արդյունավետ քննություն. խաղաղ պայմաններում ժամկե- տային զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ քննությունն անցկացվել է լուրջ թերություններով և ընդգրկել չ Ո է տևական ժամանակահատված Նիկոլաուն ընդդեմ Կիպրոսի (Nikolaou v. Cyprus, application no. 29068/10, judgment of 28 May 2020) Ընդհանուր դիտարկումներ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից է և ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկը։ 2-րդ հոդվածը պարտավորեցնում է անդամ-պետություններին երաշ- խավորել կյանքի իրավունքը՝ գործարկելով քրեաիրավական արդյու- նավետ մեխանիզմներ։ Ընդ որում, այդ պարտավորությունը ենթադրում է արդյունավետ քննություն բոլոր այն դեպքերում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնաս- վածքներ կասկածելի հանգամանքներում, անգամ այն դեպքում, երբ արարքի ենթադրյալ կատարողը պաշտոնատար անձ չէ։ Միայն այն փաստը, որ իշխանությունները տեղեկացվել են մահվան դեպքի մասին, ipso facto, առաջացնում է դեպքի հանգամանքների վերաբերյալ արդյու- նավետ քննություն իրականացնելու պարտականություն։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում արդյունավետ քննությունը ենթադրում է՝ u փաստերի բացահայտում, որտեղ հնարավոր է դեպքի համար պատասխանատուների նույնականացում և նրանց նկատմամբ պատժի նշանակում. u իշխանությունների կողմից ապացույցների պահպանության համար իրենց տրամադրության տակ առկա անհրաժեշտ միջոցների ձեռնարկում. u վարույթ իրականացնող մարմնի կողմից վերաբերելի հանգա- մանքների մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծու- թյան վրա հիմնված եզրահանգում. u վարույթ իրականացնող մարմնի անկախությունը բոլոր այն անձանցից, ովքեր ներգրավված են կամ կարող էին ներգրավված լինել դեպքին. u վարույթի արագություն և ժամկետների ողջամտություն. u վարույթի հասանելիություն զոհի հարազատների համար այն չափով, որն անհրաժեշտ է նրանց օրինական շահերը երաշխա- վորելու համար։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC], application no. 56080/13, judgment of 19 December 2017 2) Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC], application no. 24014/05, judgment of 14 April 2015 3) Lari v. the Republic of Moldova, application no. 37847/13, judgment of 15 September 2015 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Effective investigation • Investigation into death of a conscript undermined by serious initial omissions and passage of time Գործի փաստական հանգամանքները Գործը վերաբերում էր Ա. Նիկոլաուի մահվան փաստին, ով առաջին և երկրորդ դիմումատուների որդին և երրորդ դիմումատուի եղբայրն էր: Պրն Նիկոլաուն անցնում էր պարտադիր զինվորական ծառայություն: 2005 թվականի սեպտեմբերի 29-ին նրա մարմինը գտնվել էր իր կայանած մեքենայից ոչ հեռու՝ կամուրջի տակ: Դիմումատուները բողոքել են, որ շուրջ 13 տարի տևած քննությունը եղել է ոչ արդյունավետ, որևէ կերպ չի բացահայտել մահվան հանգա- մանքները, ինչպես նաև արդյունքում որևէ մեկը չի ենթարկվել պատաս- խանատվության: Տարբեր մարմինների կողմից անցկացված քննությունը և մահվան հանգամանքները բացահայտելու բոլոր փորձերը հանգեցրել են իրարամերժ արդյունքների: Դիմումատուները շեշտել են, որ տարի- ների ընթացքում իրենց դիրքորոշումը եղել է այն, որ պրն Նիկոլաուն սպանվել է, այլ ոչ թե ինքնասպան եղել: Այս վարկածը, սակայն, երբեք որևէ լուրջ քննության առարկա չի եղել: Դիմումատուները հղում են կատարել իրենց կողմից ներգրավված անկախ փարձագետների կարծիքներին, ովքեր բացառել են ինքնասպա- նության վարկածը և համարել, որ լուրջ բացթողումներ են եղել ապա- ցույցների հավաքման և քննության գործընթացներում: Դիմումատուները պնդել են, որ ներպետական մարմինների կողմից չեն իրականացվել մի շարք կարևոր և անհրաժեշտ միջոցառումներ: Բացի այդ, քննության տևողությունը չի համապատասխանել Եվրո- պական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արագության և ողջամտության պահանջներին: Կառավարությունը պնդել է, որ ներպետական մարմիններն արել են ամեն ինչ՝ բացահայտելու մահվան հանգամանքները և կարողացել են պարզել մահվան պատճառը, ինչպես նաև քննությունն ամբողջությամբ հասանելի է եղել մահացածի ընտանիքին: Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական դատարանը գտել է, որ խնդիրը ծագել է ոստիկա- նության կողմից բազմաթիվ թերություններով և բացթողումներով իրականացված նախնական քննության արդյունքում: Դեպքի վերաբերյալ նախնական քննությունն ի սկզբանե ընթացել է ինքնասպանության կանխավարկածով, և երբևէ այլ սցենար (վարկած) չի քննարկվել: Արդյունքում քննությունն իրականացվել է համապատասխան փոր- ձառություն չունեցող քննիչների կողմից, և մի շարք հարցեր մնացել են անպատասխան: Եվրոպական դատարանը նշել է այնպիսի բացթողումներ, ինչպիսիք են, inter alia, դեպքի վայրի ոչ պատշաճ պահպանությունը, դեպքի վայրի ոչ մանրակրկիտ զննությունը, անբավարար ապացույցներ հավաքելը: Չնայած առաջին դիմումատուի պնդումներին առ այն, որ իր որդին խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ոչ բոլոր զինվորներն են հար- ցաքննվել: Պատշաճ քննության չի ենթարկվել նաև բանակի պաշտո- նատար անձանց վարքագիծը ինչպես պրն Նիկոլաուի ծառայության ամբողջ ընթացքում, այնպես էլ հատկապես այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել դեպքը: Ավելին, ոստիկանության կողմից կազմված նախնական արձանագրության մեջ անգամ անդրադարձ չի կատարվել բանակում պրն Նիկոլաուի ունեցած խնդիրներին, հաշվի չի առնվել, որ դրանք կարող էին առնչություն ունենալ նրա մահվանը: Այս բացթողումները նվազեցրել են նախնական քննության հավաստիության նկատմամբ վստահությունը: Ապացույցների ավելի ուշադիր և մանրակրկիտ հավաքումը կարող էր լույս սփռել դեպքի որոշ էական ասպեկտների վրա, հստակեցնել որոշակի հանգամանքներ՝ այսպիսով փարատելով քննության հիմնավորվածության վերաբերյալ կասկածները և խուսափելով հետագայում նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունից: Թեև նախնական քննությունից հետո ընթացած քննությունները եղել են ավելի ընդգրկուն, այդուհանդերձ դեպքի և քննության միջև երկար ժամանակ անցած լինելու հանգամանքը նվազեցրել է դրանց արդյունա- վետությունը. որոշ էական բացթողումներ այլևս չէին կարող վերա- կանգնվել, ինչպես նաև ժամանակային մեծ խզումն անխուսափելիորեն հանգեցրել է առկա ապացույցների որակի նվազեցմանը: Բացի այդ, Դատարանը գտել է, որ իշխանությունների կողմից բավարար ջանքեր չեն գործադրվել ցույց տալու, որ նախնական քննությունից հետո իրակա- նացված քննությունները կարող էին վերացնել նախնական քննության ընթացքում թույլ տրված բացթողումները: Վերոգրյալի համատեքստում Դատարանը գտել է, որ ներպետական մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն, և խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային տարրը: Եզրակացություն` խախտում (միաձայն) Հոդված 41. 32.000 եվրո ոչ նյութական վնասի համար երեք դիմումատուներին միասին:
Full & Egal Universal Law Academy