© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 108
2008թ.մայիս
Ն-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 26565/05
Վճիռ – 27.05.2008թ. [GC]
Հոդված 3
Արտաքսում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդին իր հայրենիք վերադարձնելը, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու ակնկալիքն անորոշ է եղել: Արտաքսումը չէր հանգեցնի խախտման:
Փաստեր.
Դիմողը` Ն.-ն, ազգությամբ ուգանդացի, 1998 թվականին եկել էր Միացյալ Թագավորություն մտացածին անվան տակ և դիմել էր ապաստան տալու խնդրանքով: Մի քանի ամիս անց նրա մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ-ի երկու տեսակի հիվանդություն և իմունոանբավարարության բարձր աստիճան: Նրան նշանակվել են հակարետրովիրուսային դեղամիջոցներ, և նրա վիճակը սկսել է կայունանալ: 2001 թվականին Պետական քարտուղարը մերժել է նրա` ապաստան հայցելու խնդրանքը վստահություն չներշնչելու հիմքով, ինչպես նաև մերժել է նրա բողոքն առ այն, թե իր արտաքսումը կհանգեցնի անմարդկային վերաբերմունքի` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Թեև դմողի` 3-րդ հոդվածի առթիվ հայցը դատարանը բավարարել էր բավարարվել էր, սակայն այդ որոշումը բեկանվել էր Արտագաղթի վերաքննիչ տրիբունալի կողմից, որը գտել էր, որ բժշկական օգնությունը հասու է եղել նաև Ուգանդայում, չնայած որ այն չի ունեցել այն մակարդակը, ինչ Միացյալ Թագավորությունում: Դիմողի բողոքները, ուղղված Վերաքննիչ դատարանին և Լորդերի Պալատին` մերժվել են: Մեծ պալատի վճռի կայացման օրը դիմողի առողջական վիճակը կայուն է եղել, նա ի վիճակի է եղել թռչել օդանավով, և ակնկալվում էր, որ նա կմնա այդ վիճակում, քանզի նա շարունակել է ստանալ իր համար անհրաժեշտ հիմնական բուժումը: Ազգային դտարաններին ներկայացված ապացույցները ցույց են տվել, որ, այդուհանդերձ, եթե նրան զրկեն Միացյալ Թագավորությունում բուժում ստանալու հնարավորոթյունից, նրա վիճակն արագ կվատանա և նրա ինքնազգացողությունը կվատթարանա, կունենա ցավեր և, ի վերջո, կմահանա մի քանի տարվա ընթացքում: Առողջապահության Համաշխարհային կազմակեպության կողմից քննադատվող տեղեկատվության համաձայն` հակարետրովիրուսային բուժումը հասու է եղել Ուգանդայում, չնայած որ համապատասխան միջոցների բացակայության պայմաններում այդ բուժումը հասու էր միայն դրա կարիքն ունեցողների կեսի համար: Դիմողը բողոքել է, որ նա ի վիճակի չի լինի ստանալու բուժում, և որ այն հասու չի լինի այն գյուղում, որտեղ նա ապրել է: Նա ունեցել է ընտանիքի անդամներ Ուգանդայում, թեև հայտարարել է, որ նրանք չեն կամենա և չեն կարողանա հոգ տանել իր մասին, եթե նա լուրջ հիվանդ լինի:
Օրենք.
Հոդված 3
Դատարանն ի մի է բերել լուրջ հիվանդություն ունեցողներին արտաքսելու նկատմամբ կիրառվող սկզբունքները: Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման, ըստ էության, չէր կարող վկայակոչել Պայմանավորվող պետության տարածքում մնալու որևէ իրավունք` շարունակել օգտվելու բժշկական, սոցիալական և այնտեղ տրամադրվող օգնության և ծառայությունների այլ ձևերից: Այն փաստը, որ դիմողի բուժման հետ կապված օգնությունը, ներառյալ նրա` բուժվելու ակնկալիքները, էապես կնվազեին, եթե նա արտաքսվեր, բավարար չէր ինքնին 3-րդ հոդվածի խախտումը վկայակոչելու համար: Օտարերկրացի հանդիսացող անձին, արտաքսելու մասին որոշումը, ով տառապել է լուրջ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ, այն երկիր, որտեղ այդ հիվանդության համար բուժօգնության հնարավորությունները չեն համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են Պայմանաորվող Պետությունում, պետք է, որ խնդիր առաջացնի 3-րդ հոդվածի հիմքով, սակայն խիստ բացառիկ դեպքերում, երբ ակներև են արտաքսման ոչ մարդասիրական լինելը, ինչպես Դ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (Reports of Judgments and Decisions 1997-III- ծայրահեղ, մահամերձ հիվանդ դիմողը, ով չի ունեցել իր հայրենիքում կամ ընտանիքում անհրաժեշտ բուժում ստանալու որևէ երաշխիք, չի ունեցել երաշխիք նույնիսկ առ այն, որ նա կարող էր ստանալ անհրաժեշտ սնունդ, կացարան կամ սոցիալական օժանդակություն):
Հոդված 3-ը Պայմանավորվող կողմերին չի պարտավորեցնում թույլ տալ տարբեր մակարդակների երկրներում կիրառելի ազատ և անսահմանափակ առողջապահության նորմերի միջոցով բոլոր օտարերկրացիների նկատմամբ անհավասարություն, առանց նրանց` իրենց իրավասության ներքո գտնվելու իրավւոնքի: Վերջապես, այս սկզբունքները պետք է կիրառվեն, բացառություն սահմանելով այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են որևէ լուրջ, իրոք առկա ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությամբ, որը կարող է պատճառել տառապանք, ցավ և ապրելու նվազ հույսեր և պահանջում է հատուկ բժշկական օգնություն, ինչը կարող է ոչ այնքան արագ հասու լինել դիմողի հայրենիքում, կամ որը կարող է հասու լինել միայն մեծ գումարների առկայության պայմաններում:
Դիմողի գործով վերջինիս բողոքը հիմնված է եղել միայն նրա լուրջ առողջական վիճակի և իր հայրենիքում բավարար բուժման բացակայության վրա: Փաստը, որ Միացյալ Թագավորությունը նրան ապահովել է բժշկական և սոցիալական օգնությամբ պետության հաշվին, մինչդեռ նրա ապաստան ստանալու դիմումը և բողոքները Կոնվենցիայի ներքո մերժվել են, ինքնին չի պարտավորեցրել պետությանը շարունակել նրան օժանդակելը: Թեև նրա կյանքի պայմանները և ակնկալիքները կնվազեին, եթե նա վերադառնար Ուգանդա, նա, այդուհանդերձ, չի եղել ծայրահեղ հիվանդ: Առողջական վիճակի վատթարացումը, որը կարող էր վրա հասնել, և բժշկական օգնության, խնամքի չափը, ներառյալ` բարեկամների օգնությունը, առաջ են բերել որոշակի մտահոգություններ, հատկապես մշտապես առկա իրավիճակի առթիվ` կապված աշխարհում ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի բուժման հետ: Այդ իսկ պատճառով, նրա գործով առկա չեն եղել ՙշատ բացառիկ հանգամանքներ՚:
Եզրակացություն. խախտում չկա (տասնչորս ձայնով ընդդեմ երեքի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy