ՀՈԴՎԱԾ 3 ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄ նմարդկային վերաբերմունք. օրենսդրությամբ պատժի կրման հատուկ պայմանների նախատեսում ցմահ ազատազրկման դա- տապարտված անձանց համար, ինչպես նաև նրանց նկատմամբ Ա այնպիսի սահմանափակումների կիրառում, որոնք չէին բխում բանտային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից Ն. Թ.-ն ընդդեմ Ռուսաստանի (N. T. v. Russia, application no. 14727/11, judgment of 02 June 2020)5 Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը երաշխավորում է ժո- ղովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արգելվում են անկախ հանգամանքներից կամ զոհի վարքագծից։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անդամ-պետությունը պետք է երաշխավորի, որ կալանքի պայմանները համատեղելի լինեն մարդկային արժանապատվության հետ, և պատժի կրման եղանակը և մեթոդն անձի համար չառաջացնեն այնպիսի դժվարություններ, որոնք 5 Գործը Մեծ պալատին հանձնելու վերաբերյալ պահանջի քննությունը գտնվում է ընթացքի մեջ։ գերազանցում են կալանքի տակ գտնվելու հանգամանքով պայմանա- վորված անխուսափելի տառապանքի թույլատրելի աստիճանը։ Եվրոպական դատարանը հատկապես կարևորել է հասարակության մեջ վերաինտեգրման (ռեաբիլիտացիայի) սկզբունքը և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը։ Այս առումով Դատարանը նշել է, որ դատապարտված անձի՝ հասարակությանը վերաինտեգրվելն ամբողջությամբ կիրառելի է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր պետք է ունենան ազատ արձակվելու հեռանկարներ և վերաինտեգրման հնարավորություն։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Muršić v. Croatia [GC], application no. 7334/13, judgment of 20 October 2016 2) Svinarenko and Slyadnev v. Russia [GC], application nos. 32541/08 and 43441/08, judgment of 17 July 2014 3) Labita v. Italy [GC], application no. 26772/95, judgment of 6 April 2000 4) Kudła v. Poland [GC], application no. 30210/96, judgment of 26 october 2000 5) Mozer v. the Republic of Moldova and Russia [GC], application no. 11138/10, judgment of 23 February 2016 6) Tomov and Others v. Russia, application nos. 18255/10 and 5 others, judgment of 9 April 2019 7) Murray v. the Netherlands [GC], application no. 10511/10, judgment of 26 April 2016 8) Harakchiev and Tolumov v. Bulgaria, application nos. 15018/11 and 61199/12, judgment of 8 July 2014 9) Radev v. Bulgaria, application no. 37994/09, judgment of 17 November 2015 10)Kashavelov v. Bulgaria, application no. 891/05, judgment of 20 January 2011 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 3 • Inhuman and degrading treatment • Life prisoners automatically placed, for the first ten years of their sentence, under a strict regime involving segregation, limited outdoor exercise and a lack of purposeful activity • Confinement in double cell having negative effects similar to those of solitary confinement and thus requiring adequate justification • Failure to respect European Prison Rules requiring that security measures be the minimum necessary and regularly reviewed • Routine prolonged handcuffing exceeded legitimate requirements of prison security Art 46 • General measures • Systemic problem • Reform of regulatory framework required Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն բողոքել է, որ ըստ ռուսական օրենսդրության` ցմահ ազատազրկման դատապարտված անձինք ավտոմատ կերպով ազատազրկման առաջին տասը տարիներն անց են կացնում խիստ ռեժիմի պայմաններում, ինչը ենթադրում է պատժի կրում այլ դատա- պարտյալներից անջատ՝ առավելագույնը երկու դատապարտյալի համար նախատեսված բանտախցում: Ընդ որում, դիմումատուին թույլատրվել էր դուրս գալ իր խցից բացառապես օրական 90 րոպե զբոսանքի համար՝ զրկված լինելով աշխատելու կամ կրթություն ստանալու հնարա- վորությունից: Այսպիսով, արտաքին աշխարհի հետ նրա կապը էականորեն սահմանափակված է եղել: Բացի այդ, ազատազրկման առաջին հինգ տարիների ընթացքում դիմումատուին պարբերաբար ձեռնաշղթաներ են հագցրել անգամ իր հիգիենայի համար նախատեսված ծանր զամբյուղը դատարկելիս, ինչը նրան ֆիզիկական ցավ է պատճառել: Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական դատարանը գտել է, որ երկտեղանի բանտախցում պատժի կրումը կարող է ունենալ նույն բացասական հետևանքները, ինչ մեկ անձի համար նախատեսված բանտախցում՝ հանգեցնելով դատա- պարտյալի հոգեկան և սոցիալական կարողությունների վատթարաց- մանը: Դիմումատուն տարիներ շարունակ մեկուսացված է եղել իր բանտախցում բացառապես ցմահ ազատազրկման դատապարտված լինելու հիմքով, ինչը Դատարանի կարծիքով ինքնին բավարար չէ այդ միջոցը կիրառելու համար: Եվրոպական դատարանը չի անտեսել նաև այն, որ դիմումատուի կրած դժվարություններն ընդգրկել են նաև արտաքին աշխարհի հետ շփման, գումար ծախսելու խիստ սահմանա- փակումներ, ինչն անխուսափելիորեն սաստկացրել է նրա տառապանքն այդ ռեժիմի պայմաններում: Ինչ վերաբերում է դիմումատուին պարբերաբար ձեռնաշղթաներ հագցնելուն, Դատարանը եզրահանգել է, որ դա էականորեն գերազանցել է բանտային անվտանգության ռեժիմի պահանջները: Այն ոտնահարել է դիմումատուի մարդկային արժանապատվությունը: Այս ամենը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման6: Եզրակացություն` խախտում (միաձայն): Հոդված 41. 3.000 եվրո ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 1.000 եվրո կատարված ծախսերի համար: 6 Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը պահանջել է բարեփոխել առկա կարգավորումները և կառուցակարգերը՝ գործիքների ընտրությունը թողնելով պատախանող կառավարության հայեցողությանը:
Full & Egal Universal Law Academy