© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Oleynikov-ն ընդդեմ Ռուսաստանի - 36703/04
Վճիռ 14.03.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Դատարանի մատչելիությունը
Դատարանների մերժումը քննելու Հյուսիսային Կորեայի առևտրային հարցերով ներկայացուցչությանը հատկացված վարկի մարմանը վերաբերող հայցը. խախտում
Փաստեր. 1997թ. դիմումատուն պարտքով 1,500 ԱՄՆ դոլար է տրամադրել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեսպանատան առևտրային հարցերով խորհրդականի Խաբարովսկի գրասենյակին՝ («ԿԺԴՀ-ի առևտրային հարցերով խորհրդական») պարտքը ետ վերադարձնելու պայմանով: Այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի առևտրային հարցերով խորհրդականը հրաժարվեց ետ վերադարձնել պարտքը, դիմումատուն և իր փաստաբանը մի քանի գրավոր պահանջ են ներկայացրել նրան, որոնք մնացել էին անպատասխան: Դիմումատուի փաստաբանը հետագայում նամակ ուղարկեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որը պատասխանեց, որ ԿԺԴՀ-ի առևտրային հարցերով խորհրդականը հանդես է եկել ԿԺԴՀ-ի անունից, ուստի նա օգտվում է դատական անձեռնմխելիությունից: Այն խորհուրդ տվեց դիմումատուին, որ նախքան Ռուսաստանի դատարաններում ԿԺԴՀ-ի առևտրային հարցերով խորհրդականի դեմ հայց ներկայացնելը, նա տվյալ հարցի շուրջ համաձայնության գա Հյուսիսային Կորեայի իրավասու մարմնի հետ: Քանի որ ԿԺԴՀ-ի դեսպանատունը հրաժարվեց պատասխանել դիմումատուին, նա շրջանային դատարան հայց ներկայացրեց ընդդեմ վերջինիս: Հայցն առանց քննելու հետ վերադարձվեց, քանի որ համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի` օտարերկրյա պետությունները Ռուսաստանի դատարաններում օգտվում էին բացարձակ անձեռնմխելիությամբ: 2004թ. տարածքային դատարանը անփոփոխ է թողնում այդ որոշումը:
Իրավունք. Հոդված 6 § 1. Սահմանափակումը հետապնդել էր միջազգային իրավունքին չհակասելու օրինական նպատակ` ազգային ինքնիշխանությունը հարգելու միջոցով պետությունների միջև քաղաքակիրթ և բարիադրացական հարաբերությունների ամրապնդմանը նպաստելու համար: Այդուհանդերձ, 2004 թվականին Ռուսաստանը ստորագրել էր Պետությունների իրավազորության և գույքի անձեռնմխելիության մասին կոնվենցիան, որը պաշտպանում է սահմանափակ անձեռնմխելիության այն սկզբունքը, երբ պետությունը առևտրային հարաբերությունների մեջ է մտնում օտարերկրյա ֆիզիկական անձի հետ: Ավելին, Ռուսաստանի նախագահը, Սահմանադրական դատարանը և Գերագույն արբիտրաժային դատարանը ընդունում էին, որ անձեռնմխելիության սահմանափակումը դարձել էր սովորութային իրավունքի սկզբունքներից մեկը: Վերջապես, 2002 թվականին ընդունված Առևտրային դատավարության նոր օրենսգիրքը թույլ էր տալիս անձեռնմխելիության սահմանափակման կիրառումը, իսկ համաձայն 1960թ. ԽՍՀՄ-ի և ԿԺԴՀ-ի միջև ստորագրված Առևտրի և նավագնացության մասին դաշնագրի` այն միջազգային առևտրային գործարքների արդյունքում ծագած վեճերը, որոնք կնքվել կամ երաշխավորվել են առևտրային հարցերով ներկայացուցչության կողմից այն պետության տարածքում, որտեղ այդ ներկայացուցչությունը գտնվում է, ընկնում են այդ պետության դատարանների իրավազորության ներքո: Ինչևիցե, ներպետական դատարանները մերժեցին դիմումատուի պահանջն առանց այն քննելու, ինչպես նաև չվերլուծեցին վերոնշյալ դաշնագրի կիրառելի դրույթները և միջազգային սովորութային իրավունքի համապատասխան սկզբունքները, որոնք համաձայն Ռուսաստանի Սահմանադրության` Ռուսաստանի իրավական համակարգի անբաժանելի մասն էին: Ավելին, ներպետական դատարանները կիրառել էին պետության բացարձակ անձեռնմխելիությունը` չփորձելով պարզել, թե արդյո՞ք պահանջը վերաբերում էր այն գործողություններին, որոնք ԿԺԴՀ-ն ձեռնարկել էր իր ինքնիշխան լիազորությունները իրականացնելու համար, կամ նրան, որ ԿԺԴՀ-ն մասնավոր իրավունքի շրջանակներում հանդես էր եկել որպես գործարքը կնքող կողմերից մեկը: Հետևաբար, ներպետական դատարանները մերժել էին դիմումատուի հայցը` չքննելով վեճի էությունը և չապահովելով հիմնավոր և բավարար փաստարկներ, և չնայած միջազգային իրավունքի գործող սկզբունքների` ներպետական դատարանները չէին պահպանել համաչափության ողջամիտ հարաբերությունը և այդպիսով սահմանափակել էին դիմումատուի` դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. նյութական փոխհատուցում ստանալու համար ներկայացված հայցը մերժվել է, ոչ նյութական փոխհատուցում ստանալու համար հայց չի ներկայացվել:
(Տե´ս նաև Sabeh El Leil-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 34869/05, 29 հունիս 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 142, և Cudak-ն ընդդեմ Լիտվայի [GC], թիվ 15869/02, 23 մարտ 2010թ., Նախադեպային տեղեկատու թիվ 128)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy