© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 137
հունվար 2011
Մ.Ս.Ս ընդդեմ Բելգիայի և Հունաստանի - 30696/09
Վճիռ 21.1.2011թ. [GC]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Վտարում
Ապաստան հայցողի Կալանքի և գոյության պայմանները միջոցները հանված են Դուբլինյան համաձայնագրից: խախտում
Հոդված 13
Արդյունավետ պաշտպանության միջոց
Հունաստանում ապաստանի ընթացակարգի թերությունները և վտարման սպառնալիքը ապաստանի տրամադրման դիմումի էության առանց որևէ լուրջ ուսումնասիրության կամ արդյունավետ պաշտպանության միջոցի մատչելիության: խախտում
Փաստերը - Դիմումատուն Աֆղանստանի քաղաքացի է, ով Հունաստանով մուտք է գործել Եվրոպական Միություն: 2009թ. փետրվարին նա ժամանել է Բելգիա, ուր ապաստան է հայցել: Դուբլինյան համաձայնագրի համաձայն Օտարերկրացիների գրասենյակն առաջարկել է հունական իշխանություններին դիտարկել ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումը: 2009թ. մայիսի վերջին Օտարերկրացիների գրասենյակը դիմումատուին հրամայել է երկրից հեռանալ Հունաստան: Դիմումատուն արագացված ընթացակարգով բողոք է ներկայացրել այդ հրամանի գործողության կասեցման նպատակով, որը սակայն մերժվել է: 2009թ. հունիսի 4-ին հունական իշխանությունները ստանդարտ փաստաթուղթ են տրամադրել, որը հավաստում էր, որ նրանք պարտավոր են քննության առնել ապաստանի տրամադրման վերաբերյալ դիմումը և որ դիմումատուն հնարավորություն կունենա ապաստանի տրամադրման վերաբերյալ դիմում ներկայացնել երկիր մուտք գործելուց հետո: Նա հետ է ուղարկվել Հունաստան 2009թ. հունիսի 15-ին: Այնտեղ ժամանելուն պես նա անմիջապես չորս օրով կալանքի տակ է վերցվել օդանավակայանի մոտ գտնվող շենքում, ուր կալանքի պայմանները ենթադրաբար ահավոր են եղել: 2009թ. հունիսի 18-ին նա ազատվել է և ստացել է ապաստան հայցողի քարտ և ծանուցում ոստիկանության վարչությանն իր հասցեի մասին տեղեկացնելու վերաբերյալ, ուր կարող էին ուղարկվել նրա ապաստան հայցելու դիմումի վերաբերյալ նորությունները: Դիմումատուն որևէ հասցե չի հայտնել ոստիկանության վարչությանը: Գոյության միջոցներ չունենալով նա ապրում էր փողոցում: Ավելի ուշ, Հունաստանից հեռանալու փորձ կատարելիս նա ձերբակալվել է և մեկ շաբաթով կալանքի տակ է պահվել օդանավակայանի մոտ գտնվող շենքում, որտեղ ենթադրաբար ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից: Ազատ արձակվելուց հետո նա շարունակել է ապրել փողոցում: Նրա ապաստան հայցողի քարտի նորացման ժամանակ՝ 2009թ. դեկտեմբերին, միջոցներ են ձեռք առնվել նրան կացարանով ապահովելու համար, սակայն ապարդյուն:
Իրավունք - Հոդված 3
(ա) Կալանքի պայմանները Հունաստանում: Եվրոպայի Միության արտաքին սահմաններից դուրս գտնվող երկրներից ներգաղթյալների և ապաստան հայցողների ավելացող թվով պայմանավորված բարդությունները չեն ազատում պետությանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող պարտավորությունների կատարումից: Դիմումատուի նկատմամբ հոգ տանելու 2009թ. հունիսի 4-ին տրված համաձայնությանը համապատասխան Հունաստանի իշխանությունները տեղյակ են եղել դիմումատուի ինքնության և նրա՝ որպես պոտենցիալ ապաստան հայցողի կարգավիճակի մասին: Հակառակ դրան նա անմիջապես կալանքի տակ է առնվել առանց բացատրությունների, ինչը համաձայն միջազգային և ներպետական ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցների տարածված պրակտիկա է: Նա կրել է կալանքի տակ պահվելու անբավարար պայմանները, ոստիկանության ծառայողների դաժանությունը և վիրավորանքները, չնայած այդպիսի պայմաններն արդեն արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք են ճանաչվել, քանի որ տուժողը ապաստան հայցող է հանդիսացել: Դիմումատուի կալանքի տակ անցկացրած ժամկետների կարճ լինելը չի կարող դիտարկվել որպես ոչ էական: Միասին վերցված կամայականության զգացումը և դրա հետ հաճախ կապված անլիարժեքության և անհանգստության զգացումները, ինչպես նաև ուժեղ ազդեցությունը, որը կայանքի տակ պահելու այդպիսի պայմաններն անկասկած թողնում են անձի արժանապատվության վրա հանգեցրել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Բացի այդ, դիմումատուի տառապանքները ավելի են սրվել նրա՝ որպես ապաստան հայցողի դրությանը բնորոշ խոցելիությամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
(բ) Բնակության պայմանները Հունաստանում: Չնայած Հունաստանի իշխանությունների՝ սեփական օրենսդրությամբ և Եվրոպական միության Ընդունման մասին դիրեկտիվով սահմանված պարտավորությունների, դիմումատուն մի քանի ամիս ապրել է ծայրահեղ աղքատության մեջ՝ սննդի, բնակության վայրի և լվացվելու հնարավորությունների բացակայության պայմաններում: Նա նաև հարձակման և թալանված լինելու մշտական վախի մեջ է գտնվել՝ առանց իրավիճակի բարելավման հեռանկարի: Դա բացատրում է, թե ինչու է նա մի քանի անգամ փորձել Հեռանալ Հունաստանից: Բնակության պայմանների մասին նրա վարկածը հիմնավորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների և մարմինների զեկույցներով: Դիմումատուն չի տեղեկացվել իրեն հասանելի բնակության հնարավորությունների մասին: Իշխանությունները չէին կարող չգիտակցել, որ դիմումատուն անտուն է եղել և չէին կարող ակնկալել նրանից իր հիմնական պահանջմունքների բավարարման նպատակով ոստիկանության վարչությանը դիմելու նախաձեռնություն: Այդ վիճակը շարունակվել է 2009թ. հունիսին նրան փոխանցելուց ի վեր, չնայած իշխանությունները կարող էին զգալիորեն քչացնել նրա տառապանքները ապաստան հայցելու նրա դիմումի անհապաղ քննությամբ: Այդպիսով, նրանք ուշադրություն չեն դարձրել դիմումատուի, որպես ապաստան հայցողի խոցելիությունը և պետք է պատասխանատվություն կրեն անգործության և նրա՝ ապաստան հայցելու դիմումի չուսումնասիրման համար, այն պայմանների համար, որոնք նա ստիպված է եղել կրել բազմաթիվ ամիսների ընթացքում: Դիմումատուի բնակության պայմանները գումարած երկարատև անորոշությունը, որում նա ապրել է և իրավիճակի բարելավման որևէ հեռանկարի բացակայությունը բավարարում են Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված դաժանության նվազագույն մակարդակին:
Եզրակացություն. խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
(գ) Դիմումատուին Բելգիայից Հունաստանին փոխանցելը: Հաշվի առնելով, որ մինչ դիմումատուի ապաստան հայցելու դիմումն ուսումնասիրվում էր, միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված զեկույցները նմանատիպ տեղեկություններ էին պարունակում Հունաստանում դուբլինյան համակարգի կիրառման հետ կապված գործնական բարդությունների վերաբերյալ և ՄԱԿԻ-ի՝ փախստականների գծով գլխավոր հանձնակատարը նախազգուշացրել է Բելգիայի կառավարությանը այնտեղի իրավիճակի մասին, Բելգիայի իշխանությունները պետք է գիտակցեին Հունաստանում ապաստանի ընթացակարգի թերությունները նրան արտաքսելու հրաման տալիս և նրա վար ամբողջովին չէր կարող դրվել այդ ընթացակարգի դեպքում հնարավոր սպառնալիքների ապացուցման բեռը: Բելգիան նախապես վտարման հրաման է արձակել բացառապես հունական իշխանությունների լռելյայն համաձայնության հիման վրա և ձեռնամուխ է եղել այդ միջոցի իրականացմանը առանց հունական իշխանությունների կողմից որևէ անհատական երաշխիք ստանալու, այն պարագայում, որ նրանք կարող էին հեշտությամբ մերժել փոխանցումը: Բելգիական իշխանությունները չպետք է ուղղակի ենթադրեին, որ դիմումատուի հետ կվարվեն կոնվենցիան չափանիշներին համապատասխան, նրանք պետք է ստուգեին, թե ինչպես են հունական իշխանությունները գործնականում կիրառում ապաստանի տրամադրման վերաբերյալ իրենց օրենսդրությունը, սակայն նրանք չեն արել դա:
Եզրակացություն. խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
(դ) Բելգիական իշխանությունների որոշումը դիմումատուին Հունաստանում գերակայող կալանքի տակ պահելու պայմաններին և բնակության պայմաններին հանձնելը: Դատարանն արդեն արժանապատվությունը նվաստացնող է համարել Հունաստանում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները և բնակության պայմանները: Այդ պայմանները լավ փաստաթղթավորված են և հեշտությամբ ստուգելի էին բազմաթիվ աղբյուրներով մինչև դիմումատուին հանձնելը: Հաշվի առնելով դա` դիմումատուին Հունաստանին հանձնելիս բելգիական իշխանությունները գիտակցաբար ենթարկել են նրան կալանքի տակ պահվելու և բնակության այնպիսի պայմանների, որոնք հանգեցնում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Եզրակացություն. խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
Հոդված 13-ը Հոդված 3-ի հետ մեկտեղ:
(ա) Հունաստանի վերաբերյալ – Իրավիճակն Աֆղանստանում անվտանգության լայնատարած խնդրի էր հանգեցրել և դիմումատուն հատկապես խոցելի էր հակակառավարական ուժերի ճնշումների տեսանկյունից քանի որ նա աշխատել էր որպես թարգմանիչ՝ սպասարկելով այնտեղ տեղակայված միջազգային ռազմաօդային անձնակազմը: Դիմումատուին՝ ոստիկանության վարչությանը ծանուցելու համար տրված եռօրյա ժամկետը չափազանց կարճ էր՝ հաշվի առնելով բնակության վայր գտնելու հետ կապված բարդությունները: Բացի այդ, բազմաթիվ այլ ապաստան հայցողների նման, դիմումատուն կարծում էր, որ այդ ձևականության միակ նպատակը հանդիսանում էր Հունաստանում իր հասցեն հայտնելը, որ չէր կարող արվել քանի որ նա անտուն էր: Ծանուցագրում նույնպես չէր հիշատակվում այն մասին, որ նա կարող է հայտնել բնակության որոծակի վայրի բացակայության մասին, որպեսզի ծանուցումները նրան փոխանցվեն այլ միջոցներով: Հունաստանի Կառավարությունն էր պարտավոր գտնել դիմումատուի հետ հաղորդակցության վստահելի միջոցներ, որպեսզի նա կարողանա արդյունավետորեն հետևել սահմանված ընթացակարգին:
Ավելին, իշխանությունները դեռևս չեն ուսումնասիրել դիմումատուի՝ ապաստան հայցելու դիմումը: Նրանք նաև միջոցներ չեն ձեռնարկել որպեսզի կապ հաստատեն նրա հետ կամ նրա վերաբերյալ որևէ որոշում կայացրել: Դա զրկել է նրան իր գործը վարելու որևէ իրական և համաչափ հնարավորությունից: Դա նաև որոշակի մտահոգություն է առաջացրել որ դիմումատուն կվերադարձվի Աֆղանստան առանց իր գործով ըստ էության որոշման ընդունման, քանի որ նա արդեն երկու անգամ հազիվ է խուսափել արտաքսումից:
Ինչ վերաբերում է իր ապաստան հայցելու իր դիմումի պոտենցիալ ժխտման դատական ստուգման նպատակով ՝ Հունաստանի Գերագույն վարչական դատարան դիմելու դիմումատուի հնարավորությանը, իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել նրա հետ կապ հաստատելու համար: Անձանց, որոնց հասցեն անհայտ է, ծանուցման ընթացակարգի անբավարար գործառութավորման հետ համադրության մեջ դա հարցականի տակ էր դնում նրա՝ ապաստան հայցելու դիմումի ելքի վերաբերյալ ժամանակին տեղեկություններ ստանալու հնարավորությունը, պատասխան քայլեր ձեռնարկելու համար, չնայած դիմումատուն ակնհայտորեն չէր կարող փաստաբան ներգրավել, քանի որ նա տեղեկություն չէր ստացել իրավաբանական ծառայությունների դիմաց վճարումից ազատված խորհրդատվությունների մատչելիության վերաբերյալ, որն ինքնին պարզվել է, որ անարդյունավետ է գործնականում՝ ցուցակում փաստաբանների պակասի պատճառով: Վերջապես Գերագույն վարչական դատարան բողոքարկումները սովորաբար այնքան երկար են տևում, որ չեն հադիսանում իրավական պաշտպանության միջոց՝ կապված երաշխիքի բացակայության հետ, որ ապաստան հայցելու վերաբերյալ դիմումները քննության կառնվեն ըստ էության: Հետևաբար, գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ 3-րդ հոդվածի հետ մեկտեղ պահանջների խախտում կապված հունական իշխանությունների կողմից դիմումատուի՝ ապաստան հայցելու դիմումի ուսումնասիրության թերությունների և առանց դիմումի էության լուրջ ուսումնասիրության և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի մատչելիության բացակայության պարագայում նրան իր ծագման երկիր արտաքսելու ուղղակի կամ անուղղակի սպառնալիքի հետ:
Եզրակացություն: խախտում (միաձայն)
(բ) Բելգիայի վերաբերյալ – Դատարանը գտել է, որ արագացված ընթացակարգը չի համապատասխանել Դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին, քանի որ ցանկացած բողոք, որ վտարումն այլ երկիր անձին կենթարկի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի սպառնալիքի պետք է ուշադիր և մանրամասն ուսումնասիրվի և իրավասու մարմինը պետք է հնարավորություն ունենա ստուգել բողոքն ըստ էության և համապատասխան փոխհատուցում տրամադրել: Քանի որ Օտարերկրացիների վերաքննիչ խորհրդի կողմից գործերի քննությունը մեծամասամբ սահմանափակված է ստուգմամբ, թե արդյոք շահագրգիռ անձինք ներկայացրել են անուղղելի վնասի պատճառման կոնկրետ ապացույցներ, որը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների ենթադրյալ պոտենցիալ խախտման հանգեցնել, դիմումատուի բողոքը հաջողության որևէ հեռանկար չի ունեցել:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 46: Առանց ապագայում այլ համանման խախտումները կանխելու ընդհանուր միջոցներին վնասելու, Հունաստանը պետք է անհապաղ ձեռնամուխ լինի դիմումատուի ապաստան հայցելու վերաբերյալ դիմումի ըստ էության քննությանը Կոնվենցիայի պահանջներին համապատասխան և մինչև քննության ավարտը ձեռնպահ մնա դիմումատուի վտարումից:
Հոդված 41: Հունաստանը և Բելգիան պետք է դիմումատուին վճարեն համապատասխանաբար 1000 եվրո և 24,900 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy