© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎՈԼԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
(Գանգատ թիվ 21722/11)
ՎՃԻՌ
(Գործի քննությունը)
Սույն վճիռը փոփոխվել է 2003թ. ապրիլի 9-ին
Դատարանի Կանոնակարգի 81-րդ կանոնի համաձայն
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2013թ. հունվարի 9
ՎԵՐՋՆԱԿԱՆ
27/05/2013
Սույն վճիռը կլինի վերջնական այն հանգամանքներում, որոնք ամրագրված են 44-րդ հոդվածի 2-րդ կետում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (նախկին հինգերորդ բաժնի) Պալատը, հետևյալ կազմով `
Dean Spielmann, նախագահը,
Mark Villiger,
Boštjan M. Zupančič,
Ann Power-Forde,
Ganna Yudkivska,
Angelika Nußberger,
André Potocki, դատավորները,
և Claudia Westerdiek, բաժնի քարտուղարը,
2012թ. դեկտեմբերի 11-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել ընդդեմ Ուկրաինայի (թիվ 21722/11) դիմումի հիման վրա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն և 2011թ. մարտի 30-ին ներկայացվել ազգությամբ ուկրաինացի պրն Ալեքսանդր Ֆյոդորովիչ Վոլկովի («դիմող») կողմից:
2. Դիմողի շահերը ներկայացրել է պրն Պ. Լիչը եւ տկն Ջ. Գորդոնը, ովքեր Լոնդոնում Մարդու իրավունքների եվրոպական կենտրոնի («EHRAC¦) իրավաբաններ են: Ուկրաինայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է իրենց գործակալ` տկն Վ. Լուտկովսկան, ում փոխարինել է Արդարադատության նախարարությունից պրն Ն. Կուլչիցկին:
3. Դիմողը բողոքել է իր Կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումների վերաբերյալ Գերագույն դատարանի դատավորի իր պաշտոնից ազատվելու ընթացքում: Մասնավորապես, նա պնդել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որ (i) իր գործը չի քննվել «անկախ եւ անաչառ դատարանի» կողմից, (ii) Արդարադատության գերագույն խորհրդի կողմից ընթացող վարույթը (§The HCJ») եղել անարդար է, այն առումով, որ պահպանվել կարեւոր դատավարական երաշխիքներ, ինչպես նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, այդ թվում` կարգապահական տույժերի համար սահմանված վաղեմության ժամկետը, (iii) խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում որոշում է ընդունել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ առանց գործը պատշաճ քննելու եւ չարաշահելով էլեկտրոնային քվեարկության համակարգը, (iv) իր գործը չի քննվել «օրենքով սահմանված» կարգով, (v) իր գործով որոշումները կայացվել են առանց ապացույցների եւ կարեւոր փաստարկների պատշաճ գնահատման, (vi) Գերագույն վարչական դատարանի (“the HAC”) բավարար իրավասության բացակայությունը HCJ–ի կողմից ընդունած ակտերը վերանայելու հարցում հակասում է իր «դատարանի մատչելիության իրավունքին», եւ (vii) ուժերի հավասարության սկզբունքը չի պահպանվել: Դիմողը նաեւ բողոքել է, որ իր պաշտոնանկությունը համատեղելի չի եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին եւ, որ նա չի ունեցել արդյունավետ պաշտպանության միջոց ինչը հակասում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածին:
4. 2011թ. հոկտեմբերի 18-ին դիմումը հայտարարվել է մասամբ անընդունելի է եւ վերը նշված բողոքները հասցեագրվել են Կառավարությանը: Որոշվել է նաեւ գանգատը քննել (Կանոն 41):
5. Դիմողը եւ Կառավարությունը ներկայացրել են գրավոր առարկություններ (Կանոն 54, կետ 2 (b)):
6. Լսումը տեղի է ունեցել դռնբաց Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգում, 2012թ. հունիսի 12 (Կանոն 59, կետ 3):
Դատարանում ներկա էին`
(a) Կառավարության կողմից
MrN. Kulchytskyy, Գործակալ
MrV. Nasad,
MrM. Bem,
MrV. Demchenko
MsN. Sukhova, Խորհրդատու
(b) դիմողի կողմից
MrP. Leach,Փաստաբան
MsJ. Gordon,
MsO. Popova,Խորհրդատու
Դիմողը նույնպես ներկա էր:
Դատարանը լսել է պրն Ն. Կուլչիցկիի, պրն Պ. Լիչի եւ տկն Ջ. Գորդոնի ելույթները, ինչպես նաեւ կողմերի տրված հարցերի պրն Ն. Կուլչիցկիի եւ պրն Պ. Լիչի կողմից պատասխանները:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1957թ. և ապրում է Կիևում:
A. Գործի նախապատմությունը
8. 1983թ. դիմողը նշանակվել է շրջանային դատարանի դատավորի պաշտոնում: Տվյալ ժամանակահատվածում ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում երդման արարողություն տվյալ պաշտոնին անցնելու համար:
9. 2003թ. հունիսի 5-ին դիմողը նշանակվել է գերագույն դատարանի դատավոր:
10. 2005թ. դեկտեմբերի 2-ին նա նաև ընտրվել է Ուկրաինայի դատավորների խորհրդի փոխնախագահ (դատական ինքնակառավարման մարմին):
11. 2007թ. մարտի 30-ին դիմողն ընտրվել է Գերագույն դատարանի Ռազմական պալատի նախագահ:
12. 2007թ. հունիսի 26-ին Ուկրաինայի դատավորների ասամբլեան պարզել է, որ մեկ այլ դատավոր` Վ.Պ.-ն չի կարող այլևս հանդես գալ որպես HCJ անդամ, և որ նրա պաշտոնեական լիազորությունները պետք է դադարեցվեն: Վ.Պ.-ն բողոքարկել է այդ որոշումը դատարաններում: Նա հետագայում այս խնդրի վերաբերյալ բողոք էր ներկայացրել Դատական հարցերով խորհրդարանական Կոմիտե (Комітет Верховної Ради України з питань правосуддя)[1] («Խորհրդարանական Կոմիտե»):
13. 2007թ. դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի դատավորների ասամբլեան ընտրել է դիմողին որպես HCJ անդամ և խնդրանք ներկայացրել Խորհրդարան ընդունել դիմողի երդումը` HCJ-ի 1998թ. օրեհնքի 17-րդ բաժնի համաձայն Արդարադատության բարձրագույն խորհրդում պաշտոն ստանձնելու թույլտվություն ստանալու նպատակով : Նմանատիպ պահանջ նաև ներկայացվել է Ուկրաինայի դատավորների խորհրդի նախագահի կողմից:
14. Ի պատասխան՝ Խորհրդարանական Կոմիտեն նախագահ Ս.Կ.-ն, ով նաև HCJ-ի անդամ էր, տեղեկացրել է Ուկրաինայի դատավորների խորհրդին առ այն, որ այդ հարցը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի Ուկրաինայի դատավորների խորհրդի կողմից՝ իր՝ որպես HCJ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Վ.Պ.-ի կողմից ներկայացված պնդումների հետ մեկտեղ:
15. Դիմողը չի ստանձնել HCJ-ի անդամի պաշտոնը:
B. Դիմողի դեմ վարույթը
16. Մինչդեռ Ս.Կ.-ն և Խորհրդարանական Կոմիտեի երկու անդամները ներկայացրել էին իրենց դիմումները HCJ` խնդրելով անցկացնել դիմողի կողմից թույլ տրված հնարավոր մասնագիտական սխալների քննություն` ի թիվս այլնի վկայակոչելով նաև Վ.Պ.-ի գանգատները:
17. 2008թ. դեկտեմբերի 16-ին Ռ.Կ.-ն` HCJ-ի անդամը, կատարելով նախաքննություն` դիմում է ներկայացրել HCJ` խնդրելով որոշել, թե արդյոք դիմողը կարող է ազատվել դատավորի պաշտոնից «երդումը խախտելու համար» պնդելով, որ դիմողը մի քանի անգամ որպես գերագույն դատարանի դատավոր վերանայել է դատավոր Բ.-ի կողմից ընդունված որոշումը, ով նրա ազգականն էր, մասնավորապես, իր կնոջ եղբայրը: Բացի դրանից, որպես երրորդ կողմ մասնակցելով Վ.Պ.-ի հարուցած դատավարությանը (վերը նշված իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի դատավորների ասամբլեայի կողմից որոշման վերաբերյալ)՝ դիմողը չի դիմել դուրս նույն դատավոր Բ.-ին պաշտոնանկ անելու պահանջով, ով ներկա էր Վերաքննիչ դատարանի պալատի կազմում այդ գործի լսումների ընթացքում: 2008թ. դեկտեմբերի 24-ին Ռ.Կ.-ն լրացրել է իր պահանջը` տալով գործերի լրացուցիչ օրինակներ, որոնցով վճիռները կայացվել են դատավոր Բ.-ի կողմից և հետագայում վերանայվել դիմողի կողմից: Դիմողի որոշ գործողություններ, որոնք դիմումի հիմք են ծառայել, թվագրվում են 2003թ. նոյեմբերի ամսաթվով:
18. 2009թ. մարտի 20-ին HCJ-ի անդամ Վ.Կ.-ն, ով նախաքննություն անցկացնելուց հետո HCJ է ներկայացրել մեկ այլ պահանջ «երդումը խախտելու» համար դիմողին դատավորի պաշտոնից ազատելու վերաբերյալ, պնդելով, որ դիմողը թույլ է տվել մի շարք կոպիտ դատավարական խախտումներ կորպորատիվ վեճերի առնչությամբ՝ դրանցում ներգրավելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Դիմողի որոշ գործողություններ, որոնք հանդիսացել են որպես դիմումի հիմք, թվագրված են 2006թ. հուլիսով:
19. 2008թ. դեկտեմբերի 19-ին և 2009թ. ապրիլի 3-ին դիմողը տեղեկացվել է այդ պահանջների մասին:
20. 2010թ. մարտի 22-ին Վ.Կ.-ն ընտրվել է HCJ-ի նախագահի պաշտոնում:
21. 2010թ.[2] մայիսի 19-ին HCJ-ն հրավիրել է դիմողին 2010թ. մայիսի 25-ի նրա հրաժարականի վերաբերյալ լսումներին: 2010թ. մայիսի 20-ին դիմողն ի պատասխան հայտնել է HCJ-ին, որ ինքը չի կարող մասնակցել այդ լսումներին, քանի որ Գերագույն դատարանի նախագահը կարգադրել է իրեն 2010թ. մայիսի 24-28-ին մեկնել Սևաստոպոլ՝ շրջանային դատարանում պրակտիկա անցկացնելու նպատակով: Դիմողը խնդրել էր HCJ-ին հետաձգել դատավարությունը:
22. 2010թ. մայիսի 21-ին HCJ-ն ծանուցում էր ուղարկել դիմողին` տեղեկացնելով նրան, որ նրա հրաժարականի վերաբերյալ դատավարությունը հետաձգվել է մինչև 2010թ. մայիսի 26-ը: Ըստ դիմողի` նա ծանուցագիրը ստացել էր 2010թ. մայիսի 28-ին:
23. 2010թ. մայիսի 26-ին HCJ-ն ուսումնասիրել է Ռ.Կ.-ի և Վ.Կ.-ի կողմից ներկայացված պահանջները և ընդունել որոշում՝ դիմողին «երդումը խախտելու» պատճառով պաշտոնանկ անելու առնչությամբ ՊԽորհրդարան դիմում ներկայացնելու վերաբերյալ: Վ.Կ.-ն նախագահել էր լսումները: Ռ.Կ.-ն և Ս.Կ.-ն նույնպես մասնակցել են որպես HCJ անդամներ: Դիմողը բացակայել էին:
24. Որոշումները կայացվել են HCJ-ի՝ տասնվեց անդամների քվեարկությամբ, որոնցից երեքը դատավորներ են:
25. 2010թ. մայիսի 31-ին Վ.Կ.-ն՝ որպես HCJ նախագահ, Խորհրդարան է ներկայացրել երկու պնդում՝ դիմողին դատավորի պաշտոնից ազատելու կապակցությամբ:
26. 2010թ. հունիսի 16-ին Ս.Կ.-ի նախագահությամբ դատաքննության ընթացքում Խորհրդարանական Կոմիտեն ուսումնասիրել է դիմողի առնչությամբ HCJ-ի պնդումները և որոշում է կայացրել դիմողին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Կոմիտեի անդամները, ովքեր խնդրել են, որպեսզի HCJ-ն դիմողի նկատմամբ անցկացնի նախաքննություն, նույնպես քվեարկել են առաջարկության օգտին: Բացի Ս.Կ.-ից, Կոմիտեի մեկ այլ անդամ նախկինում զբաղվել էր դիմողի գործով՝ որպես HCJ-ի անդամ, և հետագայում քվեարկել էր Կոմիտեի առաջարկության օգտին: Ըստ Դատարանի քննարկումների ամսաթվին առկա փասատաթղթերի՝ դիմողը բացակայել էր Կոմիտեի նիստից:
27. 2010թ. հունիսի 17-ին HCJ-ի հայտարարությունները և Խորհրդարանական Կոմիտեի առաջարկությունները քննարկվել են Խորհրդարանի լիագումար նիստում: Խոսք էր տրվել Ս.Կ.-ին և Վ.Կ.-ին, ովքեր ներկայացրել էին դիմողի գործը: Դիմողը նիստին եղել է ներկա: Քննարկումների արդյունքում Խորհրդարանը կողմ է քվեարկել §երդումը խախտելու¦ պատճառով դիմողին դատավորի պաշտոնից ազատելուն:
28. Ըստ դիմողի՝ էլեկտրոնային քվեարկության ընթացքում պատգամավորների մեծամասնությունը բացակայում էր: Ներկա գտնվող պատգամավորները քվեարկել են բացակա պատգամավորների քվեարկության քարտերով: Պատգամավորների հայտարարությունները քվեարկության քարտերի չարաշահման մասին և նիստի համապատասխան տեսագրությունը ներկայացվել են Դատարան:
29. Դիմողը վիճարկել է իր հրաժարականը HAC-ում: Դիմողը պնդել է, որ HCJ-ն չի գործել անկախ և անաչառ, այն պատշաճորեն չի տեղեկացրել իրեն իր գործի լսումների մասին, այն չի կիրառել 1998թ. HCJ-ի ակտի չորրորդ գլխով նախատեսված՝ գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու կարգը, որն ապահովում է մի շարք դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են` դատավորի ծանուցումը կարգապահական վարույթի վերաբերյալ և նրա ակտիվ մասնակցությունը դրան, վարույթի ժամկետները, փակ գաղտնի քվեարկությունը և կարգապահական տույժերի վաղեմության ժամկետը: HCJ-ի հայտարարություններն անհիմն և անօրինական են, Խորհրդարանական Կոմիտեն չի լսել իրեն, և գործել է ապօրինի ու կողմնակալ, Խորհրդարանն ընդունել է դիմողի պաշտոնանկության վերաբերյալ որոշում պատգամավորների մեծամասնության բացակայության պարագայում, ինչը Սահմանադրության 84-րդ հոդվածի և 1992թ. Պատգամավորների կարգավիճակի մասին ակտի 24-րդ բաժնի, ինչպես նաև Խորհրդարանի կանոնագրքի 47-րդ կանոնը խախտում է:
30. Դիմողը, հետևաբար, պահանջել է, որպեսզի HCJ-ի կողմից ընդունված վիճահարույց որոշումներն և դիրքորոշումները և խորհրդարանական որոշումը հայտարարվեն ապօրինի և կարճվեն:
31. Վարչական արդարադատության օրենսգրքի (§օրենսգիրք¦) 171-1-րդ հոդվածի համաձայն գործը հանձնվել է HAC-ի հատուկ պալատին:
32. Դիմողը պահանջել էր պալատի եզրակացությունը` պնդելով, որ այն ապօրինի է և կողմնակալ: Դիմողի միջնորդությունը մերժվել է որպես անհիմն: Ըստ դիմողի՝ ապացույցներ հավաքելու և թույլատրելու իր մի շարք պահանջները մերժվել են:
33. 2010թ. սեպտեմբերի 6-ին դիմողը լրացրել է իր պահանջն իր պաշտոնանկության համար քվեարկության ընթացքում քվեարկության քարտերի չարաշահման մասին պատգամավորների հայտարարություններով, ինչպես նաև նիստի ընթացքում քվեարկության համապատասխան տեսագրությամբ:
34. Մի քանի նիստերից հետո` 2010թ. հոկտեմբերի 19-ին HAC-ն քննարկել է դիմողի հայցը և որոշում կայացրել: Այն գտել է, որ դիմողը դատավորի պաշտոն է ստանձնել 1983թ., երբ ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում դատավորի կողմից երդում: Դիմողը, սակայն, ազատվել է իր պաշտոնից դատական հիմնարար չափանիշների խախտման հետևանքով, որոնք ամրագրված են 1992թ. Դատավորների կարգավիճակի մասին ակտի 6 և 10-րդ բաժիններում և իրավաբանորեն պարտադիր էին այդ ժամանակահատվածում:
35. Դատարանը նաև գտել է, որ HCJ-ի որոշումը և Ռ.Կ.-ի խնդրանքով արված հայտարարություններն անօրինական են, քանի որ դիմողը և դատավոր Բ.-ն չեն համարվում ազգականներ այդ ժամանակահատվածում գործող օրենսդրության համաձայն: Բացի դրանից, ինչ վերաբերում է վարույթին, որում դիմողը հանդես է եկել որպես երրորդ կողմ, նա չուներ պարտավորություն պահանջելու դատավոր Բ.-ի հրաժարականը: Այնուամենայնիվ, HAC-ն հրաժարվել է բեկանել HCJ-ի որոշումը Ռ.Կ.-ի պահանջի նկատմամբ` նշելով, որ օրենսգրքի 171-1-րդ հոդվածի համաձայն այն իրավասու չէ նման միջոցներ ձեռնարկել:
36. Ինչ վերաբերում է Վ.Կ.-ի պահանջի վերաբերյալ HCJ-ի կողմից ընդունված որոշումներին և եզրակացություններին՝ այն գտել է դրանք օրինական և հիմնավորված:
37. Ինչ վերաբերում է դիմողի պնդումներին առ այն, որ HCJ-ն պետք է կիրառի 1998թ. HCJ-ի ակտի չորրորդ բաժնով նախատեսված ընթացակարգը Դատարանը նշում է, որ, ակտի 37-րդ բաժնի 2-րդ կետի համաձայն՝ այդ ընթացակարգը կիրառվում է միայն այն գործերում, որոնք ներառում են պատժամիջոցներ, դիտողություններ կամ որակավորման դասի նվազեցում: §Երդումը խախտելու¦ համար պատասխանատվությունը պաշտոնանկության ձևով նախատեսված է Սահմանադրության 126-րդ հոդվածի 5(5) կետով և դրա պահպանման կարգը տարբերվում է, մասնավորապես այն նկարագրված է 1998թ. HCJ-ի ակտի 32-րդ բաժնում, որը պարունակվում է այդ ակտի երկրորդ գլխում: Դատարանը եզրակացրել է, որ դիմողի կողմից նկարագրված ընթացակարգը կիրառելի չէ §երդումը խախտելու¦ համար դատավորին պաշտոնից ազատելու դեպքերում: Հետևաբար, չի եղել որևէ հիմք 1992թ. Դատավորների կարգավիճակի Ակտի 36 –րդ բաժնով և HCJ-ի 1998թ. օրենսգրքի 43-րդ բաժնով նախատեսված ժամանակային սահմանափակում կիրառելու համար:
38. Դատարանն այնուհետև գտել է, որ դիմողը բացակայել է HCJ-ի նիստից անհարգելի պատճառով: Այն նաև նշել է, որ Խորհրդարանական Կոմիտենի վարույթի ընթացքում տեղի չի ունեցել որևէ դատավարական խախտում: Ինչ վերաբերում է լիագումար նիստի ընթացքում ընթացակարգային ենթադրյալ խախտումներին` դիմողի պաշտոնանկության վերաբերյալ խորհրդարանական բանաձևն ընդունվել է Խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ, և դա հաստատվել է անվանական հարցման միջոցով: Դատարանը նաև նշել է, որ իրավասու չէ վերանայել խորհրդարանական բանաձևերի սահմանադրականությունը, քանի որ այն Սահմանադրական դատարանի իրավասության հարց է:
39. HAC-ի լսումները տեղի են ունեցել դիմողի և վեճի մյուս կողմերի ներկայությամբ:
C. Միջոցառումներ՝ կապված ներպետական դատարանների նախագահների և նախագահների տեղակալների և, մասնավորապես, HAC-ի նախագահի նշանակման հետ
40. 2004թ. դեկտեմբերի 22-ին Ուկրաինայի Նախագահը 2002թ. Դատական համակարգի մասին ակտի 20-րդ բաժնի համաձայն դատավոր Պ.-ին նշանակել է HAC-ի նախագահի պաշտոնում:
41. 2007թ. մայիսի 16-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ 2002թ. Դատական համակարգի մասին ակտի 20-րդ բաժնի 5-րդ կետը, որը վերաբերում է Ուկրաինայի Նախագահի կողմից դատարանների նախագահներին և նախագահների տեղակալներին նշանակելու և ազատելու կարգին, հակասահմանադրական է: Այն խորհուրդ է տվել Խորհրդարանին կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ այդ հարցը պատշաճորեն կարգավորելու նպատակով:
42. 2007թ. մայիսի 30-ին Խորհրդարանն ընդունել է դատարանների նախագահներին և նախագահների տեղակալներին նշանակելու ժամանակավոր ընթացակարգի վերաբերյալ բանաձև: Խորհրդարանի բանաձևը HCJ-ին լիազորում է նշանակել դատարանների նախագահներին և նախագահների տեղակալներին:
43. Նույն օրը դիմողը բանաձևը վիճարկել է դատարանում` պատճառաբանելով, inter alia, որ այն հակասում է HCJ-ի 1998թ. ակտին և Ուկրաինայի այլ օրենքների: Դատարանն անմիջապես կայացրել է միջանկյալ որոշում բանաձևը կասեցնելու վերաբերյալ:
44. 2007թ. մայիսի 31-ին Ուկրաինայի դատավորների խորհուրդը` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2007թ. մայիսի 16-ի որոշման արդյունքում ստեղծված օրենսդրական բացը, որոշում է կայացրել, ըստ որի՝ նա հայտարարել է դատարանի նախագահներին և նախագահների տեղակալներին նշանակելու իր ժամանակավոր իրավասությունը:
45. 2007թ. հունիսի 14-ին խորհրդարանական թերթը հրապարակել է Խորհրդարանական Կոմիտեի նախագահ Ս.Կ.-ի եզրակացությունը` նշելով, որ ներպետական դատարանները չունեն իրավասություն վերանայելու Խորհրդարանի վերոհիշյալ բանաձևը, և որ այդ բանաձևը վերանայող դատավորները պաշտոնանկ կարվեն §երդումը խախտելու¦ համար:
46. 2007թ. հունիսի 26-ին Ուկրաինայի դատավորների ասամբլեան ընդունել է Ուկրաինայի դատավորների խորհրդի 2007թ. մայիսի 31-ի որոշումը:
47. 2008թ. փետրվարի 21-ին խորհրդարանական բանաձևը վերանայելով Դատարանը կարճել է այն որպես անօրինական:
48. 2009թ. դեկտեմբերի 21-ին HAC-ի նախագահությունը որոշել է, որ դատավոր Փ.-ն պետք է շարունակի կատարել HAC-ի նախագահի պարտականությունները 2002թ. Դատականհամակարգի մասին ակտի 20-րդ բաժնով նախատեսված հնգամյա ժամկետը լրանալուց հետո:
49. 2009թ. դեկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանն ընդունել է 116-րդ բաժնի 5(4) կետի դրույթները և 2002թ. Դատական համակարգի մասին ակտի 20-րդ բաժնի 5-րդ կետը մեկնաբանող որոշում: Այն գտել է, որ այդ դրույթները պետք է հասկանալ միայն օրենքով նախատեսված այլ անձի (կամ պաշտոնյայի) կողմից դատավորներին պաշտոնի նշանակելու՝ Ուկրաինայի դատավորների խորհրդի իրավունքների և լիազորությունների շրջանակը լայնացնելու միջոց: Դատարանը նաև պարտադրել է Խորհրդարանին անհապաղ կատարել 2007թ. մայիսի 16-ի որոշումը և կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
50. 2009թ. դեկտեմբերի 24-ին Վարչական դատարանի դատավորների համաժողովը որոշել է, որ դատավոր Փ.-ն պետք է շարունակի HAC-ի նախագահի պաշտոնում պաշտոնավարումը:
51. 2009թ. դեկտեմբերի 25-ին Ուկրաինայի դատավորների խորհուրդը կարճել է 2009թ. դեկտեմբերի 24-ի որոշումը՝ որպես անօրինական, և նշել, որ 2002թ. դատական համակարգի մասին ակտի 41-րդ բաժնի 5-րդ կետի համաձայն՝ HAC-ի առաջին նախագահի տեղակալ` դատավոր Ս.-ին հանձնարարվել է կատարել այդ դատարանի նախագահի պարտականությունները:
52. 2010թ. հունվարի 16-ին Գլխավոր դատախազությունը տարածել է մամլո հաղորդագրություն` նշելով, որ Ուկրաինայի օրենքներում նշված չէ, որ այդ մարմինը կամ համապատասխան պետական պաշտոնյան իրավասու է նշանակել և պաշտոնից ազատել դատարանների նախագահներին, մինչդեռ Ուկրաինայի դատավորների խորհուրդը իրավասու էր միայն առաջարկություններ անել այդ հարցերի վերաբերյալ: Դատավոր Փ.-ն չէր ազատվել HAC-ի նախագահի պաշտոնից և, հետևաբար, շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնն օրինականորեն:
53. Դատավոր Փ.-ն շարունակել էր հանդես գալ որպես HAC-ի նախագահ:
54. 2010թ. մարտի 25-ին Սահմանադրական դատարանը գտել է, որ 2007թ. մայիսի 30-ի խորհրդարանական բանաձևը հակասահմանադրական է:
55. HAC-ի պալատն զբաղվել է 2010թ. մայիս-հունիսին ընդունված օրենսգրքի 171-1-րդ հոդվածին առնչվող գործերով` կիրառելով 2002թ. Դատական համակարգի մասին ակտի 41-րդ բաժնով նախատեսված կարգը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
A. 1996թ. հունիսի 28-ի Սահմանադրությունը
56. Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Ուկրաինայում պետական իշխանությունը պետք է իրականացվի դրա օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի տարանջատման հիման վրա:
57. Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդարանի անդամներն ընտրվում են Ուկրաինայի քսանմեկ տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես Ուկրաինայում բնակված քաղաքացիների կողմից:
58. Սահմանադրության 84-րդ հոդվածը սահմանում է, որ Խորհրդարանի անդամները պետք է քվեարկեն անձամբ` Խորհրդարանում ներկա գտնվելով:
59. Սահմանադրության 126-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված է.
§Դատավորը պետք է պաշտոնանկ արվի այն մարմնի կողմից, որն ընտրել կամ նշանակել է նրան պաշտոնի՝ հետևյալ դեպքերում.
(1) ժամկետի ավարտի դեպքում, որի համար նա ընտրվել կամ նշանակվել է,
(2) դատավորի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում,
(3) հիվանդության պատճառով իր պարտականությունները շարունակելու անհնարինության դեպքում,
(4) դատական անհամատեղելիության վերաբերյալ դատավորի կողմից պահանջները խախտելու դեպքում,
(5) դատավորի կողմից երդումը խախտելու դեպքում,
(6) նրա դեմ քրեական մեղադրանքի կամ դատապարտման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում,
(7) նրա քաղաքացիության դադարեցման դեպքում,
(8) այն մասին հայտարարության դեպքում, որ նա ճանաչվել է անհայտ կամ նրա մահվան դեպքում
(9) դատավորի կողմից հրաժարականի կամ պաշտոնից կամավոր ազատվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման դեպքում¦:
60. Սահմանադրության 128 և 131-րդ հոդվածները նախատեսում են.
Հոդված 128
§Մասնագիտացված դատավորին հինգ տարի ժամկետով դատավորի պաշտոնում նախնական նշանակումը պետք է կատարվի Ուկրաինայի Նախագահի կողմից: Բոլոր մյուս դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, ընտրվում են Խորհրդարանի կողմից՝ անորոշ ժամկետով, օրենքով սահմանված կարգին համապատասխան ... ¦:
Հոդված 131
§Արդարադատության խորհուրդը գործում է Ուկրաինայում: Նրա հիմնախնդիրներն են`
(1) հանդես գալդատավորների նշանակման կամ ազատման վերաբերյալ հայտարարորություններով,
(2) ընդունել դատական անհամատեղելիության նկատմամբ դատավորների և դատախազների կողմից պահանջների խախտման վերաբերյալ որոշումներ,
(3) Գերագույն դատարանի և Բարձր մասնագիտացված դատարանների դատավորների նկատմամբ իրականացնել կարգապահական միջոցառումներ և վերաքննիչ և ընդունել ներպետական դատարանների դատավորներին և դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ:
Արդարադատության բարձրագույն խորհուրդը կազմված է քսան անդամից: Ուկրաինայի Խորհրդարանը, Ուկրաինայի Նախագահը, Ուկրաինայի դատավորների ասամբլեան, Ուկրաինայի փաստաբանների ասամբլեան և Բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունների ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների ժողովը՝ յուրաքանչյուրը նշանակում է Արդարադատության բարձրագույն խորհրդի երեք անդամ, իսկ Համաուկրաինական դատախազության աշխատակիցների ժողովը նշանակում է Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու անդամ:
Գերագույն դատարանի նախագահը, Արդարադատության նախարարը և Գլխավոր դատախազը պետք է, ex officio, լինեն Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներ¦:
B. 2001թ. ապրիլի 5-ի Քրեական օրենսգիրքը
61. Օրենսգրքի 375-րդ հոդվածը նախատեսում է`
«1. Դատավորի (կամ դատավորների) կողմից միտումնավոր անարդարացի վճիռ, որոշում կամ բանաձև ընդունելը՝
պետք է պատժվի ազատության սահմանափակմամբ մինչև հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, եթե դրանք հանգեցրել են ծանր հետևանքների, կամ եթե դրանք կատարվել են ֆինանսական շահի հետապնդմամբ կամ այլ անձնական շահերից ելնելով՝
պետք է պատժվեն ազատազրկմամբ հինգից մինչև ութ տարի ժամկետով¦:
C. 2005թ. հուլիսի 6-ի Վարչական արդարադատության օրենսգիրքը
62. Օրենսգրքի համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 161. Հարցեր, որոնք որոշվում են դատարանի կողմից գործի վերաբերյալ որոշում կայացնելիս
«1. Գործի վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը որոշում է`
(1) արդյոք գանգատում և պահանջներում նշված հանգամանքները տեղի են ունեցել, և որ ապացույցներն են հիմնավորում այդ հանգամանքները,
(2) արդյոք կան որևէ այլ փաստացի տեղեկատվություն գործի վերաբերյալ և այն հաստատող ապացույցներ,
(3) օրենքի որ դրույթը պետք է կիրառվի վեճի իրավական հարաբերություններում...¦:
Հոդված 171-1: Ուկրաինայի Խորհրդարանի, Ուկրաինայի Նախագահի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և Դատավորների բարձր որակավորման հանձնաժողովի ակտերը, գործողությունները կամ անգործությունը
[դրույթն ուժի մեջ է 2010թ. մայիսի 15-ից]
§1. Սույն հոդվածում սահմանված կանոնները կիրառվում են վարչական վարույթների գործերում.
(1) Խորհրդարանի բանաձևերի և Ուկրաինայի Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների օրինականությունը (բայց ոչ սահմանադրականությունը),
(2) Արդարադատության բարձրագույն խորհրդի ակտերը:
2. Ուկրաինայի Խորհրդարանի, Ուկրաինայի Նախագահի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և Դատավորների բարձր որակավորման հանձնաժողովի ակտերը, գործողությունները կամ անգործությունը պետք է վիճարկվեն Գերագույն վարչական դատարանում: Այդ նպատակով Գերագույն վարչական դատարանում պետք է ստեղծվի առանձին պալատ:
...
4. Ուկրաինայի Խորհրդարանի, Ուկրաինայի Նախագահի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և Դատավորների բարձր որակավորման հանձնաժողովի ակտերի, գործողությունների կամ անգործության վերաբերյալ վարչական գործերը պետք է քննվեն առնվազն հինգ դատավորներից կազմված պալատի կողմից ...
5. Գործը քննելուց հետո Գերագույն վարչական դատարանն իրավասու է`
(1) Ուկրաինայի Խորհրդարանի, Ուկրաինայի Նախագահի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և Դատավորների բարձր որակավորման հանձնաժողովի կողմից ընդունած ակտերը հայտարարել ամբողջովին կամ մասամբ անօրինական,
(2) Ուկրաինայի Խորհրդարանի, Ուկրաինայի Նախագահի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և Դատավորների բարձր որակավորման հանձնաժողովի գործողությունները կամ անգործությունը հայտարարել անօրինական և պարտադրել [նրան կամ նրանց] ձեռնարկել որոշակի միջոցառումներ ... ¦:
D. §Դատական համակարգի մասին» 2002թ. փետրվարի 7-ի օրենքը՝ հետագա փոփոխություններով («Դատականհամակարգի մասին ակտ¦, 2002թ.), (ուժի մեջ էր մինչև 2010թ. հուլիսի 30-ը)
63. Ակտի համապատասխան դրույթներն ապահովում են հետևյալը.
Բաժին 20. Դատարանների ստեղծման կարգը
«... 5. Դատարանի նախագահ և փոխնախագահ պետք է նշանակվի համապատասխան պաշտոնում հինգ տարի ժամկետով ստաժ ունեցող և այդ պաշտոնից Ուկրաինայի Նախագահի կողմից Գերագույն դատարանի նախագահի հայտարարությամբ (իսկ մասնագիտացված դատարանների դեպքում՝ համապատասխան բարձրագույն մասնագիտացված դատարանի նախագահի հայտարարությամբ) ազատված անձ, որն արվել է Ուկրաինայի դատավորների խորհրդի առաջարկության հիման վրա (իսկ մասնագիտացված դատարանների դեպքում՝ համապատասխան դատավորների խորհրդի առաջարկությամբ) ...¦:
Սահմանադրական դատարանի 2007թ. մայիսի 16-ի որոշմամբ Ակտի 20-րդ բաժնի 5-րդ կետի դրույթը՝ Ուկրաինայի Նախագահի կողմից դատարանների նախագահներին, նրանց տեղակալներին նշանակելու վերաբերյալ, ճանաչվել է հակասահմանադրական:
Բաժին 41. Գերագույն մասնագիտացված դատարանի նախագահ
«1. Գերագույն մասնագիտացված դատարանի նախագահը պետք է`
...
(3) ... ստեղծի դատարանի պալատներ, առաջարկություններ ներկայացնի պալատների առանձին կազմերի վերաբերյալ, որը պետք է հաստատվի դատարանի նախագահի կողմից. ...
5. Գերագույն մասնագիտացված դատարանի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախագահի առաջին տեղակալը կամ, վերջինիս բացակայության դեպքում` դատարանի նախագահի տեղակալներից մեկը»:
Բաժին 116. Ուկրաինայի դատավորների խորհուրդը
«1. Ուկրաինայի դատավորների խորհուրդը գործում է որպես դատական ինքնակառավարման բարձրագույն մարմին Ուկրաինայի դատավորների ասամբլեայի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում:
...
5. Ուկրաինայի դատավորների խորհուրդը`
... (4) որոշում է դատավորներին վարչական պաշտոններում նշանակելու և նրանց այդ պաշտոններից ազատելու հարցը՝ սույն Ակտով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով ...
6. Ուկրաինայի դատավորների խորհրդի որոշումները պարտադիր են դատական ինքնակառավարման բոլոր մարմինների համար: Ուկրաինայի դատավորների խորհրդի որոշումը կարող է անվավեր ճանաչվել Ուկրաինայի դատավորների ասամբլեայի կողմից»:
E. §Դատավորների կարգավիճակի մասին» 1992թ. դեկտեմբերի 15-ի օրենքը, հետագա փոփոխություններով (§1992թ. Դատավորների կարգավիճակի մասին ակտ¦), (ուժի մեջ էր մինչև 2010թ. հուլիսի 30-ը)
64. Ակտի համապատասխան դրույթները նախատեսում են հետևյալը.
Բաժին 5. Համատեղելիության պահանջները
«Դատավորը չի կարող լինել քաղաքական կուսակցության կամ միության անդամ, զբաղվել որևէ քաղաքական գործունեությամբ, ներգրավված լինել որևէ այլ շահավետ գործունեությունում կամ զբաղվել որևէ այլ վճարովի աշխատանքով, բացի գիտական, կրթական և գեղարվեստական գործունեությունից»:
Բաժին 6. Դատավորների պարտականությունները
«Դատավորները պարտավոր են`
- արդարադատություն իրականացնելիս պահպանել Ուկրաինայի Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև ապահովել սահմանված ժամկետներում գործերի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը,
- սույն Ակտի 5-րդ բաժնին և ներպետական կանոնակարգերին համապատասխան՝
չհրապարակել պետական, ռազմական, առևտրային կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները...
ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ այնպիսի գործողություններից, որոնք անվանարկում են դատավորի պաշտոնը և որը կարող է կասկածներ առաջացնել նրա օբյեկտիվության, անաչառության և անկախության առնչությամբ»:
Բաժին 10. Դատավորի երդումը
«Նախնական նշանակումից հետո դատավորը պարտավոր է հանդիսավորությամբ տալ հետևյալ երդումը.
«Ես հայտարարում եմ, որ ես ազնվորեն և խստորեն կկատարեմ դատավորի պարտականությունները, արդարադատություն իրականացնելիս կառաջնորդվեմ միայն օրենքով, կլինեմ օբյեկտիվ և արդար»:
Երդումը տրվում է Ուկրաինայի Նախագահի ներկայությամբ»:
Բաժին 31. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
«1. Դատավորը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի կարգապահական սխալի, այսինքն` հետևյալ խախտումների համար.
- օրենսդրությամբ՝ գործը քննելու ընթացքում,
- սույն Ակտի 5-րդ բաժնի պահանջներով,
-սույն Ակտի 6-րդ բաժնում սահմանված պարտականություններով:
2. Դատական որոշումները չեղյալ հայտարարելը կամ դրանք փոփոխելը չի առաջացնում կարգապահական պատասխանատվություն դատավորի նկատմամբ, ով մասնակցել է այդ որոշման ընդունմանը, այն պայմանով, որ չի եղել օրենքը կամ դրա պահանջները խախտելու մտադրություն, և որ այն որևէ լուրջ հետևանքների չի հանգեցրել»:
Բաժին 32. Կարգապահական տույժերի տեսակները
«1. Դատավորների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
- նկատողություն,
- որակավորման դասի իջեցում:
2. Սույն օրենքի 31-րդ բաժնում նկարագրված յուրաքանչյուր խախտման համար կիրառվում է միայն մեկ կարգապահական տույժ ... ¦:
Բաժին 36. Կարգապահական տույժ կիրառելու և այն վերացնելու ժամանակահատվածը
«1. Դատավորը պարտավոր է ենթարկվել կարգապահական տույժի հանցանքը հայտնի դառնալուց վեց ամսվա ընթացքում, չհաշված անաշխատունակության կամ աշխատանքից հեռացվելու ժամանակահատվածը:
2. Եթե կարգապահական միջոցը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում դատավորը չի ստանում նոր կարգապահական տույժ, ապա այդ դատավորը համարվում է կարգապահական նկատողություն չունեցող ... ¦:
F. 1998թ. հունվարի 15-ի «Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին» օրենքը ("The HCJ Act 1998»), ինչպես գրված է այդ ժամանակահատվածում
65. Ակտի 6-րդ բաժինը՝ մինչև 2010թ. հուլիսի 7-ին կատարված փոփոխություններով շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«Ուկրաինայի երեսունհինգից վաթսուն տարեկան քաղաքացիները կարող են առաջադրվել որպես [HCJ] անդամ, եթե նրանք լավ են տիրապետում ներպետական լեզվին, ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ օրենքի ոլորտում և վերջին տասը տարիների ընթացքում ապրել են Ուկրաինայում:
Սույն բաժնի 1-ին կետի պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր, ex officio, [HCJ]-ի անդամ են:
[HCJ]-ի անդամի վրա ազդեցության ցանկացած փորձ արգելվում է»:
66. 2010թ. հուլիսի 7-ի փոփոխությունների համաձայն Ակտի 6-րդ բաժինը լրացվել է հետևյալ կետով.
«Եթե սույն օրենքը պահանջում է, որ [HCJ]-ի անդամը պետք է լինի դատավոր, ապա այդ անդամը նշանակվում է այն դատավորների կազմից, ովքեր ընտրվել են անորոշ ժամկետով»:
67. Ակտի 8-13-րդ բաժիններն ընդգրկում են Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն նշանակված մարմինների կողմից HCJ-ի անդամների նշանակման ընթացակարգերը:
68. Ըստ 2010թ. հուլիսի 7-ի փոփոխությունների՝ այդ բաժինները համալրվել են լրացուցիչ պահանջներով, որոնց համաձայն՝ HCJ-ի տասն անդամները նշանակվում են դատական կորպուսի մարմինների կողմից՝ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն:
69. Ակտի 17-րդ բաժինը նախատեսում է, որ նախքան պաշտոնն ստանձնելը HCJ-ի անդամը պետք է հանդիսավոր երդում տա Խորհրդարանի նիստում:
70. Ակտի 19-րդ բաժինը սահմանում է, որ HCJ-ն պետք է ունենա երկու բաժին: HCJ-ի աշխատանքը պետք է համակարգվի դրա նախագահի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` փոխնախագահի կողմից: HCJ-ի նախագահը, տեղակալը և HCJ-ի բաժինների ղեկավարները պետք է աշխատեն լրիվ դրույքով:
71. Ակտի մյուս համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Բաժին 24. Արդարադատության բարձրագույն խորհրդի լսումներ
«... Արդարադատության բարձրագույն խորհրդի լսումները պետք է լինեն դռնբաց: Դռնփակ լսումները պետք է անցկացվեն Արդարադատության բարձրագույն խորհրդի սահմանադրական կազմի մեծամասնության որոշմամբ... ¦:
Բաժին 26. Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնից ազատումը
«Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամը չի կարող մասնակցել քննարկմանը և պետք է դուրս հրավիրվի, եթե հաստատվի, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է գործի ելքով... Այս պայմաններում Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամը պետք է հրաժարական տա իր իսկ նախաձեռնությամբ: Նույն հանգամանքներում անձը ... ում գործը քննվում է ... իրավունք ունի պահանջել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի հրաժարականը...¦:
Բաժին 27. Արդարադատության բարձրագույն խորհրդի ակտերը
«... Արդարադատության բարձրագույն խորհրդի ակտերը կարող են վիճարկվել միայն Գերագույն վարչական դատարանում բացառապես Վարչական արդարադատության օրենսգրքով նախատեսված կարգով»:
72. §Դատավորներին պաշտոնից ազատելու հարցերի քննարկում¦ երկրորդ գլուխը նախատեսում է հետևյալը.
Բաժին 32. Հատուկ հանգամանքներում դատավորին պաշտոնից ազատելու համար պահանջ ներկայացնելը
[բաժնի ձևակերպումը մինչև 2010թ. մայիսի 15-ը]
§Արդարադատության բարձրագույն խորհուրդը պետք է դատավորին պաշտոնից ազատելու հարցը քննի Սահմանադրության 126-րդ հոդվածի 5(4)-(6)-րդ կետով նախատեսված հիմքերով համապատասխան որակավորման հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կամ իր իսկ սեփական նախաձեռնությամբ: Դատավորին պետք է ուղարկվի Արդարադատության բարձրագույն խորհրդի դատավարությանը մասնակցելու գրավոր հրավեր:
Արդարադատության բարձրագույն խորհրդի` դատավորի պաշտոնանկության համար դիմելու որոշումը 126-րդ հոդվածի 5 (4) և (5)-րդ կետերի համաձայն պետք է ընդունվի լսումներին ներկա Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ձայների երկու երրորդով, իսկ 126-րդ հոդվածի 5 (6)-րդ կետով նախատեսված դեպքերում` Արդարադատության բարձրագույն խորհրդի սահմանադրական կազմի մեծամասնության կողմից»:
Բաժին 32. Հատուկ հանգամանքներում դատավորին պաշտոնից ազատելու համար պահանջ ներկայացնելը
[բաժնի ձևակերպումը մինչև 2010թ. մայիսի 15-ը]
§Արդարադատության բարձրագույն խորհուրդը պետք է դատավորին պաշտոնից ազատելու հարցը քննի Սահմանադրության 126-րդ հոդվածի 5(4)-(6)-րդ կետով նախատեսված հիմքերով (դատականանհամատեղելիության պահանջների խախտում, երդման խախտում, դատավորի նկատմամբ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը) որակավորման հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կամ իր իսկ նախաձեռնությամբ:
Դատավորի կողմից երդման խախտումը հետևյալն է.
(i) այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անվանարկում են դատավորի պաշտոնը, որոնք կարող են հարցականի տակ դնել նրա օբյեկտիվությունը, անկողմնակալությունը և անկախությունը, ինչպես նաև դատական համակարգի արդարությունը և անաչառությունը.
(ii) դատավորի կողմից անօրինականորեն ձեռք բերված հարստությունը կամ կատարվող ծախսերը, որոնք գերազանցում են նրա եկամուտը և իր ընտանիքի եկամուտը.
(iii) դատաքննությունը միտումնավոր ձգձգելը և գործի քննության սահմանված ժամկետների գերազանցումը [կամ]
(iv) դատվորի վարքագծի բարոյական սկզբունքների և դատական էթիկակայի կանոնների խախտումը:
Դատավորին պետք է ուղարկվի Արդարադատության բարձրագույն խորհրդի դատավարությանը մասնակցելու գրավոր հրավեր: Եթե դատավորը հարգելի պատճառով չի կարող մասնակցել դատավարությանը, նա իրավունք ունի ներկայացնել գրավոր ցուցմունք, որը ներառվում է գործի փաստաթղթերում: Դատավորի կողմից ներկայացված գրավոր ցուցմունքը պետք է ընթերցվի Արդարադատության բարձրագույն խորհրդի դատավարության ընթացքում: Երկրորդ դատավարությանը դատավորի չմասնակցելը հիմք է գործը նրա բացակայությամբ քննելու համար:
Արդարադատության բարձրագույն խորհրդի` դատավորի պաշտոնանկության համար դիմելու որոշումը 126-րդ հոդվածի 5 (4) և (5)-րդ կետերի համաձայն պետք է ընդունվի լսումներին ներկա Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների մեծամասնության կողմից»:
73. «Գերագույն դատարանի և գերագույն մասնագիտացված դատարանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի մասին» ակտի չորրորդ գլուխը նախատեսում է.
Բաժին 37. Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից պարտադրված տույժերի տեսակները
[բաժնի ձևակերպումը մինչև 2010թ. հուլիսի 30-ը]
§Արդարադատության բարձրագույն խորհուրդը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկի ... Գերագույն դատարանի դատավորներին... - Սահմանադրության և Դատավորների կարգավիճակի մասին ակտի 126-րդ հոդվածի 5 (5)-րդ կետով նախատեսված հիմքերով:
Արդարադատության բարձրագույն խորհուրդը կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.
(1) նկատողություն,
(2) որակավորման աստիճանի իջեցում:
Արդարադատության բարձրագույն խորհուրդը կարող է որոշել, որ դատավորը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին և նրա պաշտոնանկության վերաբերյալ դիմում ներկայացնել նրան նշանակած մարմնին»:
Բաժին 39. Կարգապահական վարույթի փուլերը
«Կարգապահական վարույթը բաղկացած է հետևյալ փուլերից.
(1) կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկատվության ստուգում,
(2) կարգապահական վարույթի հարուցում,
(3) կարգապահական վարույթում քննությունը,
(4) որոշում կայացնելը ... ¦:
Բաժին 40. Կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկատվության ստուգումը
«Կարգապահական խախտման վերաբերյալ տեղեկատվության ստուգումն իրականացվում է ... Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներից մեկի կողմից դատավորից և այլ անձանցից գրավոր բացատրություններ ստանալու եղանակով, գործի նյութերը քննելով, պետական մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, միությունների և քաղաքացիների կողմից այլ տեղեկություններ ստանալու միջոցով:
Տեղեկատվությունն ստուգելուց հետո պատրաստվում են եզրակացություններ և առաջարկություններ: Հայտարարությունը և այլ նյութերը պետք է ներկայացվեն դատավորին ...¦:
Բաժին 41. Կարգապահական վարույթի հարուցումը
«Եթե կան հիմքեր... Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար... այն պետք է հարուցվի Արդարադատության բարձրագույն խորհրդի որոշմամբ` կարգապահական խախտման մասին տեղեկություն ստանալուց տասն օրվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգել այդ տեղեկատվությունը, և վարույթ սկսել ստուգելուց հետո` տասնօրյա ժամկետում»:
Բաժին 42. Կարգապահական խախտման վերաբերյալ գործի քննությունը
[բաժնի ձևակերպումը մինչև 2010թ. հուլիսի 30-ը]
§Արդարադատության բարձրագույն խորհուրդը կարգապահական խախտման վերաբերյալ նյութերը քննում է ստուգման վերաբերյալ եզրակացություն ստանալուց հետո` իր հաջորդ նիստում:
Կարգապահական խախտման վերաբերյալ վճիռը կայացվում է գաղտնի քվեարկությամբ, ներգրավված դատավորի բացակայությամբ ...
Արդարադատության բարձրագույն խորհուրդը դատավորին քննում է նրա կարգապահական պատասխանատվության հարցը որոշելիս: Եթե դատավորը հարգելի պատճառով չի կարող մասնակցել դատավարությանը, նա իրավունք ունի ներկայացնել գրավոր ցուցմունք, որը ներառվում է գործի փաստաթղթերում: Դատավորի կողմից ներկայացված գրավոր ցուցմունքը պետք է ընթերցվի Արդարադատության բարձրագույն խորհրդի դատավարության ընթացքում: Երկրորդ դատավարությանը դատավորի չմասնակցելը հիմք է գործը նրա բացակայությամբ քննելու համար¦:
Բաժին 43. Կարգապահական տույժ կիրառելու ժամկետները
«Դատավորը պետք է ստանա կարգապահական տույժ հանցանքը հայտնի դառնալու օրվանից վեց ամսվա ընթացքում, չհաշված անաշխատունակության կամ պաշտոնավարության դադարեցման ժամանակահատվածը, սակայն, ամեն դեպքում` ոչ ուշ, քան հանցանքը հայտնի դառնալու օրվանից մեկ տարվա ընթացքում »:
Բաժին 44. Կարգապահական տույժի դադարեցում
«Եթե կարգապահական տույժը կիրառելու օրվանից մեկ տարվա ընթացքում դատավորը չի ստանում նոր կարգապահական տույժ, ապա այդ դատավորը համարվում է կարգապահական տույժ չունեցող անձ... ¦:
G. §Խորհրդարանի կողմից դատավորներին նշանակելու և պաշտոնից ազատելու¦ 2004թ. մարտի 18-ի օրենքը (§Դատավորների (նշանակման և պաշտոնից ազատման) 2004թ. ակտ) (ուժի մեջ էր մինչև 2010թ. հուլիսի 30-ը):
74. Ակտի համապատասխան դրույթները նախատեսում են`
Բաժին 19. Խորհրդարանական կոմիտեում դատավորին պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմումի քննարկումման կարգը, ով ընտրվել է անորոշ ժամկետով
§[Արդարադատության բարձրագույն խորհրդի դիմումը` դատավորին, ով ընտրվել է անորոշ ժամկետով պաշտոնից ազատելու վերաբերյալ, պետք է քննվի Խորհրդարանական կոմիտեի կողմից դիմումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում ...
Խորհրդարանական կոմիտեն ուսումնասիրում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և դատավորի գործունեության վերաբերյալ այլ ծանուցումները:
Խորհրդարանական կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն Գերագույն դատարանից, Արդարադատության բարձրագույն խորհրդից, համապատասխան Գերագույն մասնագիտացված դատարանից, պետության դատական վարչական մարմիններից, Ուկրաինայի դատավորների խորհրդից կամ Դատավորների որակավորման համապատասխան հանձնաժողովից:
Լրացուցիչ հարցումների արդյունքները պետք է Խորհրդարանական կոմիտեի ներկայացվեն համապատասխան մարմինների կողմից` գրավոր, Խորհրդարանական կոմիտեի կողմից սահմանված ժամկետներում, սակայն, ամեն դեպքում, ոչ ուշ, քան պահանջի ներկայացման օրվանից հետո տասնհինգ օրվա ընթացքում:
Դատավորը պետք է ծանուցվի Խորհրդարանական կոմիտեի լսումների ժամանակի և վայրի վերաբերյալ¦:
Բաժին 20. Անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու` Խորհրդարանական կոմիտեի լսումների կարգը
§Անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու լսումներին կարող են մասնակցել Խորհրդարանի անդամները, Գերագույն դատարանի ներկայացուցիչները, Գերագույն մասնագիտացված դատարանների նախագահները, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամները, պետական այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինները և պետական հաստատությունների ներկայացուցիչները:
Դատավորը պետք է ներկա գտնվի լսումներին, բացառությամբ Սահմանադրության 126-րդ հոդվածի 5 (2), (3), (6), (7), (8) և (9)-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Երկրորդ դատավարությանը դատավորի չմասնակցելը հիմք է գործը նրա բացակայությամբ քննելու համար, ստուգելուց հետո, որ դատավորն ստացել է դատավարության ժամի և վայրի վերաբերյալ ծանուցումը: Խորհրդարանական կոմիտեն ստուգում է չներկայանալու ցանկացած պատճառ....
Խորհրդարանական կոմիտեի` դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ լսումներն սկսվում են նախագահի զեկույցով:
Խորհրդարանական կոմիտեի անդամները և Խորհրդարանի այլ անդամներ կարող են հարցեր տալ դատավորին [ցանկացած] նյութերի և քաղաքացիների կողմից [ցանկացած] դիմումների վերաբերյալ:
Դատավորն իրավունք ունի ուսումնասիրելու իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ նյութերը, հայտարարությունները, փաստերը և Խորհրդարանական կոմիտեի եզրակացությունը»:
Բաժին 21. Խորհրդարանի լիագումար նիստում դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը
«Խորհրդարանական կոմիտեն պետք է Խորհրդարանի լիագումար նիստում առաջարկ ներկայացնի անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Խորհրդարանական կոմիտեի ներկայացուցչին խոսք է տրվում»:
Բաժին 22. Անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ լիագումար նիստին մասնակցելու հրավեր
«... Դատավորը պետք է ներկա գտնվի իր պաշտոնանկության վերաբերյալ Խորհրդարանի լիագումար նիստին 126-րդ հոդվածի 5 (1), (4) և (5)-րդ կետերի հիմքով: Նրա չներկայանալը չի խոչընդոտում գործի ըստ էության քննությանը»:
Բաժին 23. Անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու հարցը որոշելու Խորհրդարանի լիագումար նիստի կարգը
«Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչը պետք է զեկույց ներկայացնի պաշտոնից ազատման ենթակա յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ:
Եթե դատավորը համաձայն չէ իր պաշտոնանկությանը` պետք է լսել նրա բացատրությունները:
Խորհրդարանի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու դատավորին:
Եթե Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ հարցումներ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների վերաբերյալ կամ պահանջելոււ լրացուցիչ տեղեկություն, Խորհրդարանը պետք է համապատասխան հանձնարարականներ տա Խորհրդարանական կոմիտեին»:
Բաժին 24. Խորհրդարանի որոշումն անորոշ ժամկետով ընտրված դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ
«Խորհրդարանը որոշում է կայացնում դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ Սահմանադրության 126-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերով:
Որոշումն ընդունվում է Խորհրդարանի սահմանադրական կազմի մեծամասնության կողմից` բաց քվեարկությամբ:
Դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Բանաձևի տեսքով»:
H. §Խորհրդարանական կոմիտեների մասին¦ 1995թ. ապրիլի 4-ի օրենքը (Խորհրդարանական կոմիտեների 1995թ. ակտ)
75. Ակտի 1-ին բաժինը նախատեսում է, որ Խորհրդարանական կոմիտեն Խորհրդարանի մարմին է, որը կազմված է Խորհրդարանի անդամներից, ունի որոշակի բնագավառների առումով օրինագծեր ներկայացնելու պարտավորություն, Խորհրդարանի իրավասության վերաբերյալ դիտարկումներ անցկացնելու և վերահսկողական գործառույթներ իրականացնելու իրավասություն:
I. §Խորհրդարանի անդամների կարգավիճակի մասին¦ 1992թ. նոյեմբերի 17-ի օրենքը (Խորհրդարանի անդամների կարգավիճակի մասին 1992թ. ակտ¦)
76. Ըստ ակտի 24-րդ բաժնի` Խորհրդարանի անդամը պարտավոր է անձամբ ներկա գտնվել և մասնակցել Խորհրդարանի նիստերին: Նա պարտավոր է անձամբ քվեարկել Խորհրդարանում քննարկվող հարցերի առնչությամբ:
J. §Խորհրդարանի կանոնակարգ¦ 2010թ. փետրվարի 10-ի օրենքը (Խորհրդարանի կանոնակարգ)
77. Խորհրդարանի կանոնակարգի կանոն 47-ը նախատեսում է, որ Խորհրդարանի կողմից որոշումներ կայացնելիս դրա անդամները պետք է քվեարկեն անձամբ` օգտագործելով էլեկտրոնային քվեարկության համակարգը, կամ գաղտնի քվեարկության դեպքում` քվեարկության խցում:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՅՈՒԹ
A. Դատավորների կարգավիճակի եվրոպական խարտիան, 1998թ. հուլիսի 8-10 (Եվրոպայի խորհրդի իրավական հարցերի վարչության (98) 23 փաստաթուղթ)
78. 5-րդ Կանոնադրության համապատասխան քաղվածքները շարադրված են հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Դատավորի կողմից օրենքով հստակ սահմանված պարտականություններից մեկի խախտումը կարող է առաջացնել սանկցիա որոշման վերաբերյալ, որն առաջացել է առաջարկության կամ հանձնարարության հետևանքով կամ դատարանի կամ առնվազն ընտրված դատավորների կեսի համաձայնությամբ: Պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումը իրականացվում է համաչափության սկզբունքով: Գործադիր իշխանության, դատարանի որոշումը բաց է առավել բարձր ատյանի դատարանում բողոքարկելու համար¦:
B. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը
79. Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերի փոփոխությունների վերաբերյալ համատեղ կարծիքի համապատասխան քաղվածքներ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինության կողմից բողոքարկելու իրավունքը չարաշահելու կանխման վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովի կողմից 84-րդ լիագումար նիստում ընդունված (Վենետիկ, 2010թ. հոկտեմբերի 15-16, CDL-AD (2010թ.) 029) շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
§28. ԱԲԽ-ի կազմում քիչ թվով դատավորների խնդիրը հաղթահարելու երկար սպասված ջանքերն ակնհայտ են, մասնավորապես, է Դատական օրենսգրքի XII;3 բաժնի ներքո եզրափակիչ դրույթները (Ուկրաինայի իրավական ակտերի փոփոխություններ) և Դատավորի կարգավիճակի մասին 3.11 փոփոխությունները ԱԲԽ-ի մասին օրենքում այժմ սահմանում են, որ ԱԲԽ-ի երեք անդամներից երկուսը նշանակվում են Բարձրագույն Ռադայի (Հոդված 8.1) և Ուկրաինայի Նախագահի կողմից (Հոդված 9.1) համապատասխանաբար, երեք անդամներից մեկը նշանակվում է դատավորների կոնգրեսի կողմից, (Հոդված 11.1), և երեք անդամներից մեկը նշանակվում է Բարձրագույն իրավաբանական ինստիտուտների և հետազոտական ինստիտուտների կոնգրեսի կողմից (Հոդված 12.1) և մեկ անդամ էլ նշանակվում է դատավորների կազմից. Դատախազների համաուկրաինական կոնֆերանսը պետք է նշանակի ԱԲԽ-ի երկու անդամների, ովքեր պետք է նշանակվեն դատավորների կազմից (Հոդված 13.1).
29. Սակայն, Ուկրաինայի ԱԲԽ-ի կազմը մինչև այժմ չի համապատասխանում Եվրոպական չափանիշներին, քանի որ քսան անդամներից միայն երեքն են նշանակվում իրենց գործընկերների կողմից: Գործող եզրափակիչ դրույթներն արձանագրում են, որ ԱԲԽ-ի դատական տարրը պետք է ավելի մեծ լինի, սակայն ընտրված լուծումը պահանջում է, որ Խորհրդարանը, Նախագահը, կրթական ինստիտուտներն ու դատախազներն ընտրեն կամ նշանակեն դատավորների: ... Ներկա կազմում թեև մի դատավորն ի պաշտոնե անդամ է (Գերագույն դատարանի նախագահություն) և Նախագահի ու Խորհրդարանի կողմից նշանակվող անդամները փաստացի դատավորներ են կամ նախկին դատավորներ սակայն իրավական պահանջ այն մասին, որ գործող անդամները սպառեն մանդատները, առկա չէ: Արդարադատության նախարարի ու Գլխավոր դատախազի հետ միասին անդամների հիսուն տոկոսը պատկանում կամ նշանակվում է օրենսդիր կամ գործադիր մարմնի կողմից: Այդ պատճառով չի կարելի ասել, որ ԱԲԽ-ն մեծամասամբ բաղկացած է դատավորներից: Այն երբեմն կարող է նախադեպ լինել հնագույն ժողովրդավարությունների համար, որ գործադիր իշխանությունն ունի վճռորոշ ազդեցություն և որոշ պետություններում նման համակարգերը կարող են գործնականում ընդունելի տարբերակով աշխատել: Իրենք` Ուկրաինայի իշխանությունները, Կիևում հանդիպման ժամանակ Ուկրաինային հղում կատարեցին որպես անցումային ժողովրդավարություն, որն ուրախ է այլ պետությունների փորձն օգտագործելու համար: Ինչպես հռչակվել է նախկին կարծիքներում. §Նոր ժողովրդավարություններն այնուամենայնիվ դեռևս հնարավորություն չունեն զարգացնելու այդ ավանդույթները, որոնք կարող են կանխարգելել կամայականությունները և հետևաբար, այս պետություններում ամենաքիչն անհրաժեշտ են հստակ սահմանադրական և իրավական դրույթներ` որպես երաշխիք կանխարգելելու դատավորների նշանակման հարցում քաղաքական կամայականությունները¦:
30. ԱԲԽ-ի փաստացի կազմը կարող է հաջողությամբ խորհրդարանական մեծամասնությանը թույլ տալ զիջումների գնալ և ճնշումների տեղիք տալ գործադիրի կողմից, սակայն դա չի կարող հաղթահարել նրա կազմի համակարգային թերությունները: Այս մարմինը չի կարող ազատ լինել որևէ քաղաքական կուսակցության սուբորդինացիայից: Բավարար երաշխիքներ չկան, որ ԱԲԽ-ն կերաշխավորի արդարադատության հիմնարար սկզբունքներն ու արժեքները: Կառուցվածքը սահմանված է Սահմանադրությամբ և սահմանադրական փոփոխություններ կպահանջվեն: Գլխավոր դատախազի ներառումը որպես ի պաշտոնե անդամ բարձրացնում է առանձնահատուկ խնդիրներ, քանի որ այն կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ դատավորների վրա և կարող է ընկալվել որպես հավանական վտանգ: Գլխավոր դատախազը բազմաթիվ գործերի կողմ է, որոնցում դատավորները պետք է լուծեն և նրա ներկայությունը դատավոներին նշանակող, կարգապահական հսկողության և ազատող մարմնում ստեղծում է հնարավորություն, որ նման գործերում դատավորն անաչառ չի գործի կամ որ Գլխավոր դատախազն անաչառ չի գործի դատավորների նկատմամբ, ում որոշումների հետ նա համաձայ չէ: Հետևաբար, Ուկրաինայի ԱԲԽ-ի կազմը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Որպեսի փոփոխվի կազմը կպահանջվի փոփոխություն կատարել Սահմանադրությունում և դա կարող է դժվար լինել, քանի որ օրենք պետք է ընդունվի, որպեսզի հավասարակշռի ԱԲԽ-ի կազմի բացը` անհամատեղելիության ուժեղ կարգավորում: Հաշվի առնելով ԱԲԽ-ին տրամադրված իշխանությունը, այն պետք է գործի մշտական հիմունքներով և ընտրված անդամները, ի տարբերություն ի պաշտոնե անդամների, չպետք է կարողանան իրականացնել որևէ հանրային կամ մասնավոր գործունեություն, քանի դեռ աշխատում են ԱԲԽ-ում: ...
42. ... Հաշվի առնելով, որ Ուկրաինայի Արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը ԱԲԽ-ի ի պաշտոնե անդամներ են (Սահմանադրության 131 հոդված), և Ուկրաինայի Սահմանադրությունը չի երաշխավորում, որ ԱԲԽ-ի անդամների մեծամասնությունը կամ զգալի մասը դատավորներ են կազմելու` ընտրված իրենց կոլեգաների կողմից, ներկայացված առաջարկությունները գործադիրի անդամների կողմից ազատման մասին կարող է նվազեցնել դատավորների անկախությունը ...: Ամեն դեպքում ԱԲԽ-ի այն անդամին, ով առաջարկություն է ներկայացրել, չպետք է թույլատրել մասնակցելու համապատասխան դատավորին աշխատանքից ազատելու որոշման կայացմանը. Սա կարող է ազդել անաչառության երաշխիքի վրա:
45. ... կարգապահական պատասխանատվության հիմքերի հստակությունն ու կանխատեսելիությունը ցանկալի է իրավական որոշակիության և հատկապես դատավորների անկախության երաշխավորման համար, ուստի` պետք է ջանքեր կիրառվեն խուսափելու անհստակ մեկնաբանություններից ու լայն սահմանումներից: Այնուամենայնիվ, նոր սահմանումը ներառում է շատ ընդհանուր հասկացություններ, ինչպիսիք են §գործողությունների ամբողջությունը, որը վիրավորում է դատական համակարգը կամ կարող է նրա անկախությանը, անաչառությանն ու օբյեկտիվությանը կասկածելու պատճառ հանդիսանալ, կամ ազնվության և անկաշառելիության և այլ մարդկանց շրջանում մարդկային վարքագծի բարոյականության ու էթնիկական սկզբունքների խախտումը: Սա հատկապես վտանգավոր է թվում օգտագործվող տերմինների անհստակության ու օգտագործման հնարավորության պատճառով, քանի որ այն քաղաքական զենք է ընդդեմ դատավորների: ... Ուստի կարգապահական պատասխանատվության հիմքերը մինչ այժմ շատ լայն են ընկալվում և առավել հստակ կարգավորում է պահանջվում դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար:
IV. ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
81. Իրավունքի համեմատական վերլուծության վերաբերյալ«Դատական անկախությունը անցումային փուլում» վերտառությամբ զեկույցը կազմվել է 2012թ. §Max Planck¦ ինստիտուտի կողմից Համեմատական հանրային իրավունքի և Միջազգային իրավունքի համար (Max Planck-Institut für-ausländisches öffentliches Recht und Völkerrecht), Գերմանիա:
82. Հետազոտության վերաբերյալ զեկույցը, ի թիվս շատ այլ հարցերի, ներկայացրել է տարբեր իրավասությունների դատարանների դատավորների նկատմամբ կարգապահական վերահսկողության կարգի ուսումնասիրությունը: Այն ենթադրում է, որ եվրոպական երկրներում չկա դատականկարգապահության համակարգի կազմակերպման նկատմամբ միասնական մոտեցում: Այն, այնուամենայնիվ, նկատում է, որ եվրոպական շատ երկրներում հիմքերը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու սահմանված են բավականին ընդհանուր կերպով (ինչպիսիք են, օրինակ, պաշտոնեական պարտականությւոնների բազմակի խախտումները, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ դատավորն ակնհայտորեն անհամատեղելի է իր պաշտոնին (Շվեդիա)): Բացառությամբ, Իտալիայում օրենքը նախատեսում է ամբողջական ցուցակ` բաղկացած երեսունյոթ կետից դատավորների` ինչպես գրասենյակում, այնպես էլ դրանից դուրս պահվածքի առումով կարգապահական խախտումների վերաբերյալ,: Դատավորի նկատմամբ կարգապահական խախտման համար պատասխանատվության միջոցները կարող են ներառել` նախազգուշացում, նկատողություն, տեղափոխում, պաշտոնի իջեցում, պաշտոնի կասեցում, տույժ, աշխատավարձի իջեցում, պաշտոնի ժամանակավոր դադարեցում, պաշտոնից ազատում` կենսաթոշակային նպաստների իրավունքով կամ առանց դրա: Դատավորին պաշտոնից ազատելը` որպես առավել խիստ միջոց, սովորաբար թույլատրվում է դատարանի կողմից, որոշ իրավական համակարգերում այն կարող է նաև թույլատրվել մեկ այլ հաստատության կողմից, օրինակ` դատավորների վերադաս խորհրդի մասնագիտացված կարգապահական խորհրդի կողմից, սակայն, որպես կանոն, այն ենթակա է բողոքարկման համար դատարան ներկայացնելու: Բացառությամբ Շվեյցարիայի, Խորհրդարանը ներառված չէ այդ ընթացակարգում, Շվեյցարիայում համակարգը հիմնավոր կերպով տարբեր է ըստ դատավորների պաշտոնավարության ժամկետի:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
83. Դիմողը ներկայացրել է հետևյալ գանգատները. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 (i) կետի ներքո` (i) իր գործը չի քննվել «անկախ ու անաչառ դատարանի¦ կողմից, (ii) HCJ-ի վարույթը եղել է անարդար, որ այն չի իրականացվել HCJ-ի 1998թ. ակտի չորրորդ բաժնով սահմանված կարգով, (iii) Խորհրդարանն իր պաշտոնանկության վերաբերյալ որոշումն ընդունել է լիագումար նիստի ընթացքում` չարաշահելով էլեկտրոնային քվեարկության համակարգը, (iv) իր գործը չէր քննվել «օրենքով սահմանված կարգով», (v) իր գործի առնչությամբ որոշումները կայացվել են առանց ապացույցների և կարևոր փաստարկների պատշաճ գնահատման, (vi) HAC-ի` բավարար իրավասության բացակայությունը HCJ-ի կողմից ընդունված ակտերը վերանայելու կապակցությամբ` հակասում է իր «արդար դատաքննության» իրավունքին, (vii) չի պահպանվել հավասարության սկզբունքը:
«1. Յուրաքանչյուր ոք իր քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները կամ նրան ներկայացված քրեական մեղադրանքը որոշելիս ունի օրենքով սահմանված ողջամիտ ժամկետում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ... ¦:
Ընդունելիությունը
85. Կողմերը չեն վիճարկել վերոնշյալ գանգատների ընդունելիությունը:
86. Մինչդեռ Կառավարությունն ընդունել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է սույն գործում, Դատարանը գտնում է, որ այս հարցին անհրաժեշտ է անդրադառնալ մանրամասնորեն:
1. Արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է դրա քաղաքացիական մասով
87. Դատարանը նշում է, որ քաղաքացիական ծառայողների և պետության միջև աշխատանքային վեճերը կարող են 6-րդ հոդվածի քաղաքացիական մասի սահմաններից դուրս լինել` երկու պայմանների կատարման դեպքում: Նախ` պետությունն իր ներպետական օրենսդրությամբ պետք է բացառի պաշտոնի համար աշխատակազմի կողմից դատարան դիմելը: Երկրորդ` բացառումը պետք է հիմնավորվի օբյեկտիվ հիմքերով և պետական շահով (տեoս Վիլհո Էսկելինեն և այլոք ընդդեմ Ֆինլանդիայի [GC], թիվ 63235/00, կետ 62, ՄԻԵԴ 2007թ. IV):
88. Առաջին պայմանի համատեքստում Դատարանը կաշկանդված չէ որակավորման որոշակի ներպետական մարմնից, որը ներպետական դատական համակարգից դուրս է: Վարչական կամ խորհրդարանական մարմինը կարող է դիտվել որպես «դատարան» բովանդակային իմաստով՝ դրանով 6-րդ հոդվածը կիրառելի դարձնելով քաղաքացիական ծառայողների վեճերի ընթացքում (Արգիրուն և այլոք ընդդեմ Հունաստանի, թիվ 10468/04, կետ 24, 2009թ. հունվարի 15 և Սավինոն և այլոք ընդդեմ Իտալիայի, թիվ 17214/05, 20329/05 և 42113/04, կետեր 72 75, 2009թ. ապրիլի 28): 6-րդ հոդվածի կիրառելիության հարցի եզրակացությունը, սակայն, չի վտանգում այն հարցը, թե ինչպես են դատավարական երաշխիքները համապատասխանում այդ դատավարությանը (տես վերը՝ Սավինոն և այլոք գործը, կետ 72):
89. Ինչ վերաբերում է սույն գանգատին դիմողի գործը քննվել է HCJ-ի կողմից, որը լսումներ անկացնելով և ապացույցները գնահատելով սահմանված է բոլոր փաստերը: Ըստ էության և օրենքով անցկացնելուց հետո և. HCJ-ի կողմից գործի քննությունն ավարտվեց նրանով, որ դիմողի պաշտոնանկության վերաբերյալ երկու հայտարարության էր ուղարկվել Խորհրդարան: Այն ստանալուց հետո այդ հայտարարությունները քննարկվել են Խորհրդարանական կոմիտեի կողմից, որը HCJ-ի եզրակացությունները գնահատելիս տվել է որոշակի ազատություն, քանի որ այն իրավասու է կայացնել իր սեփական եզրակացությունը և անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ քննարկում, որը կարող էր ավարտվել դատավորին պաշտոնից ազատելու կամ նրան պաշտոնում թողնելու առաջարկությամբ (տե՛ս 2004թ. ակտի 19-21 հատվածները (դատավորների նշանակում և պաշտոնից ազատում): Խորհրդարանի լիագումար նիստը հետագայում ընդունել է դիմողի պաշտոնանկության վերաբերյալ որոշում HCJ-ի հայտարարությունների և Խորհրդարանական կոմիտեի առաջարկության հիման վրա (տե՛ս նույն ակտի 23-րդ բաժինը): Վերջապես, HCJ-ի և Խորհրդարանի որոշումները ուսումնասիրվել են HAC-ի կողմից:
90. Ուստի է, դիմողի գործը որոշելիս որոշում կայացնելիս՝ HCJ-ին, Խորհրդարանական կոմիտն, և Խորհրդարանի լիագումար նիստը խորհրդարանի համատեղ ներկայացրել են դատական գործառույթը (տե՛ս Սավինոն և այլոք, կետ 74): Դիմողի պաշտոնանկության վերաբերյալ պարտադիր որոշումը հետագայում վերանայվել է HAC-ի կողմից, որը դասական դատական էր ներպետական դատական համակարգի շրջանակներում:
91. Հաշվի առնելով վերոգրյալը՝ չի կարելի եզրակացնել, որ ներպետական օրենսդրությունը «ուղղակիորեն բացառել է դատարանի մատչելիության իրավունքը» դիմողի պահանջի կապակցությամբ:
2. Արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է դրա քրեական բաժնի կատմամբ
92. 6-րդ հոդվածի երկու կողմերը՝ քաղաքացիական և քրեական, պարտադիր կերպով իրարամերժ չեն (Ալբերտ և Լե Կոմտեն ընդդեմ Բելգիայի, 1983թ. փետրվարի 10, կետ 30, Series A, թիվ 58): Հարցն այն է, թե արդյոք այդ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը վերաբերվում է նաև իր քրեական բաժնին:
93. Էնջելի գործում առկա չափանիշների լույսի ներքո (տեoս Էնջելն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների, 1976թ. հունիսի 8, կետեր 82-83, Series A, թիվ 22), որոշակի եզրակացություններ են առաջանում դիմողի նկատմամբ կիրառված պատժամիջոցների խստության առումով: Մինչդեռ, Լեհաստանում վարույթները, որոնք նույնպես հանգեցրել են շահագրգիռ անձանց պաշտոնանկությանը կարող է նմանատիպ լինել ինչ-որ չափով. Դատարանը վճռել է, որ լեհական օրենսդրության համապատասխան դրույթները §ուղղված են հատուկ կարգավիճակ ունեցող մի խումբ անձանց վրա, օրինակ, որպես կարգապահական տույժ», սակայն ազդել են քաղաքացիների հսկայական խմբի վրա, իսկ վարույթի արդյունքում մեծ եղել են թվով պաշտոնանկություններ առանց ներպետական միջոցները սպառելու իրավունքն ապահովելու (տեoս Մատյաժեկն ընդդեմ Լեհաստանի (dec), թիվ 38184/03, կետեր 53, եւ 54, ՄԻԵԴ 2006թ.-VII):
94. Ավելին, Դատարանը գտել է, որ Զինված ուժերի ծառայությունից պաշտոնից ազատելը չի կարող դիտարկվել որպես քրեական պատիժ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տեoս Թեփելին եւ այլոք ընդդեմ Թուրքիայի (dec), թիվ 31876/96, 2001թ. սեպտեմբեր 11 եւ Սուքյութն ընդդեմ Թուրքիայի (dec), թիվ 59773/00, 2007թ. սեպտեմբերի 11): Դատարանը նաեւ հստակորեն նշել է, որ բազմաթիվ խախտումների համար դատական ծառայողին պաշտոնից ազատելու կապակցությամբ դատավարությունը «չի պարունակում իր մեջ քրեական մեղադրանք» (տեoս Բայերն ընդդեմ Գերմանիայի, թիվ 8453/04, կետ 37, 2009թ. հուլիսի 16):
95. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերը հիմք չեն ծառայում եզրակացնելու համար, որ դիմողին պաշտոնից ազատելը կապված քրեական մեղադրանքի առաջադրման հետ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, այս հոդվածը կիրառելի չէ իր քրեական գլխի ներքո:
3. Ընդունելիության հակառակ դեպքում
96. Դատարանն այնուհետեւ նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո վերը նշված գանգատները ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով: Նրանք անընդունելի չեն որեւէ այլ հիմքով: Հետեւաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
B. Ըստ էության
1. Ինչ վերաբերում է «անկախ և անկողմնակալ դատարանի¦ սկզբունքներին
(a) դիմողի պնդումները
97. Դիմողը բողոքել է, որ իր գործը չի քննվել «անկախ և անկողմնակալ դատարանի¦ կողմից: Մասնավորապես, այդ պահանջները չեն կատարվել HCJ-ի կողմից դրա կազմի պատճառով, որում առկա էին պետական այլ մարմինների անդամներ և հաշվի առնելով որոշ անդամների անհատական կողմնակալ վերաբերմունքը: Դիմողը, մասնավորապես պնդել է, որ Ս.Կ.-ն, Վ.Կ.-ն և Ռ.Կ.-ն չէին կարող լինել անաչառ իր գործը քննելիս: Անաչառության և անկողմնակալության պահանջները չեն պահպանվել հետագա դատական փուլերում՝ այդ թվում մինչև HAC-ի դատավարության ընթացքում, որը չի տրամադրել անհրաժեշտ երաշխիքներ:
98. Ավելին, ըստ դիմողի, HAC-ի կողմից իր գործի քննությունը չի կարող համարվել բավարար շտկելու համար ավելի վաղ փուլերում առկա դատավարական թերությունները: Մասնավորապես, HAC-ը չի կարողացել պաշտոնապես կարճել իր պաշտոնանկության վերաբերյալ որոշումները, և որևէ կանոնի բացակայության պատճառով այն մնացել է անհասկանալի այն, որ այդ որոշումներն ապօրինի են: Բացի դրանից, եղանակը, որով HAC-ը քննել է դիմողի գործը ցույց է տալիս, որ չի եղել կարևոր փաստարկ կամ փաստացի հիմք դիմողին պաշտոնից ազատելու համար:
(b) Կառավարության պնդումները
99. Կառավարությունը պնդում է, որ ներպետականօրենսդրությունը առաջարկել է բավարար երաշխիքներ HCJ-ի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, դիմողի գործը քննելիս չի եղել անհատականկողմնակալության որևէ նշան HCJ-ի անդամների կողմից: Մասնավորապես, Ս.Կ.-ի կողմից ԶԼՄ-ներին արված հայտարարությունները, որոնք նշում է դիմողը, իրականում կատարվել են սույն գործի քննությունից ավելի քան վեց ամիս առաջ: Հետևաբար, այդ հայտարարությունների և դիմողի հրաժարականի միջև չի եղել որևէ պատճառահետևանքային կապ: Չկար որևէ կայուն փաստարկ առ այն, որ Ռ.Կ.-ն և Վ.Կ.-ն կողմնակալ վարքագիծ են դրևորել: Ամեն դեպքում, HCJ-ի որոշումը կայացվել էր անդամների մեծամասնության կողմից և HCJ-ի անդամների ենթադրյալ կողմնակալությունը չէր կարող լրջորեն ազդել այդ մարմնի անկողմնակալության վրա:
100. Կառավարությունը նաև ընդունել է, որ դիմողի գործը քննող HCJ-ի և խորհրդարանական կոմիտեի կազմում եղել է որոշակի համընկնում այն խորհրդարան փոխանցելուց հետո: Հաշվի առնելով այն բանից հետո, արդեն խորհրդարան Այնուամենայնիվ, կոմիտեն կոլեգիալ մարմին է, որը որոշում է ընդունել ձայների մեծամասնությամբ, և այդ որոշումը պարտադիր չպետք է քննվեր խորհրդարանի լիագումար նիստում:
101. Կառավարությունը նշել է, որ չի եղել ոչ մի պատճառ կասկածի տակ առնելու համար HAC-ի անկողմնակալությունը և անաչառությունը:
102. Ավելին, ըստ Կառավարության, HAC-ի կողմից վերանայումը բավարար է եղել վերացնելու համար արդար դատավարության ենթադրյալ թերությունները, որոնք կարող էին առաջանալ նեպետական վարույթի նախորդ փուլերում: Կառավարությունը, այս առումով նշել է, որ HAC-ի կողմից HCJ-ի և խորհրդարանի դատավորին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումն անօրինական ճանաչելը եղել բավարար, քանի որ դա ենթադրում է, որ դատավորը չի համարվում պաշտոնից ազատված: Ի պաշտպանություն իր պնդումների, Կառավարությունը ներկայացրել է ներպետական դատական պրակտիկայի օրինակներ, որտեղ դատավորները վիճարկել են իրենց պաշտոնանկության վերաբերյալ որոշումները և դատական գործ հարուցել իրենց պաշտոնում վերականգնվելու համար: Այս համատեքստում այն պնդել է, որ այն եղանակը, որով HAC-ը քննել է դիմողի գործը համաչափ է և դիմողի կողմից ներկայացված բոլոր փաստարկները պատշաճորեն քննվել են: համարժեք զբաղվել. Մասնավորապես, HAC-ը տրամադրել է համապատասխան պարզաբանում դիմողի պնդումների վերաբերյալ դատավարության ավելի վաղ փուլերում անաչառության և անկողմնակալության խախտումների կապակցությամբ:
(c) Դատարանի գնահատականը
103. Որոշելու համար, թե արդյոք դատարանը կարող է համարվել «անկախ» 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը նշանակման իր և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշման նկատմամբ երաշխիքները և հարցը, թե արդյոք այդ մարմինը անկախ է (տեoս Ֆինլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1997թ. փետրվարի 25, կետ 73, Վճիռների և որոշումների ժողովածու 1997թ.-I և Բրադնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի, թիվ 54723/00, կետ 38, ՄԻԵԴ 2005թ.-II): Դատարանը ընդգծում է, որ քաղաքական և դատական մարմինների իրավասության տարանջատման հասկացությունը առավել մեծ նշանակություն ունի այս նախադեպային իրավունքում (տեoս Սթաֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 46295/99, կետ 78, ՄԻԵԴ 2002թ.-IV): Միևնույն ժամանակ, ոչ 6-րդ հոդվածը, ոչ էլ Կոնվենցիայի որևէ այլ դրույթ չի պարտադրում պետություններին պահպանել տեսական սահմանադրական հասկացությունները իշխանությունների փոխգործակցության թույլատրելի սահմանների վերաբերյալ (տեoս Քլեյնն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների [GC], թիվ 39343/98, 39651/98, 43147/98 և 46664/99, կետ 193, ՄԻԵԴ 2003թ.-VI):
104. Որպես կանոն, անաչառություն նշանակում է կողմնակալության բացակայություն: Դատարանի կողմից սահմանած նախադեպային իրավունքի համաձայն 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անկողմնակալության առկայությունը պետք է որոշվի ըստ` (i) սուբյեկտիվ քննություն, որտեղ հաշվի է առնվում որոշակի դատավորի վճռի կայացումը և անհատական վարքը, այսինքն` ստուգվում է, արդյոք դատավորը հասցրել է որևէ անձնական վնաս կամ տվյալ գործում ցուցաբերել է կողմնակալություն, և (ii) օբյեկտիվ քննություն, որտեղ պարզվում է, թե արդյոք դատարանն, ի թիվս այլ հարցերի, տրամադրել է բավարար երաշխիքներ բացառելու համար յուրաքանչյուր իրավաչափ կասկած իր անկողմնակալության նկատմամբ (տեoս Ֆին ընդդեմ Ավստրիայի, 1993թ. փետրվարի 24, Series A, թիվ 255, կետեր 28 և 30, և Վեթշթեյնն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 33958/96, կետ 42, ՄԻԵԴ 2000թ.-XII).
105. Այնուամենայնիվ, չկա որևէ բաժանում սուբյեկտիվ և օբյեկտիվ անկողմնակալության միջև, քանի որ դատավորի վարքագիծը կարող է արտաքին դիտորդին ոչ միայն հուշել իր ոչ անկողմնակալ լինելու վերաբերյալ (օբյեկտիվ քննությունը), այլև կարող է իր դեմ վարույթ հարուցելու պատճառ դառնալ (սուբյեկտիվ քննություն) (տեoս Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի [GC], թիվ 73797/01, կետ 119, ՄԻԵԴ 2005թ.-XIII): Այսպիսով, որոշ դեպքերում կարող է դժվար լինել ապացույցներ ձեռք բերել, որոնցով կհերքվի դատավորի սուբյեկտիվ անկողմնակալության կանխավարկածը (տեoս Փալարն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. հունիս 10, կետ 32, Զեկույցներ 1996թ. iii):
106. Այս առումով, նույնիսկ արտաքինը կարող է որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած` «արդարադատությունը պետք է ոչ միայն կատարվի, այլ այն պետք է նաև երևա»: Կարևոր հարցը վստահությունն է, որը ներպետական դատարանները պետք է ապահովեն ժողովրդավարական հասարակությունում (տեoս Դե Կուբեն ընդդեմ Բելգիայի, 1984թ. հոկտեմբերի 26, կետ 26, Series A, թիվ 86):
107. Վերջապես, անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և կախված են հանգամանքներից, որոնք պահանջում են միասնական քննություն (տեoս Սացիլոր-Լորմինեսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 65411/01, կետ 62, ՄԻԵԴ 2006թ.-XIII): Հաշվի առնելով սույն գործի փաստերը` Դատարանը գտնում է, որ անկախության և անկողմնակալության խնդիրները անհրաժեշտ է ուսումնասիրել համատեղ:
108. Դատարանը նշել է, որ (տեoս վերը կետեր 89 և 90) HCJ-ն ու խորհրդարանը կատարել են դիմողին գործի վերաբերյալ որոշում կայացնելու և որոշում ընդունելու գործառույթը: HAC-ը հետագայում նաև վերանայել է մարմինների կողմից ընդունած եզրակացությունները և որոշումները: Հետևաբար, Դատարանը պետք է առաջին հերթին քննի, թե արդյոք անաչառ և անկողմնակալ դատարանի սկզբունքները համապատասխան են եղել դիմողի գործը որոշելու և վճիռ կայացնելու փուլում:
(i) Դիմողի գործը լուծող մարմինների անկախությունն ու անաչառությունը
(α) Արդարադատության բարձրագույն խորհուրդը - ԱԲԽ /The HCJ/
109. Դատարանը գտնում է, որ երբ տրիբունալի անդամների գոնե կեսը դատավորներ են, ներառյալ նախագահողը` վճռորոշ ձայնով, ապա դա անաչառության լրջագույն չափանիշ է (տես` Լը Կոմպտեն, Վան Լյուվենը և դե Մեյերն ընդդեմ Բելգիայի, 23 հունիսի 1981, կետ 58, Սերիա Ա թիվ 43): Տեղին է նաև նկատել, որ դատավորների դեմ կարգապահական վարույթներին դատավորների նշանակալից մասնակցությունը համապատասխան կարգապահական մարմնում ճանաչվել է Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայում (տես վերը` կետ 78):
110. Դատարանը նկատում է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի և ԱԲԽ-ի 1998 թվականի ակտի համաձայն` ԱԲԽ-ն բաղկացած է 20 անդամներից, ովքեր նշանակվում են տարբեր մարմինների կողմից: Այնուամենայնիվ, այն, ինչը պետք է ընդգծել տվյալ դեպքում, այն է, որ 3 անդամներ ուղղակիորեն նշանակվում են Ուկրաինայի Նախագահի կողմից, մյուս 3 անդամները` Ուկրաինայի խորհրդարանի կողմից, մյուս 2 անդամները` Դատախազների համաուկրաինական կոնֆերանսի կողմից: Արդարադատության նախարարն ու Գլխավոր դատախազն ԱԲԽ-ի ի պաշտոնե /ex officio/ անդամներն են: Վերոգրյալից հետևում է, որ ԱԲԽ-ի ձևավորման սկզբունքների ազդեցությունը, նախատեսված Սահմանադրությամբ և զարգացված ԱԲԽ-ի 1998 թվականի ակտով, այն է, որ օրենսդիր և գործադիր իշխանության կողմից ոչ դատական համակարգից ուղղակիորեն նշանակված անդամները կազմել են ԱԲԽ-ի բացարձակ մեծամասնությունը:
111. Արդյունքում` դիմողի գործը լուծվել էր ԱԲԽ-ի 16 անդամների կողմից, ովքեր ներկա էին եղել նիստին և նրանցից միայն 3-ն էին դատավորներ: Հետևաբար, դատավորները կազմել են դիմողի գործով ԱԲԽ-ի նիստին ներկա անդամների չնչին փոքրամասնությունը (տես վերը` կետ 24):
112. Միայն 2010 թվականի հուլիսի 7-ի փոփոխություններով ԱԲԽ-ի 1998 թվականի ակտը լրացվել է մի շարք պահանջներով, որոնց համաձայն` ԱԲԽ-ի 10 անդամներ պետք է նշանակվեն դատական կորպուսից: Այս փոփոխությունները, այնուամենայնիվ, ազդեցություն չէին ունեցել դիմողի գործի վրա: Ամեն դեպքում, դրանք անէական էին, քանի որ ԱԲԽ-ի անդամներին նշանակող մարմինները նույնն էին մնացել և միայն 3 դատավորներ ընտրվել էին իրենց գործընկերների կողմից: Կարևորություն տալով Կառավարության քաղաքական մարմինների կողմից ԱԲԽ-ի կառուցվածքի վրա ունեցած ազդեցության չեզոքացմանը և դատական իշխանության անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման անհրաժեշտությանը` կարգապահական մարմնում դատավորների նշանակման միջոցը նույնպես պետք է համարժեք լինի դատական ինքնակառավարման պայմաններին: Ինչպես նկատել է Վենետիկի հանձնաժողովը` փոփոխված վարույթները չեն լուծել խնդիրը, քանի դեռ նշանակումն ինքնին իրականացվում էր միևնույն իշխանությունների կողմից և ոչ թե դատական կորպուսի կողմից (տես վերը` կետ 79` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 28-րդ և 29-րդ կետերը):
113. Դատարանն այնուհետև նկատում է, որ ԱԲԽ-ի 1998 թվականի ակտի 19-րդ բաժնի համաձայն` ԱԲԽ-ի միայն 4 անդամներն էին այնտեղ աշխատում լիարժեք աշխատանքային շաբաթով: Մյուս անդամները շարունակում էին աշխատել և աշխատավարձ ստանալ ԱԲԽ-ից դուրս, ինչն անխուսափելիորեն հանգեցնում էր նրանց նյութական, աստիճանակարգային և վարչական կախվածությանն իրենց հիմնական գործատուից ու վտանգում էր և նրանց անկախությունը, և անաչառությունը: Մասնավորապես, գործում Արդարադատության նախարարի ու Գլխավոր դատախազի, ովքեր ԱԲԽ-ի ի պաշտոնե /ex officio/ անդամներ էին, հիմնական աշխատանքի կորուստը հանգեցնելու էր ԱԲԽ-ից ազատմանը:
114. Դատարանը հղում է կատարում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որի համաձայն` ԱԲԽ-ի անդամների կազմում Գլխավոր դատախազի` ի պաշտոնե /ex officio/ ներառումը որպես անդամ, մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այն կարող դատավորների վրա կանխարգելիչ ազդեցություն ունենալ և կարող է ընկալվել որպես հավանական վտանգ: Մասնավորապես, Գլխավոր դատախազը գտնվում է դատախազական համակարգի աստիճանակարգության գագաթին և հսկում է բոլոր դատախազներին: Հաշվի առնելով նրանց գործառնական դերը` դատախազներն առնչվում են մասնակցում են բազմաթիվ գործերի, որոնք դատավորները պետք է քննեն: Գլխավոր դատախազի ներկայությունն այն մարմնում, որի վերաբերում է դատավորների նշանակմանը, կարգապահությանն ու ազատմանը, վտանգ է ստեղծում, որ դատավորները նման գործերով անաչառ չեն գործի կամ Գլխավոր դատախազն անաչառ չի գործի այն դատավորների նկատմամբ, որոնց որոշումներին չի համաձայնել (տես վերը` կետ 79` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի կետ 30): Նույնը կիրառելի է նաև ԱԲԽ-ի մյուս անդամների կապակցությամբ, ովքեր նշանակվում են ըստ Դատախազների համաուկրաինական կոնֆերանսի քվոտայի: Այս մտահոգություններն արտահայտված են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում, որոնք այս առումով խորհրդատվական են (տես վերը` կետ 80` համապատասխան զեկույցի կետ 42):
115. Դատարանն այնուհետև նկատում է, որ ԱԲԽ-ի այն անդամները, ովքեր դիմողի գործով իրականացրել էին նախնական քննությունը և դիմումներ էին ներկայացրել նրա ազատման մասին (Ռ.Կ.-ն ու Վ.Կ.-ն), արդյունքում մասնակցել էին դիմողին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումների կայացմանը: Ավելին, այս անդամներից մեկը (Վ.Կ.-ն) նշանակվել էր ԱԲԽ-ի նախագահ և նախագահել էր դիմողի գործով նիստը: Դիմողի դեմ կարգապահական մեղադրանքների` հիմնված նրանց սեփական նախնական քննության արդյունքների վրա, ներկայացման գործում այս անդամների կարգավիճակը կասկածի տակ է դնում նրանց անաչառությունը, երբ քննվում էին դիմողի գործի փաստական հանգամանքները (համեմատիր Վեռներն ընդդեմ Լեհաստանի, թիվ 26760/95, կետեր 43 և 44, 15 նոյեմբերի 2001):
116. Դիմողի պնդումները` ԱԲԽ-ի որոշ անդամների անաչառության մասով, նույնպես պետք է քննարկվի Խորհրդարանական կոմիտեի նախագահի /Ս.Կ./ գործողությունների կապակցությամբ, ով նույնպես ԱԲԽ-ի անդամ էր: Առաջին` նրա մերժումը` դիմողին թույլատրելու երդում տալ ԱԲԽ-ի անդամ դառնալու համար չի կարող աչքաթող արվել: Երկրորդ, նրա կարծիքը` տպագրված Խորհրդարանի պաշտոնական թերթում 2007 թվականի հունիսի 14-ին, ենթադրում է, որ նա կտրականապես դեմ է այն միջանկյալ դատական ակտին, որը վերաբերում էր տեղական դատարանների նախագահների և նրանց տեղակալների նշանակման ժամանակավոր վարույթների գործով Խորհրդարանական կոմիտեի բանաձևին: Եթե նույնիսկ Ս.Կ.-ն ուղղակիորեն չի քննադատել դիմողին, դա ապացույց է, որ նա քննադատել է դիմողի գործողությունները, ով այդ գործով հայցվոր էր: Դատարանը չի համոզվել Կառավարության հայցով, որ այս հանրային հայտարարությունն արվել էր շատ ավելի վաղ` նախքան կարգապահական վարույթների սկսվելը: Շարադրվածը, որ երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածը, ինչը պնդել է Կառավարությունը, եղել է մոտ 6 ամիս, և այս ժամանակահատվածը չի կարող դիտարկվել որպես բավականաչափ երկար` այս կապակցությամբ ցանկացած պատճառահետևանքային կապ վերացնելու համար:
117. Համապատասխանաբար, այս դիմումը բացահայտում է մի շարք կարևոր հարցեր` ուղղված ինչպես ԱԲԽ-ի դեմ վարույթների կառուցվածքային թերություններին, այնպես էլ դիմողի գործը քննած ԱԲԽ-ի որոշ անդամների անձնական կողմնակալության դրսևորմանը: Այդ պատճառով Դատարանը եզրակացնում է, որ ԱԲԽ-ի դեմ դատավարությունները համատեղելի չեն եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պահանջվող` անկախության և անաչառության սկզբունքների հետ:
(β) §Անկախությունն ու անաչառությունը¦ խորհրդարանական փուլում
118. Խորհրդարանի` օրենսդիր մարմնի կողմից գործի հետագա քննությունը չի բացառել §անկախության և անաչառության¦ կառուցվածքային թերությունները, բայց ավելի շատ ծառայել է միայն վարույթի քաղաքականացմանն ու բարդացրել է վարույթի անհամատեղելիությունն իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ:
- Խորհրդարանական կոմիտե
119. Ինչ վերաբերում է Խորհրդարանական կոմիտեի առջև վարույթներին, ապա Կոմիտեի նախագահը /Ս.Կ.-ն/ և նրա անդամներից մեկը նաև ԱԲԽ-ի անդամներ էին և դիմողի գործի քննարկմանը երկու փուլերում էլ մասնակցել էին: Համապատասխանաբար, նրանք չէին կարող անաչառորեն գործել, երբ քննում էին ԱԲԽ-ի դիմումները (տես` mutatis mutandis, Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի (թիվ 1), 23 մայիսի 1991, կետեր 50-52, Սերիա Ա թիվ 204): Բացի դրանից, անձնական անաչառության վերաբերյալ Դատարանի պատկերացումները, ինչպես սահմանված են վերը` կետ 116-ում, հավասարապես տեղին են նաև դատավարության այս փուլի համար: Ավելին, համապատասխան ուշադրության պետք է արժանանա այն հանգամանքը, որ Ս.Կ.-ն, Խորհրդարանական կոմիտեի երկու անդամների հետ, դիմել է ԱԲԽ-ին` միջնորդելով նախաձեռնել մինչդատական քննություն դիմողի հնարավոր զանցանքի առնչությամբ:
120. Միևնույն ժամանակ, ԱԲԽ-ի անդամները չէին կարող ազատվել, քանի որ Դատավորների ընտրության և ազատման մասին 2004 թվականի ակտով նման ընթացակարգ նախատեսված չէր: Սա ցույց է տալիս այն համարժեք երաշխիքների բացակայությունը, որոնք անհրաժեշտ են վարույթների` օբյեկտիվ անաչառության թեստին համապատասխանելու համար (տես, mutatis mutandis, Միկալլեֆն ընդդեմ Մալթայի [GC], թիվ 17056/06, 99 և 100 կետեր, ECHR 2009):
-Խորհրդարանի լիագումար նիստը
121. Ինչ վերաբերում է Խորհրդարանի լիագումար նիստին, ապա գործը Խորհրդարանի անդամներին էր ներկայացվել Ս.Կ.-ի և Վ.Կ.-ի կողմից (տես վերը` կետ 27): Վարույթը, այնուհանդերձ, ըստ էության միայն հանգեցրել է ընդհանուր կարծիքների փոխանակմանը` հիմնված ԱԲԽ-ի և Խորհրդարանական կոմիտեի եզրակացությունների վրա: Այս փուլում գործի լուծումը սահմանափակված էր պարտադիր կատարման ենթակա որոշման ընդունմամբ` հիմնված նախկինում ԱԲԽ-ի և Խորհրդարանական կոմիտեի կողմից հաստատված հետևությունների վրա:
122. Ընդհանուր առմամբ, սույն քրեական գործի փաստական հանգամանքները նշանակում են, որ լիագումար նիստում վարույթը համարժեք ֆորում չի եղել իրավունքի և փաստերի, ապացույցների գնահատման և փաստական հանգամանքների իրավական գնահատման հարցերի քննարկման համար: Խորհրդարանում առկա քաղաքական գործիչների դերը, որոնցից չի պահանջվում ունենալ որևէ իրավական և դատական փորձառություն որևէ անհատական կարգապահական գործով որոշելու իրավունքի և փաստերի համալիր հարցերը, Կառավարության կողմից հստակորեն չի մեկնաբանվել և արդարացված չի եղել, քանի որ տրիբունալի անկախությունն ու անաչառությունը համատեղելի չէր եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների հետ:
(ii)Բարձրագույն վարչական դատարանի /ԲՎԴ/ կողմից արդյոք փոխհատուցվել են անկախության և անաչառության պահանջները
123. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` երբ նույնիսկ արբիտրաժային մարմինը, որը լուծում է §քաղաքացիական իրավունքների և պարտականությունների¦ վերաբերյալ վեճը, որոշ դեպքերում չի համապատասխանում 6-րդ հոդվածի 1-ին մասին, Կոնվենցիայի խախտում չի կարող արձանագրվել, եթե այդ մարմնի առջև դատավարությունները հետագայում դառնում են այնպիսի դատական մարմնի հսկողության առարկա, որն ունի լիարժեք իրավազորություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին մասի երաշխիքները (տես վերը` Ալբեռը և Լե Կոմպտեն ընդդեմ Բելգիայի, կետ 29, և Ցֆայոն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 60860/00, կետ 42, 14 նոյեմբերի 2006թ.): Որոշելու համար, թե 2-րդ ատյանի դատարանն արդյոք համապատասխանում է 6-րդ հոդվածի պահանջին, մասնավորապես, ունի լիարժեք իրավազորություն կամ ապահովում է բավարար վերանայում` փոխհատուցելու 1-ին ատյանի անկախության բացակայությունը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի հանգամանքների վրա, ինչպիսիք են բողոքարկվող որոշման բովանդակությունը, այդ որոշման ստացման եղանակը և վեճի բովանդակությունը, ներառյալ` վերաքննիչ բողոքի պահանջն ու հիմքերը (տես` Բրայանն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 նոյեմբերի 1995, կետեր 44 - 47, Սերիաներ Ա, թիվ 335‑Ա, և վերը` Ցֆայոի գործը, կետ 43):
(α) Ինչ վերաբերում է վերանայման արդյունավետությանը
124. Դատարանը հակված չէ համարելու, որ դիմողի գործով ԲՎԴ-ն առաջարկել է արդյունավետ վերանայում` հետևյալ պատճառներով:
125. Առաջին` ծագած հարցը, թե ԲՎԴ-ն արդյոք կարող է արդյունավետ վերանայել ԱԲԽ-ի և Խորհրդարանի որոշումները, պարզել է, որ ԲՎԴ-ն օժտված էր այս որոշումներն անօրինական հռչակելու իրավազորությամբ` առանց ունակ լինելու դրանք չեղյալ ճանաչելու և հետագա համարժեք քայլեր ձեռնարկելու կարողությամբ, եթե անհրաժեշտ համարի: Եթե նույնիսկ անօրինական ճանաչված որոշումն ընդհանուր առմամբ իրավական հետևանքներ չի առաջացնում, Դատարանը գտնում է, որ ԲՎԴ-ն ձևականորեն լիազորված չէ վերացնելու վիճարկվող որոշումները, իսկ կարգապահական դատավարությունների հետագա առաջընթացի կանոնների բացակայությունն ի հայտ է բերում այնքան էական անորոշություններ` կապված նման դատական հռչակագրերի իրավական հետևանքների հետ:
126. Այս ոլորտում զարգացած դատական պրակտիկան այս կապակցությամբ կարող է ինդիկատիվ լինել: Կառավարությունը ներկայացրել է 2 գործերով ներպետական դատարանի որոշումներ: Այնուամենայնիվ, այս օրինակները ցույց են տալիս, որ երբ ԲՎԴ-ն 2 դատավորներին աշխատանքից ազատելը հռչակել է անօրինական, վերականգման համար հայցվորներն ստիպված էին նախաձեռնել առանձին վարույթներ: Այս նյութերը լույս չեն սփռում, թե կարգապահական վարույթներն ինչ ընթացք պետք է ստանան (մասնավորապես` քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ներգրավված մարմինների կողմից վիճարկվող որոշումներն անօրինական հռչակելու դեպքում և այդ ձեռնարկվող քայլերի ժամանակային սահմանափակումը), սակայն պարզվել է, որ բացառապես ԲՎԴ-ի հռչակագրային որոշման հիման վրա դատավորի պաշտոնում ինքնաբերաբար վերականգնվել հնարավոր չէ: Հետևաբար, ներկայացված նյութերը վկայում են նման դեպքերում սահմանափակ իրավական հետևանքների մասին, որոնք բխում են ԲՎԴ-ի վերանայումից, և վերահաստատում են դատարանի մտահոգությունները ԲՎԴ-ի կարողունակության կապակցությամբ` ապահովելու հարցի արդյունավետ քննարկում և գործի արդյունավետ վերանայում:
127. Երկրորդ` դիտարկելով, թե ինչպես է դիմողի գործով ԲՎԴ-ն կայացրել իր որոշումը և վեճի առարկան` Դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված կարևոր փաստարկները պատշաճ կերպով չեն հասցեագրվել ԲՎԴ-ին: Մասնավորապես, Դատարանը չի դիտարկում դիմողի պնդումներն այն մասին, որ ԱԲԽ-ի անդամների և Խորհրդարանական կոմիտեի որոշ անդամների մոտ անաչառության բացակայությունը քննարկվի բավարար ջանասիրությամբ: Այս առումով Կառավարության փաստարկները համոզիչ չեն:
128. Ավելին, ԲՎԴ-ն իրական փորձ չի կատարել քննարկելու դիմողի վեճի առարկան այն մասին, որ իր ազատման վերաբերյալ Խորհրդարանական որոշումն անհամատեղելի է եղել Խորհրդարանի անդամների կարգավիճակի մասին 1992 թվականի ակտի և Խորհրդարանի կանոնակարգի հետ` չնայած այն հանգամանքին, որ նա նման կերպ վարվելու իրավասություն ուներ (տես վերը` Վարչական արդարադատության վերաբերյալ 171-1 հոդվածի 1 և 5 կետերը), և դիմողը հարցը հստակ բարձրացրել է իր հայցում և ներկայացրել է համապատասխան ապացույց (տես վերը`կետեր 29 և 33): ԲՎԴ-ի կողմից դիմողի ապացույցներին գնահատական չի տրվել: Մինչդեռ Խորհրդարանում քվեարկության գործընթացի անօրինականության վերաբերյալ դիմողի պնդումը հետագայում մեկնաբանվել է որպես համապատասխան խորհրդարանական բանաձևի հակասահմանադրականության վերաբերյալ հայց: Այդ կերպ վարվելով` ԲՎԴ-ն խուսափել է Սահմանադրական դատարանին ընդդատյա հարցի հետ գործ ունենալուց, դիմողը որին ուղղակի դիմող սուբյեկտ չէր հանդիսանում (տես` Բոգատովան ընդդեմ Ուկրաինայի` հետագա հղումներով, թիվ 5231/04, կետ 13, 7 հոկտեմբերի 2010 թվականի):
129. Այնուհետև Դատարանն արձանագրում է, որ ԲՎԴ-ի կողմից դիմողի գործի վերանայումը բավարար չափով հիմնավորված չէր և, հետևաբար, չէր կարող չեզոքացնել արդարադատության ընթացակարգային այն թերությունները, որոնք առկա էին ներպետական վարույթների նախորդ փուլերում:
(β) Ինչ վերաբերում է դատական վերանայման փուլում ԲՎԴ-ի անկախության և անաչառության պահանջներին
130: Դատարանը նկատում է, որ դատական վերանայումն իրականացվել է ԲՎԴ-ի այն դատավորների կողմից, ովքեր նույնպես գտնվել են ԱԲԽ-ի կարգապահական իրավազորության ներքո: Սա նշանակում է, որ այս դատավորները նույնպես կարող են ԱԲԽ-ի կարգապահական վարույթների սուբյեկտ հանդիսանալ: Նկատի ունենալով ԱԲԽ-ի ընդարձակ լիազորությունները` դատավորների կարիերայի կապակցությամբ (նշանակում, կարգապահություն և ազատում) և ԱԲԽ-ի անաչառության ու անկախության համար երաշխիքների բացակայությունը (ինչպես քննարկվել է վերը), Դատարանը չի կարող պնդել, որ դիմողի գործը, որով ԱԲԽ-ն մի կողմն էր, քննող ԲՎԴ-ի դատավորները կարող էին ցուցաբերել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պահանջվող անկախություն և անաչառություն:
(iii) Եզրակացություն
131. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները ձախողել են դիմողի գործով անկախ և անաչառ որոշման կայացումը և նրա գործի հետագա վերանայմամբ չեն լուծվել այդ հարցերը: Ուստի` այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:
2.Իրավական որոշակիության սկզբունքի համատեղելիությունը դիմողի նկատմամբ նշանակված կարգապահական պատիժների վաղեմության ժամկետների բացակայության հետ
(a) Կողմերի դիրքորոշումները
132. Դիմողը գանգատվել է, որ ԱԲԽ-ի առջև վարույթներն անարդար են եղել, որի պատճառով դրանք չեն համապատասխանել ԱԲԽ-ի մասին 1998 թվականի ակտի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգին, որը նախատեսում է մի շարք ընթացակարգային երաշխիքներ, ներառյալ` կարգապահական պատիժների վաղեմության ժամկետներ: Միևնույն ժամանակ, ԲՎԴ-ի սույն պատճառաբանությունները, որ դրանք կիրառելի չեն այլ ընթացակարգի նկատմամբ, բավարար չափով հիմնավորված չի եղել:
133. Դիմողը պնդում է, որ իր գործով վաղեմության ժամկետի կիրառումը կարևոր է եղել իրավական որոշակիության սկզբունքի համար: Իր գործի նկատմամբ որևէ վաղեմության ժամկետ կիրառելը ձախողելով` պետական մարմինները խախտել են իր արդար դատաքննության իրավունքը:
134: Կառավարությունը վիճարկել է այս պահանջը և ներկայացրել է դատավորի իրավական կարգավիճակը, որը ներառում է ինչպես նրա անկախության վերաբերյալ երաշխիքներ իր կողմից իրականացվող արդարադատության շրջանակներում, այնպես էլ նրան պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը վերջինիս կողմից իր պարտականությունների իրականացումը ձախողելու կապակցությամբ: Քանի որ երդման խախտումը լուրջ զանցանք է, դիմողի պատասխանատվության նկատմամբ վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել:
(b) Դատարանի գնահատականը
135. Դատարանն արձանագրում է, որ ընտրված ընթացակարգին դիմողի անհամաձայնությունը ներպետական իրավունքի մեկնաբանման հարց է, որը հիմնականում ներպետական իշխանությունների խնդիրն է: Այնուամենայնիվ, Դատարանից պահանջվում է հաստատել, թե այն եղանակը, որի միջոցով ներպետական իրավունքը մեկնաբանվել և կիրառվել է, արդյոք հանգեցրել է այնպիսի հետևանքների, որոնք բխում են Կոնվենցիայի սկզբունքներից` ինչպես մեկնաբանված են Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո (տես` Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ. 1) [GC], թիվ 36813/97, կետեր 190 և 191, ECHR 2006-V):
136. Դատարանը գտնում է, որ ԲՎԴ-ն տվել է բավարար պատճառաբանություն, թե ինչու է գործընթացն անցկացվել տարբեր վարույթների ներքո, այլ ոչ թե դիմողի մատնանշածով (տես վերը` կետ 37): Տարբեր վարույթների վերաբերյալ դիմումը չի կարող դիտարկվել որպես անկանխատեսելի, կամայական կամ ակնհայտ չհիմնավորված: Այնուամենայնիվ, հարցը է մնում, թե արդյոք նրա կողմից մատնանշված առանձին երաշխիքների բացակայությունը, մասնավորապես` դատավորի կողմից երդումը խախտելու համար նշանակվող պատժի վաղեմության ժամկետի բացակայությունը, ազդել է արդարացի դատավարության սկզբունքի վրա:
137. Դատարանը սահմանել է, որ վաղեմության ժամկետները ծառայում են մի քանի կարևոր նպատակների, մասնավորապես, երաշխավորում են իրավական որոշակիությունն ու ավարտվելիությունը, հավանական մեղադրյալներին պաշտպանում են ուժը կորցրած հայցերից, որոնք հաշվելը կարող է դժվար լինել և կանխարգելել յուրաքանչյուր անարդարություն, որը կարող է ի հայտ գալ, եթե դատարաններից պահանջվի որոշումներ ընդունել այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել շատ վաղ անցյալում` այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք, հավանաբար, դարձել են անարժանահավատ և ոչ ամբողջական ժամանակի կտրվածքի պատճառով (տես Սթաբբինգսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 հոկտեմբերի 1996թ., կետ 51, Զեկույցներ 1996‑IV): Վաղեմության ժամկետները Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքի ընդհանուր հատկանիշներից են, որոնք վերաբերում են քրեական, կարգապահական և մյուս իրավախախտումներին:
138. Ինչ վերաբերում է դիմողի գործին, ապա 2010 թվականին ԱԲԽ-ի կողմից քննված հանգամանքները թվագրված են 2003 և 2006 թվականներին (տես վերը` կետեր 17 և 18): Հետևաբար, դիմողին դրել են ծանր կացության մեջ, քանի որ նա պետք է իր պաշտպանությունը կառուցեր այն հանգամանքների վրա, որոնց մի մասը տեղի էր ունեցել վաղ անցյալում:
139. Դիմողի գործով ԲՎԴ-ի որոշումից և Կառավարության դիրքորոշումներից հետևում է, որ ներպետական իրավունքը որևէ ժամանակային արգելք չէր նախատեսում երդումը խախտելու համար դատավորների աշխատանքից ազատման դատավարությունների համար: Քանի դեռ Դատարանը չի գտել, թե վաղեմության որ ժամկետը կարող է համարժեք լինել, այն արձանագրում է, որ դատական համակարգին վերաբերող կարգապահական գործերի նկատմամբ առանց ժամանակային սահմանափակման մոտեցումն իրավական որոշակիության սկզբունքին լուրջ վնաս է պատճառում:
140. Նման հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
3. Իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում
(a) Կողմերի դիրքորոշումները
141. Դիմողը գանգատվել է, որ Խորհրդարանն իր ազատման որոշումը կայացրել է օրենքի ակնհայտ խախտումով` չարաշահելով էլեկտրոնային քվեարկության համակարգը: Նա պնդել է, որ իր ազատման վերաբերյալ լիագումար նիստում քվեարկության ընթացքում Խորհրդարանի որոշակի անդամներ ապօրինաբար քվեարկել են Խորհրդարանի այլ անդամների փոխարեն, ովքեր ներկա չեն եղել: Ի հիմնավորումն իր այս բողոքի` դիմողը հղում է կատարել Խորհրդարանի լիագումար նիստի տեսաձայնագրությանը և նոտարի կողմից հաստատված` Խորհրդարանի 4 անդամների հայտարարություններին:
142. Կառավարությունը պնդել է, որ դիմողի ազատման վերաբերյալ Խորհրդարանի որոշումն օրինական է եղել և դիմողի կողմից ներկայացված` հակառակի մասին վկայող ապացույցները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ դրանց իսկությունը չի գնահատվել ներպետական մարմինների կողմից:
(b) Դատարանի գնահատականը
143. Դատարանը գտնում է, որ ընթացակարգային կանոնները նախատեսված են ապահովելու արդարադատության պատշաճ ընթացքը և պահպանելու իրավական որոշակիության սկզբունքը, և դատավարության կողմերի համար կիրառելի կանոնները պետք է կանխատեսելի լինեն: Իրավական որոշակիության սկզբունքը կիրառելի է ոչ միայն դատավարության կողմերի համար, այլև` ազգային դատարանների համար (տես Դիյա 97-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 19164/04, կետ 47, 21 հոկտեմբերի 2010թ.` հետագա հղումներով): Սկզբունքը հավասարապես կիրառելի է այն դատավարությունների նկատմամբ, որոնք կիրառվել են դիմողին ազատելու համար, այդ թվում` Խորհրդարանի լիագումար նիստում որոշման կայացման գործընթացը:
144. Դատարանը նկատում է, որ այս հայցը հիմնավորող հանգամանքները հաստատվել են դիմողի հայտարարություններով, ով հետևել է լիագումար նիստում քվեարկությանը, Խորհրդարանի 4 անդամների վավերացված հայտարարություններով և վարույթի տեսաձայնագրությամբ: Կառավարությունն առաջ չի քաշել որևէ ճշմարտանման փաստարկ, ինչը կարող էր կասկածի տակ դնել այս ապացույցների արժանահավատությունը:
145. Քննարկելով վերոհիշյալ նյութերը` Դատարանը գտնում է, որ դիմողին ազատելու վերաբերյալ որոշումը քվեարկվել է Խորհրդարանի անդամների մեծամասնության բացակայությամբ: Խորհրդարանի նիստին ներկա անդամները գիտակցաբար և ապօրինաբար քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Հետևաբար, որոշումը կայացվել է Սահմանադրության 84-րդ հոդվածի, Խորհրդարանի անդամների կարգավիճակի մասին 1992 թվականի ակտի 24-րդ բաժնի և Խորհրդարանի կանոնակարգի 47-րդ կանոնի խախտմամբ, որոնք պահանջում են, որ Խորհրդարանի անդամները պետք է անձամբ մասնակցեն նիստերին և անձամբ քվեարկեն: Նման հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմողի ազատման վերաբերյալ քվեարկությունը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը, որն էլ հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին:
146. Ինչպես արձանագրվել է վերը, դատավարության արդարության այս բացը չի վերացվել վարույթների հետագա փուլերում, քանի որ ԲՎԴ-ն այս հարցին պատշաճ կերպով չի առնչվել:
147. Հետևաբար, այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
4. §Օրենքի հիման վրա ստեղծված դատարանի¦ սկզբունքի պահպանումը
(a) Կողմերի դիրքորոշումները
148. Դիմողը գանգատվել է, որ գործը չի քննվել §օրենքի հիման վրա ստեղծված դատարանի¦ կողմից: Այս կապակցությամբ ԲՎԴ-ի պալատը, որը լսել էր դիմողի գործը, ըստ դիմողի, այն ժամանակ, երբ ԲՎԴ-ի նախագահը հիմնել էր պալատը և առաջարկել դրա անհատական իրավասությունները, նրա լիազորությունների ժամկետը լրացել էր և, հետևաբար, առանց որևէ իրավական հիմքի նա զավթել էր վարչական պաշտոնը:
149: Կառավարությունը պնդել է, որ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո ԲՎԴ-ի նախագահը պետք է ազատվեր: Այնուամենայնիվ, դատավորին իր վարչական պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգի բացակայության պայմաններում, նրա ազատմանը վերաբերող ցանկացած գործողություն օրինական չէր լինի: Նրանք այնուհետև վիճարկում են, որ իր պաշտոնում մնալու` ԲՎԴ-ի նախագահի իրավասությունն աջակցություն էր ստացել Վարչական դատարանների դատավորների ժողովի /կոնֆերանսի/ կողմից:
(b) Դատարանի գնահատականը
150. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի` §օրենքի հիման վրա ստեղծված¦ հասկացությունը երաշխավորում է, որ ժողովրդավարական հասարակություններում դատական համակարգի կազմակերպումը գործադիր իշխանության հայեցողությունից կախվածության մեջ չդրվի, բայց այն կարգավորվում է Խորհրդարանի կողմից ընդունվող օրենքի միջոցով: Այն երկրներում, որտեղ օրենսդրությունը համակարգված չէ, դատական համակարգի ձևավորումը թողնված չէ դատական մարմինների հայեցողությանը, այնուամենայնիվ, չի նշանակում, որ դատարանները չունեն որոշակի ազատություն միջամտելու համապատասխան ազգային օրենսդրությանը (տես Ֆրունին ընդդեմ Սլովակիայի, թիվ 8014/07, կետ 134, 21 հունիսի 2011թ.` հետագա հղումներով):
151. §Օրենքի հիման վրա ստեղծված¦ արտահայտությունը վերաբերում է ոչ միայն գոյություն ունեցող բազմաթիվ դատարանների իրավական հիմքերին, այլ նաև` յուրաքանչյուր գործով դատարանի իրավասությանը (տես` Բուսկարինին ընդդեմ Սան Մարինոյի (dec:), թիվ 31657/96, 4 մայիսի 2000թ:, և Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 63486/00, կետ 39, ECHR 2003-IV): Անորոշ ժամկետով դատավորի պաշտոնում վերջինիս իրավասությունների մեխանիկական երկարացման պրակտիկան, օրենքով նախատեսված ժամկետների ավարտից հետո, քանի դեռ վերջիններս չեն վերանշանակվել, ճանաչվել է որպես §օրենքի հիման վրա ստեղծված դատարան¦ սկզբունքի խախտում (տես` Գուրովն ընդդեմ Մոլդովայի, թիվ 36455/02, կետեր 37-39, 11 հուլիսի 2006թ:):
152. Ինչ վերաբերում է սույն գործին, պետք է նկատել, որ, վարչական արդարադատության օրենսգրքի 17-1-րդ հոդվածի ուժով, դիմողի գործը պետք է քննարկվեր բացառապես ԲՎԴ-ի հատուկ պալատի կողմից: Դատական համակարգի մասին 2002 թվականի ակտի 41-րդ բաժնի համաձայն` այս հատուկ պալատը պետք է հիմնվի ԲՎԴ-ի նախագահի որոշման հիման վրա: Այս պալատի անհատական իրավասությունը որոշված էր նախագահի կողմից` դատարանի նախագահության հետագա հաստատմամբ: Այնուամենայնիվ, այն ժամանակ, երբ սույն գործով դա նախաձեռնվել է, նախագահի 5-ամյա պաշտոնավարման ժամկետը լրացել էր:
153. Այդ ժամանակահատվածում դատարանների նախագահների նշանակման վարույթը ներպետական իրավունքով կարգավորված չէր: Դատական համակարգի մասին 2002 թվականի ակտի 20-րդ բաժնի համապատասխան դրույթները հակասահմանադրական էին ճանաչվել և նոր դրույթները Խորհրդարանի կողմից դեռևս չէին ներկայացվել (տես վերը` կետեր 41 և 49): Տարբեր ներպետական մարմիններ իրենց կարծիքն են հայտնել այդ իրավական դրության վերաբերյալ: Օրինակ` Ուկրաինայի դատավորների խորհուրդը` դատական ինքնակառավարման բարձրագույն մարմինը, գտել էր, որ հարցը պետք է լուծվի Դատական համակարգի մասին 2002 թվականի ակտի 41-րդ բաժնի 5-րդ կետի հիման վրա, և որ ԲՎԴ-ի նախագահի առաջին տեղակալը` դատավոր Ս.-ն, պետք է իրականացներ այդ դատարանի նախագահի լիազորությունները (տես վերը` կետ 51), մինչդեռ Գլխավոր դատախազությունն այլ տեսակետ ուներ հարցի վերաբերյալ (տես վերը` կետ 52):
154. Համապատասխանաբար, այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է դատարանների նախագահների նշանակումը, թողնվել էր ներպետական պրակտիկայի մակարդակի վրա, ինչը պետական մարմինների միջև լուրջ վեճերի առիթ էր դարձել: Ակնհայտ է, որ դատավոր Պ:-ն շարունակել է ԲՎԴ-ի նախագահի լիազորություններն իրականացնել օրենքով նախատեսված պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո` ըստ էության հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ վերանշանակման ընթացակարգերը նախատեսված չէին Ուկրաինայի օրենքներով, մինչդեռ որպես ԲՎԴ-ի նախագահ գործելու իր իրավասության օրենսդրական հիմքերը բավարար չափով սահմանված չէին
155. Այդ ժամանակահատվածում, երբ դատավոր Պ.-ն գործել է որպես ԲՎԴ-ի նախագահ, նա ձևավորել է պալատը, որը քննել է դիմողի գործը, և առաջարկել է պալատի անհատական իրավասությունը
156. Նման հանգամանքներում, Դատարանը չի կարող եզրակացնել, որ դիմողի գործին առնչվող պալատը ձևավորվել և գործել է այնպիսի օրինական ճանապարհով, որը կբավարարեր §օրենքի հիման վրա ստեղծված դատարան¦ պահանջին: Ուստի այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:
5. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի այլ խախտումներ
157. Այնուհետև դիմողը գանգատվել է, որ իր գործով որոշումները կայացվել են առանց ապացույցների համարժեք գնահատման, և որ պաշտպանության կողմի բարձրացրած կարևոր փաստարկները հավուր պատշաճի չեն հասցեագրվել, ԱԲԽ-ի կողմից ընդունված ակտերը վերանայելու` ԲՎԴ-ի պատշաճ իրավասության բացակայությունը հակասել է դատարանի մատչելիության իրավունքին և չի պահպանվել զենքերի հավասարության սկզբունքը:
158. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները:
159: Հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ վերոգրյալ դիտարկումներն ու հետևությունները` Դատարանը գտնում է, որ դրանք սույն գանգատներից տարբերվող հարցեր չեն: Հետևաբար այդ գանգատները քննարկելու անհրաժեշտություն չկա:
II. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման վերաբերյալ պնդումները
160. Դիմողը գանգատվել է, որ դատավորի պաշտոնից իր ազատումը հավասարազոր է եղել իր անձնական և մասնագիտական կյանքին միջամտությանը, որն անհամատեղելի է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ:
161: Կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է:
§1: Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2: Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով¦:
Ա. Ընդունելիությունը
162: Դատարանն արձանագրում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա/ կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար` այն պետք է ճանաչել ընդունելի:
Բ. Գործի հանգամանքները
1. Կողմերի դիրքորոշումները
163. Դիմողը պնդել է, որ իր անձնական կյանքին միջամտություն է եղել, ինչը գերագույն դատարանի դատավորի պաշտոնից իր ազատման արդյունքն է: Միջամտությունն օրինական չի եղել, քանի որ երդումը խախտելու համար պատասխանատվության հիմքերը եղել են բավականին անհստակ սահմանված. ներպետական իրավունքն ազատման դատավարությունների համար կիրառելի որևէ վաղեմության ժամկետ չի սահմանել և, հետևաբար, չի սահմանել նաև որևէ համարժեք երաշխիք չարաշման և կամայականության դեմ, ավելին` կարգապահական պատասխանատվության համար չի սահմանվել համարժեք սանկցիաների շրջանակ, որը կապահովեր համարժեք հիմքով դրանց կիրառումը: Այս պատճառով այն համատեղելի չի եղել §օրենքի առջև հավասարության¦ պահանջների հետ: Դիմողն այնուհետև պնդել է, որ քննարկվող միջամտությունը գործի հանգամանքներում անհրաժեշտ չի եղել:
164. Կառավարությունն ընդունել է, որ դիմողին իր պաշտոնից ազատելը պարունակել է միջամտություն նրա անձնական կյանքին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Այնուամենայնիվ, նման միջոցը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո արդարացված է եղել: Մասնավորապես, ազատումն իրականացվել է ներպետական իրավունքի հիմքով, որը բավականին կանխատեսելի և մատչելի է եղել: Ի հավելումն, գործի հանգամանքներում միջոցն անհրաժեշտ է եղել:
2. Դատարանի գնահատականը
(a) Արդյոք եղել է միջամտություն
165. Կողմերը համաձայնել են, որ եղել է դիմողի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն: Դատարանը պատճառ չի գտնում այլ բան սահմանելու: Այն նկատում է, որ անձնական կյանքը բովանդակում է այլ անհատների հետ անհատապես հարաբերություններ ձևավորելու և զարգացնելու իրավունքը, այդ թվում` մասնագիտական և գործարար բնույթի հարաբերություններ (տես` Ս.-ն ընդդեմ Բելգիայի, 7 օգոստոսի 1996, կետ 25, Զեկույցներ 1996‑III): Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է անձնական զարգացման ու այլ անհատների հետ հարաբերություններ ձևավորելու և զարգացնելու իրավունքներն ու արտաքին աշխարհի հետ շփումը (տես` Պրեթիին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, կետ 61, ECHR 2002‑III): §Անձնական կյանք¦հասկացությունն սկզբունքորեն չի բացառում մասնագիտական կամ բիզնես բնույթի գործունեությունը: Ամեն ինչից զատ, այն նաև իր աշխատանքային կյանքի ուղեգիծն է, որի ընթացքում մարդկանց մեծամասնությունն ունի արտաքին աշխարհի հետ իր շփումները զարգացնելու էական հնարավորություն (տես` Նիեմիեթցն ընդդեմ Գերմանիայի, 16 դեկտեմբերի 1992, կետ 29, Սերիա Ա թիվ 251‑Բ): Ուստի մասնագիտություն ունենալու սահմանափակումները ճանաչվել են որպես անձնական կյանքին միջամտություն (տես` Սիդաբրասն ու Դզիաուտասն ընդդեմ Լիտվայի, թիվ 55480/00 և թիվ 59330/00, կետ 47, ECHR 2004‑VIII, և Բիգաևան ընդդեմ Հունաստանի, թիվ 26713/05, կետեր 22-25, 28 մայիսի 2009): Նմանապես, պաշտոնից ազատելը ճանաչվել է որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտություն (տես` Օզպինարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 20999/04, կետեր 43-48, 19 հոկտեմբերի 2010): Վերջապես, 8-րդ հոդվածը վերաբերում է նաև պատվի և արժանապատվության պաշտպանությանը` որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի բաղկացուցիչ մաս (տես` Պֆեյֆերն ընդդեմ Ավստրիայի, թիվ 12556/03, կետ 35, 15 նոյեմբերի 2007 և Ա.-ն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 28070/06, կետեր 63 և 64, 9 ապրիլի 2009):
166. Դիմողին դատավորի պաշտոնից ազատելն ազդել է այլ մարդկանց հետ նրա հարաբերությունների լայն շրջանակի վրա, այդ թվում` մասնագիտական բնույթի հարաբերությունների վրա: Նմանապես, այն ազդեցություն է ունեցել նրա մերձավորների վրա, քանի որ աշխատանքի կորուստը պետք է շոշափելի հետևանքներ ունեցած լիներ դիմողի և նրա ընտանիքի նյութական դրության վրա: Ավելին, դիմողի ազատման պատճառը, մասնավորապես` դատական երդման խախտումը, ենթադրում է, որ շոշափել է նրա մասնագիտական հեղինակությունը:
167. Դրանից բխում է, որ դիմողին աշխատանքից ազատելը ներառել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով միջամտություն նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին:
(b) Արդյոք միջամտությունն արդարացված էր
168. Դատարանը հաջորդը պետք է քննարկի, թե միջամտությունն արդյոք բավարարում է 8-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները:
(i)Միջամտության օրինականության ընդհանուր սկզբունքները
169. §Օրենքին համապատասխան¦ արտահայտությունը պահանջում է, նախ` վիճարկվող որոշումը ներպետական իրավունքում պետք է ունենա որոշակի հիմք: Երկրորդ` այն հղում է կատարում քննարկվող օրենքի որակին` պահանջելով, որպեսզի այն մատչելի լինի շահագրգիռ անձին, ում համար պետք է առավելապես կանխատեսելի լինեն դրա հետևանքները, և համատեղելի լինի օրենքի գերակայության հետ (տես` ի թիվս այլնի, Կոպն ընդդեմ Շվեյցարիայի, 25 մարտի 1998, կետ 55, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1998-II):
170. Այսպիսով, կիրառվող եզրույթը, inter alia, որ ներպետական իրավունքն ինքնին պետք է բավականին կանխատեսելի լինի, որպեսզի անհատներին յուրաքանչյուր դեպքի հանգամանքներին համարժեք ուղղություն և պայմաններ տրամադրի Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների վրա ազդող պետական մարմինների այն գործողությունների համար, որոնցով նրանք լիազորված են օրենքով (տես` Ս.Ջ.-ն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 1365/07, կետ 39, 24 ապրիլի 2008): Բացի դրանից, օրենքը պետք է պետական մարմինների կամայական միջամտությունից իրավական պաշտպանության որոշակի աստիճան առաջարկի: Առանձնահատուկ ընթացակարգային երաշխիքների առկայությունն այս համատեքստում նյութական է: Այն ինչ պահանջվում է երաշխիքի ձևով, նվազագույնը որոշակի մակարդակով, կախված է քննարկվող միջամտության բնույթից ու աստիճանից (տես` Պ.Ջ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 44787/98, կետ 46, ECHR 2001-IX):
(ii)Ներպետական օրենքի պահպանումը
171. Դատարանը գտնում է (տես վերը` կետ 145), որ դիմողին աշխատանքից ազատելու որոշման ընդունման խորհրդարանական քվեարկությունը ներպետական օրենքի պայմաններում անօրինական չի եղել: Սա նշանակում է, որ Դատարանի համար բավարար կլինի սահմանել, որ դիմողի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով օրենքին համապատասխան չի եղել:
172. Այնուհանդերձ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել գանգատի հետագա քննարկումը և որոշել, թե §օրենքի որակին¦ ներկայացվող պահանջներն արդյոք պահպանվել են:
(iii) §Օրենքի որակի¦ պահանջների պահպանումը
173. Այս մասում կողմերն իրենց դիրքորոշումներում վիճարկել են կիրառելի օրենքի կանխատեսելիության հարցը: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ մինչև 2010 թվականի մայիսի 15-ը նյութական իրավունքը չի պարունակել երդման խախտում հանցագործության /կամ զանցանքի/ որևէ սահմանում: Նման զանցանքի կամ հանցանքի շրջանակի ձևավորման համար հիմքը բխեցվել է դատական երդման տեքստից` նախատեսված Դատավորների կարգավիճակի մասին 1992 թվականի ակտի 10-րդ բաժնից[3], որը սահմանում է հետևյալը: §Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ ազնվաբար և անշեղորեն կկատարեմ դատավորի պարտականությունները, արդարադատություն իրականացնելիս կհետևեմ միայն օրենքին և կլինեմ օբյեկտիվ ու արդար¦:
174: Դատարանն արձանագրում է, որ դատական երդման տեքստն առաջարկում է §երդումը խախտելու¦ հանցանքի լայն մեկնաբանության հնարավորություն: Նոր օրենսդրությունն այժմ հստակ գործ ունի այդ հանցանքի արտաքին տարրերի հետ (տես վերը` 72-րդ կետում ԱԲԽ-ի մասին 1998 թվականի ակտի 32-րդ բաժինը` փոփոխված): Քանի դեռ նոր օրենսդրությունը չի կիրառվել դիմողի գործի նկատմամբ, հարկ է նկատել, որ այդ բաժնում §երդման խախտման¦ նկարագրությունը մինչ այժմ այս հարցի վերաբերյալ սահմանում է կարգապահական լիազորության լայն հայեցողություն (տես նաև` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի համապատասխան քաղվածքը` նշված վերը` կետ 79-ում):
175. Այնուամենայնիվ, Դատարանը ճանաչում է, որ որոշ ոլորտներում դժվար կլինի օրենքից պահանջել մեծ հստակություն, և նման ճկունության որոշակի աստիճանը նույնիսկ կարող է անցանկալի դարձնել ներպետական դատարանների կողմից զարգացնելու օրենքն իրենց գնահատականներով, թե յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներում որ միջոցներն են անհրաժեշտ (տես` Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության, 27 մարտի 1996, կետ 33, Զեկույցներ 1996‑II): Դա սկզբունքի իրավական հետևությունն է, որ օրենքը պետք է լինի ընդհանուր կիրառման համար նախատեսված, և որ ստատուտի ձևակերպումը միշտ չէ, որ հստակ է: Նման չափազանց խստությունից խուսափելու անհրաժեշտությունն ու փոփոխվող հանգամանքների համար տեղ թողնելը նշանակում է, որ բազմաթիվ օրենքներ անխուսափելիորեն այնպես են ձևակերպված, որ բովանդակությունն այս կամ այն չափով անհստակ է: Նման նորմատիվ ակտերի մեկնաբանությունն ու կիրառությունը կախված է պրակտիկայից (տես Գորցելիկն ու այլոք ընդդեմ Լեհաստանի, [GC], թիվ 44158/98, կետ 64, ECHR 2004‑I):
176. Այս դասակարգումները, որոնք սահմանափակումներ են դնում ստատուտների հստակության պահանջների վրա, հատկապես կիրառելի են կարգապահական իրավունքի նկատմամբ: Իրականում, դիտարկելով զինվորական կարգապահությունը, Դատարանը գտել է, որ այն հազիվ թե կարողանա սահմանել այնպիսի կանոններ, որոնք մանրամասն կնկարագրեն տարբեր իրադարձություններ: Հետևաբար, պետական մարմինների համար անհրաժեշտ է նման կանոններն առավել լայն սահմանել (տես` Vereinigung demokratischer Soldaten Österreichs and Gubi ընդդեմ Ավստրիայի, 19 դեկտեմբերի 1994, կետ 31, Սերիա Ա թիվ 302):
177. Այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը սովորաբար ձևակերպված են ընդհանուր ձևով, մինչդեռ գործերի մանրամասն ստատուտային կարգավորման օրինակները չեն ապացուցում աշխատող օրենսդրական տեխնիկայի ադեկվատությունն ու այս ոլորտի կանխատեսելիությունը (տես վերը` կետ 82):
178. Ուստի` կարգապահական իրավունքի համատեքստում, պետք է առկա լինի պատճառաբանված մոտեցում ստատուտային հստակության գնահատման համար, քանի որ օբյեկտիվ անհրաժեշտության խնդիր հարց է, որ նման հանցանքների actus reus –ը /հանցանքի օբյեկտիվ կողմ/ պետք է ձևակերպված լինի ընդհանուր ձևով: Հակառակ պարագայում ստատուտը խնդրի հետ բազմակողմանի առնչություն չի ունենա և կպահանջի մշտական վերանայում ու փոփոխություն պրակտիկայում ծագող բազմաթիվ նոր դեպքերի համար: Դրանից հետևում է, որ ստատուտում հանցանքի սահմանումը` հիմնված առանձնահատուկ վարքագծերի ցանկի վրա, բայց նպատակաուղղված ընդհանուր և միքանիանգամյա կիրառությանը, չի նախատեսում երաշխիք իրավունքի կանխատեսելիության հասցեագրման հարցում: Մյուս` իրավական կարգավորման որակի վրա ազդող և կամայականության դեմ իրավական պաշտպանության նույնականության գործոնները պետք է նույնականացվեն և քննարկվեն:
179. Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ առանձնահատուկ և հետևողական մեկնաբանության պրակտիկան համապատասխան իրավական դրույթների վերաբերյալ այն եզրահանգմանը տանող գործոն է, որ դրույթները կանխատեսելի են (տես` Գուդվին, նշված վերը` կետ 33): Քանի դեռ այս եզրակացությունը կայացվել է ընդհանուր իրավունքի համակարգի համատեքստում, դատական մարմինների մեկնաբանողական դերը` ապահովելու իրավական պայմանների կանխատեսելիությունը, չի կարող չգնահատվել քաղաքացիական իրավունքի համակարգերում: Այդ մարմինների համար հստակ է` իրավունքի ընդհանուր դրույթները հետևողականորեն մեկնաբանել դրանց բուն իմաստով և փարատել յուրաքանչյուր մեկնաբանողական կասկած (տես` mutatis mutandis, Գորցելիկն ու այլոք, վերը` կետ 65):
180. Ինչ վերաբերում է սույն գործին, ապա որևէ ցուցմունք առկա չէ, որ դիմողի գործի քննության ժամանակ ինչ-որ ուղեցույց կամ պրակտիկա է եղել, որը սահմանում էր երդման խախտման բովանդակությունն ու այս հասկացության սահմանափակ մեկնաբանությունը:
181. Դատարանն այնուհետև նկատում է, որ համապատասխան նյութական իրավունքի կամայական մեկնաբանության կանխարգելման համար անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքներ չեն նախատեսվել: Մասնավորապես, ներպետական իրավունքը չի նախատեսել որևէ վաղեմության ժամկետ երդումը խախտելու համար դատավորի դեմ վարույթներ սկսելու և իրականացնելու համար: Որևէ վաղեմության ժամկետ չսահմանելը, ինչպես դիտարկվել է վերը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո, կարգապահական մարմինների համար անսահմանափակ հայեցողություն է ստեղծել և խաթարել իրավական որոշակիության սկզբունքը:
182. Ավելին, ներպետական իրավունքը կարգապահական հանցանքների համար համարժեք սանկցիաների շրջանակ չի նախատեսել և չի զարգացրել կանոններ` երաշխավորող դրանց կիրառելիությունը համաչափության սկզբունքին համապատասխան: Այն ժամանակ, երբ դիմողի գործը քննարկվում էր, միայն 3 սանկցիաներ են եղել կարգապահական իրավախախտումների համար, մասնավորապես` նկատողություն, որակավորման դասի իջեցում և աշխատանքից ազատում: Սանկցիայի այս 3 տեսակները շատ քիչ տեղ են թողել դատավորին համաչափ հենքի վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի պետական մարմիններին տրված են եղել սահմանափակ հնարավորություններ յուրաքանչյուր անհատական գործի լույսի ներքո հավասարակշռելու մրցակցող հանրային և անհատական շահերը:
183. Հարկ է արձանագրել, որ դատավորների նկատմամբ կարգապահական սանկցիաների կիրառման համաչափության սկզբունքն ուղղակիորեն բխում է Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիայի 5.1-րդ կետից (տես վերը` կետ 78), և որոշակի պետություններ այս սկզբունքի պահպանման համար սահմանել են սանկցիաների առավել մանրամասն աստիճանակարգություն (տես վերը` կետ 82):
184. Վերջապես, այս ոլորտում կարգապահական մարմնի անխուսափելի հայեցողության դեմ հակակշիռը կլիներ անկախ և անաչառ վերանայման առկայությունը: Մինչդեռ ներպետական իրավունքը նման վերանայման համարժեք շրջանակ չի սահմանել, և, ինչպես ավելի վաղ քննարկվել էր, այն չի ապացուցում, որ մատչելի է եղել դիմողի համար:
185. Համապատասխանաբար, երդումը խախտելու հանցանքի համար սահմանափակ և հետևողական մեկնաբանություն սահմանող որևէ ուղեցույցի և պրակտիկայի բացակայությունը և որոշակի համարժեք իրավական երաշխիքների բացը ներպետական իրավունքի դրույթների, ինչպես նաև դրանց ազդեցության անկանխատեսելիության արդյունքն էր: Հակառակ այս ամենի, կարելի է ենթադրել, որ դատավորի կողմից իր կարիերայի ընթացքում ցանկացած ժամանակ կատարված ցանկացած անօրինական վարքագիծ կարող է մեկնաբանվել, ցանկալի է` կարգապահական մարմնի կողմից, որպես երդումը խախտելու համար կարգապահական մեղադրանք առաջադրելու բավարար փաստական հիմք և նրան ազատել աշխատանքից:
(iv)Եզրակացություն
186. Վերոգրյալ դիտարկումների լույսի ներքո, Դատարանը եզրակացնում է, որ դիմողի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունն օրինական չի եղել, միջամտությունը համատեղելի չի եղել ներպետական իրավունքի հետ և, ավելին, կիրառված ներպետական օրենքը խախտել է կանխատեսելիության պահանջներն ու կամայականության դեմ համարժեք պաշտպանության դրույթները:
187. Ուստի առկա է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
III. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ պնդումները
188. Դիմողն այնուհետև գանգատվել է, որ նա արդյունավետ պաշտպանության միջոցներ չի ունեցել իր անօրինական ազատման կապակցությամբ: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 13-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը:
§Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք¦:
189. Այս հոդվածի ներքո քննարկելով կողմերի դիրքորոշումները` Դատարանը գտնում է, որ գանգատն ընդունելի է: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո Դատարանի կողմից արված հետևությունները, սույն գանգատը որևէ առանձին հարց չի բարձրացնում (տես` Բռուալլա Գոմես դը լա Տոռեն ընդդեմ Իսպանիայի, 19 դեկտեմբերի 1997, կետ 41, Զեկույցներ 1997-VIII):
190. Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո գանգատն առանձին քննելու անհրաժեշտություն չկա:
IV.Կոնվենցիայի 41-րդ և 46-րդ հոդվածների կիրառումը
191. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
§Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
192. Կոնվենցիայի 46-րդ հոդվածը սահմանում է.
Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Ընդհանուր և անհատական միջոցների վերաբերյալ ապացույցները
1: Ընդհանուր սկզբունքներ
193. Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան վճիռների կատարման համատեքստում վճիռը, որում Դատարանը գտել է Կոնվենցիայի խախտում, Պատասխանող պետության վրա պարտականություն է դնում վերջ տալու Կոնվենցիայի խախտմանը և արդյունքում այնպիսի փոխհատուցում տրամադրել, որը հնարավորության սահմաններում կվերականգնի նախքան խախտումը եղած դրությունը: Եթե, մի կողմից, ազգային իրավունքը չի թույլատրում կամ մասամբ է թույլատրում, փոխհատուցումը պետք է լինի խախտման հետևանքների համար, իսկ 41-րդ հոդվածը Դատարանին լիազորում է տուժած կողմին այնպիսի բավարարում տրամադրել, որը նրա կարծիքով, համարժեք կլինի: Դրանից հետևում է, որ, inter alia, վճիռը, որում Դատարանը գտել է, որ առկա է Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների խախտում, Պատասխանող պետության վրա պարտականություն է դնում ոչ միայն վճարել գումարներ` տրամադրված արդարացի փոխհատուցման միջոցով, այլ նաև ընտրել ընդհանուր և/կամ համարժեք անհատական միջոցներ, որոնք հանդիսանում են Նախարարների կոմիտեի վերահսկողության առարկան, և որոնք պետք է ընդունվեն ներպետական իրավական համակարգում, որպեսզի վերջ դրվի Դատարանի կողմից արձանագրված խախտմանը, ինչպես նաև կատարել բոլոր թույլատրելի փոխհատուցումները դրա հետևանքների այն ճանապարհով վերացման համար, որը հնարավորինս կվերականգնի մինչև խախտումը եղած դրությունը (տես` Մաեստրին ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 39748/98, կետ 47, ECHR 2004‑I, Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի, [GC], թիվ 71503/01, կետ 198, ECHR 2004‑II, և Իլասկուն ու այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, կետ 487, ECHR 2004-VII):
194. Դատարանը կրկնում է, որ իր վճիռներն իրենց բնույթով ըստ էության հռչակագրային են, և որ, ընդհանուր առմամբ, դրանք առաջին հերթին Պետության ընտրությանն են վերաբերում, թե Նախարարների կոմիտեի վերահսկողության առարկան հանդիսացող օգտագործվող միջոցներից, որոնք է անհրաժեշտ օգտագործել ներպետական իրավական համակարգում, որպեսզի ի կատար ածի Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ներքո նախատեսված իր պարտականությունները` ապահովելով, որ այդ միջոցները համատեղելի լինեն Դատարանի վճռում նշված հետևությունների հետ (տես, ի թիվս այլնի, Օջալանն ընդդեմ Թուրքիայի, [GC], թիվ 46221/99, կետ 210, ECHR 2005-IV, Սկոզարին և Ջիունտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 39221/98 և թիվ 41963/98, կետ 249, ECHR 2000-VIII և Բրյումարեսկուն ընդդեմ Ռումինիայի (արդարացի փոխհատուցում) [GC], թիվ 28342/95, կետ 20, ECHR 2001-I): Այս հայեցողությունը, թե վճռի կատարման եղանակն ազդում է ընտրության ազատության վրա, կցված է Պայմանավորվող պետության առաջնային պարտականությանը` ապահովելու Կոնվենցիայի 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները (տես` Պապամիչալոպուլոսն ու այլոք ընդդեմ Հունաստանի (50-րդ հոդված), 31 հոկտեմբերի 1995, կետ 34, Սերիա Ա թիվ 330‑B):
195: Այնուամենայնիվ, բացառապես Պատասխանող պետությանը` 46-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման հարցում օժանդակելու նպատակով Դատարանը փորձում է ցույց տալ այն միջոցի տեսակը, որը պետք է ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի արձանագրված խախտմանը: Նման հանգամանքներում, այն կարող է առաջարկել բազմաթիվ տարբերակներ, իսկ միջոցի ընտրությունն ու դրա իմպլեմենտացիան թողնել շահագրգիռ պետության հայեցողությանը (տես, օրինակ` Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի, [GC], թիվ 31443/96, կետ 194, ECHR 2004-V): Որոշ գործերով արձանագրված խախտման բնույթն այնպիսին կարող է լինել, որ դրա փոխհատուցման համար պահանջվող միջոցների ընտրության իրական հնարավորություն չթողնի, և Դատարանը կարող է որոշել` առաջարկել առանձնահատուկ միջոցներ (տես, օրինակ` Ասսանիձե, նշված վերը, կետեր 202 և 203, Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 46468/06, կետ 240, 22 դեկտեմբերի 2008, և Ֆաթուլաևն ընդդեմ Ադրբեջանի, թիվ 40984/07, կետեր 176 և 177, 22 ապրիլի 2010):
2.Ինչ վերաբերում է սույն գործին
(a) Ընդհանուր միջոցներ
(i) Կողմերի դիրքորոշումները
196. Դիմողը պնդել է, որի իր գործն ապացուցում է Ուկրաինայի իրավական համակարգում հիմնարար համակարգային խնդիրների առկայությունը, որոնք ծագել են Պետության կողմից իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը ձախողելուց, ինչը պահանջում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի կիրառում: Նա վիճարկել է, որ սույն գործով բացահայտված խնդիրները խոսում են համապատասխան ոլորտում ներպետական օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, փոփոխությունները պետք է իրականացվեն Սահմանադրությունում և ԱԲԽ-ի մասին 1998 թվականի ակտում` ԱԲԽ-ի կազմի ձևավորման սկզբունքների և դատավորների նշանակման ու ազատման ընթացակարգերի առումով, ինչպես նաև Վարչական արդարադատության օրենսգրքում` ԲՎԴ-ի իրավասության և լիազորությունների վերաբերյալ:
197. Կառավարությունն առարկել է և հայտնել, որ կիրառելի ներպետական օրենքն էականորեն փոխվել է սկսած այն ժամանակվանից, երբ դիմողի գործը քննվել է ներպետական մարմինների կողմից: Մասնավորապես, ԱԲԽ-ի մասին 1998 թվականի ակտում 2010 թվականի հուլիսի 7-ի փոփոխություններով սահմանվել է, որ ԱԲԽ-ում ընդգրկող մասնակցող դատավորների թիվն ավելացվելու է և վերջնական արդյունքում կազմելու են այդ մարմնի մեծամասնությունը (տես վերը` կետ 68): 2012 թվականի հունիսին ԱԲԽ-ի մասին 1998 թվականի ակտը կրկին փոփոխության է ենթարկվել` սահմանելով, որ դատախազության կողմից նախաձեռնվող նախնական քննությունը չպետք է իրականացվի ԱԲԽ-ի անդամների կողմից, ովքեր ստիպված էին լինել նաև դատախազ կամ շարունակում էին դատախազ մնալ:
198. Կառավարությունն այնուհետև մատնանշել է, որ դատավորին աշխատանքից ազատելու ընթացակարգում Խորհրդարանի դերը նվազեցված է եղել, քանի որ այլևս Խորհրդարանական կոմիտեի կամ խորհրդարանական որևէ այլ միավորի կողմից գործի վերանայման պահանջ չի եղել:
(ii) Դատարանի գնահատականը
199: Դատարանը գտնում է, որ սույն գործը բացահայտում է լուրջ համակարգային խնդիրներ ուկրաինական դատական համակարգի գործունեության առնչությամբ: Մասնավորապես, գործում արձանագրված խախտումները նշանակում են, որ Ուկրաինայում դատական կարգապահության համակարգը պատշաճ կարգով կազմակերպված չի եղել, քանի որ այն բավարար չափով չի ապահովել դատական իշխանության տարանջատումն իշխանության մյուս թևերից: Ավելին, այն չի սահմանել համարժեք երաշխիքներ կամայականության դեմ և չարաշահել է կարգապահական միջոցները` վնաս պատճառելով դատական իշխանության անկախությանը: վերջինս ամենակարևոր արժեքներից մեկն է, որը պաշտպանում է ժողովրդավարությունների արդյունավետ գործունեությունը:
200. Դատարանն արձանագրում է, որ հայտնաբերված խախտումների բնույթից ստացվում է, որ սույն վճռի պատշաճ կատարման համար Պատասխանող պետությունից պահանջվելու է ձեռնարկել մի շարք ընդհանուր բնույթի միջոցներ` նպատակաուղղված դատական կարգապահության համակարգի բարեփոխմանը: Այս միջոցները պետք է ներառեն օրենսդրական բարեփոխումներ` ներգրավելով համակարգի ինստիտուցիոնալ հիմքի վերակառուցումը: Ավելին, այս միջոցները պետք է հանգեցնեն այս ոլորտում ներպետական օրենքի սկզբունքների և ձևերի համաձայնեցված կիրառումը զարգացնելուն:
201. Ինչ վերաբերում է Կառավարության առարկություններին, որ այն այս ոլորտում ապահովել է անհրաժեշտ երաշխիքներ, ապա Դատարանը նկատում է, որ 2010 թվականի հուլիսի 7-ի օրենսդրական փոփոխություններն անմիջական ազդեցություն չեն ունեցել և ապագայում ԱԲԽ-ի վերակազմավորումն աստիճանաբար է տեղի ունենալու: Ամեն դեպքում, Դատարանը գտնում է, որ այս փոփոխությունները փաստացի չեն լուծել ԱԲԽ-ի կազմին վերաբերող ուրույն խնդիրը (տես վերը` կետ 112): Ինչ վերաբերում է Կառավարության կողմից մատնանշված մյուս օրենսդրական փոփոխություններին, Դատարանը չի գտնում, որ դրանք էապես հասցեագրված են Դատարանի կողմից սույն գործի համատեքստում արձանագրված խնդիրների ողջ շրջանակին: Առկա են բազմաթիվ խնդիրներ` քննարկված սույն վճռի պատճառաբանական մասում, որոնք մատնանշում են այս ոլորտում ներպետական օրենսդրության և պրակտիկայի թերությունները: Հակիրճ, Կառավարության կողմից ձեռնարկված օրենսդրական քայլերը չեն լուծում սույն գործով բացահայտված իրավական համակարգի համակարգային ապագործառույթի խնդիրները:
202. Ուստի Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է լարել ուժերը, որպեսզի Ուկրաինան իր իրավական համակարգում անհապաղ ձեռնարկի վերոհիշյալ ընդհանուր բարեփոխումները: Այդ կերպ վարվելով` Ուկրաինայի իշխանություններն արժանի ուշադրություն կդարձնեն այս վճռին, Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին և Նախարարների կոմիտեի համապատասխան հանձնարարականներին, բանաձևերին և որոշումներին:
(b) Անհատական միջոցներ
(i)Կողմերի դիրքորոշումները
203. Դիմողը վիճարկել է, որ անհատական փոխհատուցման լիովին համարժեք ձևը կլինի իր վերանշանակումը կամ իր զբաղվածության վերականգնումը: Որպես այլընտրանք` նա խնդրել է, որ Դատարանը պարտավորեցնի Պատասխանող պետությանը վերաբացել ներպետական վարույթները:
204. Կառավարությունը հայտնել է, որ անհատական փոխհատուցման վերաբերյալ որևէ առանձնահատուկ հրամանի կարիք չկա, քանի որ այս բոլոր հարցերը պատշաճ կարգով քննարկվելու են Կառավարության կողմից` Նախարարների կոմիտեի հետ համագործակցությամբ:
(ii)Դատարանի գնահատականը
205. Դատարանը գտնում է, որ դիմողն աշխատանքից ազատվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` դատավարության արդարացիության հիմնարար սկզբունքների խախտմամբ, ինչպիսիք են դատարանի անկախությունն ու անաչառությունը, իրավական որոշակիությունը և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից լսվելու իրավունքը: Դիմողի ազատումն անհամատեղելի է ճանաչվում նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված օրինականության պահանջների հետ: Դիմողին` գերագույն դատարանի դատավորին, աշխատանքից ազատելը, ինչն ակնհայտ արհամարհանք է Կոնվենցիայի վերոհիշյալ սկզբունքների նկատմամբ, կարող է դիտարկվել որպես դատական համակարգին` որպես ամբողջություն, սպառնացող վտանգ
206. Հետևաբար` հարց է ծագում, թե որ անհատական միջոցները կլինեն ամենահամարժեքը, որոնք կվերացնեն սույն գործով արձանագրված խախտումները: Բազմաթիվ գործերով, որոնցում արձանագրվել է, որ ներպետական դատավարություններում խախտվում է Կոնվենցիան, Դատարանը գտնում է, որ արձանագրված խախտումների համար լիովին համարժեք փոխհատուցման ձև կարող լինել ներպետական դատավարությունների վերաբացումը (տես, օրինակ` Հուսեյնն ու այլոք ընդդեմ Ադրբեջանի, թիվ 35485/05, 45553/05, 35680/05 և 36085/05, կետ 262, 26 հուլիսի 2011` հետագա հղումներով): Նման կերպ վարվելով` Դատարանը մատնանշում է այս միջոցն իր վճռի եզրափակիչ մասում (տես, օրինակ` Լունգոցին ընդդեմ Ռումինիայի, թիվ 62710/00, 26 հունվարի 2006, և Աջդառիցն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 20883/09, 13 դեկտեմբերի 2011):
207. Հիմք ընդունելով վերոգրյալ եզրակացությունները, որ անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր միջոցներ դատական կարգապահության համակարգի բարեփոխման համար, Դատարանը չի գտնում, որ ներպետական դատավարությունների վերաբացումը կհանդիսանա դիմողի խախտված իրավունքների համարժեք ձևով փոխհատուցում: Որևէ հիմք չկա ենթադրելու, որ դիմողի գործը մոտ ապագայում կկրկնվի Կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան: Այս հանգամանքներում Դատարանը նման կետ մատնացույց անող միջոց չի տեսնում:
208. Արձանագրելով սա` Դատարանը չի կարող ընդունել, որ դիմողը պետք է թողնվի անորոշության վիճակում այն առումով, թե ինչպես պետք է վերականգնվեն նրա իրավուքները: Դատարանը գտնում է, որ իր իրական բնույթով սույն գործով առկա դրությունը չի թողնում որևէ իրատեսական ընտրություն, քանի որ անհատական միջոցները պահանջում են փոխհատուցել դիմողին` նրա Կոնվենցիոն իրավունքների խախտումների համար: Հիմք ընդունելով գործի հանգամանքների բացառիկությունն ու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտումները վերացնելու հրատապությունը` Դատարանը գտնում է, որ Պատասխանող պետությունն հնարավոր սեղմ ժամկետում պետք է ապահովի դիմողի վերանշանակումը գերագույն դատարանի դատավորի պաշտոնում:
B. Վնասներ
1. Նյութական վնասներ
209. Դիմողը գանգատվել է, որ իր դեմ իրականացված անարդար դատավարությունները, որոնք հանգեցրել էին գերագույն դատարանի դատավորի պաշտոնից իր ազատմանը, հետևանք էին եղել այն հանգամանքի, որ իրեն զրկել էին գերագույն դատարանի դատավորի աշխատավարձն ստանալու, աշխատավարձի հավելումների ու դատավորի թոշակի իրավունքից: Դիմողն իր հայցում ներկայացրել է նյութական վնասի վերաբերյալ մանրամասն հաշվարկ, որը կազմել է 11,720,639.86 ուկրաինական գրիվա (UAH) կամ 1,107,255:87 եվրո:
210. Կառավարությունը վիճարկել է այս հայցը և պնդել, որ այն հայեցողական է, ոչ համարժեք և չհիմնավորված:
211. Ըստ սույն գործի փաստական հանգամանքների` Դատարանը գտնում է, որ նյութական վնասի փոխհատուցման հարցով պատրաստ չէ որոշում կայացնել: Այդ հարցը պետք է համապատասխանաբար ռեզերվացվի և հետագա վարույթը` ֆիքսվի, պատշաճ ուշադրություն դարձնելով այն համաձայնությանը, որը կարող է ձեռք բերվել Կառավարության և դիմողի միջև (Դատարանի կանոնների 75-րդ կանոնի 1-ին և 4-րդ մասեր):
2. Ոչ նյութական վնասներ
212. Դիմողը գանգատվել է, որ իր անօրինական ազատման արդյունքում ինքը կրել է էական տառապանքներ /տագնապ կամ հուզմունք/ և ֆրուստրիացիա, որը չի կարող բավարար չափով փոխհատուցվել միայն խախտումերի արձանագրմամբ:
Նա ոչ նյութական վնասների համար պահանջել է արդարացի փոխհատուցում` 20.000 եվրոյի չափով:
213. Կառավարությունը վիճարկել է, որ ոչ նյութական վնասների համար փոխհատուցման մասով գանգատը չհիմնավորված է: 214. Դատարանը գտնում է, որ դիմողը պետք է, որ արձանագրված խախտումների պատճառով տառապած լիներ հիասթափությունից ու տագնապից: Ելնելով արդարության պահպանման սկզբունքից, ինչպես պահանջում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածը, այն դիմողին շնորհում է 6 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
C. Ծախսեր և ծախքեր
215. Դիմողը պահանջել է նաև 14,945.81 ֆունտ ստեռլինգ` Դատարանի առջև 2012 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում կրած ծախսերի և ծախքերի համար: Հայցը բաղկացած էր իրավաբանի հոնորարից` Լոնդոնում դիմողի ներկայացուցչության ապահովման համար (պարոն Ֆիլիպ Լիչ և տիկին Ջեյն Գորդոն), ովքեր այդ ժամանակահատվածում ծախսել էին 82 ժամ և 40 րոպե` աշխատելով գործի վրա: EHRAC-ի աջակցող գործակալի հոնորարից, վարչական ծախսերից և թարգմանչական ծախքերից:
216. Այս թեմայի վերաբերյալ իր լրացուցիչ հայցում դիմողը պահանջել է 11,154.95 ֆունտ ստեռլինգ այն ծախսերի համար, որը նա կրել է 2012 թվականի հունիսի 12-ի նիստի կապակցությամբ: Հայցը ներառել է փաստաբանի ծախսերը դիմողի ներկայացուցչության համար, ով անցկացրել էր 69 ժամ և 30 րոպե` աշխատելով գործի վրա: EHRAC-ի աջակցող գործակալի հոնորարից, վարչական ծախսերից և թարգմանչական ծախքերից:
217. Դիմողը խնդրել է, որ այս մասի ներքո որևէ փոխհատուցում ուղղակիորեն փոխանցվի EHRAC-ի բանկային հաշվին:
218. Կառավարությունը վիճարկել է այն, որ դիմողը մատնացույց է արել ծախսեր ու ծախքեր կրելու անհրաժեշտությունը: Ավելին, գտնելով, որ դրանք պատշաճ կերպ հիմնավորված չեն:
219. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմողը ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք ունի միայն այն գումարի չափով, որ ցույց է տվել, որ դրանք իրականում և անհրաժեշտաբար է կրել և ողջամիտ են:
Սույն գործում ուշադրություն դարձնելով նրա ունեցվածքի վերաբերյալ փաստաթղթերին և վերոհիշյալ չափանիշին, Դատարանը գտնում է, որ ողջամիտ է նրան տրամադրել 12 000 եվրո, որը կփոխհատուցի բոլոր մասերով նրա կրած ծախսերը: Գումարը պետք է ուղղակիորեն փոխանցվի դիմողի ներկայացուցիչների բանկային հաշվին:
D. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
220. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա` հավելած երեքհարյուրերորդական տոկոս:
Այս հիմքերով Դատարանը միաձայն`
1. Դիմումի մնացած մասը ճանաչում է ընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` տրիբունալի անկախության և անաչառության կապակցությամբ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` իրավական որոշակիության սկզբունքի և դիմողի դեմ կիրառված պատիժների համար վաղեմության ժամկետների բացակայության կապակցությամբ:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` իրավական որոշակիության սկզբունքի և Խորհրդարանի լիագումար նիստի արդյունքներով դիմողին աշխատանքից ազատելու կապակցությամբ:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` օրենքի հիման վրա ստեղծված տրիբունալի սկզբունքի կապակցությամբ:
6. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո ներկայացված մյուս գանգատները քննարկելու անհրաժեշտություն չկա:
7. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
8. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը քննարկելու անհրաժեշտություն չկա:
9. Վճռում է, որ Ուկրաինան հնարավոր սեղմ ժամկետում պետք է ապահովի դիմողի վերանշանակումը գերագույն դատարանի դատավորի պաշտոնում:
10. Գտնում է, որ ինչ վերաբերում է արձանագրված խախտումների արդյունքում կրած նյութական վնասներին, ապա արդարացի փոխհատուցման հարցը պատրաստ չէ որոշման կայացման համար և համապատասխանաբար
(a) ռեզերվացնում է այս հարցը,
(b) սույն վճռի ծանուցման պահից երեք ամսվա ընթացքում դիմողին ու Կառավարությանը հրավիրում է ներկայացնելու իրենց գրավոր դիտարկումներն այս հարցի վերաբերյալ և, մասնավորապես, Դատարանին ծանուցել ձեռք բերված ցանկացած համաձայնության մասին:
(c) ռեզերվացնել հետագա վարույթն ու Պալատի նախագահին վերապահել այն հաստատագրելու անհրաժեշտ իրավասություն, եթե դրա կարիքը լինի:
11. Վճռում է`
(a) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համաձայն սույն վճռի վերջնական դառնալու պահից եռամսյա ժամկետում Պատասխանող պետությունը պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները.
(i) 6,000 եվրո (վեց հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմողից` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող ուկրաինական գրիվնայի փոխարժեքով` ոչ նյութական վնասի դիմաց,
(ii) 12,000 եվրո (տասներկու հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմողից` ծախսերի և ծախքերի կապակցությամբ, որը պետք է ուղղակիորեն փոխանցվի դիմողի ներկայացուցիչների բանկային հաշվին.
(b) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի սովորական պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
12. Մերժում է դիմողի արդարացի փոխհատուցման վերաբերյալ հայցի մնացած մասը` կապված ոչ նյութական վնասների և ծախսերի ու ծախքերի հետ:
Կատարված է անգլերեն և ծանուցված է դռնբաց նիստում` Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների շենքում 2013 թվականի հունվարի 9-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Կլաուդիա ՎեստերդիեկԴեն Սպիելման
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն դատավոր Յուդկիվսկայի առանձին կարծիքը կցվում է սույն վճռին:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Վավերացվել է 2013թ. ապրիլի 9-ին (Комітет Верховної Ради України з питань правосуддя).
[2] Վավերացվել է 2013թ. ապրիլի 9-ին
[3] Վավերացվել է 2013 թվականի ապրիլի 9-ին: Տեքստը Դատական համակարգի մասին 2002 թվականի ակտից է:
Full & Egal Universal Law Academy