© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 154
հուլիս 2012
Ռաելականների շվեյցարական շարժումն ընդդեմ Շվեյցարիայի [GC] - 16354/06
Վճիռ 13.7.2012թ. [GC]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Գովազդային պաստառի հանրային ցուցադրության արգելքը` հրատարակիչների անբարոյական վարքագծի և արգելված ինտերնետ կայքին հղման պատճառով: խախտում տեղի չի ունեցել:
Փաստեր: - Դիմումատուն ոչ առևտրային կազմակերպություն է, որը հանդիսանում է Ռաելական շարժման ազգային մասնաճյուղը, որի հռչակած նպատակը այլմոլորակայինների հետ նախնական կապերի և լավ հարաբերությունների հաստատումն է: 2001թ. այն ոստիկանությունից թույլտվություն է խնդրել պաստառների ցուցադրության համար, որոնք ի թիվս այլոց պատկերում են այլմոլորակայինների դեմքերի պատկերներ, թռչող ափսե և շարժման կայքի հասցեն և հեռախոսային համարը: Թույլատվությունը և միավորման հետագա բոլոր բողոքարկումները մերժվել են:
2011թ. հունվարի 13-ի վճռով (տե՛ս Տեղեկագիր թիվ 137) Դատարանի պալատը միաձայն գտել է, որ տեղի չի ունեցել 10-րդ հոդվածի խախտում, այն հիմքով, որ իշխանությունները բավարար հիմքեր են ունեցել դիմումատու շարժման թույլատվության մերժման որոշումն անհրաժեշտ համարելու համար, հաշվի առնելով Քլոնայդի կայքին հղումը (հատուկ անօրինական կլոնավորման ծառայություններ առաջարկող ընկերություն), Շարժման ներսում անչափահասների նկատմամբ հնարավոր սեռական բռնությունը և «գենիոկրատիայի» քարոզումը (տեսություն, որի համաձայն իշխանությունը պետք է տրվի առավել բարձր ինտելեկտ ունեցող անհատներին):
Իրավունքը: - Հոդված 10: Տեղի է ունեցել օրենքով նախատեսված միջամտություն դիմումատու ընկերության արտահայտվելու իրավունքի իրականացմանը, պաստառի ցուցադրության թույլտվության արգելքի հետ կապված: Այդ միջոցը հետապնդել է հանցագործությունների կանխման և ուրիշների առողջության, բարոյականության և իրավունքների պաշտպանության օրինական նպատակները:
Սույն գործով ծագել է այն հարցը, թե արդյոք ազգային իշխանությունները պետք է թույլ տային դիմումատու միավորմանը տարածել իր գաղափարներն իր պաստառների ցուցադրության միջոցով` դրա համար հանրային տարածք մատչելի դարձնելով: Խնդրո առարկա ցուցադրությունը հիմնականում նպատակ էր հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել ենթադրյալ կրոնական ուղղվածությամբ մի խմբի գաղափարների և գործունեությունների նկատմամբ, որը փոխանցում էր իրենց պնդմամբ այլմոլորակայինների կողմից ստացված ուղերձը` այդ նպատակով վեբ կայքին հղում կատարելով: Խնդրո առարկա վեբ կայքը միայն իմիջիայլոց էր անդրադառնում սոցիալական կամ քաղաքական գաղափարների, քանի որ դրա հիմնական նպատակը դիմումատու ընկերության նպատակներին մարդկանց ներգրավվելն էր: Նույնիսկ եթե դիմումատու միավորման ելույթները դուրս են առևտրային գովազդի ենթատեքստից, այնուամենայնիվ այն ավելի մոտ է առևտրային ելույթին քանի որ որոշակի համոզման գործառույթ ունի: Պետության հայեցողության սահմաններն այդ պատճառով ավելի լայն են: Այդ պատճառով հանրային վահանակների օգտագործումը այնպիսի արշավների համար, որոնք հստակ քաղաքական չեն կարող է տարբեր լինել պետություններում կամ նույնիսկ մեկ պետության տարբեր շրջաններում: Հետևաբար, միայն լուրջ պատճառներ կարող են դրդել Դատարանին սեփական գնահատականով փոխարինել ազգային իշխանությունների գնահատականը: Վիճարկվող պաստառը հստակ նպատակ էր հետապնդում մարդկանց ուշադրությունը հրավիրել վեբ կայքի` «Այլմոլորակայինների ուղերձը» կարգախոսի վերևում հաստ տառերով գրված հասցեին: Դատարանն այդպիսով պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն պաստառին, այլև վեբ կայքի բովանդակությանը:
Որևէ խնդիր չկա դատական քննության արդյունավետության հետ կապված: Ներպետական դատարանները, որոնք քննել են գործը մանրամասն պատճառաբանել են պաստառի ցուցադրության մերժումը, այն է մարդու կլոնավորման և «գենիոկրատիայի» խրախուսումը, ինչպես նաև հնարավորությունը, որ շարժման գրվածքները և գաղափարները դրդել են դրա որոշ անդամների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների: Հաշվի առնելով, որ պատճառների մի մասն առանձին վերցված չի կարող արդարացնել պաստառների արգելքը, ներպետական իշխանություններն իրավունք են ունեցել համարել, որ ամբողջ իրավիճակի տեսանկյունից արգելքն անհրաժեշտ է եղել: Դրա հետ կապված Մեծ պալատը որևէ պատճառ չի տեսնում Պալատի եզրակացություններից շեղվելու համար: Ներպետական իշխանությունների կողմից արտահայտված մտահոգություններն այդպիսով հիմնված են համապատասխան և բավարար պատճառների վրա:
Ավելին, Պալատը գտել է, որ վիճարկվող միջոցը սահմանափակված է եղել, քանի որ դիմումատու միավորումն ազատ է եղել իր հայացքներն արտահայտել հաղորդակցության բազմաթիվ այլ եղանակների միջոցով: Դիմումատու միավորումը պնդել է, որ Պալատի այս դիրքորոշումը հակասական է: Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, այդպիսի հակադրությունը ավելի քան ակնհայտ չէ: Կառավարության նման, այն գտել է, որ անհրաժեշտ է տարբերություն դնել միավորման նպատակի և այդ նպատակին հասնելու համար օգտագործված միջոցների միջև: Համապատասխանաբար, սույն գործով հնարավոր է և անհամաչափ լիներ վերոհիշյալ գործոնների հիման վրա միավորումը կամ դրա վեբ կայքն արգելելը: Վիճարկվող սահմանափակման շրջանակները հանրային վայրերում պաստառների ցուցադրությամբ սահմանափակելն այդպիսով հանդիսացել է դիմումատու միավորման իրավունքների նվազագույն սահմանափակման ապահովման միջոց: Քանի որ դիմումատու միավորումը հնարավորություն է ունեցել շարունակել իր գաղափարները տարածել մասնավորապես իր վեբ կայքի կամ թերթոնների միջոցով (որոնք դրվել են փոստարկղերում կամ բաժանվել փողոցներում) վիճարկող միջոցը չի եղել անհանաչափ:
Հետևաբար, ազգային իշխանությունները դուրս չեն եկել սույն գործով իրենց ընձեռված հայեցողության լայն սահմաններից` նրանց որոշումների հիմքը «համապատասխան և բավարար է» եղել և համապատասխանել է «ստիպողական հասարակական կարիքին»: Դատարանը որևէ լուրջ պատճառ չի տեսնում իր սեփական գնահատականով վերջին ատյանի դատարանի գնահատականը փոխելու համար, որը ուսումնասիրել է խնդիրը մանրամասնորեն և Դատարանի նախադեպային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Եզրակացություն: խախտում տեղի ի ունեցել:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy