Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 173
Ապրիլ 2014թ.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Նուրսետ Կայան [Nusret Kaya] և մյուսներն ընդդեմ Թուրքիայի - 43750/06, 43752/06, 32054/08 et al.
Վճիռ 22.4.2014 [Բաժանմունք II]
Հոդված 8
Հոդված 8-1
Նամակագրության հարգելը
Ընտանեկան կյանքը հարգելը
Թուրք բանտարկյալներին պարտադրված սահմանափակում` կապված հեռախոսազրույցների ընթացքում քրդերենի օգտագործման հետ- խախտում
Փաստերը – Դիմումատուներին, որոնք բանտարկյալներ են, քրեակատարողական հիմնարկի վարչակազմն արգելել է իրենց հարազատների հետ հեռախոսազրույցների ընթացքում խոսել քրդերեն: Այս սահմանափակման վերացմանն ուղղված նրանց բողոքարկումները մերժվել են:
Իրավունքը – Հոդված 8` Դիմումատուների իրենց ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցների նկատմամբ կիրառվող սահմանափակումն այն պատճառով, որ վերջիններս ցանկացել են զրույցները վարել քրդերենով, կարող է համարվել միջամտություն նրանց ընտանեկան կյանքը և նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ` համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի: Վիճարկվող հարցը վերաբերում է ոչ այնքան դիմումատուների լեզվական ազատությանը, այլ իրենց ընտանիքի հետ իրական կապը պահպանելու իրավունքին: Ինչպես նշված է 2006թ. Եվրոպական բանտային կանոնների * շրջանակներում կատարված հանձնարարականներում, կարևոր է, որ տվյալ հիմարկների վարչակազմն օգնի բանտարկյալներին իրենց ընտանիքների հետ կապը պահպանելու հարցում: Այս դեպքում, ներպետական իրավունքը բանտարկյալներին հնարավորություն է ընձեռնում արտաքին աշխարհի հետ կապը պահպանել հեռախոսազրույցների միջոցով: Այս հեռախոսազրույցները, այնուամենայնիվ, անվտանգության պահանջներից ելնելով, կարող են վերահսկվել քրեակատարողական հիմնարկի կողմից, և համապատասխան վերահսկողության նպատակով բանտարկյալներն իրենց հեռախոսային խոսակցությունների ժամանակ սկզբունքորեն պետք է արտահայտվեին միայն թուրքերենով: Իհարկե, ներպետական իրավունքը նախատեսում էր լրամշակել այս սկզբունքը և չուներ որևէ դրույթ, որը կարգելեր թուրքերենից բացի մեկ այլ լեզվի օգտագործումը: Այս հնարավորությունը, սակայն, ենթարկվում էր որոշ ձևական պահանջների, ինչպիսին քրեակատարողական հիմնարկի ստուգելու հնարավորությունը, թե արդյոք այն անձը, որի հետ մեկ այլ լեզվով են ցանկանում զրուցել բանտարկյալները, իրապես չի հասկանում թուրքերեն: Բացի այդ, այդ ժամանակ կիրառվող կանոնակարգային դրույթների և ազգային ատյանների որոշումների համաձայն, նման ստուգման ծախսերը հոգում էին շահագրգիռ բանտարկյալները:
Ճիշտ է, Դատարանն արդեն ընդունել է, որ անվտանգության նկատառումները, ինչպիսին փախուստի ռիսկերի կանխումն է, կարող են հիմնավորել կալանքի հատուկ ռեժիմի կիրառումը և բանտարկյալի և հարազատների իրենց ընտրությամբ լեզվով հաղորդակցման արգելումը, ավելին, նույնիսկ այն դեպքում, երբ չի հաստատվել, որ նա չի տիրապետում հաղորդակցման համար թույլատրված լեզուներից որևէ մեկը: Այսպիսով, տվյալ գործի հանգամանքներում, վիճարկվող կարգը կիրառվում էր բոլոր բանտարկյալների նկատմամբ համընդհանուր կերպով և առանց խտրականության, առանց անվտանգության տեսանկյունից անհատական պահանջների գնահատման, որը կարող էր պահանջվել յուրաքանչյուր բանտարկյալի անհատականությունից կամ նրա կողմից կատարված հանցագործություններից ելնելով: Բացի այդ, քրդերեն լեզվով հեռախոսազրույցներ ունենալու խնդրանքով դիմումատուների դիմումի ուսումնասիրության ժամանակ, ներպետական ատյանները տեղյակ են եղել, որ քրդերենն այն լեզուներից է, որը լայնորեն խոսվում էր Թուրքիայում և օգտագործվում էր որոշ բանտարկյալների կողմից իրենց ընտանեկան շրջանակներում: Այնումենայնիվ, կարծես թե, ներպետական ատյանները չեն նախատեսել այս դեպքերում դիմել թարգմանության: Մինչդեռ, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի տեսանկյունից կենսապես կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն աջակցի բանտարկյալին իր ընտանիքի հետ իրական կապը պահպանելու հարցում: Այս առումով, ոչինչ չի կարող բացարկել դիմումատուների պնդումներն այն մասին, որ քրդերենն եղել է իրենց ընտանեկան շրջանակում օգտագործվող լեզուն, իրենց մերձավորների կողմից հասկացվող միակ լեզուն: Մի հանգամանք, որ Դատարանը կարևորում է սույն գործում:
Հետևաբար, գործելակերպը, որի շրջանակներում իրենց ընտանիքի անդամների հետ քրդերենով հեռախոսազրույց ունենալու ցանկություն ներկայացրած դիմումատուներին պարտադրվել է ենթարկվել նախնական ընթացակարգի, որը նպատակ է ունեցել ստուգել, թե արդյոք վերջիններս իրապես անկարող են արտահայտվել թուրքերենով, իրենց հարազատների հետ հաղորդակցվելու դիմումատուների նկատմամբ կիրառված սահմանափակումների տեսանկյունից հիմնված չի եղել համապատասխան և բավարար պատճառների վրա: Իրենց հարազատների հետ քրդերենով հեռախոսազրույցներ ունենալու դիմումատուների իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհրաժեշտ համարվել: Կարգի 88/2 պ) հոդվածի փոփոխությունը, որը փոփոխում է թուրքերենից բացի մեկ այլ լեզվով հեռախոսազրույցներ ունենալու թույլտվության պայմանները, վստահորեն հաստատում է այս եզրակացությունը: Այսուհետ, պարզ հայտատարությունը, համաձայն որի դիմումատուն կամ իր հարազատները չեն հասկանում թուրքերեն, համարվում է բավարար:
Եզրակացություն- խախտում ( հինգը երկուսի դեմ ձայների հարաբերակցությամբ)
Հոդված 41- 300 եվրո յուրաքանչյուրին պատճառված բարոյական վնասի դիմաց:
* Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը Քրեակատարողական եվրոպական կանոնների վերաբերյալ: Ընդունվել է 2006թ. հունվարի 11-ին:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy