© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 120
2009թ. հունիս
Օփուզն ընդդեմ Թուրքիայի - 33401/02
Վճիռ - 09.06.2009 [Բաժին III]
Հոդված 2
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 2-1
Անձնական կյանքի իրավունք
Ընտանեկան բռնության հետևանքով դիմողի մոր` մահացու ելքով վնասվածքներ ստանալն, այն դեպքում, երբ իշխանությունները տեղյակ էին հանցագործի գործադրած բռնության պատմությանը, համարվում է խախտում:
Հոդված 3
Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Պոզիտիվ պարտավորություններ
Դիմողին և նրա ընտանիքին ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար իշխանությունների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը համարվում է խախտում:
Հոդված 14
Խտրականություն
Դատական համակարգի կողմից համարժեք պատասխան չտրամադրելը` լուրջ ընտանեկան բռնության կապակցությամբ, համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողի մայրը դանակահարվել և սպանվել է դիմողի ամուսնու կողմից` 2002թ.-ին, երբ նա փորձել էր օգնել դիմողին փախչել իր հայրական տուն: Կրակոցներին նախորդած տարիների ընթացքում ամուսինը դիմողին և նրա մորը ենթարկել է մի շարք բռնի հարձակումների, որոնցից մի քանիսը հանգեցրել են այնպիսի վնասվածքների, որոնք բժիշկներն արձանագրել են որպես կյանքին սպառնացող: Իրադարձություններն զուրգորդվել են դաժան ծեծով, երկու կանանց մեքենայի տակ գցելու փորձերով, երբ նրանք փորձել են փախչել տնից, որոնց հետևանքով մայրն ստացել էր լուրջ վնասվածքներ, ինչպես նաև դիմողը յոթ անգամ դանակահարվել էր: Միջադեպերը և կանանց վախը իրենց կյանքի համար, բազմիցս ներկայացվել են իշխանությունների ուշադրությանը: Թեև քրեական վարույթ էր հարուցվել ամուսնու դեմ մի շարք հանցագործությունների կապակցությամբ, այդ թվում` սպանելու սպառնալիքների, լուրջ հարձակումների և մահափորձի, առնվազն երկու ատյանների դատարաններում դրանք կարճվել են ամուսնու կողմից ճնշում գործադրելու պատճառով կանանց կողմից իրենց բողոքները հետ վերցնելու հետևանքով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վնասվածքների լրջությունը՝ հարձակումների և դանակահարությամբ ուղղորդված միջադեպերի վերաբերյալ դատավարությունը շարունակվել է: Ամուսինը դատապարտվել է երկու մեղադրանքներով: Առաջին հանցագործության համար նա դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման, որը հետագայում փոխարինվել է տուգանքով, իսկ երկրորդի համար նշանակվել է տուգանք` միանվագ վճարումների ձևով: Բռնությունները ճակատագրական ելք են ունեցել դիմողի մոր դանակահարության հետևանքով, ինչի իրագործումը դիմողի ամուսինը պատճառաբանել է իր բարի համբավը պաշտպանելու նպատակով: Այդ արարքի կապակցությամբ նա 2008թ. դատապարտվել է սպանության համար ցմահ ազատազրկման: Նա, այնուամենայնիվ, ազատ է արձակվել երբ բողոքը դեռևս գտնվում էր վարույթում և շարունակել իր սպառնալիքները դիմողի դեմ, ով դիմել է իշխանություններին իրեն պաշտպանություն տրամադրելու խնդրանքով: Եվրոպական դատարան դիմում ներկայացնելուց յոթ ամիս անց միջոցներ են ձեռնարկվել նրան պաշտպանելու համար:
Նախարարների կոմիտեի Կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ հանձնարարականում (Rec (2002) 5 2002թ. ապրիլի 30) նշված է, որ անդամ պետություններն անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնեն, մշակեն և / կամ բարելավեն բռնությունների դեմ ազգային քաղաքականությունը: Նախարարների կոմիտեն առաջարկել է, մասնավորապես, որ անդամ պետությունները լուրջ պատիժ նախատեսեն կանանց նկատմամբ բռնության համար, այն նաև նշել է, որ անդամ պետությունները պետք է նպաստեն, որ բռնությունից տուժածները քրեական վարույթ սկսեն և արդյունավետ պաշտպանություն ստանան:
Օրենք
2-րդ հոդված
Դատարանը կրկնել է, որ եթե առկա է պնդում առ այն, որ իշխանությունները խախտել են կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պոզիտիվ պարտավորությունը` կանխարգելել և ճնշել իրավախախտումներն անձի նկատմամբ, ապա ապացուցվում է, որ իշխանությունները գիտեին կամ պետք է իմանային, որ առկա է մեկ այլ անձի կողմից կոնկրետ անձի կյանքին սպառնացող վտանգ, և այդ անձն իր իրավասության շրջանակներում չի կարող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որոնք թույլ կտան խուսափել վտանգից:
(a) Վտանգի հնարավորությունը
Գործում առկա է դիմողի և նրա մոր հանդեպ աճող բռնությունը, և որ նրանց առողջության և անվտանգության նկատմամբ եղել է շարունակական սպառնալիք, որը բավականաչափ լուրջ էր կանխարգելիչ միջոցառումներ երաշխավորելու համար: Ակնհայտ է, որ ամուսինը կատարել է ընտանեկան բռնություն և, հետևաբար, առկա էր հետագա բռնության ռիսկը: Իրավիճակը հայտնի էր իշխանություններին, և իր մահից երկու շաբաթ առաջ մայրը տեղեկացրել էր դատախազությանը, որ իր կյանքը վտանգի տակ է և խնդրել էր ոստիկանության անմիջական միջամտությունը: Մահացու հարձակման հնարավորությունը, հետևաբար, կանխատեսելի էր:
(b) Արդյոք իշխանությունները իրականացրել են համապատասխան միջոցառումներ
Առաջին հարցն այն է, թե արդյոք իշխանությունների կողմից դիմողի ամուսնուն քրեական պատասխանատվության չենթարկելն արդարացված էր, երբ դիմողը և նրա մայրը հետ են վերցրել իրենց բողոքները: Դատարանն սկսել է ուսումնասիրել անդամ պետությունների պրակտիկան: Այն գտել է, որ չնայած ընդհանուր համաձայնություն առկա չէր, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ հանցագործությունների կամ հետագա իրավախախտումների ավելի լուրջ ռիսկի առկայության դեպքում ցանկալի է, որպեսզի դատական կարգով հետապնդումը շարունակվի դատախազության կողմից` ելնելով հանրային շահերից, եթե նույնիսկ տուժողը հետ է վերցրել իր բողոքը: Տարբեր գործոններ են հաշվի առնվել որոշելու համար դատական վարույթ սկսելու նպատակահարմարությունը: Դրանք վերաբերում են հանցագործություններին (դրա լրջությանը, տուժողի վնասվածքների բնույթին, զենքի օգտագործմանը, ծրագրմանը), հանցագործին (հանցագործությունը կրկնելու ռիսկին, անցյալում բռնություն կատարելու դեպքերին) և տուժողին ու հավանական տուժողներին (նրանց առողջությանը և անվտանգությանն սպառնացող ցանկացած ռիսկը, երեխաների վրա ազդեցությունը, հետագա սպառնալիքների առկայությունը) և հանցագործի ու տուժողի փոխհարաբերություններին (նախկին և ներկա դրությունը և տուժողի կամքին հակառակ վարույթ սկսելու հետևանքները): Դիմողի գործում, չնայած բռնությանը և մահաբեր զենքի օգտագործմանը, իշխանությունները բազմիցս դադարեցրել են ամուսնու դեմ վարույթները` միջամտությունից խուսափելու համար, ինչը նրանք դիտում էին որպես §ընտանեկան հարց¦, և չեն ուսումնասիրել բողոքները հետ վերցնելու շարժառիթները՝ տեղյակ լինելով մահվան սպառնալիքների մասին: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ իշխանությունները չեն սկսել վարույթ կանոնադրական կանոնի համաձայն, ըստ որի` վարույթը դադարեցվում է բողոքը հետ վերցնելու մասին դիմումը ներկայացնելուց հետո` առնվազն տասնօրյա ժամկետում, պետություններն ունեն պոզիտիվ պարտավորություն` պաշտպանել անձանց ընտանեկան բռնությունից: Նաև չի կարելի պնդել, որ վարույթ սկսելու դեպքում կարող են խախտվել տուժողի` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքները, քանի որ դիմողի մոր հանդեպ ռիսկի լրջության դեպքում նման միջամտությունն անհրաժեշտ է:
Անդրադառնալով Կառավարության պնդմանն այն մասին, որ առկա չի եղել որևէ ծանրակշիռ ապացույց առ այն, որ մոր կյանքին անմիջական վտանգ էր սպառնում, Դատարանը նկատել է, որ իշխանությունները պետք է գնահատեին ամուսնու կողմից սպառնացող վտանգը և այդպիսով եզրակացնեին, որ կալանքն անհամաչափ է: Առավել հավանական է, որ նրանք չեն ուսումնասիրել այդ հարցը: Ամեն դեպքում, ընտանեկան բռնության դեպքերում մեղավորների իրավունքները չեն կարող ավելի բարձր դասվել քան զոհերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան ամբողջականության իրավունքները:
Վերջապես, Դատարանը նշել է, որ իշխանությունները կարող էին ձեռնարկել պաշտպանական միջոցառումներ Ընտանեկան պաշտպանության ակտի ներքո (Law no. 4320) կամ միջոցներ ձեռնարկել ամուսնուն չթույլատրել մոտենալ դիմողի մորը կամ մուտք գործել սահմանված տարածքներ: Ընդհանուր առմամբ, նրանք չեն ցուցաբերել պատշաճ ջանասիրություն և, հետևաբար, խախտել են իրենց պոզիտիվ պարտավորությունները դիմողի մոր կյանքի իրավունքը պաշտպանելու առնչությամբ:
(c) Քննության արդյունավետությունը
Քրեական վարույթը, որի հիմքում ընկած է մահը, ընթացել է ավելի քան վեց տարի, և բողոքը դեռ ընթացքի մեջ է: Սա չի կարող դիտվել որպես իշխանությունների կողմից արագ պատասխան դիտավորությամբ սպանության վերաբերյալ, այն դեպքում, որ հանցագործը խոստովանել է գործած հանցանքը:
Եզրափակելով, քրեական արդարադատության համակարգը դիմողի գործում չի դիտարկվում որպես համարժեք միջոց: Երբ իրավիճակը ներկայացվում է իշխանությունների ուշադրությանը, նրանք չեն կարող պատճառաբանել տուժողի վերաբերմունքը` արդարացնելու համար վտանգը կանխելու նպատակով իրենց համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհաջողությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 3
Իշխանությունների պատասխանն ամուսնու գործողություների վերաբերյալ` ակնհայտորեն անբավարար է եղել նրա գործած հանցագործությունների ծանրության առումով: Դատական որոշումները չեն ունեցել նկատելի կանխարգելիչ ազդեցություն և նույնիսկ պարունակել են հանդուրժողականություն ամուսնու նկատմամբ, ով դիմողի մորը դանակահարել է յոթ անգամ, կարճ ժամկետով ազատազրկվելու առումով (որը փոխարինվել է տուգանքով), և նույնիսկ, փոքր չափի տուգանք նշանակելով, որը ենթակա էր միանվագ վճարումների ձևով մարման: Բացի դրանից, դա չի եղել մինչև 1998թ., երբ թիվ 4320 օրենքն ուժի մեջ է մտել, համաձայն որի` թուրքական օրենսդրությունը տրամադրում է որոշակի վարչական և այլ հսկողության միջոցներ ընտանեկան բռնության դեմ պաշտպանության համար, նույնիսկ այն ժամանակ, երբ առկա միջոցներն ու սանկցիաներն արդյունավետ չեն կիրառվել դիմողի գործում: Վերջապես, դիմողի դեմ բռնությունը չէր ավարտվել, և իշխանությունները շարունակել են իրենց անգործությունը: Չնայած դիմողի` իրեն օգնություն ցույց տալու խնդրանքին, ոչինչ չի արվել, մինչև Դատարանը դիմել է Կառավարությանը տրամադրել տեղեկություն պաշտպանիչ միջոցների վերաբերյալ: Հակիրճ` իշխանությունները չեն ձեռնարկել պաշտպանական միջոցներ արդյունավետորեն կանխարգելելու համար նախկին ամուսնու կողմից լուրջ խախտումները դիմողի անհատական ամբողջականության նկատմամբ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
14-րդ հոդվածը` 2 և 3-րդ հոդվածների հետ զուգակցված
Դատարանը նշել է, որ համապատասխան նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների ներքո, որոնք ընդունվել են պետությունների ճնշող մեծամասնության կողմից, Պետության կողմից նույնիսկ ոչ միտումնավոր ձախողումը` կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու առումով, հանդիսանում է օրենքով պաշտպանության խախտում: Դիարբեքիրի իրավաբանների միության կողմից նշվել է, որ ընտանեկան բռնության զոհերն առավել մեծ թվով արձանագրվել են Դիարբեքիրում, որտեղ դիմողն ապրել է համապատասխան ժամանակահատվածում: Բոլոր տուժողները կանայք էին, որոնց գերակշիռ մասն ուներ քրդական ծագում, անգրագետ կամ ցածր մակարդակի կրթություն ստացած և առանց սեփական եկամտի աղբյուրի: Զեկույցում նաև արձանագրվել է, որ ընտանեկան բռնությունները հանդուրժվում են իշխանությունների կողմից, և որ առկա միջոցները չեն օգտագործվում արդյունավետորեն: Ոստիկանները չեն քննում բողոքները, այլ փորձում են ստանձնել միջնորդի դեր՝ փորձելով համոզել տուժողներին վերադառնալ տուն և հետ վերցնել իրենց բողոքները: Վարույթների ձգձգումները հաճախակի բնույթ են կրում, և դատարանները քննում են նմանատիպ վարույթները որպես ամուսնալուծության գործեր: Ընտանեկան բռնության մեղավորները չեն պատժվում, ինչի հիմքում ընկած են ավանդույթները կամ արժանապատվությունը:
Այսպիսով, ընտանեկան բռնությունների զոհերը հիմնականում կանայք են, իսկ Թուրքիայում ընդհանուր և խտրական դատական գործընթացն ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը նպաստում է դրան: Բռնությունները, որոնցից տուժել են դիմողն ու նրա մայրը, կարելի է դիտարկել որպես կանանց դեմ գործողություններ և գենդերային խտրականություն: Չնայած վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ընդհանուր դատական համակարգի անտարբերությունն և հանցագործների անպատժելիությունը, ինչպես դիմողի գործում է, ապացուցում են ընտանեկան բռնությանն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու` իշխանությունների անբավարար գործողությունները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 - 30,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy