© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 136 նախադեպի վերաբերյալ
2010թ. դեկտեմբեր
O’Donoghue-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության - 34848/07
Դատավճիռ 14.12.2010 [Բաժին IV]
Հոդված 12
Ամուսնության իրավունք
Վկայականի պահանջ Անգլիայի եկեղեցուց դուրս ամուսնանալու ցանկություն ունեցող ներգաղթյալներին ամուսնանալ թույլատրելու համար՝ խախտում
Հոդված 14
Խտրականություն
Վկայականի պահանջ Անգլիայի եկեղեցուց դուրս ամուսնանալու ցանկություն ունեցող ներգաղթյալներին ամուսնանալ թույլատրելու համար՝ խախտում
Փաստեր՝ 2004թ. Ապաստանի և ներգաղթի մասին ակտի (Asylum and Immigration Act 2004) 19-րդ բաժնի համաձայն, անձինք, ովքեր ենթակա են ներգաղթի վերահսկողության և ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց չեն կարող կամ չեն ուզում ամուսնանալ Անգլիայի եկեղեցում, պետք է դիմեն Պետքարտուղարին՝ ստանալու թույլտվություն վկայականի տեսքով, որի համար նրանք պետք է տուրք վճարեն։ Չկա այս տուրքից ազատվելու կամ այն կրճատելու հնարավորություն, որը խնդրո առարկա ժամանակահատվածում կազմել է 295 բրիտանական ֆունտ ստերլինգ (մոտավորապես 330 եվրո)։ Համաձայն այս կարգի նախնական տարբերակի, որը ներկայացվել էր 2005թ., հավաստող վկայականը ստանալու համար դիմողը պետք է ստացած լիներ ավելի քան վեց ամիս ժամանակահատվածում Միացյալ Թագավորություն մուտք գործելու կամ այնտեղ մնալու թույլտվություն և ունենար առնվազը երեք ամիս այնտեղ մնալու թույլտվություն դիմումը ներկայացնելու պահին։ Այնուհետև այս կարգը երկու անգամ փոփոխության ենթարկվեց և թույլտվություն ստանալու համար իրավասությունը տարածվեց առաջին անգամ այն դիմորդների նկատմամբ, ովքեր չունեին բավարար թույլտվություն մուտք գործելու կամ մնալու համար և այնուհետև նրանց նկատմամբ, ովքեր չունեին մուտքի և մնալու թույլտվություն։ Այս երկրորդ և երրորդ տարբերակների համաձայն, դիմողներին կարող էին խնդրել ներկայացնել տեղեկատվություն՝ ցույց տալու, որ ամուսնության առաջարկն անկեղծ էր։
Առաջին գանգատարկուն՝ Նիգերիայի քաղաքացի, ժամանել էր Հյուսիսային Իռլանդիա 2004թ., որտեղ նա հանդիպել էր երկրորդ գանգատարկուին, ում նա ամուսնության առաջարկություն էր արել 2006թ. մայիսին։ Զույգը չէր ցանկանում ամուսնանալ Անգլիայի եկեղեցում, քանի որ նրանք դավանում էին Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն, և ամեն դեպքում Հյուսիսային Իռլանդիայում չկա Անգլիական եկեղեցի։ Հետևաբար նրանց անհրաժեշտ էր թույլատրող վկայական։ Սակայն որպես ապաստան փնտրող՝ երկրորդ գանգատարկուն իրավասու չէր դիմելու վկայական ստանալու համար, նախքան կարգի երրորդ տարբերակի ուժի մեջ մտնելը 2007թ. հունիսին։ 2007թ. հուլիսին առաջին և երկրորդ գանգատարկուները դիմել էին վկայականի համար և խնդրել էին ազատել իրենց տուրք վճարելուց այն հիմքով, որ առաջին գանգատարկուն կախված էր Պետության տրամադրած նպաստներից, իսկ երկրորդ գանգատարկուն չուներ աշխատելու իրավունք համաձայն Միացյալ Թագավորությունում իր ժամանակավոր կացության, բայց նրանց դիմումը մերժվել էր տուրքը չվճարելու պատճառով։ Ի վերջո, թույլատրող վկայականը տրամադրվել էր 2008թ. հուլիսին, այն բանից հետո, երբ նրանք կարողացել էին ընկերների օգնությամբ հավաքել գումարը։
Իրավունք՝ Հոդված 12՝ Թեկուզ և ոչ ի վերուստ դատապարտելի, ներգաղթի վերահսկողության ենթակա անձանցից Միացյալ Թագավորությունում ամուսնանալու թույլտվություն ձեռք բերելու համար հավաստող վկայականի համար դիմելու պահանջը մի շարք լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել։
Առաջինը, թույլատրող վկայական տալու կամ չտալու որոշումը հիմնված չէր բացառապես առաջարկվող ամուսնության ճշմարտացիության (անխարդախության) վրա։ Կարգի առաջին տարբերակը չէր տրամադրում կամ չէր նախատեսում որևէ հետաքննություն այդ խնդրի առնչությամբ, քանի որ վկայականը տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը հիմնված էր բացառապես այն բանի վրա, թե արդյոք դիմումատուն ունի բնակության բավարար թույլտվություն. կարգի երկրորդ և երրորդ տարբերակներում՝ պայմանով, որ ոչ բավարար թույլտվության դեպքում կարող է պահանջվել տրամադրել տեղեկատվություն իրենց փոխհարաբերությունների անխարդախ լինելու վերաբերյալ։ Ի հակադրություն, բոլոր երեք տարբերակների դեպքում էլ դիմորդները, ովքեր ունեին երկրում մնալու “բավարար” թույլտվություն, իրավասու էին ստանալ վկայականներն առանց առաջարկվող ամուսնությունների ճշմարտացիության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու որևէ ակնհայտ պահանջի։
Երկրորդ, կարգի առաջին և երկրորդ տարբերակներով լրիվ արգելք էր դրվում վերոնշյալ կատեգորիայի բոլոր մարդկանց (օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր մնալու անբավարար թույլտվություն ունեն կամ ընդհանրապես չունեն) ամուսնանալու իրավունքի վրա, անկախ նրանից, թե արդյոք առաջարկվող ամուսնությունը հաշվենկատ էր թե ոչ։ Չկար այս կատեգորիաներին դասվող անձանց ամուսնանալու իրավունքի նկատմամբ լրիվ արգելք կիրառելու որևէ հիմնավորում։ Նույնիսկ եթե առկա էին ապացույցներ (ոչ մի ապացույց չէր ներկայացվում)՝ ենթադրելու, որ նման անձինք հաշվենկատ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու առավել մեծ հավանականություն ունեն, լրիվ արգելքը, առաջարկված ամուսնության անխարդախությունը պարզելուն ուղղված առանց որևէ փորձի, այնքան շատ էր սահմանափակում ամուսնանալու իրավունքը, որ խախտվում էր նրա բուն էությունը։ Կարեկցանքով հիմնված բացառությունների գոյությունը չէր փոխում իրավիճակը, քանի որ այն լիովին հիմնված էր Պետքարտուղարի հայեցողականության վրա։
Երրորդը, տուրքը, որն ամրագրված էր այնպիսի մակարդակում, որ կարիքի մեջ եղած դիմումատուն չէր կարող իրեն թույլ տալ, կարող էր խախտել ամուսնության իրավունքի էությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ շատ անձինք, ովքեր ենթակա էին ներգաղթի վերահսկողությանը, չէին կարողանալու աշխատել կամ դասվելու էին ցածր եկամուտներ ստացողների թվին, 295 անգլիական ֆունտ ստերլինգը բավականաչափ բարձր գումար էր՝ ամուսնության իրավունքը խոչընդոտելու առումով։ Դա այդպես էր նույնիսկ այն բանից հետո, երբ 2010թ. հուլիսին ներդրվեց կարիքավոր դիմումատուներին փոխհատուցելու համակարգը, քանի որ տուրքը վճարելու պահանջը դեռ գործում էր որպես ամուսնության խոչընդոտ։
Այսպիսով, 2006թ. մայիսից ի վեր, երբ գանգատարկուներն առաջին անգամ նպատակադրվել էին ամուսնանալ, մինչև 2008թ. նրանց ամուսնանալ թույլատրող վկայականի տրամադրումը, առաջին և երկրորդ գանգատարկուների՝ ամուսնանալու իրավունքի բուն էությունը խախտվել էր, նախապես քանի որ կարգի երկրորդ տարբերակի պայմաններում երկրորդ գանգատարկուն իրավասու չէր եղել վկայական ստանալու և այնուհետև՝ գանձվող տուրքի չափերի պատճառով։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 14-ը Հոդված 12-ի հետ կապված՝ Կարգի առաջին տարբերակը խտրական էր կրոնական հիմքերով։ Երկորդ գանգատարկուն երկրում մնալու թույլտվություն չունեցող անձին հարաբերականորեն միանման իրավիճակում էր եղել, ով ցանկացել էր և ունակ էր եղել ամուսնանալու Անգլիայի եկեղեցում։ Մինչ նման անձն ազատ էր եղել ամուսնանալ առանց խոչընդոտների, երկրորդ գանգատարկուն թե՛ չէր ցանկացել (իր կրոնական համոզմունքների պատճառով) և թե՛ չէր կարողացել (Հյուսիսային Իռլանդիայում բնակվելու պատճառով) նման ամուսնություն ունենալ։ Հետևաբար, նրան սկզբում արգելել էին ընդհանրապես ամուսնանալ Միացյալ Թագավորությունում, իսկ այնուհետև, կարգում կատարված փոփոխություններից հետո, թույլատրել էին ամուսնանալ այն բանից հետո, երբ կդիմեր թույլատրող վկայական ստանալու համար և վճարեր զգալի չափ ունեցող տուրքը։ Հետևաբար առկա էր եղել վերաբերմունքում հստակ տարբերություն, որի համար ոչ մի օբյեկտիվ կամ ողջամիտ հիմնավորում չէր ներկայացվել։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 14-ը Հոդված 9-ի հետ կապված՝ Կառավարությունը համաձայնել էր, որ ենթակա լինելով մի կարգի, որին ենթակա չէին լինի այն անձինք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ Անգլիայի եկեղեցում, 14-րդ հոդվածում նախատեսված՝ առաջին և երկրորդ գանգատարկուների իրավունքները, Հոդված 9-ի հետ միասին խախտվել էին։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 41՝ 8,500 եվրո, համատեղ, ոչ նյութական վնասի փոխհատուցման համար և 295 անգլիական ֆունտ ստեռլինգ, համատեղ, նյութական վնասի փոխհատուցման համար։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy