ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 4396/21 եւ եւս 2-ը.
տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 դեկտեմբերի 2023թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Նիկողոսյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Աննա Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի նոյեմբերի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողության առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քաղաքացիական գործով վարույթի տեւողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» սահմանված պահանջին։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տեւողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից եւ հաշվի առնելով հետեւյալ չափորոշիչները. գործի բարդությունը, դիմումատուների եւ համապատասխան մարմինների վարքագիծը եւ այն, թե ինչն է վիճարկվում դիմումատուների համար տվյալ վեճի շրջանակներում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia] (թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 31) նախադեպային գործում Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք առկա են սույն գործում:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը եւ որոշելով մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ֆիլ ՍՊԸ-ի գործը, §§ 49-50, Վասիլյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 եւ եւս 2-ը, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, եւ Լմնցյանը եւ Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 եւ 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9)՝ Դատարանը չի հայտնաբերել ազգային մակարդակում իրականացված վարույթի ամբողջ տեւողությունը հիմնավորող որեւէ փաստ կամ փաստարկ: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տեւողությունը չափազանց երկար է եղել եւ չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
10. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ մատնանշում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված՝ Ֆիլ ՍՊԸ-ի գործը, §§ 62 եւ 65)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողության մասով.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
Ֆարիս Վեհաբովիչ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը (քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողություն)
Թիվ
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Վարույթն սկսելու ամսաթիվը
Վարույթն ավարտելու ամսաթիվը
Ընդհանուր տեւողությունը
Դատարանի ատյանները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի եւ ծախքերի համար տրվող գումարը (եվրոյով)[2]
1.
4396/21
9 հունվարի 2021թ.
ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
1968
Սիմոնյան Լիպարիտ
Երեւան
19 դեկտեմբերի 2011թ.
5 օգոստոսի 2020թ.
8 տարի եւ 7 ամիս եւ 18 օր
դատարանի 3 ատյաններ
1,800
250
2.
12858/21
25 փետրվարի 2021թ․
Ստելլա ԻՍԱՅԱՆ
1958
Սիմոնյան Մարիամ
Վանաձոր
28 դեկտեմբերի 2016թ.
26 հոկտեմբերի 2022թ.
5 տարի եւ 9 ամիս եւ 29 օր
դատարանի 2 ատյաններ
1,500
250
3.
22844/22
28 ապրիլի 2022թ.
Ընտանիքի անդամներ
Մարգո ՄԱՐԳԱՐՅԱՆ
1937
Ինգա ԳԵՈՐԳԱՁԵ
1972
Խուրշուդյան Տիգրան
Երեւան
8 հունվարի 2014թ.
29 սեպտեմբերի 2021թ.
Վերջնական որոշումը դիմումատուներին տրամադրվել է 2021 թվականի հոկտեմբերի 30-ին։
7 տարի եւ 8 ամիս եւ 22 օր
դատարանի 3 ատյաններ
1,200
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Full & Egal Universal Law Academy