© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 125
2009թ. դեկտեմբեր
Մունյոզ Դիասն ընդդեմ Իսպանիայի – 49151/07
Վճիռ – 08.12. 2009 [Բաժին III]
Հոդված 14
Խտրականություն
Գնչուների գրանցված ամուսնության ճանաչումը մերժելը` կապված կենսաթոշակ տրամադրելու հետ, համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողը ռոմանե համայնքին պատկանող` ազգությամբ իսպանացի է: 1971թ. նա ամուսնացել էր Մ.Դ.-ի հետ, ով նույնպես պատկանում է ռոմանե համայնքին, նրանց ամուսնությունն անցկացվել էր համաձայն այդ համայնքի ծեսերի: Նրանք ունեն վեց երեխա, և բոլորն իսպանական իշխանությունների կողմից գրանցվել էին ընտանեկան ռեկորդների գրքում: 1986թ. նրանք ստացել էին §մեծ ընտանիքի¦ կարգավիճակ: Մ.Դ.-ն 2000թ. մահացել է: Նա շուրջ տասնինը տարի վճարել էր սոցիալական ապահովագրության վճար: Դիմողը դիմել է խնամակալի մահվան պատճառով կենսաթոշակ ստանալու համար, սակայն նա մերժում է ստացել այն հիմքով, որ Մ.Դ.-ի հետ նրա ամուսնությունը գրանցված չէր քաղաքացիական ռեգիստրում: Այդ որոշումը հաստատվել է 2001թ.: Դիմողը դիմել է Աշխատանքային վեճերի դատարան և ճանաչվել որպես կենսաթոշակ ստանալու ենթակա անձ: Սկայն վճիռը կարչվել է Գերագույն դատարանի կողմից: Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք, սակայն այն մերժվել է 2007թ. որոշմամբ:
Օրենք
Կոնվենցիայի 14-րդ հոդվածը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ մեկտեղ:
Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում կենսաթոշակ ստանալու պայմաններին` Ընդհանուր սոցիալական ապահովության ակտով սահմանված է, որ այն նախատեսում է նաև կենսաթոշակ ստացողի կնոջ` կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այդ դրույթը, այնուամենայնիվ, լրացվել և մանրամասվել է ևo օրենքով, ևo ներպետական դատարանների, այդ թվում` նաև Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքով:
Դիմողի ամուսնության ժամանակահատվածում` 1971թ., գնչուների ծեսերի և ավանդույթների համաձայն, հնարավոր չէր ամուսնությունը գրանցել Իսպանիայում, բացառությամբ նախապես ներկայացնելով կրոնափոխության վերաբերյալ հայտարարություն` կաթոլիկ եկեղեցու ծեսերին համապատասխան ամուսնանալու մասին: Դիմողը 1971թ. հայտնելով իր համաձայնությունը ամուսնանալ գնչուական ծեսի համաձայն, չէր կարող ամուսնանալ օրինական կարգով` առանց խախտելու իր կրոնի ազատության իրավունքը: 1978թ.` Իսպանիայի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, դիմողն իրավունք ուներ գտնվելու քաղաքացիական ամուսնության մեջ: Նա պնդել է, որ հավատում է որ գնչուական ծեսերի և ավանդույթների համաձայն տեղի ունեցած ամուսնությունը համապատասխանում է ամուսնության ինստիտուտի բոլոր պահանջներին: Գնահատելու համար դիմողի պնդումները` Դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ նա պատկանում է այնպիսի համայնքի, որի ներսում ըստ իր ծեսերի և ավանդույթների կայացած ամուսնությունը երբևէ չի վիճարկվել կամ չի հակասել ներպետական իշխանությունների կողմից սահմանված հասարակական կարգին, որոնք նույնիսկ որոշ առումներով ճանաչել են դիմողի կնոջ կարգավիճակը: Համայնքի միասնական հավատքի ուժը, որը որպես մշակույթ հստակորոն սահմանված է, չի կարելի անտեսել: Ավելին, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև առկա է միջազգային համաձայնություն (կոնսենսուս), որով ընդունվում է ազգային փոքրամասնությունների հատուկ կարիքները և նրանց անվտանգությունը, ինքնությունն ու կենսակերպը պաշտպանելու պարտավորությունը: Սույն գործում դիմողի համոզմունքն առ այն, որ նա ամուսնացած կին է` այդ կարգավիճակին բնորոշ բոլոր հետևանքներով, անհերքելիորեն հաստատվում է իշխանությունների վերաբերմունքը, այն է` ընդունելով նրա` Մ.Դ.-ի կինը լինելու փաստը` նրան տրամադրել են որոշակի սոցիալական ապահովագրության փաստաթղթեր, մասնավորապես` հաշվառման փաստաթուղթ, ըստ որի` նա գրանցված է որպես մեծ ընտանիքի կին և մայր, մի կարգավիճակ, որը պահանջում է իր ամուսնական կարգավիճակի ճանաչում: Դիմողի հավատն առ այն, որ նա ամուսնացած կին է, որը հաստատվել է իշխանությունների կողմից իր կարգավիճակի պաշտոնական ճանաչմամբ, տվել է նրան օրինական ակնկալիքներ` ընդունել որպես Մ.Դ.-ի կին և ճանաչել որպես ամուսնական զույգ: Մ.Դ.-ի մահից հետո` դիմողը հույս ուներ, որ նրան կնշանակվի կենսաթոշակ: Հետևաբար, մերժումը` ճանաչել դիմողին որպես խնամակալի մահից հետո կենսաթոշակ ստացող անձ, եղել է իշխանությունների կողմից նախկինում նրա կարգավիճակի ճանաչմանն անհամապատասխան: Ավելի դիմողի սոցիալական վիճակը և ազգային մշակույթը հաշվի չեն առնվել նրա համոզմունքը գնահատելիս: Այդ կապակցությամբ նշվել է, որ Կոնվենցիայի ներքո ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը դրա մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն` պատշաճորեն գնահատելով ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հատուկ պայմանները: Սույն գործի հանգամանքներում, առկա է դիմողի վիճակի նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի միջև անհամաչափ տարբերություն, ինչը սովորաբար չի լինում կնքված ամուսնությունների դեպքում: Աշխատանքային վեճերի դատարանն մեկնաբանել է իր վճռում կիրառվող օրենսդրությունը հօգուտ դիմողի: Սակայն Գերագույն դատարանը կարճ-ել է այդ վճիռը առանց գնչուական փոքրամասնության առանձնահատկությունների վերաբերյալ որևէ եզրակացության: Վերոնշյալի լույսի ներքո, Իսպանիայի պետության համար դա եղել է անհամաչափ, որը դիմողին և իր ընտանիքին գրանցել է ընտանեկան ռեկորդների գրքում` շնորհելով նրանց մեծ ընտանիքի կարգավիճակ, նրան և նրա վեց երեխաներին ցույց տալով առողջապահական օգնություն և ավելի քան տասնինը տարիների ընթացքում հավաքագրել էր նրա գնչու ամուսնու սոցիալական ապահովագրության վճարները, իսկ այժմ երբ պետք է վճարվեր կենսաթոշակը` հրաժարվում է ճանաչել գնչուական ամուսնությունը:
Վերջապես, Դատարանը չի կարող ընդունել Կառավարության փաստարկն առ այն, որ բավարար կլիներ, եթե դիմողը կենսաթոշակ ստանալու համար գրանցեր քաղաքացիական ամուսնությունը: 14-րդ հոդվածում ամրագրված խտրականության արգելքն իմաստալից է միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ գործում դիմողի անձնական վիճակը` այդ դրույթում թվարկված չափանիշներին համապատասխան հաշվի առնվեր ճիշտ այնպես, ինչպես այն առկա է:
Եզրակացություն` խախտում (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 41 – 70,000 եվրո (EUR) որպես բոլոր վնասների փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy