© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 173
2014 թվականի ապրիլ
ՆԱԹՍՎԻԼԻՇՎԻԼԻՆ ԵՎ ՏՈԳՈՆԻՁԵՆ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՍՏԱՆԻ – 9043/05
29.04.2014 թվականի վճիռ [Բաժին III]
Հոդված 6
Քրեական գործի քննություն
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Դատապարտում, առանց գործի հանգամանքները քննելու դատական համաձայնության հիման վրա; խախտում չկա
Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդված
Բողոքարկման իրավունքը քրեական գործերով
Դատական համաձայնությունը կայացնելուց հետո դատապարտման դեմ բողոք բերելու իարվունքի բացակայությունը. խախտում չկա
Փաստերը- Առաջին դիմողը, բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենը, որտեղ նա և իր կինը (երկրորդ դիմող) նույնպես ունեցել են բաժնեմասեր, մեղադրվել է հանցագործությունների կատարման մեջ, որոնք նախատեսված են տարբեր կազմակերպությունների վերաբերյալ իրավական ակտերով: Պաշտպանության և մեղադրանքի կողմերի միջև կնքվել է համաձայնություն, համաձայն որի՝ դատախազը հանձնառել է միջնորդելու դատարանին դատապարտելու դիմողին, առանց գործի հանգամանքների քննության՝ պատիժը տուգանքով փոխարինելու նպատակով: Դատարանը հաստատել է համաձայնությունը, դիմողի մեղքը և նրա նկատմամբ նշանակել է տուգանք: Բողոքը հնարավոր չի եղել բողոքարկել:
Եվրոպական դատարանին ուղղված իր գանգատում առաջին դիմողը բողոքել է առ այն, որ դատական համաձայնության ընթացակարգը եղել է անարդար և չարաշահումներով (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետ), որ ինքը հնարավորություն չի ունեցել բողոքարկելու դատական համաձայնությունը (Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդված), և որ անմեղության կանխավարկածի իր իրավունքը խախտվել է հեռուստատեսությամբ իր ձերբակալության մասին և հարցազրույցի ընթացքում տարածքային կառավարման մարմնի կողմից հնչեցված մեկնաբանությունների լայնածավալ լուսաբանմամբ (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետ): Երկու դիմողները բողոքներ են ներկայացրել նաև Կոնվենցիայի 34-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրութան 1-ին հոդվածի հիման վրա:
Իրավունք - Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածը: Դատարանը նախկինում իրեն հասու համեմատական իրավունքի նյութերից եզրակացրել է եվրոպական քրեական արդարադատության համակարգերին բնորոշ առանձնահատկությունների մասին, որոնց շնորհիվ մեղադրյալը կարող է հավակնել մեղադրանքների թվի նվազեցման կամ պատժի մեղմացման մեղքն ընդունելու կամ nolo contendere դատական համաձայնության կամ քննչական մարմինների հետ սերտ համագործակցելու միջոցով: Դատական համաձայնության ընթացակարգում ինքնին որևէ ոչ պատշաճություն չկա: Այնուամենայնիվ, երբ ընթացակարգը հանգեցնում է դատական քննության կրճատման և դրանով զրկում է մեղադրյալին մի շարք դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, դրանից հրաժարվելը պետք է սահմանվի միանշանակ և ապահովված լինի նվազագույն երաշխիքներով, որոնք կհամապատասխանեն դրա կարևորությանը:
Դատախազության հետ պատժի առիթով համաձայնություն կայացնելով, իսկ մեղադրանքների առիթով որևէ հարցի չանդրադառնալով՝ առաջին դիմողը կորցրել է գործն ըստ էության քննելու հնարավորութունը: Հետևաբար, Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք, դիմողն ինքնակամ է ընդունել դատական համաձայնությունը և միանշանակ ձևով՝ հստակ տեղյակ լինելով փաստերի և իրավական հետևանքների մասին, և արդյոք, ապահովվել է դատական համաձայնության և դրա կայացման ձևի արդարացիության բավարար դատական ստուգում:
Դատարանը նկատել է, որ դատական համաձայնություն կնքելու նախաձեռնությունը բխել է առաջին դիմողից, այլ ոչ թե՝ դատախազությունից: Նրան տրամադրվել են գործի նյութերը, և նա ունեցել է իր կողմից ընտրված համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների ծառայություններից օգտվելու հնարավորություն, որոնք էլ նրան ներկայացրել են դատական համաձայնությունը կնքելու հետ կապված բանակցությունների և դատական ստուգման ընթացքում: Դատական համաձայնության օրինականությունը ստուգող դատավորը պարզել է, թե արդյոք դիմողը ենթարկվել է որևէ ապօրինի ճնշման, իսկ առաջին դիմողը մի քանի անգամ, թե դատախազության աշխատակցի, և թե դատավորի մոտ հստակ հաստատել է, որ նա լիովին հասկացել է համաձայնության բովանդակությունը, որ իր դատավարական իրավունքները և համաձայնության իրավական հետևանքները բացատրվել են իրեն, և որ նա կնքել է այդ համաձայնությունը, առանց ճնշումների կամ սուտ խոստումների:
Կարևոր է, որ վարվել է համաձայնության գրավոր արձանագրություն, որը ստորագրվել է դատախազության, առաջին դիմողի և նրա փաստաբանի կողմից և ներկայացվել է դատարանում՝ հնարավորություն ընձեռելով հստակեցնելու համաձայնության պայմանները, ինչպես նաև դատավարական բանակցությունները, որոնք ներկայացվել են դատական ստուգման:
Դատարանն իրավասու է եղել ստուգելու դատախազի կողմից ներկայացված պատժի պատշաճ լինելը և նվազեցնելու այն կամ առհասարակ մերժելու համաձայնությունը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է ինքը գնահատում համաձյանության կնքման ընթացակարգի պայմանները: Դատարանը նաև ստուգել է, թե արդյոք առաջին դիմողի նկատմամբ մեղադրանքները եղել են հիմնավոր և ապահովված են եղել prima vacie ապացույցներով: Ավելին, դատարանը ստուգել է և հաստատել դատական համաձայնությունը դատական նիստի ընթացքում:
Ինչ վերաբերում է Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատին՝ Դատարանը գտել է, որ նորմալ է, որ վերանայումը բողոքարկելու իրավունքի ծավալն այս դեպքում առավել նեղ է՝ հաշվի առնելով դատական համաձայնության վրա հիմնված դատապարտումը: Դատական համաձայնություն կնքելով՝ առաջին դիմողը կորցրել է սովորական բողոքարկման իր իրավունքը, որի իրավական հետևանքները վերջինիս բացատրվել են նրա փաստաբանի կողմից: 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված իր հետևությունների նման, այս դեպքում ևս, Դատարանը գտել է, որ սովորական բողոքարկման իրավունքից հրաժարվելը չի իրականացվել կամայական եղանակով՝ ի խախտումն Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված պատշաճության պահանջի:
Եզրակացություն՝ խախտում չկա (վեց ձայնով ընդդեմ մեկի)
6-րդ հոդվածի 2-րդ կետ
Դատարանը չէր մոռացել պետական մարմինների խոսքերի ընտրության կարևորությունն իրենց կողմից արված հայտարարություններում մինչև անձին դատապարտելը և հանցանքի մեջ մեղավոր ճանաչելը: Այնուամենայնիվ, տարածքային կառավարման մարմնի ղեկավարը որևէ հատուկ հղում չի կատարել առաջին դիմողին կամ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի քննությանը: Փոխարենը, նա ներկայացրել է ծավալուն հայտարարություն՝ երկրում կոռումպացված պետական մարմինների դեմ պայքարի պետության քաղաքականության հետ առնչությամբ՝ առանց իր մեկնաբանություններում ուղղակի կամ անուղղակի առաջին դիմողին անդրադառնալու:
Ինչ վերաբերում է լրագրողների կողմից մասնավոր հեռուստաալիքով առաջին դիմողի ձերբակալությունը տեսագրելուն, ապա դա չի կարող համարվել վտանգավոր հեռուստատեսային մոտեցում, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա նկատմամբ իրականացվող քննության արդարացիությունը: Չի եղել նաև որևէ հատուկ ցուցում առ այն, որ հեռուստատեսության հետաքրքրվածությունը տվյալ գործով հրահրվել է դատախազության, տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կամ որևէ այլ պետական մարմնի կողմից: Արդյունքում հեռուստատեսությամբ առաջին դիմողի գործի լուսաբանումը չի կարող համարվել առավել, քան երկրի ամենամեծ գործարաններից մեկի գործադիր տնօրենի ձերբակալման մասին հանրությանը պարզապես տեղյակ պահելու միտում:
Եզրակացություն՝ խատխում չկա (միաձայն)
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված: Դատական համաձայնություն կնքելուց հետո դիմողին իր սեփականությունից զրկելը և վճարումների կատարումը, ըստ էության կապված են և ի հայտ են եկել առաջին դիմողի քրեական պատասխանատվության հաստատումից: Պատժիչ բնույթ կրող այդ քրեական սանկցիաների օրինականությունը և պատշաճությունը այդ պատճառով չէին կարող առանձնացվել դատական համաձայնության արդարացիության հարցից: Հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի կապակցությամբ իր հետևությունները՝ Դատարանը միևնույն պատճառներով եզրակացրել է, որ տեղի չի ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն)
Հոդված 34: Դիմողները բողոքել են, որ վրացական իշխանությունները ստիպել են իրենց հետ վերցնել իրենց հայտարարությունները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով դիմողների դստեր և գլխավոր դատախազության ներկայացուցչի միջև փոխանակված էլեկտրոնային հաղորդագրությունների բովանդակությունը, չնայած նկատելով, որ դատախազության մարմնի և մասնավոր երրորդ կողմի միջև ոչ պաշտոնական շփումը որևէ կերպ չի հանդիսանում հարցը լուծելու պատշաճ ճանապարհ՝ Դատարանը գտնում է, որ փոխազդեցությունը 34-րդ հոդվածի ներքո ինքնին չի կարող համարվել անհամատեղելի պետության պարտականությունների հետ: Ներկայացուցչի կապը դիմողների դստեր հետ չի համարվել որպես պարտադրելու միջոց, որպեսզի դիմողները հետ վերցնեն կամ փոփոխեն իրենց հայտարարությունները և չի խոչնդոտել ներման համար դիմելու իրենց իրավունքի արդյունավետ իրականացմանը:
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy