամ տարածումը չափից ավելի բարդացնելուն կամ անգամ կանխարգելելուն: Ինչ վերաբերում է այն գաղափարներին, որոնք, ըստ շվեյցարական իշխանությունների և Պալատի, կարող էին ունակ լինել արդարացնել պաստառների արգելքը, դիմող միությունը կրկնում էր, որ անօրինական որևէ բան չկար կլոնավորման կամ հանճարակրատիայի վերաբերյալ նպաստավոր տեսակետներ հայտնելու մեջ: Միությունը կրկնում էր, որ թեպետ ինքն արտահայտվել էր հօգուտ կլոնավորման, սակայն երբևիցե չէր մասնակցել մարդու կլոնավորմանը վերաբերող թերապևտիկ կամ փորձարարական որևէ գործողության: Ինչ վերաբերում է հանճարակրատիայի հասկացությանը, միությունը հայտարարում էր, որ իր իրավունքների միջամտությունը շատ ավելի լուրջ բան էր, քան վիճարկված պաստառը կամ Raelian շարժման վեբկայքը: Դիմող միությունը բացատրում էր, որ այդ հասկացությունը վեբկայքում գովազդվող գրքից էր, որում փիլիսոփայական կարծիքներ կային, և յուրաքանչյուր ոք ազատ էր դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու հարցում: Դառնալով այն հայտարարություններին, որ Raelian շարժման գաղափարները սեռական բռնությունների հիմք էին դարձել, դիմող միությունը հայտարարում էր, որ ոստիկանությունը կամ որևէ դատական մարմին երբևիցե ստիպված չէր եղել գործել մանկապղծության /պեդոֆիլիա/ կամ սեռական բռնության դեպքի առումով, որը կապ ուներ շարժման կամ նրա անդամների հետ: Ընդհակառակը, միությունը հայտարարում էր, որ առանց վարանելու ինքը մշտապես հեռացրել էր շարժման այն անդամին, ում նկատմամբ եղել էր անչափահասների պաշտպանության վերաբերյալ օրենքին հակառակ պահվածքի չնչին կասկած: Դիմող միությունը եզրակացնում էր, որ շտապ կարիք չկար արգելելու պաստառը զուտ այն պատճառով, որ այնտեղ նշված էր վեբկայքի հասցեն: Մատնանշելով, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը նույնպես պաշտպանում է այն ձևը, որով հաղորդվել են գաղափարները /վկայակոչված էր Thoma v. Luxembourg, no. 38432/97, § 45, ECHR 2001‑II գործը/ և կիսելով տարբեր կարծիքներ ունեցող դատավորներ Ռոզակիսի և Վայիչի տեսակետը, որի համաձայն իշխանությունների թույլատրելի հայեցողության շրջանակն ավելի նեղ էր, երբ խոսքը գնում էր բացասական պարտավորությունների մասին /տես վերը հիշատակված Women On Waves and Others, § 40/` դիմող միությունը վիճարկում էր, որ ներկա գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
բ/ Կառավարությունը Կառավարությունն անվերապահորեն համաձայն էր ոչ միայն Պալատի հիշեցրած արտահայտման ազատության հիմնարար սկզբունքների, այլև դրանց կիրառության հետ: Կառավարության փաստարկներով Պալատն իրավամբ հավասարակշռել էր վտանգված շահերը: Կառավարությունը վիճարկում էր, որ պետք է հաշվի առնվեն հետևյալ կետերը: Առաջինը, ինչ վերաբերում է հանրային տարածքի տրամադրմանը, Կառավարությունը վիճարկում էր, որ այդ տարածքի ընդարձակ օգտագործման անվերապահ իրավունք անհատները չունեին, մասնավորապես որոշակի չափի ու տևողության գործունեություն գովազդելու նպատակով և բացառելով այդ տարածքի նմանօրինակ օգտագործումը երրորդ կողմի կողմից: Մատնանշելով, որ վիճարկվող պաստառը քաղաքական բնույթ չունի, Կառավարությունը համաձայն էր տեղական իշխանությունների եզրակացության հետ, հատկապես այն տեսակետի, որ հարկավոր էր քննել ոչ միայն գովազդի ուղերձը որպես այդպիսին, այլ նաև դրա բովանդակությունը` այդպիսով ներառելով վեբկայքի վկայակոչումը: Այդ կապակցությամբ Կառավարությունը հաստատում էր Պալատի հիմնավորումն առ այն, որ խնդրո առարկա պաստառների ազդեցությունը կարող էր բազմապատկվել որպես Raelian շարժման վեբկայքի հասցեի վկայակոչում: Ինչ վերաբերում է թույլատրելի հայեցողության շրջանակի չափին, Կառավարությունը շեշտում էր, որ Raelian շարժման վեբկայքի միջոցով հասանելի զանազան հրապարակումների մեջ պարունակվող գաղափարները կարող էին վիրավորել որոշակի անձանց կրոնական համոզմունքները, իսկ իշխանություններն այդ ոլորտում ունեին թույլատրելի հայեցողության լայն շրջանակ /նա վկայակոչում էր Murphy v. Ireland, no. 44179/98, § 67, ECHR 2003‑IX/: Այդ կապակցությամբ Կառավարությունը քննադատում էր Պալատի վճռին կցված` դատավորների հատուկ կարծիքը, համարելով, որ թույլատրելի հայեցողության շրջանակի չափը որոշելիս այն չափից ավելի մեծ կշիռ էր տալիս դրական ու բացասական պարտավորությունների միջև եղած տարբերությանը: Կառավարության փաստարկի համաձայն` ներկա գործը դասվում էր այն գործերի շարքին, որոնցում պարտավորության դրական կամ բացասական բնութագիրը կախված էր այն բանից, թե ինչպես է ձևակերպվում հարցը` արդյոք իշխանություններին քննադատում էին ինչ-որ բան անելու, թե ինչ-որ բան անել չկարողանալու մեջ: Կառավարությունն ընդունում էր, որ ներկա գործի իրավիճակը տարբեր կլիներ, եթե հանրային տարածքի մատչելիությունը ենթակա չլիներ որևէ սահմանափակման կամ թույլտվության: Անդրադառնալով վիճարկվող սահմանափակման հետապնդած օրինական նպատակների քննությանը` Կառավարությունը համաձայն էր Պալատի վերլուծությանը, որը հավանություն էր տվել ազգային իշխանության չորս մարմինների փաստարկներին, ում կոչ էին արել ուսումնասիրել դիմող միությանը ոստիկանության մերժումը: Ինչ վերաբերում է երեխաների “զգայական արթնացման” վերաբերյալ դիմող միության կարծիքներին, Կառավարությունը վկայակոչում էր սեռական բռնության գործողությունների համար Raelian շարժման անդամների նկատմամբ հարուցված զանազան վարույթները /Վոկլյուզ Ասիզի դատարան, Լիոնի և Կոլմարի վերաքննիչ դատարաններ, Վերսալի հետաքննիչ դատավոր/: Կառավարության կարծիքով որոշումների այդ ցանկում ասված էր, որ շարժման վեբկայքի միջոցով հասանելի հրապարակումների որոշակի հատվածներ կարող էին հանգեցնել երեխաների նկատմամբ մեծահասակների կողմից սեռական բռ նության գործողությունների կատարման: Ինչ վերաբերում է կլոնավորմանը, Կառավարությունն ուշադրություն էր հրավիրում դիմող միության և Ռաելի կողմից ստեղծված Clonaid ընկերության միջև եղած հարաբերությունների վրա, որը, ըստ Կառավարության հայտարարության, առաջարկում էր կլոնավորման բնագավառում զանազան գործնական ու վճարովի ծառայություններ` պրակտիկա, որն արգելված է դաշնային Սահմանադրությամբ և քրեական իրավունքով: Clonaid-ի վեբկայքին հղում անելու առկայությունը նպաստում էր անօրինական գործունեություն իրականացնելուն` այդպիսով ավելի հեռուն գնալով, քան լոկ կարծիք հայտնելը: Ինչ վերաբերում է “հանճարակրատիային”, Կառավարությունը մատնանշում էր, որ առանց որպես այդպիսին հասարակական կարգը կամ անվտանգությունը կոնկրետ սասանելու, այդ գաղափարը կարող էր վիրավորել ժողովրդավարական ու հակախտրական համոզմունքները, որոնց վրա հիմնված էր օրենքի գերակայության սկզբունքը: Կառավարությունը համամիտ էր Դաշնային դատարանի հետ առ այն, որ նույնիսկ եթե “հանճարակրատիան” կարող էր դիտարկվել որպես ուտոպիա, այլ ոչ իրական քաղաքական նախագիծ, ակնհայտորեն այն ոգեշնչված էր եվգենիկայով և տարաձայնություններ ուներ ժողովրդավարության սկզբունքների հետ: Եվ, վերջապես, Կառավարությունը նկատում էր, որ արգելքի շրջանակը սահմանափակ է: Այդ կապակցությամբ համաձայն լինելով Պալատի դիրքորոշման հետ` Կառավարությունն այն կարծիքին էր, որ դիմող միությանը չեն խանգարել իր ուսմունքը տարածել իրեն հասանելի հաղորդակցության բազմաթիվ այլ միջոցներով, այդ թվում` համացանցով: Կառավարությունն այդ կապակցությամբ ընդգծում էր, որ Raelian շարժման վեբկայքը կամ հենց շարժումն արգելելու հարց երբևիցե չի եղել: Այնուամենայնիվ, Կառավարությունն այն կարծիքին էր, որ տարբերություն պետք է դրվի միության նպատակի, որը կարող է բավական օրինական լինել և դրան հասնելու միջոցների միջև, որոնք իրենց մասով կարող էին անօրինական լինել: Այս բոլոր պատճառներից ելնելով` Կառավարությունը Մեծ պալատին խնդրեց հաստատել Պալատի վճիռը և գտնել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի որևէ խախտում չի եղել:
/գ/ Երրորդ կողմը “Հոդված 19” կազմակերպությունը Դատարանին խնդրեց ուշադիր քննել թույլատրելի հայեցողության շրջանակը, որը պետություններին էր տրվելու արտահայտման ազատության սահմանափակման հարցում այն գործերով, որոնցում առկա էր համացանցում տեղեկատվության տարածումը: Կազմակերպության կարծիքով համացանցում արտահայտման ազատության կարևորությունը միջազգային իրավունքի հիման վրա նշանակում էր, որ այդ ոլորտում պետության թույլատրելի հայեցողության շրջանակը պետք է նեղ լինի: Ավելի կոնկրետ, ինչ վերաբերում է այլ վեբկայքերին հղում անելու հարցին, կազմակերպությունը վկայակոչում էր համեմատական իրավունքի նյութերը, որոնք վերաբերում էին Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում դատական որոշումներին, մասնավորապես, ցույց տալով, որ հղումը հանելու միջոցը առանց սկզբում ենթադրյալ անօրինական բովանդակության աղբյուրն ստուգելու միշտ կարող է անհամաչափ քայլ լինել:
3. Դատարանի գնահատականը
/ա/ Ընդհանուր սկզբունքներ Արտահայտման ազատության հիմնարար սկզբունքները Դատարանի նախադեպային իրավունքում հիմնովին ամրագրված են: Պալատի վճռում, որով վկայակոչվում էին Stoll v. Switzerland ([GC], no. 69698/01, § 101, ECHR 2007‑V) and Steel and Morris v. the United Kingdom (no. 68416/01, § 87, ECHR 2005-II գործերը/, դրանք վերարտադրված էին հետևյալ կերպ /կետ 49/`
“1. Արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքերից և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկն է: 10-րդ հոդվածի 2-րդ կետին ենթակա լինելով` այն կիրառելի է ոչ միայն “տեղեկատվության” կամ “գաղափարների” նկատմամբ, որոնք նպաստավոր կերպով ստացվում կամ դիտարկվում են իբրև ոչ վիրավորական կամ անտարբերության հարց, սակայն նաև նրանց նկատմամբ, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են: Դրանք են` բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց “ժողովրդավարական հասարակություն” չկա: Ինչպես ամրագրված է 10-րդ հոդվածում, այդ ազատությունը ենթակա է բացառությունների, որոնք ... այդուհանդերձ, պետք է խստորեն մեկնաբանվեն, իսկ որևէ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հաստատվի համոզիչ կերպով...
2. “Անհրաժեշտ” ածականը, 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, ենթադրում է “հրատապ հասարակական անհրաժեշտության” գոյություն: Պայմանավորվող պետություններն ունեն գնահատման թույլատրելի հայեցողության շրջանակ` արդյոք այդպիսի անհրաժեշտություն կա, սակայն այն եվրոպական վերահսկողության հետ համահունչ է` ընդգրկելով և օրենսդրությունը, և դրանք կիրառելիս որոշումները, անգամ նրանք, որոնք տրված են անկախ դատարանի կողմից: Հետևաբար, Դատարանն իրավասու է կայացնել վերջնական որոշումը` թե արդյոք “սահմանափակումը” համապատասխանում է 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտման ազատությանը:
3. Իր վերահսկողական ընդդատությունն իրականացնելիս Դատարանի խնդիրն իրավասու ազգային իշխանությունների տեղը գրավելը չէ, այլ ավելի շուտ 10-րդ հոդվածի հիման վրա նրանց որոշումների վերանայումը, որոնք կայացվել են նրանց գնահատման իրավունքի համաձայն: Դա չի նշանակում, որ վերահսկողությունը սահմանափակված է հավաստիանալով` թե արդյոք պատասխանող պետությունն իր հայեցողությունն իրականացրել է ողջամիտ ձևով, ուշադիր և բարեխղճորեն: Այն, ինչ պետք է անի Դատարանը, որպես ամբողջություն գործի լույսի ներքո բողոքարկված միջամտությունը քննելն է և որոշելը, թե արդյոք դա “համաչափ է եղել օրինական նպատակին, որին հետամուտ էին” և արդյոք ազգային իշխանությունների կողմից ներկայացված պատճառները “տեղին էին ու բավարար”... Ընդ որում, Դատարանը պետք է համոզվի, որ ազգային իշխանությունները կիրառել են չափանիշներ, որոնք համապատասխանում էին 10-րդ հոդվածում մարմնավորված սկզբունքներին` ավելին, որ նրանք ապավինում էին համապատասխան փաստերի ընդունելի գնահատականին...”
/բ/ Ներկա գործի նկատմամբ վերոնշյալ սկզբունքների կիրառությունը
Արդյոք եղել է միջամտություն
Տարաձայնության առարկա չէ այն, որ դիմող միությունը պաստառների քարոզարշավ անցկացնելու արգելքի պատճառով ունեցել է արտահայտման ազատության իր իրավունքի սահմանափակում: Մեծ պալատում կողմերը վիճարկում էին, թե արդյոք այդ սահմանափակումը կարող էր դիտարկվել բացասական կամ դրական պարտավորությունների առումով: Դատարանն այդ կապակցությամբ կրկնում էր, որ ի լրումն պետության ստանձնած նախնական բացասական նախաձեռնության, այն է` ձեռնպահ մնալ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին միջամտելուց, այդ իրավունքներում կարող են լինել “անբաժանելի դրական պարտավորություններ” /տես Marckx v. Belgium, 13 June 1979, § 31, Series A no. 31/: Կոնվենցիայի հիման վրա պետության դրական ու բացասական պարտավորությունների միջև եղած սահմաններն իրենք իրենց չեն տանում դեպի ճշգրիտ սահմանում /տես Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) v. Switzerland (no. 2) [GC], no. 32772/02, § 82, ECHR 2009/: Երկու դեպքում էլ ` լինեն դրական թե բացասական պարտավորություններ, պետությունն ունի թույլատրելի հայեցողության որոշակի շրջանակ /օր.` տես Keegan v. Ireland, 26 May 1994, §§ 51-52, Series A no. 290/: Ներկա գործով Դատարանն այն կարծիքին է, որ հարկ չկա նորից քննել, թե արդյոք 10-րդ հոդվածով շվեյցարական իշխանությունների վրա դրական պարտավորություն է դրված: Քանի որ ամեն դեպքում վիճարկվող արգելքը միջամտություն էր, ընդունելի չի լինի, մինչև որ այն կատարի այդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:
Միջամտության հիմնավորումը Դիմող միության արտահայտման իրավունքին այդօրինակ միջամտությունը պետք է “օրենքով նախատեսված լինի”, 10-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո ունենա մեկ կամ ավելի օրինական նպատակներ և “անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակության մեջ”: Դատարանն առաջին հերթին նշելու է, որ կողմերի միջև վեճի առարկա չէ այն, որ խնդրո առարկա սահմանափակումը հիմնված էր Նոյշատել քաղաքի Վարչական կանոնադրության վրա /տես վերը նշված 25 կետը/: Ինչ վերաբերում է սահմանափակման հետապնդած նպատակներին, Կառավարությունը նշում էր, որ ինքը հետամուտ էր եղել կանխարգելելու հանցագործությունը, պաշտպանելու առողջությունն ու բարոյականությունը և այլոց իրավունքները: Մեծ պալատը նկատում է, որ ինչպես Պալատը, դիմողը միությունը չի ժխտել, որ խնդրո առարկա միջոցը ձեռնարկվել է այդ օրինական նպատակներն իրականացնելու համար: Այսպիսով, Մեծ պալատն ընդունում է, որ խնդրո առարկա սահմանափակումը հետամուտ էր վերը նշված օրինական նպատակների կատարմանը: Ապա հետևում է, որ ներկա գործով բարձրացվելիք հիմնական հարցն այն է, թե արդյոք վիճարկվող միջոցը ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտություն է: Ինչպես նշել է Պալատը, ներկա գործը եզակի է այն իմաստով, որ այն բարձրացնում է հետևյալ հարցը` արդյոք ազգային իշխանություններից պահանջվում էր թույլատրել դիմող միությանը` տարածել իր գաղափարները պաստառների քարոզարշավի միջոցով` այդ նպատակի համար որոշակի հանրային տարածք տրամադրելով: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ Թուրքիայի վերաբերյալ երկու գործով ինքը քաղաքական կուսակցության պաստառների վրա դրված արգելքի մասով խախտում էր գտել: Այդուհանդերձ, այդ գործերով Դատարանի եզրակացությունը հիմնված էր այն փաստի վրա, որ այդ արգելքը թույլատրող ենթաօրենսդրական ակտերը “ենթակա չէին որևէ խիստ կամ արդյունավետ դատական վերահսկողության” /տես Tüzel v. Turkey, no. 57225/00, § 15, 21 February 2006, and Tüzel v. Turkey (no. 2), no. 71459/01, § 16, 31 October 2006/: Ներկա գործը կարող է տարբերվել Appleby and Others v. the United Kingdom (no. 44306/98, ECHR 2003‑VI/ գործից, որը վերաբերում էր մասնավոր ընկերությանը պատկանող տարածքի օգտագործմանը, ինչպես նաև Women On Waves գործից, որը վերաբերում էր պետության տարածքային ջրեր նավի մտնելը թույլատրելու մերժմանը` տարածք, որը “հենց իր բնույթով հանրային ու բաց էր” /վերը մեջբերված, կետ 40/: Ներկա գործով ընդհանուր արգելք չի եղել որոշակի գաղափարներ տարածելու վրա` եղել է արգելք միայն հանրային տարածքում կարգավորված և վերահսկվող հարմարությունների օգտագործման վրա: Ինչպես Դատարանն է նշել, Շվեյցարիայի Դաշնային դատարանի պես, անհատներն անվերապահ կամ անսահմանափակ իրավունք չունեն հանրային տարածքն ընդարձակ կերպով օգտագործել, հատկապես այն շինությունների վերաբերմամբ, որոնք նախատեսված են գովազդի կամ տեղեկատվական քարոզարշավների համար /տես Պալատի վճռի 14 և 51 կետերը/:
ա/ Թույլատրելի հայեցողության շրջանակը Դատարանն ուշադրություն է հրավիրում իր ձևավորված դատական պրակտիկայի վրա` այն իմաստով, որ Պայմանավորվող պետությունները 10-րդ հոդվածի հիման վրա ունեն թույլատրելի հայեցողության որոշակի շրջանակ` այդ հոդվածով պաշտպանվող արտահայտման ազատությանը միջամտելու անհրաժեշտությունն ու չափը գնահատելու հարցում /տես Tammer v. Estonia, no. 41205/98, § 60, ECHR 2001-I/: Այնուամենայնիվ, այդ շրջանակը փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ` ընդգրկելով և օրենսդրությունը, և այն կիրառող որոշումները, անգամ նրանք, որոնք կայացրել է անկախ դատարանը /տես Karhuvaara and Iltalehti v. Finland, no. 53678/00, § 38, ECHR 2004-X, and Flinkkilä and Others v. Finland, no. 25576/04, § 70, 6 April 2010/: Իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս դատարանի խնդիրը ոչ թե ազգային դատարանների տեղը գրավելն է, այլ ավելի շուտ որպես ամբողջություն գործի լույսի ներքո վերանայել, թե արդյոք իրենց թույլատրելի հայեցողության շրջանակին համապատասխան կայացրած որոշումները համատեղելի են Կոնվենցիայի այն դրույթների հետ, որոնց իրենք ապավինում են /տես Axel Springer AG v. Germany [GC], no. 39954/08, § 86, 7 February 2012/: Թույլատրելի հայեցողության այդ շրջանակի լայնությունը տարբեր է` կախված մի շարք գործոններից, այդ թվում` խնդրո առարկա խոսքի որ տեսակն է հատկապես կարևոր: Թեպետ քաղաքական ելույթների վրա դրված սահմանափակումների համար Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանները փոքր են /տես Ceylan v. Turkey [GC], no. 23556/94, § 34, ECHR 1999‑IV/, Պայմանավորվող պետությունների համար կա թույլատրելի հայեցողության ավելի լայն շրջանակ, երբ կարգավորում են արտահայտման ազատությունը այն հարցերի վերաբերյալ, որոնք վիրավորում են բարոյականության ոլորտում կամ, հատկապես կրոնում անձնական համոզմունքները /տես վերը հիշատակված Murphy, § 67/: Նույն կերպ առևտրային հարցերում կամ գովազդելիս խոսքի կարգավորման մեջ պետություններն ունեն թույլատրելի հայեցողության լայն շրջանակ /տես markt intern Verlag GmbH and Klaus Beermann v. Germany, 20 November 1989, § 33, Series A no. 165, and Casado Coca v. Spain, 24 February 1994, § 50, Series A no. 285‑A/: Ներկա գործում Դատարանը նկատում է, որ կարելի է հիմնավորված ձևով վիճարկել, որ խնդրո առարկա պաստառային քարոզարշավը հիմնականում ցանկանում էր հանրության ուշադրությունը հրավիրել ենթադրաբար կրոնական զուգորդում ունեցող խմբի գաղափարների ու գործունեության վրա, որն ուղերձ էր հաղորդում` ըստ իրենց հայտարարությունների, այլմոլորակայինների կողմից և այդ նպատակով վկայակոչում էին վեբկայքի հասցեն: Այսպիսով, դիմող միության վեբկայքը միայն ի միջի այլոց է վկայակոչում հասարակական կամ քաղաքական գաղափարներ: Դատարանն այն կարծիքին է, որ խնդրո առարկա խոսքի տեսակը քաղաքական չէ, որովհետև խնդրո առարկա վեբկայքի հիմնական նպատակը մարդկանց դիմող միության գործի վրա ուշադրություն հրավիրելն է, ոչ թե Շվեյցարիայում քաղաքական դեբատների հարցը բարձրացնելը: Անգամ եթե դիմող միության խոսքն առևտրային գովազդի համատեքստից դուրս է, կոնկրետ ապրանք գնելու որևէ դրդում չկա` այնուամենայնիվ, այն ավելի մոտ է առևտրային խոսքին, քան ինքնին քաղաքական խոսքին, քանի որ ունի որոշակի հոգևորսական գործառույթ: Հետևաբար, պետության թույլատրելի հայեցողության շրջանակն ավելի լայն է: Այդպիսի դեպքերում ազգային իշխանություններն իրենց երկրներում կենսունակ ուժերի հետ անմիջական ու շարունակական շփումների շնորհիվ սկզբունքորեն ավելի լավ վիճակում են գտնվում, քան միջազգային դատավորը, որպեսզի կարծիք ներկայացնի օրինական նպատակների իրականացման համար “սահմանափակման” կամ “տուգանքի” անհրաժեշտության վերաբերյալ /տես Müller and Others v. Switzerland, 24 May 1988, § 35, Series A no. 133/: Այդ պատճառով ոչ այնքան քաղաքական պաստառային քարոզարշավի համատեքստում հանրային ցուցատախտակների կառավարումը կարող է տարբերվել պետությունից պետություն կամ անգամ մեկ պետության ներսում շրջանից շրջան, հատկապես մի պետության, որն ընտրել է քաղաքական կազմակերպման դաշնային տեսակը: Այդ կապակցությամբ Դատարանը նշում է, որ որոշ տեղական իշխանություններ կարող են համոզիչ պատճառներ ունենալ, որպեսզի այդպիսի հարցերում սահմանափակումներ չմտցնեն /տես Handyside v. the United Kingdom, 7 December 1976, § 54, Series A no. 24/: Դատարանը չի կարող միջամտել ազգային ու տեղական իշխանության մարմինների ընտրությանը, որոնք նրանց երկրի իրողություններին ավելի մոտ են, քանի որ դրանով կարող է կորցնել Կոնվենցիայի համակարգի օժանդակ բնույթը /տես “Բելգիայում կրթության բնագավառում լեզուների օգտագործման մասին օրենքների որոշ կողմերի վերաբերյալ” գործը /էությունը/, 23 July 1968, p. 35, § 10, Series A no. 6/: Տեղական իշխանությունների կողմից այն հարցի քննությունը`թե արդյոք պաստառը բավարարում է տարբեր շահերի պաշտպանության համար որոշ օրենսդրական պահանջներ, օր.` բարոյականության, ճանապարհային անվտանգության պաշտպանություն կամ լանդշաֆտի պահպանություն, այդպիսով տեղավորվում է պետություններին տրված թույլատրելի հայեցողության շրջանակի մեջ, քանի որ իշխանությունները որոշակի հայեցողություն ունեն այդ ոլորտում թույլտվություն տալու համար: Հաշվի առնելով վերը նշված նկատառումները, որոնք վերաբերում են ներկա գործով թույլատրելի հայեցողության շրջանակի լայնությանը, Դատարանը գտնում է, որ միայն լուրջ պատճառներ կարող էին հանգեցնել այն բանին, որ իր սեփական գնահատականը փոխարինի ազգային իշխանությունների գնահատականով:
բ/ Ներպետական դատարանների նեկայացրած պատճառները Դատարանը պետք է համարժեք կերպով քննի այն պատճառները, որոնք ներկայացրել են իշխանությունները խնդրո առարկա պաստառային քարոզարշավն արգելելու համար` այդ արգելքի շրջանակի հետ մեկտեղ, որպեսզի հավաստիանան, թե արդյոք այդ պատճառները “համարժեք” ու “բավարար” էին` հաշվի առնելով ազգային իշխանություններին տրված թույլատրելի հայեցողության շրջանակը` միջամտությունը համաչափ էր օրինական նպատակներին և արդյոք այն համապատասխանում էր “հրատապ սոցիալական անհրաժեշտությանը”: Այդ կապակցությամբ այն նշում էր, որ, ի տարբերություն վերոնշյալ դեպքերի, որոնցում Դատարանը գտել էր պաստառային քարոզարշավն արգելող որոշումների խախտումներ խիստ կամ արդյունավետ դատական վերահսկողության բացակայության պատճառով /տես վերը հիշատակված Tüzel, § 15, and Tüzel (no. 2), § 16/, ներկա գործով ներպետական դատարանների կողմից իրականացված դատական վերահսկողության արդյունավետության մասով որևէ հարց չի ծագում: Կողմերը քննարկել են այն հարցը, թե արդյոք տեղին էր վիճարկվող միջոցի անհրաժեշտությունը քննելու նպատակներով հաշվի առնել, ինչը որ արել են ներպետական դատարանները, Raelian շարժման վեբկայքի բովանդակությունը, ում հասցեն նշված էր խնդրո առարկա պաստառի վրա: Հաշվի առնելով այն սկզբունքը, որ Կոնվենցիան և նրա Արձանագրությունները պետք է մեկնաբանվեն ներկայիս պայմանների լույսի ներքո /տես Tyrer v. the United Kingdom, 25 April 1978, § 31, Series A no. 26, and Vo v. France [GC], no. 53924/00, § 82, ECHR 2004‑VIII/` Պալատն այն կարծիքին էր, որ վեբկայքը պետք է քննարկվեր, քանզի այն հասանելի էր բոլորին, այդ թվում` անչափահասներին, պաստառների ազդեցությունը լայն հասարակության վրա կբազմապատկվեր` հաշվի առնելով վեբկայքի հասցեի վկայակոչումը: Դատարանը կրկնում է իր ընդհանուր սկզբունքը, այն է` վիճարկվող միջամտությունը պետք է քննվի որպես ամբողջություն գործի լույսի ներքո, որպեսզի որոշվի, թե արդյոք այն “համաչափ է օրինական նպատակին” և արդյոք դա արդարացնելու համար ազգային իշխանությունների բերած պատճառները “տեղին ու բավարար են” /տես վերը նշված 48 կետը/: Այն նկատում է, որ վիճարկվող պաստառը հստակ կերպով նպատակ ուներ մարդկանց ուշադրությունը բևեռել վեբկայքի վրա` կայքի հասցեն գրված էր թավ տառերով` “Ուղերձ այլմոլորակայիններից” կոչի վերևում /տես վերը նշված 14-րդ կետը/: Այսպիսով, Դատարանի համար անտրամաբանական կլիներ քննել միայն պաստառը` նրա համար, ինչպես ներպետական դատարանների համար, անհրաժեշտ է քննել խնդրո առարկա վեբկայքի բովանդակությունը: Ինչ վերաբերում է պատճառներին որպես այդպիսիք, Դատարանը, ինչպես և Պալատը, առաջին հերթին նշելու էր, որ ազգային իշխանությունների հինգ մարմինները, որոնք քննել էին գործը /ոստիկանության վարչությունը, համայնքային խորհուրդը, Նոյշատելի շրջանի կառավարման տնօրինությունը, Վարչական դատարանը և Դաշնային դատարանը/ մանրակրկիտ կերպով ներկայացրեցին իրենց որոշումների պատճառները` բացատրելով, թե ինչու էին իրենք տեղին համարում պաստառային քարոզարշավը չթույլատրելը: Դաշնային դատարանը, որն ամենաբարձր ներպետական դատարանն է, մասնավորապես վկայակոչում էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածը և այդ ոլորտում Դատարանի նախադեպային իրավունքը, քննել էր վիճարկվող միջոցի համաչափությունը: Գտնելով, որ խնդրո առարկա քարոզարշավի թույլտվությունը մերժելը հիմնավորված էր, Դաշնային դատարանը հաջողությամբ քննեց մերժումը հիմնավորած ստորին ատյանի դատարանների բերած բոլոր պատճառները, այսինքն` մարդու կլոնավորման խթանումը, “հանճարակրատիա” քարոզելը և այն հնարավորությունը, որ Raelian շարժման գրականությունը և գաղափարները կարող էին նրա որոշ անդամների կողմից հանգեցնել երեխաների նկատմամբ սեռական բռնությունների: Չնայած առանձին վերցրած այդ պատճառներից մի քանիսը գուցե չէին կարող հիմնավորել վիճարկվող մերժումը, Դատարանն այն կարծիքին է, որ ազգային իշխանությունները հիմնավոր կերպով իրավունք ունեին քննել` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, որ անհրաժեշտ էր արգելել խնդրո առարկա քարոզարշավը, որպեսզի պաշտպանվեին առողջությունը և բարոյականությունը, այլոց իրավունքները և կանխարգելվեր հանցագործությունը: Մասնավորապես, Դատարանը գտավ հետևյալը` /վճռի 55-57 կետերը/`
“55. ... Առաջին, միության վեբկայքում հղում կար Clonaid-ի վեբկայքին, որի միջոցով այդ ընկերությունը լայն հասարակությանն առաջարկում էր կլոնավորման ծառայություններ և որով այն 2003թ. սկզբում հայտարարել էր կլոնավորված մանուկների ծննդյան մասին: Երկրորդը, Վարչական դատարանը վկայակոչում էր Լա Սարինի շրջանային դատարանի վճիռը, որում նշված էր անչափահասների նկատմամբ հնարավոր սեռական բռնությունների մասին: Երրորդը, “հանճարակրատիայի” օգտին տարվող քարոզչությունը, այսինքն` այն ուսմունքը, որի համաձայն իշխանությունը պետք է տրվի խելքի ամենաբարձր աստիճան ունեցող մարդկանց, իսկ դրա արդյունքում քննադատությունն ուղղված էր ժամանակակից ժողովրդավարական երկրներին, կարող էր սասանել հասարակական կարգը, անվտանգությունն ու բարոյականությունը:
56. Դատարանը գտնում է, որ ազգային իշխանությունների մեղադրանքն ընդդեմ դիմող միության որոշ անդամների` անչափահասների նկատմամբ նրանց կատարած սեռական բնույթի գործողությունների մասով, հատուկ մտահոգության առարկա են... Ենթադրաբար, սկզբունքորեն Դատարանի պատասխանատվության շրջանակում չէ վերանայել ներպետական մարմինների կողմից հաստատված փաստերը կամ ներպետական օրենսդրության պատշաճ կիրառումը, հետևաբար կոչ չի արվում հավաստիանալ, թե արդյոք իշխանությունների մեղադրանքներն ապացուցված են: Այնուամենայնիվ, Դատարանն այն կարծիքին է, որ հաշվի առնելով ներկա գործի հանգամանքները, իշխանությունները բավականաչափ պատճառներ ունեին հարկ համարել մերժել դիմող միության կողմից պահանջած թույլտվությունը:
57. Ինչ վերաբերում է կլոնավորման հարցին, կոչ են անում նմանօրինակ նկատառումների: Դատարանը նկատում է, որ առողջության և բարոյականության պաշտպանության և հանցագործության կանխարգելման համար ազգային իշխանությունները կարող են բարեխղճորեն հարկ համարել արգելել պաստառի գովազդի քարոզարշավը` նկատի ունենալով այն, որ դիմող միությունն իր վեբկայքում ցուցադրել է Clonaid-ի վեբկայքին արված հղումը` ընկերություն, որն ինքն էր ստեղծել... Ավելին, ինչպես միությունն է ընդունել, ինքը կլոնավորման մասին բարենպաստ կարծիք ունի, մի գործունեություն, որը հստակ կերպով արգելված է դաշնային Սահմանադրության 119 հոդվածի 2/ա/ կետով...”
Մեծ պալատը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է այս կապակցությամբ շեղվեն Պալատի նկատառումներից: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ ազգային իշխանությունների կողմից արտահայտված մտահոգությունները հիմնված էին համարժեք ու բավարար պատճառների վրա: Եվ, վերջապես, Պալատն այն կարծիքին էր, որ վիճարկվող միջոցն իր շրջանակում սահմանափակ էր, քանի որ դիմող միությունն ազատ էր “արտահայտելու իր համոզմունքները իր տրամադրության տակ գտնվող հաղորդակցության բազմաթիվ այլ միջոցներով”: Պալատը նաև մատնանշում էր, որ “երբևէ որևէ հարց չի եղել դիմող միությունը կամ նրա վեբկայքն արգելելու մասին” /տես Պալատի վճռի 58 կետը/: Դիմող միությունը հայտարարում էր, որ Պալատի այդ դիրքորոշումը հակասական էր և հավասարազոր էր դրա գաղափարների տարածման չափից ավելի բարդացնելուն, քանզի արգելված էր տեղեկատվություն տարածել` օգտագործելով պաստառները այն հիմքով, որ այն վեբկայք ուներ, սակայն երբ միությունը իր վեբկայքի հասցեն ցուցադրեց պաստառի վրա` նրան արգելեցին դա անել այն պատրվակով, որ դա կապ էր ստեղծում իր գաղափարների հետ, որոնք ենթադրաբար վտանգավոր էին հանրության համար: Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով այդպիսի հակադրությունն ավելի քան ակնհայտ է: Կառավարության պես Դատարանն էլ գտնում է, որ պետք է տարբերակում լինի միության նպատակի և այդ նպատակին հասնելու միջոցների միջև: Համապատասխանաբար, ներկա գործով գուցե անհամաչափ կլիներ վերոնշյալ գործոնների հիման վրա արգելել միությունը կամ նրա վեբկայքը /այդ կապակցությամբ տես Association Rhino and Others v. Switzerland, no. 48848/07, §§ 66-67, 11 October 2011/: ` Դիմող միության իրավունքների նվազագույն խախտումն ապահովելու ձև էր վիճարկվող սահմանափակման շրջանակը հանրային տարածքներում պաստառների ցուցադրությամբ սահմանափակելը: Այդ կապակցությամբ Դատարանը կրկնում է` երբ իշխանությունները որոշում են սահմանափակել հիմնարար իրավունքները, նրանցից պահանջվում է ընտրել այն միջոցները, որոնք առաջացնում են խնդրո առարկա իրավունքների ամենաքիչ հնարավոր վնասը /տես վերը վկայակոչված Women On Waves, § 41/: Նկատի ունենալով այն փաստը, որ դիմող միությունը կարող է շարունակել իր գաղափարները տարածել վեբկայքի միջոցով, ինչպես նաև իր տրամադրության տակ եղած այլ միջոցներով` փողոցներում կամ փոստարկղերում թերթիկների բաժանումը, վիճարկվող միջոցը չի կարող անհամաչափ համարվել:
/գ/ Եզրակացություն Դատարանը եզրակացնում է, որ ազգային իշխանությունները չեն գերազանցել ներկա գործով իրենց տրված թույլատրելի հայեցողության շրջանակը, իսկ նրանց որոշումներն արդարացնելու համար տրված պատճառները “տեղին ու բավարար” էին և բավարարել են “հրատապ սոցիալական կարիքը”: Հետևաբար Դատարանը որևէ լուրջ պատճառ չի տեսնում իր սեփական գնահատականը Դաշնային դատարանի գնահատականով փոխարինելու համար, որը խնամքով և Դատարանի նախադեպային իրավունքի ամրագրած սկզբունքներին համաձայն քննել էր խնդրո առարկա հարցը: Համապատասխանաբար, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի որևէ խախտում չի եղել:
...
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
միաձայն մերժում է Կառավարության նախնական առարկությունը.ինը ձայնով ընդդեմ ութի որոշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի որևէ խախտում չի եղել.
...
Կազմված է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և ներկայացված 2012թ. հուլիսի 13-ին, Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում, դռնբաց դատական նիստում:
Մայքլ Օ’ԲոյլՆիկոլաս Բրատցա
Քարտուղարի տեղակալ Նախագահ
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներով կան վճռի պաշտոնական լեզվական տարբերակում/տարբերակներում/: Այդ մասին կարելի է տեղեկություններ ստանալ Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների շտեմարանից` HUDOC-ից:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy