© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 159
Հունվար 2013
Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի - 21722/11
2013 թվականի հունվարի 9-ի վճիռ [5-րդ բաժանմունք]
6-րդ հոդված
Քաղաքացիական դատավարություններ
6-րդ հոդվածի 1-ին մաս
Անաչառ դատարան
Անկախ դատարան
Դատական կարգապահության համակարգի կառուցվածքային թերությունները. Խախտում
Արդարացի դատաքննություն
Դատավորների նկատմամբ կարգապահական տույժի նշանակման վաղեմության ժամկետի բացակայությունն ու Պառլամենտում էլեկտրոնային քվեարկության համակարգի չարաշահումը, երբ ընդունվում է դատավորի ազատման մասին որոշում. խախտումներ
Օրենքի հիման վրա ստեղծված դատարան
Դիմողի գործի քննության համար նախատեսված պալատի կազմի սահմանումն այն դատավորի կողմից, ում լիազորությունները` որպես դատարանի նախագահ, դադարել են. խախտում
8-րդ հոդված
8-րդ հոդվածի 1-ին մաս
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք
Երդումը խախտելու համար դատավորին աշխատանքից ազատելն այդ զանցանքին հաջորդող մեկնաբանության և անհրաժեշտ դատավարական երաշխիքների բացակայության պայմաններում. խախտում
46-րդ հոդված
46-րդ հոդվածի 2-րդ մաս
Վճռի կատարում
Ընդհանուր բնույթի միջոցառումներ
Պատասխանող պետությունից պահանջվում է բարեփոխել դատական կարգապահության համակարգը
Վճռի կատարում
Անհատական միջոցառումներ
Պատասխանող պետությունից պահանջվում է հնարավոր սեղմ ժամկետում դիմողին վերականգնել գերագույն դատարանի դատավորի իր պաշտոնում
Գործի փաստական հանգամանքները. դիմողն սկսած 2003 թվականից Ուկրաինայի գերագույն դատարանի դատավոր է, իսկ 2007 թվականից` այդ դատարանի զինվորական պալատի նախագահ: 2007 թվականին նա ընտրվել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում (“the HCJ-ԱԲԽ”), սակայն նրան չի թույլատրվել անցնել պաշտոնական պարտականությունների կատարմանն, այն բանից հետո, երբ Դատավորների խորհրդարանական կոմիտեն (§the Parliamentary Committee – Պառլամենտական կոմիտե¦) մերժել էր նրան թույլատրելու երդում տալ: 2008 և 2009 թվականներին ԱԲԽ-HCJ երկու անդամներ, որոնցից մեկը հետագայում ընտրվել է ԱԲԽ-HCJ նախագահ, անցկացրել է դիմողի կողմից թույլ տրված հնարավոր զանցանքների վերաբերյալ նախնական քննություն. Նրանք եզրահանգել են, որ նա քննության է առել իր կնոջ եղբոր կողմից ներկայացված դիմումները, որոնց մի մասը թվագրված էր մինչև 2003 թվականը, և որ նա մեղավոր էր մի շարք կոպիտ խախտումների համար, որոնց մի մասը թույլ էր տրվել 2006 թվականից առաջ: Այս քննությունից հետո ԱԲԽ-HCJ նախագահը խորհրդարան երկու դիմում է ներկայացրել` դիմողին դատավորի պաշտոնից ազատելու մասին: 2010 թվականին խորհրդարանը, քննարկելով ԱԲԽ-HCJ-ի այս երկու դիմումներն ու խորհրդարանական կոմիտեի եզրակացությունը, քվեարկել է դիմողի ազատման համար` երդումը խախտելու պատճառաբանությամբ: Ըստ դիմողի` էլեկտրոնային քվեարկության ժամանակ խորհրդարանի անդամների մեծամասնությունը բացակայել է, և նրանք, ովքեր ներկա են եղել, օգտագործել են իրենց բացակա գործընկերների քվեարկության քարտերը: Դիմողն իր ազատումը վիճարկել է Բարձրագույն վարչական դատարանում, որը գտել է, որ ԱԲԽ-HCJ-ի դիմումը` նրան դատավորի պաշտոնից ազատելու մասին, ինչը հաջորդել էր ԱԲԽ-HCJ-ի կողմից անցկացված քննությանը, օրինական է և հիմնավորված: Բարձրագույն վարչական դատարանն այնուհետև գտել է, որ ԱԲԽ-HCJ-ի որոշումը` հիմնված մեկ այլ քննության վրա, անօրինական է, քանի որ այդ ժամանակ գործող ներպետական օրենքի համաձայն` դիմողը ու նրա կնոջ եղբայրը ազգականներ չեն հանդիսացել: Այնուամենայնիվ, վերջինս մերժել է այդ գործում ԱԲԽ-HCJ-ի ակտերի վերացումը` պատճառաբանելով, որ կիրառելի դրույթների ներքո նա նման կերպ վարվելու իրավասություն չունի: Բարձրագույն վարչական դատարանն այնուհետև պատճառաբանել է, որ ընթացակարգային կամ դատավարական խախտումներ չեն եղել թե Խորհրդարանական կոմիտեում, թե խորհրդարանում:
Իրավունքի հարցեր. 6-րդ հոդվածի 1-ին մաս
(ա) Կիրառելիությունը. քննելով դիմողի գործն ու ընդունելով պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը` ԱԲԽ-HCJ-ն, Խորհրդարանական կոմիտեն և Խորհրդարանը հերթական նիստում գործել էին դատական գործառույթների համադրմամբ. Դիմողին աշխատանքից ազատելու մասին պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հետագայում վերանայվել էր Բարձրագույն վարչական դատարանի կողմից, որը ներպետական դատարանների թվում հանդիսանում է դասական տիպի դատարան: Այդ պատճառով չի կարելի եզրակացնել, որ ներպետական իրավունքը հատուկ բացառել է դատարանի մատչելիության իրավունքը դիմողի հայցի առումով: Այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի քաղաքացիական մասը կիրառելի է այս դեպքի համար:
Այն սանկցիան, որը կիրառվել էր դիմողի նկատմամբ, դասական իմաստով կարգապահական միջոց է մասնագիտական զանցանքի համար և ներպետական իրավունքի պայմաններում հակադրվում է քրեական իրավունքի սանկցիաների հետ, որոնք ընդունվել էին դատավորի կողմից` միտումնավոր սխալ որոշում կայացնելու համար: Գործին առնչվում է նաև այն, որ դիմողին դատավորի պաշտոնից ազատելուց հետո նրան պաշտոնապես չեն խոչընդոտել այլ բնագավառում գործելու իրավաբանի մասնագիտությամբ: Այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի քրեական մասը կիրառելի չէ:
(բ) Դիմողի գործը քննող մարմինների անկախությունն ու անաչառությունը
(i) ԱԲԽ – HCJ-ն. ինչ վերաբերում է դիմողի նկատմամբ կարգապահական վարույթներին, ապա դատավորների` համապատասխան կարգապահական մարմնի կազմում իրական մասնակցության անհրաժեշտությունը մասին ճանաչվել է Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայում: Այնուամենայնիվ, ԱԲԽ – HCJ-ն բաղկացած է 20 անդամներից, ովքեր նշանակվում են տարբեր մարմինների կողմից: Երեք անդամներն ուղղակիորեն նշանակվում են Ուկրաինայի Նախագահի կողմից, 3-ը` Ուկրաինայի Խորհրդարանի կողմից և 2-ը` Դատախազների համաուկրաինական կոնֆերանսի կողմից: Արդարադատության նախարարն ու Գլխավոր դատախազն ի պաշտոնե /ex officio/ ԱԲԽ-HCJ-ի անդամներ էին: Ոչ դատական կազմը, որը ներառում էր ԱԲԽ-HCJ-ի անդամների բացարձակ մեծամասնությունը, ուղղակիորեն նշանակվում էր օրենսդիր և գործադիր իշխանության կողմից: Որպես այդ ամենի հետևանք` դիմողի գործը քննվել էր ԱԲԽ-HCJ-ի` լսումներին ներկա16 անդամների կողմից, և նրանցից միայն 3-ն էին դատավորներ: Բացի դրանից, ԱԲԽ-HCJ-ի միայն 4 անդամներին էին այնտեղ աշխատում լրիվ դրույքով: Մյուս անդամները շարունակում էին աշխատել և աշխատավարձ ստանալ ԱԲԽ-ից դուրս, որն անխուսափելիորեն ներառում էր նրանց նյութական, աստիճանակարգային և վարչական կախվածությունն իրենց առաջնային գործատուից` վտանգի տակ դնելով իրենց անկախությունն ու անաչառությունը: Դատարանը նաև ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ Գլխավոր դատախազի ներկայությունն այն մարմնում, որը շահագրգիռ է դատավորների նշանակման, կարգապահության և ազատման հարցում, վտանգ է ստեղծում, որ դատավորներն անաչառ չեն լինի որոշակի գործերով, կամ գլխավոր դատախազն անաչառ չի լինի այն դատավորների նկատմամբ, որոնց որոշումներին համաձայն չի եղել: Ավելին, ԱԲԽ-HCJ-ի այն անդամները, ովքեր դիմողի գործով նախնական քննություն էին անցկացրել և դիմումներ էին ներկայացրել նրան աշխատանքից ազատելու մասին, հաջորդիվ մասնակցել էին նաև դիմողին իր պաշտոնից ազատելու մասին որոշման կայացմանը: Այդ անդամներից մեկը նշանակվել էր ԱԲԽ-HCJ-ի նախագահի կողմից և նախագահել էր դիմողին գործով նիստը: Այս անդամների դերը հանգում էր դիմողի դեմ կարգապահական մեղադրանքների ներկայացմանը` հիմնված իրենց կողմից անցկացված նախնական քննության արդյունքների վրա, ինչը նրանց անաչառության վերաբերյալ առաջացնում էր օբյեկտիվ կասկած` դիմողի գործն ըստ էության որոշելիս: Այսպիսով, այս գանգատը ներկայացնում է մի շարք լրջագույն հարցեր, որոնք բացահայտում են և ԱԲԽ-ի կողմից իրականացվող վարույթների կառուցվածքային թերությունները, և այդ մարմնի` դիմողի գործը քննող կոնկրետ անդամների կողմնակալությունը: ԱԲԽ-ի կողմից իրականացված վարույթները, հետևաբար, համատեղելի չէին 6-րդ հոդվածով պահանջվող անկախության և անաչառության սկզբունքների հետ:
(ii) Խորհրդարանական կոմիտե. Կոմիտեն նախագահողն ու նրա անդամների մի մասը նաև ԱԲԽ-ի անդամներ էին և դիմողի գործով որոշման կայացման երկու փուլերին էլ մասնակցություն են ունեցել: Համապատասխանաբար, նրանք չէին կարող անաչառ գործել, երբ քննում էին ԱԲԽ-ի դիմումները: Բացի դրանից, Դատարանի դատողություններն անձնակազմի անաչառության վերաբերյալ` հավասարապես տեղին են նաև վարույթի այս փուլի համար: Ավելին, համապատասխանաբար պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ նախագահողը, Խորհրդարանական կոմիտեի մյուս 2 անդամների հետ մեկտեղ դիմել էր ԱԲԽ-ին` նպատակ ունենալով դիմողի կողմից կատարված հնարավոր զանցանքի կապակցությամբ նախնական քննություն նախաձեռնել: Միևնույն ժամանակ, ԱԲԽ-ի անդամները չէին կարող ազատվել, քանի որ համապատասխան օրենսդրությունը նման ընթացակարգ չէր նախատեսում: Սա ցույց է տալիս վարույթների առնչությամբայն համապատասխան երաշխիքների բացակայությունը, որոնք բխում են օբյեկտիվ անաչառության թեստից:
(iii) Խորհրդարանի հերթական նիստը. այդ փուլում գործի լուծումը սահմանափակված էր պարտադիր իրավական ուժ ունեցող որոշման ընդունմամբ` հիմնված նախկինում ԱԲԽ-ի և Խորհրդարանական կոմիտեի կողմից կայացված հետևությունների վրա: Ընդհանուր առմամբ և մասնավորապես հերթական նիստի ընթացքում վարույթը համարժեք ֆորում չի եղել թե իրավունքի և թե փաստի հարցերը քննարկելու, թե ապացույցները գնահատելու և փաստերի վերաբերյալ իրավական որակումներ տալու համար: Խորհրդարանում առկա քաղաքական գործիչների դերը, որոնցից չի պահանջվում ունենալ որևէ իրավական կամ դատական փորձառություն, Կառավարության կողմից բավարար չափով չի պարզաբանվել և չի արդարացվել, թե արդյոք համատեղելի է դատարանի անկախ ու անաչառության պահանջների հետ:
(iv) Բարձրագույն վարչական դատարան. Բարձրագույն վարչական դատարանն ունի ԱԲԽ-ի և Խորհրդարանական կոմիտեի որոշումներն անօրինական հռչակելու իրավասություն` առանց դրանք վերացնելու և հետագա քայլեր ձեռնարկելու իրավասության: Բացառապես Բարձրագույն վարչական դատարանի հռչակագրային որոշման հիման վրա դատավորին իր պաշտոնում մեխանիկորեն վերանշանակելու հնարավորություն չկար: Ավելին, դիմողի կողմից բերված կարևորագույն փաստարկները պատշաճ կարգով չեն հասցեագրվել Բարձրագույն վարչական դատարանի կողմից: Հետևաբար` դիմողի գործի դատական կարգով վերանայումն արդյունավետ չի եղել: Ավելին, Բարձրագույն վարչական դատարանի դատավորները նույնպես գտնվում էին ԱԲԽ-ի կարգապահական իրավասության ներքո և նույնպես կարող էին ԱԲԽ-ի առջև կարգապահական վարույթի սուբյեկտ լինել: Հետևաբար, նրանք չէին կարող ցուցաբերել 6-րդ հոդվածով պահանջվող անաչառությունն ու անկախությունը:
Հետևաբար, ներպետական իշխանությունները ձախողել են դիմողի գործի անաչառ ու անկախ քննության ապահովումը և հաջորդիվ դատական վերանայումները չեն վերացրել այս բացթողումները:
Եզրակացություն` խախտվել է (միաձայն).
(c) Կարգապահական տույժ նշանակելու վաղեմության ժամկետների բացակայությունը. դիմողը դրվել էր բարդ կացության մեջ, քանի որ նա պետք է 2010 թվականին ԱԲԽ-ի առջև կազմակերպեր իր պաշտպանությունն այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի էին ունեցել հեռավոր անցյալում (2003 և 2006 թվականներին): Ներպետական իրավունքը երդումը խախտելու համար դատավորին աշխատանքից ազատելու կապակցությամբ վարույթների ժամանակային սահմանափակումներ չէր ապահովում: Քանի դեռ Դատարանը չի որոշել, թե արդյոք համաչափ է մատնանշել վաղեմության ժամկետը, թե` ոչ, կարգապահական գործերի նկատմամբ ժամանակի չսահմանափակման մոտեցումը դատարաններին ներքաշում է իրավական որոշակիության սկզբունքի լուրջ վտանգի մեջ
Եզրակացություն. խատվել է (միաձայն).
(d) Խորհրդարանի հերթական նիստում քվեարկության ընթացակարգը. դիմողին աշխատանքից ազատելու որոշումը քվեարկվել է Խորհրդարանի անդամների մեծամասնության բացակայության պայմաններում: Խորհրդարանի ներկա անդամները կանխամտածված և անօրինական կարգով մի քանի անգամ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Հետևաբար` որոշումը կայացվել է Սահմանադրության, Խորհրդարանի անդամների կարգավիճակի մասին ակտի և Խորհրդարանի կանոնակարգի խախտմամբ: Քվեարկությունը, հետևաբար, խաթարել է իրավական որոշակիության սկզբունքը: Բարձրագույն վարչական դատարանը ձախողվել է այս հարցի համարժեքորեն հասցեագրման հարցում:
Եզրակացություն. խախտվել է (միաձայն).
(e) Բարձրագույն վարչական դատարանի պալատի կազմը. ներպետական իրավունքի համաձայն` հատուկ պալատի անձնակազմը, որը քննելու էր դիմողի գործը, պետք է որոշվեր Բարձրագույն վարչական դատարանի նախագահի կողմից, բայց այդ ժամանակ նրա` որպես նախագահի 5 տարվա ժամկետն արդեն սպառվել էր. Դատարանների նախագահներին նշանակելու ընթացակարգի վերաբերյալ ազգային իրավունքի դրույթները համարվել էին հակասահմանադրական, իսկ և նոր դրույթները դեռևս չէին ընդունվել: Այդ ընթացքում դատարանների նախագահների նշանակումն Ուկրաինայի իշխանությունների լուրջ տարաձայնությունների պատճառ էր հանդիսացել: Դատարանը չի կարող որոշել, որ գործը քննող պալատն այն կերպ էր կազմվել, որ բավարարում էր օրենքի հիման վրա ստեղծված դատարանի պահանջը:
Եզրակացություն. խախտվել է (միաձայն).
8-րդ հոդված: Դիմողին աշխատանքից ազատելը եղել է նաև նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Դատարանը եզրակացնում է, որ նրան աշխատանքից ազատելու` պառլամենտական քվեարկությունն ազգային իրավունքի իմաստով օրինական չի եղել և բավարար է եզրակացնել, որ քննարկվող միջամտությունն արդարացված չի և, հետևաբար, խախտել է 8-րդ հոդվածը: Դիմողի գործը քննելու ժամանակ երդումը խախտելու հասկացության հիմնարար սկզբունք կամ պրակտիկա հստակ իմաստը, չի եղել, ինչպես նաև չեն եղել այդ դրույթների կամայական մեկնաբանությունը համարժեք ընթացակարգային երաշխիքներ կանխարգելող սահմանում: Մասնավորապես, ազգային իրավունքը երդումը խախտելու համար դատավորի դեմ վարույթների վաղեմության ժամկետներ չի նախատեսել, ինչը կարգապահական մարմնին անսահմանափակ ժամկետներում գործելու հնարավորություն է տվել և խաթարել է իրավական որոշակիության սկզբունքը: Ավելին, ազգային իրավունքը չի սահմանել համարժեք սանկցիաների սանդղակ կարգապահական զանցանքների համար և չի զարգացրել կանոններ` երաշխավորելու դրանց կիրառումը համաչափության սկզբունքին համապատասխան: Վերջապես, երդումը խախտելու համար աշխատանքից ազատելու անկախ ու անաչառ վերանայման շրջանակ չի եղել:
Եզրակացություն. խախտվել է (միաձայն).
41-րդ հոդված. 20,000 եվրո որպես ոչ գույքային վնասների համար: Գույքային վնասների արդարացի բավարարման հարցերը գաղտնի են:
46-րդ հոդված
(a) Ընդհանուր միջոցառումներ. գործով բացահայտվել են ուկրաինական դատարանների գործունեությանը վերաբերող լրջագույն համակարգային խնդիրներ: Մասնավորապես, դատական կարգապահության համակարգը չի երաշխավորում դատական և պետական իշխանության մյուս թևերի միջև բավարար տարանջատում: Ավելին, այն չի ապահովում համարժեք երաշխիքներ կարգապահական միջոցների չարաշահման կամ ոչ ճիշտ կիրառման համար` վնաս հասցնելով դատական անկախությանը: Հետևաբար, Պատասխանող պետությունից պահանջվում է ձեռնարկել մի շարք ընդհանուր բնույթի միջոցառումներ` նպատակ ունենալով բարեփոխել դատական կարգապահության համակարգը: Այդ միջոցառումները պետք է ներառեն օրենսդրական բարեփոխումներ, որոնք էլ պետք է ընդգրկեն համակարգի ինստիտուցիոնալ հիմքի վերակառուցումը: Միջոցառումները պետք է հանգեցնեն նաև այս ոլորտում ազգային իրավունքի կիրառման համարժեք ձևերի ու սկզբունքների զարգացմանը:
(b) Անհատական միջոցառումներ. նկատի ունենալով դատական կարգապահության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը` ներպետական վարույթների վերաբացումը չի կարող ներառել հայտնաբերված խախտումների համարժեք փոխհատուցում: Հիմքեր չկան ենթադրելու, որ մոտ ապագայում դիմողի գործը կվերանայվի Կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան: Դատարանը նման միջոցի մասին վկայող կետ չի տեսնում: Նկատի ունենալով գործի խիստ բացառիկ հանգամանքներն ու 6-րդ և 8-րդ հոդվածների խախտումները դադարեցնելու անհետաձգելի անհրաժեշտությունը` Դատարանը գտնում է, որ Պատասխանող պետությունը պետք է երաշխավորի հնարավոր սեղմ ժամկետում դիմողին իր` գերագույն դատարանի դատավորի պաշտոնում վերանշանակումը:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy