© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 169
2013թ. դեկտեմբեր
Nikolova ևVandova-ն ընդդեմ Բուլդարիայի - 20688/04
Վճիռ 17.12.2013թ. [Բաժանմունք IV]
Հոդված 6
Կարգապահական վարույթ
Հոդված 6-1
Հրապարակային դատաքննություն
Հրապարակային դատաքննություն չանցկացնելը գրավոր որոշակի ապացույցերն որպես «գաղտնի» որակելու հետևանքով. խախտում
Փաստեր. Քրեորեն հետապնդվելուց հետո առաջին դիմումատուի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և 2002թ. փետրվարին Ներքին գործերի նախարարի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա դիմում է ներկայացրել Գերագույն վարչական դատարան՝ ազատման հրամանը դատական կարգով վերանայելու պահանջով, ինչպես նաև փաստաբանին՝ երկրորդ դիմումատուին, հանձնարարել ներկայացնել իր շահերը: Ներքին գործերի նախարարությունը Գերագույն վարչական դատարանին էր հասցեագրել դիմումատուի պաշտոնանկության վերաբերյալ փաստաթղթերը, սակայն խնդրել էր, որ գործը քննվեր դռնփակ նիստում, քանի որ փաստաթղթերից մի քանիսը գաղտնի էին: Հիմնվելով այդ խնդրանքի վրա՝ Գերագույն վարչական դատարանը գործի փաստաթղթերը դասակարգել էր որպես «գաղտնի»: 2003թ. հունիսին Գերագույն վարչական դատարանը դիմումատուին պաշտոնանկ անելու որոշումը թողել էր անփոփոխ, իսկ դիմումատուի բերած բողոքն էլ մերժել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերը գաղտնի էին, առաջին դիմումատուն, նախևառաջ, չէր կարողացել ձեռք բերել վճիռների պատճեները, որոնք չէին հրապարակվել Գերագույն վարչական դատարանի կայքէջում: Նրան թույլատրել էին ծանոթանալ վճիռների տեքստին դատարանի գրասենյակում: Գործը գաղտազերծվել էր 2009թ. հուլիսի 6-ին՝ օրենքով սահմանված հինգ տարին լրանալուց հետո:
Իրավունք. Հոդված 6 § 1
(ա) Հրապարակային դատաքննության բացակայությունը
(i) Կիրառելիությունը. Հաշվի առնելով այն գործողությունների բնույթը, որոնք հիմք էին հանդիսացել դիմումատուին պաշտոնանկ անելու վարույթի հարուցման համար, այն է՝ կարգապահության խախտումը, դրանց դասակարգումը ներպետական օրենսդրությունում և այն պատիժը, որը դիմումատուն կարող էր կրել և որը կիրառվել էր նրա նկատմամբ, ուստի խնդրո առարկա վարույթը չի վերաբերել «քրեական մեղադրանքին», որն ընկնում է 6-րդ հոդվածի քրեական շրջանակի ներքո: 6-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիական կողմը կիրառելի էր քաղաքացիական իրավունքների շուրջ իրական և լուրջ վեճի վերաբերյալ վարույթների նկատմամբ, որոնք կարելի է ասել, առնվազն վիճելի հիմունքներով, պետք է ճանաչվեն ներպետական օրենսդրության համաձայն: Դատավարության արդյունքը պետք է ուղղակիորեն վճռորոշ լիներ խնդրո առարկա իրավունքի համար: Պետության և նրա քաղաքացիական ծառայողների միջև վեճերը սկզբունքորեն ընկնում են 6-րդ հոդվածի շրջանակի ներքո, բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը հստակորեն ազգային օրենսդրությամբ բացառում է դատարանի մատչելիությունը խնդրո առարկա պաշտոնի կամ անձնակազմի որոշ կատեգորիաների համար և այդ բացառումը բխում է պետական շահերից և ունի օբյեկտիվ հիմքեր: Սույն գործով չբացառելով դատարանի մատչելիությունը խնդրո առարկա պաշտոնի կամ անձնակազմի կատեգորիայի համար, ներպետական օրենսդրությունը հատուկ իրավադրույթ էր նախատեսել Ներքին գործերի նախարարության պաշտոնյային գործից ազատելու որոշման դատական վերանայման համար: Բացի այդ, դիմումատուի բերած բողոքը իրականում քննվել է Գերագույն վարչական դատարանի կողմից: Դրանից հետևում էր, որ 6-րդ հոդվածը կիրառելի էր իր քաղաքացիական կողմով հանդերձ:
(ii) Ըստ էության. Չնայած եղած առկարկությունների, առաջին դիմումատուին առնչվող դատավարությունը իրականացվել է դռնփակ նիստում: Հրապարակային դատաքննության բացակայությունը արդյունք է դատարանի հատուկ այն որոշման, որն կայացվել է կողմերից մեկի՝ Ներքին գործերի նախարարության պահանջով, այն հիմքով, որ վերջինիս կողմից ներկայացված մի շարք փաստաթղթեր դասակարգվել են և նշվել որպես «գաղտնի»: Իշխանությունները կարող ենք սկզբունքորեն նշել, որ օրինական շահ են հետապնդում փաստաթղթերը գաղտնի պահելու հարցում: Սակայն, որոշ գործերով դատական նիստերին հանրության ներկայությունը թույլ չտալուց առաջ դատարանները պետք է հաշվի առնեն, թե արդյո՞ք իրավունքի նման սահմանափակումն անհրաժեշտ էր տվյալ հանգամանքներում՝ պետական անվտանգության շահերից ելնելով, և կիրառեն այդ միջոցը, ելնելով այն հանգամանքից, թե որքանով էր այն անհրաժեշտ իրավաչափ նպատակին հասնելու համար:
Գերագույն վարչական դատարանն իր որոշման հիմքում դրել է ընդամենը այն փաստը, որ գործի նյութերը պարունակում էին գաղտնի փաստաթղթեր: Դատարանը հաշվի չէր առել, թե արդյո՞ք վիճարկվող փաստաթղթերը փոխկապակցված էին դատավարության խնդրո առարկայի հետ և, հետևաբար, անհրաժեշտ էին դրա համար, թե՝ ոչ: Դատարանը մտադիր չէր որոշակի միջոցներ ձեռնարկել հավասարակշռելու հրապարակային դատաքննության բացակայության հետևանքները, օրինակ՝ սահմանափակելով միայն որոշ փաստաթղթերի մատչելիությունը կամ անցկացնելով ոչ բոլոր նիստերը դռնփակ կարգով՝ այնքանով, որ դա անհրաժեշտ էր պահպանելու համար վիճարկվող փաստաթղթերի գաղտնիությունը: Այս իրավիճակը, կարծես թե, հետևանք էր դռնփակ կարգով դատավարության անցկացման այն կանոնների մեխանիկական կիրառման, որոնք վերաբերում էին այն դեպքերին, երբ գործի նյութերից նույնիսկ մեկ փաստաթուղթը գաղտնիացված էր: Ներպետական օրենսդրության համաձայն՝ իրավասու դատարանը կարող էր մանրամասն և կոնկրետ հիմնավորումներ չներկայացնել սույն գործով հանրության ներկայությունը դատաքննությանը չթույլատրելու հարցում: Տվյալ պարագայում, ակներև չէր, թե որքանով էր անհրաժեշտ հանրության ներկայությունը չթույլատրելը վիճարկվող փաստաթղթերի գաղտիությունը պահպանելու համար:
Վերջապես, ինչ վերաբերում է դատավարության էությանը, որն այնպիսի մի գործոն է, որն որոշ գործերով կարող է արդարացնել դատական որևէ նիստի կամ հրապարակային դատաքննության բացակայությունը, և սույն գործի քննության ընթացքում վիճարկվող հարցերին, այն է՝ կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված գործողությունների համար ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը, այն աստիճան տեխնիկական չէին և պահանջում էին հանրության վերահսկողության համար դռնբաց դատական նիստի անցկացում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Վճիռների հրապարակային չլինելը. Հաշվի առնելով առաջին դիմումատուի գործի՝ որպես գաղտնի դասակարգված լինելու փաստը, Գերագույն վարչական դատարանը բացի նրանից, որ գործը քննել էր դռնփակ նիստում, նաև վճիռները հրապարակել էր առանց հանրության ներկա գտնվելու: Վճիռները մատչելի չէին դատարանի գրասենյակում կամ դատարանի կայքէջում, իսկ առաջին դիմումատուն էլ հնարավորություն չուներ ստանալ դրանց պատճեները: Գործի նյութերը չէին գաղտնազերծվել մինչև 2009թ. հուլիսը՝ դրանց համար օրենքով սահմանված հինգ տարին լրանալը, այսինքն՝ Գերագույն վարչական դատարանի վերջնական վճռի հրապարակումից հետո ավելի քան հինգ տարի անց: Վճռի հրապարակման սահմանափակումները հետևանք էին նրան, որ գործի ամբողջ նյութերը մեխանիկորեն դասակագվել էին որպես գաղտնի, երբ ներպետական դատարանները կոնկրետ գործով չէին գնահատել նման միջոցի անհրաժեշտությունը և համաչափությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 2,400 եվրո առաջին դիմումատուին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy