© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 132 նախադեպի վերաբերյալ
2010թ. հուլիս
Neulinger-ը և Shuruk-ն ընդդեմ Շվեյցարիայի - 41615/07
Դատավճիռ 6.7.2010 [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Հարգանք ընտանեկան կյանքի նկատմամբ
Հրաման մոր հետ երեխային վերադարձնելու հոր բնակության երկիրը, որտեղից նա սխալմամբ տեղափոխվել էր՝ բռնի ուժով վերադարձը կարող էր համարվել խախտում
Փաստեր՝ – Առաջին գանգատարկուն՝ Շվեյցարիայի մի քաղաքացի, հաստատվել էր Իստրայելում, որտեղ ամուսնացել էր, և զույգը որդի էր ունեցել։ Երբ նա վախեցել էր, որ երեխայի հայրը երեխային (երկրորդ գանգատարկուն) կարող է տանել գեր ուղղափառ համայնք դրսում, որը հայտնի էր իր եռանդուն հոգևորությամբ, Ընտանեկան դատարանը արգելք էր դրել երեխային Իսրայելից դուրս բերելու վրա՝ նախքան նրա չափահաս դառնալը։ Առաջին գանատարկուին շնորհվել էր ժամանակավոր խնամակալությունը, իսկ ծնողական լիազորությունները պետք է իրականացվեին երկու ծնողների կողմից էլ։ Հոր հասանելիության իրավունքներն էապես սահմանափակվել էին նրա սպառնացող վարքի պատճառով։ Ծնողները բաժանվել էին, և առաջին գանգատարկուն ծածուկ մեկնել էլ Իսրայելից իր որդու հետ։ Վերջին ատյանում Շվեյցարիայի դաշնային դատարանը պատվիրել էր առաջին գանգատարկուին երեխային վերադարձնել Իսրայել։
2009թ. հունվարին Պալատի կայացրած իր դատավճռում Եվրոպական դատարանը որոշել է, չորս կողմ երեք դեմ ձայնով, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Հոդված 8-ի խախտում (տես՝ Տեղեկատվական ծանուցում Թիվ 120)։
Իրավունք – Հոդված 8՝ Ներպետական դատարանների և փորձագետների կարծիքով, երեխայի վերադարձը Իսրայել կարող էր նախատեսվել միայն այն դեպքում, երբ նրան ուղեկցեր իր մայրը։ Խնդրո առարկա միջոցը մնում էր նման հարցերում ներպետական իշխանություններին տրամադրված հայեցողականության շրջանակներում։ Այնուհանդերձ, հոդված 8-ին համապատասխանությունը գնահատելու նպատակով, նաև անհրաժեշտ էր հաշվի առնել ցանկացած զարգացում, որը տեղի էր ունեցել երեխայի վերադարձը հրահանգող Դաշնային դատարանի վճռի ընդունումից հետո։ Դատարանը հայտնել էր այն տեսակետը, որ տվյալ պահին կարելի էր առաջնորդվել, mutatis mutandis, օտարականների վտարման վերաբերյալ իր նախադեպային իրավունքով և այն չափանիշներով, որոնցով կարելի էր գնահատել վտարման հրամանի համաչափությունը անչափահասի նկատմամբ, ով բնակություն էր հաստատել ընդունող պետությունում։ Տվյալ դեպքում երեխան Շվեյցարիայի քաղաքացի էր և լավ հիմնվել էր մի երկրում, որտեղ ինքը բնակվել էր շարունակաբար չորս տարի։ Չնայած որ նա այն տարիքում էր (յոթ տարեկան), երբ դեռ ուներ հարմարվելու մեծ կարողություններ, փաստը, որ նրան կրկին տեղափոխելու էին, հավանաբար լուրջ հետևանքներ կունենար նրա համար և պետք է լավ կշռադատվեր՝ համեմատվելով ցանկացած օգուտի հետ, որ նա կարող էր քաղել այդ տեղափոխումից։ Այս կապակցությամբ անհրաժեշտ էր նշել, որ սահմանափակումներ էին կիրառվել երեխային նրա հոր հասանելիության իրավունքի նկատմամբ նախքան երեխայի առևանգումը։ Դեռ ավելին, հայրը երկու անգամ արդեն նորից ամուսնացել էր այն ժամանակից ի վեր, և կրկին հայր էր դարձել, բայց չէր կարողացել վճարել իր դստեր ալիմենտը։ Դատարանը կասկածներ ուներ, որ նման հանգամանքները կարող են նպաստավոր լինել երեխայի բարեկեցության և զարգացման համար։ Ինչ վերաբերում էր մորը, ապա վերադարձը Իսրայել կարող էր նրան ենթարկել քրեական պատժի, ինչպես օրինակ ազատազրկման։ Պարզ էր, որ նման իրավիճակը չէր կարող բխել երեխայի լավագույն շահերից, քանի որ նրա մայրը հավանաբար միակ անձն էր, ում նա կապված էր։ Ուստիև Իսրայել վերադառնալու մոր մերժումը լիովին չարդարացված չէր։ Նույնիսկ ենթադրելով, որ նա համաձայն էր վերադառնալ Իսրայել, նրա նկատմամբ քրեական վարույթի և ի վերջո նրա ազատազրկման դեպքում երեխայի հոր՝ երեխայի մասին հոգ տանելու կարողությունը կարելի էր հարցականի տակ դնել, նկատի ունենալով նրա նախկին վարքը և սահմանափակ միջոցները։ Ավելին, հայրը երբևէ մենակ չէր ապրել երեխայի հետ և չէր տեսել նրան երկու տարեկանից հետո նրա մեկնելուց ի վեր։ Ուստի և Դատարանը այսպիսով չէր համոզվել, որ երեխայի լավագույն շահերից էր բխում նրան Իսրայել վերադարձնելը։ Ինչ վերաբերում էր մորը, ապա նա պետք է պահպաներ իր ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին անհամաչափ միջամտությունը։ Հետևաբար, առկա կլիներ Հոդված 8-ի խախտում կապված երկու գանգատարկուների հետ, եթե ի կատար ածվեր երկրորդ գանգատարկուին Իսրայել վերադարձնելու մասին որոշումը։
Եզրակացություն՝ խախտում (տասնվեց կողմ, մեկ դեմ)։
Հոդված 41՝ Խախտումը գտնելը հանդիսանում է բավարար արդար փոխհատուցում ցանկացած ոչ նյութական վնասի համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy