© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 164
2013թ. հունիս
Nencheva-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի – 48609/06
Վճիռ 18.06.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 2
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանքի իրավունք
Արդյունավետ հետաքննություն
Մանկատան երեխաների կյանքի ապահովման համապատասխան միջոցառումների ձեռնարկման կամ մահվան արդյունավետ հետաքննության իրականացման ձախողում՝ պայմանավորված մանկատան պայմաններով. խախտում
Փաստեր. Ինը դիմումատուները հանդիսացել են 1996-1997թթ. ձմռան ընթացքում Dzurkovo գյուղի խիստ մտավոր արատներով երեխաների համար նախատեսված մանկատանը մահացած քսաներկու տարեկանից ցածր տասնհինգ երեխաների և յոթ երիտասարդների ծնողները: Դատարան ներկայացված իրենց գանգատում նրանք պնդել են, որ պետությունը չէր կատարել իր խնամքի տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու պոզիտիվ իր պարտավորությունը, ինչպիսի հանգամանքներում անմիջական վտանգ էր ստեղծվել նրանց կյանքի և բարեկեցության համար, ինչպես նաև հետաքննություն չէր իրականացնել` բացահայտելու մահվան համար պատասխանատու անձանց:
Իրավունք. Հոդված 2. Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե սույն գործի կոնկրետ հանգամանքներից զատ պատասխանող պետության համար ի՞նչ պարտավորություններ են առաջ գալիս: Բոլոր երեխաները և երիտասարդները մասնագիտացված հանրային հաստատությունում վստահված են եղել պետության խնամքին և, ի թիվս, այլ գործոնների և հաշվի առնելով նրանց առանձնահատուկ խոցելիությունը, գտնվել են իշխանությունների հատուկ հսկողության ներքո: Դիմումատուների երեխաները գտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում. նրանք չէին ունեցել բավարար քանակությամբ սնունդ, դեղորայք, հագուստ և անկողնային պարագաներ և ապրել են սենյակներում, որոնք պատշաճ կարգով ձմռանը չեն ջեռուցվել: Նման պայմաններն անխուսափելիորեն վտանգ են ներկայացրել հատուկ և ինտենսիվ խնամք պահանջող հիվանդություններ ունեցող խոցելի երեխաների կյանքի համար: Սեպտեմբեր ամսից սկսած, այսինքն, վաղ աշնանից և մանկատանը գրանցված առաջին մահից մոտ երեք ամիս առաջ, Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և այլ պետական հաստատությունները տեղեկացված են եղել Dzhurkovo գյուղի մանկատան երեխաների կյանքին և բարեկեցությանը սպառնացող վտանգների մասին: Ավելին, մանկատան տնօրենը հետևողականորեն բարձրաձայնել էր մանկատանը տիրող պայմանների բնույթի լրջության և երեխաներին՝ անհրաժեշտ խնամքով ապահովելու դժվարությունների մասին, և օգնության համար դիմել բազմաթիվ հանրային և մարդասիրական կառույցներին: Ուստի, պետական տարբեր մարմինները ճշգրիտ գիտելիքներ են ունեցել մանկատան երեխաների բարեկեցությանը վերաբերող իրական վտանգի մասին: Ընդ որում, և սա վճռորոշ գործոն էր, ողբերգական իրադարձությունը հանկարծակի, մեկանգամյա և անկանխատեսելի ձևով տեղի չէր ունեցել: Այդ ժամանակահատվածում մանկատանը մի շարք մահվան դեպքեր և ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել: Տասնհինգ երեխաներ և երիտասարդներ, որոնցից յոթը դիմումատուների երեխաներն էին, մահացել էին 1996թ. դեկտեմբերի 15-ից մինչև 1997թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն, մոտավորապես երեք ամսվա ընթացքում: Այսպիսով, սույն գործը վերաբերում էր մի իրավիճակի, որում պետության խնամքին հանձնված խոցելի անձանց կյանքը վտանգի տակ էր գտնվում և որի մասին իշխանությունները լիարժեք տեղյակ են եղել: Հետևապես, խնդիրը ոչ միայն դիմումատուների անհատական վիճակին էր վերաբերում, այլ նաև հանրային շահի խնդրին: Այդ իսկ պատճառով, ազգային իշխանությունները, որպես հրատապ խնդիր, պարտավոր էին ձեռնարկել համապատասխան քայլեր՝ պաշտպանելու երեխաների կյանքը անկախ ծնողների գործողություններից և բացատրություններ տրամադրել մահվան պատճառների մասին, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ գործ հարուցեին մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու նպատակով:
Ինչ վերաբերում է պաշտպանական միջոցներ ձեռնարկելու իշխանությունների պարտականությանը, ապա գործի բազմաթիվ տարրեր, այդ թվում՝ մի քանի ամիսների ընթացքում մանկատան տնօրենի այն զգուշացումներն անտեսելը, որոնք վերաբերում էին մանկատան պայմաններին և առերևույթ շտապ և համապատասխան բժշկական օգնության բացակայությանը, վկայել են այն մասին, որ իշխանությունները արագ, գործնական և բավարար միջոցներ չեն ձեռնարկել մահման այդ դեպքերը կանխելու համար` չնայած տեղեկացված են եղել անձանց կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի մասին: Այդ առումով պաշտոնական ոչ մի բացատրություն չի տրամադրվել:
Ինչ վերաբերում է արդյունավետ հետաքննություն կատարելու պարտականությանը, ապա այն հանգամանքը, որ քաղաքացիական ընթացակարգերը հնարավորություն էին տալիս դիմումատուներին հայցապահանջ ներկայացնել և ստանալ փոխհատուցում, չի կարող դիտվել որպես Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով համարժեք պատասխան, որը, օրինակ, կերաշխավորեր դատական համակարգի կանխարգելիչ ազդեցության և դերի նշանակությունը կանխելու դեռևս չխաթարված կյանքի իրավունքի խախտումները: Գործի փաստերը մատնանշում են դրա բացառիկ լինելու և ոչ թե՝ անփութության սովորական գործի մասին: Ուստի, չնայած դիմումատուները հնարավորություն ունեին ներկայացնել ապացույցներ և ստանալ փոխհատուցում, այն փաստը, որ քաղաքացիական վարույթ հարուցելը կախված էր բացառապես տուժողների նախաձեռնությունից նշանակում էր, որ վիճարկվող իրավական պաշտպանության միջոցը, անկախ արդյունքներից, չի կարող քննարկման առարկա հանդիսանալ, քանի որ սույն գործով 2-րդ հոդվածը բուլղարական իշխանությունների վրա պարտականություն էր դնում սեփական նախաձեռնությամբ հետաքննություն իրականացնել:
Ինչ վերաբերում է ջանասիրության և արագ գործելու պահանջներին, ապա պաշտոնական հետաքննությունը իրադարձություններից հետո ավելի քան երկու տարի չէր սկսվել: Ավելին, քրեական դատավարությունը շուրջ ութ տարի էր տևել, որից միայն նախնական քննությունը՝ գրեթե վեց տարի: Մասնավորապես, դատախազությունը պարզվել էր, որ ակտիվ չի գտնվել 2001թ. մինչև 2004թ. ապրիլ ամիսը: Ճիշտ է, որ հետաքննությունը առանձնապես բարդ էր: Ինչևիցե, ողբերգական իրադարձություններից հետո շուրջ երկու տարիների ընթացքում քրեական գործ հարուցելու անհիմն մերժումը՝ նախնական քննության երկարատև լինելու հետ համակցությամբ, որի մեջ մտնում էր անգործության գրեթե չորս տարվա ժամանակահատվածը, կարող էր վտանգի տակ դնել հետաքննության արդյունավետությունը, անտեսելով հետագայում երեք դատական ատյանների կողմից գործի բարեխիղճ քննելու հանգամանքը: Բացի այդ, որպես մահվան հնարավոր պատճառ, հետաքննությանը չէր հաջողվել պարզել երեխաների պաշտպանության համակարգի յուրաքանչյուր ձախողում, հաշվի առնելով, մասնավորապես, նրանց առողջական վիճակը և բնական կյանքի տևողությունը այն պայմաններում որտեղ նրանք գտնվում էին: Քրեական վարույթի ձգձգումները նույնպես այն անհնարին էին դարձնում պարզելու, թե արդյո՞ք մանկատնից փախնելու համար պատասխանատու անձանց վարքագիծը նպաստել է ողբերգական իրադարձություններին: Համապատասխանաբար, իշխանությունները չէին կարող պնդել, որ գործել են ողջամիտ ջանասիրությամբ, որը կանխել էր մահվան իրական պատճառների արագ հաստատումը և այդ պատճառների հնարավոր կապը մի շարք պատասխանատու պաշտոնյաների դրսևորած վարքագծի հետ:
Ինչ վերաբերում է հետաքննության ծավալին, ապա տեսականորեն համակարգը բավարար է թվում` քննվող համատեքստում երաշխավորելու կյանքի իրավունքի պաշտպանությունը: Քրեական օրենսգրքի համաձայն պատժելի հանցանք է համարվում մահը, որը պատճառվել է անփութությամբ կամ վտանգավոր հետևանքներ ունեցող և օրենքով կարգավորվող մասնագիտական կամ այլ գործունեության արդյունքում հսկողություն իրականացնելու կանոնադրական պարտականությունների խախտմամբ: Վտանգի մեջ գտնվող անձին գիտակցաբար օգնություն ցույց չտալը նույնպես համարվում է հանցանք: Դատարանները հաստատել են, որ մանկատան երեք աշխատակիցները, որոնց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ արել էին` պաշտպանելու երեխաների կյանքը: Դատարանները հստակ կերպով նշել են, որ համակարգի խափանումը վերագրելի էր իշխանություններին, որոնք չէին արձագանքել տնօրենի բողոքներին: Սակայն, դատարանները հանգել էին նման եզրակացության քրեական գործի շրջանակում, որով մեղադրանք էր առաջադրվել միայն մանկատան երեք աշխատակիցների նկատմամբ: Այդ եզրահանգումներին որևէ գործողություն չհետևեց, որով հնարավոր կլիներ պարզել, թե արդյո՞ք համակարգի խափանումները հետևանք էին իշխանության ներկայացուցիչների ապօրինի գործողությունների, որի համար վերջիններս պետք է պատասխանատվության ենթարկվեին: Իրականացված հետաքննությունը հետևապես ձախողել էր լույս սփռելու ողբերգական իրադարձությունների վրա՝ պարզելու մահվանը նպաստող բոլոր գործոնները և գնահատելու, մի կողմից՝ բնական գործոնների հարաբերական կարևորությունը և, մյուս կողմից՝ երեխաների կյանքին և բարեկեցությանը պատճառված վտանգի վերաբերյալ արագ և անհրաժեշտ արձագանքման համակարգի ձախողումը: Արագ և պատշաճ կարգով իրականացված նման վերլուծությունը հնարավոր կդարձներ բացահայտելու ցանկացած պատասխանատու անձի՝ կանխելու ապագայում նման երևույթների կրկնությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո երկու դիմումատուներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, մնացած դիմումատուների մասով խախտման ճանաչումը համարվել է բավարար ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy