© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 170
2014 թվականի հունվար
Օ’ Կեեֆեն ընդդեմ Իռլանդիայի - 35810/09
2014 թվականի հունվարի 28-ի վճիռ [Մեծ պալատ]
3-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ (նյութական առումով)
Ազգային դպրոցում ուսուցչի սեռական ոտնձգություններից աշակերտին պաշտպանելու համար Պետության կողմից համարժեք մեխանիզմի ներդրման ձախողումը. խախտում:
Գործի փաստական հանգամանքները – Դիմողը պնդել է, որ 1973 թվականին նա սեռական ոտնձգության է ենթարկվել ուսուցչի կողմից (Լ.Հ.), երբ նա աշակերտ է եղել պետության կողմից հիմնադրված դպրոցում, որը պատկանել է Կաթոլիկ եկեղեցուն և կառավարվել է նրա կողմից: Իռլանդիայում ազգային դպրոցները հիմնադրվել էին 19-րդ դարի սկզբին որպես պետության կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող տարրական դպրոցներ, որոնք համատեղ կառավարվում էին Պետության, խնամակալի և տեղական ներկայացուցիչների կողմից: Այս համակարգի ներքո Պետությունն ապահովում է ֆինանսավորման մեծ մասը և կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական դասընթացը, ուսուցիչների մասնագիտական պատրաստությունն ու վերապատրաստումը, սակայն դպրոցների մեծ մասը պատկանել է հոգևորականներին, ովքեր նշանակել են դպրոցի տնօրենին (պարտադիր հոգևորականի): Խնամակալն ու տնօրենն ընտրում, նշանակում և ազատում են ուսուցիչներին:
1973 թվականի սեպտեմբերին Լ.Հ.-ն ազատվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ մյուս աշակերտները գանգատվել են նրա սեռական ոտնձգություններից: Այնուհանդերձ, այդ փուլում Կրթության և գիտության դեպարտամենտը չի տեղեկացվել բողոքների մասին և ոստիկանությանը որևէ հաղորդում չի ներկայացվել: Լ.Հ.-ն տեղափոխվել է մեկ այլ ազգային դպրոց, որտեղ նա շարունակել է դասավանդել մինչև թոշակի անցնելը` 1995 թվականը: Դիմողն ընկճվել էր այն սեռական ոտնձգությունից, որին նա ենթարկվել էր, և միայն 1990-ական թվականների վերջին այլ նախկին աշակերտի հաղորդման հիման վրա կատարված ոստիկանական քննությունից հետո խորհրդատվություն ստանալով` նա հասկացել էր իր հոգեբանական խնդիրների ու սեռական ոտնձգությունից կրած տառապանքի միջև եղած կապը: 1997 թվականին նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Վերջնարդյունքում Լ.Հ.-ն մեղադրվել է դիմողի հաճախած ազգային դպրոցի մոտ 21 նախկին աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու 386 քրեական հանցանքների համար: 1998 թվականին նա իրեն մեղավոր է ճանաչել 21 մեղադրանքներով և դատապարտվել որոշակի ժամկետով ազատազրկման:
Արդյունքում` Հանցագործությամբ պատճառված վնասների փոխհատուցման տրիբունալի կողմից դիմողին փոխհատուցում է տրվել և բավարարվել է նրա հայցն ընդդեմ Լ.Հ.-ի: Նա նաև քաղաքացիական հայցեր է ներկայացրել տարբեր պետական իշխանությունների անփութության, այլ անձանց գործողությունների համար պատասխանատվության և սահմանադրական պարտավորությունների մասով կրած վնասների փոխհատուցման համար(տեխնիկական պատճառներով նա եկեղեցու դեմ քաղաքացիական հայցեր չի ներկայացրել): Այնուհանդերձ, Բարձրագույն դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 19-ին Գերագույն դատարանի կողմից կայացված վճռով այս քաղաքացիական հայցերը մերժել է հիմնականում այն հիմքով, որ Իռլանդիայի Սահմանադրությունը հստակորեն նախատեսում է, որ ազգային դպրոցների շահերը փաստացի ներկայացնում են ղեկավարն ու տնօրենը, և տնօրենն առավել պատշաճ պատասխանող է անփութության համար ներկայացված հայցի դեմ և որ նա գործել է որպես եկեղեցու գործակալ, այլ ոչ թե պետության: Եվրոպական դատարան ներկայացված իր գանգատում դիմողը բողոքել է, inter alia, որ Պետությունը տարրական կրթությունն այնպես չէր կազմակերպել, որ իրեն պաշտպաներ սեռական ոտնձգությունից (Կոնվենցիայի 3-րդ հոդված) և որ ինքն ի վիճակի չի եղել հասնել` իրեն պաշտպանելու` պետության ձախողման ճանաչմանն ու պատճառված վնասի փոխհատուցմանը (13-րդ հոդված):
Իրավունքի հարցեր– 13-րդ հոդված
(ա) Նյութական տեսակետից – Կառավարության անքակտելի պարտավորությունն է, ըստ անհրաժեշտության, հատուկ միջոցների և երաշխիքների կիրառման միջոցով երաշխավորելու երեխաների պաշտպանությունը վատ վերաբերմունքից, հատկապես տարրական կրթության համատեքստում: Այս կապակցությամբ երեխայի նկատմամբ նման սեռական բռնության բնույթն այնպիսին է, որ, հատկապես` երբ բռնություն գործադրողը երեխայի նկատմամբ իշխող կարգավիճակով է օժտված, արդյունավետ հայտնաբերման և հաղորդման մեխանիզմների առկայությունը հիմնարար է քրեական իրավունքի իմպլեմենտացման համար, որը կոչված է արգելելու նման բռնությունը: Պետությունը չի կարող հետ կանգնել կամ իրեն ազատել տարրական դպրոցների անչափահասների նկատմամբ ունեցած իր պարտավորություններից` դրանք փոխանցելով մասնավոր կազմակերպություններին կամ անհատներին:Եթե երեխան ընտրել է պետության կողմից հաստատված կրթական տարբերակներից որևէ մեկը (թե ազգային դպրոց, թե վճարովի դպրոց կամ տնային դպրոցական դասավանդում), ապա Պետությունը երեխայի կողմից դպրոցի ընտրության պատճառով չի կարող ազատվել նրան պաշտպանելու իր պոզիտիվ պարտավորությունից: Հետևաբար, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք Պետության կողմից ընդունված օրենքների շրջանակը և հատկապես բռնության հայտնաբերման ու արձանագրման մեխանիզմներն ապահովել էին ազգային դպրոց հաճախող երեխաների արդյունավետ պաշտպանությունը սեռական բռնության ենթարկվելու որևէ վտանգից, որի մասին իշխանություններն իմացել կամ պարտավոր էին իմանալ տվյալ ժամանակահատվածում: Քանի որ տվյալ փաստական հանգամանքները տեղի էին ունեցել 1973 թվականին, ուստի դիմողի գործով պետության պատասխանատվությունը պետք է գնահատվի այդ ժամանակ գոյություն ունեցող հանգամանքների և չափանիշների տեսանկյունից` անտեսելով այն հանգամանքը, որ անչափահասների` սեռական բռնության ենթարկվելու վտանգի մասին հասարակության իրազեկումն իրականացվել է կրթության համատեքստում:
Անվիճելի է, որ դիմողը սեռական բռնության էր ենթարկվել Լ.Հ.-ի կողմից, և նրա նկատմամբ վատ վերաբերմունքը 3-րդ հոդվածի ներքո է: Առկա է նաև որոշակի անհամաձայնություն կողմերի միջև իռլանդական տարրական դպրոցների համակարգի կառուցվածքի առնչությամբ, որը, որպես Իռլանդիայի պատմական փորձի արդյունք` այն կրթության ապահովման եզակի պետություն է Եվրոպայում (ուսումնական դասընթացի սահմանում, ուսուցիչների լիցենզավորում և դպրոցների ֆինանսավորում)` ազգային դպրոցներին ապահովելով ամենօրյա կառավարման համակարգով: Կողմերը չեն համաձայնել նաև ներպետական իրավունքի ու Կոնվենցիայի ներքո Պետության պատասխանատվության առումով ձեռք բերված արդյունքին:
Պետության պատասխանատվությունը սահմանելիս Դատարանը քննում է, թե արդյոք պետությունը պետք է տեղյակ լիներ անչափահասների նկատմամբ սեռական բռնության կիրառման վտանգին ինչպես եղել է համապատասխան ժամանակահատվածում ազգային դպրոցում դիմողի նկատմամբ, և արդյոք նման վատ վերաբերմունքից իր իրավական համակարգի միջոցով այն պաշտպանում է երեխաներին:
Դատարանը գտնում է, որ 1970-ական թվականներին նախորդող ժամանակահատվածում պետության կողմից հանցագործություններին հետամուտ լինելու բարձր մակարդակի միջոցով այն պետք է, որ տեղյակ լիներ անչափահասների դեմ կատարվող սեռական հանցագործությունների աստիճանի մասին: 1930-ական թվականներից մինչև 1970-ական թվականներին հաղորդումների թիվը հանդիսանում է մանրակրկիտ վիճակագրական ապացույց Իռլանդիայում երեխաների դեմ կատարված սեռական հանցագործություններին հետամուտ լինելու աստիճանի մասին: Ռայանի 2009 թվականի մայիսի զեկույցը նույնպես ապացուցում է, որ չափահասների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ բողոքներ են ներկայացվել իշխանություններին 1970-ական թվականներին նախորդող ժամանակահատվածում և այդ ընթացքում: Չնայած այդ զեկույցը սևեռվել էր անչափահասների ուղղիչ հիմնարկների և արդյունաբերական դպրոցների վրա, սակայն զեկույցում ազգային դպրոցներում սեռական բռնությունների մասին նույնպես արձանագրվել էր:
Այսպիսով, երբ պետությունը հրաժարվում է երեխաների բացարձակ մեծամասնության կրթության նկատմամբ հսկողությունից հօգուտ ոչ պետական դերակատարների, Պետությունը պետք է ընդունի համարժեք միջոցներ ու երաշխիքներ պաշտպանելու երեխաներին` նրանց անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգից գոնե պետական կամ պետության կողմից հսկվող մարմինների կողմից վատ վերաբերմունքի հայտնաբերման և արձանագրման արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով:
Այնուամենայնիվ, այն մեխանիզմները, որոնք ներդրվել էին և որոնց վրա հիմնվել էր Կառավարությունը, արդյունավետ չէին: Ազգային դպրոցների մասին 1965 թվականի կանոնները և 1970 թվականի ուղեցույց պարզաբանումներն ընդգծում են, որ այն պրակտիկան, որը հաջորդել է ուսուցիչների դեմ ներկայացված գանգատներին, որևէ պարտավորություն չէր առաջացրել պետական իշխանության համար` հսկելու երեխաների նկատմամբ ուսուցիչների վերաբերմունքը կամ ապահովելու որևէ ընթացակարգ, որը թույլ կտար երեխաներին կամ ծնողներին վատ վերաբերմունքի վերաբերյալ պետական մարմիններին ուղղակիորեն գանգատ ներկայացնել: Ընդհակառակը, Ուղեցույց պարզաբանումներն ուսուցիչների վերաբերյալ գանգատներն ուղղակիորեն հասցեագրում էր ոչ պետական մարմինների ղեկավարներին, այն, որպես կանոն, տեղական կաթոլիկ հոգևորականին, ինչպես տեղի էր ունեցել դիմողի դեպքում: Ուստի, չնայած Լ.Հ.-ի վերաբերյալ բողոքները փաստացի 1971 և 1973 թվականներին էին ներկայացվել դիմողի դպրոցի տնօրենին, նա դրանք չէր ներկայացրել որևէ պետական մարմնի: Նմանապես, դպրոցը վերահսկողների համակարգը, որի վրա Կառավարությունը նույնպես հիմնվել էր, որևէ կոնկրետ պարտավորություն չուներ բացահայտելու կամ ստուգելու ուսուցիչների վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Նրանց խնդիրն սկզբունքորեն կայանում էր դասավանդման որակի և ակադեմիական վերահսկման ներկայացման և զեկուցման մեջ: Թեև վերահսկողները 1969 թվականից մինչև 1973 թվականը 6 այցելություն էին կատարել դպրոց, սակայն նրանց Լ.Հ.-ի հետ կապված որևէ բողոք չէր ներկայացվել: Ընդհակառակը, Լ.Հ.-ի գործունեության վերաբերյալ պետական մարմիններին մինչև 1995 թվականը՝ Լ.Հ.-ի թոշակի անցնելը, որևէ գանգատ չի ներկայացվել: Դատարանը գտնում է, որ կանխարգելման և արձանագրման համակարգը, որի պարագայում տեղի է ունեցել ուսուցիչների կողմից սեռական բռնության գործադրման 400 դեպք, նման երկարատև գործելու ժամանակահատվածում, պետք է դիտարկվի որպես անարդյունավետ:
1971 թվականի գանգատի կապակցությամբ ձեռնարկված համարժեք միջոցը ողջամտորեն թույլ կտար ակնկալել, որ դիմողը կխուսափեր 2 տարի անց նույն ուսուցչի կողմից նույն դպրոցում կրկին սեռական բռնության ենթարկվելուց: Փոխարենը, տեղի ունեցած սեռական բռնության հայտնի վտանգի դեմ որևէ արդյունավետ պետական հսկողության մեխանիզմի բացակայությունը հանդիսացել է ոչ պետական դպրոցի տնօրենի ձախողման արդյունք` սեռական բռնության մասին բողոքների համարժեք գործելու առնչությամբ, որը հանգեցրել է Լ.Հ.-ի կողմից դիմողին կրկին սեռական բռնության ենթարկելուն, ինչպես նաև՝ միևնույն ազգային դպրոցում բազմաթիվ աշակերտների նկատմամբ Լ.Հ.-ի կողմից սեռական ծանր հանցանքների կատարման երկարաձգմանը: Հետևաբար, Պետությունը չի կատարել դիմողին սեռական բռնությունից պաշտպանելու իր պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում (11 ձայնով` ընդդեմ 6-ի):
(բ) Ընթացակարգային տեսակետից – 1995 թվականին ազգային դպրոցի երեխայի` ոստիկանությանը ներկայացրած՝ Լ.Հ.-ի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին հաղորդումից անմիջապես հետո հետաքննություն է սկսվել, որի ընթացքում դիմողին հնարավորություն է տրվել հայտարարություն կատարելու: Քննության արդյունքում Լ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ դեպքերով սեռական բռնություն գործադրելու մեջ, որոնց համար նա դատապարտվել է և ազատազրկվել: Դիմողը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լ.Հ.-ն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքներով:
Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):
13-րդ հոդված` փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ.Դիմողին տրամադրվել է փոխհատուցում Պետության որևէ պարտավորության համար: Համապատասխանաբար, առաջարկված քաղաքացիական փոխհատուցումներն ընդդեմ այլ անհատների և ոչ-պետական դերակատարների, որոնց վրա հիմնվել էր Կառավարությունը, սույն դեպքում պետք է դիտարկել որպես ոչ արդյունավետ՝ անտեսելով դրանց հաջողության հասնելու հնարավորությունները: Նմանապես, Լ.Հ.-ի դատապարտումն արդյունավետ պաշտպանության միջոց չէ 13-րդ հոդվածի իմաստով, թեև դա 3-րդ հոդվածով նախատեսված գլխավոր ընթացակարգային երաշխիքն է:
Ինչ վերաբերում է Պետության դեմ ներկայացված հայցերին, ապա չի հիմնավորվել, որ ազգային պաշտպանության միջոցներից որևէ մեկն արդյունավետ է եղել դիմողին սեռական բռնությունից պաշտպանելու` պետության պարտավորության ձախողման դեմ ներկայացված գանգատի կապակցությամբ (Պետության պատասխանատվությունն այլ անձանց գործողությունների համար, պետության դեմ ներկայացված հայցն ուղղակի անփութության համար և սահմանադրական վեճի մասին):
Եզրակացություն. խախտում (11 ձայնով` ընդդեմ 6-ի):
41-րդ հոդված. ընդհանուր 30,000 եվրո փոխհատուցում` որպես նյութական և ոչ նյութական վնասի համար, հաշվի առնելով այն ֆինանսական փոխհատուցումը, որը դիմողն արդեն ստացել էր, և անորոշությունը Լ.Հ.-ի կողմից վճարումներ կատարելու հեռանկարի առումով:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy