© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Nagla-ն ընդդեմ Լատվիայի - 73469/10
Վճիռ 16.07.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 10
Հոդված 10-1
Տեղեկություններ տարածելու ազատություն
Տեղեկություններ ստանալու ազատություն
Անհետաձգելի խուզարկություն լրագրողի տանը, ներառյալ նրա տեղեկատվական աղբյուր հանդիսացող կրիչների առգրավվում. խախտում
Փաստեր. Դիմումատուն աշխատել է հանրային հեռուստաընկերությունում, որտեղ պատրաստել և վարել է «De Facto» ամենշաբաթյա լրատվական հետաքննական ծրագիրը: 2010թ. փետրվարին նրա հետ կապ է հաստատել անանուն աղբյուրը՝ տեղեկացնելով, որ Պետական եկամուտների ծառայության (VID) տնօրինած տեղեկությունների բազան անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Անվտանգության հնարավոր խախտումների մասին վերջինս տեղեկացրել էր Պետական եկամուտների ծառայությանը, իսկ այնուհետև՝ տվյալների արտահոսքի մասին հայտարարել «De Facto» ծրագրի ընթացքում: Մեկ շաբաթ անց լրագրողի աղբյուրը, որը ներկայացել էր որպես «Neo», Twitter-ում սկսել էր տեղադրել տեղեկատվություն պետական տարբեր հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի վերաբերյալ և շարունակել էր դա անել մինչև 2010թ. ապրիլի կեսը: Պետական եկամուտների ծառայության հաղորդման համաձայն հարուցվել է քրեական գործ և 2010թ. փետրվարին ոստիկանությունը հարցաքննել էր դիմումատուին որպես վկա: Վերջինս հրաժարվել էր բացահայտել աղբյուրի ինքնությունը: 2010թ. մայիսին քննչական մարմինները պարզել են, որ I.P.-ներից մեկը միացած է տվյալների բազային, որից մի քանի անգամ զանգահարել են դիմումատուի հեռախոսահամարին: I.P.-ին տնօրինող անձը ձերբակալվել է քրեական գործի առնչությամբ: Նույն օրը քննիչի կողմից ներկայացված և դատախազի կողմից հաստատված բնակարանի խուզարկության որոշման համաձայն դիմումատուի բնակարանը ենթարկվել է խուզարկության, որի ժամանակ առգրավվել են վերջինիս նոութբուքը, արտաքին կոշտ սկավառակը, հիշողության քարտը և չորս ֆլեշ կրիչները:
Իրավունք. Հոդված 10. Տեղեկատվության կրիչները պարունակում էին ինֆորմացիա, որի միջոցով կարելի էր բացահայտել ոչ միայն լրագրողի տեղեկատվության տվյալ աղբյուրը, այլև՝ նույնականացնել նրա մյուս աղբյուրները: Հետևաբար, դիմումատուի բնակարանի խուզարկությունն ու այնտեղ հայտնաբերված տեղեկատվությունը պետք է դիտարկվեին 10-րդ հոդվածի լույսի ներքո: Տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի՝ տեղեկություններ ստանալու և տարածելու ազատությանը, որը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու և այլ անձանց իրավունքերը պաշտպանելու նպատակները:
Խուզարկության որոշումը ներկայացվել էր այնպիսի սեղմ ժամկետներում, որ հնարավոր լիներ առգրավվել լրագրողի աղբյուրի կողմից կատարված հանցագործությանն առնչվող «ցանկացած տեղեկություն» և արձակվել էր I.P.-ի ենթադրյալ կատարած հանցանքը և դրա հետ կապված դիմումատուի դերը որոշելու առաջադրանքի կատարում հետապնդող քննչական մարմնի սահմանած անհետաձգելի ընթացակարգի համաձայն: Այս պատճառները, սակայն, «հիմնավոր» և «բավարար» չէին և «սոցիալական ծայրահեղ կարիքին» չէին համապատասխանում:
Դիմումատուի կողմից բարձրացված խնդիրը, որի առնչությամբ նրա բնակարանը խուզարկվել էր, կրկնակի անգամ էր նպաստում հանրային բանավեճի ծավալմանը, մի կողմից` հանրությանը տեղյակ պահելով տնտեսական ճգնաժամի ժամանակ հանրային հատվածին վճարված աշխատավարձերի մասին, մյուս կողմից՝ նրա աղբյուրի կողմից բացահայտված Պետական եկամուտների ծառայության տվյալների բազայի մասին: Ճիշտ է, նրա աղբյուրի գործողությունները քրեորեն պատժելի էին, սակայն լրագրողների իրավունքը՝ չբացահայտելու աղբյուրների ինքնությունը, չէր կարող դիտարկվել պարզապես որպես արտոնություն, որը տրվում կամ վերցվում է՝ կախված նրա աղբյուրի գործողությունների օրինական կամ ապօրինի լինելու հանգամանքից, այլ որպես տեղեկատվության իրավունքի անքակտելի մաս, որին պետք է վերաբերվել առավելագույն զգուշությամբ:
Երբ հաղորդման հեռարձակումից երեք ամիս անց քննչական մարմինները որոշեցին, որ անհրաժեշտ է խուզարկել դիմումատուի բնակարանը, նրանք դա արեցին անհետաձգելի ընթացակարգով՝ առանց դատական մարմինների կողմից դրա համար հանրային շահի և լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության հավասարակշռումը հավուր պատշաճի քննության ենթարկելու: Ներպետական օրենսդրության համաձայն նման խուզարկություն կարող է սահմանվել միայն այն դեպքում, երբ հետաձգումը կարող է հանգեցնել գործի հետ առնչվող փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների ոչնչացմանը, թաքցմանը կամ վնասմանը կամ կասկածյալի թաքնվելուն: Բնակարանի անհետաձգելի խուզարկության որոշման համար որպես հիմք էր հանդիսացել «ապացույցների ոչնչացումը, քողարկումը կամ վնասումը խոչընդոտելը»՝ առանց դրա պատճառները մանրամասնելու: Տեղեկատվությունը ստացվել էր որպես լրագրող հանդես եկող դիմումատուի հետ I.P.-ի կողմից կապի հաստատման միջոցով: Լրագրողը I.P.-ի հետ վերջին անգամ հաղորդակցվել է հեռարձակման օրը: Նման հանգամանքներում, միայն ծանրակշիռ պատճառները կարող էին արդարացնել խուզարկության անհետաձգելիությունը: Այդուհանդերձ, իրավիճակի գնահատումը կատարվել էր քննող դատավորի կողմից խուզարկության հենց հաջորդ օրը և այդ որոշման դեմ դիմումատուի կողմից ներկայացրած բողոքը քննող դատավորների որոշման համաձայն, որն ընդունվել էր առանց հակասող շահերի բավարար քննության, արձանագրվել էր, որ խուզարկությունը բոլորովին կապ չուներ դիմումատուի աղբյուրների հետ:
Չնայած գործը քննող դատավորի գործի քննությանը post factum ներգրավվելը սահմանված էր օրենքով, վերջինիս չէր հաջողվել հաստատել, որ ապացույցների ապահովման հարցում գործի քննության շահերը բավարար էին հանրային շահ հանդիսացող լրագրողի ազատ արտահայտման իրավունքը գերազանցելու համար, այդ թվում նաև՝ աղբյուրի պաշտպանությունը և քննչական մարմիններին հետաքննական նյութերը չհանձնելու իրավունքը: Կիբերհանցագործությունների հետ կապ ունեցող ապացույցների անկայուն լինելու վերաբերյալ դատարանի ընդհանուր հիմնավորումը հիմնավոր չէ և չի կարող համարվել բավարար, հաշվի առնելով քննչական մարմինների կողմից խուզարկության ձգձգման փաստը և ապացույցների վերահաս ոչնչացման մասին որևէ վկայության բացակայությունը: Չկար նաև որևէ նշում այն մասին, որ դիմումատուն պաասխանատու էր անհատական տեղեկություններ տարածելու կամ լրագրողի պարտականությունները գերազանցող այլ իրադարձություններին միջամտելու մասին. քրեական գործի շրջանակներում դիմումատուն շարունակել է հանդես գալ որպես «վկա»: Ամփոփելով, նշենք, որ ներպետական իշխանություններին չհաջողվեց վիճարկվող միջամտության համար ներկայացնել «հիմնավոր և բավարար» պատճառաբանություններ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy