© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 77
2005թ. hուլիս-օգոստոս
Nachova-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC] - 43577/98
Վճիռ 06.07.2005թ. [GC]
Հոդված 14
Խտրականության արգելում
Ենթադրյալ ռասիստական բնույթի շարժառիթները, որոնք հիմք են հանդիսացել ռազմական ոստիկանության կողմից երկու գնչու դասալիքների ձերբակալության փորձի ընթացքում նրանց վրա կրակելու համար. խախտում չկա
Հնարավոր ռասիստական շարժառիթները բացահայտելու վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մերժում. խախտում
Հոդված 2
Հոդված 2-1
Կյանքի իրավունք
Ձերբակալման փորձի ընթացքում ռազմական ոստիկանության կողմից երկու գնչու դասալիքների վրա կրակելը և հետաքննության արդյունավետությունը` խախտումներ
Փաստեր. Գնչուական ծագումով երկու տղամարդ` դիմումատուների հարազատները, պարտադիր զինվորական ծառայություն էին անցնում բանակի այն ստորաբաժանումում, որը զբաղվում էր բնակարանների կառուցմամբ: Կրկնվող չարտոնված բացակայությունների համար կալանքի տակ գտնվելու ընթացքում նրանք փախուստի էին դիմել իրենց կցված շինհրապարակից և թաքնվել գյուղի գնչուական թաղամասում գտնվող իրենցից մեկի տատիկի տանը: Երկուսից և ոչ մեկը զինված չէր եղել: Մի քանի օր անց ռազմական ոստիկանության ստորաբաժանմանը հայտնի է դառնում նրանց թաքնվելու վայրը և մայոր Գ.-ի ղեկավարությամբ չորս ռազմական ոստիկանության սպաներ ուղարկվում են գյուղ: Դասալիքներին ձերբակալելու համար` նրանց հանձնարարված էր օգտագործել բոլոր միջոցներն ու եղանակները` կախված իրավիճակից: Գ.-ն զինված էր ատրճանակով և Կալաշնիկ ինքնաձիգով: Նկատելով իրենց տան դիմաց կանգնած ոստիկանության մեքենան` դասալիքները փորձել էին փախուստի դիմել: Կանգ առնելու նախազգուշացումից հետո Գ.-ն կրակ էր արձակել նրանց ուղղությամբ: Երկուսն էլ մահացել էին հիվանդանոց տանելու ճանապարհին: Հարևաններից մեկի պնդմամբ ոստիկաններից մի քանիսը հրաձգություն էին սկսել և եկել էր մի պահ, երբ Գ.-ն դաժանաբար իր ատրճանակով նշան էր բռնել նրա վրա և վիրավորել նրան` ասելով «անիծյալ գնչուներ»:
Դիահերձման արձանագրությունը ցույց տվեց, որ երկուսն էլ մահացել էին հրազենային վնասվածքներից և կրակոցները արձակվել էին հեռավորության վրա՝ ինքնաձիգից: Պրն. Պետկովին կրակել էին կրծքավանդակին, իսկ պրն. Անգելովին` մեջքից: Ռազմական ոստիկանության կողմից իրականացված հետաքննության արձանագրությունը եզրակացրել էր, որ Գ.-ն գործել էր կանոնակարգին համապատասխան և փորձել էր փրկել դասալիքների կյանքը` նախազգուշացնելով նրանց կանգ առնել և չկրակելով նրանց կենսական օրգաններին: Զինվորական դատախազն ընդունեց այդ եզրակացությունները և փակեց հետաքննությունը: Դիմումատուների հետագա բողոքները մերժվեցին:
Իրավունք՝ Կոնվենցիայի Հոդված 2 (նյութաիրավական կողմը)՝ Պրն. Անգելովի և պրն. Պետկովի մահը. Մեծ Պալատի համար լուրջ մտահոգության պատճառ հանդիսացավ այն, որ ռազմական ոստիկանության կողմից զենք կիրառելու մասին կանոնակարգը թույլ էր տալիս մահաբեր ուժ գործադրել զինված ուժերի անդամին ձերբակալելու համար` անգամ ամենափոքր զանցանքի դեպքում: Այդ կանոնակարգը ոչ միայն հրապարակված չէր եղել, այլև չէր պարունակել հստակ երաշխիքներ` կամայականորեն կյանքից զրկելը կանխելու համար: Նման իրավական համակարգը հիմնովին թերի էր և դուրս էր մնում կյանքի իրավունքը «օրենքով» պաշտպանելու շրջանակներից, որը Կոնվենցիայով նախատեսված պահանջ է արդի եվրոպական ժողովրդավարական հասարակությունների համար: Հետևաբար, Բուլղարիան ընդհանուր առմամբ չէր կատարել 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը` չապահովելով ռազմական ոստիկանության կողմից ուժի և զենքի կիրառման վերաբերյալ համապատասխան իրավական և վարչական համակարգերի ներդրումը:
Օպերացիայի պլանավորումը և վերահսկողությունը. Մեծ Պալատը հաստատեց Պալատի այն եզրահանգումը, որ իշխանությունները չեն կատարել կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու իրենց պարտականությունը, քանի որ սպաներին հանձնարարված էր օգտագործել բոլոր հնարավոր միջոցները պրն. Անգելովին և պրն. Պետկովին ձերբակալելու համար` չնայած այն հանգամանքին, որ նրանք անզեն էին և կյանքի կամ առողջության համար վտանգ չէին ներկայացնում: Հստակ իրավական և օրենսդրական համակարգերի բացակայությունը թույլ էր տվել լավ զինված սպաներին ձերբակալել երկու դասալիքների` առանց նախապես քննարկելու, թե արդյո՞ք նրանք որևէ վտանգ էին ներկայացնում կամ առանց նրանց հստակորեն նախազգուշացնելու` կյանքին սպառնացող ցանկացած վտանգ նվազեցնելու համար: Փաստորեն, այն եղանակը, որով պլանավորվել և վերահսկվել էր օպերացիան հանդիսացել էր բարձրագույն արժեք համարվող կյանքի իրավունքի ցավալի անտեսում:
Ձերբակալող սպաների գործողությունները. Սույն գործի հանգամանքների համաձայն՝ ցանկացած պոտենցիալ մահաբեր ուժի կիրառում արգելված էր 2-րդ հոդվածով` անկախ այն բանից, որ պրն. Անգելովն ու պրն. Պետրովը կարող էին փախուստի դիմել: Բացի այդ, մայոր Գ.-ի գործողությունները, ով կրակել էր զոհերի վրա, քննադատության առիթ հանդիսացան այն պատճառով, որ նա գործադրել էր թույլատրելի մակարդակը ակնհայտ գերազանցող ուժ: Դասալիքներին ձերբակալելու համար կարող էին կիրառվել այլ միջոցներ: Չնայած, որ Գ.-ն նաև ատրճանակ էր ունեցել, նա նախընտրել էր օգտագործել իր ինքնաձիգը և այն դրել ավտոմատ ռեժիմի վրա` անհնարին դարձնելով ողջամիտ աստիճանի ճշգրտությամբ նշան վերցնելը: Վերջապես, չկար որևէ համոզիչ հիմնավորում այն փաստին, որ պրն. Պետկովը վիրավորվել էր կրծքավանդակից, և բացառել այն հավանականությունը, որ նա վերջին վայրկյանին որոշել էր հանձնվել, սակայն այդուհանդերձ սպանվել էր:
Ամփոփելով` Բուլղարիան չէր կատարել 2-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները` հաշվի առնելով այն, որ ուժի կիրառումը կարգավորող իրավական համակարգը հիմնովին թերի էր և պրն. Անգելովն ու պրն. Պետկովը սպանվել էին այնպիսի հանգամանքներում, որ վերջիններիս ձերբակալելու համար կիրառվող ցանկացած տեսակի զենք անհամատեղելի էր վերոնշյալ դրույթի հետ: Հետևաբար, կիրառվել էր թույլատրելի մակարդակը ակնհայտորեն գերազանցող ուժ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Կոնվենցիայի Հոդված 2 (ընթացակարգային կողմը)՝ Արդյո՞ք հետաքննությունն արդյունավետ էր. Մեծ Պալատը համաձայնեց Պալատի հետ, որ հետաքննության կողմից ուժի կիրառման ընդունումը միայն հաստատում էր կանոնակարգի հիմնովին թերի լինելու և կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայության փաստը: Քննչական մարմինները չէին ուսումնասիրել գործին առնչվող կարևոր փաստերը, ինչը վկայում էր նրա մասին, որ գործի էական հանգամանքների խիստ մանրակրկիտ ուսումնասիրություն չէր իրականացվել: Չէին ձեռնարկվել մի շարք անհրաժեշտ և ակներև քննչական գործողություներ և քննչական մարմիններն առանց որևէ պատշաճ բացատրության անտեսել էին կարևոր նշանակություն ունեցող փաստերը` նախընտրելով համաձայնել մայոր Գ.-ի ցուցմունքների հետ և փակել հետաքննությունը: Վերոնշյալը վկայում էր նրա մասին, որ քննիչն ու դատախազները արդյունավետորեն աջակցել էին Գ.-ին, որպեսզի նա չենթարկվեր քրեական հետապնդման: Մեծ Պալատը հաստատեց Պալատի այն տեսակետը, որ քննչական մարմինների նմանօրինակ վարքագիծը, որը բազմաթիվ անգամ արդեն նշվել էր Դատարանի կողմից Բուլղարիայի դեմ հարուցված նախորդ գործերում, ուշադրության արժանի լրջագույն խնդիր էր, քանի որ այն կասկածի տակ էր դնում գործի մեջ ընդգրկված քննչական մարմինների և դատախազների օբյեկտիվությունն ու անաչառությունը: Արդյունքում, Բուլղարիան չէր կատարել 2-րդ հոդվածով նախատեսված կյանքից զրկելը արդյունավետ քննելու իր պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Կոնվենցիայի Հոդված 13. Պալատը և Մեծ Պալատը երկուստեք գտան, որ որևէ մասնավոր հարց այս դրույթի ներքո չի առաջանում:
Կոնվենցիայի Հոդված 14 (նյութաիրավական կողմը)՝ Արդյո՞ք սպանություններն ունեցել են ռասայական շարժառիթներ. Դիմումատուները տարբեր փաստարկներ էին ներկայացրել, որով ցանկացել էին ապացուցել, որ սպանությունները տեղի էին ունեցել ռասայական հողի վրա: Այնուամենայնիվ, Մեծ Պալատին ներկայացված փաստարկները համոզիչ չէին: Դատարանը նշեց, որ համաձայն համապատասխան ներպետական կանոնակարգի` զենքի կիրառումը տվյալ գործի հանգամանքներում, ցավոք, արգելված չէր: Ռազմական ոստիկանության սպաները իրենց ինքնաձիգները կրել էին «կանոնակարգին համապատասխան» և հրահանգ էին ստացել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները` ձերբակալությունն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, չպետք է բացառել այն հավանականությունը, որ մայոր Գ.-ն պարզապես խստորեն հետևել էր կանոնակարգին և նմանատիպ իրավիճակում նա կգործեր նույն կերպ` անկախ դասալիքների ազգային պատկանելիությունից: Թեև համապատասխան կանոնակարգը հիմնովին թերի էր և հակասում էր Կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու պահանջներին, որևէ ապացույց չկար առ այն, որ Գ.-ն չէր կիրառի իր զենքը գնչու բնակչություն չունեցող թաղամասերում:
Ի տարբերություն Պալատի, Մեծ Պալատը գտավ, որ տեղական իշխանությունների կողմից ռասիստական հողի վրա կատարված սպանության արդյունավետ քննության ձախողումը չպետք է ապացուցման պարտականությունը դներ պատասխանող պետության վրա` կապված 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտման հետ` 2-րդ հոդվածի նյութաիրավական կողմի հետ համակցությամբ: Ամփոփելով` Դատարանը գտավ, որ պրն. Անգելովի և պրն. Պետկովի մահվան մեջ ռասիստական շարժառիթներ առկա չեն եղել:
Եզրակացություն. Տեղի չի ունեցել Հոդված 14-ի խախտում` Հոդված 2-ի հետ համակցությամբ (ձայների տասնմեկ կողմ և վեց դեմ հարաբերակցությամբ):
Կոնվենցիայի Հոդված 14 (ընթացակարգային կողմը)՝ Արդյո՞ք ռասիստական շարժառիթները բացահայտելու առնչությամբ իրականացված հետաքննությունը եղել է բավարար. Տուժողների հարևանը ցուցմունք էր տվել քննչական մարմիններին այն մասին, որ մայոր Գ.-ն կրակոցներ արձակելուց հետո անմիջապես բղավել էր «անիծյալ գնչուներ» և ատրճանակը պահել նրա վրա: Հաշվի առնելով, որ բազմաթիվ զեկույցներ էին հրապարակվել Բուլղարիայում գնչուների նկատմամբ առկա նախապաշարմունքի և ատելության վերաբերյալ` այդ ցուցմունքը ստուգելու անհրաժեշտություն կար: Յուրաքանչյուր փաստ, որը վկայում էր իրավապահ մարմինների կողմից արված ռասիստական բնույթի բանավոր սպառնալիքների մասին ուժի կիրառմամբ իրականացված օպերացիայի ընթացքում, մեծ հաշվով վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տեղի էր ունեցել անօրինական, ատելության վրա հիմնված բռնություն: Երբ հետաքննության ընթացքում նման ապացույցներ են երևան գալիս, դրանց հավաստիությունը պետք է ստուգվի, որի հաստատման դեպքում պետք է իրականացել բոլոր փաստերի բազմակողմանի քննություն` ցանկացած հնարավոր ռասիստական շարժառիթ բացահայտելու համար: Ավելին, այն փաստը, որ մայոր Գ.-ն գործադրել էր թույլատրելի մակարդակը ակնհայտորեն գերազանցնող ուժ երկու անզեն և բռնություն չկիրառող անձանց նկատմամբ, նույնպես ենթակա էր մանրակրկիտ քննության:
Ամփոփելով` սույն գործով զբաղվող քննիչն ու դատախազները տիրապետել էին հավաստի տեղեկատվության, որը բավարար էր նրա համար, որպեսզի վերջիններս իրականացնեին նախնական քննություն և կախված դրա արդյունքներից` ուսումնասիրեին այն հնարավոր ռասիստական ենթատեքստերը, որոնք տվյալ դեպքում դարձել էին երկու անձանց մահվան պատճառ: Այնուամենայնիվ, նրանք որևէ գործողություն չէին ձեռնարկել, որպեսզի ստուգեին հարևանի տված ցուցմունքի հավաստիությունը կամ ուսումնասիրեին այն պատճառները, որոնք հիմք էին հանդիսացել այդ աստիճանի ուժ գործադրելու համար: Նրանք չէին քննել գործին առնչվող էական փաստերը և փակել էին հետաքննությունը` այդպիսով օգնելով մայոր Գ.-ին խուսափել քրեական հետապնդումից:
Հետևաբար, իշխանությունները չէին կատարել իրենց պարտավորությունը, որը ստանձնել էին 14-րդ հոդվածով` 2-րդ հոդվածի հետ համակցությամբ և չէին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` պարզելու համար, թե արդյո՞ք խտրականությունը որոշիչ գործոն էր հանդիսացել տեղի ունեցած միջադեպում:
Եզրակացություն. Հոդված 14-ի խախտում` Հոդված 2-ի հետ համակցությամբ (միաձայն):
Հոդված 41. Մեծ Պալատը բավարարեց դիմումատուներին համապատասխանաբար 25,000 և 22,000 եվրո (EUR) տրամադրելու մասին որոշումը` բոլոր վնասների մասով: Դատարանը նաև ծախսերը վճարելու մասին որոշում կայացրեց:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy