© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 98
2007թ. հունիս
Օ Հալորանը և Ֆրանսիսն ընդդեմ Միացյալ Թագհավորության - 15809/02
Վճիռ - 29.06.2007թ. [GC]
Հոդված 6
Քրեական գործով քննություն
Հոդված 6-1
Քրեական մեղադրանք
Արդարացի դատաքննություն
Տրանսպորտային միջոցի գրանցված սեփականատիրոջ վրա վարորդի ինքնությունը բացահայտելու պարտականություն դնելը` ճանապարհատրանսպորտային հանցագործության կասկածի առկայության հիման վրա. խախտում չկա:
Փաստեր. Ճանապարհային երթևեկության մասին 1988 թվականի օրենքի 172-րդ մասի հիման վրա տրանսպորտային միջոցի գրանցված սեփականատիրոջից կարող էր պահանջվել համապատասխան տեղեկատվություն տրամադրել վարորդի ինքնությունը պարզելու համար, երբ տեղի է ունեցել կոնկրետ ճանապարհատրանսպորտային հանցագործություն: Տեղեկատվություն չտրամադրելը հանցագործություն է, եթե սեփականատերը չկարողանա ապացուցել, որ ինքը չի իմացել և հիմնավոր կերպով չէր էլ կարող իմանալ վարորդի ինքնությունը: Առանձին միջադեպերում դիմողների տրանսպորտային միջոցները լուսանկարվել են արագություն արձանագրող տեսախցիկով` թույլատրելի արագությունը գերազանցելով երթևեկելիս: Համապատասխանաբար, նրանցից պահանջվել է բացահայտել վարորդին, հակառակ դեպքում նրանք կենթարկվեին պատասխանատվության: Առաջին դիմողն ընդունել է, որ հենց ինքն է եղել իր գործով վարորդը և պատասխանատվության է ենթարկվել արագությունը գերազանցելու համար այն բանից հետո, երբ ցանկացել է, որ իր խոստովանությունը , որպես ապացույց, հանվի: Նա տուգանվել է և զրկվել վարորդական իրավունքից: Երկրորդ դիմողն օգտվել է լռելու և ինքն իր դեմ ցուցմունք չտալու իր իրավունքներից: Նա դատապարտվել է օրենքի 172-րդ մասի հիմքով: Նրա նկատմամբ նշանակվլե է տուգանք, իսկ լռելու իրավունքն անտեսվել է:
Օրենք. Դատարանը չի ընդունել դիմողների փաստարկներն առ այն, որ լռելու իրավունքը և ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը բացարձակ իրավունքներ են: Պարզելու համար, թե արդյոք, այդ իրավունքների էությունը խախտված են, թե ` ոչ, Դատարանը հիմնվել է ապացույց ստանալուն հարկադրելու բնույթին և աստիճանին, գործով համապատասխան երաշխիքների առկայությանը և այն հանգամանքին, թե դրանցից որի օգտագործմանն էր ուղղված համապատասխան նյութը:
Ճնշման բնույթը և աստիճանը
Քանի որ հարկադրանքն ունեցել է ուղղակի բնույթ, ցանկացած անձ, ով նախընտրել է ինքը վարել մեքենան, իմացել է, որ ենթակա է համապատասխան կարգուկանոնի, քանի որ մեքենաներ ունենալը և օգտագործելը հայտնի են որպես մեծ վնաս պատճառելու հավանական ներկայացնող հանգամանքներ: Նրանք, ովքեր նախընտրել են պահել և օգտագործել մեքենաներ, կարող էին կրել որոշ պարտականություններ և պատասխանատվություն, ներառյալ` ճանապարհատրանսպորտային միջադեպի կասկածի առկայության դեպքում տվյալ պահին մեքենայի վարորդի ինքնությունն իշխանություններին հայտնելու պարտականությունը: Վերջապես, հետաքննության շրջանակը, որն իրականացնում էր ոստիկանությունը, սահմանափակ էր: 172-րդ մասը կիրառելի էր, երբ վարորդը ենթադրաբար կատարել է հանցագործություն, իսկ 172-րդ մասով ոստիկանությունը լիազորվում էր պահանջելու տեղեկատվություն միայն վարորդի ինքնության վերաբերյալ:
Երաշխիքներ.
Հանցագործությունը բացակայում էր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերն ապացուցում էր, որ չի իմացել և հիմնավոր պատճառներով չէր էլ կարող իմանալ, թե ով է եղել տրանսպորտային միջոցի վարորդը: Ուստի հանցագործության համար նախատեսված չէր խիստ պատասխանատվություն, քանի որ առկա բացթողումները եղել են աննշան:
Ինչ նպատակով են օգտագործվել հայտարարությունները
Չնայած որ առաջին դիմողի հայտարարությունը, համաձայն որի` ինքն էր եղել տվյալ մեքենայի վարորդը, ընդունվել է որպես այդ փաստի ապացույց այն բանից հետո, երբ նա ապարդյուն փորձ է կատարել հետ կանգնել այդ հայտարարություններից, քննության համար դարձյալ անհրաժեշտ էր ապացուցել հանցագոծությունը` հիմնավոր կասկածից դուրս է, իսկ առաջին դիմողն իրավունք էր ունեցել մատնանշելու ապացույցներ և ցանկության դեպքում վկաներ կանչելու: Մեքենայի վարորդի ինքնության պարզումը եղել է արագության գերազանցման գործով համապատասխան տարրերից միայն մեկը, և չի եղել դատապարտման հարց բացառապես 172-րդ մասի հիմքով ձեռք բերված տեղեկատվության առումով: Երկրորդ դիմողի գործով համապատասխան քննություն երբևէ չի իրականացվել, քանի որ նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Համապատասխանաբար, նրա ցուցմունքի օգտագործման հարցը քրեական գործի քննության ընթացքում չի բարձրացվել, քանի որ նրա կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը չի դիտվել որպես ապացույց: Այն ինքնին եղել է հանցագործություն:
Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, ներառյալ կարգուկանոնի հաստատման հատուկ բնույթը և օրենքի 172-րդ մասի ներքո պահանջվող տեղեկատվության սահմանափակ բնույթը, դիմողների` լռելու իրավունքի բնույթը և նրանց` ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը չեն խախտվել:
Եզրակացություն. խախտում չկա (տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy