© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
O’KEEFFE-Ն ընդդեմ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ. 35810/09)
ԴԱՏԱՎՃԻՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
28-կ հունվարի, 2014թ,
Սույն դատավճիռը վերջնական է, բայց կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
O’Keeffe-ին ընդդեմ Իռլանդիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ գումարվելով Մեծ պալատով, որի կազմում էին՝
Դին Շփիլմանը, Նախագահ,
Ջոզեֆ Քասադեվալը,
Գվիդո Ռայմոնդինին,
Ինետա Զիմելը,
Մարկ Վիլիգերը,
Իզաբել Բերո-Լըֆեվղը,
Բոշտյան Մ. Զուպանչիչը,
Ալվինա Գյուլումայնը,
Նոնա Ցոցորիան,
Զդրավկա Կալայջիեվան,
Նեբոյշա Վուչինիկը,
Վինսենտ Ա. Դե Գաետանոն,
Անգելիկա Նուսբերգերը,
Անդրես Պոտոցկին,
Կժիշտոֆ Վոյտիչեկը
Վալերիու Գրիտչոն, դատավորներ,
Փիթըր Չարլետոնը, ad hoc դատավոր,
և Մայքլ Օ Բոյլը, Փոխքարտուղար,
Գումարվելով փակ նիստում 2013թ, մարտի 6-ին և նոյեմբերի 20-ին,
Կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է վերոնշյալ վերջին ամսաթվին։
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկզբնավորվել է գանգատով (թիվ. 35810/09) ընդդեմ Իռլանդիայի, որը ներկայացվել է Դատարանին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի (“Կոնվենցիան”) Հոդված 34-ի համաձայն, Իռլանդիայի քաղաքացի տկն. Louise O’Keeffe-ի (“գանգատարկուն”) կողմից, 2009թ. Հունիսի 16-ին։
2. Գանգատարկուին ներկայացնում էր պրն. Ե. Կանտիլոնը (E. Cantillon), Կորկում (Cork) գործող մի իրավաբան։ Իռլանդիայի կառավարությունը (“Կառավարությունը”) ներկայացնում էր նրա գործակալ (Agent), պրն Պ. Ուայթը, Արտաքին գործերի դեպարտամենտից։
3. Գանգատարկուն հիմնականում բողոքել էր համաձայն Հոդված 3-ի, առ այն, որ հիմնական կրթության համակարգը չէր կարողացել իրեն պաշպանել ուսուցչի կողմից սեռական չարաշահման ենթարկվելուց 1973թ., և համաձայն Հոդված 13-ի, առ այն, որ ինքը չի ունեցել պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց այդ առումով։ Նա նաև վկայակոչել էր Թիվ 1 արձանագրության Հոդված 8-ը և Հոդված 2-ը, թե՛ առանձին և թե՛ Կոնվենցիայի Հոդված 14-ի հետ միասին վերցված։ Նա նաև բողոքել էր իր քաղաքացիական դատավարությունների երկար տևողությունից և դրա հետ կապված արդյունավետ ներպետական միջոցի բացակայությունից՝ վկայակոչելով Կոնվենցիայի Հոդված 6-ը առանձին և Կոնվենցիայի Հոդված 13-ի հետ միասին վերցված։
4. Գանգատը տրամադրվել էր Դատարանի Հինգերորդ բաժնին (Դատարանի կանոնակարգի Կանոն 52 § 1)։ Դատավոր Էն Փաուեր-Ֆորդը (Ann Power-Forde), Իռլանդիայի առնչությամբ ընտրված դատավորը, ինքնաբացարկ էր հայտարարել Մեծ Պալատի լսումներից (Կանոն 28)։ 2012թ, հունիսի 13-ին Պալատի նախագահը որոշել էր նշանակել Պրն արդարադատություն Փիթըր Չարլետոնին (Peter Charleton), մասնակցելու որպես ad hoc դատավոր (Կոնվենցիայի Հոդված 26 § 4 և Դատարանի կանոնակարգի Կանոն 29 §)։
5. 2012թ. հունիսի 26-ին Դատարանի այդ բաժնի պալատը (որի կազմում էին դատավորներ Դին Շփիլմանը (Dean Spielmann), Մարկ Վիլիգերը (Mark Villiger), Կարել Յունգվիրթը (Karel Jungwiert), Բոշթյան Մ. Զուպանչիչը (Boštjan M. Zupančič), Գաննա Յուդկիվսկան (Ganna Yudkivska), Անդրե Պոտոցկին (André Potocki) և Փիթըր Չարլետոնը, ad hoc դատավոր, ինչպես նաև Բաժնի քարտուղար Կլաուդիա Վեստերդիեկը (Claudia Westerdiek)) քննել են գործը։ Պալատը միաձայն մերժել է ներպետական վարույթների երկար տևողության և այդ կապակցությամբ ներպետական պաշտպանության միջոցի բացակայության վերաբերյալ բողոքները՝ նկատի առնելով այս հարցերի շուրջ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը։ Այն նաև միաձայն ընդունելի է հայտարարել բողոքների մնացած մասը։
6. 2012թ. սեպտեմբերի 20-ին այս Պալատի (Անգելիկա Նուսբերգերը (Angelika Nußberger), փոխարինող դատավորը փոխարինել էր Գաննա Յուդկիվսկային (Ganna Yudkivska), ով այլևս չէր կարող մասնակցել գործի հետագա քննությանը (Կանոն 24 § 3)) հրաժարվել էր իրավասությունից հօգուտ Մեծ Պալատի, և կողմերից ոչ մեկը չէր առարկել հրաժարմանը (Կոնվենցիայի Հոդված 30 և Կանոն 72)։
7. Մեծ Պալատի կազմը որոշվել էր համաձայն Կոնվենցիայի Հոդված 26 §§ 4-ի և 5-ի դրույթների և Դատարանի Կանոնակարգի Կանոն 24-ի. Դատավոր Փիթըր Չարլետոնը շարունակել էր գործել որպես ad hoc դատավոր (Կոնվենցիայի Հոդված 26 § 4 և Կանոն 29 § 1)։
8. Թե՛ գանգատարկուն և թե՛ Կառավարությունը ներկայացրել էին հետագա գրավոր դիտարկումներ (Կանոն 59 § 1) ըստ էության. Բացի այդ, Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնակատարը և Իրավունքի ու արդարադատության Եվրոպական կենտրոնը Պալատի Նախագահի կողմից ազատություն էին ստացել (Կոնվենցիայի Հոդված 36 § 2 և Կանոն 44 § 3)՝ միջամտելու գրավոր ընթացակարգով, և Պալատին տրամադրված նրանց պնդումները թույլատրվել էր ներառել Մեծ Պալատի գործի պանակում։
9. Գործը լսվել է հրապարակավ Մարդու իրավունքների դատարանի շենքում, 6-ը մարտի, 2013թ. (Կանոն 59 § 3)։
10. Դատարանում ներկա էին՝
(a) ի դեմս Կառավարության
Պրն. Պ. Ուայթը, Ներկայացուցիչ,
Պրն. Ֆ. Մքդոնահը, Ավագ իրավախորհրդատու
Պրն. Ք. Փաուերը, ՓաստաբանԻրավախորհրդատու,
Տկն.Ս. Ֆարելը, Արդարադատության նախարարի գրասենյակ
Տկն. Մ. ՄքԳարին, Կրթության և հմտությունների դեպարտամենտ Խորհրդատուներ
(b) Ի դեմս գանգատարկուի
Պրն. Դ. Հոլանդ, Ավագ խորհրդատու,
Պրն. Ա. Քիթինգ, Ավագ խորհրդատու, Իրավախորհրդատու
Պրն. Ի. Կանտիլոն, Փաստաբան,
Տկն. Մ. Սքրիվեն, Փաստաբան,Ներկայացուցիչներ
Գանգատարկուն նույնպես մասնակցում էր
11. Դատարանը լսեց պարոններ Հոլանդի և Մքդոնահի ելույթները։
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
12. Գանգատարկուն ծնվել է 1964թ. և ապրում է Քորքում, Իռլանդիա։
A. Նախապատմությունը
13. Կոմերը չեն վիճարկել հետևյալ փաստերը։
14. Գանգատարկուն հաճախել է Դանդերոուի ազգային դպրոցը 1968թ.-ից։ Դպրոցը, հոգաբարձուների միջոցով, տնօրինում էր Քորքի և Ռոսի թեմի Կաթոլիկ եպիսկոպոսը, որը ճանաչված էր Կրթության և գիտության դեպարտամենտի (Դեպարտամենտ) կողմից՝ որպես դպրոցի հովանավոր։ Եպիսկոպոսի անունից գործող Կառավարիչը տեղի ծխական քահնա էր (“Ս”)։ Քանի որ վերջինս ծեր էր և անուժ, ապա տեղական մի քահնա (“Ó”) հանդիսանում էր de facto Կառավարիչը, ով գործում էր ի դեմս և ի շահ S-ի։ Ստորև բերված վկայակոչումները “Կառավարչին”, նաև ներառում են Ó-ին, ինչպես նաև նրա իրականացրած կառավարման գործառույթները։ Դանդերոուի ազգային դպրոցը ուներ երկու ուսուցիչ, որոնցից մեկը (“ԼՀ”) դպրոցի տնօրենն էր, մի ամուսնացած մարդ։ Դանդերոուն մեկն էր գանգատարկուի թաղամասում եղած ազգային չորս դպրոցներից։
15. 1971թ. երեխաներից մեկի ծնողը բողոքել էր Կառավարչին, թե ԼՀ-ն սեռական ոտնձգություն է կատարել իր երեխայի նկատմամբ։ Բողոքի մասին չէր տեղեկացվել Ոստիկանությանը, Դեպարտամենտին կամ այլ Պետական իշխանության, և Կառավարիչը բողոքին ընթացք չէր տվել։
16. 1973թ. հունվարից մինչև տարվա կեսը գանգատարկուն ենթարկվել էր մոտավորապես 20 սեռական հարձակման ԼՀ-ի կողմից՝ նրա դասարանում երաժշտական դասերի ընթացքում։ Այն ժամանակ, երբ գանգատարկուն մասնակցում էր նշված դասերին, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ծնողները տեղյակ չէին եղել 1971թ. ԼՀ. մասին մեղադրական պնդումներին։
17. 1973թ. սեպտեմբերին այլ ծնողներ գանգատարկուի ծնողների ուշադրությունն են հրավիրել կապված ԼՀ-ի հետ նմանօրինակ մեղադրանքներին։ Այս թեմայով ծնողների հետ ունեցած հանդիպումից հետո, որը նախագահել է Կառավարիչը, ԼՀ-ն հիվանդության պատճառով արձակուրդ է գնացել։ 1973թ. սեպտեմբերին նա ազատվել է աշխատանքից։ Նշված մեղադրական պնդումները այն ժամանակ չեն հաղորդվել ոստիկանությանը, Դեպարտամենտին կամ պետական որևէ այլ իշխանության։ Կարճ խոսակցության ընթացքում գանգատարկուի մայրը հարցրել է նրան, թե արդյոք ԼՀ-ն դիպել է իրեն։ Գանգատարկուն պատասխանել է այնպես, թե ինչ-որ սեռական բնույթի բան է կատարվել, բայց նա չի հիշում խոսակցության շարունակությունը։ 1974թ. հունվարին Կառավարիչը Դեպարտամենտին ծանուցել է, որ ԼՀ-ն ազատվել է աշխատանքից, և մատնանշել է նրան փոխարինողին։ Դրանից քիչ անց ԼՀ-ն աշխատանքի է անցել մեկ այլ Պետական դպրոցում, որտեղ դասավանդել է մինչև 1995թ. իր թոշակի գնալը։
18. 1969-1973թթ. տեսուչը, որը նշանակվել էր այդ տարածաշրջանում, այցելել է Դանդերոուի ազգային դպրոց վեց անգամ, ինչը ավելի ուշ նրա վկայության մեջ նշել է որպես այցելությունների միջինից բարձր թիվ։ Նա հանդիպել է ԼՀ-ի և Ս-ի հետ։ Նա մասնակցել է ծնողական ժողովներին՝ այլ դպրոցների հետ Դանդերոուի միաձուլման վերաբերյալ։ ԼՀ-ի վերաբերյալ որևէ բողոք նրան չի ներկայացվել։ Նա ուսումնասիրել է ԼՀ-ի ուսուցչական աշխատանքն ու համարել այն բավարար։
19. Գանգատարկուն թաքցրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգությունը։ Չնայած նա կրել էր էական հոգեբանական դժվարություններ, նա չէր կապել դրանք ոտնձգության հետ։ 1996թ. նրա հետ էր կապվել ոստիկանությունը, որը հետաքննում էր 1995թ. Դանդերոուի ազգային դպրոցի նախկին սանի բողոքը ԼՀ-ի դեմ։ Գանգատարկուն հաղորդում էր տվել ոստիկանությանը 1997թ. հունվարին և վկայակոչվել էր խորհրդատվության համար։ Հետաքննության ընթացքում մի շարք այլ աշակերտներ հաղորդումներ էին տվել։ ԼՀ-ն մեղադրվել էր սեռական ոտնձգություններ հանդիսացող 386 քրեական հանցագործության համար, որոնք ներառում էին դպրոցի մոտ 21 նախկին աշակերտներին՝ 10 տարվա ժամանակահատվածում։ 1998թ. նա իրեն մեղավոր էր ճանաչել 21 տեսակի մեղադրանքների համար և դատապարտվել ազատազրկման։ Նրա դասավանդելու արտոնագիրը հետ էր վերցվել Կրթության նախարարի կողմից (“Նախարար”) Ազգային դպրոցի 1965թ. կանոնների Թիվ 108 կանոնի համաձայն (“1965-ի կանոններ”)։
20. 1998թ. հունիսին կամ մինչև հունիսը, քրեական դատավարության ընթացքում՝ որպես հետևանք այլ զոհերի վկայություններին և դրան հաջորդող բժշկական բուժման, գանգատարկուն հասկացել է իր հոգեբանական խնդիրների և ԼՀ-ի կողմից ոտնձգությունների կապը՝ և այդ խնդիրների խորությունը։
B. Քրեական վնասվածքների փոխհատուցման տրիբունալ (“ՔՎՓՏ/CICT”)
21. 1998թ. գանգատարկուն դիմել է ՔՎՓՏ՝ փոխհատուցում ստանալու համար։ Նախնական հատուցում (44,814.14 եվրո (“EUR”) է շնորհվել մեկ դատավորի կողմից։ Գանգատարկուն բողոքարկել է ՔՎՓՏ հանձնաժողովին։ Նա պնդել է, թե ՔՎՓՏ-ն իրեն հնարավորություն է տվել շարունակել իր բողոքը (և ռիսկ, որ իր ՔՎՓՏ գանգատը կարող էր մերժվել որպես ժամկետանց) կամ ընդունել ՔՎՓՏ-ի սկզբնական առաջարկը՝ մի շարք լրացուցիչ ծախսերով (53,962.24 եվրո, որից 27,000 եվրոն ոչ նյութական վնասի համար)։ Գանգատարկուն ընդունել է բողոքը նամակով, 2002թ. նոյեմբերի 5-ին, և ստանդարտ պարտավորություն վերցրել փոխհատուցելու ՔՎՓՏ-ի հատուցումը ցանկացած այլ հատուցումից, որը կարող է ստանալ ցանկացած աղբյուրից միևնույն վնասի հետ կապված։ Հատուցումը կատարվել է ex gratia հիմքով։ Քանի որ Պետությունը երբեք չի հանդիսանում ՔՎՓՏ-ի կողմ, ապա այն տեղեկացել է սույն հատուցման մասին ավելի ուշ՝ Բարձր ատյանի դատարանում (տես անմիջապես ստորև)։
C. Վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց (Թիվ. 1998/10555P)
1. Բարձր ատյանի դատարան
22. 1998թ. սեպհեմբերի 29-ին գանգատարկուն քաղաքացիական հայց է հարուցել ԼՀ-ի, Նախարարի, ինչպես նաև Իռլանդիայի և Գլխավոր դատախազի դեմ՝ փոխհատուցում պահանջելով իր կրած անձնական վնասների համար՝ ԼՀ-ի կողմից հարձակման և ծեծի, այդ թվում նաև սեռական չարաշահման հետևանքով։ Մյուս երեք պատասխանողների դեմ նրա հայցը (“Պետական պատասխանողներ”) կազմված էր երեք մասից՝ (a) Պետության անգործությունը, որն ի հայտ էր եկել Պետական պատասխանողների ձախողման պատճառով՝ կապված դպրոցի ճանաչման, հետաքննության և վերահսկման հետ, և այն պատճառով, որ նրանք չէին կարողացել իրականացնել պատշաճ միջոցառումներ և ընթացակարգեր՝ պաշտպանելու ԼՀ-ի կողմից 1962 թվականից ի վեր երկարաձգված ոտնձգություններից և դրանց վերջ դնելու։ (b) Պետական պատասխանողների ուրիշին փոխարինող պատասխանատվությունը ԼՀ-ի գործողությունների համար, քանի որ inter alia, նրանց և Պետությանը իրապես կապում էր աշխատանքը և (c) պատասխանատվությունը, հաշվի առնելով գանգատարկուի՝ մարմնի ամբողջականության սահմանադրական իրավունքը, Պետական պատասխանողների պատասխանատվությունը՝ համաձայն Սահմանադրության Հոդված 42-ի հիմնական կրթություն տրամադրելու և կապված այդ պարտականության իրականացման համար միջոցներ ապահովվելու հետ։
23. Քանի որ ԼՀ-ն պաշտպանություն չէր ներկայացրել, 1999թ. նոյեմբերի 8-ին գանգատարկուն ձեռք էր բերել դատական որոշում նրա դեմ՝ առանց նրա ներկայության։ 2006թ. հոկտեմբերի 24-ին Վերադաս ատյանի դատարանը քննել էր գործը և շնորհել հատուցում, որը ենթակա էր վճարման ԼՀ-ի կողմից՝ 305,104 եվրոյի չափով, որից՝ 200,000.00 եվրո ընդհանուր վնասի և 50,000.00 եվրո՝ ծանրացուցիչ վնասի, 50,000.00 եվրո գինեկոլոգիական վնասի և 5,104.00 եվրո հատուկ վնասի համար։ Գանգատարկուն դիմել է կատարողական վարույթների, ԼՀ-ն պնդել է, որ ինքը չունի բավարար միջոցներ, և գանգատարկուն ձեռք է բերել ամսական 400 եվրոյի հերթական վճարումների հրաման։ Առաջին վճարը ստացվել է 2007թ, նոյեմբերին, այնպես որ մինչև տվյալ օրը նրան վճարվել է 31,000 եվրոյի մոտ գումար։ Նա գրանցել է գրավադրման վճիռ՝ ԼՀ կողմից տնօրինվող ընտանեկան տան մասի նկատմամբ։
24. Ինչ վերաբերում է նրա գործին ընդդեմ Պետական պատասխանողների, ապա նա խնդրել է պրոֆեսոր Ֆերգյուսոնին (Ferguson) իրեն խորհրդատվություն տրամադրել 1970-ականներին Իռլանդիայում երեխաների պաշտպանության մեխանիզմների համարժեքության խնդրի վերաբերյալ։ Վերջինը պատասխանել է 2003թ. ապրիլի 14-ի նամակով։ Պրոֆեսոր Ֆերգյուսոնը համաձայնել է, որ եթե 2003թ. գոյություն ունեցող՝ երեխաների պաշտպանության արձանագրությունները գոյություն ունենային 1973թ., ապա շատ հավանական է, որ գանգատարկուի նկատմամբ ոտնձգության հետ կապված գործունեություն կիրականացվեր այնպիսի ձևով, որը երաշխավորած կլիներ նրա բարեկեցությանն աջակցությունը։ Նա վախենում էր, որ գործը բողոքարկելը այն հիմքով, թե ինչ պետք է իմացած լիներ Պետությունն այդ ժամանակ, անհաջողությամբ կպսակվեր, քանի որ հնարավոր չէր լինի անցյալում պրոյեկտել այն գիտելիքները և հաշվետողականության համակարգերը, որոնք գոյություն ունեին տվյալ պահին։
25. Վերադաս դատարանի լսումներն ընդդեմ Պետական պատասխանողների սկսվեցին 2004թ. մարտի 2-ին։ 2004թ. մարտի 5-ին, մինչ գանգատարկուն ներկայացնում էր իր ապացույցները, Վերադաս դատարանի դատավորը, ի պատասխան գանգատարկուի բողոքի այն մասին, թե բացակայել է մի պետական համակարգ, որը անդրադառնար և զբաղվեր սեռական ոտնձգություններով Պետական դպրոցներում, հարցրեց գանգատարկուի փաստաբանին հետևյալը՝
“Ինչ ապացույցներ ունեմ ես, կամ ինչ պետք է եզրակացրած լինեի այն ապացույցներից, որոնք ներկայացվել են, այն է, որ կամ գործող համակարգը վատն է եղել, և ես կվերադառնամ դրան, կամ առկա է եղել այլընտրանքային համակարգ, որը պետք է կիրառված լիներ, և թե որը կարող էր եղած լինել այդ այլընտրանքային համակարգը։”
26. Երբ գանգատարկուի գործը եզրափակվեց, պետական պատասխանողները դիմեցին հրահանգի համար՝ առանձնացնելով գործը այն հիմքով, որ առաջին հայացքից գանգատարկուն գործով ոչինչ չի ապացուցել բոլոր երեք հիմքերի առնչությամբ, ներկայացնելով, inter alia, որ չկար անփութության որևէ ապացույց։ 2004թ. մարտի 9-ին Վերադաս դատարանն ընդունել է Պետական պատասխանողների դիմումը, քանի որ դատարանին “բավարարել էր, որ հայցվորը չէր ապացուցել անփութության վերաբերյալ իր գործն ընդդեմ [Պետական պատասխանողների]” (“դատական գործընթացի դադարեցման” կարգ)։ Դատարանը տարեբերակում չէր կատարել և դատարանին կոչ չէր արվել տարբերակում կատարել անփութության վերաբերյալ բողոքի երկու հիմքերի միջև։ Այնուհանդերձ, մի prima facie գործ էր հարուցվել այլ անձանց գործողությունների համար պատասխանատվության և սահմանադրական պատասխանատվության հարցերի առնչությամբ, և վկայություն էր պահանջվելու պատասխանողներից՝ նշված հարցերի վերաբերյալ։ Դատավարությունն ավարտվել էր 2004թ. մարտի 12-ին։
27. 2006թ. հունվարի 20-ին Վերադաս դատարանը վճիռ կայացրեց։ Այն գտավ, որ գործողությունը կանոնադրությամբ չէր արգելվում։ Այն նաև եզրակացրեց, որ Պետությունը պատասխանատվություն չէր կրում ԼՀ-ի կողմից սեռական հարձակումների համար՝ նկատի առնելով Պետության և Ազգային դպրոցների կրոնադավան կառավարիչների միջև եղած փոխհարաբերությունները։ Չնայած որ գանգատարկուի փաստաբանը բանավոր առաջարկել էր, որ Պետությունը պետք է պատասխանատվություն կրի Կառավարչի կողմից անգործության համար, Վերադաս դատարանի վճիռը այս կետին չէր անդրադարձել։ Եվ վերջապես, Վերադաս դատարանը գտել էր, որ ոչ մի գործողություն չէր իրականացվել ի խախտում սահմանադրական իրավունքի, մինչ գոյություն ունեցող օրենքները (այս դեպքում, իրավախախտումները) պաշտպանում էին այդ իրավունքը։ Պետական պատասխանողների դեմ վարույթների ծախսերի փոխհատուցումը դրվել էր գանգատարկուի վրա։
2. Գերագույն դատարան (O’Keeffe-ն ընդդեմ Hickey-ի, [2008] IESC 72)
28. 2006թ. մայիսին գանգատարկուն բողոք է ներկայացրել Գերագույն դատարան։ Վճռաբեկ բողոքի նրա ծանուցումը վիճարկել է վճիռը այլ անձանց գործողությունների համար պատասխանատվության գործով և վկայակոչել է երկու խնդիր՝ 2004թ. մարտի 9-ի միջանկյալ որոշման համար հիմքերի բացակայությունը և Վերադաս դատարանի ձախողումը՝ կապված Կառավարչի անգործության համար պատասխանատվության մասին որոշման կայացման հետ։ Պրն. արդարադատություն Հարդիմանը նկարագրել է բողոքը որպես ԼՀ-ի և կառավարչի գործողությունների համար Պետության կողմից պատասխանատվությամբ սահմանափակվող բողոք, չնայած որ նա մեկնաբանել է իր վճիռը գանգատարկուի մյուս երկու նախնական գանգատների առնչությամբ (ուղղակի անփութություն և սահմանադրական բողոք)։ Պրն. Արդարադատություն Ֆենելին նույնպես համարել է, որ գանգատը վերաբերում է միայն ԼՀ գործողությունների համար պետության պատասխանատվությանը, չնայած որ նա մերժել է ընդունել, որ պետությունը պատասխանատվություն է կրում Կառավարչի փոխարեն։
29. Վերաքննիչ գանգատը լսվել է 2006թ. հունիսի 11-13-ը։ 2008թ. դեկտեմբերի 19-ին մեծամասնությամբ ընդունված վճռով (դատավորներ Հարդիման և Ֆենելին, ում հետ Մյուրեյ և Դենհամ դատավորների կարծիքները համընկել են, իսկ Գեոգհեգանի կարծիքը՝ չի համընկել), Գերագույն դատարանը մերժել է բողոքը։
30. Հարդիմանը մանրամասն նկարագրել է Ազգային դպրոցների իրավական կարգավիճակը։ Չնայած Ազգային դպրոցի կրթական կարգը կարող է “բավականին տարօրինակ թվալ այսօր”, այն անհրաժեշտ է հասկանալ վաղ 19-րդ դարի Իռլանդիայի պատմության համատեքստում։ Հետևելով կրոնադավանության հակասությանը, և ավելի ուշ Կաթոլիկ ազատագրման կոնսեսիային 1829թ., այլակարծիք եկեղեցիները և Կաթոլիկ եկեղեցին ցանկանում էին երաշխավորել, որ իրենց կրոնը դավանողների երեխաները կկրթվեն այնպիսի դպրոցներում, որոնք կվերահսկվեն դավանանքի, և ոչ Պետության կամ հիմնված (Անգլիկանական) եկեղեցու կողմից։ Այդ եկեղեցիները “չտեսնված հաջողակ էին” այս նպատակին հասնելու առումով՝ իռլանդական ազգային կրթական համակարգի ամենավաղ շրջանից (ինչը ամբողջացվել է 1831թ. “Սթենլիի նամակում”), Պետական իշխանությունները վճարում էին ազգային կրթության համակարգի համար “բայց չէին կառավարում կամ վարչարարում այն՝ դրա տրամադրման վայրում)”։ Այդ վերջին գործառույթը թողնվել էր տեղական կրոնադավան Կառավարչին։ Մինչ Պետության ֆինանսավորումը համամասնական հիմունքներով տրամադրվում էր բոլոր կրոնադավան դպրոցներին, բնակչությունն այդ ժամանակ գերակշռաբար կաթոլիկ էր, այնպես որ Ազգային դպրոցներն ունեին Կաթոլիկ հովանավորներ և կառավարիչներ։
31. Հարդիմանը շարունակել է որպես “ուշագրավ” նկարագրել այն փաստը, որ չնայած 19րդ դարի Եվրոպայում առավել կոշտ տարբերություններ էին դրվում Եկեղեցու և Պետության միջև, և Եկեղեցու ազդեցությունը հանրային ծառայություններ տրամադրելիս (ներառյալ կրթությունը) նվազում էր, Իռլանդիայում Եկեղեցու դիրքը դարձել էր ավելի ուժեղ և ավելի արմատավորված։ Նա ընդունել էր մի փորձագետ վկայի վկայությունը (Իռլանդիայում կրթության պատմության ոլորտում), ով նկարագրել էր վիճակը 1922թ. Իռլանդիայի ազատ պետության ստեղծումից հետո և առանձնացրել Կաթոլիկ կառավարիչնեին այս “կառավարման” համակարգում
“շատ հստակ արտահայտված և խիստ բացարձակ ... էր, թե ինչպես էին նրանք մեկնաբանում, թե ինչպիսին էր իրավիճակը ազգային դպրոցների համար նոր Իռլանդիայում ... Դա պետք է լիներ Կաթոլիկ դպրոցներ կաթոլիկ կառավարմամբ, կաթոլիկ ուսուցիչներով, կաթոլիկ երեխաներով”։
32. Այդ փորձագետ վկան այնուհետև նկարագրել էր Կաթոլիկ եկեղեցու պատասխանը 1950-ականներին՝ ուսուցիչների արհեստակցական միության խնդրանքին՝ տեղի դպրոցների շենքերի պահպանման և վերանորոգման համար տեղական հանձնաժողովներ ունենալու վերաբերյալ։ Կաթոլիկ եկեղեցին պատասխանել էր, որ ոչ մի միջամտություն չէր կարող լինել կապված “դպրության կառավարման իրավունքների ժառանգված ավանդույթի” հետ։ Միության սահմանափակ առաջարկը համարվել էր վտանգավոր, քանի որ որոշակի ժամանակահատված անց այդ խնդրանքը կարող էր վերածվել միջամտության “Կառավարչի իշխանության այլ տեսանկյունների նկատմամբ՝ ի դեմս ուսուցիչների նշանակման և աշխատանքից ազատման, ինչն անկասկած հիմնական մտահոգությունն էր, որի համար երկար տարիներ պայքարել էին և հաղթանակ տարել”։ Հարդիմանը վկայակոչել էր հիմնական կրթական համակարգում իրենց դերը պահպանելու՝ կրոնադավանների “հրատապ ցանկությունը”։
33. Սահմանադրությունն արտացոլել էր, բացատրել էր Հարդիմանը, այս կառավարման համակարգը։ Հոդված 42(4) e-ով Պետության վրա դրված պարտավորությունն էր “ապահովել” ազատ հիմնական կրթություն, որն արտացոլում էր մեծապես Պետության կողմից ֆինանսավորվող, բայց լիովին կրոնավորների կողմից վարչարարվող կրթական համակարգ։ Արդյունքում Իռլանդիայում կային մոտավորապես 3000 ազգային դպրոցներ։ Դրանց հիմնական մասը Կաթոլիկ հովանավորների և կառավարիչների վերահսկման ներքո էր, մի քանիսը՝ իրենց կրոնական դավանանքների, իսկ ավելի փոքրաթիվները վերահսկվում էին ոչ-կրոնավորական խմբերի կողմից։
34. Նա նշել է, որ վերջին ժամանակներում ավելի քան մեկ և կես դար անց, կրթության տրամադրումը ուշացումով և թեկուզ մասնակի դրվել էր կանոնադրական հիմքերի վրա 1998թ, Կրթության մասին ակտի համաձայն։ Նախքան այդ Ակտը, համակարգը վարչարարվել էր 1965թ. կանոնների, ինչպես նաև նախարարական այլ նամակների, շրջաբերականների և գրությունների հիման վրա։
35. Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարելի էր քաղել 1965թ. կանոններից, դատավոր Հարդիմանը նշել է՝
“Նախարարը սահմանել էր կանոններ ազգային դպրոցների համար, բայց դրանք ընդհանրացված էին իրենց բնույթով և նրան թույլ չէին տալիս մանրամասն ղեկավարել որևէ առանձին ուսուցչի գործողությունները։ Նա ստուգում էր դպրոցները դրանց ուսումնական ծրագրերի կատարման հետ կապված, որոնք տարբերվում էին կրոնական ուսուցումից, բայց դրանից հեռու չէր գնում։ Նա ... զրկված էր դպրոցների ուղղակի վերահսկողությունից և մեծ իշխանությունից, որը դա ենթադրում է, որովհետև “Պետության և երեխայի միջև կար կառավարիչը կամ հանձնաժողովը կամ կառավարման խորհուրդը”։ Նմանապես, Նախարարը չէր նշանակում Կառավարչին կամ ուսուցչին կամ ուղղակիորեն չէր վերահսկում նրանց։ Սա իսկապես “կառավարման համակարգի” բնույթն էր։ Ես չեմ կարող վկայությունից տեսնել, որ նա ունեցել է որևէ շրջանակ կամ հնարավորություն՝ անձնական դատողություններ անելու այս երկու անհատներից որևէ մեկի վերաբերյալ։ Բացի այդ, թվում է՝ ծնողները, ովքեր բողոքել են առաջինը մատնանշված պատասխանողի մասին, բնազդաբար հասկացել են, որ նրանք, ովքեր ուղղակի լիազորություն ունեին բողոքը ստանալու և դրա հետ կապված որևէ քայլ ձեռնարկելու համար, եկեղեցականը և եկեղեցական կարգով նշանակված Կառավարիչն էին։ Ոչ մի բողոք նշված ապացույցի առնչությամբ չէր ուղղվել Նախարարին կամ որևէ Պետական մարմնի։ Խնդրով զբաղվել էին, այսպես ասած, “տանը”՝ բողոքավորների ընտրությամբ։ Գործընթացի վերջնական արդյունքը եղել էր կամավոր պաշտոնաթողությունը, որին հետևել էր [ԼՀ] աշխատանքի ընդունումը հարևանությամբ գտնվող այլ դպրոցում։
Բոլոր այս գործոնները, որոնք միտում ունեին հեռավորության վրա պահել Նախարարին և Պետական իշխանություններին դպրոցի կառավարումից և առաջինը՝ նշված պատասխանողի նկատմամբ վերահսկողությունից, վերոնշյալ՝ վաղուց հիմնված կրթական համակարգի ուղղակի հետևանքն են և թույլատրված են Սահմանադրությամբ, որի համաձայն Նախարարը վճարում է և որոշ չափով կանոնակարգում, սակայն դպրոցները և ուսուցիչները վերահսկվում են իրենց կրոնական կառավարիչների և հովանավորների կողմից։ Եվ ոչ էլ Դատարանի խնդիրն է հաստատել կամ քննադատել այդ համակարգը, այլ զուտ արձանագրել դրա գոյությունն ու ակնհայտ փաստը, որ այն զրկում է Նախարարին և Պետությանը դպրոցների, ուսուցիչների և աշակերտների նկատմամբ ուղղակի վերահսկողությունից”։
36. Հարդիմանը նկատել էր, որ աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգությունը ժխտվել էր ԼՀ-ի կողմից, սակայն նա նաև գտել էր, 1973թ. դա “ոչ սովորական արարք էր, քիչ քննարկվող և անկասկած չէր համարվում սովորական ակնկալելի վտանգ, որը պետք էր հաշվի առնել դպրոց հաճախելիս”։ Նա “ուշագրավ” էր համարել այն, որ աշակերտը դատի չէր տվել Հովանավորին, որը թեմի Եպիսկոպոսն էր, նրա իրավահաջորդներին կամ գույքային պահանջ չէր առաջադրել, դատի չէր տվել Քորքի և Ռոսի (դպրոցի տերերը) թեմի գույքի հոգաբարձուներին, նրանց կալվածքների Կառավարչին կամ իրավահաջորդներին։
37. Հարդիմանը եզրակացրել էր, որ նկատի առնելով ուրիշի փոխարեն պատասխանատվություն կրելու համապատասխան թսետը և Ազգային դպրոցների վերահսկման ու կառավարման վերոնշյալ կարգը՝ Պետական պատասխանողները պարտավորություն չունեին գանգատարկուի առջև նրա նկատմամբ կատարված ոտնձգությունների համար։ Մասնավորապես, և նույնիսկ կիրառելով վկայակոչված՝ ուրիշի փոխարեն պատասխանատվություն կրելու առավել ընդգրկուն ձևը, Նախարարի բացակայությունը ԼՀ-ի նկատմամբ ուղղակի վերահսկողությունից, ինչը վաղուց ի վեր զիջված էր Կառավարչին և Հովանավորին, խոչընդոտում էր Նախարարի դեմ վճռի ընդունմանը։ ԼՀ-ի և Պետության հարաբերությունները - մի “եկեղեցու հետ մի եռանկյունի” - լիովին sui generis էր և հանդիսանում էր Իռլանդիայի պատմական ուրույն փորձի արդյունքը։ Կառավարիչը հանդիսանում էր՝
“Հովանավորի առաջադրած թեկնածուն, այսինքն մի իշխանության, որը տարբերվում էր Նախարարի իշխանությունից, և նա չէր տեղեկացրել Նախարարին [ԼՀ] հետ կապված դժվարությունների կամ բողոքների և կամ նրա պաշտոնաթողության և այլ տեղ դասավանդելու նպատակով աշխատանքի ընդունման վերաբերյալ, մինչև դրանք դարձել էին կատարված փաստեր (faits accomplis)։ Նա հանդիսանում էր ոչ թե Նախարարի, այլ Կաթոլիկ եկեղեցու գործակալը, այն իշխանության, ի շահ որի Նախարարին դուրս էին թողել դպրոցի կառավարման շրջանակից”։
38. Հարդիմանը մեկնաբանել է գանգատարկուի սկզբնական բողոքներից երկուսը, որոնց “ընթացք չի տրվել”։
39. Ինչ վերաբերում է Պետության կողմից անփութությանը, ապա նա նշել է, որ
“... սա մի բողոք է, որը առավել ճիշտ կլիներ բերել Կառավարչի դեմ։ Կառավարիչն էր, ով լիազորություններ ուներ՝ ձեռնարկելու պատշաճ միջոցներ և ընթացակարգեր, որոնցով ղեկավարվում և գործում էր դպրոցը։ Նախարարը դժվար թե պատասխանատվություն կրի այն բանի համար, որ չի կարողացել “վերջ դնել” գործողությունների ընթացքին, որոնց գոյության մասին լիովին անտեղյակ է եղել”։
40. Ինչ վերաբերում է Սահմանադրության Հոդված 42-ի համաձայն հիմնական կրթության ապահովման և այդ պարտականությունը կատարելու նպատակով միջոցառումների ձեռնարկման մասին Պետության պատասխանատվության վերաբերյալ բողոքին, ապա Հարդիմանը նշել է՝
“Ես արդեն վերլուծել եմ Հոդված 42-ի կետերը, որից նկատելի է, որ Նախարարը, այս ազգային դպրոցի գործով, պարզապես տրամադրում էր աջակցություն և հատկացումներ մասնավոր ու կորպորատիվ (օրինակ Հռոմեական կաթոլիկ) ջանքերին՝ դպրոցի գործարկումը թողնելով մասնավոր կամ կորպորատիվ միավորների։ Նախարարը այդպիսով, ինչպես նշել է Դատավոր Քեննին Crowley-ն ընդդեմ Իռլանդիայի [1980] I.R. 102] գործով, զրկված է կրթության վերահսկումից՝ երեխաների և իր միջև միջամտող Հովանավորի և Կառավարչի պայմաններում։ Նշված անձինք և մասնավորապես վերջինը շատ ավելի մոտ են և առավել հաճախակի են շփվում դպրոցի հետ, քան Նախարարը կամ Դեպարտամենտը։
Ես չեմ ընկալում, որ Հոդված 42.4-ի դրույթները պահանջում են ավելին, քան որ Նախարարը պետք է “ջանա լրացնել և ողջամիտ օգնություն տրամադրել մասնավոր և կորպորատիվ կրթական ջանքերին”, “ապահովել անվճար հիմնական կրթություն”։ ... Իմ կարծիքով Սահմանադրությունը հատուկ նախատեսում է, ոչ թե դպրոցների գործարկման իսկապես պատվիրակում, այլ զիջում՝ ի շահ Հովանավորի և Կառավարչի”։
41. Հարդիմանը եզրափակել է՝ շեշտելով, որ վճռում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես պատասխանատվության ենթադրում ի դեմս Եկեղեցու և ամեն դեպքում միանգամայն անհնարին էր այդպես անել, քանի որ նշված իշխանություններին Դատարանը չէր լսել, քանի որ գանգատարկուն նրանց դեմ դատական բողոք չէր բերել։
42. Դատավոր Ֆենելին, ով կայացրել էր մյուս մեծամասնական վճիռը, սկսել էր նշելով, որ երեխաների նկատմամբ իշխանության շահարկման չարիքը՝ նրանց սեռական բռնության ենթարկելու նպատակով, սասանել է հասարակությանը մինչև նրա հիմքերը։ Սեռական ոտնձգության գործերը տարիներ շարունակ մտահոգել են քրեական դատարաններին և Գերագույն դատարանին, և զարմանալի էր, որ դատարանն առաջին անգամ էր առերեսվել խնդիրների հետ, որոնք առնչվում են հաստատությունների, ներառյալ Պետության պատասխանատվությանը՝ Ազգային դպրոցում ուսուցչի կողմից դպրոցահասակ երեխաների սեռական չարաշահման համար։
43. Ֆենելին նաև նկարագրել է որոշ մանրամասներով Ազգային դպրոցների պատմությունն ու դրանից բխող իրավական կարգավիճակը. Համակարգի, որը պահպանել էր անկախությունը 1922թ. և 1937թ. Սահմանադրության կիրառումը։ Նա ընդունել է փորձագետի ապացույցը, որ այն ոչ թե Պետական համակարգ էր, այլ ավելի շուտ մի “պետության կողմից աջակցվող համակարգ”։ Նա մատնանշել էր իշխանության հստակ բաժանումը Պետության (որը ֆինանսավորում էր համակարգը և ամրագրում էր ուսումնական ծրագիրը) և Կառավարչի (որն իրականացնում էր դպրոցի առօրյա գործարկումը, ներառյալ ուսուցիչներին աշխատանքի ընդունումն ու աշխատանքից ազատումը) միջև՝ նշելով, որ տարբեր կրոնները վճռորոշ էին պահպանել և պաշտպանել իրենց սեփական հստակ կրոնական կրթությունը, ուստի Ազգային դպրոցները զարգանում էին կրոնադավան հիմքերով։
44. Նա համարել էր, որ Տեսուչները հանդիսանում են Պետության վերահսկողության ու չափանիշների պահպանման համակարգի էականորեն կարևոր մասը, ինչը հնարավորություն էր տալիս Նախարարին գոհանալ համակարգի որակով։ Այնուհանդերձ, նա նշել էր, որ Տեսչական ռեժիմը չէր փոփոխել Պետության և Կառավարչի միջև պարտականությունների բաժանումը, քանի որ տեսուչները լիազորություն չունեին ուղղորդել ուսուցիչներին ՝ իրենց պարտականությունները կատարելիս։ 1965թ. Կանոններն արտացոլում էին պարտականությունների այս բաշխումը Եկեղեցու և Պետության իշխանությունների միջև։ Նույնիսկ եթե արդի ժամանակներում Պետությունը խաղում էր ավելի միջամտող դեր, ամենօրյա կառավարման պատասխանատվությունը շարունակում էր մնալ Կառավարչինը։ Նա եզրակացրել էր, որ Պետությունը պատասխանատվություն չի կրում ԼՀ-ի գործողությունների համար, և նույն հիմքերով նաև Կառավարչի կողմից՝ 1971թ. բողոքը Պետությանը չհաղորդելու հետ կապված։ ԼՀ-ն աշխատանքի չէր վերցվել Պետության կողմից, այլ օրենքով՝ Կառավարչի կողմից։ Մինչ ԼՀ-ն պարտավոր էր ունենալ այն որակավորումները, որոնք սահմանել էր Նախարարը, և պարտավոր էր կատարել 1965թ. Կանոնները, և մինչ Պետությունն ուներ կարգաապահական լիազորություններ նշված առումներով, ԼՀ-ն չէր ներգրավվել Պետության կողմից, և Պետությունը չէր կարող նրան հեռացնել։
45. Անդրադառնալով Կառավարչի կողմից 1971թ. բողոքի չհաղորդման համար վերաքննիչ բողոքի ծանուցման մեջ վկայակոչված՝ Պետության պատասխանատվությանը՝ Fennelly J-ը եզրակացրել էր, որ “Նույն պատճառով, այնքանով, որքանով անհրաժեշտ է նշել, չի կարող առկա լինել պատասխանատվություն [Կառավարչի] կողմից 1971թ. բողոքի չհաղորդման համար։ [Կառավարիչը] չէր հանդիսանում երկրորդը մատնանշված պատասխանողի աշխատողը”։
46. Գեոգհեգանն այլակարծիք էր։ Նա ընդունել էր, որ ո՛չ Դեպարտամենտը և ո՛չ էլ նրա տեսուչները որևէ բան չէին իմացել հարձակումների մասին։ Նա նշել էր, որ բոլոր գործնական նպատակներից ելնելով, Իռլանդիայում հիմնական կրթությունը հիմնականում ստացել էր Եկեղեցու և Պետության համատեղ ձեռնարկի ձև, և համարել էր, որ հարաբերություններն այնպիսին էին, որ բավարար կապ կար Պետության և այդ ռիսկի ի հայտ գալու միջև՝ հիմնվելով մասնավորապես դպրոցների Տեսուչների դերին։ Նա որոշ մանրամասներով ուսումնասիրել էր Դպրոցի տեսուչների ներկայացրած և նրանց դերին վերաբերող վկայությունները, նշելով, inter alia, որ եթե ուսուցչի կողմից Ազգային դպրոցի աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքը համարվեր լավ հիմնավորված Դեպարտամենտի կողմից նախաձեռնված հետաքննությամբ, ապա դա կարող էր հանգեցնել փաստի ճանաչմանը կամ ոստիկանական հետաքննության իրականացմանը, և եթե ոստիկանությունը բողոքը հիմնավոր համարեր, ապա ի վերջո կարող էր հանգեցնել նաև ուսուցչից՝ դասավանդելու թույլտվության առգրավմանը։
47. 2009թ. մայիսի 9-ի իր վճռով Գերագույն դատարանը հանել է գանգատարկուից ծախքերը պահելու մասին Վերադաս դատարանի հրամանը, քանի որ չէր վիճարկվում, որ նրա գործը կարևոր և բարդ փորձության գործ էր։ Այն որոշել է, որ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հոգալ իր սեփական ծախսերն ու ծախքերը՝ Պետական պատասխանողների դեմ գործի հետ կապված։
48. Գանգատարկուն իրավաբանորեն ներկայացվել է քաղաքացիական վարույթների ընթացքում, չնայած որ իրավաբանական օգնություն չի ունեցել։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
A. Հիմնական կրթությունն Իռլանդիայում
1. Նախապատմություն
49. Դատարանը վկայակոչում է պատմության նկարագրությունը և հիմնական կրթություն տրամադրող Ազգային դպրոցների համակարգի կառուցվածքը, որը ներկայացվել է Գերագույն դատարանի կողմից ներկա գործով (O’Keeffe-ն ընդդեմ Hickey-ի, [2008] IESC 72) և, մասնավորապես դատավորներ Հարդիմանի և Ֆենելիի կողմից (վերոնշյալ պարբերություններ 30-35 և 42-44)։
50. Դպրոց հաճախելու մասին 1926թ. Ակտի բաժին 4-ով ծնողներից պահանջվում է երաշխավորել իրենց երեխաների հաճախումը Ազգային դպրոց կամ այլ հարմար դպրոց, եթե առկա չէ դա չանելու ողջամիտ արդարացում, ինչպես օրինակ այնպիսի արդարացումներ, որոնք ներառում են այն փաստը, որ երեխան ստանում է պատշաճ հիմնական կրթություն մեկ այլ վայրում, կամ որ որևէ այնպիսի Ազգային դպրոց հասանելի չէ, որին ծնողը չի առարկի՝ կրոնական նկատառումներից ելնելով, կամ որ որևէ այլ էական պատճառ կա, որը երեխային խանգարում է դպրոց հաճախել։ Մասնակցությունը լիաժամ կրթությանը հետևաբար պարտադիր էր 6-14 տարեկան բոլոր երեխաների համար մինչև 1969թ., երբ դպրոցն ավարտելու պաշտոնական տարիքային շեմը բարձրացվեց մինչև 16 տարեկանը։ Հիմնական կրթությունը համընդհանուր անվճար էր Իռլանդիայում տասնիներորդ դարից ի վեր։
51. Հիմնական դպրոցի տարիքի երեխաների մեծամասնությունը հաճախում էր “Ազգային դպրոցներ”, որոնք Պետության կողմից ֆինանսավորվող և կրոնակադավանների կողմից գործարկվող կրթական հաստատություններ էին։ Դեպարտամենտի 1972-1973թթ. և 1973-1974թթ. զեկույցները համապատասխանաբար արձանագրել էին 3776 և 3688 Ազգային դպրոցների գոյությունը։ Դեպարտամենտի 1973թ. փետրվարի վիճակագրական զեկույցում մատնանշվել էր, որ հիմնական դպրոցների 94%-ը Ազգային դպրոցներ են։ Համաձայն 1965թ. հրապարակված՝ 1962/63 թվականները ներառող՝ Ներդրումներ Կրթության ոլորտում զեկույցի, Ազգային դպրոցների 91%-ը գործարկում էին Կաթոլիկները և Կաթոլիկներն էին սննդով սպասարկում 97.6 % Ազգային դպրոցների աշակերտներին, իսկ 9%-ը գործարկում էին Բողոքականները՝ սննդով սպասարկելով այս աշակերտների 2.4%-ին։ 2011թ. Դեպարտամենտի մի զեկույցում նշված է, որ հիմնական դպրոցների մոտավորապես 96%-ը շարունակել են մնալ կրոնական հովանավորչության և կառավարման ներքո (ներառյալ 89.65 % -ը՝ Կաթոլիկ հովանավորչության և կառավարման ներքո)։
52. 1963/1964թթ. կային 192 վճարովի ոչ պետական աջակցությամբ հիմնական դպրոցներ մոտավորապես 21,000 երեխաների համար, որոնք հիմնական դպրոցի աշակերտների մոտ 4-4.5%-ն էին կազմում։ Այս դպրոցների մեծամասնությունը գտնվում էր քաղաքային տարածքներում, հիմնականում Դուբլինում։
53. Հիմնական նոր դպրոցների հիմնման վերանայված չափանիշների վերաբերյալ Դպրոցների տեղով ապահովմանը նվիրված զեկույցը 2011թ. հաստատում էր, որ մինչև 1970-ականները, ծնողներին արդյունավետորեն հասանելի միակ ընտրությունը տեղական ազգային դպրոցներն էին։ Զեկույցում նկատի էր առնվում, որ 1970-ականների ավարտին փոփոխություններ էին նկատվում, ինչպես՝ 1978թ. առաջին բազմակրոնադավան դպրոցի հիմնումը և իռլանդերենով միջբազմակրոնադավան դպրոցների թվի աճը։
2. Սահմանադրությունը 1937թ.
54. Հոդված 42-ը վերնագրված է “Կրթություն” և ներառում է հետևյալը՝
“1. Պետությունը ճանաչում է, որ երեխայի հիմնական և բնական կրթողը Ընտանիքն է, և երաշխավորում է հարգել բոլոր ծնողների անօտարելի իրավունքն ու պարտականությունը՝ իրենց երեխաներին՝ իրենց միջոցներին համապատասխան տրամադրելու կրոնական և բարոյական, մտավոր, ֆիզիկական և սոցիալական կրթություն։
2. Ծնողները պետք է ազատ լինեն՝ տրամադրելու այս կրթությունն իրենց տանը կամ մասնավոր դպրոցներում, կամ այն դպրոցներում, որոնք ճանաչված և հիմնված են Պետության կողմից։
3(1) Պետությունը չպետք է պարտավորեցնի ծնողներին՝ ի վնաս իրենց խղճի և օրինական նախընտրանքի, ուղարկել իրենց երեխաներին Պետության կողմից հիմնված դպրոցներ կամ որևէ առանձին տեսակի դպրոց՝ Պետության կողմից նշանակմամբ։
(2) Պետությունը սակայն որպես ընդհանուր բարօրության պահապան, փաստացի պայմաններից ելնելով կպահանջի, որպեսզի բոլոր երեխաները ստանան որոշակի նվազագույն կրթություն՝ բարոյական, մտավոր և սոցիալական։
4. Պետությունն ապահովում է անվճար հիմնական կրթություն և ջանում լրացնել ու տալ ողջամիտ աջակցություն մասնավոր և կորպորատիվ կրթական նախաձեռնություններին և, եթե հանրային բարօրությունը պահանջում է, տրամադրել կրթական այլ հարմարություններ և հաստատություններ՝ այնուհանդերձ պատշաճ ուշադրություն դարձնելով ծնողների իրավունքներին, հատկապես կրոնական և բարոյական ձևավորման առումով։
5. Բացառիկ դեպքերում, եթե ծնողները չեն կարողանում կատարել իրենց պարտքը երեխաների նկատմամբ ֆիզիկական կամ բարոյական պատճառներով, ապա Պետությունը, որպես ընդհանուրի բարօրության պահապան, պատշաճ միջոցներով պետք է ջանքեր գործադրի ծնողների փոխարեն, սակայն մշտապես պատշաճ ուշադրություն դարձնելով երեխայի բնական և անբաժանելի իրավունքներին”։
55. McEneaney-ն ընդդեմ Կրթության նախարարի ([1941] IR 430) գործում, Գերագույն դատարանը նկատել է, որ “ավելի քան մեկ դար ընդունված է եղել, որ հիմնական կրթության տրամադրումը պետության պարտականությունն է”։ Հոդված 42(4)-ով երեխաներին իրավունք է շնորհվել ստանալ հիմնական կրթություն և “տրամադրել” բառը նշանակում է, որ Պետությունն ինքը պարտավոր չէ կրթել երեխաներին, այլ ավելի շուտ պարտավոր է եղել երաշխավորել, որ նրանց տրամադրվի պատշաճ կրթություն (Crowley-ն ընդդեմ Իռլանդիայի [1980] IR 102)։
3. Համապատասխան օրենսդրությունը
56. 1908թ, Երեխաների ակտով կառավարվում էր երեխաների պաշտպանությունը և նկատի էր առնվում Պետության միջամտությունը երեխային խնամքի հանձնելու առումով՝ ներընտանեկան բռնությունների դեպքում։ 1998թ. Կրթության ակտը (“1988թ. Ակտ”) առաջին համապարփակ օրենսդրությունն էր կրթության վերաբերյալ՝ Պետության հիմնումից ի վեր։ Այն կանոնադրական հիմքի վրա դրեց հիմնական կրթության՝ Պետության կողմից ֆինանսավորվող և մասնավոր կերպով կառավարվող բնույթը՝ ոչ մի հիմնարար կառուցվածքային փոփոխություն չկատարելով դրանում։
4. Կանոններ Ազգային դպրոցների համար (“1965թ. Կանոններ”) և համապատասխան Նախարարական շրջաբերականներ
57. Նախքան 1922թ. անկախությունը գործող Կանոնները կիրառվում էին Ազգային դպրոցների նկատմամբ մինչև Դեպարտամենտի կողմից 1965թ. Կանոնների ընդունումը։ Մինչ 1965թ. Կանոնները ո՛չ հիմնական և ո՛չ էր երկրորդական օրենսդրություն չէին, նրանք ունեին իրավական ուժ և կազմում էին կանոնադրական համապատասխան վարչակարգի մի մասը (Brown –ն ընդդեմ Rathfarnham-ի Ազգային ծխական դպրոցի կառավարման խորհրդի (Board of management of Rathfarnham Parish National School) ([2006] IEHC 178) գործը։ Այլ կերպ ասած, Դեպարտամենտը կանոնակարգում էր իր լիազորությունների շրջանակում եղած խնդիրները Ծանուցումների, Շրջաբերականների և Դեպարտամենտի պաշտոնական այլ փաստաթղթերի միջոցով։ Նախարարը կարող էր հետ կանչել դպրոցի կամ առանձին ուսուցչի արտոնագիրը, եթե 1965թ. Կանոններին համապատասխանություն չապահովվեր (1965թ. Կանոններ, համապատասխանաբար Կանոններ 30 և 108)։
5. Կառավարիչներ և Կառավարման խորհուրդներ
58. 1965թ. Կանոնների Կանոն 15-ի համաձայն Կառավարիչն ուներ դպրոցի ուղղակի ղեկավարման, ուսուցիչների նշանակման և, Նախարարի կողմից հաստատում ստանալու դեպքում, նրանց աշխատանքից հեռացման պարտականություն։ Կառավարիչը պետք է այցելել դպրոց և երաշխավորեր 1965թ. Կանոնների կատարումը (Կանոն 16)։ Ենթակա լինելով Կառավարչին՝ Տնօրենը պատասխանատու էր կարգապահության, ուսուցանող անձնակազմի մյուս անդամների վերահսկման և դպրոցի գործունեությանն առնչվող բոլոր այլ խնդիրների կարգավորման համար (Կանոն 123(4))։
59. Կանոն 121-ը սահմանում էր ուսուցիչների վարքի կանոնները։ Նրանք պարտավոր էին, inter alia, գործել օրենքին հնազանդության ոգով, ամենախիստ ուշադրությունը դարձնել իրենց աշակերտների բարոյականությանն ու ընդհանուր վարքին, ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցառումները՝ երաշխավորելու իրենց աշակերտների անվտանգությունը և իրականացնել բոլոր օրինական հրահանգները, որոնք կհրապարակվեին Կառավարչի կողմից։ Կանոն 130-ը ուսուցիչներից պահանջում էր աշխուժորեն հաշվի առնել իրենց աշակերտների ընդհանուր բարեկեցության բարելավումը, նրանց հետ վարվել գթասրտությամբ զուգորդված հաստատակամությամբ և կառավարել նրանց զգացումներն ու բանականությունը և ոչ կոպտորեն կամ դաժանաբար։
60. Հիմնական դպրոցների մեծ մասն այժմ ունեն Կառավարման խորհուրդներ։ Նախարարական մի շրջաբերական (16/76) ամրագրում էր պայմանավորվածությունները, նախքան 1998թ. Ակտը այս Խորհուրդները դրեց կանոնադրական հիմքերի վրա։ Այդ ակտի Բաժին 14-ը նախատեսում է, որ Հովանավորի պարտականությունն է նշանակել, երբ դա գործնականում հնարավոր է և համաձայն “գործընկերության սկզբունքի”, Խորհուրդ, որի կազմը փոխհամաձայնեցվում է Նախարարի և կրթության գործընկերների միջև։ Խորհուրդները մարմիններ են, որոնք իրավաբանորեն անժամկետ են, ուստի Խորհուրդները կարող են դատի տալ և դատի տրվել։
6. Տեսուչներ
61. 1965թ. Կանոնները նախատեսում էին, որ Նախարարը և նրա լիազորած անձինք (Տեսուչները) կարող են այցելել և ուսումնասիրել դպրոցները, երբ հարմար կհամարեն (Կանոն 11)։ Կանոն 161-ը սահմանում էր Տեսուչներին որպես Նախարարի գործակալներ, որոնցից պահանջվում է Նախարարին տրամադրել այնպիսի տեղական տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Նախարարին՝ համակարգի արդյունավետ վարչարարման համար։ Նրանցից պահանջվում էր Կառավարիչների և ուսուցիչների ուշադրությունը հրավիրել ցանկացած կանոնի, որը նրանց կարծիքով խախտվել էր։ Նրանք լիազորություն ունեին Կառավարչի հետ հաղորդակցվելու կապված դպրոցի ընդհանուր վիճակի հետ կամ “այն հարցերի շուրջ, որոնք պահանջում էին Կառավարչի ուշադրությունը՝ ներկայացնելով այնպիսի առաջարկություններ, որոնք իրենք անհրաժեշտ կհամարեին”։ Տեսուչից պահանջվում էր հաճախակի պատահական այցելություններ կատարել՝ ուսուցիչների աշխատանքը գնահատելու նպատակով։ 16/59 Շրջաբերականը ուղղորդում էր Տեսուչներին՝ Կառավարիչների և ուսուցիչների նկատմամբ նրանց ունեցած դերի, ինչպես նաև այն ձևի առնչությամբ, որով պետք է իրականացվեին պատահական և ընդհանուր ստուգումները և տեսուչների կողմից ուսուցիչների աշխատանքի գնահատումը։
7. Բողոքներ
62. 1970թ. մայիսի 6-ի մի Ուղղորդող ծանուցում ընդգծել է, թե ինչ գործելակերպ պետք է որդեգրվի կապված ուսուցիչների դեմ բողոքների հետ։ Գանգատարկուն պետք է տեղեկացվեր, որ խնդիրը պետք է ուղղվեր Կառավարչին, առաջին հերթին, և նրան պետք է խնդրեին պարզաբանել, թե արդյոք գանգատի մասին Կառավարիչը ծանուցվել է։ Կառավարիչը պարտավոր էր դիտարկումներ ստանալ համապատասխան ուսուցչից և այդ դիտարկումներն իր սեփական տեսակետների հետ միասին ներկայացնել Դեպարտամենտին։ Դեպարտամենտի Գլխավոր տեսուչի տեղակալը պետք է այնուհետև որոշեր, թե արդյոք հետաքննության կարիք կար։ Եթե այո, ապա Տեսուչը պետք է հարցազրույց վարեր Կառավարչի, ուսուցչի և ծնողների հետ։ Եթե հարցումը ի հայտ բերեր համապատասխան արդյունքներ ուսուցչի դեմ, ապա Կանոն 108-ը թույլ էր տալիս Նախարարին գործողություն ձեռնարկել ուսուցչի նկատմամբ, եթե վերջինն իրեն պահել էր ոչ պատշաճ կամ չէր կարողացել կամ հրաժարվել էր կատարել 1965թ. Կանոնները։ Նախարարը կարող էր հետամուտ լինել ուսուցչի դատական կարգով հետապնդմանը, արտոնագրի հետ կանչմանը, աշխատավարձի պահմանը կամ նվազեցմանը։ Ինչպես վերը նշվեց, Կառավարիչը կարող էր աշխատանքից հեռացնել ուսուցչին՝ Նախարարի համաձայնության դեպքում։
B. Քրեական իրավունք և առնչվող խնդիրներ
63. Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը արգելված էր 1861թ. Անձի նկատմամբ հանցագործությունների մասին ակտի (փոփոխված) 50 և 51 բաժիններով։ Քրեական իրավունքի (փոփոխված) 1935թ. ակտը (“1935թ. Ակտ”) նախատեսված էր հետագա դրույթներ սահմանելու երիտասարդ աղջիկների պաշտպանության նպատակով և փոփոխելու սեռական հանցագործություններին վերաբերող օրենքը։ 1935թ. Ակտ-ի բաժիններ 1-ը և 2-ը սահմանել էին 15 տարին չլրացած աղջիկների և 15-17 տարեկան աղջիկների մանկապղծության հանցագործությունները։ 1935թ. Ակտ-ի բաժին 14-ը նաև նախատեսում է, որ
“Չպետք է լինի պաշտպանություն տասնհինգ տարին չլրացած անձի նկատմամբ անվայելուչ հարձակման մեղադրանքից՝ ապացուցելու, որ նշված անձը համաձայնել է այն գործողությանը, որը ենթադրվում է որ հանդիսանում է նման անվայելուչ հարձակում”։
Հետևաբար, տասնհինգ տարին չլրացրած ցանկացած աղջիկ չի կարող համաձայնել սեռական շփման որևէ ձևի, և նման շփման ցանկացած ձև հանդիսացել է (և շարունակում է հանդիսանալ) հանցագործություն։ Ի հավելում այս նորմատիվորեն սահմանված հանցագործությունների, այս գործողությունները հանդիսանում էին սովորական հարձակումներ։
64. Վաղեմության ժամկետ չէր կիրառվում Իռլանդիայում դատական հետապնդման համար, այնպես որ հանցագործը կարող էր դատական կարգով հետապնդվել մինչև իր կյանքի վերջը։
65. Զոհը կարող է դիմել վնասի համար, որից տուժել է Քրեորեն հասցված անձնական վնասների համակարգի շրջանակներում բռնի հանցագործության հետևանքով։ Համակարգը վարչարարվում է Քրեական փոխհատուցումների տրիբունալի (“CICT”) կողմից։ Վաղեմության ժամկետը երեք ամիս է, բայց կարող է երկարաձգվել։ Նախնական որոշումը կայացվում է առանձ լսումների, իսկ լսումները փակ են և տեղի են ունենում CICT-ի որևէ բաժնում։ Բողոքի առնչությամբ ընդունված որոշումը վերջնական է։ Փոխհատուցումը վճարվում է ex gratia հիմքով։ Այն ծածկում է ծախսերը և կորուստները (գրպանից կատարված ծախսերը և սոցիալական ապահովության վճարումներից, աշխատավարձից կամ ռոճիկից նվազեցումերը, որոնք ստացվում են հիվանդության պատճառով արձակուրդի մեջ լինելու ընթացքում) և մինչև 1986թ. նաև ոչ նյութական վնասները։
C. Քաղաքացիական իրավունք և դրան առնչվող խնդիրներ
66. Իրավախախտումը քաղաքացիական սխալ է, որը որևէ մեկին տառապանք է պատճառում, ինչը դառնում է իրավական պատասխանատվություն այն անձի համար, ով իրականացնում է իրավունք խախտող գործողություն՝ իրավախախտում։ Անփութության իրավախախտումը պահանջում է ապացույց, որ առկա է եղել խնամքի պարտականություն հայցվորի և պատասխանող միջև (ներառյալ կողմերի միջև այնպիսի մոտիկ փոխհարաբերության ստեղծումը, որը կոչ է անում մի կողմից մյուսի նկատմամբ հոգ տանելուն), երբ այդ պարտականությունը խախտվել է, և որ այդ խախտման հետևանքով վնաս է պատճառվել (օրինակ, Beatty-ին ընդդեմ Rent Tribunal-ի, [2005] IESC 66)։
67. Ուրիշի փոխարեն պատասխանատվություն կրելը պատասխանատվության վերագրումն է որևէ անձի կամ հաստատության, որը վնաս չի պատճառել և կարող է մեղավոր չլինել դրա պատճառման համար, բայց ով հատուկ իրավական կապ ունի այն անձի հետ, ով որ պատճառել է այդ վնասը, և ով ինքնին մեղավոր է, այդ թվում նաև անփութության համար։ Իրավական փոխհարաբերությունները, որոնք կարող են հանգեցնել ուրիշի պատասխանատվության փոխանցմանը, կարող են ներառել գործատուի և աշխատակցի միջև հարաբերությունները։
68. Նաև հնարավոր է հիմնվել Սահմանադրության վրա՝ փոխհատուցում ստանալու անհատից, որևէ մեկի սահմանադրական իրավունքները ոտնահարելու համար։ Meskell-ն ընդդեմ CIÉ [1973] IR 121) գործում դատարանը պնդել է, որ
“... եթե անձը տուժել է վնասից սահմանադրական իրավունքի ուժի ոտնահարման կամ սահմանադրական իրավունքի խախտման պատճառով, ապա տվյալ անձն իրավունք ունի փոխհատուցում պահանջել այն անձից կամ անձանցից, ովքեր ոտնահարել են այդ իրավունքը”։
Նման քայլի սահմանադրությանն առնչվող իրավախախտումների դեպքում դիմում են միայն այն պարագայում, երբ իրավախախտման մասին գործող իրավունքում կա բաց, որն անհրաժեշտ է լրացնել։
D. Համապատասխան հանրային հետաքննություններ և երեխայի պաշտպանության զարգացումներ
1. Քարիգանի զեկույցը 1931թ.
69. Քարիգանի հանձնաժողովը նշանակվել էր 1930թ.՝ քննելու, թե արդյոք որոշակի քրեական օրենքներ կարիք ունեին փոփոխությունների, և առաջարկություններ ներկայացնելու այն մասին, թե ինչպես վարվել “անչափահասների պոռնկության” խնդրի հետ։ Այն անց է կացրել 17 նիստ և քննել 29 վկաների և նկատի առել այլ գրավոր ներկայացումներ։
70. 1931թ. օգոստոսին Հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցն է ներկայացրել Արդարադատության նախարարությանը։ Զեկույցը առաջարկում էր սոցիալական և օրենսդրական բարեփոխումների մի զուգորդում, կապված, inter alia, անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետ։
71. Ոստիկանության կոմիսարը կարևոր վկա էր Հանձնաժողովի առջև։ Մինչև հայտնվելը, նա տրամադրել էր վիճակագրական տեղեկություններ, որոնք հավաքել էր իր կողմից ավելի քան 800 ոստիկանական բաժանմունքներում շրջանառված շրջաբերականին տրված պատասխաններից՝ 1924-1930թթ. սեռական բնույթի հանցագործությունների քրեական հետապնդման վերաբերյալ, այդ թվում 10 տարին չլրացած, 10-13, 13-16, 16-18 և 18 տարեկանից բարձր տարիքի աղջիկների նկատմամբ գործված “Պղծում, մարմնական գիտելիքներ կամ բռնաբարությություն” հանցագործության համար։ Նա ներկայացրել էր նշված վիճակագրության մանրամասն վերլուծություն, inter alia, որ առկա էր “ամեն տարի ավելացող սեռական բնույթի հանցագործությունների տագնապալի թիվ, որի հիմնական բնորոշ գիծը 16 տարեկան և ցածր տարիքի աղջիկների նկատմամբ քրեական բնույթի ոտնձգություններն էին, ներառյալ 10 տարին լրացածների նկատմամբ նման բազմաթիվ դեպքեր։” Նա կարծիք էր հայտնել, որ սեռական բնույթի հանցագործությունների 15% -ից քիչն էր քրեորեն հետապնդվել, այդ թվում նաև տարբեր պատճառներով խնդիրներին հետամուտ լինելու ծնողների դժկամության հետևանքով։
72. Արդարադատության դեպարտամենտի խորհրդով (Զեկույցին կից հուշագիր) չէին հրապարակվել ո՛չ Քարիգանի հանձնաժողովի ապացույցները և ո՛չ էլ զեկույցը։ Նման խորհուրդ տալով՝ Արդարադատության դեպարտամենտը քննադատել էլ Զեկույցը մի շարք առումներով և նշել, որ դրանց բխող ակնհայտ եզրակացությունն այն էր, որ արժանապատվության սովորական զգացումները և կրոնի ազդեցությունը ձախողվել էին Իռլանդիայում, և որ միակ միջոցը ոստիկանության գործողությանը դիմել էր։ Զեկույցի քննարկումը տեղի էր ունեցել Խորհրդարանական հանձնաժողովում։ Մի շարք առաջարկություններ էին կիրառվել, այդ թվում նաև Քրեական իրավունքի 1935թ. Ակտի (Փոփոխության) ընդունումը (վերը նշված պարբերություն 63)։ Արդարադատության դեպարտամենտի ֆայլերը այս Զեկույցի վերաբերյալ հրապարակվել էին 1991թ.։Այնուհետև արխիվային նյութեր էին հրապարակվել 1999թ.։
2. Ուղղիչ և արդյունաբերական դպրոցներ
73. Ուղղիչ դպրոցները հիմնվել էին 1850-ականներին, իսկ արդյունաբերական դպրոցները՝ 1860-ականներին։ Այս դպրոցները հիմնականում կառավարվում էին կրոնադավանների կողմից և ֆինանսավորվում էին Պետության կողմից։ Առաջին տեսակի դպրոցներում ընդունում էին երիտասարդ հանցագործների, բայց կային նման տեսակի սակավ դպրոցներ։ Այնուհանդերձ, կային նաև 50 կամ ավելի արդյունաբերական դպրոցներ, որոնք երեխաներին վերապատրաստելու համար էին՝ երեխաներին ապահովում էին ապաստանով, հագուստով և սննդով, նրանց նաև ուսուցանում էին (Երեխաների մասին 1908թ. ակտի բաժին 44)։ 1936-ից մինչև 1970թվականը, ընդհանուր 170,000 երեխա և երիտասարդ (ներառյալ համապատասխան տարիքային խմբի մոտ 1.2%-ը) է ընդունվել արդյունաբերական դպրոցներ։ Միջին հաշվով սովորել են մոտավորապես յոթ տարի։ Երեխաների զգալի մեծամասնությունը առավել հակված էր արդյունաբերական դպրոցներին, քանի որ նրանք “կարիքավոր” էին, և այս դպրոց ընդունվելու մյուս առավել հաճախակի հիմքերը քրեական հանցագործություն կատարած լինելը կամ դպրոց չհաճախելն էին։ Այս հիմքերից յուրաքանչյուրը ներառում էր Շրջանային դատարանի որոշումը։ 1933թ. Արդյունաբերական դպրոցների կանոնների և կանոնակարգերի բաժին 7-ով նախատեսվում էր, որ երեխաների գրաճանաչության ուսուցումը տեղի կունենա համաձայն Ազգային դպրոցների ծրագրի, և սահմանվում էին հանձնարարելի ժամեր թե՛ գրաճանաչության ուսուցման և թե՛ արդյունաբերական վերապատրաստման համար։
3. Քուսենի և Քենեդիի զեկույցները ուղղիչ և արդյունաբերական դպրոցների վերաբերյալ
74. 1936թ. հրապարակված՝ Քուսենի զեկույցը նախաձեռնվել էր Պետության կողմից՝ ուղղիչ և արդյունաբերական դպրոցների գործարկման վերաբերյալ։ Զեկույցը հաստատել էր համակարգը՝ իր առաջարկած 51 եզրակացությունների և հանձնարարականների ընդունման պայմանով։ Համակարգը շարունակել էր մեծապես նույնը մնալ մինչև ավելի ուշ Պետության կողմից ստեղծված մի Հանձնաժողով, որը նախագահում էր Արդարադատություն Էյլին Քենեդին, հետաքննեց նշված դպրոցները։ Քեննեդիի զեկույցը հրապարակվել էր 1970թ., երբ ուղղիչ և արդյունաբերական դպրոցների համակարգը արդեն անկում էր ապրում։ Հանձնարարվում էր փակել որոշ դպրոցներ, առաջարկվում էր կատարել որոշ փոփոխություններ։ Զեկույցը, հատկապես նշում էր, որ տեսչական համակարգը ամբողջովին անարդյունավետ է եղել, և առաջարկում էր ստեղծել անկախ կանոնադրական մարմին՝ երաշխավորելու երեխաների բարձրագույն չափանիշների խնամք և գործելու, inter alia, որպես վերահսկիչ, ինչպես նաև ստեղծելու այլ հաշվետու մեխանիզմներ։
4. Ռյանի զեկույցը ուղղիչ և արդյունաբերական դպրոցների վերաբերյալ
75. Հետևելով հանրային բացահայտումներին և հակասություններին 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, հատկապես Իռլանդիայում երեխաների կրոնական չարաշահման վերաբերյալ, Վարչապետը հրապարակեց հետևյալ գրավոր հայտարարությունը 1999թ. մայիսի 11-ին՝
“Պետության և Պետության բոլոր քաղաքացիների անունից, Կառավարությունը ցանկանում է անկեղծ և երկար սպասված ներողություն խնդրել մանկության տարիներին չարաշահումների ենթարկված զոհերից՝ միջամտելու, նրանց ցավը հայտնաբերելու և նրանց օգնության հասնելու գործում մեր ձախողման համար”։
76. Երեխաների չարաշահման 2000թ. ակտի քննությամբ զբաղվող Հանձնաժողովի աշխատանքն ընդունվեց (փոփոխվել է 2005թ.)։ Հանձնաժողովը (որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Ռյանի հանձնաժողով) հետաքննեց երեխաների նկատմամբ չարաշահումները (ներառյալ սեռական ոտնձգությունները) և զեկուցեց դրանց մասին հատկապես ուղղիչ և արդյունաբերական դպրոցներում։ Քանի որ կային հարաբերականորեն փոքրաթիվ ուղղիչ դպրոցներ, Հանձնաժողովի աշխատանքը վերաբերում էր հիմնականում արդյունաբերական դպրոցներին։
77. Հանձնաժողովի հանձնագիրը հիմնականում ներառում էր 1930-ականներից մինչև 1970-ականները, այն ժամանակահատվածը, որն ընկած էր Քուսենի և Քեննեդիի զեկույցների միջև։ Ապացույցներ էին հավաքվում ինը տարվա կտրվածքով, և ծավալուն փաստաթղթեր, փորձագիտական ապացույցներ և վկայություններ մոտավորապես 1500 գանգատարկուներից։ “Հետաքննող հանձնաժողովը” լսում էր վկայություններն այն վկաներից, ովքեր ցանկանում էին, որպեսզի իրենց պնդումները հետաքննվեն, մինչդեռ “Գաղտնի հանձնաժողովը” գաղտնի հարթակ էր տրամադրում վկաներին՝ նրանց տուժած ոտնձգությունների վերահաշվարկի համար։ Ուստի վերջին Հանձնաժողովին ներկայացված ապացույցները չէին վիճարկվում։
78. Հանձնաժողովը զեկույց է ներկայացրել 2009թ. մայիսին (“Ռյանի զեկույցը”)։ Այն գտել է, որ առկա են եղել լայնատարած, խրոնիկ և դաժան ֆիզիկական, ներառյալ սեռական, չարաշահումներ երեխաների նկատմամբ, հիմնականում կրոնավորների կողմից՝ ուղղիչ և արդյունաբերական դպրոցներում։ Մինչ կրոնական իշխանությունները այնպես էին կառավարում չարաշահումների դեպքերը, որպեսզի հովանավորեն ժողովները և նվազեցնեն հանրային բացահայտման վտանգը, Զեկույցը հաստատել էր, որ նրանք տեղեկացրել են աշակերտների սեռական չարաշահման մասին բողոքների վերաբերյալ ոստիկանությանը ոչ մասնագետ անձանց միջոցով։ Դեպարտամենտի գլխավոր քարտուղարը, Հետաքննող հանձնաժողովին տված վկայության ընթացքում ափսոսանք էր հայտնել ուղղիչ և արդյունաբերական դպրոցների երեխաների նկատմամբ իր պարտականությունների էական ձախողումների կապակցությամբ։ Չնայած որ այդ հաստատությունները տնօրինվում և գործարկվում էին մասնավոր կերպով՝ Պետությունն ուներ հստակ պարտականություն երաշխավորելու, որ այն խնամքը, որը ստանում էին երեխաները, պատշաճ էր, իսկ Դեպարտամենտը չէր երաշխավորել խնամքի բավարար մակարդակ։ Կրոնավորների կողմից երեխաների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ բողոքները հազվադեպ էին ներկայացվում հենց Դեպարտամենտին, իսկ այն բավարար չէր զբաղվել այն բողոքներով, որոնք ստացել էր։
79. Հատոր 1-ի գլուխ 14-ը (“Բրանդերի գլուխը”) ուսումնասիրում էր “սեռական և ֆիզիկական սերիական չարաշահողի” կարիերան, որը աշխարհիկ ուսուցիչ էր եղել մոտ 10 դպրոցներում (այդ թվում 6 Ազգային դպրոցում) 40 տարի շարունակ, մինչև 1980թ.։ Թոշակի անցնելուց հետո նա դատապարտվել էր աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգության բազմաթիվ մեղադրանքներով։ Զեկույցում նշվում էր, որ երբ ծնողները փորձել էին վիճարկել 1960-ականների և 1970-ականների նրա վարքը, նրան հովանավորել էին թեմական և դպրոցական իշխանությունները և դպրոցից դպրոց տեղափոխել։ Ներկայացվել էր ապացույց, որ բողոքներ են ուղղվել ոստիկանությանը 1960-ականներին։ Վաղ 1980-ականներին Դեպարտամենտին ներկայացված բողոքները անտեսվել էին, մի վերաբերմունք, որ Դեպարտամենտը ընդունել էր Հանձնաժողովի առջև, հնարավոր չէր պաշտպանել նույնիսկ այդ ժամանակների չափանիշներով։ Հետաքննությունը ոչ միայն ինքնին ապշեցնող էր, այլև ցույց էր տալիս այն “դյուրին ձևը, որով սեռական ոտնձգողները կարող էին գործել Պետության կրթական համակարգի ներսում՝ առանց վախենալու բացահայտվելուց կամ պատժվելուց”։
80. Հատոր III-ը կազմված էր Գաղտնի հանձնաժողովի զեկույցից, որը լսել էր 1930-1990թթ. ոտնձգությունների մասին վկայությունները 1090 անձանց կողմից 216 հաստատությունների վերաբերյալ, որոնք վերաբերում էին հիմնականում ուղղիչ և արդյունաբերական դպրոցներին, սակայն ներառում էին նաև Ազգային դպրոցները։ Հանձնաժողովը լսել էր ոտնձգությունների մասին 82 զեկույց 70 վկաներից՝ կապված 73 հիմնական և երկրորդական մակարդակի դպրոցների հետ։ Դրանց հիմնական մասը վերաբերում էր այն երեխաներին, ովքեր ապրել էին նախքան 1970-ականները կամ 1970-ականների ընթացքում, և սեռական չարաշահումների մասին հաղորդվել էր վկաների ավելի քան հիսուն տոկոսի կողմից։ Ընթացիկ բողոքներ էին ներկայացվել, inter alia, ոստիկանությանը և Դեպարտամենտին։ Որոշ վկաներ ընդգծել էին սեռական ոտնձգությունների հանրային, ուստիև ակնհայտ լինելու բնույթը։
81. Հատոր IV-ի Գլուխ 1-ը վերաբերում էր Դեպարտամենտին, որն իրավական պատասխանատվություն էր կրում համաձայն 1908թ. Երեխաների մասին ակտի, այն երեխաների համար, ովքեր տեղավորված էին ուղղիչ և արդյունաբերական դպրոցներում։ Դեպարտամենտն ունեցել էր ոչ բավարար տեղեկություններ, քանի որ նրա տեսուչները անլիարժեք էին։ Դեպարտամենտի պաշտոնյաները տեղյակ էին տեղի ունեցած ոտնձգություններին և պետք է կիրառած լինեին դեպարտամենտի առավել լայն իրավական լիազորություններ համապատասխան դպրոցների նկատմամբ՝ ի շահ երեխաների, ինչպիսին Կառավարչին աշխատանքից հեռացնելու լիազորությունն էր։ Այնուհանդերձ, Դեպարտամենտը որևէ փորձ չէր կատարել փոփոխություններ հարկադրելու ուղղությամբ, ինչը կբարելավեր կալանավորված շատ երեխաների վիճակը։ Իսկապես.
“Դեպարտամենտի ձախողումները ... կարող էին նաև ընկալվել որպես Պետության կողմից կրոնական խմբավորումների իշխանության և նրանց կողմից համակարգի տնօրինման լռելյայն ընդունումը։ Դեպարտամենտ[ի] Գլխավոր քարտուղարը [նշել էր], թե Դեպարտամենտը դրսևորել է ‘շատ էական հարգանք’ կրոնական համայնքների նկատամամբ։ Այս հարգանքը խոչընդոտում էր փոփոխությանը և վերածվել էր անկախ միջամտության Քեննեդու զեկույցի ձևով 1970թ.-ին՝ տարիների հնացած համակարգը քանդելու նկատառումով”։
82. Հատոր V-ը, inter alia, ներառում էր փորձագիտական զեկույցների պատճենները։ Որոշ գանգատարկուներ խնդրել էին Իռլանդիայի պատմության ավագ դասխոս պրոֆեսոր Ֆերիտերին՝ անդրադառնալ այն ենթադրությանը, թե 1970-ականներին անչափահասների ֆիզիկական բռնությունների և 1980-ականներին՝ սեռական բռնությունների վերաբերյալ Պետությունը տեղեկացել է միայն, քաղաքական մակարդակում։ Հանձնաժողովը որպես հովանավոր վերցրել էր նրա զեկույցն ու կցել իր սեփական զեկույցին։ Պրոֆեսոր Ֆերիտերի զեկույցը Ռյանի հանձնաժողովին էր ներկայացրել իրադարձությունները նրանց պատմական համատեքստում։ Նա նկարագրել էր Քարիգանի զեկույցը (1931թ.) որպես մի “հենասյուն”՝ Իռլանդիայում սեռական հանցագործությունների քրեական հետապնդման վիճակագրության տրամադրման առումով։ Նա նաև տրամադրել և վերլուծել էր ավելի վաղ շրջանի հետապնդումների վիճակագրությունը (1930-ականներից 1960-ականները), որը հավաքել էր քրեական դատարանների արխիվներից։ Ոստիկանությունը բավականին ժրաջան էր եղել մանկապիղծներին հետապնդելու առումով, սակայն այն փաստը, որ սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը իրականում չէր հաղորդվել, ենթադրում էր, որ այս հանցագործությունը լուրջ խնդիր էր եղել Իռլանդիայում ամբողջ 20-րդ դարի ընթացքում։ Նա շարունակել էր՝ մատնանշելով, որ քրեական դատարանների արխիվները ցույց են տվել “երիտասարդ տղաների և աղջիկների նկատմամբ սեռական հանցագործությունների կայուն բարձր մակարդակ”։ Չնայած որ այդ դեպքերի մեծ մասը չէր արձանագրվել լրատվամիջոցներում, նա համարել էր, որ ոստիկանությունը լայնորեն և ժամանակին տեղյակ է եղել նման հանցագործությունների գոյությանը։
83. Հատոր V-ին կցված էր մի հետազոտական զեկույց, որը իրականացրել էր պարոն Ռոլինսոնը՝ հենց Ռյանի հանձնաժողովի խնդրանքով և որը վերնագրված էր “Երեխաների գիշերօթիկ խնամքը Անգլիայում, 1948 – 1975թ.՝ Պատմություն և զեկույց”։ Նա ներկայացրել էր գիշերօթիկ դպրոցներում երեխաների խնամքի պատմությունը 1948-1975թթ. ժամանակաշրջանում։ “Չարաշահում” վերնագրի ներքո պարոն Ռոլինսոնը մատնանշել էր, որ մինչև 1980-ականների կեսերը, կար “մասնագիտական կամ չափասահների շրջանում քիչ զգայունացում ինչպես՛ չարաշահում բառի և այնպե՛ս էք չարաշահման հնարավորության նկատմամբ” և որ “կարևոր էր խուսափել ծուղակից ու հավանական էքսցեսներից (անկարգություններից ”, եթե նշված ժամանակահատվածի մասին դատելու լինեինք ժամանակակից չափանիշներով։
84. Ռյանի զեկույցը պարունակում էր մի շարք հանձնարարականներ։ Առաջին հերթին կարևոր էր համարվում, որպեսզի Պետությունն ընդուներ, որ երեխաների նկատմամբ չարաշահումը տեղի էր ունեցել համակարգերի և քաղաքականության, կառավարման և վարչարարության ձախողումների, ինչպես նաև ավագ անձնակազմի պատճառով, ովքեր ներգրավված էին այդ ուղղիչ և արդյունաբերական դպրոցներում։ Մի շարք այլ առաջարկություններ էին արվել երեխայակենտրոն պետական քաղաքականությունների և ծառայությունների վերանայման և մշակման, հաշվետողականության, երեխաների համար բոլոր ծառայությունների բավարար և անկախ տեսչության անհրաժեշտության և “Երեխաներն առաջինը. Ներպետական ուղենիշներ երեխաների բարեկեցության պաշտպանության նպատակով” (պարբերություն 89՝ ստորև) փաստաթղթի լիակատար կիրառման վերաբերյալ։
5. Հետագա զեկույցներ սեռական չարաշահումների վերաբերյալ
85. Հետագա հանրային քննություններն ու զեկույցները քննադատել էին Կաթոլիկ եկեղեցու պատասխանը՝ կրոնավորների կողմից երեխաների սեռական չարաշահման մասին պնդումներին։
86 Ֆերնզի զեկույցը 2005թ. ի հայտ էր բերել երեխաների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ ավելի քան 100 գանգատվողների՝ 1962 – 2002թթ., Ֆերնզի թեմի 21 հոգևորականների դեմ։ Զեկույցում քննադատվում էր Եկեղեցու արձագանքը, բայց և ներկայացվում էին Պետական իշխանություններին մինչև 1970-ականները կամ 1970-ականներին ուղղված մի շարք բողոքներ։
87. Մըրֆիի զեկույցը 2009թ. վերաբերում էր Պետության և Եկեղեցու կողմից երեխաների նկատմամբ չարաշահումների վերաբերյալ բողոքների քննմանը, որոնք ներկայացվել էին 1975-2004թթ.՝ Դուբլինի Արքեպիսկոպոսության թեմի հոգևորականների դեմ։ Զեկույցում ընդունվում էր, որ երեխաների նկատմամբ սեռական չարաշահումները հոգևորականների կողմից տարածված էին համապատասխան ժամանակահատվածում։ Մինչ հստակ ընդունվում էր երեխաների պաշտպանության օրսնեդրության անհրաժեշտությունը վաղ 1970-ականներին, օրենսդրական հապաղումը մինչև վաղ 1990-ականները նկարագրվում էին որպես արտահերթ։
88. 1996թ. իռլանդացի եպիսկոպոսներն ընդունեցին մի շրջանակային փաստաթուղթ, որը վերնագրված էր՝ “Երեխայի սեռական չարաշահում. Եկեղեցու արձագանքման շրջանակ”։ Քլոյնի զեկույցը 2011թ. ուսումնասիրել էր Կաթոլիկ եկեղեցու իշխանությունների արձագանքը նրանց ներկայացված բողոքներին՝ հոգևորականների կողմից սեռական չարաշահումների վերաբերյալ, այն բանից հետո, երբ ընդունվել էր այս շրջանակային փաստաթուղթը, մի պահ, երբ կարող էր ողջամտորեն համարվել, որ նշված իշխանությունները տեղյակ էին խնդրի ծավալներին և դրա լուծման եղանակին։ Զեկույցը մեծապես քննդատել էր Եկեղեցու արձագանքը նույնիսկ այս ավելի ուշ ժամանակահատվածում։
6. Երեխաների պաշտպանության լրացուցիչ զարգացումներ
89 1991թ. նոյեմբերին Դեպարտամենտը հրապարակեց ուղենիշներ այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնք նախատեսված էին երեխաների նկատմամբ չարաշահման պնդումների կամ կասկածների քննության համար (Շրջաբերական 16/91)։ Դրանք թարմացվեցին 2001թ. (“Երեխաների պաշտպանություն՝ ուղենիշներ և ընթացակարգեր”) և 2006թ. (“Երեխաների պաշտպանության ուղենիշներ և ընթացակարգեր Հիմնական դպրոցների համար”)։ 1999թ. երեխաների պաշտպանության առաջին համապարփակ փաստաթուղթը ընդունվեց Պետության կողմից (“Երեխաներն առաջինը՝ Ազգային ուղեցույցներ երեխաների պաշտպանության և բարեկեցության համար”)։ Այս ուղենիշների նպատակն էր օգնել երեխաների նկատմամբ չարաշահումների բացահայտմանը և հաղորդմանը և բարելավել մասնագիտական գործելակերպն այն կազմակերպություններում, որոնք ծառայություններ էին մատուցում երեխաներին և ընտանիքներին։ Օրենսգիրքը թարմացվել է այն ժամանակվանից ի վեր, և վերջին անգամ՝ 2011թ.։ Կառավարությունը հրապարակել է Երեխաներն առաջինը օրինագիծը 2012թ.՝ նպատակ ունենալով երաշխավորել նշված ուղենիշների արդյունավետ կիրառումը։
90. Ստեղծվել է Երեխաների օմբուդսմենի գրասենյակ 2002թ.՝ խթանելու երեխաների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկությունը։ Նոր և կենտրոնացված քրեական հանցագործություններ են սահմանվել, ներառյալ երեխայի անխոհեմ վտանգման հանցագործությունը (Քրեական արդարադատության 2006թ. ակտի բաժին 176)։ Մշակվել են փոխհատուցման բազմազան սխեմաներ, որոնք փոխհատուցում են տրամադրում հիմնականում ուղղիչ և արդյունաբերական դպրոցների չարաշահումների զոհերին։ 2012թ. “երեխաների իրավունքներին” նվիրված հանրաքվեն հանգեցրել է Սահմանադրության 31-րդ փոփոխությանը, որն առաջարկում է երեխաների իրավունքների և պաշտպանության մասին դրույթներ ավելացնել Սահմանադրության Հոդված 42-ում։ Փոփոխությունը ուժի մեջ չի մտել մինչև դատավարությունը։
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
A. Եվրոպայի խորհուրդ
91. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (“ԵԽԽՎ”) առաջին անգամ հանձնարարականներ հրապարակեց երեխաների պաշտպանության վերաբերյալ 1969թ.՝ Երեխաների պաշտպանությունը վատ վերաբերմունքից Թիվ 561 Հանձնարարականը։ Չնայած որ այն հիմնականում վերաբերում էր տանը երեխաներին ծեծի ենթարկելուն, այն հանձնարարում էր հրավիրել Պետություններին “ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երաշխավորելու, որ իրավասու նախարարություններն ու վարչությունները տեղյակ են երեխաների՝ ֆիզիկական կամ մարմնական դաժանությունների ենթարկվելու խնդրի խորությանն ու ծավալներին” և այնուհետև “խնդրելու վատ վերաբերմունքի արժանացած երեխաների խնամքի համար պատասխանատու բոլոր պաշտոնական ծառայություններին՝ հնարավորինս համակարգել իրենց գործողությունները մասնավոր կազմակերպությունների ստանձնած աշխատանքի հետ”։ Նախարարների կոմիտեի Թիվ (79) 17 հանձնարարականը վատ վերաբերմունքից երեխաների պաշտպանության վերաբերյալ հիմնվում է ԵԽԽՎ վերոնշյալ հանձնարարականին։ Կառավարությունները պետք է նախաձեռնեին բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու չարաշահումների ենթարկված երեխաների անվտանգությունը “երբ չարաշահումը կատարվել է այն անձանց գործողությունների կամ թերացումների հետևանքով, ովքեր պատասխանատու են երեխայի խնամքի համար, կամ նրանց, ովքեր ունեն ժամանակավոր կամ մշտական վերահսկողություն երեխայի նկատմամբ”։
92. 1961թ. Եվրոպական սոցիալական խարտիան Հոդված 7 –ում նախատեսում է, որ երեխաներն ու երիտասարդ անձինք ունեն հատուկ պաշտպանության իրավունք այն ֆիզիկական և բարոյական վտանգից պաշտպանվելու համար, որին նրանք ենթարկվում են։
B. Միավորված ազգերի կազմակերպություն
93. Երեխայի իրավունքների մասին Ժենևի հռչակագիրը ընդունվել է Ազգերի լիգայի կողմից 1924թ. և ընդգծել, որպես իր հինգ պաշտպանական սկզբունքների նախաբան, որ մարդկությունը պարտք էր երեխային “այն լավագույնը, որ կարող էր տալ”։ 1959թ. միաձայն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց իր Երեխայի իրավունքների պաշտպանության հչակագիրը, երկարաձգելով 1924թ. հռչակագիրը։ 1959թ. այս Հռչակագիրը ներածական մասում ամրագրում է այն ընդհանուր սկզբունքը, որ երեխան, նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հոգատարության։ Թիվ 2 սկզբունքը նախատեսում է, որ երեխան պետք է հատուկ պաշտպանություն ստանա և հնարավորություններ և հարմարություններ ունենա, որոնք նրան հնարավորություն կտան զարգանալու ֆիզիկապես, մտավորապես, հոգեպես և սոցիալապես, առողջ և բնականոն ձևով և ազատ ու արժանապատիվ պայմաններում, երբ երեխայի լավագույն շահերը միշտ առաջնային են։ Սկզբունք 8-ը նախատեսում է, որ երեխան պետք է բոլոր հանգամանքներում լինի առաջինների շրջանում՝ ստանալու պաշտպանություն և օգնություն, իսկ Սկզբունք 9-ը մատնանշում է, որ երեխան պետք է պաշտպանված լինի անփութության, դաժանության և շահագործման բոլոր ձևերից։
94. Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր Հռչակագիրը 1948թ. (“ՄԻՀՀ/UDHR”) ներառում է երկու Հոդված, որոնք ուղղակիորեն վերաբերում են երեխաներին՝ Հոդված 25-ը հատուկ խնամքի և օժանդակության և Հոդված 26-ը՝ անվճար տարրական կրթություն ստանալու իրավունքի մասին, ինչպես նաև մարդու իրավունքների ցանկը (կատալոգը), որոնք կիրառելի են բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։
95. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (“ՔՔԻՄԴ/ICCPR”) Հոդված 24-ը ամարգրում է, որ “Յուրաքանչյուր երեխա, առանց ... որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանվածության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես անչափահասի”։ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (“ՏՍՄԻԴ/ICESC”) Հոդված 2-ը Պետություններից պահանջում էր քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև օրենսդրական, Դաշնագրով երաշխավորվող իրավունքները աստիճանաբար իրականացնելու նպատակով։ ՏՍՄԻԴ-ի Հոդված 10-ը հետևողականորեն ամրագրում էր, որ պաշտպանության և օժանդակության հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն բոլոր երեխաների և դեռահասների նկատմամբ։ Հոդված 12-ն անդրադառնում էր “յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքին,” և ներառում էր մի հատուկ դրույթ, որի համաձայն Կողմ պետությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել երեխաների առողջ զարգացման ապահովման ուղղությամբ։ Երկու դաշնագրերն էլ բացվել են ստորագրման համար 1966թ. և ստորագրվել ու վավերացվել Իռլանդիայի կողմից համապատասխանաբար 1973թ. և 1989թ.։
96. Երեխայի իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 1989թ. նախաբանը, inter alia, հիշեցնում է 1924թ. և 1959թ. Հռչակագրերում, ՄԻՀՀ-ում և ՔՔԻՄԴ –ում ամփոփված՝ երեխաների պաշտպանության մասին տարբեր դրույթները։ Հոդված 19-ն ամրագրում է, որ մասնակից Պետությունները պետք է պաշտպանեն երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից վատ վերաբերմունքից և ստեղծեն պատշաճ սոցիալական ծրագրեր՝ չարաշահումների կանխարգելման և զոհերի բուժման նպատակով։
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
97. Գանգատարկուն բողոքել էր, որ Պետությունը չէր կարողացել պաշտպանել իրեն ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունից իր Ազգային դպրոցում, և որ ինքը չէր ունեցել Պետությունից պաշտպանության արդյունավետ միջոց դրա հետ կապված։ Նա վկայակոչել էր Հոդված 3-ը (առանձին և Հոդված 13-ի հետ միասին վերցված), Հոդված 8-ը, Թիվ 1 արձանագրության Հոդված 2-ը, ինչպես նաև այս վերջին Հոդվածները Կոնվենցիայի Հոդված 14-ի հետ միասին վերցված։
...
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
122. Հոդված 3-ում նշվում է՝
“Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”։
A. Կողմերի ներկայացումները
1. Գանգատարկուն
123. Գանգատարկուի հիմնական բողոքն այն էր, որ Պետությունը չէր կարողացել, խախտելով Հոդված 3-ով պայմանավորված իր դրական պարտականությունը, ապահովել սեռական չարաշահումներից երեխաների պաշտպանության համապատասխան իրավական շրջանակ, որի վտանգի մասին Պետությունը գիտեր կամ պարտավոր էր իմացած լինել, և որը կարողանար պայքարել Ազգային դպրոցների ոչ պետական կառավարման դեմ։ Չկային հստակ կամ համարժեք իրավական պարտավորություններ կամ ուղենիշներ համապատասխան դերակատարների համար՝ երաշխավորելու, որ վերջինները գործեն արդյունավետորեն՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքը մշտադիտարկելու և վատ վերաբերմունքի, ներառյալ չարաշահման մասին բողոքներին ընթացք տալու առումով։ Հոդվածներ 3-ը և 8-ը, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության Հոդված 2-ը, միասին վերցված, Պետության վրա պարտականություն էին դնում՝ կազմակերպելու իր կրթական համակարգն այնպես, որպեսզի երաշխավորվեր, որ Պետությունը կատարում է երեխաներին պաշտպանելու իր պարտականությունը, մի պարտականություն, որի կատարումը դյուրին էր դարձնում, բայց չէր պահանջում Սահմանադրության Հոդված 42-ը։
124. Կրթությունն ազգային պարտավորություն էր (վերը նշված McEneaney-ն և Crowley-ն), ինչպես ցանկացած զարգացած ժողովրդավարությունում։ Սահմանադրության Հոդված 42-ը թույլ էր տալիս, թե Պետությունը կարող էր և պետք է նախընտրեր ինքնուրույն տրամադրել կրթությունը։ Նույնիսկ եթե Պետությունը պատվիրակում էր այդ պարտավորությունը ոչ պետական կազմակերպությունների, Ազգային դպրոցի մոդելը կարող էր և պետք է նախատեսած լիներ երեխայի պաշտպանության ավելի լայն կանոնակարգեր։ Այսպես թե այնպես, Պետությունը չէր կարող խուսափել Կոնվենցիայով պայմանավորված իր պարտավորություններից՝ հիմնական կրթությունը մասնավոր հաստատության պատվիրակելու միջոցով (Costello-Roberts-ն ընդդեմ Միացյալ Թագավորության)։ Եվ վերջապես, Պետությունը չէր կարող արդարացնել իրեն՝ ասելով, որ գանգատարկուն ունեցել էր կրթական այլ տարբերակներ, որոնք ամեն դեպքում նա չէր ունեցել։
125. Գանգատարկուն հիմնվել էր որոշակի նյութերի վրա, հատկապես Քարիգանի և Ռյանի զեկույցների, հիմնավորելու իր բողոքը, թե Պետությունը կամ պետք է իմանար, կամ պարտավոր էր իմանալ Ազգային դպրոցներում երեխաների չարաշահման վտանգի մասին։ Նա ընդգծել էր, որ Ռյանի զեկույցը հրապարակվել էր իր քաղաքացիական հայցի կապակցությամբ Վերադաս դատարանի ընդունած վճռից և հետաքննությունից 9 տարի հետո։ Նա նաև պնդել էր, որ Պետությունը պետք է իմանար կամ պարտավոր էր իմանալ, որ պատշաճ պաշտպանական միջոցներ, ներառյալ բավարար մշտադիտարկման և հաղորդման մեխանիզմներ չկային, որոնք կանխարգելեին նման չարաշահումը։ Այսպիսով, նա պնդել էր, Ազգային դպրոցների աշակերտների նկատմամբ չարաշահումները դյուրին էին դարձել Ազգային դպրոցների հիմնական կրթության մոդելի միջոցով և զուգահեռաբար՝ սեռական ոտնձգություններից պաշպանելու և դրանք կանխարգելելու համար արդյունավետ մեխանիզմների ապահովումը ձախողելով։
126. Միջոցները, որոնց վրա հիմնվել էր Կառավարությունը, ոչ ադեկվատ էին, և իսկապես, գանգատարկուն համարում էր, որ դրանք հաստատում էին Պետության վերահսկողության բացակայությունը։ 1965թ. Կանոններն ու Շրջաբերականները ոչ՛ հիմնական և ո՛չ էլ երկրորդային օրենսդրություն էին, նրանց իրավական հիմքերը հստակ չէին, նրանք այնքան բազմաթիվ և փոխհատվող էին, որ նույնիսկ այն, թե որքան էին դրանք մնում ուժի մեջ, նույնպես հստակ չէր, և դրանք հեշտությամբ մատչելի չէին հանրության համար։ Ամեն դեպքում, այդ Կանոններն ու Շրջաբերականները արդյունավետ չէին։ Դրանցում չէր վկայակոչվում սեռական ոտնձգությունը, չկար ոտնձգության մասին բողոքելու ընթացակարգ և ոչ էլ պարտավորեցնող պահանջ՝ չարաշահումները վերահսկելու, հետաքննելու կամ Պետական իշխանությանը դրանց մասին հաղորդելու վերաբերյալ։ Ծնողների համար շփման կետը շարունակում էր մնալ Կառավարիչը։ Կձեռնարկվեր գործողություն կամ չէր ձեռնարկվի՝ Պետությանը բողոքի մասին տեղեկացնելու ուղղությամբ, միևնույն է արդյունավետ հայտնաբերման և բողոքելու ընթացակարգի բացակայությունը նշանակում էր, որ դրանք Պետությանը չեն փոխանցվի։
127. Գանգատարկուն նաև համարել էր, որ Տեսուչների համակարգը կարող էր երեխաներին չարաշահումներից պաշտպանած լինել, բայց չէր պաշտպանել։ Այն նախատեսված էր՝ երաշխավորելու դասավանդման որակը, և ոչ թե վերահսկելու ուսուցիչների վարքը կամ բողոքներ ստանալու։ Համապատասխանաբար, ծնողներն իրենց պարտավորված էին զգում բողոքելու Կառավարչին և, իսկապես, 1970թ. մայիսի 6-ի Ուղղորդող ծանուցումը նրանց հրահանգում էր այդպես անել։ Ոչ մի կապ չկար Տեսուչի և ծնողների միջև սկզբունքորեն կամ գործնականում, և ուղենիշներից ու շրջաբերականներից ոչ մեկը չէր վկայակոչում Տեսուչների և ծնողների միջև որևէ փոխհարաբերություն։ Տեսչության պետական համակարգի անհամապատասխանությունը գանգատարկուի կարծիքով, հաստատվել էր նաև, inter alia, Ռյանի զեկույցով, երեխաների պաշտպանության այն ժամանակից ի վեր ընդունված ընդգրկուն ուղենիշների և սույն գործի փաստերի հետ համեմատությամբ։ Այս վերջին առումով, կար չարաշահումների 400 դեպք 1960-ականների կեսից ի վեր Դանդերոուի ազգային դպրոցում՝ ԼՀ կողմից, և դրանց վերաբերյալ և ոչ մի բողոք Տեսուչին։
128. Ընդհանուր առմամբ, գանգատարկուն ընդգծել էր ցայտուն տարբերությունը իր ուղղակի տեղական դատավարության ընթացքում Պետության մանրամասն բողոքների, երբ վերջինս պնդել էր, որ չի ունեցել վերահսկողություն, գիտելիքներ կամ դեր դպրոցի կառավարման բնագավառում կամ կապված ուսուցիչների վարքի կամ հակումների հետ, և որտեղ այն լրիվ պատասխանատվություն էր վերապահել Տնօրեններին և կառավարիչներին, և այս Դատարանի առջև Պետության որդեգրած դիրքորոշման միջև, երբ այն պնդում էր, թե առկա է եղել Պետության հստակ իրավական շրջանակ։
129. Վերջապես, պատճառական կապերի թեստ էր ամրագրվել վերը նշված՝ E.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 98-100) գործով։ Գանգատարկուն պնդել էր, որ առկա է եղել հաղորդման արդյունավետ մեխանիզմ, 1971թ. բողոքը պետք է հաղորդված լիներ, ուստիև առկա էր ավելի քան “իրական հեռանկար”, որ 1973թ. ոտնձգությունը կարող էր տեղի չունենալ։
2. Կառավարությունը
130. Կառավարությունը հաստատել էր Գերագույն դատարանի կողմից Իռլանդիայի հիմնական կրթության համակարգի զարգացման և կառուցվածքի նկարագրությունը՝ ավելացնելով, որ այն գոյություն էր ունեցել, երբ 1922թ. ստեղծվել էր Իռանդական պետությունը և պահպանվել՝ 1937թ. Իռլանդիայի սահմանադրության Հոդված 42-ի ուժի մեջ մտնելով։ Դանդերոուի ազգային դպրոցը հետևաբար տնօրինվում, գործարկվում և կառավարվում էր Կաթոլիկ եկեղեցու և նրա ներկայացուցիչների կողմից։ ԼՀ-ն պետական աշխատող չէր, բայց աշխատանքի էր վերցվել Կառավարչի կողմից, որին իր հերթին կառավարում էր դպրոցը Հովանավորի անունից։ Սա տեխնիկական բյուրոկրատական տարբերակում չէր, այլ կրոնական թեմերին դպրոցների տնօրինման ու կառավարման իրական “զիջում”։ Այս իրավիճակը հարմար էր մեծամասնության և փոքրամասնության դավանանքներին, այն արտացոլում էր Իռլանդացի ժողովրդի կամքը, և այս դատարանի գործառույթը չէր վերակառուցել այն հարաբերությունները, որոնք ձևավորվել էին Իռլանդիայի հիմնական դպրոցական համակարգի էական հատվածի հիմքով։ Ենթադրությունը, թե հիմնական կրթությունը ազգային ձեռնարկ չէր՝ ամբողջովին Պետության կողմից իրականացվելու համար զարգացած ժողովրդավարական պետությունում խարխսված էր որոշակի գաղափարական աշխարհայացքին, որն անպայմանորեն չէին կիսում բոլոր Պայմանավորվող պետությունները և ո՛չ էլ Իռլանդիան։ Նրանք ընդգծել էին, որ ոչ մի օրենսդրություն չէր պարտավորեցնում երեխային հաճախել Ազգային դպրոց, քանի որ օրենքը թույլ էր տալիս ուսուցման այլ տարբերակներ։
131. Ինչ վերաբերում է Հոդված 3-ի համաձայն պաշտպանելու ձախողման վերաբերյալ նյութական բողոքին, ապա Կառավարությունը պնդել էր, որ Պետության պարտավորությունը ներառված չէր։ Van der Mussele-ն ընդդեմ Բելգիայի գործը (23-ը նոյեմբերի, 1983թ., Շարք A Թիվ. 70) տարբեր էր, որովհետև այնտեղ չկար պարտավորությունների “պատվիրակման” որևէ խնդիր, քանի որ Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ը միայն պահանջում էր, որպեսզի Պետությունները երաշխավորեն, որ ոչ ոքի չի մերժվում կրթությունը։ Costello Roberts-ի գործը տարբեր էր, քանի որ մարմնական պատիժը կարգապահական համակարգի մաս էր հանդիսանում, ուստիև գտնվում էր կրթության շրջանակների ներքո, մինչդեռ ԼՀ-ի վարքը հանդիսանում էր ուսուցչի դերի “բացարձակ ժխտում”։ Քրեական հանցագործությունների համար Պետության պատասխանատվությունը կապ չուներ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի երաշխավորման հետ, ուստի սահմանափակվում էր պաշտպանելու գործառնական պարտականությամբ (Osman-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28-ը հոկտեմբերի, 1998թ, Զեկույցներ 1998‑VIII) և չկար ապացույց, թե Պետությունը գիտեր կամ պարտավոր էր ողջամտորեն իմացած լինել 1973թ. որևէ իրական ռիսկի մասին, թե ուսուցիչը կարող է ոտնձգություն կատարել աշակերտի նկատմամբ, կամ որ ԼՀ-ն ոտնձգություն է կատարել գանգատարկուի նկատմամբ։
132. Ինչ վերաբերում էր նրան, թե փաստորեն ինչ գիտեր Պետությունը, ապա Կառավարությունը նշել է, որ ոչ հետաքննության արդյունքում բացահայտված փաստաթղթերը և ոչ էլ Դանդերոուի ազգային դպրոցի մասին Տեսուչի տված վկայությունը Վերադաս դատարանին չէին ցույց տալիս, թե Պետական իշխանությունները որևէ բողոք են ստացել ԼՀ-ի վարքի հետ կապված։
133. Եվ ոչ էլ կարելի էր ասել, որ Պետությունը պարտավոր էր տեղյակ եղած լինել ուսուցիչների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների ռիսկին Ազգային դպրոցներում 1970-ականներին։ Կարևոր էր գնահատել Պետության կառուցողական իմացությունը առանց անհեռատեսության։ 1973թ. երեխայի չարաշահման ռիսկի մասին իրազեկությունը գրեթե գոյություն չուներ, և ստանդարտները չէին կարող հետադարձ կարգով հարկադրվել վաղ 1970-ականներին՝ հիմնվելով այսօրվա ընդլայնված գիտելիքներին և չափանիշներին։ Հիմնական խնդիրն այն էր, թե ո՞րը պետք է լիներ երեխաների սեռական չարաշահման ընկալված ռիսկը հիմնական դպրոցներում Իռլանդիայում վաղ 1970-ականներին, և պատասխան չկար։ Կառավարությունը ընդգծել էր դատավոր Հարդիմանը վկայակոչումը այն տարբերվող ոգուն, որը գոյություն ուներ 1970-ականներին, ինչը բացատրում էր, թե ինչու ոչ մի ծնող ուղղակի բողոք չէր ներկայացրել պետական իշխանություններին համապատասխան ժամանակահատվածում։ Կառավարությունը հիմնվել էր նաև “Երեխաների գիշերօթիկ խնամքը Անգլիայում, 1948 – 1975թ.՝ Պատմություն և զեկույց” վերնագրված հետազոտական աշխատությանը, որը կից ներկայացված էր Ռյանի զեկույցին։ Ինքը գանգատարկուն ոչ մի ապացույց չէր ներկայացրել տեղական դատարաններին՝ կապված 1970-ականներին նշված ռիսկի մասին իրազեկության մակարդակի հետ, և իսկապես, նրա սեփական փորձագետը (պրոֆեսոր Ֆերգյուսոնը) համարել էր, որ չկար որևէ վկայություն՝ հիմնավորելու կանխարգելող ռազմավարությունների անհրաժեշտությունը վաղ 1970-ականներին։ Քարիգանի Զեկույցը չէր օգնել նրան։ Չնայած որ այն ներառում էր որոշակի տեղեկություններ սեռական հանցագործությունների աճի վերաբերյալ և մտնացույց էր անում, որ ոստիկանությունն ակտիվ էր եղել երիտասարդ աղջիկների նկատմամբ՝ նման հանցագործությունների դատական կարգով հետապնդման առումով, չկար որևէ ենթադրություն, որ որևէ աղջիկ վտանգված էր դպրոցում որևէ ուսուցչի կողմից։ Մինչ Կառավարությունն ընդունել էր, որ Դեպարտամենտը ճիշտ չէր վարվել Պրն Բրանդերի վերաբերյալ բողոքի հետ, ոչ ոք չէր կարող սրանից բխեցնել (արտամիջարկել) կառուցողական իմացություն ի դեմս Պետության՝ 1970-ականներին դպրոցներում սեռական չարաշահման ենթարկվելու՝ երեխաների ընդհանուր ռիսկի մասին։ Հենց որ Պետությունն ունեցել էր համապատասխան իրազեկությունն ու ընկալումը նշված խնդիրների հետ կապված, ներմուծվել էին համապատասխան ուղենիշները։
134. Ամեն դեպքում, ներպետական օրենսդրությունը պարունակել էր արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ, որոնք համաչափ էին եղել ցանկացած վտանգի, որը կարող էր ընկալված լինել այդ ժամանակահատվածում։ ԼՀ-ի գործողությւոնները հանցագործություն էին քրեական իրավունքում, և իսկապես, հենց որ բողոքներ էին ներկայացվել ոստիկանությանը 1990-ականների կեսերին, ամբողջական քրեական հետաքննություն էր իրականացվել, և ԼՀ-ն դատապարտվել ու ազատազրկվել էր։ Իրավախախտման վերաբերյալ քաղաքացիական իրավունքը հիմք էր տրամադրել ԼՀ-ի և կրոնական իշխանությունների նկատմամբ քաղաքացիական վարույթ հարուցելու համար։
135. 1965թ. Կանոնները նույնպես պաշտպանություն էին տրամադրում։ Սրանք իրավական կանոններ էին, որոնք հստակ պարտավորեցնում էին ուսուցչին և Կառավարչին, և որոնք հստակ սահմանում էին՝ ինչպես բողոք ներկայացնել և հետամուտ լինել այդ բողոքին։ Կառավարությունը մասնավորապես հիմնվում էր Կանոններ 121-ին և 130-ին, որոնք սահմանում էին ուսուցիչների վարքի կանոնները, ինչպես նաև Կանոն 108-ին և 1970թ մայիսի 6-ի Ուղղորդող Ծանուցմանը՝ կապված այն մեխանիզմների հետ, որոնք նախատեսված էին իրենց պատշաճ չպահող ուսուցիչների նկատմամբ կիրառվելու համար։ Ավելին, Տեսուչի դերն էր, inter alia, Նախարարին զեկուցել համակարգի որակի, և հատկապես այն մասին, թե արդյոք 1965թ. կանոնները կատարվում էին և երաշխավորել “կրթության պատշաճ չափանիշ” բոլոր հիմնական դպրոցներում։ Բացի այդ, յուրաքանչյուր Կառավարիչ, ուսուցիչ և ծնող դեր ունեին երեխաներին պաշտպանելու գործում և յուրաքանչյուրը կարող էր բողոք ներկայացնել, բայց դա չէր արել գանգատարկուի դեպքում, ուղղակիորեն Տեսուչին, Նախարարին, Դեպարտամենտին կամ ոստիկանությանը։ Նմանօրինակ ցանկացած բողոք տեղի տված կլիներ համապատասխան քննությունների և հետաքննությունների, և անհրաժեշտության դեպքում՝ պատժի, ինչպիսին օրինակ Նախարարի կողմից ուսուցչի դասավանդման թույլտվության առգրավումն էր։ Իրական խնդիրն այն էր, որ ոչ ոք չէր կիրառել գոյություն ունեցող ընթացակարգերը։ ԼՀ-ի վերաբերյալ ավելի վաղ բողոքը ներկայացվել էր Կառավարչին և ոչ Պետական իշխանությանը։
136. Ընդհանուր առմամբ, Կառավարությունը պնդել էր, որ առկա եղել են երաշխիքներ, որոնք համարժեք են եղել ցանկացած ռիսկի, որի մասին Պետությունը պարտավոր էր իրազեկ լինել տվյալ ժամանակահատվածում, որ կառուցողական իմացությունը պետք է գնահատվեր 1970-ականների տեսանկյունից և առանց հեռատեսության, հատկապես առանց պարտադրելու այսօրվա գիտելիքներն ու չափանիշները 40 տարվա պատմություն ունեցող համատեքստում։
B. Երրորդ կողմերի ներկայացումները
1. Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողով (“ԻՄԻՀ/IHRC”)
137. ԻՄԻՀ-ն հիմնվել էր օրենսդրությամբ 2000թ.՝ խթանելու և պաշտպանելու յուրաքանչյուր մարդու իրավունքները Իռլանդիայում, և նրա ծագումը պայմանավորված էր 1998թ. Ավագ ուրբաթի համաձայնագրով։ Այն արդեն միջամտել էր Դատարան բերված գործերում որպես երրորդ կողմ։
138. ԻՄԻՀ-ն նշել է, inter alia, Հոդված 3-ին հակասող վերաբերմունքը կանխարգելելու դրական պարտավորությունը՝ ներառյալ հիմնական կրթական համակարգն այնպես կառուցելու առավել ընդհանուր պարտականությունը, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն. պարտավորություն, որից չէր կարելի խուսափել՝ պետական գործառույթը մասնավոր մարմնի պատվիրակելու միջոցով։ Այս համատեքստում, ԻՄԻՀ-ն համարել էր, որ ի հայտ է եկել լուրջ խնդիր, թե արդյոք Պետությունը պահպանել է վերահսկման բավարար մակարդակ պետականորեն ֆինանսավորվող Ազգային դպրոցների նկատմամբ՝ երաշխավորելու Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունը։ 1965թ. Կանոնների իրավական կարգավիճակը հստակ չէր։ Կանոնները հստակ չէին ուսուցչի վարքի հետ կապված Տեսուչի դերի առումով, և չնայած որ Կանոններն անդրադառնում էին “ոչ պատշաճ վարքին” ուսուցիչների կողմից,դրանք չէին սահմանում սա, կամ չէին մատնանշում որևէ գործընթաց, որը նախատեսված լիներ այդ վարքին անդրադառնալու համար։ Քանի որ մասնավոր վճարովի դպրոցներն ու տանը ուսուցումը մատչելի տարբերակներ չէին իռլանդացի ծնողների ճնշող մեծամասնության համար, ապա հիմնական կրթությունը պարտադիր համարվելու համատեքստը արդյունավետորեն պահանջում էր ծնողներից իրենց երեխաներին ուղարկել Ազգային դպրոցներ, որը չանելու դեպքում նրանք կարող էին ենթարկվել քրեական հետապնդման, տուգանքների և երեխաներին պետության խնամքին հանձնելու վտանգին։ Ընդհանուր առմամբ բնորոշ Ազգային դպրոցում, որտեղ իռլանդացի երեխաների հիմնական մասը անխուսափելիորեն հաճախում էր, դպրոցի կառավարման օղակը քիչ էր ուղղորդված, թե ինչպես վարվել ոտնձգությունների մասին մեղադրանքների կամ կասկածի դեպքում, դպրոցները պարտավորություն չունեին նման մեղադրանքների մասին Դեպարտամենտին կամ ոստիկանությանը հայտնելու, սոցիալական ծառայությունները սահմանափակ լիազորություններ ունեին նմանօրինակ մեղադրանքներով կամ կասկածներով զբաղվելու համար և վերջապես, երեխաներն ու ծնողները դժվարություններ ունեին ցանկացած նման բողոք բերելու առումով։
2. Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոն (“ԻԱԵԿ/ECLJ”)
139. ԻԱԵԿ-ը ինքն իրեն նկարագրում էր որպես ոչ կառավարական կազմակերպություն, որը հիմնականում նվիրված էր կրոնական ազատության պաշտպանությանը։ Այն նախկինում որպես երրորդ կողմ միջամտել է Դատարան բերված գործերում։ ԻԱԵԿ-ն ուշադրություն է բևեռել այն հարցին, թե արդյոք Պետությունը կարող է պատասխանատու համարվել գանատարկուի նկատմամբ ԼՀ ոտնձգությունների համար։
140. ԻԱԵԿ-ը նշել է, որ կրթական համակարգի ստեղծումից ի վեր, Պետության դերը դրանում սահմանափակված է եղել այդ համակարգի ֆինանսավորմամբ և ուսումնական ծրագրի ու դասվանդման որակի վերահսկմամբ։ Այս համակարգը չի ստեղծել ստորակարգային փոխհարաբերություններ Պետության և դպրոցի ու ուսուցիչների միջև, կամ իսկապես, դպրոցի կողմից պետությանն իրազեկ պահելու որևէ իրավական հիմք։ Ոչ էլ Թիվ 1 արձանագրության Հոդված 2-ը պահանջում է, որպեսզի Պետությունն ուղղակիորեն վարչարարի դպրոցները՝ կարգապահական բոլոր խնդիրները կառավարելու առումով։
141. Ինչ վերաբերում է, թե արդյոք, այնուհանդերձ, Պետությունը կատարե՞լ է Հոդված 3-ը խախտող վերաբերմունքի կանխարգելման իր պարտավորությունը, ապա ԻԱԵԿ-ը չի համարել, որ Պետությունից պահանջվել է ձեռնարկել այլ միջոցներ ի հավելում քրեական և քաղաքացիական վարույթների, որոնք մատչելի են եղել 1970-ականների սկզբներին։
142. Քանի որ Պետությունից ոչ ներպետական իրավունքը և ոչ էլ Կոնվենցիան չեն պահանջել իրականացնել հիմնական կրթության ամենօրյա կառավարում, ապա Պետությունը պատասխանատու չի եղել հիմնական դպրոցի ուսուցչի գործողությունների համար։ Ենթադրելը, թե այն պատասխանատու է եղել նրա համար, որ չի կանխարգելել ուսուցչի գործողությունները, համազոր կլինի խիստ պատասխանատվություն հարկադրելուն։ Դպրոցի կառավարման մասնավոր և կրոնական բնույթը երբեք չի հանդիսացել ոտնձգության կանխարգելման կամ զսպման խոչընդոտ և երբեք չի բացառել օրենքի կիրառումը։
C. Դատարանի գնահատականը
143. Սույն գործի համապատասխան փաստերը տեղի են ունեցել 1973թ.։ Դատարանը պետք է, ինչպես ընգծել է Կառավարությունը, գնահատեր Պետության առնչվող ցանկացած պատասխանատվություն՝ նկատի առնելով 1973թ. փաստերը և չափանիշները և հատկապես, հաշվի չառնելով այսօր հասարակության շրջանում առկա իրազեկությունը կրթական համատեքստում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների վտանգի շուրջ, որի իմացությունը նշված թեմայի շուրջ հանրային տարաձայնությունների արդյունքն է, այդ թվում նաև Իռլանդիայում (վերը նշված պարբերություններ 73-88)։
1. Պետությանը վերապահված կիրառելի դրական պարտականությունը
144. Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 3-ով ամրագրվում է ժողովրադավարական հաստատության ամենահիմնարար արժեքներից մեկը։ Այն բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Բարձր պայմանավորվող Կողմերի պարտականությունը համաձայն Կոնվենցիայի Հոդված 1-ի՝ իրենց ընդդատության շրջանում գտնվող յուրաքանչյուրին Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների երաշխավորման մասին, Հոդված 3-ի հետ միասին վերցված, պահանջում է Պետություններից ձեռնարկել միջոցառումներ, որոնք նախատեսված են երաշխավորելու, որ իրենց իրավասության շրջանակում անհատները չեն ենթարկվում խոշտանգումների կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ներառյալ առանձին անհատների կողմից նման վատ վերաբերմունքի դրսևորմանը։ Պաշտպանելու այս դրական պարտականությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ ավելորդ բեռ չդնի իշխանությունների վրա՝ մտապահելով մասնավորապես մարդկային վարքի անկանխատեսելիությունը և գործառնական այն ընտությունները, որոնք պետք է կատարվեն գերակայությունների և միջոցների առումով։ Համապատասխանաբար, վատ վերաբերմունքի ոչ բոլոր վտանգները կարող էին իշխանությունների համար Կոնվենցիայով նախատեսված պահանջ ենթադրել՝ նշված ռիսկի նյութականացումը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու իմաստով։ Այնուամենայնիվ, պահանջվող միջոցները պետք է առնվազը արդյունավետ պաշտպանություն տրամադրեին մասնավորապես երեխաներին և խոցելի այլ անձանց, և պետք է ներառեին ողջամիտ քայլեր վատ վերաբերմունքը կանխարգելելու նպատակով, որի մասին իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին գիտենալ (X-ը և Y-ը ընդդեմ Նիդեռլանդների վճիռը, 26-ը մարտի, 1985թ., Շարք A Թիվ. 91, §§ 21–27, A-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 23-ը սեպտեմբերի, 1998թ., Զեկույցներ 1998‑VI, § 22, և վերը նշված՝ Z-ն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 74-75, ՄԻԵԴ 2001‑V, D.P-ն և J.C-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, Թիվ. 38719/97, § 109, 10-ը հոկտեմբերի, 2002թ., ու M.C.-ն ընդդեմ Բուլղարիայի, Թիվ. 39272/98, § 149, ՄԻԵԴ 2003‑XII)։
145. Ընդորում, սույն գործի հիմնական կրթության համատեքստը մեծապես սահմանում է այս պարտականության չափը և կարևորությունը։ Դատարանի նախադեպային իրավունքը հստակ է դարձնում, որ պաշտպանության դրական պարտավորությունը ենթադրում է որոշակի կարևորություն կարևոր հանրային ծառայության տրամադրման համատեքստում, ինչպիսին հիմնական կրթությունն է, և դպրոցի իշխանությունները պարտավոր են պաշտպանել աշակերտների առողջությունն ու բարեկեցությունը և մասնավորապես փոքր երեխաներինը, ովքեր հատուկ խոցելի են և գտնվում են նշված իշխանությունների բացառիկ վերահսկողության ներքո (Grzelak-ն ընդդեմ Լեհաստանի, Թիվ. 7710/02, § 87, 15-ը հունիսի, 2010թ., և Ilbeyi Kemaloğlu-ն ու Meriye Kemaloğlu-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 19986/06, § 35, 10-ը ապրիլի, 2012թ.)։
146. Այսպիսով, նկատի առնելով Հոդված 3-ով երաշխավորված իրավունքների հիմնարար բնույթը և երեխաների հատկապես խոցելի բնույթը, Կառավարությանը ներհատուկ պարտավորություն է երաշխավորել նրանց պաշտպանությունը վատ վերաբերմունքից, հատկապես հիմնական կրթության համատեքստում, անհրաժեշտության դեպքում հատուկ միջոցառումների և երաշխիքների որդերգման միջոցով։
147. Բացի այդ, սա մի պարտավորություն է, որը կիրառվել է նշված գործին բնորոշ իրադարձությունների ժամանակ, այսինքն՝ 1973թ.։
Մինչև նշված ժամանակահատվածը ընդունված միջազգային փաստաթղթերի շարքը, որը ընդհանրացվել էր վերոնշյալ 91-95 պարբերություններում, շեշտադրում է երեխաների պաշտպանության հատուկ միջոցառումներ որդեգրելու անհրաժեշտությունը Պետությունների համար։ Դատարանը նշում է, մասնավորապես, ՔՔԻՄԴ-ը և ՏՍՄԻԴ-ը, որոնք երկուսն էլ ստորագրման համար բացվել են 1966թ., և ստորագրվել Իռլանդիայի կողմից 1973թ., չնայած որ երկուսն էլ վավերացվել են 1989թ. (վերը նշված պարբերություն 95)։
Ի հավելում, սույն Դատարանի նախադեպային իրավունքը հաստատել է, այնքան վաղ, որքան նրա հինգերորդ վճիռն է, որ Կոնվենցիան կարող էր դրական պարտավորություններ հարկադրել պետություններին և այդպես էր անում Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ի համատեքստում՝ կրթության իրավունքի վերաբերյալ (Գործ “կապված Բելգիայում կրթության մեջ օգտագործվող լեզուների օգտագործման մասին օրենքների որոշակի տեսանկյունների հետ” (էությունը), 23-ը հուլիսի, 1968թ., § 3, Շարք A Թիվ. 6)։ Ձևակերպումը, որն օգտագործվել է Marckx-ի գործում (Marckx-ն ընդդեմ Բելգիայի, 13-ը հունիսի, 1979թ., § 31, Շարք A Թիվ. 31)՝ նկարագրելու Հոդված 8-ով նախատեսված դրական պարտավորությունը՝ երաշխավորելու երեխայի ինտեգրումը ընտանիքում, հաճախ վկայակոչվում է (հատկապես, Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, գործում 9-ը հոկտեմբերի, 1979թ., § 25, Շարք A Թիվ. 32)։ Ամենատեղինը վերը նշված՝ արմատական վճիռն է՝ X-ը և Y-ը ընդդեմ Նիդեռլանդների, որով որոշվել է, որ մտավոր հաշմանդամությամբ պատանու նկատմամբ սեռական նկրտումները քրեականացնող օրենսդրության բացակայությունը նշանակում էր, որ Պետությունը չէր կատարել զոհի՝ Հոդված 8-ով երաշխավորված իրավունքները պաշտպանելու դրական պարտականությունը։ Այդպես եզրակացնելով՝ Դատարանը մերժել էր Կառավարության պնդումն առ այն, թե փաստերը “բացառիկ” էին և որ օրենսդրական բացն անկանխատեսելի էր։ Պատասխանող պետությունը պետք է տեղյակ եղած լիներ մտավոր հաշմանդամությամբ անչափահասի սեռական չարաշահման ռիսկին երեխաների մասնավոր հիմունքներով գործող խնամքի կենտրոնում և պետք է օրենսդրություն նախատեսած լիներ այդ պատահականության համար։ Նման գործերը վերաբերում են ներկա գանգատին նախորդող կամ համաժամանակյա փաստերին։
Անշուշտ ճշմարիտ է, որ Դատարանն այնուհետև լուսաբանել է Պետությունների դրական պարտավորությունների ընդգրկումն ու բնույթը, քանի որ վերոնշյալները ավելի վաղ գործեր են։ Այնուամենայնիվ, սա համարվում է նախադեպային իրավունքի զուտ պարզաբանում, որը կիրառելի է առավել վաղ ժամանակահատվածի փաստերի նկատմամբ, առանց որևէ վաղեմության հարցի առաջացման (Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքայի [GC], Թիվ. 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 140, ՄԻԵԴ 2009)։
148. Ինչ վերաբերում է պաշտպանելու դրական պարտավորությանը, ապա Դատարանը հիշեցնում է, որ այնպիսի խորը հանցագործությունների արդյունավետ կանխարգելման միջոցները, ինչպիսին ներկա գործն է, կարող են միայն ձեռք բերվել արդյունավետ քրեական իրավունքի դրույթներով, որոնց կսատարեն իրավապաշտպան համակարգերը (վերը նշված՝ X-ը և Y-ը ընդդեմ Նիդեռլանդների, § 27, ինչպես նաև օրինակ՝ Beganović-ն ընդդեմ Խորվաթիայի, Թիվ. 46423/06, § 71, 25-ը հունիսի, 2009թ., Mahmut Kaya-ն ընդդեմ Թուրքիայի, Թիվ. 22535/93, § 115, ՄԻԵԴ 2000‑III և վերը նշված՝ M.C.-ն ընդդեմ Բուլղարիայի, § 150)։ Կարևոր է նշել, որ երեխայի նկատմամբ սեռական չարաշահման բնույթը որպես այդպիսին, հատկապես եթե չարաշահողը իշխանական դիրք ունի երեխայի նկատմամբ, էական իրավական նորմերի արդյունավետ կիրառման համար համապատասխան օգտակար կանխարգելող և հաղորդող մեխանիզմներ է պահանջում (Juppala-ն ընդդեմ Ֆինլանդիայի, Թիվ. 18620/03, § 42, 2-ը դեկտեմբերի, 2008թ.)։ Դատարանը կցանկանար պարզաբանել, որ այն համարում է, ինչպես և Կառավարությունը, որ Դատարանի առջև առկա չէր եղել գանգատարկուին պաշպանելու գործառնական ձախողման մասին որևէ ապացույց (Osman-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 115-16)։ Քանի դեռ ԼՀ-ի մասին բողոքները չէին ներկայացվել Պետական իշխանությունների ուշադրությանը 1995թ., Պետությունը չգիտեր և ոչ էլ պարտավոր էր իմացած լինել, որ հենց այս ուսուցիչը՝ ԼՀ-ն, որոշակի վտանգ էր ներկայացնում որոշակի աշակերտի՝ գանգատարկուի համար։
149. Այն նաև հիշեցրել է, կարիք չկա դա ցույց տալու, սակայն “եթե չլիներ” Պետության բացթողումը, վատ վերաբերմունքի դրսևորումը չէր պատահի։ Ձախողումը որդեգրել ողջամտորեն մատչելի միջոցներ, որոնք կարող էին վնասի հետևանքը փոխելու կամ մեղմացնելու իրական հեռանկար ունենալ, բավարար է Պետության մեղավոր համարելու համար (վերը նշված՝ E-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, § 99)։
150. Դա իսկապես այդպես է, ինչպես շեշտել է գանգատարկուն, որ Պետությունը չի կարող ազատել իրեն հիմնական դպրոցներում անչափահասների նկատմամբ իր պարտականություններից՝ այդ պարտականությունները պատվիրակելով մասնավոր մարմինների կամ անհատների (վերը նշված՝ Costello-Roberts-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 27։ Տես նաև, mutatis mutandis, Storck-ն ընդդեմ Գերմանիայի, Թիվ. 61603/00, § 103, ՄԻԵԴ 2005‑V)։ Սակայն դա չի նշանակում, որ տվյալ գործը վիճարկում է, ինչպես ենթադրել էր Կառավարությունը, հիմնական կրթության ոչ պետական կառավարման մոդելի պահպանումը և դրա հիմքում ընկած գաղափարախոսական ընտրությունը։ Ավելի շուտ ներկա գործով ի հայտ բերված հարցն այն է, թե արդյոք այդպես պահպանված համակարգը պարունակում էր երեխայի պաշտպանության էական մեխանիզմներ։
151. Եվ վերջապես, պարզվում է՝ Կառավարությունը ենթադրում էր, թե Պետությունն ազատված է Կոնվենցիայով իրեն վերապահված պարտավորություններից, քանի որ գանգատարկուն նախընտրել էր հաճախել Դանդերոուի ազգային դպրոց։ Սակայն Դատարանը համարում է, որ գանգատարկուն չի ունեցել “իրատեսական և ընդունելի այլտրանք”, քան, հիմնական դպրոց հաճախող երեխաների մեծամասնության հետ միասին, իր տեղական Ազգային դպրոց հաճախելը (Campbell-ը և Cosans-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25-ը փետրվարի, 1982թ., § 8, Շարք A Թիվ. 48)։ Հիմնական կրթությունը պարտադիր էր (1926թ. Դպրոց հաճախելու մասին ակտի բաժիններ 4 և 17), և միայն փոքրաթիվ ծնողներ միջոցներ ունեին օգտվելու դպրոցի մյուս երկու տարբերակներից (ուսուցում տանը կամ ուղևորություն՝ հաճախելու հազվադեպ վճարովի հիմնական դպրոցներ), մինչդեռ Ազգային դպրոցներն անվճար էին, և Ազգային դպրոցների ցանցը ընդգրկուն էր։ Ազգային չորս դպրոց կար գանգատարկուի ծխական համայքի շրջակայքում, և որևէ տեղեկություն չկա, թե որն էր անվճար ամենամոտակա դպրոցը։ Ամեն դեպքում Պետությունը չի կարող ազատվել պաշտպանելու իր դրական պարտավորությունից զուտ այն պատճառով, որ երեխան ընտրում է պետության կողմից հաստատված կրթական տարբերակներից մեկը, լինի այն ազգային դպրոց, վճարովի դպրոց կամ նույնիսկ ուսուցում տանը (վերը նշված՝ Costello-Roberts-ի գործը, § 27)։
152. Այսպիսով, ընթացիկ նպատակներով խնդիրը այն է, թե արդյոք Պետության ունեցած իրավական համակարգը և հատկապես հայտնաբերման և հաղորդման նրա մեխանիզմները ապահովել են Ազգային դպրոց հաճախող երեխաների արդյունավետ պաշտպանություն սեռական չարաշահման ռիսկից, որին իշխանությունները տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ եղած լինել 1973թ.։
2. Արդյո՞ք դրական պարտավորությունը կատարվել էր
153. Չէր վիճարկվում, թե արդյոք գանգատարկուն սեռական չարաշահման էր ենթարկվել ԼՀ-ի կողմից 1973թ.։ ԼՀ-ն իրեն մեղավոր էր ճանաչել նույն Ազգային դպրոցի աշակերտների նկատմամբ սեռական չարաշահման մի շարք տեսակների համար։ Նա չէր պաշտպանվել գանգատարկուի կողմից հարուցված քաղաքացիական վարույթի ժամանակ, և Գերագույն դատարանն ընդունել էր, որ ԼՀ-ն չարաշահել է նրան։ Դատարանը նաև նկատի է առնում, և դա չէր վիճարկվել, թե այդ վատ վերաբերմունքը դասվում էր Կոնվենցիայի Հոդված 3-ի շրջանակներում։ Մասնավորապես, երբ գանգատարկուն ինը տարեկան էր և մոտավորապես վեց ամիս շարունակ նա ենթարկվել էր մոտավորապես 20 սեռական հարձակման ԼՀ-ի կողմից, ով որպես նրա ուսուցիչ և դպրոցի տնօրեն, նրա նկատմամբ իշխանություն և վերահսկողություն ունեցող դերում էր (տես օրինակ վերը վկայակոչված՝ E.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, § 89)։
154. Կային նաև քիչ տարաձայնություններ կողմերի միջև Իռլանդական հիմնական դպրոցի համակարգի կառուցվածքի վերաբերյալ, չնայած որ նրանք վիճարկում էին Պետության բխող պարտավորությունը՝ համաձայն ներպետական իրավունքի և Կոնվենցիայի։
155. Կրոնական համայնքների և Պետության համապատասխան դերերը Իռլանդիայի հիմնական կրթությունում պահպանվել են վաղ 19րդ դարից մինչև այսօր։ Պետությունը ապահովում էր կրթությունը (սահմանում էր ուսումնական ծրագիրը, արտոնագրում էր ուսուցիչներին և ֆինանսավորում էր դպրոցները), բայց հիմնական կրթությունը մեծամասամբ տրամադրվում էր Ազգային դպրոցների կողմից։ Կրոնական մարմինները տնօրինում էին Ազգային դպրոցները (Հովանավորներ) և կառավարում էին դրանք (Կառավարիչներ)։ Ինչպես ընդգծել էր դատավոր Հարդիմանը, Ազգային դպրոցների կառավարումը կրոնական կազմակերպությունների կողմից ոչ թե սոսկ Պետության կողմից հիմնական կրթության տրամադրմանը մասնակցելու լիազորություն էր, այլ ավելի շուտ Ազգային դպրոցների գործարկման “զիջում” կրոնադավան դերակատարներին և նրանց շահերին, որոնց մարմինները միջնորդ դիրք էին գրավում Պետության և երեխայի միջև։ Կրթության նախարարը հետևաբար չուներ որևէ ուղղակի կամ առօրյա կառավարում կամ վերահսկողություն Ազգային դպրոցների նկատմամբ (վերը նշված պարբերություններ 35 և 40)։ Ինչպես ընդգծել են դատավորներ Հարդիմանը և Ֆենելին Գերագույն դատարանում, թեմերն արտահայտել են իրենց ամուր կամքը՝ պահպանելու հիմնական կրթության Ազգային դպրոցների այդ մոդելը և այդ համակարգի նկատմամբ իրենց վերահսկողությունը։ Քանի որ կրոնական թեմերի նպատակն էր երաշխավորել, որ իրենց ոգին արտացոլվում է դպրոցներում, Ազգային դպրոցները վերածվել էին գերակշռորեն դավանաբանական համակարգերի՝ համապատասխանաբար Կաթոլիկների կողմից կառավարվող Ազգային դպրոցը ընդհանուր առմամբ նշանակում էր Կաթոլիկ Կառավարիչ (սովորաբեր տեղեկան ծխական քահանա) Կաթոլիկ ուսուցիչներով և աշակերտներով (տես դատավորներ Հարդիման և Ֆենելի, վերոնշյալ պարբերություններ 31-32 և 43)։
156. Ազգային դպրոցի այս մոդելը պահպանվում էր 1922թ. անկախությունից ի վեր և կանխատեսվում ու խթանվում 1937թ. ընդունված Սահմանադրության Հոդված 42(4)-ի տեքստով։ Մինչև վաղ 1970-ականները Ազգային դպրոցները կազմում էին բոլոր հիմնական դպրոցների 94%-ը։ Այդ ազգային դպրոցների մոտավորապես 91%-ը տնօրինում և կառավարում էր Կաթոլիկ եկեղեցին, չնայած որ հիմնական դպրոցի երեխաների տոկոսը, որոնց սպասարկում էին Կաթոլիկ կառավարմամբ Ազգային դպրոցներում, հավանական է ավելի մեծ լիներ։
157. Ըստ այդմ, վաղ 1970-ականներին, 12-13 տարեկանը չլրացրած իռլանդացի երեխաների մեծամասնությունը գանգատարկուի նման հաճախում էին իրենց տեղական Ազգային դպրոցը։ Ինչպես նշել էին Գերագույն դատարանի դատավորներ Հարդիմանը և Ֆենելին, Ազգային դպրոցները կրթական հաստատություններ էին, որոնք տնօրինվում և կառավարվում էին ոչ պետական դերակատերի կողմից և ի շահ նրա՝ Պետության վերահսկողության բացառմամբ։ Ավելին, դա ոչ պետական դերակատար էր, որն ուներ զգալի ազդեցություն մասնավորապես աշակերտների և ծնողների վրա և որը վճռական էր իր դիրքը պահպանելու առումով։
158. Հիմնական կրթության այս մոդելը պարզվում է միակն է Եվրոպայում։ Գերագույն դատարանը ճանաչել է սա՝ նկաագրելով այս համակարգը որպես մեկը, որն ամբողջապես sui generis հանդիսանում էր Իռլանդիայի ուրույն պատմական փորձառության արդյունքը։
159. Պետության կողմից կրթության այս եզակի մոդելի պահպանմանը զուգահեռ՝ Պետությունը նաև տեղյակ էր անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների մակարդակին՝ նշված խնդրի առնչությամբ իր քրեական իրավունքի կիրառման միջոցով։
160. Իռլանդիայի պետությունը պահպանում էր օրենքները, կամ ընդունում էր նոր օրենքներ 1922թ. իր անկախությունից հետո, որոնք մասնավորապես քրեականացնում էին երեխաների քրեական չարաշահումը, ներառյալ 1961թ. Անձի նկատմամբ հանցագործությունների 50րդ և 51րդ բաժինները (փոփոխված) և 1935թ. Քրեական իրավունքի (փոփոխված) ակտը (“1935թ. Ակտ”)։ Նման ակտերը նաև կազմում էին անպարկեշտ և սովորական հարձակումների հանցագործությունների ընդհանուր իրավունքը։
161. Ավելին, դատարանի առջև բերված ապացույցը մատնանշում է մինչև 1970-ականները երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների կայուն հետապնդումը։ Ապացույցներում հատկապես ներառվել են մանրամասն վիճակագրական տվյալներ տրամադրված Ոստիկանության կոմիսարի կողմից Քարիգանի հանձնաժողովին դեռ 1931թ. վերաբերյալ (վերը նշված պարբերություն 71)։ Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որ նա հավաքել էր Իռլանդիայի 800 ոստիկանական բաժանմունքներից՝ նա եզրակացրել էր, որ Իռլանդիայում կար սեռական բնույթի հանցագործությունների տագնապեցնող թիվ, որը բնորոշվում էր անչափահասների, ներառյալ 10 տարին չլրացած երեխաներին վերաբերող գործերի մեծ թվով։ Իսկապես, այս վկան անդրադարձել էր հետապնդումներին՝ ներկայացնելու փաստացի տեղի ունեցող հանցագործությունների մի մասը։ Ստեղծելով պատճառահետևանքային կապ երեխաների նկատմամբ հարձակումների հաճախականության և հանցագործների ակնկալած անպատժելիության միջև՝ Հանձնաժողովի զեկույցը առաջարկեց օրենսդրական փոփոխություններ և ավելի խիստ պատիժներ՝ հանգեցնելով 1935թ. Ակտի ընդունմանը, որը, inter alia, ամրագրեց որոշակի սեռական հանցագործություններ` կապված երիտասարդ աղջիկների հետ։ Պրոֆեսոր Ֆերիտերի զեկույցը, որը հովանավորվել էր Ռյանի հանձնաժողովի կողմից և կցվել էր Հանձնաժողվի զեկույցին (վերոնշյալ 82-րդ պարբերություն), վերլուծել էր քրեական դատարանի արխիվներից հավաքված հետապնդումների վիճակագրական տվյալները, որոնք ծածկում էին Քարիգանի զեկույցին հաջորդող և մինչև 1960-ականները ընկած ժամանակահատվածը։ Իր զեկույցում նա, inter alia, եզրակացրել էր, որ նշված արխիվներն ի ցույց են դնում երիտասարդ տղաների և աղջիկների նկատմամբ սեռական հանցագործությունների բարձր մակարդակ։ Եվ վերջապես, Ռյանի զեկույցը նաև վկայում էր այն բողոքների մասին, որոնք ներկայացվել էին Պետական իշխանություններին մինչև 1970-ականները կամ 1970-ականների ընթացքում՝ մեծահասակների կողմից երեխաների սեռական չարաշահման վերաբերյալ (վերը նշված պարբերություններ 78-81)։ Մինչ նշված Զեկույցը հիմնականում վերաբերում էր արդյունաբերական դպրոցներին, որտեղ ծրագիրը տարբերվում էր Ազգային դպրոցներից և որտեղ բնակվող երեխաները մեկուսացված էին ընտանիքներից և համայնքից (տես արդյունաբերական դպրոցների նկարագիրը վերը նշված 73-րդ պարբերությունում), այս ավելի վաղ շրջանի բողոքները միևնույն է, համազոր էին մեծահասակների կողմից կրթական համատեքստում երեխաների սեռական չարաշահման մասին Պետությանը ծանուցելուն։ Ամեն դեպքում, Պետությանը ներկայացված բողոքները նախքան 1970-ականները և 1970-ականներին, որոնք արձանագրված էին Ռյանի զեկույցի Հատոր III-ում վերաբերում էին, inter alia, Ազգային դպրոցներին (վերը նշված պարբերություն 80)։
162. Պետությունը հետևաբար տեղյակ էր անչափահասների նկատմամբ մեծահասակների սեռական հանցագործությունների մակարդակին։ Համապատասխանաբար, փոքր երեխաների մեծամասնության կրթության վերահսկողությունը ոչ պետական դերակատարներին հանձնելիս՝ Պետությունը նաև պետք է իրազեկ լիներ, նկատի առնելով այս համատեքստում երեխաներին պաշտպանելու իրեն ներհատուկ պարտականությունը, այն պոտենցիալ վտանգներին, որ սպառնում էին այդ երեխաների անվտանգությանը, եթե առկա չէր պաշտպանության պատշաճ շրջանակ։ Այս ռիսկին պետք էր անդրադառնալ պատասխան միջոցների և երաշխիքների որդեգրմամբ։ Դրանք պետք է առնվազը ներառեին արդյունավետ մեխանիզմներ որևէ վատ վերաբերմունքի հայտնաբերման և հաղորդման համար Պետության կողմից վերահսկվող մարմնի միջոցով և Պետության կողմից վերահսկվող մարմին, քանի որ նման ընթացակարգերը հիմնարար էին քրեական իրավունքի կիրառման, նման վատ վերաբերմունքի կանխարգելման և հետևաբար նաև ընդհանրապես Պետության դրական պաշտպանող պարտականության իրականացման տեսանկյունից (վերը նշված պարբերություն 148)։
163. Առաջին մեխանիզմը, որին հենվում էր Կառավարությունը, հաղորդումների գործընթացն էր, որը ներկայացված էր 1965թ. Կանոններում և 1970թ. մայիսի 6-ի Ուղղորդիչ ծանուցման մեջ (վերը նշված պարբերություն 62)։ Սակայն, ներկայացված նյութերից և ոչ մեկում վկայակոչված չէր Պետական իշխանության որևէ պարտավորություն կապված երեխաների նկատմամբ ուսուցչի վերաբերմունքի մշտադիտարկման հետ և ոչ մեկում չէր տրամադրվում որևէ ընթացակարգ, որը երեխային կամ ծնողին հուշեր վատ վերաբերմունքի մասին բողոք ներկայացնել ուղղակիորեն որևէ Պետական իշխանության։ Հակառակը, ուսուցիչների մասին բողոքներն ուղղակիորեն ուղղվում էին ոչ պետական կրոնական Կառավարչին՝ համաձայն 1970թ. մայիսի 6-ի Ուղղորդիչ ծանուցման տեքստի, որին հիմնվում էր Կառավարությունը։ Եթե ծնողը երկմտեր շրջանցելու Կառավարչին (սովորաբար տեղական քահանա, ինչպես ներկա գործում), և բողոքել Պետական իշխանությանը, ապա համապատասխան կանոնները հետ կպահեին նրան այդպես վարվելուց։
164. Վկայակոչված երկրորդ մեխանիզմը Դպրոցի տեսուչների համակարգն էր, որը կառավարվում 1965թ. Կանոններով, ինչպես նաև 16/59 Շրջաբերականով (վերը նշված պարբերություն 61)։ Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ Տեսուչների հիմնական խնդիրն էր վերահսկել և զեկուցել դասավանդման որակի և ակադեմիական կատարողականի մասին։ Չկար որոշակի հղում այս փաստաթղթերում, որոնց վրա հիմնվում էր Կառավարությունը, երեխաների նկատմամբ ուսուցչի դրսևորած վարքը հետաքննելու կամ վերահսկելու Տեսուչի որևէ պարտականության, երեխաների կամ ծնողների համար՝ Տեսուչին ուղղակիորեն բողոք ներկայացնելու որևէ հնարավորության, ծնողներին նախքան Տեսուչի այցը ծանուցելու որևէ պահանջի կամ որևէ ուղղակի փոխազդեցության Տեսուչի և աշակերտների և կամ նրանց ծնողների միջև։ Տեսուչների այցելությունների թիվը (վերը նշված պարբերություն 61) չէր վկայում որևէ տեղական կարևորության մասին։ Այս փաստին հետևողականություն ցուցաբերելով՝ Կառավարությունը չէր ներկայացրել որևէ տեղեկություն Տեսուչին որևէ երեխայի նկատմամբ ուսուցչի վատ վերաբերմունքի մասին ներկայացված բողոքի վերաբերյալ։ Ինչպես մատնանշել է Գերագույն դատարանի դատավոր Հարդիմանը, Նախարարը (իր տեսուչների միջոցով) ստուգել է դպրոցները նրանց ակադեմիական կատարողականի համատեքստում, բայց դրանից ավելի հեռու չի գնացել։ Նախարարը զրկված է եղել դպրոցների ուղղակի վերահսկողությունից, քանի որ ոչ պետական Կառավարիչը միջամտող օղակ էր Պետության և երեխայի միջև (վերը նշված պարբերություն 35)։
165. Դատարանը հետևաբար այն տեսակետն ունի, որ մեխանիզմները, որոնց վրա հենվում էր Կառավարությունը, չէին տրամադրում որևէ արդյունավետ պաշտպանական կապ Պետական իշխանությունների և հիմնական դպրոցի երեխաների և կամ նրանց ծնողների միջև, և իրականում դա համահունչ էր Ազգային դպրոցի մոդելում պատասխանատվությունների առանձնահատուկ բաշխմանը։
166. Սույն գործի փաստերը, Դատարանի կարծիքով, ցույց են տալիս պաշտպանության այս պակասի հետևանքները և այն, որ մինչև 1973թ. արդյունավետ պաշտպանության գործող շրջանակը կարող էր “ողջամտորեն դատելու դեպքում, ենթադրել, որ կխուսափի կամ առնվազը կնվազեցնի ռիսկը կամ վնասը”, որից տուժել էր ներկա գանգատարկուն (վերը նշված՝ E-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության § 100)։ Կար ավելի քան 400 դեպք ԼՀ-ի կողմից չարաշահումների վերաբերյալ 1960-ականների կեսերից ի վեր Դանդերոուի ազգային դպրոցում։ Բողոքներ էին ներկայացվել 1971թ. և 1973թ. ԼՀ-ի մասին՝ կրոնադավան Կառավարչին, սակայն, ինչպես ընդունել էր Գերագույն դատարանը, Կառավարիչը այդ բողոքների մասին չէր ծանուցել որևէ Պետական իշխանության։ Նշված դպրոցին հատկացված Տեսուչը կատարել էր 6 այց 1969- 1973թթ., և ոչ մի բողոք երբևէ չէր ներկայացվել նրան ԼՀ-ի մասին։ Եվ իսկապես, ԼՀ-ի գործողությունների մասին ոչ մի բողոք չէր ներկայացվել Պետական իշխանությանը մինչև 1995թ., ԼՀ-ի՝ թոշակի գնալուց հետո։ Հայտնաբերման և հաղորդման ցանկացած համակարգ, որը թույլ կտա նման լայնածավալ և լուրջ վատ վերաբերմունքի շարունակումը այդքան երկար ժամանակ, պետք է համարվի ոչ արդյունավետ (C.A.S.-ը և C.S.-ն ընդդեմ Ռումինիայի, Թիվ. 26692/05, § 83, 20-ը մարտի, 2012թ.)։ Կարելի էր ողջամտորեն ակնկալել, որ 1971թ. բողոքին համապատասխան գործողությունը կօգներ ներկա գանգատարկուին խուսափել նույն դպրոցում նույն ուսուցչի կողմից երկու տարի անց չարաշահվելուց։
167. Եվ վերջապես, պրոֆեսոր Ֆերգյուսնի նամակը, որին հենվում էր Կառավարությունը, փորձագիտական հետաքննության զեկույց չէր, այլ ավելի շուտ նախաընդդատական խորհուրդ և ուստի անխուսափելիորեն վերաբերում էր նաև այնպիսի հարցերի, ինչպես հաջողության հավանականությունը կամ ծախսերի ներգործությունը։ Պրոֆեսոր Ռոլիսոնի մեկնաբանությունները, որոնց վրա Կառավարությունը նույնպես հենվել էր, ուղղված էին Միացյալ Թագավորությունում սեռական չարաշահման վտանգի շուրջ պետության իրազեկությանը, մինչդեռ Դատարանի առջև բերված խնդիրը պահանջում է երկրին բնորոշ գնահատում։
168. Այսպիսով, սա մի գործ չէ, որն ուղղակիորեն վերաբերում է ԼՀ-ի, կրոնական Կառավարչի կամ Հովանավորի, ծնողի կամ իսկապես որևէ այլ անհատի պատասխանատվությանը 1973թ. գանգատարկուի սեռական չարաշահման համար։ Ավելի շուտ այս գանգատը վերաբերում է Պետության պատասխանատվությանը։ Ավելի ճիշտ, այն ուսումնասիրում է, թե արդյոք պատասխանող Պետությունը պարտավոր էր տեղյակ եղած լինել անչափահասների սեռական չարաշահման ռիսկին, ինչպես գանգատարկուն է, Ազգային դպրոցներում համապատասխան ժամանակահատվածում, և արդյոք այն բավարար պաշտպանել է երեխաներին, իր իրավական համակարգի միջոցով, նման վերաբերմունքից։ Դատարանը գտել է, որ Կառավարությանը բնորոշ դրական պարտավորություն էր 1970-ականներին՝ պաշտպանել երեխաներին վատ վերաբերմունքից։ Ավելին, դա մի խիստ կարևոր պարտավորություն էր հիմնական կրթության համատեքստում։ Այդ պարտականությունը չէր կատարվել, երբ Իռլանդիայի պետությունը, որը պետք է համարվի որ տեղյակ է եղել երեխաների սեռական չարաշահումներին մեծահասակների կողմից, inter alia, իր կողմից էական չափերով նման հանցագործությունների քրեական հետապնդման համատեքստում, այնուամենայնիվ շարունակել է իռլանդացի փոքր երեխաների ստվար մեծամասնության հիմնական կրթության կառավարումը վստահել ոչ պետական դերակատարների (Ազգային դպրոցներին), առանց մշակելու պետության արդյունավետ վերահսկման որևէ մեխանիզմ նման չարաշահումների ռիսկին դիմագրվելու համար։ Փոխարենը, հավանական գանգատարկուներին շեղել են Պետական իշխանություններից դեպի ոչ պետական կրոնական Կառավարիչները (վերը նշված պարբերություն 163)։ Հետևանքները տվյալ դեպքում ոչ պետական Կառավարչի ձախողումն է ԼՀ-ի կողմից սեռական չարաշահման մասին առավել վաղ բողոքների հետ կապված գործողություններ ձեռնարկելու առումով, գանգատարկուի նկատմամբ ԼՀ-ի հետագա ոտնձգությունը, գանգատարկուի հաջորդ չարաշահումը ԼՀ-ի կողմից և առավել ընդգրկուն առումով՝ ԼՀ-ի երկարատև և լուրջ սեռական հանցագործությունը բազմաթիվ այլ աշակերտների նկատմամբ միևնույն Ազգային դպրոցում։
169. Նման հանգամանքներում, պետք է համարվի, որ Պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունը՝ պաշտպանելու ներկա գանգատարկուին սեռական ոտնձգությունից, որին նա ենթարկվել է 1973թ.՝ Դանդերոուի ազգային դպրոցի աշակերտ լինելով։ Ուստիև տեղի է ունեցել նրա իրավունքների ոտնահարում համաձայն Կոնվենցիայի Հոդված 3-ի։ Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունն առ այն, թե սույն գանգատը ակնհայտորեն անհիմն է։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅԱՆ ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
170. Գանգատարկուն պնդել է, որ Պետությունը նաև չի կարողացել պատշաճ կարգով հետաքննել կամ պատշաճ դատական արձագանք տրամադրել այս վիճարկելի վատ վերաբերմունքի դեպքին։ Նա պնդել է, որ հայտնաբերման և հաղորդման արդյունավետ մեխանիզմների պակասը նշանակել են, որ 1971թ. բողոքը ԼՀ-ի մասին չէր հաղորդվել և հանգեցրել էր երկարաձգման մինչև քրեական հետաքննությունն ու ԼՀ-ի դատապարտումը։
171. Կառավարությունը պնդել էր, որ բավարար ընթացակարգեր են գոյություն ունեցել 1973թ., բայց որ ոչ մի գանգատ չի ներկայացվել որևէ Պետական մարմնի մինչև 1995թ.։ Այդ պահին, Պետությունը կատարել է իր ընթացակարգային պարտավորությունները՝ ոստիկանական հետաքննություն է տեղի ունեցել, ԼՀ-ն դատապարտվել է, CICT փոխհատուցում է կատարվել, գանգատարկուի քաղաքացիական դատավարությունն ընդդեմ ԼՀ-ի հաջողված է եղել, և նրա քաղաքացիական վարույթը Պետության դեմ անփութության մեղադրանքով չի պսակվել հաջողությամբ՝ ապացուցողական հիմքով միայն։
172. Դատարանը հիշեցնում է այն սկզբունքները, որոնք ընդգծված են C.A.S.-ը և C.S.-ն ընդդեմ Ռումինիայի գործում (վերը նշված, §§ 68-70) այն մասին, որ Հոդված 3-ը պահանջում է իշխանություններից իրականացնել ենթադրելի վատ վերաբերմունքի արդյունավետ պաշտոնական հետաքննություն, որը պատճառվել է առանձին անհատների կողմից, որի հետաքննությունը պետք է սկզբունքորեն ի վիճակի լիներ հանգեցնելու գործի փաստերի հաստատմանը և պատասխանատուների նույնականացմանն ու պատժի ենթարկմանը։ Այդ հետաքննությունը պետք է իրականացվի անկախ, հրատապ և ողջամիտ շտապողականությամբ։ Զոհը պետք է կարողանա ակտիվ մասնակցություն ունենալ։
173. Հայտնաբերման և հաղորդման համապատասխան մեխանիզմների գոյությունը քննվել է վերևում՝ Կոնվենցիայի Հոդված 3-ի նյութական ասպեկտի համաձայն Պետության դրական պարտականությունների համատեքստում։ Այնուհետև, ընթացակարգային պարտավորություններն ի հայտ են գալիս նրանից հետո, երբ խնդիրը բերվում է իշխանությունների ուշադրությանը (C.A.S.-ը և C.S.-ն ընդդեմ Ռումինիայի, § 70՝ դրա հետագա վկայակոչումներով)։ Սույն գործում, այն բանից հետո, երբ Դանդերոուի ազգային դպրոցի մի երեխայի նկատմամբ ԼՀ-ի կողմից սեռական ոտնձգության մասին բողոքը ներկայացվել էր ոստիկանությանը 1995թ., հետաքննություն էր սկսվել։ Գանգատարկուին դիմել էին հաղորդման համար, որը նա արել էր վաղ 1997թ. և նրան ուղղորդել էին խորհրդատվություն ստանալու (օրինակ՝ C.A.S.-ը և C.S.-ն ընդդեմ Ռումինիայի, § 82)։ ԼՀ-ին մեղադրանք էր հարուցվել սեռական չարաշահման 386 դեպքի համար՝ Դանդերոուի ազգային դպրոցի 21 աշակերտների նակմամբ։ ԼՀ-ն իրեն մեղավոր էր ճանաչել 21 տեսակի մեղադրանքի համար։ Նրան դատապարտել և ազատազրկել էին։ Ներկայացումներից պարզ չէ, թե արդյոք գանգատարկուի գործը ներառվել էր այդ տեսակներում։ Այնուամենայնիվ, նա որևէ ձևով չէր հիշատակել, որ ԼՀ-ին թույլ էին տվել մեղավոր ճանաչել իրեն ներկայացուցչական մեղադրանքների համար կամ չէր նշել նրա դատապարտման փաստը։ Ճանաչում ձեռք բերելու կամ Պետության կողմից պաշտպանության ձախողման համար փոխհատուցում չստանալու նրա անկարողության ցանկացած հարց պետք է քննվի ստորև՝ Հոդված 13-ի համաձայն՝ Կոնվենցիայի Հոդված 3-ի հետ միասին վերցված։
174. Այս պատճառով, Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի համաձայն Պետության ունեցած ընթացակարգային պարտականությունների խախտում։
IV. ՀՈԴՎԱԾ 13-Ի ԵՆԹԱԴՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
175. Հոդված 13-ը համապատասխանաբար սահմանում է հետևյալը՝
“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք” ։
176. Գանգատարկուն բողոքել է, որ ինքն իրավունք է ունեցել, սակայն չի ունեցել արդյունավետ դատական միջոց Պետությունից պաշտպանվելու համար՝ Պետության՝ իրեն սեռական ոտնձգությունից չպաշտպանելու հետ կապված։ Կառավարությունը պնդել է, որ Պետությունից և ոչ պետական դերակատարներից արդյունավետ պաշտպանության միջոցներ գոյություն ունեցել են։
177. Դատարանը հիշեցնում է, ինչպես վերը նշված պարբերություն 115-ում, որ այնպիսի գործում, ինչպիսին սույն գործն է, Հոդված 13-ը պահանջում է, որպեսզի մատչելի լինի մի մեխանիզմ, որը կհաստատի Պետության պաշտոնյաների կամ մարմինների գործողությունների կամ բացթողումների ցանկացած պարտասխանատվություն, ի խախտումն Կոնվենցիայի, և փոխհատուցումը դրանից բխող ոչ նյութական վնասի համար նույնպես պետք է լինի մատչելի միջոցների շարքում (վերը նշված՝ Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, § 109)։ Դատարանը նաև հիշեցնում է համապատասխան նախադեպային իրավունքը և այն սկզբունքները, որոնք սահմանվել են McFarlane-ն ընդդեմ Իռլանդիայի վճռի ([GC], Թիվ. 31333/06, 10-ը սեպտեմբերի, 2010թ.)107-108 պարբերություններում։ Մասնավորապես, Դատարանի դերն է որոշել, թե արդյոք, կողմերի ներկայացումների լույսի ներքո, առաջարկված ընթացակարգերը հանդիսացել են պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք հասանելի են եղել գանգատարկուին տեսականորեն և գործնականում, այսինքն մատչելի են եղել, և ունակ են եղել տրամադրելու փոխհատուցում և առաջարկել են հաջողության ողջամիտ հեռանկարներ։ Ընդգծվել է նաև, որ կարևոր է թույլ տալ, որ միջոցները մշակվեն սովորութային իրավունքի համակարգում գրավոր Սահմանադրության հետ տես մասնավորապես՝, D-ն ընդդեմ Իռլանդիայի, Թիվ. 26499/02, (դեկտ.), § 85, 27-ը հունիսի, 2006թ.)։
A. Քաղաքացիական պաշտպանության միջոցներ ոչ պետական դերակատարների նկատմամբ
178. Կառավարությունը պնդել էր, որ գանգատարկուն պետք է դատի տված լիներ դպրոցի հին կամ ընթացիկ Հովանավորին, որի թեմի Եպիսկոպոսն էր նա, Կառավարչին և կամ de facto Կառավարչին կամ նրանց իրավահաջորդներին կամ կալվածքներին՝ ընդգծելով, որ Գերագույն դատարանի դատավոր Հարդիմանը գտել է, որ դա չանելը “ուշագրավ” է։ Առանց հակասելու իր նախնական պնդումներին, թե պահանջվում էր պաշտպանության միջոց Պետության նկատմամբ, գանգատարկուն նշել էր, որ Հովանավորն ու Կառավարիչը մահացած են եղել իր կողմից քաղաքացիական վարույթի հարուցման ժամանակ, որ այդ ժամանակվա Եպիսկոպոսը ժխտել է պատասխանատվությունը ի պատասխան նախքան վարույթ հարուցելն իր ուղարկած նամակի, և որ իրավունքը եղել է ի շահ նրա, քանի որ Եպիսկոպոսին չի կարելի դատել, քանի որ նա չէր հանդիսանում ընկերության միակ և հավերժ իրավահաջորդը։
179. Քանի որ Դատարանը համարում էր, որ գանգատարկուն իրավունք ուներ պաշտպանության միջոցի, որը կհասատեր Պետության ցանկացած պատասխանատվություն, առաջարկված քաղաքացիական պաշտպանության միջոցներն այլ անհատների և ոչ պետական դերակատարների նկատմամբ պետք է համարվեին որպես ոչ արդյունավետ տվյալ գործում, անկախ հաջողության հասնելու իրենց հավանականությունից (Հովանավորը կամ Կառավարիչը) և անկախ վնասների համար շնորհվող փոխհատուցումից (քաղաքացիական վարույթն ընդդեմ ԼՀ-ի)։ Հավասարապես ԼՀ-ի դատապարտումը, որին նույնպես հենվել էր Կառավարությունը, թեկուզև կենտրոնական դիրք ունենալով Հոդված 3-ը ընթացակարգային երաշխիքների առումով, պաշտպանության արդյունավետ միջոց չէր գանգատարկուի համար Կոնվենցիայի Հոդված 13-ի նշանակության շրջանակներում։
B. Քաղաքացիական պաշտպանության միջոցներ Պետության նկատմամբ
1. Կողմերի պնդումները
180. Կառավարությունը պնդել էր, որ գանգատարկուն պետք է դիմեր՝ ճանաչելու Պետության կողմից պատասխանատվությունը Հովանավորի կամ Կառավարչի փոխարեն։ Սակայն Կառավարությունը հիմնականում հենվել էր պաշտպանության երկու այլ միջոցների վրա։ Առաջին հերթին նրանք վկայակոչել էին մի հայց, որը կպնդեր, թե հիմնական կրթության համակարգը, որը նախատեսված է Սահմանադրության Հոդված 42-ով, խախտել էր մարմնական ամբողջականության նրա չթվարկված սահմանադրական իրավունքը (սահմանադրական իրավախախտման մասին հայց)։ Երկորդը նրանք պնդել էին, որ գանգատարկուն կարող էր շարունակած լինել իր բողոքի նկատմամբ անփութության մասին Գերագույն Դատարանին իր հայցը՝ պնդելով, որ Պետությունը չի կարողացել կառուցել հիմնական կրթական համակարգն այնպես, որպեսզի պաշտպաներ իրեն չարաշահումներից։ Սա Կոնվենցիայի Հոդված 3-ի համաձայն նրա բերած բողոքն էր։ Վերադաս դատարանը հակիրճ մերժել էր (“անհամապատասխան էր համարել”) նրա բողոքները, որովհետև նա չէր կարողացել ներկայացնել որևէ ապացույց։ Իսկապես նրա սեփական փորձագետը (պրոֆեսոր Ֆերգյուսանը, վերը նշված պարբերություն 24) նրան խորհուրդ էր տվել չդիմել դատարան՝ Պետության կողմից ռիսկի մասին համապատասխան իրազեկության հիմքով։ Հետևաբար անազնիվ կլիներ պնդել, որ այժմ պետք է ներվեր նրա բողոքը, քանի որ այն համապատասխան չէր եղել ապացուցողական հիմքերի պատճառով։ Ամեն դեպքում Կառավարությունը շարունակում էր պնդել, որ որոշակի ներպետական նախադեպային իրավունքը ցույց էր տալիս, որ ապացուցողական հիմքերով ոչ համապատասխանությունը բողոքարկելի էր և ավելին, որ նա կարող էր բողոքարկել անհամապատասխանելիությունը, որովհետև Վերադաս դատարանը որևէ հստակ հիմնավորում չէր ներկայացրել այդ որոշման համար և որովհետև այն չէր քննել անփութության մասին նրա հայցը առանձին։
181. Գանգատարկուն պնդել էր, որ ինքը բողոքարկել է իր ներպետական հայցով Պետության պատասխանատվությունը Հովանավորի և կամ Կառավարչի գործողությունների փոխարեն։ Նա նաև վիճարկել է մյուս երկու միջոցների արդյունավետությունը Պետության նկատմամբ, որոնց վրա հենվել էր Կառավարությունը։ Վերադաս դատարանի կողմից սահմանադրական իրավախախտման մասին բողոքը մերժելը բողոքարկելի չէր։ Պետության կողմից մարմնական ամբողջականության չթվարկված սահմանադրական իրավունքի պաշտպանությունն իրականացվում էր իրավախախտումների մասին օրենքով, և չկար առանձին դատական հետապնդում մարմնական ամբողջականության սահմանադրական իրավունքի խախտման վնասների համար։ Ոչ էլ արդյունավետ եղած կլիներ անփութության վերաբերյալ հայցը։ Նրա հայցը անհամապատասխան էին համարել առաջին ատյանում, և չնայած որ հիմնավորումներ չէին ներկայացվել, դա պարզորոշ այն պատճառով էր, որ նրա ապացույցները չէին բացահայտել prima facie անփութության դեպք։ Այնուհանդերձ, նա միջոցներ չէր ունեցել անհրաժեշտ հետաքննություն իրականացնելու համար, որի չափը ի ցույց էր դրվում այն հսկայական պետական միջոցներով, որոնք ավելի ուշ անհրաժեշտ էին եղել Ռյանի հանձնաժողովի հետաքննության և զեկույցի համար (տես վերը նշված պարբերություն 77)։ Բողոքը Վերադաս դատարանի ապացուցողական վճռի դեմ հավանականություն չուներ հաջողությամբ պսակվելու, անկախ նրանից, թե կկիրառվեր արդյոք այն նախադեպային իրավունքը, որին հենվում էր Կառավարությունը, թե ոչ։
2. IHRC-ի ներկայացումը
182. IHRC-ը չէր համարել, որ սահմանադրական իրավախախտման միջոցը արդյունվետ կլիներ։ Մասնավորապես այն նշել էր, որ չնայած դատարանները տեսականորեն հաստատել էին սահմանադրական իրավունքների ենթադրելի ոտնահարման համար պաշտպանության միջոցներ կիրառելու գաղափարը (Byrne-ն ընդդեմ Իռլանդիայի [1972] IR 241, էջ. 281 և Meskill-ն ընդդեմ Իռլանդիայի [1973] IR 121), նույն դատարանները միտում էին ցուցաբերել խուսափելու գոյություն ունեցող կանոնադրական և սովորությային իրավունքի միջոցները առանձին սահմանադրական միջոցի ռեժիմով փոխարինելուց, որպեսզի դատարանները հենվեին գոյություն ունեցող միջոցների վրա, ինչպես իրավախախտումը (W-ն ընդդեմ Իռլանդիայի (թիվ. 2) ([1999] 2 IR 141)։ IHRC-ն պնդել էր, որ սա ընդհանուր առմամբ հենց այն էր, ինչ տեղի էր ունեցել սույն գործում։ Պետության դեմ սահմանադրական բողոքը տնօրինելու համար բավարար էր գանգատարկուին ուղղորդել մարմնական ամբողջականության և անձնական իրավունքի խախտման պաշտպանության միջոցի օգտագործմանը։ Սակայն իրավախախտ հարաբերությունների բնույթը (անփութություն և այլոց փոխարեն պատասխանատվություն) ավելի շուտ սահմանում էր Պետության պարտականություններն ու պատասխանատվությունը, քան հանրային կրթական համակարգում երեխայի իրավունքները պաշտպանելու Պետության հավանականորեն ավելի ընդգրկուն պարտականությունը։ Դա իր հերթին հարց էր բարձրացնում, թե արդյոք իրավախախտումից պաշտպանության մասնավոր իրավունքի միջոցը բավարար էր՝ պաշտպանելու գանգատարկուի սահմանադրական իրավունքների նյութականությանը, այդ թվում քանի որ մասնավոր իրավունքի պաշտպանության միջոցը բևեռվում էր ավելի շուտ Պետության վարքի, քան գանգատարկուի իրավունքների վրա։
3. Դատարանի գնահատականը
183. Դատարանը չի համոզվել, որ պետության նկատմամբ պաշտպանության միջոցներից որևէ մեկը, որ ներկայացրել է Կառավարությունը, արդյունավետ կլիներ սույն գործում։
184. Առաջին հերթին, Գերագույն դատարանը մերժել է Պետության բխող պատասխանատվությունը ԼՀ-ի գործողությունների համար, ով նշանակված ուսուցիչ էր և ստանում էր աշխատավարձ Պետության տրամադրած միջոցներից։ Պետության պատասխանատվությունը Հովանավորի կամ կառավարչի փոխարեն, ովքեր հոգևորականներ էին, ովքեր չէին վճարվում Պետության կողմից, պետք է համարել ավելի քան անհավանական։ Հետևողականորեն, դատավոր Ֆենելին նշել է, որ չէր կարող առկա լինել Պետության պատասխանատվություն Կառավարչի համար, քանի որ նա աշխատանքի չէր վերցվել Պետության կողմից (վերը նշված պարբերություն 45)։
185. Երկրորդը, հայցն ընդդեմ Պետության ուղղակի անփութության կարող էր պահանջել, inter alia, Պետության և գանգատարկուի միջև այնպիսի մոտիկ հարաբերությունների ճանաչում, որը ի հայտ բերեր պարտականություն ի դեմս Պետության գանգատարկուի նկատմամբ (վերը նշված պարբերություն 66)։ Սակայն, կրոնադավան կառավարիչների միջամտությունից մինչև Ազգային դպրոցներում Պետության վերահսկողության բացառումը անհամատեղելի կլիներ նմանօրինակ ցանկացած խնամքի պատրականությանը (տես նաև վերը նշված դատավոր Հարդիմանը պարբերություններ 35-ում և 39-ում)։
186. Երրորդ, Կառավարությունը պնդել էր, թե գանգատարկուն պետք է պահպանած լիներ սահմանադրական իրավախախտման իր բողոքը Գերագույն դատարանի առջև (վերը նշված պարբերություն 180)։ Սակայն նույնիսկ եթե Գերագույն դատարանը նրան ուղղորդած չլիներ իրավախախտումներից պաշտպանության գոյություն ունեցող միջոցներին, ինչպես արել էր Վերադաս դատարանը, Կառավարությունը ցույց չէր տվել համապատասխան նախադեպային իրավունքով, թե ինչպես կարող էր Պետությունը մեղավոր ճանաչվել մարմնական ամբողջականության նրա սահմանադրական իրավունքի խախտման համար այն համակարգի պատճառով, որը հատուկ նախատեսված էր Սահմանադրության Հոդված 42-ով։ Անկախ նրանից, թե այս հիմքը պատշաճ կարգով բողոքարկվել էր Գերագույն դատարանին թե ոչ, տեղին է մնում նշելը, որ Գերագույն դատարանի դատավոր Հարդիմանը մերժել է այն (վերը նշված պարբերություն 40)։
C. Դատարանի եզրակացությունը
187. Այս հիմքերով Դատարանը համարում է, որ ցույց չի տրվել, թե գանգատարկուն ունեցել է ներպետական պաշտպանության արդյունավետ միջոց, որը մատչելի է եղել նրա համար համաձայն Կոնվենցիայի Հոդված 3-ի նյութական մասի։ Ուստիև տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 13-ի խախտում։ Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունը, թե այս բողոքն ակնհայտորեն անհիմն է։
...
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ
196. Կոնվենցիայի Հոդված 41-ը նախատեսում է՝
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”։
A. Վնասը
1. Կողմերի պնդումները
197. Գանգատարկուն պահանջել էր 223,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի համար՝ Վերադաս դատարանի 250,000 եվրո (EUR) փոխհատուցումը (ընդհանուր և խորը վնասների համար) նվազեցրած CICT-ի կողմից ոչ նյութական վնասի համար 27,000 եվրո (EUR) փոխհատուցումը և ենթադրելով, որ Պետությունը հետամուտ չի լինի CICT-ի հատուցման փոխհատուցմանը։ Նա վկայակոչել էր բժշկական և հոգեբուժական ապացույցները, որոնք բերվել էին Վերադաս դատարանի առջև, որպես ԼՀ-ի կողմից իր նկատմամբ սեռական չարաշահման հետևանքներ։ Նկատի առնելով չարաշահման բնույթը, դրա տևողությունն ու գանգատարկուի վրա ունեցած ազդեցությունը, նա համարել էր, որ Հոդված 3-ի խախտումը պետք է ծայրահեղ լուրջ համարել։ Նա նաև պահանջել էր 5104 եվրո (EUR) նյութական վնասի համար, որը այն գումարն էր, որը երաշխավորվել էր նրա կողմից նախապես և տրամադրվել էր Վերադաս դատարանի կողմից հատուկ վնասների համար։ Այս փոխհատուցումը ներառում էր անցյալ և ապագա բժշկական, ճամփորդական և այլ ծախսեր, որոնք առնչվում էին նրա նկատմամբ սեռական ոտնձգությանը։ Գանգատարկուն ընդունել էր, որ CICT –ի փոխհատուցումը, ինչպես նաև ԼՀ-ից իր ստացած գումարը համազոր էին մասնակի փոխհատուցման։
198. Կառավարությունը պնդել էր, որ նյութական և ոչ նյութական կորստի համար գանգատարկուի պահանջը պատշաճ չէր մանրամասնվել կամ հիմնավորվել և համարել էր, որ չկար պատճառահետևանքային կապ՝ հաստատված իրավախախտման և որևէ վնասի միջև։ Կառավարությունը չէր առաջարկել գումար ոչ նյութական վնասի համար, բայց վիճարկել էր գանգատարկուի կողմից զուտ Վերադաս դատարանի ոչ նյութական վնասի փոխհատուցման վրա հույս դնելը։ Այդ հույսը չարաշահվում էր (քանի որ դա մի փոխհատուցում էր, որը վերաբերում էր ԼՀ-ի և ոչ պետության գործողություններին) և բավարար չէր (Վերադաս դատարանի փոխհատուցումը չէր վիճարկվել ԼՀ-ի կողմից)։ Գանգատարկուն կատարել էր որոշ վճարումներ տվյալ ժամանակահատվածում, ունեցել էր մատչելի իրավապաշտպան բազմաթիվ մեխանիզմներ ԼՀ-ի դեմ, և Պետությունը պատասխանատու չէր ԼՀ-ի ֆինանսների համար։ Կառավարությունը նաև ընդգծել էր, որ CICT-ի փոխհատուցումը ֆինանսավորվել էր Պետության կողմից և նշել, որ գանգատարկուն ընդունել էր նշված փոխհատուցման համապատասխան լինելը ցանկացած արդար բավարարվածության փոխհատուցմանը։ Կառավարությունը նմանապես վիճարկել էր գանգատարկուի կողմից իր նյութական պահանջի առումով սույն Դատարանին ապավինելը՝ Վերադաս դատարանի կողմից հատուկ վնասների համար փոխհատուցում ստանալուց հետո։
2. Դատարանի գնահատականը
199. Դատարանը վերահաստատում է, որ Հոդված 41-ն իրեն լիազորում է տուժած կողմին տրամադրել այնպիսի բավարարում, որն իր կարծիքով պատշաճ է։
200. Եթե Դատարանը որոշում է, որ խախտվել է Կոնվենցիայի որևէ կարևոր իրավունք, ինչը հանգեցրել է էական ցավի և տուժման, ապա այն կարող է տրամադրել գումար ոչ նյութական վնասների համար (օրինակ՝ El Masri-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության [GC], Թիվ. 39630/09, § 269, ՄԻԵԴ 2012)։
201. Ինչ վերաբերւմ է նյութական վնասին, ապա պետք է առկա լինի հստակ հաստատված պատճառահետևանքային կապ այն վնասի, որի վերաբերյալ բերվել է բողոքը, և Կոնվենցիայի խախտման միջև։ Լրիվ փոխհատուցման անհրաժեշտ գումարների ճշգրիտ հաշվարկին (restitutio in integrum) կարող է խոչընդոտել ոտնահարումից բխող վնասին բնորոշ ոչ հստակ բնույթը, բայց ինչ որ փոխհատուցում կարող է տրամադրվել։ Խնդիրն արդար բավարարման մակարդակն է թե՛ նախկին և թե՛ ապագա նյութական վնասների առնչությամբ, որոնց համար անհրաժեշտ է փոխհատուցում տրամադրել, և այս խնդրի շուրջ պետք է որոշում կայացնի Դատարանն իր հայեցողությամբ՝ նկատի առնելով, թե ի՞նչն է արդար (վերը նշված՝ E.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, §§ 120-121)։
202. Դատարանն ընդունել է ի գիտություն այն ապացույցները, որոնք ընդունվել են Վերադաս Դատարանի կողմից որպես գանգատարկուի անցյալ և ապագա նյութական վնասներ (կազմելով հիմնականում անցյալ և ապագա բժշկական և հոգեբուժական ծախսերը) և այս կապակցությամբ տրամադրված 5104 եվրո (EUR) փոխհատուցումը։ Բացի այդ, նկատի առնելով այն լուրջ վատ վերաբերմունքի բնույթը, որին ենթարկվել է գանգատարկուն, Դատարանը համարում է, որ նա տուժել է ոչ նյութական վնասից, որը չի կարող բավարար կերպով փոխհատուցվել՝ գտնելով, որ խախտվել է կոնվենցիան։ Չնայած որ տարբերակում պետք է կատարվի ներպետական մակարդակում տրամադրված փոխհատուցումների միջև, որոնք չեն վերաբերում Պետության պատասխանատվությանը, մինչդեռ ներկա գանգատը բևեռվում է Պետության պատասխանատվությանը, Դատարանը համարում է, որ Հոդված 41-ի համաձայն ցանկացած փոխհատուցում պետք է հաշվի առնի Վերադաս դատարանի փոխհատուցումը (ընդհանուրը 305,104 եվրո(EUR)), ինչպես նաև այն չափը, որով նշված փոխհատուցումը վճարվել է կամ պետք է վճարվի ԼՀ-ի հողմից։ Հաշվի պետք է նաև առնվի CICT-ի փոխհատուցումը, որը վճարվել է գանգատարկուին (EUR 53,962.24 եվրո (EUR))՝ ենթադրելով, որ այն չպետք է փոխհատուցվի)։ Երկու փոխհատուցումներն էլ ունեցել են նյութական և ոչ նյութական տարրեր։
203. Նկատի առնելով գանգատարկուի կողմից մինչև օրս ստացված ֆինանսական փոխհատուցումը, և ԼՀ-ի կողմից ապագա վճարումների հետ կապված անորոշության լույսի ներքո՝ Դատարանը որոշել է տրամադրել մեկ ընդհանուր գումար նյութական և ոչ նյութական վնասի դիմաց։ Ուստի, առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝Դատարանը որոշում է 30,000 եվրո (EUR) ընդհանուր գումար նյութական և ոչ նյութական կորուստների համար հավելյալ ցանկացած հարկ, որը կարող է գանձվել։
...
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
...
3. Վճռում է, տասնմեկ կողմ և վեց դեմ ձայնով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 3-ի նյութական մասի խախտում կապված Պետության՝ գանգատարկուին պաշտպանելու իր պարտականությունը չկատարելու հետ և հետևաբար, մերժում է Կառավարության առարկությունն առ այն, որ գանգատը ակնհայտորեն անհիմն էր։
4. Վճռում է, տասնմեկ կողմ և վեց դեմ ձայնով, որ տեղի է ունեցել Հոդված 13-ի խախտում, Հոդված 3-ի նյութական մասի հետ միասին վերցված, կապված արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հետ, ինչը առնչվում է Պետության՝ գանգատարկուին պաշտպանելու իր պարտականության չկատարմանը, և հետևաբար, մերժում է Կառավարության առարկությունն առ այն, թե գանգատն ակնհայտորեն անհիմն էր։
5. Վճռում է, միաձայն, որ Կոնվենցիայի Հոդված 3-ընթացակարգային մասով ոչ մի խախտում տեղի չի ունեցել
...
7. Վճռում է, տասնմեկ կողմ և վեց դեմ ձայնով,
(a) որ պատասխանող Պետությունը պետք է վճարի գանգատարկուին երեք ամսվա ընթացքում հետևյալ գումարները՝
(i) 30,000 EUR (երեսուն հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է ենթակա լինել գանձման, նյութական և ոչ նյութական վնասի համար ...
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն և հրապարակված է Մարդու իրավունքների շենքում հանրային լսումների ժամանակ, Ստրասբուրգ, 28-ը հունվարի, 2014թ.։
Մայքլ Օ Բոյլ Դին Շփիլման
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Թիվ 74 § 2 կանոնի, սույն վճռին են կցվում հետևյալ առանձին կարծիքները՝
(a) Դատավոր Զիմելի համընկնող կարծիքը
(b) Դատավորներ Զուպանչիչի, Գյուլումայնի, Կալաջիեվայի, Դե Գաետանոյի և Վոյտիչեկի մասամբ չհամընկնող կարծիքը և
(c) Դատավոր Չարլետոնի մասամբ չհամընկնող կարծիքը։
D.S.
M.O’B.
Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy