© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 187 նախադեպի վերաբերյալ
2015թ. հուլիս
Նազարենկոն ընդդեմ Ռուսաստանի - 39438/13
Վճիռ 16.7.2015 [I բաժանմունք]
Հոդված 8
Դրական պարտավորություններ
Հոդված 8-1
Հարգանք ընտանեկան կյանքի նկատմամբ
Դիմումատուի լիովին և ինքնաբերաբար բացառումը երեխայի կյանքից այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դիմումատուն կենսաբանական հայրը չէ. խախտում
Փաստեր՝ Իրենց ամուսնության ընթացքում դիմումատուն և նրա կինն ունեցել են մեկ դուստր՝ Ա.-ն։ Ամուսնական զույգն այնուհետև բաժանվել է, և դիմումատուն կիսել է երեխայի նկատմամբ խնամակալությունը։ Դիմումատուի հայրության վիճարկումից հետո հաստատվել է, որ նա չի հանդիսանում երեխայի կենսաբանական հայրը։ Արդյունքում, թեև ներպետական իշխանություններն ընդունել են, որ նա մեծացրել և խնամել է երեխային հինգ տարվա ընթացքում, նա կորցրել է երեխայի նկատմամբ իր ծնողական իրավունքները, ներառյալ՝ նրա հետ շփվելու իրավունքը։ Նրա անունը հանվել է երեխայի ծննդյան վկայականից, և երեխայի ազգանունը փոխվել է։ Ներպետական օրենսդրությունը որևէ բացառություն չի տրամադրել, որը թույլ կտար դիմումատուին երեխայի հետ կենսաբանական որևէ կապի բացակայության պարագայում նրա հետ պահպանել որևէ հարաբերություն։
Իրավունք՝ 8-րդ հոդված՝ Ա.-ն ծնվել էր դիմումատուի ամուսնության ընթացքում և գրանցվել էր որպես նրա դուստր։ Ա.-ի հայրության հետ կապված որևէ կասկած չունենալով՝ դիմումատուն մեծացրել և խնամել էր նրան ավելի քան հինգ տարի։ Ինչպես հաստատել են երեխաների խնամակալության մարմինը և հոգեբան փորձագետները, դիմումատուի և Ա.-ի միջև առկա է եղել սերտ հուզական կապ։ Հետևաբար, նրանց հարաբերությունները համազոր էին ընտանեկան կյանքի՝ 8-րդ հոդվածի 1-ին կետի նշանակության շրջանակներում։ Երեխայի հետ կենսաբանական կապի բացակայությունը չէր ժխտում ընտանեկան կյանքի գոյությունը նշված դրույթի համատեքստում (տես՝ խնամատար ծնողների հետ կապված՝ Քոփֆը և Լիբերդան ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 1598/06, 2012 թվականի հունվարի 17)։
Դատարանը մտահոգված էր շփվելու իրավունքները կարգավորող՝ Ռուսաստանի իրավական դրույթների ոչ ճկուն բնույթով։ Կառավարությունը որևէ հիմք չէր ներկայացրել, թե ինչու պետք է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լիներ» սահմանել անձանց սպառիչ ցուցակ, ովքեր ունեին երեխայի հետ շփվելու իրավունք, և որևէ բացառություն չկատարել՝ հաշվի առնելու ընտանեկան բազմապիսի իրավիճակները և երեխայի լավագույն շահերը։ Արդյունքում անձը, ով դիմումատուի նման ազգակցական կապ չուներ երեխայի հետ, բայց ով երկար ժամանակ հոգ էր տարել երեխայի մասին և ստեղծել սերտ անձնական կապեր նրա հետ, չէր կարող շփվելու իրավունքներ ստանալ ցանկացած հանգամանքներում և անկախ երեխայի լավագույն շահից։
Դատարանը համոզված չէր, որ որ շփվելու իրավունքների տեսակետից երեխաների լավագույն շահերն իրապես կարող են որոշվել ընդհանուր իրավական ենթադրության հիման վրա։ Ներգրավված բոլոր անձանց իրավունքների արդարացի հավասարակշռության համար անհրաժեշտ էր քննել գործի կոնկրետ հանգամանքները։ Համապատասխանաբար, 8-րդ հոդվածը կարելի էր մեկնաբանել այնպես, որ այն անդամ պետությունների վրա պարտավորություն էր դնում դեպքերն առանձին-առանձին քննել՝ պարզելու, թե արդյոք երեխայի լավագույն շահերից էր բխում տվյալ անձի հետ շփվելը՝ կենսաբանորեն նրա հետ կապ ունեցող կամ չունեցող, ով հոգ էր տարել նրա մասին բավականաչափ երկար ժամանակ։ Մերժելով դիմումատուի՝ Ա.-ի հետ շփվելու իրավունքը՝ առանց քննելու այն հարցը, թե արդյոք նման շփումը բխում էր Ա.-ի լավագույն շահից, Ռուսաստանը չի կատարել այդ պարտավորությունը։
Անձը, ով դաստիարակել է երեխային որոշ ժամանակ որպես իր սեփականը, չպետք է լիովին բացառվի երեխայի կյանքից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա կենսաբանական հայրը չէ, եթե երեխայի լավագույն շահերին առնչվող համապատասխան պատճառներ չկան նման բացառման համար։ Սույն գործով նման պատճառներ չեն բերվել։ Երբևէ չի ենթադրվել, որ դիմումատուի հետ շփումը վնասակար կլիներ Ա.-ի զարգացման համար։ Հակառակը, ինչպես հաստատել են թե՛ երեխաների խնամակալության մարմինը և թե՛ հոգեբան փորձագետները, դիմումատուի և Ա.-ի միջև գոյություն է ունեցել փոխադարձ ամուր կապվածություն, և որ դիմումատուն լավ է հոգ տարել երեխայի մասին։
Ամփոփելով՝ իշխանությունները չէին կատարել դիմումատուի և Ա.-ի միջև ընտանեկան կապերի պահպանման համար հնարավորություն տրամադրելու իրենց պարտավորությունը։ Դիմումատուի լիովին և ինքնաբերաբար բացառումն Ա.-ի կյանքից դիմումատուի հայրության դադարեցումից հետո՝ ներպետական իրավական դրույթների ոչ ճկուն բնույթի պատճառով, մասնավորապես՝ շփվելու իրավունքների մերժումն առանց Ա.-ի լավագույն շահերը պատշաճորեն հաշվի առնելու, հետևաբար, համազոր էր դիմումատուի ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք չդրսևորելուն։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
41-րդ հոդված՝ Վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել։
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy