© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Նադան ընդդեմ Շվեյցարիայի [GC] - no. 10593/08
Վճիռ 12.9.2012 թ.
Հոդված 1
Պետության իրավազորությունը
Անկլավային շրջանի բնակչի նկատմամբ իրավազորությունը, ում տեղաշարժվելը գործնականում խոչընդոտվել է պատասխանող պետության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կիրառման արդյունքում
Հոդված 5
Հոդված 5 § 1
Ազատությունից զրկում
Անկլավը շրջապատող երկրով տեղաշարժվելու արգելքը անընդունելի
Հոդված 8
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կիրարկող օրենսդրության համաձայն անկլավը շրջապատող երկրով տեղաշարժվելու արգելքը. խախտում
Փաստեր – Թալիբանի մասին Շվեյցարիայի դաշնային որոշումը կիրառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերի համապատասխան: Այն հանգեցրել է Եգիպտոսի քաղաքացի դիմումատուի Շվեյցարիա մուտք գործելու կամ այն հատելու արգելքին այն փաստի ուժով, որ նրա անունը ավելացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների հանձնաժողովի կողմից հավելված Թալիբանի և Ալ-Քաիդայի հետ կապված անձանց ցուցակին (ցուցակ 1): Դիմումատուն բնակվում էր Campione d’Italia կոչվող մոտ 1,6 հազար քառակուսի կմ տարածքով իտալական անկլավում, որը շրջապատված էր Շվեյցարիայի Տիչինո կանտոնով և բաժանվում էր Իտալիայի մնացած մասից լճով: Դիմումատուն բողոքել է, որ սահմանափակումը բարդացրել է իր համար անկլավից հեռանալը և իր ընկերներին և ընտանիքին հանդիպելը և ինչն իրեն տառապանքներ է պատճառել առողջական խնդիրների պատշաճ բուժում ստանալ չկարողանալու հետ կապված: Դիմումատուն այնուհետև դժվարությունների է հանդիպել իր անունը որոշումից հանելու գործում, նույնիսկ այն բանից հետո, երբ Շվեյցարական հետաքննիչները նրա դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են համարել:
Իրավունք
(ա) Նախնական առարկություններ – Պատասխանող Կառավարությունն առարկել էր, որ դիմումն անընդունելի է մի քանի պատճառով, մասնավորապես, որ այն չի համապատասխանում ratione personae և ratione materiae Կոնվենցիային, որ դիմումատուն չունի «զոհի» կարգավիճակ և որ դիմումատուն չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները: Դատարանը միացրել է ratione personae համապատասխանության հարցը գործի էությանը: Մնացած նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանը վճռել է հետևյալը.
(i) ratione personae համապատասխանություն. Դատարանը չի կարող ընդունել այն փաստարկը, որ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կիրարկման համար ձեռնարկված միջոցները ավելի շատ վերագրելի են այդ մարմնին քան պատասխանող պետությանը: Ի տարբերություն Բեհրամին և Բեհրամին ընդդեմ Ֆրանսիայի* գործի, որով վիճարկված ակտերը և անգործությունը վերագրելի են ՄԱԿ-ի մարմիններին, սույն գործով համապատասխան բանաձևերով պետություններից պահանջվել է գործել իրենց անունից և կիրարկել դրան ներպետական մակարդակում: Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված միջոցները ներպետական մակարդակով կիրարկվել են Դաշնային խորհրդի որոշմամբ և դիմումատուի` Շվեյցարիայի տարածք մուտք գործելու արգելքն իր նկատմամբ հանելու դիմումները մերժվել են Շվեյցարիայի իշխանությունների կողմից: Խնդրո առարկա գործողությունները և անգործությունը այդպիսով վերագրելի են Շվեյցարիային և կարող են հանգեցնել նրա պատասխանատվությանը:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժված է (միաձայն)
(ii) Զոհի կարգավիճակ. Պատժամիջոցները հանելը դրանց կիրառումից ավելի քան վեց տարի հետո, չի կարող դիտարկվել, որպես Կառավարության կողմից Կոնվենցիայի խախտման ճանաչում և չի ուղեկցվել Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով որևէ փոխհատուցմամբ: Հետևաբար, դիմումատուն կարող է դեռ պնդել ենթադրյալ խախտումների զոհ լինելը:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժված է (միաձայն)
(iii) Ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելը. Դատարանը նկատել է, որ դիմումատուն չի բողոքարկել պատժամիջոցների ռեժիմից ազատելու մասին իր դիմումների մերժումները և որ երկու դեպքերով նրան տրամադրված պատժամիջոցներից ազատելուց չի օգտվել: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ այդ ազատումները թեթևացրել են ռեժիմի որոշակի ազդեցությունները նրան թույլ տալով ժամանակավորապես հեռանալ անկլավից որոշակի պատճառներով, Դատարանը այն կարծիքին է, որ այդ արտոնությունների հարցը ավելի լայն իրավիճակի մի մասն է, որի հիմքերն ընկած են Շվեյցարիայի իշխանությունների կողմից դիմումատուի անունը ՄԱԿ-ի ցուցակի հիման վրա կազմված Թալիբանի մասին որոշման հավելվածին ավելացնելով: Նկատելով, որ դիմումատուն ապարդյուն ներպետական իշխանություններին բազմաթիվ դիմումներ է ներկայացրել իր անունը ցուցակից ջնջելու վերաբերյալ և որ Դաշնային դատարանը մերժել է նրա բողոքարկումը առանց գործի էությունը Կոնվենցիային համապատասխան քննելու, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմումատուն լիովին սպառել է պատժամիջոցների հետ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները իր բողոքների հետ կապված` Կոնվենցիայի 5-րդ և 8-րդ հոդվածների համաձայն: Այն միացվել է առարկության էությանը, որ նա չի սպառել իր գանգատի հետ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները` 13-րդ հոդվածի համաձայն:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժված է (միաձայն)
(բ) Էություն – Հոդված 8. Կիրառված միջոցները դիմումատուին թողել են սահմանափակ շրջանում ավելի քան վեց տարի և թույլ չեն տվել նրան, կամ առնվազն չափազանց դժվար են դարձրել, խորհրդակցել իր բժիշկների հետ Իտալիայում կամ Շվեյցարայում կամ այցելել ընկերներին և ընտանիքին: Այդպիսով տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի` անձնական կյանքի և ընտանեկան կյանքի իրավունքներին: Միջոցառումները ունեցել են բավարար իրավական հիմք և հետապնդել են հանցագործությունների կանխման և ազգային անվտանգության և հանրային ապահովությանը նպաստելու օրինական նպատակներ: Դատարանն այնուհետև դիտարկել է, թե արդյոք միջամտությունն արդարացված է եղել: Դատարանը կրկնել է, որ Պայմանավորվող կողմը պատասխանատու է Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն իր մարմինների բոլոր գործողությունների և անգործության համար անկախ նրանից, թե խնդրո առարկա գործողությունը կամ անգործությունը ներպետական օրենսդրության հետևանք է, թե միջազգային իրավական պարտավորությունները կատարելու անհրաժեշտության: Կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի հարաբերությունը դիտարկելիս, Դատարանը Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության * գործով գտել է, որ պետք է կանխավարկած լինի, որ Անվտանգության խորհուրդը նպատակ չի ունեցել Մասնակից պետության համար որևէ պարտավորություն սահմանել, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները խախտելու համար և որ ակնկալվում է, որ հստակ և որոշակի լեզու պետք է օգտագործվի, եթե Անվտանգության խորհուրդը մտադիր է, որպեսզի պետությունները որոշակի միջոցներ ձեռք առնեն որոնք կարող են հակադրվել Մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորություններին: Սույն գործով, այնուամենայնիվ, այդ կանխավարկածը ժխտվել է, քանի որ թիվ 1390 (2002) Բանաձևով պետություններից ուղղակիորեն պահանջվում էր ցուցակում ներառված անձանց թույլ չտալ մուտք գործել կամ անցնել իրենց տարածքով:
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի կանոնադրությունը պետությունների համար չի նախատեսում VII բաժնի համաձայն անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի կիրարկման որոշակի մոդել, այլ նրանց տալիս է տարբեր հնարավոր մոդելների միջև ազատ ընտրության հնարավորությունը այդ բանաձևերը իրենց ներպետական իրավական համակարգում ներդնելու համար: Հետևաբար Շվեյցարիան համապատասխան պարտադիր բանաձևերի կիրարկման սահմանափակ, սակայն իրական ազատություն ուներ: Դատարանն այնուհետև դիտարկել է, թե արդյոք Շվեյցարիայի իշխանությունների կողմից ձեռք առնված միջոցները համաչափ են եղել այդ ազատության լույսի ներքո: Դատարանը զարմանալի է համարել, որ շվեյցարական իշխանությունները մինչև 2009թ ակնհայտորեն չեն տեղեկացրել Պատժամիջոցների հանձնաժողովին. Դաշնային դատախազի 2005թ. մայիսի եզրակացությունների մասին, որ դիմումատուի դեմ ուղղված մեղադրանքները հստակորեն անհիմն են: հետաքննության մարմինների եզրակացությունների ավելի արագ հաղորդումը կարող եր հանգեցնել դիմումատուի անունը ՄԱԿ-ի ցուցակից նշանակալիորեն ավելի շուտ ջնջելուն: Ինչ վերաբերում է արգելքների շրջանակին, այն թույլ չի տվել դիմումատուին ոչ միայն Շվեյցարիա մուտ գործել, այլև հեռանալ Campione d’Italia-ից, դրա անկլավ լինելու պատճառով, նույնիսկ ուղևորվել Իտալիայի` այն երկրի, որի քաղաքացին էր նա, այլ հատված: Գործն ունի նաև բժշկական կողմ, որը չպետք է թերագնահատվի. դիմումատուին, ով ծնվել էր 1931թ. և ուներ առողջական խնդիրներ, մի քանի անգամ մերժել են, նրա մի շարք դիմումները իր նկատմամբ մուտքի և տարանցման արգելքը հանելու համար` բժշկական պատճառներով կամ դատավարությունների հետ կապված: Շվեյցարական իշխանությունները որևէ աջակցություն չեն առաջարկել նաև արգելքից լայն ազատություն` հաշվի առնելով նրա վիճակը: Չնայած ճշմարտ է, որ Շվեյցարիան պատասխանատու չէ դիմումատուի անունը ցուցակում ընդգրկելու համար և նրա քաղաքացիության կամ բնակության երկիրը չէ և իրավասու չէ դիմել Պատժամիջոցների հանձնաժողովին նրան ցուցակից հանելու նպատակով, շվեյցարական իշխանությունները երբևէ չեն փորձել դրդել Իտալիային այդպիսի գործողություն ձեռնարկել կամ առաջարկել իր աջակցությունը այդ նպատակով: Դատարանը համարում է այդ կապակցությամբ, որ նրանք բավարար կերպով հաշվի չեն առել գործի իրական հանգամանքները, հատկապես դիմումատուի աշխարհագրական յուրահատուկ վիճակը և միջոցների նշանակալի տևողությունը: Պատասխանող պետությունը չի կարող օրինականորեն սահմանափակվել միայն Անվտանգության խորհրդի բանաձևերի պարտադիր բնույթով, այլ պետք է համոզեր դատարանին, որ ձեռք է առել կամ փորձել է ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները պատժամիջոցների ռեժիմը դիմումատուի անհատական վիճակին հարմարեցնելու համար: Այդ եզրակացությունն ազատում է Դատարանին Կոնվենցիայից և ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող պարտավորությունների աստիճանակարգության հարցը պարզելուց: Պատասխանող Կառավարությունը չի հիմնավորել, որ այն փոերձել է հնարավորինս ներդաշնակել այն պարտավորությունները, որոնք իրար հակասող է համարել: Նրա նախանական առարկությունը, որ գանգատը չի համապատասխանում ratione materiae Կոնվենցիայի հետ այդ պատճառով մերժվել է: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, դիմումատուի տեղաշարժվելու ազատության երկարատև սահմանափակումները չեն պահպանել արդար հավասարակշռությունը իր անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքի և հետապնդված օրինական նպատակների միջև:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 13. Դատարանը նկատել է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել դիմելու ներպետական իշխանություններին իր անունը ցուցակից ջնջելու համար և որ դա կարող էր իր բողոքների համար փոխհատուցում հանդիսանալ Կոնվենցիայի համաձայն: Այնուամենայնիվ, այդ իշխանությունները ըստ էության չեն քննել նրա բողոքները: Մասնավորապես, Դաշնային դատարանը տեսակետ է հայտնել, որ այն դեպքում երբ այն կարող է ստուգել, արդյոք Շվեյցարիայի համար պարտադիր են Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, այն չի կարող վերացնել դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները այն հիմքով, որ դրաքն չեն հարգում մարդու իրավունքները: Դաշնային դատարանը, ավելին, ուղղակիորեն ընդունել է, որ ցուցակից հանելու ընթացակարգը Միացյալ ազգերի կազմակերպության մակարդակում չի կարող դիտվել, որպես արդյունավետ իրավական պաշտպանության միջոց Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5 կետ 1: Չնայած դիմումատուի տեղաշարժվելու ազատության սահմանափակումները կիրառվել են նշանակալիորեն երկար ժամանակահատվածով, շրջանը, որով նրան թույլ չէր տրվել անցնել երրորդ երկրի տարածք էր, որը միջազգային իրավունքի համաձայն, իրավունք ունի արգելել օտարերկրացու մուտքը: Խնդրո առարկա սահմանափակումները դիմումատուին չեն արգելել իր մշտական բնակության վայրում ազատորեն բնակվել և տեղաշարժվել: Չնայած այդ տարածքի փոքրությանը դիմումատուն իրականում զրկված չի եղել ազատությունից և ոչ էլ գտնվել է տնային կալանքի տակ: Պատժամիջոցների ռեժիմը դիմումատուին հնարավորություն է տվել փորձել ազատվել մուտքի և տարանցման արգելքից և այդպիսի թույլտվություններ իրականում տրվել են նրան երկու անգամ (չնայած նա չի օգտվել դրանցից): Հետևաբար, դիմումատուն չի «զրկվել իր ազատությունից» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ չհիմնավորված):
Հոդված 41. վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:
* Բահրամին և Բահրամին ընդդեմ Ֆրանսիայի և Սարամատին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի (dec.) [GC], թիվ 71412/01 և 78166/01, 2 մայիսի 2007թ., Տեղեկագիր թիվ 97
** Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 27021/08, 7 հուլիսի 2011թ., Տեղեկագիր թիվ 143.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy