© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՆԱԹՍՎԻԼԻՇՎԻԼԻՆ ԵՎ ՏՈԳՈՆԻՁԵՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 9043/05)
ՎՃԻՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. ապրիլի 29
Սույն վճիռը վերջնական է, Կոնվենցիայի 44-րդ հոդվծաի 2-րդ կետի համաձայն սակայն այն կարող է ենթարկվել լրացուցիչ վերանայման:
Նաթսվլիշվիլին և Տոգոնիձեն ընդդեմ Վրաստանի գործով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (նախկին երրորդ բաժնի) Պալատը, հետևյալ կազմով `
Josep Casadevall, Նախագահ,
Alvina Gyulumyan,
Corneliu Bîrsan,
Ján Šikuta,
Nona Tsotsoria,
Kristina Pardalos,
Johannes Silvis, դատավորներ,
and Santiago Quesada, Բաժնի Քարտուղար,
2013թ. հոկտեմբերի 15-ին և 2014 թվականի ապրիլի 3-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը`
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ վրացի պարոն Ամիրան Նաթսվլիշվիլիի («առաջին դիմող») և տիկին Ռուսուդան Տոգոնիձեի («երկրորդ դիմող») կողմից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Վրաստանի 2005 թ. մարտի 9-ի գանգատը (Թիվ 9043/05):
2. Դիմողի շահերը, որոնց իրավաբանական օգնություն է տրամադրվել գործի հանգամանքների վերաբերյալ բանավոր նիստի ընթացքում (տե´ս ստորև՝ 5-րդ և 6-րդ կետերը), ներկայացրել են Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից փաստաբաններ տիկին Մ. Գիոշվիլին, տիկին Է. Ֆիլեևան և պարոն Կ. Կորոտեևը: Վրացական Կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել են իր ներկայացուցիչներ` պարոն Մ. Կեկենաձեն, պարոն Դ. Տոմաձեն և պարոն Լ. Մեշխորաձեն՝ Արդարադատության նախարարությունից:
3. Առաջին դիմողը, մասնավորապես, բողոքել է առ այն, որ այդ ժամանակ գործող ներպետական օրենսդրությամբ նախատեսված և տվյալ գործով կիրառված դատական համաձայնության ընթացակարգը տեղի է ունեցել ընթացակարգային խախտմամբ և ոչ արդարացի՝ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածը: Ապա նա նշել է, որ իր ձերբակալության հրապարակայնությունը խախտել է իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անմեղության կանխավարկածի իրավունքը: Եվ վերջում երկու դիմողներն էլ բողոքել են առ այն, որ պետությունը զրկել է նրանց ներման իրավունքից օգտվելու հնարավորությունից՝ ի խախտումն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի, և որ նրանց նկատմամբ կիրառված ֆինանսական տուգանքները, որպես դատական համաձայնության մի մաս, խախտել են իրենց սեփականության իրավունքները՝ Թիվ 1 արձանագրության 1-ին նախատեսված հոդվածով:
4. Դիմողները և Կառավարությունը ներկայացրել են գրավոր փաստարկներ բողոքի ընդունելիության և հանգամանքների առթիվ:
5. 2013 թվականի հունիսի 25-ի իր որոշմամբ Դատարանը բողոքի մի մասը ճանաչել է ընդունելի (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ in fine): Հետագա ընթացակարգի առիթով Դատարանը որոշել է ընդունել կողմերի բանավոր փաստարկները գործի հանգամանքների վերաբերյալ (59-րդ կանոնի 3-րդ կետ):
6. Դատական նիստը տեղի է ունեցել Մարդու իրավունքների շենքում՝ Ստրասբուրգում, 2013 թվականի հոկտեմբերի 15-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ):
Դատարան են ներկայացել՝
(a) Կառավարության կողմից
Mr G. Lortkipanidze and Mr A. Baramidze ՝ Արդարադատության փոխնախարարներ
Mr L. Meskhoradze` ներկայացուցիչ (գործակալ)
Mrs Sh. Mezurnishvili and Mrs N. Mezvrishvili`խորհրդատուներ
(b) դիմողի կողմից.
Mrs M. Gioshvili,
MrsE.Fileeva,
MrK. Koroteev` փաստաբաններ
Դատարանը լսել է պարոն Մեշխորաձեի, տիկին Ջիոշվիլիի, տիկին Ֆիլեևայի և պարոն Կորոտեևի դիմումները:
7. 2014 թվականի փետրվարի 1-ին Դատարանը փոխել է իր բաժինների կազմը, սակայն տվյալ գանգատը պահվել է նախկին երրորդ բաժնում:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Առաջին և երկրորդ դիմողները ծնվել են համապատասխանաբար՝ 1950 և 1953 թվականներին և ներկայումս բնակվում են Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Քութայիսիում՝ Վրաստանում: Նրանք ամուսիններ են:
Նախապատմություն
9. Առաջին դիմողը եղել է Վրաստանի երկրորդ մեծ քաղաքի՝ Քութայիսիի քաղաքապետի տեղակալը 1993-1995թթ. և Քութայիսիի ավտոմոբիլիային գործարանի («գործարան») գործադիր տնօրենը, որը երկրի կարևորագույն պետական կազմակերպություններից մեկն է եղել 1995-2000թթ.: 2000 թվականի դեկտեմբերի 29-ին նա նշանակվել է գործարանի բաժնետերերի ընդհանուր ժողովի վերահսկող հանձնաժողովի նախագահ:
10. Առաջին դիմողը եղել է գործարանում գլխավոր բաժնետերը պետությունից հետո (բաժնետոմսերի 78.61 տոկոս)՝ կրելով 1998 թվականին և 2002 թվականին կատարված գնումների միջոցով ստացված բաժնետոմսերի 12.95 տոկոսը: Երկրորդ դիմողն ունեցել է բանետոմսերի 2.6 տոկոսը, որոնք գնվել են 2002 թվականին. այդսիսով զույգը միասին ունեցել է բաժնետոմսերի 15.55 տոկոսը:
11. Առաջին դիմողն առևանգվել է 2002 թվականի դեկտեմբերին: Իրեն առևանգողների կողմից դաժան և վատ վերաբերմունքի արժանանալուց հետո նա ազատ է արձակվել իր ընտանիքի կողմից վճարված փրկագինի դիմաց:
Առաջին դիմողի դեմ հարուցված քրեական գործի քննությունը
12. 2004 թվականի մարտի 12-ին առաջին դիմողը կասկածվել է գործարանի բաժնային կապիտալն ապօրինի նվազացնելու մեջ, որի համար նա պատասխանատու է եղել նախևառաջ որպես ղեկավար տնօրեն, երկրորդ՝ որպես վերահսկող հանձնաժողովի նախագահ: Նա մեղադրվել է շինծու վաճառքների, փոխանցումների և հաշվից դուրսգրումներ կատարելու, ինչպես նաև եկամուտները վատնելու համար՝ առանց հաշվի առնելու կազմակեպության շահերը (Քրեական օրենսգրքի 182-րդ հոդված - « պաշտոնեական լիազորությունները չարաշահելն այլոց գույքը վատնելու և ապօրնինաբար յուրացնելու համար»):
13. 2004 թվականի մարտի 15-ին ոստիկանությունը և Քութայիսիի դատախազը գնացել են առաջին դիմողի աշխատավայր՝ նրան ձերբակալելու...
15. 2004 թվականի մարտի 16-ին առաջին դիմողին նշանակվել է փաստաբան՝ նրա շահերը ներկայացնելու համար:
16. 2004 թվականի մարտի 17-ին առաջին անգամ որպես կասկածյալ հարցաքննվելիս առաջին դիմողը, որին ներկայացրել է փաստաբանը, հայտարարել է իր անմեղության մասին և օգտվել է լռելու իր իրավունքից:
17. Նույն օրը՝ 2004 թվականի մարտի 17-ին, դատախազությունը Քութայիսիի քաղաքային դատարան է ներկայացրել առաջին դիմողին կալանավորելու մասին միջնորդություն: Դատախազը պնդել է, որ առաջին դիմողը, ով կասկածվել է ծանր հանցագործության կատարման մեջ, հնարավոր է փորձի խուսափել արդարադատության իրականացումից, խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը և շարունակել իր հանցավոր գործողությունները: Այս միջնորդության հիման վրա քաղաքային դատարանը որոշել է երեք ամսով կալանավորել առաջին դիմողին: Ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածով (ՔԴՕ)՝ առաջին դիմողը բողոքարկել է այդ որոշումը Քութայիսիի շրջանային դատարանին, որը չկոնկրետացված օրը մերժել է նրա բողոքը:
18. 2004 թվականի մարտի 25-ին առաջին դիմողն նամակ է ուղարկել դատախազությանը, որտեղ նշվել է հետևյալը. «Քանի որ ես անտարբեր չեմ ավտոմոբիլային գործարանի ճակատագրի նկատմամբ և հնարավոր եմ համարում լուծել պետության հետ ունեցած խնդիրներս, ես արտահայտում եմ իմ պատրաստակամությունը պետությանը հանձնելու գործարանում եղած բաժնետոմսերը, որոնց ներկայումս տիրապետում ենք ես և կինս»:
19. 2004 թվականի հունիսի 14-ին առաջին դիմողի նկատմամբ նշանակված կալանքը Քութայիսիի տարածքային դատարանի կողմից երկարացվել է մինչև 2004 թվականի հուլիսի 15-ը, իսկ 2004 թվականի հուլիսին այն երկարացվել է մինչև 2004 թվականի սեպտեմբերի 15-ը:
20. Իր կալանքի առաջին չորս ամիսների ընթացքում առաջին դիմողը գտնվել է միևնույն բանտախցում իրեն 2002 թվականին առևանգելու համար մեղադրվող անձի (տես վերը՝ կետ 11), ինչպես նաև սպանության համար մեղադրվող մեկ այլ անձի հետ: Այն բանից հետո, երբ Հանրային պաշտպանի գրասենյակը բողոքել է այդ փաստի առթիվ այն հիմքով, որ դա ռիսկի տակ է դրել դիմողի ֆիզիկական և հոգեկան առողջությունը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը դիմողին տեղափոխել է մեկ այլ բանտախուց:
21. 2004 թվականի օգոստոսի 1-ին առաջին դիմողը և նրա փաստաբանը ծանոթացել են քրեական գործի նյութերին: 2004 թվակնաի օգոստոսի 6-ին առաջին դիմողը վարձել է երկրորդ փաստաբանին իր շահերը քննության ընթացքում ներկայացնելու համար:
22. 2004 թվականի սեպտեմբերի 6-ին նախաքննությունն ավարտվել է, և առաջին դիմողին մեղադրանք է առաջադրվել: Իր փաստաբանի օգնությամբ գործի նյութերի ողջ ծավալին ծանոթանալուց հետո նա պնդել է իր անմեղությունը, սակայն հաստատել է իր մտադրությունը օժանդակելու քննությանը:
23. Նույն օրը՝ 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, երկու դիմողները պետությանն անվճար փոխանցել են իրենց բաժնետոմսերը, որոնք կազմել են գործարանի բաժնային կապիտալի 15.55 տոկոսը:
24. Համաձայն գործի նյութերում առկա պարոն Գ.Տ.-ի գրավոր ցուցմունքի, ով աշխատել է գործարանույմ, 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ինքը և գործարանի ինն այլ աշխատողներ պետությանն են փոխանցել իրենց բաժնետոմսերը ex gratia, դատախազության պահանջով, առաջին դիմողի նկատմամբ հարուցված քրեական գործի քննության և նրան կալանքից ազատելու հետ կապված: Գործի նյութերը պարունակում են 2004 թվականի սեպտեմբերի 6-ին կազմված համապատասխան ex gratia համաձայնության պատճենը:
25. Գործի նյութերը պարունակում են նաև վկա տիկին Մ.Ի-ձեի՝ երկրորդ դիմողի հարսի ցուցմունքն առ այն, որ դատախազը նաև պահանջել է, որպեսզի առաջին դիմողի ընտանիքը վճարի 50,000 վրացական լարի (GEL) (մոտ 21,000 եվրո (EUR)) Իրավունքների պաշտպանություն իրականացնող պետական մարմինների զարգացման ֆոնդին («Զարգացման ֆոնդ»), որպեսզի կայացվի «դատավարական համաձայնությունը», որի հիման վրա առաջին դիմողը կազատվի կալանքից: Այդպիսով, դատախազը տրամադրել է նրանց փոխանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ ավելացնելով որ առաջին դիմողի անունը չպետք է նշվի որպես գումարը վճարող անձ: Դատախազը պահանջել է, որ գումարը Զարգացման ֆոնդին չվճարվի ուղղակիորեն դիմողների կողմից: Տիկին Մ.Ի-ձեն, այդ պատճառով, համաձայնվել է փոխանցել պահանջվող գումարն իր անունից:
26. Ինչպես հաստատվում է համապատասխան բանկային անդորրագրերով, նշված վճարումը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ տիկին Մ.Ի-ձեի անունը հստակ երևում է փաստաթղթի վրա՝ որպես փոխանցում կատարող անձ:
27. Հաջորդ որը՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ին, առաջին դիմողը դատախազին գրավոր դիմում է ներկայացրել՝ խնդրելով նախաձեռնել «դատավարական համաձայնությունը» (այսուհետ՝ «plea bargain»), որը վրացական դատական համակարգ է ներմուծվել 2004 թվականի փետրվարին: Դիմողը նշել է, որ թեև իրեն անմեղ է համարում, այնուամենայնիվ, ինքը պատրաստակամություն է հայտնում կնքելու համաձայնություն՝ կապված մեղադրանքի հետ և հատուցելու պետությանը պատճառած վնասները: Նա հայտնել է, որ կվճարի 35,000 լարի (14,700 եվրո) պետական բյուջե այդ առիթով: Նա ավելացրել է, որ լիովին հասկանում է համաձայնության բովանդակությունը:
28. Նույն օրը Քութայիսիի դատախազն առաջարկել է, իսկ առաջին դիմողը՝ ընդունել դատական համաձայնություն, կապված մեղադրանքի հետ (ՔԴՕ 679-րդ հոդվածի կետ 2): Դատական համաձայնության գրավոր արձանագրության մեջ նշվել է, որ չնայած դիմողը հրաժարվում է ընդունել առաջադրված մեղադրանքները, այնուամենայնիվ «ակտիվորեն համագործակցել է քննության հետ՝ ինքնակամ հատուցելով 4,201,663 լարիի (մոտ 1,765,000 եվրո) չափով իր հանցավոր գործունեության արդյունքում պատճառված վնասը՝ վերադարձնելով պետությանը գործարանի 22.5 տոկոս բաժնետոմսերը»: Ապա դատախազը նշել է, որ, չնայած այն փաստին, որ դիմողը մեղադրվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, որի համար նախատեսված է 6-12 տարի ազատազրկում, դեռևս հնարավոր է եղել իրականացնել վնասի պատշաճ փոխհատուցում, և ելնելով պետության դրամական միջոցների պատշաճ օգտագործման շահերից, դիմողին առաջարկել է դատական համաձայնություն: Մասնավորապես դատախազը խոսք է տվել, որ ինքը կմիջնորդի որպեսզի դատարանը դիմողին դատապարտի՝ առանց գործի հանգամանքները քննելու՝ պահանջելով նշանակել պատիժ 35,000 լարի (14,700 եվրո) տուգանքի ձևով: Դիմողին բացատրվել է, որ առաջարկվող դատական համաձայնությունը չի ազատում իրեն քաղաքացիական պատասխանատվությունից: Առաջին դիմողը հայտնել է, որ ինքը լիովին հասկանում է համաձայնության իմաստը և պատրաստ է այն ընդունել, և որ իր որոշումը չի հանդիսանում որևէ հարկադրանքի, ճնշման կամ ոչ պատշաճ խոստման արդյունք: Դատական հաշտության արձանագրությունը պատշաճ կարգով ստորագրվել է դատախազի, դիմողի և նրա երկու փաստաբանների կողմից:
29. Նույն օրը՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ին, տիկին Մ.Ի.-ձեն իրականացրել է բանկային փոխանցում, որով պետությանն է վճարվել 35,000 լարի (14,7000 եվրո) տուգանք, առաջին դիմողի և դատախազի միջև կնքված վերը նշված դատական համաձայնության արդյունքում:
31. 2004 թվականի սեպտեմբերի 10-ին կայացած բանավոր նիստին Քութայիսիի քաղաքային դատարանը միանձնյա դատավորի կազմով քննել է դատախազի՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի միջնորդությունը: Ինչպես երևում է նիստի արձանագրությունից, դատավորն առաջին դիմողին, որին ներկայացրել են դատական համաձայնությունն ստորագրած երկու փաստաբանները (տե´ս վերը՝ կետ 27), բացատրել է քրեական դատավարության օրենսգրքի 679-3 հոդվածով նախատեսված նրա իրավունքները: Ի պատասխան, դիմողը տեղեկացրել է, որ քաջատեղյակ է իր իրավունքներին, և որ համաձայնությունն ընդունել է կամավոր, առանց ենթարկվելու որևէ ճնշման դատախազի հետ տարվող բանակցությունների ընթացքում: Դա հաստատվել է նաև փաստաբանի կողմից: Առաջին դիմողը և նրա փաստաբանն այնուհետև դատավորին խնդրել են ստորագրել դատական համաձայնությունը, որը ներկայացվել է դատախազի կողմից՝ հաստատելով որ իրենք լիովին գիտակցում են հետևանքները: Փաստաբանը հավելել է, որ ինքն աջակցել է դիմողին դատախազի հետ տարվող բանակցությունների ժամանակ, և որ իր վստահորդն ինքն է ցանկացել կնքելու նման համաձայնություն, և որ ինքը, որպես փաստաբան, ապահովել է դիմողին անհրաժեշտ խորհրդատվությամբ:
32. Հիմնվելով գրավոր ապացույցների և տարբերի վկաների ցուցմունքների վրա, որոնք ստացվել են նախաքննության ընթացքում,՝ Քութայիսիի դատարանը գտել է, որ առաջին դիմողին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են: Դատարանը նաև նկատել է, որ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2(a), (b) և (c) և 3(d) կետերերով 2004 թվականի սեպտեմբերի 6-ին մեղադրվող դիմողը «իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվել է լռելու իր իրավունքից: Այդուհանդերձ, ակտիվորեն համագործակցելով նախաքննության հետ, ինքնակամ հատուցել է պատճառված 4,201,663 լարիի (1,765,000 եվրո) վնասը, որը եղել է իր հանցավոր գործունեության արդյունք՝ վերադարձնելով պետությանը գործարանի 22.5 տոկոս բաժնետոմսերը»:
33. Այնուհետև, քաղաքային դատարանը նշել է, որ դատական քննության արդյունքում եկել է այն եզրակացության, որ հաշտությունը կայացվել է օրենքին համապատասխան, որ առաջին դիմողն ստորագրել է այն քաջատեղյակ լինելով փաստերին, և որ դա չի եղել որևէ հարկադրանքի, ճնշման կամ որևէ տեսակի խոստման արդյունք, որ դուրս է եղել հաշտության թույլտրելի ձևից: Այդպիսով, դատարանը հաստատել է համաձայնությունը՝ հաստատելով առաջին դիմողի մեղքը նրան առաջադրված մեղադրանքներում և նշանակել 35,000 Gel-ի (14,400 եվրո) չափի տուգանքի: Դրանից հետո առաջին դիմողն ազատ է արձակվել նիստերի դահլիճից:
34. Ինչպես նշվել է վճռեց մասում՝ Քութայիսիի քաղաքային դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Որոշումը բեկանելու և գործը վերսկսելու մասին միջոնրդություն կարող էր ներկայացվել, եթե նոր երևան եկած հանգամանքներ ի հայտ գային և արդարացնեին նման վերկսկումը:
35. Համաձայն գործի նյութերի, քրեական գործի վաորւյթը կարճելուց և ազատ արձակվելուց հետո առաջին դիմողը լքել է Վրաստանը և մինչ օրս բնակություն է հաստատել Մոսկվայում՝ Ռուսաստանում:
...
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Քրեական դատավարության օրենսգիրք (ՔԴՕ)
49. «Դատական համաձայնություններին» առնչվող համապատասխան դրույթները (“საპროცესო შეთანხმება” in Georgian, saprotseso shetankhmeba) կամ հաշտության համաձայնությունը, ինչպես նշվել է ՔԴՕ-ում, սկսած 2004 թվականի փետրվարի 13-ից և առաջին անգամ փոփոխության է ենթարկվել 2004 թվականի հունիսի 24-ին և գործել է քննարկվող ժամանակահատավածում, նախատեսում էր հետևյալը.
Հոդված 15
«Դատավարական համաձայնություն կարող է կնքվել դատական իշխանության անկախության սկզբունքին համապատասխան: Դատավարական համաձայնությունը հանգեցնում է առավել արագ և արդյունավետ դատական համակարգի»:
Հոդված 679-1
«1. Դատարանը կարող է դատավճիռ կայացնել՝ հիմնվելով դատավարական համաձայնության վրա, առանց քննելու գործի հանգամանքները, որոնք ներկայացվում են դատարանին: Դատավարական համաձայնությունը հիմնված է մեղադրյալի պատասխանատվության կամ դատապարտման վրա: Դատավարական համաձայնություն առաջարկելու բացառիկ իրավունքը պատկանում է մեղադրանքի կողմին:
2. Երբ համաձայնություն է կայացվում, կապված դատապարտման հետ, մեղադրյալն իրեն չի ճանաչում մեղավոր, սակայն դատախազության հետ գալիս է համաձայնության, կապված դատապարտման կամ դրա բացակայության հետ և/կամ համաձայնվում է համագործակցել քննության հետ:
3. Երբ համաձայնությունը կայացվում է կապված պատասխանատվության հետ, մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչում և/կամ համագործակցում է քննության հետ:
4. Դատավարական համաձայնությունը կայացվում է վերադաս դատախազի համաձայնությամբ:
5. Դատավարական համաձայնության հիման վրա դատախազը կարող է միջնորդել մեղմացնել մեղադրյալի պատիժը կամ որոշել կրճատել նրան ներկայացված մեղադրանքները կամ հրաժարվել մի շարք մեղադրանքներից պայմանով, որ մեղադրյալն իրեն մեղավոր ճանաչի բոլոր կետերով:
6. Մինչ պատիժը մեղմացնելու կամ մեղադրանքները կրճատելու վերաբերյալ որոշում կայացնելը, դատախազը պետք ՝է որոշի (a) պատժի խստությունը, որին ենթակա է մեղադրյալը, ինչպես նաև անօրինական գործողությունների ծանրության աստիճանը և մեղադրայլի մեղքը; (b) պետական միջոցների այնպիսի օգտագործումը, որը լավագույնս կբխի ընդհանուր շահերից...
7. Դատավարական համաձայնություն չի կարող կայացվել, առանց պաշտպանի ներգրավվման, և առանց համաձայնության բովանդակության վերաբերյալ մեղադրյալի նախնական համաձայնության:
8. Դատավարական համաձայնությունը համարվում է չկնքված և չգործող, եթե արդյունքում ստացվում է, որ մեղադրյալի կողմից քննությանը ներակյաացված տեղեկությունները և ապացույցները ... հավաստի չեն և ռեալ հնարավորություն չեն ստեղծում մեղավորներին բացահայտելու համար: Դատավարական համաձայնությունը չկնքված է ճանաչվում դատարանի որոշմամբ:
9. Որոշ գործերով, երբ քննության ընթացքում մեղադրյալի համագործակցությունը հագեցնում է առանձնապես լուրջ հանցագործության կամ հանցավոր գործունեության բացահայտմանը, կապված պաշտոնատար անձի հետ, և երբ մեղադրյալն ուղղակիորեն աջակցում է քննության արդյունավետ իրականացմանը, դատախազը կարող է միջնորցել դատարանին ազատել մեղադրյալին քրեական պատասխանատվությունից...
11. Դատավարական համաձայնությունը կայացնելիս դատախազը պետք է տեղեկացնի մեղադրյալին, որ համաձայնությունը չի ազատում նրան քաղաքացիական պատասխանատվությունից: Որոշ դեպքերում, դատախազը կամ նրա տեղակալը կարող է պատճառաբանված որոշմամբ ազատել մեղադրյալին քաղաքացիական պատասխանատվությունից: Այս դեպքում պատասխանատվությունն ընկնում է պետության վրա»:
Հոդված 679-2-ի կետեր 2, 3 և 4
«2. Մեղադրյալի կամ նրա օրինական ներկայացուցչի և նրա փաստաբանի կողմից ստորագրված գրավոր հայտարարության մեջ պետք է հաստատվի, որ ստանալով իրավաբանական խորհրդատվություն, մեղադրյալն ազատ է եղել դատական որոշմանը համաձայնություն տալու հարցում, առանց գործի հանգամանքները քննելու: Մեղադրյալը պետք է լիովին ընկալի տեքստի բովանդակությունը, որը դատախազը ներկայացնելու է դատարան, ինչպես նաև որոշման իրավական հետևանքները, որը կարող է կայացվել:
3. Եթե մեղադրյալը և դատախազը գալիս են դատավարական համաձայնության, դատախազը պետք է կազմի տեքստը, որտեղ նշվելու է համաձայնության բովանդակությունը: Տեքստըն այնուհետև ստորագրվելու է դատախազի, մեղադրյալը փաստաբանի և մեղադրյալի կողմից:
4. Տվյալ հոդվածի 3-րդ կետում նշված տեքստի բովանդակությունը գաղտնի է և կարող է քննարկվել միայն ստորագրողների և դատարանի կողմից»:
Հոդված 679-3
«1. Դատավարակն համաձայնությունը պետք է լինի գրավոր և հաստատվի դատարանի կողմից դռնբաց նիստում, եթե չկան դռնփակ նիստի համար վկայող հանգամանքներ: Դատարանի որոշումը պետք է արտացոլի դատավարական համաձայնությունը: Դատարանը պետք է ապահովի, որպեսզի համաձայնությունը կայացվի առանց բռնության և ահաբեկման և առանց խաբեության կամ ապօրինի խոստումների: Դատարանը պետք է նաև ապահովի, որպեսզի մեղադրյալը ազատ լինի համաձայնւոթյուն տալիս և հնարավորություն ունենա ստանալու իրավական օգնություն:
2. Մինչև դատավարական համաձայնությունը հաստատելը դատարանը պետք է ապահովի, որպեսզի
(a) մեղադրյալը լիովին ընկալի հանցագործության բնույթը, որում նա մեղադրվում է,
(b) մեղադրյալը լիովին հասկանում է պատժի բնույթը, որին նա ենթակա է մեղսագրվող հանցագործության համար,
(c) մեղադրյալը տեղյակ է դատավարական համաձայնության համատեքստում մեղքն ընդունելու իրավական պահանջների մասին,
(d) մեղադրյալը լիովին հասկանում է, որ դատարանը պարտավոր չէ ըդնունելու դատախազի դիմումը, որը, հիմնված լինելով դատավարական համաձայնության վրա, առաջարկում է կամ լիովին ազատել պատժից,
(e) մեղադրյալը հասկանում է, որ ինքն ունի հետևյալ սահմանադրական իրավունքները.
- պաշտպանության իրավունք,
- մեղքն իր կողմից ընդունելու մասին համաձայնության գալուց հրաժարվելու իրավունք,
- իր գործի հանգամանքների քննության իրավունք,
(f) դատավարական համաձայնությունը չի հանդիսանում ճնշման, սպառնալիքի կամ խոստման արդյունք, որը դուրս է նման համաձայնությունով թույլատրելիից,
(g) մեղադրյալը չի վիճարկում այն փաստերը, որոնց վրա հիմնված է համաձայնությունը, որտեղ նա ընդունում է իր մեղքը:
3. Դատարանը պետք է կայացնի իր որոշումն օրենքին համապատասխան և մեղադրյալի ու դատախազի միջև համաձայնության հաստատման հետ կապված որևէ պարտականություն չի կրում»:
Հոդված 679-4 կետեր 1, 3, 4, 5, 6 և 7
«1. Նախորդ գլխում ներկայացված իրավիճակներում դատարանը կարող է կամ դատավճիռ կայացնել [հաշտությունը հաստատող]», առանց գործի հանգամանքները քննելու կամ կայացնի որոշում, որով վերադարձնում է գործը դատախազին մեղադրական եզրակացության համար:
3. Դատարանը գործի նյութերի հիման վրա պետք է համոզված լինի, որ մեղադրանքը հիմնավոր է, որ դիմումում նշված պատիժը արդարացի է, և որ մեղադրյալն ազատ վիճարկել է մեղքը:
4. Եթե դատարանը համաձայնվում է դատախազի՝ գործի փաստական և իրավական գնահատականի հետ և գտնում է, որ առաջարկվող պատիժն արդարացի է, ապա կայացնում է դատավճիռ դատախազի կողմից ներակայացված դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում...:
5. Եթե դատարանը գտնում է, որ ներկայացված ապացուցը չի հիմնավորում մեղադրանքը, կամ որ դատավարական համաձայնությունը կայացվել է ի խախտումն հոդված 679-1-ի, ապա վերադարձնում է գործը դատախազին մեղադրական եզրակացության համար:
6. Եթե դատարանը գտնում է, որ դատախազի կողմից առաջարկված պատիժը չափազանց խիստ է, ապա իրավունք ունի նվազացնելու այն:
7. Մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել դատավարական համաձայնությունից, որը հիմնված է իր կողմից մեղքն ընդունելու կապակցությամբ դատաքննության ցանկացած պահին մինչև դատարանի կողմից որոշում կայացնելը: Նման հրաժարումն անհրաժեշտ չէ համաձայնեցնել փաստաբանի հետ: Եթե դատարանը կայացնում է որոշում, այլևս հնարավոր չէ հրաժարվել դատավարական համաձայնությունից:
Հոդված 679-7 կետեր 2 և 3
«2. Որևէ բողոք չի կարող բերվել այն դատավճռի դեմ [որի մասին նշված է նախորդ հոդվածում], որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. Դատավճիռը կարող է վերանայվել նոր երևան եկած հանգամանքների կամ նոր հանգամանքի վերաբերյալ առկա ընդհանուր կանոններին համապատասխան»:
50. Համաձայն ՔԴՕ 2005 թվականի մարտի 25-ի փոփոխությունների՝ դատական համաձայնության հիման վրա վարույթը կարճելու մասին դատարանին ուղղված միջնորդությունն այլևս չի հանդիսացել դատախազության բացառիկ իրավունքը: Նման միջնորդություն կարող էր ներկայացվել նաև մեղադրյալի կողմից (հոդված 679 կետ 1): Ավելին, դատախազի եզրակացության բովանդակությունն այլևս գաղտնի չէր (հոդված 679-2 կետ 4), բացառությամբ այն բաժնի, որը պարունակում է քննության ընթացքում կասկածյալի հայտնած տեղեկությունները: Նույն փոփոխությունը պարտադիր է դարձրել դատական քննությունը, որտեղ դատարանը հաստատել է դատավարական համաձայնությունը, որն արձանագրվել է տառացիորեն դատաքննության արձանագրության մեջ (հոդված 679-3 կետ 4):
51. Ավելին, 2005 թվականի մարտի 25-ի փոփոխությունը դարձել է պարտադիր դատարանի համար համաձայնության օրինականության հարցը որոշելիս ամբաստանյալին պետք է բացատրել, որ նա կարող է բողոք ներկայացնել դատավարական բանակցությունների ընթացքում դատախազության կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին, սակայն նման բողոքը չի խոչընդոտի դատավարական համաձայնության հաստատմանը (հոդված 679-3, կետ 2(1)):
52. Ավելին, մինչև 2005 թվականի մարտի 25-ը 679-6-րդ հոդվածը նախատեսված էր միայն նրա համար, որպեսզի հնարավորություն ապահովեր բողոքարկելու դատավարական համաձայնությունն անվավեր ճանաչող դատավճիռը, քննարկվող փոփոխությունը կասկածյալին հանրավորություն էր տալիս դատական համաձայնության հաստատման դեմ վերադաս դատարանին բողոք ներկայացնել տասնհինգ օրվա ընթացքում, եթե՝
«(a) դատավարական համաձայնությունը կայացել է խաբեության ճանապարհով,
(b) խախտվել են կասկածյալի պաշտպանության իրավունքները,
(c) դատավարական համաձայնությունը կայացել է բռնության, հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկելու ճանապարհով,
(d) գործը քննող դատարանը թերացել է իր պարտականությունները կատարելիս [ինչպես նշված է վերը ներկայացված հոդվածներում]»:
53. Քննարկվող փոփոխությունը չի բացահայտում, թե արդյոք կարող էր բողոք ներկայացվել վերը նշված հիմքերով մինչև 2005 թվականի մարտի 25-ի որոշումները:
Եվրոպայի խորհուրդ
Նախարարների կոմիտեի թիվ R(87) 18 հանձնարարականն ուղղված անդամ պետություններին, կապված քրեական արդարադատության իրականացման պարզեցման հետ
54. Հանձնարարականն ընդունվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1987 թվականի սեպտեմբերի 17-ին և առնչվել է պարզեցված և արագացված վարույթներին: Համապատասխան հատվածի համաձայն.
«Հաշվի առնելով դատարաններ ուղարկվող քրեական գործերի թվի աճը, մասնավորապես որոնցով նախատեսված են թեթև պատիժներ, ինչպես նաև քրեական գործերի քննության երկարատևության հետ կապված խնդիրները.
Գտնելով, որ հանցագործություններին ուշացումով անդրադառնալը հեղինակազրկում է քրեական օրենսդրությունը և խոչընդոտում արդարադատության պատշաճ իրականացմանը.
Գտնելով, որ քրեական արդարադատության իրականացման ձգձգումները պետք է ուղղվեն, ոչ միայն հատուկ միջոցների և դրանց իրականացման ձևի կիրառմամբ, այլ նաև քրեական քաղաքականության առաջնահերթությունների հստակեցմամբ՝ կապված ձևի և բովանդակության հետ՝
- կիրառելով հայեցողական հետապնդման սկզբունքը,
- կիրառելով հետևյալ միջոցները՝ թեթև և ծանր հանցագործությունների հետ կապված.
- այսպես կոչված արագացված դատավարությունը,
- քրեական գործերով իրավասու մարմինների և այլ միջանկյալ մարմինների կողմից արտադատարանական համաձայնությունների կազմումը, որպես հնարավոր այլընտրանք քրեական հետապնդմանը,
- այսպես կոչված հեշտացված ընթացակարգերի կիրառումը,
- ընդհանուր ընթացակարգերիկ պարզեցումը»:
Վրաստանի ստանձնած պարտականությունները և պարտավորությունները հարգելը, Կոմիտեի ներկայացրած զեկույցը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտականությունները և պարտավորությունները հարգելու մասին (Վերահսկող կոմիտե), 2005 թվականի դեկտեմբերի 21:
55. Վերահսկող կոմիտեի վերը նշված հաշվետվության համապատասխան հատվածներում նշված է հետևյալը.
«44. Համազեկուցողները նույնպես որոշ դիտողություններ ունեն օտարերկրյա, սովորաբար ոչ եվրոպական իրավական մոդելները Վրաստանի ներքին դատական համակարգ ներմուծելու աճող միտումի կապակցությամբ: Օրինակ այդպիսին է մեղքն ընդունելու առնչությամբ վերջերս ընդունված օրենքը, որով փորձ է արվում նմանակելու Միացյալ Նահանգների իրավական պրակտիկային, որին համազեկուցողներն ուզում են անդրադառնալ կոռուպցիայի դեմ պայքարի մասին գլխում...
47. Թեև պարզ է, որ իշխանությունները պետք է հաշվի առնեն հասարակության պահանջները վկայակոչվող կոռուպցիայի ամենամեծ համբավ ունեցող դեպքերի առթիվ ձեռնարկելու հրատապ և վճռորոշ քայլեր, այնուամենայնիվ, համազեկուցողները պնդում են, որ հանրային սպասումները չեն կարող արդարացնել կասկածյալների իրավունքների խախտումները և պատշաճ քրեական դատավարության սկզբունքների ոտնահարումները: Կոռուպցիայի համար կասկածվող որոշ նախկին պաշտոնյալների ձերբակալությունները կատարվել են թատերականացված ձևով, հաճախ առանց ձերբակալման որոշումների, նույնիսկ այն դեպքերում, երբ ցուցում չի եղել առ այն, որ կասկածյալները փախուստի դիմելու մտադրություն են ունեցել: Իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացրել են մի շարք գործեր, կապված ուժի գործադրման հետ, որոշ ձերբակալումներ տեսագրվել և լուսանկարվել են կասկածյալների մարդկային արժանապատվության խախտմամբ, ինչպես նաև լայնածավալ լուսաբանվել են որոշ հեռուստաալիքներով: Անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը որոշ կասկածյալների առթիվ դեռևս կայացման կարիք ունի նոր Վրաստանում:
48. «Մեղքն ընդունելու առթիվ համաձայնության» համակարգը, որը հնարավոր է դարձնում որոշ կասկածյալների համար նվազեցնելու կամ վերացնելու պատիժը կամ ազատվելու դրա կրումից իրենց կողմից ենթադրաբար հափշտակված գումարը ետ վերադարձնելու դեպքում, առնվազն վիճահարույց է: Մինչդեռ այդ համակարգը լայնորեն տարածված է Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետություններում, այն սովորաբար առնչվում է այն համաձայնություններին, որոնցով կասկածյալները համաձայնվում են ընդունել իրենց մեղքը (մեղադրելով այլ կասկածյալների և այլն) ավելի մեղմ պատժի համար: Վրացական նույնանուն համակարգն անցել է մի քայլ առաջ և ներակայացնում է ֆինանսական տարր, այն է՝ կասկածյալներից պահանջվում է վճարելու որոշակի գումար, որը մոտավորապես համապատասխանում է ենթադրյալ հափշտակված գումարի չափին: Փոխարենը դատախազը համաձայնվում է նվազեցնել մեղադրանքը կամ հրաժարվել դրանցից, իսկ գործարքը պետք է վերջնականորեն հաստատվի դատավորի կողմից:
49. Համազեկուցողները գտնում են, որ վրացական տարբերակի առանձնահատկությունները, մասնավորապես՝ ֆինանսական տարրի ներմուծումը և արտաքուստ կամայական կիրառումը, որն առկա է մի շարք գործերով, իսկ որոշներով՝ ոչ, այս պրակտիկան դարձնում է Եվրոպական խորհրդի չափանիշների չհամապատասխանող: Համակարգը չի կարող միայն տպավորություն թողնել, որ խոշոր հափշտակողները կարող են արդարադատությունից անձեռնամխելություն գնել, սակայն անհանգստացնող է նաև այն, որ իրավական և վարչական ստուգումների և հավասարակշռության բացակայությունը վրացական ոստիկանության, դատախազության և դատական համակարգերում, խախտումների ռիսկ է առաջացնում: Համազեկուցողները հասկանում են, որ մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության միջոցով ստացված գումարը (մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար) շատ կարևոր է և օժանդակում է թոշակների և մի շարք հրատապ կարիքների համար կատարվող վճարումների հարցում, սակայն նրանք համաձայն չեն Գլխավոր դատախազի այն դիրքորոշման հետ, որ արդարադատության արդյունավետությունը կարող է չափվել դրա շնորհիվ բյուջե ներմուծվող գումարներով: Տարիներ շարունակ համատարած կոռուպցիայի և օրինազանցությունների դեպքերից հետո Վրաստանն ունի այնպիսի արդարադատության համակարգի կարիք, որը կլինի արդյունավետ և համասար բոլորի համար:
50. Վերջապես, համազեկուցողները կոչ են անում վրացական իշխանություններին հրատապ բովանդակային վերանայման ենթարկել մեղքն ընդունելու առթիվ համաձայնության ներկայիս գործընթացը՝ այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանացնելու նպատակով»:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1415 (2005) բանաձևը
56. 2006 թվականի հունվարի 24-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Վերահսկող կոմիտեի վերը նշված զեկույցն ուսումնասիրելուց հետո ընդունել է Թիվ 1415 (2005) բանաձևը, որի համապատասխան հատվածները նախատեսում են հետևյալը.
«9. Վեհաժողովը, խորհրդակցելով վրացական իշխանությունների հետ խնդրում է Վրաստանին.
Քննադատաբար վերանայել «մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության» համակարգը, որն իր ներկայիս տեսքով մի կողմից թույլ է տալիս, որպեսզի որոշ ենթադրյալ հանցագործներ, օգտագործելով իրենց կողմից կատարված հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները, ուղիներ գնեն խուսափելու ազատազրկումից, մյուս կողմից, ստեղծում է կամայական, սխալ, նույնիսկ քաղաքական նպատակներով կիրառվելու ռիսկ... »:
Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը 2011 թվականի ապրիլի 18-ից 20-ը Վրաստան կատարած իր այցից հետո:
57. Մարդու իարվունքների հանձնակատարի՝ 2011 թվականի հունիսի 30-ի զեկույցի համապատասխան հատվածները, որոնք առնչվում են Վրաստանում մեղքն ընդունելու հիման վրա համաձայնությանը, ներկայացնում են հետևյալը.
«Մեղքն ընդունելու հիման վրա համաձայնությունները.
63. Հանձնակատարը հատուկ ուշադրության է արժանացնում քրեական գործերով մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության հարցին:
64. Համաձայնությունը շատ տարածված է այժմ Վրաստանում քրեական արդարադատության համակարգում: Դրա կիրառումը սրնթաց աճել է 2004 թվականին ի հայտ գալուց ի վեր: Գերագույն դատարանի նախագահը տեղեկացրել է Հանձնարարին, որ 2010 թվականին այդ համաձայնությունները կիրառվել են մոտ 80 տոկոս քրեական գործերով:
65. Անվիճելի է, որ այդ համաձյանություններն հաջող միջոց են կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում: Դրա կարևոր առավելություններից է նաև քրեական գործերի արագ լուծումը, դատարանների, դատախազության և փաստաբանների ծանրաբեռնվածության թեթևացումը: Այն նպաստում է նաև ազատազրկումների թվի պակասեցմանը, որի արդյունքում նվազում է բանտարկյալների թիվը, ինչը հույժ կարևոր է Վրաստանում բանտերի գերծանրաբեռնվածության համատեքստում:
66. Տվյալ համակարգը, որն ամրագրված նոր ՔԴՕ-ում, ենթարդում է մեղքի ընդունում կամ համաձյանություն դատախազի հետ, կապված պատժի հետ (nolo contendere plea): Այն կարող է նախաձեռնվել մեղադրյալի կամ դատախազի կողմից:
67. Պաշտպանի ներկայությունը պարտադիր է մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության համատեքստում; Այնուամենայնիվ, փաստաբանների դերն այս գործընթացքում սահմանափակ է: Հանձնակատարի կողմից ստացված տեղեկությունների համաձայն մեղադրյալներից շատերը փաստացի համոզված են, որ իրենք պետք է դատապարտվեն, իսկ փաստաբաններն իրենց պաշտպանյալների արդարացման ուղղությամբ աշխատելու փոխարեն խորհուրդ են տալիս նրանց համաձայնության գալ դատախազի հետ՝ պատիժը նվազեցնելու նպատակով: Այս մոտեցումը հատկապես տարածված է այն խախտումների համար, որոնք նախատեսում են ազատազրկման ձևով պատիժ: Այնուամենայնիվ, Արդարադատության փոխնախարարը նշել է, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի դրույթները, որոնք նախատեսում են մեղադրյալի իրավունքների ընդլայնում, դրական ազդեցություն կունենան պաշտպանության կողմի դիրքերի ամրապնդման համար` մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության համատեքստում:
68. Հանձնակատարի մտահոգություններից մեկն առնչվում է դատախազի կամայական դիրքին՝ կապված մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության առթիվ տարվող բանակցությունների հետ: Օրինակ, դատախազը այժմ կարող է պահանջել օրենքով նախատեսվածից էլ մեղմ պատիժ: Ավելին, օրենքը չի սահմանում մեղադրյալի և մեղադրանքի կողմի համագործակցության նման մակարդակ, որը տանում է պրակտիկայի սուբյեկտիվության և անհամապատասխանության:
69. Համաձայնությունը հաստատվում է դատարանի որոշմամբ: Դատարանի կողմից այդ համաձայնության վերանայման գործընթացում դատավորը պետք է համոզված լինի, որ այն չի կայացվել հարկադրանքի, սպառնալիքի ճանապարհով, և պետք է քննի մեղադրանքները հիմնավորող ապացույցները: Իշխանությունները պնդում են, որ մեղքի հիման վրա համաձայնությունների դատական վերանայումը կարևոր երաշխիք է, որի շնորհիվ դատարանը կարող է հրաժարվել համաձայնությունը հաստատելուց, եթե մեղադրանքներն անհիմն լինեն կամ հայտնաբերվեն խախտումներ: Այնուամենայնիվ, փաստաբանները նկատում են, որ պրակտիկայում դատավորը հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք դատախազը ներակայացնում է համաձայնության պայմանները քննելիս, իսկ դեպքերի մեծամասնությունում դատավորը համաձայնվում է դատախազի պահանջների հետ:
70. Մեղքի հիման վրա համաձայնյության վրացական համակարգի առանձնահատկություններից մեկը վերաբերում է քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածին, որը նախատեսում է, որ կարող են տուգանքներ սահմանվել համաձայնության համատեքստում նույնիսկ քրեական օրենսգրքի խախտումների համար, որոնց համար այս տեսակի պատիժը կանխատեսելի չէ: Թրանսփարենսի ինթերնեշնլի համաձայն Վրաստանում տուգանք է վճարվում 99 տոկոս դեպքերում, թիվ, որի դեմ առարկում են իշխանությունները: Այդ գործընթացը զուրկ է թափանցիկությունից, քանի որ բացակայում են տուգանքների սահմանման հստակ չափանիշներ: Թբիլիսիում Մարդու իրավունքների պաշտպանները վիճարկում են, որ դա տեղի է ունենում մեղադրյալի վճարունակության գնահատման հիման վրա, որն էլ հանգեցրել է այն տպավորության, որ ազատությունը կարելի է գնել:
71. Չնայած որ մեղքի ընդունման հիման վրա համաձայնության կիրառումը պրակտիկայում մտահոգությունների տեղիք է տվել, իշխանությունները գտնում են, որ համակարգում առկա են բավարար երաշխիքներ: Այնուամենայնիվ, Արդարադատության փոխնախարարը, ընդունում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել համակարգի թափանցիկությունը և բարելավել ընկալումը:
72. Օրենքը նաև նախատեսում է բացառիկ դեպքերում պատժից լրիվ ազատում, երբ առկա է քննության հետ արդյունավետ համագործակցություն: Չնայած այս հնարավորությունը կարող է իսկապես օգնել քրեական գործերի բացահայտմանը, գրանցվել են չարաշահումների դեպքեր այս համատեքստում...
73. Մտահոգություն կա նաև, որ մեղքի ընդունման հիման վրա համաձայնությունը կարող է մեղադրյալներին կաշկանդել ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի կամ պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ բողոքելու հարցում, եթե առկա լինեն նման դեպքեր: Իշխանությունները նախկինում ընդունել են այդ խնդիրը և երաշխիքներ են ներկայացրել: Այնուամենայնիվ, խնդիրն առաջ է գալիս ոչ այնքան մեղքի ընդունման հիման վրա համաձայնության համարգի լոկ առկայության պատճառով, այլ որքան դրա գործադրման եղանակի համատեքստում: Գրեթե որոշակի դատապարտման տեսանկյունից շատ մեղադրյալների համար մեղքի ընդունման հիման վրա համաձայնությունը ավելի մեղմ պատիժ ստանալու միակ տարբերակն է, և մեղադրյալը հակված չէ ներկայացնելու վատ վերաբերմունքի առթիվ արդարացի բողոք, եթե առկա է ռիսկ, որ դա կարող է խոչընդոտել դատախազի հետ համաձայնության կնքմանը:
Եզրակացություններ և առաջարկություններ
74. Մեղքի հիման վրա համաձայնության համակարգի գործողությունը չի կարող և չպետք է դիտարկվի քրեական արդարադատության համակարգի գործողությունից անկախ: Մի շարք գործոնների համակցությունը՝ ծանր պատիժները, խիստ պատժատեսակների քաղաքականությունը և արդարադատության համակարգի գործադրման նկատմամբ հասարակության անվստահությունը, կարող են ազդել այս համաձայնությանը հավանություն տալու մեղադրյալների պատրաստակամության ձևավորմանը, եթե նույնիսկ նրանք անմեղ են, ինչը էլ հանգեցնում է արդարադատության խեղաթյուրմանը:
75. Շատ կարևոր է հիշել, որ մեղքի ընդունման հիման վրա համաձայնություն կնքելիս մեղադրյալը պետք է ունենա մի շարք իրավունքներ, ներառյալ՝ ցուցմունք տալու իրավունքը և դատական քննության իրավունքը: Հանձնակատարը նկատում է, որ թեև երաշխիքները կարող է ներկայացված են օրենսդրության մեջ, սակայն դրանց կիրառումը պրակտիկայում քննադատության է ենթարկվում: Դատավորները պետք է պատշաճ հսկողություն իրականացնեն մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության նկատմամբ և տեսնեն, որ այս երաշխիքները լիովին կիրառված են պրակտիկայում: Հանձնակատարը մտահոգված է նաև այն մեղքն ընդունելու հիման վրա համաձայնության կնքման առթիվ վարվող բանակցությունների ընթացքում փաստաբանի ունեցած չափազանց սահմանափակ դերով:
76. Կարևոր է, որպեսզի մեղադրյալի համաձայնությունը միշտ կազմված լինի ինքնակամ և բացակայի որևէ անտեղի ճնշում: Այս կապակցությամբ համակարգն ունի պաշտպանության և մեղադրանքի կողմերի միջև բանակցությունների օբյեկտիվ չափանիշների բարեփոխության կարիք՝ ներառյալ «քննության հետ համագործակցության» հասկացության,ինչպես նաև մեղադրյալի վրա դրվող տուգանքների սահմանման չափանիշի հստակեցման:
77. Վերջապես, առկա է համակարգի թափանցիկությունն ուժեղացնելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հրատապ կարիք: Հանձնակատարը պաշտպանում է այս կապակցությամբ իշխանությունների ջանքերը և խրախուսում է նրանց մոտեցման ընդունումը` խորհրդակցելով տարբեր խմբերի, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանների և փաստաբանների հետ:
Թրանսփարենսի ինթերնեշնլ
58. 2010 թվականի փետրվարին, Վրաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (TI Georgia), որը հանդիսանում է վերը նշված միջազգային ոչ կառավարական կազմակեպության մասը, ներկայացրել է իր առաջին վերլուծական զեկույցը Վրաստանի՝ մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնության համակարգի առնչությամբ - Plea Bargaining in Georgia.:
59. Ընթացակարգը սահմանելուց հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ պետությունը ներակայացրեց մեղքի վրա հիմնված համաձայնության՝ իր իրավական համակարգ ներմուծելու հիմնավորումները, դրա կիրառման հետ կապված փաստերը (կապված պաշտոնական վիճակագրական տվյալների հետ, 2005 թվականին քրեական գործերի թիվն այդ համաձայնությունների հիման վրա կազմել է 12.7 տոկոս), զեկույցի մեջ վերլուծության են ենթարկվել այն ռիսկերը, որ համաձայնության միասնական վրացական մոդելը փակուղու մեջ է դնում արդար դատաքննության իրավունքը:
60. Հետևաբար, զեկույցի համապատասխան հատվածներում նշվել է հետևյալը (նշված բոլոր վիճակագրական տվյալները պաշտոնական են, վերցված TI Georgia-ից կամ Գերագույն դատարանից կամ GPO-ից):
«...Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնությունները, մեղադրյալի և դատախազի միջև կայացվելուց հետո գրեթե միշտ հաստատվում են:
Տեսականորեն, նախագահող դատավորը պետք է համոզված լինի, որ համաձայնությունը չի կայացվել անտեղի ճնշման արդյունքում, և որ այն կայացվել է կամավոր: Դատավորը պետք է նաև ապահովի, որպեսզի մեղադրյալի հիմնարար իրավունքները (ինչպիսիք է, օրինակ, պաշտպան ունենալու իրավունքը) խախտված չլինեն: Պրակտիկայում վրացական դատավորների կողմից 2008 թվականին ընդհանուր 8,770 համաձայնություններից միայն 8-ն են մերժվել, որը կազմում է 0.1 տոկոս: Դատավորները պետք է նաև համոզվեն, որ առկա է prima facie գործ: Այլ կերպ ասած, դատավորը պետք է համոզված լինի, որ դատախազի կողմից ներկայացված ապացույցը բավարար է լրիվ ծավալով դատաքննության համար: Տարբերությունը միայն այն է, որ այդ համաձայնությունների շրջանակում ապացույցի դեմ մեղադրյալը չի առարկում:
TI Georgia-ի կողմից հարցաքննված բոլոր փաստաբանները կասկած են հայտնել առ այն, որ դատավորները prima facie գործը վերանայել են «ցանկացած առումով, բացի բուն դտավարական ձևից»: Դատավորների կողմից գործը պատշաճ չուսումնասիրելու օրինակներից մեկը Նաթսվիշվիլին և Տոգոնիձեն ընդդեմ Վրաստանի գործն է, երբ մեղադրյալն ասել է, որ դատախազը համաձայնվել է կնքել համաձայնությունը միայն այն բանից հետո, երբ նա կառավարությանն է փոխանցել է մեքենաշինական գործարանի իր բաժնեմասերը և վճարել է 50,000 GEL «իր սեփական կամքով»: Դրանից հետո դատարանը հաստատել է մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնությունը, որը հիմնված է եղել 35,000 GEL պաշտոնական տուգանքի վրա, որը չի ներառել արդեն իսկ վճարված «նվերները», առանց նույնիսկ ստուգելու կասկածելի վճարումները:...
Ամենիմաց դատախա՞զ
Եթե Ձեզ մեղադրանք է առաջադրված Վրաստանում, Դուք կարող եք համոզված լինել, որ մեղավոր եք ճանաչվելու: 2008 թվականին վրացական դատարաններ ներկայացված դատապարտումների թիվը չափազանց բարձր է: 2008 թվականին վրացական դատարաններ ներկայացված 17,639 քրեական գործերից միայն 7-ն են ավարտվել արդարացմամբ, իսկ 111-ը՝ կասեցմամբ: Ստացվում է 99 տոկոս դատապարտում, որին հակառակ են դատավարական համաձայնության դեպքերը, ինչը վկայում է պրակտիկայում դատական անկախության բացակայության մասին: Դատախազները պնդում են, որ դատապարտումների բարձր տոկոսը վկայում է «քրտնաջան աշխատանքի» և «պատշաճ քրեական հետապնդման» մասին և հանդիսանում է համակարգի պատշաճ աշխատանքի ապացույց:
Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Զազա Մեիշվիլին առարկում է, որ դատապարտումների բարձր տոկոսը չի վկայում որևէ տարօրինակ երևույթի առկայության մասին, երբ համեմատություն է անցկացվում ԱՄՆ-ի հետ, որտեղ քրեական գործերի 90-95 տոկոսն ավարտվում է դատավարական համաձայնությամբ և դրա պատճառով առկա է լինում մեղադրական դատավճիռ:
Այնուամենայնիվ տարբերությունն այն է, որ Վրաստանում նաև մեղքի վրա հիմնված համաձայնություններ չունեցող գործերի մեծ մասը ևս ավարտվում է մեղադրական դատավճռի կայացմամբ: Շատ երկներ ունեն դատապարտման շատ ավելի ցածր տոկոս, քան Վրաստանը: Օրինակ, OECD շարքում միայն Ճապոնիայի դատապարտման 99.7 տոկոսն է գերազանցում Վրաստանին:...
Չնայած արդարացումների թիվն ավելացել է սկսած 2004 թվականին մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնության ինստիտուտի ներմուծումից, դրանց թիվն այնքան ցածր է եղել նախկինում, որ դա մեծ տարբերություն չի առաջացրել: 2003 թվականին դատապարտումների 97 տոկոսից հասել ենք 2009 թվականին դատապարտումների 99 տոկոսի: Փաստորեն 2005 թվականին, երբ մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնությունները լայն տարածում են ստացել որպես հակակոռուպցիոն միջոց սովորական քրեական գործերով, արդարացումների և կասեցված գործերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ դատապարտումները նվազել են մինչև 94 տոկոս:
Դատապարտումների բարձր թվի բացատրությունը շատ ընդհանրություններ չունի մեղքի վրա հիմնված համաձայնությունների հետ, այլ առավելապես կապված է Վրաստանի սովետական իրավական ժառանգության հետ, որտեղ խոստովանությունը գերիշխող դեր ուներ: Ինչպես նշել է ակադեմիկոսներից մեկը «քրեական արդարադատության սովետական մոդելում ամենահզոր անձը եղել է և իրավաբանորեն մնում է դատախազը»: Նա պատասխանատու էր քրեական վարույթի ուղորդման համար և քիչ է հոգ տարել կորզված խոստովանությունների, կեղծված ապացույցների, մինչդատական կալանք կիրառելու մասին, որպես խոստովանություն ստանալու մեթոդ:
Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Զազա Մեիշվիլին վերահաստատել է TI Georgia-ին խոստովանությունների մեծ թվի փաստը, ասելով , որ մեղքի վրա հիմնված համաձայնությունների «մեծ մասը» առաջ են բերում մեղադրյալի խոստովանություն:
Մեղքի վրա հիմնված համաձայնությունից բացի այլ ելքի բացակայությունը
Չնայած մենք չեն կարող քննադատել համաձայնության ինտիտուտին դատապարտումների բացահայտ բարձր տոկոս ապահովելու համար, այդուհանդերձ դատապարտումների հնարավոր չափազանց բարձր վիճակագրությունն ունի մեկ այլ շատ բացասական ազդեցություն: Մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնությունների բուն էությունը ենթադրում է, որ այն պետք է լինի արդարացված, որտեղ մեղադրյալը փորձում է դատախազից ստանալ հնարավոր մեղմ պատիժը: Դա հնարավոր է միայն, երբ մեղադրյալն ունի բավարար միջոցներ, որպեսզի այդ համաձայնությունը դատախազի ժամանակին արժանանա: Այլ կերպ ասած, դատախազը գիտի, որ եթե ինքը չհամաձայնվի մեղադրյալի պայմանների հետ, նա ստիպված կլինի գնալու երկարատև իրավական դատավարության ճանապարհով, գուցե՝ եռաստճան դատական ատյաններով: Երբ դատապարտման թիվը հասնում է 100 տոկոսի, այս միջոցը շատ ավելի թույլ է լինում՝ հնարավորություն տալով դատախազներին որպեսզի իրենք մեղադրյալներին թելադրեն պայմանները և թողնեն նրանց «ընդունիր կամ գնա» դրությանը դեմ հանդիման:
Դատապարտումների բարձր աստիճան ունեցող համակարգերում մեղքի վրա հիմնված համաձայնությունը չի աշխատում: Երբ նույնիսկ անմեղ մեղադրյալներն են զգում «մեղքն ընդունելու» ճնշում, քանի որ արդարացումների վիճակագրությունը շատ ցածր է, որոշիչ ձայնը թողնված է դատախազներին: Այդպիսով, եթե Վրաստանում դատապարտումների թիվը չհասնի որոշ իրատեսական սահմանի, մեղքի վրա հիմնված համաձայնության ինստիտուտը չի կարող գործել արդյունավետորեն»:
61. Վրաստանի Գերագույն դատարանի կողմից TI Georgia-ի ստացած և իր վերը նշված երկու զեկույցերում վկայակոչված պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանում արդարացումների թիվը կազմել է է 0.4 տոկոս 2004 թվականին, 0.7 տոկոս՝ 2005 թվականին, 0.2 տոկոս՝ 2006 թվականին և 0.1 տոկոս 2007-2009 թվականներին:
III ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
62. Վրաստանում առկա մեղքի վրա հիմնված համաձայնության համակարգին բնույթով նման քրեական դատավարության էությունը բացահայտելու նպատակով ուսումնասիրված Եվրոպայի խորհրդի անդամ 30 պետություններից միայն երեքում չեն եղել համապատասխան մեխանիզմներ, այն է՝ Ադրբեջանում, Հունաստանում և Թուրքիայում: Թվով քիչ այլ երկրներում (Ավստրիայում, Դանիայում և Պորտուգալիայում), չնայած համաձայնության ինստիտուտի բացակայությանը, որպես ներպետական օրենսդրությամբ սահմանված ներքին իրավական համակարգի կոնցեպցիա, այդուհանդերձ ունեցել են մեղքի վրա հիմնված համաձայնությանը նման կամ դրան մոտ ընթացակարգեր պրակտիկայում:
63. Ավստրիան, Բելգիան, Ֆնրանսիան և Լիխտենշտեյնն ունեն համաձայնության տարրեր կրող ընթացակարգեր, որոնք հանգեցնում են քրեական վարույթի կարճմանը, մինչդեռ Բոսնիա և Հերցոգովինան, Բուլղարիան, Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը (Անգլիան և Ուելսը) նախատեսել են մեղքի վրա հիմնված համաձայնության ընթացակարգ, որը հանգեցնում է քրեական դատապարտման:
64. Ավելին, Ավստրիան, Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը և Սերբիան ընդձեռում են ավելի մեղմ պատիժ ստանալու, մեղադրանքների թիվը նվազեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու հնարավորություն այն դեպքում, եթե մեղադրյալը համագործակցի իշխանությունների հետ և դրանով իսկ իր նեդրումն ունենա քրեական գործով ճշմարտության բացահայտման գործում:
65. Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մեղքի վրա հիմնված համաձայնությունը հիմնականում առնչվում է պատժի առթիվ կայացվող համաձայնություններին, այդպիսին են Բոսնիա և Հերցոգովինան , Բուլղարիան, Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Ֆրանսիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը: Մեղադրանքի առթիվ համաձայնության մեխանիզմն առկա է Հունգարիայում, Սերբիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում: Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ պատժի հետ կապված համաձայնությունն առավել տարածված է երևույթ է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, քան մեղադրանքներին առնչվող համաձայնությունը: Այս հանգամանքը սերտ կապված է օրինականության սկզբունքի հետ և սահմանափակում է դատախազության ազատությունը մեղադրանքները փոխելու կամ նվազեցնելու հարցում:
66. Մեղքի վրա հիմնված համաձայնությունները, որոնք հանգեցնում են քրեական դատապարտման, առանց բացառութունների, վերանայվում են իրավասու դատարանի կողմից: Այս իմաստով դատարանները պարտավոր են ստուգել, թե արդյոք, նման համաձայնությունները կայացվել են դատավարական և նյութական կանոնների պահպանմամբ, թե՝ ոչ, արդյոք, մեղադրյալը դրան եկել է ինքնակամ և տեղեկացված լինլով, արդյոք, առկա է մեղքը հիմնավորող ապացույց, և արդյոք, համաձայնության պայմանները պատշաճ են, թե՝ ոչ:
67. Հարցման արդյունքում հաստատվել է, որ գործը քննող դատարանը սովորաբար պարտավոր է քննել գործի նյութերը մինչև մեղքի վրա հիմնված համաձայնությունը հաստատելը կամ մերժելը և պետք է համոզված լինի, որ գործի նյութերում առկա ապացույցը հիմնավորում է մեղադրյալի կողմից մեղքն ընդունելը կամ խոստովանությունը: Դրան հակառակ, Իտալիայում դատարանն օրենքով պարտավոր չէ քննել ապացույցը կամ հաստատել, որ առկա է prima facie գործ մեղադրյալի դեմ, իսկ Շվեյցարիայում դատարանը նույնպես մեխանիկորեն պարտավոր չէ քննելու ապացույցը: Ռուսաստանի օրենսդրությունը դատարանների համար հստակ պարտականություն չի սահմանում քննելու ապացույցները մեղքի վրա հիմնված համաձայնություններին առնչվող գործերով: Նման պարտականությունը կարող էր, այնուամենայնիվ, ենթադրվել գործը քննող դատարանի պարտականությունից ճշտելու, թե արդյոք, պահպանվել են մեղքի վրա հիմնված համաձայնության բոլոր պայմանները, թե՝ ոչ:
68. Առավել հազվադեպ դեպքերում դատարաններն օրենքով պարտավոր են առնվազն որոշ հանգամանքների առկայության դեպքում պահանջել և քննել լրացուցիչ ապացույցներ, որոնք դեռևս չկան գործի նյութերում արագացված քննության դեպքերում: Այդ առիթով Գերմանիայի դատարանները պահպանում են իրենց պարտականությունը պահանջելու ապացույց, որը կբացահայտի գործի որևէ հանգամանք, որը կարող է անհրաժեշտ լինել իրենց որոշման համար, նույնիսկ եթե մեղքի վրա հիմնված համաձայնությունն արդեն իսկ կայացվել է: Միացյալ Թագավորությունում, եթե փաստերը վիճարկվում են, դատարանը պետք է քննի ապացույցներ հաստատելու համար փաստերը, ապա նոր որոշում կայացնի դրա կապակցությամբ:
69. Հարցված երկրներից շատերում մեղքի վրա հիմնված համաձայնությունները կայացվում են դատախազության և մեղադրյալի միջև, իսկ արդյունքում վերանայվում են դատարանի կողմից: Այս սցենարով դատարանները, ըստ էության, իրավունք ունեն հաստատելու կամ մերժելու մեղքի վրա հիմնված համաձայնությունը, սակայն չեն կարող փոփոխել դրա պայմանները: Բուլղարիայում դատարաննեը կարող են առաջարկել կատարել փոփոխություններ մեղքի վրա հիմնված համաձայնություններում, որոնց առթիվ նրանք պետք է կաայցնեն որոշում: Այնուամենայնիվ, նման փոփոխությունները պետք է ընդունվեն մեղադրյալի, նրա փաստաբանի և դատախազի կողմից: Գերմանիայում, Ռումինիայում և որոշ չափով Միացյալ Թագավորությունում համաձայնության պայմանները որոշվում են դատարանի կողմից (որպես հակադրություն նախկինում դատախազության և պաշտպանության կողմի միջև կնքված համաձայնությանը):
70. Հարցման հիման վրա կարելի է հաստատել, որ մեղքի հիման վրա համաձյանության կնքման ընթացակարգը հանգեցնում է հրատապ դատական քննության անհրաժեշտության յուրաքանչյուր երկրում, որտեղ առկա է նման համաձայնության ինստիտուտ: Այդ պատճառով մեղքի հիման վրա համաձայնության դեպքում խախտվում են դատավարական միջոցները և դատական երաշխիքները: Այդ ազդեցությունները կանխելու համար, այնուամենայնիվ, սահմանված են մի շարք երաշխիքնր:
71. Օրինակ, փաստաբանի ներկայությունը պարտադիր է Բուլղարիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ֆրանսիայում (ցանկացած դատարանում մյինչև միղքի ընդունումը (comparution sur reconnaissance préalable de culpabilité)), Հունգարիայում, Մալթայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում և Սլովենիայում: Հարցված այլ երկրներ չունեն հատուկ կանոններ, որոնք կպահանջեն փաստաբանի կողմից ներկայություն մեղքի վրա հիմնված համաձայնությունների կնքման դեպքերում, այլ կիրառվում են իրավաբանական ներկայացուցչության ընդհանուր կանոնները:
72. Մեղքի վրա հիմնված համաձայնության կնքման դեպքում պայմանական է բնույթ է կրում, երբ առկա է խոստովանություն մեղադրյալի կողմից Ավստրիայում և Լիխտենշտեյնում (երկու երկրներում էլ գործում է միայն քրեական պատասխանատվությունն այլընտրանքային պատասխանատվության միջոցով փոխարինելու կոնցեպցիան, որը հանգեցնում է քրեական գործի վարույթի կարճմանը), Բոսնիայում և Հերցեգովինիայում, Չեխիայի Հանրապետությունում, Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Մալթայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Ռումինիայաում, Ռուսաստանում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ուկրաինայում և Միացյալ Թագավորությունում: Իտալիան, մի կողմից ունի բացառություն. մեղքի վրա հիմնված համաձայնությունը պարտադիր կերպով չի պահանջում, որպեսզի մեղադրյալն ընդունի իր մեղքը:
73. Այնուամենայնիվ, հարցված գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Ռումինիայի, մեղադրյալի կողմից մեղքի ընդունումը կարող է օգտագործվել միայն մեղքի վրա հիմնված համաձայնության կնքման նպատակով: Անկախ համաձայնությունը կհաստատվի կամ կմերժվի դատարանի կողմից, մեղադրյալի կողմից մեղքի ընդունումը կամ խոստովանությունը չեն կարող օգտագործվել նրա դեմ:
74. Դատարանները որոշում են կայացնում մեղքի վրա հիմնված համաձայնության առթիվ նիստով հետևյալ երկրներում. Ավստրիայում, Լիխտենշտեյնում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Չեխիայի Հանրապետությունում, Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մալթայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում, Սլովակիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում: Մեղադրյալի ներկայությունը նիստին միանշանակ պարտադիր է օրենքով, օրինակ, Բուլղարիայում, Մոնտենեգրոյում, Ռումինիայում, Ռուսաստանում, Հունգարիայում և Սլովակիայում: Մյուս կողմից, մեղադրյալի ներկայությունը պարտադիր չէ Իտալիայում:
75. Հարցված երկրերի մեծ մասում բողոքարկման իրավունքը սահմանափակվում է մեղքի վրա հիմնված համաձայնության հաստատումից հետո: Մեղքի վրա հիմնված համաձայնության կայացման դեպքում (առնվազն երբ այն հաստատվում է դատարանի կողմից) բողոքարկումից կարծես թե լիովին հրաժարվել է Սլովենիան: Մեղքի վրա հիմնված համաձյանություն կնքելը հանգեցնում է բողոքարկման իրավունքի սահմանափակմանը Բոսնիա և Հերցեգովինիայում, Բուլղրարիայում, Չեխիայի Հանրապետությունում, Էստոնիայում, Հունգարիայում, Իտալիայում, Մալթայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Ռուսաստանում, Սլովակիայում, Սերբիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ուկրաինայում: Բողոքարկման իրավունքը չի խախտվում Ֆրանսիայում, Ավստրիայում, Լիխտենշտեյնում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Միացյալ Թագավորությունում:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
76. Առաջին դիմողը բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվծաի 1-ին կետի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածով առ այն, որ մեղքի վրա հիմնված համաձայնության կնքման ընթացակարգը, որը կիրառվել է իր գործով, իրականացել է ընթացակարգի խախտմամբ, և որ դատարանի կողմից համաձայնության հաստատման դեմ, որն իր համոզմամբ եղել է անհիմն, որևէ բողոքարկում հնարավոր չի եղել:
77. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի համապատասխան հատվածների համաձայն.
Հոդված 6
« 1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդված
«Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաu դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է oրենքով»:
Կառավարության փաստարկները
78. Կառավարությունը գտնում է, որ մեղքի վրա հիմնված համաձայնությունը, որը հանդիսանում է քրեական արդարադատության համաձայնեցված և կրճատված տեսակը, հաջողությամբ ներմուծվել է տարբեր եվրոպական երկրների օրենսդրության մեջ և պրակտիկայում ու լայն տարածում է ստացել՝ համահունչ լինելով արդար դատաքնության հիմնարար երաշխիքների հետ: Մեղքի վրա հիմնված համաձայնությունների հրատապ և արագընթաց տարածումը պայմանավորված է դատավարության խնայողության աճող պահանջի հետ: Կառավարությունն ընդգծել է, որ 1987 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Նախարարների կոմիտեն խորհուրդ է տվել մշակելու դատավարական գործընթացները հեշտացնելու և արագացնելու միջոցներ, որոնք ներառել են գրավոր դատավարությունները, արտադատարանական բանակցությունները և մեղքի ընդունումը (տե´ս վերը՝ կետ 54): Այնուհետև, նրանք նշել են, որ մեղքի վրա հիմնված համաձայնության կայացման ընթացակարգը դարձել է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պրակտիկ և ամենահաջողված միջոցներից մեկը: 2004 թվականին Վրաստանում մեղքի վրա հիմնված համաձայնության ինստիտուտի ներմուծումը չէր կարող լիովին ընկալվել` առանց այդ ժամանակահատվածում երկրում գերակշռող հանցավորության և կոռուպցիայի մթնոլորտը գնահատելու: Մեղքի վրա հիմնված համաձայնության կիրառման նպատակը եղել է այդ պարբերական խնդիրներին հրատապ պատասխանելը:
79. Կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանում մեղքի վրա հիմնված համաձայնությունն առաջ է բերել մի շարք դատավարական իրավունքներից հրաժարաում առավել մեղմ պատժի և արագացված դատավարության դիմաց: Այնուամենայնիվ, արդարացի դատաքննության ամենահիմնարար երաշխիքներն առկա են եղել ներպետական օրենսդրության մեջ, և դրանք պատշաճ կերպով կիրառվել են առաջին դիմողի նկատմամբ իրականացվող քրեական գործով: Այդպիսով, նախևառաջ, առաջին դիմողը ներկայացվել է որակավորված փաստաբանի կողմից, տվել է իր նախնական համաձայնությւոնը մինչ դատախազի հետ բանակցությունները սկսվելը, ներկայացրել է համաձայնության պայմանների առթիվ գրավոր համաձյանություն, որը ստորագրվել է նաև նրա փաստաբանի կողմից: Հետևաբար գործը քննող դատարանը քննել է մեղքի վրա հիմնված համաձայնությունը հրապարակային նիստում, որի ընթացքում պարզել է, թե արդյոք համաձայնությունը կնքվել է առանց ճնշման գործադրման և արդարացի ու պատշաճ պայմանների առկայությամբ, և արդյոք, առաջին դիմողը կամեցել է այդ համաձայնությունը՝ քաջատեղյակ լինելով մեղադրանքների բնույթի և պոտենցիալ պատժի բնույթի մասին: Ինչ վերաբերում է այլ երաշխիքներին, Կառավարությունը հիմնվել է այն փաստի վրա, որ ոչ միայն առաջին դիմողն է իրավունք ունեցել հրաժարվելու համաձայնությունից դատական հաստատման ընթացքում, ալ նաև դատավորն է իրավունք ունեցել, գնահատելով մեղադրանքների օրինականությունը, մերժել համաձայնության հաստատումը, եթե որևէ կասկածներ ի հայտ գային՝ առաջին դիմողի քրեական պատասխանատվության վերաբերյալ:
80. Ի պաշտպանություն այն հայտարարության, թե առաջին դիմողը լիովին տեղյակ է եղել համաձայնության բովանդակությանը և համաձայնվել է դրա պայմանների հետ լիովին կամավոր, Կառավարությունը հղում է կատարել գործի հետևյալ փաստական հանգամանքներին. նախևառաջ, առաջին դիմողը ներկայացվել է իրեն ձերբակալելու հաջորդ օրը՝ 2004 թվականի մարտի 16-ին իր կողմից ընտրված որակավորված փաստաբանի կողմից (տե´ս վերը՝ կետ 15): 2004 թվականի մարտի 25-ին նա նամակ է ուղարկել դատախազին, որում արտահայտել է իր մտադրությունը համագործակցելու իշխանությունների հետ և գալու համաձայնության (տե´ս վերը՝ կետ 18): 2004 թվականի օգոստոսի 1-ին առաջին դիմողին տրամադրվել են քրեական գործի նյութերը, իսկ 2004 թվականի օգոստոսի 6-ին նրա կողմից նշանակվել է իր երկրորդ փաստաբանը (տե´ս վերը՝ կետ 21): Երբ քննությունն ավարտվել է և առաջին դիմողի դեմ ապացույցները կցվել են գործին 2004 թվականի սեպտեմբերի 6-ին դատախազի կողմից կազմվել է մեղադրական եզրակացություն, որում առաջին դիմողին մեղադրանք է առաջադրվել պետական ֆոնդերի խոշոր չափերի յուրացման համար: Պաշտաճ կերպով ծանոթանալով մեղադրական եզրակացությանը և հավաքված ապացույցներին` առաջին դիմողը, որը ներկայացվել է իր երկու փաստաբանների կողմից, կրկին հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու իշխանությունների հետ և նույն օրը՝ 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, փոխանցել է գործարանի բաժնետոմսերը պետությանը՝ վերականգնելով իր վարքագծով պատճառված վնասները (տե´ս վերը՝ կետ 22 և 23):
81. 2004 թվականի սեպտեմբերի 9-ին առաջին դիմողը դատախազին ներկայացրել է մեկ այլ գրավոր դիմում: Նա արտահայտել է իր պատրաստակամությունը կնքելու մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնություն, կապված պատժի հետ, և վճարելու 35,000 GEL, որպես տուգանք: Այդ դիմումի մեջ նա հստակ հաստատել է, որ լիովին հասկանում է համաձայնության էությունը: Նույն օրը դատախազն դիմողին այցելել է բանտում, որտեղ նրա երկու փաստաբանների ներկայությամբ կազմվել է համաձայնության գրավոր արձանագրությունը, որը և ստորագրվել է բոլոր ներկա գտնվողների կողմից: Արդյունքում, այդ արձանագրությունը պատշաճ կերպով քննվել է դատարանի կողմից (տե´ս վերը՝ կետ 27-29):
82. Ինչ վերաբերում է առաջին դիմողի և դատախազության մարմնի միջև կնքված համաձայնության դատական վերանայման պատշաճությանը, Կառավարությունը հայտարարել է, որ 2004 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում դատավորը համոզվել է, որ համաձայնությունը կնքվել է առաջին դիմողի ազատ կամքով և հայտարարված հավանությամբ: Ի հավաստումն դրա, Կառավարությունը հղում է կատարել նիստի արձանագրության համապատասխան հատվածներին: Կառավարությունը հայտարարել է, որ Քութայիսիի քաղաքային դատարանը լիովին կարողացել է ստուգել, թե արդյոք, կողմերն օգտվել են արդյունավետ վարույթի երաշխիքներից համաձայնության առթիվ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, քանի որ իր տիրապետության տակ է ունեցել գործի բոլոր նյութերը, ներառյալ՝ առաջին դիմողի՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը, որում նա իր ցանկությունն է հայտնել կնքելու համաձյանությունը, հենց բուն համաձայնությունը՝ ստորագրված և դիմողի և նրա փաստաբանի և դատախազի կողմից, դատախազի՝ դատարանին ուղղված դիմումը համաձայնությունը հաստատլեու վերաբերյալ:
83. Այնուհետև, ինչպես հաստատվել է 2004 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստի արձանագրությամբ, քաղաքային դատարանը հարցաքննել է առաջին դիմողին, ով միանշանակ ընդգծել է իր հետաքրքրվածությունը գործի վարույթը մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնությամբ կարճելու վերաբերյալ: Նույնը հաստատվել է նրա փաստաբանի կողմից: Այլ կերպ ասած, քաղաքային դատարանը կարող էր մերժել համաձայնության հաստատումը, քանի որ կիրառելի ներպետական օրենսդրությամբ ունեցել է այդ իրավասությունը: Այնուհետև, Կառավարությունը հայտարարել է, որ եթե նույնիսկ մեղքի վրա հիմնված համաձայնությունը պաշտպանված է եղել գաղտնիության երաշխիքով (ՔԴՕ հոդված 679-2, կետ 4), որը պայմանավորված է մի շարք օրինական նկատառումներով, այնուամենայնիվ 2004 թվականի սեպտեմբերի 10-ի նիստը եղել է դռնբաց: Ի հաստատումն այդ հայտարարության, Կառավարությունը ներկայացրել է առաջին դիմողի փաստաբանի, դատախազի և Քութայիսիի քաղաքային դատարանի գրասենյակի ներկայացուցչի կողմից 2007 թվականի հունիսի 10-ին և 11-ին ներակյացված գրավոր դիմումները, նրանք բոլորն էլ ներկայացել են քննարկվող նիստին: Այդ վկաները հաստատել են, որ նիստը եղել է դռնբաց, և որ դատարանի անձնակազմը չի խոչնդոտել որևէ հետաքրքրված անձի մուտքը նիստերի դահլիճ:
84. Եվ վերջապես, ինչ վերաբերում է առաջին դիմողի համար Քութայիսիի քաղաքային դատարանի՝ 2004 թվականի սեպտեմբերի 10ժ-ի որոշումը բողոքարկելու անհնարինությանը, Կառավարությունն առարկել է, որ կնքելով մեղքի վրա հիմնված համաձյանությունը, նա միանշանակ հրաժարվել է բողոքարկման իր իրավունքից արդարացի դատաքննության այլ իրավունքների նման: Ընդհանուր առմամբ, Կառավարությունն առարկել է առ այն, որ մեղքի վրա հիմնված համաձայնության կնքման ընթացակարգը, որը հանգեցրել է առաջին դիմողի դատապարտմանն արագացված դատաքննության արդյունքում, չի խախտել ոչ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ոչ էլ Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածը:
Առաջին դիմողի փաստարկները
85. Առաջին դիմողը նշել է, որ իր դեմ քրեական գործի կարճումը մեղքի վրա հիմնված համաձայնության միջոցով հանգեցրել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի խախտմանը, քանի որ իր դեմ ներկայացված մեղադրանքները հանվել են առանց արդարացի դատաքննության և առանց բողոքարկման հնարավորության: Չնայած, որ համաձայնության կնքումը հանգեցրել է որոշ դատավարական իրավունքներից զրկվելուն, այդ զրկումը չի ուղեկցվել դատախազության մարմնի կողմից դատավարության չարաշահումների դեմ արդյունավետ երաշխիքներով: Մեղքի վրա հիմնված համաձայնության վրացական մոդելի ընդհանուր թերությունները ցույց տալու համար առաջին դիմողը ներկայացրել է իր սեփական համեմատական վերլուծությունն այն մասին, թե ինչպես են համաձյանության նման մեխանիզմները գործում Եվրոպական մի շարք երկրներում (մասնավորապես՝ Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում և Ռուսաստանում): Այդ համեմատական վերլուծության հիման վրա նա հայտարարել է, որ ի տարբերություն վերը նշված երկրների իրավական համակարգերի, համաձայնության վրացական մոդելը թույլ չի տվել նրան փաստաբան ունենալ քննության հենց սկզբից, և թույլ չի տվել դատավորին բավարար կերպով ստուգել այն հանգամանքների օրինականությունը, որոնցում կնքվել է համաձյանությունը:
86. Հղում կատարելով համաձայնության վրացական մոդելի առթիվ համապատասխան միջազգային դիտարկումներին՝ առաջին դիմողը հայտարարել է, որ նման ընթացակարգը չէր կարող արդարացի կերպով գործել 99 տոկոս դատապարտումների դեպքեր ունեցող քրեական արդարադատության համակարգում (տե´ս վերը՝ կետ 57-60): Նա նաև հղում է կատարել էմպիրիկ ուսումնասիրության տվյալներին, որոնց համաձայն նույնիսկ այն քրեական արդարադատության համակարգերում, որտեղ արդարացման դեպքերը կազմում են 15-20 տոկոս, կասկածյալները, ովքեր իրենց համարում են անմեղ, հաճախ նախընտրում են ընդունել իրենց մեղքը:
87. Առաջին դիմողը բողոքել է, որ համաձայնության վրացական մոդելն օժտել է դատախազությանը անսահմանափակ իրավունքներով և առաջնայնությամբ, այսինքն՝ առկա է օրենսդրական բաց, որը բացառել է, համաձայնագիրը կողմերի միջև քիչ թե շատ հավասար իրավական հիմքերով կնքելու հնարավորությունը: Այս առիթով առաջին դիմողը կրկին հղում է կատարել Վրաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ կենտրոնի հետազոտություններում արված եզրակացություններին (տե´ս վերը՝ կետ 58-60): Նա նաև քննադատել է այն փաստը, որ ներպետական օրենսդրության ներքո միայն դատախազը, և ոչ մեղադրյալը, իրավունք ուներ դատարան ներկայացնելու մեղքն ընդունելու վրա հիմնված համաձայնություն, և որ դատախազը, այլ ոչ թե դատավորն է, ով կարող է որոշել, թե ինչ պատիժ պետք է նշանակել համաձայնությունը կնքելուց հետո: Առաջին դիմողը նաև քննադատել է ներպետական օրենսդրության մեջ «քննության հետ համագործակցելու» հասկացության հստակ բնորոշման բացակայությունը. մի օրենսդրական բաց, որը մեծացնում է օրենսդրական խախտումների ռիսկը:
88. Առաջին դիմողը հայտարարել է, որ ոչ դատախազը, ոչ էլ դատարանն իրեն չեն զգուշացրել իր բոլոր դատավարական իրավունքների բացակայության մասին այն դեպքում, որն առաջ է գալիս համաձայնությունը կնքելու դեպքում: Նա նաև բողոքել է, որ ներպետական դատարանների իրավասությունները համաձայնության գործընթացում դատախազի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքում անհրաժեշտ ստուգումների և հավասարակշռման համակարգ չեն կազմել: Ներպետական դատարանը կարողացել է միայն ինքնուրույն վերանայել համաձայնությունը և չի կարողացել ստուգել, թե ինչպես են անցկացվել համապատախսան բանակցությունները, քանի որ չեն եղել այդ բանակցությունների ոչ գրավոր արձանագրություններ, ոչ էլ ձայնագրություններ: Այդպիսով, եթե նույնիսկ Քութայիսիի քաղաքային դատարանը ձևականորեն հարցրել է առաջին դիմողին 2004 թվականի սեպտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում, թե արդյոք, նա որևէ կերպ ենթարկվել է ճնշման բանակցությունների ընթացքում, այդ հարցադրումը չէր կարող արդյունավետ ստուգում համարվել, քանի որ պարզ էր, որ առաջին դիմողը, ով այդ ժամանակ կալանավորված է եղել և գտնվել է պետության գործադիր մարմնի հսկողության ներքո, չէր համարձակվի դատարանում հայտնել նման բացթողման մասին: Ավելին, ներպետական դատարանը փորձ չի արել համոզվելու, որ դիմողը՝ մեղադրվող անձը, հստակ հասկացել է այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել իր դեմ առկա մեղադրանքների համար:
89. Առաջին դիմողը բողոքել է, որ Քութայիսիի քաղաքային դատարանը հաստատել է համաձայնությունը մեկ օրում, այսինքն` օբյեկտիվորեն հնարավոր չէր ուսումնասիրել գործի նյութերն այդքան կարճ ժամանակում: Նրա մեղքը և պատիժն իրականում հաստատվել և սահմանվել են դատախազի կողմից, իսկ ներպետական դատարանը ձևականորեն հաստատել է դատախազի հետևությունները` առանց իրականացնելու իր սեփական դատական քննությունը: Ավելին, տեսնելով, որ բաժնեմասերի փոխանցումը և վճարումները տեղի են ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 6, 8, և 9, այն է՝ մինչև 2004 թվականի սեպտեմբերի 10-ը Քութայիսիի քաղաքային դատարանի կողմից համաձայնության հաստատումը, նա հայտարարել է, որ եթե ինքը հրաժարվի ընդունել համաձայնությունը Քութայիսիի քաղաքային դատարանում 2004 թվականի սեպտեմբերի 10-ին, ապա դա կհանգեցնի նրան որ ինքը կշարունակի մնալ անազատության մեջ, կկորցնի նախապես հրաժարված ունեցվածքները, փոխարենը չստանալով ոչինչ: Այդ կապակցությամբ առաջին դիմողը նշել է, որ ինքը երբևէ իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ: Վերջապես, առաջին դիմողը մատնանշել է իր բողոքը քաղաքային դատարանի՝ 2004 թվականի սեպտեմբերի 10-ի՝ համաձայնության հիման վրա իրեն դատապարտող որոշումը բողոքարկելու իրավունք չունենալու փաստի առթիվ, բողոքելով, որ համապատասխան դատավարական օրենսդրությունն իրեն չի տվել որևէ իրավական միջոց վիճարկելու այն հարկադրանքը, որը գործադրվել է իր նրատմամբ համաձայնության կնքման հետ կապված բանակցություններում:
Դատարանի գնահատականը
90. Նախևառաջ և ի պատասխան առաջին դիոմղի էմպիրիկ փաստարկների, կապված համաձայնությունների վրացական մոդելի կենսունակության հետ, Դատարանը կրկնում է, որ իր խնդիրը չէ ստուգելու, թե արդյոք, համապատասխան ներպետական իրավական համակարգը, per se անհամատեղելի է եղել Կոնվենցիայի չափանիշների հետ: Ավելին, այս խնդիրը պետք է գնահատնի` հաշվի առնելով առաջին դիմողի նկատմամբ հարուցված քրեական գործի առանձնահատկությունները: Ապա Դատարանը նկատում է, որ եվրոպական քրեական արդարադատության համակարգերին բնորոշ է, որ մեղադրյալին ներկայացվում են թեթև մեղադրանքներ կամ մեղմացվում է նշանակված պատիժը մեղքն ընդունելու nolo cntentendere խոստովանության փոխարեն գործի վարույթը հեշտացնելու նպատակով կամ քննությունն իրականացնող մարմնի հետ սերտ համագործակցելու փոխարեն (տե´ս վերը՝ համեմատական իրավական վերլուծություն, կետ 62-75, այս կապակցությամբ տե´ս նաև՝ Slavcho Kostov v. Bulgaria, no. 28674/03, § 17, 27 November 2008, and Ruciński v. Poland, no. 33198/04, § 12, 20 February 2007): Ինքնին որևէ սխալ չի կարող լինել մեղադրելու կամ դատապարտելու հետ կապված բանակցությունների ընթացակարգում (տե´ս՝ mutatis mutandis, Babar Ahmad and Others v. the United Kingdom (dec.), nos. 24027/07, 11949/08 and 36742/08, ECHR 6 July 2010): Այս առումով Դատարանն այն մտքին է, որ մեղքի վրա հիմնված համաձայնությունը, քրեական գործերի արագ հանգուցալուծման և դատարանների, դատախազների և փաստաբանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտ առավելություններից բացի, կարող է նաև ճիշտ կիրառվելու դեպքում կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում հաջող միջոց հանդիսանալ և կարող է նվազեցնել պատիժների թիվը, արդյունքում նաև՝ ազատազրկվածների թիվը:
91. Դատարանը գտնում է, որ երբ համաձայնության արդյունքում մեղադրյալի նկատմամբ քրեական մեղադրանքը հաստատվում է արագացված դատաքննության միջոցով, այն, ըստ էության, հանգեցնում է մի շարք դատավարական իրավունքների կորստի: Դա ինքնին խնդիր չի կարող հանդիսանալ, քանի որ ոչ 6-րդ հոդվածի տառը, ոչ էլ դրա էությունը չեն արգելում անձին հրաժարվելու այս երաշխիքներից իրենց հոժար կամքով (տե´ս՝ Scoppola v. Italy (no. 2) [GC], no. 10249/03, § 135, 17 September 2009): Դատարանը նկատում է այս կապակցությամբ, որ դեռևս 1987 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել անդամ պետություններին ձեռնարկելու միջոցներ դատական գործըթացները թեթևացնելու համար, օրինակ նախատեսելով արագացված դատաքննություն (տե´ս վերը՝ կետ 54): Այնուամենայնիվ, անկյունաքար է նաև այն սկզբունքը, որ դատավարական իրավունքներից ցանկացած հրաժարում Կոնվենցիայի նպատակների համար արդյունավետ լինելու դեպքում պետք է հաստատվի միանշանակ կերպով և պետք է ապահովված լինի դրա կարևորությանը համապատասխանող նվազագույն երաշխիքներով: Եվ վերջում այն չպետք է հակառակ լինի հանրային շահին (տե´ս՝ amongst other authorities, Scoppola (no. 2), cited above, § 135-36; Poitrimol v. France, 23 November 1993, § 31, Series A no. 277-A; and Hermi v. Italy [GC], no. 18114/02, § 73, ECHR 2006‑XII):
92. Այդսիսով, Դատարանը գտնում է, որ դատախազության մարմնի հետ պատժի մասին համաձայնություն կնքելիս, երբ համաձյանություն չի եղել, կապված մեղադրանքների հետ, առաջին դիմողը հրաժարվել է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ըստ էության քննության իրավունքից: Այնուամենայնիվ, նման հրաժարումների օրինականությանն առնչվող վերը նշված սկզբունքների հետ համադրելով՝ Դատարանը գտնում է, որ առաջին դիմողի որոշումը կնքելու համաձայնությունը պետք է ուղեկցվեր հետևյալ պայմաններով. (a) համաձայնությունը պետք է ընդունվեր դիմողի կողմից, միայն եթե նա լիովին տեղյակ լիներ գործի փաստերի իրավական հետևանքների մասին և դա տեղի ունենար լիովին կամավոր և (b) համաձայնության բովանդակությունը և դրա կնքման ձևի օրինականությունը պետք է ենթարկվեր բավարար դատական վերանայման:
93. Այս կապակցությամբ, Դատարանը նախ նկատում է, որ առաջին դիմողն ինքը պետք է առաջինը խնդրեր դատախազության մարմնին կնքել համաձայնություն: Այլ կերպ ասած, նախաձեռնությունը բխել է հենց նրանից, և ինչպես երևում է գործի նյութերից, այն չի նախաձեռնվել դատախազության կողմից. առաջին դիմողը միանշանակ արտահայտել է իր պատրաստակամությունը հատուցելու պետությանը պատճառված վնասները (տե´ս վերը՝ կետ 14, 18, 22 և 27), 2004 թվականի օգոստոսին նա ստացել է քրեական գործի նյութերը (տե´ս վերը՝ կետ 21): Դատարանը նաև նկատում է, որ առաջին դիմողը պատշաճ կերպով ներկայացվել է իր կողմից ընտրված երկու որակավորված փաստաբանների կողմից (compare Hermi v. Italy, cited above, § 79): Նրանցից մեկն սկսել է հանդիպել առաջին դիմողին գործի քննության հենց սկզբում՝ ներկայացնելով նրան առաջին հարցաքննությանը 2004 թվականի մարտի 17-ին (տե´ս վերը՝ կետեր 15 և 16): Այդ երկու փաստաբաններն ապահովել են, որպեսզի առաջին դիմողը ստանա խորհրդատվություն դատախազի հետ համաձայնության շուրջ բանակցությունների առնչությամբ, իսկ նրանցից մեկը նաև ներկայացրել է առաջին դիմողին համաձայնության առթիվ դատական քննության ընթացքում: Հատուկ կարևոր է այն փաստը, որ Քութայիսիի քաղաքային դատարանի դատավորը, ով կոչված էր ստուգելու համաձայնության օրինականությունը, 2004 թվականի սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում հարցրել է առաջին դիմողին և նրա փաստաբանին, թե արդյոք նա ենթարկվել է որևէ անտեղի ճնշման դատախազի հետ բանակցությունների ընթացքում: Դատարանը նկատում է, որ առաջին դիմողը հստակորեն հաստատել է մի քանի անգամ թե դատախազությունում, և թե դատավորի ներկայությամբ, որ ինքը լիովին հասկացել է համաձայնության բովանդակությունը, իրեն բացատրվել են իր դատավարական իրավունքները և համաձայնության իրավական հետևանքները, և որ իր որոշումը կնքելու այդ համաձայնությունը չի եղել որևէ ճնշման կամ սուտ խոստումների արդյունք (տե´ս վերը՝ կետ 27, 28 և 31):
94. Դատարանը նաև նկատում է, որ դատախազի և առաջին դիմողի միջև կնքվող համաձայնության առթիվ կազմվել է գրավոր արձանագրություն: Այնուհետև, փաստաթուղթը ստորագրվել է դատախազի, առաջին դիմողի և նրա փաստաբանի կողմից, ապա ներկայացվել է Քութայիսիի քաղաքային դատարանի հաստատմանը: Դատարանը գտնում է, որ սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ հստակեցվել է համաձայնության, ինչպես նաև վարվող բանակցությունների պայմանները, որոնք ներկայացվել են դատական վերանայման հստակ և ոչ երկիմաստ ձևով:
95. Որպես համաձայնության դատական վերանայման օբյեկտիվության հետագա երաշխիք` Դատարանը կարևորում է այն փաստը, որ Քութայիսիի քաղաքային դատարանը կիրառելի ներպետական օրենսդրության համաձայն կաշկանդված չի եղել առաջին դիմողի և դատախազի միջև կնքված համաձայնությամբ: Հակառակը, քաղաքային դատարանն իրավունք է ունեցել մերժելու այդ համաձայնությունը` կախված դրա պայմանների օրինականության և դրա կնքման ընթացակարգի իր սեփական գնահատականից: Դատարանը ոչ միայն իրավունք է ունեցել գնահատելու մեղսագրվող հանցանքների առթիվ դատախազի կողմից առաջարկված պատժի օրինականությունը, այլ նաև իրավունք է ունեցել նվազեցնելու այն (տե´ս՝ հոդված 679-4, կետեր 1, 3, 4 և 6): Ապա Դատարանը մտաբերում է այն փաստը, որ Քութայիսիի քաղաքային դատարանն արդյունավետ դատական քննության նպատակով ստուգել է դատախազության դերը կնքված համաձայնության հետ կապված, թե արդյոք, առաջին դիմողի նկատմամբ մեղադրանքները եղել են հիմնավոր և հիմնավորվել են ուղղակի ապացույցներով (տե´ս՝ հոդված 497-4, կետ 5): Այն փաստը, որ քաղաքային դատարանը քննել և հաստատել է համաձայնությունը դռնբաց դատական նիստում, ՔԴՕ հոդված 679-3 1-ին կետի պահանջի պահպանմամբ, Դատարանի կարծիքով լրացուցիչ բարձրացրել է քննարկվող դատական վերանայման ընդհանուր որակը:
96. Վերջապես, ինչ վերաբերում է առաջին դիմողի բողոքին Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի հետ կապված, Դատարանը գտնում է, որ նորմալ է, երբ բողոքարկման իրավունքի ծավալը սահմանափակվում է համաձայնության վրա հիմնված դատապարտման առթիվ, որը մեղադրյալին զրկում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ըստ էության քննության իրավունքից, ի տարբերություն այն դեպքերի, երբ դատապարտումը տեղի է ունենում սովորական քրեական դատավարության պայմաններում: Դատարանը կրկնում է այս կապակցությամբ, որ Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի ներքո (տե´ս՝ amongst others, Krombach v. France, no. 29731/96, § 96, ECHR 2001‑II): Դատարանն այն կարծիքին է, որ համաձյանությունն ընդունելով` դիմողը, ինչպես հրաժարվել է սովորական դատավարության իր իրավունքից, այնպես էլ կորցրել է սովորական բողոքարկման իրավունքը: Մեղքի վրա հիմնված համաձայնության այդ հատուկ իրավական հետևանքը, որը հստակորեն ձևակերպված է ներպետական իրավական դրույթում (Հոդված 679-7, կետ 2), բացատրվել է կամ, պետք է բացատրված լիներ նրան իր փաստաբանի կողմից: Ինչպես ավելի վաղ Դատարանը գտել է, որ առաջին դիմողի համաձայնությունը համապատասխանել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված արդարության սկզբունքին (տե´ս վերը՝ կետեր 92-95), այս դեպքում ևս, Դատարանը գտնում է, որ սովորական բողոքարկման իրավունքից զրկվելը չի առաջացրել որևէ կամայական սահմանափակում, կապված Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված հիմնավորվածության պահանջի հետ (տե´ս Galstyan v. Armenia, no. 26986/03, § 125, 15 November 2007);
97. Վերը նշվածի լույսի ներքո` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ առաջին դիմողի կողմից համաձայնությունը կնքելը, որը զրկել է նրան իր գործը սովորական դատական ընթացակարգով ըստ էության քննելու և սովորական բողոքարկման իրավունքներից, անկասկած եղել է գիտակցված և կամավոր որոշում: Դատելով գործի հանգամաններից՝ այդ որոշումը, չ կարելի ասել, թե բխել է դատախազության կողմից գործադրված ճնշումից կամ սուտ խոստումներից, այլ հակառակը, ուղեկցվել է չարաշահումների դեմ բավարար երաշխիքներով: Դատարանը չի կարող նաև եզրակացնել իր տիրապետության տակ գտնվող նյութերից, որ այդ հրաժարումը հակասել է որևէ էական հանրային շահի:
98. Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
Վեց ձայնով ընդդեմ մեկի որոշում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
...
Կատարված է անգլերեն և գրավոր հրապարակվել է 2014 թվականի ապրիլի 29-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կանոնների համաձայն:
Սանտիագո Քուեսադա Յոզեֆ Կասադեվալ
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy